Sermons

[19-1] <Հայտնություն 19:1-21> Ամենակարող Աստծո Թագավորությունը





<Հայտնություն 19:1-21>

«Եվ սրանցից հետո լսեցի շատ բազմության մեծ ձայնի պես մի ձայն երկնքում, որ ասում էր. Ալելուիա, փրկությունը և փառքը և պատիվը և զորությունը մեր Տեր Աստծուն: Որովհետև ճշմարիտ և արդար են նրա դատաստանները. որովհետև նա այն մեծ պոռնիկին դատեց նրա պոռնկության մեջ, և իր ծառաների արյան վրեժն առավ նրա ձեռքից: Եվ երկրորդ անգամ ասեցին Ալելուիա. և նրա ծուխը բարձրանում էր հավիտյանս հավիտենից: Եվ քսան և չորս երեցները և չորս կենդանիները վայր ընկան և երկրպագեցին Աստծուն որ աթոռի վրա նստած էր և ասեցին. Ամէն, Ալելուիա: Եվ աթոռից մի ձայն դուրս եկավ ասելով. Օրհնեցեք մեր Աստծուն, Ով նրա բոլոր ծառաները, և նրանից վախեցողները, փոքրերը և մեծերը: Եվ ես լսեցի իբր մի մեծ բազմության ձայն և իբր շատ ջրերի ձայն, սաստիկ որոտմունքի ձայնի նման. Որ ասում էր. Ալելուիա, որովհետև Ամենակալ Տեր Աստվածը թագավորեց: Խնդանք և ուրախ լինենք, և փառքը տանք նրան, որ եկավ Գառի հարսանիքը, և նրա կինը պատրաստեց իրեն: Եվ տրվեց նրան, որ սպիտակ սուրբ և լուսափայլ բեհեզ հագնի, որովհետև բեհեզը սուրբերի արդարությունն է: Եվ ասեց ինձ. Գրիր, երանելի են Գառի հարսանիքի ընթրիքին կանչվածները. և ասեց ինձ սրանք Աստծո ճշմարիտ խոսքերն են: Եվ ես ընկա նրա ոտների առաջին որ երկրպագեմ Նրան, և ասեց ինձ. Զգույշ կաց, մի անիր. Ես ծառայակից եմ քեզ և քո եղբայրներին, որ Հիսուս Քրիստոսի վկայությունն ունին. Տեր Աստծուն երկրպագիր. որովհետև Հիսուսի վկայությունը մարգարեության հոգին է: Եվ տեսա երկինքը բացված, և ահա մի սպիտակ ձի և նա որ նրա վրա նստած էր , կոչվում էր Հավատարիմ և Ճշմարիտ, և արդարությունով է դատաստան անում և պատերազմում: Եվ նրա աչքերը կրակի բոցի պես, և նրա գլխի վրա շատ պսակներ. և անուն ուներ գրած, որ ոչ ոք չգիտեր բայց միայն ինքը: Եվ Իր վրա հանդերձ էր հագած արյունով ներկված, և նրա անունը կոչվում է Աստծո Բան: Եվ երկնքի զորքերը նրա հետևից գնում էին սպիտակ ձիերի վրա սպիտակ և մաքուր բեհեզ հագած: Եվ նրա բերանից դուրս է գալիս սրած սուր, որ նրանով զարկե ազգերին. և ինքը հովվում է նրանց երկաթե գավազանով. և ինքը կոխում է Ամենակարող Աստծո բարկության և սրտմտության գինու հնձանը: Եվ իր հանդերձի վրա, և իր ազդրի վրա գրած էր անունը, ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐ և ՏԵՐԵՐԻ ՏԵՐ: Եվ տեսա մի ուրիշ հրեշտակ որ կանգնած էր արեգակի վրա, և մեծ ձայնով աղաղակեց ասելով ամեն թռչուններին որ երկնքի մեջ թռչում են. Եկեք հավաքվեցեք մեծ Աստծո ընթրիքին: Որ ուտեք թագավորների մարմինները, և հազարապետների մարմինները, և հզորների մարմինները, և ձիերի և նրանց վրա նստողների մարմինները, և ամենի մարմինները՝ ազատների և ծառաների, մեծերի և փոքրերինը: Եվ տեսա գազանը և երկրի թագավորները և նրանց զորքերը մեկ տեղ ժողովված որ պատերազմ անեն ձիու վրա նստողի հետ և նրա զորքերի հետ: Եվ գազանը բռնվեց, և նրա հետ սուտ մարգարեն էլ որ նշաններ էր անում նրա առաջին, որոնցով մոլորեցրեց նրանց որ գազանի դրոշմը առան և նրանց էլ որ երկրպագեցին նրա պատկերին. Երկուսն էլ կենդանի կենդանի գցվեցան կրակի լճի մեջ որ ծծմբով այրվում էր: Եվ մնացյալները սպանվեցին ձիու վրա նստողի սրից, որ նրա բերանից դուրս էր գալիս. և բոլոր թռչունները կշտացան նրանց մարմիններից»:



Մեկնություն


Հատված 1. «Եվ սրանցից հետո լսեցի շատ բազմության մեծ ձայնի պես մի ձայն երկնքում, որ ասում էր. Ալելուիա, փրկությունը և փառքը և պատիվը և զորությունը մեր Տեր Աստծուն»:

Այս տողում նկարագրվում է, թե ինչպես են սուրբերը փառաբանում Տեր Աստծուն, երբ մոտենա Գառան հարսանիքը: Մեր Տեր Աստվածը պարգևել է սուրբերին փրկություն և փառք, դրա համար նրանք ունեն լավ առիթ Նրան գովաբանելու համար: Օդի մեջ հափշտակված սուրբերը շարունակում են փառավորել Տեր Աստծուն, քանի որ այնքան մեծ է Նրա ողորմությունը, ով նրանց ազատել է ամեն մեղքերից և մեղքի անխուսափելի դատաստանից:

«Ալելուիա» բառը բարդ է, և իրենում ներառում է հրեական մի քանի բառերի արմատներ, օրինակ՝ «ալալ», որը նշանակում է փառաբանել և «Յահ» բառը, այսինքն «Յահվե» «Եհովա», որն ամբողջությամբ նշանակում է «Փառաբանել Եհովային»: Մասնավորապես, Սաղմոսներ 113-ից մինչև 118-ը, Հին Կտակարանում հաճախ անվանում են «Եգիպտոսի փառաբանություն», իսկ Սաղմոսներ 146-ից մինչև 150-ը՝ «Փառաբանության սաղմոսներ»:

Այս «Փառաբանության սաղմոսները» հանդիսանում են երգեր, որոնք հրեա ժողովուրդը երգում էր թե ուրախության, և թե վշտի ժամանակ: Այս երգերը նրանց ուժ էր տալիս դժվարին օրերի ժամանակ, իսկ ազատման կամ հաղթանակի ժամանակ հրեա ժողովուրդը դրանք երգում էր որպես ուրախության և տոնի երգ: Այս երգերը երգվում էին ամեն անգամ, երբ պետք է Աստծուն փառաբունություն մատուցվեր և «Ալելուիա» բառը վերաբերվում էր միայն Աստծուն:

Բանը նրանում է, որ երկրի վրա հեղվող Աստծո պատիժը մեծ աղետների տեսքով հանդիսանում է Նրա ճշմարիտ և արդար դատաստանը, որովհետև փրկությունը, զորությունը և փառքը պատկանում են միայն Աստծուն: 

Հատված 2. «Որովհետև ճշմարիտ և արդար են նրա դատաստանները. որովհետև նա այն մեծ պոռնիկին դատեց նրա պոռնկության մեջ, և իր ծառաների արյան վրեժն առավ նրա ձեռքից»:

Աստված վրեժ կլուծի Իր սուրբերի համար թափելով բարկության յոթ թասերի աղետները աշխարհի բոլոր կրոնական ծայրահեղականների և անհավատների վրա: Դա կլինի Աստծո ճշմարիտ և արդար դատաստանը: Քանի որ ծայրահեղականները կրոնների կողմից ուղղորդված հետապնդում և սպանում էին Աստծո նվիրյալ ծառաներին, ապա նրանք արժանի են պատժվելու հավիտենական մահվամբ:

Մի՞թե Աստծո ծառաները արել են ինչ որ մի բան, որի համար պետք է սպանել: Ի հարկե, ոչ: Բայց չնայած դրան, ամբողջ աշխարհի կրոնական ծայրահեղականները միաբանվեցին իրենց դավի մեջ Աստծո զավակների դեմ և շարունակում են սպանել նրանց: Դրա համար բարկության յոթ թասերի աղետները, որոնք Աստված կհեղի այդ մարդասպանների վրա, հանդիսանում է արդարացված պատիժ, որը ցուցադրում է Աստծո արդարությունը:

Հատված 3. «Եվ երկրորդ անգամ ասեցին Ալելուիա. և նրա ծուխը բարձրանում էր հավիտյանս հավիտենից»:

«Եվ նրա ծուխը բարձրանում էր հավիտյանս հավիտենից»: Այստեղ ի նկատի ունի ծուխը, որը դուրս էր գալիս երկրից, որը Աստծո հեղած բարկության յոթ թասերի աղետներից այրված և հարստահարված էր: Այս աշխարհը երբեք չի վերականգնվի, որովհետև նրա կործանումը անդարձելի է և վերջնական:

Հատված 4. «Եվ քսան և չորս երեցները և չորս կենդանիները վայր ընկան և երկրպագեցին Աստծուն որ աթոռի վրա նստած էր և ասեցին. Ամէն, Ալելուիա»:

Այն փաստը, որ մոտեցել է սուրբերի և Հիսուս Քրիստոսի ամուսնության օրը, հանդիսանում է այնքան նշանակալից իրադարձություն, որ 24 երեցները և չորս կենդանիները երկնքում երկրպագում և փառաբանում էին Տեր Աստծուն, որը նստած էր Իր գահին: Ահա, թե ինչու երկնքում բոլոր սուրբերը բարձրացնում են գոհաբանություն Աստծուն:

Հատված 5. «Եվ աթոռից մի ձայն դուրս եկավ ասելով. Օրհնեցեք մեր Աստծուն, Ով նրա բոլոր ծառաները, և նրանից վախեցողները, փոքրերը և մեծերը»:

Քանի որ Գառան և սուրբերի պսակադրության օրը, ովքեր փրկված են Տեր Աստծո նկատմամբ ունեցած հավատքով, պատճառում է աննկարագրելի ուրախություն, ապա աթոռից դուրս եկող ձայնը հրամայում է նրանց բոլորին փառաբանել Աստծուն: Աստծո ծառաների և բոլոր սուրբերի համար եկել է ուրախանալու և Տիրոջը փառաբանելու ժամը:

Հատված 6. «Եվ ես լսեցի իբր մի մեծ բազմության ձայն և իբր շատ ջրերի ձայն, սաստիկ որոտմունքի ձայնի նման. Որ ասում էր. Ալելուիա, որովհետև Ամենակալ Տեր Աստվածը թագավորեց»:

Այս տողն ասում է այն մասին, որ քանի որ եկել է Տիրոջ թագավորելու ժամանակը, եկել է նաև ժամանակը, որպեսզի Նրա ծառաներն ու սուրբերը ձեռք բերեն հավիտենական խաղաղություն և հանգիստ, լցվեն ուրախությամբ և ստանան շնորհք, որոնք կհեղվեն ինչպես գետակի հոսանքները: Ահա, թե ինչու են նրանք փառաբանում Աստծուն: Սուրբերը օդում կփառաբանեն մեր Տիրոջը, երբ երկրի վրա շարունակվում են Մեծ աղետները: Կգա ժամանակը, երբ Տեր Աստված կթագավորի սուրբերի վրա, ժամանակ, երբ Աստված կփառավորի Իր սուրբերին: Աստծուն փառավորողների ձայնը նման է ամպրոպի ձայնին և շատ ջրերի ձայնին: Այսպիսով, Տիրոջ Թագավորությունում հարսանյաց երեկոն կսկսվի սուրբերի հրաշալի փառաբանությամբ:

Հատված 7. «Խնդանք և ուրախ լինենք, և փառքը տանք նրան, որ եկավ Գառի հարսանիքը, և նրա կինը պատրաստեց իրեն»:

Հիմա, երբ Աստծո ուղարկած բարկության յոթ թասերի աղետները վերջանում են, սուրբերի համար սկսվում է ուրախանալու և զվարճանալու ժամանակը: Սուրբերը ուրախանում են և զվարճանում են, որովհետև հասել է Տիրոջ հետ ամուսնանալու պահը և Նրա Թագավորությունում ապրելու ժամանակը: Որպեսզի ապրի Իր սուրբերի հետ, մեր Տեր Աստվածը պատրաստել է Իր նոր երկինքն ու նոր երկիրը: Նա պատրաստել է սուրբ քաղաքը և նրա պարտեզները, պատրաստել է ողջ հարստությունն ու փառքը: Նա միայն սպասում է, թե երբ սուրբերը կգան Իր մոտ: Այս պահից սուրբերը կթագավորեն Տիրոջ հետ հավիտյանս հավիտենից:

Հատված 8. «Եվ տրվեց նրան, որ սպիտակ սուրբ և լուսափայլ բեհեզ հագնի, որովհետև բեհեզը սուրբերի արդարությունն է»:

Աստված սուրբերին տվեց բեհեզից նոր հագուստ, նուրբ վուշյա կտորից: Յուրաքանչյուր ոք, ով ապրում է Տիրոջ ծառայության մեջ, հագնված է այսպիսի հագուստ: Այլ կերպ ասած, Աստված սուրբերին հագցրեց Երկնային Թագավորության հանդերձանք: Բեհեզյա այս սուրբ հագուստները մաքուր են և ներծծված չեն քրտինքով: Սա մեզ ասում է այն մասին, որ մենք դարձանք Գառան հարսնացուն ոչ թե ի շնորհիվ մեր ջանքերի և աշխատասիրության, այլ շնորհիվ ջրի և Հոգու ավետարանի նկատմամբ ունեցած մեր հավատքի: 

Ի տարբերություն սատանայի վառ կարմիր հանդերձանքի, սա նուրբ կտավ է, բեհեզ, որը կիրառվել է քահանաների և թագավորների հագուստներ պատրաստելու մեջ: Բացառապես մաքուր բեհեզը, մեզ ասում է այն մասին, որ նրանք, ովքեր հագնված են Աստծո ողորմությամբ և Նրա արդարությամբ, հիմա դարձել են Նրա ժողովուրդը:

«Բեհեզը սուրբերի արդարությունն է» խոսքերը, նշանակում է, որ նրանք, ովքեր փրկության ողորմությամբ դարձան սուրբեր, հակաքրիստոսից ստանալով մարտիրոսական մահը, փառաբանում են Աստծուն: Այլ կերպ ասած,  «արդարություն» բառի տակ ենթադրվում է ոչ թե օրենքի արդարությունը, այլ սուրբերի անգին հավատքի պաշտպանության համար ընդունած մարտիրոսական մահը: Այսպիսով, ժամանակի վախճանին Հիսուս Քրիստոսի բոլոր հարսնացուները, մարտիրոսներն են, ովքեր իրենց Տիրոջ նկատմամբ ունեցած հավատքն անբիծ պահելու համար ապստամբում են հակաքրիստոսի դեմ և մարտնչում են նրա հետևորդների հետ այնքան ժամանակ, քանի դեռ գտնվում են երկրի վրա:

Որպեսզի ամրացնեն հավատքը և պատրաստեն այն մարտիրոսության, բոլոր սուրբերը Մեծ Նեղության առաջին երեք ու կես տարիների ընթացքում կսնվեն Աստծո Խոսքով, որպեսզի այդ ժամանակի ավարտին ընդունեն մարտիրոսական մահը:

Հատված 9. «Եվ ասեց ինձ. Գրիր, երանելի են Գառի հարսանիքի ընթրիքին կանչվածները. և ասեց ինձ սրանք Աստծո ճշմարիտ խոսքերն են»:

Երբ Աստծո ուղարկած աղետները երկրի վրա վերջանան, Տեր Աստված կհրավիրի բոլոր սուրբերին Գառան հարսանյաց ընթրիքին՝ Իր կողմից արարված և կառավարվող Թագավորության մեջ, և Նա թույլ կտա սուրբերին ապրել Քրիստոսի Թագավորությունում: Երանելի են Գառան հարսանիքին հրավիրվածները: Աստված ասաց մեզ, որ Նա չի խախտի Իր խոստումը և այն օրը, երբ սուրբերը կպսակվեն Գառան հետ, կգա: Մեր Տերը կվերադառնա այս երկիր, որպեսզի վերցնի Իր հարսներին, ովքեր մաքրվել են իրենց բոլոր մեղքերից՝ հավատալով ջրի և Հոգու ավետարանին: Եվ Տերն Իր թագավորությունում կբնակվի իր Հարսերի հետ  հավիտյանս հավիտենից:

Տիրոջ հետ սուրբերի միանալը կավարտվի անմիջապես Տիրոջ կողմից նրանց հափշտակվելու պահին, երբ կգա ժամանակը ձեռք բերելու անվերջանալի փառքն ու Հազարամյա Թագավորությունում թագավորելու ժամանակը: Ալելուիա: Ես գոհանում եմ և փառաբանում եմ Տեր Աստծուն, ով մեզ դարձրեց իր ժողովուրդը:

Հատված 10. «Եվ ես ընկա նրա ոտների առաջին որ երկրպագեմ Նրան, և ասեց ինձ. Զգույշ կաց, մի անիր. Ես ծառայակից եմ քեզ և քո եղբայրներին, որ Հիսուս Քրիստոսի վկայությունն ունին. Տեր Աստծուն երկրպագիր. որովհետև Հիսուսի վկայությունը մարգարեության հոգին է»:

Սուրբերը պետք է երկրպագեն միայն Տեր Աստծուն: Միակը, ում կարող են սուրբերը ծառայել և բարձրացնել գոհաբանություն, դա մեր Երրորդություն Աստվածն է:

«Հիսուսի վկայությունը մարգարեության հոգին է» խոսքերը նշանակում են, որ Հիսուսի վկայությունն ու մարգարեությունը բխում են Սուրբ Հոգուց:

Հատված 11. «Եվ տեսա երկինքը բացված, և ահա մի սպիտակ ձի և նա որ նրա վրա նստած էր , կոչվում էր Հավատարիմ և Ճշմարիտ, և արդարությունով է դատաստան անում և պատերազմում»:

Երբ կգա ժամանակների վախճանը, մեր Տերը սպիտակ ձիուն նստած կպատերազմի սատանայի հետ Իր արդարությամբ, կփակի նրան շղթաներով և կնետի անդունդը: Այս խոսքում Հիսուս Քրիստոսը «Հավատարիմ» և «Ճշմարիտն» է: «Հավատարիմ» խոսքը նշանակում է, որ Քրիստոսը արժանի է վստահության, այն արտահայտում է Նրա իրավացիությունն ու ճշմարտացիությունը: Իսկ «Ճշմարիտ» նշանակում է, որ նրան օտար է կեղծիքը, որ Նա կհաղթի հակաքրիստոսին Աստծո արդար դատաստանով: 

Հատված 12. «Եվ նրա աչքերը կրակի բոցի պես, և նրա գլխի վրա շատ պսակներ. և անուն ուներ գրած, որ ոչ ոք չգիտեր բայց միայն ինքը»:

 Այն, որ Տիրոջ աչքերը «կրակի բոցի պես» են, մեզ ասում են, որ Նա ունի իրավունք դատելու բոլորին և ամենին: Այս «գլխի վրա շատ պսակներ» խոսքերը նշանակում են, որ մեր Տերը միշտ հաղթում է սատանային նրա հետ մարտնչելիս, քանի որ Նա ամենակարող Աստված է:

Հատված 13. «Եվ Իր վրա հանդերձ էր հագած արյունով ներկված, և նրա անունը կոչվում է Աստծո Բան»:

Մեր Տերն Իր բարկությամբ վրեժ կլուծի Իր սուրբերի թշնամիներից՝ պատժելով նրանց, ովքեր ապստամբեցին Իր դեմ: Եվ այդ Աստվածը ոչ այլ ոք է, քան՝  Հիսուս Քրիստոս: Իր Խոսքի ամբողջական համապատասխանությամբ մեր Տերը եկավ այս երկիր մարդկային կերպարանքով, մկրտվեց Հովհաննեսի մկրտությամբ, որպեսզի Իր վրա վերցնի այս աշխարհի մեղքերը, դրանք բարձրացրեց Խաչ և Իր խաչի  մահվամբ ոչնչացրեց մարդկության բոլոր մեղքերը:

«Հանդերձ էր հագած արյունով ներկված», այստեղ ի նկատի չունի Հիսուս Քրիստոսի արյունը, այլ Նրա թշնամիներինը: Արյունը, որը կներկի նրա հանդերձը այն պահին, երբ Նա իր սարսափելի բարկության մեջ ոտնակոխ կտա Իր թշնամիներին:

«Աստծո Խոսքը», այստեղ ի նկատի ունի Հիսուսի գործողություններին բնորոշ յուրահատկությունը: Քանի որ մեր Տերն ամեն բան անում է Իր հզոր Խոսքով, ապա նրա անունն էլ «Աստծո Խոսք» է:

Հատված 14-16. «Եվ երկնքի զորքերը նրա հետևից գնում էին սպիտակ ձիերի վրա սպիտակ և մաքուր բեհեզ հագած: Եվ նրա բերանից դուրս է գալիս սրած սուր, որ նրանով զարկե ազգերին. և ինքը հովվում է նրանց երկաթե գավազանով. և ինքը կոխում է Ամենակարող Աստծո բարկության և սրտմտության գինու հնձանը: Եվ իր հանդերձի վրա, և իր ազդրի վրա գրած էր անունը, ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐ և ՏԵՐԵՐԻ ՏԵՐ»:

Աստծո զորքը, որը հագնված է Նրա փառավոր ողորմությունը, միշտ ծառայում է Նրա գործերին: Աստված կդատի այս աշխարհը Խոսքով, որը դուրս է գալիս Նրա բերանից: Մեր Տերը մեզ տվել է Իր խոստումները և այդ խոստումները Նա միշտ կատարում է Իր իշխանությամբ: Նա, ով դատում է այս աշխարհը և հաղթում սատանային, Ինքը Տեր Հիսուսն է, Թագավորների Թագավորը և Տերերի Տերը:

Հատված 17. «Եվ տեսա մի ուրիշ հրեշտակ որ կանգնած էր արեգակի վրա, և մեծ ձայնով աղաղակեց ասելով ամեն թռչուններին որ երկնքի մեջ թռչում են. Եկեք հավաքվեցեք մեծ Աստծո ընթրիքին»:

Այս աշխարհը սատանայի հետ  և նրա հետևորդների հետ միասին վերջնականապես կոչնչացվեն Հիսուս Քրիստոսի կողմից: Աստվածաշունչն այս աշխարհի ոչնչնացումը նկարագրում է որպես Աստծո մեծ ընթրիք:

Հատված 18. «Որ ուտեք թագավորների մարմինները, և հազարապետների մարմինները, և հզորների մարմինները, և ձիերի և նրանց վրա նստողների մարմինները, և ամենի մարմինները՝ ազատների և ծառաների, մեծերի և փոքրերինը»:

Այս տողերը մեզ ասում են, քանի որ ողջ աշխարհն ու նրանում ամեն գտնվողները մեծ աղետների ավարտին կմատնվեն մահվան, որ Աստված կուղարկի, երկնքում թռչող թռչունները կուտեն մեռած դիակները: Թռչունները կկշտանան դիակներով, որոնք մեծ աղետների  արդյունքում  կծածկեն երկիրը: Մեր Տերն ասել է մեզ. «Որովհետև որտեղ մեռած մարմինը լինի, այնտեղ կհավաքվեն արծիվները» (Մատթեոս 24:28): Ժամանակների վախճանին, աշխարհում կթագավորի ավերվածությունները, մահը և իհարկե դժոխքի չարչարանքները մեղավորների համար: Սուրբերին սպասվում են Քրիստոսի Թագավորության մեջ թագավորելու երանությունը:

Հատված 19. «Եվ տեսա գազանը և երկրի թագավորները և նրանց զորքերը մեկ տեղ ժողովված որ պատերազմ անեն ձիու վրա նստողի հետ և նրա զորքերի հետ»:

Մինչև վերջին օրը, սատանայի ծառան՝ հակաքրիստոսը և նրա հետևորդները, կպատերազմեն Աստծո ծառաների և Նրա սուրբերի հետ, և մինչև վերջին օրը նրանք կփորձեն հաղթել նրանց: Սակայն, քանի որ մեր Տերը Թագավորների Թագավորն է, Նա կբռնի հակաքրիստոսին և կեղծ մարգարեին և նրանց կնետի կրակե լճի մեջ, իսկ նրանց հետևորդներին Նա կսպանի Իր բերանի սրով:

Հատված 20. «Եվ գազանը բռնվեց, և նրա հետ սուտ մարգարեն էլ որ նշաններ էր անում նրա առաջին, որոնցով մոլորեցրեց նրանց որ գազանի դրոշմը առան և նրանց էլ որ երկրպագեցին նրա պատկերին. Երկուսն էլ կենդանի կենդանի գցվեցան կրակի լճի մեջ որ ծծմբով այրվում էր»:

«Գազան» բառի տակ ենթադրվում է հակաքրիստոսը: Կեղծ մարգարեն հակաքրիստոսի ծառան է, ով գործելով հրաշքներ և նշաններ, ստիպում է մարդկանց ուրանալ ճշմարտության Խոսքի նկատմամբ ունեցած հավատքը: Մեր Տեր Աստվածը կոչնչացնի սատանային, գազանին, որ է հակաքրիստոսը, կեղծ մարգարեին և սատանայի հետևորդներին, ովքեր երկրպագեցին հակաքրիստոսի պատկերին և ապստամբեցին Աստծո դեմ, ընդդեմ սուրբերի և ջրի և Հոգու ավետարանի:

«Կրակի լճի մեջ որ ծծմբով այրվում էր», այս խոսքերի տակ ենթադրվում է դժոխքը: Ի տարբերություն անդունդի, որտեղ սատանայի ուժերը պետք է շղթայվեն ժամանակավոր, «կրակե լիճը» ընդհանրապես և ոչ միայն Հայտնության գրքում, հանդիսանում է Աստծո դատաստանի և Աստծո պատժի գործիքը: 

Այն բանից հետո, երբ աշխարհը կկործանվի, մեր Տերը կվերադառնա այս երկիր Իր սուրբերի հետ միասին: Սկզբում Նա կոչնչացնի սատանային և նրա ծառաներին, որից հետո կբացի Իր Թագավորության դարպասները: Եվ սուրբերը կապրեն և կթագավորեն Տիրոջ հետ միասին այդ թագավորությունում հաջորդ հազար տարվա ընթացքում:

Հատված 21. «Եվ մնացյալները սպանվեցին ձիու վրա նստողի սրից, որ նրա բերանից դուրս էր գալիս. և բոլոր թռչունները կշտացան նրանց մարմիններից»:

Այս աշխարհը արարվել է Խոսքով, որը դուրս էր եկել մեր Տեր Աստծո բերանից: Դրա նման նաև Աստծո թշնամիները կոչնչացվեն Խոսքով, որը դուրս կգա Նրա բերանից: Երկրի վրա կհաստատվի Քրիստոսի Թագավորությունը: Դրա համար սուրբերը պետք է իրենց հույսը դնեն այդ Թագավորության վրա և փառաբանեն Տիրոջը՝ պատերազմելով սատանայի, հակաքրիստոսի և նրա հետևորդների դեմ՝ մարտիրոսաբար վախճանվելով հանուն հավատքի: