Sermons

[16] Ողջունեք Իրար



Պողոս առաքյալն իր գրքի վերջաբանում Հռոմի սրբերին և մեզ կոչ է անում միմյանց ողջունել: Ո՞ւմ կարող ենք այս դարաշրջանում ի սրտե ողջունել Քրիստոսով: Մենք կարող ենք ուրախությամբ ողջունել եկեղեցու ծառայողներին և հավատացյալներին, որոնք քարոզում են Աստծո Խոսքն ամբողջ աշխարհում: Մենք կարող ենք հարաբերվել նրանց հետ, ովքեր փրկվել են կարդալով ջրի և Հոգու ավետարանի գրքերը: Մենք նաև կարող ենք Հիսուս Քրիստոսով ողջունել եկեղեցու անդամներին և Աստծո սպասավորներին: 

Քանի որ ոչ բոլորն են հավատում ջրի և Հոգու ավետարանին, արդարները չեն կարող ողջունել բոլորին: Քչերը կան, որոնց կարող ենք ի սրտե ողջունել այս աշխարհում: Մնում է միայն ցավալ, որ քչերն են հավատում ջրի և Հոգու ավետարանին, որոնց կարող էինք ողջունել և որոնց հետ կարող էինք կիսվել մեր նույն հավատքի փորձառությամբ: Մենք չենք կարող ընկերանալ մեղավորների հետ, ովքեր ձևացնում են, թե Աստծո ծառաներն են: 

Ինչպես որ մեղքը և Սուրբ Հոգին չեն կարող բնակվել միասին, այնպես էլ մեղավորներն ու արդարները չեն կարող ողջունել մեկը մյուսին: Նրանք, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին, կարող են հոգևոր պատարագ մատուցել Աստծուն և կատարել հոգևոր գործեր: Բայց մեղավորներն, ովքեր դեռ չեն ստացել մեղքերի թողություն, փորձում են փրկվել օրենքը պահելով: Դրա համար նրանք չեն կարող հոգևոր ընկերակցություն ունենալ արդարների հետ: Ինչպես որ կենդանիներն ու մարդիկ չեն կարող խոսել միմյանց հետ, այնպես էլ արդարները չեն կարող հոգևոր կապ ունենալ մեղավորների հետ:

Մենք կարող ենք տեսնել, որ միակ մարդիկ, որոնց հետ Պողոսը շփվում էր, ունեին նույն հավատքն իր հետ: Մենք գիտենք, որ եթե որևէ մեկը շփվում էր Պողոսի հետ, նշանակում է՝ Պողոսը հավանություն էր տվել նրա հավատքին: Մտածում եմ. «Եթե գնայի մի ինչ-որ վայր այսօր, ո՞ւմ կայցելեի և ո՞ւմ կողջունեի»: Ես վստահ եմ, որ եթե գնայի Սոքչո, կայցելեի Սոքչո եկեղեցին: Այնտեղ կարող եմ հանդիպել Աստծո ծառաներին ու հավատացյալներին և շփվել ու հաց կտրել նրանց հետ: Բացի այդ, այնտեղ կարող եմ այցելել նաև իմ եղբայրների և քույրերի տները և ողջունել նրանց: Բայց ողջունել կարող եմ միայն նրանց, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին, և նրանց, ովքեր ունեն նույն հավատքն իմ հետ Սուրբ Հոգով:

Մենք կարող ենք տեսնել, թե ինչ օրհնյալ են նրանք, որոնց հավատքը հավանում էր Պողոսը: Ինչ հիանալի է, որ մենք ունենք ջրի և Հոգու ավետարանը, որի շնորհիվ հաստատվում ենք մեր փոխադարձ հավատքով և ողջունում միմյանց Քրիստոսով: Հավատո՞ւմ եք ջրի և Հոգու ավետարանին, որը թույլ է տալիս ողջունել միմյանց: Կարո՞ղ եք Աստծո առաջ առանց տատանվելու խոստովանել, որ դուք չունեք որևէ մեղք: 

Ես մի անգամ հնարավորություն ունեցա ողջունելու մեր հավատակից եղբայներին Չինաստանում, երբ այցելել էի նրանց: Ես այցելեցի մի եղբոր, ով ապրում էր Հերան գետի ափին: Երբ առավոտյան արթնացանք, մեզ արդեն սպասում էր համեղ նախաճաշը: Մենք նստեցինք մի մեծ կլոր սեղանի շուրջ, այնպիսի սեղանի, որն օգտագործում են մեծ ընտանիքներում և հաճելի զրույց ունեցանք միմյանց հետ: Պարզվեց, որ այնտեղ էր նաև մի ավետարանիչ մոտակա քաղաքից, ով շատ էր ուզում մեզ տեսնել: Եվ մենք այցելեցինք նրան ու շփվեցինք հետը: Մենք կարող ենք ողջունել բոլոր նրանց, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին:

Ո՞ւմ եմ այցելելու, եթե գնամ Միացյալ Նահանգներ: Ես կայցելեի Հովիվ Սանգչան Լիին և նրա կնոջը՝ Ֆլուշինգին, որ ապրում են Նյու Յորքում: Ես նաև կայցելեի Նոր Կյանքի եկեղեցին ու կհանդիպեի մեր եղբայրներին և քույրերին այնտեղ: Ռուսաստանում նույնպես կա վերստին ծնվածների եկեղեցի, որ այցելել եմ տարիներ առաջ: Ճապոնիայում հաճույքով կայցելեի սարկավագուհի Սուն-Օկ Փարկին, որ ապրում է Տոկիոյում:

Մենք արդարներ ենք, որոնք փրկվեցին ջրի և Հոգու ավետարանի հավատքով: Մենք չփրկվեցինք մեր գործերի շնորհիվ, այլ՝ Աստծո արդարության, որը ստացանք ջրի ու Հոգու ավետարանին հավատալու միջոցով: 

Ինչպես տեսնում եք, կան մարդիկ, որոնց կարող են ողջունել արդարները: Սա նման է այն ցանկին, որ Պողոսն ուներ Հռոմեացիս 16 գլխի ավարտին: Պողոսի նման, մենք նույնպես չենք կարող ողջունել բոլոր քրիստոնյաներին, քանի որ ոչ բոլորն ունեն ճիշտ հավատք, բայց ողջունում ենք միայն նրանց, ովքեր գիտեն և հավատում են Աստծո արդարությանը: Մենք չենք կարող չփառաբանել Աստծուն մեզ հավատք տալու համար, որով կարող ենք ողջունել և ստանալ ողջույն: 



Պողոսը զգուշացնում է մեզ հեռու մնալ այս մարդկանցից


17 համարից սկսած Պողոսի երկրորդ հորդորն է ուղղված մեզ, որ հեռու մնանք նրանցից, ովքեր միայն ծառայում են իրենց սեփական ստամոքսին: «Աղաչում եմ ձեզ, եղբայրք, որ մտիկ տաք նրանց՝ որ հերձվածներ և գայթակղություններ են շինում այն վարդապետությունիցը դուրս՝ որ դուք սովորեցիք՝ և հեռու քաշվեցեք նրանցից: Որովհետև այդպիսիները մեր Քրիստոսին չեն ծառայում, այլ՝ իրանց որովայնին. և քաղցր խոսքերով և գովությունով խաբում են անմեղների սրտերը» (Հռոմեացիս 16:17-18): Կան, որ չեն ծառայում Քրիստոսին, այլ՝ իրենց ստամոքսին: Դա նրանք են, ովքեր վեճեր են գրգռում հավատացյալների մեջ ու խաբում միամիտներին իրենց քաղցր խոսքերով ու մեղմ զրույցներով: Մենք պետք է չողջունենք այդպիսի մարդկանց և հեռու մնանք նրանցից:

Պողոսը զգուշացնում է մեզ հեռու մնալ նման մարդկանցից, քանի որ նրանք միայն խանգարում են եկեղեցական կյանքին և միամիտների միջոցով միայն բավարարում են իրենց ագահությունը: Նման քրիստոնեական առաջնորդները խաբեբաներ են, որ փորձում են մեղքի մեջ գցել մարդկանց՝ սովորեցնելով իրենց հետևորդներին ենթարկվել օրենքին: Նրանք միայն լցնում են իրենց սեփական ստամոքսը Հիսուսի անունով և խաբում անմեղներին: Կարիք չկա նրանց ողջունելու, քանի որ նրանք միայն իրենց ստամոքսի համար են պաշտամունքի գնում: 



Ջրի և Հոգու ավետարանը պետք է տարածել բոլոր ազգերին


Երրորդ անգամ Պողոսը խոսում է ավետարանը տարածելու անհրաժեշտության մասին: 26 հատվածն ասում է. «Բայց հիմա մարգարեական գրքերով հայտնվեցավ՝ Աստծո հրամանին պես, և հավատքին հնազանդելու համար բոլոր հեթանոսների մեջ ճանաչվեցավ»: Ջրի և Հոգու ավետարանը, որ Պողոսը քարոզում էր, այն ավետարանն է, որին հավատալու և հնազանդվելու են բոլոր ազգերը: Շատ ցավալի է, որ այն բոլոր վայրերի մեծ մասը, որտեղ Պողոս առաքյալը հիմնել էր եկեղեցիներ, որտեղ հավատում էին ջրի և Հոգու ավետարանին, այժմ դարձել են իսլամական երկրներ: 

Իր ժամանակին Պողոսը գնում էր այդ վայրերը և Եկեղեցու առաջնորդներ էր կարգում այն հավատացյալների միջից, ովքեր հավատում էին ջրի և Հոգու ավետարանին, որը Աստծո արդարության իրականացումն է: Դա նման է նրան, որ մենք աստվածաբանական դպրոցն ավարտած մարդուն ուղարկում ենք եկեղեցիներում ծառայելու: Թեև այն ժամանակ եկեղեցիները հավատում էին «Մեկ Տեր, մեկ հավատք, մեկ մկրտություն» (Եփեսացիս 4:5), նրանք չկարողացան պահպանել իրենց հավատքը ավետարանի հանդեպ, քանի որ չունեին գրված ավետարան: 

Հենց հիմա մենք մեր գրքերը թուրքերեն թարգմանելու գործընթացի մեջ ենք: Ինչ-որ մեկը Թուրքիայում ազդվեց մեր անգլերեն գրքերից և կամավոր կերպով թարգմանեց դրանք: Մենք սկսել ենք տարածել ջրի և Հոգու ավետարանն այն բոլոր վայրերում, որտեղ Պողոսը մի ժամանակ քարոզում էր ավետարանը և հիմնում Աստծո եկեղեցիներ: Մենք քարոզում ենք այն ավետարանը, որը Պողոսը քարոզում էր այդ վայրերում, որոնք այցելել էր: Ավետարանը, որ Պողոսը քարոզում էր, ջրի և Հոգու ավետարանն էր, որ կարող է փրկել բոլոր ազգերին, ովքեր կհավատան ու կհնազանդվեն դրան: 

Հռոմեացիս նամակի վերջին գլխում Պողոսը Հռոմի սրբերին ասում է ողջունել իրար, հեռու մնալ նրանցից, ովքեր միայն լցնում են իրենց ստամոքսը և տարածել ջրի և Հոգու ավետարանը բոլոր ազգերին:



Ջրի և Հոգու ավետարանը կզորացնի մեզ


Չորրորդ բանը, որ Պողոսը նշում է, այն էր, որ ջրի և Հոգու այս ավետարանը Աստծո իմաստությունն է, որ ամրացնելու է մեր հավատքը: «Բայց նրան, որ կարող է ձեզ հաստատ պահել իմ ավետարանի և Հիսուս Քրիստոսի քարոզության համեմատ, այն խորհրդի հայտնությանը համեմատ որ հավիտենական ժամանակներից լուռ պահված էր, «Բայց հիմա մարգարեական գրքերով հայտնվեցավ՝ Աստծո հրամանին պես, և հավատքին հնազանդելու համար բոլոր հեթանոսների մեջ ճանաչվեցավ. Մի միայն իմաստուն Աստծուն, Հիսուս Քրիստոսի ձեռովը, նրան փառք հավիտյանս: Ամէն» (Հռոմեացիս 16:25-27): Ի՞նչը կարող էր հաստատել ու ամրացնել Հռոմի սրբերի հավատքը: Դա ջրի և Հոգու ավետարանն էր: Այս ավետարանը Աստծո իմաստնությունն է: 

Աստծո տված ավետարանում Նրա իմաստությունն է: Այս ավետարանն ունի զորություն վերցնելու բոլոր մեղքերը, նույնիսկ նրանց մեղքերն, ովքեր ունեն բազում թերություններ: Նրանք, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին, դառնում են ոչ միայն անմեղ, այլ դառնում են այս ավետարանի քարոզիչները, անկախ նրանից, թե որքան թույլ կլինեն ու թերություններ կունենան: Միայն Աստծո իմաստությունը և դրանից բխող ջրի և Հոգու ավետարանը, կարող են մեզ դարձնել կատարյալ փրկվածներ: Այս ավետարանից բացի չկա ուրիշ ճշմարտություն, որ կարողանա ամրացնել մարդու հոգին, սիրտը, միտքը և մարմինը: 

Պողոս առաքյալը չէր ասում «ավետարանը» այլ՝ «իմ ավետարանը»: Պողոսի քարոզած ավետարանը ջրի և Հոգու ավետարանն էր, որ հայտված էր Հին և Նոր Կտակարաններում: Ջրի և Հոգու այս ավետարանը հիմնված է Հին Կտակարանում մարգարեների հայտնաբերած ավետարանի վրա, որը Նոր Կտակարանում իրականացավ Հիսուս Քրիստոսով: Դրա համար Պողոսն ասում է, որ «իր ավետարանը» հայտնվեց, որ մի ժամանակ լուռ թաքնված էր մարգարեական սուրբ գրություններում:

Պողոսի քարոզած ավետարանը հիշատակվում է դեռ Հին Կտակարանի Հնգամատյանում, ավելի շուտ՝ զոհաբերության համակարգում, որը նկարագրված է Ղևտացիների գրքում: Եվ Նոր Կտակարանում որպես Աստծո արդարություն այն ավարտվեց Հիսուս Քրիստոսի մկրտության, Խաչի մահվան և հարության միջոցով: Սրա համար Պողոսը փառք է տալիս Նրան «ով կարող է ձեզ հաստատ պահել իմ ավետարանի և Հիսուս Քրիստոսի քարոզության համեմատ»: 

Ջրի և Հոգու ավետարանը հաստատ է պահում սրբերին և Աստծո ծառայողներին: Այս ավետարանի միջոցով մեր հավատքը, հոգիները, մտքերը և մարմինները կարող են ամբողջովին ամրապնդվել: Ինչպե՞ս կարող է մեր հավատքն ամրանալ: Ի՞նչն է մեզ ուժ տալիս, երբ միշտ թույլ ենք: 

Մեր հավատքը դառնում է ամուր և ուժեղ, որովհետև մենք ստացանք Քրիստոսի փրկությունը, ով վերցրեց մեր բոլոր մեղքերն Իր մկրտության և Խաչին թափած արյան միջոցով: Մենք կարող ենք ասել, որ մեղքեր չունենք Աստծո առաջ, քանի որ մեր սրտերում այլևս ոչինչ չկա, որից ամաչենք, և այդ հոգևոր հավատքով մենք կարող ենք տարածել ջրի և Հոգու ավետարանը մեղքով կապվածներին: 



Վերջնական հորդոր 


Պողոսն ավարտում է 16 գլուխը փակման աղոթքով. «Մի միայն իմաստուն Աստծուն, Հիսուս Քրիստոսի ձեռովը, նրան փառք հավիտյանս: Ամէն»: Ի՞նչն է ամենից շատ փառք բերում Աստծուն: Աստծուն ամենաշատը փառք է բերում Հիսուս Քրիստոսով Աստծո արդարության քարոզչությունը: Մենք նույնպես փառավորվում ենք, երբ ծառայում ենք ավետարանին ամբողջ սրտով: 

Հռոմեացիս 16 գլխում Պողոսի պատգամի էությունը հետևյալն է. ողջունել միմյանց, հեռու մնալ նրանցից, ովքեր միայն լցնում են իրենց փորերը, տարածել ավետարանը բոլոր ազգերին: Սա Պողոս առաքյալի վերջին հորդորն էր Հռոմի եկեղեցուն: Ջրի և Հոգու ավետարանը, որ Պողոսը քարոզում էր ունի զորություն ամրացնելու մեզ բոլոր կողմերով: Սա այն է, ինչին հավատում ենք: Ջրի և Հոգու ավետարանի հավատքը նույնն է, ինչին հավատում էին առաքյալներն Աստվածաշնչում և որին հիմա հավատում են մեր եկեղեցիները: 

Զգո՞ւմ եք նմանությունը: Ամեն անգամ կարդալով Աստվածաշունչը՝ զարմանում եմ, թե ինչ նույնն է մեր հավատքը աստվածաշնչյան հերոսների հավատքի հետ, որ ապրել են մեզանից երկու հազար տարի առաջ:

Երբևէ մտածե՞լ եք, թե քանի հոգու ենք մենք պատմում ավետարանն ամեն օր: Մենք բաժնեկցում ենք ավետարանը ոչ պակաս, քան երկու հազար մարդու մեկ օրում: Այս երկու հազար վերստին ծնվածները շուտով բազմապատկվում, դառնում են տասը հազար, եթե իրենք էլ քարոզում են ավետարանն իրենց հարևաններին: Իսկ այս տասը հազարի քարոզածների թիվը կհասնի քսան հազարի և այսպես շարունակ: Ինչպես տեսնում եք ավետարանը քարոզելն այնքան էլ անհնարին բան չէ: 

Իհարկե, ջրի և Հոգու ավետարանի մեր գրքերի հիմնական առանձնահատկությունն այն է, որ դրանք չեն պակասում, այլ ընդհակառակը, մեր գրքերն ավելանում են: Դրանց իմաստը նույնպես չի փոխվում կախված ընթերցողների քանակից: Որտեղ որ կա գիրք, որ պարունակում է ջրի և Հոգու ավետարանը, կարելի է վերցնել ու կարդալ: Այսպես կտարածվի Աստծո ավետարանը: Այն օրը, երբ ավետարանը կտարածվի ամբողջ աշխարհով մեկ, շատ հեռու չէ: 

Աստծո արդարությունը, որ ունեք հավատքով, ջրի և Հոգու ավետարանն է, որին, նույնիսկ զարգացած երկրներում շատերը ծանոթ չեն: Ճշմարիտ ավետարանը, որ ցանկանում ենք տարածել ողջ աշխարհին, մի առեղծված է, որ թաքնված է այս աշխարհից և դրա համար մենք անհամբեր ուզում ենք հայտնել փրկության այս գաղտնիքը բոլոր նրանց, ովքեր պատված են մեղքով: Ջրի և Հոգու ավետարանում հայտնված Աստծո արդարությունն այնքան հասկանալի է, որ ով ընդունում է այս ավետարանը, գոհություն և փառք է հայտնում Աստծուն: 

Ոմանց տարօրինակ է թվում այն, որ մենք անընդհատ խոսում ենք ջրի և Հոգու ավետարանի մասին: Բայց անկախ նրանից, թե քանի անգամ կկրկնեք այն, մեր հոգիներն ավելի շատ կլցվեն ուրախությամբ և գոհությունով: Քանի դեռ կան քրիստոնյաներ, որ տառապում են մեղքի մեջ, մենք անդադար քարոզելու ենք ջրի և Հոգու ավետարանը ողջ աշխարհին: Քանի որ այս ավետարանը հենց այն ավետարանն է, որը քարոզում էին առաքյալները, այդ թվում Պողոսը, բոլոր հոգիները պետք է հավատան դրան: Մենք պետք է լսենք և դաճենք ջրի և Հոգու ավետարանը մեր սրտերում, որովհետև այն անհրաժեշտ է յուրաքանչյուր քրիստոնյային: 

Մենք քարոզում ենք ավետարանն ավելի քան երկու հազար մարդու մի օրում մեր տպագիր և էլեկտրոնային գրքերի միջոցով, ինչպես նաև վեբ կայքի: Մենք վստահ ենք, որ եթե ճշմարտության հատիկն ընկնում է բերի հողի մեջ, այն կտա մեծ բերք, երեսուն, վաթսուն կամ հարյուր անգամ ավելի շատ, քան որ ցանել եք: Մեկ անձ կարող է քարոզել ավետարանը մի քանի տասնյակ մարդկանց, և այս մարդկանցից յուրաքանչյուրն իր հերթին կարող է քարոզել ուրիշներին, տասնյակ և ավել մարդու: 

Երբ մենք լսում ենք, որ մեր ավետարանը տարածվում է ավելի քան երկու հազար մարդու մի օրում, մեր սրտերը լցվում են Աստծո արդարությամբ: Շնորհակալ եմ Աստծուց, որ ճանապարհ բացեց մեզ համար տարածելու այս ավետարանն ամբողջ աշխարհին: Ես աղոթում եմ, որ Աստված ամրապնդի բոլոր Իր ծառաների հավատքը: 

Ջրի և Հոգու ավետարանը, որ այժմ տարածվում է ամբողջ աշխարհով մեկ, փրկության համար ճշմարտության նոր ալիք է: Այս ավետարանը միակ ճանապարհն է դեպի Սուրբ Հոգին և մուտք՝ դեպի Աստծո Արքայություն: Որքան էլ որ չարչարվեք, աշխարհի կրոնների մեջ չեք կարողանա գտնել ջրի ու Հոգու ավետարանը:

Ամբողջ աշխարհում մարդիկ փառք են տալիս Աստծուն, որովհետև նրանք այժմ կարող են հավատալ Նրա արդարությանը ջրի և Հոգու ավետարանի միջոցով: Յուրաքանչյուր մարդ, ով կարդում է մեր գիրքը, գոչում է. «Ախ, ահա, թե ինչպես է Հիսուսը փրկել ինձ իմ մեղքերից»: Քանի որ նրանք երբևէ չեն լսել այս ավետարանի մասին: 

Նրանք, ովքեր ցանկանում են ազատվել մեղքի գերությունից, և նրանք, ովքեր անսահմանորեն ցանկանում են ստանալ Սուրբ Հոգի, կստանան կատարյալ ազատում իրենց մեղքերից և խաղաղություն իրենց մտքում, երբ վերջապես ճանաչեն ու ընդունեն ջրի և Հոգու ավետարանը: Այս պահից սկսած, ջրի և Հոգու ավետարանը կտարածվի յուրաքանչյուր ազգի այս աշխարհում:

Իմ սիրտը լի է ուրախությամբ, որ ջրի և Հոգու ավետարանը տարածվում է ամբողջ աշխարհում: Չնայած որ ես ծառայում եմ ավետարանին, գիտեմ, որ դեռ ունեմ թերություններ և տկարություններ: Բայց, քանի որ կատարելապես հավատում եմ ջրի և Հոգու ավետարանին և գիտեմ Աստծո արդարությունը, ես միշտ ստանում են նոր զորություն Տիրոջից, այնպես որ կարող եմ շարունակել ծառայել Նրա ավետարանին: Ավետարանն այսօր ավելի շատ երկրներ է թափանցել, և ավելի շատ մարդիկ են կարդում մեր գրքերը և ընդունում են, որ այն կատարյալ ավետարան է: 

Նրանք, ովքեր աշխարհում հավատում են Աստծո արդարությանը, փրկվել են՝ հավատալով ջրի ու Հոգու ավետարանին: Պատճառը, որ չնայած մեր թերություններին, կարող ենք որպես կատարյալներ կանգնել, այն է, որ մենք հավատում ենք մեր Տիրոջը, Աստծո արդարությանը: Մենք Աստծո գործակիցներն ենք: Մենք չենք ձգտում բավարարել միայն մեր մարմնական ստամոքսը, այլ տարածում ենք ճշմարիտ հավատքն ամբողջ աշխարհում: Ես օրհնում եմ և հույս ունեմ, որ շատ արդար հավատացյալներ կբարձրանան և կտարածեն ավետարանը ողջ աշխարհին: 

Պողոսի նման, մենք էլ կարող ենք տարածել ջրի և Հոգու ավետարանը, անկախ նրանից, թե երբ կլինի Տիրոջ գալուստը: Եկեք ջանք չխնայենք այս Մեծ Հանձնարարականը կատարելու գործում: Երբ տարածում ենք ավետարանը երկրի բոլոր ծայրերը, Տերը կգա Իր խոստման համեմատ և մեզ կտանի Իր հետ: Մենք պետք է լավ լսենք, թե ինչ է Պողոս առաքյալը հորդորում մեզ՝ ողջունել և խրախուսել մեկը մյուսին: Չնայած որ մեր գործերը կատարյալ չեն, մենք զորացած ենք հոգեպես Աստծո արդարության հավատքով: Մենք գիտակցում ենք, թե որքան արդար և ճիշտ է մեր հավատքը ջրի և Հոգու ավետարանի հանդեպ: Մենք իսկապես Տիրոջ հավատացյալներն ենք, ով Աստծո կատարյալ արդարությունն է: 

Երբ Աստծո արդարության մեր հավատքով նայում ենք այս աշխարհին, հասկանում ենք, թե որքան շատ բան կա անելու: Մենք բոլորս էլ կարող ենք ապրել մեր կյանքը տարածելով ավետարանը ողջ աշխարհին և փառաբանել Աստծուն Քրիստոսի հավատքով, ով Աստծո արդարությունն է: 

Ալելուիա: Ես միշտ փառք եմ տալիս մեր Տիրոջը, որ Աստծո արդարությունն է: