Sermons

[17-1] <Հայտնություն 17:1-18> Մեծ Պոռնիկի Դատաստանը, Որը Նստում է Շատ Ջրերի Վրա





<Հայտնություն 17:1-18>

«Եվ այն յոթը սկավառակներ ունեցող յոթը հրեշտակներից մեկը եկավ և խոսեց ինձ հետ ասելով. Եկ քեզ ցույց տամ այն մեծ պոռնիկի դատաստանը, որ այն շատ ջրերի վրա է նստում: Որի հետ պոռնկվեցան երկրի թագավորները և երկրի բնակիչները նրա պոռնկության գինիով արբեցին: Եվ ինձ առավ տարավ հոգով մի անապատ. և տեսա մի կին՝ նստած կարմիր գազանի վրա լիքը հայհոյության անուններով, որ յոթը գլուխ ուներ և տասը եղջյուր: Եվ այն կինը, որ ծիրանի և կարմիր էր հագած, և ոսկով և պատվական ակունքներով և մարգարիտներով զարդարված մի ոսկի բաժակ ուներ իր ձեռքում. լիքը գարշելիություններով և իր պիղծ պոռնկությունով: Եվ նրա ճակատում գրված էր մի անուն՝ Խորհուրդ, Մեծ Բաբիլոն, պոռնիկների և երկրի գարշելիների մայրը: Եվ տեսա այն կինը արբած սուրբերի արյունով և Հիսուսի վկաների արյունով. և երբ որ տեսա նրան, մեծ զարմանքով զարմացա: Եվ հրեշտակն ինձ ասաց, Ի՞նչու համար զարմացար. Ես ասեմ քեզ այդ կնկա խորհուրդը, և այն գազանինը, որ նրան վեր է առել, որ յոթը գլուխը և տասը եղջյուրն ունի: Գազանը որ տեսար, կար և չկար, և անդունդից է դուրս գալու և կորուստն է գնալու, և կզարմանան երկրի վրա բնակվողները որոնց անունները գրված չեն կյանքի գրքի մեջ աշխարհքի սկզբից հետո, երբ որ տեսնեն այդ գազանը որ կար, և չկա, թեև է: Այստեղ է այն միտքը որ իմաստություն ունի. այն յոթը գլուխը յոթը սարեր են, որ կինը նրանց վրա նստած է. և յոթը թագավորներ են: Հինգը ընկան, և մեկը կա, մյուսը դեռ չի եկել. և երբ որ գա մի քիչ ժամանակ պետք է մնա: Եվ այն գազանը որ կար և չկա, նա էլ ութերորդն է և այն յոթից է և կորուստն է գնում: Եվ այն տասը եղջյուրը որ տեսար, տասը թագավորություններ են. որոնք դեռ թագավորություն չեն առել, այլ թագավորի պես իշխանությունն են անում մեկ ժամ այն գազանի հետ: Սրանք մեկ կամք ունին, և իրենց զորությունը և իշխանությունը կտան գազանին: Սրանք պատերազմ կանեն Գառի հետ, և Գառը կհաղթե նրանց որովհետև Տերերի Տեր է և թագավորների Թագավոր. և նրանք որ նրա հետ են, կոչված, ընտրված և հավատարիմ են: Եվ ասեց ինձ. Այդ ջրերը, որ տեսար ուր որ պոռնիկը նստած է, ժողովուրդներ են, և բազմություններ և ազգեր և լեզուներ: Եվ տասը եղջյուրը, որ տեսար գազանի վրա, նրանք կատեն պոռնիկին, և նրան ամայի և մերկ կանեն, և նրա միսերը կուտեն և կրակով կայրեն նրան: Որովհետև Աստված դրավ նրանց սրտերի մեջ, որ նրա կամքն անեն, և միակամք լինեն, և իրենց թագավորությունը տան գազանին մինչև որ Աստծո խոսքերը կատարվեն: Եվ կինը, որ տեսար, այն մեծ քաղաքն է, որ թագավորություն ունի երկրի թագավորների վրա»:



Մեկնություն


Հատված 1. «Եվ այն յոթը սկավառակներ ունեցող յոթը հրեշտակներից մեկը եկավ և խոսեց ինձ հետ ասելով. Եկ քեզ ցույց տամ այն մեծ պոռնիկի դատաստանը, որ այն շատ ջրերի վրա է նստում»:

Իմանալ այն, թե ովքեր են պոռնիկը, կինը և գազանը, շատ կարևոր է 17-գլուխը հասկանալու և մեկնաբանելու համար: 1-ին խոսքում «պոռնիկը», նշանակում է համաշխարհային կրոնները, իսկ 3-րդ խոսքում հիշվող «կինը», նշանակում է այս աշխարհը: «Գազանը», դա հակաքրիստոսն է: «Շատ ջրեր», նշանակում է դևի մասին ուսմունք: «Եկ քեզ ցույց տամ այն մեծ պոռնիկի դատաստանը, որ այն շատ ջրերի վրա է նստում», այստեղ խոսվում է այն մասին, որ Աստված կդատի համաշխարհային կրոնները, որոնք հիմնվում են սատանայի բազմաթիվ ուսմունքների վրա:

Հատված 2. «Որի հետ պոռնկվեցան երկրի թագավորները և երկրի բնակիչները նրա պոռնկության գինիով արբեցին»:  

«Պոռնկվեցան» այստեղ նշանակում է, որ մարդիկ սիրում էին այս աշխարհն ավելի, քան՝ Աստծուն: Աշխարհիկ առարկաներից ստեղծել կուռք, երկրպագել դրան և սիրել ինչպես Աստծո, իրականում հանդիսանում է պոռնկության գործողություն:

«Որի հետ պոռնկվեցան երկրի թագավորները», հատվածը նշանակում է, որ աշխարհի մեծերը խմում էին համաշխարհային կրոններից, և որ աշխարհի բոլոր մարդիկ նույնպես արբում էին մեղքերով, որոնք տալիս էին այդ կրոնները:

Հատված 3. «Եվ ինձ առավ տարավ հոգով մի անապատ. և տեսա մի կին՝ նստած կարմիր գազանի վրա լիքը հայհոյության անուններով, որ յոթը գլուխ ուներ և տասը եղջյուր»:

«Կին՝ նստած կարմիր գազանի», խոսքը ասում է մեզ, որ այս աշխարհի մարդիկ կմիաբանվեն հակաքրիստոսի հետ, որպեսզի հետապնդեն և սպանեն սուրբերին: Սա մեզ ցույց է տալիս, որ աշխարհի մարդիկ կդառնան Տիրոջ թշնամու ծառաները, ովքեր կկատարեն հակաքրիստոսի կամքը և հրամանները: Գազանը հանդիսանում է հակաքրիստոսը, որը Աստծո դեմ է ապստամբում: Նա ղեկավարում է շատ թագավորների և թագավորում աշխարհի շատ ազգերի վրա:

Լինելով շատ մեծամիտ՝ հակաքրիստոսը անկասկած կհայհոյի Աստծուն և գոռոզ ելույթներ կունենա: Նա կհայհոյի Աստծուն, մեծամիտ խոսքեր կասի՝ հաստատելով, որ ինքն անձամբ է հանդիսանում Աստված կամ էլ հենց ինքն է Հիսուս Քրիստոսը և ինքն իրեն կբարձրացնի մինչև Աստվածային բարձունքի: Դրա համար, նրա իշխանությունը կտարածվի այս աշխարհի առաջնորդների և նրանց ժողովուրդների վրա:

«Յոթը գլուխ ուներ և տասը եղջյուր», այս խոսքերից «յոթը գլուխ ուներ» բառերը վերաբերվում են այս աշխարհի յոթ թագավորներին, իսկ «և տասը եղջյուր» խոսքերը վերաբերվում են այս աշխարհի ժողովուրդներին:

Հատված 4. «Եվ այն կինը, որ ծիրանի և կարմիր էր հագած, և ոսկով և պատվական ակունքներով և մարգարիտներով զարդարված մի ոսկի բաժակ ուներ իր ձեռքում.  լիքը գարշելիություններով և իր պիղծ պոռնկությունով»:

«Եվ այն կինը, որ ծիրանի և կարմիր էր հագած, և ոսկով և պատվական ակունքներով և մարգարիտներով», խոսքերը մեզ ասում են այն մասին, որ համաշխարհային կրոնները զբաղվելով հակաքրիստոսի հետ սիրախաղով՝ ճանաչում են նրան որպես իրենց թագավորը: Դրա համար, նրանք համարում են ճիշտ, որ բոլորը, ովքեր ապստամբում են իրենց դեմ, պետք է մատնվեն մահվան: Եվ իրականցնելով իրենց մտահաղացումները, նրանք կհետապնդեն սուրբերին:

Որպեսզի այս աշխարհը ներկայացնեն որպես երջանկության հավիտենական թագավորություն, նրանք իրենց կզարդարեն ոսկիներով, թանկագին քարերով և մարգարիտներով: Բայց իրենց հավատքը կենտրոնացած է միայն այն բանին, թե որքան մարմնավոր հաճույքներ նրանք կարող են ստանալ՝ ապրելով այս աշխարհում: Երբ Աստված կնայի այս աշխարհի մարդկանց, Նա կտեսնի, որ աշխարհը լցված է զզվելի մեղքերով, և նրանք բոլորը գարշանք կառաջացնեն Նրա մոտ:

Հատված 5. «Եվ նրա ճակատում գրված էր մի անուն՝ Խորհուրդ, Մեծ Բաբիլոն, պոռնիկների և երկրի գարշելիների մայրը»:

Թերևս, աշխարհի կրոնավոր մարդիկ իրենց կզարդարեն ինչպես թագավորներ, սակայն իրականում իրենց կդրսևորեն ինչպես պոռնիկ: Մի կոմից նրա անունը «Մեծ Բաբիլոն» է, որը ցույց է տալիս մեզ նրա պոռնիկ, հպարտ, կռապաշտական և բռնակալական բնավորությունը: Մյուս կողմից «մայր» բառը նշանակում է հաջորդականություն, նաև այն, որ մարդկության պատմության մեջ հակաքրիստոսը իր ուժերը ստացել է այս աշխարհից, և որ այս աշխարհը հանդիսանում է ամեն տեսակ քայքայման և կռապաշտության աղբյուրը:

Թեև այս աշխարհը զարդարված է փայլփլող զարդրանքներով, հակաքրիստոսը, ով հակադրվում է Աստծուն, աշխատում է մարդկանց սրտերի մեջ և նրանց կսովորեցնի և կառաջնորդի ինչպես մայրը: Եվ քանի որ այդպես է, մեր Տերը որոշել է նրանց բոլորին ոչնչացնել Իր բարկության յոթ թասերի մեծ աղետներով:

Հատված 6. «Եվ տեսա այն կինը արբած սուրբերի արյունով և Հիսուսի վկաների արյունով. և երբ որ տեսա նրան, մեծ զարմանքով զարմացա»:

«Սուրբերը», խոսքը վերաբերվում է հավատքի այն մարդկանց, ովքեր քրիստոնեական եկեղեցու պատմության ողջ ընթացքում հավատացել են ջրի և Հոգու ավետարանին՝ տրված Հիսուսի կողմից:

«Հիսուսի վկաների», խոսքը վերաբերվում է սուրբերից նրանց, ովքեր վկայեցին ճշմարտության մասին, որն ասում էր, որ Հիսուսը հանդիսանում է Աստծո Որդին և նրանց Փրկիչը, ովքեր ընդունեցին մարտիրոսական մահը՝ պաշտպանելով իրենց հավատքը:

Այս խոսքը մատնանշում է այն, որ նրանք, ովքեր հետապնդել և սպանել են սուրբերին, հանդիսանում են աշխարհի կրոնների ծայրահեղական հետևորդները: Նրանք չարիք կանեն, լինելով հակաքրիստոսի բանակի առաջադեմ մարտիկները: Հովհաննեսն ասում է այստեղ, որ երբ նա տեսավ կնոջը, «մեծ զարմանքով զարմացա»: Այս աշխարհը, իրոք որ շատ հետաքրքիր է: Սուրբերը ոչինչ չեն արել, որպեսզի վնասեն նրան, սակայն այս աշխարհը հակաքրիստոսի հետ դավի մեջ մտնելով՝ կսպանի շատ սուրբերի: Մի՞թե սա տարօրինակ չէ: Սուրբերն այս ամենը ստիպված կլինեն կրել այս աշխարհի մարդկանցից: Քանի որ այս աշխարհը գտնվում է հակաքրիստոսի վերահսկողության տակ, մարդիկ լինելով նրա ծառաները՝ կբռնեն և կսպանեն սուրբերին:

Այս կերպ, նրանք կդառնան օտար մեզ համար: Երբ մենք նայում ենք այս աշխարհի մարդկանց, մի՞թե նրանք մեզ համար տարօրինակ չեն թվում: Եթե մարդիկ ստեղծված են Աստծո պատկերով և նմանությամբ, ինչպե՞ս նրանք դարձան սատանայի ծառաներ և մարդասպաններ, և ոչ միայն մարդ սպանող, այլ մարդկանց, ովքեր հավատում են Աստծուն: Դա տեղի է ունենում, որովհետև այս աշխարհը սատանայի ծառան է:

Հատված 7. «Եվ հրեշտակն ինձ ասաց, Ի՞նչու համար զարմացար. Ես ասեմ քեզ այդ կնկա խորհուրդը, և այն գազանինը, որ նրան վեր է առել, որ յոթը գլուխը և տասը եղջյուրն ունի»:

«կինը» խոսքը այստեղ վերաբերվում է այս աշխարհի մարդկանց: Այս տողերը մեզ պատմում են այն մասին, որ հակաքրիստոս անունով գազանը կթագավորի բոլոր թագավորների և աշխարհի ազգերի վրա և նրանց միջոցով իր գործերը կանի՝ ապստամբելով Աստծո դեմ, հետապնդելով և սպանելով սուրբերին:

«Գազանի խորհուրդը», վերաբերվում է հակաքրիստոսի անձին, որը գործում է սատանայի հրամանով: Եվ նա աշխարհի ազգերը իրենը կդարձնի: 

Հակաքրիստոսի հետ լինելով նույն համաձայնության, այս աշխարհի մարդիկ ի վերջո կդառնան հակաքրիստոսի գործիքը Աստծո ժողովրդի մասսայական կոտորածներում: Հակաքրիստոսն ու այս աշխարհը հանդիսանում են սատանայի գործիքները, մինչև այս պահը մեր աչքերից պահված: Բայց երբ անցնի Մեծ Նեղության առաջին երեք ու կես տարիները, նրանք գլուխ կբարձրացնեն և կսպանեն սուրբերին:

Այս դեպքում կարող է հարց ծագել, ինչպե՞ս դա կարող է պատահել, չէ որ աշխարհում շատ են ազնիվ, կրթված, խելացի մարդիկ, սկսած քաղաքական գործիչներից վերջացրած փիլիսոփա գիտնականներով, գիտության դոկտորներ և այլն: Թերևս, դա կդառնա հնարավոր, որովհետև աշխարհը կմտնի համաձայնության մեջ հակաքրիստոսի հետ, և այս ամենը, ավելացրած մասսայական բնույթի սպանությունները, կդառնան իրականություն:

Դրա համար հակաքրիստոսի գաղտնիքի բանալին հանդիսանում է այն փաստը, որ այս աշխարհը կտրվի հակաքրիստոսին և կսպանի սուրբերին:

Հատված 8. «Գազանը որ տեսար, կար և չկար, և անդունդից է դուրս գալու և կորուստն է գնալու, և կզարմանան երկրի վրա բնակվողները որոնց անունները գրված չեն կյանքի գրքի մեջ աշխարհքի սկզբից հետո, երբ որ տեսնեն այդ գազանը որ կար, և չկա, թեև է»:

Այս խոսքը մեզ պատմում է այն մասին, որ հակաքրիստոսը բացահայտվել է հին ժամանակների թագավորների մեջ, թեև հիմա նա չկա, նա կգա այստեղ մոտ ապագայում: Սա նաև ասում է, որ աշխարհի մարդիկ շատ կզարմանան, երբ տեսնեն, թե հակաքրիստոսը ինչպես է սպանում սուրբերին:

Հակաքրիստոսը կհետապնդի իր նպատակները, մասնակցելով այս աշխարհի նորագույն քաղաքականությանը: Մնալով մարդկանց համար որպես հանելուկ, միևնույն ժամանակ նա կդրսևորի իրեն որպես կարկառուն դեմքերից մեկը: Քանի որ իր իշխանությամբ նա կլուծի այս աշխարհի շատ քաղաքական, տնտեսական, մտավորական և կրոնական հարցեր, ապա մարդիկ կմտածեն, որ նա Հիսուս Քրիստոսն է, ով վերադարձել է երկիր ժամանակների վախճանին և կսկսեն հետևել նրան: Այդպիսով, նա մարդկանց աչքերում կթվա զարմանալի մարդ:

Հատված 9. «Այստեղ է այն միտքը որ իմաստություն ունի. այն յոթը գլուխը յոթը սարեր են, որ կինը նրանց վրա նստած է. և յոթը թագավորներ են»:

Այս խոսքը մեզ ասում է, որ հակաքրիստոսը կսահմանի իր սեփական օրենքները, որպեսզի կառավարի այս աշխարհը, և այս օրենքները կյանքի կկոչեն նրա ղեկավարող կառույցը, որը կծառայի նրա նպատակներին: Այս աշխարհի մարդիկ կմիաբանվեն, որպեսզի ամբողջությամբ հայտնվեն սատանայի իշխանության տակ, ընդունեն հակաքրիստոսի նշանը և ապստամբեն Աստծո և նրա ծառաների դեմ՝ իրենց հավատքը դնելով հակաքրիստոսի և նրա օրենքների վրա:

Հատված 10. «Հինգը ընկան, և մեկը կա, մյուսը դեռ չի եկել. և երբ որ գա մի քիչ ժամանակ պետք է մնա»:

Այս տողերը մեզ ասում են այն մասին, որ թագավորներն ու առաջնորդները, ովքեր կապստամբեն Աստծո դեմ, ի հայտ կգան այս աշխարհում այնպես, ինչպես հայտնվել են անցյալի թագավորները: Երբ կգա Մեծ Նեղության ժամանակը, այս աշխարհում կհայտնվի առաջնորդ, ով կդառնա հակաքրիստոսը և կկազմակերպի սուրբերի արյունարբու կոտորած: Սակայն, հետապնդումներն ու սպանությունները հարատև չեն լինի, այլ այնքան, որքան նախատեսել է Աստված: 

Հատված 11. «Եվ այն գազանը որ կար և չկա, նա էլ ութերորդն է և այն յոթից է և կորուստն է գնում»:

Այս խոսքերը մեզ ասում են, որ հակաքրիստոսը գալով այս աշխարհ, կբարձրանա որպես աշխարհի վերջին թագավորներից մեկը: Երբ նա կհայտնվի աշխարհի թագավորների մեջ, շատ մարդիկ կհետևեն իրեն: Լինելով լցված վիշապի ոգիով, նա կիշխի Աստծո նման և հրաշքներ և նշաններ կանի: Աստծո ծառաներն ու սուրբերը նույնպես կսպանվեն հակաքրիստոսի կողմից, սակայն այս բոլոր բաները երկար չեն տևի, ճիշտ այնքան, որքան թույլ կտա Տերը: Այս իրադարձություններից հետո, հակաքրիստոսը կկապվի և կնետվի անդունդը, որից հետո դժոխքի կրակի մեջ, այնտեղից նա այլևս դուրս չի գա:

Հատված 12. «Եվ այն տասը եղջյուրը որ տեսար, տասը թագավորություններ են. որոնք դեռ թագավորություն չեն առել, այլ թագավորի պես իշխանությունն են անում մեկ ժամ այն գազանի հետ»:

Այս տողերն ասում են, որ տասը ազգեր կմիաբանեն իրենց ջանքերը, որպեսզի թագավորեն այս աշխարհում: Այս տասը ազգերը միաբանվելով հակաքրիստոսի հետ՝ որոշ ժամանակ իշխանություն կունենան ողջ աշխարհի վրա: Սակայն, այս տողերը նաև ասում են, որ աշխարհի թագավորները դեռևս չեն ստացել իրենց թագավորությունները, որոնց վրա տիրում է հակաքրիստոսը: Մոտ ապագայում, այնուամենայնիվ կթագավորեն գազանի հետ, որպես խավարի թագավորներ: Սակայն, նրանց թագավորելը երկար չի տևի, այսինքն, նրանք կթագավորեն խավարի սահմաններում և այն էլ շատ կարճ ժամանակահատվածում:

Հատված 13. «Սրանք մեկ կամք ունին, և իրենց զորությունը և իշխանությունը կտան գազանին»:

Երբ կգա ժամանակը, այս աշխարհի թագավորներն ու տիրակալներն իրենց ամբողջ ուժն ու իշխանությունը կփոխանցեն հակաքրիստոսին: Իսկ Աստծո  եկեղեցին, Նրա սուրբերն ու Նրա ծառաները այդ ժամանակ կհամբերեն հակաքրիստոսի հետապնդումներին և կենթարկվեն սարսափելի տառապանքների: Սակայն, հակաքրիստոսը կոչնչացվի Հիսուս Քրիստոսի զորությամբ և իշխանությամբ և Նրա բերանից դուրս եկած սրով:

Հատված 14. «Սրանք պատերազմ կանեն Գառի հետ, և Գառը կհաղթե նրանց որովհետև Տերերի Տեր է և թագավորների Թագավոր. և նրանք որ նրա հետ են, կոչված, ընտրված և հավատարիմ են»:

Թեև սատանան պատերազմ կսկսի ընդդեմ Հիսուս Քրիստոսի, սակայն նա չի կարողանա հաղթել Նրան: Սուրբերը նույնպես կգերազանցեն նրան այդ պատերազմում: Աստված Իր սուրբերին մարտնչելու ուժ կտա և նրանք կհաղթեն հակաքրիստոսին իրենց հավատքով: Դրա համար սուրբերը չեն վախենա մարտնչել հակաքրիստոսի դեմ և ժամանակների վերջում նրանք կապրեն խաղաղության և հանգստի մեջ՝ հավատալով և վստահելով Տեր Աստծուն: Նրանք իրենց թշնամիներին կհաղթեն Տիրոջ նկատմամբ ունեցած հավատքով: Սուրբերի այս հաղթանակը նշանակում է, որ նրանք կպաշտպանեն իրենց հավատքն ու կընդունեն մարտիրոսական մահը: Երբ կգա այդ ժամանակը, հավատալով Հիսուս Քրիստոսին և հուսալով Երկնային Թագավորության խոստումին՝ սուրբերը կհաղթեն սատանային և հակաքրիստոսին, ընդունելով մարտիրոսական մահը: Նրանք կմասնակցեն առաջին հարությանը, կհափշտակվեն և կստանան Քրիստոսի Թագավորությունը և կապրեն հավիտյան փառքի մեջ:

Հատված 15. «Եվ ասեց ինձ. Այդ ջրերը, որ տեսար ուր որ պոռնիկը նստած է, ժողովուրդներ են, և բազմություններ և ազգեր և լեզուներ»:

Աշխարհի կրոնները գայթակղել և խաբել են բոլոր ժողովուրդներին իրենց սատանայական ուսմունքներով և վարդապետություններով: Այս տողը պատմում է մեզ, որ սատանայական ուսմունքները ներթափանցել են բոլոր համաշխարհային կրոնների մեջ և դրանք կարելի է գտնել աշխարհի բոլոր լեզուներով խոսող ժողովուրդների մոտ և նրանց ազդեցությունը լայն տարածում է գտել՝ բազմաթիվ մարդկանց հոգիներին բերելով կորուստ:

Հատված 16. «Եվ տասը եղջյուրը, որ տեսար գազանի վրա, նրանք կատեն պոռնիկին, և նրան ամայի և մերկ կանեն, և նրա միսերը կուտեն և կրակով կայրեն նրան»:

Այս խոսքը պատմում է մեզ, որ այս աշխարհի ժողովուրդները կշարունակեն միաբանվել հակաքրիստոսի հետ, որպեսզի սպանեն և ոչնչացնեն հավատացյալ մարդկանց: Այլ բառերով ասած, այս աշխարհի մարդիկ կատեն և կվիրավորեն հավատացյալներին և կփորձեն ոչնչացնել նրանց երկրի երեսից: Թեև համաշխարհային կրոնների ներկայացուցիչները հետապնդում են սուրբերին նախքան հակաքրիստոսի կողմն անցնելը, նրանք նույնպես կոչնչացվեն սատանայի և աշխարհիկների կողմից: Դա տեղի կունենա, քանի որ սատանան օգտագործում է համաշխարհային կրոնները միայն այն բանի համար, որպեսզի ինքն իրեն աստվածացնի:

Հատված 17. «Որովհետև Աստված դրավ նրանց սրտերի մեջ, որ նրա կամքն անեն, և միակամք լինեն, և իրենց թագավորությունը տան գազանին մինչև որ Աստծո խոսքերը կատարվեն»: 

Սա ասում է մեզ, որ աշխարհի ժողովուրդները իրենց թագավորություններն ու ուժը  կտան սատանային: Դրա համար, ինքնակամ ստանալով գազանի նշանը, նրանք կդառնան հակաքրիստոսի հետևորդները: Նրանք կհպարտանան այն բանով, որ իրենք հանդիսանում են հակաքրիստոսի ծառաները և նույնպես կսպանեն բոլոր նրանց, ովքեր կհրաժարվեն ընդունել նրա նշանը: Սուրբերի հետապնդումները կտևի կարճ ժամանակ, համաձայն Աստծո Խոսքի: Այդ ժամանակի ընթացքում հակաքրիստոսը դուրս կթափի իր սրտի ողջ չարությունը և կապստամբի Աստծո և Նրա սուրբերի դեմ:

Հատված 18. «Եվ կինը, որ տեսար, այն մեծ քաղաքն է, որ թագավորություն ունի երկրի թագավորների վրա»:

Աստված ասում է մեզ, որ այս աշխարհը կսահմանի նոր օրենքներ՝ կառավարման իրականացման և իր թագավորների վրա վերահսկողություն ունենալու համար և այս աշխարհի թագավորները ճշգրտորեն կկատարեն այդ նոր օրենքները: Այս աշխարհի գերագույն ուժը կղեկավարի աշխարհի բոլոր թագավորներին, ինչպես որ դա կաներ մարդը: Այլ կերպ ասած, աշխարհը կստեղծի օրենքներ, որոնք բոլոր թագավորներին սերտորեն կկապեն իրար, և այդ օրենքները նման կլինեն Աստծո, որը նրանցից վեր կդասվի:

«Մեծ քաղաքը» վերաբերվում է քաղաքական ինտիտուտին, որի միջոցով հակաքրիստոսը կկառավարի: Վերջին արդյունքում, ամեն մարդ այս աշխարհում ստիպված կլինի ծառայել այդ ղեկավարող օրգանին այնպես, որ կարծես դա հենց ինքը Տերը լինի և կենթարկվի նրան: Մարդիկ դառնալով սատանայի ծառաները՝ կոչնչացվեն:

Սաղմող  49:20 «Մարդս՝ որ պատվի մեջ է և իմաստուն չէ, նման է անասուններին որ կորչում են»: Դրա համար, այս աշխարհի մարդիկ պետք է նախօրոք գիտենան, թե ինչում է կայանում սատանայի ծրագիրը: Նրանք պետք է հավատան ջրի և Հոգու ավետարանին, որը քարոզում են սուրբերը և այս կերպ խուսափեն անեծքից և չդառնան սատանայի ծառաները, այլ ընդահառակը, հագնվեն Աստծո հավիտենական  Թագավորության օրհնությունը, որովհետև նրանք Աստծո Ժողովուրդ են: