Sermons

[17-2] <Հայտնություն 17:1-8 > Կենտրոնացնենք Մեր Ուշադրությունը Աստծո Կամքի Վրա




<Հայտնություն 17:1-8 >


Հայտնության գրքի 17:1-5 խոսքերն ասում են. «Եվ այն յոթը սկավառակներ ունեցող յոթը հրեշտակներից մեկը եկավ և խոսեց ինձ հետ ասելով. Եկ քեզ ցույց տամ այն մեծ պոռնիկի դատաստանը, որ այն շատ ջրերի վրա նստում է, Որի հետ պոռնկվեցան երկրի թագավորները և երկրի բնակիչները նրա պոռնկության գինիով արբեցին: Եվ ինձ առավ տարավ հոգով մի անապատ. և տեսա մի կին՝ նստած կարմիր գազանի վրա՝ լիքը հայհոյության անուններով որ յոթը գլուխ ուներ և տասը եղջյուր: Եվ այն կինը որ ծիրանի և կարմիր էր հագած, և ոսկով և պատվական ակունքներով և մարգարիտներով զարդարված մի ոսկի բաժակ ուներ իր ձեռքում, լիքը գարշելիություններով և պիղծ պոռնկությունով, և նրա ճակատին գրված էր մի անուն՝ Խորհուրդ, Մեծ Բաբիլոն, պոռնիկների և երկրի գարշելիների մայրը»:

«Պոռնիկ» բառի տակ, այս հատվածում ենթադրվում է այս աշխարհի քահանաներն ու համայնքի անդամները: Եվ սա մեզ ասում է այն մասին, որ այս մարդիկ իրենց շրջապատել են շքեղության անհավանական առարկաներով և լողանում են նյութական լիության մեջ, որը Տերն է տվել: Նրանք զարդարվել են տարբեր զարդարանքներով, ոսկեղեն վզնոց, ադամանդե ականջօղեր և բուրում են թանկագին յուղահոտերով: Այս հատվածը ասում է, որ նրա ձեռքում գտնվում էր ոսկե բաժակ, և որ այդ բաժակը լցված էր նրա անմաքուր պոռնկության գարշելիություններով: Ահա, թե ինչ բացեց Տերը Հովհաննեսին:

Այս հատվածը նաև ասում է մեզ, որ սատանան զարմացնում է մարդկանց և ձգտում է նրանց ենթարկել իրեն՝ ստիպելով նրանց, որ աշխարհիկ առարկաներով հաճույք ստանան: Այս աշխարհի տիրակալներին նա նույնպես ներգրավել է աշխարհիկ հաճույքների մեջ: Ահա, թե ինչու է յուրաքանչյուր ոք խմում աշխարհի պոռնկության գինուց:

Սատանան հասնում է իր նպատակներին, երբ մարդիկ տարվում են այս աշխարհի ունայն հոսքով, նրա հաճույքներով և նյութական ագահությամբ: Ճշմարտությունը կայանում է նրանում, որ նրա նպատակն է թույլ չտալ, որ մարդիկ նայեն Աստծուն և չձգտեն դեպի Նա: Դրա համար, սատանան ստիպում է նրանց հոգիներին ըմպել այս աշխարհի նյութական բարիքները: Մենք պետք է հասկանանք այս ճշմարտությունը:

Աշխարհում չկա մեկը, ով չի ընկել նյութական թակարդի մեջ: Բոլորն էլ ընկել են նյութապաշտության մեջ: Աշխարհի նորաձևության հոսանքները մտահղացվում և ուղղորդվում են սատանայի կողմից: Բոլորը կարծում են, որ նրանք տիրապետում են մոդայիկ սեփական ճաշակի: Սակայն, դրա ետևում կանգնած է մանիպուլյատոր, և այդ մանիպուլյատորը՝ ինքը սատանան է: Ահա, թե ինչու պետք է մենք թույլ չտանք նյութապաշտությանը կուլ տալ մեզ, այլ ընդհակառակը, պետք է ներծծվենք Աստծո Խոսքով և կատարենք Նրա գործերը:

Հայտնության Խոսքը, որն Աստված բացահայտում է Հովհաննես առաքյալի միջոցով, հանդիսանում է ճշմարտություն: Ի՞նչ է Աստված փորձում մեզ հասցնել այդ խոսքի միջոցով: Մեր Տերը սովորեցնում է մեզ չհագենալ այս աշխարհով, այլ ընդհակառակը՝ Նա դրդում է մեզ ապստամբել Նրա դեմ: Այլ բառերով ասած, Նա ասում է մեզ, որպեսզի մենք՝ սուրբերս, խորհենք Աստծո մասին և հավատանք Նրան մեր սրտերով:

Հովհաննեսի առաջին ուղերձի 2:15-ն ասում է. «Մի սիրեք աշխարհը. և ոչ էլ այն որ աշխարհի մեջ է»:

Մեր սրտերը սիրում են աշխարհի նյութական բարիքները, դրա համար Աստված չի կարող այնտեղ մնալ: Բայց, երբ մենք դուրս ենք նետում աշխարհի նյութական բարքերը, ապա Տերը բնակություն է հաստատում մեր սրտերում: Մենք չպետք է թույլ տանք, որ աշխարհի նյութական արժեքները կուլ տան մեզ: Միայն Աստծո Խոսքը մեր մեջ ներծծելով և ծառայելով բացարձակապես Նրա նպատակներին՝ մենք կապրենք առաջնորդվելով Նրանից: 

Մեր մտքերը շարունակաբար փոխվում են: Երբ այս աշխարհի նյութական արժեքները փորձում են ներթափանցել մեր սրտերի մեջ, մենք պետք է միշտ նրանց ետ մղենք: Մենք պետք է մաքրենք մեր սրտերը աշխարհի ամեն պղծություններից և մեր սրտերը շուտով կձուլվեն Աստծո սրտի հետ: Ի՞նչ է ուզում մեր Տերը մեզանից: Եվ ի՞նչ է մեզ ասում անել: Որպեսզի համոզվենք, որ միայն Աստծո խորհուրդներն են ծնվում մեր սրտերում, մենք պետք է մեր սրտերը մաքրենք աշխարհի բոլոր դրդապատճառներից:

Աստված մեզ տվել է այնքան օրհնություններ, որ մենք հիմա հասկանում ենք, որ մինչև մեր կյանքերի վերջը մենք պետք է քարոզենք աշխարհի մարդկանց ջրի և Հոգու ավետարանը: Այսպիսով, մենք չպետք է թուլացնենք մեր զգոնությունը և պետք է կենտրոնանանք Աստծո կամքի վրա: Խորհելով հոգևոր գործերի մասին՝ մենք կարող ենք հեռացնել մեր սրտերից այս աշխարհի խորհուրդները:

Մենք, սուրբերս, պետք է ոչնչացնենք աշխարհիկը մեր սրտերից: Այնքան ժամանակ, մինչև Տերը կվերադառնա, մենք պետք է հավատքով ապրենք քրիստոնեական կյանքը: Մինչև մեր վերջին օրերը, մինչ մենք կկանգնենք Նրա առջև, մենք պետք է կատարենք այն, ինչ Տերը հանձնարարել է մեզ: Մենք պետք է սիրենք Տիրոջը և հավատքով ապրենք՝ կատարելով այն, ինչ Նա թույլ է տալիս մեզ անել: