• All e-books and audiobooks on The New Life Mission website are free
  • Explore multilingual sermons in global languages
  • Two new revised editions in English have been released
  • Check out our website translated into 27 languages
Search

Sermons

Թեմա 3: Ջրի և Հոգու Ավետարանը

[3-2] Հիսուսի մկրտությունը և մեղքերի թողություն (Մաթևոս 3:13-17)

2021.03.27 233
Հիսուսի մկրտությունը և մեղքերի թողություն(Մաթևոս 3:13-17)
«Այն ժամանակ Հիսուսը Գալիլեայից եկավ Հորդանան Հովհաննեսի մոտ նրանից մկրտվելու: Եվ Հովհաննեսն արգելում էր նրան և ասում. Ինձ պետք է քեզնից մկրտվել, և դու ի՞նձ մոտ ես գալիս: Եվ Հիսուսը պատասխան տվավ և ասեց նրան. Թույլ տուր հիմա, որովհետև այսպես է վայելում մեզ, որ ամեն արդարություն կատարենք: Այն ժամանակ թույլ տվավ նրան: Եվ մկրտվելուց հետո շուտով Հիսուսը դուրս եկավ ջրիցը, և ահա երկինքը բացվեցավ նրա համար, և նա տեսավ Աստծո Հոգին, որ վայր էր իջնում աղավնու պես և գալիս նրա վրա: Եվ ահա երկնքիցը ձայն եկավ, որ ասում էր. Դա է իմ սիրելի որդին, որին ես հավանեցի:»
 
 
Արդյո՞ք որևիցե մեկը դեռ տառապում է մեղքից
 
Ավարտվե՞լ է արդյոք մեր կախումը մեղքից 
Այո

Մեր Տերը քանդել է բոլոր մարդկանց մեղքի կապանքները: Բոլոր նրանք, ովքեր ծանր ժամանակներ են ապրում մեղքի լծի տակ, գերի են մեղքին, բայց Տիրոջ ազատումը չի հապաղում, մենք Հիսուսով ազատված ենք այդ կապանքներից: Նա մաքրել է մեր բոլոր մեղքերը: Արդյո՞ք որևիցե մեկը դեռ տառապում է մեղքից: 
Մենք պետք է հասկանանք, որ մեր պատերազմը մեղքի դեմ արդեն ավարտված է: Մենք այլևս չենք տառապի մեղքից: Հիսուսն Իր մկրտությամբ և արյան գնով ազատեց մեզ մեղքի գերությունից: Աստծո Որդին վերացրեց մեր բոլոր մեղքերը: Աստված Հիսուսի միջոցով վճարեց այդ մեղքերի դիմաց և մենք հիմա ազատ ենք:
Գիտեք, թե քանի՞ մարդ է տանջվում իր մեղքերի պատճառով: Այս տառապանքը սկսվել է Ադամից և Եվայից, մարդիկ նրանցից են ժառանգել մեղքը: 
Բայց մեր Աստվածն ուխտ կնքեց, որը գրված է Ծննդոց 3:15 -ում, և այդ ուխտն այն էր, որ Նա ազատելու է մեզ մեր բոլոր մեղքերից: Նա ասում է, որ մարդիկ ազատվելու են ջրի և Հոգու միջոցով` Հիսուս Քրիստոսի զոհաբերությամբ: Երբ ժամանակը հասունացավ, Աստված ուղարկեց մեր Փրկչին` Հիսուսին, որ Նա ապրի մեր մեջ: 
Նա նաև խոստացավ ուղարկել Հովհաննես Մկրտչին Հիսուսից առաջ, և Աստված պահեց Իր բոլոր խոստումները: 
Մարկոս 1:1-8 «Աստծո Որդի` Հիսուս Քրիստոսի ավետարանի սկիզբը: Ինչպես գրված է մարգարեներումը. Ահա ես իմ հրեշտակն ուղարկում եմ քո երեսի առաջից, որ պատրաստե քո ճանապարհը քո առաջին. Կանչողի ձայնը անապատումը` պատրաստ արեք Տիրոջ ճանապարհը, և շիտակ արեք նրա շավիղները: Հովհաննեսը անապատումը մկրտում էր, և ապաշխարության մկրտություն քարոզում` մեղաց թողության համար: Եվ գնում էր նրա մոտ Հրեաստանի բոլոր երկրներն և ամեն Երուսաղեմացիք, և ամենքը նրանց մկրտվում էին Հորդանան գետումը, իրանց մեղքերը խոստովանելով: Եվ Հովհաննեսը ուղտի բուրդ էր հագած, և կաշուց գոտիկ իր մեջքին, և նրա կերակուրը մարախ և վայրի մեղր էր. Եվ քարոզելով ասում էր, Ինձանից զորավորը գալիս է իմ ետևից, որին ես արժանի չեմ խոնարհվիլ և նրա կոշիկների կապն արձակել: Ես ջրով մկրտեցի, բայց նա Սուրբ Հոգով կմկրտե ձեզ:» 
 
 

Վկան և Ավետարանի նախակարապետը` Հովհաննես Մկրտիչ 

 
Ո՞վ է Հովհաննես Մկրտիչը
Վերջին Բարձրյալ Քահանան և մարդկության ներկայացուցիչը

Հունարեն ‘baptizo’, մկրտություն բառը նշանակում է «սուզվել», բայց նաև ունի հետևյալ իմաստները` «լվացվել, թաղվել, մխրճվել կամ փոխանցել:» Երբ Հիսուսը մկրտվեց, իրականացավ Աստծո արդարությունը: «Արդարություն» բառը, դա հունական ‘dikaiosune’ բառն է, որը նշանակում է «լինել արդար», ինչպես նաև «ամենահարմար, ամենաազնիվ:» 
Հիսուսի մկրտությունը ցույց է տալիս, որ Նա Փրկիչ դարձավ ամենաարդար եղանակով: Հետևաբար ովքեր հավատում են Հիսուսի մկրտությանը և Խաչին, ստանում են Աստծո փրկության շնորհը:
Նոր Կտակարանում Հովհաննես Մկրտիչը հանդիսանում է Հին Կտակարանի վերջին Բարձրյալ Քահանան է: Կարդացեք Մաթևոս 11:10-11: Սուրբ Գիրն ասում է, որ Հովհաննես Մկրտիչը մարդկության ներկայացուցիչն է, և որպես Նոր Կտակարանի ժամանակաշրջանի Բարձրյալ Քահանա, նա աշխարհի բոլոր մեղքերը փոխանցեց Հիսուսին` իրականացնելով Հին Կտակարանի քահանայությունը: 
Հիսուսը նույնպես վկայում է Հովհաննեսի մասին: Նա ասում է. «Որովհետև բոլոր մարգարեները և օրենքը մինչև Հովհաննեսը մարգարեացան: Եվ եթե կամենում եք ընդունել` նա Եղիան է, որ գալու էր» (Մաթևոս 11:13-14): Հովհաննես Մկրտիչը, որ մկրտեց Հիսուս Քրիստոսին, Ահարոնի սերունդից էր, որը Հին Կտակարանի Բարձրյալ Քահանան էր, հետևաբար Հովհաննեսը վերջին բարձրյալ քահանան էր: Աստվածաշունչը վկայում է այդ մասին (Ղուկաս 1:5, 1 Մնացորդաց 24:10): 
Ինչո՞ւ էր Հովհաննեսը ապրում անապատում և հագնում ուղտի բրդից պատրաստված հագուստ: Դա հաստատում էր նրա բարձրյալ քահանայությունը: Որպես ամբողջ մարդկության ներկայացուցիչ, Հովհաննես Մկրտիչը չէր կարող ապրել մարդկանց մեջ, և նա ասում էր մարդկանց. «Իժի զավակներ, ապաշխարության արժանի պտուղ արեք», և մկրտում էր նրանց ապաշխարության արժանի պտուղ բերելու համար, որպեսզի նրանք վերադառնային Հիսուսին և ստանային մեղքերի թողություն: Եվ ամենակարևորն այն էր, որ Հովհաննես Մկրտիչը Հիսուսի մկրտությամբ Նրան փոխանցեց մեր բոլոր մեղքերը:
 
 
Մկրտության երկու տեսակ 
 
Ինչո՞ւ էր Հովհաննես Մկրտիչը մկրտում մարդկանց
Որպեսզի մարդիկ զղջային իրենց մեղքերի համար և փրկության համար հավատային Հիսուսի  մկրտությանը

Հովհաննես Մկրտիչը մկրտեց մարդկանց և հետո Հիսուսին: Սկզբում նա մկրտում էր «ապաշխարության մկրտությամբ», որով մեղավորը վերադառնալու էր Աստծուն: Շատերը Հովհաննեսի շուրթերից լսելով Աստծո խոսքը` թողեցին իրենց կեղծ կուռքերը և դարձան դեպի ճշմարիտ Աստվածը: 
Երկրորդ մկրտությունը Հիսուսի մկրտությունն էր, որով աշխարհի մեղքերը փոխանցվեցին Հիսուսին: Հովհաննես Մկրտիչը մկրտեց Հիսուսին, որ իրականացնի Աստծո արդարությունը: Այլ կերպ ասած, Հիսուսը մկրտվեց Հովհաննես Մկրտչի կողմից, որ ազատի մարդկանց իրենց մեղքերից (Մաթևոս 3:15): 
Ինչո՞ւ պետք է Հովհաննեսը մկրտեր Հիսուսին: Աշխարհի մեղքերը ջնջելու համար Աստված պատվիրեց Հովհաննեսին փոխանցել բոլոր մարդկանց մեղքերը Հիսուսին, որպեսզի ամեն Նրան հավատացող կարողանա փրկվել: 
Հովհաննես Մկրտիչը Աստծո ծառա էր, որի առաքելությունն էր աշխարհի մեղքերը մկրտության միջոցով փոխանցել Հիսուսին և վկայել փրկության ավետարանը: Ուստի պետք էր, որ Հովհաննեսը ապրեր անապատում: Հովհաննես Մկրտչի ժամանակներում մարդիկ մինչև իրենց հոգու խորքը քայքայված էին: 
Հին Կտակարանում Աստված ասում է. «Ահա ես կուղարկեմ ձեզ համար Եղիա մարգարեն, Տիրոջ մեծ և ահեղ օրը գալուց առաջ. Եվ նա պիտի դարձնե հայրերի սիրտը դեպի որդիքը և որդկանց սիրտը` դեպի իրենց հայրերը. որ միգուցե ես գամ և երկիրը զարկեմ անեծքով» (Մաղաքիա 4:4-6): 
Աստծո աչքերին այն ժողովուրդը, որ միշտ երկրպագում էր Եհովա Աստծուն, հոգով մեղավոր էր: Ոչ ոք արդար չէր Նրա աչքին: Կրոնավոր առաջնորդները, քահանաները, օրենքի մասնագետները և դպիրները մինչև հոգու խորքը քայքայված էին: Իսրայելացիները և իրենց քահանաները Աստծո կամքին համաձայն արժանի զոհաբերություն չէին մատուցում: 
Քահանաները հրաժարվում էին ձեռք դնելու և արյուն թափելու ծեսը կատարելուց, ինչպես Աստված պատվիրել էր իրենց մեղքերը քավելու համար: Գրված է, որ քահանաները Մաղաքիայի օրերում հրաժարվում էին ճշմարիտ զոհաբերության համակարգից, այսինքն նրանք ձեռքեր չէին դնում կենդանու գլխին` մեղքերը փոխանցելու համար և ոչ էլ քսում կենդանու արյունը: 
Դրա համար Հովհաննեսը չէր կարող մնալ նրանց հետ: Նա գնաց անապատ և ողբաց մեղավոր ժողովրդի համար: Ի՞նչ էր նա ասում:
Մարկոս 1:2-3 «Ահա ես իմ հրեշտակն ուղարկում եմ քո երեսի առաջից, որ պատրաստե քո ճանապարհը քո առաջին. Կանչողի ձայնը անապատումը` պատրաստ արեք Տիրոջ ճանապարհը, և շիտակ արեք նրա շավիղները:» 
Անապատում ձայնը կանչում էր մարդկանց մկրտվել ապաշխարության համար: Ի՞նչ էր «ապաշխարության մկրտությունը:» Դա կանչում էր մարդկանց վերադառնալ դեպի Հիսուսը, որ հավատալով Նրան` թողնվեր իրենց մեղքերը: Ապաշխարության մկրտությունը պարգևում էր փրկություն: 
«Ապաշխարեցեք և մկրտվեցեք: Մեր Փրկիչը նույնպես կմկրտվի, որ մաքրի մեր բոլոր մեղքերը:» Հովհաննես Մկրտիչը հռչակում էր, որ Հիսուսը վերցնելու է աշխարհի մեղքը և դատապարտվելու է Խաչի վրա, որպեսզի փրկի բոլորին և հաշտեցնի մարդուն Աստծո հետ: 
«Ես ջրով մկրտեցի, բայց նա Սուրբ Հոգով կմկրտե ձեզ:» «Սուրբ Հոգով կմկրտե», նշանակում է մաքրել բոլոր մեղքերը: Մկրտել նշանակում է «լվալ:» Հիսուսի մկրտությունը Հորդանան գետում ցույց է տալիս, որ Աստծո Որդին Իր վրա է վերցրել աշխարհի մեղքերը, որպեսզի փրկի ամեն հավատացողի:
Հետևաբար մնում է ետ դառնալ մեղսալի կյանքից և հավատալ Նրան: Նա Աստծո Գառն է, որ վերցրեց աշխարհի մեղքը: Սա է փրկության ավետարանը, որը վկայում էր Հովհաննես Մկրտիչը: 
 
 
Բարձրյալ Քահանայի հանձնարարությունը մեղքերի թողության համար 
 
Ո՞վ պատրաստեց փրկության ճանապարհը
Հովհաննես Մկրտիչը

Եսայիա մարգարեն մարգարեացել էր. «Երուսաղեմի հետ սիրտը առնելով խոսեցեք. և կանչեցեք նրան, թե նրա տառապանքը վերջացել է, թե նրա անօրենությունը թողվեցավ. որովհետև նա իր բոլոր մեղքերի համար Տիրոջ ձեռքիցը կրկնապատիկ հատուցում է ստացել» (Եսայիա 40:2): 
Հիսուսն Իր մկրտությամբ առավ բոլորի մեղքերն առանց բացառության, ի ծնե մեղքը, ներկա մեղքերը և նույնիսկ այն մեղքերը, որ դեռ չենք գործել: Նա ազատեց բոլորիս, մենք պետք է գիտենանք այդ փրկության մասին:
Մեր մեղքերից ազատվելու համար պետք է հավատանք այն ավետարանին, որը վկայում է, որ Հովհաննես Մկրտիչը աշխարհի մեղքերը մկրտության միջոցով փոխանցեց Հիսուսին:
Չպետք է սխալվել` մտածելով, որ «միայն հավատալը Հիսուսին բավական է երկինք գնալու համար, քանի որ Աստված սեր է:»
Մեր մեղքերից իսկապես ազատվելու համար պետք է հավատանք Նրա մկրտությանը, որի ժամանակ Հովհաննես Մկրտիչը աշխարհի մեղքերը փոխանցեց Հիսուսին, իսկ Հիսուսը դրանք տարավ դեպի Խաչ: Հովհաննես Մկրտիչը «ջրով» փոխանցեց աշխարհի մեղքերը Հիսուսին:
Մեզ փրկելու համար Աստված առաջին հերթին ուղարկեց Հովհաննես Մկրտչին: Աստծո պատգամաբերը` Հովհաննես Մկրտիչն, ուղարկվեց որպես դեսպան Թագավորի մոտ և մկրտության միջոցով աշխարհի մեղքը փոխանցեց Նրան: Նա ներկայացնում էր ամբողջ մարդկության հոգևորականությունը:
Աստված ասում է, որ ուղարկել է Իր պատգամաբերին` Հովհաննես Մկրտչին մեզ. «Ահա ես իմ հրեշտակն ուղարկում եմ քո երեսի առաջից:» «Քո երեսի առաջին» նշանակում է Հիսուսի առաջին: Ինչո՞ւ Աստված ուղարկեց Հովհաննեսին Հիսուսի առաջ: Որպեսզի նա աշխարհի մեղքերը փոխանցեր Աստծո Որդուն` Հիսուսին, մկրտության միջոցով: «Որ պատրաստե քո ճանապարհը քո առաջին:» Նա նկատի ուներ սա: 
Ո՞վ էր ճանապարհ պատրաստում, որ մենք կարողանանք ստանալ մեղքերի թողություն և գնանք երկինք: Հովհաննես Մկրտիչը: «Քո» նշանակում է Հիսուս և «Իմ» նշանակում է Աստված: Եվ երբ Նա ասում է. «Ահա ես իմ հրեշտակն ուղարկում եմ քո երեսի առաջից, որ պատրաստե քո ճանապարհը քո առաջին», ի՞նչ է սա նշանակում:
Ո՞վ է ճանապարհ պատրաստելու, որ մենք գնանք Երկինք: Հովհաննես Մկրտիչը աշխարհի բոլոր մեղքերը փոխանցեց Հիսուսին, որ մենք հավատանք, որ նա իսպառ մաքրել է մեզ մեղքերից: Նրա հանձնարարությունն էր մկրտելով` փոխանցել բոլոր մեղքերը Հիսուսին: Հովհաննեսը և Հիսուսը մեր համար հնարավոր դարձրին ճշմարտությանը հավատալը և փրկվելը: 
Ինչի՞ց է կախված մեր փրկությունը: Մեր փրկությունը կախված է այն հանգամանքից, թե արդյոք մենք հավատում ենք Աստծո Որդու` Հիսուս Քրիստոսի արդար քայլին, և այն փաստին, որ Աստծո պատգամաբերը` Հովհաննես Մկրտիչը, փոխանցեց աշխարհի մեղքը Նրան: Բոլորս պետք է գիտենանք մեղքերի թողության ավետարանը: Հայր Աստվածն Իր պատգամաբերին, որը մարդկության ներկայացուցիչն էր, ուղարկեց Հիսուսի առաջ, որ նա մկրտեր Հիսուսին` Աստծո Որդուն: Այսպիսով Նա իրականացրեց փրկության ծրագիրը: 
Աստված Իր ծառային` Հովհաննես Մկրտչին, ուղարկեց մկրտելու Իր Որդուն, որպեսզի ճանապարհ պատրաստվեր փրկության համար բոլոր նրանց համար, ովքեր հավատում են Հիսուսին: Սա է պատճառը, թե ինչու Հովհաննեսը մկրտեց Հիսուսին: Հիսուսի մկրտությունը Հովհաննես Մկրտչի կողմից Աստծո փրկության իրականացումն էր, որով մարդկության բոլոր մեղքերը փոխանցվեցին Նրան և ամեն մի հավատացող կարող է գնալ Երկինք: 
Նույնիսկ մարդկանց ապագա մեղքերը փոխանցվեցին Հիսուսին Իր մկրտության միջոցով: 
Որպես մարդկության ներկայացուցիչ Հովհաննեսը մկրտեց Հիսուսին, և մենք հավատալով փրկության ավետարանին, կարող ենք փրկվել: Սա է փրկության ուրախ պատգամը, ավետարանը: 
 
 
Ինչո՞ւ ծնվեց Հովհաննես Մկրտիչը 
 
Ո՞ւմ շնորհիվ ենք հավատում Հիսուսին
Հովհաննես Մկրտչի

Մաղաքիա 3:1 «Ահա ես ուղարկում եմ իմ դեսպանը, որ ճանապարհ պատրաստե իմ առաջին:» Պետք է Աստվածաշունչն ուշադիր կարդալ: Ինչո՞ւ Աստված իր դեսպանին ուղարկեց Հիսուսից առաջ: Ինչո՞ւ Հովհաննես Մկրտիչը Հիսուսից վեց ամիս շուտ ծնվեց:
Պետք է ճիշտ հասկանալ Աստվածաշունչը: Հին Կտակարանը բացատրում է Բարձրյալ Քահանայի` Ահարոնի, հանձնարարությունը: Ահարոնը Մովսեսի մեծ եղբայրն էր, և Աստված նրան ու իր որդիներին կարգել էր որպես քահանաներ: Մյուս ղևտացիներն աշխատում էին նրանց համար, բերում էին անհրաժեշտ հատուկ պարագաներ, խառնում էին հացի յուղը և նման բաներ, մինչդեռ Ահարոնի որդիները սուրբ խորանի ներսում մատուցում էին զոհաբերություն: 
Ահարոնի որդիներն իրար մեջ բաժանել էին աշխատանքը, բայց Քավության Օրը, յոթերորդ ամի տասներոդ օրը, միայն Բարձրյալ Քահանան էր մատուցում զոհաբերություն ամբողջ իսրայելացիների տարվա մեղքերի համար:
Ղուկաս 1:5 -ում նկարագրվում է Հովհաննես Մկրտչի սերնդաբանությունը: Աստծո պատգամաբերին պետք է ճիշտ հասկանալ, որպեսզի հասկանանք նաև Հիսուսին: Մենք ընդհանրապես շատ ենք մտածում Հիսուսի մասին, բայց շատ բան ենք անտեսում Հովհաննես Մկրտչի մասին, որը եկավ Հիսուսից առաջ: Ուզում եմ օգնել ձեզ, որ հասկանաք:
«Աստծո Որդի` Հիսուս Քրիստոսի ավետարանի սկիզբը: Ինչպես գրված է մարգարեներումը. Ահա ես իմ հրեշտակն ուղարկում եմ քո երեսի առաջից, որ պատրաստե քո ճանապարհը քո առաջին:» Երկնքի ավետարանը միշտ սկսվում է Հովհաննես Մկրտիչով: 
Երբ ամեն ինչ պարզորեն հասկանանք Հովհաննես Մկրտչի մասին, այն ժամանակ կկարողանանք նաև ճիշտ հասկանալ Հիսուսի փրկության ավետարանը: Սա նման է նրան, որ լսենք տարբեր երկրներ ուղարկած մեր դեսպաններին, որպեսզի կարողանանք ճիշտ կարծիք կազմել այլ երկրների իրավիճակի մասին: Հասկանալով Հովհաննես Մկրտչին` կարող ենք հասկանալ նաև Աստծո փրկության շնորհը: 
Սակայն, ինչ ցավ է, երբ այդքան շատ քրիստոնյաներ այս օրերին չեն տեսնում Հովհաննեսի կարևորությունը: Աստված իզուր չուղարկեց Հովհաննես Մկրտչին: Նոր Կտակարանի բոլոր չորս Ավետարաններն էլ նախքան Հիսուսով փրկությունը հռչակելը, խոսում են Հովհաննես Մկրտչի մասին: 
Բայց մեր ժամանակների ավետարանիչները բացարձակապես անտեսելով Հովհաննեսին` քարոզում են, որ միայն Հիսուսին հավատալը բավական է փրկվելու համար: Նրանք փաստորեն քարոզում են մեղքերով կյանք, իսկ վերջում` դժոխք: Եթե բոլոր քրիստոնյաները պարզապես հավատան Հիսուսին, առանց հասկանալու Հովհաննես Մկրտչի դերը, ապա քրիստոնեությունը կդառնա աշխարհի կրոններից մեկը: Ինչպե՞ս կարող եք փրկվել ձեր մեղքերից, եթե չգիտեք ճշմարտությունը: Դա անհնար է:
Փրկության ավետարանը ոչ հեշտ է, ոչ էլ դժվար: Շատերը կարծում են, որ փրկությունը կախված է Խաչի վրա ունեցած մեր հավատքից, քանի որ Հիսուսը մեր փոխարեն մահացավ Խաչի վրա: Սակայն, եթե հավատանք միայն խաչելությանը, առանց իմանալու, թե ինչպես են մեր մեղքերը փոխանցվել, ապա նման հավատքը չի տանի կատարյալ փրկության, անկախ նրանից, թե որքան ուժեղ է մեր հավատքը: 
Աստված ուղարկեց Հովհաննես Մկրտչին, որպեսզի աշխարհն իմանա փրկության իրականացման մասին և այն մասին, թե ինչպես Հիսուսը վերցրեց աշխարհի մեղքը: Միայն լիակատար ճշմարտությունն իմանալով, կարող ենք հասկանալ, որ Հիսուսն Աստծո Որդին է և վերցրել է մեր բոլոր մեղքերն Իր վրա: 
Հովհաննես Մկրտիչը հայտնում է փրկության ճշմարտության մասին: Նա հայտնում է, թե ինչպես եկավ վկայելու Հիսուսի աստվածության և ճշմարիտ Լույսի մասին: Նա ասում է, որ ինքը չէ ճշմարիտ լույսը, այլ մեկը, որ վկայում է այդ Լույսի մասին: Հովհաննու 1 գլխում նա նաև վկայում է, որ ինքը մկրտելով Քրիստոսին` ճանապարհ հարթեց փրկության ավետարանի համար: 
Եթե չունենայինք Հովհաննեսի փրկության վկայությունը, ինչպե՞ս կարող էինք հավատալ Հիսուսին: Մենք երբեք չենք տեսել Հիսուսին, և գալով տարբեր մշակույթներից և կրոններից, ինչպե՞ս կարող ենք հավատալ Եհովային որպես ճշմարիտ Աստված: 
Եթե մեր կրոններն այդքան տարբեր են, ինչպե՞ս կարող ենք ճանաչել Հիսուս Քրիստոսին: Ինչպե՞ս կարող ենք իմանալ, որ Հիսուս Քրիստոսը իրականում Աստծո Որդին է, որը փրկել է մեզ մեր բոլոր մեղքերից:
Մենք պետք է կարդանք Հին Կտակարանի փրկությանը վերաբերող հատվածները, որպեսզի պատկերացում ունենանք Հիսուսի մասին: Պետք է ճիշտ գիտելիքն ունենալ, ճիշտ հավատքն ունենալու համար: Առանց ճշմարիտ գիտության մենք ոչինչ ենք: Հիսուսին հավատալու և փրկվելու համար պետք է իմանալ փրկության ավետարանը, որը վկայեց Հովհաննես Մկրտիչը և Հովհաննեսի դերը դրանում: Քրիստոսին ճիշտ հավատալու համար պետք է իմանալ ճշմարտությունը Նրա մասին: 
Հիսուսն ասում է. «Եվ ճշմարտությունը կճանաչեք. և ճշմարտությունը կազատե ձեզ:» Մենք պետք է իմանանք Հիսուսով փրկության ճշմարտությունը: 
 
 
Ապացույցներ Աստվածաշնչում
 
Ինչո՞վ են սկսվում 4 ավետարանները
Հովհաննես Մկրտչի գալուստով

Եկեք Աստվածաշնչում գտնեք մեր փրկությունն ապացուցող հատվածներ: Բոլոր չորս Ավետարաններում գտնենք, թե ինչ են դրանք ասում Հովհաննես Մկրտչի մասին, ինչու է նա համարվում «մարդկության ներկայացուցիչ» կամ «վերջին Բարձրյալ Քահանա», թե ինչպես աշխարհի բոլոր մեղքերը փոխանցվեցին Հիսուսին Հովհաննեսի միջոցով և արդյոք Հիսուսը վերցրել է աշխարհի բոլոր մեղքերն Իր վրա: 
Պետք է ուշադրություն դարձնենք այն փաստի վրա, որ բոլոր չորս Ավետարանները սկսվում են Հովհաննես Մկրտիչով: Հովհաննու 1:6 հաստատվում է ավետարանի ամենակարևոր փաստերից մեկը: Այն բացատրում է, թե ով կազմակերպեց մեղքերն Հիսուսին փոխանցելու հանձնարարությունը: «Մի մարդ եղավ Աստվածանից ուղարկված, անունը Հովհաննես: Սա վկայության համար եղավ, որ այն Լույսի համար վկայե, որ ամենքը նրանով հավատան» (Հովհաննու 1:6-7):
Այն ասում է. «ամենքը նրանով հավատան», և նա պետք էր «այն Լույսի համար վկայե:» Լույսը Հիսուս Քրիստոսն է: Նշանակում է, որ Հովհաննեսը վկայելու էր Հիսուսի համար, որ բոլորը նրան հավատային: Հիմա, եկեք ավելի ուշադիր կարդանք Մաթևոս 3 գլուխը:
Մաթևոս 3:13-17. «Այն ժամանակ Հիսուսը Գալիլեայից եկավ Հորդանան Հովհաննեսի մոտ նրանից մկրտվելու: Եվ Հովհաննեսն արգելում էր նրան և ասում. Ինձ պետք է քեզնից մկրտվել, և դու ի՞նձ մոտ ես գալիս: Եվ Հիսուսը պատասխան տվավ և ասեց նրան. Թույլ տուր հիմա, որովհետև այսպես է վայելում մեզ, որ ամեն արդարություն կատարենք: Այն ժամանակ թույլ տվավ նրան: Եվ մկրտվելուց հետո շուտով Հիսուսը դուրս եկավ ջրիցը, և ահա երկինքը բացվեցավ նրա համար, և նա տեսավ Աստծո Հոգին, որ վայր էր իջնում աղավնու պես և գալիս նրա վրա: Եվ ահա երկնքիցը ձայն եկավ, որ ասում էր. Դա է իմ սիրելի որդին, որին ես հավանեցի:»
 
Ինչո՞ւ է պետք գիտենալ Հովհաննեսի ծագումը
Որովհետև ըստ Աստվածաշնչի Հովհաննեսն ամբողջ մարդկության Բարձրյալ Քահանան է

Հովհաննես Մկրտիչը մկրտեց Հիսուսին, որ իրականանար աշխարհի մեղքերի թողությունը: Հովհաննեսից ստացած Հիսուսի մկրտությունն ամենակարևոր երևույթն է մեր փրկության համար: Բայց ամբողջ ճշմարտությունը հասկանալու և հավատալու համար նախ պետք է ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել Հովհաննես Մկրտչի ով լինելը: 
Ղուկաս 1:1-14. «Որովհետև շատերը ձեռնարկեցին մեր մեջ հաստատված բաների պատմությունը վերստին կարգել. Ինչպես մեզ ավանդեցին սկզբիցն ականատես և խոսքին սպասավոր լինողները, Եվ էլ, որ սկզբիցը բոլոր բաներին ճշմարտությունով հետևեցի, կամեցա կարգավ գրել քեզ, ով պատվականդ Թեոփիլե. Որ իմանաս այն բաների ստույգությունը, որ սովորեցիր: Հրեաստանի Թագավոր Հերովդեսի օրերումը մի քահանա կար անունը Զաքարիա, Աբիայի դասակարգությունիցը, և նրա կինն Ահարոնի աղջիկներիցը, և նրա անունն Եղիսաբեթ: Երկուսն էլ Աստծո առաջին արդար էին, և Տիրոջ բոլոր պատվիրանքներումը և իրավունքներումը գնում էին անարատ: Եվ նրանք զավակ չունեին, որովհետև Եղիսաբեթը ամուլ էր. և երկուսն էլ իրանց օրերը անց էին կացրել: Եվ եղավ, երբոր նա քահանայություն էր անում իրան հասած դասակարգության օրերումը Աստծո առաջին, Քահանության սովորության պես, իրան ընկավ, որ Տիրոջ տաճարը մտնե խնկարկություն անելու և ժողովրդի բոլոր բազմությունը դուրսն աղոթք էին անում խնկարկության ժամանակին: Եվ Տիրոջ հրեշտակը երևեցավ նրան` կանգնած խնկի սեղանի աջ կողմում: Եվ Զաքարիան տեսնելով շփոթվեցավ, և վախ ընկավ նրա վրա: Եվ հրեշտակն ասեց նրան. Մի վախենար, Զաքարիա. որովհետև քո աղոթքը լսվեցավ, և քո կինն Եղիսաբեթը մի որդի կծնի քեզ, և նրա անունը Հովհաննես կդնես: Եվ քեզ ուրախություն և ցնծություն կլինի, և շատերը նրա ծնունդով կուրախանան:» 
Այստեղ Ղուկասը` Հիսուսի աշակերտը, մանրամասնորեն և ամենասկզբից ներկայացնում է Հովհաննեսի սերնդաբանությունը: Ղուկասն այս ավետարանը գրում է մեկին, որի անունն է Թեոփիլե, որը մեկ այլ մշակույթից էր և չէր ճանաչում Հիսուսին: 
Եվ Ղուկասը մտածում է, որ նրան Հիսուս Փրկչի մասին պատմելու համար, նախ պետք է պատմել Հովհաննեսի սերնդաբանության մասին: Մենք էլ լինելով հեթանոսներ, չենք կարող հասկանալ Հիսուսով փկությունը, եթե քայլ առ քայլ չգիտենանք ամբողջ ճշմարտությունը: Հիմա ուսումնասիրենք մանրամասները:
Ղուկաս 1:5-9. «Հրեաստանի Թագավոր Հերովդեսի օրերումը մի քահանա կար անունը Զաքարիա, Աբիայի դասակարգությունիցը, և նրա կինն Ահարոնի աղջիկներիցը, և նրա անունն Եղիսաբեթ: Երկուսն էլ Աստծո առաջին արդար էին, և Տիրոջ բոլոր պատվիրանքներումը և իրավունքներումը գնում էին անարատ: Եվ նրանք զավակ չունեին, որովհետև Եղիսաբեթը ամուլ էր. և երկուսն էլ իրանց օրերը անց էին կացրել: Եվ եղավ, երբոր նա քահանայություն էր անում իրան հասած դասակարգության օրերումը Աստծո առաջին, Քահանության սովորության պես:»
Արտասովոր բան տեղի ունեցավ, երբ Զաքարիան ծառայություն էր մատուցում Աստծո տաճարում քահանայության սովորության պես: Ղուկասը հստակորեն ներկայացնում է, որ Զաքարիան Ահարոնի սերնդից էր և թե որ դասակարգությանն էր պատկանում: Եվ դասակարգությունը, որին նա պատկանում էր, շատ կարևոր էր:
Նա բացատրում է, որ «երբոր նա քահանայություն էր անում իրան հասած դասակարգության օրերումը Աստծո առաջին:» Տեսնում ենք, որ Ղուկասը լավ էր ճանաչում Զաքարիային և փրկության ավետարանը շարադրում է` սկսելով Զաքարիայի և Եղիսաբեթի պատմությունից: 
Հովհաննես Մկրտիչը Զաքարիայի և Եղիսաբեթի որդին էր, իսկ Եղիսաբեթը Ահարոնի աղջիկներից մեկն էր: Հիմա ուսումնասիրենք Հովհաննեսի հայր Զաքարիայի սերնդաբանությունը: 
 
 
Հովհաննես Մկրտչի սերնդաբանությունը
 
Ո՞ւմ սերդից էր Հովհաննեսը
Բարձրյալ Քահանա Ահարոնի

Հովհաննես Մկրտչի սերնդաբանությունը հասկանալու համար պետք է կարդալ Հին Կտակարանը: 1 Մնացորդաց 24:1-19.
«Եվ սրանք են Ահարոնի որդկանց դասակարգությունները. Ահարոնի որդիքը` Նաբադ, Աբիուդ, Եղիազար և Իթամար: Եվ Նադաբն ու Աբիուդը մեռան իրանց հորից առաջ և որդիք չունեցան. և քահանություն էին անում Եղիազարը Իթամարը: Եվ դավիթը, և Եղիազարի որդկանցից Սադովկը և Իթամարի որդկանցից Աքիմելեքը դասակարգեցին նրանց իրանց համարանքներովը իրանց պաշտոնում: Եվ գտնվեցավ, որ Եղիազարի որդկանց գլխավոր մարդիկը ավելի շատ էին Իթամարի որդկանցից. և նրանց դասակարգեցին` Եղիազարի որդկանց համար ազգատոհմերի իշխաններ տասնվեց և Իթամարի որդկանց համար իրանց ազգատոհմերի համեմատ ութ իշխան: Եվ նրանց դասակարգեցին վիճակով միմյանց հետ, որովհետև սրբարանի իշխանները և Աստծո իշխանները Եղիազարի որդկանցից և Իթամարի որդկանցից էին: Եվ նրանց գրեց Նաթանայելի որդի Սեմայիա դպիրը Ղևտացին` թագավորի և իշխանների, Սադովկ քահանայի և Աբիաթարի որդի Աքիմելեքի և քահանաների և Ղևտացիների տոհմերի գլխավորների առաջը. մեկ ազգատոհմը վիճակով առնվում էր Եղիազարի ցեղիցը և հետո առնվում էր կարգավ Իթամարի ցեղիցը: Եվ առաջին վիճակը Հովարիբին դուրս եկավ: Երկրորդը Հեդայիային. երրոդը Հարիմին, չորրորդը Սեուրինին Հինգերորդը Մեղքիային, վեցերորդը Միամինին. Յոթներորդը Ակկուսին, ութերոդը Աբիային. իններորդը Հեսուին, տասներորդը Սեքենիային. Տասնմեկերորդը Եղիասիբին, տասներկուերորդը Հակիմին. Տասներեքերորդը Ոփփային, տասնչորսերորդը Հեսբեաբին, Տասնհինգերորդը Բեղգային, տասնվեցերորդը Եմմերին, Տասնյոթերորդը Եզիրին, տասնութերոդը Ափեսեսին. Տասնիներոդը Փեթայիային, քսաներորդը Եզեկիելին. Քսանմկերորդը Հաքինին, Քսաներկուերորդը Գամուլին. Քսաներեքերորդը Դաղայիային, քսանչորսերորդը Մաազիային: Այս է նրանց համարը նրանց պաշտամանց համեմատ Տիրոջ տունը մտնելու համար իրանց կանոնովը, որ տրված էր նրանց իրանց հայր Ահարոնի ձեռովը, ինչպես որ Իսրայելի Տեր Աստվածը նրան հրամայել էր:»
Եկեք կարդանք 10 համարը. «Յոթներորդը Ակկուսին, ութերոդը Աբիային:» Դավիթ թագավորի օրերում կային մի քանի քահանաներ և անհրաժեշտ էր հաստատել նրանց ծառայության հերթականությունը: Եվ Դավիթը հաստատեց հերթականություն Ահարոնի որդիների համար, որպեսզի նրանք հերթով մատուցեին ծառայություն տաճարում: (Ինչպես գիտեք Ահարոնը Մովսեսի մեծ եղբայրն էր: Աստված կարգեց Մովսեսին որպես Իր մարգարե, իսկ Ահարոնին որպես Սուրբ Խորանի Բարձրյալ Քահանա բոլոր իսրայելացիների առջև): 
Բոլոր մյուս ղևտացիները ենթարկվում էին քահանաներին, իսկ Ահարոնը և իր որդիները պատասխանատու էին Աստծուն մատուցվող զոհաբերության ծառայության համար: Նախքան Դավիթի հաստատած հերթականությունը, Ահարոնի սերնդի քահանաները վիճակ էին գցում ամեն անգամ, որպեսզի որոշեին, թե ով է ծառայություն անելու և սա խառնաշփոթություն էր առաջացնում: 
Դրա համար Դավիթը հաստատում է մի համակարգ, որով ամեն մի դասակարգ իր հերթականությունն ուներ: Կային 24 դասակարգեր, որոնք կազմված էին Ահարոնի թոռներից և ութերորդը Աբիան էր: «Հերովդեսի օրերումը մի քահանա կար անունը Զաքարիա, Աբիայի դասակարգությունիցը:» Զաքարիան Աբիայի դասակարգի քահանաներից էր, նրանք երկուսն էլ Բարձրյալ Քահանա Ահարոնի սերնդից էին: 
Զաքարիան, որ Աբիա քահանայի դասակարգությունից էր, Հովհաննես Մկրտչի հայրն էր: Աստվածաշնչից գիտենք, որ այն ժամանակ մարդիկ ամուսնանում էին մոտ բարեկամների հետ: 
Օրինակ, Հակոբն ամուսնացավ իր քեռու աղջկա հետ: Եվ այս սերնդաբանությունն ունի խորագույն կարևորություն: Ինչպես ասվում է. «Հերովդեսի օրերումը մի քահանա կար անունը Զաքարիա, Աբիայի դասակարգությունիցը:»
Հետևաբար նա անկասկած Ահարոնի սերնդից էր: Զաքարիան` Հովհաննեսի հայրը: Սա կարևոր փաստ է Հիսուսով փրկությունը բացատրելու համար, ինչպես նաև Հովհաննես Մկրտչի ծառայության և աշխարհի մեղքերը Հիսուսին փոխանցելու պատգամը ճիշտ հասկանալու համար: 
 
 
Միայն Ահարոնի որդիները պետք է ծառայեն որպես քահանաներ 

Ովքե՞ր կարող էին քահանայություն կատարել Հին Կտակարանի ժամանակներում
Բարձրյալ Քահանա Ահարոնը և իր ժառանգները

Որտե՞ղ է Աստվածաշնչում գրված, որ միայն Ահարոնի որդիները կարող էին լինել քահանաներ: 
Թվոց 20:22-29. «Եվ Կադեսից չվեցին, և Իսրայելի որդկանց բոլոր ժողովքը եկան Հովր սարը: Եվ Եհովան խոսեց Մովսեսի և Ահարոնի հետ Հովր սարումը Եդովմի երկրի սահմանի մոտ ասելով. Ահարոնն իր ժողովրդի վրա ավելանա. որովհետև նա չի մտնելու այն երկիրը, որ Իսրայելի որդկանց տվի` Մերիբայի Ջրի մոտ իմ հրամանի դեմ ձեր ըմբոստություն անելու համար: Վեր առ Ահարոնին և նրա որդի Եղիազարին և վեր հանիր նրանց Հովր սարը. Եվ Ահարոնին իր զգեստներիցը մերկացրու և նրա որդի Եղիազարին հագցրու նրանց. և Ահարոնն իր ժողովրդի վրա կավելանա, և այնտեղ կմեռնե: Եվ Մովսեսը Եհովայի պատվիրածին պես արավ. և բոլոր ժողովքի աչքի առաջին վեր ելավ Հովր սարը: Եվ Մովսեսը մերկացրեց Ահարոնին նրա զգեստներիցը, և նրա որդի Եղիազարին հագցրեց նրանց. և Ահարոնը մեռավ այնտեղ սարի գլխին. և Մովսեսը և Եղիազարը սարիցն իջան: Եվ երբ բոլոր ժողովքը տեսան, որ Ահարոնը մեռավ, Իսրայելի բոլոր տունը Ահարոնի համար երեսուն օր լաց եղան:» 
Ելից գրքում Աստծո օրենքն ասում է, որ Ահարոնի որդիները 30 տարին լրանալուն պես պետք է կատարեն քահանայություն, իսկ օծված որդին պետք է կատարի բարձրյալ քահանայություն, ինչպես կատարել է իրենց հայրը: 
Ելից 28:1-5. «Եվ դու քեզ մոտեցրու քո եղբայր Ահարոնին` և նրա որդիներին նրա հետ` Իսրայելի որդիների միջից, որ ինձ քահանայություն անեն, Ահարոնին` և Ահարոնի որդիներ` Նաբադին և Աբիուդին` Եղիազարին և Իթամարին: Եվ քո եղբայր Ահարոնի համար սուրբ զգեստներ շինես պատվի և փառքի համար: Եվ դու խոսիր բոլոր իմաստուն միտք ունեցողների հետ, որոնց ես իմաստության հոգով լցրի, որ Ահարոնի համար զգեստներ շինեն` նրան սրբելու համար` որ ինձ քահանայություն անե: Եվ սրանք են այն զգեստները, որ պիտի շինեն. լանջապանակ, և եփուդ և պատմուճան և նկարագործ շապիկ, խոյ և գոտի, և սուրբ զգեստներ շինեն քո եղբայր Ահարոնի` և նրա որդիների համար, որ ինձ քահանայություն անեն:»
Աստված հստակորեն օծում է Ահարոնին` Մովսեսի եղբորը, բարձրյալ քահանայության: Այս քահանայությունը բոլորի համար չէր: Աստված պատվիրեց Մովսեսին օծելու Ահարոնին որպես Բարձրյալ Քահանա և շինել համապատասխան զգեստ, ինչպես որ պատվիրել էր Ինքը: Չպետք է մոռանանք Աստծո խոսքերը:
Ելից 29:1-9. «Եվ սա է այն բանը, որ նրանց պիտի անես, որ նրանց սրբես ինձ համար քահանա լինելու. արջառներից մեկ զվարակ և երկու անարատ խոյ առ, Եվ անխմոր հաց` և յուղով զանգված անխմոր շոթեր` և յուղով օծված անխմոր լավաշներ. ցորենի բարակ ալյուրից շինես սրանց: Եվ մի սակառի մեջ դնես և մատուցանես նրանց սակառի մեջ, և զվարակն ու երկու խոյերը: Եվ Ահարոնին և նրա որդիներին ժողովքի խարոնին դռանը մոտեցնես, և նրանց ջրով լվանաս: Եվ զգեստներ առնես և հագցնես Ահարոնին շապիկը և եփուդի պատմուճանը և եփուդը և լանջապանակը. և եփուդի ժապավենովը գոտևորես նրան: Եվ խոյրը նրա գլխին դնես, և խոյրի վրա սուրբ պսակը դնես: Եվ օծման յուղը առնես. և նրա գլխի վրա թափես և օծես նրան: Եվ նրա որդիները մոտեցնես, և նրանց շապիկներ հագցնես. Եվ գոտիներով գոտևորես նրանց` այսինքն Ահարոնին և նրա որդիներին, և նրանց գլխներին ապարօշներ փաթաթես. և քահանայությունը նրանցը լինի հավիտենական կանոնով: Եվ այսպես լցրու Ահարոնի ձեռքը և նրա որդիների ձեռքը:»
Եփուդի ժապավենովը գոտևորես Ահարոնին և նրա որդիներին և նրանց գլխներին ապարօշներ փաթաթես և այլն: Նրանց է պատկանելու քահանայությունը մշտապես: Եվ ուրեմն օծես Ահարոնին և նրա որդիներին: Աստված պատվիրեց, որ միայն Ահարոնը և նրա որդիները օծվեն հավիտենական քահանայության: «Քահանայությունը նրանցը լինի հավիտենական կանոնով», արտահայտությունը նշանակում է, որ քահանայությունը հավիտենական է և շարունակվելու է նույնիսկ Հիսուսի գալուց հետո: 
Ղուկասը բացատրում է, որ Զաքարիան Բարձրյալ Քահանա Ահարոնի սերնդից էր: Երբ Զաքարիան տաճարում ծառայություն էր մատուցում Աստծո առաջ, հրեշտակը հայտնվեց նրան և ասեց, որ նրա աղոթքը լսվեց, նա որդի է ունենալու:
Զաքարիան չէր կարող հավատալ. «Ես ծեր եմ, և իմ կինն իր օրերն անց է կացրել, ինչպե՞ս մենք կարող ենք երեխա ունենալ:» Եվ Աստված Զաքարիային որոշ ժամանակով համրացրեց, որպեսզի նա հավատար Իր հրեշտակին:
Իր ժամանակին նրա կինը հղիացավ, իսկ որոշ ժամանակ անց հղիացավ նաև Հիսուսի մայր Մարիամը: Այս երկու դեպքերն էլ Աստծո փրկության ծրագրի մի մասն էին: Աշխարհը փրկելու համար Աստված ուղարկեց Իր ծառա Հովհաննեսին և Իր Միածին Որդուն` Հիսուսին:
Աստված մկրտեց Իր Որդուն Հորդանան գետում Հովհաննես Մկրտչի ձեռքով, որպեսզի Նրան փոխանցվի աշխարհքի մեղքը, և որ ամեն Նրան հավատացող ունենա հավիտենական կյանք: 
 
 
Աստծո հատուկ ծրագիրը
 
Ո՞ւմ Աստված պատրաստեց Հիսուսից առաջ` Իր փրկության ծրագրի համար
Բարձրյալ Քահանա Հովհաննես Մկրտչին

Հիսուս Քրիստոսն աշխարհի Փրկիչն է, որը ծնվեց Կույս Մարիամից: Մարիամը նշանադրված էր Հովսեփի հետ, որը Հուդայի ցեղից էր: Հիսուսը պետք է ծնվեր Հուդայի ցեղից, որպեսզի կատարվեր Աստծո Ուխտը, ինչպես որ Հովհաննես Մկրտիչը պետք է ծնվեր Բարձրյալ Քահանայի` Ահարոնի, ցեղից: 
Աստծո հատուկ ծրագիրն էր, որ այս երկուսն աշխարհ գային հետևյալ հաջորդականությամբ` Հովհաննեսը Հիսուսից առաջ: Հովհաննեսը ծնվեց, որպեսզի կարողանար մկրտել Հիսուսին և աշխարհի մեղքը փոխանցել Նրան: Միայն Բարձրյալ Քահանայի ժառանգը կարող էր քավության զոհ մատուցել Աստծուն, որպեսզի իրականանար Հին և Նոր Կտակարանի Աստծո Ուխտը: Հիսուսով փրկության ավետարանը պետք է իրականանար ճշմարիտ հաջորդականությամբ, որպեսզի մարդիկ ստանային մեղքերի թողություն:
Ելից գրքում կարդում ենք, որ Աստված Իսրայելին տվեց Իր Օրենքը և Ուխտը, այսինքն օրենքներ և խորանի զոհաբերության համակարգի կանոններ, քահանաների զգեստների մանրամասներ, զոհաբերության ծեսի մանրամասներ, ինչպես նաև քահանաների որդիների հաջորդականությունը քահանայության համար: Աստված նշանակեց Ահարոնին և իր ժառանգներին հավիտենական բարձրյալ քահանայության:
Դրա համար Ահարոնի բոլոր սերնդակիցները կարող էին զոհաբերություն մատուցել, և կանգնել բարձրյալ քահանայության: Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչ էր այս ամենը նշանակում:
Ահարոնի շատ ժառանգակիցներից Աստված ընտրեց Զաքարիա քահանային և նրա կին Եղիսաբեթին: Նա ասեց. «Ահա ես իմ հրեշտակն ուղարկում եմ քո երեսի առաջից:» Երբ Աստված ասեց Զաքարիային, որ իր կինը հղիանալու է և ծնելու է մի զավակ, որի անունը Հովհաննես կդնեք, Զաքարիան շփոթվեց, և Աստված նրան համրացրեց, մինչև երեխայի ծնունդը և անվանակոչումը:
Եվ իրոք նրանք զավակ ունեցան: Հրեական սովորույթի համաձայն երեխային անվանեցին հոր անունով: 
«Եվ Եղիսաբեթի ծնելու ժամանակը լրացավ, և որդի ծնեց: Եվ նրա դրացիները և ազգականները լսեցին, թե Տերն իր ողորմությունը մեծ արավ նրա վրա. և ուրախանում էին նրա հետ: Եվ եղավ` ութերորդ օրումն եկան երեխային թլփատելու, և նրան իր հոր անունովը Զաքարիա էին կոչում: Եվ նրա մայրը պատասխանեց և ասեց. Ոչ, այլ Հովհաննես կոչվի: Եվ ասեցին նրան, թե Ոչ ոք չկա քո ազգումը, որ այդ անունով կոչվում լինի: Եվ նշաններով հարցնում էին նրա հորը, թե ի՞նչ է կամենում որ նա կոչվի: Եվ նա տախտակ խնդրեց, գրեց և ասեց, Դրա անունը Հովհաննես է. և ամենքը զարմացան: Եվ իսկույն նրա բերանը և լեզուն բացվեցավ. և խոսում էր` Աստծուն օրհնելով: Եվ ահ ընկավ ամենքի վրա, որ նրանց չորս կողմովը բնակվում էին. և Հրեաստանի բոլոր լեռնակողմումը այս ամեն բաները պատմվում էին: Եվ բոլոր լսողներն իրենց սրտերումն էին գնում և ասում. Այս երեխան ի՞նչ պիտի լինի: Եվ Տիրոջ ձեռը նրա հետ էր» (Ղուկաս 1:57-66):
Զաքարիան մինչև երեխայի ծնվելը համր էր, և հարազատները առաջարկեցին երեխային անվանել հոր անունով: Սակայն երեխայի մայրը պնդեց, որ երեխան պետք է կոչվի Հովհաննես: Սրա համար հարազատները շատ են զարմանում, քանի որ նման անունով հարազատ չկար իրենց ընտանիքում և ճիշտ կլիներ, որ երեխան անվանվեր հոր անունով` Զաքարիա: 
Երբ Եղիսաբեթը շարունակում է պնդել իր ուզած անունը, հարազատները գնում են Զաքարիայի մոտ և հարցնում, թե ինչ անուն է ուզում երեխային դնել: Զաքարիան այդ ժամանակ դեռ չեր կարող խոսել և խնդրում է մի տախտակ, որ կարողանա գրել վրա: Տախտակի վրա գրում է «Հովհաննես:» Բոլորը զարմանում են այս արտասովոր ընտրության համար:
Բայց հենց որ երեխային անվանում են Հովհաննես, Զաքարիայի բերանը բացվում է և նա կարողանում է խոսել: Նա փառաբանում է Աստծուն և Սուրբ Հոգով լցված` մարգարեանում է:
Այսպիսով Ղուկասը բացատրում է Հովհաննես Մկրտչի ծնունդը Զաքարիայի ընտանիքում: «Հերովդեսի օրերումը մի քահանա կար անունը Զաքարիա, Աբիայի դասակարգությունիցը:» Աստծո հատուկ ծրագրով Հովհաննեսը, ամբողջ մարդկության ներկայացուցիչը, ծնվեց Զաքարիայի ընտանիքում, որն Ահարոնի սերնդից էր:
Հովհաննես Մկրտչի և Հիսուս Քրիստոսի միջոցով Աստված իրականացրեց մարդկության փրկությունը: Մենք ազատված ենք մեր բոլոր մեղքերից` հավատալով փրկության հրաշալի ծրագրին, որն իրականացավ Հովհաննեսի և Հիսուսի միջոցով: 
 
 

Հիսուսի մկրտությունը

 
Ինչո՞ւ Հիսուսը մկրտվեց Հովհաննեսի կողմից
Որպեսզի վերցներ աշխարհի մեղքերը

Հովհաննես Մկրտիչը վկայում է, որ Հիսուսն Աստծո Որդին է և վերցրել է մեր բոլոր մեղքերը: Աստծո ծառա Հովհաննես Մկրտիչն էր ուղարկվել վկայելու Աստծո փրկության մասին: Սա չի նշանակում, թե Աստված Ինքը մեզ չի ասում, որ Հիսուսը մեր Փրկիչն է, պարզապես Աստված եկեղեցում գործում է Իր ծառաների միջոցով և Իր փրկված ժողովրդի բերանով:
Աստված ասում է. «Երուսաղեմի հետ սիրտը առնելով խոսեցեք. և կանչեցեք նրան, թե նրա տառապանքը վերջացել է, թե նրա անօրենությունը թողվեցավ. որովհետև նա իր բոլոր մեղքերի համար Տիրոջ ձեռքիցը կրկնապատիկ հատուցում է ստացել... Խոտը կչորանա, ծաղիկը կթառամե, բայց մեր Աստծո խոսքը կմնա հավիտյան» (Եսայիա 40:2,8): 
Աստված Հիսուսի ծնունդից դեռ յոթ հարյուր տարի առաջ խոստացել էր. «Դուք այլևս մեղավորներ չեք: Ես ներել եմ ձեր բոլոր մեղքերը և պայքարն ավարտված է:» Այսպես է փրկության ավետարանի ձայնը կանչում մեր ներսում: Սա է կոչվում հավիտենական ավետարան: 
Երբ մենք հասկանանք Հովհաննես Մկրտչի գործերը և ընդունենք, որ մեր բոլոր մեղքերը իրականում փոխանցվել են Հիսուսին` Հովհաննեսի միջոցով, կազատվենք մեր մեղքերից և կունենանք փրկություն: 
Բոլոր չորս Ավետարանները խոսում են Հովհաննես Մկրտչի և Մաղաքիայի մասին, որը Հին Կտակարանի վերջին մարգարեն է և նույնպես վկայում է, որ Հովհաննեսը Աստծո պատրաստած ծառան է: Նոր Կտակարանը սկսվում է Հովհաննես Մկրտչի ծնունդով և նրա միջոցով մեղքերի փոխանցման պատգամով: 
Ինչո՞ւ է նա կոչվում Հովհաննես Մկրտիչ: Որովհետև նա մկրտեց Հիսուս Քրիստոսին: Ի՞նչ է նշանակում մկրտությունը: Այն նշանակում է «փոխանցել, թաղվել, լվացվել», որը նույնն է, ինչ Հին Կտակարանի «ձեռքերը գլխին դնելը:» 
Հին Կտակարանում, երբ մարդը մեղանչում էր, իր մեղքերը փոխանցում էր զոհաբերվող անարատ կենդանուն` ձեռքերը դրա գլխին դնելու և մեղքերը խոստովանելու միջոցով: Եվ կենդանին մահանում էր այդ մեղքերի հետ: «Ձեռքերը գլխին դնել» նշանակում է «փոխանցել:» Հետևաբար «ձեռքերը գլխին դնելը» և «մկրտությունը» ունեին նույն իմաստը, չնայած որ արտաքինից տարբերվում էին իրարից: 
Ո՞րն էր Հիսուսի մկրտության իմաստը: Միայն Հիսուսի մկրտության միջոցով մենք կարող էինք ստանալ մեղքերի թողություն: Աստված հաստատել էր մի համակարգ, որով մեղքերը փոխանցվելու էին զոհաբերվող կենդանուն «ձեռքերը նրա գլխին դնելու» միջոցով: Եվ Հին Կտակարանի ժամանակներում մեղավորներն իրենց ձեռքերը դնում էին զոհաբերվող կենդանու գլխին և դրան էր փոխացվում նրանց բոլոր մեղքերը: Դրանից հետո նրանք զոհաբերում էին այդ կենդանին, իսկ քահանան կենդանու արյունը քսում էր ողջակիզման սեղանի չորս եղջյուրների վրա: Այս եղանակով կարելի էր ազատվել ամենօրյա մեղքերից: 
Իսկ ինչպե՞ս էին ազատվում տարվա մեքերից: 
Այս դեպքում Ահարոնը` Բարձրյալ Քահանան, զոհաբերություն էր մատուցում ամբողջ Իսրայել ազգի համար: Քանի որ Հովհաննես Մկրտիչը ծնվել էր Ահարոնի սերնդից, նա կարող էր կատարել բարձրյալ քահանայի պաշտոնը: Աստված նախասահմանել էր նրան լինելու վերջին բարձրյալ քահանան` համաձայն Իր փրկության խոստմանը: 
Հովհաննես Մկրտիչն ամբողջ մարդկության ներկայացուցիչն էր և վերջին բարձրյալ քահանան, քանի որ Հին Կտակարանն ավարտվում է Հիսուսի ծնունդով: Բացի Հովհաննեսից ուրիշ էլ ո՞վ կարող էր աշխարհի մեղքը փոխանցել Հիսուսին Նոր Կտակարանում, ինչպես դա անում էր Ահարոնն ամբողջ ազգի համար Հին Կտակարանում: Որպես Հին Կտակարանի վերջին բարձրյալ քահանա և ամբողջ մարդկության ներկայացուցիչ, Հովհաննես Մկրտիչը մկրտելով Հիսուսին` աշխարհի մեղքը փոխանցեց Նրան: 
Հովհաննեսը փոխանցեց աշխարհի մեղքերը Հիսուսին և հիմա հավատալով ջրի և Հոգու ավետարանին` մենք կարող ենք փրկվել: Հիսուսը դարձավ Աստծո Գառը, որպեսզի ազատեր մեզ մեր մեղքերից և իրականացրեց Աստծո փրկության ծրագիրը: Հիսուսն ասում է, որ Հովհաննես Մկրտիչը վերջին բարձրյալ քահանան էր, որը փոխանցեց աշխարհի մեղքերն Իրեն: 
Ինչու՞ Հիսուսը չէր կարող այդ ամենն անել ինքնուրույն: Ինչի՞ համար էր պետք Հովհաննես Մկրտիչը: Կար պատճառ, որ Հովհաննես Մկրտիչը ծնվեր Հիսուսից վեց ամիս շուտ, և այդ պատճառն այն էր, որ իրականանար Հին Կտակարանի օրենքը և խոստումները: 
Հիսուսը ծնվեց Կույս Մարիամից, իսկ Հովհաննես Մկրտիչը ծնվեց տարիքն առած մի կնոջից, որի անունն էր Եղիսաբեթ:
Սա Աստծո գործերն էին ու Նրա ծրագիրը, որով մեղավորներն ունեցան փրկություն: Մեզ մեղքի հավիտենական պայքարից և հետագա տառապանքներից ազատելու համար Աստված ուղարկեց Իր ծառա Հովհաննեսին և Իր Որդուն` Հիսուսին: Հովհաննես Մկրտիչն ուղարկվեց որպես ամբողջ մարդկության ներկայացուցիչ և Բարձրյալ Քահանա: 
 
 
Կանանց ծնածների մեջ ամենամեծը
 
Ո՞վ էր ամենամեծ մարդն աշխարհում
Հովհաննես Մկրտիչը

Մաթևոս 11:7-14. «Բայց երբոր նրանք գնացին, Հիսուսն սկսեց ժողովրդին ասել Հովհաննեսի համար. Ի՞նչ տեսնելու դուրս գնացիք անապատը, մի եղե՞գ քամուց շարժված: Ապա ի՞նչ տեսնելու դուրս գնացիք. մի մա՞րդ փափուկ շորերով հագնված. ահա փափուկ հագնողները թագավորների տներումն են: Բայց ի՞նչ տեսնելու դուրս գնացիք, մի մարգարե՞. այո, ասում եմ ձեզ, մարգարեից էլ ավելին: Որովհետև սա այն է` որի համար գրված է. Ահա ես իմ հրեշտակը ուղարկում եմ քո երեսի առաջին, որ քո ճանապարհը քո առաջին պատրաստե: Ճշմարիտ ասում եմ ձեզ կանանց ծնածների մեջ չի վեր կացել Հովհաննես Մկրտչից մի մեծը, բայց երկնքի արքայության միջի փոքրը նրանից մեծ է: Բայց Հովհաննես Մկրտչի օրերից մինչև հիմա երկնքի արքայությունն ուժով է առնվում, և ուժովները հափշտակում են նրան: Որովհետև բոլոր մարգարեները և օրենքը մինչև Հովհաննեսը մարգարեացան: Եվ եթե կամենում եք ընդունել` նա Եղիան է, որ գալու էր:»
Մարդիկ դուրս էին գնացել դեպի անապատը, որ տեսնեն Հովհաննես Մկրտչին, որն ասում էր. «Իժի զավակներ, ապաշխարության արժանի պտուղ արեք:» Եվ Հիսուսն ասում է նրանց. «Բայց ի՞նչ տեսնելու դուրս գնացիք. մի մա՞րդ փափուկ շորերով հագնված. ահա փափուկ հագնողները թագավորների տներումն են:» 
Հիսուսը վկայում է Հովհաննեսի մեծության համար. «Ի՞նչ տեսնելու դուրս գնացիք անապատը: Մի վայրենի՞, որ հագնված է ուղտի բուրդ և գոռում է որքան ուժ ունի: Նա պետք է հագներ նման հագուստ: Մի մա՞րդ հագնված փափուկ շորեր: Ովքեր հագնում էին փափուկ հանդերձներ, ապրում էին թագավորների պալատներում: Բայց նա ավելի մեծ է, քան թագավորները», -վկայում է Հիսուսը: «Ապա ի՞նչ տեսնելու դուրս գնացիք. մի մա՞րդ փափուկ շորերով հագնված. ահա փափուկ հագնողները թագավորների տներումն են: Բայց ի՞նչ տեսնելու դուրս գնացիք, մի մարգարե՞. այո, ասում եմ ձեզ, մարգարեից էլ ավելին:»
Հին ժամանակներում մարգարեները թագավորից ավելին էին համարվում: Հովհաննես Մկրտիչը թագավորից ավելին էր, և նույնիսկ մարգարեներից ավելին: Նա ավելին էր, քան Հին Կտակարանի բոլոր մարգարեներն էին: Իրականում Հովհաննեսը, որը վերջին բարձրյալ քահանան էր և մարդկության ներկայացուցիչը, Ահարոնից էլ ավելի կարևոր անձ էր, որն առաջին Բարձրյալ Քահանան էր: Հիսուսը վկայում է, որ նա ծնվածների մեջ ամենամեծն է:
Ո՞վ էր մարդկության ներկայացուցիչը: Հիսուսից բացի, ո՞վ էր մարդկանց մեջ ամենամեծը: Հովհաննես Մկրտիչը: «...ասում եմ ձեզ, մարգարեից էլ ավելին: Ահա ես իմ հրեշտակը ուղարկում եմ քո երեսի առաջին, որ քո ճանապարհը քո առաջին պատրաստե:» 
Հովհաննես Մկրտիչը վկայում է, որ մեղքի դեմ պայքարն ավարտված է. «Ահա Աստծո Գառը, որ վեր է առնում աշխարհի մեղքը:» Հովհաննես Մկրտիչը վկայեց, որ Հիսուսը վերցրել է աշխարհի մեղքը: 
Մաթևոս 11:11 «Ճշմարիտ ասում եմ ձեզ կանանց ծնածների մեջ չի վեր կացել Հովհաննես Մկրտչից մի մեծը:» Մի՞թե կանանց ծնածների մեջ կար Հովհաննեսից մեծը:
Ի՞նչ է նշանակում «կանանց ծնածների մեջ», այն նշանակում է` բոլոր մարդկանց մեջ: Ադամից և Եվայից բացի, բոլոր մարդիկ ծնվել են կնոջից: Այո, բոլոր ծնված մարդկանց մեջ Հովհաննես Մկրտչից մի մեծը չկա: Դրա համար էլ նա դարձավ վերջին Բարձրյալ Քահանան և մարդկության ներկայացուցիչը: Հովհաննես Մկրտիչը Բարձրյալ Քահանա էր, մարգարե և մարդկության ներկայացուցիչ: 
Հին Կտակարանում Ահարոնը և իր որդիները Աստծո կողմից նշանակված էին հավիտենական ծառայության: Բոլոր մեղքերը պետք է մաքրվեին Ահարոնի և նրա որդիների միջոցով: Այդպիսին էր Աստծո կամքը: 
Իսկ եթե ղևտացիներից մեկը փորձում էր մտնել Սրբարան, ապա անպատճառ մահանում էր: Նրանք կարող էին միայն փայտ հավաքել ու տեղադրել զոհասեղանի համար, հանում էին կենդանիների մաշկը, հավաքում էին ճարպը և կենդանու փորոտիքը թափում ճամբարից դուրս: Եթե նրանք համարձակվեին կատարել քահանայի ծառայությունը, կմահանային: Դա էր Աստծո կամքը: Նրանք իրավունք չունեին հատել գիծը: 
Ոչ ոք այնքան չբարձրացավ, որքան Հովհաննես Մկրտիչը: Նա մահկանացուների մեջ ամենամեծն էր: «Բայց Հովհաննես Մկրտչի օրերից մինչև հիմա երկնքի արքայությունն ուժով է առնվում, և ուժովները հափշտակում են նրան:» 
Մարդկության փրկությունն իրականացավ, երբ Հովհաննես Մկրտիչը մկրտեց Հիսուսին, և ամեն Նրան հավատացող կարող է մտնել Երկնքի Արքայություն, որովհետև հավատքով նրանք արդարանում են: 
Հիմա եկեք տեսնենք, թե ինչ էր վկայում Հովհաննեսի մասին իր հայրը: 
 
 
Հովհաննեսի հայր` Զաքարիայի վկայությունը 
 
Ի՞նչ մարգարեացավ Զաքարիան իր որդու մասին
Հովհաննեսը Տիրոջ ճանապարհը կպատրաստե` Իր ժողովրդին տալով փրկության գիտությունը

Ղուկաս 1:67-80 «Եվ նրա հայրը` Զաքարիան Սուրբ Հոգիով լցվեցավ, մարգարեացավ և ասեց. Օրհնյալ է Իսրայելի Տեր Աստվածը, որ այցելության եկավ, և փրկություն արավ իր ժողովրդի համար: Եվ փրկության եղջյուր վերկացրեց մեզ համար իր Դավիթ ծառայի տանը: Ինչպես որ խոսեց հավիտենից իր սուրբ մարգարեների բերանովը. Փրկություն մեր թշնամիներիցը. և բոլոր մեզ ատողների ձեռիցը. Որ մեր հայրերի վրա ողորմություն անե, և իր սուրբ ուխտը հիշե. Այն երդումը, որ մեր հայր Աբրահամին երդվավ, որ մեզ տա, Որ մեր թշնամիների ձեռիցն ազատված աներկյուղ պաշտենք իրան Սրբությունով և արդարությունով նրա առաջին մեր կյանքի բոլոր օրերումը: Եվ դու, երեխա, Բարձյալ մարգարե կկոչվիս. որովհետև կգնաս Տիրոջ երեսի առաջից նրա ճանապարհները պատրաստելու, Որ նրա ժողովրդին տաս փրկության գիտությունը իրանց մեղքերի թողության մեջ, Մեր Աստծո գթած ողորմության համար, որով ծագող արեգակը վերևիցը այցելեց մեզ. Որ լույս տա խավարումն և մահի ստվերումը նստողներին. որ մեր ոտները դեպի խաղաղության ճանապարհն ուղղե: Եվ երեխան աճում էր և զարգանում էր հոգիով. և անապատներումն էր, մինչև այն օրը որ նա երևեցավ Իսրայելին:»
Զաքարիան մարգարեացավ երկու բան: Նա մարգարեացավ, որ բոլորի Թագավորն է գալու: 68-73 համարները ասում են, որ Աստված չի մոռացել Իր խոստումները և Հիսուսը, ինչպես Աստված խոստացել էր Աբրահամին, ծնվելու է Կույս Մարիամից և փրկելու է ժողովրդին թշնամու ձեռքից: 
74 համարը. «...որ մեզ տա, Որ մեր թշնամիների ձեռիցն ազատված աներկյուղ պաշտենք իրան Սրբությունով և արդարությունով:» Սա Աբրահամին տված Աստծո խոստման հիշեցում էր, և նա մարգարեանում է. «... որ մեզ տա, Որ մեր թշնամիների ձեռիցն ազատված աներկյուղ պաշտենք իրան:» 
76 համարը ցույց է տալիս Զաքարիայի մարգարեությունը որդու վերաբերյալ. «Եվ դու, երեխա, Բարձյալ մարգարե կկոչվիս. որովհետև կգնաս Տիրոջ երեսի առաջից նրա ճանապարհները պատրաստելու, Որ նրա ժողովրդին տաս փրկության գիտությունը իրանց մեղքերի թողության մեջ, Մեր Աստծո գթած ողորմության համար, որով ծագող արեգակը վերևիցը այցելեց մեզ. Որ լույս տա խավարումն և մահի ստվերումը նստողներին. որ մեր ոտները դեպի խաղաղության ճանապարհն ուղղե:»
Այստեղ նա ասում է. «Որ նրա ժողովրդին տաս փրկության գիտությունը իրանց մեղքերի թողության մեջ:» Եվ ո՞վ է տալու այդ փրկության գիտությունը: Հովհաննես Մկրտիչը: Հասկանո՞ւմ եք սա: Հովհաննես Մկրտիչն Աստծո խոսքի միջոցով տալիս է մեզ այն գիտությունը, որ Հիսուսն Աստծո Որդին է, որը վերցնում է աշխարհի մեղքը: 
Եկեք կարդանք Մարկոս 1:1-5 «Աստծո Որդի` Հիսուս Քրիստոսի ավետարանի սկիզբը: Ինչպես գրված է մարգարեներումը. Ահա ես իմ հրեշտակն ուղարկում եմ քո երեսի առաջից, որ պատրաստե քո ճանապարհը քո առաջին. Կանչողի ձայնը անապատումը` պատրաստ արեք Տիրոջ ճանապարհը, և շիտակ արեք նրա շավիղները: Հովհաննեսը անապատումը մկրտում էր, և ապաշխարության մկրտություն քարոզում` մեղաց թողության համար: Եվ գնում էր նրա մոտ Հրեաստանի բոլոր երկրներն և ամեն Երուսաղեմացիք, և ամենքը նրանց մկրտվում էին Հորդանան գետումը, իրանց մեղքերը խոստովանելով:»
Երբ իսրայելացիները լսեցին Հովհաննեսի խոսքերը, ետ դարձան իրենց հեթանոս կուռքերից և մկրտվում էին Հովհաննես Մկրտչի ձեռքով: Բայց Հովհաննեսը վկայում էր . «Ես ձեզ մկրտում եմ ջրով, որ դուք վերադառնաք Աստծուն: Բայց Աստծո Որդին գալու է ինձնից մկրտություն ընդունելու, որ ձեր բոլոր մեղքերը փոխանցեմ Նրան: Եվ եթե հավատաք Նրա մկրտությանը, ձեր բոլոր մեղքերը կփոխանցվեն Նրան, ինչպես որ դրանք փոխանցվում էին Հին Կտակարանում կենդանու գլխին ձեռք դնելու միջոցով:» Ահա, թե ինչ էր վկայում Հովհաննեսը: 
Հիսուսի մկրտությունը Հորդանան գետում նշանակում էր, որ Նա մկրտվեց մահի գետում: Թաղումներին երգում ենք. «♪Քաղցր երազում կհանդիպենք գեղեցիկ ափին: Կհանդիպենք այդ գեղեցիկ ափին♪:» Երբ մահանանք, անցնելու ենք Հորդանան գետով: Հորդանան գետը մահվան գետն է: Հիսուսը մկրտվեց այս գետում, քանի որ հենց այս գետում Նա վերցրեց աշխարհի մեղքը, իսկ «մեղքի վարձը մահն է:» 
 
 
Մկրտություն, որով փոխանցվեցին մեր մեղքերը
 
Ո՞րն է Նոր Կտակարանում ձեռքերը դնելու օրինակը
Հիսուսի մկրտությունը
 
Մաթևոս 3:13-17 «Այն ժամանակ Հիսուսը Գալիլեայից եկավ Հորդանան Հովհաննեսի մոտ նրանից մկրտվելու: Եվ Հովհաննեսն արգելում էր նրան և ասում. Ինձ պետք է քեզնից մկրտվել, և դու ի՞նձ մոտ ես գալիս: Եվ Հիսուսը պատասխան տվավ և ասեց նրան. Թույլ տուր հիմա, որովհետև այսպես է վայելում մեզ, որ ամեն արդարություն կատարենք: Այն ժամանակ թույլ տվավ նրան: Եվ մկրտվելուց հետո շուտով Հիսուսը դուրս եկավ ջրիցը, և ահա երկինքը բացվեցավ նրա համար, և նա տեսավ Աստծո Հոգին, որ վայր էր իջնում աղավնու պես և գալիս նրա վրա: Եվ ահա երկնքիցը ձայն եկավ, որ ասում էր. Դա է իմ սիրելի որդին, որին ես հավանեցի:» 
Հիսուսը գնաց Հորդանան և մկրտվեց Հովհաննես Մկրտչի ձեռքով: Նա պատվիրեց Հովհաննեսին. «Մկրտիր ինձ», բայց Հովհաննեսը պատասխանեց. «Ինձ պետք է քեզնից մկրտվել, և դու ի՞նձ մոտ ես գալիս:» Երկնքի և երկրի բարձրյալ քահանաները հանդիպել էին իրար: 
Եբրայեցիս գրքի համաձայն Հիսուս Քրիստոսը հավիտենական Բարձրյալ Քահանա է, Մելքիսեդեկի կարգի պես: Սա նշանակում է, որ Հիսուսը մարդկային սերնդաբանություն չունի: Նա Ահարոնի սերնդից չէր, և ոչ էլ մեկ ուրիշի: Նա Աստծո Որդին էր, մեր Ստեղծիչը: Հիսուսը թողեց Իր երկնային փառքը և եկավ աշխարհ մեզ փրկելու: 
Նրա աշխարհ գալու նպատակն այն էր, որ ազատեր սատանայի կողմից խաբվածներին: Նա մկրտվելով Հովհաննես Մկրտչի կողմից` Իր վրա վերցրեց աշխարհի մեղքը: «Եվ Հիսուսը պատասխան տվավ և ասեց նրան. Թույլ տուր հիմա, որովհետև այսպես է վայելում մեզ, որ ամեն արդարություն կատարենք: Այն ժամանակ թույլ տվավ նրան:» 
«Թույլ տուր հիմա:» Թույլ տուր: Հիսուսը խոնարհվեց մարդկության ներկայացուցչի առջև, որ մկրտվի: Հին Կտակարանում, երբ զոհաբերվում էր կենդանի` մեղքերի քավության համար, քահանան և մեղավոր մարդը պետք է իրենց ձեռքերը դնեին այդ կենդանու գլխին և իրենց մեղքերը փոխանցեին դրան: «Ձեռքերը դնել» նշանակում է «փոխանցել:» 
Հովհաննես Մկրտիչը մկրտեց Հիսուսին: Սա նույն Հին Կտակարանի ձեռքերը դնելու օրինակն էր: «Փոխանցել», «թաղվել», «լվացվել», «զոհաբերել», սրանք ունեն նույն իմաստը: Նոր Կտակարանը իրականությունն է, իսկ Հին Կտակարանը` իրականության ստվերը: 
Երբ Հին Կտակարանում մեղավոր մարդն իր ձեռքերը դնում էր զոհաբերվող կենդանու գլխին, նրա մեղքերը փոխանցվում էին այդ կենդանուն, իսկ կենդանուն սպանում էին: Զոհաբերվող կենդանին զոհաբերվում էր իրեն փոխանցված մեղքերով հանդերձ: Եթե մեղքերը փոխանցվում էին կենդանուն, արդյո՞ք կենդանի զոհաբերող մարդն այլևս մեղավոր չէր: Այո: 
Եկեք ենթադրենք, որ այս թաշկինակը մեղքն է, իսկ բարձրախոսը` զոհաբերվող այծը: Երբ ես ձեքս դնում եմ այս բարձրախոսի վրա, ապա այս մեղքը փոխանցվում է նրան: Դա Աստծո ծրագիրն էր: «Դրեք ձեր ձեռքերը:» Հին Կտակարանի ժամանակներում, եթե մեկը ցանկանում էր ազատվել իր մեղքերից, ապա անշուշտ պետք է իր ձեռքերը դներ զոհաբերվող կենդանու գլխին: Այդ արարողությունից հետո նա մաքրվում էր իր մեղքերից: Նմանապես Հիսուսի մկրտությունը լվանում և փոխանցում է աշխարհի մեղքերն Իր վրա: Ահա, թե իրականում այն ինչ է նշանակում: 
 
Ի՞նչ է նշանակում` կատարել արդարությունը
Նշանակում է մաքրել մեղքերը` դրանք Հիսուսին փոխանցելով

Եվ մի՞թե աշխարհի բոլոր մեղքերը փոխանցվեցին Հիսուսին Իր մկրտության միջոցով: Այո, բոլոր մեղքերը փոխանցվեցին Հիսուսին և բոլորն ազատվեցին մեղքի ծանրությունից: Դա նույնն էր, ինչ Հին Կտակարանում զոհաբերվող կենդանուն մեղքերի փոխանցումը: Հիսուսը Գալիլեայից եկավ Հորդանան և ասեց. «Թույլ տուր հիմա, որովհետև այսպես է վայելում մեզ, որ ամեն արդարություն կատարենք» (Մաթևոս 3:15):
Հետո Հովհաննեսը մկրտեց Հիսուսին: Նա ասում է Հովհաննեսին, որ այդպիսով կատարվում է արդարությունը: «Ամեն արդարություն» նշանակում է «ամենաճիշտ եղանակով:» «Որովհետև այսպես է վայելում» նշանակում է մկրտության միջոցով ամեն արդարություն կկատարվի: Նշանակում է, որ Հովհաննեսի համար արդար կլիներ մկրտել Հիսուսին, իսկ Հիսուսի համար մկրտվել Հովհաննեսի կողմից, որպեսզի աշխարհի մեղքերն անցեն Իրեն: 
Աստված մեղքերի թողություն է տալիս Հիսուսի մկրտության, Նրա Խաչի վրա զոհաբերության և մեր հավատքի հիման վրա: «Բոլոր մարդիկ տառապում են մեղքի պատճառով, հետևաբար դու որպես մարդկության ներկայացուցիչ և Ահարոնի ժառանգ, մարդկանց մեղքերի թողության համար պետք է մկրտես ինձ: Ես պետք է քեզանից մկրտություն ընդունեմ: Եվ այդ ժամանակ փրկության ծրագիրը կիրականանա:» 
«Հասկանում եմ»,-պատասխանում է Հովհաննեսը:
Եվ Հովհաննեսը մկրտում է Հիսուսին: Նա իր ձեռքերը դնում է Հիսուսի գլխին և Նրան փոխանցում աշխարհի բոլոր մեղքերը: Այսպիսով Հիսուսը դառնում է մեր Փրկիչը և ազատում մեզ բոլոր մեղքերից: Հիմա հավատալով Հիսուսի փրկչարար քայլին, կարող ենք ազատվել մեր մեղքերից: Դուք հավատու՞մ եք: 
Ամբողջ մարդկության ներկայացուցչի` Հովհաննեսի կողմից, Հորդանան գետում մկրտվելուց հետո, Հիսուսը ճանապարհորդեց և քարոզեց ավետարանը երեք և կես տարի` Իր մարմնում տանելով աշխարհի մեղքերը: 
Անառակության մեջ բռնված կնոջը ասում է. «Ես էլ չեմ քեզ դատապարտում:» Նա չի դատապարտում կնոջը, որովհետև Նա արդեն Իր վրա էր վերցրել նրա մեղքերը և պատրաստվում էր խաչվել դրանց համար: Մինչ Նա աղոթում էր Գեթսեմանի պարտեզում, երեք անգամ խնդրեց, որ Հայրը հեռացնի Աստծո դատաստանի բաժակը, բայց հետո ասում է. «Սակայն ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու:» 
 
 
«Ահա Աստծո Գառը, որ վեր է առնում աշխարհի մեղքը»
 
Որքա՞ն մեղքեր վերցրեց Հիսուսը
Աշխարհի բոլոր մեղքերը

Հովհաննու 1:29 «Հետևյալ օրը Հովհաննեսը տեսնում է Հիսուսին իրան մոտ գալիս, և ասում է. Ահա Աստծո Գառը, որ վեր է առնում աշխարհի մեղքը:» Հովհաննես Մկրտիչը մկրտում է Հիսուսին, իսկ հաջորդ օրը Հիսուսը գալիս է նրա մոտ, և Հովհաննեսն ասում է մարդկանց. «Ահա Աստծո Գառը, որ վեր է առնում աշխարհի մեղքը:» Դա Հովհաննեսի վկայությունն էր: 
Աստծո Որդին եկավ աշխարհ և վերցրեց բոլորի մեղքերը: Հովհաննես Մկրտիչը նորից վկայում է. «Հետևյալ օրը դարձրյալ կանգնած էր Հովհաննեսը, և նրա աշակերտներիցը երկուսը: Եվ մտիկ տվավ Հիսուսին, որ ման էր գալիս, և ասեց. Ահա Աստծո Գառը» (Հովհաննես 1:35-36): 
Աստծո Գառը նշանակում է Հիսուսի իրական էությունը, այսինքն Հին Կտակարանի զոհաբերությունը, որը մահանալու էր Իսրայելի մեղքերի համար: Մեր բոլորի համար Աստծո Որդին և մեր Ստեղծիչը եկավ վերցնելու մեր մեղքերը, աշխարհի ստեղծումից մինչև վերջը, թերություններից մինչև հանցանքները: Նա քավեց բոլորի մեղքերն Իր մկրտությամբ և Խաչի արյունով: 
Հիսուսը վերցրեց մեր բոլոր մեղքերը և տվեց հավատացյալներին կատարյալ փրկություն: Սա հասկանու՞մ եք: «Ահա Աստծո Գառը, որ վեր է առնում աշխարհի մեղքը:»
Մոտ 2000 տարի առաջ Հիսուսը ծնվեց և 30 թվականին վերցրեց մեր բոլորի մեղքերը: 1 թվականին ծնվեց Հիսուսը, այդ ժամանակը կոչվում է Քրիստոսի ծնունդից առաջ:
30 թվականին Հովհաննես Մկրտիչը մկրտեց Հիսուսին և հաջորդ օրը ասում է մարդկանց. «Ահա Աստծո Գառը, որ վեր է առնում աշխարհի մեղքը:» Նա ասում է, որ մարդիկ հավատան Հիսուսին, որը ազատել է մեզ մեր մեղքերից: Նա վկայում է, որ Հիսուսն Աստծո Որդին է, Մեկը, որ քավեց մեր բոլոր մեղքերը:
Հիսուսը վերցրեց մեր մեղքերը և վերջ դրեց մեղքի դեմ մեր հավիտենական պայքարին: Եվ քանի որ Հիսուսը վերցրել է մեր մեղքերը, մենք հիմա ամնեղ ենք: Հովհաննես Մկրտիչը վկայում է, որ Հիսուսը վերցրել է մեր բոլորիս մեղքերը: «Սա վկայության համար եղավ, որ այն Լույսի համար վկայե, որ ամենքը նրանով հավատան» (Հովհաննու 1:6-7): 
Առանց Հովհաննու վկայության ինչպե՞ս պիտի կարողանայինք գիտենալ, որ Հիսուսը վերցրել է մեր մեղքերը: Աստվածաշունչն ասում է, որ Նա մահացավ մեր համար, բայց միայն Հովհաննես Մկրտիչն է հստակորեն վկայում, որ Նա վեցրել է մեր մեղքերը:
 
Ո՞րն է աշխարհի մեղքը
Աշխարհի բոլոր մարդկանց մեղքերը սկզբից մինչև վերջ

Շատերն են վկայում Հիսուսի մահվան համար, բայց միայն Հովհաննեսն էր, որ վկայում էր դա, երբ դեռ Հիսուսը կենդանի էր: Իհարկե, Հիսուսի աշակերտները նույնպես վկայում էին Հիսուսով փրկությունը: Նրանք վկայում էին, որ Նա վերցրել է մեր մեղքերը, և որ Նա մեր Փրկիչն է: 
Հիսուսը վերցրեց մեր մեղքերը: Դուք դեռ 100 տարեկան չէք, այնպես չէ՞: Հիսուսը վերցրեց աշխարհի մեղքը, երբ 30 տարեկան էր: Նայենք այս գծագրին: 
 
311cfff3-0bf0-449c-901f-6a0456021f2c

Եկեք ենթադրենք, որ Հիսուսի ծնունդից 4000 տարի առաջ առաջին մարդը ստեղծվեց: Իսկ Հիսուսի ծնունդից անցել է մոտ 2000 տարի: Մենք չգիտենք, թե մեր երկիրը դեռ քանի տարի կգոյատևի, բայց որ այն ունենալու է ավարտ, դրանում կասկած չկա: Նա ասում է. «Ես եմ Ալֆան և Օմեղան. սկիզբը և վերջը, առաջինը և վերջինը» (Հայտնություն 22:13):
Այնպես որ վերջն անխուսափելի է: Եվ հիմա մենք ապրում ենք 2008 թվականի մեջ: Քրիստոսը վերցրեց մեր մեղքերը 30 թվականին, և Իր մկրտությունից 3 տարի անց Նա մահացավ Խաչի վրա:
«Ահա Աստծո Գառը, որ վեր է առնում աշխարհի մեղքը:» Նա վերցրեց աշխարհի մեղքը: մենք արդեն 2000 տարի հեռացել ենք Հիսուսի ծննդյան թվից և ապրում ենք 2000 տարի անց, ինչ Նա վերցրել է մեր մեղքերը: Մենք դեռ մեղանչում ենք, սակայն Հիսուսը որպես Աստծո Գառ, արդեն վերցրել է մեր բոլոր մեղքերը: 
Մենք սկսում ենք մեղք գործել մեր ծնված օրվանից: Մի՞թե մենք իրոք մեղանչում ենք մեր ծնված օրվանից: Այո, դա ճիշտ է: Եկեք տեսնենք այդ ամբողջ գործընթացը: Արդյո՞ք մինչև 10 տարեկանը մարդը մեղանչում է: Այո, մեղանչում է: Իսկ այդ մեղքերը փոխանցվե՞լ են Հիսուսին, թե ոչ: Այո, փոխանցվել են: Եվ քանի որ բոլոր մեղքերը փոխանցվել են Հիսուսին, Նա դարձել է մեր Փրկիչը, եթե Հիսուսն Իր վրա վերցրած չլիներ մեր մեղքերը, ինչպե՞ս կարող էր դառնալ մեր Փրկիչը: Բոլոր մեղքերն առանց բացառության փոխանցվեցին Հիսուսին:
Մի՞թե մենք մեղքեր ենք գործում 11-20 տարեկաններում: Այո, մենք մեղքեր ենք գործում մեր մտքում և մեր գործերում: Մենք դա շատ լավ ենք անուն: Մեզ ասում են մեղք չգործել, բայց մենք մեր բնույթով չենք կարող չմեղանչել: 
Աստված ասում է, որ բոլոր այդ մեղքերը փոխանցվել են Հիսուսին: Նա գիտեր, թե ինչպիսի մեղավոր գեներ ենք մենք ժառանգել և ուստի բոլոր մեր մեղքերը մեկընդմիշտ փոխանցվեցին Հիսուսին: 
Ենթադրենք, որ մեր կյանքի տևողությունը կազմում է մոտ 70 տարի: Եթե իրար գումարենք այդ 70 տարիների ընթացքում մեր գործած մեղքերը, պատկերացնում եք, թե որքան ծանր կլինի մեր մեղքերի զամբյուղը: Եթե այն լցնենք 8 տոննա տարողության բեռնատարի մեջ, մեզ հավանաբար պետք կլինի ավելի քան 100 նման բեռնատար: 
Ուղղակի պատկերացրեք, թե որքան մեղք ենք գործում մեր ամբողջ կյանքի ընթացքում: Մեր մեղքերը աշխարհի մեղքի մի մասն են: Մենք մեղքի մեջ ենք մեր ծնված օրվանից, բայց դրանք էլ աշխարհի մեղքերի հետ փոխանցվել են Հիսուսին: 
 
 
Մարդկանց Փրկիչ` Հիսուս Քրիստոս
 
Որքա՞ն մեղքեր վերցրեց Հիսուսը
Մեր նախնիների մեղքերը, մեր և մեր սերունդների մեղքերը, մինչև աշխարհի վերջը

Հիսուսն ասում է, որ եկել է աշխարհ` մարքելու բոլոր մեղքերը: Բայց Հիսուսը չէր կարող մկրտել Ինքն Իրեն, և Աստված ուղարկեց իր ծառային` Հովհաննեսին, որը մարդկության ընտրյալ ներկայացուցիչն էր: Ինչպես գրված է. «Նրա անունը կկոչվի Սքանչելի, Խորհրդական, Ամենակարող Աստված:» Իր իմաստությամբ և ինքմակամությամբ Աստված որոշեց Հիսուսից առաջ ուղարկել մարդկանց նեկայացուցչին: Մի՞թե սա Աստվածային փրկության մեծ նախասահմանման հրաշքը չէ:
Ինչ հրաշալի է, այնպես չէ՞: Մկրտվելով Հովհաննես Մկրտչի կողմից և մահանալով Խաչի վրա ` Հիսուսը լվաց մեր բոլոր մեղքերը և բոլորին մեկընդմիշտ պարգևեց ազատություն: Խորհեք այս մասին: Մտածեք ձեր 20-30 տարեկան գործած մեղքերի մասին, 30-40, 40-60, 70 և 100, նաև մտածեք ձեր երեխաների գործած մեղքերի մասին: Մի՞թե Հիսուսը վերցրել է բոլոր այս մեղքերը: Այո, վերցրել է: Նա Հիսուս Քրիստոսն է` մարդկության Փրկիչը: 
Աստծո ծրագրի համաձայն Հովհաննես Մկրտիչը մեր բոլոր մեղքերը փոխանցեց Հիսուսին, և մենք էլ հավատալով Նրան` կարող ենք փրկվել մեր մեղքերից: Դուք ընդունո՞ւմ եք, որ մեղավոր եք: Հավատո՞ւմ եք, որ ձեր մեղքերը փոխանցվել են Հիսուսին: Դուք այլևս մեղավոր չեք, որովհետև Հիսուսը ձեզ ազատել է ձեր մեղքերից: 
Ո՞վ է համարձակվում ասել, որ աշխարհում դեռ մեղք կա: Հիսուսը վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը: Նա գիտեր, որ մենք մեղքեր ենք գործելու նաև ապագայում, դրա համար Նա վերցրեց նաև մեր ապագա մեղքերը: Մեզանից շատերը դեռ 50 տարեկան չկան, ոմանք չեն ապրել նույնիսկ իրենց կյանքի կեսը, բայց շատերը, ես էլ ձեր հետ, այնպես ենք խոսում, կարծես ապրել ենք հավիտյան: 
Շատերն ապրում են անհանգիստ կյանքով: Թույլ տվեք բացատրեմ: Որքա՞ն է թիթեռի կյանքի կեսը: Մոտ 12 ժամ: 
«Աստված իմ, ես հանդիպեցի մի մարդու, և նա փորձեց ինձ գցել թիթեռների ծուղակը, ուզում էր ինձ սատկացնել, և ես գրեթե մահանում էի... Եվ գիտեք, ես երբեք նման կոպիտ անձնավորության չէի հանդիպել»,-մտածում էր թիթեռնիկը: Այս թիթեռնիկն ապրեց միայն 12 ժամ և անընդհատ խոսում էր, իսկ կյանքի կեսն արդեն անցել էր: 
Երեկոյան ժամը 7-ի և 8-ի կողմերը թիթեռնիկն արդեն մոտ էր իր մահվան շեմին, և որոշ ժամանակ անց, ահա և մահ: Որոշ թիթեռնիկներ ապրում են մինչև 20 ժամ, մյուսներն էլ` 21, մի քանիսն էլ կարող են ապրել մինչև 24 ժամ: Դրանք կարող են խոսել իրենց կյանքի մասին, բայց մեր համար որքան անհեթեթ է թվում նման պատմությունը: Մենք, որ ապրում ենք 70 կամ 80 տարի, կարող ենք մտածել. «Ինձ մի ծիծաղեցրու:» Թիթեռի կյանքը ոչինչ է մեր համար:
Հիմա եկեք այս առակը համեմատենք մեր և Աստծո հետ: Աստված հավիտենական է: Նա է որոշում աշխարհի ստեղծումը և ավարտը: Եվ քանի որ Նա ապրում է հավիտենականության մեջ, Նրա համար չկա ժամանակ և ժամանակային սահմանափակումներ: Նա մեզ նայում է Իր հավիտենականության միջից: 
Մի անգամ Նա վերցրեց աշխարհի մեղքը, մահացավ Խաչի վրա և ասեց. «Կատարված է:» Նա հարություն առավ երրորդ օրը և համբարձվեց Երկինք: Հիմա Հիսուսը հավիտենականության մեջ է, Նա այնտեղից նայում է մեզ: 
Միգուցե մեկը մտածում է. «Աստված իմ, որքան մեղքեր եմ գործել իմ 20 տարիների ընթացքում» կամ «Ես իմ 30 տարիների ընթացքում շատ մեղքեր եմ գործել, շատ-շատ մեղքեր, ինչպե՞ս կարող է Աստված ինձ ներել:» 
Բայց մեր Տերը նայում է հավիտենականությունից և ասում. «Ինձ մի ծիծաղեցրեք, Ես ոչ միայն ձեր մեղքերն եմ ներել, այլ նաև ձեր հայրերի և ձեր գալիք սերունդների մեղքերը, որ դեռ չեն ծնվել:» Նա խոսում է մեր հետ հավիտենականությունից, հավատու՞մ եք սրան: Հավատացեք և ստացեք փրկության ձրի պարգևը: Մտեք Երկնքի Արքայություն: 
Մի սահմանափակեք ձեզ ձեր մտքերով, այլ հավատացեք Աստծո խոսքին. «Որովհետև այսպես է վայելում մեզ, որ ամեն արդարություն կատարենք:» Աստծո Գառը, որ վերցրել է աշխարհի մեղքերը, արդեն իրականացրել է արդարությունը: Հիսուսը վերցրեց աշխարհի մեղքը, այո, թե՞ ոչ: Այո, Նա վեցրել է աշխարհի մեղքը: 
 
Ի՞նչ ասեց Հիսուսը Խաչի վրա մահանալուց առաջ
«Կատարված է»

Հիսուս Քրիստոսը վերցրեց աշխարհի բոլոր մեղքերն Իր մկրտությամբ, Պոնտացի Պիղատոսի պալատում դատապարտվեց մահվան և խաչվեց Խաչափայտի վրա:
«Եվ նրանք առան տարան Հիսուսին. և խաչափայտն ինքը վերկալած դուրս գնաց այն տեղը, որ Գագաթն էր ասվում, որ Եբրայերեն Գողգոթա է կոչվում: Այնտեղ խաչ հանեցին նրան. և նրա հետ երկու ուրիշին` այս կողմին և այն կողմին, և Հիսուսին` մեջտեղը: Պիղատոսը մի տախտակ էլ գրեց, և խաչի վրա դրավ. և գրված էր. Հիսուս Նազովրեցի Թագավոր Հրեից: Եվ այս տախտակը հրեաներից շատերը կարդացին. որովհետև քաղաքին մոտ էր այն տեղը ուր որ Հիսուսը խաչվեցավ. և գրված էր Եբրայերեն, Հունարեն և Լատիներեն» (Հովհաննու 19:17-20):
Եկեք տեսնենք, թե ինչ տեղի ունեցավ խաչի վրա: «Սրանից հետո Հիսուսն իմանալով, որ ամեն բան արդեն լրացած է, որպեսզի գրվածը կատարվի:» Նա մեր մեղքերը վերցրեց գրվածի համաձայն: «Ասեց. Ծարավ եմ: Եվ մի աման կար քացախով լիքն. և նրանք մի սպունգ լցրին քացախով և զոպայի մշտիկի վրա դրած նրա բերանին մոտեցրին: Եվ երբոր Հիսուսը քացախն առավ` ասեց. Կատարված է. և գլուխը խոնարհեցրեց` հոգին ավանդեց» (Հովհաննու 19:28-30): 
Քացախն ընդունելուց հետո, ասեց. «Կատարված է» և գլուխը խոնարհեցրեց ու հոգին ավանդեց: Նա մահացավ: Երրորդ օրը Նա հարություն առավ և համբարձվեց Երկինք: 
Եբրայեցիս 10:1-9 «Որովհետև օրենքը գալու բարիքների շուքն ունենալով, ոչ թե այն բաների հատուկ կերպարանքը, ամեն տարի մատուցված միևնույն պատարագներովը չէր կարող կատարյալ անել մատուցանողներուն: Ապա թե ոչ` կդադարեին մատուցանելուց, որովհետև պաշտոն մատուցանողներն էլ մեղքի խղճմտանք չէին ունենալ` մեկ անգամ սրբված լինելով: Բայց նրանցով ամեն տարի մեղքերի հիշատակ էր լինում: Վասնզի անկարելի է, որ նոխազների և ցուլերի արյունը մեղքեր վեր առնե: Նրա համար աշխարհք մտնելիս ասում է. Զոհ և պատարագ չկամեցար, բայց մի մարմին պատրաստեցիր ինձ համար. Ողջակեզների և մեղքի համար պատարագների չհաճեցիր: Այն ժամանակ ասեցի թե ահա գալիս եմ, գրքի տոմսումը գրված է ինձ համար քո կամքն անելու, ով Աստված: Վերևումն ասելով թե զոհի և պատարագի և ողջակեզների և մեղքի համար պատարագների չկամեցար և չհաճեցիր նրանց, որոնք օրենքի համեմատ մատուցանվում են. Այն ժամանակ ասում է. Ահա գալիս եմ քո կամքն անելու, ով Աստված, առաջինը դեն է գցում, որ երկրորդը հաստատե:» 
 
 
Հավիտենական փրկություն
 
Հիսուսին հավատալով, ինչպե՞ս կարելի է լուծել ամենօրյա մեղքի խնդիրը
Ընդունելով, որ Հիսուսն Իր մկրտությամբ մաքրել է բոլոր մեղքերը

Օրենքը կամ զոհաբերության համակարգը գալու բարիքների շուքն էր: Հին Կտակարանի ոչխարների և այծերի զոհաբերությունը ցույց էին տալիս, որ Հիսուս Քրիստոսը գալու է և նմանապես վերցնելու է մեր մեղքերը` մեզ ազատելով դրանցից: 
Հին Կտակարանի բոլոր մարդիկ` Դավիթ, Աբրահամ և բոլոր մյուսները իմացան և հավատացին, թե ինչ է իրական զոհաբերության համակարգի իմաստը: Այն ցույց էր տալիս նրանց, որ Մեսիան` Քրիստոսը (Քրիստոս նշանակում է «Օծյալ Թագավոր»), գալու է և վերցնելու իրենց բոլոր մեղքերը: Նրանք հավատացին, որ մի օր ազատվելու են իրենց մեղքերից և փրկվեցին իրենց հավատքի շնորհիվ: 
Օրենքը գալու բարիքների շուքն էր: Մարդիկ հին ժամանակներում չէին կարող ամեն օր կամ ամեն տարի մատուցած զոհաբերություններով ազատվել մեղքերից: Հետևաբար պետք էր, որ Աստծո Որդին, որ Նրա անարատ Գառն էր, գար աշխարհ: 
Հիսուսն ասեց, որ Ինքը եկել է Հոր կամքն անելու, ինչպես գրված էր Սուրբ Գրքում. «Ահա գալիս եմ քո կամքն անելու, ով Աստված, առաջինը դեն է գցում, որ երկրորդը հաստատե:» Մենք ազատվեցինք մեր մեղքերից, որովհետև Հիսուս Քրիստոսը վերցրեց դրանք, ինչպես գրված էր Հին Կտակարանում, և որովհետև մենք հավատացինք Նրան: 
Կարդանք Եբրայեցիս 10:10. «Որ այն կամքովը մենք սրբվեցանք մեկ անգամ Հիսուս Քրիստոսի մարմնի պատարագովը:» Այդ կամքով մենք սրբվեցիքն Հիսուս Քրիստոսի մարմնի զոհաբերության միջոցով: Սրբվեցի՞նք, թե` ոչ: Այո, սրբվեցինք: 
Ի՞նչ է սա նշանակում: Հայր Աստվածն Իր Որդին ուղարկեց և մկրտության միջոցով Նրան փոխանցեց աշխարհի մեղքերն, իսկ Խաչի մահով դատապարտեց դրանք: Այսպիսով Նա ազատեց մեզ մեղքի տառապանքներից: Դա Աստծո Կամքն էր:
Մեզ ազատելու համար Հիսուսը զոհեց Իրեն որպես հավիտենական զոհաբերություն, որպեսզի մենք մեկընդմիշտ լինենք սրբված: Մենք սրբվեցինք, քանի որ Հիսուսը զոհաբերեց Իրեն մեր մեղքերի համար և մահացավ մեր փոխարեն, որ մենք կյանք ունենանք: 
Հին Կտակարանի զոհաբերությունը մատուցվում էր ամեն օր, որովհետև ամենօրյա մեղքերը պահանջում էին նոր զոհաբերություններ: 
 
 

Պետրոսի ոտքերը լվալու հոգևոր իմաստը 

 
Արդյոք կա՞ն դեռ մեղքեր, որոնց համար պետք է ներում խնդրենք
Ոչ

Հովհաննու 13 գլխում կա մի պատմություն, որտեղ Հիսուսը լվանում է Պետրոսի ոտքերը: Նա լվանում է Պետրոսի ոտքերը, որպեսզի ցույց տար, որ Պետրոսը ապագայում գործելու է մեղքեր, բայց Նա արդեն ներել է նաև այդ բոլոր մեղքերը: Հիսուսը գիտեր, որ Պետրոսը ապագայում գործելու է մեղքեր, և դրա համար Նա ջուր է լցնում ամանի մեջ և լվանում նրա ոտքերը: 
Պետրոսը փորձում է մերժել Հիսուսին, բայց Հիսուսն ասում է. «Ինչ որ ես անում եմ, դու հիմա չես իմանում, բայց սրանից հետո կիմանաս:» Այս համարը նշանակում է, որ «Դու դեռ մեղքեր ես գործելու, դեռ մերժելու ես ինձ ու մեղքեր ես գործելու, նույնիսկ այն բանից հետո, երբ ես լվացել եմ քո բոլոր մեղքերը: Մեղք ես գործելու նույնիսկ Իմ համբարձումից հետո, դրա համար Ես լվանում եմ քո ոտքերը, որ սատանային զգուշացնեմ քեզ գայթակղությունների չտանի, քանի որ Ես արդեն վերցրել եմ քո բոլոր մեղքերը, նույնիսկ քո ապագա մեղքերը:» 
Դուք կարծում եք, որ Նա լվաց Պետրոսի ոտքերը, որպեսզի ցույց տար մեզ, որ մենք պետք է անեն օր ներողության աղոթք բարձրացնե՞նք: Ոչ, եթե մենք պետք է ամեն օր ապաշխարենք, ապա նշանակում է` Հիսուսը ընդմիշտ չի վերցրել մեր բոլոր մեղքերը: 
Բայց Հիսուսն ասեց, որ մեզ սրբացրել է մշտապես: Եթե մենք պետք է ամեն օր ապաշխարենք մեր մեղքերից, ապա ուրեմն վերադառնալու ենք Հին Կտակարանի ժամանակները: Ո՞վ կարող էր արդարանալ այդ դեպքում: Ո՞վ կարող էր կատարելապես ազատվել մեղքերից: Նույնիսկ եթե հավատայինք Աստծուն, ո՞վ կարող էր ապրել առանց մեղքի:
Ո՞վ կարող է սրբանալ ամենօրյա ապաշխարությունով: Մենք ամեն օր անդադար մեղանչում ենք և ուրեմն պետք է ամեն օր ամեն մի մեղքի համար ապաշխարության աղոթք արտասանենք: Այդպես կարող ենք նիհարել մեր ամենօրյա խնդրանքներից: Մենք ընդունակ ենք երեկոյան մառանալու առավոտը գործած մեղքը և հաջորդ առավոտ մոռանալու անցյալ օրը գործած մեղքը: Մարդ էակը պարզապես չի կարող կատարելապես ապաշխարել բոլոր մեղքից: 
Հետևաբար Հիսուսը մկրտվեց և Խաչի վրա զոհաբերեց Իրեն, որ մենք կարողանանք մեկընդմիշտ սրբանալ: Հասկանո՞ւմ եք սա: Մենք մեկընդմիշտ ազատվեցինք մեր մեղքերից: Պետք չէ, որ ամեն անգամ ապաշխարենք մեր մեղքերից: 
Մենք փրկված ենք մեր մեղքերից հավատալով, որ Հիսուսը վերցրել է մեր բոլոր մեղքերը և կրել դրանց պատիժը: 
«Եվ ամեն քահանայապետ ամեն օր կանգնած պաշտոն է կատարում. և նույն պատարագներն է մատուցանում շատ անգամ, որ երբեք չեն կարող մեղքեր վերառնել: Բայց սա մեղքերի համար մեկ պատարագ մատուցանելով մշտնջենավորապես նստեց Աստծո աջ կողմը: Եվ այսուհետև սպասում է մինչև որ իր բոլոր թշնամիներին իր ոտների պատվանդանը դրվի: Որովհետև մեկ պատարագով հավիտյան կատարեց սրբվողներին: Բայց Սուրբ Հոգին էլ վկայում է մեզ, այն առաջուց ասելովը. Թե Սա է այն ուխտն որ կդնեմ նրանց հետ այն օրերից հետո, ասում է Տերը, կտամ իմ օրենքները նրանց սրտերի մեջ, և նրանց խորհուրդների վրա կգրեմ նրանց: Եվ ապա ասում է. Նրանց մեղքերը և նրանց անօրենությունները էլ չեմ հիշի: Բայց որ տեղ որ սրանց թողությունը կա, այնտեղ էլ մեղքի համար պատարագ պետք չէ» (Եբրայեցիս 10:11-18):
Ի՞նչ է սա նշանակում 18 համարը. «Բայց որ տեղ որ սրանց թողությունը կա:» Սա նշանակում է, որ մեղքն ինքնին, առանց բացառության ամբողջովին ներված է: Աստված ջնջել է դրանք և ներել բոլորիս: Հավատու՞մ եք սրան: «Բայց որ տեղ որ սրանց թողությունը կա, այնտեղ էլ մեղքի համար պատարագ պետք չէ:» 
Հիմա ամփոփենք այս ամենը: Եթե Հովհաննես Մկրտիչը իր ձեռքերը չդներ Հիսուսի վրա, այլ կերպ ասած, եթե չմկրտեր Հիսուսին, մի՞թե մենք կստանայինք մեղքերի թողություն: Ոչ, բացարաձակապես ոչ: Եկեք մի հետադարձ հայացք գցենք: Եթե Հիսուսը չընտրեր Հովհաննեսին որպես ամբողջ մարդկության ներկայացուցիչ և չմկրտվեր նրա ձեռքով, մի՞թե կկարողանար ջնջել մեր բոլոր մեղքերը: Նա չէր կարողանա: 
Աստծո Օրենքն արդար է: Նա չէր կարող պարզապես ասել, որ Հիսուսը մեր Փրկիչն է և վերցրել է մեր բոլոր մեղքերը: Ինչու՞ Հիսուսը` Աստված, աշխարհ եկավ մարդկային մարմնով: Նա եկավ, որ Իր մարմնով մկրտվի և վերցնի մեր բոլոր մեղքերը: Հիսուսը գիտեր, որ մեր մեղքերը երբեք իսպառ չէին մաքրվի, եթե Ինքն Իրեն չմատուցեր որպես հավիտենական զոհաբերություն մեր մեղքերի համար: 
Եթե Հիսուս Քրիստոսը չմկրտվեր, ապա մենք դեռ մեղքերի մեջ կլինեինք: Եթե Նա խաչվեր առանց վերցնելու մեր մեղքերն Իր վրա, Նրա մահը կլիներ անիմաստ: Այն չէր կարողանա քավել մեր մեղքերը, բոլորովին անտեղի մահ կլիներ Նրա մահը: 
Եվ ուրեմն, երբ Նա սկսեց Իր հասարակական ծառայությունը 30 տարեկանում, Նա նախ գնաց Հովհաննես Մկրտչի մոտ և մկրտվեց Հորդանան գետում: Հիսուսն Իր ծառայությունը սկսեց 30 տարեկանում և ավարտեց 33-ում: Երբ 30 տարեկան էր, գնաց Հովհաննեսի մոտ և ասեց. «Թույլ տուր հիմա, որովհետև այսպես է վայելում մեզ, որ ամեն արդարություն կատարենք, որ ամեն մարդ արդարանա: Հիմա, մկրտիր ինձ:» Հիսուս Քրիստոսը մկրտվեց, որ մարդկանց փրկեր մեղքերից և դրանց պատժից: 
Եվ քանի որ Հիսուսը, Հովհաննես Մկրտչի միջոցով մկրտվելով, վերցրեց աշխարհի ամբողջ մեղքը, Աստված Իր երեսը դարձրեց Հիսուսից, երբ Նա մահանում էր Խաչի վրա: Աստված մարդկանց փրկության համար զոհեց Իր միակ Որդուն:
Աստված սեր է, բայց Նա պետք է թույլ տար, որ Իր Որդին մահանար: Երեք ժամ խավար տիրեց երկրում: Մահանալուց առաջ Հիսուսն աղաղակեց և ասեց. «Էլի, Էլի, լամա սաբաքթանի», այսինքն «Իմ Աստված, Իմ Աստված, ինչու՞ թողեցիր ինձ:» Հիսուսն Իր ուսերի վրա վերցրեց մեր բոլոր մեղքերն և Խաչի վրա կրեց դրանց ահավոր պատիժը: Այսպիսով Նա փրկեց մեզ: Առանց Հիսուսի մկրտության, Նրա մահը կլիներ անիմաստ: 
 
Դուք մեղավո՞ր եք, թե արդար
Արդար, որն այլևս չունի ոչ մի մեղք իր սրտում

Եթե Հիսուսը մահանար Խաչի վրա առանց մեր մեղքերն Իր վրա վերցնելու, Իր մահը չէր բերի մեզ փրկություն: Մեզ կատարելապես փրկելու համար Հիսուսը մկրտվեց Հովհաննես Մկրտչի կողմից, որը հանդիսանում էր ամբողջ մարդկության ներկայացուցիչը, և ապա մեղքերի դատապատիժը կրեց Խաչի վրա, որ ամեն Իրեն հավատացող ունենա հավիտենական կյանք: 
Հովհաննես Մկրտչի օրերից մինչ հիմա Երկնքի Թագավորությունը ուժով է առնվում, որովհետև Հովհաննես Մկրտիչը աշխարհի բոլոր մեղքը փոխանցեց Հիսուսին, մենք ստացանք մեղքերի կատարյալ թողություն: Մենք հիմա կարող ենք Աստծուն կոչել Հայր և ազատորեն մտնել Երկնային Արքայություն: 
Եբրայեցիս 10:18 «Բայց որ տեղ որ սրանց թողությունը կա, այնտեղ էլ մեղքի համար պատարագ պետք չէ:» Դուք դեռ մեղավո՞ր եք: Հիմա, որ Հիսուսն ամբողջությամբ վճարել է ձեր պարտքը, մի՞թե դեռ ուզում եք վճարել: 
Մի արբեցող մարդ կար, որը մեծ պարտքերի մեջ էր ընկել: Եվ մի օր նրա որդին մեծ հարստություն է ստանում և վճարում է հոր բոլոր պարտքերը: Եվ նրա հայրն արդեն ամբողջովին ազատված էր իր պարտքերից: 
Ահա այսպիսի արարք կատարեց Հիսուսը մեր համար: Նա պետք եղածից ավելին վճարեց նախօրոք: Նա վճարեց ոչ միայն մեր ներկա մեղքերի համար, այլ ամբողջ աշխարհի մեղքերի համար: Իր մկրտության ժամանակ բոլոր այդ մեղքերը փոխանցվեցին Իրեն: Դուք դեռ մեղավո՞ր եք: Ոչ, դուք արդեն անմեղ եք: 
Եթե հենց սկզբում գիտենայինք այս փրկության ավետարանը, որքան ավելի հեշտ կլիներ հավատքի կյանքում մեր համար: Բայց հիմա այն կարծես նորություն լինի, և շատերը նույնիսկ զարմանում են, երբ լսում են այն: 
Բայց սա նորություն չէ: Այն գոյություն ուներ հենց սկզբից: Պարզապես մենք չգիտեինք դրա մասին: Ջրի և Հոգու ավետարանը միշտ եղել է Աստվածաշնչում և միշտ եղել է որպես ճշմարտություն: Այն միշտ գոյություն ուներ: Այն Աստվածաշնչում էր մեր ծնվելուց շատ առաջ: Այն գոյություն ուներ ստեղծագործության ժամանակներից: 
 
 
Հավիտենական փրկության ավետարանը 
 
Ի՞նչ պետք է անենք Աստծո համար
Պետք է հավատանք հավիտենական փրկության ավետարանին

Հիսուս Քրիստոսը ջնջել է մեր մեղքերը դեռ մեր ծնվելուց առաջ: Նա վերցրեց դրանք ամբողջությամբ: Դուք դեռ մեղքի մե՞ջ եք: Ոչ: Իսկ ի՞նչ կասեք ձեր վաղվա մեղքերի մասին: Դրանք նույնպես ներառված են աշխարհի մեղքերի մեջ:
Եկեք մոռանանք վաղվա մեղքերը: Մեր բոլոր գործած մեղքերը` անցյալ և ներկա, ներառված են աշխարհի մեղքերի մեջ, այնպես չէ՞: Դրանք փոխանցվել են Հիսուսին:
Եվ մի՞թե մեր վաղվա մեղքերն էլ են փոխանցվել Հիսուսին: Այո,Նա վերցրեց բոլոր մեղքերն առանց բացառության: Նա բաց չի թողել ոչ մի մեղք: Ավետարանն ասում է, որ ամբողջ սրտով հավատանք, որ Հիսուսը մաքրել է մեր բոլոր մեղքերը և վճարել դրանց դիմաց: 
«Աստծո Որդի` Հիսուս Քրիստոսի ավետարանի սկիզբը» (Մարկոս 1:1): Երկնքի ավետարանը ուրախ լուր է: Նա հարցնում է մեզ. «Ես վերցրել եմ ձեր բոլոր մեղքերը: Ես ձեր Փրկիչն եմ: Դուք հավատու՞մ եք ինձ:» Շատերի մեջ միայն քչերն ասեցին. «Այո, հավատում եմ: Հավատում եմ, որովհետև Դու ես դա ասում: Այն այնքան պարզ է, որ ես անմիջապես հասկացա դա:» Ովքեր այսպես հավատացին, նմանվեցին Աբրահամին:
Բայց մյուսներն էլ ասեցին. «Ես չեմ կարող հավատալ սրան: Այս խոսքերն այնքան նոր են թվում և օտար:» 
Այդ ժամանակ, Նա հարցնում է. «Պարզապես ինձ ասա, Ես վերցրե՞լ եմ ձեր բոլոր մեղքերը, թե` ոչ:»
«Ինձ ասել են, որ Դու վերցրել ես միայն սկզբնական մեղքը, այլ ոչ թե իմ ամենօրյա մեղքերը:» 
«Դուք հավանաբար շատ խելացի եք, որպեսզի հավատաք ձեր լսածին: Դուք գնալու եք դժոխք, և Ես ասելու ոչինչ չունեմ:» 
Մենք փրկվեցինք հավատալով Նրա կատարյալ փրկությանը: Իսկ նրանք, ովքեր պնդում են, որ դեռ մեղավոր են, գնալու են դժոխք: Նրանք կատարել են իրենց ընտրությունը: 
Փրկության ավետարանը սկսվում է Հովհաննես Մկրտչի վկայությունից: Հիսուսը մկրտվեց Հովհաննես Մկրտչի կողմից և Իր վրա վերցրեց մեր բոլոր մեղքերը, և հիմա մենք դրան հավատալով սրբված ենք:
Պողոս առաքյալն այս մասին շատ էր խոսում Հիսուսի մկրտության մասին իր նամակներում: Գաղատացիս 3:27 «Վասնզի ամենքդ` որ Քրիստոսումը մկրտվեցաք, Քրիստոսին հագած եք:» «Քրիստոսով մկրտվել» նշանակում է միանալ Քրիստոսին` հավատալով Նրա մկրտությանը: Երբ Հիսուսը մկրտվեց, Հովհաննես Մկրտչի միջոցով մեր բոլոր մեղքերը փոխանցվեցին Իրեն, և Նա կատարելապես ջնջեց դրանք: 
1Պետրոս 3:21 «Որի օրինակն այսինքն մկրտությունը մեզ էլ հիմա ապրեցնում է, ոչ թե մարմնի աղտը դեն գցելով, այլ բարի խղճմտանքի վկայությունը առ Աստված, Հիսուս Քրիստոսի հարությունովը:» 
Միայն նրանք, ովքեր հավատում են Հովհաննես Մկրտչի վկայությանը` Հիսուսի մկրտությանը և Խաչի վրա թափած արյանը, կունենան փրկության շնորհքը:
Հիսուսի մկրտությունն ընդունեք որպես փրկության օրինակ ձեր սրտերում և եղեք փրկված: