(Ելից 12:43-49)
«Եվ Եհովան ասեց Մովսեսին և Ահարոնին. Այս է զատկի կանոնը. ոչ մի օտարական նրանից պիտի չուտե: Եվ ամեն մարդի ստակով ծախու առած ծառան` երբոր նրան թլփատել ես, այն ժամանակ թող ուտե նրանից: Օտարականն ու վարձկանը նրանից պիտի չուտե: Մեկ տան մեջ պիտի ուտվի. տնից դուրս չհանես այն մսիցը, և նրա մեկ ոսկորը չկոտրեք: Իսրայելի բոլոր ժողովքը անե այն: Եվ երբոր մի օտարական քեզ մոտ պանդխտանալու լինի, նրա ամեն արուն թող թլփատվի, և այն ժամանակ մոտենա կատարելու համար և ինքը երկրի բնակի պես լինի. որովհետև ոչ մեկ անթլփատ նրանից պիտի չուտե: Երկրացու և ձեր մեջ բնակվող օտարականի համար մեկ օրենք լինի»:
Ո՞րն էր պարտադիր պայմանը իսրայելացիների համար Հին Կտակարանում Աստծո զավակ դառնալու համար
Նրանք պետք է թլփատվեին
Աստծո Խոսքը Հին և Նոր Կտակարաններում շատ կարևոր է և թանկարժեք նրանց համար, ովքեր հավատում են Աստծուն: Մենք չենք կարող անհոգ լինել նույնիսկ մի արտահայտության կամ բառի համար, որովհետև Աստծո խոսքը կյանքի խոսք է:
Այսօրվա հատվածը խոսում է այն մասին, որ ովքեր ուզում են պահել Զատիկը, պետք է նախ և առաջ թլփատվեն: Մենք պետք է մտածենք, թե պատճառը որն է այս ամենի, որ պարտադրում է Աստված: Մինչև մեկը չթլփատվի, չի կարող պահել Զատիկը:
Եթե հավատում ենք Հիսուսին, ապա պետք է հասկանանք, թե որն է նման պատվիրան տալու Աստծո նպատակը: Թլփատումը տղամարդկանց նախամաշկի կտրումն է: Ինչո՞ւ Աստված պատվիրեց Աբրահամին և նրա սերունդին թլփատվել: Պատճառն այն է, որ Նա խոստացել էր Իր ժողովուրդը դարձնել նրանց, ովքեր «կտրել» էին իրենց մեղքերը:
Ահա, թե ինչու Իսրայելի ժողովրդին Հին Կտակարանում Նա ասում է թլփատվել: Աստծո ժողովուրդ դառնալու համար իսրայելացիները պետք է թլփատվեին: Դա Աստծո օծումն էր` նվիրումի հիման վրա, որ Նա դառնա նրանց Աստվածը, որոնք զղջացին իրենց մեղքերի համար թլփատության հավատքի միջոցով: Իսկ Նոր Կտակարանում Նա դարձավ նրանց Աստվածը, որոնք հավատքով կտրեցին իրենց մեղքը:
Զատիկը
Ի՞նչ էր Զատիկը
Իսրայելացիների համար հիշողության և Աստծուն գոհություն հայտնելու օր`Եգիպտոսից Ելիցի համար
Իսրայել ժողովրդի համար ամենակարևոր տոնը Զատիկն էր: Դա մի օր էր, երբ նրանք հիշում էին և գոհություն հայտնում Աստծուն Եգիպտոսից դուրս գալու համար, որտեղ ապրում էին որպես ստրուկներ մոտ 400 տարի: Աստված 10 պատուհասներ բերեց Եգիպտոսի վրա, որպեսզի փարավոնի կարծր սիրտը փափկի: Եվ այսպիսով Նա դուրս է հանում Իր ժողովրդին դեպի Քանանի երկիրը:
Իսրայել ժողովուրդը փրկվեց իր առաջնեկների մահից զոհաբերության գառնուկի արյան և թլփատության միջոցով, որը վերջին պատուհասն էր: Դրա համար Աստված պատվիրեց նրանց սերնդե սերունդ պահել Զատիկը որպես Իր մեծ ողորմության հիշատակ:
Ի՞նչ Պետք է Անեին Իսրայելացիները Զատիկը Պահելու Համար
Ի՞նչ պետք է անեին իսրայելացիները Զատիկը պահելու համար
Նրանք պետք է թլփատվեին
Մենք պետք է հասկանանք, որ Զատիկը պահելու համար մենք պետք է սրտով հոգևորապես թլփատվենք: Նույնիսկ Իսրայել ժողովուրդը պետք է թլփատվեր Զատիկը պահելու համար:
Ելից 12:43-49. «Եվ Եհովան ասեց Մովսեսին և Ահարոնին. Այս է զատկի կանոնը. ոչ մի օտարական նրանից պիտի չուտե: Եվ ամեն մարդի ստակով ծախու առած ծառան` երբոր նրան թլփատել ես, այն ժամանակ թող ուտե նրանից: Օտարականն ու վարձկանը նրանից պիտի չուտե: Մեկ տան մեջ պիտի ուտվի. տնից դուրս չհանես այն մսիցը, և նրա մեկ ոսկորը չկոտրեք: Իսրայելի բոլոր ժողովքը անե այն: Եվ երբոր մի օտարական քեզ մոտ պանդխտանալու լինի, նրա ամեն արուն թող թլփատվի, և այն ժամանակ մոտենա կատարելու համար և ինքը երկրի բնակի պես լինի. որովհետև ոչ մեկ անթլփատ նրանից պիտի չուտե: Երկրացու և ձեր մեջ բնակվող օտարականի հսմար մեկ օրենք լինի»: Եվ Նա ասեց իսրայելացիներին պահել Զատիկը միայն թլփատվելուց հետո:
Ո՞ւմ էր թույլ տրված ուտել Զատկի գառան մսից: Միայն նրանք, ովքեր թլփատված էին, կարող էին պահել Զատիկը:
Զատկի գառը, ինչպես բոլորս գիտենք, Հիսուս Քրիստոսն է, որը վերցրեց աշխարհի մեղքը:
Իսկ ի՞նչ էր թլփատումը Հին Կտակարանում, և ի՞նչ է այն Նոր Կտակարանում: Թլփատում նշանակում է նախամաշկի կտրում: Հիսուս Քրիստոսը նույնպես թլփատվեց Իր ծնունդից ութ օր անց: Աստված պատվիրեց, որ բոլոր նրանք, ովքեր մասնակցում են Զատկի ծեսին, լինեն թլփատված: Աստված հստակ ասեց, որ ովքեր չեն թլփատված, չեն կարող մասնակցել Զատկի տոնին:
Դրա համար բոլորը պետք է թլփատվեին Աստծո պատվերի համաձայն: Եթե հավատում եք Հիսուսին, պետք է հասկանաք թլփատության իմաստը Նոր Կտակարանում:
Ո՞րն էր Թլփատության Ծեսը, որն Աստված Կարգադրեց Աբրահամին
Ինչպե՞ս կարող էին Աբրահամը և իր սերունդները դառնալ Աստծո զավակներ
Թլփատության միջոցով
Ծննդոցում Աստված հայտնվեց Աբրահամին և ուխտ կապեց նրա և նրա սերունդի հետ: 15 Գլխում Աստված խոստացավ Աբրահամին և իր սերունդին, որ նրանք բազմանալու են երկնքի աստղերի նման, և որ նրանք ժառանգություն են ստանալու Քանանի երկիրը:
17 Գլխում Նա ասում է Աբրահամին, որ եթե նա և նրա հետնորդները մտնեն Նրա ուխտի մեջ և թլփատվեն, Նա կդառնա նրանց Աստվածը, իսկ նրանք կլինեն Իրեն ժողովուրդ: Աստված խոստացավ, որ երբ նրանք հավատան Իր ուխտին և թլփատվեն, կնշանակի, կդառնան Իր ժողովուրդը, և Ինքն էլ կդառնա նրանց համար Աստված:
Ծննդոց 17:7-8. «Եվ կհաստատեմ իմ ուխտը իմ ու քո մեջտեղը, և քեզանից հետո քո սերունդի մեջտեղը իրանց դարերի համար որ հավիտենական ուխտ լինի, որ Աստված լինեմ քեզ համար և քեզանից հետո քո սերունդի համար: Եվ քեզ և քեզանից հետո քո սերունդին տվի քո պանդխտության երկրին, այսինքն Քանանի բոլոր երկիրը` հավիտենական ստացվածքի համար. և նրանց Աստված կլինեմ»:
Թլփատումն Աստծո ուխտի նշան է Աբրահամի և նրա սերունդների հետ:
Ի՞նչ է Հոգևեր Թլփատումը
Ի՞նչ է հոգևեր թլփատումը
Կտրել սրտի մեղքն Հիսուսի մկրտությանը հավատալու միջոցով
Քանի որ Աբրահամը հավատաց Աստծո խոսքին, Աստված արդարացրեց նրան և դարձրեց իր զավակը: Թլփատությունն Աստծո և Աբրահամի միջև եղած ուխտի նշանն էր:
«Սա է իմ ուխտը, որ պիտի պահեք իմ և ձեր մեջտեղը և քեզանից հետո քո սերունդի մեջտեղը` ձեր ամեն արուն թլփատվի» (Ծննդոց 17:10):
Թլփատությունը նշանակում է նախամաշկի կտրում: Այն նաև նշանակում է մեր բոլոր մեղքերի փոխանցումը Հիսուսին Նրա մկրտությանը հավատալու միջոցով: Մենք հոգևորապես թլփատվեցինք, երբ կտրեցինք մեր բոլոր մեղքերը` Հիսուսի մկրտության միջոցով փրկությանը հավատալով: Նոր Կտակարանում թլփատությունը նշանակում է կտրել մեղքերը Հիսուսի մկրտության միջոցով:
Դրա համար Հին Կտակարանի թլփատությունը Նոր Կտակարանում Հիսուսի մկրտությունն է, և երկուսն էլ Աստծո ուխտն են Իր ժողովրդի հետ: Հին Կտակարանում թլփատությունը և Նոր Կտակարանում Հիսուսի մկրտությունը նույն բաներն են:
Ինչպես որ Աբրահամի սերունդները թլփատվելով դարձան Աստծո ժողովուրդ, այնպես էլ մենք ենք դառնում Աստծո զավակներ, երբ կտրում ենք մեր սրտի մեղքերը: Մենք սա անում ենք հավատալով, որ Հիսուսը մաքրեց աշխարհի մեղքն Իր մկրտության միջոցով:
Հիսուսի մկրտությունը բոլոր մեղավորներին արդարացնում է` կտրելով նրանց մեղքերը: Ինչպես որ թլփատության ժամանակ կտրվում է մաշկի մի մասը և դեն գցվում, այնպես էլ մարդկանց մեղքերն են կտրվում սրտերից, երբ Հիսուսը մկրտվեց Հորդանան գետում Հովհաննես Մկրտչի կողմից: Ովքեր հավատում են սրան, կարող են հոգևորապես թլփատվել և դառնալ արդարացված Աստծո ժողովուրդ:
Կեղծ Հավատք, որը Կտրում է Մարդուն Աստծուց
Ի՞նչն էր կտրում իսրայելացիներին Աստծուց
Անթլփատությունը
Աստված ասեց Աբրահամին, որ որևէ մարդ, որ թլփատված չէ, կտրվում է Իր ժողովրդից: Իսկ ի՞նչ է թլփատությունը: Եվ ի՞նչ է հոգևոր թլփատությունը: Եթե մարմնային թլփատությունը նախամաշկի կտրումն ու հեռացումն է, ապա հոգևոր թլփատությունը սրտից մեղքերի կտրումն է, և դրանք Հիսուսին Իր մկրտության միջոցով փոխանցելը:
Հիսուսի մկրտությունը հոգևոր թլփատություն է, որով աշխարհի մեղքերը կտրվեցին ու փոխանցվեցին Հիսուսին: Հովհաննես Մկրտչի միջոցով Հիսուսի մկրտության պատճառն այն էր, որ փրկվեր մարդկությունը հոգևոր թլփատության միջոցով, որով ջնջվեցին մեր բոլոր մեղքերը:
Մարդկանց բոլոր մեղքերը փոխանցվեցին Հիսուսին: Աստված, որ Աբրահամի, Իսահակի, Հակոբի և բոլոր նրանց սերունդների Աստվածն էր, ուխտ կնքեց Աբրահամի և նրա սերունդների հետ, որ բոլորը թլփատվեն: Այսպիսով Նա դարձավ Աստված և Փրկիչ բոլոր նրանց համար, ովքեր թլփատության միջոցով կտրվեցին իրենց մեղքերից:
Ի՞նչ է թլփատությունը, որը կտրում է մեղքը: Դա Աստծո ուխտն է Աբրահամի և բոլոր նրանց հետ, ովքեր վերստին ծնվել են` հավատալով Հիսուսի մկրտության և Խաչի վրա Նրա թափած արյան միջոցով փրկությանը: Այսպիսով Նա իրավունք տվեց մեզ դառնալու Իր ժողովուրդը: Նա թլփատվածների Աստվածն է:
Աստված ասեց Աբրահամին. «Եվ թլփատվի ձեր ամեն ազգերումը ամեն ութ օրական արուն, ընդոծինը և արծաթով առնվածը ամեն օտարից, որ քո սերունդիցը չէ: Քո ընդոծինը և քո արծաթով առածը անպատճառ պիտի թլփատվի. և իմ ուխտը ձեր մարմնումը հավիտենական ուխտ լինի: Եվ մի անթլփատ արու, որի անթլփատության մարմինը թլփատված չէ, այն անձն իր ժողովրդիցը պիտի կորչի. նա իմ ուխտն անարգել է» (Ծննդոց 17:12-14):
Ով որ փորձում է գալ Հիսուսի մոտ առանց հոգևոր թլփատության, կտրվելու է իր ժողովրդից: Հոգևոր թլփատությունը Հիսուսի մկրտությունն է Նոր Կտակարանում, որի միջոցով մարդկանց բոլոր մեղքերը փոխանցվեցին Իրեն:
Ով որ հավատում է Հիսուսին, նաև պետք է հավատա Հին Կտակարանի թլփատությանը և Նոր Կտակարանի Հիսուսի մկրտությանը, որպեսզի ստանա Հոգին, ազատվի իր բոլոր մեղքերից և դառնա Աստծո զավակը:
Եթե չենք հասկանում թլփատության իմաստը կամ չենք կարող մեր սրտում ընդունել հոգևոր թլփատության միջոցով փրկությունը, որը տալիս է վերստին ծնվելու հնարավորություն, մեր հավատքը կլինի անիմաստ հավատք: Մենք կարող ենք մտածել, որ հավատարիմ ենք Աստծուն, բայց իրականում մենք կառուցում ենք մեր հավատքի տունը ավազի վրա:
Աստված բոլոր իրեն հավատացողներից պահանջում է թլփատություն, հավատալ Հիսուսի մկրտության միջոցով փրկությանը, հոգևոր թլփատությանը: Առանց թլփատության չենք կարող դառնալ Իր ժողովուրդը: Առանց թլփատության կտրվում ենք Նրա ժողովրդից: Դրա համար Աստված պատվիրեց, որ ամեն օտարական կամ փողով առնված մարդ թլփատվի, որպեսզի կարողանա մասնակցել Զատկի տոնին:
Նույնիսկ բնիկ իսրայելացին կտրվում էր իր ժողովրդից, եթե թլփատված չէր: Իսրայելի հետ Աստծո ուխտը պետք է նաև կիրառեն բոլոր նրանք, ովքեր հավատում են Հիսուսին:
Ելից 12 գլխում կարդում ենք, որ Իսրայել ժողովուրդը, որ ուտում էր Զատկի գառան միսը և դառը կանաչին, պետք է լիներ թլփատված: Զատկի գառան միսը ուտելու արտոնությունը տրված էր միայն նրանց, ովքեր թլփատված էին:
Մեզ համար կարևոր է գիտենալ, որ երբ իսրայելացիները ուտում էին Զատկի գառան միսը և դրա արյունը քսում դռան կողափայտին և տան ճակատաքարին, պետք է լինեին թլփատված:
Աստծո պատվերի համաձայն, եթե մեկը թլփատված չէր, պետք է կտրվեր իր ժողովրդից, ինչպես նաև կորցնում էր Աստծո զավակը լինելու իրավունքը: Սա նշանակում է, որ հոգևոր թլփատության մեջ անհավատի մեղքը տանում է կործանման: Միայն նրանք կարող են փրկվել, ովքեր հոգևորապես թլփատվել են Հիսուսի մկրտության միջոցով:
«Որի օրինակն այսինքն մկրտությունը մեզ էլ հիմա ապրեցնում է» (1Պետրոս 3:21): Դուք իսկապես հավատո՞ւմ եք, որ ձեր բոլոր մեղքերը փոխանցվել են Հիսուսին Իր մկրտության միջոցով: Եթե իրոք հասկանում և հավատում եք ճշմարտությանը` Հիսուսի մկրտությանը և Նրա արյանը, նշանակում է դուք հոգևորապես թլփատված եք և արդարացած: Նաև պետք է հավատանք այն հոգևոր ճշմարտությանը, որ Խաչի վրա Հիսուսի արյունն անիմաստ է առանց Նրա մկրտության:
Եթե հավատալու եք Հիսուսի Խաչին առանց Հիսուսի մկրտության միջոցով հոգևոր թլփատություն ունենալու, ապա կտրվելու եք Աստծո ողորմությունից:
Մենք պետք է հավատանք այն ճշմարտությանը, որ Աստծո փրկությունը սկսվեց Հիսուս Քրիստոսի մկրտությամբ և իրականացավ Խաչի վրա թափած արյամբ: Սա անելով մենք պետք է մեր սրտում արմատացնենք ճշմարտության խոսքերը` Հիսուսի մկրտությունը և Նրա արյունը, որպես փրկություն:
Այս հավատքով մենք կարող ենք ազատվել խավարի ազդեցությունից և դառնալ Աստծո զավակներ: Այս հավատքը հոգևորապես բաժանում է ճշմարիտ վերստին ծնունդ ունեցողներին հասարակ հավատացյալներից:
Մեր Տերը ցանկանում է մեզանից խոնարհություն: Նա արդեն մաքրել է աշխարհի մեղքերն Իր մկրտության և արյան միջոցով: Դրա համար Աստծո զավակը լինել, նշանակում է հավատալ Հիսուսի մկրտությանը: Դրա համար, եթե չենք կարող սրան հավատալ, կկտրվենք Նրանից:
Փրկությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ Հիսուսի մկրտությունը Նոր Կտակարանում և թլփատություն` Հին Կտակարանում: Փրկությունը կատարյալ է, եթե հավատում ենք ինչպես Հիսուսի մկրտությանը (հոգևոր թլփատություն), այնպես էլ Խաչի վրա Նրա արյանը (Զատկի Գառան արյանը):
Հին Կտակարանի մարմնի թլփատությունը կապված է Նոր Կտակարանի Հիսուս Քրիստոսի մկրտության հետ: Եսայիա 34:16 ասում է, որ Աստվածաշնչի բոլոր բառերն ունեն զույգեր: «Որոնեցեք Տիրոջ գրքումը և կարդացեք, սրանցից մեկ հատը չի պակասիլ, մեկի մոտ իր ընկերը պակաս չի լինի, որովհետև նրա բերանն է հրամայել. և նրա հոգին ինքն է ժողովելու նրանց»:
Հին Կտակարանի ամեն մի բառը կապված է Նոր Կտակարանի հետ: Ոչ մի բառ չունի ընկերոջ պակաս:
Իսկ Հիմարները, որ Սխալ են Հավատո՞ւմ
Հավատացյալներից ո՞վ է գնալու դժոխք
Ովքեր չեն հավատում հոգևոր թլփատությանը
Այսօր շատերը միայն հավատում են Զատկի Գառան արյունին: Նրանք ասում են. «Ի՞նչ է թլփատությունը: Հին Կտակարանում այն միայն վերաբերում էր հրեաներին: Մենք կարիք չունենք կտրելու մեր նախամաշկը Նոր Կտակարանում»:
Իհարկե սա ճիշտ է: Ես չեմ ասում, որ մենք պետք է ֆիզիկապես թլփատվենք: Պողոս առաքյալը պարզորեն բացատրում է, որ հոգևոր թլփատությունը սրտի թլփատությունն է, որի մասին ես խոսում էի:
Մարմնի թլփատությունը իմաստ չունի մեր համար, բայց մենք պետք է վերադառնանք Հիսուսին և հոգևորապես թլփատվենք` հավատալով Հիսուսի մկրտությանը մեղքերից ազատվելու համար:
Վերստին ծնվելու համար մարդը պետք է հոգևորապես թլփատվի: Ով որ հավատում է Հիսուսին, պետք է հոգևորապես թլփատվի: Դա միակ ճանապարհն է մեղքերից ազատվելու համար, միակ ճանապարհն է արդարանալու համար: Միայն հոգևոր թլփատությունից հետո մենք կարող ենք կատարելապես ազատվել մեր մեղքերից: Դրա համար հավատալով Հիսուսի մկրտությանը` պետք է մեր սրտերում ընդունենք հոգևոր թլփատությունը:
Պողոս առաքյալը նույնպես հավատում էր հոգևոր թլփատության կարևորությանը: Նա ասում է. «Սրտի թլփատությունը» (Հռոմեացիս 2:29): Մեզանից ամեն մեկն իր մեղքերից ազատվելու համար պետք է հոգևորապես թլփատվի:
Հավատո՞ւմ եք, որ ձեր մեղքերը փոխանցվել են Հիսուսին: Նույնիսկ Նոր Կտակարանում Հիսուսին հավատացողները պետք է թլփատվեն հոգևորապես իրենց սրտում` հավատալով Հիսուսի մկրտությանը:
Պողոս առաքյալն այս մասին հստակ խոսում է իր Նամակներում: Աստված փրկեց բոլորին աշխարհի մեղքից և դարձրեց նրանց Իր ժողովուրդը: Իսրայել ժողովուրդը դարձավ Աստծո ընտրյալ ազգը իրենցից հեռացնելով նախամաշկը և մենք էլ կարող ենք դառնալ Նրա ժողովուրդը, երբ մեր մեղքերը փոխանցում ենք Հիսուսին` հավատալով Նրա մկրտությանը:
Աստված ընդունում է մեզ որպես Իր ժողովուրդ, երբ տեսնում է, որ հավատում ենք Հիսուսի մկրտությանը և Խաչի արյանը: Այս հավատքը տալիս է մեզ հոգևոր թլփատություն և տանում դեպի փրկություն:
Փրկությունը Հիսուսի Մկրտության և Արյան Միջոցով
Ինչպե՞ս իրականացավ փրկությունը
Նրա մկրտության և Խաչի արյան միջոցով
Հիսուս Քրիստոսը իրականացրեց փրկությունն Իր մկրտության ջրի և Խաչի վրա թափած արյան միջոցով: Գառան արյունը դատաստանն է, իսկ Հիսուսի մկրտությունը` հոգևոր թլփատությունը, որի միջոցով մեր բոլոր մեղքերը փոխանցվեցին Նրան:
Քրիստոնյա եկեղեցիներն այսօր չպետք է պարզեցնեն հոգևոր թլփատության իմաստը: Չնայած որ Հին Կտակարանի թլփատությունը քիչ արժեք ունի մեր օրերում, Հիսուսի մկրտությունը չպետք է անտեսվի:
Ես ասում եմ, որ ձեր բոլոր մեղքերը կարող են ներվել Հիսուսի մկրտությամբ: Հավատո՞ւմ եք սրան: Եթե անտեսեք Հիսուսի մկրտությունը, երբեք չեք իմանա վերստին ծնվելու ավետարանը, այսինքն Հիսուսի մկրտության միջոցով կատարյալ փրկությունը:
Ինչպե՞ս կարող ենք կարևորություն չտալ Հիսուսի մկրտությանը, այսինքն հոգևոր թլփատությանը, որի մասին խոսում է Աստված: Եթե կարդանք Աստվածաշունչը, կտեսնենք, որ թլփատությունը և Զատկի գառան արյունը սերտորեն կապված են իրար: Սա հոգևոր թլփատության գաղտնիքն է` Հիսուս Քրիստոսի մկրտությունը:
Հովհաննես առաքյալի քարոզած ավետարանը ոչ այլ ինչ է, եթե ոչ Հիսուսի մկրտության և Նրա արյան ավետարանը: 1Հովհաննու 5:6. «Սա է որ եկավ ջրով և արյունով` Հիսուս Քրիստոսը. ոչ թե միայն ջրով և արյունով»:
Նա ասում է, որ Հիսուսը եկավ ջրով, արյունով և Հոգով: Ոչ միայն ջրով, և ոչ միայն արյունով, այլ ջրով, արյունով և Հոգով: Այս երեքը` Հիսուսի մկրտությունը, Խաչի վրա Նրա արյունը և Նրա հարությունը մեկ են, որը մեր փրկության ապացույցն է:
Ինչո՞ւ է Աստվածաշունչը Խոսում Հիսուսի Մկրտության և Արյան Մասին
Մի՞թե իսրայելացիները փրկվում էին միայն Զատկի գառան արյունով
Ոչ: Նրանք թլփատվում էին նախքան Զատիկը
Հիսուսի մկրտությունը և Նրա արյունը թույլ են տալիս մեզ վերստին ծնվելու ջրից և Հոգուց: Ելից 12 գլուխ. «Վերցրեք մի գառ, և դրա արյունը քսեք դռան կողափայտերին և տան ճակատաքարերին: Երբ տեսնեմ արյունը, կանցնեմ այդ տնից»:
Մի՞թե սա գիտենալով հնարավոր է փրկվել մեր բոլոր մեղքերից` հավատալով միայն Զատկի գառան արյունին: Այդ դեպքում, ինչո՞ւ է այդքան խոսվում Հիսուսի մկրտության մասին Նոր Կտակարանում: Առաքյալն ասում է. «Թաղվելով նրա հետ մկրտությունումը» (Կողոսացիս 2:12): «Վասնզի ամենքդ` որ Քրիստոսումը մկրտվեցաք, Քրիստոսին հագած եք» (Գաղատացիս 3:27): «մկրտությունը մեզ էլ հիմա ապրեցնում է» (1 Պետրոս 3:21):
Պետրոս և Պողոս առաքյալները Հիսուս Քրիստոսի մյուս առաքյալների հետ խոսում են Հիսուսի մկրտության մասին: Դա Հիսուսի մկրտությունն էր Հորդանան գետում, որի մասին այդքան խոսում են նրանք, և դա Հիսուսի մկրտությանը և արյանը հավատալն է, որը ջրից և Հոգուց վերստին ծնվելու ճշմարտությունն է:
Ճիշտն ասած, մոտ 10 տարի հավատում էի միայն Հիսուսի արյանը, և չգիտեի Հիսուսի մկրտության մասին: Բայց այդ հավատքը չմաքրեց իմ սրտի մեղքերը: Ես հավատում էի Հիսուսին ամբողջ սրտով, բայց սիրտս դեռ լի էր մեղքերով:
Տաս տարի անց հայտնաբերեցի հոգևոր թլփատության (Հիսուսի մկրտության) իմաստն ու վերստին ծնվեցի: Միայն այն ժամանակ ես հասկացա ճշմարտությունը. Հին Կտակարանի թլփատությունը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի մկրտությունը Նոր Կտակարանում: Ես սկսեցի հավատալ սրան և մինչ օրս հավատում եմ:
«Արդյո՞ք Նոր Կտակարանում պետք է հավատալ ինչպես Հիսուսի մկրտությանը, այնպես էլ Նրա արյանը: Արդյո՞ք մեր հավատքը համապատասխանում է Աստծո Խոսքին»: Վերստին ծնվելուց հետո սկսեցի խորհել այս բաների մասին:
Չնայած որ հավատում էի Հիսուսի մկրտության և արյան պատգամին, այնուհանդերձ դեռ ունեի հարցեր: «Պետք է արդյո՞ք հավատալ այն ճշմարտությանը, որ մեր բոլոր մեղքերը փոխանցվել են Հիսուսին Իր մկրտության միջոցով, թե՞ պետք է հավատալ, որ Հիսուսը մեզ փրկել է միայն Իր արյամբ Խաչի վրա: Մի՞թե բավական չէ միայն հավատալը, որ Հիսուսն Աստված է և Փրկիչ»: Ես այս բաների մասին էի միշտ մտածում մինչ Ելից 12 գլուխ կարդալը:
Շատ մարդիկ այսօր կարդում են Ելից 12 և առանց մտածելու հայտարարում են, որ Հիսուս Քրիստոսը մահացավ Խաչի վրա որպես Փրկիչ: Նրանք կարծում են, որ բավական է Քրիստոսի արյանը հավատալը և ամենուր վկայում են այդ ճշմարտությունը: Նրանք հավանաբար առանց երկմտելու ասում են, որ Տերը Քրիստոսն է և Աստծո Որդին, բայց դեռ ունեն մեղքեր: Նրանք մտածում են, որ եթե հավատում են Հիսուսին որպես Փրկիչ, փրկվելու են չնայած այն բանի, որ ունեն բազում մեղքեր իրենց սրտերում:
Նման հավատքը ճշմարիտ հավատք չէ: Այս հավատքը չի կարող մարդուն տալ վերստին ծնունդ: Միայն Հիսուսի մկրտությունը և Նրա արյունը կարող է մեզ արդարացնել:
Իսկ ի՞նչ է նշանակում Ելից 12 -ը: Կարդացի Աստվածաշունչը և մտածեցի. «Մի՞թե որևէ խնդիր չկա այն բանում, որ հավատում ենք միայն Հիսուսի արյանը և անտեսնում ենք Նրա մկրտությունը»: Եվ Ելից գիրքը կարդալը դեռ չավարտած հասկացա, որ փրկությունը չի գալիս միայն Հիսուսի արյան հավատքի միջոցով, այլ նաև Նրա մկրտության: Սուրբ Գրքի միջոցով ես համոզվեցի, որ մենք թլփատված ենք մեր սրտում Հիսուսի մկրտության և Նրա արյան միջոցով:
Ինչո՞ւ են շատ քրիստոնյաներ դեռ մեղավորներ
Որովհետև չեն հավատում Հիսուսի մկրտությանը
Ելից 12:47-49 -ից ես հասկացա, որ նախքան մեկը իրավունք կստանար ուտելու Զատկի գառան մսից, անպայման պետք է թլփատվեր: Դրա համար 49 համարում Աստված ասում է. «Երկրացու և ձեր մեջ բնակվող օտարականի համար մեկ օրենք լինի»:
Դրա համար ով որ թլփատված չէր, չէր կարող ուտել Զատկի մսից: Ես գտա այս ճշմարտությունը: Նմանապես, երբ հավատում ենք Հիսուսին որպես Փրկիչ, նախ և առաջ պետք է ընդունենք այն փաստը, որ մեր բոլոր մեղքերը փոխանցվել են Հիսուսին Իր մկրտության միջոցով, և ապա պետք է ընդունենք այն փաստը, որ Հիսուս Քրիստոսը մահացավ Խաչի վրա այդ մեղքերի համար:
Ես գիտակցեցի, որ Հիսուսը մահացավ Խաչի վրա, որ կրեր դատապատիժն այն մեղքերի համար, որ Իր մկրտության միջոցով վերցրել էր Իր վրա: Ես նաև հասկացա հոգևոր թլփատության իմաստը, որը փրկել է մեզ աշխարհի բոլոր մեղքերից և անօրենություններից:
Եվ գիտակցեցի, որ իմ բոլոր մեղքերը մաքրված են: Իմ սիրտը դարձավ ճերմակ, ինչպես ձյունը և վերջապես սրտումս ընդունեցի ջրի, արյան և Հոգու ավետարանը:
Ես հասկացա, որ կան երկու բաներ, որ փրկում են մեզ` Հին Կտակարանի թլփատությունը և գառան արյունը և Նոր Կտակարանի մեղքերի փոխանցումը Հիսուսին Իր մկրտության և Խաչի արյան միջոցով: Հին Կտակարանի թլփատությունը և Նոր Կտակարանի Հիսուսի մկրտությունը նույն բաներն են:
Հիսուս Քրիստոսը դատապարտվեց ոչ թե նրա համար, որ մեղք էր գործել, այլ որովհետև Իր մկրտության միջոցով Իր վրա էր վերցրել ամբողջ աշխարհի մեղքերը: Ովքեր հավատում են, որ Հովհաննես Մկրտիչը, որպես ամբողջ մարդկության ներկայացուցիչ մկրտեց Հիսուսին և Նրան փոխանցեց աշխարհի բոլոր մեղքերը, նաև հավատում են Հիսուսի մկրտությանը և Խաչի վրա թափած արյանը:
Ինչո՞ւ են այդքան շատ մարդիկ մերժում Նրա մկրտությունը, չնայած որ Սուրբ Գրքում շատ է խոսվում այդ մասին: Մերժելով Հիսուսի մկրտությունը` նրանք մնում են մեղքի մեջ, չնայած այն բանի, որ ջերմեռանդ հավատում են Նրան: Նրանք կարող են հավատալ Հիսուսին ու միաժամանակ մնալ կտրված Աստծո ընտանիքից: Նրանք մեղավորներ են, որ գնալու են դժոխք:
Ինչպե՞ս կարող են նրանք լինել մեղավորներ, եթե հավատում են Հիսուս Քրիստոսին: Ինչո՞ւ են նրանք մեղավորներ: Ինչո՞ւ են նրանք գնում կործանման: Ինչ ափսոս: Նրանք շարունակելու են մնալ մեղքի մեջ, որովհետև չեն հավատում այն ճշմարտությանը, որ աշխարհի մեղքերը փոխանցվել են Հիսուս Քրիստոսին, որը բերեց հավիտենական փրկություն բոլոր նրանց, ովքեր հավատացին Իր հոգևոր մկրտությանը:
Մարդիկ կարծում են, որ իրենք փրկված են` հավատալով միայն Հիսուսի մկրտությանը, բայց նման հավատքը երբեք չի կարող լինել կատարյալ: Ինչո՞ւ: Որովհետև նրանք չեն փոխանցել իրենց մեղքերը Հիսուսին:
Մենք միայն կարող ենք փրկվել հավատալով ջրին (Քրիստոսի մկրտությանը) և Նրա արյանը, ինչպես որ Աստված սահմանել է. հոգևոր թլփատության փրկությանը: Եվ միայն այդ ժամանակ կարող ենք դառնալ Աստծո ժողովուրդ:
Լավ կլինի, որ հարցնենք ինքներս մեզ. «Եթե հավատանք միայն Հիսուսի արյանը որպես հոգևոր թլփատություն, մի՞թե մեր մեղքերը կատարելապես կներվեն»: Պետք է նայել սրտի խորքերը, որպեսզի գտնենք պատասխանը:
Հին Կտակարանում մարդիկ փրկվում էին թլփատության և Զատկի գառան արյան միջոցով, ինչպես որ մենք ենք ստանում փրկություն Հիսուսի մկրտության և Խաչի վրա արյան միջոցով: Այս կերպ մենք ազատվեցինք Աստծո դատաստանից և մեղավոր աշխարհից: Ովքեր հավատում են, դառնում են Աստծո որդիներ, իսկ Աստված` նրանց Հայրը:
Մարդը փրկվում է և դառնում Աստծո զավակը հավատալով այս երկու բաներին` թլփատությանը և Զատկի գառան արյանը, այսինքն Հիսուսի մկրտությունը և արյունը: Սա է ճշմարտությունը: Սա է կոչվում վերստին ծնունդ ջրից և Հոգուց:
Ի՞նչ է Նշանակում Ջրի և Հոգու Փրկությունն Աստվածաշնչում
Կարո՞ղ են մեղավորներն արդյոք արդարանալ` հավատալով միայն Հիսուսի արյանը
Երբեք
Հիսուսը թողեց Իր երկնային գահը և իջավ երկիր: Նա մկրտվեց 30 տարեկանում Հովհաննես Մկրտչի կողմից, որ Իր վրա վերցներ աշխարհի մեղքերը:
Խաչի վրա Հիսուսի մկրտությունն Իր դատապարտությունն էր այս աշխարհի մեղավորների համար: Հիսուս Քրիստոսն եկավ որպես Փրկիչ և փրկեց բոլոր մեղավորներին իրենց մեղքերից ջրի և արյան միջոցով:
Մի՞թե մենք վերստին ծնվում ենք միայն արյան միջոցով: Ոչ: Մենք ազատված ենք մեղքից Հիսուսի և Նրա արյան միջոցով: Ես ուզում եմ մի հարց տալ նրանց, ովքեր հավատում են միայն Հիսուսի արյանը: «Մի՞թե մեղավորները կարող են արդարանալ հավատալով միայն Հիսուսի արյանը, թե՞ փրկությունը հասանելի է այն ժամանակ, երբ մարդը հավատում է ինչպես Նրա արյանը, այնպես էլ Նրա մկրտությանը: Մի՞թե մենք մեր մեղքերը փոխանցեցինք Հիսուսին` հավատալով միայն Նրա արյանը, թե՞ հավատալով ինչպես Նրա արյանը, այնպես էլ Նրա մկրտությանը: Ո՞րն է ճիշտը, հարցնում եմ ձեզ»:
Ջրից և Հոգուց ճշմարիտ վերստին ծնվելու համար պետք է հավատանք, որ Հիսուսը մարմնացավ, Հորդանանում Իր մկրտության միջոցով վերցրեց աշխարհի բոլոր մեղքերն Իր վրա և մեր մեղքերի համար դատապարտվեց Խաչի մահին: Հիսուս Քրիստոսին որպես Փրկիչ հավատալով կարող ենք ճշտապես վերստին ծնվել:
Նորից եմ ձեզ հարցնում: Ի՞նչ է հավատքն Աստվածաշնչում: Դա Հիսուսի արյանը հավատա՞լն է, թե` Հիսուսի մկրտությանը և արյանը միասին:
Հիսուսի արյանը հավատալ նշանակում է հետևյալը. Հիսուսը դատապարտվեց աշխարհի բոլոր մեղքերի համար: Նա խոցվեց և վիրավորվեց մեր մեղքերի պատճառով, և մենք ազատվեցինք ահավոր դատապատժից: Բայց սա ճշմարտության միայն մի մասն է: Նախքան այս վարդապետությանը հավատալը, մենք պետք է հստակեցնենք մի բան` ինչո՞ւ պետք է Հիսուս Քրիստոսը խաչվեր:
Աստվածաշունչը պարզորեն ասում է, որ մեղքի վարձքը մահն է: Հիսուսը ոչ մի մեղք չգործեց: Նա մարմնացավ Մարիամի մարմնի միջոցով, բայց գալու էր Իր ժողովրդի կերպարանքով որպես Սուրբ Աստծո Որդի և մեղավորների Փրկիչ: Դրա համար պետք էր, որ Հիսուսը մկրտվեր Հովհաննես Մկրտչի կողմից մինչև Խաչելությունը: Իր մկրտության միջոցով Հիսուսը մեր բոլոր մեղքերը վերցրեց Իր վրա: Եվ հետևաբար առանց մկրտության Հիսուսը չէր կարող դատապարտվել և արյուն թափել Խաչի վրա:
Հին կտակարանի Զոհաբերության Համակարգը
Որո՞նք էին պարտադիր պայմաններ զոհաբերություն մատուցելու համար
① Անարատ կենդանին
② Ձեռքերը կենդանու գլխին դնելը
③ Կենդանու արյունը
Եկեք նայենք այս ճշմարտությանը Սուրբ Խորանի զոհաբերության համակարգի տեսակետից: Հին Կտակարանում թե մեղավորը, թե բարձրյալ քահանան իրենց ձեռքերը դնում էին զոհաբերվող կենդանու գլխին, որով իրենց մեղքերը կամ Իսրայել ազգի բոլոր մեղքերը փոխանցվում էին դրան: Հետո այդ կենդանիները մորթվում էին զոհասեղանի վրա: Հին Կտակարանը Նոր Կտակարանի շուքն է, իսկ Քրիստոսը զոհաբերվող Գառն էր, որը խոստացել էր Աստված:
Ինչո՞ւ եք ձեր մեղքերը փոխանցել Հիսուսին: Ուզում եմ, որ մտածեք այս մասին և պատասխանեք այս հարցին: Հին Կտակարանում իսրայելացիները չէին կարող զոհաբերություն մատուցել առանց ձեռքերը դրա գլխին դնելու (ձեռքերը կենդանու գլխին դնել նշանակում էր կենդանուն փոխանցել մեղքերը): Նախքան մեղքի զոհաբերությունը կբերվեր զոհասեղանի առաջ, պետք էր ձեռքերը դնել կենդանու գլխին, որ դրան փոխանցվեր մեղքերը:
«Եվ իր ձեռքերը ողջակեզի գլխին դնե, որ ընդունելի լինի իրան քավություն լինելու համար» (Ղևտացիների 1:4): Ղևտացիների գրքում գրված է, որ բոլոր զոհաբերությունները պահանջում են ձեռքերի դնում: Ձեռքերը կենդանու գլխին դնելով` իսրայելացիները կարողանում էին իրենց մեղքերը փոխանցել դրան, իսկ կենդանու արյունը և մարմինը զոհաբերելով` նրանք կարողանում էին ստանալ մեղքերի քավություն: Իսրայելացիները մեղքերի թողություն էին ստանում Հին Կտակարանում նույնպես հավատքի միջոցով:
Երբ մեղքի ողջակեզը մատուցվում էր Աստծուն, մեղավորն իր ձեռքերը պետք է դներ կենդանու գլխին և դրան փոխանցեր իր մեղքերը: Կենդանին մորթելուց հետո, դրա արյունը քսվում էր զոհասեղանի չորս եղջյուրների վրա, իսկ մնացորդը թափվում էր գետնին: Ահա, թե ինչպես էին մեղավորներն այդ ժամանակ փրկվում իրենց մեղքերից:
Նոր Կտակարանում մեղավորները կարող են փրկվել իրենց բոլոր մեղքերից Հիսուսի ջրին և արյանը հավատալու միջոցով: 1Հովհաննու 5:1-10 -ն ասում է, որ մեղավորը փրկվում է, երբ հավատում է Հիսուսի մկրտությանը և արյանը:
Դրա համար ցանկացած մեղավոր փրկվում է հենց որ հավատում է ինչպես Հիսուսի մկրտությանը, այնպես էլ Նրա արյանը: Հիսուսի մկրտությունը և Նրա արյունը Սուրբ Հոգու հետ պարտադիր են ջրից և Հոգուց վերստին ծնվելու համար:
Սիրելիներ, մի՞թե կարող եք ստանալ մեղքերի թողություն միայն հավատալով Հիսուս Քրիստոսի արյանը: Ովքեր կարծում են, թե կարող են վերստին ծնվել հավատալով միայն Քրիստոսի արյանը, դեռ մեղքի մեջ են: Բայց մենք կարող ենք ազատվել մեր բոլոր մեղքերից հավատալով Հիսուսի մկրտությանը որպես Նոր Կտակարանի հոգևոր թլփատություն, որը մեր օրերում համարժեք է Հին Կտակարանի թլփատությանը:
Բոլոր հարանվանություններն ունեն իրենց վարդապետությունները: Մենք գիտենք, որ բոլորը դատապարտված են դժոխքի, մինչև որ չհրաժարվեն իրենց կեղծ հավատալիքներից: Երեցական Եկեղեցին շեշտը դնում է նախասահմանման վարդապետության վրա, Մեթոդիստ Եկեղեցին շեշտադրում է արմինիականությունը, այսինքն մարդասիրությունը, Մկրտական Եկեղեցին` մկրտությունը, Սրբության Եկեղեցին` սրբակյաց կյանքը, այս բոլորը շեղված են ճշմարտության խոսքից:
Իսկ ի՞նչ է ասում Աստվածաշունչը վերստին ծնվելու մասին: Աստվածաշունչն ասում է, որ ճշմարտությունը գտնվում է Հիսուսի մկրտության և արյան մեջ: Ով որ հավատում է և հետևում Աստծո Խոսքին, ինչպես նաև հավատում է ջրից և Հոգուց վերստին ծնվելուն, կազատվի իր մեղքերից:
Ո՞րն է Հիսուսի Մկրտության Գաղտնիքը
Ի՞նչն է Նոր Կտակարանի հոգևոր թլփատությունը
Հիսուսի մկրտությունը
Հիսուսի մկրտությունը նշանակում է հոգևոր թլփատություն: Հին Կտակարանում Աստված ասեց, որ ամեն անթլփատ կտրվելու է Իր ժողովրդից:
Մենք պետք է գիտենանք և հավատանք, որ Նոր Կտակարանի հոգևոր թլփատությունը դա Հիսուսի մկրտությունն է: Հիսուսը մկրտվեց Հովհաննես Մկրտչի կողմից Իր հասարակական ծառայությունից անմիջապես առաջ, և մենք կարող ենք հոգևորապես թլփատվել` հավատալով Նրա մկրտությանը: Մենք պետք է մանրամասն ուսումնասիրենք այն իրականությունը, թե ինչու Հիսուսը պետք է մկրտվեր Հովհաննես Մկրտչի կողմից:
«Այն ժամանակ Հիսուսը Գալիլեայից եկավ Հորդանան Հովհաննեսի մոտ նրանից մկրտվելու: Եվ Հովհաննեսն արգելում էր նրան և ասում. Ինձ պետք է քեզանից մկրտվիլ, և դու ի՞նձ մոտ ես գալիս: Եվ Հիսուսը պատասխան տվավ և ասեց նրան. Թույլ տուր հիմա, որովհետև այսպես է վայելում մեզ, որ ամեն արդարություն կատարենք: Այն ժամանակ թույլ տվավ նրան» (Մաթևոս 3:13-15):
Հիսուսը մկրտվեց Հովհաննես Մկրտչի կողմից Հորդանան գետում` «մահվան գետ»: Հովհաննես Մկրտիչն իր ձեռքերը դրեց Հիսուսի գլխին և Նա ընկղմվեց ջրի մեջ: Դա էր մկրտության ճիշտ ձևը. (Մկտություն` ընկղմում ջրի մեջ): Աշխարհի մեղքերն Իր վրա վերցնելու համար Նա պետք է մկրտվեր Հին Կտակարանի ձեռքերը գլխին դնելու համաձայն:
Հիսուսի մկրտությունը նրանց հոգևոր թլփատությունն է, ովքեր հավատում են Հիսուսին: «Որովհետև այսպես է վայելում մեզ, որ ամեն արդարություն կատարենք» (Մաթևոս 3:15): Արդարությունն այն էր, որ Հիսուսը վերցներ մեր բոլոր մեղքերը և դառնար մեր Աստվածն ու Փրկիչը: Ինչպես գրված է` այսպես էր վայելում, որ Հիսուսը մահանար Խաչի վրա աշխարհի մեղքերով հանդերձ:
Հիսուսի մկրտությունն ունի վերստին ծնունդ շնորհելու զորություն: Դա ջրի և Հոգու ավետարանի գաղտնիքն է:
Առաջին բանը, որ Հիսուսն արեց Իր հասարակական ծառայության մեջ մարդկանց մեղքերից ազատելու համար, դա Հովհաննես Մկրտչի կողմից մկրտվելն էր: Մկրտություն նշանակում է «լվացվել, թաղվել, անցնել»:
Աստծո կամքով մկրտվելով` Հիսուսը վերցրեց աշխարհի բոլոր մեղքերն Իր վրա: «Ահա Աստծո Գառը, որ վեր է առնում աշխարհքի մեղքը» (Հովհաննու 1:29): Հիսուսի մկրտությունը նշանակում է, որ աշխարհի բոլոր մարդիկ, որ հավատում են Հիսուսին, հոգևորապես թլփատված են:
Ավելի ուշ Նա բարձրացավ Խաչի վրա որպես Աստծո Գառ, վերցրեց աշխարհի մեղքերը և բոլորի փոխարեն կրեց դատապատիժ: Եվ սրանով Նա փրկեց մարդկանց մեղքից:
Եվ ուրեմն ով որ հավատում է Հիսուս Քրիստոսի մկրտությանը, Հին Կտակարանի թլփատությանը, Նրա արյանը Խաչի վրա որպես իրենց փրկության միջոց, ազատվում են իրենց մեղքերից: Հիսուս Քրիստոսը փրկեց բոլոր մեղավորներին Իր մկրտության և արյան միջոցով: Սա հոգևոր թլփատության ճշմարտությունն է:
Փրկությունը Միայն Արյունո՞վ էՈչ, Ոչ Միայն Արյունով
Ինչո՞վ եկավ Հիսուսը
Ջրով և արյունով
1 Հովհաննու 5:4-8. «Որովհետև ամեն ով որ Աստվածանից է ծնված հաղթում է աշխարհքին. և սա է հաղթությունն, որ աշխարհքին հաղթեց, այսինքն մեր հավատքը: Եվ ո՞վ է որ հաղթում է աշխարհքին, եթե ոչ նա, որ հավատում է, թե Հիսուսն Աստծո Որդին է: Սա է որ եկավ ջրով և արյունով` Հիսուս Քրիստոսը. ոչ թե միայն ջրով, բայց ջրով և արյունով. և Հոգին է ճշմարտությունը: Որովհետև երեք են որ երկնքումը վկայում են, Հայրը և Բանը և Սուրբ Հոգին. և այս երեքը մի են: Եվ երեք են որ երկրումը վկայում են. Հոգին, և ջուրը, և արյունը. և այս երեքը միաբան են»:
Սիրելի քրիստոնյաներ, ո՞րն է ձեր վկայությունը Նրա վերաբերյալ որպես Փրկիչ: Դա ոչ այլ ինչ է, եթե ոչ Աստծո Որդու հանդեպ հավատքը, որն եկավ ջրով և արյունով:
Ո՞րն է հաղթանակը, որ հաղթում է աշխարհին: Դա ջրի և արյան հավատքի զորությունն է: Դա Հիսուս Քրիստոսն է, որ եկավ ջրով և արյունով: Եվ դա Սուրբ Հոգին է, որ կրում է վկայությունը, քանզի Հոգին ճշմարտությունն է:
Կան երեք բաներ, որ կրում են վկայություն երկրի վրա. ջուրը, արյունը և Հոգին: Եվ այս երեք բաները միաբան են: Հիսուսը եկավ մարմնով, մկրտվեց և մահացավ Խաչի վրա, որ փրկի մարդկանց հավիտենական կործանումից: Ապացույցը նրա, որ մեր Ստեղծիչը դարձավ բոլոր մարդկանց Փրկիչ, ջրի և Հոգու ավետարանն է, որով փրկվում են բոլորը:
Մեր ապացույցը այն է, որ Հիսուսը, որ եկավ մարմնով, մկրտվեց Հորդանան գետում, որ Իր վրա վերցնի բոլոր մեղքերը և արյուն թափի Խաչի վրա` մեր մեղքերի փոխարեն կրելով դատապարտությունը: Նա փրկեց բոլոր նրանց, ովքեր հավատում են Նրան: Սա է ճշմարիտ ջրի և Հոգու ավետարանը:
Ի՞նչ է Ջուրը և Հոգին, Որը Կրում է Աստծո Փրկության Վկայությունը
Ո՞րն է Հին Կտակարանի թլփատության նմանությունը
Հիսուսի մկրտությունը
Ջուրը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի մկրտությունը: Հին Կտակարանում Հիսուսի մկրտությունը նշանակում է թլփատություն: Հին Կտակարանում թլփատության նմանությունը Նոր Կտակարանի Հիսուսի մկրտությունն է: Ապացույցը, որ աշխարհի մեղքերը փոխանցվել են Հիսուսին, Նրա մկրտությունն է:
Ով որ հավատում է այս ճշմարտությանը, կարող է կանգնել Աստծո առաջ և ասել. «Դու իմ Փրկիչն ես, իմ Տերը և Աստվածը, որովհետև ես հավատացի Քո մկրտությանը և Քո արյանը, ջրի և Հոգու ավետարանին: Եվ ես այլևս մեղքեր չունեմ: Ես Քո զավակն եմ, իսկ Դու իմ Փրկիչը»: Մենք կարող ենք սա վկայել ճշմարիտ հավատքով: Մենք սա կարող ենք համարձակորեն հայտարարել, որովհետև հավատացինք Հիսուսի մկրտությանը և Նրա արյանը:
Ո՞րն է այն բանը, որը թույլ է տալիս վերստին ծնվել: Դա Հիսուսի մկրտությունն է և Նրա արյունը Խաչի վրա, որը փրկության վկայությունն է մեր սրտերում: Սա ջրից և Հոգուց վերստին ծնվելու ավետարանն է:
Սիրելի քրիստոնյաներ, կրկին հարցնում եմ ձեզ. «Մի՞թե մեղավորը կարող է փրկվել միայն Հիսուս Քրիստոսի արյանը հավատալով»: Ոչ: Փրկությունը պահանջում է հավատք ոչ միայն Հիսուսի արյան հանդեպ, այլ պետք է հավատալ Հիսուսի ջրին և արյանը, ջրի և Հոգու ավետարանին, որպեսզի մեղավորը կարողանա վերստին ծնվել: Թույլ տվեք մեջբերեմ Աստվածաշունչից հատված, որը խոսում է ջրի մասին, այլ կերպ ասած, Հիսուսի մկրտության մասին:
1Պետրոս 3:21-22. «Որի օրինակն այսինքն մկրտությունը մեզ էլ հիմա ապրեցնում է, ոչ թե մարմնի աղտը դեն գցելով, այլ բարի խղճմտանքի վկայությունը առ Աստված, Հիսուս Քրիստոսի հարությունովը: Որ գնացել է երկինքը, և Աստծո աջ կողմն է. հրեշտակներն և իշխանություններն և զորություններն հնազանդելով նրան»:
Պետրոս առաքյալը վկայում է, որ Հիսուսի մկրտությունը փրկության օրինակն է և ապացույցը: Հիսուսի մկրտությունը համարժեք է Հին Կտակարանի թլփատությանը: Ինչպես որ իսրայելացիները Հին Կտակարանի ժամանակներում հավատացին Աստծո խոսքին և կտրեցին իրենց նախամաշկն ու դարձան Աստծո զավակներ, այնպես էլ Հիսուսի մկրտությունը փրկում է մեզ մեր բոլոր մեղքերից Նոր Կտակարանում:
Դրա համար Հին Կտակարանի թլփատությունը և Նոր Կտակարանի Հիսուսի մկրտությունը նույն բաններն են: Հիմա հավատո՞ւմ եք, որ Հիսուսի մկրտությունը նույն թլփատությունն է: Ինչպես գրված է 1Պետրոս 3:21, դրա օրինակը, այսինքն մկրտությունը, մեզ ապրեցնում է: Համաձա՞յն եք Աստծո Խոսքի հետ:
Ինչպե՞ս կարող է պատահել, որ մենք ազատ լինենք մեր բոլոր մեղքերից: Դա հնարավոր է, որովհետև Հիսուս Քրիստոսը մկրտվեց, որ իրականացներ ամբողջ արդարությունը և մեզ համար հնարավոր դարձներ մեղքերի թողությունը: Մաթևոս 3:15. «Որովհետև այսպես է վայելում մեզ, որ ամեն արդարություն կատարենք»:
Քանի որ աշխարհի բոլոր մեղքերը փոխանցվեցին Հիսուսին, բոլոր Նրան հավատացողները մաքրվեցին իրենց մեղքերից: Բոլորս կարող ենք արդարանալ հավատալով այն ճշմարտությանը, որ մեր բոլոր մեղքերը փոխանցվել են Հիսուսին Իր մկրտության միջոցով: Հիսուս Քրիստոսը վերցրեց մեր բոլոր մեղքերն Իր վրա և մահացավ Խաչի վրա` ազատելով մեզ մեղքի դատապատժից:
Սիրելի ընկերներ երկու բան կա, որ ազատում է մեղավորին իր բոլոր մեղքերից, ջուրը և արյունը: Մեր մեղքերն Իր վրա վերցնելը և մեր փոխարեն մահանալը Խաչի վրա այն երկու հիմնական բաներն են, որ Հիսուս Քրիստոսն արեց մեզ համար Իր ծառայության երեք տարիների ընթացքում:
Հովհաննու 1:29. «Ահա Աստծո Գառը, որ վեր է առնում աշխարհքի մեղքը»: Հիսուս Քրիստոսը մկրտվեց, որ վերցներ աշխարհի բոլոր մեղքերը և մահացավ Խաչի վրա, որ քավեր մեր անօրենությունները: Հիսուսն Աստծո Որդին է, և որպես Ստեղծիչ իրականացրեց թլփատության ուխտը, որն Աստված հաստատել էր Հին Կտակարանում` վերցնելով աշխարհի մեղքերը:
Ով որ իր սրտում հավատում է Հիսուսի մկրտության ավետարանին, ջրին և արյանը, կծնվի վերստին ջրից և Հոգուց: Եվ Տերը կդառնա Փրկիչ բոլոր նրանց համար, ովքեր հավատում են Իրեն: Շնորհակալ ենք Տիրոջից, Ալելուիա: Հիսուսն իրականացրեց մեր փրկությունն Աստծո խոստումի համաձայն և փրկեց մեզ բոլորիս աշխարհի բոլոր մեղքերից:
Ոչ Թե Մարմնի Աղտը Դեն Գցելով
Արդյո՞ք մարմինը սրբանում է ժամանակի հետ
Ոչ: Մարմինը մինչև կյանքի վերջին օրը հավաքում է մեղքեր
1 Պետրոս 3:21. «Որի օրինակն այսինքն մկրտությունը մեզ էլ հիմա ապրեցնում է, ոչ թե մարմնի աղտը դեն գցելով, այլ բարի խղճմտանքի վկայությունը առ Աստված, Հիսուս Քրիստոսի հարությունովը»:
Երբ մարդը սկսում է հավատալ Հիսուս Քրիստոսին, չի նշանակում, որ դադարում է գործել մարմնավոր մեղքեր: Մենք շարունակում ենք մեղանչել, բայց հավատալով Հիսուսի մկրտությանը` կարող ենք մեր բոլոր մեղքերը փոխանցել Հիսուսին, որն Իր արյան գնով քավեց դրանք Խաչափայտի վրա: Հավատալով այս երկու բաներին որպես մեր փրկության պարտադիր պայմաններ, մենք կարող ենք փրկվել մեր մեղքերից:
Վերստին ծնվել նշանակում է դիմավորել Հիսուսին մեր սրտերում որպես մարդկության Փրկիչ: Մեղքի ներումը նույնպես ստանում ենք սրտում: Երբ հավատում ենք Հիսուսի մկրտությանը և Նրա արյանը Խաչի վրա, մեր սրտերը ծնվում են վերստին, բայց մենք շարունակում ենք գործել մարմնային մեղքեր և անօրենություններ: Բայց մեր մարմնային բոլոր մեղքերը նույնպես ներվել են:
Հիսուսի մկրտությունը վկայություն է բոլոր փրկվածների համար: Մենք ազատվում ենք մեր մեղքերից, երբ հավատում ենք Քրիստոսի մկրտության միջոցով մեղքերի թողությանը: Մենք վերստին ծնվում ենք, երբ սրտում հավատում ենք Հիսուսի մկրտության միջոցով փրկության ճշմարտությանը, իսկ արդարանում ենք ջրի և Հոգու ավետարանի միջոցով:
Սա Աբրահամի հավատքն է Հին Կտակարանում, մի հավատք, որը արդարացնում է, և որի մասին խոսում էր Պողոս առաքյալը, ինչպես նաև փրկության օրինակ, որը վկայում էր Պետրոս առաքյալը:
Ինչպես որ Աբրահամը լսեց և հավատաց Աստծո խոսքին և արդարացավ, այնպես էլ մենք ենք փրկված, երբ հավատում ենք Հիսուսի մկրտությանը և Նրա մահին Խաչի վրա:
Հովհաննու 1:12. «Բայց որոնք որ նրան ընդունեցին, իշխանություն տվավ նրանց Աստծո որդիներ լինելու` նրանց, որ նրա անունին հավատում են»: Դուք ընդունո՞ւմ եք Հիսուս Քրիստոսին, որը փրկեց մեզ մեր բոլոր մեղքերից Իր մկրտության և արյան միջոցով: Մենք պետք է ընդունենք փրկությունը, որը տրված է Աստծո Որդու ջրի և արյան միջոցով:
Մի՞թե փրկությունը միայն Հիսուս Քրիստոսի արյան միջոցով է: Ոչ: Այն Հիսուսի ջրի և արյան միջոցով է: Աստվածաշնչում հստակ ասվում է, որ փրկությունը միայն Հիսուսի արյան միջոցով չէ, այլ նաև` Նրա մկրտության:
Հիսուսի մկրտությունը Նոր Կտակարանի հոգևոր թլփատությունն է: Դա փրկության ճշմարտությունն է, որով մեր բոլոր մեղքերը կտրվում են մեզանից: Փաստը, որ Նա դատապարտվեց աշխարհի մեղքերի համար, նշանակում է, որ Նա դատապարտվեց մեր համար, ձեր և իմ:
Ընդունելով մեղքերի թողության ավետարանը, Հիսուսի մկրտությունը, Նրա արյունը, մենք ազատվում ենք մեր մեղքերի դատապարտությունից: Մեր հավատքի միջոցով ազատվում ենք մեր գործած մեղքերից: Երբ ընդունում ենք Հիսուսի մկրտությունը և արյունը որպես փրկության միջոց, մեր սրտի բոլոր մեղքերը ջնջվում են: Հավատո՞ւմ եք սրան: Ի սրտե հույս ունեմ, որ բոլորդ հավատալու եք ջրի և Հոգու ավետարանին: Հավատացեք և ստացեք հավիտենական կյանք:
Պողոս առաքյալն ասում է. «Սրտի թլփատություն» (Հռոմեացիս 2:29): Ինչպե՞ս ենք մենք թլփատվում սրտով: Մենք կարող ենք հոգևորապես թլփատվել` հավատալով Հիսուս Քրիստոսի մարմնավորմանը, Նրա մկրտությանը, Նրա մահին Խաչի վրա և Նրա հարությանը:
Պողոս առաքյալն ասում է, որ թլփատությունը պետք է լինի սրտում: Սրտի թլփատություն նշանակում է հավատալ Հիսուսի մկրտությանը և Նրա արյանը: Եթե ուզում եք թլփատվել սրտում, պետք է ձեր սրտում ընդունեք Հիսուսի մկրտության և արյան ավետարանը: Եվ միայն այն ժամանակ կարող եք իրապես դառնալ Աստծո զավակ:
Արդյո՞ք Հովհաննես Մկրտիչն ուղարկված էր Աստծուց
Ո՞վ էր Հովհաննես Մկրտիչը
Նա մարդկության ներկայացուցիչն էր և վերջին բարձրյալ քահանան Ահարոնի սերնդից
Այստեղ պետք է հարց տանք, թե ո՞վ էր Հովհաննես Մկրտիչը, որը մկրտեց Հիսուս Քրիստոսին: Հովհաննես Մկրտիչը մարդկության ներկայացուցիչն էր: Մաթևոս 11:11-14. «Ճշմարիտ ասում եմ ձեզ կանանց ծնածների մեջ չի վեր կացել Հովհաննես Մկրտչից մի մեծը, բայց երկնքի արքայության միջի փոքրը նրանից մեծ է: Բայց Հովհաննես Մկրտչի օրերիցը մինչև հիմա երկնքի արքայությունն ուժով է առնվում, և ուժովները հափշտակում են նրան: Որովհետև բոլոր մարգարեները և օրենքը մինչև Հովհաննեսը մարգարեացան: Եվ եթե կամենում եք ընդունել` նա Եղիան է, որ գալու էր»:
Սիրելի քրիստոնյաներ, Հիսուսն ասում է, որ կանանց ծնածների մեջ ավելի մեծը չկա, քան Հովհաննես Մկրտիչը: Հովհաննես Մկրտչի ծնունդով Աստծո Առաջին Ուխտի Դարաշրջանը, այսինքն Հին Կտակարանը ավարտվեց: Այն ավարտվեց, որովհետև Հիսուս Քրիստոսը, որ իրականացնելու էր Աստծո ուխտը, վերջապես ծնվեց:
Իսկ ո՞վ էր իրականացնելու Աստծո ուխտը: Հիսուս Քրիստոսը և Հովհաննես Մկրտիչը: Հովհաննես Մկրտիչն աշխարհի բոլոր մեղքերը փոխանցեց Հիսուսին: Ո՞վ էր Հին Կտակարանի վերջին բարձրյալ քահանան: Ո՞վ էր բարձրյալ քահանա Ահարոնի սերունդի վերջին ներկայացուցիչը: Հիսուս Քրիստոսը վկայում է, որ դա միայն Հովհաննես Մկրտիչն էր: Հովհաննես Մկրտիչն ամբողջ մարդկության ներկայացուցիչն էր, ամենամեծը մարդկանց բոլոր ծնվածների մեջ:
Եկեք քննենք փաստերը: Մովսեսը, Աբրահամը, Իսահակը և Հակոբը, բոլորն էլ ծնված էին կանանցից: Բայց աշխարհի բոլոր մարդկանց մեջ ինչպես Հին Կտակարանի, այնպես էլ Նոր Կտակարանի, միայն Հովհաննես Մկրտիչն է ամենամեծը կանանց ծնածների մեջ:
Հովհաննես Մկրտիչը որպես Հին Կտակարանի վերջին մարգարե և Ահարոնի սերնդի վերջին ներկայացուցիչը, Նոր Կտակարանում մկրտեց Աստծո Որդուն այն նույն եղանակով, ինչպես Ահարոնն իր ձեռքերը Քավության Օրը դնում էր զոհաբերվող կենդանու գլխին Հին Կտակարանում: Նա մկրտեց Հիսուս Քրիստոսին և աշխարհի բոլոր մեղքերը փոխանցեց Նրան: Նա Աստծո ծառան էր: Նա բոլորի սրտերում իրականացրեց հոգևոր թլփատությունը` մկրտելով Հիսուս Քրիստոսին:
Հիսուսի մկրտության հետ պետք է հավատանք նաև Նրա արյանը, որը մեր փրկության վկայությունն է: Հիսուս Քրիստոսը վերցրեց աշխարհի բոլոր մեղքերն Իր մկրտության միջոցով և դատապարտվեց դրանց պատճառով: Եվ միակ բանը, որ կարող ենք անել, դա հավատալն է: Աստծո կամքն է հավատալ Հիսուսի խոսքերին և գործին:
Եթե մի անգամ ձեր սրտում ընդունում եք ջրից և Հոգուց վերստին ծնվելու ավետարանը, դառնում եք Աբրահամի սերնդակիցը և Աստծո զավակը: Քչերն են, որ իսկապես Քրիստոսի մեջ են, և շատերը դեռ չեն ընդունել Հիսուսին իրենց սրտում:
Օրը գրեթե ավարտվում է և իջնում է խավար: Հավատացեք Հիսուսի մկրտությանը և թույլ տվեք, որ Նա մտնի ձեր սիրտը: Հիսուսի մկրտությանը և արյանը հավատալը ձեզ կտա հոգևոր փրկության օրհնություն:
Միշտ հիշեցեք, որ հոգևոր օծությունը գալիս է, երբ մարդը հավատում է փրկության ավետարանին, Հիսուսի մկրտության և արյան ավետարանին: Ուզում եմ գիտենաք, որ կարող եք նախապատրաստել հոգևոր ճրագակալ (Եկեղեցի) և յուղ (Սուրբ Հոգի), ինչպես որ արեցին իմաստուն կույսերը (Մաթևոս 25:4)` հավատալով Հիսուսի մկրտությանը և Նրա արյանը: Ովքեր հավատում են Հիսուսին, եկեղեցի են հաճախում Սուրբ Հոգով:
Ո՞ւմ Համար Մկրտվեց Հիսուսը
Ո՞րն էր Հիսուսի մկրտության նպատակը
Մաքրելու մարդկության բոլոր մեղքերը
«Ինձ պետք է քեզանից մկրտվիլ, և դու ի՞նձ մոտ ես գալիս: Եվ Հիսուսը պատասխան տվավ և ասեց նրան. Թույլ տուր հիմա, որովհետև այսպես է վայելում մեզ, որ ամեն արդարություն կատարենք» (Մաթևոս 3:14-15):
Հիսուսը մկրտվեց, որ մաքրեր մարդկության բոլոր մեղքերը: Հիսուս Քրիստոսն Աստծո Որդին է և Փրկիչը: Նա Ստեղծիչն է, որ ստեղծեց մեզ բոլորիս: Հիսուս Քրիստոսը եկավ Հայր Աստծո կամքով, որ մեզ դարձնի Իր ժողովուրդը:
Ո՞ւմ մասին էին խոսում Հին Կտակարանի մարգարեները: Նրանք խոսում էին Հիսուս Քրիստոսի մասին: Հին Կտակարանի բոլոր մարգարեները խոսում էին Հիսուսի գալուստի մասին, որով Նա մեկընդմիշտ մաքրելու էր մեր մեղքերն ու ազատելու մեզ դրանցից:
Հիսուսն աշխարհ եկավ, ինչպես մարգարեացել էին Հին Կտակարանում և վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը Ադամից մինչև վերջին մարդը:
Հիմա ձեր սրտում ընդունեք Հիսուսի մկրտության և արյան միջոցով փրկությունը: Դուք կասկածո՞ւմ եք այս ճշմարտության վրա: Դուք դեռ մեղքեր ունե՞ք ձեր սրտում: «Որովհետև այսպես է վայելում մեզ, որ ամեն արդարություն կատարենք»: Հիսուսը մկրտվեց Հովհաննես Մկրտչի կողմից, որ իրականացներ ամեն արդարություն:
«Մկրտություն» նշանակում է «լվացվել»: Հիսուսը մկրտվեց Հովհաննես Մկրտչի կողմից ձեռքերը գլխին դնելու եղանակով, ինչպես նկարագրված էր Հին Կտակարանում:
Ամբողջ մարդկության մեղքերն Իր վրա վերցնելուց հետո, Նա ընկղմվեց Հորդանան գետի մեջ: Այս գետը մեղավորների համար խորհրդանշում է մահ և դատաստան: Քրիստոսի ջրի մեջ ընկղմումը խորհրդանշում է Նրա մահը Խաչի վրա, իսկ ջրից դուրս գալը` հարություն: Հիսուսը հարություն առավ Իր մահվան երրորդ օրը:
Հիսուսը մեր Աստվածն է և Փրկիչը: Այն փաստը, որ Հիսուսն աշխարհ եկավ, որ մկրտվի, արյուն թափելով մահացավ Խաչի վրա, հարություն առավ երրորդ օրը և հիմա նստած է Հայր Աստծո աջ կողմը, ապացույց է այն բանի, որ փրկել է բոլոր մարդկանց մեղքից: Հավատո՞ւմ եք սրան:
Հիսուսի մկրտությունը Նոր Կտակարանի հոգևոր թլփատությունն է. «Սրտի թլփատություն»: Սրտի թլփատությունն իրականանում է, երբ հավատում ենք Հիսուսի մկրտությանը, մեղքերն Հիսուսին փոխանցելու ճշմարտությանը: Սրտի թլփատությունը Հիսուսի մկրտության ճանաչումն է, որի միջոցով մեր բոլոր մեղքերը փոխանցվում են Հիսուսին:
Դուք թլփատվե՞լ եք սրտով: Եթե հավատում եք սրտի թլփատությանը, ձեր մեղքերը մեկընդմիշտ կջնջվեն: Այս նպատակով Հիսուսն իրականացրեց ամբողջ արդարությունը և հաստատեց մեղավորների փրկությունը:
Սիրելի քրիստոնյաներ սրտով և մտքով ընդունեք այս փրկությունը: Սա ճշմարտություն է: Սրտում մի անգամ ընդունելով այս փրկությունը` կազատվեք ձեր մեղքերից. «Բայց որոնք որ նրան ընդունեցին, իշխանություն տվավ նրանց Աստծո որդիներ լինելու` նրանց որ նրա անունին հավատում են» (Հովհաննու 1:12):
Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչու Հիսուսը մկրտվեց: Հիմա հավատո՞ւմ եք: Հիսուսը մկրտվեց, որ վերցներ աշխարհի բոլոր մեղքերը: Սա թլփատության մկրտությունն էր: Հիսուսի մկրտությունը տալիս է մեզ հոգևոր թլփատություն: Դրա համար Պողոս առաքյալը խոսում է սրտի թլփատության մասին: Հիսուսն Իր մկրտության և արյան միջոցով այնպես է մեզ փրկել, որ մեզ մնում է միայն հավատալ դրան: Աստծո Խոսքին ասելու ենք. «Այո, Ամեն»: Հիմա հավատո՞ւմ եք:
Ձեր Սրտում Հավատո՞ւմ եք Այս Ճշմարտությանը
Ի՞նչ պետք է անել Հիսուսին երկրպագելուց առաջ
Մեր սրտում ընդունել ջրի և արյան ճշմարտությունը
Մոտ 2000 տարի է անցել, ինչ Հիսուսը աշխարհ է եկել: Աստծո շնորհքի այս դարաշրջանում մենք պետք է սրտով հավատանք Հիսուսի ջրի և արյան ճշմարտությունը:
«Սրտի թլփատություն»: Պետք է հավատքով թլփատվենք մեր սրտերում: Եվ միայն հավատքով կարող ենք փրկվել: Հին Կտակարանում հրեաները փրկվեցին թլփատվելու և Զատկի գառան արյան միջոցով, որը քսեցին իրենց տան դռների վրա:
Ովքեր հավատում են Հիսուսի մկրտությանը և արյանը, կարող են չվախենալ Աստծո դատաստանից, որովհետև այն իրենց վրա չի տարածվելու, այլ տարածվելու է նրանց վրա, ովքեր սրտում չեն հավատում այս ճշմարտությանը: Շատերը պարզապես անիմաստ հավատում են Հիսուսին և դեռ մեղքին գերի են:
Ինչպե՞ս են նրանք հասել դրան: Ինչո՞ւ են դեռ տառապում մեղքի պատճառով: Որովհետև չգիտեն և չեն ընդունում Հիսուսի մկրտության և արյան ճշմարտությունը: Նրանք հավատում են միայն Հիսուսի արյանը, բաց թողնելով կամ անտեսելով Նրա մկրտությունը:
Մի՞թե փրկությունը հնարավոր է միայն Նրա արյանը հավատալու միջոցով: Աստվածաշունչը խոսո՞ւմ է այդ մասին: Ի՞նչ են ասում Հին և Նոր Կտակարանները: Սուրբ Գրքի համաձայն, ոչ միայն Աստծո Գառան արյան միջոցով, այլ նաև Նրա մկրտության միջոցով է հնարավոր ձեռք բերել փրկություն (1 Հովհաննու 5:3-6):
Հավատո՞ւմ եք միայն Հիսուսի արյանը: Ուրմեն դեռ մեղքեր ունեք ձեր սրտում: Պետք է ետ կանգնեք ձեր սխալ հավատքից ու վերադառնաք ճշմարիտ ավետարանին:
Ովքեր որ չեն հավատում, պետք է ընդունեն, որ սխալ են եղել` չգիտենալով, որ Հիսուսը վերցրել է իրենց բոլոր մեղքերը Հորդանանում մկրտվելու միջոցով: Պետք է ընդունեն, որ շարունակաբար անտեսել ու բաց են թողել Հիսուսի մկրտության ճշմարտությունը: Փրկությունը հնարավոր է միայն, եթե հավատանք Հիսուսի մկրտությանը և արյանը միասին: Այլ կերպ ասած, միայն ջրի և Հոգու ավետարանի միջոցով կարող ենք ունենալ հավիտենական փրկություն:
Դեռ Շատ Ուշ Չէ
Ինչի՞ց է մեզ ազատելու ճշմարտությունը
Մեղքի օրենքից ու մահից
Դեռ շատ ուշ չէ: Ձեզ պետք է հավատալ Հիսուսի մկրտությանը և Նրա արյանը և կունենաք սրտի թլփատություն: Այսպես կարող եք ազատվել մեղքից, իսկ մեղքից ազատվել, նշանակում է, որ դուք փրկված եք Հիսուսի մկրտության և արյան ավետարանին հավատալու միջոցով:
Ուզո՞ւմ եք հավատալ Հիսուսի մկրտությանը և արյանը, որպեսզի ազատվեք ձեր մեղքերից: Մի անգամ սրան հավատացեք և կիմանաք, թե ինչ է իրական փրկությունը: Կստանաք մտքի խաղաղություն և միայն այդ ժամանակ ամբողջովին կազատվեք ձեր մեղքերից: Ոչ թե ձեր գործերով, այլ Աստծո Խոսքին հավատալու միջոցով կարող եք արդարանալ: Եթե դեռ ոմանք հավատում են միայն Հիսուսի արյանը, ապա խնդրում եմ փոխեք ձեր սխալ հավատքը և հավատացեք նաև Հիսուսի մկրտությանը:
Սիրելի քրիստոնյաներ մարդկության կատարյալ փրկությունն իրականացավ Հիսուսի մկրտության և արյան ավետարանի միջոցով: Սուրբ Հոգին Աստված է: Աստված աշխարհ եկավ մարդու կերպարանքով:
Աստված մարգարեների միջոցով ասեց, որ Իրեն անվանենք Հիսուս, քանի որ Նա փրկելու է Իր ժողովրդին իրենց մեղքերից: Աստված ասեց. «Ահա կույսը կհղանա և որդի կծնի. և նրա անունն Էմանուել կկանչեն. որ թարգմանվում է` Աստված մեզ հետ» (Մաթևոս 1:23):
Աստված եկավ այս աշխարհ մեղավորներին փրկելու: Նա մկրտվեց, որ վերցներ աշխարհի մեղքերը և փրկեր մեղավորներին: Սա ջրի և արյան ճշմարտությունն է և փրկությունը: Ես այստեղ եմ այդ ճշմարտությունը ձեզ հայտնելու համար: Մի՞թե մենք փրկվելու էինք միայն Հիսուսի արյան միջոցով: Իհարկե ոչ: Մենք փրկվել ենք Հիսուսի մկրտության և Խաչի վրա Նրա արյան միջոցով:
Այսօր այնքան շատ են կեղծ մարգարեները, որոնք չեն հավատում Հիսուսի մկրտությանը: Հիսուսն ասեց. «Եվ ճշմարտությունը կճանաչեք. և ճշմարտությունը կազատե ձեզ» (Հովհաննու 8:32):
Մենք պետք է գիտենանք ճշմարտությունը: Մենք պետք է գիտենանք, թե ինչու Հիսուսը խոսեց Իր մկրտության մասին, և թե ինչու մենք պետք է հավատանք դրան: Պետք է գիտենանք, թե ինչու Աստված Հին Կտակարանում պատվիրեց Իսրայել ժողովրդին թլփատվել, և թե ինչու է Նա խոսում Զատկի գառան արյան մասին:
Երբ իմանում ենք պատմության միայն մի մասը, երբեք չենք կարողանում իմանալ ճշմարտությունը: «Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ քեզ. եթե մեկը ջրից և Հոգուց չծնվի, նա կարող չէ Աստծո արքայությունը մտնել» (Հովհաննու 3:5):
Մկրտվել Հիսուս Քրիստոսով
Ինչպե՞ս կարող ենք մասնակից լինել Քրիստոսի մահին
Հիսուսին փոխանցելով մեր մեղքերն Իր մկրտության միջոցով
Աստվածաշունչը վկայում է փրկության գաղտնիքը: Մի՞թե այն միայն Հիսուսի արյան միջոցով է: Ոչ: Փրկությունն իրականանում է միայն Հիսուսի մկրտության և արյան միջոցով: Պողոս առաքյալը շատ է խոսում այս մասին Հռոմեացիս 6 գլխում և մյուս Նամակներում:
Հռոմեացիս 6:3-8. «Կամ չգիտե՞ք թե քանիներս որ Հիսուս Քրիստոսով մկրտվեցանք` նրա մահվանը մկրտվեցանք: Մկրտությունովը նրա հետ թաղվեցանք մահի մեջ. որ ինչպես Քրիստոսը Հոր փառքովը մեռելների միջից հարություն առավ, այնպես մենք էլ կյանքի նորոգության մեջ ման գանք: Որովհետև նրա մահի նմանությունովը նրա հետ տնկվեցանք, ապա նրա հարությանն էլ նման կլինենք: Այս գիտենալով, որ մեր հին մարդը նրա հետ խաչվեցավ, որ մեղքի մարմինը խափանվի, որ այլևս չծառայենք մեղքին: Որովհետև նա որ մեռնում է` արդարացած է մեղքիցը: Եվ եթե Քրիստոսի հետ մեռանք, հավատում ենք` որ նրա հետ էլ կապրենք»:
Եկեք նայենք 5 համարին. «Որովհետև նրա մահի նմանությունովը նրա հետ տնկվեցանք, ապա նրա հարությանն էլ նման կլինենք»:
Նրա մահը մեր մահն է, որովհետև մեր բոլոր մեղքերը փոխանցվեցին Հիսուսին Իր մկրտության միջոցով: Եվ Քրիստոսի մկրտությունը միավորում է Իր արյունը մեր հետ:
Հավատալով Հիսուսի մկրտությանը և Նրա արյանը` կարող ենք միավորվել Հիսուսի հետ: «Մեղքի վարձքը մահն է» (Հռոմեացիս 6:23): Դրա համար Քրիստոսի մահը Խաչի վրա, դա մեր մահն է: Նա մկրտվեց, որ վերցներ մեր մեղքերն Իր վրա: Այս ճշմարտությանը հավատալը հնարավորություն է տալիս միանալու Հիսուս Քրիստոսին, մեր Փրկչին:
Մենք Կրոնապես Չպետք է Հավատանք Հիսուսին
Ի՞նչ է նշանակում. «Նա հավատարիմ է և արդար»
Որ Հիսուսը մեկընդմիշտ մաքրեց մեր բոլոր մեղքերը և փրկեց ամեն ճշմարտությանը հավատացողին
Շատ մարդիկ հավատում են Հիսուսին որպես կրոնական ապրելակերպ, նրանք գնում են եկեղեցի և անդադար ապաշխարում ու լաց են լինում աղոթելիս: Նրանք խոստովանում են իրենց մեղքերը և խնդրում են ներում: «Հիսուս, գիտեմ և հավատում եմ, որ Դու մահացել ես Խաչի վրա իմ պատճառով: Այո, հավատում եմ»:
Պարզ է, որ նրանք սխալ են հասկացել հետևյալ Սուրբ Գրային հատվածը. «Ապա թե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է և արդար որ մեր մեղքերը թողե մեզ, և սրբե մեզ ամեն անիրավությունից» (1 Հովհաննու 1:9): Նրանք պնդում են, որ ամենօրյա խոստովանություններով կարող են ստանալ մեղքերի թողություն: Բայց վերոհիշյալ հատվածը չի խոսում ամենօրյա մեղքերի խոստովանության մասին: Այս հատվածը խոսում է այն մասին, որ մեր մեղքերը ներվում են միամգամից, երբ մենք խոստովանում ենք դրանք:
«Ուրեմն հավատքը լսելուցն է, և լսելն Աստծո խոսքիցը» (Հռոմեացիս 10:17): «Եվ ճշմարտությունը կճանաչեք. և ճշմարտությունը կազատե ձեզ» (Հովհաննու 8:32):
Սիրելի քրիստոնյաներ ճշմարտությունը պարզ է: Եթե հավատում եք, որ Հիսուսը մահացավ Խաչի վրա առանց մեղքերն Իր վրա վերցնելու մկրտության միջոցով Հորդանան գետում, ապա ձեր հավատքը ապարդյուն է: Եթե որևէ քրիստոնյա ուզում է փրկվել իր մեղքերից, պետք է հավատա, որ իր մեղքերը փոխանցվել են Հիսուսին Իր մկրտության միջոցով, և որ Նա կրեց դատապարտությունը Խաչի վրա մեր փոխարեն: Այլ կերպ ասած, մենք պետք է հավատանք Հիսուսի մկրտությանը և արյանը:
«Եվ էլ ուրիշ ոչ մեկով փրկություն չկա. որովհետև ուրիշ անուն էլ չկա երկնքի ներքև մարդկանց տրված, որով կարելի լինի մեզ փրկվել» (Գործք Առաքելոց 4:12): Հիսուս Քրիստոսն Իր մկրտության միջոցով վերցրեց մեր բոլոր մեղքերը և դարձավ մեր Փրկիչը: Հիսուսը եկավ ջրով և արյունով, որ ազատի մեզ հավիտենական տանջանքից ու անեծքից: «Քանզի սրտով հավատում ենք արդարանալու համար, և բերանով դավանում ենք փրկվելու համար» (Հռոմեացիս 10:10): Դուք դեռ մեղավո՞ր եք, թե արդարացած:
Գաղատացիս 3:27. «Վասնզի ամենքդ` որ Քրիստոսումը մկրտվեցաք, Քրիստոսին հագած եք»: Այս հատավածը խոսում է այն ճշմարտության մասին, որ Հիսուսը խաչվեց Իր մկրտությունից հետո, որով Իր վրա էր վերցրել մարդկանց մեղքերը: Նա հարություն առավ երրորդ օրը և հիմա նստած է Աստծո աջ կողմը: Նա դարձավ Փրկության Տերը բոլոր նրանց համար, ովքեր հավատացին Իրեն:
Եթե Հիսուսը չմկրտվեր և չխաչվեր Խաչի վրա մեր փոխարեն, չէր դառնա մեր Փրկիչը: Մենք կարող ենք փրկվել, եթե հավատանք ջրի և Հոգու ավետարանին:
Նույնիսկ Մովսեսի Որդին
Ինչո՞ւ Աստված փորձեց սպանել Մովսեսին Եգիպտոսի ճանապարհին
Որովհետև նա չէր թլփատել իր որդիներին
Սիրելիներ սա ձեր մեղքերի թողության գաղտնիքն է Հիսուսի ջրի և արյան միջոցով: Մի հիանալի օրհնություն է, որ դուք հնարավորություն ունեք այս խոսքերը լսելու:
Հին Կտակարանում մարդիկ դառնում էին Աբրահամի ժառանգակիցները թլփատության և Զատկի գառան արյան միջոցով: Հիմա մենք դարձել ենք Աստծո ժողովուրդ, քանզի հավատացել ենք Հիսուսի մկրտությանը և արյանը: Աստված սրա հավաստիացումը ցույց տվեց Հին Կտակարանում Մովսեսի միջոցով:
Իսրայելացիներին ազատելու համար Աստված խոսեց Մովսեսի հետ և ասեց, որ նա դուրս հանի Իր ժողովրդին Եգիպտոսի գերությունից: Մովսեսն իր աներոջ` Հոթորի, թույլտվությամբ հեռացավ Մադիամի երկրից և ուղևորվեց դեպի Եգիպտոս իր կնոջ և զավակների հետ: Սակայն ճանապարհին, մի իջևանում, Տերը հանդիպեց նրան և ուզեց սպանել:
Բայց նրա կինը` Սեպփորան, գիտեր, թե որն է պատճառը; Նա վերցնում է մի սուր քար և դրանով թլփատում է իրենց որդուն և այդ նախակաշին գցում Մովսեսի ոտքերի տակ. «Դու ինձ համար մի արյունոտ փեսա ես»: Դրանից հետո Աստված թողնում է նրան շարունակելու ճանապարհը:
Սրանով Աստված ուզում էր հասկացնել, որ անպատճառ սպանելու էր բոլորին, եթե չթլփատվեին, նույնիսկ Մովսեսի որդուն: Իսրայելացիների համար թլփատությունն Աստծո ուխտի նշանն էր: Նրանք գիտեին, որ Աստված կտրելու էր Իր ժողովրդից բոլոր այն մարդկանց, նույնիսկ ազգի առաջնորդի որդուն, ովքեր մնում էին անթլփատ: Դրա համար որդուն չթլփատելու պատճառով Աստված զգուշացնում է Մովսեսին:
Աստվածաշունչն ասում է, որ Սեպփորան կտրում է որդու նախամաշկը և այն գցում Մովսեսի ոտքի տակ` ասելով. «Դու ինձ համար մի արյունոտ փեսա ես», որովհետև նա ընդունում էր Աստծո պատվերը թլփատության համար (Ելից 4:26):
Իսրայելացիներից ով որ թլփատված չէր, պետք է կտրվեր ժողովրդից: Միայն թլփատվածները կարող էին ուտել Զատկի գառան մսից և միանալ սուրբ արարողությանը որպես Աստծո ժողովուրդ:
Պողոս առաքյալը հրեա էր: Նա թլփատվել էր 8 տարեկանում, կրթություն էր ստացել Մեծ ռաբբի` Գամաղիելի, մոտ, և լավ էր հասկացել, թե ինչու Հիսուս Քրիստոսը մկրտվեց Հորդանան գետում, և թե ինչու Նա խաչվեց: Պողոս առաքյալն իր Նամակներում շատ է խոսում Հիսուսի մկրտության մասին:
Պողոս առաքյալը նաև խոսում է Հիսուսի արյան մասին որպես փրկության իրականացում: Արյունը Աստծո փրկության ծրագրի միայն վերջնական մասն է կազմում, մինչդեռ ճշմարիտ հոգևոր թլփատությունը Հիսուսի մկրտությունն է: Անիմաստ է շեշտադրել Հիսուսի արյունն առանց Նրա մկրտության:
Պողոս առաքյալը հաճախ է խոսում անմիջապես Հիսուսի Խաչի մասին: Ինչո՞ւ: Որովհետև դա մեր կատարյալ փրկության ապացույցն է: Եթե Հիսուսը կատարելապես Իր վրա վերցներ աշխարհի մեղքերը, բայց չկարողանար արյուն թափել Խաչի վրա որպես մեր մեղքերի դատապատիժ, ապա մենք կատարելապես չէինք փրկվի: Դրա համար Պողոս առաքյալն այդքան շատ է խոսում Խաչի մասին: Խաչը մեր փրկության վերջնական քայլն է:
Եթե փրկության ճշմարտությունն այս սերնդին կտակվեր առանց աղավաղումների, ապա հիմա շատերը կլինեին առանց մեղքերի: Բայց ցավոք սրտի ճշմարտությունը ժամանակի հետ կորել է, և շատ մարդիկ միայն լսել են Խաչի մասին` առանց հասկանալու Հիսուսի մկրտության իրական իմաստը:
Քանի որ նրանք հավատում են ավետարանի դատարկ կազմին, նրանք մնալու են մեղավորներ, չնայած նրա, որ ջերմեռանդորեն հավատում են Հիսուսին: Նրանք մեղավորներ են մնալու իրենց կրոնական կյանքի 10 կամ 50 տարիների ընթացքում:
Իմ Վկայությունը
Մի՞թե Աստծո համար մեղավորները արդար են
Ոչ: Արդարները նրանք են, ովքեր ազատված են մեղքից և դրանք փոխանցել են Հիսուսին Իր մկրտության միջոցով
Ես սկսեցի հավատալ Հիսուսին, երբ 20 տարեկան էի: Իսկ մինչ այդ տարիքը, գաղափար անգամ չունեի, թե որքան մեղքեր եմ գործել կյանքումս, որովհետև չգիտեի Աստծո օրենքը: Ես ապրում էի իմ գիտեցած ձևով առանց գիտենալու Աստծուն:
Հետո հիվանդացա: Այնքան հիվանդ էի, որ կարծում էի, թե մահանում եմ: Եվ որոշեցի, որ գոնե մահանալուց առաջ ազատվեմ իմ բոլոր մեղքերից: Լսել էի, որ Հիսուսը մահացել է իմ նման մեղավորների համար, և որոշեցի հավատալ Նրան: Սկզբում լի է ուրախությամբ և գոհությամբ:
Բայց որոշ ժամանակ անց զգացմունքներս թուլացան: Մի քանի տարի անց ես կրկին մեղքեր սկսեցի գործել: Նորից ու նորից մեղանչում էի: Տասը տարի անց ես կրկին նույն մեղավորն էի, միգուցե և ավելի մեղավոր, քան` առաջ: Ես հավատում էի Հիսուսին 10 տարուց ավել, բայց փաստը մնում էր փաստ, որ ես մնացել էի մեղավոր: Ես հավատացյալ էի, բայց նաև մեղավոր:
Ես երգում էի. «Ողբն ինձ չի փրկի: Չնայած որ դեմքս ծածկված էր արցունքներով, բայց այն չկարողացավ փարատել կասկածներս, չկարողացավ լվալ տարիների մեղքը: Ողբն ինձ չի փրկի»: Ամեն անգամ, որ մեղանչում էի, լացում էի:
«Սիրելի Աստված, խնդրում եմ ներիր ինձ այս մեղքի համար: Ներիր ինձ այս անգամ, և ես այլևս մեղք չեմ գործի»: Մեղանչելուց հետո աղոթում էի երեք անգամ, փակվում էի անկյունի սենյակում և երեք օր ծոմապահությամբ աղոթում: Ես լացում էի և Աստծուն խնդրում, որ ներեր ինձ: Երրորդ օրն ավելի լավ էի զգում` կարծելով, որ ընդունված եմ Աստծո կողմից:
«Ես կրկին մաքրեցի իմ մեղքերը: Ալելուիա»: Որոշ ժամանակ ապրում էի խաղաղությամբ, բայց շուտով կրկին մեղանչում էի Աստծո առաջ և նորից ընկնում հուսահատության մեջ: Եվ անընդհատ կրկնում էի նույն գործընթացը: Սկզբում այնքան էի ոգևորված իմ հավատքով, բայց որքան շատ էի հավատում, այնքան ավելի շատ էի զգում, որ մեղքերս կուտակվում են իրար վրա, ինչպես փոշին է կուտակվում դատարկ սենյակում:
Տաս տարի անց ավելի մեծ մեղավոր դարձա, քան սկզբում էի: «Ինչո՞ւ այդքան շուտ հավատացի Հիսուսին: Ավելի հեշտ կլիներ, եթե Հիսուսին հավատայի 80 տարեկանում, մահանալուց առաջ: Այդ ժամանակ շատ բան չէի հասկանա մեղքի մասին և ամեն օր չէի ապաշխարի»: Կարծում էի, որ պետք է ապրել Աստծո Կամքի համեմատ, բայց դա անհնար էր: Կարծում էի, թե արդեն խենթանում եմ:
Ես սկսեցի փնտրել Աստծուն: Երկար և քրտնաջան օրեր անցկացրի աստվածաբանություն ուսումնասիրելով, բայց մի քանի տարի անց սիրտս ավելի դատարկվեց: Նախքան կրոնական տեսությունների վերաբերյալ գրքեր կարդալը, ասում էի, որ ապրելու եմ Սուրբ Դեմիենի նման, երբեք չպետք է քնեմ հարմարավետ անկողիններում: Ես երդվել էի, որ երբեք չեմ բավարարի իմ կարիքները և փոխարենը ամբողջովին նվիրվելու եմ աղքատների կարիքները հոգալուն:
Այս սրբի կյանքն ուսումնասիրելուց հետո երդվեցի ապրել, ինչպես նա էր ապրում: Փորձում էի ասկետական կյանքով ապրել: Ծնկի էի գալիս չոր բետոնե հատակին և ժամերով աղոթում էի: Հետո ինձ թվում էր, թե իմ աղոթքներն ավելի իմաստալից են, իսկ հոգիս ավելի էր ուրախանում:
Բայց 10 տարի անց այլևս չկարողացա դիմանալ այդ ամենին: Եվ աղոթեցի. «Սիրելի Աստված, որ երկնքում ես, խնդրում եմ ներիր ինձ: Ամբողջ սրտով հավատում եմ Քեզ: Գիտեմ, որ չեմ փոխի իմ նվիրումը Քո հանդեպ, նույնիսկ եթե մեկը սպառնա ինձ դանակով սպանել: Բայց, չնայած որ ամբողջ սրտով հավատում եմ Քեզ, սրտումս զգում եմ դատարկություն: Ինչո՞ւ: Ինչո՞ւ եմ այդքան ջախջախված: Ինչո՞ւ եմ դառնում վատ հավատացյալ: Առաջներում այդքան չէի մտածում մեղքի մասին: Քեզ հավատալով հիմա դարձել եմ ավելի վատը: Ի՞նչ է պատահել ինձ»:
Հետո եկավ ժամանակ, որ ես հասկացա խնդրիս պատճառը: Հավատացի Աստծուն, բայց սրտումս դեռ ունեի մեղքեր: Այդ ժամանակ ես չգիտեի ճշմարտությունը, և դա բավական էր խենթանալու համար:
Սրտումս մեղքեր ունենալով ինչպե՞ս կարող էի մյուսներին պատմել աստվածային փրկության շնորհքի մասին: Ինչպե՞ս կարող էի մյուսներին բերել դեպի Հիսուսը: Ես նորից և նորից աղոթում էի: «Սիրելի Աստված ես շուտով ավարտելու եմ աստվածաբանական ճեմարանը և ձեռնադրվելու եմ որպես եկեղեցական ծառայող: Բայց եթե ծառայելու եմ մեղքերովս հանդերձ, ինչպե՞ս եմ պատմելու մյուսներին փրկության մասին: Ես ինքս մեղավոր եմ, և երբ կարդացի Պողոս առաքյալի Նամակները, հասկացա, որ եթե մեկը Քրիստոսի Հոգին չունի, Աստծո զավակը չէ: Բայց որքան էլ որ ջանքեր էի թափում, Հոգին ինձանում չէր: Սկզբում ինձ թվում էր, թե ես լավ հոգևոր եմ, բայց կամաց-կամաց այդ զգացմունքները գոլորշիացան: Ի՞նչ պատահեց: Խնդրում եմ օգնիր ինձ Տեր»:
Իրականում պատճառն այն էր, որ ես խաբում էի ինքս ինձ` կարծելով, որ փրկված եմ պարզապես Հիսուսին հավատալով: Երկար ժամանակ տառապում էի այս մտքերով:
Աստված խոստացավ հայտնվել բոլոր Իրեն փնտրողներին: Եվ Իր ճշմարտությամբ հայտնվեց նաև ինձ: Տասը տարի Հիսուսին հավատալուց հետո ես դեռ մեղավոր էի, բայց երբ իմացա Հիսուսի մկրտության և Նրա արյան գաղտնիքների մասին, երբ հայտնաբերեցի Հին Կտակարանի թլփատության իմաստը և հոգևոր թլփատությունը Նոր Կտակարանում, երբ հասկացա և հավատացի Քրիստոսի մկրտության միջոցով փրկության գաղտնիքը, իմ բոլոր տառապանքներն ավարտվեցին: Իմ հոգին դարձավ ձյունի պես սպիտակ:
Նույնը կլինի նաև ձեր հետ: Եթե հավատում եք Հիսուսի մկրտության և արյան ավետարանին, դուք նույնպես կազատվեք ձեր մեղքերից: Դուք կարող էք լինել ոչ կատարյալ, բայց կարդարանաք: Երբ այս ճշմարտությանը հավատաք սրտում և այն պատմեք մյուսներին, ապա նրանք նույնպես կփրկվեն և կփառավորեն մեր Տիրոջը` բղավելով. «Ալելուիա»:
Ուզում եմ շնորհավորել բոլոր եղբայրներին և քույրերին, որոնք արդեն փրկված են: Ես փառաբանում եմ Հիսուսին, որ փրկեց մեզ մեր բոլոր մեղքերից: Ալելուիա: Մենք ուրախությամբ ազատվեցինք մեր բոլոր մեղքերից:
Մեծ օրհնություն է սա, և մենք չենք կարող բառերով արտահայտել մեր ուրախությունը: Երգենք այս երգը. «Նրա անունը գաղտնիք է, քանզի այն չենք հռչակել ամեն արարվածի: Նրան շպրտեցին ինչպես շինարարներն են շպրտում անպետք քարերը, բայց Նրա անունը դարձավ ամենաթանկարժեք ադամանդը իմ սրտում»:
Հիսուսի Մկրտությունը և Արյունը Ավելի Քան Բավական է Մեղավորներին Փրկելու Համար
Ի՞նչն է հեռացնում մարդկանց մեղքերը
Հիսուսի մկրտությունը
Հիսուս Քրիստոսը մաքրեց աշխարհի բոլոր մեղքերը Հիսուսի մկրտության և արյան միջոցով: Նա հոգևորապես թլփատեց մեզ և դարձրեց Իր ժողովուրդը: Նա վերստին ծնվածների Աստվածն է:
Մեղքերն ունեն դատաստան: Բայց Հիսուսը մկրտվեց և կրեց մեղքերի դատաստանը Խաչի վրա: Հիսուսն Իր արյան միջոցով փրկեց բոլորիս և մահվան երրորդ օրը հարություն առավ: Հայր Աստվածը հարություն տվեց Հիսուսին մեռելներից:
Հիսուսի կյանքը մեր կյանքն է և մեր գոյության նշանը որպես Աստծո զավակներ: Նրա մկրտությունը վերցրեց մեր բոլոր մեղքերը, իսկ Նրա թանկարժեք արյունը ապացույցն է նրա, որ Հիսուսը կրեց դատապատիժը մեր փոխարեն:
Սիրելի ընկերներ իրո՞ք հավատում եք Հիսուսի մկրտությանը և Նրա արյանը: Նորից եմ հարցնում: Մի՞թե մեր փրկությունը ձեռք ենք բերում միայն Հիսուսի արյան միջոցով: Ոչ: Այն ձեռք ենք բերում Հիսուսի մկրտության և արյան միջոցով:
Ո՞վ է Հերետիկոսը
Ո՞վ է հերետիկոսը
Մեկը, որ մեղադրում է ինքն իրեն` չհավատալով Հիսուսի մկրտությանը
Սիրելի ընկերներ դեռ համարո՞ւմ եք ձեզ մեղավոր, չնայած որ ամեն օր խոստովանում եք ձեր հավատքը: Եթե մեղավոր եք, չնայած այն բանին, որ հավատում եք Հիսուսին, ապա դուք հերետիկոս եք: Հերետիկոսությունը Աստծո ճշմարտությանը չհավատալն է: Տիտոս 3:10. «Հերձվածող մարդից, երբոր առաջին և երկրորդ անգամ խրատել ես, ետ կաց: Գիտենալով որ այնպիսին ծռված է և մեղք է գործում ինքն իր անձը դատապարտելով»:
Ինքն իրեն դատապարտող անձն ասում է. «Սիրելի Աստված, ես մեղավոր եմ և հավատում եմ Քեզ, բայց դեռ մեղավոր եմ: Գիտեմ, որ մեղավոր եմ, և գիտեմ, որ դա ճշմարտություն է»:
Աստված ասում է նրան. «Դու դեռ մեղավո՞ր ես: Ուրեմն իմ զավակը չես: Դու հերետիկոս ես և ընկնելու ես դժոխքի կրակների մեջ»:
Եթե հավատում ես Հիսուսին առանց հավատալու Նրա մկրտության ավետարանին, եթե դատապարտում ես քեզ որպես մեղավոր, ուրեմն դու հերետիկոս ես Աստծո առաջ:
Ովքե՞ր են Ճշմարիտ Հավատացյալները
Ո՞րն է փրկության վկայությունը
Ջուրը, արյունը և Հոգին
Ովքեր հավատում են Հիսուսի մկրտության և արյան ավետարանին, ովքեր դարձել են Աստծո ժողովուրդ և ովքեր այլևս չունեն մեղքեր, նրանք արդարացած են: Ինչպե՞ս կարող եք մնալ մեղավորներ, եթե հավատում եք Հիսուսին: Մեղավորը չի կարող մտնել Աստծո Թագավորություն:
Ովքեր արդարացել են` հավատալով Հիսուսին, իրենց սրտում կրում են Աստծո վկայությունը: Վկայությունը Հիսուսի մկրտությունն ու արյունն է: Փրկությունը Հիսուս Քրիստոսի ծառայությունն էր աշխարհին:
Դրա համար ով որ չի հավատում մկրտության ավետարանին, որի միջոցով Հիսուսը վերցրեց մեր բոլոր մեղքերը, կտրվելու է Աստծուց:
Սիրելի եղբայրներ և քույրեր, դուք ընդունո՞ւմ եք այն ավետարանը, որը վկայում է փրկությունը Հիսուսի մկրտության և արյան միջոցով:
Ովքեր որ հավատում են Հիսուսի ծառայությանը, և ովքեր ընդունում են ջուրը, արյունը և Հոգին, փրկվելու են իրենց բոլոր մեղքերից: Սա է ճշմարտությունը և ջրի, արյան և Հոգու ավետարանի իմաստությունը:
Հիսուսը կատարելապես մաքրեց մեր բոլոր մեղքերն Իր մկրտության միջոցով, որպեսզի բոլոր մարդիկ կարողանան փրկվել Նրանով: Հիմա, եթե դուք ճշմարտապես հավատում եք Հիսուսին, ապա ոչ մի դեպքում չեք կարող մնալ մեղավոր:
Հիսուսը հարություն տվեց մեզ մեռելներից: Նա փրկեց բոլոր այն հոգիները, որոնք շեղվել էին Աստծուց սատանայի խաբեությունների շնորհիվ: Հիսուսն ուզում է գտնել բոլոր կորած հոգիները: Աստված գործում է Հիսուսի միջոցով ջրի, արյան և Հոգու ավետարանով: Նա կանչում է մեզ, և մենք կարող ենք փրկվել Հիսուսով:
Հավատո՞ւմ եք սրան: Ես վստահեցնում եմ, որ փրկությունը միայն արյունով չէ, այլ արյունով և ջրով` Հիսուսի մկրտության և Խաչի արյան միջոցով: Ովքեր պնդում են, որ փրկվել են արյան միջոցով, պետք է հասկանան, որ իրենք դեռ մեղավորներ են:
Բոլորս կարծում էինք, որ միայն Հիսուսի արյանը հավատալը բավական էր փրկվելու համար: Այդպես էինք կարծում առաջներում, բայց հիմա պետք է գիտակցենք, որ դա բավական չէ: Մենք փրկվել ենք և վերստին ծնվել հավատալով Հիսուս Քրիստոսին, որն եկավ ջրով, արյունով և Հոգով:
Ամեն մի մեղավոր կարող է վերստին ծնվել Հիսուսի մկրտության և արյան հավատքի միջոցով (1Հովհաննու 5:5-10): Փառք տանք Աստծուն: Ալելուիա: