Sermons

[18-1] <Հայտնություն 18:1-24> Բաբելոնի Աշխարհն Ընկավ


<Հայտնություն 18:1-24>

«Եվ սրանից հետո տեսա մի հրեշտակ երկնքից վայր գալիս. որ մեծ իշխանություն ուներ, և երկիրը լուսավորվեց նրա փառքից: Եվ զորությամբ աղաղակեց մեծ ձայնով և ասեց. Ընկավ, ընկավ մեծ Բաբելոնը, և եղավ դևերի բնակության և ամեն պիղծ հոգու արգելանոց, և ամեն անսուրբ և ատելի թռչունի վանդակ: Որովհետև նրա պոռնկության բարկության գինուց խմեցին բոլոր ազգերը, և երկրի թագավորները նրա հետ պոռնկություն արին. և երկրի վաճառականները նրա զեխղության զորությունից հարստացան: Եվ մի ուրիշ ձայն որ ասում էր. Դուրս եկեք դրանից, ով իմ ժողովուրդ, որ մասնակից չլինեք դրա մեղքերին, և որ դրա պատուհասից չընդունեք: Վասնզի դրա մեղքերը հասան մինչև երկինք, և Աստված հիշեց դրա անիրավությունները: Հատուցում արեք դրան ինչպես դա հատուցում տվավ ձեզ, և երկպատիկ տվեք դրան իր գործերի չափով. Այն բաժակը որ դա լցրեց, լցրեք դրա համար երկպատիկ: Եվ որչափ որ իրեն փառավորեց և զեխղցավ, այնչափ տանջանք և սուգ տվեք դրան. որովհետև նա իր սրտում ասում է. Թագուհի եմ նստած, և այրի չեմ, և բնավ սուգ չեմ տեսնի: Նրա համար մեկ օրում պիտի գան դրա վրա իր հարվածները՝ մահ, և սուգ, և սով, և կրակով կայրվի, որովհետև զորավոր է Տեր Աստվածը՝ դրա դատաստանն անողը: Եվ լաց կոծ կանեն դրա վրա երկրի թագավորները որ դրա հետ պոռնկվեցան և զեղխություն արին, երբոր կտեսնեն դրա այրվելու ծուխը: Հեռու կանգնած դրա տանջանքի վախից, և կասեն. Վայ, վայ քեզ, մեծ քաղաքդ Բաբելոն, զորավոր քաղաք. Որ մեկ ժամում եկավ քո դատաստանը: Եվ երկրի վաճառականները ողբ և սուգ կանեն նրա վրա, որ այլևս ոչ ոք չի առնում նրանց ապրանքը: Ոսկու և արծաթի և պատվական ակունքների և մարգարիտի և բեհեզի և ծիրանի և մետաքսի և որդան կարմիր ապրանքը, և ամեն խնկե փայտը և ամեն փղոսկրյա անոթը, և ամեն ազնիվ փայտից և պղնձից և երկաթից և մարմարից շինած անոթը, և կինամոնը, և խունկերը և յուղը և կնդրուկը և գինին և ձեթը, և նաշիհը և ցորենը և արջառներն ու ոչխարները. և ձիանքը և կառքերը, և մարմինները և մարդկանց հոգիները: Եվ քո հոգու ցանկացած պտուղները գնացին քեզանից, և ամեն շքեղ և լուսափայլ վայելչությունները գնացին քեզանից, և այլևս բնավ չես գտնի նրանց: Եվ այս բաների վաճառականները, որ նրանից հարստացան հեռվից կկանգնեն նրա տանջանքի վախից լաց և սուգ անելով, կասեն. Վայ, վայ մեծ քաղաք որ բեհեզ և ծիրանի և որդան կարմիր էիր հագած, և ոսկով և ազնիվ քարերով և մարգարիտով զարդարված: Որովհետև մեկ ժամի մեջ այդ չափ մեծությունը ավերակ եղավ. և ամեն նավավար և այն ամենը որ նավով գնում են տեղ տեղ, և նավաստիները և նրանք որ ծովում են գործում, հեռվից կանգնեցին, և աղաղակում էին նրա այրվելու ծուխը տեսնելով և ասում. Ո՞րն է այս մեծ քաղաքի նման: Եվ հող ցանեցին իրենց գլխների վրա, և մեծ ձայնով աղաղակեցին լաց և սուգ անելով և ասեցին. Վայ, վայ մեծ քաղաք որ նրանում հարստացան բոլոր ծովի վրա նավեր ունեցողները նրա պատվականությունից. Որովհետև մեկ ժամի մեջ ավերակ դառավ: Ուրախ եղեք նրա վրա, երկինք և սուրբ առաքյալներ և մարգարեներ, որ Աստված ձեր դատաստանը դատեց դրա վրա: Եվ մեկ զորավոր հրեշտակ մի քար առավ մեծ ջաղացքարի պես և գցեց ծովի մեջ ասելով. Այսպես ուժով պիտի վայր գցվի Բաբելոնի մեծ քաղաքը և այլևս չգտնվի: Եվ քնարերգների, և երաժիշտների, և սրնգահարների, և փողահարների ձայնը այլևս պիտի չլսվի քո միջում և այլևս ոչ մի արվեստագետ բնավ չի գտնվի քեզանում և ջաղացի ձայն այլևս չի լսվի քեզանում: Եվ ճրագի լույսը այլևս լույս չի տա քեզանում. և փեսայի և հարսի ձայն այլևս բնավ չի լսվի քեզանում. Որովհետև քո վաճառականները երկրի մեծամեծներն էին. Քո կախարդությունով մոլորվեցին բոլոր ազգերը: Եվ նրանում գտնվեց մարգարեների և սուրբերի և երկրի վրա բոլոր սպանվածների արյունը»:



Մեկնություն


Հատված 1. «Եվ սրանից հետո տեսա մի հրեշտակ երկնքից վայր գալիս. որ մեծ իշխանություն ուներ, և երկիրը լուսավորվեց նրա փառքից»:

Շնորհիվ ծառաների, ում Աստված ուղարկել է երկիր, որպեսզի նրանք կատարեն նրա գործերը, մարդիկ կարող են լսել քարոզներ Աստծո օրհնության կամ անեծքի մասին: Որպեսզի ազատագրվենք մեր մեղքերից կամ դժբախտություններից, մենք բոլորս պետք է մեր սրտերում ընդունենք և հավատանք երկնային Խոսքի օրհնությունները, որոնք քարոզում են Աստծո ծառաները:

Հատված 2. «Եվ զորությամբ աղաղակեց մեծ ձայնով և ասեց. Ընկավ, ընկավ մեծ Բաբելոնը, և եղավ դևերի բնակության և ամեն պիղծ հոգու արգելանոց, և ամեն անսուրբ և ատելի թռչունի վանդակ»:

«Ընկավ, ընկավ մեծ Բաբելոնը» խոսքերում Բաբելոն բառը Աստվածաշունչն օգտագործում է նկարագրելու համար այս երկրավոր աշխարհը: Օրինակ՝ Հին Կտակարանում մենք գտնում ենք պատմություն Բաբելոնի աշտարակի մասին: Այն ժամանակ, մարդիկ միաբանեցին իրենց ջանքերը և որոշեցին Աստծուն մարտահրավեր նետել և կառուցել մի աշտարակ, որը երկնքին կհասներ: Բարկանալով Աստված քանդեց աշտարակը: Մեծ Բաբելոնի անկման մասին խոսքերը մեզ ասում են այն մասին, որ այս աշխարհը կընկնի: Կան մարդիկ, ովքեր կարող են մտածել. «Հիմա այս աշխարհում ամեն ինչ այնքան լավ է, մի՞թե նա կարող է կործանվել»: Սակայն Աստված ասում է մեզ, որ երբ մեկը մյուսի ետևից կթափվեն բարկության յոթ թասերը, Նա կկործանի այս աշխարհն այնպես, ինչպես կործանեց Բաբելոնի աշտարակը:

Ինչո՞ւմ է կայանում Աստծո բարկության յոթ թասերի աղետների հետևանքով այս աշխարհի կործանման պատճառը: Պատճառը նրանում է, որ այս աշխարհի մարդիկ միաբանվելով հակաքրիստոսի հետ՝ կսպանեն վերածնված սուրբերին, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին, ինչպես նաև նրա համար, որ նրանք մինչ իրենց վերջին օրը կընդիմանան Աստծուն: Պատճառը նաև այն է, որ այս աշխարհը կդառնա «դևերի բնակության վայր»:  

Ինչո՞ւ դա տեղի կունենա: Ինչո՞ւ այս աշխարհը կդառնա դևերի բնակության վայր:   Այդպես կլինի, քանի որ, երբ կգա ժամանակների վախճանը, շատերը կերկրպագեն հակաքրիստոսին և կդառնան չարի ծառաները և թույլ կտան դրոշմել իրենց վրա սատանայի նշանը:

Աստվածաշնչում վիշապը խորհրդանշում է սատանային, իսկ դևերը կամ չար ոգիները՝ սատանայի ծառաներին: Այսպիսով, երբ խոսքը գնում է այն մասին, որ աշխարհը դարձել է դևերի բնակատեղի, դա նշանակում է, որ հակաքրիստոսը՝ վիշապի ծառան, ամբողջությամբ գրավել է այս աշխարհը: Ժամանակների վախճանին աշխարհը կբախվի անսովոր աղետների, երբ նրա վրա կհեղվի բարկության յոթ թասերի աղետները: Այս աշխարհը կդառնա վիշապինը և դևերը կտնօրինեն նրանում, կարծես այն պատկանում է իրենց: Եվ այս աշխարհը շատ արագ կընկնի Աստծո հեղած բարկության յոթ թասերի արհավիրքներից:

Հատված 3. «Որովհետև նրա պոռնկության բարկության գինուց խմեցին բոլոր ազգերը, և երկրի թագավորները նրա հետ պոռնկություն արին. և երկրի վաճառականները նրա զեխղության զորությունից հարստացան»:

Այստեղ ասվում է, որ բառի բուն իմաստով երկրի «բոլոր ազգերը»  արբել են աշխարհի պոռնկության բարկության գինուց: Այլ կերպ ասած, այս աշխարհի մարդիկ հավատացին այս աշխարհին ինչպես Աստծո և սկսեցին հետևել նրան: Նրանք աշխարհն ավելի սիրեցին, քան թե Աստծուն, դրա համար աշխարհը դարձավ մեղքի բույն և մարդիկ ապրում են նրանում՝ արբելով մեղքից:

Այս ամենի արդյունքը կլինի այն, որ մեղքի պատճառով այս աշխարհը կընկնի: Քանի որ մարդիկ սիրեցին աշխարհը և սկսեցին հետևել նրան ինչպես Աստծո, Նա կոչնչացնի նրանց Իր բարկության յոթ թասերի աղետների պատիժով: Այս աշխարհում բնակվող յուրաքանչյուր մարդ վերջ ի վերջո կկործանվի բարկության յոթ թասերի աղետներից և կնետվի դժողք:

Աստված պարզ և հստակ զգուշացնում է  մեզ այն մասին, որ յուրաքանչյուրը, ով չի հավատում ջրի և Հոգու ավետարանին՝ տրված Տիրոջ կողմից, ժամանակների վախճանին կբախվի Նրա բարկության յոթ թասերի աղետներին: Դուք պետք է հասկանաք, որ եթե չեք հավատում ջրի և Հոգու ավետարանին և շարունակում դեմ դուրս գալ Աստծուն՝ արհամարհելով Նրա զգուշացումները, դուք ոչ միայն կպատժվեք բարկության յոթ թասերի աղետներով, այլև կստանաք հավիտենական պատիժ դժոխքում:   

Այսպիսով, մարդիկ պետք է հասկանան, որ իրենք հիմա պետք է հավատան ջրի և Հոգու ավետարանին, որպեսզի խուսափեն Աստծո բարկության յոթ թասերի մեծ և սարսափելի աղետներից և նրանք պետք է որքան հնարավոր է արագ վերադառնան ջրի և Հոգու ավետարանի հավատքին:

Թեև այս աշխարհի շատ թագավորներ, առաջնորդներ և առևտրականներ կուտակում են նյութական բարիքներ, նրանք իրենց կյանքը կավարտեն սգալով, ողբալով և ոռնալով, երբ կտեսնեն, թե ինչպես է այս աշխարհը կործանվում Աստծո ուղարկած մեծ աղետներից:

Դրա համար, մենք երբեք չպետք է մոռանանք մեր ջրի և Հոգու ավետարանը աշխարհում ապրող յուրաքանչյուր մարդուն քարոզելու  պարտքի մասին, նաև այն, որ մենք պետք է ապրենք՝ ուղղելով մեր հայացքը դեպի առաջ, նոր հազարամյան: Մենք պետք է յուրաքանչյուրին առաջնորդենք ջրի և Հոգու ավետարանի հավատքին, որպեսզի ամեն մարդ կարողանա խուսափել մեծ աղետներից:

Հատված 4. «Եվ մի ուրիշ ձայն որ ասում էր. Դուրս եկեք դրանից, ով իմ ժողովուրդ, որ մասնակից չլինեք դրա մեղքերին, և որ դրա պատուհասից չընդունեք»:

Այսպիսին է Աստծո Խոսքը սուրբերի համար: Այլ բառերով, վերջին ժամանակների սուրբերը չպետք է պատկանեն այս աշխարհին և ապրեն ստրուկների նման: Նույնիսկ նրանք, ովքեր դարձել են սուրբեր, եթե ընկնեն աշխարհիկ մեղքի մեջ ժամանակների վախճանին, չեն կարողանա խուսափել Աստծո սարսափելի բարկության յոթ թասերի աղետներից: Այլ կերպ ասած, Աստված ասում է սուրբերին, որպեսզի նրանք չկուտակեն Իր բարկությունը իրենց վրա և չդառնան այս աշխարհի ստրուկները:  

Հատված 5. «Վասնզի դրա մեղքերը հասան մինչև երկինք, և Աստված հիշեց դրա անիրավությունները»:

Աստված իրականում հիշում է այս աշխարհի գործերն ու բոլոր մեղքերը և սպասում է միայն դատաստանի օրվան: Երբ մի օր այս աշխարհում հայտնվի հակաքրիստոսը, սպասեք աշխարհի անկմանը, ինչպես որ Աստված ծրագրել է: Թերևս դեռ կան մարդիկ, ովքեր հավատում են, որ այս աշխարհը չի կործանվի և որ այն կմնա հավիտյան:

Այս աշխարհը միևնույնն է այդքան երկար չի ապրի, որքան նրանք են կարծում, սակայն այն մի օր հանկարծակի կընկնի Աստծո բարկության յոթ թասերի աղետներից: Երբ վրա կհասնի ժամանակների վախճանը, Աստված կթափի աղետները երկրի վրա և կոչնչացնի այն: Դրա համար մենք պետք է հավատքում լինենք ջանասեր և հաստատակամ մինչև վերջ, որպեսզի հաստատակամ բռնվենք այն հավատքից, որ Հիսուս Քրիստոսը շուտով գալու է:

Մինչ Աստված կհրամայի հրեշտակներին հեղել բարկության յոթ թասերի աղետները երկրի վրա, աշխարհի մեղքերն այնքան բազմաթիվ և խելահեղ կդառնան, քան երբևէ արժանի կլինեն Աստծո պատիժն ընդունելու: Դրա համար Աստված հիշելով այդ մեղքերի մասին՝ այլևս չի զսպվի և ի վերջո կոչնչացնի այս աշխարհը: Բացի այդ, հակաքրիստոսը և իր ծառաները կհետապնդեն այդ ժամանակ Աստծո ժողովրդին՝ ստիպելով սուրբերին հրաժարվել իրենց հավատքից՝ պատճառելով տառապանքներ: Երբ այս ամենը տեղի ունենա, այս աշխարհի վրա կթափվի Աստծո բարկության յոթ թասերի աղետները:

Հատված 6. «Հատուցում արեք դրան ինչպես դա հատուցում տվավ ձեզ, և երկպատիկ տվեք դրան իր գործերի չափով. Այն բաժակը որ դա լցրեց, լցրեք դրա համար երկպատիկ»:

Այստեղ ասված է. «Հատուցում արեք դրան ինչպես դա հատուցում տվավ ձեզ»: Ու՞մ է վերաբերվում «նա» խոսքը: Այս խոսքը նշանակում է այս աշխարհը, ստույգ մեղավորները, ովքեր ապրում են նրա մեջ՝ հակաքրիստոսի և սատանայի: Սա նաև ասում է, որ Աստված կփոխհատուցի նրանց այն բանի համար, որ նրանք հետապնդել և չարչարել են սուրբերին մինչ ի մահ՝ ծաղրելով նրանց:

 Հատված 6 նաև ասում է. «Այն բաժակը որ դա լցրեց, լցրեք դրա համար երկպատիկ»: Այսպիսին է Աստծո կողմից Իր հրեշտակներին տված պատվերը, որպեսզի պատժեն բոլոր կեղծ կրոնները, որոնք մարդկանց դժոխք հասցրեցին, տարածելով իրենց դիվային խաբեությունները: Սա նշանակում է, որ Աստված կթափի Իր բարկությունը  և կպատժի այսօրվա քրիստոնեությանը կեղծ ուսմունքների տարածման համար, որ նրանք միախառնում են Աստծո Խոսքը սատանայի ուսմունքի հետ: Այսպիսով, քրիստոնյաներն, ովքեր չեն հավատում ջրի և Հոգու ավետարանին, կստանան նույն պատիժը մեղքի դիմաց, ինչ որ ստանալու են այս աշխարհի մարդիկ:

Հատված 7. «Եվ որչափ որ իրեն փառավորեց և զեխղցավ, այնչափ տանջանք և սուգ տվեք դրան. որովհետև նա իր սրտում ասում է. Թագուհի եմ նստած, և այրի չեմ, և բնավ սուգ չեմ տեսնի»:

Աստված ասում է, որ նա կփոխհատուցի այս հպարտ մարդկանց իրենց մեղքերի դիմաց տառապանքներով և սուգով: Բոլոր կրոնավոր մարդկանց, ովքեր վերստին ծնունդ չունեն, նաև այս աշխարհի անհավատներին, Աստված կկանչի պատասխանատվության իրենց մեղքերի համար և կպատժի նրանց:

Թերևս նրանք գոռոզ էլ կմնան ասելով. «Թագուհի եմ նստած, և այրի չեմ, և բնավ սուգ չեմ տեսնի»: Դրա համար Աստված կթափի նրանց վրա սարսափելի աղետներ: Մեծ աղետների արդյունքում, նրանք բոլորը կտառապեն և կսգան նույն ժամում կորցրած իրենց աշխարհիկ արժեքների և մտերիմների համար:

Հատված 8. «Նրա համար մեկ օրում պիտի գան դրա վրա իր հարվածները՝ մահ, և սուգ, և սով, և կրակով կայրվի, որովհետև զորավոր է Տեր Աստվածը՝ դրա դատաստանն անողը»:

Յոթ աղետների վրա հասնելով մահվան, սուգի և սովի աղետները անմիջապես կմտնեն այս աշխարհ: Հակաքրիստոսը և նրա երկրավոր հետևորդները այս կերպ կպատժվեն և հավիտյան կնետվեն դժոխքի կրակների մեջ:

Հատված 9. «Եվ լաց կոծ կանեն դրա վրա երկրի թագավորները որ դրա հետ պոռնկվեցան և զեղխություն արին, երբոր կտեսնեն դրա այրվելու ծուխը»:

Այս աշխարհի թագավորներն ու հասարակ մարդիկ իրենց աչքերով կտեսնեն, թե ինչպես է իրենց աշխարհը կլանվում կրակով և քանդվում երկրաշարժներից և վերջ ի վերջո ամբողջությամբ կավիրվի Աստծո բարկության յոթ թասերի աղետներից: Դրա համար էլ ասվում է, որ աշխարհի թագավորները կհառաչեն և կաղաղակեն՝ սգալով իրենց կորուստների համար:

Հատված 10. «Հեռու կանգնած դրա տանջանքի վախից, և կասեն. Վայ, վայ քեզ, մեծ քաղաքդ Բաբելոն, զորավոր քաղաք. Որ մեկ ժամում եկավ քո դատաստանը»:

Մարդիկ, ովքեր չէին հավատում, որ այս աշխարհը կընկնի, կսարսափեն, երբ կտեսնեն, որ ամբողջ աշխարհը կործանվում է իրենց աչքերի առջև: Աշխարհի վրա, որը շողշողում է իր գեղեցկությամբ, Աստծո պատիժը կընկնի մի օրում, և այն կկործանվի ամբողջությամբ:

Հատված 11-13. «Եվ երկրի վաճառականները ողբ և սուգ կանեն նրա վրա, որ այլևս ոչ ոք չի առնում նրանց ապրանքը: Ոսկու և արծաթի և պատվական ակունքների և մարգարիտի և բեհեզի և ծիրանի և մետաքսի և որդան կարմիր ապրանքը, և ամեն խնկե փայտը և ամեն փղոսկրյա անոթը, և ամեն ազնիվ փայտից և պղնձից և երկաթից և մարմարից շինած անոթը, և կինամոնը, և խունկերը և յուղը և կնդրուկը և գինին և ձեթը, և նաշիհը և ցորենը և արջառներն ու ոչխարները. և ձիանքը և կառքերը, և մարմինները և մարդկանց հոգիները»:

Ո՞վ կարող է գնել կամ վաճառել ինչ որ բան, երբ ուր որ է կգա աշխարհի վերջը: Վաճառականները նույնպես կողբան և կհառաչեն այս աշխարհի անկման պատճառով: Երբ Աստված կհեղի Իր բարկության յոթ թասերի աղետները, ոչ ոք այլևս այս աշխարհում չի կարողանա ոչ գնել և ոչ էլ վաճառել: Այս աշխարհը այլևս չի վերականգնվի և միայն Քրիստոսի Թագավորությունը վեր կհառնի նրա ավերակների վրա: Այստեղ թվարկվում են շքեղության առարկաներն ու ապրանքները, որոնցով մարդիկ զարդարվում են և նույնիսկ դրանք կուտակում են մինչև այսօր: Սակայն բոլոր այս ապրանքները մեկ ժամում կդառնան անպիտան և ոչ ոք այլևս չի ձգտի այդ աշխարհիկ ապրանքներին: Բոլոր այս ապրանքները հանդիսանում են առարկաներ, որոնցով առևտուր են անում աշխարհի կրոնները: Աշխարհի կրոնները գործել են և շարունակում են անել ամեն մտքին մոտ և մտքից վեր բաներ՝ փողի նկատմամբ իրենց ունեցած սիրուց դրդված: Նրանք պատրաստ են իրենց հոգին էլ վաճառել մի խեղճուկ գրոշով:

Հատված 14-18. «Եվ քո հոգու ցանկացած պտուղները գնացին քեզանից, և ամեն շքեղ և լուսափայլ վայելչությունները գնացին քեզանից, և այլևս բնավ չես գտնի նրանց: Եվ այս բաների վաճառականները, որ նրանից հարստացան հեռվից կկանգնեն նրա տանջանքի վախից լաց և սուգ անելով, կասեն. Վայ, վայ մեծ քաղաք որ բեհեզ և ծիրանի և որդան կարմիր էիր հագած, և ոսկով և ազնիվ քարերով և մարգարիտով զարդարված: Որովհետև մեկ ժամի մեջ այդ չափ մեծությունը ավերակ եղավ. և ամեն նավավար և այն ամենը որ նավով գնում են տեղ տեղ, և նավաստիները և նրանք որ ծովում են գործում, հեռվից կանգնեցին, և աղաղակում էին նրա այրվելու ծուխը տեսնելով և ասում. Ո՞րն է այս մեծ քաղաքի նման»:

Մարդիկ, այլևս երկրի վրա չեն տեսնի այն ամենն, ինչ ունեցել են: Վաճառականները, ովքեր հարստացել են այս աշխարհի շնորհիվ՝ կհեկեկան և կլացեն, երբ կտեսնեն թե ինչպես է նա կործանվում: Նրանք հուսահատությունից կոռնան, որովհետև երբ այս աշխարհն ընկնի, նրանք կսննկանան, և նրանց կուտակած հարստությունը կանհետանա մի օրում:

Երբ կրոնները կկործանվեն, որոնք հիմնված են աշխարհիկ արժեքների վրա, աշխարհի մարդիկ կասեն. «Վայ, Վայ»: Միջազգային վաճառականները, այդ թվում նաև նրանք, ովքեր իրենց առևտուրն անում են ծովային նավերով, որոնք նավարկում են ծովերով և օվկիանոսներով, նույնպես կհառաչեն դժբախտությունից: Այս մարդիկ հուսահատությունից կասեն. «Չէ որ, երբևէ չի եղել մարդկանց կողմից կառուցված քաղաքակրթություն, քան բոլորին գերազանցող այս քաղաքակրթությունը, որում մենք ապրում էինք»:

Հատված 19. «Եվ հող ցանեցին իրենց գլխների վրա, և մեծ ձայնով աղաղակեցին լաց և սուգ անելով և ասեցին. Վայ, վայ մեծ քաղաք որ նրանում հարստացան բոլոր ծովի վրա նավեր ունեցողները նրա պատվականությունից. Որովհետև մեկ ժամի մեջ ավերակ դառավ»:

Տեսնելով, թե ինչպես է աշխարհը կործանվում յոթ թասերի աղետներից, բոլոր նրանք, ովքեր մտածում էին, որ այս աշխարհը կմնա հավիտյան, մեծ նեղությունում կհառաչեն: Նրանք, ովքեր դեռ մնում են այս աշխարհում, կհեկեկան և լաց կլինեն, երբ ամբողջ աշխարհի կործանման ականատեսը կդառնան, սակայն նրանց բոլոր հեկեկոցները անօգուտ կլինեն, քանի որ հենց նրանք վերջ կդնեն այս աշխարհին և այն ամենին, ինչ կա նրանում: Եվ եթե նրանց ընդհանրապես ուժ կմնա լաց լինելու համար, ապա նրանք պետք կունենան լացելու իրենց սեփական ճակատագրի և նրա համար, որ նրանց սահմանված է մեղքի համար դժոխք ընկնել: Նրանք պետք է հավատան ջրի և Հոգու ավետարանին, որպեսզի փրկվեն հավիտենական կորուստից:

Հատված 20. «Ուրախ եղեք նրա վրա, երկինք և սուրբ առաքյալներ և մարգարեներ, որ Աստված ձեր դատաստանը դատեց դրա վրա»:

Հափշտակված սուրբերը օդի մեջ կուրախանան, երբ կհեղվի Աստծո բարկության յոթ թասերի աղետները, որովհետև այդ աղետներով Աստված նրանց վրեժը կլուծի: Այն, որ Աստված կթափի սարսափելի աղետներ Իր թշնամիների վրա, կլինի միակ ճշմարիտ որոշումը:

Հատված 21. «Եվ մեկ զորավոր հրեշտակ մի քար առավ մեծ ջաղացքարի պես և գցեց ծովի մեջ ասելով. Այսպես ուժով պիտի վայր գցվի Բաբելոնի մեծ քաղաքը և այլևս չգտնվի»:

Աստված ասում է, որ այլևս ոչ ոք չի տեսնի այս աշխարհը: Նա կանհետանա նույնքան արագ, որքան արագ ընկղմվում է ծովը գցված ջաղացքարը: Մեր Տերը այնուհետև կնորոգի ամբողջ տիեզերքը և այն ամենը ինչ կա նրանում և սրանով կիրականացնի իր ծրագիրը՝ վերածելով այս աշխարհը Քրիստոսի Թագավորության:

Հատված 22. «Եվ քնարերգների, և երաժիշտների, և սրնգահարների, և փողահարների ձայնը այլևս պիտի չլսվի քո միջում և այլևս ոչ մի արվեստագետ բնավ չի գտնվի քեզանում և ջաղացի ձայն այլևս չի լսվի քեզանում»:

Երբ բարկության յոթ թասերի աղետները կվերջանան, արդեն ոչ ոք չի կարողանա լսել այն երաժշտական ձայները, որոնք լսելի էին առաջ, ինչպես և չի լսվի արհեստագործի մուրճի ձայնը:

Հատված 23. «Եվ ճրագի լույսը այլևս լույս չի տա քեզանում. և փեսայի և հարսի ձայն այլևս բնավ չի լսվի քեզանում. Որովհետև քո վաճառականները երկրի մեծամեծներն էին. Քո կախարդությունով մոլորվեցին բոլոր ազգերը»:

Երբ բարկության յոթ թասերի աղետները վերջանան, այս աշխարհն այլևս լուսատուի լույս չի տեսնի, չի լսի նաև հարսի և փեսայի ձայն: Աշխարհի կախարդների խաբեբայություններին նույնպես վերջ կդրվի, որովհետև ամբողջ աշխարհը կկործանվի:

Հատված 24. «Եվ նրանում գտնվեց մարգարեների և սուրբերի և երկրի վրա բոլոր սպանվածների արյունը»:

Պատճառը, թե ինչու Աստված կհեղի Իր բարկության յոթ թասերի աղետներն այս երկրի վրա, կայանում է նրանում, որ սատանայի ծառաները կթափեն Նրա մարգարեների և սուրբերի արյունը: