• All e-books and audiobooks on The New Life Mission website are free
  • Explore multilingual sermons in global languages
  • Two new revised editions in English have been released
  • Check out our website translated into 27 languages
Search

Sermons

Թեմա 4: Լուծել Ամենօրյա Մեղքի Խնդիրը

[4-1] Ամբողջական փրկության Ավետարանը (Հովհաննու 13:1-17)

2021.03.27 310
Ամբողջական փրկության Ավետարանը(Հովհաննու 13:1-17)
«Զատկի տոնիցն առաջ` Հիսուսը գիտաց, որ իր ժամը հասել է, որ այս աշխարհքիցը փոխվի դեպի Հայրը, իրաններին` որ այս աշխարհքումն են` սիրեց. և մինչև վերջը սիրեց նրանց: Եվ երբոր ընթրիք էր լինում, սատանան արդեն Հուդա Սիմոնեան Իսկարիովտացու սրտի մեջ էր գցել, որ մատնե նրան: Հիսուսը գիտենալով, որ Հայրն ամեն բան իր ձեռն է տվել, և որ Աստվածանից դուրս եկավ, և Աստծո մոտ է գնում. Ընթրիքիցը վեր կացավ և հանդերձները վայր դրավ, և մի ղենջակ առավ իր մեջքը պատեց: Հետո ջուր ածեց կոնքը, և սկսեց աշակերտների ոտները լվանալ, և այն ղենջակովը սրբել, որ մեջքին պատած էր: Եվ Սիմոն Պետրոսի մոտ եկավ. և նա նրան ասեց. Տեր, դու՞ ես իմ ոտները լվանում: Հիսուսը պատասխանեց և ասեց նրան. Ինչ որ ես անում եմ, դու հիմա չես իմանում, բայց սրանից հետո կիմանաս: Պետրոսը նրան ասեց. Դու իմ ոտները չես լվանա հավիտյան. Հիսուսը պատասխանեց նրան. Եթե քեզ չլվանամ, ինձ հետ բաժին չունես: Սիմոն Պետրոսը ասեց նրան. Տեր, ոչ թե իմ ոտները միայն, այլ իմ ձեռքերը և գլուխն էլ: Հիսուսը նրան ասեց. Լվացածին բան պետք չէ, բացի ոտները լվանալ. այլ բոլորովին մաքուր է. և դուք մաքուր եք, բայց ոչ թե ամենքդ: Որովհետև գիտեր իրան մատնիչին. նրա համար ասեց, Ոչ թե ամենքդ մաքուր եք: Եվ երբոր նրանց ոտները լվացավ, իր հանդերձներն առավ` և դարձյալ սեղան նստեց, և նրանց ասեց. Գիտե՞ք ես ինչ արի ձեզ: Դուք ինձ կանչում եք Վարդապետ և Տեր, և լավ եք ասում, որովհետև եմ: Արդ եթե ես Տերս և Վարդապետս` ձեր ոտները լվացի, դուք էլ պետք է իրար ոտները լվանաք: Որովհետև ես ձեզ օրինակ տվի, որ ինչպես ես ձեզ արի, դուք էլ անեք: Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. Ծառան իր տերիցը մեծ չէ. ոչ էլ ուղարկվածը մեծ է իրան ուղարկողիցը: Եթե այս գիտեք, երանելի եք` թե որ այս անեք:»
 
 
Ինչո՞ւ Հիսուսը լվաց Պետրոսի ոտները Զատկի տոնի նախօրեին: Նախքան նրա ոտները լվալը, Հիսուսն ասեց. «Ինչ որ ես անում եմ, դու հիմա չես իմանում, բայց սրանից հետո կիմանաս:» Պետրոսը Հիսուսի լավագույն աշակերտն էր: Նա հավատում էր, որ Հիսուսն Աստծո Որդին է և վկայում էր, որ Հիսուսը Քրիստոսն է: Նրա ոտները լվանալու համար Հիսուսն ուներ լուրջ պատճառ: Երբ Պետրոսը վկայեց, որ Հիսուսը Քրիստոսն է, նշանակում է, նա հավատաց, որ Հիսուսը Փրկիչն է, որ փրկելու է իրեն բոլոր մեղքերից: 
 
Ինչո՞ւ Հիսուսը լվաց իր աշակերտների ոտները խաչելությունից առաջ
Նա ուզեց, որ նրանք հասկանան կատարյալ փրկությունը

Ինչու՞ Նա լվաց Պետրոսի ոտները: Հիսուսը գիտեր, որ Պետրոսը շուտով երեք անգամ ուրանալու է Իրեն, իսկ հետագայում շարունակելու է մեղքեր գործել: 
Եթե Հիսուսի համբարձումից հետո Պետրոսի սրտում մնային մեղքեր, նա անկարող կլիներ մեկ լինել Հիսուսի հետ: Բայց Հիսուսը գիտեր Իր բոլոր աշակերտների տկարությունները և չէր ուզում, որ իրենց մեղքերը բաժանեին Իրեն Իր աշակերտներից: Հետևաբար Նա պետք է նրանց սովորեցներ, որ իրենց բոլոր մեղքերը մաքրված են: Սա էր պատճառը, որ Նա լվաց Իր աշակերտների ոտները: Հիսուսը նախքան Իր մահանալը և համբարձվելը ուզեց համոզված լինել, որ Իր աշակերտները հասկանում են Իր մկրտության ավետարանը, ինչպես նաև իրենց կյանքի բոլոր մեղքերի մաքրման փաստը:
Հովհաննու 13 գլուխը խոսում է այն կատարյալ փրկության մասին, որը Հիսուսն իրականացրեց Իր աշակերտների համար: Իր աշակերտների ոտները լավանալու ժամանակ Նա հայտնեց Իր մկրտության ավետարանի իմաստությունը, որի միջոցով աշխարհի բոլոր մարդիկ կարող են մաքրվել իրենց մեղքերից: 
«Այլևս մի խաբվեք սատանայի կողմից: Ես վերցրել եմ ձեր բոլոր մեղքերն Իմ մկրտությամբ Հորդանան գետում, և Ես Խաչի վրա կրելու եմ այդ մեղքերի պատիժը: Ապա հարություն եմ առնելու մեռելներից և իրականացնելու կատարյալ փրկությունը բոլորիդ համար, որ դուք կարողանաք վերստին ծնվել: Սովորեցնելու ձեզ, որ Ես արդեն վերցրել եմ ձեր բոլոր մեղքերը, նույնիսկ ձեր ապագա մեղքերը, սովորեցնելու ձեզ մեղքերի թողության իրական ավետարանը, ես լվանում եմ ձեր ոտներն Իմ խաչելությունից առաջ: Սա է վերստին ծնվելու ավետարանի գաղտնիքը: Բոլորդ պետք է այսպես հավատաք:» 
Մենք բոլորս պետք է հասկանանք այն պատճառը, թե ինչու Հիսուսը լվաց Իր աշակերտների ոտները և ինչու ասեց. «Ինչ որ ես անում եմ, դու հիմա չես իմանում, բայց սրանից հետո կիմանաս:» Միայն այդ դեպքում կկարողանանք հավատալ վերստին ծնվելու ավետարանին, և ինքներս կծնվենք վերստին: 
 
 
Հիսուսի խոսքերը Հովհաննու 13:12-ում
 
Ի՞նչ են անօրենությունները
Դրանք մեղքեր են, որոնք գործում ենք ամեն օր մեր տկարության պատճառով

Նախքան խաչելությունը, Հիսուսը Զատկի տոնը նշեց իր աշակերտների հետ և Իր ձեռքերով նրանց ոտները լվալով ` վստահություն ներշնչեց նրանց մեջ մեղքերից ազատվելու ավետարանի հանդեպ: 
«Հիսուսը գիտենալով, որ Հայրն ամեն բան իր ձեռն է տվել, և որ Աստվածանից դուրս եկավ, և Աստծո մոտ է գնում. Ընթրիքիցը վեր կացավ և հանդերձները վայր դրավ, և մի ղենջակ առավ իր մեջքը պատեց: Հետո ջուր ածեց կոնքը, և սկսեց աշակերտների ոտները լվանալ, և այն ղենջակովը սրբել, որ մեջքին պատած էր: Եվ Սիմոն Պետրոսի մոտ եկավ. և նա նրան ասեց. Տեր, դու՞ ես իմ ոտները լվանում: Հիսուսը պատասխանեց և ասեց նրան. Ինչ որ ես անում եմ, դու հիմա չես իմանում, բայց սրանից հետո կիմանաս» (Հովհաննու 13:3-7): 
Նա քարոզեց Իր աշակերտներին մկրտության ավետարանը և մեղքերի քավությունն` Իր մկրտության ջրի միջոցով: 
Այդ ժամանակ, երբ դեռ չէր ուրացել Հիսուսին, Պետրոսը չէր կարող հասկանալ, թե ինչու է Հիսուսը լվանում իր ոտները: Եվ երբ Պետրոսը իրապես հասկացավ, թե ինչ է արել Հիսուսն իր համար, նրա հավատքը Հիսուսի հանդեպ փոխվեց: Հիսուսն ուզում էր սովորեցնել նրան մեղքերի թողության մասին, Իր մկրտության ջրի ավետարանի մասին: 
Նա մտահոգություն ուներ, որ Պետրոսը չի կարողանա միանալ Իրեն ապագա մեղքերի, այլ կերպ ասած, մարմնի մեղքերի պատճառով: Հիսուսը լվաց նրանց ոտները, որ սատանան չկարողանա խափանել աշակերտների հավատքը: Պետրոսն ավելի ուշ հասկացավ, թե ինչու: 
Հիսուսը պատրաստեց մի ճանապարհ, որի շնորհիվ Իր մկրտությանը և արյանը հավատացող ամեն մարդ կարող է փրկվել իր բոլոր մեղքերից: 
Հովհաննու 13 գլխում գրված են այն խոսքերը, որոնք Հիսուսը խոսեց Իր աշակերտներին` նրանց ոտները լվանալու ժամանակ: Դրանք շատ կարևոր բառեր են, որոնք շատ լավ հասկանում են վերստին ծնված քրիստոնյաները: 
Զատկի տոնից հետո Հիսուսը լվաց Իր աշակերտների ոտները, որպեսզի նրանք հասկանային, որ Նա արդեն մաքրել է իրենց կյանքի բոլոր մեղքերը: Հիսուսն ասեց. «Թե ինչու եմ լվանում ձեր ոտները, հիմա չեք հասկանա, բայց հետո կհասկանաք:» Այս բառերը, որ Նա արտասանեց Պետրոսին, պարունակում են մեծ ճշմարտություն հավիտենական փրկության վերաբերյալ: 
Բոլորս պետք է գիտենանք և հավատանք Հիսուսի մկրտությանը, որը մաքրեց մեր բոլոր մեղքերն ու անօրենությունները: Հիսուսի մկրտությունը Հորդանան գետում` ձեռքերը դնելու միջոցով մեղքերը փեխանցելու ավետարանն է: Բոլորս պետք է հավատանք Հիսուսի խոսքերին: Նա Իր մկրտությամբ վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը և իրականացրեց մեղքերի թողությունն Իր խաչելությամբ: Հիսուսը մկրտվեց, որպեսզի բոլորն ազատվեն իրենց մեղքերից: 
 
 

Մեր կյանքի բոլոր մեղքերի և անօրենությունների թողությունը ստացանք Հիսուսի մկրտության և արյան միջոցով 

 
Ո՞րն է սատանայի «ծուղակը» արդարների համար
Սատանան փորձում է խաբել արդարներին, որ նրանք նորից դառնան մեղավորներ
 
Հիսուսը գիտեր, որ Իր խաչվելուց, հարություն առնելուց և Երկինք համբարձվելուց հետո սատանան և կեղծ մարգարեները կգան ու կփորձեն խաբել Իր աշակերտներին: Մենք տեսնում ենք Պետրոսի հավատքի վկայությունը. «Դու ես Քրիստոսը, կենդանի Աստծո Որդին:» Նա հավատում էր Հիսուսին: Բայց Հիսուսն ուզում էր մեկ անգամ էլ հիշեցնել մեղքերի թողության ավետարանի մասին: Այդ ավետարանը Իր մկրտության ավետարանն էր, որի միջոցով Նա վերցրել էր աշխարհի բոլոր մեղքերը: Նա ուզում էր դա մեկ անգամ էլ քարոզել Պետրոսին, մյուս աշակերտներին և մեզ: «Ինչ որ ես անում եմ, դու հիմա չես իմանում, բայց սրանից հետո կիմանաս:» 
Ամեն անգամ, որ Հիսուսի աշակերտները մեղք էին գործում, սատանան մեղադրում էր նրանց. «Նայիր, տես, եթե դեռ մեղքեր ես գործում, ինչպե՞ս կարող ես ասել, որ դու անմեղ ես, մեղքեր չունես: Դու փրկված չես, դու նման ես մյուս մեղավորներին:» Այդ վարակը կանխելու համար, Հիսուսն ասեց նրանց, որ Իր մկրտությանը հավատալով նրանց բոլոր մեղքերը ներված են. իրենց կյանքի բոլոր մեղքերը` անցյալ, ներկա և ապագա: 
«Բոլորդ գիտեք, որ Ես մկրտվեցի: Ես Հորդանան գետում մկրտվեցի նրա համար, որ ջնջեմ ձեր բոլոր մեղքերը, բնածին և ապագա մեղքերը: Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչու Ես մկրտվեցի, և ինչո՞ւ մահացա Խաչի վրա:» Հիսուսը լվաց Իր աշակերտների ոտները, որպեսզի հասկացնի նրանց, որ Իր մկրտությամբ վերցրել է նրանց բոլոր մեղքերը , իսկ Խաչի վրա կրելու է դրանց պատիժը: 
Հիմա ես և դուք փրկված ենք մեր մեղքերից` հավատալով Հիսուսի մկրտությանը և արյանը, որով ստացել ենք մեղքերի թողություն: Հիսուսը մկրտվեց և խաչվեց մեր փոխարեն: Նա ջնջեց մեր մեղքերն Իր մկրտությամբ և արյամբ: Ով որ գիտե և հավատում է մեղքերի թողության ավետարանին, ազատվում է իր բոլոր մեղքերից:
Իսկ ի՞նչ են անելու վերստին ծնվածները փրկվելուց հետո: Նրանք պետք է ընդունեն իրենց ամենօրյա մեղքերը և հավատան Հիսուսի մկրտության և արյան միջոցով տրված փրկությանը, մեղքերի թողության ավետարանին: Մեղքերի թողության ավետարանն այն է, ինչ մենք` վերստին ծնվածներս, պետք է կնքենք մեր սրտի վրա: 
Միայն այն, որ դու մեղք ես գործում նորից, մի՞թե քեզ կրկին դարձնում է մեղավոր: Ոչ: Գիտենալով, որ Հիսուսը վերցրել է մեր բոլոր մեղքերը, ինչպե՞ս կարող ենք նորից լինել մեղավոր: Հիսուսի մկրտությունը և Խաչի արյունը բոլորիս մեղքերի թողության ավետարանն է: Ով որ հավատա այս իրական ավետարանին, որով ներվում են բոլոր մեղքերը, կստանա վերստին ծնունդ և Աստծո աչքին կդառնա «արդար:» 
 
 

Արդարները երբեք չեն կարող կրկին դառնալ մեղավորներ

 
Ինչո՞ւ արդարները երբեք չեն կարող կրկին դառնալ մեղավորներ
Որովհետև Հիսուսն արդեն քավել է նրանց կյանքի բոլոր մեղքերը

Եթե հավատում եք մեղքերի թողության, այսինքն ջրի և Հոգու ավետարանին, բայց դեռ ձեզ մեղավոր եք զգում ամենօրյա սխալների համար, ապա պետք է գնաք Հորդանան, որտեղ աշխարհի մեղքերը վերցնելու համար մկրտվեց Հիսուսը: Եթե մեղքերի թողություն ստանալուց հետո կրկին զգաք ձեզ մեղավոր, ուրեմն Հիսուսը պետք է նորից և նորից մկրտվի ձեր ամեն մի մեղքի համար: Դուք պետք է հավատաք մեղքերի թողությանը` Հիսուսի մկրտության միջոցով փրկությանը: Պետք է երբեք չմոռանաք, որ Հիսուսը մեկընդմիշտ վերցրել է ձեր բոլոր մեղքերն Իր մկրտության միջոցով: Դուք պետք է անսասան հավատք ունենաք այն բանի հանդեպ, որ Հիսուս Քրիստոսը ձեր Փրկիչն է:
Հիսուսին որպես Փրկիչ հավատալը նշանակում է, որ դուք հավատում եք Նրա մկրտությանը, որով ազատված եք ձեր բոլոր մեղքերից: Եթե իրոք հավատում եք Նրա մկրտությանը, Խաչին, մահին և հարությանը, դուք երբեք չեք կարող կրկին դառնալ մեղավոր, անկախ այն բանի, թե որքան մեծ է ձեր գործած մեղքը: Հավատքով դուք փրկված եք ձեր կյանքի բոլոր մեղքերից: 
Հիսուս Քրիստոսը մաքրել է նաև մեր ապագա մեղքերը, ինչպես նաև անգիտակցորեն և մեր տկարությունից գործած մեղքերը: Եվ քանի որ Հիսուսն ուզում էր շեշտել Իր մկրտության կարևորությունը, լվաց Իր աշակերտների ոտները ջրով, որը խորհրդանշում էր մեղքերի թողության ավետարանը, Իր մկրտությունը: Հիսուս Քրիստոսը մկրտվեց, խաչվեց, հարություն առավ և համբարձվեց Երկինք, որ իրականացներ մեղավորների ամբողջական քավության Աստծո խոստումը: Որպես հետևանք, Նրա աշակերտները կարողացան քարոզել մեղքերի թողության ավետարանը, Հիսուսի մկրտությունը, Խաչը և հարությունը, մինչև իրենց կյանքի վերջին օրը: 
 
 
Պետրոսի մարմնավոր տկարությունը
 
Ինչո՞ւ Պետրոսն ուրացավ Հիսուսին
Որովհետև նա տկար էր

Աստվածաշունչն ասում է, որ Պետրոսը հանդիպելով Կայափա բարձրյալ քահանայի մարդկանց, մեղադրվեց Հիսուսի հետևորդ լինելու մեջ: Եվ այդ ժամանակ նա երկու անգամ հրաժարվեց, ասելով. «Ոչ, ես չեմ ճանաչում այս Մարդուն:» Ապա երրորդ անգամ նա անիծեց և երդվեց, որ չի ճանաչում: 
Եկեք կարդանք այդ հատվածը Մաթևոս 26 գլխում. «Եվ Պետրոսը դւորսը նստած էր սրահումը, և մեկ աղախին եկավ նրա մոտ և ասեց. Դու էլ Գալիլեացի Հիսուսի հետ էիր: Նա էլ բոլորի առաջին ուրացավ և ասեց. Ես չեմ իմանում թե դու ինչ ես ասում: Եվ երբոր նա դուրսը բակը գնաց, մի ուրիշը նրան տեսավ և այնտեղ լինողներին ասեց. Սա էլ էր Նազովրեցի Հիսուսի հետ: Եվ նա դարձյալ ուրացավ երդումով, թե Ես այն մարդին չեմ ճանաչում: Եվ քիչ ժամանակից հետո այնտեղ կանգնողները եկան և Պետրոսին ասեցին. Ճշմարիտ` դու էլ նրանցից ես. որովհետև քո խոսելն էլ հայտնի է անում քեզ: Այն ժամանակ նա սկսեց անիծել և երդվել` թե այն մարդին չեմ ճանաչում, և շուտով հավը խոսեց: Եվ Պետրոսը հիշեց Հիսուսի այն խոսքն, որ ասեց թե Հավը խոսելուց առաջ` երեք անգամ կուրանաս ինձ. և դուրս գնաց դառնապես լացավ» (Մաթևոս 26:69-75): 
Պետրոսն իրոք հավատում էր Հիսուսին և հավատարմորեն հետևեց Նրան: Նա հավատում էր, որ Տեր Հիսուսն իր Փրկիչն է և գալիք «Մարգարեն:» Բայց երբ Հիսուսին տարան Պիղատոսի մոտ և արդեն վտանգավոր էր նրա համար Հիսուսի հետևորդ լինելը, նա երեք անգամ ուրացավ Հիսուսին և անիծեց Նրան: 
Պետրոսը վստահ էր, որ երբեք չի ուրանալու Հիսուսին, բայց Հիսուսը գիտեր դա: Հիսուսը շատ լավ գիտեր Պետրոսի տկարությունները: Եվ Հիսուսը լվաց Պետրոսի ոտները ու դրոշմեց փրկության ավետարանը նրա մտքում, ինչպես գրված է Հովհաննու 13 գլխում. «Դու ապագայում էլ մեղքեր կգործես, բայց Ես մաքրել եմ նույնիսկ քո ապագա մեղքերը:»
Պետրոսը կյանքի վտանգի պարագայում իրականում ուրացավ իր Տիրոջը, բայց դա ցույց է տալիս իր մարմնի տկարությունը: Ուստի Իր աշակերտներին ապագա անօրենություններից և մեղքերից ազատելու համար, Հիսուսը լվաց նրանց ոտները: 
«Ես պետք է ջնջեմ նաև ձեր ապագա մեղքերը: Ես խաչվելու եմ, որովհետև Իմ մկրտությամբ վերցրել եմ ձեր բոլոր մեղքերը և Խաչի վրա Իմ մահով վճարելու եմ դրանց դիմաց` դառնալով ձեր իրական Փրկիչը: Ես եմ ձեր Աստվածն ու Փրկիչը: Ես վճարելու եմ ձեր մեղքերի բոլոր պատժավճարները և Իմ մկրտությամբ և արյամբ դառնալու եմ ձեր Հովիվը: Ես եմ ձեր փրկության Հովիվը:» 
Որպեսզի այս ճշմարտությունը սերմանվեր Իր աշակերտների սրտերում, Հիսուսը Զատկի տոնից հետո լվաց նրանց ոտները: Սա է ավետարանի ճշմարտությունը: 
Քանի որ մեր մարմինը տկար է, նույնիսկ վերստին ծնունդ ունենալուց հետո մենք մեղանչում ենք: Իհարկե լավ կլինի մեղքեր չգործել, բայց եթե ամեն դեպքում հանդիպենք այնպիսի իրավիճակի, ինչպիսին Պետրոսինն էր, ապա դա ոչ դիտավորյալ մեղք է: Մենք ապրում ենք մարմնում, և երբեմն հանդիպում ենք շատ վատ իրավիճակների մեր մեղքերի պատճառով: Մարմինը մեղանչելու է այնքան, որքան մենք ապրում ենք այս աշխարհում, բայց Հիսուսն Իր մկրտությամբ և Խաչի արյունով մաքրել է մեզ մեր բոլոր մեղքերից:
Մենք չենք ուրանում, որ Հիսուսը մեր Փրկիչն է, բայց ապրելով մարմնի մեջ` մենք հաճախ մեղանչում ենք Աստծո կամքին հակառակ: Եվ այդ ամենի պատճառն այն է, որ մենք ծնվում ենք մեղավոր մարմնով: 
Հիսուսը լավ գիտեր, որ մենք մեղքեր ենք գործելու, և Նա դարձավ մեր Փրկիչն Իր մկրտությամբ և արյամբ վճարելով այդ մեղքերի դիմաց: Նա ազատեց նրանց բոլոր մեղքերից, ովքեր հավատում են Իր շնորհած փրկությանը և հարությանը: 
Ահա հենց այս պատճառով բոլոր չորս Ավետարանները սկսվում են Հովհաննես Մկրտչի կողմից Հիսուսի մկրտության պատմությամբ: Նրա երկրային կյանքի նպատակն այն էր, որ Նա իրականացներ վերստին ծնվելու ավետարանը, փրկության ավետարանը: 
 
Որքա՞ն ենք մեղանչում մարմնում
Ամբողջ մեր կյանքի ընթացքում, մինչև ի մահ

Պետրոսն ուրացավ Հիսուսին ոչ մեկ անգամ, և ոչ էլ երկու անգամ, այլ երեք անգամ: Պատկերացնում եք, թե ինչպիսի՞ սրտի ցավ նա զգաց, երբ ուրացավ իր Տիրոջը, ինչպիսի՞ ամոթի զգացում պատեց նրան: Նա երդվել էր Հիսուսի առջև, որ երբեք չի ուրանա Նրան: Բայց նա մեղանչեց, որովհետև գտնվում էր տկար մարմնում, բայց որքա՞ն դժբախտ էր հավանաբար իրեն զգում, երբ տեղի տվեց իր տկարությանը և ուրացավ Հիսուսին ոչ թե մեկ, այլ երեք անգամ: Որքա՞ն մեծ ցավ ապրեց նա, երբ Հիսուսը մեկ անգամ ևս նայեց նրան կարեկցությամբ: 
Բայց Հիսուսն այս ամենը գիտեր և ավելին: Նա ասեց. «Ես գիտեմ, որ դուք նորից եք մեղանչելու: Բայց ես արդեն Իմ մկրտությամբ վերցրել եմ այդ մեղքերը, որ գործելու եք ապագայում, որպեսզի դրանք ձեզ նորից չդարձնեն մեղավորներ և հեռու չպահեն ձեզ Ինձանից: Ես ձեր կատարյալ Փրկիչն եմ դարձել Իմ մկրտության և մահվան դատապատիժը կրելու միջոցով: Ես ձեր Աստվածն եմ, ձեր Հովիվը: Հավատացեք մեղքերի թողության ավետարանին: Ես միշտ սիրելու եմ ձեզ, թեկուզ դուք շարունակաբար մեղանչեք ձեր մարմնում: Մեղքերի թողության ավետարանը հարատև է, ինչպես և Իմ սերը ձեր հանդեպ:»
Հիսուսն ասում է Պետրոսին և մյուս աշակերտներին. «Եթե քեզ չլվանամ, ինձ հետ բաժին չունես:» Հովհաննու 13 գլխում Հիսուսը խոսում է այս ավետարանի մասին, որպեսզի Իր աշակերտները հասկանային ջրից և Հոգուց վերստին ծնվելու կարևորությունը: Դուք հավատո՞ւմ եք սրան: 
Հովհաննու 13:9 «Սիմոն Պետրոսը ասեց նրան. Տեր, ոչ թե իմ ոտները միայն, այլ իմ ձեռքերը և գլուխն էլ: Հիսուսը նրան ասեց. Լվացածին բան պետք չէ, բացի ոտները լվանալ. այլ բոլորովին մաքուր է. և դուք մաքուր եք:» 
Սիրելի բարեկամներ, դուք ապագայում «մարմնական» մեղքեր գործելու՞ եք, թե ոչ: Անշուշտ գործելու եք: Բայց Հիսուսն ասում է, որ մաքրել է մեր բոլոր մեղքերը, նույնիսկ մեր ապագա մեղքերը: Նա մաքրել է մեր բոլոր հանցանքներն ու մեղքերն Իր մկրտությամբ և արյամբ, և խաչելությունից առաջ հստակորեն քարոզեց Իր աշակերտներին ճշմարտության խոսքը, քավության ավետարանը:
Քանի որ մենք, մեր բոլոր տկարություններով հանդերձ, ապրում ենք մարմնում, մենք չենք կարող չմեղանչել: Հիսուսն Իր մկրտությամբ մաքրեց աշխարհի բոլոր մեղքերը: Նա ոչ միայն լվաց մեր գլուխն ու մարմինը, այլ նաև` մեր ոտները, մեր ապագա բոլոր մեղքերը: Սա վերստին ծնվելու, Հիսուսի մկրտության ավետարանն է: 
Հիսուսի մկրտությունից հետո, Հովհաննես Մկրտիչը վկայեց. «Ահա Աստծո Գառը, որ վեր է առնում աշխարհի մեղքը» (Հովհաննու 1:29): Մենք պետք է հավատանք, որ մեր բոլոր մեղքերը փոխանցվել են Հիսուսին Իր մկրտության միջոցով: 
Այս մեղավոր աշխարհում մենք չենք կարող մեղքեր չգործել: Սա անհերքելի իրականություն է: Եվ երբ էլ, որ մեր մարմնի տկարությունն իրեն զգացնել տա, պետք է ինքներս մեզ հիշեցնենք, որ Հիսուսը վերցրել է մեր և աշխարհի բոլոր մեղքերը` փրկության ավետարանի միջոցով, և Իր արյամբ վճարել է այդ մեղքերի համար: Մենք պետք է Նրանից անչափ շնորհակալ լինենք: Եկեք հավատքով խոստովանենք, որ Հիսուսը մեր Փրկիչն է և Աստվածը: Փառք Աստծո: 
Այս աշխարհում ամեն մարդ մեղք է գործում: Մարդիկ անդադար մեղք են գործում և մահանում են այդ հարատև մեղքերից: 
 
 
Չար մտքեր մարդկանց սրտերում 
 
Ի՞նչն է պղծում մարդուն
Մեղքերը և չարամտությունը
 
Մաթևոս 15:19-20 «Որովհետև սրտիցը դուրս են գալիս չար խորհուրդներ, սպանություններ, շնություններ, պոռնկություններ, գողություններ, սուտ վկայություններ, հայհոյություններ: Սրանք են մարդին պղծողը, բայց անլվա ձեռքերով ուտելը մարդին չի պղծում:» Բազմաթիվ մեղքերի պատճառով մարդու սիրտը պղծված է: 
 
 
Մարդը պետք է ընդունի իր չար բնույթը
 
Ի՞նչ կա մարդու սրտում
12 տեսակ մեղքերի (Մարկոս 7:21-23)

Մենք պետք է կարողանանք ասել. «Այդ 12 տեսակի մեղքերը ներկա են ամեն մարդկանց սրտերում: Ես ունեմ այդ մեղքերը: Այդ 12 տեսակի մեղքերը, որոնց մասին գրված է Աստվածաշնչում, կան իմ սրտում:» Նախքան ջրից և Հոգուց վերստին ծնվելը, մենք պետք է ընդունենք, որ այդ մեղքերն ունենք ի սկզբանե: Մենք պետք է գիտակցենք, որ Աստծո առաջ կատարյալ մեղավորներ ենք, բայց շատ հաճախ մենք չենք ընդունում դա: Շատերն արդարացնում են իրենց մեղքերն ասելով. «Ես նման չար մտքեր չունեի իմ սրտում: Ես պարզապես մի պահ շեղվեցի:» 
Իսկ ի՞նչ է ասում Հիսուսը: Նա հստակորեն ասում է, որ ինչ որ դուրս է գալիս մարդու սրտից, «պղծում» է նրան: Նա ասում է, որ մարդիկ չարամիտ են: Ի՞նչ եք կարծում, ձեր մեջ կա՞ն չար մտքեր, թե` ոչ: Իսկ գիտեք, որ ամեն մարդ ունի չար մտքեր: Այո, ամեն մարդ չարամիտ է: 
Մի քանի տարի առաջ Սեուլ քաղաքում մի մեծ հանրախանութ փլուզվեց: Շատ ընտանիքներ, որ հարազատների էին կորցրել, հուսահատության մեջ էին, իսկ ոմանք էլ եկել էին զվարճանալու այդ ողբերգական պատկերով: 
Ոմանք կարծում էին. «Որքա՞ն մարդ մահացավ: 200: Ոչ, հավանաբար 300 կամ միգուցե ավել: Դե, ավելի հետաքրքրական կլիներ, եթե զոհվածների թիվը մեծ լիներ, օրինակ` հազար կամ ավել...:» Մարդկանց սիրտն այսպիսին է: Մենք պարզապես պետք է ընդունենք այս ճշմարտությունը: Պատկերացնում եք, թե որքան անհարգալից էր շատերի վերաբերմունքը մահացածների հանդեպ: Որքան մեծ ցավ էր մահացածների հարազատների համար: Ոմանք ֆինանսական հսկա կորուստներ ունեցան: 
Սակայն որոշ ականատեսներ այնքան էլ կարեկից չգտնվեցին: «Եթե մահացածների թիվը անցներ հազարը, միգուցե ավելի հետաքրքրական կլիներ: Ինչ տեսարան: Ի՞նչ տեղի կունենար, եթե սա պատահեր զվարճությունների այգում, որ լի է հազարավոր մարդկանցով: Հազարավոր մարդիկ հավանաբար կմնային փլատակների տակ: Եվ հաստատ ավելի հետաքրքիր կլիներ այդ տեսարանը, քան` սա:» Շատերն են այսպես կարծում: Նույնատիպ կարծիքներ կարելի լսել մեքենաների վթարների համար: Հետաքրքրասեր ականատեսները հիասթափվում են փոքր վթարների պատճառով: 
Բոլորս գիտենք, թե որքան չար կարող ենք երբեմն լինել: Իհարկե այդ չար մտքերը չենք բարձրաձայնում, փորձում ենք կրճտացնել մեր ատամները և վթարի ժամանակ ցավակցական բառեր ենք արտասանում, բայց հոգու խորքում ցանկանում ենք, որ այն լիներ ավելի տպավորիչ: Մենք սիրում ենք տեսնել սարսափելի ողբերգություններ, որտեղ հազարավոր մարդիկ են սպանված, եթե իհարկե այդ ամենը չի վնասում մեր շահերին: Ահա այսպիսին է մարդկային սիրտը: Շատերս էինք այսպիսին, մինչ իրական վերստին ծնունդը: 
 
 
Սպանություն ամեն մարդու սրտում 
 
Ինչու՞ ենք մեղանչում
Մեր սրտերում ունեցած չարամտության պատճառով

Աստված ասում է, որ ամեն մարդու սրտում կա սպանության մեղք: Բայց շատերն են հրաժարվում, ասելով. «Ինչպե՞ս եք դա ասում, ես ոչ մի սպանության մտքեր չունեմ իմ սրտում: Ինչպե՞ս եք ինձ անվանում մարդասպան:» Նրանք երբեք չեն ընդունում, որ սրտի խորքում մարդասպան են: Նրանք կարծում են, որ մարդասպաններն այլ տիպի են: 
«Սերիական մարդասպանը, որի մասին լսել ենք լուրերով, և կամ մեկ ուրիշ հանցագործներ, որ տան նկուղում այրել են մարդկանց, իրենց սրտում ունեն սպանության մեղք: Բայց նրանք պատկանում են մարդկանց այլ տիպերին: Ես երբեք նրանց նման չեմ: Նրանք հանցագործներ են, իսկական մարդասպաններ:» Նրանք վրդովված բղավում են. «Նման վայրագները պետք է ջնջվեն երկրիս երեսից: Այդպիսի հանցագործները պետք է դատապարտվեն մահվան:» 
Բայց ցավոք սրտի, նման սպանության մտքեր կան ինչպես այդ սերիական մարդասպանների սրտերում, այնպես էլ այդ վրդովված մարդականց: Աստված ասում է, որ բոլորն իրենց սրտում մարդասպան են: Մենք պետք է ընդունենք Աստծո Խոսքը, որը տեսնում է մեր սրտի և մտքի խորքերը: Պետք է ընդունենք, որ «Ես սպանության մեղք ունեմ իմ սրտում:» 
Աստված ասում է, որ մենք չարամիտ ենք, ներառյալ սպանության մտքերը: Եկեք չմերժենք Աստծո Խոսքը: Մարդկային սերունդը գնալով ավելի է չարանում, իսկ ինքնապաշտպանության գործիքներն օգտագործվում են չար նպատակներով: Այդ ամենը մեր սրտում ունեցած սպանության մեղքի արդյունքն է: Մարդը կարող է սպանել զայրույթի պոռթկումով կամ վախից դրդված: Ես չեմ ասում, թե բոլորս փաստացի գործում ենք սպանություն, բայց մենք բոլորս դրա մասին մտածում ենք մեր սրտում: 
Բոլորս ծնվում ենք մեր սրտում չար մտքերով: Ոմանք իրոք դառնում են մարդասպաններ, ոչ թե այն պատճառով, որ ծնված են որպես մարդասպան, այլ որովհետև բոլորս էլ ի վիճակի ենք գործելու սպանություն: Աստված ասում է, որ մենք չար մտքեր և սպանության մտքեր ունենք մեր սրտերում: Դա ճշմարտություն է, և ոչ մեկը բացառություն չի կազմում այս ճշմարտության մեջ: 
Հետևաբար ճիշտ կլիներ, որ ընդունենք Աստծո Խոսքը և հնազանդվենք դրան: Մենք մեղանչում ենք, որովհետև բոլորս չարամիտ ենք ի ծնե: 
 
 
Շնություն մեր սրտում 
 
Աստված ասում է, որ ամեն մարդ իր սրտում ունի շնության մեղք: Համաձա՞յն եք: Ընդունո՞ւմ եք, որ ձեր սրտում կա շնության մեղք: Իրականում շնության մեղք կա բոլորի սրտերում:
Դրա պատճառով ամեն տեսակ անառակությունն ու մարմնավաճառությունը զարգանում են մեր հասարակության մեջ: Դա եղել է փող վաստակելու ամենավստահ եղանակը մարդկային պատմության ամեն ժամանակաշրջանում: Որևէ այլ գործարք կարող է տուժել ֆինանսական վերելքների և վայրէջքների պատճառով, բայց փող վաստակելու այս գարշելի միջոցը մնում է անսասան, քանի որ ամեն մարդու սրտում կա շնության մեղք: 
 
 
Մեղավորների պտուղը մեղքն է
 
Ինչի՞ հետ կարելի է համեմատել մարդուն
Մի ծառի, որն ունի միայն մեղքի պտուղներ

Ինչպես որ խնձորենին տալիս է խնձորներ, տանձենին տալիս է տանձեր, արմավենին` խուրմա, այդպես էլ մենք, որ ծնվում ենք 12 տեսակի մեղքերը մեր սրտում, տալիս ենք մեղքի պտուղներ: 
Հիսուսն ասում է, որ ինչ որ դուրս է գալիս մարդու սրտից պղծում է նրան: Համաձա՞յն եք: Մենք միայն կարող ենք համաձայնվել Հիսուսի խոսքերի հետ և ասել. «Այո Տեր, մենք մեղավորների հավաքածու ենք, չարագործներ: Այո, Դու ճիշտ ես, Տեր:» Մենք պետք է ընդունենք մեր չարությունները: Պետք է Աստծո առաջ ընդունենք ճշմարտությունը մեր անձի վերաբերյալ: 
Ինչպես որ Հիսուս Քրիստոսը հնազանդվեց Աստծո կամքին, այնպես էլ մենք պետք է ընդունենք Աստծո Խոսքը և հնազանդվենք Նրան: Դա է միակ ճանապարհը, որ կարողանանք փրկվել ջրի և Հոգու միջոցով: Դա Աստծո փրկության շնորհն է մեր համար: 
Մեր երկիրն օրհնված է չորս գեղեցիկ եղանակներով: Եվ ամեն եղանակում ծառերը տալիս են տարբեր պտուղներ: Նմանապես մեր սրտի 12 տեսակի մեղքերը շարունակաբար ստիպում են մեզ մեղանչելու: Այսօր կարող է սպանությունը գրավել իմ հոգին, իսկ վաղը, միգուցե` շնությունը:
Հաջորդ օրը կարող է լինել չար մտքերը , ապա պոռնկություն, գողություն, սուտ վկայություն և այլն: Մենք մեղքեր ենք գործում ամբողջ տարին շարունակ, ամեն ամիս, ամեն օր, ամեն ժամ: Օր չի անցնում առանց որևէ մեղք գործելու: Մենք ինքներս մեզ երդվում ենք այլևս չմեղանչել, բայց չենք կարող պահել այդ երդումը, որովհետև մենք այդպես ենք ծնվում: 
Երբևէ տեսե՞լ եք խնձորենի, որ հրաժարվի խնձորներ տալուց, պարզապես նրա համար, որ չի ցանկանում: «Ես չեմ ուզում խնձորներ տալ:» Նույնիսկ, եթե այն իր մտքում ունենա նման մտքեր, այն չի կարող չտալ խնձորներ: Ծաղիկները ծաղկում են գարնանը, խնձորները հասունանում են ամռանը, իսկ աշնանը մրգերը պատրաստ են բերքահավաքի: 
Դա բնության ընթացքն է: Մեղավորների կյանքն էլ նմանապես հետևում է իր բնության օրենքներին: Մեղավորները չեն կարող մեղքեր չգործել: 
 
 

«Հիսուսի մկրտությունը և Խաչը» մեղքերի քավությունն է 

Ի՞նչ է քավությունը
Դա մեղքի դիմաց պատժավճար է Հիսուսի մկրտության (ձեռքեր դնելը) և Խաչի արյան միջոցով

Եկեք Աստվածաշնչից կարդանք այն հատվածը, որը ցույց է տալիս, թե ինչպես մեղավորները կարող են քավել իրենց մեղքերը և ապրել արդար կյանքով: Դա մեղքերի քավության ավետարանն է: 
Ղևտացիների 4 գլուխն ասում է. «Եվ եթե երկրի ժողովրդից մեկը մեղանչե` անելով Եհովայի պատվերների մեկն, որ պիտի չարվի, այն ժամանակ հանցավոր լինի: Եթե նրա արած մեղքն իրան իմացվի, իր արած մեղքի համար իր պատարագը այծերից մի անարատ էգ այծ բերե: Եվ ձեռքը մեղքի պատարագի գլխին դնե, և մեղքի պատարագը մորթե ողջակեզի տեղը: Եվ քահանան իր մատովը նրա արյունիցն առնե, և քսե ողջակեզի սեղանի եղջյուրներին, և մնացած բոլոր արյունը թափե սեղանի հատակի վրա: Եվ նրա բոլոր ճարպը հանե, ինչպես որ հանվում է խաղաղության զոհի ճարպը. և քահանան այրե նրան սեղանի վրա անուշ հոտի համար Եհովայի առաջին. և քահանան նրա համար քավություն անե և նրան թողություն լինի» (Ղևտացիների 4:27-31):
Հին Կտակարանի ժամանակ մարդիկ ինչպե՞ս էին ստանում մեղքերի թողություն: Նրանք իրենց ձեռքերը դնում էին զոհաբերվող կենդանու գլխին և դրան էին փոխանցում իրենց մեղքերը: 
«Եթե ձեզանից մեկ մարդ զոհ մատուցանելու լինի Եհովային, ձեր զոհը արջառներից կամ հոտերից մատուցանեք: Եթե նրա զոհը ողջակեզ է արջառներիցը, արու անարատ մատուցանե նրան. և ժողովքի խորանի դռան մոտ մատուցանե նրան` Եհովայի առաջին ընդունելի լինելու համար: Եվ իր ձեռքը ողջակեզի գլխին դնե, որ ընդունելի լինի իրան քավություն լինելու համար» (Ղևտացիների 1:2-4): 
Երբ այդ ժամանակներում մարդը գիտակցում էր, որ մեղքեր կան իր սրտում, պատրաստվում էր կենդանու զոհաբերության, որով կարող էր քավել իր մեղքը: Նա պետք է իր «ձեռքերը դներ» կենդանու գլխին և իր մեղքերը փոխանցեր այդ կենդանուն: Սուրբ խորանի բակում կար զոհասեղան, այն արկղի տեսք ուներ և մի քիչ մեծ այս ամբիոնից, իսկ չորս անկյուններում ուներ եղջյուրներ: Իսրայելի ժողովուրդն իր մեղքերը քավում էր այս զոհասեղանի վրա զոհաբերելով կենդանի: Դրա գլխին էին դնում իրենց ձեռքերը և իրենց մեղքերը փոխանցում կենդանուն` արյելով այն մեղքերի թողության համար: 
Աստված Ղևտացիներ գրքում ասում է «Ժողովքի խորանի դռան մոտ մատուցանե նրան` Եհովայի առաջին ընդունելի լինելու համար:» Նրանց մեղքերը փոխանցվում էին զոհաբերվող կենդանուն, երբ նրանք իրենց ձեռքերն էին դնում կենդանու գլխին: Ապա մեղավորը կտրում էր կենդանու կոկորդը և դրա արյունը քսում զոհասեղանի եղջյուրներին: 
Դրանից հետո կենդանու մարմինը մաքրվում էր ներքին օրգաններից, իսկ միսն արյվում էր զոհասեղանի վրա: Մսի անուշահոտությունը բարձրանում էր առ Աստված իրենց մեղքերի քավության համար: Ահա այսպես էին նրանք ստանում մեղքերի թողություն: 
Աստված թույլ տվեց նրանց մեկ այլ զոհաբերություն: Դա տարեկան մեղքերի թողության զոհաբերությունն է, և այն տարբերվում էր ամենօրյա մեղքերի թողությունից: Այս դեպքում միայն Բարձրյալ Քահանան էր իր ձեռքերը դնում զոհաբերվող կենդանու գլխին ամբողջ ազգի փոխարեն և կենդանու արյունը յոթ անգամ քսում էր արևելյան կողմի քավության վրա: Ինչպես նաև կենդանի այծի գլխին ձեռքերը դնելը կատարվում էր ամբողջ Իսրայել ազգի դիմաց, ամեն տարի, յոթերորդ ամսի տասներորդ օրը (Ղևտացիների 16:5-27): 
 
Ո՞վ էր խորհրդանշում Հին Կտակարանի զոհը
Հիսուս Քրիստոսը
 
Հիմա եկեք տեսնենք, թե ինչպես փոխվեց զոհաբերության համակարգը Նոր Կտակարանում, և թե ինչպես Աստված հավիտենապես մնաց անփոփոխ: 
Ինչո՞ւ պետք է Հիսուսը մահանար Խաչի վրա: Ի՞նչ սխալ էր Նա կատարել, որ Աստված թույլ տվեց, որ Իր Որդին մահանար Խաչի վրա: Ո՞վ ստիպեց Նրան մահանալու Խաչի վրա: Երբ աշխարհի բոլոր մեղավորները, այսինքն բոլորս, ընկել էինք մեղքերի մեջ, Հիսուսն եկավ մեզ փրկելու: 
Նա մկրտվեց Հովհաննես Մկրտչի կողմից Հորդանան գետում և Խաչի վրա մեր փոխարեն կրեց դատապատիժն այդ մեղքերի համար: Այն եղանակը, որով Հիսուսը մկրտվեց և թափեց Իր արյունը Խաչի վրա, նման էր Հին Կտակարանի զոհաբերության համակարգին, երբ ձեռք էր դրվում զոհաբերվող կենդանու գլխին և թափվում էր նրա արյունը: 
Հին Կտակարանում մեղավորը դնում էր իր ձեռքերը մեղքի զոհաբերության կենդանու գլխին և խոստովանում էր իր մեղքերը և ասում. «Տեր, ես մեղանչել եմ: Ես գործել եմ շնություն և սպանություն:» Այդ ժամանակ նրա մեղքերը փոխանցվում էին զոհաբերվող կենդանուն:
Ինչպես որ մեղավորն էր կտրում զոհաբերվող կենդանու կոկորդը և այն մատուցում Աստծուն, այնպես էլ Հիսուսը զոհաբերվեց Աստծո առաջ` քավելով մեր բոլոր մեղքերը: Հիսուսը մկրտվեց և թափեց Իր արյունը Խաչի վրա` Իր զոհաբերությամբ քավելով մեր բոլոր մեղքերը: 
Փաստորեն Հիսուսը մահացավ մեր պատճառով: Մտորելու նյութ է առաջ գալիս` ո՞րն էր մարդկանց մեղքերի թողության համար այդքան անարատ կենդանիներ զոհաբերելու իմաստը: Մի՞թե այդ կենդանիները գիտեին, թե ինչ բան է մեղքը: Կենդանիները չգիտեին, թե ինչ է մեղքը: Եվ այդ կենդանիները չէին կարող վերցնել մարդկանց բոլոր մեղքերը: 
Ինչպես որ այդ բոլոր կենդանիները չունեին որևէ արատներ, այնպես էլ Հիսուսն էր առանց մեղքերի: Նա Սուրբ Աստված է, Աստծո Որդի, որը երբեք մեղք չգործեց: Նա վերցրեց մեր բոլոր մեղքերն Իր մկրտությամբ Հորդանան գետում, երբ դեռ 30 տարեկան էր: 
Հիսուսը մահացավ Խաչի վրա մեր մեղքերի պատճառով, որոնք վերցրել էր Իր մկրտության միջոցով: Դա Իր փրկության ծառայությունն էր, որով մաքրվեց բոլոր մարդկանց մեղքերը: 
 
 
Մեղքերի քավության ավետարանի սկիզբը
 
Ո՞վ էր խորհրդանշում Հին Կտակարանի զոհը
Հիսուս Քրիստոսը

Մաթևոս 3 «Այն ժամանակ Հիսուսը Գալիլեայից եկավ Հորդանան Հովհաննեսի մոտ նրանից մկրտվելու: Եվ Հովհաննեսն արգելում էր նրան և ասում. Ինձ պետք է քեզնից մկրտվել, և դու ի՞նձ մոտ ես գալիս: Եվ Հիսուսը պատասխան տվավ և ասեց նրան. Թույլ տուր հիմա, որովհետև այսպես է վայելում մեզ, որ ամեն արդարություն կատարենք:» (Մաթևոս3:13-15)
Մենք պետք է գիտենանք և հասկանանք, թե ինչու Հիսուսը մկրտվեց 30 տարեկանում: Նա մկրտվեց, որպեսզի քավեր բոլոր մարդկանց մեղքերը և իրականացներ Աստծո արդարությունը: Մարդկանց փրկելու համար Հիսուս Քրիստոսը, որ միակ անմեղ Մարդն էր երկրի վրա, մկրտվեց Հովհաննես Մկրտչի ձեռքով: 
Այսպիսով Նա վերցրեց աշխարհի մեղքերը և դարձավ մեղքերի քավության զոհը: Մեղքերից ազատվելու համար մենք պետք է գիտենանք ամբողջ ճշմարտությունը և հավատանք դրան: Մեր փրկությունը կախված է մեզանից` մեր փրկությունից: 
Ի՞նչ է նշանակում Հիսուսի մկրտությունը: Այն ունի նույն իմաստն, ինչ Հին Կտակարանի ձեռքեր դնելը: Հին Կտակարանում բոլոր մարդկանց մեղքերը փոխանցվում էին զոհաբերվող կենդանուն` Բարձրյալ Քահանայի ձեռքեր դնելու միջոցով: Նմանապես Նոր Կտակարանում Հիսուսը վերցրեց աշխարհի մեղքերն Իր մկրտությամբ Հովհաննես Մկրտչի ձեռքով` դառնալով մեղքերի քավության զոհը: 
Հովհաննես Մկրտիչը բոլոր մարդկանց մեջ ամենամեծն էր, նա ամբողջ մարդկության ներկայացուցիչն էր` օծված Աստծո կողմից: Որպես մարդկության ներկայացուցիչ և մարդկության Բարձրյալ Քահանա, նա իր ձեռքերը դրեց Հիսուսի գլխին և աշխարհի բոլոր մեղքերը փոխանցեց Նրան: «Մկրտությունը» նշանակում է «փոխանցել, թաղվել և լվացվել:» 
Գիտե՞ք, թե ինչու Հիսուսը եկավ աշխարհ և մկրտվեց Հովհաննես Մկրտչի կողմից: Դուք հավատո՞ւմ եք Հիսուսին` գիտենալով Նրա մկրտության իմաստը: Հիսուսը մկրտվեց, որպեսզի վերցներ մեր բոլոր մեղքերը, մեր նման չարագործների բոլոր մեղքերը, որոնք գործում ենք մեր ողջ կյանքի ընթացքում: Հովհաննես Մկրտիչը մկրտեց Հիսուսին, որպեսզի իրականանար բոլորիս մեղքերի քավության իրական ավետարանը: 
Մաթևոս 3:13-17 սկսվում է հետևյալ խոսքերով. «Այն ժամանակ», որը նշանակում է Հիսուսի մկրտության ժամանակը, որով մեր բոլոր մեղքերը փոխանցվեցին Հիսուսին:
«Այն ժամանակ» Հիսուսը վերցրեց ամբողջ մարդկության մեղքերը, դրանից երեք տարի հետո մահացավ Խաչի վրա և երրորդ օրը հարություն առավ մեռելներից: Աշխարհի մեղքերը ջնջելու համար Նա մկրտվեց մեկ անգամ, մահացավ Խաչի վրա և հարություն առավ մեկընդմիշտ: 
Ի՞նչ կարևորություն ուներ Հիսուսի մկրտությունը: Ինչո՞ւ պետք է Նա Իր գլխի վրա կրեր փշե պսակը և Պիղատոսի առջև դատվեր որպես հասարակ հանցագործ: Ինչո՞ւ Նա պետք է արյունաքամ լիներ Խաչի վրա: Այս ամենի պատճառն այն էր, որ Նա Իր մկրտությամբ վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը, իմ և ձեր մեղքերը: Մեր մեղքերի պատճառով Նա պետք է մահանար Խաչի վրա: 
Մենք պետք է հավատանք փրկության խոսքին, որ Աստված փրկեց մեզ և շնորհակալ լինենք Աստծուց: Առանց Հիսուսի մկրտության, Խաչի և հարության մենք չէինք ունենա փրկություն:
Երբ Հիսուսը մկրտվեց Հովհաննես Մկրտչի կողմից, որ վերցնի աշխարհի բոլոր մեղքերը, Նա մաքրեց մեր բոլոր մեղքերը և փրկեց մեզ, քանզի հավատում ենք Նրա փրկության ավետարանին: Կան մարդիկ, որոնք կարծում են, թե «Հիսուսը վերցրել է միայն սկզբնական մեղքը, այնպե՞ս չէ:» Բայց նրանք սխալ են:
Աստվածաշնչում հստակորեն խոսվում է այն մասին, որ Հիսուսը Իր մկրտությամբ մեկընդմիշտ վերցրել է աշխարհի բոլոր մեղքերը: Մեր բոլոր մեղքերը, նաև մեր սկզբնական մեղքերը, մաքրվեցին Հիսուսով: Մաթևոս 3:15. «Որովհետև այսպես է վայելում մեզ, որ ամեն արդարություն կատարենք:» «Կատարել ամեն արդարություն» նշանակում է, որ բոլոր մեղքերն առանց բացառության փոխանցվեցին Հիսուսին: 
Մի՞թե Հիսուսը մաքրեց նաև մեր կյանքի հետագա մեղքերը: Այո, Նա մաքրեց նաև ապագա մեղքերը: Դրա ապացույցը կարող ենք գտնել Ղևտացիների գրքի 1 գլխում: Այն խոսում է Բարձրյալ Քահանայի և Քավության Օրվա զոհաբերության մասին:
 
 
Ամբողջ Իսրայել ազգի տարեկան մեղքերի քավության զոհաբերությունը 
 
Կարո՞ղ էին արդյոք իսրայելացիները սրբանալ երկրային զոհաբերություններով
Երբեք

«Եվ Ահարնը մատուցանե այն մեղքի պատարագի զվարակը, որ իր համար է, և քավություն անե իր համար և իր տան համար: Եվ երկու նոխազը առնե և Եհովայի առաջին ժողովքի խորանի դռանը կանգնեցնե: Եվ Ահարոնը այն երկու նոխազների վրա վիճակներ գցե. մեկ վիճակը Եհովայի համար, և մյուս վիճակը ազատ արձակվող նոխազի համար: Եվ Ահարոնը մոտեցնե այն նոխազը, որի վրա Եհովայի վիճակը ելավ, և մեղքի պատարագ անե նրան: Եվ այն նոխազը, որի վրա ազատ արձակվող նոխազի վիճակը ելավ, Եհովայի առաջին ողջ կանգնեցնե` որ նրան համար քավություն անե, որ բաց թողնե նրան իբրև ազատ արձակվող նոխազ դեպի անապատը» (Ղևտացիների 16:6-10): Այսպես Ահարոնը երկու այծ էր տանում խորանի դռան մոտ, որ դրանք զոհաբերեր Իսրայել ազգի տարեկան մեղքերի համար: 
«Եվ Ահարոնը այն երկու նոխազների վրա վիճակներ գցե. մեկ վիճակը Եհովայի համար, և մյուս վիճակը ազատ արձակվող նոխազի համար:» 
Զոհաբերվող կենդանին անհրաժեշտ էր ամենօրյա մեղքերի օրինական քավության համար, որը կատարվում էր ձեռքերը դրա գլխին դնելու միջոցով, որի ժամանակ մեղավորի մեղքերը փոխանցվում էր կենդանուն: Բայց ամբողջ Իսրայել ազգի տարեկան մեղքերի համար Բարձրյալ Քահանան ամբողջ ազգի փոխարեն բոլորի մեղքերը փոխանցում էր զոհաբերվող կենդանուն, ամեն տարվա յոթերորդ ամսի տասներորդ օրը: 
Ղևտացիների 16:29-31 «Եվ սա ձեզ համար հավիտենական կանոն լինի, որ յոթներորդ ամսումը ամսի տասներորդին ձեր անձները պիտի խոնարհեցնեք, և բնավ մի գործ չգործեք, թե երկրացին և թե ձեր մեջ պանդխտացող օտարականը: Որովհետև այն օրը քահանան ձեր համար քավություն պիտի անե ձեզ մաքրելու համար, որ ձեր բոլոր մեղքերիցը մաքրվիք Եհովայի առաջին: Նա ձեզ համար հանգստության շաբաթ պիտի լինի, և հավիտենական կանոնով պիտի խոնարհեցնեք ձեր անձները» (Ղևտացիների 16:29-31):
Հին Կտակարանում իսրայելացիները մեղքերի քավության զոհ էին մատուցում ամենօրյա մեղքերից ազատվելու համար: Նրանք իրենց ձեռքերը դնում էին այդ կենդանու գլխին և խոստովանում. «Տեր, ես այս և այն մեղքն եմ գործել, խնդրում եմ ներիր ինձ:» Հետո նա կտրում էր կենդանու կոկորդը, արյունը տալիս էր քահանային և գնում տուն` իր սրտում հավատալով, որ հիմա ազատված է իր մեղքերից: Զոհաբերվող կենդանին մահանում էր մեղավոր մարդու մեղքերով հանդերձ: Կենդանին մահանում էր մեղավոր մարդու փոխարեն: Հին Կտակարանում զոհաբերվող կենդանին կարող էր լինել այծ, գառնուկ կամ արջառ, Աստծո ցույց տված մաքուր կենդանիներից մեկը: 
Աստված Իր անսպառ ողորմածությամբ թույլ տվեց, որ անմեղ կենդանիները զոհաբերվեն մեղավորների փոխարեն:
Այս եղանակով Հին Կտակարանում մեղավորները ստանում էին մեղքերի թողություն քավության զոհաբերության միջոցով: Մեղավորների անօրենությունները փոխանցվում են զոհաբերվող կենդանուն` ձեռքերը դնելու միջոցով, իսկ կենդանու արյունը տրվում էր քահանային, որպեսզի մեղավորը ազատվեր իր մեղքերից: 
Սակայն անհնար էր ամեն օր մեղքերի թողության զոհ մատուցել: Եվ հետևաբար Աստված թույլ տվեց, որ Բարձրյալ Քահանան քավեր ամբողջ տարվա մեղքերը մեկ օրում: Ամեն տարի յոթերորդ ամսի տասներորդ օրը ամբողջ ազգի փոխարեն նա մատուցում էր քավության զոհաբերություն: 
Իսկ ո՞րն էր Բարձրյալ Քահանայի դերը Քավության Օրը: Առաջին հերթին Ահարոնը` Բարձրյալ Քահանան, իր ձեռքերը դնում էր զոհաբերվող կենդանու գլխին և խոստովանում էր Իսրայել ժողովրդի այդ տարին թույլ տված բոլոր մեղքերը. «Տեր, Իսրայել ժողովուրդը գործել է այս և այն մեղքերը` սպանություն, շնություն, պոռնկություն, գողություն, սւոտ վկայություններ, հայհոյանք և այլն:» 
Հետո նա կտրում էր կենդանու կոկորդը, վերցնում էր արյունը և յոթ անգամ քսում այդ արյունը Սրբարանում տեղադրված քավության վրա: (Աստվածաշնչում 7 թիվը համարվում է կատարելության թիվ): 
Բարձրյալ Քահանայի դերն էր ամբողջ ժողովրդի մեղքերը զոհաբերվող կենդանուն փոխանցելը, իսկ կենդանին մահանում էր այդ մեղքերով հանդերձ: 
Քանի որ Աստված արդար է, Նա թույլ տվեց, որ անարատ կենդանիները մահանան մարդկանց փոխարեն: Եվ քանի որ Աստված իսկապես ողորմած Աստված է, թույլ տվեց, որ կենդանիները մահանան` մարդկանց կյանք պարգևելով: Բարձրյալ Քահանան Քավության Օրը կենդանու արյունը քսում էր քավության արևելյան կողմը և դրանով մեղքերի թողություն տալիս ժողովրդին այդ տարի թույլ տված մեղքերի համար: 
 
Հին Կտակարանի համաձայն, ո՞վ է զոհաբերության Գառը
Հիսուսը, որն առանց մեղքերի էր

Քավության Օրը բարձրյալ Քահանան Իսրայել ժողովրդի համար վերցնում էր երկու այծ: Դրանցից մեկը կոչվում էր զոհաբերության նոխազ, այսինքն` «դուրս վտարված:» Նոր Կտակարանում նոխազը Հիսուս Քրիստոսն էր: «Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհքը, որ իր միածին Որդին տվավ. որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննու 3:16): 
Աստված Իր Որդուն տվեց որպես զոհաբերության Գառ: Եվ որպես մարդկության համար զոհաբերվող Գառ, Նա մկրտվեց Հովհաննես Մկրտչի ձեռքով և դարձավ Փրկիչ, աշխարհի Մեսիան: Հիսուս նշանակում է «Փրկիչ», իսկ Քրիստոս` «օծյալ Թագավոր», և ուրեմն Հիսուս Քրիստոս նշանակում է «Աստծո Որդի, որն եկավ մեզ փրկելու:» 
Ինչպես որ Հին Կտակարանի ժամանակներում Քավության Օրը ջնջվում էին մարդկանց տարվա մեղքերը, այնպես էլ Հիսուս Քրիստոսը մոտ 2000 տարի առաջ եկավ մեր աշխարհ մկրտվելու և մահանալու Խաչի մահով, որ իրականացնի փրկության ավետարանը: 
Եկեք կարդանք մի հատված Ղևտացիներ գրքից. «Եվ Ահարոնն իր երկու ձեռքերը ողջ նոխազի գլխին դնե, և խոստովանե նրա վրա Իսրայելի որդիների բոլոր անօրենությունները և նրանց բոլոր հանցանքները իրանց բոլոր մեղքերովը. և նրանց դնե նոխազի գլխին և մի պատրաստ մարդու ձեռքով ուղարկե անապատը: Եվ նոխազը նրանց բոլոր անօրենություններն իր վրա մի անբնակ երկիր տանե. և մարդը անապատումը թող տա նոխազը» (Ղևտացիների 16:21-22):
Գրված է, որ մարդկային մեղքերը փոխանցվում էին զոհաբերվող այծի գլխին, որի մասին արդեն խոսվել էր Ղևտացիների 1-ում: «Բոլոր անօրենությունները» նշանակում է բոլոր մեղքերը, որ մարդիկ գործել էին իրենց սրտերում կամ մարմնում: Եվ իրենց «Բոլոր անօրենությունները» փոխանցվեցին մեղքի համար զոհաբերվող այծին` Բարձրյալ Քահանայի ձեռքերը դնելու միջոցով: 
 
 
Աստծո Օրենքով բոլորս պետք է ունենանք մեր բոլոր մեղքերի ճշմարիտ գիտությունը 
 
Ինչո՞ւ Աստված տվեց մեզ Օրենքը
Որպեսզի գիտենանք, թե ինչ է մեղքը

Աստծո Օրենքը բաղկացած է 613 կանոններից: Իրականում, եթե մտածենք, ապա անում ենք այն, ինչ որ չպետք է անեինք, և չենք անում այն, ինչ որ պետք է անեինք: 
Դրա համար էլ մենք մեղավորներ ենք: Աստվածաշնչում գրված է, որ Աստված տվեց պատվիրանները, որպեսզի մենք գիտակցենք մեր մեղքերը (Հռոմեացիս 3:20): Սա նշանակում է, որ Նա տվել է Իր պատվիրանները, որպեսզի մարդիկ հասկանան, որ իրենք մեղավորներ են: Նա չտվեց դրանք, որպեսզի մենք ապրենք դրանք պահելով, այլ որպեսզի գիտակցենք մեր մեղքերը: 
Նա չի տվել Իր պատվիրանները դրանք պահելու համար: Շունը չի կարող ապրել մարդու նման: Նմանապես մենք երբեք չենք կարող ապրել Աստծո Օրենքը պահելով, այլ միայն կարող ենք այդ պատվիրաններով հասկանալ, թե որոնք են մեր մեղքերը: Աստված տվեց դրանք մեզ, որովհետև մենք չարագործներ ենք, բայց մենք չենք ընդունում դա: «Դուք մարդասպաններ եք, շնացողներ և չարագործներ», այսպես է խոսում մեր հետ Աստված Իր տված Օրենքների միջոցով: Նա ասում է մեզ չսպանել, բայց մենք սպանում ենք մեր սրտում, երբեմն էլ իրականում: 
Սակայն, քանի որ Օրենքն արգելում է սպանել, մենք հասկանում ենք, որ սխալվել ենք. «Այո, ես սխալ եմ, ես մեղավոր եմ, որովհետև արել եմ մի բան, որը չպիտի անեի, ես մեղք եմ գործել:»
Իսրայել ժողովրդին մեղքերից փրկելու համար Աստված Հին Կտակարանում թույլ տվեց, որ Ահարոնը մեղքերի թողության զոհաբերություն մատուցի, և նա տարին մեկ անգամ ամբողջ ազգի մեղքերի քավության պատարագ էր մատուցում: 
Հին Կտակարանում Քավության Օրը մատուցվում էր մեղքերի թողության երկու զոհաբերություն: Մեկը մատուցվում էր Աստծուն որպես ողջակեզ, իսկ մյուսն ազատ էր արձակվում անապատում դրա վրա ձեռք դնելուց հետո, որն իր հետ տանում էր այդ մեղքերը: Նախքան այծը կտարվեր անապատ, Բարձրյալ Քահանան իր ձեռքերը դնում էր այդ ողջ այծի գլխին և խոստովանում Իսրայել ժողովրդի ամբողջ տարվա մեղքերը` «Տեր, ժողովուրդը գործել է սպանություն, պոռնկություն, գողություն, կռապաշտություն և այլն: Մենք մեղավորներ ենք Քո առջև:» 
Պաղեստինի երկիրն անապատային է: Այծը, որն ուղարկվում էր անապատ, ի վերջո մահանում էր: Մարդիկ աչքերով հետևում էին այծին այնքան ժամանակ, մինչև որ այն անհետանում էր տեսադաշտից, և հավատում էին, որ իրենց մեղքերը նույնպես անհետանում էին այդ այծի հետ: Մեղավոր իսրայելացիներն այսպես ձեռք էին բերում մտավոր խաղաղություն, իսկ նոխազը մահանում էր անապատում մեղավոր ժողովրդի մեղքերի պատճառով: 
Այս կերպ Աստված քավեց աշխարհի բոլոր մեղքերն Իր Գառի` Հիսուս Քրիստոսի, միջոցով: Մեր բոլոր մեղքերը կատարելապես ջնջվեցին Իր մկրտության և Խաչի վրա թափած արյան շնորհիվ: 
Հիսուսն Աստված է և մեր Փրկիչը: Նա Աստծո Որդին է, որն եկավ փրկելու մեղավորներին իրենց մեղքերից: Նա մեր Ստեղծիչն է, որ մեզ Իր նմանությամբ և պատկերով կերտեց և եկավ աշխարհ` ազատելու մեզ մեր մեղքերից: 
Ոչ միայն մեր ամենօրյա գործած մեղքերը փոխանցվեցին Հիսուսին, այլ` նաև մեր մտքի և մարմնի ապագա մեղքերը: Հետևապես Նա պետք է մկրտվեր Հովհաննես Մկրտչի կողմից, որպեսզի իրականացներ Աստծո արդարությունը` աշխարհի մեղքերի քավությունը: 
Իր խաչելությունից երեք տարի առաջ, Հիսուսը մկրտվեց Հորդանան գետում Հովհաննես Մկրտչի կողմից, վերցրեց մեր բոլոր մեղքերը և սկսեց իր հասարակական ծառայությունը: Մարդկային փրկությունը քավության միջոցով սկսվեց Իր մկրտությամբ: 
Հորդանան գետում, մինչև գոտկատեղը ջրի մեջ, Հովհաննես Մկրտիչն իր ձեռքերը դրեց Հիսուսի գլխին և ընկղմեց Նրան ջրի մեջ: Հիսուսի մկրտությունն ուներ Հին Կտակարանի ձեռքեր դնելու զորությունը, որով փոխանցվում էին մեղքերը: 
Ջրի մեջ ընկղմելը նշանակում էր մահ, իսկ ջրից դուրս գալը` հարություն: Եվ այսպիսով, մկրտվելով Հովհաննես Մկրտչի կողմից, Հիսուսն իրականացրեց և հայտնեց Իր առաքելության բոլոր երեք ճշմարտությունները` մեղքերի թողություն, խաչելություն և հարություն:
Մենք կարող ենք փրկվել միայն, եթե հնազադվենք այն ճշմարտությանը, որ Հիսուսը փրկել է մեզ մեղքերից: Աստված որոշեց փրկել մեզ Հիսուս Քրիստոսի միջոցով, որով իրականացավ Հին Կտակարանում Իր տված ուխտը: Հիսուսը բարձրացավ Խաչն` Իր սրտում կրելով մեր բոլոր մեղքերը: 
 
Ի՞նչ է մնում մեզ անելու այն բանից հետո, որ Հիսուսը մաքրել է մեր մեղքերը
Հավատալ Աստծո խոսքին

Հովհաննու 1:29. «Հետևյալ օրը Հովհաննեսը տեսնում է Հիսուսին իրան մոտ գալիս, և ասում է. Ահա Աստծո Գառը, որ վեր է առնում աշխարհքի մեղքը:» Հովհաննես Մկրտիչը վկայեց. «Ահա Աստծո Գառը, որ վեր է առնում աշխարհքի մեղքը:» Աշխարհի բոլոր մեղքերը փոխանցվեցին Հիսուսին Հորդանանում Իր մկրտության միջոցով: Հատացեք այս ճշմարտությանը: Եվ այդ հավատքով կօրհնվեք ձեր մեղքերի թողության պարգևով: 
Մենք պետք է հավատանք Աստծո խոսքերին: Պետք է մի կողմ դնել անձնական ենթադրություններն ու կարծիքները և հնազանդվել Աստծո գրավոր Խոսքին: Պետք է պարզապես հավատանք այն ճշմարտությանը, որ Հիսուսը վերցրել է աշխարհի բոլոր մեղքերը: 
Ասել, որ Հիսուսը վերցրել է աշխարհի մեղքերը և ասել, որ Նա իրականացրել է Աստծո արդարությունը մեղքերի քավության միջոցով, բոլորովին նույն բանն է: «Ձեռքեր դնելը» և «մկրտությունը» նույնպես նույն բանն է: 
Անկախ այն բանի, թե մենք ասում ենք «ամբողջը», «բոլորը» կամ «լրիվը», իմաստը մնում է նույնը: «Ձեռքերը գլխին դնել» արտահայտության Հին Կտակարանյան իմաստը նույնն է, ինչ Նոր Կտակարանում «մկրտություն» բառը: 
Այդ ամենը գալիս է մի պարզ ճշմարտությունից, որ Հիսուսը մկրտվեց և Խաչի վրա մահացավ մեր մեղքերի թողության համար: Եվ մենք փրկվում ենք` այս ճշմարտությանը հավատալով:
Երբ Աստվածաշունչն ասում է, որ Հիսուսը վերցրել է «աշխարհի բոլոր մեղքը» (Հովհաննու 1:29), ի՞նչ նկատի ունի աշխարհի մեղք ասելով: Դա այն մեղքերն են, որոնցով մենք ծնվել ենք, այսինքն` չար խորհուրդներ, շնություններ, պոռնկություններ, սպանություններ, գողություններ, ագահություններ, չարություններ, նենգություն, պիղծ ցանկություն, չար աչք, հայհոյություն, ամբարտավանություն, անզգամություն, որոնք լցրել են մեր սիրտը: Դրանց թվում կարելի է դասել նաև մեր մարմնի և սրտի բոլոր անօրենությունները և հանցանքները:
«Որովհետև մեղքի վարձքը մահն է. բայց Աստծո շնորհքը` հավիտենական կյանք` մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռովը» (Հռոմեացիս 6:23): «Եվ առանց արյուն թափելու թողություն չի լինում» (Եբրայեցիս 9:22): Ինչպես ասում է այս համարը, բոլոր մեղքերի համար պետք է վճարել: Հիսուս Քրիստոսը մեզ փրկելու համար Իր կյանքը տվեց որպես մեր մեղքերի փրկագին` մեկընդմիշտ ազատելով մեզ մեղքի գերությունից: 
Այսպիսով մեղքից ազատվելու համար պետք է հավատալ ճշմարիտ ավետարանին` Հիսուսի մկրտությանը, Նրա արյանը և աստվածությանը: 
 
 
Ապագա մեղքերի թողություն
 
Արդյո՞ք պետք է նորից զոհաբերություն մատուցել մեր մեղքերի համար
Այլևս ոչ

Վաղվա մեղքերը, հաջորդ օրվա մեղքերը և մեր ապագա բոլոր մեղքերը մտնում են «աշխարհի բոլոր մեղքի» մեջ, ինչպես նաև այսօրվա և բոլոր անցյալ մեղքերը: Բոլոր մարդկանց մեղքերն հետևաբար բացարձակապես անցել են Հիսուսին Իր մկրտության միջոցով: 
Մենք պետք է պարզապես հավատանք և հնազանդվենք ճշմարիտ ավետարանին` Աստծո գրավոր խոսքին: Պետք է մի կողմ թողնել մեր անձնական կարծիքները և ընդունել Աստծո Խոսքը: Անշուշտ դուք կարող եք հարցնել. «Ինչպե՞ս Նա կարող էր վերցնել դեռ չգործած մեղքերը:» Հարցին պատասխանեմ հարցով. «Մի՞թե ամեն անգամ, որ մենք մեղք ենք գործում, Հիսուսը պետք է գա աշխարհ և ամեն անգամ կրկին խաչվի այդ մեղքերի համար:» 
Վերստին ծնվելու ավետարանում կա մեղքերի թողության օրենք: «Եվ առանց արյուն թափելու թողություն չի լինում» (Եբրայեցիս 9:22): Երբ ինչ-որ մեկն ուզում էր ազատվել իր մեղքերից Հին Կտակարանում, պետք է իր մեղքերը փոխանցեր զոհաբերվող կենդանուն ձեռքեր դնելու միջոցով, որից հետո մեղքերի համար զոհաբերվող կենդանին մատուցվում էր որպես ողջակեզի պատարագ: 
Եվ նմանապես Աստծո Որդին եկավ աշխարհ, որ փրկի մեղավոր մարդկանց: Նա մկրտվեց, որ վերցներ մարդկանց բոլոր մեղքերն Իր վրա և Խաչի վրա թափեց Իր արյունը, որ վճարի այդ մեղքերի դիմաց: Խաչի վրա Նա ասեց. «Կատարված է:» Նա հարություն առավ մեռելներից երրորդ օրը և հիմա նստած է Աստծո աջ կողմը: Նա դարձավ մեր Փրկիչը:
Մեր մեղքերից կատարելապես ազատվելու համար, պետք է ազատվենք մեր հնացած գաղափարներից և ամենօրյա մեղքերի համար ապաշխարություն խնդրելու կրոնական վարդապետությունից: Մարդկային մեղքերից ազատվելու համար Աստված տվեց զոհաբերության օրինական համակարգը: Աստված ամբողջ աշխարհի մեղքերը փոխանցեց Իր Որդուն` Նրա մկրտության միջոցով, իսկ Խաչելության միջոցով մաքրեց այդ մեղքերը: Հիսուսի հարության միջոցով իրականացավ մեր կատարյալ փրկությունը: 
«Բայց նա մեր մեղքերի համար վիրավորվեցավ, և մեր անօրենությունների համար հարվածվեցավ, մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ, և նրա վերքերովը մենք բժշկվեցանք. և Տերը նրա վրա դրավ մեր ամենի մեղքը», Եսայիա 53 գլխում տեսնում ենք, որ աշխարհի բոլոր անօրենությունները և հանցանքները փոխանցվեցին Հիսուսին:
Նոր Կտակարանում, Եփեսացիս 1:4 գրված է. «Ինչպես որ ընտրեց մեզ նրանով աշխարհքի ստեղծելուցն առաջ:» Այս հատվածը խոսում է այն մասին, որ Աստված ընտրեց մեզ Հիսուսով աշխարհի ստեղծելուց առաջ: Նախքան աշխարհի ստեղծումը, Աստված որոշեց դարձնել մեզ Իր ժողովուրդը Քրիստոսով: Ինչ էլ, որ մենք մտածել ենք առաջներում, հիմա պետք է թողնել և հավատալ ու հնազանդվել Աստծո Խոսքին` ջրի, արյան և Հոգու խոսքին:
Աստված ասում է, որ Իր Գառը` Հիսուս Քրիստոսը, վերցրել է աշխարհի մեղքերը և քավել է մարդկությունը մեղքերից: Եբրայեցիս 10. «Որովհետև օրենքը գալու բարիքների շուքն ունելով, և ոչ թե այն բաների հատուկ կերպարանքը, ամեն տարի մատուցված միևնույն պատարագներովը չէր կարող կատարյալ անել մատուցողներին» (Եբրայեցիս 10:1): 
Այստեղ խոսվում է այն մասին, որ ամեն տարի մատուցած պատարագներով մարդը երբեք չի կարող լինել կատարյալ: Օրենքը գալու բարիքների շուքն է, և ոչ թե ճշմարիտ բաների հատուկ կերպարանքը: Հիսուս Քրիստոսը` Մեսիան, որը գալու էր, մեզ մեկընդմիշտ դարձրեց կատարյալ Իր մկրտությամբ (ինչպես որ իսրայելացիների տարեկան մեղքերն էր թողնվում մեկ զոհաբերությունով) և խաչելությամբ:
Դրա համար Եբրայեցիս 10-ում Հիսուսն ասում է. «Այն ժամանակ ասում է. Ահա գալիս եմ քո կամքն անելու, ով Աստված, առաջինը դեն է գցում որ երկրորդը հաստատե: Որ այն կամքովը մենք սրբվեցանք մեկ անգամ Հիսուս Քրիստոսի մարմնի պատարագովը: Եվ ամեն քահանայապետ ամեն օր կանգնած պաշտոն է կատարում. և նույն պատարագներն է մատուցանում շատ անգամ, որ երբեք չեն կարող մեղքեր վեր առնել: Բայց սա մեղքերի համար մեկ պատարագ մատուցանելով մշտնջենավորապես նստեց Աստծո աջ կողմը: Եվ այսուհետև սպասում է մինչև որ իր բոլոր թշնամիներին իր ոտների պատվանդանը դրվին: Որովհետև մեկ պատարագով հավիտյան կատարեց սրբվողներին: Բայց Սուրբ Հոգին էլ վկայում է մեզ, այն առաջուց ասելովը. Թե Սա է այն ուխտն որ կդնեմ նրանց հետ այն օրերից հետո, ասում է Տերը, կտամ իմ օրենքները նրանց սրտերի մեջ, և նրանց խորհուրդների վրա կգրեմ նրանց: Եվ ապա ասում է. Նրանց մեղքերը և նրանց անօրենությունները էլ չեմ հիշի: Բայց որ տեղ որ սրանց թողությունը կա, այնտեղ էլ մեղքի համար պատարագ պետք չէ» (Եբրայեցիս 10:9-18):
Մենք հավատում ենք, որ Հիսուսը փրկել է մեզ աշխարհի բոլոր մեղքերից Իր մկրտությամբ և Խաչի արյունով: 
 
 
Ջրից և Հոգուց վերստին ծնվելու փրկությունը, որը դրոշմված է մեր սրտերում և մտքերում 
 
Մի՞թե մենք արդար ենք, եթե այլևս մեղք չենք գործում
Մենք արդար ենք, նրա համար, որ Հիսուսը վերցրել է մեր մեղքերը, և մենք հավատում ենք Նրան

Դուք հավատո՞ւմ եք այս փրկությանը: Այո, ամեն: Դուք ընդունո՞ւմ եք Աստծո Խոսքը, որ Հիսուս Քրիստոսը մկրտվեց և Խաչի վրա թափեց Իր արյունը մեզ փրկելու համար: Վերստին ծնվելու համար պետք է հավատալ Աստծո Խոսքին: Մենք կարող ենք փրկվել, եթե հավատանք, որ Հիսուս Քրիստոսը մաքրել է մեր մեղքերը փրկության ավետարանով:
Հնազանդվելով Աստծո Օրենքին` մենք երբեք կատարյալ չենք լինի, իսկ հավատալով Նրա գործերին` մենք կարող ենք դառնալ կատարյալ: Հիսուս Քրիստոսը վերցրեց մեր բոլոր մեղքերը Հորդանան գետում Իր մկրտությամբ և դատապարտվեց Խաչի մահապատժի մեր մեղքերի համար: Ամբողջ սրտով այս ավետարանին հավատալով` մենք կարող ենք ազատվել մեր բոլոր մեղքերից և դառնալ արդարներ: Հավատո՞ւմ եք սրան: 
Հիսուսի մկրտությունը, խաչելությունը և հարությունը պետք էին մարդկային մեղքերը քավելու համար, իսկ փրկության Օրենքը հիմնված էր Աստծո անսահման և անշահախնդիր սիրո վրա: Աստված սիրում է մեզ այնպես, ինչպես մենք կանք, և Նա լինելով արդար` մեզ էլ առաջուց արդարացրեց: Նա արդարացրեց մեզ` մեր մեղքերը փոխանցելով Հիսուսին Իր մկրտության միջոցով: 
Մեր մեղքերը վերցնելու համար, Նա աշխարհ ուղարկեց Իր միածին Որդուն` Հիսուսին: Նա թույլ տվեց, որ Հիսուսն Իր մկրտությամբ վերցնի մեր մեղքերը և տանի դրանք դեպի Խաչը` դատապարտվելով այդ մեղքերի համար: Մենք Աստծո արդար զավակներն ենք դարձել ջրի և արյան փրկության միջոցով: 
Եբրայեցիս 10:16. «Կտամ իմ օրենքները նրանց սրտերի մեջ, և նրանց խորհուրդների վրա կգրեմ նրանց:» 
Մեղավո՞ր ենք, թե արդար Աստծո առաջ մեր սրտերում և մտքերում: Եթե մենք հավատում ենք Աստծո Խոսքին, մենք արդար ենք: Հիսուս Քրիստոսը վերցրեց մեր բոլոր մեղքերը և դատապարտվեց դրանց պատճառով: Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է: Միգուցե մտածեք, որ. «Քանի որ մենք մեղանչում ենք ամեն օր, ինչպե՞ս կարող ենք լինել արդար: Մենք իհարկե մեղավորներ ենք:» Բայց երբ հավատում ենք Աստծո Խոսքին, ինչպես Հիսուսը հնազանդվեց Հորը, դառնում ենք արդարներ: 
Ինչպես արդեն ասել եմ, մենք մինչև վերստին ծնունդը մեղքեր ունենք մեր սրտում: Բայց ընդունելով մեղքերի թողության ավետարանը մեր սրտում` մենք ազատվեցինք մեր բոլոր մեղքերից: Երբ չգիտեինք ավետարանը, մեղավորներ էինք, բայց արդարացանք, երբ սկսեցինք հավատալ Հիսուսի տված փրկությանը և դարձանք Աստծո արդար երեխաները: Սա արդարացնող հավատքն է, որի մասին խոսում էր Պողոս առաքյալը: Մեղքերի թողության ավետարանի հանդեպ հավատքը դարձրեց մեզ «արդարներ:» 
Ոչ Պողոս առաքյալը, ոչ Աբրահամը, և ոչ էլ հավատքի այլ հայրեր, չարդարացան իրենց գործերով, այլ միայն Աստծո խոսքին` փրկության օրհնությանը, հավատալով: 
Եբրայեցիս 10:18. «Բայց որ տեղ որ սրանց թողությունը կա, այնտեղ էլ մեղքի համար պատարագ պետք չէ:» Ինչպես գրված է, Աստված այնպես փրկեց մեզ, որ մենք այլևս չենք մահանալու մեր մեղքերի պատճառով: Հավատո՞ւմ եք սրան: Ամեն:
«Ձեր ամեն մեկը թող այն մտածե, որ էլ Քրիստոս Հիսուսումն էր. որ Աստծո կերպարանքումը լինելով, հափշտակություն չհամարեց Աստծուն հավասար լինել: Այլ իր անձն ունայնացրեց, և ծառայի կերպարանքով մարդի պես գտնվելով. Իրան խոնարհեցրեց, և հնազանդ եղավ մինչև ի մահ` և այն էլ խաչի մահ: Նրա համար էլ Աստված շատ բարձրացրեց նրան, և նրան մի անուն շնորհեց, որ ամեն անունից ավելի բարձր է. Որ Հիսուսի անունովը կրկնվի ամեն ծունկ երկրավորների և երկնավորների և երկրի տակ լինողների, և ամեն լեզու դավանե, թե Հիսուս Քրիստոսը Տեր է Հոր Աստծո փառքի համար» (Փիլիպեցիս 2:5-11):
Հիսուս Քրիստոսը, որ Նրա փառքի լույսն է և Նրա էության նկարագիրը (Եբրայեցիս 1:3), Իր համար փառք չփնտրեց, փոխարենը Նա ծառայի կերպարանք առավ և մարդկային նմանությամբ հայտնվեց մեզ: Նա խոնարհեցրեց Իրեն և մինչև մահու չափ հանզանդ եղավ, որ փրկի մեզ: 
Հետևաբար մենք փառաբանում ենք Հիսուսին. «Նա մեր Աստվածն է, Փրկիչը և Թագավորը:» Մեր փառաբանության և մեծարման պատճառն այն է, որ Հիսուսը հնազանդվեց Հոր կամքին մինչև վերջ: Եթե Նա չհնազանդվեր Հորը, ապա մենք այսօր չէինք փառաբանի և մեծարի Աստծո Որդուն: Բայց քանի որ Աստծո Որդին հնազանդվեց Իր Հոր կամքին և մահացավ, իսկ ամբողջ ստեղծագործությունն այս աշխարհի փառաբանում և փառաբանելու է Նրան Իր արարքի համար: 
Հիսուս Քրիստոսն Աստծո Գառն էր, որը վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը, և ինչպես գրված է, Նա վեցրեց դրանք Իր մկրտությամբ: Հիմա, մոտ 2000 տարի է անցել, ինչ Նա վերցրել է աշխարհի մեղքերը, և մեր բոլորիս մեղքերն էլ ներառված են աշխարհի մեղքի մեջ, որոնք մարքված են Հիսուսի մկրտությամբ: 
 
Արդյո՞ք մենք մեղավորներ ենք, եթե մեղանչենք վաղը
Ոչ, որովհետև Հիսուսը վերցրել է անցյալ, ներկա և ապագա բոլոր մեղքերը

Մի՞թե մենք չենք մեղանչել մեր ծնված օրվանից` չառանձնացնելով սկզբնական մեղքն ամենօրյա անօրենություններից: Իհարկե մեղանչել ենք:
Հիսուսը գիտեր, որ մենք մեղանչելու ենք մեր ծնված օրվանից մինչև մեր մահը, և Նա նախօրոք վերցրեց մեր բոլոր մեղքերը: Հիմա հասկանու՞մ եք: Եթե մեր կյանքի օրերը լինելու են մոտ 70 տարի, ապա մեր մեղքերը կարող են լրացնել ավելի քան հարյուր մեծ բեռնատարներ: Բայց Հիսուսն Իր մկրտությամբ մեկընդմիշտ վերցրեց մեր բոլոր մեղքերը և Իր հետ տարավ դրանք դեպի Խաչը:
Եթե Հիսուսը վերցներ միայն սկզբնական մեղքը, ապա մենք բոլորս մեր մեղքերի պատճառով կգնայինք դժոխք: Նույնիսկ, եթե չենք կարող հավատալ, որ Նա վերցրել է մեր բոլոր մեղքերը, ապա վիճակը չի փոխվում և մեր համար անզոր է դառնում Նրա տված փրկությունը:
Որքա՞ն մեղքեր կարող ենք գործել մենք: Մեր բոլոր մեղքերը արդեն մտած են աշխարհի մեղքերի մեջ:
Երբ Հիսուսն ասեց Հովհաննեսին մկրտել Իրեն, Նա նկատի ուներ հենց դա, Նա վկայեց, որ Ինքը վերցրել է մեր մեղքերը: Աստված ուղարկեց Իր ծառային մկրտելու Հիսուսին: Մկրտվելով Հովհաննեսի կողմից, որը մարդկության ներկայացուցիչն էր, Հիսուսը խոնահրվեց Հովհաննեսի առաջ և մկրտվելով` վերցեց մերդկության բոլոր մեղքերը: 
Մեր բոլոր մեղքերը, որոնք գործել ենք 20-30 տարեկանում, 30-40 և այլն, նույնիսկ մեր երեխաների մեղքերը ներառված են աշխարհի մեղքերի մեջ, որոնք Հիսուսը վերցեց Իր մկրտությամբ: 
Ո՞վ կարող է ասել, որ աշխարհում դեռ կան մեղքեր: Հիսուս Քրիստոսը վերցրել է աշխարհի բոլոր մեղքերը, և մենք կարող ենք փրկվել, եթե սրտում, առանց կասկածի հավատանք Հիսուսի քավությանը` Նրա մկրտությանը և Խաչին թափած արյանը:
Շատ մարդիկ ապրում են իրենց ունայն կյանքը` պարուրված անձնական ենթադրություններով, խոսելով իրենց կյանքի մասին, կարծես շատ կարևոր է այն, բայց իրականում կան մարդիկ, որոնք ավելի ծանր կյանք են ունեցել: Շատերն են ունեցել անհանգիստ կյանք: Ես նույնպես այդպիսի կյանք եմ ունեցել նախքան վերստին ծնվելս: Ինչպե՞ս չեք կարող հասկանալ կամ ընդունել փրկության ավետարանը` Հիսուսի մկրտության և արյան միջոցով տրված փրկությունը: 
 
 
Մեղավորների փրկությունն ավարտված է 
 
Ինչո՞ւ Հիսուսը լվաց Պետրոսի ոտները
Նա ուզեց, որ Պետրոսը լրջորեն հավատար Իր կրտության միջոցով ապագա բոլոր մեղքերի քավությանը

«Եվ խաչափայտն ինքը վերկալած դուրս գնաց այն տեղը, որ Գագաթն էր ասվում, որ Եբրայերեն Գողգոթա է կոչվում: Այնտեղ խաչ հանեցին նրան. և նրա հետ երկու ուրիշին` այս կողմին և այն կողմին, և Հիսուսին` մեջտեղը: Պիղատոսը մի տախտակ էլ գրեց, և խաչի վրա դրավ. և գրված էր. Հիսուս Նազովրեցի Թագավոր Հրեից: Եվ այս տախտակը հրեաներից շատերը կարդացին. որովհետև քաղաքին մոտ էր այն տեղը ուր որ Հիսուսը խաչվեցավ. և գրված էր Եբրայերեն, Հունարեն և Լատիներեն» (Հովհաննու 19:17-20):
Սիրելի բարեկամներ, Հիսուս Քրիստոսը վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը և Պիղատոսի հրամանով դատապարտվեց խաչելության: Հիմա եկեք այս մասին խորհենք միասին: 
Հովհաննու 19:28 համարից սկսած. «Սրանից հետո Հիսուսն իմանալով, որ ամեն բան արդեն լրացած է, որպեսզի գրվածը կատարվի` ասեց. Ծարավ եմ: Եվ մի աման կար քացախով լիքն. և նրանք մի սպունգ լցրին քացախով և զոպայի մշտիկի վրա դրած նրա բերանին մոտեցրին: Եվ երբոր Հիսուսը քացախն առավ` ասեց. Կատարված է. և գլուխը խոնարհեցրեց` հոգին ավանդեց» (Հովհաննու 19:28-30): 
Հիսուսն ասեց. «Կատարված է» և մահացավ Խաչի վրա: Երեք օր անց Նա հարություն առավ մեռելներից և համբարձվեց Երկինք:
Հիսուսի մկրտությունը Հովհաննես Մկրտչի ձեռքով և Նրա մահը Խաչի վրա անքակտելիորեն կապված են իրար հետ: Դրանք իմաստազուրկ են առանց մեկը մյուսի: Ուրեմն փառք տանք Տեր Հիսուսին, որ փրկեց մեզ Իր փրկության ավետարանով:
Մարդկային մարմինը միշտ հետևում է մարմնային կարիքներին և մենք չենք կարող չմեղանչել: Հիսուս Քրիստոսն Իր մկրտությունը և կյանքը տվեց, որ մեզ ազատի մեր մարմնի մեղքերից: Հիսուսն Իր փրկության ավետարանով փրկեց մեզ մեր մեղքերից: 
Ովքեր ունեն կատարյալ փրկություն, կարող են մտնել Երկնքի Արքայությունը, քանի որ նրանք հավատացին Հիսուսին ծնված Բեթլեհեմում, որը մկրտվեց Հորդանան գետում, մահացավ Խաչի վրա և հարություն առավ երրորդ օրը: Մենք փառաբանում ենք Տիրոջը և մեծարում Նրա հավիտենական անունը:
Հովհաննու ավետարանի վերջին գլխում տեսնում ենք, որ Հիսուսն Իր հարությունից հետո գնում է Գալիլեա, այնտեղ հանդիպում է Պետրոսին և ասում. «Սիմոն Հովնանի որդի, սիրու՞մ ես ինձ դրանցից ավելի», Պետրոսը պատասխանեց. «Այո, Տեր, դու գիտես, որ ես սիրում եմ քեզ», Հիսուսն էլ ասեց նրան. «Արածեցրու իմ ոչխարները:» 
Պետրոսը հասկացավ ամեն բան, որ կապված էր Հիսուսի մկրտության և արյան ավետարանի փրկությանը: Եվ հիմա հավատալով Հիսուսի ջրի և արյան փրկությանը` Պետրոսն ավելի ամրացավ իր հավատքի մեջ, նա հասկացավ, թե ինչու էր Հիսուսը լվանում իր ոտները:
Եկեք նայենք Հովհաննու 21:15 համարը. «Եվ երբոր ճաշեցին, Հիսուսն ասեց Սիմոն Պետրոսին. Սիմոն Հովնանի որդի, սիրու՞մ ես ինձ դրանցից ավելի, նրան ասեց. Այո, Տեր , դու գիտես, որ ես սիրում եմ քեզ, նրան ասեց. Արածեցրու իմ գառները:» Նա կարող էր Իր գառները վստահել Պետրոսին, որովհետև Պետրոսն Իր աշակերտն էր, որն ամբողջությամբ փրկվեց` դառնալով Աստծո արդար զավակներից մեկը:
Եթե Պետրոսը կրկին դառնար մեղավոր իր ամենօրյա մեղքերի պատճառով, ապա Հիսուսը նրան չէր պատվիրի քարոզել մեղքերի թողության ավետարանը, որովհետև մյուս առաքյալների հետ, ինքն էլ չէր կարող մարմնային մեղքեր չգործել: Սակայն Հիսուսը պատվիրեց նրանց քարոզելու մեղքերի քավության ավետարանը, որովհետև իրենք հավատացին Հիսուսի մկրտությանը և Խաչի արյանը` մեղքերի քավության ավետարանին: 
 
 
«Տեր, դու գիտես, որ ես սիրում եմ քեզ» 
 
Եթե կրկին մեղանչեք, կդառնա՞ք «մեղավոր»
Ոչ, Հիսուսն արդեն վերցրել է մեր բոլոր ապագա մեղքերը Հորդանան գետում

Եկեք մի պահ մտածենք Հիսուսի բառերի շուրջ, որոնք Նա ասեց Պետրոսին. «Սիմոն Հովնանի որդի, սիրու՞մ ես ինձ դրանցից ավելի, նրան ասեց. Այո, Տեր, դու գիտես, որ ես սիրում եմ քեզ:» Նրա սիրո խոստովանությունն անկեղծ էր, որովհետև այն բարձրանում էր մեղքերի թողության հանդեպ ունեցած իր հավատքի խորքերից:
Եթե Հիսուսը Պետրոսին և մյուս աշակերտներին չսովորեցներ մեղքերի թողության ավետարանի մասին` նրանց ոտները լվալով, նրանք ի վիճակի չէին լինի խոստովանելու իրենց սերը: 
Փոխարենը, երբ Հիսուսը գար և հարցներ նրանց. «Դուք սիրու՞մ եք ինձ դրանցից ավելի», Պետրոսը հավանաբար կպատասխաներ. «Տեր, ես մեղավոր մարդ եմ, անկատար էակ: Ես մի մեղավոր մարդ եմ, որը չի կարող սիրել Քեզ այս բաներից ավելի: Խնդրում եմ ինձ հանգիստ թող:» Եվ միգուցե Պետրոսը փախներ Հիսուսի ներկայությունից և թաքնվեր Նրանից:
Բայց եկեք նայենք, թե ինչպիսին էր Պետրոսի իրական պատասխանը: Նա օրհնված էր փրկության ավետարանով` Հիսուսի մկրտության և արյան փրկությամբ: 
Եվ Պետրոսը կարողացավ պատասխանել. «Այո, Տեր , դու գիտես, որ ես սիրում եմ քեզ:» Նման սիրո վստահությունը գալիս է փրկության ավետարանի հավատքից: Պետրոսը հավատաց մեղքերի թողության ավետարանին, որի միջոցով Հիսուսը վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը: Սա ներառում է նաև ապագա մեղքերը, որոնք մարդիկ դեռ գործելու են իրենց տկար մարմնի պատճառով: 
Պետրոսը հաստատակամորեն հավատում էր մեղքերի թողության ավետարանին, և քանի որ նա հավատում էր, որ Հիսուսն Աստծո Գառն է, առանց վարանելու կարողացավ պատասխանել Տիրոջը: Հիսուսի փրկությունը գալիս էր մեղքերի թողության ավետարանից, դրա համար Պետրոսն էլ փրկվեց իր ամենօրյա մեղքերից: Պետրոսը հավատաց ամբողջ աշխարհի մեղքերի թողության ավետարանին, փրկությանը: 
Իսկ դուք հավատո՞ւմ եք Պետրոսի նման: Դուք կարո՞ղ եք սիրել և հավատալ Հիսուսին, որը վերցրել է մեր բոլոր մեղքերն Իր թողության ավետարանի միջոցով, Իր մկրտությամբ և արյամբ: Ինչպե՞ս մեկը կարող է չհավատալ և չսիրել Նրան: Չկա այլընտրանք: 
Եթե Հիսուսը վերցներ միայն մեր անցյալ և ներկա մեղքերը` թողնելով ապագա մեղքերը մեզ, մենք ի վիճակի չէինք լինի փառաբանել Նրան, ինչպես անում ենք հիմա: Ավելին, մենք բոլորս կգնայինք դժոխք: Դրա համար մենք բոլորս պետք է գիտակցենք, որ փրկված ենք մեղքերի թողության ավետարանի միջոցով: 
Մարմինը միշտ ձգտում է դեպի մեղքը, և մենք անընդհատ մեղանչում ենք: Հետևաբար պետք է խոստովանենք, որ փրկված ենք Հիսուսի տված քավության ավետարանով` Նրա մկրտության և արյան ավետարանով: 
Եթե մենք չհավատանք մեղքերի քավության ավետարանին, որը Հիսուսի մկրտությունն ու արյունն է, ոչ մեկս չէինք կարողանա փրկվել մեր մեղքերից: Ավելին, եթե մենք ամեն անգամ խնդրեինք մեղքերի թողություն, մենք հավանաբար երբեմն մեր ծուլության պատճառով չէինք արդարանա և սրտում միշտ կունենայինք մեղքեր: 
Եթե այդպես լիներ, մենք միշտ մեղքին կվերադառնայինք և չէինք սիրի Հիսուսին ու մոտենա Նրան: Այդ դեպքում մենք նաև չէինք հավատա փրկության ավետարանին և չէինք հետևի Հիսուսին: 
Հիսուսը տվեց մեզ մեղքերի թողության ավետարանը, և փրկեց ամեն հավատացողի: Նա դարձավ մեր կատարայալ Փրկիչը և ջնջեց մեր բոլոր մեղքերն ու հանցանքները, որ մենք կարողանանք իսկապես սիրել Իրեն: 
Մեզ, հավատացյալներիս այլևս ոչինչ չի մնում անելու, քան սիրելու Հիսուսի մկրտության և արյան ավետարանը` մեր բոլոր մեղքերի թողությունը: Բոլոր հավատացյալները հավիտենապես սիրում են Հիսուսին և դառնում մեղքերի թողության ավետարանի սիրո գերին:
Սիրելիներ, եթե Հիսուսը թողներ թեկուզ մի փոքր մեղք Իր ետևում, մենք չէինք կարողանա հավատալ Հիսուսին, և ոչ էլ կլինեինք մեղքերի թողության ավետարանի վկաները: Մենք չէինք լինի Աստծո ծառաները: 
Բայց եթե հավատում եք մեղքերի թողության ավետարանին, կարող եք փրկվել ձեր բոլոր մեղքերից: Նա տալիս է առատ փրկության պարգևը, եթե միայն ընդունում ենք մեղքերի թողության ճշմարիտ ավետարանը` Հիսուսի Խոսքը: 
 
 
«Սիրու՞մ ես ինձ դրանցից ավելի»
 
Ի՞նչն է մեզ ստիպում սիրել Հիսուսին ամեն ինչից վեր
Իր սերը մեր հանդեպ` Իր մկրտության միջոցով, որը մաքրեց մեր բոլոր մեղքերը

Աստված Իր գառները վստահեց Իր սպասավորներին, որոնք կատարելապես հավատում էին մեղքերի թողության ավետարանին: Հիսուսը երեք անգամ հարցրեց Պետրոսին. «Սիմոն Հովնանի որդի, սիրու՞մ ես ինձ դրանցից ավելի», և Պետրոսն ամեն անգամ պատասխանեց. «Այո, Տեր, դու գիտես, որ ես սիրում եմ քեզ:» Հիմա եկեք խորհենք Պետրոսի պատասխանի վերաբերյալ: Կարելի է տեսնել, որ նրա պատասխանը կամքի դրսևորում չէր, այլ` հավատքի, որ հիմնված էր մեղքերի թողության ավետարանի վրա:
 Երբ մենք սիրում ենք ինչ-որ մեկին, և այդ սերը հիմնված է մեր ցանկության վրա, այն կարող է սառել մեր տկարության պատճառով, բայց եթե սերը հիմնված է Աստծո սիրո զորության վրա, այն կմնա հավերժ: Աստծո սերը, որը կարելի է անվանել մեղքերի կատարյալ թողության ավետարան, Հիսուսի մկրտության ջրի և Հոգու փրկություն, շատ նման է դրան: 
Մեր հավատքը մեղքերի թողության ավետարանի հանդեպ պետք է դառնա Տիրոջ փառքի համար մեր գործերի և Նրա հանդեպ մեր սիրո հիմքը: Եթե մենք սիրենք Նրան միայն մեր ցանկությունից դրդված, ապա մոտ ապագայում կսայթակենք և կվերջացնենք ինքներս մեզ ատելով մեր անօրենությունների համար: Սակայն Հիսուսը մաքրել է մեր բոլոր մեղքերը` սկզբնական մեղքերը, անցյալի, այսօրվա և վաղվա: Նա ոչ մեկին բաց չի թողել առանց Իր փրկության:
Սա ճշմարտություն է: Եթե սերը և հավատքը կախված լիներ մեր ցանկությունից, մենք կձախողվեինք մեր հավատքի մեջ: Բայց քանի որ մեր սերը և հավատքը հիմնված են Հիսուսի փրկության ավետարանի վրա, մենք դարձած ենք Աստծո զավակներ և արդարներ: Եվ քանի դեռ հավատում ենք ջրի և Հոգու ավետարանին, մենք արդար ենք և անմեղ: 
Քանի որ մեր հավատքը գալիս է ոչ թե ինքներս մեզ հավատալուց, այլ` Աստծու սիրուց և Նրա փրկության ճշմարիտ օրենքից, մենք հիմա արդար ենք անկախ այն բանից, թե որքան տկար ու անկատար ենք մեր կյանքում: Մենք մտնելու ենք Երկնային Արքայություն և փառաբանելու ենք Աստծուն հավիտենապես: Դուք հավատու՞մ եք սրան:
1Հովհաննու 4:10. «Սրանում է սերը, որ ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ որ նա սիրեց մեզ, և ուղարկեց Իր Որդուն քավություն մեր մեղքերի համար:» Հիսուսը փրկեց մեզ ջրի և Հոգու միջոցով, որ մենք հավատալով մեղքերի թողության ավետարանին` Հիսուսի մկրտությանը և արյանը, կարողանանք փրկվել: 
Եթե Աստված չփրկեր մեզ մեղքերի թողության ավետարանի միջոցով, մենք չէինք ունենա փրկություն, որքան էլ որ ջերմեռանդ հավատայինք Նրան: Բայց Հիսուսը մաքրեց մեր սրտի և մարմնի բոլոր մեղքերը: 
Արդարանալու համար մենք պետք է վստահ լինենք մեր փրկության վրա` ջրի և Հոգու հավատքի միջոցով: Մեղքերի թողության ավետարանը բաղկացած է Հիսուսի մկրտության և Խաչի արյան ճշմարտությունից: Մեղքերի թողության ավետարանը ճշմարիտ հավատքն է, փրկության հիմքը և Երկնային Թագավորության բանալին: 
 
 
Պետք է հրաժարվենք մեր անձնական հավատքից 
 
Որտեղի՞ց է գալիս ճշմարիտ հավատքը
Աստծո սիրուց, որը մաքրել է մեր ապագա բոլոր մեղքերը

Սերը կամ հավատքը, որը ծնված է անձնական ցանկությունից, չի կարող լինել իրական սեր կամ հավատք: Շատերն այսօր նախ հավատում են Հիսուսին իրենց անձնական ցանկությամբ, բայց շուտով թողնում են իրենց հավատքն իրենց սրտում ունեցած բազում մեղքերի պատճառով: 
Բայց մենք պետք է գիտակցենք, որ Հիսուսը ջնջել է մեր բոլոր մեղքերը, ոչ միայն աննշան հանցանքներն, այլև ամենամեծ մեղքերը, որոնք գործել ենք անգիտակցորեն:
Հովհաննու 13 գլխում, որպեսզի Իր աշակերտներին սովորեցներ, թե որքան արդյունավետ է Իր փրկությունը, Հիսուսը հավաքում է Իր աշակերտներին և նստում ընթրիքի նրանց հետ: Ընթրիքի ժամանակ Նա բարձրանում է և լվանում նրանց ոտները` Իր փրկության ճշմարտությունը դրոշմելով նրանց սրտերում: Մենք պետք է գիտենանք և հավատանք մեղքերի թողության ավետարանին, որը Հիսուսը ժառանգություն թողեց Իր աշակերտներին: 
Բայց Պետրոսը սկզբում թույլ չտվեց, որ Հիսուսն իր ոտները լվանա: «Դու իմ ոտները չես լվանա հավիտյան», սա իր ցանկությունից ծնված պոռթկում էր: Հիսուսը պատասխանեց և ասեց նրան. «Ինչ որ ես անում եմ, դու հիմա չես իմանում, բայց սրանից հետո կիմանաս:»
Ընդունելով ջրի և Հոգու ավետարանը` մենք կարող ենք հասկանալ Աստվածաշնչի խոսքերը, որոնք մի ժամանակ վեր էին մեր հասկացողությունից: Դա ճշմարտության Խոսքն է` ջրի և Հոգու ավետարանը, մեղքերի թողությունը, որը մեղավորին դարձնում է Աստծո արդար զավակ: Պետրոսը մյուս աշակերտների հետ վերադարձավ ձկնորսության, իրենց նախքին զբաղմունքին: Բայց, երբ նրանց երևաց Հիսուսը և կանչեց նրանց նախաճաշելու Իր հետ, որ Ինքն էր պատրաստել, Պետրոսն հասկացավ Հիսուսի խոսքերը. «Ինչ որ ես անում եմ, դու հիմա չես իմանում, բայց սրանից հետո կիմանաս:» Նա վերջապես գիտակցեց, թե ինչ նկատի ուներ Հիսուսը, երբ լվանում էր իրենց ոտները: 
«Տերը ջնջել է իմ բոլոր մեղքերը: Նա վերցրել է իմ անցյալ, ներկա և ապագա մեղքերը, որոնք դեռ չեմ գործել:» Պետրոսը այդ պահից հրաժարվեց իր անձնական հավատքից և սկսեց ամուր հավատալ Հիսուսի մկրտությանը և արյանը` մեղքերի թողության ավետարանին:
Նախաճաշից հետո Հիսուսը հարցրեց Պետրոսին. «Սիրու՞մ ես ինձ դրանցից ավելի:» Պետրոսն ամրացած Հիսուսի հանդեպ իր հավատքի վրա` խոստովանեց. «Այո, Տեր, դու գիտես, որ ես սիրում եմ քեզ:» Պետրոսը կարողացավ այդպես պատասխանել, որովհետև հասկացել էր, թե ինչ նկատի ուներ Հիսուսը, երբ ասեց. «Դու հիմա չես իմանում, բայց սրանից հետո կիմանաս:» Նա կարողացավ խոստովանել իր ճշմարիտ հավատքը, Հիսուսի մկրտության և արյան հավատքը, մեղքերի թողության ավետարանը: 
 
 
Հետո նա դարձավ Աստծո ճշմարիտ ծառա 
 
Այդ դեպքերից հետո Պետրոսը և մյուս աշակերտները մինչև իրենց կյանքի վերջին օրը քարոզեցին փրկության ավետարանը: Նույնիսկ Պողոս առաքյալը, որ շարունակաբար հալածում էր քրիստոնյաներին, այդ խիստ ժամանակներում վկայեց փրկության ավետարանը Հռոմեական կայսրությունում: 
 
Ինչպե՞ս կարելի է դառնալ Աստծո ճշմարիտ ծառա
Հավատալով` Հիսուսով մեր մեղքերի հավիտենական քավությանը
 
Հիսուսի տասներկու առաքյալներից Հուդան մատնեց Հիսուսին և հետո ինքնասպանություն գործեց: Նրան փոխարինեց Պողոս առաքյալը: Հիսուսի աշակերտներն ընտրեցին Մատաթիային, բայց Աստված ընտրեց Պողոսին, և Պողոսը դարձավ Աստծո հավատարիմ ծառան` ամենուր քարոզելով փրկության ավետարանը: 
Հիսուսի աշակերտներից շատերը մարտիրոսվեցին: Նույնիսկ մահվան շեմին, նրանք չուրացան իրենց հավատքը և շարունակեցին քարոզել իրական ավետարանը: 
Նրանք հավանաբար քարոզում էին այսպես. «Հիսուս Քրիստոսն Իր մկրտությամբ և արյամբ` մեղքերի թողության ավետարանով, ջնջել է մեր և ձեր մարմնային բոլոր մեղքերը: Հիսուսը վերցրեց ձեր բոլոր մեղքերը Հորդանանի մկրտության միջոցով և Իր մարմնի մեջ կրեց այդ մեղքերը մինչև Խաչը: Հավատացեք Հիսուսի մկրտությանը և արյանը և կփրկվեք:» 
Իրական ավետարանը լսելը և դրան հավատալը իրականում փրկում է մեզ: Հիսուսի մկրտության և արյան ավետարանն ունի զորություն, որն Իր արյան և Հոգու մեջ է: 
Աշակերտները քարոզեցին ջրի և Հոգու ավետարանը` ասելով. «Հիսուս Աստված է և Փրկիչ:» Ջրի և Հոգու ավետարանի նրանց վկայության շնորհիվ այսօր մենք կարող ենք լսել և հավատալ Հիսուսի մկրտության և արյան ավետարանին, որպես մեր փրկության միակ միջոցը և փրկվել դրանով: Աստծո անսահման սիրո և Հիսուսի կատարյալ փրկության շնորհիվ մենք բոլորս դարձանք Հիսուսի աշակերտները:
Դուք հավատո՞ւմ եք սրան: Հիսուսն այնքան սիրեց մեզ, որ տվեց ջրի և Հոգու ավետարանը, մեղքերի թողությունը և մեզ դարձրեց Իր արդար աշակերտները: Մեղքերի թողության ճշմարիտ ավետարանը քարոզելու համար Հիսուսը լվաց Իր աշակերտների ոտները: 
Հիսուսը լվաց Իր աշակերտների ոտները, որպեսզի նրանց և մեզ սովորեցնի, որ աշխարհի բոլոր մեղքերը բացարձակապես ներված են Իր մկրտության և Խաչին թափած արյան միջոցով: Մենք շնորհակալ ենք Հիսուսից Իր մեծ սիրո և փրկության ավետարանի համար: 
Հիսուսն Իր աշակերտների ոտները լվալով` մեզ սովորեցրեց երկու շատ կարևոր բաներ: Նախ այն, որ, ինչպես Ինքը ասեց. «Ինչ որ ես անում եմ, դու հիմա չես իմանում, բայց սրանից հետո կիմանաս», որ մեր բոլոր մեղքերը ջնջված են մեղքերի թողության ավետարանի` Հիսուսի մկրտության և արյան միջոցով: 
Եվ երկրորդ դասն այն է, որ ինչպես Հիսուսը խոնարհեցրեց Իր անձը մեղավորներին փրկելու համար, այնպես էլ մենք, վերստին ծնվածներս, պետք է ծառայենք մյուսներին` քարոզելով մեղքերի թողության ավետարանը: Առաջին փրկվածներս պետք է քարոզենք վերջիններին: 
Իր աշակերտների ոտները Զատկի տոնի ժամանակ լվալու երկու պատճառները պարզ են և դրանք դեռ գոյություն ունեն Նրա Եկեղեցում: 
Աշակերտը չի կարող մեծ լինել իր ուսուցչից: Դրա համար մենք քարոզում ենք ավետարանը աշխարհին և մատուցում ենք այն ծառայությունը, որը կմատուցեր Հիսուսը: Մենք, որ արդեն փրկված ենք, պետք է ծառայենք նրանց, որ գալիս են մեզանից հետո: Սա սովորեցնելու համար Հիսուսը լվաց Իր աշակերտների ոտները: Եվ լվալով Պետրոսի ոտները` Նա ցույց տվեց մեզ, որ Նա կատարյալ Փրկիչ է, և մենք այլևս չենք խաբվի սատանայի կողմից: 
Բոլորս կարող ենք փրկվել` հավատալով ջրի և Հոգու միջոցով մեղքերի թողության ավետարանին: Հիսուսը մաքրեց մեր բոլոր մեղքերն Իր մկրտության, խաչելության և հարության միջոցով: Միայն նրանք, ովքեր հավատում են Նրա ավետարանին, կարող են մշտապես փրկվել իրենց մեղքերից: 
 
 
Հավատացեք այն ավետարանին, որը ջնջել է ձեր բոլոր մեղքերը 
 
Մենք կարող ենք ազատվել սատանայի փորձություններից` հավատալով մեղքերի թողության ավետարանին, ջրի և Հոգու խոսքին: Մարդիկ հեշտորեն խաբվում են սատանայի կողմից, իսկ սատանան անդադար շշնջում է նրանց ականջին: Գիտենալով, որ մարդկային մարմինն անընդհատ մեղանչում է, ինչպե՞ս կարելի է ազատվել մեղքերից: Բոլոր մարդիկ մեղավորներ են: 
Սակայն մենք գիտենք պատասխանը. «Գիտենալով, որ Հիսուսն Իր մկրտությամբ վերցրել է մեր մարմնային բոլոր մեղքերը, ինչպե՞ս կարող է հավատացյալը մնալ մեղքերի մեջ: Հիսուսն ամբողջությամբ վճարել է մեղքի վարձքը, մի՞թե մենք վճարելու բան ունենք:»
Եթե մենք չենք հավատում ջրի և արյան ավետարանին, ապա սատանայի բառերը դառնում են իմաստալից: Բայց եթե ավետարանը մեր սրտում է, մենք կունենանք անվարան հավատք Աստծո Խոսքի ճշմարտության հանդեպ: 
Մենք պետք է հավատանք ջրից և Հոգուց վերստին ծնվելու ավետարանին: Ճշմարիտ հավատքը հիմնված է Հիսուսի մկրտությանը, Խաչի արյանը, Նրա մահին և Նրա հարությանը հավատալու վրա: 
Երբևէ տեսե՞լ եք սուրբ խորանի նկարը կամ ուրվագիծը: Դա մի փոքրիկ վրանային տուն էր: Այն ներսից բաժանված էր երկու բաժինների` արտաքին մաս, որը սրբարանն էր և ներքին մաս, որտեղ Սրբության Սրբոցն էր, և հենց այստեղ էր գտնվում քավությունը: 
Սուրբ խորանի արտաքին հատվածում կային 60 սյուներ, իսկ սրբարանը կազմված էր 48 տախտակներից: Մենք պետք է մտքում պատկերացնենք սուրբ խորանը, որպեսզի հասկանանք Աստծո Խոսքի իմաստը: 
 
 
Ինչի՞ց էր պատրաստված Սուրբ Խորանի բակի դուռը 
 
Ինչի՞ց էր պատրաստված խորանի բակի դուռը
Վարագույր` կապուտակից և ծիրանեգույնից և կրկնակի կարմիրից և մանած բարակ քթանից

Խորանի բակի դռան մասին ㅌնկարագրվում է Ելից 27:16-ում. «Եվ սրահի դռան համար մի նկարագործ վարագույր կապուտակից` և ծիրանեգույնից և կրկնակի կարմրից և մանած բարակ քթանից քսան կանգուն, նրանց սյուները չորս` և նրանց խարիսխները չորս:» Խորանի բակի դռան վարագույրը պատրաստված էր կապույտ, ծիրանեգույն, ալ կարմիր մանվածքից և մանած բարակ քթանից: Այն շատ խիտ էր գործված և ուներ վառ գույներ: 
Աստված պատվիրել էր Մովսեսին, որ այդ վարագույրը լիներ կապույտ, ծիրանեգույն և ալ կարմիր գույների, որ բոլորը կարողանային հեշտությամբ գտնել խորանի մուտքը: Նկարագործ վարագույրը` կապուտակից, ծիրանեգույնից, կրկնակի կարմրից և մանած բարակ քթանից, կախված էր չորս սյուններից: 
Այս չորս նյութերը, որոնցից կազմված էր խորանի դռան վարագույրը, խորհրդանշում էին Աստծո փրկությունը, որի միջոցով Նա փրկելու էր այն բոլոր մեղավորներին, ովքեր հավատում են Իր Որդուն, Հիսուսի մկրտության և արյանը, և Նրա աստվածությանը:
Խորանի պատրաստման մեջ օգտագործված ամեն մի նյութ ունի հատուկ նշանակություն, որոնք խորհրդանշում են Աստծո Խոսքը և մարդկությունը Հիսուսի միջոցով փրկելու Նրա ծրագրերը: 
Հիմա նայենք, թե քանի տեսակի նյութեր են օգտագործվել սուրբ խորանի բակի դռան վարագույրը պատրաստելու համար: Չորս տարբեր նյութեր օգտագործվեցին դրա պատրաստման համար` կապույտ, ծիրանեգույն, ալ կարմիր մանվածք և մանած բարակ քթան: Այս չորսը շատ կարևոր են մեր հավատքն ամրապնդելու համար վերստին ծնունդի ավետարանի հանդեպ: Եթե այն կարևոր չլիներ, ապա դրա մասին գրված չէր լինի Աստվածաշնչի մեջ այսպիսի մանրամասնություններով: 
Սուրբ խորանի բակի դռան վարագույրի բոլոր նյութերը կարևոր պատգամ ունեն մեր փրկության համար: Հետևաբար Աստված հայտնեց դրանց մասին Մովսեսին և պատվիրեց այն պատրաստել ճիշտ Իր հրահանգներով:
 
 
Ի՞նչ իմաստ ունեն կապույտ, ծիրանեգույն և ալ կարմիր մանվածքներն Աստծո ավետարանի մեջ 
 
Ի՞նչ էին խորհրդանշում խորանի նյութերը
Փրկություն` Հիսուսի մկրտության և արյան միջոցով

Սուրբ Խորանի ներսում կապույտ, ծիրանեգույն և ալ կարմիր գույները և մանած բարակ քթանը օգտագործվել էին այն վարագույրի համար, որը բաժանում էր սրբարանը Սրբության Սրբոցից: Նույն նյութերը օգտագործվել էին Բարձրյալ Քահանայի հագուստի համար, որը տարեկան միայն մեկ անգամ կարող էր մտնել Սրբության Սրբոց: 
Կապույտ մանվածքը խորհրդանշում է Հիսուսի մկրտությունը: 1Պետրոս 3:21 «Որի օրինակն այսինքն մկրտությունը մեզ էլ հիմա ապրեցնում է:» Պետրոսը հաստատում է, որ Հիսուսի մկրտությունը փրկության օրինակն է, որը վերցնում է աշխարհի բոլոր մեղքերը: Մեր բոլոր մեղքերը փոխանցվեցին Հիսուսին Իր մկրտության միջոցով: Դրա համար կապույտ մանվածքը, այսինքն Հիսուսի մկրտությունը, փրկության ամենակարևոր բաղադրիչներից է: 
Ալ կարմիր մանվածքը խորհրդանշում է Հիսուսի արյունը, իսկ ծիրանեգույնը` Նրա աստվածությունը, որ Նա Թագավոր է և Աստված: Այս վարագույրի երեք գույները կարևոր են Հիսուսի և Նրա փրկության հանդեպ մեր հավատքի համար: 
Բարձրյալ Քահանայի շքեղ հագուստը կոչվում էր եփուդ, որի լանջապանակն ամբողջովին կապույտ էր: Բարձրյալ Քահանան իր գլխին կրում էր խույր, որի կապույտ ժապավենի վրա ամրացված էր մի ոսկե թիթեղ, իսկ վրան փորագրված էր. «Սուրբ` Եհովային:» 
 
 
Ճշմարտությունն հայտնված կապույտ մանվածքով 
 
Ի՞նչ էր խորհրդանշում կապույտ մանվածքը
Հիսուսի մկրտությունը

Աստվածաշնչում ես փնտրեցի կապույտ մանվածքի իմաստը: Ի՞նչ է ասում Աստվածաշունչը կապույտի մասին: Հիմա հասկանալու ենք կապույտ գույնի իմաստը կապույտ, ալ կարմիր և ծիրանեգույն մանվածքների մեջ:
Կապույտ մանվածքը նշանակում է «ջուրը», որը Հիսուսի մկրտությունն է: Հիսուս Քրիստոսը մկրտվեց Հովհաննես Մկրտչի կողմից, որ վերցներ աշխարհի բոլոր մեղքերը (Մաթևոս 3:15):
Եթե Հիսուսն Իր մկրտության միջոցով չվերցներ աշխարհի մեղքերը, մենք երբեք չէինք սրբանա Աստծո առջև: Դրա համար Հիսուս Քրիստոսը պետք է գար աշխարհ և մկրտվեր Հովհաննես Մկրտչի կողմից Հորդանան գետում, որ մեզ մաքրեր մեր բոլոր մեղքերից: 
Խորանի բակի դռան վարագույրի կապույտ մանվածքը նրա համար էր, որ ցույց տար Հիսուսի մկրտության կարևորությունը, առանց որի մենք չէինք կարողանա սրբանալ: 
Կրկնակի կարմիր մանվածքը խորհրդանշում էր Նրա արյունը, Հիսուսի մահը: Ծիրանեգույնը խորհրդանշում էր Նրա աստվածությունը. «Երանելին և միայն Հզորը, թագավորների Թագավորը և տերերի Տերը» (1 Տիմոթեոս 6:15): 
Ճշմարտությունն այն է, որ ալ կարմիր մանվածքը խորհրդանշում էր Հիսուսի արյունը, որ թափվեց Խաչի վրա, որպես բոլոր մարդկանց մեղքերի փրկագին: Հիսուս Քրիստոսը աշխարհ եկավ մարմնավորված, որ Իր մկրտությամբ վերցներ բոլոր մարդկանց մեղքերը և Իրեն զոհաբերելով Խաչի վրա` վճարեր այդ մեղքերի պատժավճարը: Հիսուսի մկրտությունը և արյունը մեղքերի թողության իրական ավետարանն է, որը սուրբ խորանի դռան վարագույրի գույների միջոցով մարգարեություն էր Հին Կտակարանում:
Խորանի սյուները պատրաստված էին սատիմի փայտից, որոնց խարիսխները պղնձից էին` պատված արծաթե ժապավեններով:
Բոլոր մեղավորները դատվելու էին իրենց մեղքերի համար, քանզի մեղքի վարձքը մահն է: Մինչ ինչ-որ մեկը Հին Կտակարանում կստանար նոր կյանքի օրհնություն Աստծուց, պետք է իր մեղքերի համար զոհաբերություն մատուցեր: 
Սակայն Նոր Կտակարանում Հիսուսի մկրտությունը, որը ներկայացնում էր սուրբ խորանի վարագույրի կապույտ գույնը, վերցրել է մեր բոլոր մեղքերը: Հիսուսը տարավ մեր մեղքերը դեպի Խաչը, որտեղ դատվեց այդ մեղքերի պատճառով: Մենք հիմա հավատալով մեղքերի թողության ավետարանին` փրկված ենք մեր բոլոր մեղքերից: Նա թագավորների Թագավորն է Սուրբ Աստված: 
Սիրելի քրիստոնյաներ, Հիսուսի մկրտությունը եղավ քավություն, որով մենք փրկվեցինք: Հիսուսը, որը ճշմարիտ Աստված է, եկավ աշխարհ մարդկային մարմնում (ծիրանեգույն մանվածքը), մկրտվեց, որ վերցներ աշխարհի բոլոր մեղքը (կապույտ մանվածքը), խաչվեց և Խաչի վրա թափեց Իր արյունը, որ մեր փոխարեն կրեր մեղքի պատիժը (ալ կարմիր մանվածքը): Հիսուսի մկրտությունն անկասկած սովորեցնում է, որ Նա դարձավ մեր իսկական Փրկիչը:
Մենք սա կարող ենք նաև տեսնել սուրբ խորանի դռան վարագույրի գույների մեջ: 
Նկարագործ վարագույրը` կապուտակից և ծիրանեգույնից և կրկնակի կարմրից և մանած բարակ քթանից ցույց է տալիս Աստծո փրկության ճշմարտությունը: Մանած բարակ քթանն այստեղ նշանակում է, որ Նա առանց խտրության փրկել է բոլորիս: Դա բացարձակապես կարևոր փաստ էր մեղքերի քավության համար: 
Սուրբ Խորանի դռան վարագույրի նյութերից կարելի հասկանալ, որ Հիսուսի տված փրկությունը պատահական չէր, այն անշուշտ ծրագրված էր: Նա հնազանդվելով Աստծո անհատակ խորհրդին` մկրտվեց, խաչվեց և հարություն առավ, որ ամբողջությամբ իրականացներ մարդկության փրկությունը: Կապույտ, կարմիր և ծիրանեգույն մանվածքներով` մեղքերի թողության ավետարանով, Հիսուսը փրկեց բոլոր նրանց, ովքեր հավատացին Իր փրկությանը: 
 
 
Հին Կտակարանի պղնձե լվացարանը Նոր Կտակարանի մկրտության շուքն է 
 
Ինչո՞ւ էին քահանաները լվանում իրենց ոտները և ձեռքերը սրբարան մտնելուց առաջ
Նրանք պետք է Աստծո առաջ կանգնեին առանց մեղքի

Լվացարանը նույնպես պատրաստված էր պղնձից: Պղինձը խորհրդանշում էր Հիսուսի կրաց դատապատիժը մեր փոխարեն: Ջրի ավազանը խորհրդանշում էր ավետարանի այն խոսքը, որը մեզ ասում է, որ մեր մեղքերը մաքրված են: 
Այն ցույց է տալիս, թե ինչպես էին մաքրվում ամենօրյա մեղքերը: Ամենօրյա մեղքերը կարող են մաքրվել Հիսուսի մկրտությանը հավատալու միջոցով:
Զոհասեղանը խորհրդանշում էր դատաստանը: Հիսուսի ջուրը, կապույտ գույնը, մեղքերի քավության ավետարանն է, այսինքն` Հիսուսի մկրտությունը Հովհաննես Մկրտչի կողմից (Մաթևոս 3:15, 1Հովհաննու 5:5-10): 
1Հովհաննու 5 գլխում գրված է. «Եվ սա է հաղթությունն, որ աշխարհքին հաղթեց, այսինքն մեր հավատքը: Եվ երեք են, որ երկրումը վկայում են, Հայրը և Բանը և Սուրբ Հոգին, և այս երեքը մի են:» Նա նաև ասում է, որ նա, ով հավատում է Աստծո Որդուն, ջրի, արյան և Հոգու վկայությունն ունի իր մեջ: 
Աստված թույլ տվեց, որ մենք սրբանանք մեղքերի քավության ավետարանին հավատալու միջոցով և մտնենք սուրբ խորանը: Դրա համար մենք հիմա կարող ենք ապրել հավատքով, սնվենք Աստծո Խոսքով, օրհնվենք Նրանից և լինենք արդարներ: Դառնալ Աստծո ժողովուրդ, նշանակում է փրկվել քավության ավետարանի միջոցով և բնակվել սուրբ խորանում: 
Շատ մարդիկ այսօր ասում են, որ միայն հավատքը բավական է և պետք չէ խորանալ խորանի դռան վարագույրի կապույտ, կարմիր և ծիրանեգույն մանվածքների վրա: Եթե մենք հավատում ենք Հիսուսին առանց գիտենալու այս բաները, մեր հավատքը կլինի թերի, քանի որ մեր սրտում դեռ կմնան մեղքեր: Նման հավատքը մարդու սրտում թողնում է մեղքեր, քանի որ նա չի կարող ունենալ վերստին ծնունդ` քավության ավետարանի, այսինքն` ջրի, արյան և Հոգու միջոցով: 
Եթե մեկին խնդրեն գնահատել ինչ-որ անծանոթի, և նա անծանոթին գոհացնելու համար ասում է. «Այո, ես հավատում եմ այս անձնավորությանը: Ճիշտ է, ես նրան չեմ ճանաչում, բայց ամեն դեպքում հավատում եմ նրան», ի՞նչ եք կարծում, լսողը գոհ կլինի՞ նման պատասխանից: Միգուցե ձեզնից ոմանք այսպես վարվեն մարդկային հարաբերությունների ժամանակ, սակայն Աստված այսպիսի վստահություն չի ուզում մեզանից:
Աստված ուզում է, որ մենք հավատանք մեղքերի թողության ավետարանին, Հիսուսի փրկությանը կապույտ (Հիսուսի մկրտությունը), ծիրանեգույն (Հիսուսի աստվածությունը) և կարմիր (Հիսուսի արյունը) մանվածքների միջոցով: Նախքան Հիսուսին հավատալը, պետք է գիտենանք, թե ինչպես Նա փրկեց մեզ մեր բոլոր մեղքերից: 
Երբ մենք հավատում ենք Հիսուսին, պետք է գիտենանք, թե ինչպես Նա փրկեց մեզ մեր բոլոր մեղքերից ջրի (Հիսուսի մկրտությունը), արյան (Հիսուսի մահը) և Հոգու (Հիսուսի աստվածությունը) միջոցով: 
Երբ մենք իսկապես հասկանանք, կկարողանանք դրսևորել իրական հավատք: Մեր հավատքը երբեք կատարյալ չի լինի, քանի դեռ չգիտենք այս ճշմարտությունը: Ճշմարիտ հավատքը գալիս է միայն Հիսուսի փրկության վկայությունը հասկանալուց, այսինքն, որ Հիսուսը մարդկության ճշմարիտ Փրկիչն է: 
Այդ դեպքում ո՞րն է Հիսուսին ծաղրող հավատքը: Եկեք տեսնենք: 
 
 
Հավատք, որը ծաղրում է Հիսուսին 
 
Ի՞նչն է ամենակարևոր բանը հավատքի մեջ
Հիսուսի մկրտության մասին ճիշտ գիտությունը

Ինքնակամ հավատքը ծաղրանք է Հիսուսի հանդեպ: Եթե կարծում եք, որ. «Իմ համար դժվար է հավատալը, բայց քանի որ Նա Աստված է և Աստծո Որդի, հավատում եմ Նրան», ապա ծաղրում եք Հիսուսին: Եթե դուք իրոք ուզում եք վերստին ծնվել, պետք է հավատաք Հիսուսի մկրտությանը և արյանը` մեղքերի քավության ավետարանին: 
Հավատալ Հիսուսին առանց իմանալու քավության ավետարանի մասին, ավելի վատ է, քան Հիսուսին չհավատալը: Նմանապես չի կարելի քարոզել միայն Հիսուսի արյունը` խաչելությունը, դա ճշմարտության միայն մի մասն է:
Հիսուսը չի ուզում, որ մենք քարոզենք ինքնակամ հավատք, կամ հավատք առանց գիտակցության: Նա ուզում է, որ մենք հավատանք` գիտենալով քավության ավետարանը: 
Երբ մենք հավատում ենք Հիսուսին, մենք ընդունում ենք, որ քավության ավետարանը դա Հիսուսի մկրտությունն ու արյունն է: Հիսուսին հավատալով պետք է հասկանանք քավության ավետարանն Իր Խոսքի միջոցով և հատկապես իմանանք, թե ինչպես Նա մաքրեց մեզ մեր բոլոր մեղքերից: 
Մենք նաև պետք է իմանանք, թե ինչ են խորհրդանշում խորանի դռան վարագույրի կապույտ, կարմիր և ծիրանեգույն գույները: Եվ այդ ժամանակ կունենանք իրական հավատք, որը կմնա հավիտյան: 
 
 
Մենք երբեք չենք կարող վերստին ծնվել, եթե չհավատանք Հիսուսին, որպես կապույտ, կարմիր և ծիրանեգույն մանվածքների էություն 
 
Ի՞նչ էին քահանաներն անում սրբարան մտնելուց առաջ
Նրանք պղնձե լվացարանում լվանում էին իրենց ձեռքերն ու ոտները

Մեր Տեր Հիսուսը փրկել է մեզ: Մեզ մնում է փառաբանել Տիրոջը Իր տված կատարյալ փրկության համար: Եկեք նայենք սուրբ խորանին: Նա տվեց քավության ավետարանի խոսքը խորանի վարագույրի կապույտ, կարմիր և ծիրանեգույն մանվածքի միջոցով, և դրանով փրկեց մեզ: Մենք շնորհակալ ենք և փառաբանում ենք Տիրոջը: 
Մեղավորները չէին կարող մտնել սրբարան առանց ահավոր դատաստանի: Ինչպե՞ս կարող էր մեկը մտնել սրբարան առանց դատվելու իր մեղքերի համար: Մեղավորների մուտքը սրբարանում արգելված էր: Եթե նման անձնավորությունը մտներ արգելված վայր, անմիջապես սպանվելու էր, դա կլիներ մեծ անեծք: Մեղավորը երբեք չէր կարող մտնել սրբարան և հույս ունենալ, որ ապրելու է: 
Մեր Տերը փրկեց մեզ խորանի վարագույրի մեջ թաքնված գաղտնիքի միջոցով: Կապույտ, ալ կարմիր և ծիրանեգույն և մանված բարակ քթանի միջոցով Նա փրկեց մեզ: Իր փրկության գաղտնիքը Նա հայտնեց այս երեք խորհուրդներով: 
Հավատո՞ւմ եք, որ մենք փրկված ենք այս ճանապարհով: Եթե չենք հավատում կապույտ, ալ կարմիր և ծիրանեգույն մանվածքին, ապա չենք կարողանա փրկվել քավության ավետարանի միջոցով: Կապույտ գույնը չի խորհրդանշում աստվածություն, այն միայն և միայն խորհրդանշում է Հիսուսի մկրտությունը: Հիսուսի մկրտության միջոցով են մաքրվել մեր բոլոր մեղքերը: 
Առանց հավատալու կապույտ մանվածքին, կարելի էր հասնել մինչև զոհասեղանը, բայց սրբարան չէր կարելի մտնել, որտեղ սուրբ Աստծո ներկայությունն էր: 
Հետևաբար սուրբ խորանի դռնից ներս մտնելուց առաջ, պետք է հավատանք կապույտ (Հիսուսի մկրտությունը), ծիրանեգույն (Հիսուսի աստվածությունը, Նա Աստծո Որդին է) և կարմիր (Հիսուսի Խաչի արյունը) մանվածքի խորհրդին: Միայն դրան հավատալով մենք կարող ենք ընդունվել Աստծո կողմից և ունենալ թույլտվություն` մտնելու Սրբության Սրբոցի վարագույրից ներս: 
Ոմանք մտնելով խորանի բակը, կարծում են, թե իրենք ներսում են, բայց դա չէ փրկությունը: Ո՞ւր պետք է մտնել փրկվելու համար: Պետք է կարողանանք մտնել Սրբության Սրբոցը:
Սրբության Սրբոցը մտնելու համար, պետք է անցնենք պղնձե լվացարանի մոտով: Պղնձե լվացարանը խորհրդանշում է Հիսուսի մկրտությունը: Մենք պետք է լվանանք մեր բոլոր մեղքերը Հիսուսի մկրտության միջոցով և սրբված մտնենք սրբարան: 
Հին Կտակարանում քահանաները սրբարան մտնելուց առաջ լվանում էին իրենց ձեռքերն ու ոտները, Նոր Կտակարանում Հիսուսը լվաց Իր աշակերտների ոտները, որը նշանակում էր բոլոր մեղքերի լվացում: 
Աստծո օրենքն ասում է. «Որովհետև մեղքի վարձքը մահն է. բայց Աստծո շնորհքը` հավիտենական կյանք` մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռովը» (Հռոմեացիս 6:23): Աստված պատժում է մեղքը, բայց Նա փոխանցեց մեր բոլոր մեղքերն Իր Որդուն և Նրան պատժեց մեր փոխարեն: Սա է Աստծո սերը, Նրա փրկությունը: Ճշմարիտ փրկությունը հասանելի է միայն, եթե հավատանք քավության ավետարանին` Հիսուսի մկրտությանը, արյանը, մահին և հարությանը: 
 
 
Վերստին ծնվելու համար չի կարելի է արհամարհել աստվածաշնչյան ճշմարտությունը` մեղքերի քավության ավետարանը 
 
Մեզ ի՞նչ է մնում անել
Հավատալ ավետարանին, Աստծո Խոսքին

Ես երբեք չեմ արհամարհում մյուսներին: Երբ ինչ-որ մեկը մի բան է ասում, որ չգիտեմ, ես քաղաքավարությամբ խնդրում եմ դա բացատրել ինձ: Բայց երբ հարցրեցի իմ շրջապատի մարդկանց սուրբ խորանի մասին, ոչ ոք չկարողացավ ինձ բացատրել այն: 
Եվ ի՞նչ էր մնում ինձ անել, ես վերցրեցի Աստվածաշունչը և գտա այն հատվածը, որտեղ խոսվում էր սուրբ խորանի մասին: Դա Ելից գիրքն էր: Եթե ուշադիր կարդաք այդ գիրքը, հեշտորեն կհասկանաք, թե Աստված ինչ էր ուզում ասել այդ գրքի միջոցով:
Սիրելի բարեկամներ, դուք չեք կարող փրկվել Հիսուսին անփութորեն հավատալով: Դուք չեք կարող վերստին ծնունդ ունենալ միայն եկեղեցի հաճախելով: Հիսուսը Նիկոդեմոսին ասեց. «Եթե մեկը ջրից և Հոգուց չծնվի, նա կարող չէ Աստծո արքայությունը մտնել... Դու ես Իսրայելի վարդապետը, և այս չգիտե՞ս» (Հովհաննու 3:5, 10): 
Բոլոր նրանք, ովքեր հավատում են Հիսուսին, պետք է հավատան կապույտ մանվածքին (աշխարհի բոլոր մեղքերը փոխանցվեցին Հիսուսին Իր մկրտության ժամանակ), ալ կարմիր մանվածքին (Հիսուսի մահը մեր մեղքերի պատճառով) և ծիրանեգույն մանվածքին (Հիսուսը Փրկիչ է, Աստված և Աստծո Որդին): 
Մենք պետք է հավատանք, որ Հիսուսը աշխարհի բոլոր մեղավորների Փրկիչն է: Առանց այս հավատքի, մենք չենք կարող ունենալ վերստին ծնունդ և ոչ էլ մտնել Աստծո Թագավորության սրբարանը: Առանց դրա նույնիսկ հնարավոր չէ ապրել հավատքի կյանքն այս աշխարհում: 
Մի՞թե ավելի հեշտ չէր լինի, եթե հնարավոր լիներ վերստին ծնվել միայն հավատալով Հիսուսին: Այո: «♫ Դուք փրկված եք, ես փրկված եմ, մենք բոլորս փրկված ենք ♫:» Ինչ հրաշալի է: Բայց շատ մարդիկ հավատում են Հիսուսին առանց իրական «վերստին ծնունդ» ունենալու: 
Մենք պետք է ընդունենք աստվածաշնչյան ճշմարտությունը: Մենք պետք է հասկանանք մեղքերի թողության ավետարանը, ինչպես նաև կապույտ, ալ կարմիր և ծիրանեգույն մանվածքին, որպեսզի կարողանանք մտնել սուրբ խորանն ու հավատքի կյանքն ապրենք Աստծո հետ: Հավատքի խորանի մեջ մենք կարող ենք լինել երջանիկ, մինչև որ Հիսուսը մեզ ընդունի Իր սքանչելի Թագավորության մեջ: 
Շատ կարևոր է, որ հավատանք Հիսուսին ճիշտ հավատքով:
 
 
Իսկական ավետարանը սրբացում է բերում կապույտ մանվածքով 
 
Ի՞նչն է հանդիսանում անհրաժեշտ պայման փրկության համար
Հիսուսի մկրտությունը

Երբեմն մարդիկ կարծում են, որ կարող են ապրել անարատ կյանքով: Սակայն որքան շատ են փորձում բարիք գործել, այնքան շատ են հայտնաբերում իրենց սխալներն ու ձախողումները: Մարդկային էությունը կատարյալ չէ և չի կարող մեղք չգործել: Բայց Հիսուսը փրկել է մեզ կապույտ, ալ կարմիր և ծիրանեգույն քավության միջոցով: Մենք սրբացված ենք ու կարող ենք մտնել խորանի սրբարանը: 
Եթե Աստված չփրկեր մեզ կապույտ, ալ կարմիր և ծիրանեգույն մանվածքով, ապա մենք երբեք ի վիճակի չէինք լինի մտնելու սուրբ խորանի սրբարանը: Ո՞րն է դրա պատճառը: Եթե սրբարան կարողանային մտնել սուրբ կյանքով ապրողները, ապա ոչ մեկը չէր կարողանա բավարարել պայմանը: Երբ հավատում ենք Հիսուսին` առանց ճշմարիտ ավետարանը ճանաչելու, միայն մեղքեր ենք ավելացնում մեր հաշվին: 
Հիսուսը փրկեց մեզ կանխավ ծրագրված փրկությամբ, կապույտ, ալ կարմիր և ծիրանեգույն մանվածքի և մանած բարակ քթանի փրկությամբ: Նա վերցրեց մեր բոլոր մեղքերը: Հավատո՞ւմ եք սրան: Այո: Դուք ձեր սրտում ունե՞ք մեղքերի թողության ավետարանը, որը նաև համարձակորեն վկայում եք: Այո:
Միայն ավետարանի վկայությունը սրտում ունենալով կարող եք ձեր գլխին փակցնել ոսկյա թիթեղը, որն ասում է` «Սուրբ` Եհովային», և միանալ «թագավորական քահանայությանը» (1Պետրոս 2:9): Միայն այդ ժամանակ կարող ենք կանգնել և վստահ ասել, որ մենք Աստծո զավակն ենք, թագավորական քահանաներ: 
Բարձրյալ Քահանայի խույրն ուներ մի ոսկյա թիթեղ, որը ամրացված էր կապույտ ժապավենով: Ինչո՞ւ կապույտ: Որովհետև Հիսուսը մեզ փրկել է մեղքերի թողության ավետարանով, Իր մկրտությամբ վերցրել է մեր բոլոր մեղքերը և մեզ դարձրել արդարներ: Նոր Կտակարանի մկրտությունը համարժեք է Հին Կտակարանի ձեռքեր դնելուն: 
Որքան էլ ջանասիրաբար հավատանք Հիսուսին, եթե չենք հասկանում կապույտ, ալ կարմիր և ծիրանեգույն մանվածքի խոսքերը, մենք արժանի չենք լինի վաստակելու ոսկյա թիթեղը, որի վրա փորագրված է` «Սուրբ` Եհովային:» 
Ինչպե՞ս ենք մենք արդարացել: Մաթևոս 3:15. «Որովհետև այսպես է վայելում մեզ, որ ամեն արդարություն կատարենք:» Հիսուսը մկրտվեց և Իր վրա վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը: Իր մկրտությամբ Նա վերցրեց մեր բոլոր մեղքերը և մեզ պարգևեց արդարություն: 
Ինչպե՞ս կարող էինք ասել, որ այլևս մեղք չունենք, եթե չլիներ Հիսուսի մկրտությունը: Նույնիսկ եթե անդադար լաց լինեինք` մտածելով Նրա Խաչի մասին, աշխարհի բոլոր արցունքները չէին կարողանա մաքրել մեր մեղքերը: Որքան էլ ուժեղ հավատանք Հիսուսին, մեր մեղքերը կմնան մեր սրտում: 
«Սուրբ` Եհովային:» Քանի որ Հիսուսն Իր մկրտությամբ և արյամբ վերցրեց մեր բոլոր մեղքերը, Տերը թույլ տվեց, որ մեր` մեղավորներիս, մեղքերը փոխանցվեն Հիսուսին, և ինչպես Սուրբ Գիրքն է ասում, մենք դարձանք արդարներ մեր հավատքի շնորհիվ, անկախ մեր բոլոր մեղքերի անօրենությունների: 
Դրա համար մենք հիմա կարող ենք արդարացած կանգնել Աստծո առաջ: Մենք հիմա կարող ենք ապրել որպես Աստծո արդարներ և աշխարհին քարոզել ավետարանը: «♫ Դուք փրկված եք, ես փրկված եմ, մենք բոլորս փրկված ենք ♫:» Աստծո ողորմածությամբ ենք փրկված բոլորս: 
Եթե ձեր սրտում չունենաք քավության ավետարանի խոսքը, չեք ունենա նաև փրկություն: Սա շատ նման է կորեական մի հայտնի երգի, որը անպատասխան սիրո մասին է. «♫Օհ, իմ սիրտն առանց պատճառի բաբախում է ամեն անգամ, որ տեսնում եմ նրան, ամեն անգամ, որ մոտ եմ նրան: Ես սիրահարվել եմ, բայց, ցավոք` անպատասխան♫:» Իմ սիրտը բաբախում է շատ արագ, բայց ոչ` նրանը: Իմ սերը անպատասխան է: Ցավոք սրտի շատ քրիստոնյաներ սիրում են Աստծուն, բայց այդ սերն անպատասխան է:
Մարդիկ հակված են մտածելու, որ փրկությունը տարբեր մարդկանց համար տարբեր եղանակներով է գալիս: Նրանք զարմանում են. «Ինչո՞ւ է փրկությունը գալու միայն մկրտության ավետարանի միջոցով:» Բայց մեր փրկությունը երբեք կատարյալ չէր լինի, եթե այն չլիներ Հիսուսի մկրտության ավետարանի միջոցով: Դա միակ ճանապարհն է, որով կարող ենք արդարանալ Աստծո առաջ, որովհետև միայն այս ավետարանով մենք կարող ենք ստանալ կատարյալ փրկություն: 
 
 
Ի՞նչ է կապույտ մանվածքի փրկությունը, որը տվեց Հիսուսը 
 
Ի՞նչն է մեզ արդարացնում
Կապույտ, ալ կարմիր և ծիրանեգույն մանվածքի ավետարանը

Կապույտ, ալ կարմիր և ծիրանեգույն մանվածքի ավետարանի միջոցով փրկությունը Աստծո պարգևն է մարդկությանը: Այդ պարգևը տվեց մեզ հնարավորություն մտնելու սուրբ խորան և ապրելու խաղաղությամբ: Այն մեզ արդարացրեց, հիմա մենք կարող ենք ապրել եկեղեցում և այնտեղ դաստիարակվել Սուրբ Խոսքով:
Երբ էլ որ կանգնենք աղոթքի, ավետարանն օրհնելու է մեզ Աստծո սիրով: Դրա համար էլ փրկությունն այդքան թանկ է մեզ համար: Հիսուսն ասում է հավատքի տունը կառուցել «ժայռի վրա:» Այդ ժայռն Իր մկրտության ավետարանն է: Մենք բոլորս կարող ենք դրանով փրկվել, ապրել այդ փրկությամբ, գնալ Դրախտ, վաստակել հավիտենական կյանք և դառնալ Աստծո զավակները: 
Սիրելի բարեկամներ, մենք կարող ենք հավատքով մտնել սուրբ խորան` քավության ավետարանի շնորհիվ: Նրա շնորհիվ, որ մեր մեղքերը մաքրված են (Հիսուսի մկրտությունը) և դատապարտված Խաչի վրա, մենք փրկվեցինք` հավատալով Հիսուսի մկրտության և արյան ավետարանին: 
Մեր բոլոր մեղքերի ամբողջկան քավությունը, Հիսուսի մկրտությունը և արյունը, այն ավետարանն է, որը ջնջեց մեր բոլոր մեղքերը: Դուք հավատո՞ւմ եք սրան: Ճշմարիտ ավետարանը մեղքերի քավության երկնային ավետարանն է, որը կատարելապես ջնջել է մեր բոլոր մեղքերը: 
Մենք հավատալով քավության ավետարանին` ունեցել ենք նոր ծնունդ, վերստին ծնունդ: Հիսուսը տվեց մեզ քավության ավետարանը, որը մաքրել է մեր բոլոր մեղքերը, նույնիսկ մեր ապագա մեղքերը: Փառք Տիրոջը: Ալելուիա: 
Ջրի և Հոգու ավետարանը (ջրի և արյան ավետարանը) այն ճշմարիտ ավետարանն է, որն իրականացրեց և քարոզեց Հիսուս Քրիստոսը: Այս գիրքը գրվել է, որպեսզի հայտնի Հիսուսի ավետարանի գաղտնիքը` ջրի և Հոգու ավետարանը: 
Քանի որ շատ մարդիկ հավատում են Հիսուսին` առանց գիտենալու ամբողջական ճշմարտությունը, նրանք պարծենում են իրենցով, որ իրենք քրիստոնեական վարդապետության արմատականներ են և կրոնական մեծամասնություն (այսպես ասած, փիլիսոփայական աստվածաբանություն), կարճ ասած, նրանք մոլորված են և շեղված: Ուստի մենք պետք է վերադառնանք ճշմարիտ ավետարանին, դեռ ուշ չէ: 
Ես ավելի մանրամասն խոսելու եմ երկրորդ գրքում, հատուկ նրանց համար, ովքեր հարցեր ունեն ջրից և Հոգուց վերստին ծնվելու վերաբերյալ: