Sermons

[15] Եկեք տարածենք Ավետարանն Ամբողջ Աշխարհին



«Մենք, որ զորավոր ենք՝ պետք է տկարների տկարությունը վեր առնենք, և միայն մեր անձերին հաճո չլինենք: Ապա մեզանից ամեն մեկը թող հաճո լինի ընկերին դեպի բարին՝ շինության համար» (Հռոմեացիս 15:1-2):

Նրանք, ովքեր հավատում են Աստծո արդարությանը, չպետք է փնտրեն սեփական արդարությունը, ինչպես որ Հիսուս Քրիստոսը չեր փնտրում Իրենը: Արդարներն ապրում են Աստծո Արքայության համար և տարածում ավետարանը մարդկանց ի բարին: Պողոսն ասում է, որ ուժեղները պետք է վերցնեն տկարների տկարությունը, փոխարենը հաճելի լինեն իրենք իրենց: 

Աստծո արդարության հավատացյալները պետք է քարոզեն ավետարանը, այնպես որ կարողանան սրբել ուրիշների մեղքերը Հիսուս Քրիստոսի մկրտությամբ և արյամբ: Սա է պատճառը, թե ինչու Աստված ատում է նրանց, ովքեր ծույլ են և չեն տարածում ավետարանը մեղավորներին փրկելու համար: Մենք պետք է, հետևաբար, ոչ թե ձգտենք մեր սեփական արդարությանը, այլ տարածենք Աստծո արդարությունն ուրիշներին: Մենք պետք է տարածենք ջրի և Հոգու ավետարանը, որպեսզի մեղավորները կարողանան փրկվել հավատքով: Մենք պետք է նաև շինիչ լինենք միմյանց համար:



Մի կառուցեք տաճար ուրիշ հիմքի վրա 


20 հատվածն ասում է. «Այնպես ջանք արի ավետարանը քարոզելու, ոչ թե որտեղ որ Քրիստոսի անունն անվանված էր, որ մի գուցե ուրիշի հիման վրա շինեմ»: 

Կար մի յուրահատկություն այն ավետարանում, որը քարոզում էր Պողոս առաքյալը: Բանն այն է, որ նա քարոզում էր միայն ջրի և Հոգու ավետարանը: Աստծո արդարության հավատացյալները պետք է ամեն ջանքով տարածեն ջրի և Հոգու ավետարանը, ինչպես որ անում էր Պողոսը: Դրա համար մենք պետք է փնտրենք ուրիշների բարօրությունը, ոչ թե մերը: Մարդիկ, ովքեր անում են բարի գործեր ուրիշների համար, այդպես են անում, որովհետև խաչվել են Քրիստոսի հետ և հարություն առել Նրա հետ: Նրանք, ովքեր հավատում են Քրիստոսին, մահացած չեն, այլ կենդանի են: 

«Սրա համար էլ շատ անգամ արգելվեց ձեր մոտ գալուց: Բայց հիմա որ այս կողերումն այլևս տեղ չունիմ, և շատ տարուց հետո խիստ փափագ ունիմ ձեր մոտ գալու, Երբ որ անց կենամ Սպանիա, կգամ ձեր մոտ. հույս ունիմ որ անց կենալու ժամանակս տեսնեմ ձեզ. և ձեզանից ճանապարհ գցվիմ այնտեղ, եթե առաջ մի քիչ ձեզանով լիանամ: Բայց հիմա Երուսաղեմ եմ գնում սուրբերին ծառայություն անելու: Որովհետև Մակեդոնացիք և Աքայացիք հաճեցան մի հաղորդություն անել աղքատ սրբերին որ Երուսաղեմումն են. Հաճեցան, նույնիսկ պարտական էլ են նրանց. որովհետև եթե հեթանոսները նրանց հոգևոր բարիքներին մասնակից եղան, պետք է որ մարմնական բաներին էլ ծառայեն նրանց: Արդ այս որ կատարեմ և նրանց պտուղն իր տեղը հասցնեմ, կանցնեմ Սպանիա ձեր միջովն. Եվ գիտեմ որ երբ որ ձեզ մոտ գամ, Քրիստոսի ավետարանի առատ օրհնությունովը կգամ» (Հռոմեացիս 15:22-29):



Պողոսը շրջիկ քարոզիչ էր ու Աստծո եկեղեցու հոգաբարձուն


Երուսաղեմի եկեղեցի գնալիս նա իր հետ տանում էր ներդրումներ՝ բերված Մակեդոնիայից և Աքայիայից: Պողոսն ավելացնում է, որ եթե հեթանոսները նրանց հոգևոր բարիքներին մասնակից եղան, ապա նաև պետք է մարմնավոր բաներում էլ ծառայեն նրանց: Երուսաղեմի եկեղեցու սրբերն այն ժամանակ մեծ հալածանքների էին ենթարկվում և չէին կարող հոգալ իրենց նյութական կարիքները: Երուսաղեմի եկեղեցին, որը հալածանքի էր ենթարկվում Հիսուս Քրիստոսին հավատալու համար, մեծ աջակցություն ստացավ հեթանոս եղբայրների և քույրերի կողմից: 

Ներկայումս, ինչպես և նախկինում, Աստծո եկեղեցու համար ավանդույթ էր դարձել կարիքավորների հետ կիսվել իրենց հարստություններով, փոխարենը այն վայելել միայնակ: Սուրբ Հոգով լեցուն հավատացյալները չեն կարող ապրել միայն իրենց համար: Ինչո՞ւ: Որովհետև Սուրբ Հոգին բնակվում է նրանց մեջ: Նրանք վերստին են ծնված, որ առաջնորդվում են Սուրբ Հոգով, որ բնակվում է նրանց մեջ: 

Հիանալի բան է, որ հեթանոսական եկեղեցիները հոգեպես և ֆիզիկապես աջակցում էին Երուսաղեմի Եկեղեցուն: Սա Սուրբ Հոգու գործն էր: Սուրբ Հոգին պահպանում էր Երուսաղեմի եկեղեցին նրա համար, որ այն հավատում էր ջրի և Հոգու ավետարանին, ոչ թե որևէ հատուկ անձի պատճառով: Սուրբ Հոգին օգնում էր եկեղեցուն նաև ֆինանսապես: Այդ ժամանակ Իսրայելում շատերին էին հալածում, բանտարկում, նույնիսկ սպանում էին Քրիստոսին որպես իրենց Փրկիչ հավատալու համար: 

Հեռուստատեսությամբ, վավերագրական ֆիլմերի միջոցով կարող ենք հաճախ տեսնել նահատակների մնացած գետնադամբարանները և նրանց թաքուն քարանձավները: Սա մեզ պատկերացում է տալիս այն մասին, թե ինչի միջով են անցել Երուսաղեմի եկեղեցու հավատացյալներն այդ թվերին: Մենք նույնպես պետք է օգնության ձեռք մեկնենք Աստծո եկեղեցիներին, երբ նրանք ունենան դժվարություններ: 

Մենք կարող ենք բանի տեղ չդնել փոխադարձ օգնության կարևորությունը, որ վաղ եկեղեցում շատ ընդունված ավանդույթ էր, բայց այն ժամանակ, երբ հավատացյալները անընդհատ հալածվում էին, ստիպված էին փախչել քարանձավներ այդ հետապնդումների պատճառով: Միայն Սուրբ Հոգին կարող էր հնարավոր դարձնել այդ տարիներին փոխօգնությունը: Քանի որ Երուսաղեմի եկեղեցին ենթարկվում էր հետապնդումների, բնական երևույթ էր, որ մյուս եկեղեցիները օգնեին նրանց: Քանի որ սա Սուրբ Հոգու գործն էր, այն տեղին էր և հիանալի: 

Դուք, Աստծո արդարությանը հավատացողներդ, նույնպես պետք է մասնակից լինեք այսպիսի գործին: Նոր Կյանք Առաքելության անդամ եկեղեցիները դրամահավաք են բարձրացնում և դա ներդնում ավետարանը ողջ աշխարհում տարածելու գործին: Բոլորն էլ ունեն ինչ-որ տեսակի ֆինանսական դժվարություններ, բայց նրանք դեռ ցանկանում են տարածել ավետարանը հոգիներ փրկելու համար:

Պողոսը աշխատում էր որպես վրանագործ, որ կարողանար քարոզել ջրի և Հոգու ավետարանը: Երբ հայտնվում էր մեկը, ով կարող էր հոգ տանել Պողոսի հիմնած եկեղեցու համար, նա գնում էր մեկ այլ վայր և քարոզում ավետարանը: Այս ամբողջ ժամանակ նա իր ապրուստը հոգում էր վրանագործությամբ: 

Ինչպես որ դուք չեք ապրում ինքներդ ձեր համար, այնպես էլ մեր ծառայողները չեն ապրում իրենց համար: Ովքեր որ ունեն Սուրբ Հոգի, նվիրվում են Աստծո գործին, այսինքն, մեղավորին փրկել իրենց բոլոր մեղքերից: Մեր առաքելության ինչպես ծառայողները և հասարակ անդամները ծառայում են ավետարանին «վրանագործության» միջոցով, որտեղ նրանք հոգում են իրենց կարիքների համար և կատարում նվիրատվություն՝ նպաստելով ավետարանի տարածմանը ֆինանսապես և կամավոր ծառայութամբ: 

Մենք կարող ենք բազմաթիվ նմանություններ գտնել Պողոսի ծառայությունների և Աստծո եկեղեցու կատարած գործի միջև: Մենք ունենք գրեթե նույն մտածելակերպը և ապրում ենք Սուրբ Հոգուն հաճելի կյանքով: Ի՞նչ ենք մտածում, երբ ահավոր ցուրտ է լինում: Անշուշտ, մտածում ենք մեր հավատակից քրիստոնյա ծառայակիցների մասին: Մտածում ենք, թե արդյոք նրանք այս ցրտից չեն մրսում: Մենք, վերստին ծնված քրիստոնյաներս, հոգ ենք տանում միմյանց համար: Բոլոր արդարներն Աստվածաշնչում լրացնում են միմյանց և միմյանց կարիքը ունեն և ծառայում են Աստծո արդարությանը միասին: Այս հավատքի կյանքը արդարների իրական կյանքն է: 

Մենք ապրում ենք այսպիսի մտքով: Երբ առաջին անգամ սկսեցինք քարոզել ջրի և Հոգու ավետարանը, ստիպված էինք սկսել զրոյից, քանի որ ոչինչ չունեինք: Մենք այնքան ֆինանսական խնդիրներ ունեինք, որ հաճախ հազիվ էինք կարողանում վճարել մի քանի հարյուր դոլար մեր շենքի վարձակալության համար: Բայց մենք նվիրվեցինք մեր գրականության ծառայությանը: 

Երբ մենք ունեցանք ֆինանսական դժվարություններ, Աստված լուծեց դրանք և թողեց տեսնել մեր ծառայության պտուղները: Քանի որ Սուրբ Հոգին ապրում է մեր սրտերում, ավետարանը տարածելու մեր ցանկությունը այրվում է մեր սրտերում, անկախ նրանից, թե ինչ դժվարություններ են առաջ գալու: Մենք ցանկանում ենք Աստծո սերը բաժնեկցել բոլոր մոլորված հոգիների հետ՝ քարոզելով ջրի և Հոգու ավետարանը, ինչպես որ անում էին Աստծո եկեղեցիները և արդարներն ըստ Աստվածաշնչի: 

Մենք կարող ենք տեսնել, որ վաղ Եկեղեցու վերստին ծնված քրիստոնյաները հոգ էին տանում մեկը մյուսի համար, և մենք էլ պետք է նույնը անենք: Սա հնարավոր չէ առանց Սուրբ Հոգու առաջնորդության: Սուրբ Հոգին վերստին ծնված նվիրյալների միջոցով տարածում է Աստծո արդարությունը ողջ աշխարհով մեկ: 



Նույնիսկ, եթե մենք ներկա լինենք վերջին օրվան 


Մարդիկ ասում են, որ մենք այժմ ապրում ենք վերջին ժամանակներում, երբ իրականանում են աստվածաշնչյան բոլոր մարգարեությունները: 

Այդ օրը աղետներն ու անսպասելի երևույթները ոչնչացնելու են ողջ աշխարհը: Որպես հավատացյալներ, մենք պետք է ավելի ամուր կանգնենք Աստծո արդարության մեր հավատքի մեջ և ջանասիրաբար քարոզենք ջրի և Հոգու ավետարանը: Նրանք, ովքեր հավատում են Աստծո արդարությանը, պետք է ունենան այնպիսի սիրտ, որ վերջին օրերին հոգ տանեն ու սեր դրսևորեն միմյանց նկատմամբ: Մեր սրտերը կարող են կարծրանալ, ինչպես աշխարհի սրտերն են կարծրացած, բայց մենք կարող ենք ի վերջո հաղթահարել այս աշխարհին, քանի որ մենք ունենք Սուրբ Հոգի մեզանում: Անկախ նրանից, թե ինչպիսին կլինեն հանգամանքները, մենք պետք է հոգ տանենք Աստծո եկեղեցու և հոգիների համար: Մենք պետք է հոգ տանենք նրանց համար, ովքեր մեր աջակցության կարիքն ունեն: Մենք պետք է սիրենք, հոգ տանենք մեր հավատակից քույր, եղբայրների համար և տարածենք ավետարանը մինչև վերջ:

Մենք պետք է նվիրվենք մյուսներին փրկելու գործին և չփնտրենք մեր սեփական արդարությունը: Աշխարհում դեռ շատ մարդիկ կան, որ չեն լսել ջրի և Հոգու ավետարանի մասին: Շատ երկրներում մարդիկ երբեք չեն լսել ջրի և Հոգու ավետարանի մասին և ոչ մի հնարավորություն չեն ունեցել ընդունելու Աստծո արդարությունը: Մեր միտքը պետք է նման լինի զինվորների մտքին, ովքեր զինված ջրի և Հոգու ավետարանով պայքարում են շահելու կորած հոգիները: Այս առաքելությունը մեզ չի տրված ուժով և մենք այն չենք անում պարտադրանքով, այլ փոխարենը նման ծառայությունը առաջանում է նրանց սրտերում, ովքեր ունեն Սուրբ Հոգի: 

Մեր սրտերն այսօր լցված են Մեծ Հանձնարարականը կատարելու ցանկությամբ, այսինք՝ տարածել ջրի և Հոգու ավետարանը մինչև աշխարհի ծայրերը: Ինչ եմ ուզում ասել, որքան դժվար է այս աշխարհում ապրելը, այնքան ավելի շատ է Աստված մեզ հարստացնում Իր Սուրբ Հոգով: Մենք տարածում ենք ավետարանը մեր անվճար տպագիր և էլեկտրոնային գրքերի միջոցով բոլոր նրանց, ովքեր ծարավ են ճշմարտությանը: Մենք մշտապես կատարում ենք մեր ծառայությունը նաև ինտերնետի միջոցով:

Չնայած մենք ավելի հարուստ չենք, քան ամերիկացիներն են կամ եվրոպացիները, բայց կարող ենք նրանց տալ ավետարանը, որ պարունակում է Աստծո արդարությունը: Մենք նույն կերպ ենք մտածում, ինչպես Պետրոսը. «Արծաթ և ոսկի չունեմ, բայց ինչ որ ունեմ, այն քեզ կտամ. Հիսուս Քրիստոսի՝ Նազովրեցու անունովը վեր կաց և ման եկ» (Գործք Առաքելոց 3:6): 

Մենք կարող ենք ազատորեն նրանց տալ ավետարանը, որն իրականացրեց Աստծո արդարությունը, որը նրանք չէին ճանաչում: Եթե աշխարհիկ չափանիշներով նայենք, մենք մյուսներից ավելի լավը չենք, բայց մենք Աստծո ծառաներն ենք, որ ավետարանն ենք տարածում մարդկանց, որ պարունակում է Աստծո արդարությունը: Նրանք, ովքեր մեր ծառայության միջոցով լսում ու հավատում են այս ավետարանին, ստանում են օրհնություն: 

Մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ տարածված է ինտերնետը, և դրա միջոցով Աստված մեզ համար բացեց դուռ դեպի ամբողջ աշխարհը: Մենք ականատես ենք եղել, թե որքան երախտապարտ են և ուրախ մարդիկ, երբ մեզանից լսել են Աստծո արդարության ավետարանը: Որքան մռայլ է աշխարհը դառնում, այնքան ավելի շնորհակալ և հզոր ենք դառնում՝ քարոզելով Աստծո արդարության ավետարանը: Մի՞թե աշխարհը հիմա է ավարտվելու, թե՞ Աստված մեզ տալու է հնարավորություն դեռ տարածելու Իր ավետարանը: Ահա, թե ինչի մասին մենք պետք է մտածենք ու աղոթենք: Ամեն ինչ կատարելապես լցվելու է Սուրբ Հոգով: 

Մինչ վերստին ծնվելս ես էլ էի եսասեր ու մտածում էի միայն իմ մասին: Ոչ միայն ես, բայց բոլորս էինք այդպիսին: Նրանք, ովքեր ապրում են միայն իրենց մարմնի հաճույքի համար, կարող են ասել, թե իրենք էլ են սիրում, բայց իրականում նրանք չեն կարող սիրել ուրիշներին: Սա է նրանց տարբերությունը, ովքեր ունեն Սուրբ Հոգի և ովքեր ոչ: Մեղավորները միայն կարող են ապրել իրենց համար, բայց Սուրբ Հոգով մենք ունենք զորություն ապրելու նաև ուրիշների համար: Սուրբ Երրորդություն Աստվածը Իր հավատացյալներին տալիս է իշխանություն ապրելու մյուս հոգիների համար: Քանի որ Աստված բնակվում է նրանց սրտերում և ղեկավարում է նրանց, նրանք կարող են անել Աստծուն հաճելի գործեր: 

Անկախ նրանից, թե որքան շատ եկեղեցիներ կան այս աշխարհում, գրեթե բոլորն այժմ դարձել են զուտ աշխարհիկ զվարճանքների վայր: Իրենց հսկայական բյուջեներով նրանք միլիոնավոր դոլարներ են ծախսում նոր շինություններ սարքելու մեջ, բայց անգամ մի փոքր մասն այդ գումարներից չի ծախսվում բարեգործական նպատակներով: Նրանք կարծես խելագար լինեն, ձեռք են բերում որքան կարող են շատ հարստություն այս աշխարհից, խոտորելով իրենց իրական առաքելությունից, այն է՝ փրկել կորած հոգիները: Նրանք չեն կարող լինել Աստծո եկեղեցու մի մասը, քանի որ Նրա եկեղեցին չի մտածում իր սեփական շահերի մասին:

Աստծո ճշմարիտ եկեղեցին իր միջոցներն օգտագործում է կորած հոգիները փրկելու համար և դա անում է մաքուր ու ազնիվ ճանապարհով: Ինչպես ասում է Աստվածաշունչը. «Երանի ողորմածներին, որ նրանք ողորմություն կգտնեն» (Մատթեոս 5:7): Աստված մեզ տվել է սիրտ, որպեսզի մենք հոգ տանենք այս աշխարհի հոգիների համար ու առաջնորդենք նրանց դեպի մեղքերի թողություն: Ջրի և Հոգու ավետարանը հիմա համատեղված է մեկ հրատարակության մեջ և թարգմանվել է գրեթե 40 լեզուներով ու ավելի քան 60 հատորներով, որոնցից յուրաքանչյուրը վկայում է Աստծո արդարությունը նրանց, ովքեր գտնվում են իրենց հոգևոր մահվան եզրին:

Ինչ գոհ կլինի Աստված, եթե մենք ավելի մեծ եռանդով ու ջանքով տարածեինք ջրի և Հոգու ավետարանը ավելի շատ մեղավորների իրենց մեղքերից փրկելու համար, մինչ կհասնի այս աշխարհի վերջը: Եկեք չհուսալքվենք, այլ հավատարմորեն ծառայենք Աստծուն մինչև վերջ:

Անցյալում, աղքատները կարող էին գոյատևել միմյանց օգնելով: Բայց մենք այժմ մտել ենք անսահման մրցակցության դարաշրջան, որտեղ միայն ուժեղները կարող են գոյատևել: Ամեն անգամ նայելով այս սերնդին, ավելի ենք համոզվում, որ մեր պարտքն է տարածել ջրի և Հոգու ավետարանը նրանց, ովքեր դեռ չեն լսել դրա մասին: Մենք բոլորս ունենք ավետարանը տարածելու սիրտ, որ բերելու է խաղաղություն բոլոր նրանց, ովքեր հոգնած են, ուժասպառ այս բիրտ աշխարհում պայքարելով: Եկեք տարածենք ջրի և Հոգու ավետարանի հոգևոր օրհնությունը: Մենք կարող ենք ապրել Քրիստոսի համար Աստծո արդարությանը հավատալով, քանի որ Նա վերցրել է մեր բոլոր մեղքերը:

Ավետարանը, որ պարունակում է Աստծո արդարությունը, տարածվելու է տաս անգամ, հարյուր անգամ, հազար անգամ միլիոն անգամ ավելի արագ: Մենք այնքան շատ անելիք ունենք, որ պետք է հավատարիմ լինենք մեր ծառայությանը: Նրանք, ովքեր տաղանդավոր են, պետք է իրենց տաղանդը ծառայեցնեն Տիրոջը և տարածեն ավետարանը յուրաքանչյուրին: Մենք, բոլորս պետք է աշխատենք տարածել ավետարանն ըստ մեր կարողությունների, որ ունենք Աստծուց տրված: Մենք մեզանից ոչ մի ուժ չունենք, բայց հավատում եմ, որ եթե Աստծուն աղոթենք, ինչպես Սուրբ Հոգին է մեզ առաջնորդում, Աստված կբավարարի մեր բոլոր ցանկությունները:

Քրիստոսը մեզ տվել է Իր ճշմարիտ սերը, սեր մեղավորների հանդեպ: Մենք ազատվեցինք մեր մեղքերից՝ հավատալով Աստծո արդարությանը: Ահա, թե ինչու մենք պետք է շատ չարչարվենք ավետարանը տարածելու համար, նույնիսկ, եթե ավելի դժվարանա մեր կյանքը: Մենք պարտավոր ենք ավետարանը հասցնել նրանց, ովքեր դեռ չեն լսել դրա մասին: 

Աստված ասում է. «Յոթ հազար մարդ թողի ինձ համար, որ Բաաղին ծունր չդրին» (Հռոմեացիս 11:4): Դեռ այնքան շատ մարդիկ կան այս աշխարհում, որ ջրի և Հոգու ավետարանի կարիքն ունեն: Շատ հոգիներ, թե եկեղեցու հովիվներ, թե աստվածաբաններ կամ հասարակ քրիստոնյաներ արթնանում են հոգևոր քնից: 

Քրիստոսի սիրով մենք ի վիճակի ենք ծառայել ավետարանին: Մենք դեռ այնքան շատ անելիքներ ունենք, երբեմն էլ ծանրաբեռնված ենք մեզ զգում: Բայց, չնայած ծնվող դժվարություններին, պետք է ավելի հավատարիմ լինենք ու տարածենք ավետարանը աշխարհով մեկ: Սա է Քրիստոսի սիրտը: Ես աղոթում եմ, որ դուք, որպես արդարներ, չմտածեք միայն ձեր մասին: Եթե մտածեք միայն ձեր մասին, կարիք չունեք հավատքի կամ աղոթքների, որովհետև, եթե պարզապես ապրում եք ձեր համար, արդեն անտարբեր կլինեք մյուների փրկության հարցում: Բայց, եթե պետք է վաստակեք ձեր ապրուստի և մյուսների համար, ի՞նչ կպատահի: Դուք պետք է աղոթեք Աստծուն օգնության համար, քանի որ դա դժվար կլինի ձեզ համար: 

Ահա այսպես է մեր հավատքն ու աղոթքներն աճում: Սրա համար է Աստված ասում. 

«Կա որ ցրվում է, և էլ է ավելանում. 

բայց չափիցը դուրս խնայողը կա, 

սակայն կարոտության է հասնում»: (Առակաց 11:24):

Կիսվել մարդկանց հետ ջրի և Հոգու ավետարանը, ամենաարդար կյանքն է քրիստոնյաների համար: Հոգևոր կյանքը, դա ճշմարիտ ավետարանը տարածելու կյանքն է, որը տանում է մարդկանց դեպի Քրիստոս: Եկեք հոգ տանենք մեր հարևանների և նրանց հոգիների համար, և տարածենք այս ավետարանը ողջ աշխարհով մեկ: Թող Աստծո արդարության օրհնությունը միշտ ձեզ հետ լինելի: 

Ալելուիա: Փառք Տիրոջը: Շնորհակալ եմ Նրանից, որ թույլ է տալիս մեզ անելու Իր արդար և բարի գործը: Ինչպես նաև շնորհակալ եմ, որ մեզ ազատեց խավարի իշխանությունից և տանում է մեզ դեպի Իր Որդու Թագավորություն: