Sermons

[15-1] <Հայտնություն 15:1-8> Սուրբերն, Ովքեր Երկնքում Փառաբանում են Աստծո Հրաշալի Գործերը





<Հայտնություն 15:1-8>

«Եվ տեսա մի ուրիղ մեծ և զարմանալի նշան երկնքում, յոթը հրեշտակ, որ վերջի յոթը պատուհասներն ունեին, որովհետև Աստծո բարկությունը նրանցով կատարվեց: Եվ տեսա իբրեվ ապակեղեն ծով կրակով խառնված. և նրանց որ հաղթում են գազանին և նրա պատկերին և նրա դրոշմին և նրա անունի թվին, որ կանգնած էին ապակեղեն ծովի վրա և Աստծո քնարներն ունեին: Եվ երգում էին Աստծո ծառա Մովսեսի երգը և Գառի երգը, ասելով. Մեծ և զարմանալի են քո գործերը, Տեր Աստված Ամենակալ, արդար և ճշմարիտ են քո ճանապարհները, ով սուրբերի Թագավոր: Ո՞վ է որ քեզանից վախենա, ով Տեր, և քո անունը չփառավորե. Որ միայն դու ես Սուրբ. որովհետև բոլոր ազգերը կգան և քո առաջին երկրպագություն կանեն, որովհետև քո իրավունքները հայտնվեցին: Եվ սրանից հետո տեսա, և ահա բացվեց վկայության խորանի տաճարը երկնքում: Եվ դուրս եկան տաճարից այն յոթ հրեշտակները, որ այն յոթը պատուհասներն ունեին, մաքուր և պայծառ կտավ հագած, և ստինքների մոտով ոսկե գոտիներ կապած: Եվ այն չորս կենդանիներից մեկն այս յոթ հրեշտակներին յոթ ոսկի սկավառակ տվավ՝ հավիտյանս հավիտենից կենդանի Աստծո բարկությունով լիքը: Եվ տաճարը լցվեց Աստծո փառքից և նրա զորությունից ելած ծուխովը. և ոչ ոք չէր կարող մտնել տաճարը, մինչև որ այն յոթ հրեշտակների յոթ պատուհասները կատարվին»:



Մեկնություն


Հատված 1. «Եվ տեսա մի ուրիղ մեծ և զարմանալի նշան երկնքում, յոթը հրեշտակ, որ վերջի յոթը պատուհասներն ունեին, որովհետև Աստծո բարկությունը նրանցով կատարվեց»:

15 գլուխը պատմում է մեզ աշխարհի վերջի մասին, որը կանչված էր բարկության յոթ թասերի աղետներով, հեղված յոթ հրեշտակների կողմից: Ի՞նչ է սա «մեծ և զարմանալի նշան երկնքում», որը տեսավ Հովահաննես առաքյալը: Դա հրաշալի բեմականացումն է այն բանի, թե ինչպես են սուրբերը կանգնած ապակե ծովի վրա և փառաբանում են Աստծուն:

Հատված 2. «Եվ տեսա իբրեվ ապակեղեն ծով կրակով խառնված. և նրանց որ հաղթում են գազանին և նրա պատկերին և նրա դրոշմին և նրա անունի թվին, որ կանգնած էին ապակեղեն ծովի վրա և Աստծո քնարներն ունեին»:

«Ապակեղեն ծով կրակով խառնված» այս խոսքերը, այստեղ նշանակում են, որ սուգն ու տառապանքներն այս երկրի վրա կհասնեն իրենց գագաթնակետին, երբ Աստված կհեղի նրա վրա բարկության յոթ թասերը, և որ սուրբերը կփառաբանեն Աստծուն օդի մեջ երկնքում: Բարկության յոթ թասերի աղետները Աստծո կողմից հեղված են երկրի վրա, որպեսզի սուրբերի վրեժն առնվի նրանց թշնամիներից: Այդ ժամանակ, սուրբերը մասնակցելով Աստծո հարությանն ու հափշտակությանը, կկանգնեն ապակե ծովի վրա, որը խառնված կլինի կրակով, որպեսզի Աստծո գործերը փառավորվի: Սուրբերն, ովքեր հարություն առան և հափշտակվեցին, Տերոջ զորությամբ երկրի վրա կրելով չարչարանքներ, հավիտյան կփառավորեն Նրան զորության և փրկության համար: Աստծուն փառավորող սուրբերը նրանք են, ովքեր հավատքի հաղթանակներ ունեցան, գերազանցելով հակաքրիստոսին իրենց հավատքով, որը մերժեց նրա պատկերը, նրա անվանը  և անվան թվի նշանը:

Հատված 3. «Եվ երգում էին Աստծո ծառա Մովսեսի երգը և Գառի երգը, ասելով. Մեծ և զարմանալի են քո գործերը, Տեր Աստված Ամենակալ, արդար և ճշմարիտ են քո ճանապարհները, ով սուրբերի Թագավոր»:

Սուրբերը, որոնք կանգնած են ապակեղեն ծովի վրա, երգում են Մովսեսի և Գառան երգը: Եվ այդ երգի բառերը հետևյալն են՝ «և զարմանալի են քո գործերը, Տեր Աստված Ամենակալ, արդար և ճշմարիտ են քո ճանապարհները, ով սուրբերի Թագավոր»: Այս երգի բառերը փառաբանում են Աստծուն նրա համար, որ չկա մի բան, որ Նա չկարողանա անել իր ամենակարող զորությամբ: Նաև գրված է՝ «և զարմանալի են քո գործերը»: 

«Զարմանալի» բառն այստեղ նշանակում է. «մի ինչ որ մեծ բան, որը հնարավոր չէ արտահայտել բառերով»: Այլ կերպ ասած, դա հիանալի է և հրաշալի, որ մեր Տերը ջրի և Հոգու ավետարանի միջոցով ազատեց բոլոր սուրբերին իրենց մեղքերից, ինչպես Հին Կտակարանի այնպես էլ Նոր կտակարանի: Նա նրանց դարձրեց անմեղ և թույլ տվեց սուրբերին, ովքեր փրկված են ի շնորհիվ հավատքի, փառավորել Աստծուն օդի մեջ, հարություն տվեց մեռելներից և հափշտակեց երկինք: Այս սուրբերը փառավորում են Տեր Աստծուն այն բանի համար, որ Նա դարձավ նրանց Փրկիչը  և Ամենակարող Աստվածը:

Դուք իրո՞ք հավատում եք, որ Տեր Աստված արարել է տիրեզերքը և ամեն բան նրանում, ներառյալ ձեզ և ինձ, որ Նա իրոք հանդիսանում է մեր Աստվածը: Միայն նրանք, ովքեր հավատում են այս ճշմարտությանը, կարող են դառնալ ջրի և Հոգու ավետարանի հավատացողներ, դա նրանք են, ովքեր ունեն ճշմարիտ հավատք: Քրիստոնյաները պետք է գիտենան և հավատան, որ Հիսուսը հանդիսանում է Արարիչ, ով արարեց ամբողջ տիրեզերքն ու ամեն բան նրանում: Եվ նրանք պետք է փառավորեն և երկրպագեն Տեր Աստծուն, գիտենալով և հավատալով Նրա գործերին: «Մեծ և զարմանալի են քո գործերը, Տեր Աստված Ամենակալ» այս հավատքի փառաբանությունը ցույց  է տալիս ճշմարիտ վերստին ծնունդ ունեցողների ճշմարիտ հավատքը, ովքեր երգում են Մովսեսի և Գառան երգը:

Դուք հավատու՞մ եք, որ Հիսուսը  Ամենակարող Աստված է: Նրանք, ովքեր հավատում են, որ Հիսուսը հանդիսանում է հենց այս Աստվածը, ով արարել է տիեզերքը, նույնպես և հավատում են, որ Աստված հայտնվեց այս երկրի վրա մարդկային մարմնով, որ 30 տարեկանում ընդունեց մկրտությունը Հովհաննես Մկրտչից, որպեսզի Իր վրա վերցնի ողջ մարդկության մեղքերը, և որ թափեց Իր արյունը և մահացավ Խաչի վրա և հարություն առավ մեռելներից: Իրենց հավատքի շնորհիվ նրանք ստանում են մեղքերի թողություն և դառնում են սուրբեր: Նրանք, ովքեր գիտեն այս ճշմարտությունը և անկեղծորեն հավատում են դրան, նրանք կարող են համարվել մեծ հավատքի տեր մարդիկ:

Այս տողում ասված է, որ հափշտակված սուրբերը օդում փառաբանում էին Աստծուն, ասելով. «մեծ և հրաշալի են Քո գործերը»: Այլ կերպ ասած, նրանք փառաբանում էին Տեր Աստծուն այն բանի համար, որ նա արարել է տիեզերքը և ողջ մարդկությունը, նաև, որ Նա փրկել է մեղավորներին Հովհաննեսից ընդունած Տիրոջ մկրտությամբ՝ լվալով նրանց մեղքերը և տալով նրանց Աստծո զավակներ կոչվելու իրավունք և այս ամենը շնորհիվ ջրի և Հոգու ավետարանի, որը տվել է Տերը: Այն, որ սուրբերը կարող են ընդունել մարտիրոսական մահը հանուն Հիսուսի, հարություն կառնեն և կհափշտակվեն և կստանան հավիտենական կյանք: Այս ամենը հանդիսանում է շնորհք, որը պարգևել է Աստված:

Բոլոր սուրբերը պետք է Աստծուն բարձրացնեն փառաբանություն Նրա արդար գործերի համար, որը ներկայացնում  է Նրա Փառքը: Դրանք այն գործերն են, որոնք Աստված արել է մեղավորների համար, այսինքն՝ ստիպել է նրանց մեղքերին անհետանալ, ինչպես նաև Նրա մյուս աշխատանքները, որոնք Նա արել է այս երկրի վրա: Օդի մեջ սուրբերը երգում են Մովսեսի և Գառան երգը: Նրանք փառաբանում են Աստծուն  երգելով, թե որքան մեծ է և սքանչելի է այն ամենը, ինչ Ամենակարող Աստված արել է մեղավորների կամ նրանց թշնամիների համար:

Իրոք որ այն ամենը, ինչ Տերն արել է սուրբերի և բոլոր նրանց համար, ովքեր հակադրվում է Իրեն, ոչ միայն զարմանալի է մեզ համար, այլև սքանչելի: Աստծո նպատակը, որի համար Նա արարեց այս աշխարհը, կայանում է նրանում, որպեսզի մարդկանցից Իրեն համար ժողովուրդ բարձրացնի: Եվ դրա համար Նրա բոլոր գործերը, որոնք Նա արեց մարդկության համար, մեզ համար հանդիսանում են զարմանալի և սքանչելի: Մենք տալիս ենք Աստծուն փառք, հավատալով այն ամենին, ինչ որ Նա արել է մեզ համար, և մենք փառաբանում ենք Նրան Իր բոլոր գործերի համար: 

Այն, որ Աստված ստեղծել է մարդուն Իր նմանությամբ և Իր պատկերով, նույնպես սքանչելի է: Այն, որ Նա տվել է Իր օրենքը յուրաքանչյուրին և այն, որ Նա մտահաղացել էր Կույս Մարիամի միջոցով ուղարկելու Հիսուս Քրիստոսին այս երկիր, մեր աչքերում նույնպես սքանչելի է: Միևնույն ժամանակ, մենք հավատում ենք, որ բոլոր այս գործերը գործվեցին մեղավորներին փրկելու համար: Նաև սքանչելի է այն փաստը, որ մեր Տեր Աստվածը աշխարհի բոլոր մեղքերը դրեց Հիսուս Քրիստոսի վրա՝ ստիպելով  Նրան ընդունել Հովհաննեսի մկրտությունը, որպեսզի Նա ստիպեր աշխարհի բոլոր մեղքերին ամբողջությամբ և ընդմիշտ անհետանալ: 

Նրանց համար, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին, այն փաստը, որ Տերը մեկընդմիշտ պարգևել է մեզ մեղքերի թողություն և Նրա Սուրբ Հոգին նույնպես սքանչելի է: Եվ այն, որ նա դրդեց փրկված սուրբերին քարոզելու ջրի և Հոգու ավետարանը ամբողջ աշխարհին, սքանչելի շնորհք է հանդիսանում, իսկ մեզ համար՝ մեծագույն հրաշքը: Այն փաստը, որ մեր Տեր Աստվածը թույլ կտա սուրբերին չարչարվել, հարություն առնել և հափշտակվել երկինք և թույլ տալ մեզ ապրել փառքի մեջ երկնքում հավիտյան, նույնպես սքանչելի շնորհք է:

Ծրագրելով այս ամենը, Աստված ամեն բան իրեն ժամանակին կիրականացնի: Տիրոջ այս գործերը, որոնք դրդում են սուրբերին փառաբանել և գովերգել Աստծուն, մեր սրտերում վերածվում են անպատմելի շնորհքի: Մենք նույնպես հայտնում ենք շնորհակալություն Տիրոջը և լցվում ենք շնորհքով, որովհետև Նա Ինքը վրեժ կլուծի իր հակառակորդներից Իր ամենակարող զորությամբ, ուղարկելով նրանց վրա յոթ թասերի աղետները:

Քանի որ Աստծո բոլոր գործերը կատարվում են սուրբերի աչքերի առջև, ինչպես մի բան, որը գերազանցում է նրանց սահմանափակ հնարավորությունները, ապա նրանք կարող են միայն փառաբանել Աստծուն: Նրանք այդ կերպ գովաբանում են Աստծուն Նրա ամենակարողության, հրաշալի գործերի և զորության համար: Մեր Տեր Աստվածը արժանի է ստանալու բոլոր փառաբանությունը ոչ միայն յուրաքանչյուր մարդուց, այլ նաև տիրեզերքի մյուս արարածներից: Ալելուիա:

Նրանք, ովքեր ճանաչեցին, զգացին, վկայեցին իրենց աչքերով տեսածները, որ մեր Տեր Աստվածը իրենց համար արել է, չեն կարող չփառաբանել Նրան Իր ամենակարող զորության, կատարյալ իմաստության և հավիտյան անփոփոխ սիրո համար: Տերը թույլ է տվել սուրբերին փառաբանել Իրեն Իր հրաշալի գործերի համար:

Եվ քանի որ դա այդպես է, սուրբերը փառաբանում են Տեր Աստծուն հավիտյանս Իր գործերի համար, որոնք Նա արել է նրանց համար, փառաբանում են Իր մեծության և բարության համար: Մեր Տեր Աստվածը արժանի է ստանալ փառաբանություն ողջ տիեզերքի արարածներից, որովհետև Իր բոլոր գործերը հնարավոր դարձան Իր ամենակարող ուժի շնորհիվ: Ալելուիա: Ես փառաբանում եմ Տիրոջը Իր հզորության  և հավիտենական անփոփոխ սիրո համար:

Հատված 4. «Ո՞վ է որ քեզանից վախենա, ով Տեր, և քո անունը չփառավորե. Որ միայն դու ես Սուրբ. որովհետև բոլոր ազգերը կգան և քո առաջին երկրպագություն կանեն, որովհետև քո իրավունքները հայտնվեցին»:

Երկնքում, սուրբերն իրենց շուրթերով երգում են փառաբանություն Աստծո գործերի համար «Ո՞վ է որ քեզանից վախենա, ով Տեր, և քո անունը չփառավորե»: Այս գովերքը լցված է հավատքով և վստահությամբ, որը հաստատում է, որ ոչ ոք չի կարող դեմ կանգնել Նրա փառքին և ոչ ոք չի համարձակվի կանգնեցնել Նրա փառաբանությունը: Ո՞վ կարող է ապստամբել Աստծո անվան դեմ, չզգալով վախ: Չկա ոչ ոք և ոչինչ այս աշխարհում, ողջ տիեզերքում և ողջ հավիտենականության մեջ, որ կարողանա ընդիմանալ և հաղթել մեր Տեր Աստծուն, որովհետև Հիսուսը հանդիսանում է թագավորների Թագավորը և Ամենակարող Աստված է:

Ամեն բան, որ գույություն ունի այս աշխարհում և նաև բոլոր սուրբերը, չեն կարող չդողալ Աստծո անվան և Նրա ճշմարտության առջև: Քանի որ Տիրոջ զորությունը անսահման մեծ է, և որովհետև Նա արդար է և կատարյալ, ողջ արարչագործությունն է գոհանում և փառաբանում Նրա անունը: Յուրաքանչյուր մարդ պետք է Աստծուց վախեցող սիրտ ունենա: Եվ բոլորը տիեզերքում պետք է փառաբանեն մեր Տիրոջ անունը: Ինչո՞ւ, որովհետև մեր Տերը սուրբ է և Նա ազատագրել է մարդկությունը ողջ անարդարություններից:

Քանի որ յոթ թասերի աղետները, որոնք Տերը կթափի հակաքրիստոսի, նրա հետևորդների և կրոնական ծայրահեղականների վրա, ովքեր ապրում են աշխարհի վրա, կլինի Նրա արդարության արտահայտումը, և մենք չենք կարող չփառաբանել Նրան: Քանի որ Աստծո արդարության արդարացիությունը բացվում են յոթ թասերի մեծ աղետների միջոցով, մեր Տեր Աստվածը արժանի է փառաբանության և երկրպագության բոլոր արարածների կողմից, Հրեշտակների և երկնքում գտնվող սուրբերի կողմից:

Ո՞վ կհամարձակվի չվախենալ Տեր Հիսուս Քրիստոսի անունից: Մեր Տերը արարված չէ, այլ ամենակարող Տեր Աստվածն է: Թափելով Իր բարկության յոթ թասերի սարսափելի աղետները բոլորի վրա, ովքեր կապստամբեն Իրեն դեմ, Աստված անխուսափելիորեն ամեն բան հանգեցնում է նրան, որ Նրա բոլոր արարչագործությունը կփառավորի Իրեն Իր Մեծության և հզորության առջև:

«Որովհետև բոլոր ազգերը կգան և քո առաջին երկրպագություն կանեն, որովհետև քո իրավունքները հայտնվեցին»: Մենք պետք է գիտակցենք, որ ոչ ոք, ով ապստամբել է Տիրոջ դեմ և հայհոյել է Նրա անունը, չի կարող երջանիկ ապրել:

Միայն Տիրոջ անվան առջև ծնրադրությունը և հավատքը, գոհունակությունը և Նրա առավելությունների համար երկրպագությունը Իր ամենակարողությունն ու ողորմությունը և Նրա մեծ փրկությունն է հանդիսանում Նրա անվանը արժանիորեն երկրպագության պատճառը: Դրա համար ողջ արարչագործությունը պետք է հավատա այն բանին, ինչ արել է Տերը երկրի վրա եղած ժամանակ, նաև պետք է փառաբանի և երկրպագի Նրան: Մեր Տերն արժանի է Իր ժողովրդից և աշխարհի բոլոր ազգերից ստանալու փառաբանություն: Ամեն: Ալելուիա:

Հատված 5. «Եվ սրանից հետո տեսա, և ահա բացվեց վկայության խորանի տաճարը երկնքում»:

Այս խոսքը մեզ ասում է այն մասին, որ երբ որ յոթ թասերի աղետները, որոնք մեր Տերը կթափի այս երկրի վրա, կվերջանան, Աստված Իր տունը և երկինքը կտա Իր սուրբերին: Այս ամենը կկատարվի Տիրոջ միջոցով: Ի՞նչ է իրենից ներկայացնում վկայության խորանը: Դա Աստծո տունն է, նման տապանի, որը կառուցված է այս երկրի վրա: «բացվեց վկայության խորանի տաճարը երկնքում» նշանակում է, որ այդ պահից սկսած գալիս է Տեր Աստծո Թագավորությունը:

Վկայության խորանի դարպասները բացվելուն պես, երկրի վրա կթափվի վերջին աղետները և Աստծո Թագավորությունը կհաստատվի այս երկրի վրա: Չիմանալով ջրի և Հոգու ավետարանը, ոչ մի հավատք չի ընդունվի Աստծո կողմից: Դրա համար մենք պետք է գիտենանք և հավատանք այդ ավետարանի ճշմարտությունները, նաև հասկանալ և հավատալ, որ մեզ համար եկել է գնալու և Աստծո Թագավորությունում ապրելու ժամանակը, որը շատ մոտ է:

Հատված 6. «Եվ դուրս եկան տաճարից այն յոթ հրեշտակները, որ այն յոթը պատուհասներն ունեին, մաքուր և պայծառ կտավ հագած, և ստինքների մոտով ոսկե գոտիներ կապած»:

Այս խոսքն ասում է այն մասին, որ երբ Աստված կթափի բարկության յոթ թասերը այս երկրի վրա, Նա դա կանի հրեշտակների միջոցով, ովքեր հավատում են այդ յոթ թասերի պարտադիր արդարությանը և արդարացիությանը: Այլ կերպ ասած, Աստծո ծառաներին իրոք որ անվանում են այդպիսիք, եթե միայն նրանք հավատում են Նրա արդարությանն ու վստահում են նրա բարությանը:

Միայն այն ժամանակ, երբ նրանք հավատում են, որ Աստծո գործերը միշտ ճիշտ են, սուրբերը կկարողանան կատարել Տիրոջ գործերը: Դրա համար սուրբերը կարող են լինել Աստծո անգին ծառաները, եթե միայն նրանք ամեն անգամ և ցանկացած իրավիճակներում հագնվում են Աստծո արդարությունը, գլխներին են դնում փրկության հույսի սաղավարտը, պաշտպանում են իրենց հավատքը և ապրում փառաբանելով Աստծուն:

Հատված 7. «Եվ այն չորս կենդանիներից մեկն այս յոթ հրեշտակներին յոթ ոսկի սկավառակ տվավ՝ հավիտյանս հավիտենից կենդանի Աստծո բարկությունով լիքը»:

Այս տողերը մեզ ասում են այն մասին, որ երբ Աստված կատարում է Իր գործերը ծառաների միջոցով, Նա հրամայում է նրանց գործել՝ պահպանելով որոշակի կարգ ու կանոն և որպես կանոն, Աստծո գործերը կատարվում են անհրաժեշտ կերպով: «Եվ այն չորս կենդանիներից մեկն», ցույց է տալիս մեզ, որ Տերն ունի անգին ծառաներ, ովքեր կարգված են Նրա նապատակները կատարելու համար և Նա գործում է նրանց միջոցով: Չորս կենդանիները, որոնք հայտնվում են այստեղ, Տիրոջ ամենաանգին ծառաներն են, ովքեր միշտ քայլում են Տիրոջ ներկայության մեջ և առաջիններն են, որ ծառայում են Նրան, կատարելով Տիրոջ հանձնարարությունները: Մենք պետք է հասկանանք Աստծո առավելությունը և Նրա ամենակարողությունը և պետք է հավատանք, որ Նա գործում է նրանց միջոցով»:

Հատված 8. «Եվ տաճարը լցվեց Աստծո փառքից և նրա զորությունից ելած ծուխովը. և ոչ ոք չէր կարող մտնել տաճարը, մինչև որ այն յոթ հրեշտակների յոթ պատուհասները կատարվին»:

Նախքան Տեր Աստվածը կվերջացնի Իր դատաստանը այստեղ երկրի վրա, ոչ ոք չի կարողանա մտնել Նրա Թագավորությունը: Սա մեզ ասում է այն մասին, թե որքան կատարյալ է Նրա սրբությունը: Սա նաև ասում է մեզ, որ Նա այնպիսի Աստված է, ով չի սիրում անօրինությունները (Սաղմոս 5:5): Մենք այս կերպ պիտի հիշենք, որ եթե որևէ մեկը ցանկանում է մտնել Աստծո Թագավորություն, նա պետք է հավատա ջրի և Հոգու ավետարանին, որ Տերը տվեց մարդկությանը: Մեր Տերը թույլ է տալիս մտնել Իր Թագավորություն միայն նրանց, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին: Սուրբերի համար, ովքեր ստացան մեղքերի թողություն, Աստված պարգևվել է հավիտենական կյանքի շնորհքը, Իր Թագավորությունում բարկության յոթ թասերի հեղումից և Նրա թշնամիների կործանումից հետո, այնտեղ բնակվելու համար: Աստծո բոլոր գործերը անցնում են մարդկային պատկերացման սահմաններից, բացելով Նրա մեծությունն ու առավելությունը: Իր թշնամիների նկատմամբ դատաստան անելով՝ Աստված ցուցադրում է Իր ամենակարողությունը: Եթե Աստված չունենար իշխանություն պատժելու իր թշնամիներին Աստծուն  ընդդիմանալու մեղքի համար, Նա չէր կարողանա ընդունել բոլորի փառաբանությունը:

Բայց, քանի որ Աստված ունի բավականաչափ զորություն, որպեսզի պատժի նրանց, ովքեր ապստամբում են Իր դեմ, Տերը կթափի Իր բարկությունը Իր թշնամիների վրա և կդատապարտի նրանց դժոխքի հավիտենական չարչարանքներին: Մեր Տերը ավելի քան արժանի է նրան, որպեսզի Նրան փառաբանեն բոլոր մարդիկ և բոլոր ազգերը: Այսպիսով, Աստված կվերջացնի Իր դատաստանը մեղավորների նկատմամբ իրենց բոլոր մեղքերի համար և կբացի Իր Թագավորության դարպասները: Ամեն: Մենք շնորհակալ ենք Տիրոջից Իր մեծ իշխանության և զորության համար, նաև Նրա փառքի և սրբության համար: Ամեն: