Sermons

[16-2] <Հայտնություն 16:1-21> Մինչ Այն, Երբ Կթափվի Բարկության Յոթ Թասերը, Դուք Պետք է…




<Հայտնություն 16:1-21>


Բարկության յոթ թասերից առաջին աղետը հանդիսանում է թարախակալված վերքերը, երկրորդը՝ ծովի վերածումը արյան, երրորդը՝ թարմ ջրերի արյուն դառնալը: Չորրորդ աղետը կայանում է նրանում, որ մարդիկ կստանան սարսափելի այրվածքներ արեգակի ճառագայթներից:

Հայտնությունն ասում է. «Եվ չորրորդ հրեշտակը իր սկավառակը թափեց արեգակի վրա և տրվեց նրան որ մարդկանց խորշակահար անե կրակով»: Սա ասում է մեզ այն մասին, որ Աստված կմոտեցնե արեգակը երկրին և նրա մակերեսի վրա ամեն կենդանի բան կայրվի: Երբ Աստված թույլ կտա այս ամենին կատարվելու, ոչինչ և ոչ ոք չի կարողանա խուսափել մոխրացնող արեգակից, եթե նույնիսկ նա փորձի փորել խորը քարանձավ և թաքնվել նրանում: Աստծո զայրույթից չեն փրկի նաև բարձրորակ արդյունավետ օդամղիչները, որոնք մշակված են հատուկ այդ աղետներից ծածկվելու համար: Ոչ ոք չի ունենա այլընտրանք, քան՝ մահը: Մենք միայն կարող ենք պատկերացնել, թե ինչ կկատարվի մարդկանց հետ, երբ այդ աղետի ժամանակը գա: Նրանց մաշկը կպատռվի և կճաքի՝ մերկացնելով մարմինը, որը պարզապես կտապակվի կրակի վրա քայքայվելով: Յուրաքանչյուր ոք, ով այս աղետից կխորշակահարվի, կմահանա մաշկի քաղցկեղով: Սակայն, երբ մարդիկ արեգակի մոխրացնող ճառագայթներից ստանան մահացու այրվածքներ, նրանք տակավին դեռ չեն զղջա իրենց հանցանքների համար: Տիրոջ բարկությունը զարմանալի է, սակայն ոչ պակաս զարմանալի են նրանք, ովքեր հրաժարվում են ապաշխարելուց, եթե նույնիսկ նրանց վիճակված է ենթարկվելու այդ զայրույթին: Եվ քանի որ նրանք հրաժարվում են ապաշխարելուց, ապա Տիրոջ զայրույթը կշարունակվի:

Մեր կողմից ուսումնասիրվող գլխում մենք կարդում ենք. «Եվ հիգերորդ հրեշտակն իր սկավառակը թափեց գազանի աթոռի վրա. և նրա թագավորությունը խավարեց. և իրենց լեզուները ծամում էին տանջանքից. և երկնքի Աստծուն հայհոյեցին իրենց ցավերի և պալարների պատճառովը. և չապաշխարհեցին իրենց գործերից»: Երբ մենք նայում ենք ներկայիս աշխարհին, մի՞թե մենք չենք տեսնում անթիվ քանակությամբ մարդկանց, ովքեր հիմա կդատվեն Աստծուց: Սակայն, քանի որ Աստված համբերատար զսպում է Իր բարկությունը, նրանք տակավին դեռ դատապարտված չեն: Սակայն, քանի որ այս մարդկանց վիճակված է մահանալ առանց ջրի և Հոգու ավետարանին հավատալու, ապա նրանք կյանքի կկոչվեն Տիրոջ կողմից իրենց մահկանացու մարմիններում և կենթարկվեն հավիտենական տանջանքների դժողքի այրվող կրակի մեջ:

Երբ սա տեղի ունենա, մարդիկ կցանկանան մեռնել, որովհետև իրենց տանջանքները անտանելի կլինեն: Միայն թե հիմա, այդ տանջանքները կլինեն հավիտենական: Կգա ժամանակ, երբ նրանք, ովքեր պետք է պատժվեն Աստծո կողմից, կձգտեն մահանալ, սակայն, մահը նրանցից կփախչի, որովհետև Աստված թույլ չի տա նրանց մահանալ, որպեսզի նրանք կրեն հավիտենական չարչարանք:

Վեցերորդ աղետը, դա Արմագեդոնի պատերազմն է: Իսկ յոթերորդ աղետը հանդիսանում է վերջին և եզրափակիչ աղետը, որը կհեղվի երկրի վրա երկրաշարժի և ուժեղ կարկուտի տեսքով:


17- 21 հատվածներն ասում են. «Եվ յոթերորդ հրեշտակն իր սկավառակը թափեց օդի վրա. և մեծ ձայն դուրս եկավ երկնքի տաճարից և աթոռից, որ ասում էր. Եղավ: Եվ եղան ձայներ և փայլատակներ և որոտմունք, և մեծ  շարժ եղավ որ այնպիսին չեր եղել քանի որ մարդիք երկրի վրա են՝ այնպիսի մեծ շարժեր. և մեծ քաղաքը երեք կտոր եղավ, և ազգերի քաղաքները վայր ընկան. և մեծ Բաբիլոնը հիշվեց Աստծո առաջին, որ Իր ցասման բարկության գինու բաժակը նրան տա: Եվ ամեն կղզի փախավ և սարերը չգտնվեցին: Եվ երկնքից տաղանդաչափ մեծ մեծ կարկուտ էր իջնում մարդկանց վրա, և մարդիք հայհոյեցին Աստծուն՝ այն կարկտի հարվածի համար, որ սաստիկ մեծ է նրա պատուհասը»:

Տվյալ հատվածը մեզ ասում է այն մասին, որ երբ Աստված կհեղի բարկության յոթ թասերը, մեծ երկրաշարժը կխոցի մեր մոլորակը, ողջ աշխարհը կբաժանվի երեք մասերի, այս երկրի վրա կանգնած տները կփլվեն և ոչ մեկը չի մնա անվնաս: Երբ այս աշխարհն ընկնի Աստծո սարսափելի բարկությունից, բոլոր կղզիները և սարերը կանհետանան: Կմնա՞ն արդյոք Հիմալայան սարերը, երբ այս ամենը կատարվի: Դե իհարկե, ոչ: Բոլոր սարերն այս աշխարհում կանհետանան բոլորի աչքի առջև մեկ հարվածով: Յուրաքանչյուր սար այս աշխարհում պարզապես կգոլորշիանա չթողնելով ոչ մի հետք: Այս հատվածը մեզ նաև ասում է, որ ահռելի կարկուտները, յուրաքանչյուրը 100 ֆունտ (45 կիլոգրամ ) կընկնեն այս աշխարհի վրա:

Մի՞թե որևէ մեկը ողջ կմնա այսպիսի երկրաշարժի և կարկուտի դեպքում: 

Հայտնության 18-րդ գլուխը մեզ ասում է, որ Աստծո բարկությունը կթափվի նրանց վրա, ովքեր չհավատացին Նրան և ովքեր արհամարեցին Նրա Խոսքը: Որոշ մարդիկ այս աշխարհում այսպես են ասում,- «Ես երբեք չեմ ենթարկվի Աստծո բարկությանը և Աստված երբեք չի դատի ինձ»: Թերևս, Աստծո դատաստանը կթափվի հենց այսպիսի մարդկանց վրա, ովքեր լցված են հպարտությամբ  և փառասիրությամբ: Մենք պետք է հավատանք, որ այս աշխարհը կանհետանա, երբ նա կխոցվի Աստծո թափած բարկության յոթ թասերի աղետներով:



Մենք պետք է հավատանք Աստծո Խոսքին


Աստված ասում է մեզ, որ նա կստիպի այս աշխարհին անհետանալ: Դրա համար բոլոր նրանք, ովքեր ապրում են ժամանակների վախճանում, պետք է ավելի հաստատակամ հավատան այս ճշմարտությանը և հասունանան հոգևոր հավատքում: 

Այս աշխարհի բոլոր մարդիկ պետք է արթնանան իրենց հոգևոր քնից: Ես չգիտեմ, թե ինչպիսի հավատքով եք դուք ապրել ձեր կյանքի ընթացքում, բայց հիմա եկել է ժամանակը կենտրոնացնելու ձեր ուշադրությունը այն բանի վրա, թե ինչ կկատարվի ժամանակների վերջում: Դուք պետք է ունենաք հստակ գիտելիքներ աղետների մասին, որոնց մասին կան մարգարեություններ Հայտնության գրքում, և դուք պետք է հարատևեք մշտական պատրաստվածության մեջ:

Մեր Տերն ասել է մեզ, որ այս աշխարհը շուտով կընկնի բարկության յոթ թասերի աղետներից: Մենք պետք է սպասենք մեր Տիրոջը՝ շարունակելով քարոզել ավետարանը, եթե նույնիսկ մարդիկ դժկամությամբ են ընդունում այն:

Այս աշխարհի ճակատագիրը վտանգի տակ է: աշխարհն այսօր ենթարկված է ամեն տեսակի վտանգների, սկսած պատերազմի վտանգից, անկանխատեսելի բնության պայմաններից, շրջակա միջավայրի աղտոտությունից մինչև աճող սոցիալական բախումներ և վերջացրած տարբեր հիվանդություններով: Դրա համար Տերն ասում է մեզ, որ ներկայիս ժամանակները նման են Նոյի ժամանակներին, և սա նշանակում է, որ շուտով այս աշխարհին կգա վերջ: Ժամանակների վախճանի ցուցանիշն է հանդիսանում այն, որ մարդիկ հետաքրքրված են միայն մարմնի գործերով՝ ուտել, խմել, ուրախանալ և ուրիշ այսպիսի մանր և ունայն գործեր: Դրա համար, նրանք արժանի են դատվելու Աստծո կողմից: Նոյի ժամանակներում մարդիկ նաև չէին լսում, թե ինչ էր խոսում այդ մարդը, և նրանք բոլորը մահացան, բացառությամբ Նոյի և նրա ընտանիքի ութ անդամների: Գալիք աշխարհին նույնպես սպասվում է այդ ճակատագիրը: Գրեթե այն ամենն, ինչ խոստացել էր Աստված, կատարվեցին: Այդպես է գրված Աստվածաշնչում: Այս ամենից բացի մնում է ևս հինգ տոկոս, որ պետք է իրականանա, իսկ մնացած բոլորը իրականացել է: Փրկության և քավության խոսքը, որը խոստացել է Տերը, նույնպես իրականացել է: Աստծո Խոսքում մնացել է միայն դատաստանը, որը նախատեսված է նրանց համար, ովքեր չեն հավատում ջրի և Հոգու ավետարանին: Իսկ ինչ վերաբերվում է վերստին ծնված սուրբերին, ապա նրանց սպասվում է Հազարամյա Թագավորությունը, ինչպես նաև Նոր Երկինքն ու Նոր երկիրը, ուր պետք է մտնեն և ուր պիտի բնակվեն արդարները: 

Աստված ողորմած է և Նա կանգնած է արդարների կողքը: Թերևս, նրանք ովքեր արժանի են դրան, Աստված կթափի Իր բարկությունը, այն դեպքում, երբ Նրա ողորմությանը արժանացողներին, Նա կպարգևատրի Իր ողորմությամբ:

Ե՞րբ կկատարվեն այդ աղետները: Բարկության յոթ թասերի աղետները տեղի կունենան սուրբերի մարտիրոսական մահից անմիջապես հետո: Նրանք կմերժեն ընդունել գազանի նշանը՝ 666 թիվը, որով հակաքրիստոսը կդրոշմի երկրի վրա ապրողներին: Մարտիրոսական մահից հետո տեղի կունենա առաջին հարությունը, Հազարամյա թագավորությունը և Հիսուսի վերջնական դատաստանը, ով նստած է սպիտակ մեծ գահին: Սրան կհետևի Երկնային Թագավորության բացումը: Շնորհիվ Աստվածաշնչի, մենք պետք է ստանանք գիտելիքներ Աստծո ծրագրերի մասին:

Դուք հավատու՞մ եք այն փաստին, որ Հիսուսը հարություն է առել մեռելներից: Դուք հավատու՞մ էք, որ Տերն Իր ջրով և արյամբ ստիպեց անհետանալ մարդկության բոլոր մեղքերը, երրորդ օրը հարություն առավ մեռելներից և հիմա նստած է Իր Հոր աջ կողմը: Եթե այդպես է, ապա նրանց մեղքերն, ովքեր հավատում են Հիսուս Քրիստոսին, անհետացան և Հիսուսի հարության նման, նրանք էլ հարություն կառնեն: Այս կերպ, սուրբերը կփառավորվեն Տիրոջ հետ, սակայն, լինելով այս երկրի վրա՝ հանուն Տիրոջ կկրեն բազմաթիվ տառապանքներ: Սակայն, ներկայիս տառապանքներն անհամեմատելի են այն փառքի հետ, որ սպասվում է նրանց, որովհետև այս փառքը մնում է միակը, որը սպասվում է վերածնված սուրբերին: Սուրբերը կարիք չունեն անհանգստանալու իրենց ապագայի մասին: Այն ամենն, ինչ պետք է անեն արդարները՝ ապրել կյանքի մնացորդը հավատքով և հանուն Ավետարանի: Մենք պետք է մեզ նվիրենք հոգիների փրկության և չհետևենք աշխարհին:



Եկեք մեր կյանքի մնացորդը նվիրենք Աստծուն


Ինձ անհանգստացնում է այն, որ մեր մեջ կարող է լինել մեկը, ով կդավաճանի ավետարանին: Նա, ով կդավաճանի ջրի և Հոգու ավետարանին, կուրանա նաև Տիրոջը: Չնայած այն բանին, որ մենք թույլ ենք, եթե մենք հավատում ենք ջրի և Հոգու ավետարանին, մենք միևնույն է կկարողանանք ապրել հավատքով: Սուրբերը չեն կարող ապրել հուսալով միայն սեփական իմաստության և ուժի վրա: Եթե դա այդպես լիներ, նրանք կվերջացնեին այնպես, որ կուրանային իրենց հավատքը և կբախվեին սեփական կորուստին: Որպեսզի դրանից խուսափենք, մենք պետք է ապրենք հավատքով:

Ինչո՞ւ է Աստված թույլ տալիս մարդկությանը ընդունել 666 նշանը: Դա արվում է նրա համար, որ ցորենը առանձնացվի որոմներից: Նախքան թույլ կտրվի սուրբերին հափշտակվել, առաջինը, որ պետք է անի Աստված, դա  բաժանել ցորենը որոմներից:

Սուրբերը պետք է հոգևոր պատերազմ վարեն: Սուրբերը չպետք է խուսափեն մարտնչել Աստծո թշնամիների հետ: Եթե նրանք չլինեն վճռական սատանայի դեմ կռվում, նա կհասցնի կործանիչ հարված սուրբերին: Դրա համար, բոլոր սուրբերը պարտավոր են և կարող են հոգևոր պատերազմ տանել: Բոլոր հոգևոր ճակատամարտերը կարող են լինել արդարացված: Որպեսզի հետևենք Աստծուն, յուրաքանչյուր սուրբ պետք է մարտնչի և հաղթի սատանային և նրա ծառաներին:

Սուրբերը պետք է մարտնչեն Աստծո Թագավորության համար և դրա համար պետք է ատեն այս աշխարհը: Այն, որ սուրբերին տրված է մարտնչել հանուն Տիրոջ, ինքնին շատ լավ է: Եթե հանուն Աստծո մարտնչելը տրված է անձամբ ձեզ, ապա դուք պետք է գոհանաք Նրանից: Այսպիսի պատերազմը հանդիսանում է արդար պատերազմ, որովհետև դա Աստծո արդարության համար մղված ճակատամարտ է:

Աստված օգնում է արդարներին: Այնքան էլ շատ օրեր չեն մնացել մեր կյանքում և իմ հույսն ու աղոթքը կայանում են նրանում, որպեսզի մենք բոլորս, կարողանանք ապրել մեր կյանքի մնացորդը՝ հոգևոր պատերազմ տանելով այնքան ժամանակ, մինչև որ կկանգնենք Աստծո առջև: Կարևոր չէ, թե ինչ է ասում մեր մասին աշխարհը, մենք պետք է հոգևոր ճակատամարտեր տանենք, հոգևոր պտուղներ բերենք և այդ պտուղները հանձնենք Աստծուն: Երբ կգա մեր Տիրոջ վերադառնալու օրը, եկեք բոլորս վստահությամբ կանգնենք Նրա առջև: Երբ կհասնի այդ օրը, Տերը կսրբի մեր արտասուքները և թույլ կտա ապրել այնտեղ, որտեղ այլևս չի լինի արտասուք և ոչ էլ ցավի տառապանքները և որտեղ այլևս չի լինի մեղքը:

Եկեք բոլորս ապրենք հավատքով և այդ հավատքով մտնենք Աստծո Թագավորություն: