Sermons

[18-2] <Հայտնություն 18:1-24> «Դուրս եկեք դրանից, ով իմ ժողովուրդ, որ … դրա պատուհասից չընդունեք»





<Հայտնություն 18:1-24>


Հայտնության 18-րդ գլխում Աստված մեզ ասում է, որ Նա Իր մեծ աղետներով կավիրի մեծ քաղաք Բաբելոնը: Քանի որ ժամանակների վախճանին այս աշխարհը Աստծո աչքերում ամբողջությամբ կդառնա մեղավոր և զզվելի, և Աստված այլ ընտրություն չի ունենա, քան կործանել այն, անկախ այն բանից, որ Ինքն է արարել այն: Նա թույլ կտա վախճանաբանական աղետներին ոչնչացնել կյանքը երկրի վրայից: Ավերվածությունն ու դատարկությունը կթագավորեն այս աշխարհի վրա այնքան ժամանակ, քանի դեռ այն ամբողջությամբ չի ավիրվել:

Իրական պատճառը, թե ինչու Աստված կկործանի այս աշխարհը, կայանում է նրանում, որ Նա կտեսնի Իր սուրբերի և մարգարեների արյունը: Եվ քանի որ այս աշխարհը կգործի չափից ավելի ծանր մեղքեր ամենի նկատմամբ, ինչ Աստված տվել է իրեն, ապա նա կդառնա շատ զզվելի, այնքան զզվելի, որ Աստված այլևս չի համբերի: Ամենասքանչելի մոլորակը, որն Աստված երբևէ արարել է, դա Երկիրն է: Դա այդպես է: Քանի որ Աստված անձամբ է աշխատել այս մոլորակի արարման վրա և ցուցաբերել նրա նկատմամբ յուրահատուկ ուշադրություն, և քանի որ դա այն վայրն է, որտեղ իրականացել է Հիսուս Քրիստոսի միջոցով մեղավորներին փրկելու Նրա ծրագիրը:

Թերևս, Աստված արդեն ծրագրել է, թե Նա ինչպես կկործանի այս աշխարհը և ինչպես կկառուցի Հիսուսի Թագավորությունը: Երբ այս աշխարհը լցվի ամեն տեսակի գարշություններով, Աստված կկործանի այն Իր հրեշտակաների միջոցով և Իր բարկության յոթ թասերի աղետներով: Այնուհետև Նա կնորոգի ամեն ինչ և թույլ կտա Իր սուրբերին թագավորել Իր նոր աշխարհում:



Ընկած քաղաք Բաբելոնը


Երկրի թագավորները պոռնկություն արեցին այն ամենի հետ, ինչով միայն կարելի էր այս աշխարհում և ապրում էին նրա շքեղության մեջ, իսկ առևտրականները վաճառելով և գնելով այն ամենը, ինչ Աստված տվել էր իրենց, շահույթ ստանալու ետևից ընկած՝ վազքում կորցրեցին Իրեն՝ Աստծուն: Աստված կկործանի ամենքին և ամեն ինչ՝ կառույցներ, կրոններ, ապրանքներ, որոնցով օգտվում են կրոնները, մարդիկ, ովքեր կրոնների միջոցով հարստացան, թագավորներ, քաղաքական գործիչներ՝ բռնված նյութական բարիքներով և այսպես շարունակ: Այս ամենը կկործանվի Աստծո կողմից:

Աստված կքանդի ամեն կառույց այս երկրի վրա և չի թողնի ոչ մի կանգնած շինություն և Նա ամեն ինչ կոչնչացնի Իր կրակով՝ մարդկանցից մինչև ծառերն ու անտառները: Երբ ամեն բան այս աշխարհում կընկնի, մարդիկ կհեկեկան և կլացեն: Ավելին, Աստված անպայման կոչնչացնի նրանց, ովքեր հարստացել են կրոնի միջոցով: Մեզ համար շատ կարևոր է այդ մասին նախօրոք գիտենալ ու հավատալ այն փաստին, որ Աստված կքանդի այս գեղեցիկ աշխարհը, որը Ինքը արարել է:

Այդ ժամանակ Աստված թույլ կտա վերածնված սուրբերին, ովքեր մասնակցություն են ունեցել Հիսուս Քրիստոսի հետ առաջին հարությանը, թագավորել այս երկրի վրա Հազարամյայի ընթացքում: Տիրոջ Թագավորությամբ Աստված կփոխհատուցի սուրբերին նրա համար, որ նրանք ծառայել են ջրի և Հոգու ավետարանին, այն բանի համար, որ նրանք ընդունեցին մարտիրոսական մահը, որպեսզի պաշտպանեն իրենց հավատքը երկրի վրա եղած ժամանակ: Աստված նրանց կտա իշխանություն տասը քաղաքների վրա, հինգ քաղաքների և երկու քաղաքների վրա և թույլ կտա նրանց թագավորել հազար տարիների ընթացքում: Դրանից հետո Նա կպարգևի սուրբերին Նոր Երկինք և Նոր Երկիր, որպեսզի նրանք կարողանան ապրել այնտեղ հավիտյան:

Ինչո՞ւ է Աստված պատրաստվում ոչնչացնել Երկիրը, որը տիեզերքի ամենագեղեցիկ մոլորակն է: Չէ որ միայն այս մոլորակի վրա է, որ ձուկը կարող է լողալ ջրում, վայրի գազանները՝ բնակվել անտառներում և վերջապես մարդը, ով ապրում է այստեղ: Սակայն, քանի որ Աստված այլևս չի կարող տանել այս աշխարհը, որտեղ մեղքը ավելի փարթամորեն է ծաղկում, Նա հիմնովին կավիրի այն Իր բարկության յոթ թասերի աղետներով: Աստված արդեն որոշել է կործանել այս աշխարհը:

Այս երկրի վրա բնակվող յուրաքանչյուր ոք, բացի նրանցից, ովքեր փրկվել են, կոչնչացվեն բարկության յոթ թասերի աղետներով: Քանի որ բոլոր արդարները ժամանակների վերջում կհետապնդվեն և կհալածվեն այս աշխարհի կողմից և կընդունեն մարտիրոսական մահը, Աստված ոտնատակ կտա այս աշխարհը որպես պատասխան նրա չար գործերի: Երբ այդ ժամանակը գա, վաճառականներն ու կրոնական առաջնորդները, ովքեր առևտուր են անում մարդկային հոգիներով, կմեռնեն: Աստված ոչ միայն կսպանի բոլոր նրանց, ովքեր վերստին ծնված չլինելով՝ գործել են կրոնական գործիչների նման, Աստված նրանց սատանայի հետ միասին կգցի կրակե և ծծումբե լիճը:

Աստված անպայման կոչնչացնի այս աշխարհը: Դրա համար մենք պետք է հասկանանք և առանց կասկածանքի ստվերի անգամ, որ այս աշխարհը պետք է քանդվի: Աստված կոչնչացնի բոլոր վաճառականներին, ովքեր պարծենում են իրենց հարստություններով և նրանով, թե ինչպես նրանք կարող են իրենց կրոնի շնորհիվ մարդկային հոգիների առևտուրն անել: Եվ չնայած դրան, որ Աստծո աղետները անխուսափելի են, մարդիկ միևնույն է, շարունակում են մնալ ինքնահավան ինքնավստահության մեջ: Միայն նայեք կրոնական գործիչներին: Մի՞թե նրանք հպարտ չեն, կարծես նրանք ինչ-որ անսովոր արդար բան են արել Աստծո առջև: Մի՞թե Աստված իրոք կընդունի այն, ինչ անում են այս մարդիկ:

Եթե Աստված ասել է, ապա Նա կկործանի այս աշխարհը մարդկանց մեղքերի համար, իսկ սա նշանակում է, որ մենք պետք է հավատանք, որ ամեն բան տեղի կունենա ճիշտ այնպես, ինչպես ասել է Տերը: Մենք նույնպես պետք է պաշտպանենք մեր հավատքը: Սա ասելով ես չեմ ուզում նմանվել որևէ քահանայի, ով ստեղծում է իր համար մանր ուսմունքներ և զրույցներ տանում մոտեցող վախճանի մասին, այլ ես ասում եմ սա նրա համար, որ մենք պետք է հավատանք՝ ինչ է ասել մեզ Աստված Աստվածաշնչում, որ կենդանի Աստվածն անպայման կքանդի այս աշխարհն Իր բարկության յոթը թասերի աղետներով:



Մենք չպետք է փնտրենք այս աշխարհի հաճույքները, որը շուտով կործանվելու է


Դրա համար մենք չպետք է բռնված լինենք այս աշխարհի նյութական բարիքները կուտակելու  մեղքով, երբ այս աշխարհը շուտով կոչնչանա: Մենք պետք է գոհանանք նրանով, ինչ Աստված տվել է մեզ, օգտվել դրանից և կիսվել շրջապատի հետ, քանի որ դա հաճելի է Տիրոջը: Աշխարհի նյութական բարիքները անհրաժեշտ են միայն այն բանի համար, որ ծառայենք Տիրոջը: Մենք պետք է ապրենք, ինչպես հավատարիմ ծառաներ, որ օգտագործում են այն ամենը, ինչ Աստված տվել է մեզ, որպեսզի քարոզենք ավետարանը: Մենք չպետք է թույլ տանք նյութական արժեքներին մեզ շղթայել, որովհետև Աստված կքանդի նյութական արժեքների աշխարհը: Մենք չպետք է խաբենք ինքներս մեզ՝ մտածելով, որ այս աշխարհի հարստություններն ու նյութական աշխարհը հարատև կլինի: Գիտենալով, որ Աստված ոտնատակ կտա բոլոր կրոնական առաջնորդներին, նաև նրանց հետևորդներին, մենք պետք է ապրենք Տիրոջ վերադարձին սպասելով: Հենց դրա համար, որպեսզի իր կորուստի շեմին գտնվելով, այս աշխարհը ամբողջությամբ մեզ կուլ չտա, մենք պետք է հավատանք, որ այս մոլորակը անպայման կոչնչանա:

Աստված կենդանի է այս վայրկյանին, և երբ կգա ժամանակը, Նա կիրագործի այն ամենն, ինչ որ Նա ասել էր: Քանի որ, նույնիսկ, վերածնված սուրբերի մեջ կան նրանք, ում հավատքը դեռ չի հասունացել, մենք բոլորս պետք հավատանք առանց կասկածանքի: Եվ մենք բոլորս պետք է միշտ պահպանենք մեր զգոնությունը: Մենք երբեք չպետք է կորցնենք մեր սրտերը հանուն այս աշխարհի, որը շուտով պիտի կործանվի, ընդհակառակը, մենք պետք է ապրենք հաստատելով մեր անխախտ, ճմարիտ հավատքը Աստծո Խոսքի նկատմամբ: Մեր սրտերը կարող են ժամանակ առ ժամանակ տկարանալ, սակայն մենք պետք է շարունակենք ապրել հաստատակամ հավատքով:

Այն, ինչ Աստված կանի այս աշխարհի հետ, սքանչելի կլինի մեզ համար: Եթե Աստված չպատրաստվեր կործանել այս աշխարհը, որպեսզի նրա տեղը կառուցեր Քրիստոսի նոր Թագավորությունը, արդարները շատ կհիասթափվեին: Ահա, թե ինչու Աստծո ծրագիրը, որը տալիս է արդար սուրբերին հույս, այդքան հրաշալի է:

Եթե Աստված թույլ տար, որպեսզի անհավատները լցված լինելով մեծամտությամբ և հպարտությունով և շարունակեին ապրել այս երկրի վրա երջանիկ կյանքով և դրանից հետո մտնեին Նրա հետ Երկնային Թագավորություն, դա մեր նկատմամբ կլիներ անարդարացի: Աստծո Խոստումը, որ Նա կդատի և կոչնչացնի բոլոր նրանց, ովքեր հետապնդում են արդարներին, չարչարում են նրանց իրենց ստերով և սուրբերի արյունն են թափում, հանդիսանում է արդարացի և ճշմարիտ:

Եթե մեղավորներին չսպասվեր Աստծո դատաստանը, մի՞թե անարդարացի չէր լինի արդարների նկատմամբ այն, որ նրանք չնայած այն բանին, որ իրենց ճանապարհին հանդիպում էին բազմաթիվ դժվարությունների և դժբախտությունների, ապրեցին մի կյանք, որի ընթացքում անխախտորեն հավատացին Տիրոջը: Դրա համար միակ ճշմարիտը դա այն է, որ Աստված դատի այս աշխարհը: Երբ այս աշխարհը կնմանվի Նոյի օրերի աշխարհին, Աստված անպայման այն գլուխն ի վայր կդարձնի և կքանդի մինչև հիմքերը:

Քանի որ մենք հավատում ենք Տիրոջը, մենք չենք նախանձում այս աշխարհի մարդկանց: Քանի որ Աստված ասեց, որ Նա կդատի այս աշխարհը և սատանային, հակաքրիստոսին և նրա հետևորդներին կգցի դժողքի կրակի մեջ, մենք կարող ենք համբերությամբ սպասել դրան:

Այս աշխարհը գտնվում է իր կործանումից մեկ րոպե հեռավորության վրա, և այս ամենը ըստ Աստծո Խոսքի մարգարեության: Ամբողջ երկրագնդի վրա մենք կարող ենք հետևել բազմաթիվ նշանների, որոնք ցույց են տալիս ժամանակների վախճանի աղետների  մոտեցումը: Այնպիսի եղանակային անոմալյաները, ինչպիսին է օրինակ՝ Էլ Նինյոի ֆենոմենը և այնպիսի նոր հիվանդություններ, ինչպիսին է կովի կատաղությունը, ցնցում են աշխարհը: Անբուժելի հիվանդությունները, որի հետ մարդկությունը չի կարող պայքարել, ավելի և ավելի են գրավում աշխարհը: Երկիրը դատարկում է լայնածավալ, նախկինում չտեսնված սովամահություններն ու ավերիչ երկրաշարժները: Երբ տեղի են ունենում այս իրադարձությունները, մենք պիտի հավատանք, որ կա Աստված և ապրել՝ գիտենալով, որ Աստված կդատի և կոչնչացնի բոլորին, ով ապրել է իր կյանքը միայն մարմնի հաճույքի համար կուտակելով հարստություն այս աշխարհում: Այս աշխարհում մեղքը ծաղկում է սոսկալի կերպով: Այս աշխարհը շքեղության հարուստ փորձ ունի: Մարդիկ այնքան զբաղված են, նրանք ամուսնանում են, մտածում են սնունդի մասին, մտածում են սեփական տունը կառուցելու մասին, որպեսզի կարողանան ուշադրություն դարձնել իրենց հոգևոր բարեկեցությանը: Այսօրվա աշխարհը, դա այն աշխարհն է, որտեղ տղամարդը գործում է սեքսուալ մեղք ուրիշ տղամարդու հետ, և ոչ պակաս կանայք են, ովքեր բավարարում են իրենց կիրքերը իրար հետ ( Հռոմեացիս 1:27): 

Մի՞թե այսպիսին չէր Նոյի ժամանակվա աշխարհը:

Դուք երևի գիտեք «սոդոմական» մեղք բառի ծագումը: Երբ Սոդոմ և Գոմոր քաղաքները ավերվեցին, նրանց մշակութը շատ բաներով նման էր մեր այսօրվա մշակույթին, որի մեջ մենք ենք ապրում: Այդ աշխարհը դարձավ դևերի բնակավայր և այն աստիճան մեղսունակ և գարշելի դարձավ, որ Աստված կրակ տեղաց երկնքից և հիմնովին այրեց նրանց:



Կեղծ մարգարեները պետք է մատնվեն մահվան


Կեղծ մարգարեները միշտ ձգտում են կուտակել նյութական արժեքներ և անօրինաբար կուտակում են հարստություն՝ քողարկվելով հարաբերական ինքնավարության ներքո, որը տարածվում է կրոնական կազմակերպությունների վրա: Նրանք հայտարարում են՝ «Եթե դուք հավատում եք Հիսուսին, դուք հարուստ կլինեք, կապրեք բավարարվածության մեջ և կբուժվեք ձեր բոլոր տկարություններից»: Դուք պետք է հասկանաք, որ յուրաքանչյուր նման ստի տակ միշտ էլ թաքնվում է նյութական շահագործման նպատակը:

Կորեայում արդեն անցել է շատ ժամանակներ այն պահից, երբ քրիստոնեությունը սպառել է իր արմատական հավատքը, և Հիսուս Քրիստոսի անվան տակ գործող դիվային ուժերի ազդեցությամբ  ամբողջությամբ քայքավել են: Այսպիսին է ներկայիս քրիստոնեության իրականությունը: Բայց կեղծ մարգարեներին, ովքեր հավատքը չափում են աշխարհի նյութական արժեքներով և կախարդներին, ովքեր համեմատվում են Աստծո Խոսքի հետ, սպասվում է Աստծո սարսափելի դատաստանը դժոխքում և բարկության յոթ թասերի աղետները:

Աստված ասում է, ինչպես որ մարդկանց են խաբում, նույնպես էլ կեղծ մարգարեներից խաբվածները կդատվեն: Մենք չպետք է նայենք այս աշխարհին և չպետք է հետևենք նրան, ընդհակառակը, մենք պետք է հավատանք, որ քանի որ Աստված կենդանի է, նրանք, ովքեր չեն հավատում Հիսուսին, կընդիմանան Նրան և կհետապնդեն արդարներին, կդատվեն և կդատապարտվեն հավիտենական մահվան:

Եվ մենք նաև պետք է հավատանք, որ այն բանից հետո, երբ այս աշխարհը կդատվի, Աստված անպայման կպարգևատրի սուրբերին բոլոր ցավերի և տառապանքների համար, որ նրանք կրեցին հանուն Հիսուսի: