Sermons

[16-1] <Հայտնություն 16:1-21> Աստծո Բարկության Յոթ Թասերի Աղետների Սկիզբը




<Հայտնություն 16:1-21>

«Եվ մեծ ձայն լսեցի տաճարից որ ասում էր այն յոթ հրեշտակներին. Գնացեք և Աստծո բարկության սկավառակները թափեցեք երկրի վրա: Եվ առաջինը գնաց և իր սկավառակը թափեց երկրի վրա, և չարաչար պալարներ եղան այն մարդկանց վրա, որ գազանի դրոշմը ունեին և նրա պատկերին երկրպագում էին: Եվ երկրորդ հրեշտակը իր սկավառակը թափեց ծովը, և արյուն դառավ մեռածի արյան նման, և ամեն կենդանի շունչ սատկեց, որ ծովում էր: Եվ երրորդ հրեշտակը իր սկավառակը թափեց գետերի և ջրերի աղբյուրների մեջ և արյուն եղավ: Եվ ձայն լսեցի ջրերի հրեշտակից որ ասում էր. Արդար ես, Տեր, որ ես և էիր և սուրբ՝ որ այս դատաստաններն արիր: Որովհետև սուրբերի և մարգարեների արյունը թափեցին. Նրա համար էլ արյուն տվեցիր նրանց խմելու, որ արժան են: Եվ մի ուրիշը լսեցի սեղանիցը որ ասում էր. Այո, Տեր Աստված Ամենակալ, ճշմարիտ և արդար են քո դատաստանները: Եվ չորրորդ հրեշտակը իր սկավառակը թափեց արեգակի վրա: Եվ տրվեց նրան, որ մարդկանց խորշակահար անի կրակով. և խորշակահար եղան մարդիկ սաստիկ տաքով և հայհոյեցին Աստծո անունին, որ այս պատուհասների վրա իշխանություն ունի. և չապաշխարեցին, որ փառք տան նրան: Եվ հինգերորդ հրեշտակը իր սկավառակը թափեց գազանի աթոռի վրա. և նրա թագավորությունը խավարած եղավ. և իրենց լեզուները ծամում էին տանջանքից. Եվ երկնքի Աստծուն հայհոյեցին իրենց ցավերի և պալարների պատճառով. և չապաշխարեցին իրենց գործերից: Եվ վեցերորդ հրեշտակը իր սկավառակը թափեց մեծ գետ՝ Եփրատի վրա, և նրա ջուրը ցամաքեց, որ արևելքի թագավորների ճանապարհը պատրաստվի: Եվ տեսա վիշապի բերանից և գազանի բերանից և սուտ մարգարեի բերանից երեք պիղծ հոգի էին դուրս գալիս գորտերի նման: Որովհետև նրանք դևերի ոգիք են, որ նշաններ են անում, նրանք գնում են երկրի և բովանդակ տիեզերքի թագավորների մոտ որ նրանց ժողովեն Ամենակարող Աստծո այն մեծ օրվա պատերազմի համար: Ահա գալիս եմ գողի նման, երանի նրան որ արթուն է, և իր հանդերձները պահում է. Որ մերկ ման չգա, և նրա ամոթանքը չտեսնեն:  Եվ ժողովեցին նրանց այնտեղ, որ եբրայեցերեն Արմագեդոն է կոչվում: Եվ յոթերորդ հրեշտակը իր սկավառակը թափեց օդի վրա. և մեծ ձայն դուրս եկավ երկնքի տաճարից և աթոռից, որ ասում էր.Եղավ: Եվ եղան ձայներ և փայլատակներ և որոտմունք, և մեծ շարժ եղավ, որ այդպիսին չէր եղած, քանի որ մարդիկ երկրի վրա են՝ այնպիսի մեծ շարժ էր: Եվ մեծ քաղաքը երեք կտոր եղավ, և ազգերի քաղաքները վայր ընկան. և մեծ Բաբիլոնը հիշվեց Աստծո առաջին, որ իր ցասման բարկության գինու բաժակը նրան տա: Եվ ամեն կղզի փախավ, և սարերը չգտնվեցին: Եվ երկնքից տաղանդաչափ մեծ մեծ կարկուտ էր իջնում մարդկանց վրա, և մարդիկ հայհոյեցին Աստծուն այն կարկտի հարվածի համար, որ սաստիկ մեծ է նրա պատուհասը»:



Մեկնություն


Հատված 1. «Եվ մեծ ձայն լսեցի տաճարից որ ասում էր այն յոթ հրեշտակներին. Գնացեք և Աստծո բարկության սկավառակները թափեցեք երկրի վրա»:

Յոթ թասերի աղետներով Աստված Իր բարկությունը կուղղի հակաքրիստոսի ծառաների և նրա հետևորդների վրա, ովքեր դեռ ապրում են այս երկրի վրա: Բոլոր մարդիկ և այն ամենը, ինչ կա երկրի վրա, կջնջվեն Աստծո բարկության փոթորիկով, որը կսկսվի Նրա երկար տարիների համբերությունից հետո: Մարդիկ կտառապեն մեծ աղետներից, որոնք կոչնչացնեն այն ամենը, ինչ մնացած կլինի Մեծ Նեղության տարիներից հետո: Այս ժամանակում ներկայիս աշխարհը հիմնովին կավերվի, կոչնչանա, կջնջվի և կմատնվի կորուստի և մոռացության:

Հայտնության  16-րդ գլխում նկարագրված է բարկության յոթ թասերի աղետները: Նրանք, ովքեր մինչ այս վերջնական պահը չեն իմացել և չեն հավատացել ավետարանին, որը վկայում է փրկության մասին և թույլ է տալիս նրանց հափշտակվել երկինք, ապա կոչնչացվեն այդ աղետներով:

Հատված 2. «Եվ առաջինը գնաց և իր սկավառակը թափեց երկրի վրա, և չարաչար պալարներ եղան այն մարդկանց վրա, որ գազանի դրոշմը ունեին և նրա պատկերին երկրպագում էին»:

Աղետները, որոնք ուղեկցվում են զզվելի թարախակալված վերքերի ի հայտ գալով, որն Աստված ուղարկում է Իր հրեշտակի միջոցով, կթափվի նրանց վրա, ովքեր ընդունել են գազանի դրոշմը: Այս աղետների վերքերը անբուժելի մաշկային հիվանդություններ են, որը մարդկանց մոտ կարտահայտվի մաշկի ծածկույթի փթախտով  և մաշկի միջոցով հիվանդությունը կտարածվի ուրիշներին: Որքա՞ն մեծ պետք է լինի տառապանքները, որ այդ հիվանդությունով վարակված մարդիկ անտանելի փթախտի վերքերից տանջվեն մինչև մահ: Բայց ոչ միայն, անտանելի փթախտի այս վերքերի աղետներից է Աստված թափելու նրանց վրա, ովքեր ընդունել են գազանի դրոշմը: Այս մարդկանց համար  Նա նաև պատրաստել է վեց աղետներ, որ թափվելու է նրանց գլխին:

Դրա համար, բոլորը պետք է դիմեն ջրի և Հոգու ավետարանին և հենց հիմա հավատալով դրան՝ խուսափեն այս սարսափելի աղետներից:

Մեր Տերն ասում է, որ Նա կթափի բարկության ևս վեց թասեր նրանց վրա, ովքեր երկրպագում են գազանին և նրա պատկերին: Ո՞ր մեղքն է, որ Նա ատում է բոլորից շատ: Դա բացի Իրենից, ինչ որ մեկի կամ ինչ որ բանի պատկերի պատրաստումն է, որին աստվածացնում են կամ երկրպագում: Դրա համար մենք պետք է հստակ գիտենանք, թե ով է մեր Տեր Աստվածը և Հիսուս Քրիստոսը, հավատանք և երկրպագենք Հիսուս Քրրիստոսին: Ոչ ոք և ոչ մի բան ողջ տիեզերքում բացի Տիրոջից չի կարող լինել մեր Աստվածը:

Եթե դուք իրականում ցանկանում եք խուսափել փթախտի անտանելի վերքերի աղետներից, ինչպես նաև բարկության մյուս աղետներից, ապա կարդացեք և  հավատացեք ջրի և Հոգու ավետարանին, որը Տիրոջ պարգևն է: Անթիվ մարդիկ, ովքեր իրենց կյանքում ապստամբել են Աստծո դեմ, և ովքեր հրաժարվեցին հավատալ ջրի և Հոգու ավետարանին, կտառապեն այս աղետներից այնքան ժամանակ, քանի դեռ ամենքը չեն ոչնչացվել:

Հատված 3. «Եվ երկրորդ հրեշտակը իր սկավառակը թափեց ծովը, և արյուն դառավ մեռածի արյան նման, և ամեն կենդանի շունչ սատկեց, որ ծովում էր»:

Երկրորդ աղետը կայանում է նրանում, որ ծովը կվերածվի արյան: Այս աղետով, Աստված կոչնչացնի ծովերի և օվկիանոսների ամեն կենդանի: Տիրոջ թափած բարկության յոթ թասերից երկրորդ աղետի պատճառով, ծովը կնեխվի և նրա բոլոր բնակիչները այլևս չեն կարողանա նրանում ապրել: Երբ Աստված կթափի երկրորդ աղետը, մարդն այլևս չի կարողանա սնվել ծովի պարգևներով: Այս երկրորդ աղետով Աստված ցույց կտա բոլորին, որ Նա կենդանի Աստված է, և որ Նա է ամեն կենդանյաց Տիրակալը: Երկրորդ աղետը հանդիսանում է Աստծո պատիժը, որը կհեղվի այս աշխարհի բոլոր մարդկանց վրա, ովքեր, փոխարեն որ երկրպագեն Տեր Աստծուն Իր արարչագործության համար, երկրպագեցին գազանին՝ Տիրոջ թշնամուն, և սուրբերի արյունը թափեցին: Երկրորդ աղետը արդարացի է նրանով, որ Աստված ցույց է տալիս մեզ, որ Ինքը հետ է վերցնում բնական հարստությունները նրանցից, ովքեր չեն գոհանում Տիրոջից Իր բոլոր արարչագործության համար:

Հատված 4-7. «Եվ երրորդ հրեշտակը իր սկավառակը թափեց գետերի և ջրերի աղբյուրների մեջ և արյուն եղավ: Եվ ձայն լսեցի ջրերի հրեշտակից որ ասում էր. Արդար ես, Տեր, որ ես և էիր և սուրբ՝ որ այս դատաստաններն արիր: Որովհետև սուրբերի և մարգարեների արյունը թափեցին. Նրա համար էլ արյուն տվեցիր նրանց խմելու, որ արժան են: Եվ մի ուրիշը լսեցի սեղանիցը որ ասում էր. Այո, Տեր Աստված Ամենակալ, ճշմարիտ և արդար են քո դատաստանները»:

Երրորդ աղետը, որը գետերը և ջրերի աղբյուրները կվերածի արյան, իրոք որ հանդիսանում է սարսափելի աղետ: Այս աղետը կգա, որպես պատիժ բոլոր նրանց մեղքերի համար, ովքեր չեն հավատում Աստծուն: Նա ջրերի աղբյուրները կվերածի արյան, որը թույլ չի տա մարդկանց ապրել այս աշխարհում: Աստված բոլոր աղբյուրներն ու գետերը կվերածի արյան: Այս աղետը աշխարհի մարդկանց համար նույնպես հանդիսանում է պատիժ, փոխհատուցում և պատիժ այն բանի համար, որ նրանք ապստամբեցին Աստծո դեմ, ով տվել էր իրենց ջուրը՝ կյանքի աղբյուրը: Պատճառը, որի համար Տերը կթափի այս աղետները նրանց վրա, ովքեր ապստամբել են Իր դեմ, կայանում է նրանում, որ նրանք չարչարեցին Աստծո սուրբերին և մարգարեներին, երբ նրանք դեռ երկրի վրա էին: Նրանք այն մարդիկ են, ովքեր ոչ միայն հրաժարվեցին հավատալ Աստծուն որպես Աստված, այլև հակաքրիստոսի հետ ապստամբեցին Նրա դեմ:

Օժտված լինելով հակաքրիստոսի զորությամբ նրանք, ովքեր ապստամբում են Աստծո սիրո դեմ, որն այս աշխարհում է, կհետապնդեն և կսպանեն Աստծո սիրելի զավակներին և ծառաներին: Նրանք, ովքեր հիմա չեն հավատում ջրի և Հոգու ավետարանին, որը տվել է մեզ մեր Տերը, որպեսզի ազատագրենք ժողովրդին իրենց մեղքերից ժամանակների վերջում, կսպանեն շատ սուրբերի և մարգարեների և կհեղեն նրանց արյունը: Դրա համար Աստված կթափի Իր երրորդ աղետը այս աշխարհի վրա, որտեղ ապրում են Նրա թշնամիները և ջրերը կդարձնի արյուն և կոչնչացնի նրանց:

Սա Աստծո արդար պատիժն է և սուրբերը դրա համար կուրախանան երկնքում: Ինչո՞ւ, որովհետև Իր արդար պատիժով, որը թափվեց Իր թշնամիների վրա, ովքեր սպանել են սուրբերին, Աստված վրեժ կլուծի նրանցից Իր ծառաների մահվան համար: Քանի որ այդպես է, ապա սուրբերը և Աստծո ծառաները չպետք է վախենան, այլ հակառակը՝ պաշտպանեն Տիրոջ նկատմամբ ունեցած հավատքը և իրենց հայացքներն ուղղեն Աստծո խոստումների վրա, ինչպես նաև Նրա զորության, երբ որ նրանք կկանգնեն ընդունելու իրենց տանջանքները:

Հատված 8- 9. «Եվ չորրորդ հրեշտակը իր սկավառակը թափեց արեգակի վրա: Եվ տրվեց նրան, որ մարդկանց խորշակահար անի կրակով. և խորշակահար եղան մարդիկ սաստիկ տաքով և հայհոյեցին Աստծո անունին, որ այս պատուհասների վրա իշխանություն ունի. և չապաշխարեցին, որ փառք տան նրան»:

Երբ չորրորդ հրեշտակը կթափի չորրորդ աղետի թասը արեգակի վրա, մարդիկ ստանալով  այրվածքներ այրող ջերմությունից՝ կմահանան: Աստված կթափի արեգակի մոխրացնող ջերմությունը նրանց վրա, ովքեր ապստամբել են Իր դեմ: Մեր երկիրն արեգակի շուրջը պտտվում է շատ հստակ ուղեծրով, դրա համար, եթե երկիրը նույնիսկ շատ աննշան շեղվի դրանից և մոտենա արեգակին, ապա նրա բնակիչները կմահանան արեգակի մոխրացնող ճառագայթներից: Ահա, թե ինչու, երբ կհեղվի չորրորդ աղետը, մարդիկ կտառապեն այրվածքներից:

Բայց նրանք միևնույնն է, չեն ապաշխարի իրենց մեղքերից: Ինչո՞ւ, որովհետև դուրս գալով ջրի և Հոգու ավետարանի դեմ, նրանք արդեն իրենց դատապարտեցին մահվան: Դրա համար, յուրաքանչյուր մարդ, որքան հնարավոր է շուտ պետք է ձեռք բերի այնպիսի հավատք, որը նրան կտա հնարավորություն խուսափելու Աստծո դատաստանից: Դա ջրի և Հոգու ավետարանի նկատմամբ հավատքն է, ինչպես մեր փրկության նկատմամբ հավատքը: Ամեն մարդ պիտի հավատա ջրի և Հոգու ճշմարտությանը:

Հատված 10-11. «Եվ հինգերորդ հրեշտակը իր սկավառակը թափեց գազանի աթոռի վրա. և նրա թագավորությունը խավարած եղավ. և իրենց լեզուները ծամում էին տանջանքից. Եվ երկնքի Աստծուն հայհոյեցին իրենց ցավերի և պալարների պատճառով. և չապաշխարեցին իրենց գործերից»:

Հինգերորդ թասի աղետները կբերեն խավար և ցավ: Աստված կթափի հինգերորդ թասի աղետները հակաքրիստոսի գահին և կբերի խավար և ցավ: Որպես այդ աղետի հետևանք, մարդիկ ցավից և տառապանքից կկծեն իրենց լեզուները: Աստված կրկնակի տառապանքներով և ցավով վրեժ կլուծի Իր սուրբերի տառապանքների համար:

Այլ կերպ ասած, Աստված կստիպի նրանց տառապել այնպես, ինչպես նրանք էին սուրբերին ստիպում տառապել: Սակայն, նրանք կշարունակեն հայհոյել երկնավոր Աստծուն և չեն ապաշխարի իրենց գործերից, չնայած այն բանին, որ խոցերից ու վերքերից կտառապեն: Ահա, թե ինչու նրանք կստանան հավիտենական կրակով ու ծծմբով լճում տառապելու պատիժը:

Հատված 12. «Եվ վեցերորդ հրեշտակը իր սկավառակը թափեց մեծ գետ՝ Եփրատի վրա, և նրա ջուրը ցամաքեց, որ արևելքի թագավորների ճանապարհը պատրաստվի»:

Վեցերորդ թասի աղետները, որ հեղվեցին Աստծո կողմից, հանդիսանում են սովով ուղեկցվող աղետներ, որոնք կցամաքեցնեն Եփրատ գետը: Այդ  աղետների պատճառով, մարդկությունը կբախվի ամենամեծ տառապանքների հետ: Յուրաքանչյուր մարդու կյանքի համար սովի աղետը հանդիսանում է ամենասարսափելին: Սա աղետ է, որ կթափվի նրանց վրա, ովքեր Տիրոջ պարգևած ջրի և Հոգու ավետարանից հրաժարվել են, և այն ցույց է տալիս մեզ, թե որքան մեծ է նրանց պատիժը, ովքեր հրաժարվել են Աստծու սիրուց և ապստամբել են Նրա դեմ: Ավելի ուշ, Աստծո երկնային զորքը և սատանայի բանակը կպատերազմեն այս երկրի վրա: Եվ այս պատերազմի ավարտին, սատանան և նրա հետևորդները կբռնվեն և կոչնչացվեն Աստծո կողմից: 

Հատված 13. «Եվ տեսա վիշապի բերանից և գազանի բերանից և սուտ մարգարեի բերանից երեք պիղծ հոգի էին դուրս գալիս գորտերի նման»:

Այս խոսքերը մեզ ցույց են տալիս, որ բոլոր պիղծ ոգիների և դևերի գործերը դուրս են գալիս սատանայի, նրա գազանի և սուտ մարգարեի բերանից: Դևերի գործերը կիշխեն ողջ աշխարհով մեկ, երբ նրա վերջը մոտ լինի: Դևերը կխաբեն և կքայքայեն մարդկանց՝ ցուցադրելով հրաշքներ և նշաններ սատանայի, սուտ մարգարեի և հակաքրիստոսի միջոցով: Ժամանակների վախճանին աշխարհը կդառնա դևերի աշխարհը: Սակայն, նրանց աշխարհին վերջ կդրվի յոթ թասերի աղետներով, որը Հիսուս Քրիստոսը կթափի Իր երկրորդ Գալուստով:

Հատված 14. «Որովհետև նրանք դևերի ոգիք են, որ նշաններ են անում, նրանք գնում են երկրի և բովանդակ տիեզերքի թագավորների մոտ որ նրանց ժողովեն Ամենակարող Աստծո այն մեծ օրվա պատերազմի համար»:

Դևերի ոգիները կմոլորեցնեն այս աշխարհի տիրակալների սրտերը և կհրահրեն նրանց հավաքվել միասին մի տեղ, որպեսզի Աստծո դեմ պայքարեն: Ժամանակների վախճանին աշխարհում յուրաքանչյուր մարդու սիրտ կառաջնորդվի դևերի կողմից, և այսպիսով, նրանք կդառնան սատանայի ծառաներ, որոնք դիվային գործեր են անում:

Հատված 15. «Ահա գալիս եմ գողի նման, երանի նրան որ արթուն է, և իր հանդերձները պահում է. Որ մերկ ման չգա, և նրա ամոթանքը չտեսնեն»:

Տերը կգա այս աշխարհ անտեսանելի և կամաց, ինչպես գողը, որ գիշերն է սողոսկում, և նրանք, ովքեր պաշտպանում են իրենց հավատքը և քարոզում են Նրա ավետարանը մինչև այն պահը, երբ երկրի վրա կհեղվի բարկության յոթ թասերի աղետները, կստանան մեծ օրհնություններ: Մեր Տերն ասում է սուրբերին, ովքեր ապրում են ժամանակների վերջում, որ նրանք պետք է ջրի և Հոգու ավետարանի հավատքով ապրեն և պետք է մինչև վերջին օրը պաշտպանեն իրենց հավատքը: Նրանք, ովքեր պաշտպանում են իրենց հավատքը Տիրոջ նկատմամբ մինչև վերջին օրը՝ Նրա բարկության յոթ թասերի հեղման օրը, Նրանից մեծ պարգև կստանան: Մեր Տերն անպայման նորից կգա, որպեսզի փնտրի և գտնի նրանց, ում որ Նա բարեհաճում է:

Հատված 16. «Եվ ժողովեցին նրանց այնտեղ, որ եբրայեցերեն Արմագեդոն է կոչվում»:

Աստվածաշունչը մարգարեանում է, որ Աստծո և սատանայի միջև վերջնական պատերազմը տեղի կունենա այն վայրում, որ կոչվում է Արմագեդոն: Բայց քանի որ Աստված Ամենակարող Աստված է, Նա ջաղջախիչ հաղթանակ կտանի սատանայի նկատմամբ և գազանին կնետի կրակե և ծծումբե լճի մեջ: Մենք պետք է հասկանանք, որ սատանան միշտ եղել է խաբեբա, և մենք պետք է հաստատակամ պահպանենք մեր հավատքը Տիրոջ նկատմամբ, մինչև այն օրը, երբ մենք կկանգնենք Նրա առջև:

Հատված 17- 21. «Եվ յոթերորդ հրեշտակը իր սկավառակը թափեց օդի վրա. և մեծ ձայն դուրս եկավ երկնքի տաճարից և աթոռից, որ ասում էր. Եղավ: Եվ եղան ձայներ և փայլատակներ և որոտմունք, և մեծ շարժ եղավ, որ այդպիսին չէր եղած, քանի որ մարդիկ երկրի վրա են՝ այնպիսի մեծ շարժ էր: Եվ մեծ քաղաքը երեք կտոր եղավ, և ազգերի քաղաքները վայր ընկան. և մեծ Բաբիլոնը հիշվեց Աստծո առաջին, որ իր ցասման բարկության գինու բաժակը նրան տա:Եվ ամեն կղզի փախավ, և սարերը չգտնվեցին: Եվ երկնքից տաղանդաչափ մեծ մեծ կարկուտ էր իջնում մարդկանց վրա, և մարդիկ հայհոյեցին Աստծուն այն կարկտի հարվածի համար, որ սաստիկ մեծ է նրա պատուհասը»:

Երբ Աստված կհեղի բարկության թասերի յոթերորդ աղետը օդի վրա, կայծակներն ու ամպերի գոռգոռոցը կճեղքեն երկինքն ու մեծ երկրաշարժ և կարկուտ կլինի, որոնք երբեք չեն տեսնվել: Նրանք կխոցեն երկիրը: Այս բնական աղետների պատճառով, առաջին աշխարհը կանհետանա, չթողնելով անգամ հետք: Դրանից հետո սուրբերը կապրեն փառքի մեջ Հիսուս Քրիստոսի հետ՝ նորոգված նոր երկնքի և նոր երկրի վրա, մոտակա հազար տարիների ընթացքում: Երբ կանցնի հազար տարին և կգա նոր երկնքի և նոր երկրի ժամանակը, Նա կստիպի առաջին աշխարհին անցնելու և սուրբերին կտա նոր երկինք, որն Աստված խոստացավ սուրբերին, Նա կստիպի առաջին աշխարհին անհետանալու և կտա սուրբերին երկրորդ Նոր Երկինքն ու Նոր Երկիրը: Հետո սուրբերը կթագավորեն Աստծո հետ միասին այս Նոր Երկնքի և Նոր Երկրի վրա: Սուրբերը պետք է հավատան, որ նրանք պետք է ապրեն Քրիստոսի Թագավորության մեջ՝ հազարամյայի ընթացքում և այնուհետև կապրեն հավիտյան Նոր Երկնքի և Նոր Երկրի վրա: Նրանք պետք է ապրեն այս հույսով՝ սպասելով Տիրոջ վերադարձին: