Sermons

[21-2] <Հայտնություն 21:1-27> Մենք Պետք է Ունենանք Աստծուն Հաճելի Հավատք



<Հայտնություն 21:1-27>


Աստված տվել է մեզ Նոր Երկինք և Նոր Երկիր: Տերն ասում է մեզ, որ այն ամենը, ինչ մենք տեսնում ենք հիմա, ներկայիս երկինքը, երկիրը և այն ամենը, ինչ կա նրանում, այս ամենը կանհետանա: Աստված ասում է, որ նրանց փոխարեն Նա մեզ կտա Նոր Երկինք և Նոր Երկիր և նոր ծով: Նա ամեն բան կնորոգի այս նոր ստեղծված աշխարհում: Դա նշանակում է, որ Տեր Աստված որպես պարգև Իր սուրբերին կտա, ովքեր ունեցել են մասնակցություն առաջին հարության մեջ, նոր երկինքն ու նոր երկիրը: Այդ շնորհքը Աստծո պարգևն է, որով Նա կօժտի բոլոր սուրբերին, ովքեր ստացել են մեղքերի թողություն:

Այդպիսով, Աստված կուղարկի Իր շնորհքը սուրբերին, ովքեր մասնակցել են առաջին հարությանը: Այս շնորհքը հասանելի է միայն այն սուրբերին, ովքեր հավատալով Քրիստոսի ջրի և Հոգու ավետարանին, ստացել են մեղքերի թողություն: Եվ Տերը կդառնա այս սուրբերի Փեսացուն:  Այսուհետ մնում է, որ հարսները Փեսացուի պաշտպանության ծածկոցը հագնեն, լցվեն Նրա շնորհքով և Գառան հարսների զորությամբ: Նրանց միայն մնում է ապրել Նրա Թագավորության փառքի մեջ հավիտյանս հավիտենից: 

Հայտնության այս գլխում խոսվում է այն մասին, որ Սուրբ քաղաք Երուսաղեմը իջնում է երկնքից: Սա սովորական քաղաք չէ, քանի որ այս քաղաքը իջնում է երկնքից և սքանչելի է ինչպես հարսնացուն, որը զարդարված է իր ամուսնու համար:

Սուրբերի համար Աստված պատրաստել է Սուրբ քաղաք: Դա Երուսաղեմն է, Աստծո Տաճարը: Այս տաճարը նախատեսված է միայն Աստծո սուրբերի համար: Եվ այս ամենը մտածված էր Հիսուս Քրիստոսում, նախքան Աստված կարարեր այս աշխարհը: Դրա համար սուրբերը չեն կարող չգոհանալ Տեր Աստծուց և չեն կարող չփառաբանել Նրան այս շնորհալի պարգևի համար:

Այն, որ սուրբերը դարձան Աստծո ժողովուրդ և այն, որ Նա դարձավ նրանց Աստվածը, այս ամենը Աստծո ողորմությունն ու պարգևն է, որը սուրբերը ստացան Նրանից ջրի և Հոգու ավետարանի նկատմամբ ունեցած փրկարար հավատքի համար:

Դրա համար բոլոր նրանք, ովքեր օրհնված են մտնելու Տիրոջ Տաճարը և օրհնված են ապրելու Նրա հետ, կգոհանան Աստծուց և կգովաբանեն Նրան հավիտյանս հավիտենից: Որովհետև Սուրբ Գրքում գրված է, որ Աստված կսրբի նրանց աչքերից արցունքները, որ այլևս չի լինի ոչ մահ և ոչ էլ արտասուք: Ոչ ոք այլևս չի տառապի, քանի որ առաջիններն անցան: Չնայած այն բանին, որ ներկա աշխարհում շատ են զրկանքները, տառապանքները և ցավերը, նոր երկնքում և նոր երկրի վրա նմանատիպ բաներ չեն լինի, ամեն բան կանցնի: Աստծո պարգևած Նոր երկնքում և նոր երկրում ապրողներն այլևս երբեք արցունք չեն թափի՝ սգալով մտերիմների և բարեկամների կորուստը և թախիծն այլևս նրանց չի այցելի:

Երբ կգա սուրբերի նոր երկինք և նոր երկիր մտնելու ժամանակը, նախկին երկինքն ու երկիրը իրենց վիշտերով և թախիծներով միասին պարզապես կանհետանան: Եվ սուրբերին կմնա միայն ապրել փառքի և շնորհքի մեջ Աստծո հետ միասին նոր երկնքում և նոր երկրի վրա: Աստված կհեռացնի նախկին աշխարհի անկատարությունները, որովհետև նոր աշխարհը Նա կստեղծի կատարյալ:

21-րդ գլխում խոսվում է նոր երկնքի և նոր երկրի մասին, որոնք կհետևեն այս աշխարհի հիմնովին ոչնչացմանը, այն բանից հետո, երբ կավարտվի Հազարամյա Թագավորությունը, որի մասին նկարագրված է 20-րդ գլխում: Այս գլուխն ավարտվում է նրանով, որ այն ամենը, ինչ նույնիսկ փոքրիկ կապ ուներ նախկին աշխարհի հետ, կանհետանա: Անցան հակաքրիստոսի, գազանի, կեղծ մարգարեի և նրանց հետևորդների ժամանակները, ովքեր չէին հավատում Աստծուն և ապստամբել էին Նրա դեմ: Քանի որ Հազարամյա Թագավորությունը հասավ իր վախճանին, նրանք բոլորը գցվեցին կրակե լճի մեջ և նրանց հնարավոր է տեսնել միայն մի վայրում՝ դժոխքում:

Այսպիսով, 21-րդ գլխում Աստված մեզ հետ խոսում է նոր երկնքի և նոր երկրի մասին, որը Նա տալիս է Իր սուրբերին: Նոր երկնքում և նոր երկրի վրա ամեն բան կատարյալ կլինի և մեղավորների համար այնտեղ տեղ չի լինի: Ինչպես որ դուք գնում էք գազանանոց, որպեսզի վայրի կենդանիներին տեսնեք, կգա մի ժամանակ, երբ դուք սատանային և նրա հետևորդներին տեսնելու համար կգնաք դժոխք: Այնտեղ, որտեղ Աստված կպատրաստի մեզ համար նոր երկինք և նոր երկիր, մեր Տերը կբնակվի մեզ հետ: Աստված կառուցել է մեզ համար Սուրբ քաղաք, հրաշալի պարտեզներով և բուսաբանական այգիներով: Երբ կգա նոր երկնքի և նոր երկրի ժամանակը, նախկին աշխարհում գոյություն ունեցող ամեն բան իր բոլոր անկատարություններով կանհետանա: Միայն ճշմարտությունը կմնա հավիտյան: Եվ կատարյալ սուրբերը կթագավորեն Երկնային Թագավորությունում հավիտյանս հավիտենից:



Չարժե ճնշվել ներկայիս ժամանակներում


Ներկայիս ժամանակները խավարի և անհուսության ժամանակներ են: Մեր դարում անհնար է փնտրել և գտնել հույս, քանի որ ապագան ծածկված է խավարով և անհայտությամբ: Ահա, թե ինչու համար, չնայած այն բանին, որ մենք քարոզում ենք ավետարանը, մենք մեզ զգում ենք թույլ և հիասթափված: Դրանից ինձ մոտ հաճախ է պատահում, որ իմ սիրտը ծանրանում է: Սակայն, կարդալով Հայտնության Խոսքը և պարզաբանելով այն՝ ես հասկացա, որ սուրբերին և Աստծո ծառաներին, ովքեր ապրում են ժամանակների վախճանի նախաշեմին, տխրելու կամ վշտանալու պատճառ չկա: Ես գիտակցեցի, որ ներկայիս տառապանքները ժամանակավոր են և անցողիկ, և որ ուղիղ իմ առջև բացվում է սքանչելի մի աշխարհ և Աստված իմ սիրտը զորացրեց, որպեսզի այն այլևս չտատանվի:

Եթե մենք նայենք մեր ներկայիս վիճակին, ապա կտեսնենք, որ կյանքը լի է վիշտերով և թախիծներով և նա անհետաքրքիր է: Եվ մենք հակված ենք ընկնելու հիասթափության մեջ՝ ավետարանի ծառայության մեջ հանդիպելով անվերջանալի դժվարությունների և արգելքների: Թերևս, Աստծո շնորհքն արդեն պատրաստ է թափվելու մեր վրա, չնայած այն բանին, որ մենք չենք կարող մեր աչքերով տեսնել դա, և դրա համար մեր սրտերը լի են մեծ հույսի ուրախությամբ: Պատճառը, որի համար մենք չունենք անհրաժեշտություն ապրելու տխրության մեջ, կայանում է նրանում, որ մեր Աստվածը տվել է մեզ նոր երկինք և նոր երկիր:

Հավատու՞մ եք նոր երկնքին և նոր երկրին: Թերևս, դուք ոչինչ չգիտեք նրանց մասին, սակայն միևնույնն է խորհրդածե՞լ եք երբևէ դրա մասին:

Այս աշխարհի վրա նույնպես կան ոչ պակաս սքանչելի անկյուններ: Երբ խոսքը գնում է այս կյանքի համար բարենպաստ պայմանների մասին, ապա մենք հաճախ խոսում ենք ծառերի, գետի ափի մոտ գտնվող կանաչ մարգագետինների մասին, դաշտային ծաղիկների և իհարկե բարի մարդկանց մասին: Պետք է ցայտի մաքուր ջուր և չպետք է վատ մարդիկ լինեն և մենք ոչ մի բանի կարիք չպետք է ունենանք: Վայրը, որտեղ պահպանված են բոլոր նախապայմանները, մենք անվանում ենք աշխարհի հրաշալի անկյուն: Սակայն, Երկնային Թագավորությունում, որտեղ ամեն բան կատարյալ է, ամեն բան ավելի սքանչելի է, քան որևէ տեղ այս երկրի վրա:

Հարց է ծագում, ու՞մ համար է Աստված պատրաստել կատարյալ Սուրբ քաղաքը, որը իջեցնելու է երկնքից: Աստված պատրաստել է այդ քաղաքը իր սուրբերի և միայն նրանց համար: Ահա, թե ինչու համար մենք պետք է մոռանանք այն ամենը, ինչ վերաբերվում է ներկայիս երկրին: Չնայած այն բանին, որ մենք ապրելու ենք փառքի մեջ Հազարամյա Թագավորությունում, սակայն նոր երկնքում և նոր երկրի վրա մենք ավելի մեծ փառքի մեջ կբնակվենք Տիրոջ հետ միասին: Որպեսզի մենք կարողանայինք ապրել նոր երկնքում և նոր երկրի վրա, Աստված փրկեց մեզ՝ ուղարկելով Հիսուս Քրիստոսին և Նա հարություն կտա և կհափշտակի մեզ: Ապրել Տիրոջ հետ կատարյալ մարմիններում, ինչպիսին է հարությալ Քրիստոսի մարմինը, իրենից ներկայացնում է երանությամբ և կյանքի շնորհքով լեցված մի տեսարան, որը սպասում է մեզ:

Որպեսզի մեզ տա նոր երկնքի և նոր երկրի Թագավորությունը, Աստված այնպես արեց, որ մենք ծնվենք այս աշխարհում և այնուհետև Նա փրկեց մեզ: Քանի որ սուրբերն ապրում են այս աշխարհում հանուն Աստծո նախասահմանության ծրագրի իրականացման, ապա նրանք բոլորը կարող են ապրել բարենպաստ կյանքով՝ չբախվելով ոչ դժվարությունների, ոչ վիշտերի և ոչ էլ տխրության հետ: Տեսնելով, թե ինչ է արել Տերը մեզ համար ապագայում, մենք կարող ենք ապրել՝ ստանալով կյանքից միայն դրական զգացմունքներ:

Սակայն, ինքներս մեր մեջ նայելով և տեսնելով աշխարհի քաղաքական և տնտեսական անհուսալի վիճակը, մեզ ոչինչ չի մնում, քան ընկնել հիասթափության մեջ: Դուք և ես, երբեք չպետք է մոռանանք այն մասին, որ Աստված տվել է մեզ նոր երկինքն ու նոր երկիր: Մենք երբեք չպետք է մոռանանք, որ Երկնային Թագավորությունը պատկանում է մեզ: Սա իրականություն է և փաստ: Եթե նույնիսկ ձեզ շրջապատող աշխարհը ցանկանում է վշտացնել ձեզ, մի տրվեք դրան: Չարժե խուճապի մատնվել կամ էլ կատաղել, այլ դիմեք Աստծուն: Ապրեք հույսով, հավատացեք, որ Տերն իրոք որ տվել է Իր սուրբերին նոր երկինք և նոր երկիր: 

Աստված ասեց, որ Ինքը կստեղծի նոր երկինք: Աստված պատվիրեց Հովհաննեսին գրել Իր խոսքերը այդ մասին. «Եվ այս խոսքերը ճշմարիտ են և ստույգ»: Նրանք, ովքեր մասնակցել են առաջին հարությանը, նույնպես կօժտվեն այնտեղ ապրելու շնորհքով, այնտեղ, որտեղ Տերը կստեղծի նոր երկինք և նոր երկիր: Այն, ինչ Աստված պատրաստել է Իր սուրբերի համար, մենք ի վիճակի չենք նույնիսկ մեր երազներում պատկերացնել դա, քանի որ մեր մարդկային մտքին այն անհասանելի է: Դրա համար սուրբերը և երկրի վրա ամեն արարած կգոհանան Աստծուց և Նրան կտան պատիվն ու փառքը Նրա մեծ գործերի համար:

Աստվածաշունչն ասում է. «Հավատքը հուսացված բաների հաստատությունն է և չերևացող բաների ապացույցը» (Եբրայեցիս 11:1): Չնայած այն բանին, որ մենք չենք կարող մեր աչքերով տեսնել Աստծո գործերը, ինչևիցե, դրանք իրական փաստ են: Մենք հույս ունենք մեր բոլոր մեղքերի քավության համար և հավատալով մեր փրկությանը, մենք իրոք որ փրկվեցինք մեր մեղքերից: Եվ քանի որ լինելով փրկված, մենք ցանկանում ենք և հույս ունենք հավիտյան ապրել կատարյալ աշխարհում, որտեղ մենք ոչ մի բանի կարիք չենք ունենա, ապա Աստված իրականացրեց այն, ինչին մենք սպասում էինք ակնկալիքով: Այն ամենը, ինչ մենք ուզում էինք և հույսով սպասում էինք, իրականություն դարձավ, քանի որ մեր բոլոր հույսերը իրական են:

Հայտնության 10-րդ գլխում պատմվում է այն մասին, թե ինչպես Տերն Իր հրեշտակի միջոցով, ով մի ոտքով կանգնած էր ծովի վրա, իսկ մյուսով ցամաքի, խոսեց Հովհաննեսի հետ: Հովհաննեսը ցանկանում էր գրի առնել նրա խոսքերը, սակայն, Աստված պատվիրեց նրան չգրել իր լսածը: Նրանում գոյություն ունեն որոշ բաներ, որը Նա թույլ չտվեց գրի առնել, քանի որ դա խորհուրդ է, որն Աստված կբացի միայն սուրբերին:

Այդ խորհուրդը ոչ այլ ինչ է, քան մեր հափշտակությունը: Որպեսզի մենք ստույգ իմանանք, թե երբ է տեղի ունենալու մեր հափշտակությունը, մենք պետք հասկանանք, որ Աստծո յոթերորդ փողը հանդիսանում է այդ խորհուրդի բացահայտման բանալի պահը: Եվ այսպես, ե՞րբ է հնչելու յոթերորդ փողը: Յոթերորդ փողը կհնչի, երբ կանցնի Մեծ Նեղության յոթ տարիների առաջին երեք ու կես տարիները: Այդ ժամանակ կլինի սուրբերի հարությունն ու հափշտակությունը: Հափշտակության ավարտին Աստծո բարկության յոթ թասերի աղետները կհեղվեն երկրի վրա:

Մի քանի տարի առաջ ես քարոզում էի «Փոքր Ասիայի յոթ եկեղեցիները» թեման: Բացի այդ, ես գրել եմ գիրք այդ յոթ փոքր ասիական եկեղեցիների մասին, և այդ գրքի պարունակությունն ամբողջովին համընկնում է նրան, ինչ ես պատմում եմ այստեղ:

Կրկին կարդալով այդ գիրքը, ես տեսա, որ չնայած ժամանակների փոփոխությանը, Աստծո Խոսքը այս անցած ժամանակահատվածում չի կրել ոչ մի չնչին փոփոխություն անգամ:

Դուք ցանկանու՞մ էք ապրել նոր երկնքում և նոր երկրի վրա, որն Աստված պատրաստել է ինձ և ձեզ համար: Այնտեղ չկա ներկայիս աշխարհի անկատարություններն ու թերությունները: Երբ Աստված ասաց, որ Նա ամեն բան նորը կանի, որոշ մարդիկ Նրա Խոսքը մեկնաբանեցին յուրովի: Նրանք կարծեցին, որ Աստված պարզապես կվերափոխի այն, ինչն արդեն գոյություն ունի այս աշխարհում: Սակայն, ինչպես մենք տեսնում ենք 21-րդ գլխում և հետո, դա բացարձակապես նոր աշխարհ է, բացարձակապես տարբեր նախկին աշխարհից: Վերստին ծնվածները կլինեն Աստծո արարած նոր երկնքի և նոր երկրի մասնակիցները, որովհետև նրանք ստացան աստվածային բնության գծեր: Այլ խոսքերով ասած, քանի որ նրանք դարձան աստվածային էության մասը:

Նրա փոխարեն, որպեսզի մտածենք հիմնվելով նյութական աշխարհի հասկացությունների վրա, մենք պետք է խորհենք հոգևոր հարթության վրա: Ես աղոթում եմ, որ դուք բոլորդ լինեք այնպիսի սուրբեր և Աստծո ծառաներ, ովքեր հավատում են նրան, ինչ Աստված իրականում տվել է նրանց հոգիներին, ովքեր հավատում են, որ Աստծո բոլոր խոստացված, սակայն դեռ չկատարված խոստումները անպայման կկատարվեն: Աստված լցրել է մեզ Իր մեծ շնորհքով: Աստված ասեց, որ ծարավածին Նա կտա ձրի խմելու կենդանի ջրի աղբյուրից: Այստեղ ի նկատի չունի ջրի և Հոգու ավետարանը: Եթե մարդը հավատում է, որ Աստված կհագեցնի իր ծարավը՝ տալով նրան ավետարանը այս երկրի վրա և կազատի նրան մեղքերից, դա նույնպես նշանակում է խմել կենդանի ջրերից: Սակայն, Հայտնության տողերը դրան չեն վերաբերվում: Այստեղ ի նկատի է առնվում իսկական կյանքի ջուրը, որը կըմպեն նոր երկնքում և նոր երկրի վրա: Յուրաքանչյուր ոք, ով կխմի այս կենդանի ջրից, երբեք չի մահանա, իսկ նրա մարմինը կնմանվի Տիրոջ մարմնին և այդ մարդը կապրի Տիրոջ հետ հավիտյանս հավիտենից: Մեր Տեր Աստվածը ծրագրել և իրականացրել է ամենը սկզբից մինչև վերջ: Այն ամենն, ինչ Աստված արել է, արել է Իր և Իր սուրբերի համար: Դրա համար Աստված սուրբերին անվանում է Քրիստոնյաներ և համաձայն Նրա ծրագրի, նրանք դարձան Աստծո իսկական զավակները: Նրանք, ովքեր դարձան սուրբեր՝ հավատալով ջրի և Հոգու ավետարանին, հիմա կարող են հասկանալ՝ հիմնվելով Աստծո մեծ սիրո նկատմամբ ունեցած հավատքի և Նրա սքանչելի գործերի վրա, որ իրենք ունեն ամեն բան, որպեսզի հավիտյան գոհանան և գովաբանեն Աստծուն:

Քանի որ Աստված ասեց. «ծարավածին կտամ ձրի, ըմպելու կյանքի կենդանի ջրերից», Նա իրականում տվեց Իր սուրբերին կենդանի ջրի աղբյուրից և թույլ տվեց նրանց վայելել հավիտենական կյանքը: Սա մեծագույն պարգևն է, որով Աստված պարգևատրեց Իր սուրբերին: Հիմա սուրբերը հավիտյան կբնակվեն նոր երկնքում և նոր երկրի վրա: Այլ բառերով ասած, սուրբերն հիմա Աստծո զավակներ են դարձել, ովքեր Տեր Աստծո նման կապրեն հավիտյան և կապրեն փառքի մեջ: Ես նորից հայտնում եմ իմ շնորհակալությունը Աստծուն և մատուցում եմ Նրան գովաբանություն Իր տված մեծ շնորհքի համար:



Ջրի և Հոգու Ավետարանի նկատմամբ ճշմարիտ հավատքը, թույլ է տալիս մեզ հաղթելու աշխարհին


Հովհաննես առաքյալը կրկին վերադառնում է ներկային: Խոսք 7-րդն ասում է. «ով որ հաղթե, ամենը կժառանգե. և ես կլինեմ նրան Աստված, և նա կլինի ինձ որդի»: 

«Ով որ հաղթե», խոսքի տակ ենթադրվում են նրանք, ովքեր պաշտպանում են իրենց հավատքը, որն Աստծո պարգևն է: Այս հավատքը օգնում է սուրբերին հաղթահարել ամեն դժվարություն և դժբախտություն և օգնում է դիմակայել գայթակություններին: Մեր հավատքը Տիրոջ և Նրա ջրի և Հոգու ավետարանի ճշմարիտ սիրո նկատմամբ այն է, ինչը տալիս է մեզ հաղթանակ աշխարհի բոլոր մեղքերի նկատմամբ և թույլ է տալիս մեզ խուսափել Աստծո պատժից: Դա այն է, որը թույլ է տալիս հաղթել մեր թշնամիներին, հաղթել մեր տկարություններն ու հաստատակամորեն տանել հակաքրիստոսի հետապնդումները:

Ես գոհանում եմ և փառաբանում եմ Նրան այս աշխարհի նկատմամբ մեզ հաղթանակ պարգևելու համար: Սուրբերը, ովքեր հավատում են Տիրոջը, իրենց հավատքով կարող են հաղթել հակաքրիստոսին, քանի որ նրանցից յուրաքանչյուրին Տեր Աստված տվել է այնպիսի հավատք, որի շնորհիվ նրանք կարող են հաղթանակ տոնել իրենց բոլոր թշնամիների նկատմամբ: Հիմա Աստված թույլ է տվել սուրբերին, ովքեր հավատքով հաղթել են հակաքրիստոսին և այս աշխարհին ժառանգել նոր երկինքն ու նոր երկիրը: Ես գոհանում եմ Աստծուց և փառաբանում եմ Նրան իր պարգևած հաստատակամ հավատքի համար:

Աստված ասեց, որ հաղթողին Նա կտա որպես ժառանգություն նոր երկինք և նոր երկիրը, որտեղ չեն լինի ոչ արցունքներ, ոչ վիշտ և ոչ էլ տխրություն: Միայն հաղթողներն են արժանի նման ժառանգություն ստանալու: Հավատք հաղթանակի նկատմամբ, դա հավատքն է ջրի և Հոգու ավետարանի նկատմամբ, որն Աստված տվել է մեզ: Դա այն հավատքն է, որով մենք կհաղթենք այս աշխարհին, մեր մեղքերին, մեր տկարություններին և հակաքրիստոսին: Որպես պարգև մեր հավատքի դիմաց, որը հաղթում է հակաքրիստոսին, մենք շուտով Տերից կստանանք նոր երկինք և նոր երկիրը: Քանի որ մեզ սպասվում է նման պարգև, ապա հակաքրիստոսը կապստամբի ընդդեմ մեզ և կփորձի մեզանից խլել մեր հավատքը, սակայն մենք մեր հավատքով կկարողանանք կործանել մեր բոլոր թշնամիների խորհուրդները: Հաղթողները հավատում են Աստծո Խոսքին, անկախ նրանից, թե ինչ են ասում շրջապատի մարդիկ: Նրանք պաշտպանում են ճշմարտության նկատմամբ ունեցած հավատքը, որն ասում է մեզ, որ Տերը ոչնչացրել է մեր բոլոր մեղքերը: Մեզանից նրանք, ովքեր վերստին ծնվելով ստացել է մեղքերի քավություն և ապրում են ժամանակների վախճանի նախաշեմին՝ պետք է իրենց հավատքով քանդեն հակաքրիստոսի խորհուրդները: Մենք կարող ենք հաղթահարել կարճաժամկետ աղետները և տառապանքները ճշմարտության նկատմամբ ունեցած մեր հավատքով, որն ասում է այն մասին, թե Աստված տվել է մեզ նոր երկինք և նոր երկիր իր ողջ փառքով և մեծությամբ: Եթե մեզ սպասվում է լավագույն աշխարհ, կարո՞ղ ենք մենք ուրանալ այս հավատքի ավետարանը: Եթե վաղը մեզ համար կգա լավագույն ժամանակներ, և եթե մենք համբերելով և կանգնելով միայն մեկ օր և մեզ սպասվում են սքանչելի բարիքներ, մի՞թե չենք կարող հաղթահարել այսօրվա դժվարությունները: Դե իհարկե, կարող ենք:

Աստվածաշնչում հաճախ խոսվում է «Հույսի, հավատքի և սիրո» մասին, որպես հիմնական առաքինություններ, որի մասին միշտ պետք է հիշեն սուրբերը: Նրանք, ովքեր ունեն հույս, կարող են առանց դժվարության լուծել ներկայիս խնդիրները՝ հավատալով, որ ամեն բարի բան Աստծո պարգևն է, և դրանք իրական են նրանց համար: Քանի որ ժամանակների վախճանի աղետները չեն լինի շարունակական և նույնիսկ ավելին, Աստված թույլ կտա սուրբերին խուսափել այդ աղետներից, մենք բոլորս կկարողանանք խուսափել: Ես հույս ունեմ, որ դուք արդեն հիմա կարող էք մտնել նոր երկինք և նոր երկիր և բնակվել այնտեղ, հավատքի թագավորությունում:

Հավատքով Աստծո Խոսքը պետք է դիպչի ձեր սրտերին և ոչ թե ձեր մարմնին կամ մաշկին: Եթե դա տեղի ունենա, ձեր սիրտը կդառնա ավելի ամուր, որովհետև նա կստանա նոր ուժեր և նրանում կհայտնվի հույս:

Ժամանակների վախճանին բոլոր սուրբերը կընդունեն մարտիրոսական մահը: Ուղղելով մեր հայացքը դեպի հույսը, որը մենք ունենք նոր երկնքի և նոր երկրի նկատմամբ, մենք նորոգված ուժով և հեշտությամբ կընդունենք մարտիրոսական մահը: Իր էությամբ մեր Տեր Աստվածը Ճշմարտության և սիրո Աստվածն է: Այդ դեպքում, ովքե՞ր են այդ մարդիկ, ովքեր դողում են Աստծո առջև: Դա նրանք են, ովքեր ծնվել են նախածին մեղքով և չեն մաքրվել իրենց մեղքերից՝ ջրի և Հոգու ավետարանի Խոսքով, որն Աստված պարգևել էր: Եվ քանի որ իրենց բնությամբ նրանք ավելի ծառայում են չարին, քան թե Աստծուն, ապա նրանք դարձել են սատանայի իսկական ծառաներ: Եվ քանի որ նրանք ծառայում են չարին, Տեր Աստծո առաջին ավելի սիրում են խավարը, քան թե լույսը, նրանք չեն կարող չվախենալ Աստծուց: Բոլոր նրանք, ովքեր «վախկոտներ» են Աստծո առջև, կնետվեն կրակով և ծծմբով այրվող լճի մեջ: 

Հաստատված փաստ է, որ այն մարդիկ, ովքեր իրենց սրտերում եղած մեղքի պատճառով հանդիսանում են իրականում խավարի ծնունդ, նրանք չեն կարող չսարսափել Աստծուց: Եվ քանի որ սատանային պատկանող մարդկանց հոգիները սիրում են խավարը, ապա նրանք սարսափում են Հիսուսից, ով Լույսն է: Ահա, թե ինչու այդ մարդիկ պետք է իրենց արատներն ու տկարությունները փոխանցեն Աստծո ձեռքը և Նրանից ստանան մեղքերի թողություն: Նրանք, ովքեր չեն հավատում ջրի և Հոգու ավետարանին, որն Աստծո պարգևն է, հանդիսանում են աշխարհի մեծագույն մեղավորները Աստծո և Նրա թշնամիների առջև: 

Նրանց հոգիները թաղվել են պղծության մեջ և նրանք ապստամբում են Աստծո դեմ: Այդ մարդկանց դուր է գալիս մեղք գործելը և նրանք գործում են բոլոր մտածածին մեղքերը: Նրանք հետևում են կեղծ նշանների, երկրպագում են տարբեր կուռքերի և խաբում են ուրիշ մարդկանց: Դրա համար Աստծո արդար դատաստանով նրանք կնետվեն կրակով և ծծմբով այրվող լճի մեջ: Դա նրանց պատիժն է երկրորդ մահվամբ:

Երկրորդ մահվան կդատապարտվեն այն մարդիկ, ովքեր կնետվեն դժոխքի մեջ: Դա նրանք են, ովքեր սարսափում են Աստծուց, ովքեր չեն հավատում և ովքեր լի են պղծություններով: Դրանք մարդասպաններ են, շնացողներ, կախարդներ և կռապաշտներ, ովքեր հակաքրիստոսի և նրա հետևորդների հետ միասին չեն ընդունում Աստծո սերը: Դա նրանք են, ովքեր չեն հավատում Նրան և նրանք մեծագույն չարագործներն են: Աստվածաշունչն ասում է մեզ, որ այդ բոլոր չարագործները կնետվեն կրակով և ծծմբով այրվող լճի մեջ: Աստվածաշունչը դա անվանում է երկրորդ մահ:

Նրանք, ովքեր կմասնակցեն երկրորդ հարությանը, չեն մահանա, նույնիսկ կրակի մեջ նետված լինելով հանդերձ: Հենց այն բանի համար, որպեսզի նրանց նետի կրակի մեջ, Աստված նրանց հարություն կտա իրենց մարմիններով, ովքեր այդպես կապրեն հավիտյան:

Աստծուն չհավատացողները վերադարձված են կյանքի, որպեզի նետվեն կրակով և ծծմբով այրվող լճի մեջ: Երկրորդ հարությունը, որը դժոխային կրակի մեջ կբերի հավիտենական տառապանքներ, սակայն ոչ երբեք մահ, նախատեսված է այն մարդկանց համար, ում սրտերում հավատք չկա:

Անմիջապես նրանից հետո, երբ երկրի վրա կհեղվեն Աստծո բարկության յոթ թասերից, կավարտվի Հազարամյա Թագավորությունը և սուրբերը կմտնեն նոր երկինք և նոր երկիր: 9-րդ խոսքում կա այսպիսի բառեր. «… եկ ցույց տամ քեզ այն հարսը, որ Գառի կինն է»: «Գառի կինն է», բառերի տակ ի նկատի ունի նրանց, ովքեր փրկվեցին հավատալով ջրի և Հոգու ավետարանին, որը Հիսուս Քրիստոսի պարգևն է:



Սուրբ քաղաքի գեղեցկությունն ու փառքը աննկարագրելի է


Երուսաղեմ քաղաքը, որը նկարագրված է 21-րդ գլխում, դա Սուրբ քաղաքն է, որտեղ սուրբերը կապրեն Փեսայի հետ միասին: Այն քաղաքը, որը տեսավ Հովհաննեսը, իրոք որ հեքիաթային գեղեցկություն ուներ: Նրա չափսերը տպավորիչ են: Ինչպես դրսից, այնպես էլ ներսից Նա զարդարված է թանկարժեք քարերով: Այնտեղ մաքուր է և լուսավոր: Հրեշտակը ցույց տվեց Հովհաննեսին, թե որտեղ են ապրելու Հիսուս Քրիստոսի հարսները Փեսայի հետ միասին: 

Պատկերացրեք, որ դուք ապրում էք պալատում, որը կառուցված է թանկարժեք քարերից: Այդ քաղաքում, որը կառուցված է տասներկու թանկարժեք քարերից, հավիտյան կապրեն նրանք, ովքեր կդառնան Գառան հարսնացուն: Այդ քաղաքը Աստծո պարգևն է Գառան հարսին: Սուրբ քաղաքը նկարագրող տողերում խոսվում է այն մասին, որ նա շողում է թանկարժեք քարերից մեկի պես և նա մաքուր է բյուրեղապակու նման:

Աստծո փառքը կլինի քաղաքի և բոլոր նրանց հետ, ովքեր ապրում են նրանում: Աստծո Թագավորությունը լույսի թագավորություն է և դրա համար միայն նրանք, ովքեր ազատվել են խավարից, տկարություններից և մեղքերից, կարող են մտնել այդ քաղաքը և ապրել նրանում: Դրա համար որպեսզի մենք կարողանանք մտնել Սուրբ քաղաք, մենք բոլորս պետք է հավատանք միայն ջրի և Հոգու ավետարանի ճշմարիտ Խոսքին, որը մեր Տերը տվել է մեզ:

Հայտնությունում ասվում է, որ այդ քաղաքը ունի մեծ և բարձր պատ՝ տասներկու դարպասներով: Ասվում է, որ այդ դարպասների վրա, գրված են Իսրայելի տաներկու ցեղերի անունները: Այս տողերով Աստված ասում է մեզ, որ Նա իրոք Իր սուրբերի համար պատրաստել է քաղաք, որը շրջապատված է մեծ և բարձր պատով:

Այս խոսքերը հանդիսանում են հոգևոր ուսուցում, որը զգուշացնում է մեզ այն մասին, որ մտնել Սուրբ քաղաքը բավական դժվար է: Այլ կերպ ասած, Աստծո առջև փրկվել մեղքերից մարդկային ջանքերով հնարավոր չէ, կամ էլ ինչ-որ բանի օգնությամբ, որը ստեղծել է Աստված: Որպեսզի ազատվենք մեր բոլոր մեղքերից և մտնենք Աստծո Սուրբ քաղաք, պահանջվում է հավատք, նման Հիսուսի տասներկու աշակերտների հավատքին, ովքեր հավատում էին ջրի և Հոգու ավետարանի ճշմարտությանը: Այդ պատճառով նա, ով չունի այսպիսի հավատք՝ ջրի և Հոգու ավետարանի նկատմամբ, երբեք չի կարողանա մտնել Սուրբ քաղաք: 

Քաղաքը պահպանվում է տասներկու հրեշտակների կողմից, ում Տեր Աստված դրել է պահպանելու Սուրբ քաղաքի դարպասները: «դարպաների վրա գրված անուններ» խոսքերը ասում են մեզ այն մասին, որ քաղաքի բնակիչներն արդեն որոշված են: Եվ դա ոչ այլ ոք է, քան Ինքը Աստված և Նրա ժողովուրդը, քանի որ քաղաքը պատկանում է Աստծո ժողովուրդին, ովքեր հիմա արդեն Նրա զավակներն են: 

Սուրբ քաղաքն ունի երեքական դարպասներ, յուրաքանչյուր կողմից՝ հյուսիսից և հարավից, արևելքից և արևմուտքից: Ես վստահ եմ, որ Տերը մտադրված է ընդգծում այդ փաստը, որպեսզի մեզ ցույց տա կապը, որը գոյություն ունի երեքական դարպասների և ավետարանի միջև, որին մենք հավատում ենք: Հովհաննեսի առաջին նամակում 5:7-8-ում խոսվում է այն մասին, որ երեքն են, որ վկայում են ճշմարիտ Ավետարանի մասին, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա: Միայն նրանք, ովքեր հավատում են այս երեք վկաներին երկնքում և երկրի վրա, կարող են մտնել Երկնային Թագավորություն: Մենք՝ վերստին ծնվածներս, հավատում ենք Աստված Երրորդությանը և Նրա արդար գործերին, մեր ջրի, արյան և Հոգու միջոցով փրկությանը:

Այն փատը, որ տասներկու առաքյալների անունները գրված են Սուրբ քաղաքի  տասներկու պատերի հիմքերին, ասում է մեզ այն մասին, որ Աստված ամեն բան արել է ստույգ՝ Իր խոստումի համաձայն: Քանի որ Տերն ասաց, որ Նա չի ջնջի նրանց անունները կյանքի գրքից, այլ՝ ընդհակառակը կգրի այնտեղ:

«Ֆարլոնգ»՝ հունարեն ասպարեզ, սա երկարության միավոր է, որը մոտավորապես հավասար է 600 ֆուտի (185 մետր): Աստվածաշնչում ասվում է, որ Սուրբ քաղաքի յուրաքանչյուր կողմը հավասար է 12000 ասպարեզի, այսինքն 2220 մետրի: Նաև ասվում է, որ քաղաքի բարձրությունը հավասար է նրա երկարությանը և լայնությանը: Քաղաքի այս տպավորիչ չափսերը, մեզ ասում են այն մասին, թե որքան մեծափառ է Աստծո Թագավորությունը:

Աստվածաշնչում չորս թիվը նշանակում է տառապանքներ: Հավատքը, որը մեզանից պահանջում է Աստված, այն չէ, որը կարող է լինել յուրաքանչյուր մարդու մոտ: Նման հավատք կարող է ունենալ նա, ով դավանում է Աստծո Խոսքը, նույնիսկ այն դեպքում, երբ նա իր մտքով չի կարող ամբողջությամբ հասկանալ այն:

Որպեսզի հնարավոր լինի Աստծո Սուրբ քաղաքը մտնել, քրիստոնյային բավական չէ միայն հավատալ Հիսուսի Խաչին և նրան, որ Տերը Աստվածն է և Փրկիչը: Քանի որ, Ինքը՝ Տերն ասեց, որ ոչ ոք չի կարող մտնել Աստծո Թագավորություն, եթե ջրից և Հոգուց վերստին չծնվի: Մարդը կարող է վերստին ծնվել այն դեպքում, երբ հավատում է, որ աշխարհի բոլոր մեղքերը փոխանցվեցին Հիսուսին՝ Հովհաննեսից մկրտվելու ժամանակ, և որ Նա քավեց իր մեղքերը, թափելով Իր արյունը Խաչի վրա, նրա փոխարեն խաչի վրա մահանալով:

Հետևյալ խոսքերը «Եվ քաղաքը մաքուր ոսկի էր իստակ ապակու նման» ասում են մեզ այն մասին, որ միայն նրանք, ում հավատքը նման է ոսկու, այսինքն միայն նրանք, ովքեր ճշմարտապես հավատում են Աստծուն, կարող են մտնել Սուրբ քաղաք: Սա մեզ ասում է այն մասին, որ հավատքը, որը թույլ է տալիս մարդուն մտնել Տիրոջ Սուրբ քաղաքը, դա այնպիսի հավատք է, որը հավատում է Աստծո Խոսքին, ինչպես, որ գրված է: Սա մաքուր հավատք է, որը ազատ է աշխարհիկ ունայնություններից: Այլ բառերով, այս տողերը մեզ ասում են այն մասին, որ մարդը պետք է ընկալի Աստծո Խոսքը՝ ջրից և Հոգուց վերստին ծնվելու մասին իր ամբողջական մաքրությամբ, և պետք է հավատա այդ Խոսքին և այդպիսով ունենա մաքուր հավատք:

Քաղաքի պարիսպների հիմքերը զարդարված են զանազան թանկարժեք քարերով: Այս տողերը մեզ ասում են այն մասին, որ Աստծո խոսքերը կարող են մեզ կերակրել հավատքի տարբեր ասպեկտներում: Մենք պետք է ունենանք կանգուն և ամուր հավատք, և ոչ թե ուղղակի հավատք ջրի և Հոգու ավետարանի կամ Հազարամյա Թագավորության և Երկնային Թագավորության նկատմամբ: Ներկայիս տառապանքների ժամանակ, Աստծո Խոսքը փոխանցում է հավատքին ամրություն և զգոնություն:

Տերը սուրբերին տվել է ոչ միայն մեղքերի քավության շնորհքը, այլև հույսերն իրականացնելու շնորհքը, նաև հույս Հազարամյա Թագավորություն և Երկնային Թագավորություն մտնելու համար: Մեզ՝ սուրբերիս, մնում է միայն շնորհակալություն հայտնել Աստծուն այն բանի համար, որ Նա մեզ թույլ տվեց մտնել նոր երկինք և նոր երկիր, որտեղ այլևս չի լինի վիշտ և տխրություն:

Սուրբերն, ովքեր կմտնեն Սուրբ քաղաք, քանի դեռ ապրում են այս երկրի վրա, պետք է բացարձակապես համբերատար լինեն: Նրանք պետք է հաստատակամ բռնված լինեն հավատքից: Այլ բառերով ասած, նրանք, ովքեր հավատում են ճշմարտության Խոսքին, որը հռչակում է Տերը, պետք է ունենան մեծ համբերություն, համառություն, որ կարողանան պաշտպանել իրենց հավատքը: Երբ կգա ժամանակների վախճանը, կգա հավատքի թշնամու՝ հակաքրիստոսի, ժամանակը: 

Հակաքրիստոսը, լինելով սատանայի ծառան, կսկսի դաժանորեն հետապնդել հավատացյալ մարդկանց՝ փորձելով ստիպել, որ նրանք ուրանան իրենց հավատքը: Եթե մարդը դառնա սատանայի կողմից և ուրանա իր հավատքը, ապա ոչ միայն Հազարամյա Թագավորությունն ու Երկնային Թագավորությունը կդառնան նրա համար անհասանելի, այլև նա սատանայի հետ միասին կնետվի դժոխքի մեջ:

Դրա համար, ժամանակների վախճանի և հետապնդումների ժամանակ, մեզ բոլորիս անհրաժեշտ կլինի քաջություն և հաստատակամություն, որոնք մեզ կօգնեն հաստատակամորեն պաշտպանել մեր հավատքը, քանի որ այդ անկոտրուն հաստատակամությունը այն է, ինչը դարձնում է նոր երկինքն ու նոր երկիրը մեր սեփականությունը:

Ապրել նոր երկնքում և նոր երկրի վրա, նման է Տիրոջ գրկում լինելուն: Քանի որ Հիսուս Քրիստոսը, ով դարձավ նոր աշխարհի լույսը, կլուսավորի այդ նոր երկիրը և այդ երկիրը, կարիք չի ունենա ոչ արեգակի և ոչ էլ լուսնի լույսի:

Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է, Արարիչն է և Դատավորը: Իսկ նոր երկնքում և նոր երկրի վրա Նա Աստված է, ով բնակվում է մեզ հետ: Քրիստոսով ենք մենք մտնում Երկնային Թագավորություն և Քրիստոսով է հեղվում շնորհքը: Սուրբերին ոչինչ չի մնում, բացի այն, որ բարձրացնեն գոհաբանություն Տիրոջը՝ հավիտյանս հավիտենից:

Աստվածաշնչի թարգմանության մեջ, 24-րդ խոսքը շարադրված է այսպես «Փրկված ժողովուրդները նրա լույսի մեջ կբնակվեն և երկրի թագավորները նրան կբերեն իրենց փառքն ու պատիվը»: Երբ ասվում է, որ երկրի փառքը կբերվի Երկնային Թագավորություն, դա ամենևին էլ չի նշանակում, որ նրանք լինելով հարուստներ և կառավարելով երկրի վրա՝ կբերեն իրենց հարստությունները նոր երկինք և նոր երկիր: Այստեղ «երկիր» բառի տակ ենթադրվում է Հազարամյա Թագավորությունը:

Չնայած որ սուրբերը փրկված են և կմտնեն Հազարամյա Թագավորություն նույն կերպ, սակայն նրանք այնտեղ կունենան տարբեր իշխանություններ: Ոմանք կկառավարեն տասը քաղաքների վրա, իսկ մյուսները՝ հինգ: Ամեն բան կախված կլինի նրանից, թե որքանով են նրանք խանդավառված քարոզել ավետարանը՝ ապրելով նախկին երկրի վրա:

24-րդ խոսքն ասում է մեզ, որ թագավորները, ովքեր Հազարամյա Թագավորությունում ունեցել են տարբեր իշխանություններ, կմտնեն նոր երկինք և նոր երկիր: Այլ կերպ ասած, նրանք, ովքեր թագավորել են Հազարամյա Թագավորությունում, կմտնեն նոր երկինք և նոր երկիր որպես թագավորներ՝ բերելով իրենց հետ Տիրոջ նկատմամբ ունեցած հավատքը և նաև իրենց պատիվն ու փառքը: Եվ դա ոչ մի կապ չունի այս երկրի հետ, որտեղ մենք հիմա ապրում ենք:

Քանի որ նոր երկինքն ու նոր երկիրը, որտեղ գտնվում է Սուրբ քաղաքը, արդեն լցված է աստվածային լույսով, ապա այնտեղ չի լինի խավար: Ինչպես քրիստոնյաների, այնպես էլ այս աշխարհի մյուս մարդկանց մեջ, բոլոր նրանք, ովքեր չգիտեն ջրի և Հոգու ավետարանի ճշմարտությունը, լցված են պղծություններով, գարշելիություններով և խաբեություններով: Դրա համար նրանք չեն կարող մտնել Սուրբ քաղաք: Ջրի և Հոգու ավետարանը Երկնային Թագավորության բանալին է, նա նաև մեղքեր թողնելու բանալին է, քանի որ յուրաքանչյուր մարդ, ով հավատում է ջրի և Հոգու ավետարանին, կարող է մտնել Երկնային Թագավորություն: Դուք պետք է հասկանաք, որ եթե հավատում էք, որ Աստված տվել է ձեզ այդ բանալին, ապա ձեր անունը գրվելու է կյանքի գրքում: Եվ եթե դուք խոստովանում էք ավետարանի ճշմարտությունը, կլցվեք Սուրբ քաղաք մտնելու շնորհքով:

Հավատացեք, որ Սուրբ քաղաքն արդեն տրված է ձեզ: Եվ դրա համար ապրեք հույսով: Մենք չենք կարող պատկերացնել, ինչն է իրականում հանդիսանում իսկական երջանկություն: Քանի որ, այն ամենը, ինչի հետ մենք բախվում ենք ներկայումս, չափվում է այս ունայն աշխարհի արժեքների սանդղակով: Իսկ, եթե չափենք Աստծո եղեգով, մենք բոլորս կսկսենք հասկանալ, որ իրական երջանիկ հանդիսանում են նրանք, ովքեր տիրապետում են Երկնային Թագավորությանը: Ինչո՞ւ, որովհետև վաղ թե ուշ, այս աշխարհում գոյություն ունեցող ամեն բան կանհետանա: Աշխարհը, որտեղ մենք բնակվում ենք, մեզ ոչինչ չի կարող առաջարկել, ոչինչ, որի վրա մենք կկարողանայինք հույս դնել: Համաձայն Աստծո ծրագրի, Մեծ աղետները կոչնչացնեն այս աշխարհը: Չկա ավելի հիմար բան, քան հույս դնել այն բանի վրա, որը շուտով կնեխվի, կմոխրանա և պարզապես կանհետանա:

Սակայն, երանելի են նրանք, ովքեր իրենց հույսը դնում են Երկնային Թագավորության վրա, որը չի քայքայվում և ոչ էլ քանդվում է: Միայն նրանք, ովքեր չունեն մեղք, կարող են մտնել Աստծո կերտած Երուսաղեմ Սուրբ քաղաքը: Ամենաերջանիկ մարդիկ այս աշխարհում նրանք են, ովքեր ունեն Երկնային Թագավորությունը, և ում մեղքերը ներված են:

Մենք Աստծո կողմից օրհնվածներս, պետք է ապրենք փառաբանելով Աստծուն մեզ պարգևած նոր երկնքի և նոր երկրի համար և պետք է մեզ նվիրենք ճշմարիտ Ավետարանի քարոզչությանը, որը թույլ է տալիս յուրաքանչյուր հոգու մտնել Երկնային Թագավորություն:

Եկեք ապրենք այս շնորհքի մեջ, եկեք լինենք սիրված Աստծո կողմից, և երբ կանգնենք մեր Տիրոջ առջև, ապա եկեք բոլորս հավիտյան ապրենք Նրա գրկի մեջ: