Sermons

[21-1] <Հայտնություն 21:1-27> Երկնքից Իջնող Սուրբ Քաղաքը





<Հայտնություն 21:1-27>

«Եվ տեսա նոր երկինք և նոր երկիր. Որովհետև առաջի երկինքը և երկիրը անցավ և էլ ծով չկա: Եվ ես՝ Հովհաննեսս, տեսա սուրբ քաղաքը՝ Նոր Երուսաղեմը, վայր գալիս Աստվածանից երկնքից պատրաստված ինչպես մի զարդարված հարս իր մարդու համար: Եվ մի մեծ ձայն լսեցի երկնքից, որ ասում էր. Ահա Աստծո խորանը մարդկանց հետ, և Նա կբնակվի նրանց հետ, և նրանք կլինեն Նրան ժողովուրդ, և ինքը Աստված նրանց հետ կլինի նրանց Աստված: Եվ կջնջե Աստված բոլոր արտասուքը նրանց աչքերից. և մահն այլևս չի լինի, ոչ սուգ, և ոչ աղաղակ. և ոչ ցավ այլևս չի լինի, որովհետև առաջիններն անցավ: Եվ աթոռի վրա նստողն ասեց. Ահա ամեն բան նոր եմ անում. և ասեց ինձ. Գրիր. Որ այս խոսքերը ճշմարիտ և հավատարիմ են: Եվ ինձ ասեց. Եղավ, Ես Եմ Ալֆան և Օմեգան. Սկիզբը և վերջը. Ես ձրի կտամ ծարավին կյանքի ջրի աղբյուրից: Ով որ հաղթե, ամենը կժառանգե. Եվ ես կլինեմ նրան Աստված, և նա կլինի ինձ որդի: Իսկ վախկոտներին և անհավատներին, և պիղծերին և մարդասպաններին և պոռնիկներին, և կախարդներին և կռապաշտներին և ամեն ստախոսներին բաժինը այս լճում կլինի որ կրակով և ծծումբով վառված է: Սա է երկրորդ մահը: Եվ այն յոթ հրեշտակներից մեկը, որ յոթը սկավառակն ունեին վերջի յոթը պատուհասներով  լցված, ինձ մոտ եկավ, խոսեց ինձ հետ և ասեց. Եկ ցույց տամ քեզ այն հարսը, որ Գառի կինն է: Եվ առավ տարավ ինձ հոգով մի մեծ և բարձր սար, և ինձ ցույց տվեց այն մեծ քաղաքը՝ սուրբ Երուսաղեմը, որ վայր էր գալիս Աստվածանից երկնքից. Եվ Աստծո փառքն ուներ. և նրա լուսավորությունը պատվական ակունքի նման, ինչպես բյուրեղացած յասպիս քար: Որ մեծ և բարձր պարիսպ ուներ, և տասներկու դուռ ուներ, և դռների վրա տասներկու հրեշտակ, և նրանց վրա անուններ էին գրված, որ Իսրայելի որդկանց տասներկու ցեղերի անուններն են: Արևելքից երեք դուռ, հյուսիսից երեք դուռ, հարավից երեք դուռ, և արևմուտքից երեք դուռ: Եվ քաղաքի պարիսպը տասներկու հիմեր ուներ, և նրանց վրա Գառի տասներկու առաքյալների տասներկու անունները: Եվ ինձ հետ խոսողը մի ոսկի եղեգ ուներ, որ չափեր քաղաքը, և նրա դռները, և նրա պարիսպը: Եվ քաղաքը քառակուսի էր. և նրա երկայնությունն այնքան էր, որքան նրա լայնությունը, և չափեց քաղաքը եղեգով, և նրա չափը տասներկու հազար ասպարեզ, նրա երկայնությունը և լայնությունը և բարձրությունը հավասար է: Եվ նրա պարիսպը չափեց հարյուր քառասունչորս կանգուն. Մարդու չափով, որ հրեշտակինն է: Եվ նրա պարիսպի շինվածքը յասպիս քարից էր. և քաղաքը մաքուր ոսկի էր իստակ ապակու նման: Եվ քաղաքի պարիսպի հիմունքը զարդարված էին ամեն ազնիվ ակունքներով. Առաջին հիմքը յասպիս, երկրորդը շափյուղա, երրորդը քաղքեդոն, չորրորդը զմրուխտ, հինգերորդը եղեգնաքար, վեցերորդը սարդիոն, յոթներորդը ոսկեքար, ութերորդը բյուրեղ, իններորդը տպազիոն, տասներորդը քրիսոպրասոս, տասնմեկերորդը հակինթ, տասներկուերորդը ամեթովս: Եվ տասներկու դուռը տասներկու մարգարիտից՝ ամեն մեկ դուռը մեկ մարգարտից. և քաղաքի հրապարակը մաքուր ոսկի, ինչպես թափանցիկ ապակի: Եվ տաճար չտեսա նրա մեջ, որովհետև Տեր Աստված Ամենակալը և Գառն է նրա տաճարը: Եվ քաղաքը ոչ արեգակի և ոչ էլ լուսնի պետք չուներ, որ լույս տան նրա մեջ. Որովհետև Աստծո փառքը լուսավորում էր նրան, և նրա ճրագը Գառն էր: Եվ փրկյալների ազգերը նրա լույսով պիտի գնան. և երկրի թագավորները իրենց փառքը և պատիվը կբերեն նրա մեջ: Եվ նրա դռները չեն փակվի ցերեկը, որովհետև գիշեր չի լինի այնտեղ: Եվ ազգերի փառքը և պատիվը կբերեն նրա մեջ: Եվ բնավ չի մտնի նրա մեջ ոչ մի անմաքրություն անող և պղծություն և ստություն գործող, բայց միայն նրանք, որ Գառի կյանքի գրքի մեջ գրված են»:



Մեկնություն


Հատված 1. «Եվ տեսա նոր երկինք և նոր երկիր. Որովհետև առաջի երկինքը և երկիրը անցավ. և էլ ծով չկա»:

Այստեղ խոսվում է այն մասին, որ Տեր Աստված, որպես պարգև կտա սուրբերին նոր երկիր և նոր երկինք, ովքեր մասնակցել են առաջին հարությանը: Այս պահից սկսած սուրբերը կապրեն ոչ թե նախկին երկնքում կամ երկրի վրա, այլ՝ Նոր Երկնքում և Նոր Երկրի վրա: Այս շնորհքը Աստծո պարգևն է, որը Նա կտա սուրբերին: Նման շնորհքը նախատեսված է միայն սուրբերի համար, ովքեր մասնակցել են առաջին հարությանը:

Այլ կերպ ասած, նրանք, ովքեր կվայելեն կյանքը նոր երկնքում և նոր երկրի վրա, դա այն սուրբերն են, ովքեր ստացել են մեղքերի թողություն՝ հավատալով ջրի և Հոգու ավետարանին, որը Հիսուսի պարգևն է: Մեր Տերը հանդիսանում է սուրբերի Փեսացուն: Այս պահից, այն ամենը, ինչ ակնկալում են հարսնացուները, դա Փեսացուի պաշտպանության տակ մտնելն է, ընդունել Նրա շնորհքը և զորությունը որպես Գառան Հարսնացուներ և ապրել Նրա սքանչելի Թագավորությունում փառքի մեջ:

Հատված 2. «Եվ ես՝ Հովհաննեսս, տեսա սուրբ քաղաքը՝ Նոր Երուսաղեմը, վայր գալիս Աստվածանից երկնքից պատրաստված ինչպես մի զարդարված հարս իր մարդու համար»:

Իր սուրբերի համար Աստված պատրաստել է քաղաք: Այդ քաղաքը Նոր Երուսաղեմն է, Աստծո Սուրբ Տաճարը: Այդ Տաճարը պատրաստված է բացառապես Աստծո սուրբերի համար: Այս ամենը մտածված է եղել Հիսուս Քրիստոսում մինչ այն, երբ Տեր Աստված դեռ չէր արարել տիեզերքը: Դրա համար սուրբերը չեն կարող չգոհանալ Տեր Աստծուց Նրա ողորմած պարգևի համար և չեն կարող չտալ Նրան ողջ փառքը իրենց հավատքով:

Հատված 3. «Եվ մի մեծ ձայն լսեցի երկնքից, որ ասում էր. Ահա Աստծո խորանը մարդկան հետ, և Նա կբնակվի նրանց հետ, և նրանք կլինեն Նրան ժողովուրդ, և ինքը Աստված նրանց հետ կլինի նրանց Աստված»:

Այս պահից սկսած սուրբերը կապրեն Տիրոջ հետ միասին Աստծո Տաճարում հավիտյանս հավիտենից: Տեր Աստծո ողորմությամբ սուրբերը կստանան պարգև իրենց փրկության խոսքի՝ ջրի և Հոգու նկատմամբ ունեցած հավատքի համար: Բոլոր նրանք, ովքեր հագնված են Երկնային Թագավորությունը մտնելու շնորհքը և այնտեղ Նրա հետ պիտի ապրեն, կբարձրացնեն փառաբանություն և գովաբանություն Տեր Աստծուն հավիտյանս հավիտենից:

Հատված 4. «Եվ կջնջե Աստված բոլոր արտասուքը նրանց աչքերից. և մահն այլևս չի լինի, ոչ սուգ, և ոչ աղաղակ. և ոչ ցավ այլևս չի լինի, որովհետև առաջիններն անցավ»:

Այսուհետ, քանի որ Աստված բնակվում է սուրբերի հետ, այլևս չի լինի արտասուք և ոչ էլ թախիծ: Այլևս չեն լինի արտասուքներ սիրելիների կորուստի համար և ոչ էլ հառաչանքներ:

Նախորդ երկնքի և նախորդ երկրի բոլոր տխրությունները կանհետանան սուրբերի կյանքից: Նրանց սպասվում է միայն օրհնված և փառավոր կյանք Տեր Աստծո հետ, Նրա Նոր Երկնքում և Նոր Երկրի մեջ: Մեր Տերը ամեն բան նորը կանի, այնպիսին, որ չի լինի այլևս ոչ արտասուք և ոչ էլ տխրություն: Չի լինի ոչինչ այն ամենից, ինչը երկրի վրա սուրբերին պատճառում էր տառապանքներ՝ ոչ մահ, ոչ սուգ և ոչ մի տեսակի հիվանդություններ:

Հատված 5. «Եվ աթոռի վրա նստողն աեց. Ահա ամեն բան նոր եմ անում. և ասեց ինձ. Գրիր. Որ այս խոսքերը ճշմարիտ և հավատարիմ են»:

Տերն ամեն բան նորը կանի, Նա կստեղծի Նոր Երկինք և Նոր Երկիր: Քանդելով Իր առաջին արարչագործությունը՝ նախկին երկինքն ու նախկին երկիրը, Նա կստեղծի նոր Երկինքն ու Երկիրը: Այս խոսքը մեզ ասում է այն մասին, որ Ասստված չի նորոգի հինը, այլ կարարի բացարձակապես նոր տիեզերք: Այսպիսով, Աստված կտեղծի նոր երկինք և նոր երկիր և կբնակվի այնտեղ Իր սուրբերի հետ միասին, ովքեր մասնակցություն ունեցան առաջին հարության մեջ: Աստված կպատրաստի Իր սուրբերի համար մի այնպիսի բան, որի մասին մարդիկ չէին էլ կարող երազել մարդկային խորհուրդներում: Դրա համար սուրբերն ու բոլոր արարածները փառաբանում են Աստծուն՝ մատուցելով գոհություն, պատիվ և գովաբանություն այդ մեծ պարգևի համար:

Հատված 6. «Եվ ինձ ասեց. Եղավ, Ես Եմ Ալֆան և Օմեգան. Սկիզբը և վերջը. Ես ձրի կտամ ծարավին կյանքի ջրի աղբյուրից»:

Մեր Տեր Աստվածը ծրագրեց և իրականցրեց ամեն բան, սկզբից մինչև վերջ: Սուրբերը հիմա կկոչվեն «Քրիստոսյանյաներ» և կլինեն Նրա ժողովուրդը: Նրանք, ովքեր դարձան Աստծո սուրբերը՝ հավատալով ջրի և Հոգու ավետարանին, հիմա հասկանում են, չնայած մշտական գոհաբանությանն ու փառաբանությանը, նրանք տակավին դեռ չեն կարող բավականաչափ երախտապարտ լինել  Նրա սիրո և Նրա գործերի համար:

«Ես ձրի կտամ ծարավին կյանքի ջրի աղբյուրից»: Նոր երկնքում և նոր երկրի վրա, Աստված կտա սուրբերին ըմպելու կենդանի ջրի աղբյուրից: Սա ամենահրաշալի պարգևն է, որն Աստված կտա Իր սուրբերին: Հիմա սուրբերը կապրեն նոր երկնքում և նոր երկրի վրա: Եվ նրանք իրենց ծարավը կհագեցնեն կենդանի ջրի աղբյուրից և այլևս չեն ունենա ծարավի զգացողություն: Այլ կերպ ասած, հիմա սուրբերը դարձել են Աստծո զավակներ, ովքեր Տեր Աստծո նման կունենան հավիտենական կյանք և կապրեն Նրա փառքի մեջ: Ես նորից շնորհակալություն եմ հայտնում Աստծուն և բարձրացնում եմ գովաբանություն այս մեծ շնորհքի համար: Ալելուիա:

Հատված 7. «Ով որ հաղթե, ամենը կժառանգե. Եվ ես կլինեմ նրան Աստված, և նա կլինի ինձ որդի»:

«Հաղթե», բառի տակ ենթադրվում են նրանք, ովքեր պաշտպանեցին Աստծո պարգևած հավատքը: Այս հավատքը թույլ է տալիս սուրբերին հաղթել աշխարհին և Աստծո թշնամիներին: Մեր հավատքն Աստծո և ջրի ու Հոգու ավետարանի ճշմարիտ սիրո նկատմամբ, պարգև է Նրա կողմից, և դա այն է, ինչը տալիս է մեզ հնարավորություն հաղթել աշխարհի բոլոր մեղքերին: Այս հավատքը մեզ թույլ է տալիս խուսափել Աստծո դատաստանից և այս հավատքով մենք կարող ենք հաղթել հակաքրիստոսին, մեր բոլոր թշնամիներին և մեր տկարությունները:

Ես գոհանում և փառաբանում եմ Տիրոջը, ով տալիս է մեզ այդ հաղթանակը: Որպեսզի հաղթենք հակաքրիստոսին, Տիրոջը հավատացող սուրբերին բավական է իրենց ունեցած հավատքը: Սուրբերից յուրաքանչյուրին Տեր Աստված տվել է այնպիսի հավատք, որի օգնությամբ նրանք կարող են հաղթանակ տոնել իրենց թշնամիների հետ ունեցած ճակատամարտում:

Աշխարհին և հակաքրիստոսին հաղթող սուրբերին Աստված նոր երկինքն ու նոր երկիրը տալիս է որպես ժառանգություն: Մեր Տեր Աստվածը տվել է Իր սուրբերին հաղթական հավատք, որպեսզի նրանք կարողանան ժառանգել Իր Թագավորությունը: Քանի որ Աստված տվել է մեզ հավատք, որը հաղթել է հակաքրիստոսին, Նա դարձավ մեր Աստվածը, իսկ մենք՝ Նրա զավակները: Ես շնորհակալ եմ և փառաբանում եմ մեր Տեր Աստծուն մեզ պարգևած հավատքի համար, որը հաղթանակում է մեր թշնամիների վրա:

Հատված 8. «Իսկ վախկոտներին և անհավատներին, և պիղծերին և մարդասպաններին և պոռնիկներին, և կախարդներին և կռապաշտներին և ամեն ստախոսներին բաժինը այս լճում կլինի որ կրակով և ծծումբով վառված է: Սա է երկրորդ մահը»:

Իր Էությամբ մեր Տեր Աստվածը ճշմարիտ Աստված է, և Նա սիրո Աստված է: Ովքե՞ր են այդ մարդիկ, որ Աստծո համար «վախկոտներ» են: Դա նրանք են, ովքեր ծնվել են նախածին մեղքով և ովքեր ջրի և Հոգու ավետարանի միջոցով չեն մաքրվել: Քանի որ իրենց բնությամբ նրանք ավելի շատ ծառայում են չարին, քան թե Աստծուն, ապա նրանք դարձան սատանայի ճշմարիտ ծառաները: Եվ քանի որ նրանք ծառայում են չարին Աստծո առջև և ավելի սիրում են խավարը, քան թե լույսը, ապա նրանք չեն կարող չսարսափել Աստծուց: Աստված Իր Էությամբ լույս է: Հաստատված փաստ է այն, որ մարդիկ, ովքեր իրենց էությամբ հանդիսանում են խավար, ապա նրանք սարսափում են Աստծուց: Եվ քանի որ նրանց հոգիները, ովքեր ծառայում են սատանային, սիրում են խավարը, նրանք սարսափում են Աստծուց, քանի որ Աստված լույս է: Ահա, թե ինչու համար նրանք պետք է փոխանցեն իրենց տկարություններն ու արատները Աստծուն և Նրանից ստանան մեղքերի թողություն:

«Անհավատներին», բառի տակ ենթադրվում են նրանք, ում սրտերը հաստատակամորեն հրաժարվում են հավատալ մեր Տեր Աստծուն և Նրա ջրի և Հոգու ավետարանին: Սրանք մեծագույն մեղավորներ են և Նրա թշնամիները: Նրանց հոգիները թաղված են պղծության մեջ և նրանք ապստամբում են Աստծո դեմ: Այս մարդկանց դուր է գալիս մեղք գործելը և նրանք գործում են բոլոր մտածին մեղքերը: Նրանք հետևում են կեղծ նշանների, երկրպագում են տարբեր կուռքերի և խաբում են մարդկանց: Դրա համար Աստծո արդար դատաստանով նրանք կնետվեն կրակով և ծծմբով այրվող լճի մեջ: Այսպիսին է նրանց երկրորդ մահով պատիժը:

 Աստված թույլ չի տա, որ նրանք մտնեն նոր երկինք և նոր երկիր, ովքեր «վախկոտներ» են: Նա չի թույլ տա նրանց, ովքեր չեն հավատում ջրի և Հոգու ավետարանի Խոսքին և նաև նրանց, ովքեր թաղվելով պղծության մեջ՝ դարձան սատանայի ծառաները: Նոր երկնքի և նոր երկրի փոխարեն, մեր Տեր Աստվածը պատրաստել է նրանց համար այդ թվում մարդապաններին, մարդակերներին, կախարդներին, կուռքի ծառայողներին և խաբեբաներին Իր հավիտենական պատիժը՝ կրակով և ծծմբով այրվող լիճը: Աստծո պատրաստած դժոխքը նրանց երկրորդ մահն է:

Հատված 9. «Եվ այն յոթը հրեշտակներից մեկը, որ յոթը սկավառակն ունեին վերջի յոթը պատուհասներով  լցված, ինձ մոտ եկավ, խոսեց ինձ հետ և ասեց. Եկ ցույց տամ քեզ այն հարսը, որ Գառի կինն է»:

Հրեշտակներից մեկը, որ Աստծո բարկության յոթ թասերի աղետները լցնողն էր, ասեց Հովհաննեսին. «Եկ ցույց տամ քեզ այն հարսը, որ Գառի կինն է»: Այստեղ «Գառի կինն է» խոսքի տակ ենթադրվում են նրանք, ովքեր դարձան Հիսուս Քրիստոսի հարսնացուները՝ իրենց ամբողջ սրտով հավատալով Տիրոջ պարգևած ջրի և Հոգու ավետարանին:

Հատված 10-11. «Եվ առավ տարավ ինձ հոգով մի մեծ և բարձր սար, և ինձ ցույց տվեց այն մեծ քաղաքը՝ սուրբ Երուսաղեմը, որ վայր էր գալիս Աստվածանից երկնքից. Եվ Աստծո փառքն ուներ. և նրա լուսավորությունը պատվական ակունքի նման, ինչպես բյուրեղացած յասպիս քար»:

«Մեծ քաղաքը՝ սուրբ Երուսաղեմը» խոսքերի տակ ենթադրվում է Սուրբ քաղաքը, որտեղ սրբերը կբնակվեն իրենց Փեսայի հետ: Քաղաքը, որը տեսավ Հովհաննեսը, իրականում զարմանալիորեն գեղեցիկ էր: Նա մեծ է իր չափսերով, դրսից և ներսից զարդարված է թանկարժեք քարերով, մաքուր է և լուսավոր: Հրեշտակը ցույց տվեց Հովհաննեսին, թե որտեղ են բնակվելու Քրիստոսի հարսնացուները իրենց Փեսայի հետ: Սուրբ քաղաք Երուսաղեմը, որն իջնում է երկնքից, հանդիսանում է Աստծո պարգևը, որն Աստված տալիս է Գառան հարսին:

Նոր Երուսաղեմը վառ շողշողում է, ասես թանկագին քարերից մեկը լինի: Նա նման է մաքուր և թափանցիկ բյուրեղապակու: Աստծո փառքը հավիտյան կլինի նրանց հետ, ովքեր ապրում են այդ քաղաքում: Աստծո թագավորությունը լույսի թագավորություն է և դրա համար միայն նրանք, ովքեր մաքրվել են իրենց արատներից, տկարություններից և մեղքերից, կկարողանան մտնել այդ քաղաքը: Դրա համար մենք բոլորս պետք է հավատանք, որ այդ քաղաքը մտնելու համար պետք է գիտենանք և հավատանք ջրի և Հոգու ավետարանի ճշմարիտ Խոսքին, որը մեր Տերը տվել է մեզ:

Հատված 12. «Որ մեծ և բարձր պարիսպ ուներ, և տասներկու դուռ ուներ, և դռների վրա տասներկու հրեշտակ, և նրանց վրա անուններ էին գրված, որ Իսրայելի որդկանց տասներկու ցեղերի անուններն են»:

Քաղաքի դարպասները պահպանում են տասներկու հրեշտակներ և նրանց վրա գրված են Իսրայելի տասներկու ցեղերի անունները: Քաղաքն ունի «մեծ և բարձր պարիսպ»:  Սա մեզ ասում է այն մասին, որ այդ քաղաքը մտնելն այդքան էլ հեշտ չէ: Այլ բառերով ասած, Աստծո առջև մեղքերից հնարավոր չէ փրկվել մարդկային ջանքերով կամ էլ ինչ-որ մի բանի օգնությամբ, որն Աստված է ստեղծել:

Որպեսզի մեր մեղքերից ազատագրվենք և մտնենք Աստծո Սուրբ քաղաքը, անհրաժեշտ է ունենալ հավատք, Հիսուսի տասներկու աշակերտների նման, ովքեր հավատում էին ջրի և Հոգու ավետարանին: Դրա համար նրանք, ովքեր չունեն այսպիսի հավատք, երբեք չեն կարողանա մտնել Սուրբ քաղաքը: Դրա համար Տեր Աստված կանգնեցրել է տասներկու հրեշտակների, որ նրանք պահպանեն Սուրբ քաղաքի դարպասները:

«Եվ նրանց վրա անուններ էին գրված», այս խոսքերը մեզ ասում են այն մասին, որ քաղաքի տերերն արդեն որոշված են: Եվ դա ոչ այլ ոք է, քան՝ Տերն ու Նրա ժողովուրդը, որովհետև քաղաքը պատկանում է Նրա ժողովրդին, ովքեր հիմա դարձել են Նրա զավակները:

Հատված 13. «Արևելքից երեք դուռ, հյուսիսից երեք դուռ, հարավից երեք դուռ, և արևմուտքից երեք դուռ»:

Քաղաքի յուրաքանչյուր կողմից՝ արևելքից, հյուսիսից, հարավից և արևմուտքից առկա է երեքական դարպասներ: Սա մեզ ասում է այն մասին, որ միայն նրանք, ովքեր ստացել են մեղքերի թողություն՝ ամբողջ սրտով հավատալով ջրի և Հոգու ավետարանին, կարող են մտնել այդ քաղաքը:

Հատված 14. «Եվ քաղաքի պարիսպը տասներկու հիմեր ուներ, և նրանց վրա Գառի տասներկու առաքյալների տասներկու անունները»:

Տներ կամ տարբեր շինություններ կառուցելու համար օգտագործվել են հսկայական քարեր: Աստվածաշնչում «քար» բառը նշանակում է Տեր Աստծո նկատմամբ ունեցած հավատքը: Այս խոսքն ասում է մեզ այն մասին, որ մտնել Տեր Աստծո Սուրբ քաղաք, կարելի է միայն հավատքով, որը Նա տվել է մարդկությանը, հավատք՝ մեր մեղքերի կատարյալ քավության նկատմամբ: Սուրբերի հավատքն ավելի թանկ է, քան Սուրբ քաղաքի թանկարժեք քարերը: Այս տողերում խոսվում է այն մասին, որ քաղաքի պարիսպն ունի տասներկու հիմքեր, որի վրա գրված են Գառան տասներկու առաքյալների անունները: Ի նկատի ունի, որ մտնել Աստծո քաղաք, թույլատրված է միայն նրանց, ովքեր ունեն Հիսուս Քրիստոսի տասներկու առաքյալների նման հավատք: 

Հատված 15. «Եվ ինձ հետ խոսողը մի ոսկի եղեգ ուներ, որ չափեր քաղաքը, և նրա դռները, և նրա պարիսպը»:

Սա նշանակում է, որ Աստծո կառուցած քաղաք կարելի է մտնել միայն ունենալով հավատք, որը Նա հավանում է և տալիս է մեղքերի թողություն: Այստեղ ասվում է, որ Հովհաննեսի հետ խոսացող հրեշտակն ուներ ոսկե եղեգ քաղաքը չափելու համար: Սա նշանակում է, որ մենք պետք է հավատանք շնորհքին, որն Աստված ջրի և Հոգու ավետարանի միջոցով տվել է մեզ: Քանի որ Սուրբ Գրքում գրված է. «Հավատքն էլ հուսացած բաների հաստատությունը և չերեվացող բաների ապացույցն է» (Եբրայեցիս 11:1): Աստված իրոք որ մեզ տվել է Սուրբ քաղաքը, Նոր Երկինքն ու Նոր Երկիրը, տվել է նույնիսկ ավելին, քան մենք հույս ունեինք:

Հատված 16. «Եվ քաղաքը քառակուսի էր. և նրա երկայնությունն այնքան էր, որքան նրա լայնությունը, և չափեց քաղաքը եղեգով, և նրա չափը տասներկու հազար ասպարեզ, նրա երկայնությունը և լայնությունը և բարձրությունը հավասար է»:

Սուրբ քաղաքը տեղակայված է չորս անկյունաձև, միևնույն լայնության, երկայնության և բարձրության: Սա մեզ ասում է այն մասին, որ մենք բոլորս պետք է հավատանք վերստին ծնունդին, որպես Աստծո ժողովուրդ, այն բանից հետո, երբ կհավատանք ջրի և Հոգու ավետարանին: Որովհետև մեր Տեր Աստվածը թույլ չի տա մտնել Աստծո Թագավորություն այն մարդուն, ով չի ունենա ճիշտ այնպիսի հավատք, ինչպիսին է ջրի և Հոգու ավետարանի ճշմարիտ հավատքը:

Գոյություն ունեն բազմաթիվ մարդիկ, ովքեր հավատում են, որ նույնիսկ ունենալով մեղքեր, կարող են մտնել Սուրբ քաղաքը: Կմտնեն միայն այն պատճառով, որ նրանք քրիստոնյաներ են: Սակայն դա այդպես չէ: Մեր Տերը ազատեց մեղքերից, պարգևեց Սուրբ Հոգին և Իր ժողովուրդը դարձրեց միայն նրանց, ովքեր հավատում են այն ճշմարտությանը, որը հռչակում է, որ Նա քավեց մարդկանց մեղքերն Իր մկրտությամբ և Խաչի վրա թափված արյամբ: Այսպիսին է հավատքը, որն Աստված պահանջում է մեզանից:

Հատված 17. «Եվ նրա պարիսպը չափեց հարյուր քառասունչորս կանգուն. Մարդու չափով, որ հրեշտակինն է»:

Աստվածաշնչում «չորս» թիվը նշանակում է տառապանքներ: Հավատքը, որը մեր Տերը պահանջում է մեզանից, ամենևին էլ այն չէ, որը կարող է ունենալ յուրաքանչյուր մարդ: Նման հավատք կարող է ունենալ նա, ով դավանում է Աստծո Խոսքը նույնիսկ այն ժամանակ, երբ Նա նույնիսկ իր ամբողջ բանականությամբ չի կարող գիտակցել այդ Խոսքը: Որպեսզի կարողանանք Սուրբ քաղաք մտնել, քրիստոնյային բավական չէ միայն հավատալ Հիսուսի խաչին և հավատալ նրան, որ Տերը Աստված է և Փրկիչ: Գիտեք արդյո՞ք, թե ինչ նկատի ուներ Տերը, երբ Նա ասեց. «Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ քեզ. Եթե մեկը ջրից և Հոգուց չծնվի, նա կարող չէ Աստծո արքայությունը մտնել»: Գիտեք արդյո՞ք, թե ինչու մեր Տերը եկավ այս աշխարհ: Ինչո՞ւ նա մկրտվեց Հովհաննեսի կողմից: Ինչո՞ւ կրեց աշխարհի մեղքերը խաչի վրա և թափեց այնտեղ արյուն: Եթե դուք կարող եք պատասխանել այս հարցերին, ապա դուք կհասկանաք, թե ինչի մասին եմ ես այստեղ խոսում:

Հատված 18. «Եվ նրա պարիսպի շինվածքը յասպիս քարից էր. և քաղաքը մաքուր ոսկի էր իստակ ապակու նման»:

Այս խոսքերը մեզ ասում են, որ հավատքը, որը թույլ է տալիս մեզ մտնել Աստծո Սուրբ քաղաքը, անբիծ մաքուր է և ոչ մի ընդհանուր բան չունի այս ունայն աշխարհի հետ:

Հատված 19-20. «Եվ քաղաքի պարիսպի հիմունքը զարդարված էին ամեն ազնիվ ակունքներով. Առաջին հիմքը յասպիս, երկրորդը շափյուղա, երրորդը քաղքեդոն, չորրորդը զմրուխտ, հինգերորդը եղեգնաքար, վեցերորդը սարդիոն, յոթներորդը ոսկեքար, ութերորդը բյուրեղ, իներորդը տպազիոն, տասներորդը քրիսոպրասոս, տասնմեկերորդը հակինթ, տասներկուերորդը ամեթովս»:

Քաղաքի պարիսպների հիմքերը զարդարված են տարբեր թանկարժեք քարերով: Այս տողերը մեզ ասում են այն մասին, որ Աստծո Խոսքը կարող է կերակրել մեզ հավատքի տարբեր ոլորտներում: Իսկ այդ թանկարժեք քարերը խորհրդանշում են այն օրհնությունները, որոնցով մեր Տերը կպարգևատրի Իր սուրբերին:

Հատված 21. «Եվ տասներկու դուռը տասներկու մարգարիտից՝ ամեն մեկ դուռը մեկ մարգարտից. և քաղաքի հրապարակը մաքուր ոսկի, ինչպես թաթանցիկ ապակի»:

Համաձայն Աստվածաշնչի, մարգարիտը հանդիսանում է Ճշմարտության խորհրդապատկերը (Մատթեոս 13:46): Մարդը, ով անկեղծորեն ցանկանում է գտնել ճշմարտությունը, ուրախությամբ կհրաժարվի այն ամենից, ինչ ունի, որպեսզի ճանաչի Ճշմարտությունը, որը տալիս է հավիտենական կյանք: Վերը նշված խոսքն ասում է մեզ, որ սուրբերը, ովքեր կմտնեն Սուրբ քաղաքը, պետք է բացարձակապես համբերատար լինեն, քանի դեռ նրանք ապրում են այս երկրի վրա: Նրանք պետք է հաստատակամորեն ամուր կառչեն ճշմարտության նկատմամբ ունեցած իրենց հավատքից: Այլ խոսքերով, նրանք, ովքեր հավատում են ճշմարտության Խոսքին, որը Տերն է հռչակել, պետք է ունենան մեծ համբերություն և համառություն, որպեսզի պաշտպանեն իրենց հավատքը:

Հատված 22- 23. «Եվ տաճար չտեսա նրա մեջ, որովհետև Տեր Աստված Ամենակալը և Գառն է նրա տաճարը: Եվ քաղաքը ոչ արեգակի և ոչ էլ լուսնի պետք չուներ, որ լույս տան նրա մեջ. Որովհետև Աստծո փառքը լուսավորում էր նրան, և նրա ճրագը Գառն էր»:

Այս խոսքի տողերն ասում են այն մասին, որ Հիսուս Քրիստոսը, ով Թագավորաց Թագավոր է, Իր գիրկը կառնի բոլոր սուրբերին: Եվ, որ Սուրբ քաղաք Երուսաղեմը կարիք չունի արեգակի լույսի և ոչ էլ լուսնի լույսի, քանի որ Հիսուս Քրիստոսը, ով աշխարհի Լույսն է, կլուսավորի նրան:

Հատված 24. «Եվ փրկյալների ազգերը նրա լույսով պիտի գնան. և երկրի թագավորները իրենց փառքը և պատիվը կբերեն նրա մեջ»:

Այս խոսքն ասում է այն մասին, որ այն մարդիկ, ովքեր ապրել են Հազարամյա Թագավորությունում, հիմա կմտնեն նոր երկինք և նոր երկիր: «Երկրի թագավորները» խոսքը ենթադրում է սուրբերին, ովքեր ապրել են Հազարամյա Թագավորությունում: Եվ այս երկրային թագավորները շարունակում է խոսքը. «իրենց փառքը և պատիվը կբերեն նրա մեջ»: Սա ասում է այն մասին, որ սուրբերը, ովքեր ապրում են իրենց փառավոր մարմիններում, լքելով Հազարամյա Թագավորությունը՝ հիմա կմտնեն Աստծո ստեղծած նոր երկինքի ու նոր երկիրի թագավորությունը:

Այս կերպ, Սուրբ քաղաք Երուսաղեմ կարող են մտնել միայն նրանք, ովքեր ապրելով այս երկրի վրա՝ ստացել են վերստին ծնունդ՝ հավատալով ջրի և Հոգու ավետարանին և հափշտակվել են երկինք և հազար տարի մնացել են Քրիստոսի Թագավորությունում:

Հատված 25. «Եվ նրա դռները չեն փակվի ցերեկը, որովհետև գիշեր չի լինի այնտեղ»:

Քանի որ Նոր Երկինքն ու Նոր Երկիրը, որտեղ գտնվում է Սուրբ քաղաքը, արդեն լցված է աստվածային լույսով, ապա այնտեղ չի լինի ոչ գիշեր և ոչ էլ չարը:

Հատված 26. «Եվ ազգերի փառքը և պատիվը կբերեն նրա մեջ»:

Այս տողերն աում են այն մասին, որ նրանք, ովքեր հազար տարի ապրել են Քրիստոսի Թագավորությունում, շնորհիվ Տեր Աստծո հրաշալի զորությանը, հիմա կարող են մտնել նոր երկնքի և նոր երկրի Թագավորություն, որտեղ կանգնած է Սուրբ քաղաքը:

Հատված 27. «Եվ բնավ չի մտնի նրա մեջ ոչ մի անմաքրություն անող և պղծություն և ստություն գործող, բայց միայն նրանք, որ Գառի կյանքի գրքի մեջ գրված են»:

Ինչպես քրիստոնյաների, այնպես էլ այս աշխարհի մյուս մարդկանց մեջ բոլոր նրանք, ովքեր չգիտեն ջրի և Հոգու ավետարանի ճշմարտությունը, հանդիսանում են մարդիկ, ովքեր լիքն են պղծություններով, գարշելիություններով և խաբեբայությամբ: Դրա համար նրանք չեն կարող մտնել Սուրբ քաղաքը:

Այս խոսքում Աստծո Խոսքը թույլ է տալիս մեզ համոզվել, թե որքանով է մեծ ջրի և Հոգու ավետարանի զորությունը, որը Տերը պարգևել է մեզ երկրի վրա: Չնայած նրան, որ մեծ քանակությամբ մարդիկ են լսել ջրի և Հոգու ավետարանը այս երկրի վրա, այսպես ասած, քրիստոնյաների մեջ գտնվում են մարդիկ, ովքեր մերժում են այս ավետարանը: Սակայն, միայն ջրի և Հոգու ավետարանի նկատմամբ եղած հավատքն է հանդիսանում Երկնային Թագավորության դարպասների բանալին:

Դեռևս շատ մարդ է մնում անտեղյակ այս ճշմարտությունից: Սակայն դուք պետք է իմանաք, որ կյանքի գրքում կգրվեն յուրաքանչյուր մարդու անուն, ովքեր հավատում են, որ ջրի և Հոգու ավետարանի միջոցով Տերը փրկել է նրանց իրենց մեղքերից և տվել է նրանց Երկնային Թագավորության բանալիները: Եթե դուք հավատում եք ջրի և Հոգու ավետարանի ճշմարտությանը, ապա դուք կհագնվեք Սուրբ քաղաք մտնելու շնորհքը: