Sermons

[22-1] <Հայտնություն 22:1-21> Նոր Երկինք և Նոր Երկիր, Որտեղ Հոսում է Կյանքի Ջուրը





<Հայտնություն 22:1-21>

«Եվ ցույց տվեց ինձ մի մաքուր գետ, կենդանի ջրի ակնվանու նման փայլուն, որ դուրս էր գալիս Աստծո և Գառի աթոռից: Եվ նրա հրապարակի միջում և գետի այս կողմին և այն կողմին կյանքի ծառ կար, որ տասներկու կերպ պտուղ էր բերում. Ամեն մեկ ամիս տալիս էր իր պտուղը. և այն ծառի տերևը բժշկում էր հեթանոսներին: Եվ այլևս նզովք բնավ չի լինի. և Աստծո և Գառի աթոռը նրանում կլինի. և նրա ծառաները կպաշտեն նրան: Եվ նրա երեսը կտեսնեն, և նրա անունը նրանց ճակատների վրա: Եվ գիշեր չի լինի այնտեղ, և ճրագի և արեգակի լույս պետք չէր նրանց. որովհետև Տեր Աստվածը լուսավորում է նրանց, և կթագավորեն հավիտյանս հավիտենից: Եվ ասեց ինձ. և Տերը՝ սուրբ մարգարեից Աստված Իր հրեշտակն ուղարկեց որ իր ծառաներին ցույց տա այն որ շուտով պիտի լինի: Ահա շուտով գալիս եմ. Երանի նրան որ այս գրքի մարգարեության խոսքերը պահում է: Եվ ես Հովհանեսս՝ այս բաները լսող և տեսնողս, երբոր լսեցի և տեսա, ընկա որ երկրպագեմ այն հրեշտակի ոտքերի առաջին, որ այս բաները ցույց էր տալիս ինձ: Եվ նա ինձ ասեց. Զգուշացիր. Մի անիր. Որովհետև ես ծառայակից եմ քեզ և քո եղբայր մարգարեների և այս գրքի մարգարեության խոսքերը պահողների. Աստծուն երկրպագիր: Եվ ասեց ինձ. Մի կնքիր այս գրքի մարգարեության խոսքերը. Որովհետև ժամանակը մոտ է: Անիրավություն գործողը թող էլ անիրավանա, և կեղտոտը թող էլ կեղտոտվի, և արդարը թող էլ արդարանա, և սուրբը թող էլ սրբվի: Եվ ահա շուտով գալիս եմ և իմ վարձքն ինձ հետ, որ ամեն մեկին կհատուցեմ ինչպես իր գործը կլինի: Ես եմ Ալֆան և Օմեղան. Սկիզբը և վերջը, առաջինը և վերջինը: Երանելի են Նրա պատվիրանները պահողները. Որ նրանցը կլինի իշխանությունը կյանքի ծառի վրա, և քաղաքի դռնով ներս կմտնեն: Բայց դուրսն են շները և կախարդները և պոռնիկները և սպանողները և կռապաշտները. և ամեն ստություն սիրողն ու գործողը: Ես Հիսուսս իմ հրեշտակն ուղարկեցի, որ վկայե ձեզ այս բաները եկեղեցիների մասին. Ես եմ Դավիթի արմատը և սերունդը և առավոտյան պայծառ աստղը: Եվ Հոգին և հարսն ասում են. Եկ. և լսողն ասէ, եկ. և Նա որ ծարավ է՝ թող գա, և նա որ կամենում է՝ թող առնե կյանքի ջուրը ձրի: Որովհետև ես վկայում եմ ամենին որ լսում է այս գրքի մարգարեության խոսքերը. Եթե մեկը բան ավելացնե սրանց վրա, Աստված կավելացնե նրա վրա այն պատուհասները, որ այս գրքում գրված են: Եվ եթե մեկն այս գրքի մարգարեության խոսքերից բան պակասեցնէ, Աստված կպակասեցնե նրա բաժինը կյանքի գրքիցը և սուրբ քաղաքիցը և այս գրքում գրվածներիցը: Այս բաներին վկայողը ասում է. Այո. Ես շուտով գալիս եմ: Ամեն, եկ Տեր Հիսուս: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը լինի ձեր ամենի հետ: Ամեն»:



Մեկնություն


Հատված 1. «Եվ ցույց տվեց ինձ մի մաքուր գետ, կենդանի ջրի ակնվանու նման փայլուն, որ դուրս էր գալիս Աստծո և Գառի աթոռից»:

Այստեղ ասվում է այն մասին, որ Հովհաննեսը տեսավ «մաքուր գետ, կենդանի ջրի ակնվանու նման փայլուն»: «Ջուր» բառը այս աշխարհում հանդիսանում է կյանք բառի հոմանիշը: Տվյալ խոսքն ասում է, որ այդ կյանքի ջուրը հոսում է նոր երկնքում և նոր երկրի վրա, որտեղ սուրբերը կապրեն հավիտյան: Հոսելով Գառան աթոռից, կյանքի ջրի գետը լցնում է խոնավությամբ Երկնային Թագավորությունը և նորոգում է ամեն բան շրջապատում: «Գառան աթոռից» խոսքերի մեջ, «Գառան» բառը ենթադրում է Հիսուս Քրիստոսին, ով լինելով երկրի վրա, փրկեց մարդկությունը ջրի և Հոգու ավետարանով:

Նոր Երկնքում և Նոր Երկրի վրա, որը տվել է Աստված Իր սուրբերին, հոսում է կյանքի ջրի հոսանքները: Քանի որ այդ պարտեզը մաքուր է և լուսավոր, ինչպես հրաշալի յուղաներկով նկարված կտավը, նրան կարելի է նկարագրել միայն որպես ֆանտաստիկ նկար: Կյանքի ջուրը, որն Աստված տվել է մեզ, ոչ միայն սովորական գետ է, այլ՝ այդ գետը կյանք է տալիս ամեն կենդանի արարածի: Դրա համար կյանքը եռում է ամեն ինչում, ինչը հպվում է կյանքի գետին: Սուրբերն, ովքեր ապրում են կյանքի գետի ափին, պետք է խմեն այդ ջրից, ուրախանան կյանքի համար և ապրեն հավիտյանս հավիտենից: Կենդանի ջրի գետը հուսում է Աստծո և Գառան աթոռից: Սուրբերը չեն կարող չգոհանալ Աստծուց և Գառից՝ Նոր Երկնային Թագավորությունում, քանի որ Բարձրյալը պարգևել է նրանց կյանքի շնորհը: Ես շնորհակալ եմ Տիրոջից այն բանի համար, որ նոր կյանքի ամբողջ շնորհքը հոսում է Տիրոջ գահից:

Հատված 2. «Եվ նրա հրապարակի միջում և գետի այս կողմին և այն կողմին կյանքի ծառ կար, որ տասներկու կերպ պտուղ էր բերում. Ամեն մեկ ամիս տալիս էր իր պտուղը. և այն ծառի տերևը բժշկում էր հեթանոսներին»:

Աստծո հրաշալի օրհնությունների շքահանդեսը Երկնքում շարունակվում է Իր սուրբերի համար, քանի որ Խոսքը մեզ ասում է, որ Տերը մեզ կտա կյանքի ծառը, որը գետի այս և այն կողմին է և թույլ կտա մեզ ճաշակել նրա պտուղներից: Կյանքի ծառը, որը տալիս է տասներկու տեսակի պտուղներ, ամեն ամիս նոր պտուղ է տալիս՝ տալով կյանքի նոր ուժ: Այստեղ նաև ասվում է, որ նրա տերևները ժողովուրդների բժշկության համար է:

Քանի որ Աստծո ողորմությունը, որը իր սուրբերին է պարգևած, այնքան մեծ է և շնորհալի, որ այն ամենը, ինչ մենք կարող ենք անել, դա  ուղղակի Նրան և Հայր Աստծուն փառաբանելն է: Հիմա այն ամենը, ինչ անելու են սուրբերը, դա այն է, որ չպետք է անեն այն, ինչ իրենց մտքով Աստծո համար նշանակալի է: Այլ հակառակը, նրանք պետք է իրենց ամբողջ սրտով փառավորեն Տիրոջը և գոհանան Նրանից նոր երկինք և նոր երկիր պարգևելու համար, ինչպես նաև նոր կյանքի համար: Ես փառաբանում եմ Տիրոջը նրա համար, որ Նա թույլ է տալիս սուրբերի սրտերին աղաղակելու «Շնորհակալ եմ քեզանից Տեր: Ալելուիա»:

Հատված 3. «Եվ այլևս նզովք բնավ չի լինի. և Աստծո և Գառի աթոռը նրանում կլինի. և նրա ծառաները կպաշտեն նրան»:

Սուրբերին, ովքեր ապրում են Երկնային Թագավորությունում, Աստված շնորհել է օրհնություններ՝ ամբողջությամբ ոչնչացնելով անեծքը: Այն, որ Աստծո և Գառան աթոռը գտնվում է սուրբերի մեջ, մեզ ցույց է տալիս, որ սուրբերն, ովքեր ապրում են Երկնային Թագավորությունում, Գառին դնում են իրենց սրտերի կենտրոնում: Այս կերպ, սուրբերի սրտերը միշտ լցված կլինեն գեղեցկությամբ և ճշմարտությամբ և նրանց կյանքը կլցվի ուրախությամբ:

«Եվ նրա ծառաները կպաշտեն նրան», այս խոսքերից մենք տեսնում ենք, որ սուրբերը ապրում են Երկնային Թագավորությունում, հագնվել են Տիրոջը ծառայելու փառքը և շատ մոտ են Նրան: Երկնային Թագավորությունը, որտեղ բնակվում է Տերը, հանդիսանում է ամենագեղեցիկ և սքանչելի Թագավորությունը: 

Այս կերպ, Աստծո ծառաներն, ովքեր ծառայում են Նրան, Տիրոջ կողքին գտնվելով՝ կարող են ուրախանալ Նրա ամբողջ փառքի համար: Սա մեզ ասում է այն մասին, որ Երկնային Թագավորությունում նույնպես կլինեն Աստծո ծառաներ: «Ծառա» բառը խորհրդանշում է հնազանդությունը, սակայն ծառաներն, ովքեր կարող են ծառայել մեր փառավոր Տիրոջ կողքին, Երկնային Թագավորությունում օրհնված են, քանի որ նրանք հագնված են աննկարագրելի մեծափառություն: Ովքեր որ Երկնային Թագավորությունում և այս երկրի վրա դարձել են Տիրոջ ծառաները, նրանք են, ովքեր կհագնվեն երկնքի փառքը, և ովքեր կլինեն բոլորից ամենաերջանիկը:

Հատված 4. «Եվ նրա երեսը կտեսնեն, և նրա անունը նրանց ճակատների վրա»:

Ո՞ւմ են պատկանում Տիրոջ բոլոր սուրբերն ու ծառաները: Նրանք պատկանում են Տիրոջը: Նրանք Տիրոջ որդիներն ու Աստծո զավակներն են: Դրա համար, նրանք, ովքեր ծառայում են Տիրոջը Երկնային Թագավորությունում, ունեն Տիրոջ անունը՝ գրված իրենց ճակատների վրա: Աստված միշտ պաշտպանում և օրհնում է նրանց, քանի որ նրանք պատկանում են Իրեն: Այն, որ սուրբերը պատկանում են Նրան, նշանակում է, որ նրանք հագնվել են ամենամեծ և փառավոր մեծափառությունը: Մարդիկ, ովքեր ամաչում են նրանից,  չեն պատկանում Տիրոջը և Նրա ծառաները չեն, հետևաբար նրանք չգիտեն Նրա մեծափառությունը և երբեք չեն կարող դառնալ Երկնքի Թագավորության քաղաքացիներ:

Սուրբերի ճակատների վրա, ովքեր ապրում են երկնքում, գրված է Տիրոջ Անունը: Դա Աստծո տված օրհնությունն է: Այս պահից նրանք պատկանում են Նրան: Դե, եթե դա այդպես է, ապա սատանան չի կարող նրանց ոչ մի վնաս պատճառել, քանի որ նրանք պատկանում են Աստծուն: Սուրբերն ու Տերը, պետք է հավիտյան ապրեն Երկնային Թագավորության հրաշափառության մեջ: Այն, որ սուրբերն ամեն օր պիտի տեսնեն Աստծո փառավոր երեսը, նշանակում է, որ նրանք կլինեն Նրա սիրո և հրաշալի շնորհքի մեջ հավիտյանս հավիտենից: Գոյություն ունի ևս մի բան, որ սուրբերը պետք է իմանան: Տեր Հիսուս Քրիստոսի հետ, Հայր Աստված և Սուրբ Հոգին կլինեն նրանց հետ իրենց ընտանիքներում: Մենք չպետք է մոռանանք, որ երկնային Թագավորությունում Հայր Աստված, Նրա Որդի Հիսուսը և Սուրբ Հոգին, ինչպես նաև սուրբերն ու հրեշտակները միասին կապրեն այդ կատարյալ աշխարհում, որպես մեկ միասնական ընտանիք: Ես փառավորում եմ Տիրոջը այն բանի համար, որ Նա մեզ Իրենը դարձրեց:

Հատված 5. «Եվ գիշեր չի լինի այնտեղ, և ճրագի և արեգակի լույս պետք չէր նրանց. որովհետև Տեր Աստվածը լուսավորում է նրանց, և կթագավորեն հավիտյանս հավիտենից»:

Ինչպես մեզ ասում է Աստվածաշունչը այս հատվածում, սուրբերը կթագավորեն Տիրոջ հետ նոր երկնքում և նոր երկրի վրա: Նրանք, ովքեր ջրի և Հոգու ավետարանի հավատքով դարձան սուրբեր, ստացան փրկություն, որը թույլ է տալիս նրանց թագավորելու Տիրոջ հետ երկնքում և ապրել Նրա բավականության, մեծափառության և իշխանության մեջ հավիտյան: Մենք ամեն անգամ զարմանում  ենք այդ ավետարանի ուժի և շնորհքի վրա, որը Նա տալիս է բոլորիս:

Ես փառաբանում եմ Երրորդություն Աստծուն Իր ողջ շնորհքի և փառքի համար: Սուրբերն, ովքեր հավատացին ջրի և Հոգու ավետարանին, գտնվելով այստեղ երկրի վրա, կթագավորեն երկնքում: Ինչ հրաշալի է այս շնորհքը: Մենք չենք կարող չփառավորել Տիրոջը: Դա միակ բանն է, որ մենք կարող ենք անել:

Նոր երկնքում և նոր երկրի վրա, որտեղ բնակվում են սուրբերը, լուսամփոփների և լուսատուների կամ արեգակի ճառագայթների անհրաժեշտություն չկա: Ինչո՞ւ, որովհետև Տերն Ինքը կլուսավորի նոր երկինքն ու նոր երկիրը և այնտեղ գիշեր չի լինի: Աստված հավիտյան թույլ կտա սուրբերին թագավորել երկնքում, ինչպես Իր զավակներին: Այս օրհնությունը ևս մեկ անգամ մեզ հիշեցնում է այն մասին, թե որքան մեծ է այն ողորմությունը, որը սուրբերը ստացան Տիրոջից: Մենք, սուրբերս, պետք է գիտակցենք, թե որքան մեծ է երկնքի օրհնությունը, որը նվիրվեց մեզ մեր փրկությունից հետո:

Ողորմությունը, որը Տերը պարգևեց Իր սուրբերին, մեծ է և բարձր երկնքից: Սուրբերը չպետք է թույլ տան, որ այս սքանչելի օրհնությունն անցնի իրենց կողքից, որը Տերը պարգևել է իրենց: Սուրբերը միայն կարող են հավիտյան շնորհակալություն հայտնել և փառավորել Տիրոջն Իր մեծափառության, փառքի և շնորհքի համար, որոնք Նա պարգևել է նրանց, ինչպես նաև հավիտենական լիության և հրաշափառության մեջ բնակվելու համար: Ամեն: Ալելուիա: Ես փառաբանում եմ Աստծուն:

Հատված 6. «Եվ ասեց ինձ. և Տերը՝ սուրբ մարգարեից Աստված Իր հրեշտակն ուղարկեց որ իր ծառաներին ցույց տա այն որ շուտով պիտի լինի»:

«Այս խոսքերը հավատարիմ և ճշմարիտ են»: Տերը անպայման կկատարի Իր բոլոր խոստումները, որոնք նա հայտնեց Իր սուրբերին Հայտնության միջոցով: Ահա, թե ինչու մեր Տերը Սուրբ Հոգով նախօրոք Իր ծառաների Միջոցով ասեց Իր սուրբերին ամեն բան: Ո՞րն է ամենաօրհնված Խոսքը Հայտնության Գրքում: Հայտնությունում շատ օրհնություններ կան, սակայն ամենաօրհնված Խոսքն հանդիսանում է այն, որ Աստված թույլ կտա սուրբերին Տիրոջ հետ միասին թագավորել Նոր Երկնքում և Նոր Երկրի վրա և ապրել փառքի և զորության մեջ:

Քանի որ Աստված անպայման շատ շուտով կկատարի այս ամենը, սուրբերը երբեք չպետք է թույլ տան իրենց հավատքին թուլանալ, և երբեք չպետք է ընկնեն հիասթափության մեջ: Սուրբերը պետք է հաղթահարեն բոլոր անհաջողություններն ու աղետներն Իրենց հույսի հավատքով: Մեր Տերը հուսախաբ չի անի մեզ, և Նրա մարգարեություններն ու խոստումները, որոնք Նա տվել է սուրբերին և Աստծո եկեղեցուն, կիրականանան: Մեր Տերն ուղարկեց Իր ծառաներին այս երկիր և պատվիրեց նրանց խոսել մարգարեության Խոսքը, որպեսզի Նա կարողանար ասել Իր սուրբերին և Իր եկեղեցուն բոլոր այս օրհնությունների մասին: 

Հատված 7. «Ահա շուտով գալիս եմ. Երանի նրան որ այս գրքի մարգարեության խոսքերը պահում է»:

Քանի որ Հայտնության գրքի այս մարգարեության Խոսքն ասում է մեզ սուբերի ապագա տառապանքների մասին, նա դրանով մեզ բացում է, որ կգա ժամանակը, երբ սուրբերը կհետապնդվեն հակաքրիստոսից և կզոհվեն՝ պաշտպանելով իրենց հավատքը: Քանի որ դա հանդիսանում է Աստծո կամքը, սուրբերը պետք է ընդունեն այդ տառապանքները: Այնուհետև նրանք կմասնակցեն հարությանն ու հափշտակությանը և կթագավորեն Քրիստոսի Թագավորությունում մոտակա հազար տարվա ընթացքում, իսկ հետո հավիտյան կբնակվեն նոր երկնքում և նոր երկրի վրա: Դրա համար սուրբերը պետք է հավատան այն ամենին, ինչ ասում է Աստծո Խոսքը, նաև պետք է պահպանեն իրենց հավատքը: Ժամանակների վերջում օրհնված կլինեն նրանք, ովքեր հավատում են մեր Տիրոջ Խոսքին և ապրում են հավատքով: Աստված ասել է Իր սուրբերին, որ Նա շուտով վերադառնալու է: Տերը կգա մեր մոտ առանց հապաղելու: Որպեսզի Աստծո բոլոր օրհնությունները կատարվեն, այսինքն ջրից և Հոգուց դուրս եկող Խոսքը, այն Խոսքը, որը սուրբերին բերում է մեղքերի փրկություն, մեր Տերը շատ շուտով կվերադառնա այս երկիր:

Փրկություն ձեռք բերելուց հետո սուրբերը պետք է ամուր կառչեն Տիրոջից, խոստացված օրհնված Խոսքից և պահպանեն իրենց հավատքը: Եթե նրանց սրտերը երբևէ կորցնեն Տիրոջ Խոսքի նկատմամբ ունեցած հավատքը, ապա նրանք կկորցնեն ամեն բան և դրա համար նրանք պետք է պաշտպանեն Տիրոջ Խոսքի նկատմամբ ունեցած հավատքը: Այլ բառերով ասած, Աստված պատվիրում է Իր սուրբերին պահպանել և պաշտպանել իրենց հավատքը Տիրոջ նկատմամբ:

Հատված 8. «Եվ ես Հովհանեսս՝ այս բաները լսող և տեսնողս, երբոր լսեցի և տեսա, ընկա որ երկրպագեմ այն հրեշտակի ոտքերի առաջին, որ այս բաները ցույց էր տալիս ինձ»:

Մարգարեները և սուրբերը քարոզում են մարգարեության Խոսքը: Դրա համար մենք պետք է փառաբանենք Աստծուն, Ով կատարում է Իր խոստացածը, և մենք պետք է միայն Նրան երկրպագենք: Ժամանակ առ ժամանակ, որոշ մարդիկ իրենց բարձրացնում են Աստծո մեծության և ցանկանում են, որ նրանց հետ վարվեն Աստծո նման: Նրանք այսպես են վարվում, որովհետև խաբեբաներ են կամ կեղծ մարգարեներ: Միայն Աստված է արժանի ստանալու փառքը, երկրպագությունը, գոհաբանությունը և ծառայությունը:

Հատված 9. «Եվ նա ինձ ասեց. Զգուշացիր. Մի անիր. Որովհետև ես ծառայակից եմ քեզ և քո եղբայր մարգարեների և այս գրքի մարգարեության խոսքերը պահողների. Աստծուն երկրպագիր»:

Հետևաբար, ի՞նչ ենք անելու մենք, որպեսզի դառնանք Աստծո ճշմարիտ մարգարեներ: Մենք պետք է առաջին հերթին հավատանք ջրի և Հոգու ավետարանի խորհուրդին, որը Տերն է մեզ պարգևել: Այդ ժամանակ մենք կդառնանք Աստծո ժողովուրդ, սուրբեր, եղբայրներ և քույրեր: Դրանից հետո միայն Աստված կարող է մեզ հանձնարարել Իր գործը: Նրանք, ովքեր դարձել են Տիրոջ ծառաներ, նաև պետք է հավատան Նրա Խոսքին և իրենց հավատքի հետ միասին պահպանեն այն: Այսպիսին են նրանք, ովքեր փառաբանում են Աստծուն, փոխարենը, որ կարող էին իրենց փառավորել: Մեր Տերը արժանի է ստանալու երկրպագություն և փառք այս աշխարհի բոլոր մարդկանցից: Ալելուիա:

Հատված 10. «Եվ ասեց ինձ. Մի կնքիր այս գրքի մարգարեության խոսքերը. Որովհետև ժամանակը մոտ է»:

Խոստումի Խոսքը, որը գրված է Հայտնության գրքում, չպետք է գաղտնիք մնա: Քանի որ այն շատ շուտով կատարվելու է և նրա մասին հարկ է վկայել բոլորին: Ամեն: Եկեք բոլորս հավատանք Հայտնության գրքի մարգարեության Խոսքին և քարոզենք այն:

Հատված 11. «Անիրավություն գործողը թող էլ անիրավանա, և կեղտոտը թող էլ կեղտոտվի, և արդարը թող էլ արդարանա, և սուրբը թող էլ սրբվի»:

Երբ մոտենա Տիրոջ վերադարձի օրը, Նա թույլ կտա նրանց, ովքեր ձգտում են մեղք գործել, մեղանչել, նրանց, ովեր ձգտում են սրբության՝ լինել սուրբ, իսկ նրանց, ովքեր ձգտում են պղծության, լինել անմաքուրներ: Երբ կգա ժամանակների վախճանը, նրանք, ում սրտերը դարձան անմեղ ջրի և Հոգու ավետարանի հավատքով, կշարունակեն ծառայել ավետարանին այս երկրի վրա և նրանք, ովքեր պահպանեցին իրենց սրբությունը, որը Աստված տվել էր, և նրանք ապրեցին հավատքի կյանք, կշարունակեն այդպես ապրել: Մեր Տերը խորհուրդ է տալիս մեզ պահպանել այն հավատքը, որն ունենք մենք հիմա:

Հատված 12. «Եվ ահա շուտով գալիս եմ և իմ վարձքն ինձ հետ, որ ամեն մեկին կհատուցեմ ինչպես իր գործը կլինի»:

Այլ կերպ ասած, մեր Տերը շուտով կգա մեր մոտ և որպես պարգև իրենց զոհաբերությունների համար, սուրբերին, ովքեր ծառայեցին Իրեն և քարոզեցին ջրի և Հոգու ավետարանը, կնվիրի դրախտը երկրի վրա, նոր երկինքն ու նոր երկիրը: Երբ սուրբերը հավատում են Հայտնության գրքում գրված մարգարեության Խոսքին, նրանք կկարողանան պաշտպանել իրենց հավատքը մինչև մահ, որովհետև նրանք իրենց հավատքը և հույսը դրեցին Տիրոջ վրա: Մենք պետք է հասկանանք և հավատանք, որ մեր Տերը կփոխհատուցի Իր սուրբերին իրենց աշխատանքների համար ավելի մեծ օրհնություններով, քանի որ Նա ողորմած և փառավոր է:

Հատված 13. «Ես եմ Ալֆան և Օմեղան. Սկիզբը և վերջը, առաջինը և վերջինը»:

Մեր Տերը հանդիսանում է ամեն գոյության սկիզբը և վերջը: Նա մեր Փրկիչն է, ով բերեց մեզ փրկության իրականացումը, որը միայն Նա կարող էր տալ: Ողջ տիեզերքի պատմությունը, երկնքի և երկրի պատմությունը սկսվեց Տիրոջից և Նրանով էլ կավարտվի:

Հատված 14. «Երանելի են Նրա պատվիրանները պահողները. Որ նրանցը կլինի իշխանությունը կյանքի ծառի վրա, և քաղաքի դռնով ներս կմտնեն»:

Քանի որ այն, ինչ Տերը մեզ ասեց, հանդիսանում է կյանք, ապա սուրբերը հավատում են Նրա Խոսքին, քարոզում են և պաշտպանում են այն: Նրանք այդպես են վարվում, քանի որ Խոսքը, որը Տերը տվել է սուրբերին և ամեն արարածի այս տիեզերքում, հանդիսանում է ճշմարտություն: Ահա թե, ինչու սուրբերն ու Աստծո ծառաները պահպանում են Տիրոջ  Խոսքն իրենց մտքի մեջ: Նրանք ավելի են պաշտպանում Տիրոջ Խոսքը, որպեսզի իրավունք ունենան ճաշակել կյանքի ծառի պտուղները, որը գտնվում է նոր երկնքում և նոր երկրի վրա: Սուրբերն, ովքեր անմեղ դարձան ջրի և Հոգու ավետարանի հավատքով, ձգտում են պաշտպանել իրենց հավատքը, քանի որ նրանք իրավունք ունեն ուտելու կյանքի ծառի պտուղներից:

Հատված 15. «Բայց դուրսն են շները և կախարդները և պոռնիկները և սպանողները և կռապաշտները. և ամեն ստություն սիրողն ու գործողը»:

Նրանք, ովքեր հիշատակված են այս հատվածում, չեն հավատում ջրի և Հոգու ավետարանին և չեն կարող վերստին ծնվել՝ մինչև ժամանակների վախճանը: Հակաքրիստոսը և նրա հետևորդները մոլորեցնելով մարդկանց՝ հրաշքներով և նշաններով՝ խաբում էին նրանց կեղծ հայտարարություններով,  իբր թե հակաքրիստոսը հանդիսանում է նրանց փրկիչը: Նրանք մարդկանց տանում էին կորուստի՝ ստիպելով երկրպագել հակաքրիստոսի պատկերին: Մեր Տերը պահում է այդ մարդկանց Սուրբ քաղաքի դարպասներից դուրս, որպեսզի նրանք երբեք չկարողանան մտնել նոր երկինք և նոր երկիր: Տիրոջ քաղաքը բաց է միայն սուրբերի համար, ովքեր պաշտպանեցին իրենց հավատքը ջրի և Հոգու ավետարանի նկատմամբ:

Հատված 16. «Ես Հիսուսս իմ հրեշտակն ուղարկեցի, որ վկայե ձեզ այս բաները եկեղեցիների մասին. Ես եմ Դավիթի արմատը և սերունդը և առավոտյան պայծառ աստղը»:

Հանուն Աստծո եկեղեցու և սուրբերի, մեր Տերը ուղարկեց Աստծո ծառաներին և հանձնարարեց նրանց վկայել ամեն բանի մասին, ինչ լինելու է: Նա, ով հանձնարարեց նրանց վկայել այդ մասին, Հիսուս Քրիստոսն է, Ինքն Աստված, ով դարձավ սուրբերի Փրկիչը:

Հատված 17. «Եվ Հոգին և հարսն ասում են. Եկ. և լսողն ասէ, եկ. և Նա որ ծարավ է՝ թող գա, և նա որ կամենում է՝ թող առնե կյանքի ջուրը ձրի»:

Բոլոր մարդկանց այս երկրի վրա, ովքեր զգում են Աստծո արդարության սով և ծարավ, մեր Տերը հրավիրել է գալ կյանքի ջրի Խոսքի մոտ: Յուրաքանչյուրին, ով զգում է Աստծո արդարության սով և ծարավ, տրված է օրհնություն, որ գան Տիրոջ մոտ՝ հավատալով Տիրոջ պարգևած ջրի և Հոգու ավետարանին և այդ կերպ ըմպել կյանքի ջրից: Ահա, թե ինչու մեր Տերն ասում է բոլորին, որ նրանք գան Հիսուս Քրիստոսի մոտ: Ամեն մարդ կարող է ձրի ձեռք բերել ջրի և Հոգու ավետարանի ճշմարտությունը: Սակայն կյանքի ջուրը չի տրվում նրանց, ովքեր չեն զգում ճշմարտության ծարավ: Եթե դուք ծարավ էք, դուք նույնպես կարող էք խմել կյանքի ջրից, որը Տերը տվել է ջրի և Հոգու ավետարանի հավատքով:

Հատված 18. «Որովհետև ես վկայում եմ ամենին որ լսում է այս գրքի մարգարեության խոսքերը. Եթե մեկը բան ավելացնե սրանց վրա, Աստված կավելացնե նրա վրա այն պատուհասները, որ այս գրքում գրված են»:

 Աստվածաշունչը հանդիսանում է Աստծո Խոսքը: Դրա համար, եթե մենք հավատում ենք այդ Խոսքին, ապա չենք կարող ոչինչ ավելացնել և ոչ էլ պակասեցնել: Այս խոսքերը մեզ ասում են այն մասին, որ Աստվածաշունչը Աստծո Խոսքն է և ոչ ոք չի կարող հավատալ նրան և միևնույն ժամանակ ավելացնել կամ էլ պակասեցնել Ճշմարտության Խոսքերից: Դրա համար մենք պետք է լինենք շատ ուշադիր: Յուրաքանչյուր խոսք, որ ասում է Աստված, շատ կարևոր է և ոչ մի խոսք, երբեք չի կարող դուրս նետվել Աստվածաշնչից, որպես անկարևոր խոսք: 

Սակայն, չնայած այդ բանին, շատերը մինչև հիմա շարունակում են մերժել ջրի և Հոհու ավետարանը, որը Տերն է տվել: Ահա, թե ինչու նրանք տակավին դեռ կարիք ունեն փրկվելու իրենց մեղքերից: Ահա, թե ինչու նրանք տակավին դեռ մնում են մեղավորներ և քայլում են սեփական կորուստին ընդառաջ, եթե նույնիսկ նրանք հայտարարում են, որ հավատում են Հիսուս Քրիստոսին, որպես իրենց Փրկչի: Որպեսզի մեղավորներին փրկի մեղքերից, մեր Տերը նրանց տվեց Իր ջուրը և արյունը (1-ին Հովհաննեսի 5:4-5, Հովհաննեսի 3:3-7): Թերևս, մարդիկ համարում են, որ կարևորը Հիսուսի արյունն է՝ թափված խաչի վրա, և դրա համար էլ նրանք մինչև հիմա չեն ազատագրվել իրենց մեղքերից և հետևաբար ենթարկված են տարբեր աղետների, որոնց մասին խոսք է գնում Հայտնության Գրքում:

 Նրանք, ովքեր պնդում են, որ հավատում են Հիսուսին և շարունակում են մերժել ճշմարտությունը, որ Հիսուսը մկրտվելով Հովհաննես Մկրտչի կողմից՝ Իր վրա վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը, կկրեն ավելի մեծ պատիժներ դժոխքում: Ինչո՞ւ, որովհետև նրանք չեն հավատում ջրի և Հոգու ավետարանին, որը Տվել է Տերը, և դրա համար դեռ չունեն վերստին ծնունդ: Յուրաքանչյուր մարդ, ով մերժում է ջրի և Հոգու ավետարանը, որը տվել է Տերը, կհայտնվի կրակով և ծծմբով այրվող լճում, որտեղ հավիտյան կտառապի: Կգա այն օրը, երբ յուրաքանչյուրն, ով չի հավատացել ավետարանին, կզղջա դրա համար:

Հատված 19. «Եվ եթե մեկն այս գրքի մարգարեության խոսքերից բան պակասեցնէ, Աստված կպակասեցնե նրա բաժինը կյանքի գրքիցը և սուրբ քաղաքիցը և այս գրքում գրվածներիցը»:

Կա՞ արդյոք մեկը մեր մեջ, ում քրիստոնեական հավատքը ուշադրություն չի դարձնում ճշմարտության Խոսքին, որի համաձայն Հիսուսն Իր վրա վերցրեց աշխարհի մարդկանց մեղքերը՝ մկրտվելով Հովհաննես Մկրտչի կողմից, լվաց այդ մեղքերը և գամվեց Խաչափայտին: Եթե դա այդպես է, ապա այդպիսի մարդիկ կզրկվեն Տիրոջ Սուրբ քաղաքը մտնելու իրավունքից, որովհետև նրանք չեն հավատում Տիրոջ մկրտությանը, որը Նա ընդունեց Հովհաննես Մկրտչից, որպեսզի Իր վրա կրի մարդկության մեղքերը: Այսպիսով նրանք մեղք են գործում՝ մերժելով ջրի և Հոգու ավետարանը:

Դրա համար քրիստոնյաները պետք է իրենց սրտերի մեջ ընդունեն ճշմարտությունը, որը հռչակում է այն մասին, որ Հիսուսը մկրտվելով Հովհաննեսից՝ վերցրեց մարդկության բոլոր մեղքերն Իր վրա: Քանի դեռ նրանք դա չեն անի, նրանց չի տրվի հնարավորություն փառքով մտնել Սուրբ քաղաքը: Եթե դուք հավատում եք, որ Հիսուսը հանդիսանում է ձեր Փրկիչը, ապա դուք պետք է մաքրվեք ձեր մեղքերից՝ հավատալով ձեր ամբողջ սրտով, որ Հիսուսը եկավ այս երկիր, Հորդանան գետում մկրտվեց Հովհաննես Մկրտչի կողմից, որպեսզի փրկի ողջ մարդկությունը աշխարհի մեղքերից և Իր վրա վերցրեց մարդկության բոլոր մեղքերը, լվաց մարդկանց գործած բոլոր մեղքերից: Աղբյուրը, որտեղ դուք կարող էք մաքրվել ձեր բոլոր պղծություններից, դա Հիսուսի ընդունած մկրտությունն է: Վերցնելով Իր վրա աշխարհի բոլոր մեղքերը՝ մեր Տերը թափեց Իր արյունը և մահացավ Խաչի վրա, որպեսզի Իր սեփական մահով վճարի մեր բոլոր  մեղքերի համար:

Հիսուսի ընդունած մկրտությունը հանդիսանում է մեր մեղքերից փրկված լինելու ապացույցը: Պետրոսի առաջին ուղերձի 3:21-ում ասվում է. «Որի օրինակն այսինքն մկրտությունը մեզ էլ հիմա ապրեցնում է, ոչ թե մարմնի աղտը դեն գցելով, այլ բարի խղճմտանքի վկայությունը առ Աստված, Հիսուս Քրիստոսի հարությունով»:

Մենք պետք է հասկանանք, որ Հիսուսը աշխարհի մեղքը կրեց խաչի վրա և թափեց իր արյունը, որպեսզի Իր սեփական մահվամբ մեր փոխարեն վճարի մարդկության մեղքերի համար: 

Ահա, թե ինչու Աստված նորից և նորից տալիս է բոլոր մարդկանց Իր զգուշացման Խոսքը: Մենք պետք է հավատանք ջրի և Հոգու ավետարանի Խոսքին, այնպիսին, ինչպիսին որ կա, առանց նրա վրա ավելացնելու կամ նրանից պակասեցնելու:

Հատված 20. «Այս բաներին վկայողը ասում է. Այո. Ես շուտով գալիս եմ: Ամեն, եկ Տեր Հիսուս»:

Մեր Տերը շուտով նորից գալու է երկիր: Եվ սուրբերն, ովքեր ստացել են մեղքերի թողություն հավատալով Տիրոջը և հագել են Երկնային Թագավորության փառքը, անկեղծորեն սպասում են Տիրոջ երկրորդ գալստյանը: Քանի որ նրանք, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին, պատրաստ են հենց հիմա դիմավորելու Տիրոջ երկրորդ գալուստը: Նրանք սպասում են, երբ Նա կվերադառնա և իրենց կհագցնի Իր շնորհքը, որը Նա խոստացել է սուրբերին: Դրա համար սուրբերը հավատքով և գոհունակությամբ սպասում են Տիրոջ երկրորդ գալստյանը:

Հատված 21. «Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը լինի ձեր ամենի հետ: Ամեն»:

Հովհաննես առաքյալը ավարտում է Հայտնության Գիրքը օրհնության աղոթքով այն մասին, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողորմությունը լինի նրանց հետ, ովքեր ձգտում են մտնել Սուրբ քաղաք, որը Տիրոջ պարգևն է: Դե եկեք դառնանք սուրբեր, ովքեր ի շնորհիվ իրենց անխափան հավատքի, կմտնեն Սուրբ քաղաք, որը Հիսուս Քրիստոսի պարգևն է: