(Ղուկաս 10:25-30)
«Եվ ահա մեկ օրինական վեր կացավ` նրան փորձում էր ասելով. Վարդապետ, ի՞նչ գործեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ: Նա էլ ասեց նրան. Օրենքումն ի՞նչ է գրված, ինպե՞ս ես կարդում: Նա էլ պատասխանեց և ասեց. Սիրիր քո Տեր Աստծուն քո բոլոր սրտիցը, քո բոլոր անձիցը, քո բոլոր զորությունիցը և քո բոլոր մտքիցը. և քո ընկերին` քո անձի պես: Եվ նրան ասեց. Ուղիղ պատասխանեցիր. այդ արա` և կապրես: Իսկ նա` որովհետև կամենում էր իր անձն արդարացնել` Հիսուսին ասեց. Եվ իմ ընկերն ո՞վ է: Հիսուսն էլ պատասխանեց և ասեց. Մի մարդ Երուսաղեմից իջնում էր Երիքով. և ավազակների ձեռքն ընկավ, նրանք էլ մերկացրին նրան` և խոցոտեցին նրան, կիսամահ թողեցին գնացին:»
Ո՞րն է մարդկության ամենամեծ խնդիրը
Նրանք ապրում են կեղծ երևակայություններով
Ղուկաս 10:28 «Այդ արա և կապրես:»
Մարդիկ ապրում են իրենց սխալ երևակայություններով: Եվ թվում է, որ հենց այստեղ են նրանք խոցելի: Նրանք թվում են խելացի, բայց հեշտորեն խաբվում են և տեղյակ չեն իրենց մեջ եղած չարից: Մենք ծնվում ենք առանց մեզ գիտենալու, բայց ապրում ենք իբր լավ ենք ճանաչում մեզ: Քանի որ մարդիկ չեն ճանաչում իրենց, Աստվածաշունչը սովորեցնում է, որ մենք մեղավորներ ենք:
Մարդիկ խոսում են իրենց մեղքերի մասին: Թվում է, որ մարդիկ ուղղակի անկարող են կատարել մի բարի գործ, ինչքան էլ որ բնութագրում են իրենց որպես բարի: Նրանք պածենում են իրենց բարի գործերով և ցուցադրում են դրանք, չնայած որ իրենց շուրթերով վկայում են, որ մեղավորներ են:
Նրանք չգիտեն, որ մի բարի բան չկա իրենց մեջ և ոչ էլ կարող են մի բարի բան անել: Եվ ստիպված փորձում են խաբել ինչպես մյուսներին, այնպես էլ իրենք իրենց: «Մենք կատարյալ չար չենք, մեր մեջ անկասկած ինչ որ բարի բան կա:»
Նայելով մյուսներին` նրանք մտածում են. «Լավ կլիներ, որ նա այդ բանը չաներ: Լավ կլիներ, որ նա այդպես չխոսեր: Իմ կարծիքով լավ կաներ, որ այսպես քարոզեր կամ այնպես: Նա ինձանից առաջ է ապաշխարել, հետևաբար ուրիշ կերպ պիտի վարվեր: Ես վերջերս եմ ապաշխարել, իսկ եթե ավելի շուտ ապաշխարած լինեի, ավելի լավ կվարվեի, քան` նա:»
Նրանք սրում են դանակներն իրենց սրտերում: «Սպասիր, դեռ կտեսնես: Դեռ կտեսնես, որ ես քեզանից լավն եմ, քո նման չեմ: Միգուցե կարծում ես, թե ինձանից առաջ ես, բայց սպասիր, դեռ կտեսնես: Աստվածաշունչն ասում է, ով վերջինն է, կլինի առաջինը և առաջինները կդառնան վերջիններ: Ես գիտեմ, սա ինձ է վերաբերվում: Սպասիր և ես քեզ ցույց կտամ:» Մարդիկ անընդհատ խաբում են իրենք իրենց:
Նույնիսկ, երբ մարդը հայտնվելով ուրիշի փոխարեն, նույն կերպ է վարվում, դեռ շարունակում է քննադատել նրան: Բայց հայտնվելով բեմի վրա, նա հանկարծ գիտակցում է, թե ինչպես էր քննդատում մյուսներին: Երբ մարդկանց հարցնում են, թե արդյոք մարդը կարող է բարին անել, շատերը պատասխանում են` ոչ: Բայց իրենց սրտում երևակայությանը գերի գնալով` մտածում են, որ իրենք կարող են: Շատերն իրենց ամբողջ կյանքն անցկացնում են պարկեշտ երևալու ջանքերով:
Նրանք կարծում են, թե իրենց սրտում ունեն «բարություն» և կարող են բարի գործեր կատարել: Նրանք նաև հավատում են, որ իրենք բավականին բարի անձնավորություն են: Անկախ նրա, թե քանի տարի են կրոնական փորձառության մեջ, նույնիսկ շատ ականավոր եկեղեցականներ, կարծում են` «Ես կարող եմ բարին անել հանուն Աստծո:»
Բայց եթե Աստծուն հանենք մեր կենցաղից, մի՞թե կկարողանանք որևէ բարի բան անել: Մի՞թե մի բարի բան կա մարդկության մեջ: Մի՞թե մենք կարող ենք ապրել բարին անելով: Մարդկությունն անկարող է բարի բան անել: Ինչ էլ, որ մարդն անում է, ավարտվում է մեղքով: Ոմանք Հիսուսին հավատալուց հետո մի կողմ են Նրան թողնում և փորձում են արդար երևալ իրենց ուժերով: Մեր մեջ բացի չարից, ոչինչ չկա, և մեր բոլոր գործերը միայն արտացոլում են այդ չարը: Մենք մեզանով (նույնիսկ նրանք, որ փրկված են) միայն մեղանչում ենք: Դա է մեր իրականությունը:
Ի՞նչն է շատ մեր մեջ, բարին, թե չարը
Չարը
Մեր փառաբանության երգարանի մեջ, որի անունն է. «Փառք Հիսուսի Անվանը», կա մի երգ, որն ունի մոտավորապես այսպիսի բառեր. «♫Առանց Հիսուսի մենք միայն սայթաքում ենք: Մենք նման ենք մի նավակի, որ լողում է ծովում առանց առագաստների♫:» Առանց Հիսուսի մենք միայն մեղանչում ենք, որովհետև մեր սիրտը լի է չարով: Մենք կարող ենք արդար գործեր կատարել միայն Հիսուսով փրկությունը ճաշակելուց հետո:
Պողոս առաքյալն ասում է. «Քանզի ոչ թե բարին` որ կամենում եմ, անում եմ. այլ չարը` որ չեմ կամենում, այն եմ գործում» (Հռոմեացիս 7:19): Եթե մարդը Հիսուսի հետ է, սա իրեն չի վերաբերվում, բայց եթե նա Հիսուսի հետ չի, կսկսի բարի գործեր անել Աստծո առաջ իր ուժերով: Բայց մարդն ինչքան շատ է չարչարվում, այնքան ավելի չարն է արտահայտվում:
Նույնիսկ Դավիթ թագավորն էր այդպիսին: Մի երեկո, երբ նրա երկիրը խաղաղ էր և ծաղկում էր, նա բարձրացավ տան կտուրը զբոսնելու և տեսավ մի գայթակղիչ տեսարան: Ինչի՞ նա նմանվեց, երբ այդ պահին մոռացավ Տիրոջը: Նա մարմնավորեց չարը: Նա շնություն գործեց Բերսաբեի հետ և սպանել տվեց Ուրիային` այդ կնոջ ամուսնուն, բայց այդ ժամանակ իր մեջ չարը չէր տեսնում: Փոխարենը նա արդարացնում էր իր քայլերը:
Եվ մի օր Նաթան մարգարեն գալիս է նրա մոտ և ասում. «Երկու մարդ կար մի քաղաքում, մեկը հարուստ և մյուսը աղքատ: Հարուստը խիստ շատ հոտեր ու արջառներ ուներ: Իսկ աղքատը բնավ ոչինչ չուներ բացի մի էգ գառնուկից, որ ծախու էր առել և սնուցանում էր. նա մեծացավ նրա հետ և նրա որդկանց հետ մեկտեղ. նրա պատառիցն ուտում էր, և նրա բաժակիցը խմում, և նրա համար աղջկան պես էր: Եվ այն հարուստ մարդին մի անցվոր եկավ, բայց նա խնայեց իր հոտերիցը և արջառներիցն առնելու, որ իր մոտ եկած ճանապարհորդի համար կերակուր պատրաստեր, և առավ այն աղքատ մարդի գառը և կերակուր պատրաստեց իր մոտ եկած մարդի համար» (2Թագավորաց 12:1-4):
Դավիթն ասում է. «Այդ բանն անող մարդը մահի որդի է:» Նա այնքան էր զայրացել, որ ասում է. «Նա այդքան շատ հոտեր ուներ, նա անշուշտ կարող էր իր ունեցածներից մեկը վերցներ, բայց նա վերցնում է այդ աղքատ մարդու միակ գառնուկը և կերակուր պատրաստում իր հյուրի համար: Նա պետք է մեռնի:» Նաթանն ասում է. «Դու ես այդ մարդը:» Եթե մենք չենք հետևում Հիսուսին, նույնիսկ վերստին ծնունդ ապրած քրիստոնյան, կարող է նման հանցանք գործել:
Սա վերաբերվում է բոլորին, նույնիսկ հավատացյալներին: Մենք հաճախ առանց Հիսուսի սայթաքում և չարն ենք գործում: Եկեք այսօր մեր գոհունակությունը հայտնենք Հիսուսին, որ նա փրկել է մեզ, չնայած որ մեր մեջ այդքան շատ է չարը: «♫Ուզում եմ հանգստանալ Խաչի ստվերում♫:» Մեր սրտերը հանգստանում են Քրիստոսի փրկության ստվերում, իսկ եթե հեռանանք այդ ստվերից և վստահենք մեզ, երբեք չենք գտնի հանգիստ:
Աստված տվել է հավատքի արդարությունը Օրենքի հանդեպ
Ո՞րն է եղել առաջինը` հավատքը, թե Օրենքը
Հավատքը
Պողոս առաքյալն ասում է, որ Աստված սկզբում տվեց հավատքի արդարությունը: Այն սկզբում տրվեց Ադամին և Եվային, Կայենին և Աբելին, Սեթին և Ենովքին, Նոյին, Աբրահամին, Իսահակին և վերջապես Հակոբին և իր տասներկու որդիներին: Նույնիսկ առանց օրենքի նրանք արդար էին Աստծո առաջ: Նրանց արդարությունը գալիս էր Տիրոջ Խոսքին հավատալուց: Նրանք օրհնյալ էին և Նրա Խոսքին հավատալով արժանացան հանգստի և խաղաղության:
Ժամանակներն անցան և Հակոբի ժառանգներն ապրեցին Եգիպտոսում որպես ստրուկներ մոտ 400 տարի: Եվ Աստված Մովսեսի միջոցով հանեց Իր ժողովրդին այդ գերությունից դեպի Քանանի երկիրը: Բայց այս ժողովուրդը Եգիպտոսում անցրած 400 տարիների ընթացքում մոռացել էր հավատքի արդարության մասին:
Աստված հրաշք կատարեց և թույլ տվեց, որ նրանք անցնեն Կարմիր Ծովի միջով և գնան անապատ: Երբ նրանք հասան մեղքի անապատը, Աստված Սինա լեռան մոտ տվեց Օրենքը, որը պարունակում էր 10 Պտվիրանները և 613 Օրենքի կանոններ: «Ես եմ Տերը, քո Աստվածը, Աբրահամի և Իսահակի և Հակոբի Աստվածը: Թող Մովսեսը բարձրանա Սինա Լեռը և ես կտամ Օրենքը:» Եվ Աստված Իսրայելին տվեց Օրենքը:
Աստված տվեց Օրենքը, որպեսզի նրանք ունենան «մեղքի գիտություն» (Հռոմեացիս 3:20): Սրանով մարդիկ իմանում էին, թե ինչն է Աստված հավանում, և ինչը չի հավանում: Նաև Աստված ցույց էր տալիս Իր արդարությունը և սրբությունը:
Իսրայելի ամբողջ ժողովուրդը, որոնք 400 տարի գերի էին եղել Եգիպտոսում, կտրեցին անցան Կարմիր Ծովը: Նրանք երբեք չէին տեսել Աբրահամի Աստծուն, Իսահակի Աստծուն, Հակոբի Աստծուն: Նրանք չէին ճանաչում Աստծուն:
Ապրելով Եգիպտոսում 400 տարի, նրանք մոռացել էին Աստծո արդարությունը: Այդ ժամանակ նրանք չունեին առաջնորդ: Հակոբը և Հովսեփն էին նրանց վերջին առաջնորդները, բայց նրանք էլ վաղուց մահացել էին: Երևի թե Հովսեփն իր որդիներին` Մանասեին և Եփրայիմին, չփոխանցեց իր հավատքը:
Հետևաբար նրանք պետք է նորից գտնեին իրենց Աստծուն և ճանաչեին Նրան, քանի որ նրանք մոռացել էին Նրա արդարությունը: Պետք է միշտ հիշենք, որ Աստված տվեց նրանց հավատքի արդարությունը Օրենքից առաջ: Իսկ երբ նրանք մոռացան հավատքը, Աստված տվեց նրանց Օրենք, որպեսզի վերադառնան հավատքին:
Իսրայելին փրկելու և Իր ժողովուրդը դարձնելու համար Նա պատվիրեց, որ թլփատվեն:
Նրանց կանչելով Աստված նախ հասկացրեց, որ Աստված գոյություն ունի, իսկ Օրենքը հաստատելով հասկացրեց, որ բոլորը մեղավոր են Իր առաջ: Աստված ուզեց, որ Իր ժողովուրդը գար դեպի Իրեն և ազատվեր մեղքերից զոհաբերության համակարգի միջոցով: Եվ Նա դարձրեց նրանց Իր ժողովուրդը:
Իսրայելի ժողովուրդը մեղքից ազատվում էր Օրենքի զոհաբերության համակարգի օգնությամբ` հավատալով գալիք Մեսիային: Բայց զոհաբերության համակարգն էլ անցավ ժամանակի հետ: Եկեք տեսնենք, թե երբ դա տեղի ունեցավ:
Ղուկաս 10:25 համարում խոսվում է մի օրինականի մասին, որը փորձում էր Հիսուսին: Այդ օրինականը փարիսեցի էր: Փարիսեցիները ծայրահեղ պահպանողականներ էին, որոնք փորձում էին ապրել Աստծո Գրի համաձայն: Նրանք փորձում էին նախ պահպանել երկիրը և հետո ապրել Աստծո Օրենքով: Կային նաև զիլոթներ, որոնք շատ ձգտող էին և պատրաստ էին նույնիսկ ցույցերի միջոցով հասնել իրենց տեսիլքի իրականացմանը, այսինքն Իսրայելի անկախացմանը Հռոմից:
Ո՞ւմ էր ուզում հանդիպել Հիսուսը
Մեղավորների առանց հովվի
Այսօր էլ կան նման կրոնական կերպարներ: Նրանք առաջնորդում են հասարակական շարժումները հետյալ լոզունգներով. «փրկենք աշխարհի ճնշվածներին:» Նրանք հավատում են, որ Հիսուսը եկավ փրկելու ճնշվածներին և աղքատներին: Եվ ճեմարան ավարտելուց հետո նրանք զբաղվում են քաղաքականությամբ` փորձելով «ազատել զրկվածներին» սոցիալական ամեն բնագավառներում:
Նրանք պնդում են, որ «Եկեք ապրենք սուրբ և ողորմած Օրենքով..., ապրենք Օրենքով, Նրա Խոսքով:» Բայց նրանք չգիտեն Օրենքի նշանակությունը: Նրանք փորձում են ապրել Օրենքի տառերով, մինչդեռ Օրենքն ունի աստվածային հայտնություն:
Հետևաբար կարելի է ասել, որ Իսրայելում Քրիստոսից առաջ մոտ 400 տարի չկար մարգարե և Աստծո ծառաներ: Եվ Իսրայելը նմանվել էր առանց հովվի ոչխարների հոտի:
Նրանք ոչ Օրենք ունեին, ոչ էլ առաջնորդ: Աստված Իրեն չէր հայտնում այդ ժամանակվա կրոնական կեղծավոր առաջնորդների միջոցով: Երկիրը դարձել էր Հռոմեական կայսրության գաղութը: Հիսուսն Իսրայելի ժողովրդին, որ հետևում էր Իրեն անապատում, ասեց, որ ոչ մեկին սոված չի թողնի: Նա ցավ ապրեց` տեսնելով այդ հոտը առանց հովվի, որովհետև շատերն էին տառապում այդ ժամանակ:
Իսկ օրինականները և մյուսները նման պաշտոններում ունեին հատուկ արտոնություններ: Փարիսեցիներն հանդիսանում էին Հուդաիզմի ուղղափառ դավանապաշտները, և նրանք շատ հպարտ էին:
Ղուկաս 10:25 համարում այս օրինականը հարցնում է Հիսուսին. «Ի՞նչ գործեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ:» Նրան թվում էր, թե իրենից լավը չկա իսրայելացիների մեջ: Եվ այս օրինականը (մեկը, որ փրկված չէր), մարտահրավեր էր նետում Հիսուսին` ասելով. «Ի՞նչ գործեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ:»
Այս օրինականը արտացոլում է մեզ: Նա հարցրեց Հիսուսին. «Ի՞նչ գործեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ», Հիսուսն էլ պատասխանեց «Նա էլ ասեց նրան. Օրենքումն ի՞նչ է գրված, ինպե՞ս ես կարդում:»
Նա էլ պատասխանեց. «Սիրիր քո Տեր Աստծուն քո բոլոր սրտիցը, քո բոլոր անձիցը, քո բոլոր զորությունիցը և քո բոլոր մտքիցը. և քո ընկերին` քո անձի պես:»
Հիսուսն էլ ասեց նրան. «Ուղիղ պատասխանեցիր. այդ արա` և կապրես:»
Նա մարտահրավեր էր նետում Հիսուսին, առանց գիտենալու, որ ինքը լի է չարով և մեղքերով, նա չգիտեր, որ իրենից չի կարող ծնվել բարի գործեր: Հիսուսը հարցնում է. «Օրենքումն ի՞նչ է գրված, ինպե՞ս ես կարդում:»
Ինչպե՞ս ես կարդում
Մենք մեղավորներ ենք և երբեք չենք կարող պահել Օրեքը
«Ինպե՞ս ես կարդում:» Այս խոսքերով Հիսուսն ուզում էր հասկացնել, թե ինչպես եք ընկալում կամ հասկանում Օրենքը:
Այս օրինականի նման այսօր շատերն էլ կարծում են, որ Աստված տվել է Օրենքը, որ այն պահեն: Օրինականը հարցնում է. «Սիրիր քո Տեր Աստծուն քո բոլոր սրտիցը, քո բոլոր անձիցը, քո բոլոր զորությունիցը և քո բոլոր մտքիցը. և քո ընկերին` քո անձի պես:»
Օրենքն անսխալ էր: Նա տվել է կատարյալ օրենք: Նա սովորեցնում է, որ պետք է Աստծուն սիրել ամբողջ սրտով և հոգով, ամբողջ ուժով և մտքով և պետք է սիրել ընկերոջը մեր անձի պես: Ճիշտ է, պետք է սիրել Աստծուն ամբողջ սրտով և զորությամբ, բայց սա մի սուրբ պատվիրան է, որ երբեք հնարավոր չէ պահել:
«Ինպե՞ս ես կարդում» արտահայտությունը նշանակում է, որ Օրենքը ճշմարիտ է և ուղիղ, բայց ինչպե՞ս ես այն հասկանում: Օրինականը կարծում էր, որ Աստված Օրենքը տվել է, որպեսզի այն պահեն: Սակայն Օրենքը Աստված տվել էր, որպեսզի մարդիկ ճանաչեն իրենց թերությունները և անօրենությունները: «Դուք մեղք եք գործել, դուք սպանում էիք, երբ ես ասում էի. Չսպանել: Ինչո՞ւ չհնազանդվեցիք ինձ:»
Օրենքը բացահայտում է մարդկանց սրտի մեղքերը: Եկեք պատկերացնենք, որ այստեղ գալուց ճանապարհին տեսնում եմ դաշտում հասունացած սեխեր: Աստված զգուշացրել է. «Չվերցնես այդ սեխերը, Ես վատ եմ զգում, երբ գողանում ես: » «Այո, Տեր իմ: » «Դաշտը պատկանում է Միստր այսինչին և այլն, հետևաբար չպետք է ուտես դրանք: » «Այո, Տեր: »
Այն պահին, երբ ինչ-որ բան արգելվում է մեզ, ավելի ենք ուզում դա անել կամ ունենալ: Եթե զսպանակը սեղմեք, այն նույն ուժով կընդարձակվի: Մարդկանց մեղքերը սրա նման են:
Աստված պատվիրել է չար բաներ չանել: Նա կատարյալ է և կարող է նման բան պահանջել: Մյուս կողմից մենք չենք կարող «երբեք» մեղք չգործել և չենք կարող լինել կատարյալ բարի: Օրենքը պարտադրում է «երբեքը:» Ինչու՞: Որովհետև մարդիկ մեղքեր ունեն իրենց սրտերում: Մենք շնություն ենք գործում, որովհետև մեր սրտում կա շնություն:
Մենք պետք է շատ ուշադիր կարդանք Աստվածաշունչը: Երբ ես առաջին անգամ կարդացի, սկսեցի բառ առ բառ վերլուծել իմ կարդացածը: Երբ կարդացի, որ Հիսուսը մահացել է Խաչի վրա իմ փոխարեն, չկարողացա զսպել արցունքներս: Ես այդքան վատ մարդ եմ, իսկ Նա մահացել է իմ համար... Ես ցավ ապրեցի սրտումս և այդ պահից հավատացի Հիսուսին: Հետո մտածեցի, որ «եթե հավատալու եմ Հիսուսին, ուրեմն հավատալու եմ ըստ Աստծո Խոսքի:»
Երբ կարդացի Ելից 20. «Բացի ինձանից ուրիշ աստվածներ չունենաս», ծնկի եկա և ըստ այս պատվիրանքի ապաշխարեցի: Սկսեցի պրպտել մտքերս, որ հիշեի, թե երբ եմ երբևէ Աստծո անունը զուր տեղը տվել կամ փոխել իմ Աստծուն ուրիշ աստվածներով: Եվ հիշեցի, որ բազմաթիվ անգամներ խոնարհվել եմ ուրիշ աստվածների առջև, երբ հարգում էի իմ նախահայրերի ծեսերը: Ես մեղանչել եմ` խոնարհվելով ուրիշ աստվածների:
Այո, ես ապաշխարության աղոթք արտասանեցի. «Տեր, ես ունեցել եմ կուռքեր, ես պաշտել եմ դրանց և արժանի եմ դատաստանի դրա համար: Խնդրում եմ ներիր իմ մեղքերը, այլևս այն չի կրկնվի:» Դրանից հետո կարծես ես ազատվեցի այս մեղքից:
Հետո փորձեցի հիշել, թե երբ եմ Նրա անունը տվել զուր տեղը: Եվ հիշեցի, որ երբ սկսել էի հավատալ, ծխում էի: Ընկերներս ասում էին, թե «իմ ծխելով արդյոք չեմ անարգո՞ւմ Աստծուն: Ինչպե՞ս կարող է քրիստոնյան ծխել:»
Սա նման է Աստծո անունը զուր տեղը տալուն: Եվ ես նորից աղոթեցի. «Տեր, ես քո Անունը արտասանել եմ զուր տեղը, խնդրում եմ ներիր ինձ: Ես կթողնեմ ծխելը:» Ես այդ օրը որոշեցի թողնել ծխելը, բայց նորից ու նորից ծխում էի, մոտ մեկ տարի շարունակեցի ծխել: Գրեթե անհնար էր ինձ թվում ծխելը թողնելը, այն շատ դժվար էր: Բայց վերջապես հստակ որոշեցի և թողեցի ծխելը: Զգացի, որ մի մեղքից էլ ազատվեցի:
Հաջորդը դա «Շաբաթը սուրբ պահելն էր:» Սա նշանակում էր, որ կիրակի օրերը չպետք է կատարեի որևէ գործ և մանավանդ փող վաստակել: Դա էլ արեցի:
Հետո գալիս էր «Պատվիր քո հորը և քո մորը:» Ես հարգում էի նրանց, երբ նրանք հեռու էին, բայց երբ մոտ էին լինում, դառնում էին գլխացավանք: «Տեր ներիր իմ այդ մեղքը», աղոթում էի ապաշխարությամբ:
Այևս ուշ էր ծնողներիս պատվելը, նրանք արդեն մահացած էին: Ի՞նչ կարող էի անել: «Օհ, Տեր իմ, խնդրում եմ ներիր անարժանիս: Դու մահացար Խաչի վրա իմ փոխարեն:» Որքան շնորհակալ եմ ես:
Այս կերպ իմ կարծիքով լուծում էի իմ բոլոր մեղքերի խնդիրները: Կային նաև օրենքներ, ինչպիսիք էին չսպանելը, չշնանալը, չցանկանալը և այլն: Ես հասկացա, որ չեմ պահել ոչ մի օրենք, ոչ մի պատվիրան, ես աղոթեցի ողջ գիշեր: Բայց երևի գիտեք, թե որքան տհաճ բան է մեղքերը խոստովանելը: Եկեք մի քիչ խոսենք այդ մասին:
Երբ մտածում էի Հիսուսի խաչելության մասին, պատկերացնում էի, թե որքան ցավ է Նա զգացել: Եվ Նա մահացավ նրանց փոխարեն, ովքեր չկարողացան պահել Օրենքը: Ամբողջ գիշեր լաց եղա` մտածելով, թե որքան շատ է ինձ սիրում Հիսուսը և շնորհակալություն հայտնեցի իմ ազատության համար:
Իմ առաջին տարին եկեղեցում շատ հեշտ անցավ, բայց կամաց-կամաց ավելի էր դժվարանում կյանքս, ամեն անգամ արցունքով չէի խոստովանում սխալներս և ապաշխարում մեղքերիցս:
Երբ արցունքներս չէին գալիս, հաճախ 3 օրով ծոմապահության էի գնում սարը և այնտեղ աղոթում: Արցունքներս վերադառնում էին: Արցունքներիցս ամբողջովին քամվում էի, և վերադառնալով հասարակության մեջ, լաց էի լինում եկեղեցում:
Մարդիկ ասում էին. «Սարերում քո աղոթքները քեզ մի քիչ սրբացրել են:» Բայց արցունքները նորից չորանում էին: Ավելի դժվար էր երրորդ տարին: Հիշել էի իմ ընկերների և քրիստոնյա բարեկամների հանդեպ կատարած սխալներս և նորից սկսել էի լաց լինել: Չորս տարի անց արցունքները նորից չորացան: Աչքերումս մնացել էին արցունքների գեղձերը, բայց դրանք այլևս չէին գործում:
5 Տարի անց որքան էլ շատ ուզենայի, չէի կարող լացել: Քթիցս սկսեց վազել: Դրանից երկու տարի անց սկսեցի զզվել ինձանից: Եվ Աստված ստիպեց, որպեսզի նորից անդրադառնամ Սուրբ Գրքին:
Օրենքը տրվեց մեղքը գիտենալու համար
Ի՞նչ պետք է գիտենանք Օրենքի մասին
Մենք երբեք չենք կարող պահել Օրենքը
Հռոմեացիս 3:20 «Օրենքով լինում է մեղքի գիտություն:» Սկզբում ինձ թվում էր, որ այս խոսքերը լոկ Պողոս առաքյալին են վերաբերվում և փորձում էի հավատալ միայն բառերին, որոնք ես էի ընտրում: Բայց հենց որ իմ արցունքները չորացան, անհետացավ նաև իմ հավատքի կյանքը:
Եվ ես նորից մեղքեր էի գործում ու հայտնաբերեցի, որ սիրտս լի է մեղքերով և անհնար է Օրենքն ամբողջությամբ պահելը: Ես չէի կարող դրա հետ համակերպվել, բայց նաև ընդունում էի, որ Օրենքն Աստծո կողմից տրվել է մեզ, որ այն պահենք: Վերջապես դարձա իրավաբան, ինչպես Սուրբ Գրքի օրինականներն էին: Այդ ժամանակ ահավոր դժվար էր հավատքով առաջնորդվելը:
Ես այնքան շատ մեղքեր ունեի, որ ամեն անգամ, երբ կարդում էի Օրենքը, գիտակցում էի մեկ առ մեկ իմ թույլ տված պատվիրանների խախտումները: Մեղք գործել սրտում, նույնն է, ինչ իրականացնել այդ մեղքը: Եվ ես անկախ իմ կամքից սկսեցի հավատալ Օրենքին:
Երբ պահում էի Օրենքը, երջանիկ էի, իսկ երբ չէի կարողանում, դառնում էի անարժան, ջղային և տխուր: Վերջապես բոլորովին հույսերս կորցրի դրանից: Որքան երջանիկ կլինեի, եթե հենց սկզբից ինձ ասեին իրական ճշմարտությունը: Ես սխալ չէի հասկանա Օրենքը, եթե ինձ ասեին, որ «Ոչ, ոչ, Օրենքն ունի այլ իմաստներ: Այն ցույց է տալիս, որ մենք մեղքի անդունդ ենք, մենք սիրում ենք փողը, հակառակ սեռի ներկայացուցիչներին և աչքի ամեն հավանած բաները: Մենք ունենք բաներ, որոնք ավելի ենք սիրում, քան Աստծուն: Մենք ուզում ենք հետևել աշխարհին: Օրենքը տրվեց, ոչ թե այն պահելու համար, այլ, որպեսզի մենք գիտակցենք մեր սրտի չարը:»
Եթե միայն այն ժամանակ ինձ ասեին ճշմարտությունը, ես 10 տարի չէի տառապի: Շուրջ 10 տարի փորձեցի ապրել Օրենքը պահելով, մինչև որ վերջապես եկա այս եզրակացությանը:
Չորրորդ պատվիրանն ասում է. «Հիշիր հանգստյան օրը նրան սուրբ պահելու համար:» Դա նշանակում է, որ մենք չպետք է աշխատենք կիրակի օրերը: Մեզ սովորեցնում էին, որ եթե կիրակի օրը երկար ճանապարհորդության ես գնում, պետք է քայլես և ոչ թե հեծանիվ վարես կամ այլ փոխադրամիջոց օգտագործես: Ես էլ կարծում էի, որ ճիշտ կլինի, որ ոտքով գնամ եկեղեցի` քարոզելու համար: Այսպես ես հարգում էի Օրենքը: Ես փորձում էի ապրել այն պատգամը, որը քարոզում էի մարդկանց: Դա այնքան դժվար էր ինձ համար, որ քիչ էր մնում վերջ տայի այդ տանջանքին:
Ինչպես գրված էր «Ինչպե՞ս ես կարդում:» Ես չէի հասկանում այս հատվածի իմաստը և 10 տարի տառապեցի դրա պատճառով: Սուրբ Գրքի մեջ հիշատակված օրինականը նույնպես սխալ էր այն հասկացել: Նա կարծում էր, որ եթե հնազանդվի Օրենքին և ապրի զգուշորեն, անպայման կօրհնվի Աստծո կողմից:
Բայց Հիսուսն ասում է. «Ինչպե՞ս ես կարդում:» Օրինականը պատասխանում է իր օրինական հավատքի համաձայն: Հետո Հիսուսը նրան ասում է. «Այո, դու ճիշտ պատասխանեցիր, դու այն ընկալել ես այնպես, ինչպես գրված է: Փորձիր պահել այն: Դու կապրես, եթե քեզ հաջողվի պահել այն, բայց եթե չկարողանաս, կմահանաս: Մեղքի վարձքը մահն է: Եթե չպահես Օրենքը, կմնաս մեղավոր և կմահանաս:» (Կյանքին հակառակվում է մահը, այնպես չէ՞):
Բայց օրինականն այնպես էլ չհասկացավ: Այս օրինականը նման է մեզանից յուրաքանչյուրին: Ես շուրջ 10 տարի սովորել եմ աստվածաբանություն: Ես ամեն ինչ կարդացի, ամեն ինչ փորձեցի և ամեն ինչ արեցի. ծոմ պահեցի, մեդիտացիա արեցի, խոսեցի լեզուներով և այլն: 10 տարի կարդացի Աստվածաշունչ և մտածեցի, որ մի բանի կհասնեմ: Բայց հոգեպես ես դեռ կույր էի:
Դրա համար մեղավոր մարդը պետք է հանդիպի ինչ-որ մեկի, ով կարող է բացել իր աչքերը, և այդ ինչ-որ մեկը Հիսուս Քրիստոսն է: Եվ միայն այդ ժամանակ մեղավորը կարող է հասկանալ, որ «Օրենքը պահել հնարավոր չէ: Որքան էլ շատ չարչարվես, ջանքերդ կանցնեն ապարդյուն: Բայց Հիսուսը եկավ, որ մեզ փրկի ջրով և Հոգով: Ալելուի:» Ջուրը և Հոգին կարող են մեզ փրկել: Դա Աստծո շնորհն է, Աստծո պարգևը: Եվ մեզ մնում է փառավորել Աստծուն:
Ինձ հաջողվեց դուրս գալ այդ անհույս ջանքերի ճանապարհից, բայց շատերն իրենց ամբողջ կյանքն են անցկացնում աստվածաբանություն սովորելով և երբեք չեն հասնում ճշմարտությանը: Շատ մարդիկ տասնյակ տարիներ և նույնիսկ սերնդե սերունդ հավատում են Աստծուն, բայց չունեն վերստին ծնունդ:
Մենք այլևս մեղավոր չենք, երբ դադարում ենք պահել Օրենքը և կանգնում ենք Հիսուսի առաջ ջրի և Հոգու ավետարանը լսելու: Երբ մենք հանդիպում ենք Հիսուսին, մենք ազատվում ենք բոլոր դատապարտումներից և դատաստաններից: Մենք ամենամեծ մեղավորներն ենք, բայց դառնում ենք արդարներ, քանի որ Նա փրկեց մեզ ջրով և արյունով:
Հիսուսն ասում է, որ մենք չենք կարող ապրել Իր կամքով: Նա այս ամենն ասում էր օրինականին, բայց նա չեր հասկանում: Դրա համար Նա մի պատմություն է պատմում, որպեսզի օրինականը հասկանա Իր մտքերը:
Ի՞նչն է խանգարում հավատքի կյանքում
Մեղքը
«Մի մարդ Երուսաղեմից իջնում էր Երիքով. և ավազակների ձեռքն ընկավ, նրանք էլ մերկացրին նրան` և խոցոտեցին նրան, կիսամահ թողեցին գնացին» (Ղուկաս 10:30): Հիսուսն այս առակը պատմեց օրինականին, որպեսզի նրա մեջ արթնանար այն միտքը, որ ինքն այդ ծեծված և կիսամեռ մարդու նման մի տանջված մարդ է:
Մարդը գնում էր Երուսաղեմից Երիքով: Երիքովը խորհրդանշում է աշխարհիկ կյանքը, իսկ Երուսաղեմը խորհրդանշում էր կրոնի երկիրը, հավատքի քաղաքը, որը բնակեցված էր օրենքը պահողներով: Այս պատմությունը սովորեցնում է, որ եթե հավատանք Քրիստոսին միայն կրոնական տեսակետից, կմահանանք:
«Մի մարդ Երուսաղեմից իջնում էր Երիքով. և ավազակների ձեռքն ընկավ, նրանք էլ մերկացրին նրան` և խոցոտեցին նրան, կիսամահ թողեցին գնացին:» Երուսաղեմը մեծ քաղաք էր և ուներ մեծ ազգաբնակչություն: Այնտեղ կար բարձրյալ քահանա, բոլոր քահանաների ղեկավարը, Ղևտացիներ և այլ կրոնական ականավոր դեմքեր: Այնտեղ ապրում էին մարդիկ, որ շատ լավ գիտեին Օրենքը: Նրանք ամեն կերպ փորձում էին պահել Օենքը, ձախողվում էին և գնում Երիքով: Նրանք իրար ետևից գնում էին աշխարհ (Երիքով) և չէին կարող խուսափել ավազակների հարձակումներից:
Այս մարդն էլ Երուսաղեմից Երիքով գնալու ճանապարհին հանդիպեց ավազակներին: «Նրանք էլ մերկացրին նրան» արտահայտությունը նշանակում է կորցնել արդարությունը: Անհնար է պահել Օրենքը: Պողոս առաքյալը Հռոմեացիս 7:19-20 ասում է. «Քանզի ոչ թե բարին` որ կամենում եմ, անում եմ. այլ չարը` որ չեմ կամենում, այն եմ գործում: Ուրեմն եթե այն որ չեմ կամենում ես, այն եմ անում. էլ ես չեմ անում այն, բայց ինձանում բնակված մեղքը:»
Կցանկանայի, որ բարին անեի և ապրեի Աստծո Խոսքով: Բայց մարդկային սրտում կան չար մտքեր, շնություններ, պոռնկություններ, սպանություններ, գողություններ, ագահություններ, չարություններ, նենգություն, պիղծ ցանկություն, չար աչք, հայհոյություն, ամբարտավանություն, անզգամություն (Մարկոս 7:19-20):
Քանի որ մեր սրտում կան նման չար բաներ, մենք անում ենք այն, ինչը չենք ուզում անել և չենք անում այն, ինչը ուզում ենք անել: Մեր սիրտը լի է չարով և սատանան մեզ միայն մի փոքրիկ հուշում է անում, իսկ մնացածը մենք ենք անում:
Մեղքեր բոլոր մարդկանց սրտերում
Կարո՞ղ ենք պահել Օրենքը
Ոչ
Մարկոս 7 «Ոչինչ չկա մարդից դուրս նրա մեջ մտնող, որ կարողանա պղծել նրան, այլ նրանից այն դուրս եկողներն են որ մարդուն պղծում են:»
Հիսուսն ասում է, որ չար մտքեր, շնություններ, պոռնկություններ, սպանություններ, գողություններ, ագահություններ, չարություններ, նենգություն, պիղծ ցանկություն, չար աչք, հայհոյություն, ամբարտավանություն, անզգամություն կան մարդկային սրտում:
Բոլորս մարդասպան ենք մեր սրտում: Չկա մեկը, որ մարդասպան չլինի: Մայրերը գոռում են իրենց երեխաների վրա. «Չանես դա, ոչ, Քեզ ասում եմ դա չանես: Արդեն քանի անգամ քեզ ասում եմ, դա չանես: Եթե մի անգամ էլ ինձ չլսես, կսպանեմ քեզ:» Սա սպանության սիրտն է: Ձեր անմիտ բառերով սպանում եք ձեր զավակներին ձեր մտքերում:
Մեր երեխաները պետք է շատ ճարպիկ լինեն, որ խուսափեն պատժից, բայց եթե հանկարծ մեր ամբողջ զայրույթը թափենք իրենց վրա, նրանք կմահանան: Երբեմն մենք հանդիմանում ենք ինքներս մեզ. «Իմ Աստված, ինչու՞ եմ ես այսպիսին:» Նայում ենք մեր երեխաների կապտուկներին և մտածում, որ խենթացել ենք, որ մեր երեխային այս օրն ենք գցել: Մենք սրտում ունենք սպանության մտքեր, դրա համար ել այդպես ենք վարվում:
Եվ «ոչ թե բարին` որ կամենում եմ, անում եմ. այլ չարը` որ չեմ կամենում, այն եմ գործում», նշանակում է, որ մենք չարը անում ենք, որովհետև մենք չարն ենք սրտի խորքում: Սատանայի համար հեշտ է մեզ մեղքի դրդելը:
Եկեք պատկերացնենք, որ մի վերստին ծնունդ ունեցող մարդ 10 տարի նստած է խրճիթում դեմքով դեպի պատը և մեդիտացիա է անում, ինչպես մեծ կորեացի վանականը` Սունչոլը: Լավ է, որ նա դեմքով նստած է դեպի պատը, բայց պետք է, որ մեկը նրա համար հաց բերի և հավաքի նրա ետևից:
Նա անպայման ինչ- որ մեկի հետ շփվելու է: Խնդիր չի լինի, եթե այդ մեկը նույն սեռի ներկայացուցիչ է, բայց ենթադրենք դա մի գեղեցիկ կին է: Ի՞նչ տեղի կունենա, երբ նա հանկարծ տեսնի այդ կնոջը, այն ամբողջ ժամանակը, որ նա անցրել է դեպի պատը նստած, կանցնի իզուր: Նա կարող է մտածել. «Ես շնություն չեմ գործի, դա իմ սրտում է, բայց ես պետք է վանեմ այդ բոլոր մտքերը: Հեռու գնա ինձանից, իմ մտքերից:»
Բայց նրա կայունությունն անմիջապես կանհետանա, հենց այն պահին, երբ նա կհանդիպի կնոջը: Կնոջ հեռացումից հետո, նա կնայի իր սրտի մեջ և կտեսնի, որ իր անցրած դժվար 5 տարիներն անցել են ապարդյուն:
Սատանայի համար դժվար չէ մարդուց իր արդարությունը խլելը: Սատանային պետք է պարզապես մի քիչ հրել մարդուն: Երբ մարդը փորձում է մեղք չգործել, եթե ինքն էլ դեռ չունի փրկություն, փոխարենը կընկնի մեղքի մեջ ամեն փորձին հակառակ: Այդ մարդը միգուցե հավատարմորեն տալիս է իր տասանորդն ամեն կիրակի, 40 օրյա պաս է պահում, 100 օր անընդմեջ արտասանում է առավոտյան աղոթքներ և այլն, բայց սատանան փորձության մեջ կգցի նրան և կխաբի կյանքի հաճույքներով:
«Ես ուզում եմ բարձրացնել քո պաշտոնը մեր կազմակերպության մեջ, բայց դու քրիստոնյա ես և չես կարող աշխատել կիրակի օրերը, այնպես չէ՞: Սա շատ լավ պաշտոն է և միգուցե կարողանաս աշխատել 3 կիրակի և եկեղեցի գնաս միայն մի կիրակի ամսեկան: Այն ժամանակ կունենաս մեծ հեղինակություն և հարուստ բանկային հաշիվներ: Ի՞նչ կասես:» Նման առաջարկին հավանաբար կհամաձայնվեն հարյուրից հարյուրը:
Եթե սա համոզիչ չլինի, սատանան մի ուրիշ հնարք կմտածի: Շատերն հեշտորեն գայթակղվում են գեղեցիկ կանանցով: Սատանան այնպես է անում, որ մարդը հանդիպում է մի գեղեցիկ կնոջ, գայթակղվում է, կորցնում իր գլուխը և սիրահարվում` մոռանալով իր Աստծուն: Ահա նման հնարքներով սատանան կարող է զրկել մարդկանց արդարությունից:
Եթե մենք փորձենք ապրել Օրենքով, վերջում կվարձատրվենք մեղքի վերքերով, ցավով և հոգևոր աղքատությամբ, մենք կկորցնենք մեր արդարությունը: «Երուսաղեմից իջնում էր Երիքով. և ավազակների ձեռքն ընկավ, նրանք էլ մերկացրին նրան` և խոցոտեցին նրան, կիսամահ թողեցին գնացին:»
Սա նշանակում է, որ եթե փորձենք ապրել Երուսաղեմում Աստծո կամքի համաձայն, շատ հաճախ սայթակումներ կունենանք մեր տկարությունների պատճառով և ի վերջո կմահանանք:
Եվ կսկսենք մեղքերի թողության աղոթքներ բարձրացնել առ Աստված: «Տեր ես մեղանչել եմ: Խնդրում եմ ներիր ինձ, այլևս այդ սխալը չի կրկնվի: Խոստանում եմ, սա վերջին անգամն էր: Ես աղաչում եմ, որ այս վերջին անգամն ինձ ներես:»
Բայց հնարավոր չէ մեղքը կանգնեցնել: Այս կյանքում հնարավոր չէ ապրել առանց մեղքի: Միգուցե մարդիկ կարողանան մի քանի անգամ իրենց կյանքի ընթացքում խուսափեն մեղքից, բայց անհնար կլինի մեղքը չկրկնել: «Տեր, խնդրում եմ ներիր ինձ:» Եվ եթե սա շարունակվի, մարդը կհեռանա եկեղեցուց և կրոնական կյանքից: Մարդը կհեռանա Աստծուց իր մեղքերի պատճառով և կհայտնվի դժոխքում:
Գնալ Երիքով նշանակում է գնալ աշխարհիկ կյանքով, մոտենալ աշխարհին և ավելի հեռանալ Երուսաղեմից: Սկզբում Երուսաղեմը մոտ էր թվում, բայց մեղանչելու և թողություն խնդրելու փուլի կրկնվելու հետ, մարդը հայտնվում է Երիքովի փողոցներում, այսինքն` աշխարհում:
Ո՞վ կարող է փրկվել
Նա, ով չի փորձում ինքնուրույն հաստատել արդարություն
Ո՞ւմ հանդիպեց Երիքով գնացող մարդը: Նա հանդիպեց ավազակներին: Մեկը, որ չգիտի և չի ապրում Օրենքով, նրա կյանքը նմավում է լքված շան կյանքին: Նա ուտում ու քնում է որտեղ պատահի: Այս շունն արթնանում է հաջորդ օրն ու նորից խմում: Նա պատրաստ է ուտելու իր սեփական արտազատումը: Ահա, թե ինչու նման մարդը համեմատվում է շան հետ: Մարդը գիտե, որ չպետք է խմել և արբենալ, իսկ հաջորդ օրը նորից ապաշխարել անցյալ օրվա համար, և այս պրոցեսը կարող է կրկնվել անդադար:
Նման բան պատահեց այն մարդու հետ, որը Երիքովի ճանապարհին հանդիպեց ավազակներին: Ավազակները նրան կիսամներկ և վնասված լքեցին ճանապարհին: Նշանակում է, որ նրա սրտում մնացել էր միայն մեղքը: Ահա այսպիսին է մարդը:
Մարդիկ հավատալով Հիսուսին` փորձում են ապրել Օրինական Երուսաղեմում, կրոնական համայնքում, բայց իրականում իրենց սրտերի մեջ մնում են մեղքերով լի: Այն ամենն, ինչ կարող են ցույց տալ որպես իրենց կրոնական կյանքի առաջընթաց, դա մեղքերի վերքերն են: Նրանք, ովքեր իրենց սրտում ունեն մեղքեր, ի վերջո կընկնեն դժոխք: Նրանք գիտեն դա, բայց չգիտեն, թե ինչ կարելի է անել: Մի՞թե մենք էլ չենք եղել այսպիսի կրոնական քաղաքում: Այո, մենք էլ ենք եղել այսպիսին:
Օրինականը, որ չէր հասկացել Օրենքը, պիտի տանջվեր իր ամբողջ կյանքում, բայց ավարտեր դժոխքում: Նա մեզանից մեկն է, նա դու ես, ես եմ:
Միայն Հիսուսը կարող է մեզ ազատել: Մեր շրջապատում շատ խելացի մարդիկ կան, որոնք միշտ ցուցադրում են իրենց գիտելիքները: Նրանք ձևացնում են, թե ապրում են Աստծո Օրենքով, բայց իրականում անկեղծ չեն իրենց հետ: Նրանք չեն կարող իրերն իրենց անունով կոչել, բայց արտաքնապես ձևացնում են իրենց հոգևորականներ:
Նրանց մեջ շատ են այնպիսի մեղավորներ, որ գնում են Երիքով, որոնք ծեծված ու լքված են ավազակների կողմից: Պետք է գիտենանք, որ մենք շատ փխրուն ենք Աստծո առաջ:
Պետք է ընդունենք, որ. «Տեր, ես գնում եմ դժոխք, եթե Դու ինձ չօգնես: Խնդրում եմ փրկիր ինձ: Ես կգնամ ուր, որ ուզես, թեկուզ լինի փոթորիկ ու կարկուտ, միայն թե կարողանամ լսել ճշմարիտ ավետարանը: Եթե ինձ լքես, ես կընկնեմ դժոխք: Աղաչում եմ, ներիր ինձ:»
Նրանք, ովքեր գիտեն, որ գնում են դեպի դժոխք, իրենց ջանքերով չեն փորձում արդարացնել իրենց և կառչելով Աստծուց` կարողանում են փրկվել: Մենք երբեք չենք կարող փրկել ինքներս մեզ:
Մենք պետք է հասկանանք, որ մենք նման ենք ավազակների ձեռքն ընկած մարդուն: