Sermons

[19-2] <Հայտնություն 19:1-21> Միայն Արդարները Կարող են Հույսով Սպասել Քրիստոսի Վերադարձին




<Հայտնություն 19:1-21>


Նախորդ գլխում մենք տեսանք, թե ինչպես Աստված կթափի սարսափելի արհավիրքներն այս աշխարհի վրա: Իսկ այս գլխում մենք տեսնում ենք, թե ինչպես է Հիսուսը Իր փառավոր զորքով պատերազմում և հաղթում հակաքրիստոսին: Մենք տեսնում ենք, ինչպես են գազանը և նրա ծառաները ողջ ողջ նետվում կրակե լճի մեջ, իսկ նրա զորքի մնացորդը սպանվում Տիրոջ շուրթերից դուրս եկած Խոսքով: Եվ այսպիսով, վերջապես ավարտված է մարտը Նրա և սատանայի միջև: 

Այս գլխի պարունակությունը կարելի բաժանել երեք հիմնական թեմաների՝

1. Հափշտակված սուրբերը փառաբանում են Տիրոջը երկրի վրա ուղարկված մեծ աղետների համար

2. Հռչակվում է Գառան գալիք հարսանյաց ընթրիքի մասին

3. Տերը իջնում է երկնքից Քրիստոսի զորքերով


Մենք բոլորս պետք է հասկանանք, որ Աստված անպայման կկատարի այն ամենը, ինչի մասին Նա պատմել է Հայտնության գրքում:



Աստծո դատաստանը


Նրանք, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին և այս կերպ դարձել են Աստծո ժողովուրդ, փառաբանություն կբարձրացնեն Նրան՝ իրենց բոլոր մեղքերից ազատվելու համար: Եկեք անրադառնանք 3-րդ, 4-րդ և  5-րդ խոսքերին. «Եվ երկրորդ անգամ ասեցին, Ալելուիա. և նրա ծուխը բարձրանում էր հավիտյանս հավիտենից: Եվ քսան և չորս երեցները և չորս կենդանիները վայր ընկան և երկրպագեցին Աստծուն որ աթոռի վրա նստած էր և ասեցին. Ամեն, Ալելուիա: Եվ աթոռից մի ձայն դուրս եկավ ասելով. Օրհնեցեք մեր Աստծուն, ով նրա բոլոր ծառաները, և նրանից վախեցողները, փոքրերը և մեծերը»:

Եբրայեցիների նամակի 9:27. «Եվ ինչպես մարդկանց համար սահմանված է մեկ անգամ մեռնել և նրանից հետո դատաստանը»: Մարդն Աստվածանից կդատվի միայն մեկ անգամ: Սակայն դատապարտությունը կլինի վերջնական և անդարձելի: Դատելով մեղքի համար, Աստված մեղավորներին կնետի կրակի մեջ, որն այրվում է հավիտյան: Ահա, թե ինչու է Աստվածաշնչում գրված. «Եվ նրա ծուխը դուրս էր գալիս հավիտյանս հավիտենից»:

Որոշ մարդիկ կարծում են, որ մահվամբ ամեն բան կվերջանա: Սակայն դրանք Աստվածային խորհուրդները չեն, այլ՝ մարդկային էություն: Քանի որ ամեն մարդ ունի մարմին և հոգի, ապա անկախ նրանից, հավատում է մարդը Աստծուն, թե ոչ, նա բնազդաբար հասկանում է, որ Աստված գոյություն ունի և որ վաղ թե ուշ, մարդը պատասխան է տալու Նրա առջև իր գործած մեղքերի համար:

Բացի այդ, գոյություն ունի մարդկային հոգու նյութական կյանքի կողմը: Դրա համար մարդիկ գիտեն, որ թեև Աստված տեսանելի չէ իրենց աչքերի համար, սակայն Նա գոյություն ունի: Կյանքի նյութական կողմը, այսինքն, այն, ինչ կարելի է տեսնել մարմնի աչքերով, գույություն չի ունենա հավիտյան: Սակայն, գոյություն ունի հավիտենական ճշմարտությունների ոլորտ, որն անտեսանելի է մեր աչքերի համար: Երկրի վրա նյութական բարեկեցության մղումները և սեփական ագահության բավարարումը չեն կարող լինել մարդկային գոյության իմաստը: Մարդկային կյանքի ճշմարիտ իմաստը պետք է լինեն նրա հոգևոր ոլորտ մտնելու մղումները՝ մտնել ճանաչելով Աստծուն, տիեզերքի Արարչին և Նրա պարգևած ջրի և Հոգու ավետարանին հավատալ:

Մենք չպետք է պարզապես գիտենանք, թե ինչ է ասել մեզ Աստված, այլև պետք է դրան հավատանք: Մենք չպետք է հայտնվենք դժոխքում այն բանի համար, որ հավատում ենք մեր սեփական մտքի եզրակացություններին: Մինչ կմատնվենք հավիտենական տառապանքների սեփական մեղքերի համար, մենք պետք է ձեռք բերենք մեր մեղքերի քավություն՝ հավատալով Հիսուսի պարգևած ջրի և Հոգու ավետարանին: Եվ քանի դեռ ապրում ենք այս երկրի վրա, պետք է ձեռք բերենք հավիտենական կյանք: Մարդկային դարը հարատև չէ այս երկրի վրա: Ինչպես որ արագ անցնում է օրը արեգակի բարձրանալուց մինչև մայր մտնելը, այդպես էլ մեր կյանքն է խոնարհվում դեպի մայրամուտ: Կյանքն անիմաստ և անօգտակար է, ինչպես անիվի մեջ սկյուռի վազքն  է անօգուտ և անիմաստ: Նույնիսկ ապրելով հարյուր տարի, դուք չեք կարող ասել, որ կյանքը շատ երկար է: Ավելին, եթե մենք դուրս բերենք մեր կյանքից այն ժամանակը, որը մենք ծախսում ենք քնելու վրա, ուտելու կամ լվացվելու և սրանց նման այլ բաների, ապա կյանքը որպես այդպիսին կմնա բավականին քիչ: Օրեց օր տեսնելով նույն առարկաները, որոնք մենք տեսել ենք մեր աշխարհում հայտնվելու օրվանից և օրեց օր հանդիպելով նույն մարդկանց՝ մենք անսպասելիորեն բացահայտում ենք, որ մեր մազերը ճերմակել են, դեմքներիս վրա հայտնվել են կնճիռներ, և որ վախճանն արդեն մոտ է:

Միակ պատճառը, թե ինչու մեր կյանքը չի հանդիսանում անիմաստ, կայանում է նրանում, որ մենք լույս աշխարհ գալով՝ հանդիպեցինք Տիրոջը, ով եկավ մեզ մոտ ջրի և Հոգու ավետարանով: Մենք հավատացինք Նրան և դրա շնորհիվ ստացանք մեր բոլոր մեղքերին քավություն: Որքանով ենք մենք երջանիկ և լցված գուհունակությամբ: Եթե Տերը չգար մեր մոտ ջրի և Հոգու ավետարանով, մենք բոլորս դատապարտված կլինեինք դժոխքի հավիտենական տառապանքներին:

Բավական է ինձ մի պահ մտածել այն մասին, թե ինչ էր մեզ սպասվում և ես ամբողջությամբ ցնցվում եմ սարսափից և նորից իմ գոհունակությունն եմ հայտնում Տիրոջը: Դժոխքը, որի գոյության պատճառը հանդիսացավ սատանան, դա ամենասարսափելի վայրն է, որտեղ տառապանքներն այնքան մեծ են, որ մարդը կնախընտրեր մահանալ, քան թե այդ տառապանքները զգար: Սակայն, նա դա չի կարող անել, որքան էլ որ ցանկանա:

Որպեսզի ջրի և Հոգու ավետարանի նկատմամբ ճիշտ պատկերացում կազմվի և այդ կերպ մարդը լցվի Սուրբ Հոգով, նա պետք է կանխավ հանդիպի Աստծո ծառաներին, ովքեր արդեն ծանոթ են ջրի և Հոգու ավետարանին և արդեն ունեն վերստին ծնունդ: Յուրաքանչյուր քրիստոնյա, ով երբևէ ցանկացել է գտնել  ջրից և Հոգուց  վերստին ծնվելու և Սուրբ Հոգին ստանալու հարցին պատասխան, կարող է իր խնդիրներին լուծում տալ՝ հավատալով ջրի և Հոգու ավետարանին:

Աստվածաշնչում ասված է, որ Սուրբ Հոգին որպես պարգև ստանում են բոլոր նրանք, ովքեր հավատալով ջրի և Հոգու ավետարանին, ստացել են մեղքերի թողություն (Գործք Առաքելոց 2:38): Ասել, թե մարդն Հիսուսի նկատմամբ ունի ճիշտ հավատք, հնարավոր է ասել այն մարդու մասին, ով իր սրտում ունի Սուրբ Հոգի՝ ներված լինելով ջրի և Հոգու ավետարանին հավատալով: Եվ միայն նրանք, ովքեր ունեն նման հավատք, կարող են մտնել Երկնային Թագավորություն (Հովհաննու 3:5): Անիծված է մարդը, թե օրհնված, սահմանվում է նրանով, թե արդյոք ստացել է մեղքերի ներում՝ հավատալով ջրի և Հոգու ավետարանին:  



Մաքուր և սպիտակ բեհեզ հագած


Իմաստուն և օրհնված են այն մարդիկ, ովքեր մտածում են իրենց ապագայի մասին և ցանկանում են լուծել իրենց ներկա խնդիրները՝ ստանալով մեղքերի թողություն: Եթե նույնիսկ մարդու ուսերի ետևում մի կյանք է, որը լի է վատ արարքներով և այսպես ասած փոքրիկ մեղքերով, ապա նա հավատալով ջրի և Հոգու ավետարանին և սրտում ստանալով մեղքերի թողություն և Սուրբ Հոգի՝ կկարողանա ապրել ամենաերջանիկ և հաջողակ կյանքը:

Հայտնության 19:4-5-րդ խոսքերն ասում են. «Եվ քսան և չորս երեցները և չորս կենդանիները վայր ընկան և երկրպագեցին Աստծուն որ աթոռի վրա նստած էր և ասեցին. Ամեն, Ալելուիա: Եվ աթոռից մի ձայն դուրս եկավ ասելով. Օրհնեցեք մեր Աստծուն, ով նրա բոլոր ծառաները, և նրանից վախեցողները, փոքրերը և մեծերը»:

«նրանից վախեցողները» խոսքը նշանակում է ընդունել Հիսուս Քրիստոսի Խոսքը սրտի մեջ և ապրել Նրա առաջնորդությամբ: Միայն նրանք, ում ներվեցին մեղքերը, կարող են տեսնել Աստծուն՝ Երկնային Թագավորությունում և փառաբանել Նրան: Իսկ նրանք, ովքեր չեն ստացել մեղքերի թողություն, կայրվեն դժոխքի մեջ և կհայհոյեն Աստծուն: Եկեք շարունակենք նայել 6, 7, 8 և 9-րդ խոսքերը. «Եվ ես լսեցի իբր մեծ բազմության ձայն և իբր շատ ջրերի ձայն, սաստիկ որոտմունքի ձայնի նման. Որ ասում էր. Ալելուիա, որովհետև Ամենակալ Տեր Աստվածը թագավորեց: Խնդանք և ուրախ լինենք, և փառքը տանք նրան, որ եկավ Գառի հարսանիքը, և նրա կինը պատրաստեց իրան: Եվ տրվեց նրան որ սպիտակ և սուրբ և լուսափայլ բեհեզ հագնի. Որովհետև բեհեզը սուրբերի արդարությունն է: Եվ ասեց ինձ. Գրիր, երանելի են Գառի հարսանիքի ընթրիքին կանչվածները. և ասեց ինձ. Սրանք Աստծո ճշմարիտ խոսքերն են»:

Այստեղ ասվում է, որ Հովհաննեսը լսեց, թե ինչպես էին Աստծուն փառաբանում: Դա նման էր բազմաթիվ ժողովուրդների ձայնի, նման շատ ջրերի ձայնին և անձրևի ժամանակ մեծ ամպրոպի ձայնի: Դա ոչ այլ ինչ էր, քան նրանց ձայները, ովքեր ստացել էին մեղքերի թողություն, հավաքվել էին միասին և փառաբանում էին Աստծուն: Փառաբանելով Աստծուն, այդ մարդիկ ամենից առաջ գոհանում էին Նրանից այն բանի համար, որ Նա եկավ և թագավորում է իրենց վրա և թույլ է տալիս նրանց ապրել փառքի մեջ: Այս ամենը սուրբերին անսահման երջանիկ դարձրեց և նրանք չեն կարող չփառաբանել Նրան իրենց աղաղակով. «Եկեք ցնծանք և ուրախանանք և Նրան տանք փառքը»:

Սուրբերը շարունակում են իրենց երգը. «Որ եկավ Գառի հարսանիքին, և նրա կինը պատրաստեց իրան: Եվ տրվեց նրան որ սպիտակ և սուրբ և լուսափայլ բեհեզ հագնի. Որովհետև բեհեզը սուրբերի արդարությունն է»: Ի՞նչ են նշանակում այս խոսքերը: Սրանք նշանակում են, որ, ինչպես որ Նա խոստացել էր մարդկությանը՝ Հիսուսը կվերադառնա այս երկիր, կամուսնանա նրանց հետ, ովքեր լցված են Սուրբ Հոգով, հավատում են և վերստին ծնված են և Նա կմնա նրանց հետ հավիտյանս հավիտենից:

Ամուսնությունը, դա կնոջ և տղամարդու միասնությունն է: Այլ կերպ ասած, երբ Հիսուսը վերադառնա այս երկիր, Նա կբնակվի միայն նրանց հետ, ովքեր վերստին ծնված են ջրից և Հոգուց: Եվ դա նշանակում է, որ նա կսահմանի Հազարամյա թագավորությունը և կստեղծի նոր երկինք և նոր երկիր նրա համար, որ իր սուրբերի հետ բնակվի հավիտյանս հավիտենից: Հարսնացուների ուրախությունը, որ այս Փեսայի հետ պիտի բնակվեն, այնքան մեծ է, որ այն աննկարագրելի է: Գեթ մեկ միտք այդ մասին և մեր սրտերը լցվում է ուրախությամբ: Երբ կգա Քրիստոսի թագավորելու օրը, Նրա հարսնացուները կլինեն անսահման երջանիկ և նրանց երջանկությունը աննկարագրելի կլինի: Ինչո՞ւ նրանք երջանիկ կլինեն, երբ Երկնային Հովիվը նրանց կառաջնորդի: Որովհետև Հիսուս Քրիստոսը բացարձակ առաքինություններ ունեցող Փեսացու է և այդ պատճառով Նրա Երկնային Թագավորությունում Իր կառավարումը կլինի բացարձակ բարության և կատարելության մարմնացում:



Միակ Ավետարանը, որը ձեզ թույլ կտա մտնել Երկնային Թագավորություն


Որպեսզի մարդը կարողանա լցվել Սուրբ Հոգով և կարողանա մտնել Երկնային Թագավորություն, նա պետք է հավատա Հիսուս Քրիստոսի մկրտությանը և Նրա թափած արյանը: Քանի որ մեր Տերը եկավ այս աշխարհ, որպեսզի մեղավորներին ազատի իրենց մեղքերից, Իր վրա վերցնելով այդ մեղքերը, Նա պետք է Հովհաննես Մկրտիչի կողմից մկրտվեր: Մկրտվելով Նա մեր փոխարեն խաչվեց: Եվ այս կերպ Նա կրեց մեր մեղքերի պատիժը: Այնուհետև Նա հարություն առավ մեռելներից և դարձավ հավիտենական փրկության Տերը նրանց համար, ովքեր հավատում են:

Այժմ, մեր Տերը կվերադառնա այս երկիր, Իր գիրկը կառնի Իր ժողովրդին, ով հավատքով դարձավ Իր հարսնացուն և նրա հետ միասին կապրեն հավիտյանս հավիտենից: Մեծ երջանկություն և երանություն է նրանց համար, ովքեր դարձան Նրա հարսնացուն՝ ապրելով Նրա հետ Նոր երկրի վրա: Դրա համար, Աստծո փրկված զավակները կփառաբանեն Հիսուս Քրիստոսին և կփառավորեն Նրան հավիտյանս հավիտենից: Մարդիկ, ում առաջնորդելու է Աստված, կլինեն ուրախ և երջանիկ:

Եվ այս ուրախության համար նրանք կփառաբանեն Փեսացուին:

Ողջ մարդկությունը աշխարհի արարչագործությունից սկսած, սպասում են Տիրոջ թագավորելուն: Դա տեղի կունենա, երբ Հիսուսը կվերադառնա, կհափշտակի Սուրբ Հոգով լցված սուրբերին և կբնակվի նրանց հետ միասին: Աստված արարեց մարդկության համար նոր աշխարհ, և Նա սպասում է մեզ: Մենք ապրում ենք հանուն դրա և այս աշխարհ եկանք նույնպես դրա համար:

Աստվածաշունչն ասում է. «կինը պատրաստեց իրան: Եվ տրվեց նրան որ սպիտակ և սուրբ  և լուսափայլ բեհեզ հագնի. Որովհետև բեհեզը սուրբերի արդարությունն է»: Սա նշանակում է, որ Աստված մաքուր բեհեզ հագցրեց բոլոր նրանց, ովքեր հավատում են Հիսուս Քրիստոսին: Այլ կերպ ասած, նրանք, ովքեր հավատում են Խոսքին, ստացան մեղքերի թողություն և նրանց սրտերը ձյան նման սպիտակ դարձան:

Դրա համար, Քրիստոսի հարսնացուները, կանխավ, ջրի և Հոգու Ավետարանի շնորհիվ պատրաստվեցին իրենց Փեսացուի հետ հանդիպմանը: Ապրելով այս երկրի վրա և հավատալով ջրի և Հոգու ավետարանին՝ մարդը կարող է վերստին ծնվել և դառնալ Քրիստոսի հարսնացուն: Այս հավատքը մեզ դարձնում է Քրիստոսի հարսնացուն և թույլ է տալիս մտնել Երկնային Թագավորություն:

 


Նրանք, ովքեր սպասում են հույսով


Հայտնությունում գրված է. «երանելի են Գառան հարսանիքին հրավիրվածները»: Ի՞նչ հավատքով պետք է ապրեն նրանք, ովքեր ստացան մեղքերի թողություն: Հարսնացուները, ովքեր դիմավորեցին իրենց Փեսացու Հիսուսին և ապրում են փառքի մեջ, պետք է ապրեն հավատքով և հույսով՝ սպասելով Փեսացուի հետ միանալուն:

Մեր աշխարհը օր օրի ավելի է դառնում խավար, սակայն փրկված սուրբերի համար դեռ հույս կա: Այդ հույսը ոչ այլ ինչ է, քան այն օրվա սպասումը, երբ Հիսուս Քրիստոսը իր հարսնացուների համար պատրաստելով նոր երկինքն ու նոր երկիր, կվերադառնա նրանց ետևից: Փեսացուն հարություն կտա Իր բոլոր հարսնացուներին և կտա նրանց հավիտենական կյանք: Աշխարհը, որտեղ Փեսացուն և հարսները պիտի հավիտյան ապրեն, կդառնա այն վայրը, որտեղ չի լինի չարությունը և ոչ էլ մեղքը և ոչ ոք ոչ մի բանի պակաս չի ունենա: Հարսնացուները սպասում են այդ օրվան: Ահա, թե ինչու մեզանից նրանք, ովքեր ստացել են մեղքերի թողություն, ապրում են այսպիսի հավատքով և հույսով:

 Հարսնացուները, ովքեր ապրում են ներկայիս ժամանակներում, նույնպես լի են մեղսալից մարմնով: Բայց, ինչպես ասված է Կորնթացիներին ուղղված առաջին նամակի 13:13 խոսքում. «Ապա ուրեմն մնում է հավատք, հույս, սեր.այս երեքը և սրանցից մեծը սերն է»: Եվ քանի որ Փեսացուն սիրեց Իր հարսնացուներին, Նա կլվա նրանց մեղքերը Իր մկրտությամբ և կընդունի նրանց, որպես Իր անբիծ հարսնացուների:

Ժամանակակից աշխարհը, սրընթաց գլորվում է իր կորուստին ընդառաջ և նրանում այլևս ոչ մի հույս չի մնացել: Այն դեպքում, երբ ամեն բան, ինչ գոյություն ունի, մոտենում է իր ոչնչացմանը, Քրիստոսի հարսները պետք է ապրեն հատուկ հույսով: Այդ հույսի իրականցումը շատ մոտ է: Հիմա ամբողջ աշխարհը վտանգված է կործանվելու սարսափելի երկրաշարժերից: Եկել է օրը, երբ ամեն կենդանի արարած այս աշխարհում կարող է  անհետանալ այնպես, ինչպես հին աշխարհում դինոզավրերը ոչնչացան: Այս աշխարհը կարող է փլվել ցանկացած պահին, երբ ոչ ոք դրան չէր սպասի:

Սակայն, Քրիստոսի յուրաքանչյուր հարսնացու հույս ունի, որ երբ գա ժամանակը, իրենց մահկանացու մարմինները կդառնան կատարյալ և բոլոր հարսնացուները  կապրեն Տիրոջ հետ, ով դարձավ իրենց Փեսացուն հավիտյանս հավիտենից: Դրա համար հարսնացուները պետք է ավելի շատ քարոզեն ջրի և Հոգու ավետարանը բոլոր նրանց, ովքեր ապրում են ներկայումս:



Եկեք հավատանք Աստծո Ճշմարիտ Խոսքին


Մատթեվոսի Ավետարանի 3:5-ում, Հիսուսն ասում է. «Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ քեզ. Եթե մեկը ջրից և Հոգուց չծնվի, նա կարող չէ Աստծո արքայությունը մտնել»: Ի՞նչ է իրենից ներկայացնում ջրի և Հոգու ավետարանը: Ամենից առաջ, Աստվածաշունչն ասում է մեզ, որ «ջուրը» խորհրդանշում է Հիսուսի  մկրտությունը և հանդիսանում է փրկության խորհրդապատկերը (1 Պետրոս 3:21):

Երբ Հիսուսը դարձավ 30 տարեկան, Նա եկավ Հովհաննեսի մոտ, ով այդ ժամանակ Իսրայելի ժողովրդին  մկրտում էր Հորդանան գետի մոտ: Հիսուսը մեզ ասում է, որ Հովհաննես Մկրտիչը հանդիսանում էր մարդկության ներկայացուցիչը և Հին Կտակարանի վերջին քահանայապետն էր: Հանդիպելով Հովհաննեսին՝ Հիսուսը նրանից մկրտվեց՝ կատարելով Աստծո արդարությունը (Մատթեվոս 3:15, 11:11-14): Հիսուսի մկրտությունը դարձավ հավիտենական զոհ, որի շնորհիվ աշխարհի բոլոր մեղքերը դրվեցին Նրա վրա:

Հիսուս Քրիստոսի այլակերպումը Սուրբ Հոգում, Նրա մկրտությունը, արյունը և մահը Խաչի վրա և Նրա հարությունն ու համբարձումը, դրանք բոլորը Սուրբ Հոգու գործն էր: Եթե մարդը հավատում է, որ Հիսուսը եկել է աշխարհ և Իր մկրտությամբ ոչնչացրել իր բոլոր մեղքերը, նշանակում է, որ այդ մարդը կարող է դառնալ արդար, մեղքից ազատ և կարող է դառնալ Քրիստոսի հարսնացուն: Այս ամենը կատարվում է ոչ թե մարդկային խորհուրդների շնորհիվ, այլ Տեր Աստծո խորհուրդների: 

Ճշմարտությունը կայանում է նրանում, որ ջուրը, արյունը և Սուրբ Հոգին հանդիսանում են մարդկության մեղքից ազատագրվելու երեք հիմնարար բաղադրիչները, և որ այս երեքից ոչ մեկը չի կարող բացակայել: Այս մասին հստակ ասված է Հովհաննեսի առաջին ուղերձի 5-րդ գլխում: Նրանում ասվում է, որ ջուրը, արյունը և Սուրբ Հոգին մի էություն է և մեր մեղքից ազատագրումը չի կարող լինել ամբողջական, եթե նրանցից որևէ մեկը բացակայի: Եթե մենք հավատում ենք ճշմարտությանը, որն ասում է այն մասին, որ հրաշալի փրկությունը հնարավոր է միայն այս երեք բաղկացուցիչների նկատմամբ ունեցած հավատքով, ապա մենք կարող ենք գիտակցել և ընդունել Հիսուսի սերը, ով փրկեց մեզ և այդ ժամանակ մեր սրտերը կդառնան անմեղսունակ: Աստվածաշունչը մեզ խոստանում է Գործք Առաքելոց 2:38-ում «…ապաշխարհեցեք՝ և ձեզանից ամեն մեկը թող մկրտվի Հիսուս Քրիստոսի անունով՝ մեղքերի թողության համար, և Սուրբ Հոգու Պարգևը կընդունեք»: 

Ի՞նչ բառ է դա, որ թույլ է տալիս մեզ լցվել Սուրբ Հոգով: Դա ոչ այլ ինչ է, քան Հիսուսի մկրտության Խոսքը (ջուրը), Նրա մահը խաչի վրա (արյունը), Նրա աստվածային էության հարության և համբարձման խոսքը՝ Սուրբ Հոգին: Այս փրկության Խոսքի մասին մարգարեացել է Մովսեսը և Հին Կտակարանի մյուս մարգարեները: Այս Խոսքը կատարվեց և վկայվեց Նոր Կտակարանում, բոլոր չորս ավետարանների մեջ: «Մեկ անգամ կատարված հավիտենական փրկություն», որի մասին խոսվում է Եբրայեցիների նամակում, այն վկայում է Աստծո արդարության մասին, որը մենք ստացանք հավատքով:

Չնայած այն բանին, որ այս մեղավոր աշխարհում մենք բոլորս ապրում ենք մարմնավորապես, որն Աստծո առջև մեղսունակ է, մարդը պետք է ստանա Աստծո առաջարկած մեղքերի թողությունը և ապրի իր հույսը դնելով Երկնային Թագավորության վրա: Այդ մեղքերի թողությունը հանդիսանում է Աստծո պարգևը մարդկությանը: Մենք բոլորս պետք է ձեռք բերենք այդ շնորհքը, որը մեզ տրվում է անվճար: Մեր իրական հույսը այն է, որ մենք հավատում ենք, որ Տերը կվերադառնա, կհաստատի Իր Թագավորությունը  և մեզ թույլ կտա բնակվել նրանում: Մենք պետք է հավատանք դրան և ապրենք այդ հավատքով:

Գիտեք արդյո՞ք, թե որքան է տարածված մեղքը այս աշխարհում: Եթե համեմատենք մեր ժամանակների մեղքի քանակությունը Նոյի ժամանակների մարդկանց մեղքերի հետ, ապա հիմա մեղքի քանակությունը անչափելի է: Նոյի ժամանակներում Աստված տեսնելով թե որքան են այլասերված և չար մարդիկ, որոշեց ոչնչացնել առաջին աշխարհը, թափելով երկրի վրա ջրհեղեղը: Իսկ Նոյին, ով արդար մարդ էր, Աստված պատվիրեց տապան կառուցել: Այդ կերպ Աստված փրկեց նրանց, ովքեր հավատալով Իր Խոսքին՝ մտան տապան: 

Չնայած այն բանին, որ Աստված նախօրոք հայտարարեց Իր որոշման մասին, որ պետք է ոչնչացնի այս աշխարհը հեղելով այն ջրով, միայն Նոյի ութ հոգանոց ընտանիքը հավատաց Նրան: Հարյուր տարուց ավելին պահանջվեց Նոյից, որպեսզի պատրաստի տապան, որից հետո նա իր ընտանիքով մտավ դրա մեջ, որպեսզի փրկվեն ջրհեղեղից: Հենց որ նրանք մտան տապան, Աստված անցավ Իր ծրագիրը իրականացնելուն: Երկինքը հանկարծակի մթագնեց և ջրի հոսանքները լցվեցին երկրի վրա: Հնարավոր է, որ միայն մի ժամի ընթացքում ջրի բարձրությունը հասավ շենքի երրորդ հարկի բարձրության: Եվ այդպես շարունակվեց քառասուն օր, որն անցնելուց հետո, ամբողջ երկիրը ծածկված էր ջրով:

Ինչպես որ Նոյն ու նրա ընտանիքը մտան տապան՝ հավատալով, որ գալիս է նոր աշխարհը, այնպես էլ մենք պետք է ներկայիս ժամանակներում ապրենք հույսով: Ինչպես նրանք հավատալով Աստծո Խոսքին՝ մի ամբողջ հարյուր տարի վատնեցին տապանի կառուցման վրա, այնպես էլ մենք պետք է համառորեն շարունակենք քարոզել ավետարանը: Աստված ասեց Նոյին՝ «քեզ համար տապան կառուցիր» ( Ծննդոց 6:14): Այս խոսքը մեզ ասում է այն մասին, որ մեր հավատքի պաշտպանության համար, մենք պետք է մեզ նվիրենք Տիրոջը և քարոզենք ավետարանը:

Վերստին ծնվածները ապրում են հույսով, սակայն չկա հույս նրանց համար, ովքեր չեն հավատում ավետարանին: Նրանց մնում է անելանելիությունն ու հուսահատությունը: Անկախ այն բանից, հավատում են մարդիկ ջրի և Հոգու ավետարանին թե ոչ, մենք պետք է առաջվա նման հավատքով քարոզենք այն: Հիմա այնպիսի ժամանակներ են, որ մարդիկ, որքան հնարավոր է շուտ պետք է հավատան ճշմարիտ ավետարանին: Նրանք, ովքեր հավատում են ավետարանին, որը մենք քարոզում ենք, կստանան հանգիստ և երջանկություն: Սակայն անիծված կլինեն նրանք, ովքեր չեն հավատում Նրան: Վերջիններս, այսինքն նրանք, ովքեր չեն հավատում ավետարանին, պարզապես անմիտներ են՝ դատապարտված հավիտենական տառապանքների, որովհետև նրանք դժոխք կընկնեն:

Մի կորցրեք ձեր հույսը: Եթե արդարը կորցնի իր հույսը, ապա միայն մահ է սպասվում իրեն: Չունենալով հույս, մենք չենք ունենա ցանկություն և իմաստ ապրելու համար: Դրա համար եկեք ապրենք հույսով:

Այսօր նրանք, ովքեր հավատում են Հիսուսին և հետևաբար վերստին ծնունդ ունեն, իրականում երջանիկ են: Մարդկության համար միակ մնացած հույսը, դա մեղքերի թողությունը և Սուրբ Հոգին ստանալն է: Այլ հույս, քան Սուրբ Հոգին ստանալը, չկա: Եթե մարդուն ներված են իր բոլոր մեղքերը, ապա նա կարող է հույս ունենալ և ապրել հավիտյանս հավիտենից երջանիկ կյանքով: Բայց, եթե մեղքերը ներված չեն, ապա նրան սպասվում է միայն կորուստը, քանի որ Սուրբ Հոգին չի բնակվել նրանում: 

Քանի որ ես ստացել եմ իմ բոլոր մեղքերի թողություն, ես կարող եմ հույսով ապրել այսօրվա աշխարհում: Ես հույս ունեմ և աղոթում եմ, որ դուք նույնպես ապրեք հույսով: Ես աղոթում եմ, որ դուք չծանրաբեռնեք ինքներդ ձեզ ունայն աշխարհիկ մտքերով, այլ ընդհակառակը, որ ապրեք որպես իմաստուն Հարսնացու, որ դուք սիրեք ձեր արդար եղբայրներին և քույրերին և օգնեք նրանց հաստատ կանգնել Քրիստոսում: Ես աղոթում եմ, որ դուք չկորցնեք ձեր հավատքը՝ սպասելով Փեսային և որ դուք հանդիպեք Նրան, երբ Նա կգա ձեր ետևից:

Ես շնորհակալ եմ Աստծուց այն բանի համար, որ Նա թույլ տվեց մեզ ապրել Իր փառքի համար: