Sermons

[20-1] <Հայտնություն 20:1-15 > Վիշապը Կշղթայվի Անդունդում


<Հայտնություն 20:1-15 >

«Եվ տեսա մի հրեշտակ վայր գալիս երկնքից, որ դժոխքի բանալին ուներ, և մի մեծ շղթա իր ձեռքում: Եվ նա բռնեց այն վիշապին այն առաջին օձին որ է Բանսարկուն և սատանան, և կապեց նրան հազար տարի: Եվ գցեց նրան անդունդի մեջ և փակեց և կնիք դրավ նրա վրա որ էլ չմոլորեցնե ազգերին մինչև որ հազար տարին լրանա. և նրանից հետո պետք է որ նա մի քիչ ժամանակ արձակվի: Եվ տեսա աթոռներ, և նրանց վրա նստեցին. և դատավարություն տրվեց նրանց, և նրանց հոգիները որ գլխատվել էին Հիսուսի վկայության համար և Աստծո խոսքի համար, և նրանց որ չերկրպագեցին գազանին և ոչ էլ նրա պատկերին, և նրա դրոշմը չառան իրենց ճակատի և ոչ էլ իրենց աջ ձեռքի վրա, և սրանք կենդանացան և Քրիստոսի հետ թագավորություն արեցին հազար տարի: Իսկ մեռելների մնացածը չկենդանացան, մինչև որ հազար տարին լրանա: Սա առաջի հարությունն է: Երանելի եւ սուրբ է, ով բաժին ունի առաջի յարութեան մէջ. սորանց վերայ իշխանութիւն չ’ունի երկրորդ մահը. այլ Աստուծոյ եւ Քրիստոսի քահանաներ կ’լինին. Եւ նորա հետ կ’թագաւորեն հազար տարի: Եվ երբ որ հազար տարին կլրանա կարձակվի սատանան իր բանտից. և դուրս կգնա որ մոլորեցնե այն ազգերը, որ երկրի չորս անկյունում են, և Գոգը և Մագոգը, որ հավաքե նրանց պատերազմի, որոնց թիվը ծովի ավազի չափ է: Եվ վեր գնացին երկրի լայնության վրա, և սուրբերի բանակը և սիրելի քաղաքը շրջապատեցին: Եվ երկնքից կրակ իջավ Աստծուց և լափեց նրանց. և Բանսարկուն որ նրանց մոլորեցնում էր գցվեց կրակի և ծծմբի լիճը, ուր որ էին գազանը և սուտ մարգարեն: Եվ կչարչարվին գիշեր և ցերեկ հավիտյանս հավիտենից: Եվ տեսա մի սպիտակ մեծ աթոռ և նրա վրա նստողին. Որի երեսից երկինքը և երկիրը փախան և տեղ չգտնվեց նրանց համար: Եվ տեսա մեռելները մեծ և փոքր կանգնած աթոռի առաջին. և գրքեր բացվեցին, և մի ուրիշ գիրք էլ բացվեց, որ է կյանքի գիրքը, և մեռելները դատվեցին այն գրքերում գրվածներից իրենց գործերի համեմատ: Եվ ծովն իր մեջի մեռելները տվավ, և մահը և դժոխքը իրենց միջի մեռելները տվեցին. և ամեն մեկն իր գործերի համեմատ դատվեցին: Մահը և դժոխքը գցվեցին կրակի լճի մեջ. Սա երկրորդ մահն է: Եվ եթե մեկը գրված չգտնվեց կյանքի գրքի մեջ, կրակի լճի մեջ գցվեց»:



Մեկնություն


Հատված 1. «Եվ տեսա մի հրեշտակ վայր գալիս երկնքից, որ դժոխքի բանալին ուներ, և մի մեծ շղթա իր ձեռքում»:

Որպեսզի մեր Տերը պարգևատրի սուրբերին, ովքեր աշխատել են հանուն ավետարանի, Աստված կտա նրանց Քրիստոսի Հազարամյա  Թագավորությունը: Դրա համար սկզբից Աստված պետք է հրամայի Իր հրեշտակներից մեկին, որպեսզի նա բռնի վիշապին և շղթայի նրան անդունդում հազար տարով: Նա անպայման կանի դա, որովհետև վիշապը պետք է բռնվի և շղթայվի, որպեսզի սուրբերին թույլատրվի թագավորել Քրիստոսի  Հազարամյա Թագավորությունում: Դրա համար Աստված տվել է Իր հրեշտակներից մեկին անդունդի բանալին և մեծ շղթա և հրամայել է նրան բռնել վիշապին և շղթայել նրան անդունդում: 

Հատված 2. «Եվ նա բռնեց այն վիշապին այն առաջին օձին որ է Բանսարկուն և սատանան, և կապեց նրան հազար տարի»:

Օձը, որի մասին գնում է խոսքը, այն նույն օձն է, որը գայթակղեց Ադամին և Եվային, և որի պատճառով նրանք դրախտից վռնդվել էին: Աստվածաշնչում այդ օձը անվանվում է վիշապ, սատանա: Աստված կբռնի վիշապին և նրան կբանտարկի անդունդում հազար տարի, որպեսզի սուրբերը կարողանան հանգիստ ապրել Քրիստոսի հետ Հազարամյա Թագավորությունում:

Հատված 3. «Եվ գցեց նրան անդունդի մեջ և փակեց և կնիք դրավ նրա վրա որ էլ չմոլորեցնե ազգերին մինչև որ հազար տարին լրանա. և նրանից հետո պետք է որ նա մի քիչ ժամանակ արձակվի»:

Որպեսզի երկրի վրա հաստատվի Քրիստոսի Թագավորությունը և սուրբերին թույլատրվի Տիրոջ հետ թագավորել նրանում հազար տարի, Աստված կշղթայի վիշապին անհուն անդունդում հազար տարով և դրանով թույլ չի տա նրան գայթակղել սուրբերին:

 Հետո ասվում է, որ «նրանից հետո պետք է որ նա մի քիչ ժամանակ արձակվի»: Հազար տարին անց, Աստված կազատի վիշապին որոշ ժամանակով, որպեսզի, երբ նա նորից սկսի տանջել սուրբերին, Աստված կնետի նրան դժոխք, որպեսզի նրան այլևս ոչ ոք չտեսնի:

Հատված 4. «Եվ տեսա աթոռներ, և նրանց վրա նստեցին. և դատավարություն տրվեց նրանց, և նրանց հոգիները որ գլխատվել էին Հիսուսի վկայության համար և Աստծո խոսքի համար, և նրանց որ չերկրպագեցին գազանին և ոչ էլ նրա պատկերին, և նրա դրոշմը չառան իրենց ճակատի և ոչ էլ իրենց աջ ձեռքի վրա, և սրանք կենդանացան և Քրիստոսի հետ թագավորություն արեցին հազար տարի»:

Քրիստոսի Թագավորությունում վերստին ծնվածները կստանան դատելու իրավունք: Սուրբերն, ովքեր Քրիստոսի հետ համաքահանաներ են, Հազարամյա Թագավորությունում կթագավորեն Հիսուսի հետ: Այս Թագավորության բնակիչներ կդառնան նրանք, ովքեր Քրիստոսի վկայության համար մատնվել են մարտիրոսական մահվան, պաշտպանել են իրենց հավատքը, այսինքն, չեն ընդունել գազանի դրոշմը և չեն երկրպագել նրա պատկերին:

Դրանք այն մարդիկ են, ովքեր հակաքրիստոսի պատճառով կանչված մեծ աղետների ժամանակ, ընդունեցին մարտիրոսական մահը և Աստված նրանց հարություն կտա, որպեսզի հաջորդ հազար տարին նրանք թագավորեն Քրիստոսի թագավորությունում: Բոլոր նրանք, ովքեր կմասնակցեն առաջին հարությանը, հավասար կերպով կլցվեն շնորհքով:

Աստված ծրագրել է երկու հարություն՝ առաջին և երկրորդ հարություն: Սուրբերն, ովքեր պիտի ապրեն Հազարամյա թագավորությունում, պատկանում են նրանց, ովքեր կընդունեն առաջին հարությունը: Բոլոր նրանք, ովքեր մասնակցում են առաջին հարությանը, կստանան Հազարամյա Թագավորության փառքը: Առաջին հարությունը տեղի կունենա, երբ Հիսուս Քրիստոսը վերադառնա երկիր և հափշտակի սուրբերին (1 Թեսաղոնիկեցիս 4:15-17):  Եվ քանի որ մեղավորների համար նախապատրաստված է հավիտենական մահը, ապա երկրորդ հարությունը կլինի Հազարամյա Թագավորության ավարտին:

Հազար տարվա մեջ թագավորելու իրավունքը սուրբերին տրված է Ամենակարող Աստծո կողմից: Նրանց կտրվի Քրիստոսի Թագավորությունը  նրա համար, որ նրանք հավատացին Տիրոջ տված ջրի և Հոգու ավետարանին և այն բանի համար, որ նրանք տվեցին իրենց կյանքերը՝ պաշտպանելով իրենց հավատքը այդ ավետարանի նկատմամբ:

Հատված 5. «Իսկ մեռելների մնացածը չկենդանացան, մինչև որ հազար տարին լրանա: Սա առաջի հարությունն է»:

Մարդիկ, ովքեր Տիրոջից չեն ստացել մեղքերի թողություն, երկրի վրա ապրած կյանքից հետո էլ կանգնում են Տիրոջ առջև որպես մեղավորներ: Նրանք չեն կարող մասնակցել առաջին հարությանը, որ Տերը պատրաստել է Իր սուրբերի համար: Սուրբերը կտոնեն և կուրախանան Քրիստոսի Թագավորությունում, իսկ մեղավորները կսպասեն երկրորդ հարությանը:

Այդպես կլինի, որովհետև սուրբերին, ովքեր մասնակցել են առաջին հարությանը, կտրվի շնորհք Քրիստոսի Թագավորությունում հազար տարի ապրելու համար՝ շրջապատված փառքով և ոչ մի բանում չունենալով կարիք:

Սակայն, մեղավորների համար Տերը ծրագրել է երկրորդ հարությունը: Ինչո՞ւ, որովհետև երկրորդ հարության ժամանակ, Աստված նրանց կյանքի կկոչի, որպեսզի դատի նրանց իրենց մեղքերի համար: Այսպիսով, մեղավորների և սուրբերի հարությունը տարբերվում են իրարից, ինչպես ժամանակի, այնպես էլ հետևանքների առումով:

Տերը ոչ մեկին թույլ չի տա հարություն առնել, մինչև լրանա հազար տարին, բացառությամբ նրանց, ովքեր ի շնորհիվ ջրի և Հոգու ավետարանի նկատմամբ ունեցած իրենց հավատքի, կմասնակցեն առաջին հարությանը: Դրա համար սուրբերի հարությունը տեղի կունենա մեղավորների հարությունից հազար տարի շուտ: Արդարների հարությունը նախատեսված է նրա համար, որպեսզի նրանք լցվեն շնորհքով և ստանան հավիտենական կյանքը, իսկ մեղավորների հարությունը, որպեսզի նրանք կրեն հավիտենական պատիժ իրենց գործած մեղքերի համար:

Հատված  6. «Երանելի և սուրբ է, ով բաժին ունի առաջի հարության մեջ. Սրանց վրա իշխանություն չունի մահը. Այլ Աստծո և Քրիստոսի քահանաներ կլինեն. և նրա հետ կթագավորեն հազար տարի»:

Աստվածաշունչն ասում է, որ երկրորդ մահը չի ունենա իշխանություն նրանց վրա, ովքեր կմասնակցեն առաջին հարությանը: Դրա համար, երանելի են նրանք, ովքեր կմասնակցեն առաջին հարությանը և նրանք կթագավորեն Հազարամյա Թագավորությունում:

Հատված 7- 8. «Եվ երբ որ հազար տարին կլրանա կարձակվի սատանան իր բանտից. և դուրս կգնա որ մոլորեցնե այն ազգերը, որ երկրի չորս անկյունում են, և Գոգը և Մագոգը, որ հավաքե նրանց պատերազմի, որոնց թիվը ծովի ավազի չափ է: Եվ վեր գնացին երկրի լայնության վրա, և սուրբերի բանակը և սիրելի քաղաքը շրջապատեցին»: 

Ազատվելով հազար տարի անդունդում շղթայված լինելուց հետո, վիշապը նորից կփորձի ապստամբել սուրբերի դեմ: Դրա համար Աստված նրան կնետի ծծումբով և կրակով լիճը, որպեսզի վիշապն այլևս չկարողանա հայտնվել: Դրանից հետո վիշապին կարելի է տեսնել անդունդում:

Այդ դեպքում մենք կարող ենք հարցնել. «Արդյո՞ք սա չի նշանակում, որ նրանք, ովքեր վերստին ծնված չեն, կլինեն Հազարամյա Թագավորությունում»: Այո, կլինեն: Հայտնության 20:8-ում ասվում է այն մասին, որ Քրիստոսի Թագավորությունում կլինեն երկրի բազմաթիվ մարդիկ: Մենք ստույգ չգիտենք, թե այդ մարդիկ կլինեն նորից արարված Աստծո կողմից, թե դա կլինեն նրանք, ովքեր ապրել են երկրի վրա: Սակայն, մեզ հայտնի է, որ Աստված լավ ճանաչում է այդ մարդկանց: Նրանք կլինեն մեծ քանակությամբ, այնքան շատ, ինչպես ծովի ավազի հատիկները, որ սուրբերը կարողանան թագավորել նրանց վրա:

Ճշմարտությունը կայանում է նրանում, որ սուրբերը լինելով Քրիստոսի Թագավորությունում, դեռ կկարողանան տեսնել մարդկանց, ովքեր բնակվում են երկրի վրա: Այդ մարդիկ գոյություն կունենան, որպեսզի ծառայեն սուրբերին: Եվ նրանք անթիվ կլինեն, ինչպես ծովի ավազը: Չնայած այն բանին, որ նրանք կմիանան վիշապին, որպեսզի նորից ապստամբեն սուրբերի դեմ, նրանք բոլորը կոչնչացվեն Աստծո ուղարկած կրակով: Աստված, ով նստած է Իր մեծ և սպիտակ գահին, կդատապարտի նրանց հավիտենական տառապանքների, և նրանք կնետվեն հավիտյանս այրվող կրակի մեջ: Սրանով Հազարամյա Թագավորությունը կավարտվի և սուրբերը կուղարկվեն նոր երկինք և նոր երկիր, որտեղ նրանք կապրեն հավիտյանս հավիտենից:

Հատված 9. «Եվ երկնքից կրակ իջավ Աստծուց և լափեց նրանց. և Բանսարկուն որ նրանց մոլորեցնում էր գցվեց կրակի և ծծմբի լիճը, ուր որ էին գազանը և սուտ մարգարեն»:

Վիշապը, դա սատանան է, ով միշտ ապստամբում է Աստծո և Նրա սուրբերի դեմ: Նա կգայթակղի երկրի բնակիչներին, ովքեր ապրում են Քրիստոսի Թագավորությունում և կսպառնա սուրբերին: Սակայն, Աստված Ամենակարող է, Նա երկնքից կրակ կթափի, որը կլափի բոլոր նրանց, ովքեր ապստամբեցին Նրա և Իր սուրբերի դեմ: Աստված կնետի վիշապին հավիտենական կրակի մեջ, որպեսզի նա այլևս չկարողանա ապստամբել Իր դեմ:

Հատված 10. «Եվ կչարչարվին գիշեր և ցերեկ հավիտյանս հավիտենից»:

Նետելով վիշապին ծծմբե և կրակե լիճը՝ Աստված կհամոզվի նրանում, որ վիշապը ցերեկ և գիշեր կկրի տառապանքներ: Այն տառապանքները, որին կարժանանան վիշապն ու իր հետևորդները, հանդիսանում են Աստծո արդարացի պատիժը:

Հատված 11. «Եվ տեսա մի սպիտակ մեծ աթոռ և նրա վրա նստողին. Որի երեսից երկինքը և երկիրը փախան և տեղ չգտնվեց նրանց համար»:

Պարգևատրելով Իր սուրբերին Հազարամյա Թագավորությամբ, Աստված կարարի Նոր Երկինք և Նոր Երկիր և կլինի այնտեղ Իր սուրբերի հետ հավիտյանս հավիտենից: Որպեսզի դա անի, Աստված պետք է վերջնական ավարտին հասցնի Իր սկսած գործը: Այս ավարտական գործողության ժամանակ, Աստված կնստի Իր գահին որպես դատավոր և կիրականցնի մեղավորների վերջին դատավարությունը, նրանց, ում գործերը գրված են գործերի գրքի մեջ, և ոչ թե նրանց, ում անունները գրված են կյանքի գրքում:

Դրանով կավարտվի մեղավորների դատաստանը և կբացվեն նոր երկնքի և նոր երկրի դարպասները: Աստված կոչնչացնի առաջին երկինքն ու առաջին երկիրը և կստեղծի երկրորդ աշխարհը, որը բաղկացած կլինի նոր երկնքից և նոր երկրից: Նա թույլ կտա սուրբերին ապրել այդ նոր երկնային թագավորությունում: Համապատասխանաբար այն բանին, ինչ գրված է Աստծո կյանքի և փոխհատուցման գրքերում, Աստված ոմանց տալիս է նոր երկինք և նոր երկիր, իսկ մյուսներին դժոխքի հավիտենական տառապանքները:

Հատված 12. «Եվ տեսա մեռելները մեծ և փոքր կանգնած աթոռի առաջին. և գրքեր բացվեցին, և մի ուրիշ գիրք էլ բացվեց, որ է կյանքի գիրքը, և մեռելները դատվեցին այն գրքերում գրվածներից իրենց գործերի համեմատ»: 

Այդ ժամանակ, Քրիստոսի դատավարությունը կսահմանի վերջնական պատիժը, այսինքն, Նա կդատապարտի մեղավորներին դժոխային տառապանքների: Մեղավորներն, այս կերպ, կմահանան կրկնակի: Իրենց երկրորդ մահը, դա դժոխային տառապանքներն են, որոնք Աստվածաշնչում նկարագրված են որպես հավիտենական մահ: Մեղավորները չեն կարող խուսափել դժոխային տառապանքներից: Դրա համար, հենց հիմա, նրանք պետք է ձգտեն ճանաչել ջրի և Հոգու ավետարանը, քանի դեռ նրանք ապրում են այս երկրի վրա: Ճանաչելով նրան, նրանք պետք է հավատան նրան և այսպիսով ձեռք բերեն կյանքի գրքում գրված լինելու շնորհքը:

Հատված 13. «Եվ ծովն իր մեջի մեռելները տվավ, և մահը և դժոխքը իրենց միջի մեռելները տվեցին. և ամեն մեկն իր գործերի համեմատ դատվեցին»:

Այս տողերը մեզ ասում են այն մասին, որ բոլոր մեղավորները պետք է կրեն իրենց մեղքերի վերջնական պատիժը: «Մահ» և «դժոխք» բառերի տակ ենթադրվում են այն վայրերը, որտեղ կշղթայվեն սատանայի ծառաները, ովքեր նրա կողմից գայթակղվել են և ապստամբել Աստծո դեմ: Այս խոսքերն ասում են այն մասին, որ վերջացել է այն ժամանակը, որ Տերը տվել էր մեղավորներին, և եկել է վերջնական դատաստանը կայացնելու ժամանակը: Այսպիսով, մարդը պետք է հասկանա, թե որքան կարևոր է, թե ում կողմից է նա հանդես գալիս: Այն մարդիկ, ովքեր երկրի վրա եղել են սատանայի ծառաները, հարություն կառնեն մեռելներից երկրորդ հարության ժամանակ, դա մեղքի դիմաց փոխհատուցման հարությունն է:

Նրանք հարություն կառնեն, որպեսզի կրեն վերջնական պատիժը: Սակայն նրանք, ովքեր ծառայել են ջրի և Հոգու ավետարանին, կդառնան հարության մասնակից, որպեսզի ստանան հավիտենական կյանքը և լցվեն շնորհքով: Մարդիկ պետք է հասկանան, որ մինչ նրանք կենում են երկրի վրա, ջրի և Հոգու ավետարանը, որով Տերը լվացրել է ողջ մարդկության մեղքերը, մեզ համար ունի մեծ նշանակություն: Նրանք, ովքեր ծառայել են և երկրպագել են սատանային, հարություն կառնեն մեռելներից մեղքի փոխհատուցման հարության ժամանակ, իսկ նրանք, ովքեր ծառայել են Տիրոջ արդար գործերին, հարություն կառնեն հավիտենական կյանքի և շնորհքը ստանալու համար: Բոլոր մեղավորները կդատապարտվեն իրենց չարագործությունների համար և կկրեն պատիժ դժոխային տառապանքների տեսքով: Հենց դրանում է կայանում հիմնական պատճառը, թե ինչու մենք, կենալով երկրի վրա՝ պետք է հավատանք ջրի և Հոգու ավետարանին, որի միջոցով Տերը ներեց մեր մեղքերը:

Հատված  14. «Մահը և դժոխքը գցվեցին կրակի լճի մեջ. Սա երկրորդ մահն է»:

Այս տողերը խոսում են մարդկանց մեղքերի պատժի մասին, որը կատարվեց, երբ մարդիկ ընդունեցին սատանային: Այն չարագործներին, ովքեր մարդկանց առաջնորդեցին սատանային ծառայելու, պատրաստված է կրակե լիճը գցվելու պատիժը: Սա երկրորդ մահն է, որն Աստված կուղարկի մեղավորներին: Մահը, որի մասին խոսվում է այս խոսքում, չի հանդիսանում պարզապես մարդու անհետացումը, այլ սարսափելի դժոխային տառապանքները, որոնք մեղավորը կզգա հավիտյան:

Փրկությունը, որի մասին խոսում է Սուրբ Գիրքը, ժամանակավոր չէ, այլ հավիտենական: Նրանք, ովքեր կենալով երկրի վրա, հավատում են ջրի և Հոգու ավետարանին, կմտնեն Երկնային Թագավորություն և հավիտյանս հավիտենից կապրեն երջանիկ կյանքով: Ջրի և Հոգու ավետարանի պարգևը հավատացյալին տարբերում է այն պատժից, որը կհասնի անհավատներին, դրանք այնքան տարբեր են իրարից, ինչպես մեծ է տարբերությունը երկնքի և երկրի միջև:

Հատված 15. «Եվ եթե մեկը գրված չգտնվեց կյանքի գրքի մեջ, կրակի լճի մեջ գցվեց»:

Այս խոսքը պատասխանում է այն հարցին՝ ադրյո՞ք մարդը կյանքի գրքի մեջ է, թե ոչ, ամբողջությամբ կախված է նրանից, թե նա հավատո՞ւմ է ջրի և Հոգու ավետարանին, որը լվացել է մեր մեղքերը, թե ոչ: Եվ դա կախված չէ նրանից, թե որքան հաճախակի է մարդը հաճախել եկեղեցի կամ ինչ հարանվանության է նա պատկանում: Այն մարդիկ, ում անունները գրված չեն Տիրոջ կյանքի գրքի մեջ, բոլորն անխտիր կնետվեն կրակե և ծծմբե լճի մեջ: 

Այն մարդիկ, ովքեր դավանում են այս կամ այն կրոնը, ունեն իրենց մեղքերի քավությանը վառ արտահայտված  նշանակություն տալու ձգտում: Սակայն, կանգնելով Աստծո առջև, եթե մարդու սրտում չգտնվի Հիսուսի պարգևած ջրի և Հոգու ավետարանը, նրա անունը նույնպես չի գտնվի կյանքի գրքում և այդ մարդը կնետվի կրակե լիճը, անկախ նրանից, թե որքան բարեպաշտ քրիստոնյա է եղել իր կյանքում:

Դրա համար, քանի դեռ դուք գտնվում եք այս երկրի վրա, պետք է ձեր ականջներով լսեք Տիրոջ ջրի և Հոգու ավետարանը, որը ոչնչացրել է մեր բոլոր մեղքերը և պետք է հավատաք նրան ձեր ամբողջ հոգով: Այդ ժամանակ դուք պատիվ կունենաք գրված լինելու կյանքի գրքում: