Sermons

[15-2] <Հայտնություն 15:1-8> Հավիտենական Ճակատագրի Բաժանման Կետը



<Հայտնություն 15:1-8>


15 գլուխը նկարագրում է Աստծո բարկության յոթ թասերը, որոնք սուրբերի հափշտակությունից անմիջապես հետո պետք է թափվեն նրանց վրա, ովքեր ապստամբելով Աստծո դեմ, դարձան Նրա թշնամիները: «Յոթ» թիվը, որը հաճախակի է հանդիպում Հայտնությունում, օրինակ՝ յոթ կնիքներ, յոթ փողեր, յոթ թասեր, նշանակում է Աստծո կատարելությունը և Նրա ամենակարող զորությունը: Հիսուս Քրիստոսը հանդիսանում է ամենակարող Աստված: Այն, որ Հիսուսը հանդիսանում է ամենակարող և ամենագետ Աստված մեզ համար, նշանակում է, որ նա հանդիսանում է Ամենակարող Աստված, որի համար չկա անհնարին բան: Մեր Տերն ինքն է Աստված, որ ծրագրեց ամեն բան և ով զորություն ունի կատարելու դրանք:

Դրա համար, մեղավորները պետք փառաբանեն Տիրոջը Նրա ամենակարողության և ամենագիտության, մեծության և զորության համար, որը բացվում է մեզ Նրա բարկության յոթ թասերի միջոցով, որոնք Նա կթափի այս երկրի վրա: Մենք հայտնում ենք շնորհակալություն Տիրոջը նրա համար, որ այդպիսի դատապարտությունը հնարավորին եղավ Նրա ամենակարողության և ամենագիտության միջոցով: Այն, որ Աստված վրեժ կլուծի Իր թշնամիներից Իր բարկության յոթ թասերի աղետներով և դժոխքի հավիտենական տանջանքներով, սուրբերը պետք է դա դիտեն գոհունակությամբ և որպես անհրաժեշտ մի բան: Դրա համար սուրբերը չեն կարող չփառաբանել Տիրոջը: Ալելուիա:

Բարկության յոթ թասերի աղետները կհեղվեն երկրի վրա անմիջապես նրանից հետո, երբ սուրբերը կհափշտակվեն երկինք, մոտավորապես Մեծ Նեղության յոթ տարիների երեք ու կես տարին անց: Այս աղետների հետևանքների պատճառով, Աստծո թշնամիների սրտերը կխավարեն և տեսնելով, որ մեր Տերը Ամենակարող Աստված է, նրանք կվախենան Նրանից:

«մեծ և զարմանալի նշան»: Այս խոսքերը վերաբերվում են վերջին աղետներին, որոնք կհեղվեն այս երկրի վրա: «մեծ և զարմանալի» բառերի տակ ենթադրվում են հետևյալը, նախ՝ շնորհիվ մարգարեության Խոսքի, սուրբերն արդեն գիտեն աղետների մասին, որոնք կգան այս երկիր, երկրորդ, սուրբերը կազատվեն բարկության յոթ թասերի աղետներից, իսկ աղետների ուժը, որը Տերը կբերի, կլինի ավերող և կոչնչոցնի այս աշխարհը:

Մյուս կողմից, փրկագնված և հափշտակված սուրբերը երկնքում կերգեն  Մովսեսի և Աստծո ծառա Գառան երգը: Հիմք այս երգի համար կարելի է գտնել Ելից 15:1-8, հենց այն երգը, որ երգում էին իսրայելացիները, ովքեր փառաբանում էին Տիրոջը Իր զորության և իշխանության համար: Նրանք դա արեցին այն ժամանակ, երբ Մովսեսի առաջնորդությամբ անցան Կարմիր Ծովի միջով:

Նոր Կտակարանի սուրբերը նույնպես չեն կարող չփառավորել Տիրոջը Նրա հավիտենական փրկության համար, որը եկավ մեղքերի թողության շնորհիվ, մկրտվելով Հովհաննես Մկրտչի մկրտությամբ և Նրա Խաչի վրա թափված արյան շնորհիվ: Երբ վրա կհասնի ժամանակի վախճանը, Աստծո ժողովուրդը նորից կփառավորի Տիրոջը, գոհանալով Նրանից իրենց չարչարանքների, հարության և հափշտակության և հավիտենական կյանքի համար, որոնք հնարավոր դարձավ շնորհիվ Հիսուս Քրիստոսի, ով ազատեց նրանց իրենց թշնամիներից և բոլոր մեղքերից:

Հարկավոր է նշել, որ այս երգի առանձնացվող յուրահատկությունը այն է, որ նա մեծարում է Աստծո ամենակարողությունը, մեծափառությունը և արդարությունը: Մարտիրոսները չեն կարող չփառավորել Տիրոջը Իր զորության, մեղքից ողորմաբար փրկվելու և հավիտենական կյանքով օրհնված լինելու համար:

Այս «վկայության խորանի տաճարը», հինգերորդ խոսքի տակ, նկատի է առնվում տապանակը, որը Տերը տվեց իսրայելացիներին, երբ վերջիններս դուրս էին գալիս Եգիպտոսից, որպեսզի նրանց տա այն բանի վկայությունը, որ Տերը կլինի նրանց հետ:

«Կտավ հագած», այս տողերը գրված վեցերորդ խոսքում, վերաբերվում են Աստծո արդարությանը: Սա ասում է մեզ, որ հրեշտակները կհագնեն Աստծո արդարությունը և Նրանից կստանան այնպիսի իշխանություն և զորություն, որ ոչ մի թշնամի չի կարողանա խուսափել պատժից:


Խոսք 8-րդն ասում է. «Եվ տաճարը լցվեց Աստծո փառքից  և նրա զորությունից ելած ծուխով. և ոչ ոք չեր կարող մտնել տաճարը, մինչև որ այն յոթ հրեշտակների յոթ պատուհասները կկատարվին»: Սա հետևյալն է նշանակում, առաջին՝ սա ցույց է տալիս, թե որքան մեծ է Աստծո բարկությունը Իր թշնամիների վրա, երկրորդ, սա ասում է մեզ, որ ոչ ոք չի կարող մտնել Աստծո Տաճարը, չհավատալով Հիսուս Քրիստոսի մկրտությանը և արյանը, որովհետև Աստծո փրկությունը մեղավորների համար կատարյալ է: Երրորդ, սա ցույց է տալիս, որ ոչ մի մարդկային բարի գործ չի կարող թույլ տալ որևէ մեկին խուսափել Աստծո արդար բարկությունից, որ միայն Հիսուսի մկրտության և Նրա խաչի վրա թափված արյան նկատմամբ ունեցած հավատքով նրանք կկարողանան խուսափել այն բարկությունից, որ Աստված թափելու է մեղավորների վրա: 

Դրա համար սուրբերը պետք է ամուր կառչեն ջրի և Հոգու ավետարանին և քարոզեն այն մինչև վերջին օրը: Եվ նրանք, ովքեր դեռ չեն ստացել մեղքերի թողություն, պետք է հասկանան, որ իրենց նախասահմանված է բախվելու Աստծո արդար դատաստանի հետ և որքան հնարավոր է շտապ պետք է դիմեն ջրի և Հոգու ավետարանին, որը Տիրոջ պարգևն է:

Այս հատվածը ցույց է տալիս մեզ, որ քանի որ Աստված Իր բարկության յոթ թասերի պատիժները կթափի մեղավորների վրա, աշխարհի բոլոր մարդկության աչքի առջև, ոչ ոք երբեք չի կարողանա կանգնեցնել Նրան այնքան ժամանակ, մինչև որ մեղքի համար նախատեսված պատիժը կվերջանա:


Հայտնության 15-րդ գլուխը ցույց է տալիս մեզ, որ հակաքրիստոսը, սատանան, դևերը և բոլոր նրանք, ովքեր կընդիմանան և չեն հավատա ջրի և Հոգու ավետարանին, որը հասանելի դարձավ մեզ համար Քրիստոսի սիրո միջոցով, հանդիսանում են Տիրոջ թշնամիները: Ես աղոթում եմ և գոհանում եմ Տիրոջից այն բանի համար, որ Նա կհեղի աղետները Իր թշնամիների վրա, որպեսզի պատժի նրանց: Միայն սուրբերը կարող են փառավորել Տիրոջը Մովսես ծառայի և Գառան երգերով:

Ոչ ոք չի կարող կանգնեցնել մեր փառաբանության աղոթքները, որով մենք փառաբանում ենք Աստծո արդարությունը, զորությունը, մեծությունն ու ճշմարտությունը: Ես փառաբանում եմ Տիրոջը Իր նվիրած շնորհքի համար: Ալելուիա: