Sermons

[20-2] <Հայտնություն 20:1-15> Ինչպե՞ս Կարող ենք Մահից Կյանքի Փոխվել



<Հայտնություն 20:1-15>

Աստված ասում է, որ երբ Նա ոչնչացնի այս աշխարհը և մեզ պարգևի նոր երկինք և նոր երկիր, Նա հարություն կտա բոլոր մեղավորներին, ովքեր ապրել են երկրի վրա և ովքեր թաղված են իրենց գերեզմաններում: 13 հատված. «Եվ ծովն իր միջի մեռելները տվավ, և մահը և դժոխքը իրենց միջի մեռելները տվին. և ամեն մեկն իր գործերի համեմատ դատվեցին»:

Մարդու մարմինը, որը խեղդվել է, ավելի շուտ ձկների կողմից կուտվի, իսկ այն մարդն, ում այրել են, նրանից բան չի մնա, որպեսզի կարելի լիներ անձի ճանաչում անցկացնել: Բայց Աստվածաշունչն ասում է, որ երբ գա ժամանակների վախճանը, Աստված բոլոր մարդկանց կյանքի կկոչի և կդատի նրանց, որպեսզի նրանց դժոխք ուղարկի կամ տա երկնքի թագավորությունը, անկախ այն բանից, թե ինչպես է մահացել այդ մարդը՝ սատանան է կուլ տվել, թե դժոխքը կամ միգուցե այրվել է կրակի վրա: 

Աստծո առջև դրված է Կյանքի Գիրքը, որում գրված են նրանց անունները, ովքեր կմտնեն Երկնքի Թագավորությունը: Նրա առջև նաև դրված է գործերի գիրքը, որտեղ գրված են նրանց անուններն, ովքեր նետվելու են դժոխք: Այս գործերի գրքում գրված են բոլոր մեղքերը, որոնք մարդիկ գործել են այս երկրի վրա ապրելիս: Այս ամենը նախասահմանված էր Աստծո ամենագիտությամբ:



Տիրոջ երկու գրքերը


Աստված Իր արդար բանականությամբ արդեն բաժանել է մարդկանց երկու իրարամերժ կարգավիճակի: Աստված նախասահմանել է, որ բոլոր մեռելները հարություն պիտի ստանան, կանգնեն Աստծո գրքերի առջև և դատվեն: Կյանքի գրքում գրված են նրանց անունները, ովքեր ապրելով այս երկրի վրա՝ հավատացել են Հիսուսին և ստացել մեղքերի քավություն և այդ կերպ պիտի մտնեն Երկնքի Թագավորություն:

Դրա համար Աստծո վերջին դատաստանը կապված է նրանից, թե որ գրքում է գրված այս կամ այն մարդու անունը: Այլ կերպ ասած, Աստված արդեն սահմանել է՝ ով կմտնի Երկնքի Թագավորություն, իսկ ով կնետվի դժոխքը:

Այլ կերպ ասած, Աստված կյանքի կկոչի մեռելներին, կբացի Իր գրքերը և կտեսնի, որ գրքի մեջ ում անունն է գրված: Այնուհետև Նա Երկնային Թագավորություն կուղարկի նրանց, ում անունները գրված են կյանքի գրքում, իսկ նրանց, ում անունները կյանքի գրքում գրված չէ, Նա նրանց կուղարկի դժոխք: Մենք պետք է գիտենանք դա և հավատանք դրան որպես անվիճելի փաստ, որը նախասահմանված է Աստծո կողմից:

Որպեսզի որոշվի, թե ով կուղարկվի Երկնային Թագավորություն, իսկ ով կնետվի դժոխքը, Աստված հարություն կտա մեռելներին և կդատի նրանց: Աստված որոշել է, որ կդատի մարդկանց համաձայն նրա, թե գրված է մարդու անունը կյանքի գրքում թե նրա անունը գրված է գործերի գրքում «մեղքի դիմաց փոխհատուցման գրքում»:

Գոյություն ունի երկու վայր, որոնք Աստված արդեն սահմանել է բոլոր նրանց համար, ովքեր կանգնելու են Նրա առջև: Դա ոչ այլ ինչ է, քան Երկնային Թագավորությունը և դժոխքը: Դժոխքը, դա կրակե լիճն է, որտեղ մոլեգնում է կրակը և այրվում ծծումբը: Աստված սահմանել է, որ նրանք, ում անունները գրված չեն կյանքի գրքում, կնետվեն կրակե լիճը, իսկ ում անունները, որ գրված են կյանքի գրքում, կհրավիրվեն երկնային Թագավորություն:

Երկնային Թագավորությունում, կյանքի ջրի գետի այս և այն կողմերում, աճում է կյանքի ծառը, որը տասներկու անգամ պտուղ է տալիս՝ ամեն ամիս իր պտուղը: Այս սքանչելի Թագավորությունում սուրբերն արդեն չեն իմանա ոչ ցավ, ոչ հիվանդություններ, այլ երջանիկ կապրեն Աստծո հետ հավիտյանս հավիտենից: Մենք պետք է հավատանք այն փաստին, որ Աստված որոշել է սուրբերին նվիրել Երկնային Թագավորությունը:

Մյուս կողմից, նրանց անունները, ովքեր չեն հավատում Հիսուսին, գրված են գործերի գրքում: Քանի որ մեղավորների գործերը, որոնք նրանք գործել են այս երկրի վրա ապրելիս, գրված են այս գրքերում, Աստված ասում է, որ նրանց կնետի կրակե լճի մեջ:

Կնետի որպես պատիժ գործած մեղքերի համար, որոնք գրված են գրքերում, ինչպես նաև կնետի Հիսուսի հանդեպ ունեցած անհավատության համար:

Որոշիչ նշանակություն ունի այն, թե որ գրքի մեջ է գրված իմ և ձեր անունները:

Ապրելով այս աշխարհում, մենք պետք է գիտակցենք այն փաստը, որ մեր երկրավոր կյանքը դեռ ամենը չէ:

Սաղմոս 90:10. «Մեր տարիների օրերը յոթանասուն տարի են, և եթե զորությունով ութսուն տարի էլ լինեն, նրանց փառքը աշխատանք է և ցավ. որովհետև շուտով է անց կենում, և մենք թռչում ենք»: 

Կապրենք մենք այս երկրի վրա յոթանասուն կամ էլ ութանասուն տարի, վաղ թե ուշ մենք կկանգնենք Աստծո առջև: Եվ մինչ մենք կանգնած կլինենք Աստծո առջև, այն միակ բանը, որը կունենա նշանակություն, դա կլինի այն, թե ո՞ր գրքում գրված կլինի մեր անունները՝ կյանքի, թե՞ գործերի գրքում: Քանի որ հենց դա է որոշելու արդյոք մտնելու ենք Երկնային Թագավորություն, թե՞ նետվելու կրակե լճի մեջ:

Մենք պետք է գանք այն գիտակցության, որ կյանքն այս երկրի վրա դեռ ամենը չէ:



Նրանք, ում անունները գրված են կյանքի գրքում


Եկեք անդրադառնանք Ղուկասի ավետարանի 16:19-26 խոսքին. «Եվ մի հարուստ մարդ կար, և շատ ազնիվ բեհեզ էր հագնում. և ամեն օր փառավոր զվարճություն էր  անում: Մի աղքատ մարդ էլ կար, անունը Ղազարոս. Որ նրա դռան մոտ էր ընկած խոցերով  լիքը. Եվ ցանկանում էր իրեն կշտացնել այն փշրանքներից, որ հարուստի սեղանից ընկնում էին. Այլև շներն էլ գալիս էին և նրա խոցերը լիզում էին: Եվ եղավ որ աղքատը մեռավ, և հրեշտակները տարան նրան Աբրահամի գոգը. Հարուստն էլ մեռավ՝ և թաղվեց: Եվ դժոխքում՝ մինչ տանջանքի մեջ էր գտվում, իր աչքերը բարձրացրեց, հեռվից Աբրահամին տեսավ, և Ղազարոսին էլ նրա գոգում: Եվ նա աղաղակեց և ասեց. Հայր Աբրահամ, ինձ ողորմիր, և Ղազարոսին ուղարկիր, որ իր մատի ծայրը թրջե ջրով, և իմ լեզուն հավհացնե. Որովհետև այս կրակի բոցի մեջ տանջվում եմ: Աբրահամն էլ ասեց. Որդեակ, հիշիր, որ դու ընդունեցիր քո բարիքը քո կյանքում, նմանապես էլ Ղազարոսը՝ չարչարանքները. և հիմա սա այստեղ մխիթարվում է, իսկ դու տանջվում ես: Եվ ի վրա այս ամենի մեր և ձեր մեջ մեծ անդունդ է հաստատված, որ այստեղից ձեզ մոտ անցնել ուզողները չկարողանան, և ոչ էլ այդտեղից մեզ մոտ անցնեն»:

Այս հատվածի մեջ, Հիսուսն ասում է մեզ, որ Երկնային Թագավորությունն ու դժոխքը իրականում գոյություն ունեն: Հարուստ մարդու նման, որի մասին այս տողերում խոսվում է, բազմաթիվ մարդիկ չեն հավատում Երկնային Թագավորությանը և դժոխքին: Աբրահամը հանդիսանում է հավատքի հայրը: Այստեղ ասվում է, որ աղքատ Ղազարոսը տարվեց Աբրահամի գոգը: Նկատի ունի այն, որ ինչպես Աբրահամը հավատաց Աստծո Խոսքին, այնպես էլ Ղազարոսը հավատաց Հիսուսին, ստացավ մեղքերի թողություն և դրանով մտավ Երկնային Թագավորություն: Ապրելով այս երկրի վրա, մենք բոլորս պետք է խորհենք այն մասին, ինչ տեղի ունեցավ Ղազարոսի հետ և ինչ էր պատրաստված հարուստի համար:

Աստված ասում է, որ մարդկանց համար, ովքեր ապրում են երկրի վրա, ոչինչ չի ավարտվում միայն այս երկրային կայնքով: Նշանակություն չունի, թե որքան է աշխատում մարդն այս երկրի վրա: Նա ոչ միայն չի կարող ապրել ավելին քան 70 – 80 տարի, այլև վերջ ի վերջո, նրան կհասնի միայն աշխատանքն ու հիվանդությունները: 

Դրա համար, քանի դեռ մենք ապրում ենք այս երկրի վրա, մենք պետք է պատրաստվենք նրան, ինչ կպատահի մեզ մահից հետո: Մենք պետք է փոխանցենք մեր հավատքը նաև մեր երեխաներին, որպեսզի նրանք նույնպես հայտնվեն երկնքում: Մի՞թե ողբերգություն չի լինի, երբ երկրային կյանքի ավարտից հետո մարդը կկանգնի Աստծո առջև միայն այն բանի համար, որպեսզի Նա դատի նրան և դատապարտի կրակե լճին:

Ոչ մի մարդ չի կարող փոխել Աստծո որոշումը՝ նետել կրակե լիճը նրանց, ում անունները գրված են գործերի գրքում: Գոյություն ունի միայն մեկ միջոց կրակե լճից խուսափելու համար, դա համոզվելն է, որ մեր անունները գրված են կյանքի գրքում:

Ինչպե՞ս կարող են մեր անունները գրվել կյանքի գրքում: Ինչպես որ Ղազարոսը տարվեց Աբրահամի գոգը, այնպես էլ մենք պետք է ստանանք մեղքերի թողություն, Նրա Խոսքի շնորհիվ գիտենալով և հավատալով Աստծո արդարությանը (Հռոմեացիս 5:18): Միայն այդ դեպքում մենք կարող ենք մտնել Երկնային Թագավորություն: Որպեսզի մեր անունները գրվեն կյանքի գրքում, մենք պետք է հավատանք Հիսուսին: Հիսուսն Աստված է և մեր Մեսիան: «Մեսիա» բառը նշանակում է, որ Ինքը Նա է, ով կփրկի մեղքի մեջ լինողներին: Միայն Հիսուսը կարող է փրկել մեզ, ովքեր իրենց մեղքերի պատճառով, դատապարտված են դատվելու Աստծո կողմից և դատապարտվելու կրակե և ծծմբե լիճը նետվելուն: Որևէ մեկն այս երկրի վրա, կարո՞ղ է ոչ մի մեղք չգործել Աստծո առջև և մեզանից ո՞վ է, որ հարյուր տոկոսով արդար է իր գործերում: Ոչ ոք: Մենք պետք է հասկանանք, որ անկատար լինելով հանդերձ, մենք չենք կարող չընկնել մեղքի մեջ: Եվ, որ այդ մեղքերի համար չդատապարտվենք հայտնվելու կրակե լճի մեջ:

Սակայն, Աստված ուղարկեց Հիսուսին այս երկիր, որպեսզի փրկի մեզ, որ մեր մեղքերի պատճառով պետք է նետվեինք կրակե լճի մեջ: «Հիսուս» անունը նշանակում է «Նա, ով կփրկի մարդկանց իրենց մեղքերից» (Մատթեոս 1:21): Դրա համար մենք կարող ենք մտնել Երկնային Թագավորություն, եթե միայն հավատանք ճշմարտությանը, որն ասում է, որ Հիսուսը եկել է աշխարհ և Իր արդար գործերով փրկել մեզ մեր մեղքերից:



Ո՞վ կդատապարտվի նետվելու կրակե լճի մեջ


Հայտնության 21:8-ում ասվում է, թե ով կնետվի կրակե լճի մեջ «Իսկ վախկոտներին և անհավատներին, և պիղծերին և մարդասպաններին և պոռնիկներին, և կախարդներին և կռապաշտներին և ամեն ստախոսներին բաժինը այս լճում կլինի, որ կրակով և ծծումբով վառված է: Սա է երկրորդ մահը»:

Ամենից առաջ, ո՞վ է Աստվածաշնչում ենթադրվում «վախկոտներ» բառի տակ: Այստեղ ի նկատի ունի այն անունով քրիստոնյաները, ովքեր չկարողացան ստանալ մեղքերի թողություն՝ ջրի և Հոգու ավետարանի շնորհիվ, և դրա համար սարսափում են Աստծուց, չնայած նրան, որ նրանք ինչ-որ առումով հավատում են Հիսուսին: Աստված որոշել է, որ այդ մարդիկ կնետվեն կրակե լճի մեջ: Դժոխք կնետվեն նաև անհավատները, մարդասպանները, պիղծերը, կախարդները, կռապաշտներն ու խաբեբաները:

Վաղեմի ժամանակներում, Կորեայում լայն տարածում ուներ կռապաշտությունը: Նույնիսկ այսօր կարելի է տեսնել մարդկանց, ովքեր խոնարհվում են Աստծո արարչագործության պատկերների առջև և բարձրացնում աղոթք:  Մարդիկ դա անում են, քանի որ հիմար են և տգետ: Աստված ատում է, երբ մարդիկ երկրպագում են անկենդան պատկերներին, կարծես այդ պատկերները աստվածային լինեն:

Աստված ստեղծեց մարդուն իր պատկերով և նմանությամբ (Ծննդոց 1:27): Մարդն հանդիսանում է ողջ արարածների տիրակալը: Ահա, թե ինչու մենք պետք է հավատանք Աստծուն: Քանի որ մենք նման ենք Աստծուն, մենք գոյություն ունենք հավիտյան, ինչպես որ հավիտյան գոյություն ունի Աստված: Մեր մահից հետո մեզ սպասվում է հավիտենական աշխարհը: Ահա, թե ինչու Աստված պատվիրեց մեզ ծառայել Իրեն՝ հավիտենական Աստծուն: Իսկ, ի՞նչ կլինի, եթե մենք ծունկ ծռենք նրա առջև, ինչը հանդիսանում է Նրա արարածներից մեկը: Մենք մեծ մեղք կգործենք Աստծո առջև, քանի որ կանենք այն, ինչն Աստված ամենից շատ է ատում՝ կռապաշտությունը: Սակայն, գտնվում են մարդիկ, ովքեր իրենց խելահեղության պահին գործում են նման մեղք: Եվ Աստված որոշեց, որ մարդիկ, ովքեր ունեն նման հավատք, բոլորը կնետվեն կրակե լճի մեջ:

Ովքեր որ կնետվեն դժոխք, կմահանան կրկնակի: Այդպես է սահմանել Աստված: Առաջին մահը վրա կհասնի, երբ այս տխուր և բանտարկված աշխարհում իր վախճանին կհասնի նրանց ունայն կյանքը: Հաճախ ասվում է, որ նա, ով սկզբում շարժվում է չորս ոտքերի վրա, այնուհետև երեք, հետո երկու և վերջ ի վերջո մահանում է, դա ոչ այլ ոք է, քան՝ մարդը:

Առաջին մահից հետո մարդը լինելով մեղավոր՝ կկանգնի Աստծո առջև, որպեսզի դատվի Նրանից: Այս անգամ, երբ մեղավորը նետվի կրակե լճի մեջ, վրա կհասնի երկրորդ մահը, որը երբեք չի վերջանա և կտևի հավիտյան: Եթե միայն մեղավորները այրվեին այդ կրակե լճի մեջ, ապա նրանք ծայրահեղ դեպքում գոնե կազատվեին տառապանքներից: Սակայն, անկախ մահանալու անկեղծ ցանկությունից, նրանք դա չեն կարողանա անել, քանի որ մահը կփախնի նրանցից:

Յուրաքանչյուր մարդ ցանկանում է ապրել հավիտյան: Մարդկային կյանքն իրոք որ հավիտենական է, ինչպես դա ցանկանում է մարդը: Ահա, թե ինչու, երբ մարդը մահանում է, Աստվածաշունչը նկարագրում է դա ոչ թե որպես մահ, այլ որպես նինջ: Դրա համար մենք բոլորս պետք է խուսափենք երկրորդ մահից, որի ժամանակ մենք կնետվենք կրակե լիճը: Մենք պետք է հստակ պատկերացնենք, թե ինչ անենք, որ մեր անունները գրվեն կյանքի գրքում: Որպեսզի մեր անունները գրվեն կյանքի գրքում, մենք պետք է ինչպես որ հարկն է հավատանք Հիսուսին:

Մարդիկ դա չեն հասկանում, երբ մենք պնդում ենք, որ նրանք պետք է հավատան միայն Հիսուսին: Նրանք կարծում են, որ Հիսուսը, Բուդդան, Կոնֆուցին և Մուհամեդը պարզապես մարդիկ են, իսկ կյանքում բավական է ուղղակի լավ մարդ լինելը: Սակայն դրանք սխալ կարծիքներ են: Դուք և ես, և բոլորս հանդիսանում ենք Աստծո ստեղծագործությունը: Սակայն, եթե մենք նայենք Հիսուսի ծնունդին և այն բանին, թե ինչ արեց Նա լինելով երկրի վրա, կհասկանանք, որ նա միայն մարդ չէ, ինչպես մյուս երեք իմաստունները: Նա հենց Ինքը՝ Աստված է, Ով, որպեսզի փրկի մարդկությունը, եկավ այս աշխարհ մարդու կերպարանքով, Իր մկրտությամբ վերցրեց Իր վրա մեր բոլոր մեղքերը, մեր փոխարեն կրեց մեր մեղքի պատիժը և այդպիսով ավարտեց մարդկության ազատագրումը մեղքից:

Քրիստոսի ծնունդը տարբերվում էր մարդու ծնունդից: Երեխաները ծնվում են տղամարդու և կնոջ միությունից: Այդպես ենք աշխարհ եկել դուք և ես, և բոլոր մյուս մարդիկ: Բայց Հիսուսը ծնվեց կնոջից, ով տղամարդ չգիտեր: Որպեսզի փրկի մարդկությունը և հանուն մարգարեության Խոսքի կատարման, որը մարգարեացել էր Եսային, ավելի քան 700 տարի դրանից առաջ, Հիսուսը, Ով հենց Աստվածն է, կույսի որովայնից այս աշխարհ եկավ մարդկային մարմնով: Եվ կենալով այս երկրի վրա՝ Նա ոչ միայն կյանքի էր կոչում մեռելներին, այլև բժշկում էր կաղերին և հիվանդներին, ինչպես նաև ոչնչացրեց ախարհի մեղքերը: Տերը, ով ստեղծել է ամբողջ տիեզերքը, եկավ այս աշխարհ և որոշ ժամանակով դարձավ մարդ: Եվ այս ամենը նրա համար, որպեսզի փրկի մարդկությունն իրենց մեղքերից: Պատճառը, որի համար մենք պետք է ամենից առաջ հավատանք Հիսուսին, կայանում է նրանում, որ Նա Աստված է: Երկրորդ, որովհետև Նա ոչնչացրեց մեր մեղքերը, դրանով մեր անունները գրեց կյանքի գրքի մեջ և մեզ դարձրեց Աստծո անմեղ զավակները: Ծնվելով մի օր, մի օր էլ մենք բոլորս պետք է մահանանք: Իսկ մահից հետո բոլորս էլ դատվելու ենք: Սակայն, Հիսուսն եկավ այս աշխարհ, մկրտվելով Հովհաննեսից՝ իր վրա վերցրեց մեր մեղքերը և մեր փոխարեն կրեց մեր մեղքի պատիժը: Դրանով մեզանից նրանց, ովքեր հավատում են Նրան, թույլ տվեց ապրել Նրա հետ Երկնային Թագավորությունում հավիտյանս հավիտենից: Այլ խոսքերով, որպեսզի մեզ փրկի մեղքի վարձքից, Աստված Ինքը մեզ մաքրեց մեր մեղքերից: Ահա, թե ինչու մենք բոլորս պետք է հավատանք Հիսուսին, ով դարձավ մեր Փրկիչը: Հիսուսը միայն մարդ չէ: Քանի որ Աստված խոստում տվեց մարդկությանը փրկել նրան մեղքից և Իր խոստումը կատարելու համար, Նա կույսի որովայնից լույս աշխարհ եկավ մարդկային կերպարանքով, և քանի որ Նա իրոք փրկեց մեզ մեր մեղքերից, ապա մենք բոլորս պետք է հավատանք Հիսուսին, ով Աստված է: Եթե մենք պատշաճ կերպով հավատում ենք Հիսուսին, ապա մեր անուները գրված են կյանքի գրքում: Աստված ասեց մեզ, որ միայն լինելով վերստին ծնված ջրից և Հոգուց, մարդ կարող է տեսնել Երկնային Թագավորությունը և մտնել այնտեղ: Մենք բոլորս պետք է հավատանք Հիսուսին:



Հիսուսը, ով Երկնային Թագավորության ճանապարհն է


Մենք պետք է հստակ գիտենանք, թե ի՞նչ կերպով Հիսուսը ոչնչացրեց մեր մեղքերը: Գալով այս աշխարհ, Հիսուսը մկրտվեց Հովհաննեսի կողմից Հորդանան գետում (Մատթեոս 3:13-17): Նա մկրտվեց Հովհաննեսից այն բանի համար, որպեսզի Իր վրա վերցնի մարդկության ողջ մեղքը, այդ թվում նաև իմ և ձերը: Ամբողջ մարդկության ներկայացուցչի՝ Հովհաննես Մկրտչի ձեռնադրությամբ, Հիսուսին փոխանցվեց ամբողջ աշխարհի մեղքերը: Հովհաննեսի միջոցով Իր վրա վերցնելով մեր բոլոր մեղքերը՝ Հիսուսը թափեց Իր արյունը խաչի վրա և մահացավ: Երրորդ օրը, Նա հարություն առավ մեռելներից:

Մեր Տերը խոստացավ յուրաքանչյուրին, ով հավատում է Նրան, պարգևել հավիտենական կյանք: Նա սահմանեց, որ յուրաքանչյուր մարդ, ով հավատում է ճշմարտությանը, որ Հիսուսը վերցրեց  նրա մեղքն Իր վրա և լիովին կրեց այդ մեղքի պատիժը խաչի վրա, չի նետվի կրակե և ծծմբե լճի մեջ, այլ ընդհակառակը, այդ մարդու անունը կգրվի կյանքի գրքի մեջ:  

Հիսուսն ասեց Հովհաննեսի 14:6. «Ես եմ ճանապարհը և ճշմարտությունը և կյանքը. Ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ ինձանով»: Մարդկությունը պիտի հավատա Հիսուսին, քանի որ Նա դարձավ մարդկության համար Երկնային Թագավորության ճանապարհը: Հիսուսը մեր Փրկիչն է: Հիսուսը մեր Աստվածն է: Հիսուսը միակ ճշմարտությունն է այս աշխարհում: Բացի այդ, Հիսուսը կյանքի Տերն է: Որպեսզի մենք վստահ լինենք, որ մեր անունները գրված են կյանքի գրքում և այդ կերպ մտնենք Երկնային Թագավորություն, մենք բոլորս պետք է հավատանք Հիսուս Քրիստոսին:

Քանի որ Հիսուսն իրականում վերցրեց մեր մեղքերն Իր վրա՝ մկրտվելով Հորդանան գետում Հովհաննես Մկրտչի կողմից, ապա մենք պետք է հավատանք Նրան: Հավատանք Նրան, ով դարձավ փրկության քավություն: Եվ քանի որ Հիսուսը ավարտին հասցրեց մեր փրկությունը՝ խաչված լինելով և մեր մեղքերի համար Իր արյունը թափելով, ապա մենք կարող ենք մտնել Երկնային Թագավորություն: Հիսուսը սահմանեց նաև նրանց, ովքեր պիտի նետվեն կրակե լճի մեջ: Կրակե լճի մեջ կնետվեն նրանք, ովքեր վախկոտներ են և չեն հավատում: Եվ ոչ միայն նրանք իրենց անհավատության համար կնետվեն կրակե լճի մեջ, այլ նաև նրանց զավակները և նրանց ապագա սերունդները նույնպես: Որպեսզի կարողանանք հասնել հոգևոր և ֆիզիկական բարեկեցության, յուրաքանչյուր մարդ պետք է ունենա բացարձակ անկեղծ հավատք Հիսուսի նկատմամբ:



Ի՞նչ տեղի կունենար, եթե Հիսուսը չմկրտվեր


Միայն Աստված կարող է օրհնել կամ անիծել յուրաքանչյուր մարդ արարածի: Ահա, թե ինչու մենք պետք է Նրան հավատանք: Դուք գիտե՞ք, թե ինչու է այսքան շատ քանակությամբ մարդ քարշ տալիս իր խղճալի գոյությունը և ինչո՞ւ են անկում ապրում մի ամբողջ ժողովուրդներ այս երկրի վրա: Որովհետև Աստված ասեց, որ կանիծի Իրեն ատողներին և կուռքերին երկրպագողներին մինչև երրորդ և չորրորդ սերունդը: Սակայն, Աստված նաև ասում է, որ կտա Իր ողորմությունը նրանց հազար սերունդներին, ովքեր ծառայում են և սիրում են Իրեն, ովքեր պահում են Իր պատվիրանները (Ելից 20:5-6):

Սակայն դա չի նշանակում, որ եթե մարդն ինչ-որ կերպ հավատում է Հիսուսին, ապա անպայման կստանա օրհնություն: Մարդը պետք է հավատա Հիսուսին՝ ունենալով ճիշտ պատկերացում Նրա մասին: Մարդիկ պետք է հավատան, որ Հիսուսն անձամբ Ինքն է՝ Աստված, ով եկավ այս երկիր, Իր մկրտությամբ վերցրեց բոլոր մարդկանց մեղքերն Իր վրա, լվաց դրանք և խաչվելով խաչափայտին նրանց փոխարեն՝ դարձավ այդ մարդկանց ճշմարիտ Փրկիչը: Այլ կերպ ասած, եթե մարդը հավատում է, որ Հիսուսը հանդիսանում է իր Աստվածն ու Փրկիչը, ապա, ինչպես ասեց Աստված, կտա իր ողորմությունը այդ մարդու հազար սերունդին:

Միևնույն ժամանակ, Աստված խոստացավ անիծել մինչև երրորդ և չորրորդ սերունդը բոլոր նրանց, ովքեր Հիսուսին չեն հավատում: Ահա, թե ինչու յորաքանչյուր մարդ, ով էլ որ լինի, պիտի հավատա Հիսուսին, ահա, թե ինչու ամեն մարդ պետք է իմանա և հավատա ջրից և Հոգուց վերստին ծնվելու ճշմարտությանը: Այդպիսի հավատք ունեցողին կներվի նրա բոլոր մեղքերը, նրանք ձեռք կբերեն հավիտենական կյանք և կմտնեն Երկնային Թագավորությունը: Դա տեղի կունենա այն պատճառով, որ կենալով երկրի վրա, նրանք կլցվեն շնորհքով, որն Աստված տվել էր Աբրահամին: Մենք բոլորս պետք է մնանք Խոսքի մեջ, որն Աստված հաստատել է մեզ համար: Մեր հավատքը պետք է ամբողջությամբ համապատասխանի գրված Խոսքին: Մենք պետք է գիտակցենք և հավատանք այն փաստին, որ նրանք, ովքեր չեն հավատում Աստծուն, կնետվեն կրակե լճի մեջ: Եվ հակառակը, նրանք, ովքեր հավատում են, կգրվեն կյանքի գրքում և կապրեն հավիտյանս հավիտենից Նոր Երկնքում և Նոր Երկրի վրա: Մենք նաև պետք է հավատանք, որ հավատացյալները հարություն կառնեն և նորից կապրեն: Մեր վերստին ծնունդը հնարավոր եղավ միայն ջրի և Հոգու ավետարանի շնորհիվ:

Ոչ մի մարդ չի կարող ապրել առանց ջրի: Դրա համար, ջրի ավետարանը և արյան ավետարանը մեր փրկության համար որոշիչ նշանակություն ունի: Երբ Հիսուսը մկրտվեց, Նա վերցրեց մեր մեղքերն Իր վրա: Սկզբում Հիսուսն ընկղմվեց ջրի մեջ, իսկ այնուհետև դուրս եկավ ջրից: Դա խորհրդանշում է Նրա մահը Խաչի վրա և Նրա հարությունը: Այլ բառերով ասած, մեր Տերը մեր փոխարեն դատապարտվեց: Եվ ինչպես որ Տիրոջ ջրից դուրս գալը խորհրդանշում է Նրա հարությունը, այնպես էլ դա նշանակում է մեր անձնական հարությունը, նրանց հարությունը, ովքեր հավատում են:

Մենք հաստատուն կերպով հավատում ենք այն բանին, որ Իր մկրտությամբ Հիսուսն Իր վրա վերցրեց մեր մեղքերը: Ի՞նչ կլիներ մեզ հետ, եթե Հիսուսը չմկրտվեր: Այդ դեպքում, մենք ոչ մի կերպ չէինք կարողանա խուսափել կրակե լճից: Ոչ մի կենդանի արարած չի կարող գոյատևել առանց ջրի, և այս աշխարհը նույնպես գոյություն ունի ջրի շնորհիվ: Դրա նման, Հիսուսի մկրտությունն նույնքան կարևոր է մեզ համար: Հավասարապես, նաև կարևոր է մեզ համար Նրա մահը Խաչի վրա, քանի որ դա նշանակում է, որ մեր մեղքերի համար Նա դատապարտվեց մեր փոխարեն: Եթե մենք ուզում ենք խուսափել Աստծո անեծքից և պատժից, ապա պետք է ունենանք բացարձակ հավատք Հիսուսի նկատմամբ: Եվ եթե ցանկանում ենք ազատվել մեր մեղքերից, ապա պետք է հավատանք, որ մեր բոլոր մեղքերը փոխանցվել են Հիսուսին նրա մկրտվելու ժամանակ:

Քրիստոնեական հավատքը, մի կրոն չէ, որը ստիպում է մարդկանց սարսափել վախից: Յուրաքանչյուր մարդ պետք է հավատա Հիսուսին: Վերստին ծնված մարդիկ պետք է գան վերստին ծնված եկեղեցի և Խոսքը լսելով՝ սնվեն նրանով: 

Որոշ մարդիկ պնդում են, որ փրկության և շնորհք ստանալու համար բավական է հավատալ Հիսուսին և բարի գործեր կատարել: Բայց այդպես կարող են ասել միայն բացահայտ ստախոսները: Իհարկե մենք որպես բարի վկայություն ունեցող  քրիստոնյաներ, պետք է բարի գործեր կատարենք: Սակայն, մեր մարդկային էությունն այնքան արատավորված է, որ մեզանից ոչ ոք չի կարող հարյուր տոկոսով ապրել բարեհամբյուր կյանք: Ահա, թե ինչու նրանք, ովքեր պնդում են, որ փրկությունը բարի գործերով է, հանդիսանում են խաբեբաներ, ովքեր չգիտեն ջրի և Հոգու ավետարանը և ովքեր խաբում են մարդկանց:

Երբ մենք գիտակցում ենք, որ մարդ ենք, ովքեր ի սկզբանե դատապարտված են մեղք գործելու, և երբ  խորհրդածում ենք Աստծո Խոսքի շուրջ, Հիսուսի մկրտության և Խաչի մասին, որը Նա կրեց մեր փոխարեն և երբ մենք ընդունում ենք այս բոլորը, ապա կարող ենք դառնալ արդարներ, ում սրտերը անմեղ են, և ովքեր կարող են մտնել Երկնային Թագավորությունը:

Նախքան Սուրբ Հոգին կբնակվի մեզանում և կառաջնորդի մեզ, մեզանից ոչ ոք չի կարող լինել լավը, որքան էլ որ նա փորձի:

Աստված փրկեց մեզ՝ ոչնչացնելով մեր բոլոր մեղքերը: Փոխարենը, որ մեզ նետի հավիտյանս այրվող կրակե լճի մեջ, Նա գրեց մեր անունները կյանքի գրքում, տվեց մեզ Նոր Երկինք և Նոր Երկիր, և քանի որ հարսնացուները զարդարվում են Փեսացուի համար, ապա Նա մեզ տվեց հրաշալի բնակարաններ, որոնք շրջապատված են պարտեզներով և սքանչելի ծաղիկներով: Աստված կազատի մեզ հիվանդություններից և տառապանքներից և հավիտյանս կլինի մեզ հետ Երկնային Թագավորությունում:

Հանուն մահից հետո կյանքի, մենք պետք է հավատանք Հիսուսին, սակայն մենք պետք է Նրան հավատանք նաև մեր ներկա կյանքի համար: Մենք պետք է հավատանք նրան նաև հանուն մեր երեխաների:

Դուք ցանկանու՞մ եք մտնել Երկնային Թագավորություն, թե ցանկանում եք նետված լինել կրակե լճի մեջ: Ի՞նչ ժառանգություն կթողնեք դուք ձեր երեխաներին: Եթե հավատալով Հիսուսին՝ հանդիպում եք դժվարությունների և տառապանքների, ապա դուք պետք է առաջվա պես շարունակեք հավատալ Հիսուսին, քանի որ դա կբերի ձեզ և ձեր երեխաներին մեծ շնորհք:

Իմ սիրելի սուրբեր, Աստված Իր Խոսքով պատմել է մեզ այն մասին, թե ինչու մենք պետք է քարոզենք ջրի և Հոգու ավետարանը և ինչու համար պետք է մեր մտերիմներն էլ փրկվեն: Ես ամբողջ սրտով գոհանում եմ Տիրոջից: