• All e-books and audiobooks on The New Life Mission website are free
  • Explore multilingual sermons in global languages
  • Two new revised editions in English have been released
  • Check out our website translated into 27 languages
Search

Sermons

Թեմա 5: Մեղքի Պատշաճ Խոստովանում

[5-1] Ինչպես Ճիշտ Խոստովանել Մեղքերը (1 Հովհաննու 1:9)

2021.03.28 244
Ինչպես Ճիշտ Խոստովանել Մեղքերը(1 Հովհաննու 1:9)
«Ապա թե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է և արդար որ մեր մեղքերը թողե մեզ, և սրբե մեզ ամեն անիրավությունից»:
 
 

Արյան Ավետարանը Կես-Ավետարան է

 
Կարո՞ղ ենք մտնել երկնային արքայությունը միայն արյան ավետարանով
Ոչ: Պետք է հավատանք կատարյալ ավետարանին`(ջրի և Հոգու ավետարանին)
 
1 Հովհաննու 1:9 հատվածը վերաբերում է արդարներին: Եթե մեղավորը, որ դեռ փրկված չէ, փորձում է քավել իր ամենօրյա մեղքերն այս հատվածի համաձայն և խոստովանում է իր անիրավություններն, ապա նրա մեղքերը չեն ջնջվի: Հասկանո՞ւմ եք, թե ինչ եմ ուզում ասել: Այս հատվածը չի վերաբերում վերստին ծնունդ չունեցողներին:
Շատերն այս աշխարհում, որոնք դեռ վերստին ծնված չեն, բայց վերցնելով 1 Հովհաննու 1 գլուխը` աղոթում են և ապաշխարում, նրանք հույս ունեն, որ ներվելու են:
Բայց մի՞թե վերստին ծնունդ չունեցողը կարող է կատարելապես ազատվել իր մեղքերից խոստովանության միջոցով: Սա կարևոր կետ է, որը պետք է նկատի ունենալ նախքան այս թեմայի մեջ խորանալը:
Նախքան Հովհաննու առաջին Նամակը կարդալը, պետք է որոշեք Հովհաննես առաքյալը արդար մարդ էր, թե ոչ: Թույլ տվեք հարցնեմ ձեզ: Արդյո՞ք Հովհաննես առաքյալը վերստին ծնված քրիստոնյա էր, որը հավատում էր ջրի և Հոգու ավետարանին, թե՞ նա մեղավոր է:
Եթե ասում եք, թե Հովհաննես առաքյալը մեղավոր էր, ապա Աստվածաշնչի տեսակետից դուք սխալվում եք: Եթե Հովհաննես առաքյալը արդար մարդ էր, որը վերստին ծնվեց Հիսուսին հավատալու միջոցով, ապա պարզ է դառնում, որ նրա հավատքը տարբերվում էր մեր հավատքից: Պետք է ունենալ նույն հավատքը:
Թույլ տվեք մեկ այլ հարց տամ ձեզ: Հովհաննես առաքյալն այս նամակները գրում էր մեղավորներին, թե՞ արդարներին: Հովհաննես առաքյալը նամակներ էր գրում արդարներին:
Դրա համար, եթե մեղավորները, որ վերստին ծնված չեն, մեջբերում են 1 Հովհաննու 1:8-9 համարները և դրանք կիրառում են իրենց համար, ապա նրանք սխալվում են: Եթե ուզում եք արդարանալ, խոստովանեք ձեր մեղքերն Աստծո առաջ և հավատացեք ջրի և Հոգու ավետարանին: Եվ Տերը կմաքրի ձեր բոլոր մեղքերն այն ավետարանի միջոցով, որը կարող է ջնջել աշխարհի բոլոր մեղքերը:
Հովհաննես առաքյալի հավատքն այսպիսին էր: 1 Հովհաննու 5 գլխում նա ասում է, որ հավատում է «ջրին, արյանը և Հոգուն»: Դուք հավատո՞ւմ եք Հիսուս Քրիստոսին, որն եկավ ջրով, արյամբ և Հոգով: Պետք է հավատալ բոլոր այս երեքին, առանց բաց թողնելու որևէ բաղադրիչ:
Կարո՞ղ եք մտնել երկնային թագավորություն` հավատալով միայն Հիսուսի արյանը: Եթե հավատում եք միայն Խաչի արյանը, ապա գիտեք ավետարանի միայն կեսը: Եթե հավատում եք միայն Խաչի արյանը, ապա ամեն օր պետք է աղոթեք մեղքերի թողության համար: Դուրս է գալիս, որ դուք հավատում եք մեղքերի թողությանը ամենօրյա խոստովանությունների և ապաշխարությունների միջոցով:
Բայց մի՞թե կարող եք ազատվել ձեր մեղքերից` հավատալով միայն Խաչի արյանը: Եթե դուք այս մարդկանցից մեկն եք, ուրեմն ձեր մեղքերը կմնան ձեր սրտերում, որովհետև ոչ ոք չի կարող ազատվել իր մեղքերից ամենօրյա խոստովանություններով կամ հավատալով միայն արյանը: Եթե դուք այս մարդկանցից մեկն եք, ուրեմն դուք դեռ չգիտեք ջրի և Հոգու ավետարանը և ձեր հավատքը կատարյալ չէ:
Հովհաննես առաքյալը վերստին ծնված էր, որովհետև նա հավատում էր ջրի, արյան և Հոգու ավետարանին: Իսկ դուք հավատում եք միայն Խաչի վրայի արյանը՞: Եթե չունեք հստակ գաղափար ավետարանի վերաբերյալ, ապա ինչպե՞ս կարող եք մյուսներին պատմել փրկության մասին: Դուք չունեք վերստին ծնունդ, բայց փորձում եք մեղքերի փողություն ստանալ ամենօրյա աղոթքների և խոստովանությունների միջոցով: Սա օգուտ չի տա:
Որքան էլ որ ջերմեռանդ աղոթեք և ապաշխարեք, մեղքերը չեն մաքրվի ձեր սրտից: Եթե երբեմն ձեզ թվում է, թե ձեր մեղքերը ջնջվել են, դա միայն ձեր երևակայությունն է և զգացմունքների զորությունը: Եթե դուք աղոթում եք և ապաշխարում, պետք է որ մի օր կամ մի քանի օր խաղաղության մեջ լինեք: Բայց երբեք կատարելապես չեք ազատվի ձեր բոլոր մեղքերից:
Մեղավորները աղոթում են և ապաշխարում` հույս ունենալով, որ փրկվելու են իրենց մեղքերից: Դրա համար նրանք դեռ մեղքի մեջ են, չնայած որ հավատում են Հիսուսին արդեն երկար ժամանակ: Նրանք չգիտեն ջրի և Հոգու ավետարանը: Եթե հավատում եք Հիսուսին, բայց դեռ չեք վերստին ծնվել, ուրեմն դուք այդ մարդկանցից մեկն եք: Եթե փորձում եք ձեր մեղքերը քավել ամենօրյա աղոթքների և ապաշխարությունների միջոցով, դա պարզ վկայություն է, որ դուք դեռ վերստին ծնված չեք: Դուք պետք է որոշում կայացնեք` հավատալ ջրի և Հոգու ավետարանին, ինչպես արել էր Հովհաննես առաքյալը, թե՞ հուսալ ձեր անձնական մտքերին և զգացմունքներին: Առաջինը ճշմարտություն է, իսկ երկրորդը` սխալ:
Ճշմարիտ ավետարանը Աստվածաշնչի համաձայն այն է, որ Հիսուսը մկրտվեց և մեկընդմիշտ ջնջեց աշխարհի մեղքերը և Խաչի վրա ընդունեց այդ մեղքերի դատաստանը: Եթե մարդը հավատում է Հիսուսի մկրտությանը և Խաչի արյանը, մեկընդմիշտ ներվում են նրա բոլոր մեղքերը: Մյուս կողմից, եթե մարդը փորձում է աղոթքների և ամենօրյա ապաշխարությունների միջոցով ազատվել իր անօրենություններից, երբեք չի կարողանա կատարելապես ազատվել: Մի՞թե կարծում եք, թե կարող եք հիշել ձեր բոլոր մեղքերը: Մի՞թե Աստված չի ներում այն մեղքերը, որոնց համար չեք ապաշխարում: Մի՞թե ապաշխարության աղոթքներն ամենօրյա մեղքերի խնդրի լուծումն են: Ոչ:
 
 

Ճշմարիտ Ապաշխարությունը և Խոստովանության Նպատակը

 
Որո՞նք են խոստովանության և բարի գործերի սահմանափակումները
Չնայած որ միշտ խոստովանելու ենք մեր մեղքերը, երբեք չենք կարող այդ միջոցով և բարի գործերով քավել մեր մեղքերը
 
Աստվածաշնչում ապաշխարությունը նշանակում է ետ դառնալ ճշմարիտ հավատքին, իսկ արդարի համար այն նշանակում է ճանաչել սեփական սխալները և վերադառնալ լույսի ավետարանին:
Եթե դուք մեղավոր եք, պետք է այսպես խոստովանեք. «Սիրելի Աստված ես մեղանչել եմ Քո դեմ և արժանի եմ միայն դժոխքին, բայց երազում եմ մեղքերից ազատվելու մասին: Խնդրում եմ փրկիր ինձ իմ մեղքերից: Ես դեռ վերստին ծնված չեմ և գիտեմ, որ իմ տեղը դժոխքում է»: Սա է ճշմարիտ խոստովանությունը:
Իսկ ինչպիսի՞ խոստովանություն է անում վերստին ծնվածը: «Սիրելի Աստված ես մարմնային մեղք եմ գործել: Հավատում եմ, որ Հիսուսը մկրտվեց Հովհաննես Մկրտչի կողմից և ազատեց ինձ իմ բոլոր մեղքերից, չնայած որ դրանց համար ես արժանանալու էի մահվան: Ես շնորհակալություն եմ հայտնում, որ Աստված փրկել է ինձ ջրի և արյան միջոցով»: Վերստին ծնվածների և չծնվածների խոստովանությունները տարբեր են:
Մենք բոլորս պետք է հավատանք այնպես, ինչպես հավատում էր Հովհաննես առաքյալը: Եթե փորձում եք թաքցնել ձեր մեղքերը արդարների խոստովանության ներքո, ուրեմն դուք երբեք չեք ազատվի մահվան դատապատժից, որը մեղքի վարձքն է:
Այն մեղավորները, որ վերստին ծնված չեն, չպետք է թաքնվեն արդարների խոստովանության տակ և սկսեն հավատալ ջրի, արյան և Հոգու ճշմարիտ ավետարանին: Նրանք պետք է ընդունեն Հովհաննես առաքյալի հավատքը և դրա միջոցով կարողանան փրկվել:
Մեղավորները չեն հասկանում, թե որքան սարսափելի դատաստան է լինելու իրենց մեղքերի համար: Ամենասարսափելի մեղքն Աստծո առաջ, դա ջրի և Հոգու ավետարանին չհավատալն է:
Ովքեր հավատում են Հիսուսին, բայց դեռ վերստին ծնված չեն, պետք է խոստովանեն իրենց մեղքերն Աստծո առաջ. «Տեր, ես մեղավոր եմ և արժանի են դժոխքի կրակներին: Խնդրում եմ Տեր, մաքրի իմ բոլոր մեղքերը»: Երբ մեղավորն իր սրտում ընդունում է այն ավետարանը, որով Հիսուսը փրկում է մարդկանց Իր մկրտության և արյան միջոցով, կարող է ազատվել իր բոլոր մեղքերից: Սա հատուկ խոստովանություն է, որ ամեն մի մեղավոր կարող է անել, որպեսզի փրկվի իր մեղքերից:
Մեղավորը պետք է պարզապես խոստովանի, որ ինքը դեռ վերստին ծնված չէ և հավատա ջրի և Հոգու ավետարանին: Բոլոր մեղավորները կատարելապես փրկվեցին` հավատալով ջրի և Հոգու ավետարանին: «Եվ էլ ուրիշ ոչ մեկով փրկություն չկա. որովհետև ուրիշ անուն էլ չկա երկնքի ներքև մարդկանց տրված, որով կարելի լինի մեզ փրկվել» (Գործք Առաքելոց 4:12): Աստված փրկեց բոլոր մեղավորներին` մկրտելով Իր Որդուն Հովհաննես Մկրտչի կողմից Հորդանան գետում, որը մահացավ Խաչի վրա:
Տերը մաքրեց մարդկանց մարմնային և հոգևոր մեղքերը, որ նրանք գործել էին ծնված օրվանից մինչև մահանալը: Մենք հավատացինք ճշմարիտ ավետարանին, որ փրկվենք: Դա միակ ճանապարհն է, որով կարող ենք ազատվել մեր բոլոր մեղքերից և իսկապես սրբանալ: Մենք կարող ենք արդարանալ, եթե հավատանք ջրի և Հոգու ճշմարիտ ավետարանին:
Հիսուսը մկրտվեց, վերցրեց աշխարհի մեղքերը, Իր կյանքով վճարեց դրանց դիմաց Խաչի վրա, հարություն առավ երրորդ օրը և հիմա նստած է Հոր աջ կողմը: Սա է բացարձակ ճշմարտությունը:
Բոլորս պետք է կատարենք այս խոստովանությունը. «Տեր, ես չեմ կարող մեղք չգործել: Ես մեղքով ծնվել եմ և իմ գործած մեղքերի համար արժանի եմ միայն դժոխքի կրակներին: Այդ պատճառով ուզում եմ հավատալ, որ Հիսուսը եկավ ջրով, արյունով և Հոգով` դառնալով իմ Փրկիչը»:
Ինչպես գրված է Մաթևոս 3 գլխում, Հիսուսը վերցրեց աշխարհի մեղքերը, ներառյալ բոլոր այն մեղքերը, որոնք գործելու ենք մինչև մեր կյանքի վերջին օրը: «Եվ ճշմարտությունը կճանաչեք. և ճշմարտությունը կազատե ձեզ» (Հովհաննու 8:32):
Եթե Հիսուսը ջնջեր միայն մեր առաջնային մեղքը, իսկ ամենօրյա մեղքերի խնդիրը թողներ մեզ, ապա կմնայինք մշտական տանջանքների մեջ: Բայց Հիսուսն ազատեց մեզ մեր բոլոր մեղքերից Իր մկրտության և արյան միջոցով: Ինչի՞ համար պետք է անհանգստանանք: Երբ հավատում ենք Հիսուսի մկրտությանը և Խաչի արյանը, Տիրոջ Հոգին բնակվում է մեր սրտերում:
Հավատո՞ւմ եք Հիսուսին: Հավատո՞ւմ եք, որ Հոգին բնակվում է ձեր մեջ: Ձեր բոլոր մեղքերը փոխանցվել են Հիսուսին Իր մկրտության միջոցով: Ավելի ուշ մեր մեղքերի պատճառով Հիսուսը խաչվեց` ազատելով մեզ հավիտենական անեծքից ու կործանումից: Սա է ճշմարիտ ավետարանը:
 
 
Արդարի Խոստովանությունը
 
Ո՞րն է արդարի ճշմարիտ խոստովանությունը
Խոստովանել, որ մեղանչում են ամեն օր, բայց հավատում են, որ Հիսուսը 2000 տարի առաջ ջնջել է նրանց բոլոր մեղքերը
 
1 Հովհաննու 1:9. «Ապա թե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է և արդար որ մեր մեղքերը թողե մեզ, և սրբե մեզ ամեն անիրավությունից»: Սա նշանակում է, որ ամեն մարդ, որ որոշում է հավատալ ջրի և Հոգու ավետարանին, պետք է խոստովանի իր մեղքերը. «Տեր, ես չեմ կարող մեղքեր չգործել իմ կյանքում, բայց գիտեմ, որ մեղքերի թողություն չեմ ստանա ամենօրյա աղոթքների և ապաշխարությունների միջոցով: Ես հավատում եմ, որ մեղքի վարձը մահն է, և միայն Հիսուսի մկրտության ու խաչելության միջոցով կարող ենք ստանալ մեղքերի թողություն: Խոստովանում եմ, որ այսօր մեղքեր եմ գործել, բայց հավատում եմ, որ Հիսուսը 2000 տարի առաջ ջնջեց իմ բոլոր մեղքերը»: Եթե աղոթենք այսպես, միանգամից կլուծվի մեղքի խնդիրը:
Ովքեր արդեն վերստին ծնված են, պետք է միայն խոստովանեն իրենց մեղքերը: Նրանք միայն հաստատում են, որ Հիսուսն արդեն ջնջել է իրենց բոլոր գործած մեղքերը: Քանի որ Հիսուսը մկրտվեց և մահացավ մեղավորների համար 2000 տարի առաջ, չնայած նրանց տկարությանը, իրենց բոլոր մեղքերը ներված են:
Այն տեքստը, որ կարդացինք այսօր, շատ լավ հատված է արդարների համար: Բայց եթե մեղավորը վերցնի այս հատվածը և սխալ կիրառի այն, նա կհայտնվի դժոխքում: Այնուհանդերձ, Աստվածաշնչում սա այն հատվածն է, որն ամենաշատն են սխալ հասկանում: Քրիստոնյաների մեջ այս հատվածը շատ հաճախ է խուճապ ստեղծել:
Կա մի ժողովրդական խոսք, որ հիմար բժիշկը կարող է սպանել իր հիվանդին: Երբ հիմար բժիշկը փորձում է անել իր ուժերից ավելին, ապա նա կարող է սպանել իր հիվանդներին:
Կյանքի կանոն է, որ մարդը պետք է լավ սովորի և ունենա փորձառություն, որպեսզի կարողանա իրեն լավ դրսևորել: Նույնը կարելի է ասել հավատքի կյանքի համար: Ովքեր քարոզում են Աստծո խոսքը, պետք է հավատան ճշմարտությանն այնպես, ինչպես գրված է Սուրբ Գրքում, իսկ ովքեր լսում են նրանց քարոզները, պետք է հավատան այդ խոսքերին:
Եթե քարոզիչներն իրենց հետևորդներին սովորեցնում են սխալ վարդապետություն, կամ եթե հավատացյալները սխալ են ընկալում Աստծո խոսքը, երկուսին էլ այս դեպքում սպասվում է Աստծո խիստ դատաստանը: Միայն վերստին ծնվածը կարող է ճիշտ սովորեցնել Աստվածաշունչը: Նույնիսկ ամենալավ դեղամիջոցը կարող է սպանել մարդուն, եթե այն սխալ նշանակվի հիվանդներին: Նույնը կարելի է ասել հոգևոր դասերի և աստվածաշնչյան ուսուցումների համար: Սա այնքան կարևոր է, որքան կրակը մեր կյանքում: Բայց ինչպես որ կրակը կարող է հրդեհ առաջացնել երեխաների ձեռքն ընկնելով, այնպես էլ Աստծո Խոսքը կարող է մեծ վնաս հասցնել սխալ մարդկանց ձեռքն ընկնելով:
Մենք պետք է տարբերենք արդարի և մեղավորի խոստովանությունները: 1 Հովհաննու 1:9 հատվածն արդարի համար է: Երբ արդարը հավատքով խոստովանում է իր մեղքերն Աստծո առաջ, ազատվում է դրանցից, որովհետև Հիսուսն արդեն 2000 տարի առաջ ջնջել է աշխարհի բոլոր մեղքերը:
Սխալ է, երբ մեղավորները հավատում են, թե իրենց մեղքերը ներվում են ամեն անգամ ներում խնդրելով: Երբ մարդը վերստին ծնված չէ, կարող է ստանալ մեղքերի թողություն միայն խոստովանության միջոցով:

Աստված արդար է: Նա Իր միածին Որդուն ուղարկեց այս աշխարհ, որ Նա վերցնի աշխարհի մեղքերն Իր մկրտության միջոցով և փրկեր բոլոր նրանց, ովքեր հավատում են Իր մկրտության ջրին և Խաչի վրա թափած արյանը: Դրա համար, երբ արդարը խոստովանում է իր մեղքերն, Աստված ասում է, որ Հիսուսն արդեն վերցրել է դրանք 2000 տարի առաջ: Դրանով Նա հաստատում է, որ մեղավորն արդարացած է, չնայած որ ունի մարմնային մեղքեր: