Sermons

[22-2] <Հայտնություն 22:1-21> Հուսալով Փառքին՝ Եղեք Ուրախ և Ուժեղ





<Հայտնություն 22:1-21>


Հայտնության գրքի 22:1-21-րդ խոսքերը մեզ փոխանցում է հույս Երկնային Թագավորության նկատմամբ:  22-րդ գլուխը, որով ավարտվում է Հայտնության գիրքը, հատատում է Աստվածաշնչյան մարգարեությունների հավաստիությունը և հրավիրում է մտնել Նոր Երուսաղեմ: Այս գլուխը պատմում է մեզ, որ Նոր Երուսաղեմը հանդիսանում է Աստծո պարգևը՝ տրված սուբերին, ովքեր վերստին ծնվել են ջրի և Հոգու ավետարանի հավատքով:

Աստված հանձնարարել է վերստին ծնված սուրբերին փառավորել Նրան Աստծո Տան մեջ: Դրա համար ես շատ շնորհակալ եմ Տիրոջից: Բառերով հնարավոր չէ արտահայտել, թե որքանով ենք մենք շնորհակալ, որ Տերը թույլ տվեց մեզ լինել սուրբեր, ովքեր ջրի և Հոգու ավետարանի հավատքով ստացան բոլոր մեղքերի քավություն: Ո՞վ է, որ երբևէ այս երկրի վրա ստացել է մեծ օրհնություններ, քան այն, որը ստացել ենք մենք: Ոչ ոք:

Մեր կողմից ուսումնասիրվող գլուխը հանդիսանում է Հայտնության Գրքի վերջին գլուխը: Ծննդոց գրքում մենք տեսնում ենք, թե ինչպես է Աստված կատարում մարդկության վերաբերյալ ունեցած Իր ծրագրի ընդհանուր ուրվագիծը: Իսկ Հայտնության գրքում տեսնում ենք, թե ինչպես է Աստված իրականացնում այդ ծրագիրը: Հայտնության Խոսքը կարելի է ներկայացնել, որպես այս աշխարհի ոչնչացման գործընթացի նկարագրություն, որպեսզի ավարտին հասցվի Աստծո մարդկության նկատմամբ ունեցած ծրագիրը: Հայտնության Խոսքի միջոցով, մենք նախօրոք կարող ենք տեսնել Երկնային Թագավորությունը, որը Տերը խոստացել է:



Աստծո քաղաքի և նրա պարտեզի նկարագրությունը


21-րդ գլխում խոսվում է Աստծո քաղաքի մասին: 17-21 խոսքերն ասում են. «Եվ Հոգին և հարսն ասում են. Եկ. և լսողն ասէ, եկ. և Նա որ ծարավ է՝ թող գա, և նա որ կամենում է՝ թող առնե կյանքի ջուրը ձրի: Որովհետև ես վկայում եմ ամենին որ լսում է այս գրքի մարգարեության խոսքերը. Եթե մեկը բան ավելացնե սրանց վրա, Աստված կավելացնե նրա վրա այն պատուհասները, որ այս գրքում գրված են: Եվ եթե մեկն այս գրքի մարգարեության խոսքերից բան պակասեցնէ, Աստված կպակասեցնե նրա բաժինը կյանքի գրքիցը և սուրբ քաղաքիցը և այս գրքում գրվածներիցը: Այս բաներին վկայողը ասում է. Այո. Ես շուտով գալիս եմ: Ամեն, եկ Տեր Հիսուս: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը լինի ձեր ամենի հետ: Ամեն»:


Հայտնության այս խոսքերը նկարագրում են Նոր Երուսաղեմը, որն Աստված կտա Իր վերստին ծնված սուրբերին: Այս քաղաքը գտնվում է Երկնային Թագավորությունում և ինչպես ասվում է, այն կառուցված է տասներկու տարբեր թանկարժեք քարերից և ունի մարգարիտից պատրաստված տասներկու դարպաս:

22-րդ գլուխը մեզ փոխանցում է Նոր Երուսաղեմի բնության մասին տեղեկություններ: Հատված 1. «Եվ ցույց տվեց ինձ մի մաքուր գետ, կենդանի ջրի ակնվանու նման փայլուն, որ դուրս էր գալիս Աստծո և Գառի աթոռից»:

Աստծո քաղաքում պարտեզի միջով հոսում է մաքուր գետ, ինչպես որ ի սկզբանե չորս գետերը հոսում էին Եդեմական պարտեզում: Աստված ասում է, որ ապագայում արդարները կուրախանան այս պարտեզի համար:

Այնուհետև ասվում է, որ այս պարտեզում կանգնած է կյանքի ծառը, որի վրա աճում են տասներկու տեսակի պտուղներ, նաև այն, որ դա ամեն ամիս պտուղ է տալիս և որ դրա տերևները ժողովուրդների բժշկության համար է: Ինչպես ինձ թվում է, Երկնային Թագավորության բնությունը ստեղծված է այնպես, որ ոչ միայն մրգերը, այլև դրա տերևներն էլ կարելի է ուտել, քանի որ դրանք բժշկելու զորություն ունեն:



Արդարներին ընծայված շնորհք


Աստվածաշունչն ասում է մեզ, որ Աստծո քաղաքում «Եվ այլևս նզովք բնավ չի լինի. և Աստծո և Գառի աթոռը նրանում կլինի. և նրա ծառաները կպաշտեն նրան: եվ նրա երեսը կտեսնեն, և նրա անունը նրանց ճակատների վրա»: Նա ասում է մեզ, որ մեզանից նրանք, ում մեղքերը ներված են, հավիտյան կթագավորեն Աստծո հետ, ով փրկեց մեզ:

Նրանք, ում մեղքերը մաքրվել են ջրի և Հոգու ավետարանի հավատքով, ապրելով այս երկրի վրա՝ ոչ միայն կստանան օրհնություններ, որ նրանց մեղքերը կներվի, այլև նրանք նաև կդառնան Աստծո զավակներ և բազմաթիվ հրեշտակներ կծառայեն նրանց, երբ որ նրանք մտնեն Աստծո Թագավորություն և կթագավորեն Տիրոջ հետ հավիտյան: Այս հատվածն ասում է, որ արդարները կստանան Աստծուց այնպիսի հավիտենական շնորհք, ինչպիսին է կյանքի գետի մոտ կանգնելու և կյանքի պտուղները ճաշակելու հնարավորությունը, և այդ օրհնության մի մասն էլ կլինի այն, որ հիվանդություններ չեն լինի:

Այս տողերը նաև ասում են, որ սուրբերը չեն ունենա ոչ այս երկրի և ոչ էլ արեգակի կարիքը, քանի որ Աստծո փառավոր Թագավորությունում նրանք հավիտյան կապրեն Աստծո հետ, ով Ինքն է հանդիսանում լույսը: Այլ բառերով ասած, Աստծո զավակները, ովքեր ստացել են մեղքերի թողություն ի շնորհիվ ջրի և Հոգու ավետարանի հավատքի, կապրեն Աստծո նման: Հենց դա էլ հանդիսանում է շնորհքը, որը տրված է սուրբերին:

Հովհաննես առաքյալը, Հիսուսի տասներկու աշակերտներից մեկը, ով գրեց Հայտնությունը, նաև գրել է Հովհաննու Ավետարանը և Նոր Կտակարանի երեք ուղերձներ՝ Առաջին, Երկրորդ և Երրորդ Հովհաննու Նամակները: Նա աքսորված էր Պատմոս կղզի այն բանի համար, որ հրաժարվեց հռոմեական միապետին ընդունել որպես Աստված: Այդ աքսորի ժամանակ, Տերն ուղարկեց Իր հրեշտակին Հովհաննեսի մոտ և ցույց տվեց նրան այս աշխարհի կործանումը և այն վայրը, որտեղ սուրբերը պիտի բնակվեն ապագայում:

Եթե մենք նկարագրելու լինենք Ծննդոց Գիրքը, որպես արարչագործության կտավի ուրվագիծ, ապա Հայտնության գիրքը մենք կնկարագրենք որպես ավարտված կտավ: Չորս հազար տարիների ընթացքում մեր Տերն ասում է մարդկությանը, որ Նա Հիսուսի միջոցով կստիպի աշխարհի բոլոր մեղքերին անհետանալ: Եվ Նոր Կտակարանի ժամանակաշրջանում, երբ եկավ ժամանակը, Աստված կատարեց Իր բոլոր խոստումները: Նա ուղարկեց աշխարհին Փրկիչ՝ Հիսուսին, ում պատվիրեց ընդունել Հովհաննեսից մկրտություն և ստիպեց աշխարհի բոլոր մեղքերն անհետանալու շնորհիվ Հիսուսի արյանը, որ թափվեց Խաչի վրա:

Երբ սատանայի կողմից խաբված մարդկությունը, իրենց մեղքերի պատճառով հայտնվեց կործանման եզրին, մեր Տերը խոստացավ, որ Նա կազատի մեզ բոլորիս այդ մեղքերից: Այնուհետև Նա ուղարկեց Հիսուս Քրիստոսին, պատվիրեց նրան մկրտվել և հեղել իր արյունը և այսպիսով, ամբողջությամբ փրկեց մարդկությանը մեղքերից:

Հայտնության գրքում Աստված մանրամասը նկարագրել է, թե ինչպիսի փառք է սպասվում նրանց, ովքեր ստացել են մեղքերի քավություն, և թե ինչպիսի պատիժներ են սպասվում մեղավորներին: Այլ բառերով ասած, Աստված մեզ ասում է, որ շատերն են, որ իրենց կյանքը ավարտելու են դժոխքում, չնայած այն բանին, որ նրանք պնդում են, որ անկեղծորեն հավատում են Հիսուսին (Մատթեվոս 7:21-23):

Մեր Տերը փրկեց մեղավորներին իրենց մեղքերից, և Նա ասում է մեզ, որ մենք չկնքենք օրհնության Խոսքը, որը նա սահմանել է արդարների համար:



Ովքե՞ր են անիրավներն ու անմաքուրները


Հատված 11. «Անիրավություն գործողը թող էլ անիրավանա, և կեղտոտը թող էլ կեղտոտվի, և արդարը թող էլ արդարանա, և սուրբը թող էլ սրբվի»: Ովքե՞ր են այս հատվածում նկարագրված անիրավները: Դա նրանք են, ովքեր չեն հավատում ջրի և Հոգու ավետարանին, որը Տերն է տվել: Քանի որ մարդիկ անընդհատ մեղք են գործում, ապա նրանք պետք է հավատան ջրի և Հոգու ավետարանին, որը Տերն է տվել, և դրա համար նրանք պետք է ապրեն փառավորելով Տիրոջը: Քանի որ Աստված հանդիսանում է Մեկը, ով պետք է փառավորվի մարդկության կողմից, քանի որ Նա մեզ հագցրեց Իր փրկության ողորմությունը, մենք պետք է ապրենք այնպիսի կյանքով, որը փառավորում է Աստծուն: Նրանք, ովքեր չեն լսում Աստծուն, հանդիսանում են անիրավներ, քանի որ միշտ չէ որ նրանք հավատում են Նրա Խոսքին:

Մատթեոսի ավետարանի 7:23-ում Տերն ասեց կրոնական ծայրահեղականներին, ովքեր միայն խոսքերով են հավատում Իրեն «Երբեք ձեզ չեմ ճանաչել. Ինձանից դեն գնացեք, ով անօրենություն գործողներ»: Մեր Տերն անվանեց կրոնական ծայրահեղականներին  «անօրենություն գործողներ»: Նա հանդիմանում էր նրանց, քանի որ նրանք Հիսուսին հավատում են միայն իրենց գործերով, փոխարենը, որ ամբողջ սրտով հավատային ջրի և Հոգու ավետարանին: Անօրինությունը հանդիսանում է մեղք, ինչպես և Աստծո Խոսքի նկատմամբ անհավատությունը:

Այսպիսով, երբ մարդիկ անօրինություններ են անում Աստծո  առջև, դա նշանակում է, որ նրանք չեն հավատում ջրի և Հոգու սիրուն և փրկությանը, որը Տերը տվել է նրանց: Անօրինությունները, դա ոչ այլ ինչ է, քան Աստծո Խոսքի փոփոխություն սեփական ցանկությունից դրդված, ինչպես նաև այդ Խոսքի նկատմամբ ինքնակամ հավատք, ում  խելքին ինչպես որ կփչի: 

Նրանք, ովքեր անկեղծորեն հավատում են Հիսուսին, պետք է ընդունեն այն, ինչ սահմանել է Տերը: Մենք հավատում ենք Հիսուսին, սակայն, դա ոչ մի կերպ թույլ չի տալիս մեզ փոփոխություններ մտցնել Աստծո ծրագրի կամ Նրա փրկության ծրագրի ավարտի մեջ: Այս հատվածի իմաստը կայանում է նրանում, որ Աստված տալիս է հավիտենական կյանք նրանց, ովքեր հավատում են Նրա փրկությանն այնպես, ինչպես Նա է դա սահմանել, սակայն, Նա կուղարկի դժոխք նրանց, ովքեր փոխում են Աստծո օրենքները և հավատում դրան այնպես, ինչպես իրենց ավելի հարմար է և համապատասխանում է իրենց սեփական ճաշակին:

«Անիրավություն գործողը թող էլ անիրավանա»: Սա մեզ ասում է այն մասին, որ այս տեսակ մարդիկ, իրենց համառության մեջ չեն հավատում Աստծո սահմանած փրկությանը: Նրանք անիրավներ են: Եվ դրա համար մեղավորները միշտ էլ անիրավ են: Հատվածը շարունակում է հետևյալ խոսքերը. «կեղտոտը թող էլ կեղտոտվի»: Սա վերաբերվում է նրանց, ովքեր, չնայած որ մեղավորներ են և չնայած այն փաստին, որ Հիսուսը ստիպեց ջրի և Հոգու ավետարանի շնորհիվ իրենց մեղքերին անհետանալ, նրանք ոչ մի կերպ չեն պատրաստվում հավատքի միջոցով մաքրվել այդ մեղքերից: Դրա համար Աստված այդ մարդկանց կթողնի այնպես, ինչպես որ նրանք կան և հետո կդատի նրանց: Տալով մարդկանց գիտակցություն՝ Աստված հնարավոր դարձրեց նրանց համար իրենց սրտերում պարզորեն գիտակցել մեղքը, թեև մինչև հիմա մարդիկ մտադրված չեն մաքրվել իրենց մեղքերից և ճանաչել ջրի և Հոգու ավետարանը: Աստված ասում է, որ նա այդ մարդկանց կթողնի այնպես, ինչպիսին որ նրանք կան:

Առակաց 29:12. «Ազգ կա, որ իր աչքին մաքուր է երեվում, բայց իր աղբից չի մաքրվել»: Քրիստոնեական ծայրահեղականները այնպիսի մարդիկ են, ովքեր չեն էլ ուզում մաքրվել իրենց մեղքերից: Թերևս Հիսուսը, ով հենց ինքն է Աստված, եկավ այս աշխարհ, որպեսզի փրկի մեղավորներին, Իր մկրտությամբ լվաց նրանց մեղքերը և դրանք Իր վրա վերցնելով բարձրացրեց դրանք խաչի վրա և իր խաչելությամբ կրեց մեղքի պատիժը և դրանով փրկեց նրանց, ովքեր հավատում են դրան:

Մեր Տերը ներեց նրանց բոլոր մեղքերը, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին, որով Հիսուսը փրկեց մեղավորներին, որքան էլ որ նրանք մեծ մեղավորներ լինեին: Թերևս, դեռ կան մարդիկ, ովքեր չեն ընդունել հավատքով ներումը: Դա նրանք են, ովքեր նույնիսկ չեն էլ փորձել մաքրվել իրենց մեղքերից: Աստված նրանց կթողնի այնպիսին, ինչպիսին որ նրանք կան: Այսպիսին կլինի Աստծո արդարության կատարումը: Որպեսզի ցույց տա, որ Աստված արդար է, այդ մարդիկ կնետվեն կրակով և ծծումբով հավիտյան այրվող լճի մեջ:  Նրանք հետո կգիտակցեն, թե իրականում ով է արդարության Աստվածը: Թեև նրանք խոստովանում են Հիսուսին որպես իրենց Փրկիչը, նրանք ոչ միայն խաբում են իրենց սեփական գիտակցությանը, այլև քայքայում են ուրիշներինը: Քանի որ նրանք մերժեցին ջրի և Հոգու ավետարանը, Աստված նրանց կփոխհատուցի ըստ արժանվույն: Երբ կգա օրը, Աստված Իր բարկությունը կթափի նրանց վրա, ով արժանացել է այդ բարկությանը:



Հատուցեք յուրաքանչյուրին իրենց գործերի համեմատ


Երկրի վրա գոյություն ունեն երկու տեսակի մարդիկ՝ նրանք, ովքեր հանդիպել են Տիրոջը և ովքեր չեն հանդիպել: Մեր Տերը կփոխհատուցի յուրաքանչյուրին ըստ իրենց գործերի:  Ոչ ոք չի կարող արդարանալ, քանի որ արդարությունը գալիս է Հիսուսից: Նա Իր մկրտությամբ վերցրեց մեր բոլոր մեղքերն ամբողջությամբ, տարավ դրանք Խաչ և  գամվեց խաչափայտին այն հանցագործության համար, որի պատիժը պիտի կրեր մարդկությունը: Մարդիկ կարողացան արդարանալ՝ հավատալով այդ ճշմարտությանը: Այս ճշմարտությանը հավատացողները նրանք են, ովքեր հանդիպել են Տիրոջը:

Աստված խնդրում է նրանց, ովքեր առանց մեղքի են և ով գիտի և հավատում է այդ ճշմարտությանը, քարոզել այդ ճշմարտության ավետարանը, պահպանել այդ սուրբ Խոսքը, ըստ որի նրանք ապրում են: Աստված ասում է. «սուրբն էլ ավելի սրբանա»: Մենք պետք է այդ պատվիրանը պահենք մեր սրտերում, պաշտպանենք մեր սուրբ հավատքը և միշտ քարոզենք կատարյալ Ավետարանը: Ինչո՞ւ, որովհետև շատ մարդիկ այս աշխարհում մնում են անիմացության մեջ, անտեղյակ ճշմարտության ավետարանից, որի արդյունքում նրանց հավատքը սխալ է:

Կան նաև այնպիսիներն, ովքեր անվերապահորեն պնդում են սրբության մեջ աճելու վարդապետությունը: Թեև մեր Տերը ոչնչացրել է մարդկության բոլոր մեղքերը, այդ մարդիկ առաջվա պես շարունակում են ամեն օր աղոթել իրենց մեղքերի թողության համար:

Ամեն օր բարձրացնելով ապաշխարհության աղոթք, նրանք փորձում են մաքրվել իրենց մեղքերից, ձգտում են անընդհատ աճել սրբության մեջ, որպեսզի վերջում դառնան արդարներ, ովքեր այլևս մեղք չեն գործում և դրանով հաճենում են Հիսուսին: Սակայն, Հիսուս Քրիստոսը, Աստծո Որդին, Թագավոր է, Մարգարե և Քահանայապետ: Աստծո իրական ծառաները ոչ միայն կատարում են իրենց հանձնարարությունը և  համոզում են ամենքին, որ իրենց մեղքերը իրականում ներված են, այլև՝ նրանք յուրաքանչյուրին առաջնորդում են այդ ճշմարտությանը և հանդիսանում են Աստծո գործակիցները: Աստծո ծառաները նրանք են, ովքեր Աստծո գրված Խոսքով ունեն հստակ իմացություն, թե ինչ է կատարվելու ապագայում: 

Հատված 12 և 13. «Եվ ահա շուտով գալիս եմ և իմ վարձքն ինձ հետ, որ ամեն մեկին կհատուցեմ ինչպես իր գործը կլինի: Ես եմ Ալֆան և Օմեղան. Սկիզբը և վերջը, առաջինը և վերջինը»:

Մեր Տերն իրականում հանդիսանում է Ալֆան և Օմեղան, սկիզբը և վերջը, առաջինը և վերջինը: Մենք պետք է հարգալից ակնածանքով հավատանք այն ամենին, ինչ ասել է Տերը:

Մեր Տերը կպարգևատրի սուրբերին օրհնություններով, որը ավելի բարձր է նրանց ծառայություններից, քանի որ Նա մեծ է և ողորմած: Նա ողորմած է և կարեկցող: Նա մեզ փրկեց մեր բոլոր մեղքերից և ինչպես մեզ ասում է Հայտնության Խոսքը՝ Նա զորության և արդարության Աստված է, ով կավարտի Իր փրկության ծրագիրը: Եվ այդ փրկության ավարտը, որը շուտով պետք է կատարվի, հանդիսանում է սուրբերի փառքով մուտքը Նոր Երուսաղեմ, ինչպես նաև դա մեր Տիրոջ առատաձեռն պարգևն է նրանց ծառայությունների դիմաց:



Երանելի են նրանք, ովքեր պահում են Աստծո պատվիրանները 


Հատված 14. «Երանելի են Նրա պատվիրանները պահողները. Որ նրանցը կլինի իշխանությունը կյանքի ծառի վրա, և քաղաքի դռնով ներս կմտնեն»: Կան բազմաթիվ մարդիկ, ովքեր հիմնվելով այս խոսքերի վրա՝ պնդում են, որ փրկությունը գալիս է գործերից, այսինքն՝ Աստծո պատվիրանները պահելուց:

Սակայն, իրականում «Նրա պատվիրանները պահողները» նշանակում է հավատալ այն ամենին, ինչ գրված է Աստծո Խոսքի մեջ և հավատքով պահել այդ ամենը: Հովհաննես առաքյալը գրում է. «Եվ սա է նրա պատվիրանքը, որ հավատանք նրա որդի Հիսուս Քրիստոսի անունին, և իրար սիրենք, ինչպես նա պատվիրան տվավ մեզ» (1-ին Հովհաննու 3:23): Դրա համար, երբ մենք հավատում ենք ճշմարիտ ջրի և Հոգու ավետարանին և մեզ նվիրում ենք ավետարանի քարոզչությանը, որպեսզի աշխարհի բոլոր կորսված հոգիներին փրկենք, մենք Նրա ներկայության մեջ կատարում ենք Նրա պատվիրանները:

Ճշմարտությունը կայանում է նրանում, որ բոլոր մեղքերը, որոնք մենք գործում ենք մեր ողջ կյանքի ընթացքում, արդեն լվացված են Հիսուսի՝ Հովհաննես Մկրտչի կողմից ընդունած մկրտության շնորհիվ: Այդ մկրտությանը հետևող մեր Տիրոջ խաչի վրա թափված արյունը, Նրա հարությունը և Նրա համբարձումը թույլ տվեցին մեզ վերստին ծնվել և Նրա ճշմարտության մեջ ապրել նոր կյանքով:

Վերստին ծնված լինելով հանդերձ, եթե մենք ընկնում ենք մեղքի մեջ, ապա մեզ անհրաժեշտ է վերադառնալ ճշմարտության Խոսքին, որը մեզ մաքրել է մեր բոլոր մեղքերից: Մենք պետք է հասկանանք, որ մեր էությունը այնպիսին է, որ մենք չենք կարող մեղանչել, և ևս մեկ անգամ հավատքով վերադառնալով Հորդանան գետ՝ հարկավոր է մկրտվել նրա հետ, որտեղ Մեր Տերը մկրտվեց և թաղվել նրա հետ, ով մեզ համար մահացավ Խաչի վրա: Այսպես վարվելով, մենք վերջապես կազատվենք մեղքերից, որոնք մենք գործել ենք վերստին ծնված լինելուց հետո և ամբողջությամբ կմաքրվենք: Մենք պետք է ամուր կառչենք Աստծո արդարությունից՝ նորից և նորից հաստատելով  մեր հավիտենական քավության փրկությունը և գոհանալ Տիրոջից Նրա անվերջանալի և կատարված փրկության համար:

Հիսուսն արդեն քավել է աշխարհի մեղքերը: Խնդիրը կայանում է միայն մեր գիտակցության մեջ: Մեր Տերն արդեն մտածել է աշխարհի մեղքերի մասին՝ Իր մկրտությամբ և խաչելությամբ Նա լվացել է մեր մեղքերը, սակայն մեր գիտակցությունը շարունակում է գտնվել շփոթված և անորոշ վիճակում, կարծես մենք դեռ շարունակում ենք մնալ մեղավորներ: Այսպիսով մենք հակված ենք մտածել, որ մեզանում մինչև հիմա մնում է մեղքը, երբ իրականում այն ամենը, ինչ մենք պետք է անենք, պարզապես հավատանք, որ մեր բոլոր մեղքերը իրականում լվացվել են ջրի և Հոգու ավետարանի շնորհիվ, որը Հիսուս Քրիստոսի պարգևն է:

Եթե մեր սրտերը խոցված են մեղքերով, ապա ինչպիսի՞ ճշմարտությամբ ենք մենք բուժելու այդ վերքերը:

Այդ վերքերը նույնպես կարող են բժշկվել ջրի և Հոգու ավետարանի հավատքով, այսինքն, հավատալով, որ մեր Տերը Իր վրա վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը՝ մկրտվելով Հորդանան գետում և Նա ստիպեց այդ մեղքերին անհետանալ՝ կրելով դրանք Գողգոթայի խաչի վրա և հեղելով այնտեղ իր արյունը: Այլ բառերով ասած, մեր արարքների մեղքերը, որոնք մենք գործում ենք մեղքերի քավություն ստանալուց հետո, նույնպես կարող են մաքրվել, եթե մենք նորից և նորից ամրացնենք մեր հավատքը Հիսուս Քրիստոսի Ավետարանի նկատմամբ, որն արդեն լվացել է մեր մեղքերը, դրան ավելացրած նաև մեր գործերի մեղքերը:

Այս աշխարհի բոլոր մեղքերը լվացվել են միանգամից, երբ Հիսուս Քրիստոսը մկրտվեց և խաչվեց: Քանի որ դա այդպես է, ապա ոչ մեր մեղքերը և ոչ էլ աշխարհի բոլոր մեղքերը, կարիք չունեն լվացվելու երկրորդ և երրորդ անգամ, կարծես թե նրանք ամեն անգամ կարիք ունեն մաքրվելու: Եթե որևէ մեկը սովորեցնում է մեզ, որ մեղքերի ներումը ձեռք է բերվում քայլ առ քայլ, նշանակում է, որ այդ մարդը քարոզում է կեղծ ավետարան:

Աստված ստիպեց աշխարհի մեղքերին անհետանալ: Եբրայեցիս 9:27. «Եվ ինչպես մարդկանց համար սահմանված է մեկ անգամ մեռնել և նրանից հետո դատաստան»: Քանի որ մենք մեկ անգամ ենք մահանում մեղքի համար, դրանում է Աստծո կամքը, որ  մեղքերի թողությունը մենք պետք է մեկ անգամ ընդունենք: Գալով այս երկիր, Հիսուս Քրիստոսը մեկ անգամ վերցրեց մեր մեղքերն Իր վրա, մեկ անգամ մահացավ խաչի վրա և մեկ անգամ կրեց պատիժը մեր փոխարեն: Նա այս ամենը չարեց մի քանի անգամ, այլ մեկ անգամ և միանգամից:

Եթե մեր սրտերով հավատում ենք Հիսուսին, ապա մենք ստանում ենք մեղքերի թողություն և սա նշանակում է, որ մենք հավատում ենք այն ամենին, ինչ Նա արեց մեզ համար և հետևաբար մեկընդմիշտ ստանում ենք մեղքերի թողություն: Քանի որ մեղքերը, որոնք մենք գործում ենք ժամանակ առ ժամանակ վիրավորում են մեր սրտերը, այն ամենը, ինչ մենք պետք է անենք, ընդամենը պետք է կանգնենք Նրա փրկարար Խոսքի առջև, որով մեր Տերը լվաց մեր մեղքերը, և մենք պետք է հավատքով բուժենք մեր վիրավորված սրտերը. «Տեր, ես անկատար եմ, ես նորից մեղք գործեցի: Ես չկարողացա իմ ամբողջ կյանքն ապրել համաձայն Քո կամքի: Սակայն, երբ դու մկրտվեցիր Հովհաննես Մկրտչի մոտ Հորդանան գետում և խաչի վրա թափեցիր քո արյունը, մի՞թե դու չոչնչացրիր իմ այս մեղքը նույնպես: Ալելուիա: Ես փառաբանում եմ քեզ Տեր»:

Այսպիսի հավատքով մենք կարող ենք նորից և նորից հաստատել մեր մեղքերի ներումը և կարող ենք միշտ գոհանալ Տիրոջից: Հայտնության այս վերջին գլուխը մեզ պատմում է, որ քայլելով Հիսուս Քրիստոսում, ով հանդիսանում է Կյանքի Ծառը և այն հավատքով, որ Տերը քավել է աշխարհի բոլոր մեղքերը, նրանք, ովքեր ստացել են մեղքերի թողություն իրենց հավատքի շնորհիվ, արժանացել են Աստծո Թագավորություն և Սուրբ քաղաքը մտնելու իրավունքին: 

Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է մտնել Աստծո քաղաք, պետք է հավատա, որ Հիսուս Քրիստոսը քավել է մարդկության մեղքերն՝ ընդմիշտ մկրտվելով և թափելով Իր արյունը: Թեև մենք բոլորս ունենք թերություններ, սակայն հավատալով Հիսուս Քրիստոսի մկրտությանը և թափած արյանը, մեր հավատքը կարող է ճանաչվել Աստծո կողմից որպես ճշմարիտ և մենք բոլորս կարող ենք կանգնել կյանքի ծառի առջև: Միայն Հիսուսի մկրտության և թափած արյան հավատքով մենք կարող ենք խմել կյանքի ջրից, որը հոսում է Նոր Երուսաղեմում և կարող ենք ճաշակել կյանքի ծառի պտուղներից: Քանի որ նոր երկինք և նոր երկիր մտնելու իրավունքը երբեք մեզանից չի վերցվի, որովհետև այն բխում է միայն ջրի և Հոգու ավետարանի հավատքից, ապա մենք պետք է պաշտպանենք մեր հավատքը և քարոզենք այն մեզ շրջապատող մարդկանց: Ճիշտ այդպես էլ «Նրա  պատվիրանները պահել» խոսքը նշանակում է հաղթահարել այս աշխարհը հավատքով, այսինքն՝ հավատալ և պահպանել ջրի և Հոգու ավետարանը և նվիրվել ճշմարիտ ավետարանի քարոզչությանը ամբողջ աշխարհով մեկ:

Մատթեոսի ավետարանի 22-րդ գլխում Հիսուսը պատմում է առակ հարսանյաց ընթրիքի մասին: Այս առակի իմաստը կայանում է նրանում, որ նրանք, ովքեր չունեն համապատասխան հագուստ ընթրիքի համար, կնետվեն դրսի խավարի մեջ (Մատթեոս 22:11-13): Ինչպե՞ս կարող ենք հագնվել համապատասխան հագուստ, որպեսզի մասնակցենք Գառան հարսանյաց ընթրիքին, և ի՞նչ է նշանակում հարսանյաց հագուստ բառերը: Հարսանյաց հագուստները, որոնք թույլ են տալիս մասնակցելու Գառան հարսանյաց ընթրիքին, հանդիսանում են Աստծո արդարությունը, որը տրված է ջրի և Հոգու ավետարանի միջոցով: Դուք հավատու՞մ եք ջրի և Հոգու ավետարանին: Եթե այո, ապա դուք կրում եք ձեզ վրա Աստծո արդարության ամենագեղեցիկ հագուստը և կարող եք մտնել Երկնային Թագավորություն որպես Որդու անբասիր Հարս:

Մենք, վերստին ծնվածներս, նույնպես մեղանչում ենք ամեն օր: Թերևս, միայն արդարները, ում մեղքերը Աստծո առջև ներված են, գնահատվում են որպես այնպիսին, ում արդարության հագուստները լվացված են ամենօրյա հանցանքներից: Քանի որ նրանք, ում մեղքերը չեն ներվել, չեն համարվում մեղքից լվացվածներ, նրանք իրենց ամենօրյա ապաշխարության աղոթքներով երբեք չեն կարողանա ինքնուրույն մաքրվել իրենց մեղքերից: Այն, որ մենք բոլորս Տիրոջ հավատքով փրկվել ենք աշխարհի բոլոր մեղքերից, հնարավոր դարձավ միայն գիտելիքի և հավատքի շնորհիվ, ըստ որի Տերը մաքրեց մեր մեղքերը՝ գալով այս աշխարհ, մկրտվելով և թափելով Իր արյունը Խաչի վրա:

Այսպիսով, մեք կարող ենք վստահ լինել, որ մեր ամենօրյա մեղքերը լվացվել են միայն Նրա ճշմարիտ Ավետարանի միջոցով: Նրանք, ովքեր Տիրոջից ստացել են մեղքերի ներում ջրի և արյան Խոսքի շնորհիվ, նույնպես կարող են վստահ լինել իրենց մեղքերից ազատվելու մեջ, որը նրանք գործում են իրենց ողջ կյանքի ընթացքում: Շնորհիվ նրան, որ մեր Տերը ստիպեց մեղքերին միանգամից անհետանալ, մենք նույնպես կարող ենք լվալ մեր մեղքերը, որոնք մենք գործում ենք մեր գործերով՝ հավատալով հավիտենական քավության փրկությանը: Եթե դա այդպես չլիներ, եթե մեր Տերը չլվար մեր մեղքերը միանգամից, ինչպե՞ս կկարողանայինք երբևէ դառնալ անմեղներ: 

Մի՞թե մենք կկարողանայինք երբևէ մտնել Երկնային Թագավորության Սուրբ քաղաքը: Ինչպե՞ս կկարողանայինք ներկայանալ Հիսուս Քրիստոսի կյանքի ծառի առջև: Մեր Տիրոջ նկատմամբ ունեցած հավատքով, ով ստիպեց մեր մեղքերին անհետանալ, մենք կարող ենք մտնել Երկնային Թագավորություն որպես մաքուրներ, անբիծ մարդիկ: Ինչպիսի մեղքեր էլ որ մենք գործած լինենք մեր կյանքում, թերևս ներկայանալով Տիրոջ առջև և հաստատելով մեր հավատքը այն բանի նկատմամբ, որ Նա ստիպեց նաև անհետանալ մեր այդ մեղքերը, մենք կարող ենք ազատվել մեր բոլոր մեղքերից: Ահա, թե ինչու եմ ես ձեզ ասում, որ միայն վերստին ծնվածներն ունեն առավելություն հավատքով լինելու ներված իրենց ամենօրյա հանցանքների համար:

Դավիթ թագավորն Աստծո առջև մեծ մեղքեր էր գործել, չնայած այն բանին, որ նա Աստծո ծառա էր: Նա շնության մեղք գործեց ամուսնացած կնոջ հետ և սպանեց նրա ամուսնուն, ով նրա հավատարիմ և նվիրված ծառան էր: Թերևս նա այսպես էր փառավորում Աստծուն Նրա ողորմության համար. «Երանի նրան, որի անօրենությունը թողվեց, և որի մեղքը ծածկվեց: Երանի այն մարդուն, որ Տերն անօրենություն չի համարում նրան՝ և նենգություն չկա նրա հոգիի մեջ» (Սաղմոս 32:1-2):

Ո՞վ է ամենաօրհնված մարդը այս աշխարհում և Աստծո առջև: Երանելի են մեզանից նրանք, ովքեր վերստին ծնված են և փրկված: Օրհնված են նրանք, ովքեր ինչպիսի մեղք էլ գործած լինեն իրենց կյանքում, խոստովանում են այն փաստը, որ Տերը ստիպեց բոլոր մեղքերին անհետանալ: Երանելի են նրանք, ովքեր ամեն օր գնում են կյանքի աղբյուրի մոտ և ամեն օր լվանում իրենց սրտերը: Սա խորհրդածություն է մեր ազատագրման  մասին և փրկության մեծ ողորմության հաստատումն է, որը Տիրոջ պարգևն է: Միայն արդարները ստացան մեղքերի թողություն, անելով այնպես, որ իրենց բոլոր թերությունները դարձան իրենց արժանիքները: Նրանց արարքները ամբողջական են, ինչպես որ ամբողջական է նրանց սրտերը: Այսպիսով, դառնալով առանց արատի արդարներ, մենք այսուհետ կարող ենք մտնել Թագավորություն, որն Աստված պատրաստել է մեզ համար՝ Երկնային Թագավորությունը: Եթե մենք խոստովանում ենք, որ Հիսուս Քրիստոսը գործեց մեզ համար փրկության դարպասները և կյանքի ծառը, կհայտնվի Նրա զորությունը և մենք բոլորս կարող ենք ստանալ մեղքերի թողություն և մտնել Երկնային Թագավորություն: 



Նրանք, ովքեր հանդիսանում են Կյանքի ծառ 


Պատճառը, թե ինչու մեզանից նրանք, ովքեր ստացել են մեղքերի թողություն, հանդիսանում են Աստծո ավետաբերը, կայանում է հետևյալում: Մենք հաստատում ենք, որ մեր Տերը ստիպեց մեր մեղքերին անհետանալ, հռչակում ենք փրկության շնորհքի մասին և դրա համար գոհանում ենք Աստծուց այն բանի համար, որ մենք կարող ենք մտնել Նրա Թագավորության մեջ: Ահա, թե ինչու ենք քարոզում ավետարանը:

Բազմաթիվ քրիստոնյաներ չեն կարող հանդիպել Աստծո ծառաների հետ, ովքեր կարող են նրանց առաջնորդել ճշմարիտ ճանապարհի մեջ՝ նրանց ճիշտ բացատրելով Աստվածաշունչը: Այս մարդիկ թաղվել են Խոսքը սխալ հասկանալու մեջ և սխալվում են իրենց հավատալիքներում:  Նույնիսկ հիմա կան մարդիկ, ովքեր մտահոգված են իրենց արարքներով և ամեն առավոտ և իրիկուն բարձրացնում են ապաշխարության աղոթքներ: Ինչո՞ւ են նրանք դա անում: Որովհետև նրանք  հավատում են, որ միայն այդպես իրենց մեղքերը կներվեն: Եվ նրանք հավատում են դրան, քանի որ նրանց սովորեցրել են սխալ վարդապետություններ: Բայց նման գործերը Աստծո առջև անարդար են: Մարդիկ, ովքեր չգիտեն ոչ Աստծո արդարությունը և ոչ էլ նրա սերը, արժանի են ափսոսանքի: Աստվածաշունչն ամենևին էլ այն գիրքը չէ, որին կարելի է մակերեսորեն մոտենալ և մեկնաբանել այնպես, ով ինչպես կցանկանա: Քանի որ մարդիկ մեկնաբանել են այն և հավատացել են նրան՝ հիմնվելով սեփական մտքերի վրա, նրանք Աստծո արդարության և սիրո վերաբերյալ մնացել են  անտեղյակ: Աստվածաշնչի յուրաքանչյուր հատված ունի իր որոշակի մեկնաբանությունը: Եվ ճիշտ մեկնաբանել Աստվածաշունչը կարող են միայն Աստծո մարգարեները, ովքեր ստացել են մեղքերի թողություն: Լինել կյանքի ծառի ավետաբերը, մեզ համար նշանակում է հավատալ Տիրոջը դեռ այստեղ երկրի վրա եղած ժամանակ, յուրաքանչյուր օր հիշել այն մասին, որ մեր Տերը ստիպել է բոլոր մեղքերին անհետանալ, նաև փառաբանել Նրան և քարոզել ավետարանը: Մենք, վերստին ծնվածներս, նաև պետք է հիշենք, որ Տերը վերցրել է Իր վրա մեր բոլոր մեղքերը, հաստատենք այդ ճշմարտությունը ամեն օր և ուրախությամբ և գոհունակությամբ երկրպագենք Նրան: Մենք պետք է բացենք դռները Տիրոջ առջև: Թերևս չափազանցություն չի լինի այն, եթե ասենք, որ ամբողջ աշխարհի քրիստոնյաները սխալ են մեկնաբանել այս հատվածը և սխալաբար հավատում են, որ նրանք կարող են մտնել Երկնքի Թագավորություն ապաշխարության աղոթքների շնորհիվ, ամեն օր մաքրվելով մեղքերից: Սակայն, ամենևին էլ սա ի նկատի չունի Հայտնության այս հատվածը: 

Մեղքերի ներումից հետո մեր սրտերը մնում են խաղաղության մեջ, հաստատելով, որ Տերը ստիպեց անհետանալ բոլոր մեղքերին, որոնք մենք գործում ենք մեր արարքների միջոցով: Պնդելով մեր ԲՈԼՈՐ մեղքերի ներման մասին, մենք արդեն կապված չենք մեղքի հետ: Այսպիսին է կյանքի ծառի ճանապարհը Երկնքի Թագավորությունում: Աստվածաշունչը գտնվում է բացարձակապես այլ հարթության վրա, քան՝ մարդկային մտքերը: Դրա համար, որպեսզի ճանաչենք ճշմարտությունը, մենք պետք է այն լսենք Աստծո վերստին ծնված ծառաներից:



Նրանք, ովքեր քաղաքից դուրս են


Խոսք 15. «Բայց դուրսն են շները և կախարդները և պոռնիկները և սպանողները և կռապաշտները. և ամեն ստություն սիրողն ու գործողը»:

Այս խոսքը վերաբերվում է ժամանակների վերջում ապրող բոլոր նրանց, ովքեր վերստին ծնված չեն:  Դա պարզապես զարմանալի է, որ մեր Տերը նման ճշգրտությամբ նկարագրել է մեզանից յուրաքանչյուրին: 

Շների բնավորության յուրահատկություններից մեկը կայանում է նրանում, որ նրանք հետ են փսխում կերածը և նորից այն կուլ տալիս: Հետո նորից են փսխում և նորից ուտում այն, ինչն արդեն փսխել են: Մեր Տերն ասում է այստեղ, որ այս «շները» չեն կարող մտնել Սուրբ քաղաքը:

Ու՞մ է վերաբերվում այս համեմատությունը: Սա վերաբերվում է այն մարդկանց, ովքեր նորից և նորից աղաղակում են՝ «Տեր ես մեղավոր եմ, խնդրում եմ, մաքրիր իմ մեղքերը»: Եվ հետո նրանք փառաբանում են Տիրոջը՝ երգելով. «Ես ներված եմ, ես ներված եմ, մենք բոլորս ներված ենք»: Սակայն որոշ ժամանակ անց այս մարդիկ նորից սկսում են ողբալ. «Տեր ես մեղավոր եմ, եթե կարող ես ինձ ևս մեկ անգամ ներիր, ես այլևս չեմ մեղանչի»: Հետո նորից երգում են՝ «Ես ներված եմ Գողգոթայի արյունով»:

Այս մարդիկ այնպես են ունայնանում, որ նույնիսկ չգիտեն, ներված են նրանք իրականում, թե ոչ: Հենց այսպիսի մարդկանց Աստվածաշունչն անվանում է «շներ»: Շներն ամեն օր հաչում են: Նրանք հաչում են առավոտը, կեսօրին և երեկոյան: Այս մարդիկ շների նման չեն հաչում, սակայն նրանք անընդհատ աղաղակում են այն մասին, որ իրենք մեղավորներ են, եթե նույնիսկ նրանց մեղքերը ներվել են: Նրանք մի վայրկյանում դառնում են արդարներ, իսկ հաջորդ պահին վերածվում մեղավորների: Այսպիսով, նրանք նմանվում են «շների», ովքեր փսխում են այն, ինչ կերել են և նորից ուտում փսխածը: Եվ դա նրանք անում են նորից և նորից: Այլ բառերով ասած, Աստվածաշունչը համարում է այսպիսի քրիստոնյաներին, ովքեր մինչև հիմա իրենց սրտերում ունեն մեղք՝ «շներ»: Այս «շները» երբեք չեն կարող մտնել Երկնքի Թագավորություն, և կմնան քաղաքից դուրս:

Հաջորդը գալիս են «կախարդները»: Սա նրանք են, ովքեր իրենց քաղցր խոսքերով և հրաշքներով պնդում են, որ իրենք կարող են հիվանդություններ բժշկել և օգտագործում են եկեղեցու անմեղ այցելուների զգացմունքային տրամադրվածությունը նրանց կողոպտելու համար:  Քանի որ նրանք արտաբերում են Աստծո անունը զուր տեղը, նրանք չեն կարողանա մտնել Սուրբ քաղաքը:

Շնացողները, մարդասպանները, ինչպես նաև բոլոր նրանք, ովքեր սիրում են անարդարություններ գործել, չեն կարող մտնել Քաղաքը: Երբ կգա ժամանակների վախճանը, շներն ու կախարդները կխաբեն մարդկանց և այդ ժամանակ կհայտնվի հակաքրիստոսը: Հակաքրիստոսը, ով կեղծ հրաշքներով և նշաններով խաբում է շատ մարդկանց, գողանում է նրանց հոգիները և ապստամբում Աստծո դեմ՝ ցանկանալով ձգտել բարձրանալ Աստծուց վեր, որպեսզի մարդիկ իրեն երկրպագեն որպես Աստված: Եվ դրա համար ոչ հակաքրիստոսը, և ոչ էլ նրա հետևորդները երբեք չեն կարողանա մտնել Քաղաքը: Դրա համար, եթե մենք բռնվում ենք նրանց խաբեությամբ, ովքեր պնդում են, որ մենք տակավին դեռ մեղք ունենք, կամ էլ բռնվում ենք հրաշքների և նշանների թակարդում, որոնք ցնցում են մեր երևակայությունը, արդյունքում մենք բոլորս հակաքրիստոսի և սատանայի հետ կհայտնվենք քաղաքից դուրս՝ ոռնալով և կրճտացնելով մեր ատամները, ինչպես որ մեզ զգուշացնում է Խոսքը:

Խոսքեր 16 և 17. «Ես Հիսուսս իմ հրեշտակն ուղարկեցի, որ վկայե ձեզ այս բաները եկեղեցիների մասին. Ես եմ Դավիթի արմատը և սերունդը և առավոտյան պայծառ աստղը: Եվ Հոգին և հարսն ասում են. Եկ. և լսողն ասէ, եկ. և Նա որ ծարավ է՝ թող գա, և նա որ կամենում է՝ թող առնե կյանքի ջուրը ձրի»:

Ստացե՞լ եք արդյոք դուք մեղքերի անվարձահատույց ներում: Սուրբ Հոգու և Աստծո Եկեղեցու միջոցով մեր Տերը տվել է մեզ ջրի և Հոգու ավետարանը, որը թույլ է տալիս մեզ խմել կյանքի ջրից: Նա, ով ծարավ է Աստծո արդարությանը և ճշմարտության Խոսքին, և ով ցանկանում է անպայման ստանալ մեղքերի թողություն, այս բոլոր մարդկանց Աստված առաջարկել է հագնվել Իր ողորմությունը  և նրանց վրա տարածել Իր  Խոսքի փրկության կյանքի ջրի մեջ մտնելու հրավերքը: Մեղքերի ներումը հանդիսանում է միակ ճանապարհը դեպի նոր երկինք և նոր երկիր, որտեղ հոսում է կյանքի ջուրը:



Ամեն, եկ Տեր Հիսուս


Հատված 19. «Եվ եթե մեկն այս գրքի մարգարեության խոսքերից բան պակասեցնէ, Աստված կպակասեցնե նրա բաժինը կյանքի գրքիցը և սուրբ քաղաքիցը և այս գրքում գրվածներիցը»: Աստծո առջև մենք չենք կարող հավատալ այնպես, ինչպես մենք կցանկանանք, հիմնվելով մեր սեփական խորհուրդների վրա: Եթե ինչ որ բան գրված է Աստծո Խոսքի մեջ, ապա միակ բանը, որ մենք կարող ենք ասել, դա  միայն «այո» բառն է, որովհետև, եթե որևէ մեկն ասի «ոչ» Խոսքին, մեր Տերն էլ իրեն կպատասխանի «Ոչ, դու իմ զավակը չես»: Ահա, թե ինչու մենք պետք է Նրան հավատանք, համաձայն Խոսքին: Մենք չենք կարող ոչ ավելացնել, ոչ էլ պակասեցնել Աստծո Խոսքից, բայց մենք պետք է հավատանք նրան, ինչ գրված է:

Հետևելով Աստծո ծառաներին և հավատալով այն բանին, որ Սուրբ Հոգին խոսում է սուրբ Եկեղեցու միջոցով, և դա հանդիսանում է ճշմարիտ հավատք այդ ամենի նկատմամբ: Թերևս, շատ մարդիկ, ովքեր իրենց հավատքի միջից բացառել են ջրի և Հոգու ավետարանը, դեռևս իրենց սրտերում մեղք ունեն: Նույնիսկ այն պայմանով, որ Խոսքը շարունակաբար ասում է նրանց այն մասին, որ միայն նրանք, ովքեր անմեղ են, կարող են մտնել Աստծո Սուրբ Քաղաքը, նրանք տակավին դեռ բացառում են իրենց հավատքից Հիսուսի մկրտությունը և դրա փոխարեն ջանք են դնում ապաշխարության աղոթքի և ֆինանսական զոհաբերության մեջ:

 Նրանք, ովքեր Հիսուսին հավատում են որպես իրենց Փրկչի, պետք է իրենց մեջ ուժ գտնեն հավատքով խոստովանելու այն, որ մարդկության բոլոր մեղքերը փոխանցվեցին Հիսուսին Իր մկրտության ժամանակ, որը նա ընդունեց Հովհաննես Մկրտչից Հորդանան գետում: Եթե դուք չեք ընդունում Հիսուսի մկրտությունը, դուք դրանով մերժում եք ձեր սեփական հավատքը: Այլ կերպ ասած, եթե դուք չեք հավատում ջրի և Հոգու ավետարանին, ապա նույնիսկ խաչի արյունն անիմաստ է և Քրիստոսի հարությունը նույնպես նշանակություն չունի ձեզ համար: Միայն նրանք, ովքեր հավատում են, որ Աստված անվարձահատույց ստիպեց իրենց բոլոր մեղքերին անհետանալ, նրանք ունեն կապ Քրիստոսի հարության հետ և միայն նրանք կարող են բարձր աղաղակել Տիրոջը, ինչպես դա արեց Հովհաննես առաքյալը 20-րդ խոսքում. «այս բաներին վկայողը ասում է. Այո. Ես շուտով գալիս եմ: Ամեն, եկ Տեր Հիսուս»:

Միայն արդարները կարող են այսպես ասել: Արդարների աղոթքների շնորհիվ մեր Տերը շուտով կվերադառնա այս երկիր: Միայն արդարներն, ովքեր ջրի և Հոգու ավետարանի հավատքով  ստացել են մեղքերի կատարյալ ներում, կուրախանան և անհամբերությամբ կսպասեն Տիրոջ շուտահաս վերադարձին: Եվ այս ամենը նրանց շնորհիվ, ովքեր հագնված են ջրի և Հոգու ավետարանի հանդերձները, այսինքն անմեղ են: Մեր Տերը սպասում է այն օրվան, երբ Նա կպատասխանի արդարների սպասումներին, այն օրվան, երբ Նա կվերադառնա այս երկիր: Նա մեզ կվարձատրի Հազարամյա Թագավորությամբ և կտա մեզ՝ արդարներիս, Իր մեծ շնորհքով մտնելու նոր երկինք և նոր երկիր, որտեղ հոսում է կյանքի ջուրը: Տիրոջ այս սպասումները այնքան էլ երկար չեն: Դրա համար այն, ինչ կարող ենք անել, դա ասելն է. «Ամեն: եկ Տեր Հիսուս»: Հավատքով և գոհունակությամբ մենք համառորեն սպասում ենք Տիրոջ վերադարձին: Եվ վերջապես, խոսք 21. «Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը լինի ձեր ամենի հետ: Ամեն»: Հովհաննես առաքյալը ավարտում է Հայտնության գիրքը իր վերջին օրհնության աղոթքով: Եվ իր սրտում նա հույս ունի, որ յուրաքանչյուր ոք, ով հավատում է Հիսուսին, կփրկվի և կմտնի Աստծո քաղաքը:

Իմ սիրելի սուրբեր, այն, որ մենք փրկված ենք Աստծո միջոցով, նշանակում է, որ Նա սիրեց մեզ, ազատեց մեզ մեր մեղքերից և դարձրեց Իր ժողովուրդը: Սա այնքան հրաշալի է և սքանչելի, որ արժանի է մեր երախտապարտությանը, որ Աստված մեզ արդարացրեց, որպեսզի մենք կարողանանք մտնել Նրա Թագավորությունը:

Այսպիսին է այն բանի էությունը, ինչ մեզ ասում է Աստվածաշունչը: Որպեսզի Իր Թագավորությունում հավիտյան ապրելու հնարավորություն տա, Աստված թույլ տվեց ձեզ և ինձ վերստին ծնվել՝ լսելով ճշմարիտ ավետարանը և Նա մեզ ազատեց մեր բոլոր մեղքերից և նրանց վարձքից՝ պատժից: Ես փառաբանում եմ և գոհանում եմ Տիրոջից Իր տված փրկության համար: Մենք աննկարագրելիորեն երջանիկ ենք, որ ստացանք մեղքերի ներում: Մենք բոլորս Աստծուց ստացանք մեծագույն շնորհք: Եվ մենք Նրա մարգարեներն ենք: Քանի որ դա այդպես է, ապա մենք պետք է քարոզենք մեղքերի թողության ավետարանը բոլոր այն հոգիներին, ովքեր դեռ չեն լսել այդ ավետարանը, ինչպես նաև նրանց քարոզենք Հայտնության Խոսքերը, որը այս ավետարանի ավարտն է:

Ես հույս ունեմ և աղոթում եմ, որպեսզի յուրաքանչյուր մարդ հավատա Հիսուսին, ով հանդիսանում է ամենայնի Արարիչը, Փրկիչը և Դատավորը, և որպեսզի, երբ գա ժամանակների վախճանը, յուրաքանչյուր մարդ մտնի նոր երկնքի և նոր երկրի սուրբ վայրը, որը Տիրոջ պարգևն է մեզ:

Թող մեր Տեր Հիսուսի ողորմությունը ձեզ հետ լինի: