• All e-books and audiobooks on The New Life Mission website are free
  • Explore multilingual sermons in global languages
  • Two new revised editions in English have been released
  • Check out our website translated into 27 languages
Search

Sermons

Թեմա 6: Հերետիկոսներ

[6-1] Կեղծիքն ու Հերետիկոսությունը Քրիստոնեության մեջ (Եսայիա 28:13-14)

2021.03.28 200
Կեղծիքն ու Հերետիկոսությունը Քրիստոնեության մեջ(Եսայիա 28:13-14)
«Եվ Տիրոջ խոսքն էլ լինելու է նրանց համար հրաման հրամանի վրա` հրաման հրամանի վրա. խրատ խրատի վրա` խրատ խրատի վրա, մի քիչ այստեղ, մի քիչ այնտեղ, որպեսզի գնան և ետևի վրա ընկնեն ու ջարդվին, և որոգայթի մեջ ընկնին և բռնվին: Սրա համար լսեցեք Տիրոջ խոսքը, ով ծաղրող մարդիկ, այս ժողովրդի իշխաններ, որ Երուսաղեմումն եք»:
 
 
Աստվածաշնչյան Հերետիկոսություն
 
Ինչպե՞ս է Աստվածաշունչը սահմանում «հերետիկոս» տերմինը
Աստվածաշունչը սահմանում է հերետիկոսին որպես մեկը, որ մեղքեր ունի իր սրտում, բայց հավատում է Հիսուսին
 
Կան շատ կեղծ լուրեր հայտնողներ մեր օրերում, հատկապես զարգացող երկրներում: Նրանք ձևացնում են, թե իրական լուրեր հաղորդողներ են, բայց սովորաբար փող են շորթում իրենց զոհերից` վախեցնելով, թե կհայտնեն նրանց արարքների մասին: Կեղծ, նշանակում է նմանվել իրականին, բայց չլինել իրականը: Այլ կերպ ասած, կեղծավորությունն այն է, որ արտաքինից այլ է, իսկ ներսից` ուրիշ:
«Հերետիկոս» և «կեղծ» բառերը շատ հաճախ են օգտագործվում, հատկապես քրիստոնեական եկեղեցիներում:
Բայց շատ քիչ են հստակ սահմանումները, որոնք խոսում են հերետիկոսության և կեղծավորության մասին, ինչպես նաև մարդիկ, որ սովորեցնում են այս գաղափարների մասին Աստվածաշնչի համաձայն:
Այսպիսի հանգամանքների պարագայում ես պարտավորված եմ զգում լույս սփռել այս նյութի վրա և ներկայացնել, թե ինչպես է Աստվածաշունչը սահմանում «հերետիկոսություն» տերմինը: Նաև ուզում եմ մատնացույց անել հերետիկոսության որոշ օրինակներ իրական կյանքից, և միասին մտածենք դրա մասին: Ով որ հավատում է Աստծուն, առնվազն մեկ անգամ մտածելու է հերետիկոսության մասին իր կյանքում:
Տիտոս 3:10-11 սահմանում է հերետիկոսությունը որպես մի բաժանված անձնավորություն, որը լինելով ինքնամեղադրված` մեղանչում է: Հերետիկոսը մի անձնավարություն է, որ դատապարտում է իրեն մեղքի: Դրա համար ովքեր հավատում են Հիսուսին, բայց մեղքեր ունեն իրենց սրտում, հերետիկոս են Աստծո առաջ:
Հիսուսը վերցրեց աշխարհի բոլոր մեղքերն Իր մկրտության միջոցով: Բայց հերետիկոսները չեն հավատում ճշմարիտ ավետարանին, որը մեղավորին տալիս է փրկություն, և իրենց դասում են մեղավորների մեծ շարքին:
Դուք հերետիկոս ե՞ք: Մենք պետք է ճիշտ պատկերացում ունենանք այս մասին, եթե ձգտում ենք արդար կյանքի:
Դուք մեղադրո՞ւմ եք ինքներդ ձեզ մեղավոր լինելու համար, չնայած որ հավատում եք Հիսուսին, բայց դեռ չեք լսել ջրի և Հոգու ավետարանի մասին: Եթե ձեզ համարում եք մեղավոր, ապա անարգում եք Հիսուսին` արհամարհելով Նրա կատարյալ փրկությունը և ջրի և Հոգու ավետարանը:
Աստծո առաջ որևէ մեկին մեղավոր անվանելը նշանակում է ընդունել, որ նա Աստծո զավակը չէ: Ովքեր խոստովանում են Հիսուսին. «Տեր, ես մեղավոր եմ», պետք է վերանայեն իրենց հավատքը:
Ինչպե՞ս կարող եք հավատալ Հիսուսին և դեռ մտածել, որ մեղավոր եք, այն դեպքում, երբ Հիսուսը վերցրել է աշխարհի բոլոր մեղքերը և կատարելապես փրկել բոլորիս հավիտենական դատապարտումից: Ինչպե՞ս կարող եք մերժել Նրա փրկության պարգևը և համարել ձեզ մեղավոր մարդ, երբ Հիսուսը վերցրեց բոլոր մեղքերն Իր մկրտությամբ և դրանց պատճառով դատապարտվեց Խաչի վրա: Նման մարդիկ հերետիկոսներ են, քանի որ նրանք կամավոր կերպով դառնում են մեղավորներ` անտեսելով Աստծո ճշմարիտ խոսքը: Դուք պետք է ճանաչեք ջրի և Հոգու ավետարանը, որպեսզի խուսափեք Աստծո առաջ հերետիկոսություն գործելուց:
Ով որ հավատում է Հիսուսին, բայց չունի վերստին ծնունդ, հերետիկոս է, որովհետև դեռ մեղքեր ունի իր սրտում:
Քանի որ Աստված վերցրել է աշխարհի բոլոր մեղքերը, ապա մենք հերետիկոս ենք, եթե անտեսում ենք փրկության օրհնությունը: Եվ քանի որ Աստված սուրբ է, ապա մենք հերետիկոս ենք, եթե մեղքեր ունենք մեր սրտում: Եթե իրոք ուզում ենք արդարանալ, ապա պետք է հավատանք Հիսուսի մկրտության և արյան ավետարանին:
 
 
Հերետիկոսության Աղբյուրն Աստվածաշնչում
 
Ո՞րն է քահանայի ամենակարևոր որակավորումը
Նա պետք է վերստին ծնված լինի
 
3Թագավորաց 12:25-26. «Եվ Յերոբովամը Եփրեմի սարի վրա շինեց Սուքեմը և բնակվեց այնտեղ. և այնտեղից դուրս եկավ ու շինեց Փանուելը: Եվ Յերոբովամը ասեց իր սրտումը. Հիմա պիտի թագավորությունը ետ դառնա Դավիթի տանը»: Յերոբովամը Սողոմոնի ենթականերից էր: Երբ Սողոմոնը հանցանքների մեջ էր ընկել, Յերոբովամը ըմբոստացավ թագավորի դեմ և ավելի ուշ` Սողոմոնի որդի Ռոբովամի ժամանակներում դարձավ Իսրայելի տաս ցեղերի թագավորը:
Յերոբովամի անհանգստությունն իր թագավուրության ժամանակաշրջանում այն էր, որ ժողովուրդը ուզում էր վերադառնալ Հուդայի երկիր, քանի որ այնտեղ էր տաճարը:
Եվ սա կանխելու համար նա պատրաստել է տալիս երկու ոսկե հորթեր Բեթելում և Դանում և պատվիրում է ժողովրդին պաշտել դրանք: 3Թագավորաց 12:28. «Եվ թագավորը խորհուրդ արավ, և երկու ոսկե հորթ շինեց»: Մեկը դրեց Բեթելում, մյուսը` Դանում և ժողովրդին պատվիրեց պաշտել դրանց, չնայած որ այս քայլը տարավ նրան սարսափելի մեղքի: Նա նաև իր կամքով ընտրեց քահանաներ:
«Այս բանից հետո էլ Յերոբովամը ետ չդառավ իր չար ճանապարհիցը, և դարձյալ ժողովրդի մասերից բարձրավանդակների համար քահանաներ շինեց, ուզողին` ձեռքերը լցնում էր, և նրանք բարձրավանդակների քահանաներ էին լինում» (1 Թագավորաց 13:33): Դա է հերետիկոսության աղբյուրը:
Նույնիսկ հիմա հերետիկոսները քահանայության են ձեռնադրում ամեն ցանկացողի: Ով որ ավարտում է աստվածաբանական ճեմարան, կարող է դառնալ եկեղեցու առաջնորդ, քարոզիչ, միսիոներ և երեց, նույնիսկ եթե այդ մարդը չունի ջրից և Հոգուց վերստին ծնունդ:
Ինչպե՞ս կարող է մեկը, որ չունի վերստին ծնունդ, դառնալ եկեղեցու առաջնորդ: Եթե նման անձնավորությունը նշանակվում է որպես եկեղեցու առաջնորդ կամ քահանա, ապա նման եկեղեցին դառնում է հերետիկոսներ արտադրող ֆաբրիկա:
Եկեք մի անգամ էլ մտածենք հերետիկոսության սկզբնաղբյուրի մասին: Նախ, Յերոբովամը իր քաղաքական դիրքը պահելու համար Աստծուն փոխարինեց ոսկե հորթերով: Երկրորդ, նա իր կամքով ընտրեց քահանաների: Այլ կերպ ասած, հասարակ մարդկանց նա դրեց քահանայության: Նման բաներ տեղի են ունենում նաև հիմա:
Հերետիկոսության պատմությունը շարունակվում է նաև Յերոբովամից հետո: Ովքեր չունեն ջրից և Հոգուց վերստին ծնունդ, իրավունք չպետք է ունենան լինելու քահանաներ:
Մի՞թե կարելի է, որ միայն աստվածաբանական ճեմարան ավարտած անձը դառնա եկեղեցու առաջնորդ և ավետարանիչ: Մի՞թե կարելի է, որ նրանք ծառայեն Աստծուն, եթե նրանք չեն հաստատված Աստծո կողմից: Երբեք: Միայն Աստծո կողմից նշանակված անձնավորությունը կարող է դառնալ Իր սպասավորը: Ովքեր հաստատվում են Աստծո կողմից, ունեն վերստին ծնունդ ջրից և Հոգուց:
3 Թագավորաց 12:25-26 և 3Թագավորաց 13 գլուխը խոսում են այն մասին, որ Յերոբովամի մեղքը առաջացրեց Աստծո զայրույթը: Մենք պետք է լավ իմանանք այս պատմությունը, և եթե մեկը լավ չգիտե այն, ապա լավ կլինի, որ նա վերադառնա Աստվածաշնչին և գտնի այդ պատմությունը:
Խնդրում եմ, լավ մտածեք, միգուցե դուք էլ ձեր ծառայության մեջ փոխարինել եք Աստծուն ոսկե հորթով: Երբևէ պատահե՞լ է, որ շեշտադրեք երկրային բարիքները, միայն թե ձեր հետևորդները չվերադառնան ջրից և Հոգուց վերստին ծնվելու ավետարանին:
Դուք ասե՞լ եք ձեր հետևորդներին, որ նրանք կարող են բժշկվել, եթե հավատան Հիսուսին: Դուք ասե՞լ եք նրանց, որ նրանք պետք է օրհնվեն բարիքներով: Դուք նշանակե՞լ եք որևէ մեկին եկեղեցու ծառայող կամ անձնակազմի ներկայացուցիչ, որը չունի վերստին ծնունդ, և պնդում եք, որ ձեր հարանվանությունը ամենաուղղադավան հարանվանությունն է: Ուրեմն դուք Յերոբովամի մեղքի մեջ եք և առաջացնում եք Աստծո զայրութը:
 
 

Հերետիկոսները Պաշտում են Ոսկե Հորթին

 
Նույնիսկ այսօր կան այնքան հերետիկոսներ, որոնք պաշտում են ոսկե հորթի: Նրանք ասում են, որ Աստված օրհնեց Սողոմոնին, երբ նա հազարավոր ողջակեզներ մատուցեց Աստծուն: 3Թագավորաց 3:3-5. «Եվ Սողոմոնը սիրեց Տիրոջը, որ գնա իր հայր Դավիթի պատվերներովը, միայն թե զոհում և խնկարկում էր բարձր տեղերի վրա: Եվ թագավորը գնաց Գաբավոն, որ այնտեղ զոհ մատուցանե. որովհետև նա էր մեծ բարձր տեղը. Սողոմոնը այն սեղանի վրա հազար ողջակեզ զոհեց: Գաբավոնի մեջ Տերը երևեցավ Սողոմոնին գիշերը երազում, և Աստված ասեց. Խնդրիր, թե քեզ ինչ տամ»:
Նրանք դրամներ են շորթում իրենց հետևորդներից «Սողոմոնի հազար ողջակեզները» խարդախ խոստումների շնորհիվ: Եվ այդ հիմար հետևորդները գայթակղված տալիս են իրենց դրամները: Ովքեր երկրպագում են ոսկե հորթերին, զրկվում են իրենց դրամներից, որն օգտագործվում է որպես հսկա եկեղեցաշենքեր կառուցելու նվիրատվություններ: Եվ սա ոչ թե նրա համար, որ նրանց եկեղեցիները փոքր են, այլ որովհետև նրանք ուզում են դրամներ կորզել իրենց հետևորդներից:
Իրենց համայնքների համար ոսկե հորթեր պատրաստելը միայն կեղծ արդարացում էր հերետիկոսների համար, որոնց նպատակն էր դրամներ կորզելը: Մենք, որ հավատում ենք Աստծուն, երբեք չպետք է հիմարանանք: Եթե ձեր դրամները նվիրաբերում եք` երկրպագելով ոսկե հորթերին, ապա այն չի համարվում զոհաբերություն Աստծուն, և այդ դրամները հայտնվում են կեղծ քահանաների գրպաններում, որոնք լի են Յերոբովամի նման ընչաքաղցությամբ: Երբեք մի ընկեք այդ հերետիկոսների թակարդները:
Այդ դեպքում ինչո՞ւ էր Աստված ընդունում Սողոմոնի ողջակեզները: Քանի որ Սողոմոնը գիտեր իր մեղքերը և հասկանում էր, որ դրանց պաճառով մահանալու է, մատուցեց հազարավոր ողջակեզներ ամեն օր` մտածելով ջրի և Հոգու փրկության մասին:
Այժմ պետք է որ հիշեք հերետիկոսության իրական իմաստը, այնպես որ երբեք չեք խաբվի կեղծ քահանաների կողմից:
 
 

Ովքեր Առաջնորդում են Եկեղեցին Առանց Վերստին Ծնունդ Ունենալու, Հերետիկոսներ են

 
Ի՞նչ են ասում հերետիկոսները վերստին ծնվելու մասին
Նրանք ասում են, որ վերստին ծնվել են տեսիլքներից, երազներից և հոգևոր փորձառություններից
 
Կան մարդիկ, ովքեր սովորեցնում են մյուսներին ինչպես վերստին ծնվել, երբ իրենք չեն վերածնվել հավատքով: Նրանք հերետիկոսներ են: Նրանք սովորեցնում են մյուսներին ինչպես վերստին ծնվել, երբ իրենք ի վիճակի չեն վերստին ծնվելու, որովհետև չգիտեն ջրի և Հոգու ավետարանի մասին: Մենք կարող ենք միայն ծիծաղել:
Կեղծ քահանաները քարոզում են սուտ ավետարան` աղավաղելով ջրի և Հոգու ավետարանը: Նրանք սովորեցնում են ամեն օր մաքրել իրենց մեղքերը:
Նրանք ասում են. «Գնացեք ու առանձնացված աղոթեք, ծոմապահություն արեք, նվիրվեք աստվածային ծառայությանը, աղոթեցեք լուսաբացին, հնազանդ եղեք, մեծ գումարներ տրամադրեք եկեղեցաշինություններին և քավեք ձեր մեղքերը»:
Մի անգամ ես լսեցի, որ մեկը վկայում էր իր վերստին ծնունդը: Նա ասում էր, որ իր երազում մի մեծ հերթի էր սպասում, և երբ իր հերթը հասավ, Հիսուսը նրա անունը տվեց: Նա վկայում էր, որ այդպես էր վերստին ծնվել: Բայց մի՞թե սա վերստին ծնունդ է: Հիսուսն այլ բան է ասում:
Հովհաննու 3. «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ. Եթե մեկը վերստին չծնվի` կարող չէ Աստծո արքայությունը տեսնել»: Աստված ասում է, որ միայն նրանք, որ ունեն իրական վերստին ծնունդ ջրից և Հոգուց, կարող են դառնալ քահանաներ: Ով որ հավատում է իր վերստին ծնվելուն տեսիլքներից, երազներից, պատրանքներից, հոգևոր փորձառություններից կամ ապաշխարության աղոթքներից, ապա հերետիկոս է:
Մեր օրերում շատերը չեն հավատում Աստծո գրավոր Խոսքին և ջատագովում են իրենց հարանվանական դավանանքները, փոխարենը որ վերստին ծնվեն ջրից և Հոգուց: Ովքեր հրաժարվում են քարոզել ջրից և Հոգուց վերստին ծնվելու ավետարանը, կեղծ քրիստոնյաներ են և հերետիկոսներ:
 
 
Բարեփոխիչներ և Գոյաբանական Քրիստոնեություն
 
Ե՞րբ ճշմարիտ ավետարանը սկսեց խառնվել և աղավաղվել
այլ կրոններով Երբ Հռոմեական Կայսր Կոնստանտինը հռչակեց Միլանյան Հրովարտակը 313 թ.
 
Ե՞րբ ձևավորվեցին քրիստոնեական հարանվանությունները: Այն ժամանակ, երբ ձևավորվեցին այնպիսի հարանվանությունները, ինչպիսիք են Երեցական, Մեթոդիստ, Մկրտական, Լյութերական, Սուրբերի, Լրիվ Ավետարան և այլ հարանվանությունները: Այս բերափոխությունը սկսվել է միայն 500 տարի առաջ:
Վաղ քրիստոնյաները նրանք էին, ովքեր հետևում էին Հիսուսին Իր երկրային կյանքի ընթացքում: «Քրիստոնյաներ» նշանակում է «Քրիստոսին հետևողներ»:
Առաջին քրիստոնյաները առաքյալներն էին և նրանց աշակերտները: Առաքյալները և եկեղեցու հայրերը հետևում էին ճշմարիտ ավետարանին մինչև 313 թվականը Ք.Հ.: Իսկ Կոնստանտին Կայսրի Միլանյան Հրովարտակից հետո քրիստոնյաները և հեթանոսները սկսեցին խառնվել` առաջացնելով Մութ Դարաշրջանը, որը տևեց մոտ 1000 տարի:
Իսկ ավելի ուշ, 16 դր-ում Մարտին Լյութերը գլխավորեց Բարեփոխումներն (Ռեֆորմացիա) ասելով. «Միայն արդարը կապրի հավատքով»: Մի փոքր ուշ, 1500-1600 թթ-ին, Ջոհն Կալվինը և Ջոհն Նոքսը առաջնորդեցին Կաթոլիկությունից դուրս մի շարժում: Ահա այն ամենն, ինչ ձեռք բերեց Բարեփոխությունը:
Բարեփոխությունը պարզապես մի ջանք էր Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցուց անկախ նոր եկեղեցիներ հաստատելու համար, որոնք ինքնին չէին մերժում Կաթոլիկությունը:
Նրանց նպատակը ջրից և Հոգուց վերստին ծնունդ քարոզելը չէր, այլ ազատվել Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցու ճնշումներից և այլասերվածությունից: Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցին այս շարժումն անվանեց Բողոքականություն: Որը նշանակում է հակառակվողներ, բողոքողներ:
Այդ ժամանակ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցին համոզում էր մարդկանց գնելու Ինդուլգենցիաները` պնդելով, որ նրանք իրենց մահացած հարազատներին կարող են երկինք ուղարկել, երբ գնում են Ինդուլգենցիայի թղթերը: Լյութերը չհասկացավ Կաթոլիկության սխալները: Նա միայն փորձում էր նրանց կանգնեցնել Ինդուլգենցիաները վաճառելուց, որով Կաթոլիկ Եկեղեցին փող էր հավաքում Սուրբ Պետրոսի Մայր Տաճարը ֆինանսավորելու համար:
Որպես հետևանք կարող ենք տեսնել Կաթոլիկ Եկեղեցու շատ ավանդույթներ ժամանակակից Բողոքական Եկեղեցում. մանկան մկրտություն, ապաշխարության աղոթքներ, որոնք շատ նման են Կաթոլիկ Եկեղեցում քահանայի մոտ կատարվող մեղքերի խոստովանությանը, սուրբ ծեսերը, աստվածաբանական ճեմարաններից ավարտած ծառայողների մեծարումը, հսկա եկեղեցաշենքերը: Այս ամենը Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցու մնացորդներն են Բողոքական Եկեղեցու մեջ:
Բարեփոխության (Ռեֆորմացիայի) ժամանակներից սկսած 1500թ., Բողոքականությունը միայն 500 տարեկան է: Այս տարի տոնվում է Բողոքականության 481 տարեդարձը: Երևի չեք հասկանում, որ Մարտին Լյութերը բողոքեց իր մայր եկեղեցու դեմ միայն 481 տարի առաջ: Բողոքականությունը հետևաբար չի կարող իր եզակի օրինականությունը պնդել իր համեմատական երիտասարդ լինելու լույսի ներքո: Քրիստոնեության բարեփոխումները դեռ շարունակվում են, և այն դեռ երկար է շարունակվելու:
Բայց կա մի բան, որ պետք է հիշենք: Երբեք չպետք է մոռանանք, որ ջրից և Հոգուց վերստին ծնվածները միայն կարող են մտնել երկնային արքայություն: Եկեք մարդկանց քարոզենք դա: Դուք քարոզո՞ւմ եք Հիսուսի ավետարանը` ջրից և Հոգուց վերստին ծնվելու ավետարանը: Եթե ոչ, ապա դուք Աստծո զավակ չեք: Սա «ջրից և Հոգուց վերստին ծնվելու» ավետարանն է, որին պետք է հավատանք Աստծո կամքի համաձայն: Հենց սա էր Հիսուսը սովորեցնում Նիկոդեմոսին Հովհաննու 3 գլխում:
Մի՞թե Աստվածաշունչը միայն խոսում է ջրից և Հոգուց վերստին ծնվելու ավետարանի մասին, թե՞ այն խոսում է այնպիսի բաների մասին, ինչպիսիք են հասարակության համար աշխատելը կամ սուրբ կյանքով ապրելը: Իհարկե վերջինս նույնպես կարևոր է, բայց այդ ամենը կարող եք անել միայն ջրից և Հոգուց վերստին ծնվելուց հետո: Աստծո կամքն այն է, որ հավատանք ճշմարիտ ավետարանին:
 
 
Հերետիկոսների Ուսուցումները
 
Ո՞վ է հերետիկոսը
Ով որ դեռ մեղավոր է, թեև հավատումէ Հիսուսին
 
Ե՞րբ է սկսել աշխարհում զարգանալ կեղծ քրիստոնեությունը և կեղծ հավատքը:
Իսրայել ժողովուրդը երկրպագում էր մեկ Աստծո, մինչև որ Յերոբովամի ժամանակներում բաժանվեցին երկու թագավորությունների, ինչպես գրված է 3 Թագավորաց 12-13 գլուխներում: Այդ ժամանակներից ի վեր սկսեց զարգանալ հերետիկոսությունը: Մեր օրերում այնքան շատ են հերետիկոսները:
Աստվածաշունչը խոսում է կեղծ քրիստոնեական ուսմունքների մասին Եսայիա 28 գլխում և Տիտոս 3:10-11: Աստվածաշունչն ասում է, որ հերետիկոսները նրանք են, ովքեր հավատում են Հիսուսին, բայց դեռ մեղքեր ունեն իրենց սրտում: Ով որ նման է վերոհիշյալ տեսակի մարդկանց, հերետիկոս է:
Նրանք սովորեցնում են, ինչպես գրված է Եսայիա 28:9-10. «Ո՞ւմ է նա գիտություն սովորեցնում, և ո՞ւմ` քարոզ հասկացնում. կաթից կտրվածների՞, ստինքից քաշվածների՞: Որ հրաման հրամանի վրա` հրաման հրամանի վրա, խրատ խրատի վրա` խրատ խրատի վրա. մի քիչ այստեղ, մի քիչ այնտեղ»:
Հերետիկոսներն ավելացնում են հրաման հրամանի վրա, խրատ խրատի վրա: Ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է. «Զգույշ եղեք, զգույշ եղեք, զգույշ եղեք նրանցից, ովքեր ասում են, որ ունեն վերստին ծնունդ Հիսուսով»: Նրանք ձեզ կասեն, որ ամեն դեպքում զգույշ լինեք: Նրանք կասեն, որ չլսեք, չգնաք, թեկուզ կարող է ընկնեք հերետիկոսության մեջ:
Բայց եթե նրանք համոզված են, որ իրենց հավատքը ուղղափառ հավատք է, ապա ինչո՞ւ նրանք չեն կարող հակառակվել նրանց, ովքեր ասում են, որ իրենց հավատքը տարբերվում է Աստծո Խոսքից: Նրանք պնդում են, թե ուղղափառ քրիստոնյաներ են, բայց չունեն բառեր իրենց հերետիկոսությունն արդարացնելու համար: Ճշմարիտ քրիստոնյան Աստծո Խոսքով կարող է հաղթել ցանկացած հերետիկոսի:
Մեր օրերում թվացյալ ուղղափառ քրիստոնյաները վերստին ծնվածներին անվանում են «հերետիկոսներ», միայն նրա համար, որ նրանց հավատքը տարբերվում է իրենց հավատքից: Ինչպե՞ս կարող ենք լինել հերետիկոսներ, երբ հավատում ենք ջրի և Հոգու ավետարանին:
Եթե հերետիկոսներ կոչվածները քարոզում են ջրի և Հոգու ավետարանը, ապա հենց նրանք են իսկական ուղղափառ քրիստոնյաները: Նմանապես, եթե թվացյալ ուղղափառ քրիստոնյաները չեն քարոզում ջրի և հոգու ավետարանը, ապա նրանք հերետիկոսներ են:
«Ուղղափառության» և «հերետիկոսության» միջև տարբերությունը կայանում է նրանում, նրանք քարոզո՞ւմ են ջրի և Հոգու ավետարանը, թե ոչ, հավատո՞ւմ են Հիսուսին, թե ոչ, ունե՞ն մեղքեր իրենց սրտում, թե ոչ: Ինչպե՞ս նրանք կարող են լինել հերետիկոսներ, եթե հավատում են Աստծո խոսքին և վերստին ծնված են ջրից և Հոգուց:
Մի՞թե հերետիկոսություն է Հիսուսի մկրտությանը և Նրա արյանը հավատալը և մեղքերից կատարելապես ազատված լինելը: Մի՞թե «ուղղափառություն» է ջրի և Հոգու ավետարանին չհավատալը:
Այնքան շատ հարանվանություններ կան, որոնք հեռացել են աստվածաշնչյան ճշմարտությունից և դեռ շարունակում են պնդել, որ իրենք «ուղղափառ» քրիստոնյաներ են: Նրանք հեռացել են ջրի և Հոգու միջոցով վերստին ծնվելուց, որովհետև քարոզում են միայն Հիսուսի Խաչը` մերժելով Նրա մկրտությունը (ջուրը):
Ո՞րն է մեր օրերում Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցու և Բողոքական Եկեղեցու տարբերությունը: Ինչպես որ բարեփոխիչներն ըմբոստացան Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցու դեմ, ինչպես որ նրանք դուրս եկան Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցուց և կառուցեցին Բողոքականություն, մենք էլ նմանապես պետք է ըմբոստանանք կույր քրիստոնեության և կեղծ քահանայության դեմ: Միայն այդ դեպքում կարող ենք բացել մեր աչքերը ճշմարիտ ավետարանի հանդեպ, և կատարելապես փրկվել ջրի և Հոգու ավետարանի միջոցով:
 
Ի՞նչ պետք է անենք, որխուսափենք հերետիկոսությունից
Պետք է վերստին ծնվենք ջրից և Հոգուց
 
Աստվածաշունչն ասում է, ովքեր հավատում են Հիսուսի մկրտության և Խաչի վրա թափած արյան ավետարանին, իրական հավատքի հետևորդներ են համարվում: Հիսուսն այս ամենն ասեց Նիկոդեմոսին Հովհաննու 3:1-12 -ում:
Հերետիկոսները միշտ համոզում են իրենց հետևորդներին ջերմեռանդ լինել իրենց հավատքի մեջ: Նրանք ստիպում են, որ իրենց հետևորդները աղոթեն լուսաբացին և շատ չարչարվեն: Դա նման է կույրին ստիպել վազելու:
Անկախ այն բանի, թե որքան շատ եք աղոթում, այն կլինի անօգուտ, եթե դուք վերստին ծնված չեք ջրից և Հոգուց: Երբ ասում ենք, որ ջրից և Հոգուց վերստին ծնունդ ունեցողներն արդարներ են, հերետիկոսները մեջբերում են Հռոմեացիս 3:10. «Արդար չկա, մեկն էլ չկա»: Այս համարով նրանք հավատացյալներին պիտակում են որպես հերետիկոսներ:
Բայց իրենք են հերետիկոսները: Այս համարի իրական իմաստն այդքան հասարակ չէ, որքան թվում է: Այս հերետիկոսները չեն կարդացել ամբողջ Աստվածաշունչը: Պողոս առաքյալն ասում է, որ աշխարհում կա մի արդար մարդ: Նա մեջբերում է այս հատվածը միայն Հին Կտակարանից, որն ասում է, որ աշխարհում ոչ մի արդար չկար մինչ Հիսուս Քրիստոսի գալը և մարդկանց մեղքերից ազատելը: Իսկ ովքեր փրկված են Հիսուսով, արդարացած են Աստծո առաջ:
Մենք կարող ենք տեսնել ճշմարտությունը, եթե կարդանք ամբողջ գլուխը: Հերետիկոսները միայն զգուշացնում են իրենց հետևորդներին զգույշ լինելու նրանցից, որոնց հավատքը տարբերվում է իրենց հավատքից: Նրանք չեն թողնում իրենց հետևորդներին մասնակցել ուրիշ պաշտամունքների, բացի այն եկեղեցիներից, որոնք նրանք ճանաչում են որպես ուղղափառ եկեղեցիներ: Եվ իրենց համայնքի անդամները չեն համարձակվում հաճախել այն եկեղեցիները, որտեղ քարոզվում է ջրի և Հոգու ավետարանը:
Փաստորեն նրանք դառնում են խուլ ճշմարիտ ավետարանի հանդեպ և չեն կարողանում վերստին ծնվել: Այս կեղծ առաջնորդները մեծացնում են դժոխքի զավակներ: Նրանք Աստծուց կրելու են իրենց պատիժը: Բոլոր հերետիկոսները վերադառնալու են ճշմարիտ Աստծուն:
Ովքե՞ր են հերետիկոսներ: Մի՞թե նրանք փրկված են հավատալով ջրի և Հոգու ավետարանին, թե՞ նրանք հավատում են Հիսուսին, բայց վերստին ծնված չեն ջրից և Հոգուց:
Տիտոս 3:11 ասում է, ովքեր հավատում են Հիսուսին, բայց մնում են «ինքնադատապարտման» մեջ, հերետիկոսներ են:
Նրանք սովորեցնում են իրենց հետևորդներին չմասնակցել արթնության հավաքներին, որտեղ քարոզվում է ջրից և Հոգուց վերստին ծնվելու ավետարանը, և ասում են, որ դրանք վտանգավոր հավաքներ են: Ինչպե՞ս կարող են «ուղղափառները» վախենալ հակառակ հավատքներից: Նրանք վախենում են, որովհետև չեն ճանաչում ճշմարտությունը: «Որ հրաման հրամանի վրա` հրաման հրամանի վրա»: Հերետիկոսների ուսմունքները սրանց նման են:
Հերետիկոս քահանաները հատվածներ են ընթերցում մի քիչ այս գրքից, մի քիչ այն գրքից, մի քիչ փիլիսոփայություն, մի քիչ գրականություն, խառնում են այդ ամենն իրենց անձնական կարծիքներին և թվում է ամեն բան լավ է:
Նրանք տգետ հետևորդներ են պատրաստում և նրանց աշխարհիկ բաներ են սովորեցնում: Ճշմարիտ եկեղեցին քարոզում է Աստծո Խոսքը և կրթում հավատակիցներին Աստծո Խոսքով: Մարդիկ չեն գալիս եկեղեցի, որ սովորեն այն, ինչ աշխարհն է սովորեցնում: Նրանք գալիս են եկեղեցի, որ լսեն երկնային բաների մասին, որը չես լսի աշխարհում: Նրանք գալիս են լսելու Հիսուսի խոսքը:
Մարդիկ մտնում են եկեղեցի որպես մեղավորներ, բայց ուզում են դուրս գալ այդտեղից որպես արդարներ, որոնք այլևս չունեն մեղքեր: Բայց ի՞նչ են հերետիկոս քահանաները քարոզում: Նրանք պահանջում են, որ իրենց անդամները չմասնակցեն արթնության հավաքներին, որտեղ Աստծո սպասավորները քարոզում են ճշմարիտ ավետարանը: Նրանք թույլ չեն տալիս, որ իրենց հավատակիցներն ունենան ջրից և Հոգուց վերստին ծնունդ:
Ինչ հիմարություն: Նրանք կարող են խաբել իրենց հավատակիցներին, բայց ոչ` Աստծուն:
 
Կարո՞ղ են արդյոք կեղծ քահանաները պարգևել իրենց հետևորդներին ջրից և հոգուց վերստին ծնունդ
Ոչ, միայն վերստին ծնունդ ունեցողը կարող է այն պարգևել մյուսներին
 
Հերետիկոսներ, եթե դուք Աստծո ծառաներ եք, մի՞թե չեք լսում, թե ինչ է ձեզ ասում Հոգին: Վերադարձեք ետ: Դադարեք ձեր հետևորդներին արթնության հավաքներից ետ պահելը, որտեղ Աստծո ճշմարիտ սպասավորները քարոզում են ջրից և Հոգուց վերստին ծնվելու ավետարանը:
Հերետիկոսները սովորեցնում են միայն աստվածաբանություն, և երբ հանդիպում են այլ տեսությունների, պարտվում են: Կեղծ քահանաները լավ են իրենց ծառայությունների մեջ, բայց դրանցում չկա Աստծո Խոսք: Նրանք քարոզում են, խորհրդատվություն անում և հովվական խնամք տանում` հիմնված իրենց սխալ կարծիքների վրա: Ովքեր սովորեցնում ու քարոզում են առանց Աստծո Խոսքի, հերետիկոսներ են ու վարձկաններ (Հովհաննու 10:13):
Կեղծ առաջնորդները հերետիկոսներ են, որովհետև նրանց ներսում ուրիշ բան է, իսկ դրսից` ուրիշ: Որոշ մարդիկ սահմանում են ձևավորված հարանվանություններին որպես հերետիկոս եկեղեցիներ: Բայց այդ եկեղեցիներից շատերը չեն ցանկանում պատկանել որևէ հարանվանության, որովհետև շատ եկեղեցիներ հեռացել են Աստվածաշնչից:
Հերետիկոսներն իրենց հավատակիցներին քարոզում են մեղքերից փրկություն, մինչդեռ իրենք դեռ չեն լուծել այդ խնդիրն իրենց համար: Նրանք Յերոբովամի մեղքի մեջ են: Եթե կա մեկը, որ դեռ մեղքեր ունի իր սրտում, բայց փորձում է ծառայել Աստծուն, պետք է գիտակցի, որ իր մեղքերն ու Աստծո սրբությունը բոլորովին անհամատեղելի են: Նման մարդիկ պետք է գիտենան, որ իրենք հերետիկոսներ են:
Դրա համար, եթե մեկը, որ քարոզում է կամ ունի պարտականություններ եկեղեցու մեջ ու դեռ մեղավոր է, պետք է գիտակցի, որ ինքը հերետիկոս է: Նա հերետիկոս է, որովհետև նա չի ճանաչում Քրիստոսի փրկության` ջրի և Հոգու, ավետարանը: Եթե մեկն Աստվածաշունչն ուսումնասիրում է հերետիկոսի օգնությամբ, նա նույնպես դառնում է հերետիկոս:
Մենք կարող ենք իմանալ ճշմարտությունը` նայելով նրանց պտուղներին: Ովքեր արդարացած են Հիսուսի մկրտությանը և Նրա խաչի արյանը հավատալով, կարող են տալ արդար պտուղներ, իսկ մեղավորները տալիս են մեղքեր: «Այսպես ամեն բարի ծառը բարի պտուղ է բերում, և չար ծառը չար պտուղ է բերում» (Մաթևոս 7:17):
 
 
Ի՞նչ են Հերետիկոս Քահանաները Քարոզում Իրենց Պատգամներում
 
Ի՞նչ են հերետիկոս քահանաները քարոզում իրենց պատգամներում
Աշխարհիկ աստվածաբանություն և մարդկային մտքեր
 
Կեղծ քահանաները շատ ուշադիր են: Իսկ գիտեք, թե ինչո՞ւ: Նրանք պետք է ուշադիր լինեն, որ իրենց սուտը չբացվի, որովհետև նրանք չունեն ջրից և Հոգուց վերստին ծնունդ:
Հերետիկոսները վերցնում են մի փոքր այստեղից և մի փոքր այնտեղից: Նրանք խաբում են մարդկանց, քանի որ սովորեցնում են մարդկանց`չգիտենալով ավետարանի ճշմարտությունը:
«Հրաման հրամանի վրա` հրաման հրամանի վրա. խրատ խրատի վրա` խրատ խրատի վրա, մի քիչ այստեղ, մի քիչ այնտեղ» (Եսայիա 28:13):
Հրաման հրամանի վրա, ասում են նրանք. «Այս բառը հունարենում նշանակում է այսինչը, եբրայերենում նշանակում է այնինչը, կա այսինչ տեսությունը և այնինչ տեսությունը»: Նրանք նաև զգուշացնում են մարդկանց, որ զգույշ լինեն, երբ որ հանդիպեն փրկության այլ տեսությունների` արտահայտված սև և սպիտակ տերմիններով: Նրանք ասում են. «Մարտին Լյեութերն ասեց այս բանը, Ջոհն Կալվինն ասեց այն բանը, իսկ Ջոհն Նոքսն ասեց այս մյուս բանը, և մենք կարծում ենք, որ նրանք բոլորն էլ կարևոր են ինչ-որ ձևով»:
Նրանք չգիտեն, թե ինչ են խոսում, ոչ էլ գիտեն, թե ինչի են հավատում: Ով որ ունի ճշմարիտ հավատք, կարող է արտահայտել ճշմարտությունը սև և սպիտակ տերմիններով: Ճշմարիտ հավատացյալները կարող են պարզորեն ասել տարբերությունը վերստին ծնունդ ունեցողի և չունեցողի միջև:
Բայց հերետիկոսները քաոսի մեջ են: Նրանց հավատքը նման է չղջիկի: Ինչպես որ չղջիկն է ապրում քարանձավների մեջ և միայն դուրս է գալիս գիշերները, հերետիկոսները նրանց նման հավատում են այս կամ այն տեսությանը: Նրանք չգիտեն, թե որն է ճշմարտությունը: Երբ հերետիկոս քահանան գնում է դժոխք, նրան են հետևում նաև իր հետևորդները: Եվ շատ մարդիկ ընկնում են դժոխք այն պատճառով, որ հավատում են կեղծ մարգարեությունների:
Ձեր եկեղեցու քարոզիչը վերստին ծնվա՞ծ է ջրից և Հոգուց: Նա քարոզո՞ւմ է վերստին ծնվելու ավետարանն այնպես, ինչպես գրված է Սուրբ Գրքում: Եթե այո, ապա դուք իրոք բախտավոր եք, եթե ոչ, ապա դուք դատապարտված եք: Եթե դուք վերստին ծնված չեք, ապա պետք է անպայման լսեք ջրի և Հոգու ավետարանը, կարդաք գրքեր և բացատրեք դրանց իմաստը և վերստին ծնվեք:
Հերետիկոսները չեն սիրում ջրից և Հոգուց վերստին ծնվելու ավետարանը: Նրանք քարոզում են. «Հիսուս Քրիստոսը եկավ մեր մեղքերը մաքրելու, և Նա դեռ մաքրում է մեր մեղքերն այսօր և շարունակելու է մաքրել դրանք նաև ապագայում»: Ինչպե՞ս սա կարող է լինել ճշմարտություն: Նրանք ասում են, որ իրենք արդար են, բայց իրականում գնում են դեպի մեղքը: Նրանք արդար են միայն մի պահ և մեղավոր մնացած ժամանակ:
Նրանք քարոզում են կեղծ աստվածաբանություն: Ով որ արդար է այսօր և մեղավոր վաղը, հերետիկոս է, կեղծ մարգարե: Ով որ մեղադրում է իրեն, նույնն է, որ կործանում է ինքն իրեն:
 
 
Աստծո Անեծքը Հերետիկոսների Հետևորդների վրա է
 
Ինչի՞ վրա են հերետիկոսները դնում շեշտը
Գործերի
 
Հերետիկոսները հաստատուն չեն և հետևաբար չեն կարող իրենց հետևորդներին առաջնորդել դեպի ջրից և Հոգուց վերստին ծնունդ: Նրանք իրենց հետևորդներին տալիս են ծիծաղելի գաղափարներ, որ մարդը կարող է վերստին ծնվել երևակայությամբ և չգիտենալ, թե երբ է վերստին ծնվել: Ինչ ծիծաղելի է:
Հովհաննու 3. «Եթե մեկը վերստին չծնվի` կարող չէ Աստծո արքայությունը տեսնել»: Իսկ մեր օրերում արդարներին, ովքեր ունեն վերստին ծնունդ, անվանում են մեծամիտ հերետիկոսներ:
Հերետիկոս քահանաներն ասում են, որ իրենց արդար չեն անվանում, որովհետև իրենք հնազանդ են: Նրանք իրենց հետևորդներին ասում են. «Մի մասնակցեք արթնության հավաքներին, որտեղ քարոզիչը խոսում է ջրից և Հոգուց վերստին ծնվելու ավետարանը: Եթե վերստին ծնվեք, կդառնաք հերետիկոս: Ձեզ դուրս կանեն այս եկեղեցու անդամակցությունից: Եթե ուզում եք մնալ մեզ հետ, մնացեք մեղավոր, և Աստված կարդարացնի ձեզ իր ժամանակին»: Ահա, թե ինչ են նրանք քարոզում: Իրականում սա նշանակում է, որ նրանք վերստին ծնվելու ընտրությունը թողնում են ձեզ:
Հերետիկոսներն իրենց հետևորդներին ասում են. «Դուք պետք է մեզ հետ մնաք, իսկ վերստին ծնվելը քո պարտականությունն է: Այնպես որ դուք ինքներդ եք որոշում կայացնում: Իսկ հիմա լավ կլինի, որ մնաք այնպես, ինչպես որ կաք, և երբ ժամանակը գա, կճանաչեք ճշմարտությունը: Ես չգիտեմ, թե ինչ կպատահի դրանից հետո: Բայց սա ուղղափառ եկեղեցի է, այնպես որ պետք է մնաք մեզ հետ»: Ձեր կարծիքով սա ճի՞շտ է:
Այս հերետիկոս քահանաները վերցնում են մի քիչ այստեղից, մի քիչ այնտեղից և կազմում տեսություն: Հետո այն դառնում է միակ ճշմարտությունը նրանց համար: Նրանք չեն ճանաչում Աստծո Խոսքը, որը սովորեցնում է ջրի և Հոգու մասին:
Հերետիկոսները մեկնաբանում են Աստվածաշունչն իրենց անձնական կարծիքների համաձայն: Մենք պետք է մեկնաբանենք Աստվածաշունչը հենց Աստծո Խոսքի լույսի ներքո, իսկ նրանք այն մեկնաբանում են իրենց ձևով: Ահա, թե ինչու կան այդքան աստվածաբաններ և քրիստոնեական հարանվանություններ:
Քանի որ կան այդքան շատ հերետիկոս հարանվանություններ և աստվածաբաններ, ապա կան նաև անթիվ շեղված գրքեր: Կեղծ քահանաներն իրենց քարոզներում մեջբերում են մերթ այստեղից, մերթ այնտեղից: Բայց ճշմարիտ քահանաները քարոզում են միայն Աստվածաշնչից:
Հերետիկոսները դրամ են կորզում իրենց հետևորդներից ամենախորամանկ ձևերով: Նրանք լավ ուտում և լավ ապրում են այս աշխարհում, իսկ ավարտում են դժոխքում, որովհետև չկարողացան վերստին ծնվել: Սա է նրանց վերջը:
Աստված հանդուրժում է նրանց որոշ ժամանակ, բայց ովքեր, որ հաստատակամորեն մերժում են ջրի և Հոգու վերստին ծնունդն ընդունելը, ընկնելու են դժոխք:
Աստված դատապարտելու է հերետիկոսներին: Հերետիկոսները ջերմեռանդ հավատում են Աստծուն և հրատարակում հատորներով աստվածաշնչյան մեկնաբանություններ ու աստվածաբանական գրքեր: Հետո սկսում են քիչ-քիչ քարոզել մարդկային այդ գաղափարները, իսկ իրենց հետևորդները երբեք չեն կարողանում վերստին ծնվել:
Հերետիկոսները մեծ շեշտ են դնում իրենց գործերի վրա: Այն եկեղեցու առաջնորդը, որը չի քարոզում ջրից և Հոգուց վերստին ծնունդը, հերետիկոս է:
Նրանք տանում են իրենց հետևորդներին չգիտես, թե ուր: Նրանք ստիպում են նրանց մասնակելու 40 օրյա գիշերային աղոթքների, 100 օրյա վաղ առավոտյան աղոթքների, սարերի վրա բարձրանալ աղոթելու համար, ծոմապահության մեջ մնալ, նվիրատվություններ կատարել եկեղեցաշենքերի համար: Նույնիսկ պատրաստում են ցուցակներ, թե եկեղեցու անդամներից ով ինչքան գումար է նվիրաբերել: Միայն նրանց գործերի պտուղներին նայելով կարելի է հասկանալ, որ նրանք հերետիկոսներ են:
Աստծո անեծքը ընկած է նրանց հետևորդների վրա: Որտեղ որ չի քարոզվում վերստին ծնունդ, այդ եկեղեցու հավատակիցները մնում են Աստծո անեծքի տակ:
 
 
Հերետիկոսները Փորձում են կարդալ Իրենց Հետևորդների Մտքերը
 
Ինչո՞ւ են հերետիկոսները փորձում կարդալ իրենց հետևորդների մտքերը
Որովհետև նրանք վերստին ծնված չեն, բայց առաջնորդում են կեղծավորությամբ ու առանց Սուրբ Հոգու
 
Հերետիկոս քահանաները լացում են ամեն օր: Նրանք պետք է բավարարեն իրենց ավագ սարկավագներին, երեցներին, հովիվներին ու նույնիսկ աշխարհականներին: Ահա, թե ինչ են անում նրանք ամեն օր:
Նրանք ամեն օր կեղծավորության մեջ են: «Սուրբ և Ողորմած»: Նրանք լի են մեղքով, բայց ստիպված խոսում են սուրբ բաներ, և օր օրի ավելի են ընկնում մեղքերի մեջ:
Քարոզիչներից մեկը մի օր ասեց. «Առաջնորդությունը, որ ներսում չունի Հոգի, անիծված է»: Սա նշանակում է, որ Աստծուն ծառայելը հերետիկոսություն է, եթե տվյալ անձն ազատված չէ իր մեղքերից: Եթե դուք այդ մարդկանցից մեկն եք, ապա ձեզ անհրաժեշտ է վերստին ծնվել ջրից և Հոգուց:
Ով որ հավատում է Հիսուսին, բայց չունի վերստին ծնունդ, հերետիկոս է: Եվ ամեն մարդ պետք է վերադառնա ջրից և Հոգուց վերստին ծնվելու ավետարանին: Միայն նրանք, ովքեր արդար են և ունեն ջրից և Հոգուց վերստին ծնունդ, ունեն մարդկանց ավետարանը քարոզելու իրավունք:
 
 
Հերետիկոսները Խնդրում են Միայն Խաղաղություն
 
Ինչպե՞ս են կեղծ քահանաները բավարարում իրենց հետևորդներին
Նրանք միշտ խնդրում են խաղաղություն` ասելով, որ իրենց հետևորդները կարող են մտնել երկնային արքայություն, չնայած որ մեղավորներ են
 
Եսայիա 28:14-15. «Սրա համար լսեցեք Տիրոջ խոսքը, ով ծաղրող մարդիկ, այս ժողովրդի իշխաններ, որ Երուսաղեմումն է. Որովհետև ասում եք` Մենք ուխտ ենք դրել մահի հետ, և դժոխքի հետ` դաշինք ենք կապել, որ հորդահոս հեղեղը, եթե անցնելու լինի, մեզ չի հասնի»:
Հերետիկոսներն ասում են, որ հեղեղը չի հասնի իրենց: Նրանք մարդկանց ասում են չանհանգստանալ: Կործանումը և դժոխքը սպասում են իրենց, բայց նրանք ասում են չանհանգստանալ, նրանց համար կարծես չկա դժոխք ու կործանում: Ուրեմն, եթե ուզում եք ունենալ հավիտենական կյանք, հեռու մնացեք այս հերետիկոսներից:
«Մենք ուխտ ենք դրել մահի հետ, և դժոխքի հետ` դաշինք ենք կապել, որ հորդահոս հեղեղը, եթե անցնելու լինի, մեզ չի հասնի»:
Հերետիկոսներն ասում են, որ հեղեղը չի հասնի իրենց: Կործանումը և դժոխքը սպասում են իրենց, բայց նրանք ասում են չանհանգստանալ, նրանց համար կարծես չկա դժոխք ու կործանում:
Հերետիկոսներն ասում են, որ պետք չէ վերստին ծնվել ջրից և Հոգուց: Նրանք ճի՞շտ են ձեր կարծիքով: Իհարկե, ոչ: Մարդը չի կարող մտնել երկնային արքայություն մինչև չունենա ջրից և Հոգուց վերստին ծնունդ:
Իսկ մի՞թե պետք չէ մտնել երկնային արքայություն: Նույնը կլինի, որ ասենք, թե պետք չէ ընկնել դրախտ: Եկեք բոլորս հավատանք ջրից և Հոգուց վերստին ծնվելու ավետարանին և մտնենք երկնային արքայություն:
Հերետիկոս քահանաները գայթակղում են մարդկանց` ասելով, քանի որ հավատում են Հիսուսին, դա արդեն բավական է դժոխք չգնալու համար:
Արդյո՞ք Հիսուսը հոգ է տանում ձեր համար, նույնիսկ եթե մեղավոր եք: Մեղավորը կարո՞ղ է մտնել դրախտ: Կարո՞ղ եք խուսափել դժոխքից, չնայած որ մեղավոր եք: Մի՞թե Աստվածաշնչում գրված է, որ դժոխք չեք գնա, եթե հավատում եք Հիսուսին, չնայած որ մեղքեր ունեք ձեր սրտում:
Հերետիկոսներն ասում են, որ իրենք ուխտ են կնքել մահի հետ, և մահը ոչինչ չի կարող անել իրենց: Նրանք ասում են, որ մեղավորը կարող է խուսափել դժոխքի դատապարտությունից, նույնիսկ եթե նա մեղքեր ունի իր սրտում: Կարծում եք նրանք ճի՞շտ են:
Հերետիկոսները մեծ վստահությամբ ոգեշնչում են մարդկանց, որ մահը և դժոխքը չեն սպասում իրենց: Կեղծ առաջնորդները սարկավագներ ու երեցներ են նշանակում այնպիսի մարդկանց, որոնք վերստին ծնված չեն: Բայց նրանք պետք է իմանան, որ իրենց վերջը դժոխքն է, որովհետև չեն հավատում ջրի և Հոգու ավետարանին: Նրանք պետք է իրենց հետևորդների մեջ սերմանեն ջրի և Հոգու ավետարանը:
Մի՞թե հավատացյալները, որ մեղքեր ունեն իրենց սրտում, դեռ կարող են մտնել երկինք: Մեղավորը կարո՞ղ է մտնել երկինք: Մի՞թե Աստվածաշունչն ասում է, որ մեղավորները կարող են մտնել դրախտ: Ոչ: Կա՞ արդյոք մեղքերով լի արդար: Ոչ: Դրանք հերետիկոսության ուսմունքներ են և կեղծ աստվածաբանություններ:
Աստվածաշունչն ասում է. «Մեղքի վարձքը մահն է» (Հռոմեացիս 6:23): Դա Աստծո օրենքն է: Բոլոր մեղավորներին Նա ուղարկում է դժոխք: Բայց բոլոր ջրից և Հոգուց վերստին ծնվածները կհայտնվեն դրախտում:
«Որ հորդահոս հեղեղը, եթե անցնելու լինի, մեզ չի հասնի.. որովհետև մենք ստությունը մեր պատսպարանը շինեցինք, և խաբեության մեջ ենք ծածկված»: Հերետիկոս քահանաները խոսում են այս ազդեցությամբ ու վստահորեն հավատում են, որ իրենք չեն գնալու դժոխք, նույնիսկ եթե մեղքեր ունեն իրենց սրտում: Քանի որ նրանք թաքնվում են կեղծ վարդապետությունների ետևում, Աստված ոչնչով չի կարող օգնել նրանց: Նրանք միայն հավատում են իրենց աստվածաբանությանը: Եվ փոխարենը հավատան Աստծո խոսքին, նրանք հավատում են իրենց աստվածաբանությանը, դրա համար նրանք հերետիկոսներ են և մեղավորներ: Ինչ ցավալի է, որ նրանց նմանները շատ են:
 
 
Հերետիկոսների Միակ Նպատակը Փողն է
 
Ո՞րն է հերետիկոս քահանաների նպատակը
Որքան հնարավոր է շատ փող կորզել իրենց հետևորդներից
 
Հերետիկոսները և կեղծ քահանաները միայն հետաքրքված են դրամներով: Նրանք ագահ են: «Որքա՞ն դրամ կտա այս մարդը, եթե գա մեր եկեղեցին»: Նրանք միայն մտածում են անդամների տասանորդ վճարելու մասին: Սա նույնն է, ինչ ոսկե հորթին երկրպագելը: «Խնդրում եմ թույլ տուր ինձ լինել հաջողակ, թույլ տուր ունենալ շատ փող, ով իմ Տեր»: Կեղծ սպասավորները մարդկանց սովորեցնում են աղոթել այսպես:
Նրանք ասում են. «Եթե հավատում ես Հիսուսին, կունենաս շատ դրամ, երեխաներ, եթե մինչ հավատալը անպտուղ էիր, հաջողակ կլինես քո գործերում»:
Եվ այսպես շատ մարդիկ խաբվում են այս կեղծ ուսմունքներով և դրամներ նվիրաբերելով` իրենց դատապարտում են մահվան: Որքան անարդար են այս կեղծ եկեղեցականները: Եթե նրանցից մեկը գալիս է գիտակցության, զարմանում է, թե որքան դրամ է նվիրել իրեն խաբողներին: Նա իր հիմարության պատճառով ստիված է անընդհատ աշխատել նրանց համար:
Հերետիկոսները հատկապես ջերմեռանդ են իրենց գիտեցած օրինական կրոնի հանդեպ: Նրանց հետևորդները կատարում են առավոտյան աղոթքներ, հատուկ նվիրաբերություններ, տասանորդի նվիրում, շաբաթական նվիրատվություններ: Այնքան շատ առիթներ կան փող կորզելու համար:
Նրանց հետևորդները շատ են աշխատում, բայց մեղքեր ունեն իրենց սրտում, որովհետև ոչ ոք նրանց չի սովորեցրել ջրի և Հոգու ավետարանի մասին: Ոմանք հարցնում են նրանց այդ մասին, բայց նրանք չեն կարող տալ պատասխան: Ով որ չի ծնվել վերստին ջրից և Հոգուց, հերետիկոս է:
 
 
Խեղճ Հերետիկոսները և Նրանց Հետևորդները
 
Ո՞վ է աշխարհի ամենախեղճ մարդը
Ով որ առաջնորդում է եկեղեցին առանց վերստին ծնունդ ունենալու
 
«Օհ, ողորմելի հերետիկոսներ: Դուք փորձում եք գործերով ձեռք բերել ձեր փրկությունը»: Կեղծ հավատքի գերագույն նշանն այն է, որ այն երկրպագում է Յերոբովամի ոսկե հորթին: Հին Կտակարանի ժամանակներում հերետիկոսները կառուցեցին տաճար և ոսկե հորթեր (3 Թագավորաց 12:25-33):
Մեր օրերում նրանք կառուցում են մեծ եկեղեցիներ և դրամներ են վերցնում իրենց հետևորդներից: Նրանք պահանջում են, որ իրենց եկեղեցու անդամները դրամ վերցնեն բանկերից ու նվիրաբերեն մեծ եկեղեցաշենքեր կառուցելու համար: Նրանք ազդում են համայնքի զգացմունքների վրա և դրամահավաքի տուփերը արագորեն փոխանցում նրանց: Դրամը, մատանիները, ոսկյա ժամացույցները և այլ թանկարժեք բաներ մեկ ակնթարթում լցվում են տուփերի մեջ: Հերետիկոսներն այսպես են աշխատում աշխարհի բոլոր եկեղեցիներում:
Արտաքինից թվում է, թե նրանք հետապնդում են միայն հոգևորություն, իսկ իրականում նրանց միակ մտահոգությունը դրամն է: Խորհուրդ եմ տալիս հեռու մնալ այն եկեղեցիներից, որտեղ մտահոգված են միայն դրամահավաքությամբ: Խնդրում եմ մի հաճախեք այն եկեղեցիները, որտեղ միայն հարուստներին են սիրալիր վերաբերվում: Սխալ է ամեն անգամ հավաքված գումարը հայտարարելը, դա անելով` նրանք հույս ունեն ավելի շատ մարդկանց ներգրավել այդ ծրագրերի մեջ:
Հերետիկոսները գայթակղիչ բառերով են դիմում իրենց հետևորդներին.
-Դուք կօրհնվեք, եթե հավատաք Հիսուսին:
-Ձեր անձերը նվիրեք Աստծո գործին: Որքան շատ ծառայեք, այնքան շատ կօրհնվեք:
-Եթե շատ ծառայեք, Աստված ձեզ նյութականով կօրհնի:
Եվ նրանց հետևորդները մրցակցում են միմյանց հետ, թե ով ավելի շատ կծառայի: Եթե չլիներ փոխհատուցում, ո՞վ կուզենար շատ ծառայել: Երեցներն իրենց ծառայության դիմաց ակնկալում են ֆինանսական փոխհատուցում:
Նրանք ընտրվում են ըստ իրենց խորը հավատքի դեպի իրենց հարանվանության վարդապետությունը, թե որքան հեղինակություն են վայելում հասարակության մեջ և որքան դրամ կարող են նվիրաբերել եկեղեցուն:
Հերետիկոսների մտահոգությունը միայն դրամն է: Նրանք հետաքրքված են մեծ եկեղեցիներ կառուցելով: Նրանք չեն մտահոգված իրենց անդամների ճակատագրով, միայն թե նրանք շատ դրամներ նվիրաբերեն եկեղեցուն:
Հերետիկոսները նրանք են, որ աշխատում են հացի համար: Նրանք գայթակղում են իրենց հետևորդներին երևակայական վերնագրերով: Նրանք ամեն գնով համոզում են իրենց հետևորդներին (Եզեկիել 13:17-19): Այսպիսով նրանք մարդկանց կապում են իրենց եկեղեցու հետ, որ բարձրացնեն եկեղեցու բարեկեցությունը: Հերետիկոսները չեն քարոզում ջրի և Հոգու ավետարանը: Նրանք պարզապես փորձում են հարստանալ:
Նույնիսկ մի քանի ամիս եկեղեցի հաճախող մարդը կարող է դառնալ սարկավագ: Ավելին, եթե մարդը լավ գիտե եկեղեցու վարդապետությունը և ունի հնչեղ ֆինանսական կարողություն, կարող է նույնիսկ դառնալ երեց: Սա Յերոբովամի մեղքի ամոթալի ավանդույթն է, երբ Աստված փոխարինվեց ոսկե հորթով:
Հերետիկոսները երկրպագում են ոսկե հորթին: Նրանք չեն առաջնորդում իրենց հետևորդներին դեպի վերստին ծնունդը: Նրանք միայն դրամներ են կորզում իրենց հետևորդներից` գայթակղելով նրանց աշխարհիկ օրհնությունների խոստումներով: Նրանք մտահոգված չեն, որ իրենց հետևորդները գնում են դեպի դժոխք, քանի դեռ եկեղեցին ունի ֆինանսական ամուր հիմքեր:
 
 
Հերետիկոսներն Իրենց Պատգամներում Չունեն Համոզմունք
 
Հերետիկոսները սիրում են ասել «հավանաբար» կամ «միգուցե», որովհետև նրանք չունեն համոզմունք նրանում, ինչը քարոզում ու սովորեցնում են: Նրանք չեն հավատում Աստծո խոսքին և իրենց քարոզներին: Նրանց հավատքի հիմքը Աստծո Խոսքը չէ: Նրանք ասում են. «Կարելի է ասել, որ…»: Նրանք երբեք հստակ ու համոզմունքով չեն խոսում: Ավելի լավ կլիներ, որ նրանք ոչինչ չսովորեցնեն, քան թե սովորեցնեն սուտը:
Հերետիկոսները չեն կարող առաջնորդել մարդկանց ջրից և Հոգուց վերստին ծնունդ ունենալու: Նրանք ավելի շուտ մարդկանց ուղարկում են դժոխք:
 
 
Հերետիկոսները Կեղծ Մարգարեի Դեր ենՍտանձնել
 
Ո՞րն է Սուրբ Հոգու դեմ հայհոյանքը
Հավատալ Հիսուսին, բայց մնալ մեղավոր և չհավատալ Հիսուսի մկրտությանը
 
Մաթևոս 7 գլուխը խոսում է նրանց մասին, ովքեր հավատում են Հիսուսին, բայց գնալու են դժոխք: Հերետիկոսները վերջին օրերին ըմբոստանալու են Աստծո դեմ: Ինչպես գրված է Սուրբ Գրքում. «Շատերը կասեն ինձ այն օրը, Տեր, Տեր, չէ՞ որ քո անունովը մարգարեացանք, և քո անունովը դևեր հանեցինք, և քո անունովը շատ զորություններ գործեցինք: Եվ ես այն ժամանակ պարզ կասեմ նրանց, թե Երբեք ձեզ չեմ ճանաչել. ինձանից դեն գնացեք, ով անօրենություն գործողներ» (Մաթևոս 7:22-23):
Նրանք չեն հավատում, որ Հիսուսը մաքրել է իրենց բոլոր մեղքերը, չեն հավատում ջրի և Հոգու ավետարանին:
Նրանք խախտում են օրենքները: Ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ մարդկանց սովորեցնում են հավատալ Հիսուսին, բայց կատարելապես չեն մաքրվում մեղքերից: Դուք միգուցե զարմանաք, թե ինչ սխալ բան կա սրանում, բայց սա մեծ մեղք է Աստծո առաջ:
Երբ մեղավորը քարոզում է մյուսներին հավատալ Հիսուսին, նա չի կարող այդ մարդկանց առաջնորդել դեպի վերստին ծնունդ, քանի որ ինքը լինելով մեղավոր` չունի վերստին ծնունդ: Հետևաբար հերետիկոսները միայն բերում են մեղավորներ, որոնք հավատում են Հիսուսին: Օրենքը խախտելը մեծ մեղք է Սուրբ Հոգու դեմ:
Հերետիկոսները չեն հավատում Աստծո Խոսքին, ոչ էլ քարոզում են ավետարանն այնպես, ինչպես գրված է Սուրբ Գրքում: Նրանք պարզապես դրամներ են կորզում իրենց հետևորդներից: Նրանք հավատալով Հիսուսին` մնացել են մեղքի մեջ: Նրանք փորձում են առաջնորդել մյուսներին, մինչդեռ իրենք վերստին ծնված չեն: Ահա, թե որն է նրանց անօրենությունը:
 
 
Հերետիկոսները Արդարների ՏկարԸնդօրինակումն են
 
Ինչպե՞ս ենք զանազանելու վերստին ծնվածին չծնվածից
Կարող ենք զանազանել` նայելով անձը մեղք ունի, թե ոչ
 
Մի խաբվեք կեղծ քարոզիչների կողմից, որոնք ասում են, թե իրենք մեղավորներ են: Մի տվեք նրանց ձեր դրամները: Ձեր քրտինքով վաստակած դրամները մի տվեք մեղավորներին:
Ինչո՞ւ եք ձեր դրամները տալիս այդ քարոզիչներին, որոնք չեն կարող օգնել լուծելու մեղքի խնդիրը: Եթե ուզում եք ձեր դրամը նվիրել եկեղեցուն, առնվազն սպասեք մինչև որ ձեր մեղքերը մաքրվեն ջրի և Հոգու ավետարանով:
Ինչպես որ արվեստում կան ընդօրինակողներ, այնպես էլ կան նաև կյանքում: Կան օրինակ ընդօրինակող կրոններ, որոնք չեն կարող ջնջել մարդու մեղքերը: Ինչպե՞ս կարելի է զանազանել ընդօրինակող կրոնը իրականից: Ընդօրինակումը մի բան է, որ արտաքինից թվում է իրական, բայց իրականում հեռու է ճշմարտությունից:
Ընտրությունը ձերն է: Ովքե՞ր են ճշմարիտ քարոզիչները: Ովքե՞ր են հերետիկոսները: Ո՞րն է ուղղափառ հավատքը: Ուղղափառ հավատքը դա հավատքն է Հիսուսի և Նրա փրկարար զորության հանդեպ: Սրան հավատացողը չունի մեղքեր իր սրտում, իսկ հերետիկոսներն ունեն մեղքեր:
Ի՞նչ է դուրս գալիս: Դուրս է գալիս, որ բոլորը հերետիկոսնե՞ր են: Շատ հնարավոր է: Բայց վերադառնանք Աստվածաշնչին: Ով որ հավատում է Հիսուսին և վերստին ծնված չէ, հերետիկոս է: Պարզ է, որ վերստին ծնունդ ունեցողը ուղղափառ հավատացյալ է: Հերետիկոսները նրանք են, որ հավատում են Հիսուսին, բայց իրենց սրտում ունեն մեղքեր:
Հերետիկոսներն արդարների ընդօրինակումն են: Նրանք լավ գիտեն, որ փրկության ճանապարհը Հիսուսին հավատալու միջոցով է, բայց ցավոք սրտի նրանք մեղքեր ունեն իրենց սրտում: Նրանք հավատում են, որ մեղքեր ունեն: Նրանք գտնում են, որ կարող են գնալ երկինք և հավատքով պաշտում են Աստծուն: Արտաքինից թվում է, թե նրանք արդարներ են, բայց եկեք չխաբվենք ընդօրինակողներից:
 
 

Աստծո Դատաստանը Սպասում էՀերետիկոսներին

 
Ինչո՞ւ է փոխվել մաքուր ավետարանը
Որովհետև կեղծ քահանաները և հերետիկոսները շփոթում են մարդկային հավատքները ճշմարիտ ավետարանի հետ
 
«Նրա համար Զորաց Եհովա Տեր` Իսրայելի Հզորի խոսքը սա է. Ահա ես ինձ կհանգստացնեմ իմ նեղիչներիցը, և վրեժս կառնեմ իմ թշնամիներիցը: Եվ ես կդարձնեմ իմ ձեռքը դեպի քեզ, և կմաքրեմ քո կղկղանքը ինչպես թե բորակով, և կհեռացնեմ քո բոլոր անագը: Եվ ետ կբերեմ քո դատավորներին` ինչպես որ առաջ էր, և քո խորհրդականներին` ինչպես որ սկզբումը: Այնուհետև քեզ կասեն` Արդարության քաղաք, Հավատարիմ ավան: Սիոնը իրավունքով պիտի փրկվի և նրա ետ դարձողները` արդարությունով: Բայց անօրենների ու մեղավորների կործանումը միասին կլինի, և որոնք որ թողում են Տիրոջը, պիտի փչանան: Որովհետև նրանք պիտի ամաչեն ձեր ախորժած բևեկնիներից, և պիտի ամոթով մնաք այն պարտեզներից, որ հավանել եք: Որովհետև դուք պիտի լինեք տերևները թառամած բևեկների պես, և միջումը ջուր չեղող պարտեզի պես: Եվ զորավորը կլինի որպես խծուծ, և նրա գործքը` կայծ. և երկուսը կայրվին մեկտեղ և հանգցնող չի լինի» (Եսայիա 1:24-31):
Աստված ասում է, որ եթե մենք հավատանք մարդուն, ամաչելու ենք այդ մարդուց: Նա ասում է, որ մենք ամաչելու ենք այն եկեղեցու համար, որն ընտրել ենք, և այդ ամոթը նման է լինելու ծառի, որի տերևները թառամելու են այն պարտեզի նման, որը չունի ջուր:
Նա ասում է, որ կեղծ քահանաները և նրանց հետևորդներն, ովքեր Աստծո Խոսքից առավել հավատում են մարդկանց ցուցումներին, չորանալու են և նրանց գործերը այրվելու են կայծի պես: Կեղծ քարոզիչները և հերետիկոսները, որոնք վերստին ծնված չեն, այրվելու են Աստծո կրակով:
Եկեղեցիները, որոնք միայն կառուցված են աստվածաբանության հիմքի վրա, արտաքինից կարող են թվալ հիասքանչ, բայց դատարկ են ներսից: Որևէ եկեղեցի, որ չի հիմնվում Աստծո ճշմարիտ խոսքի և ջրից և Հոգուց վերստին ծնվելու վրա, նման է պարտեզի, որ չունի ջուր:
Այն կարող է լինել մի ծառ, որ չորացած է ու չի կարող պտուղ տալ: Երբ ջրհորը ցամաքում է, այն այլևս ջրհոր չէ:
«Եվ զորավորը կլինի որպես խծուծ, և նրա գործքը` կայծ. և երկուսը կայրվին մեկտեղ և հանգցնող չի լինի»: Ովքեր չունեն Հոգի, մյուսների համար կարող են երևալ զորավոր, բայց Աստծո աչքին նրանք խծուծի նման են, որ այրվելու են դժոխքի կրակով:
Տերն ասեց. «Պահապան, ի՞նչ կա գիշերը» (Եսայիա 21:11): Արդարը, որն ունի հավիտենական կյանք, պետք է խավարի մեջ քարոզի ջրի և Հոգու ավետարանը:
Աստված լույս է, իսկ սատանան` խավար: Աստված առաջնորդում է մարդկանց արդարության, իսկ սատանան` դեպի կեղծ տաճարները, քաոսը և կեղծ աստվածաբանությունը:
Եսայիա մարգարեի ժամանակ մարդկանց հավատքը այնքան քաոսային էր, որքան այսօր է: Նրանք շփոթել են Աստծո խոսքը աստվածաբանության և մարդկային ցուցումների հետ: Նրանք ժողովրդին սխալ են առաջնորդել և Աստված որոշել է ազատվել նրանցից:
«Եվ կհեռացնեմ քո բոլոր անագը: Եվ ետ կբերեմ քո դատավորներին` ինչպես որ առաջ էր, և քո խորհրդականներին` ինչպես որ սկզբումը»: Նվիրաբերումները, որ երբեք չեն ընդունվելու Աստծո կողմից, նման են անագի, որը Աստծո ճշմարտության և մարդկային տեսության խառնուրդն է:
Աստված երբեք չի ընդունում խառնված նվիրաբերությունները: Նրանք մաքուր են երևում մարդկային աչքին, բայց եթե խառնված են մարդկային հավատալիքներով, ապա խառնված են անմաքրությամբ, և հետևաբար ընդունելի չեն Աստծո կողմից:
Աստված կշտամբում է Իսրայելի ժողովրդին, հատկապես հերետիկոսներին, կեղծ քահանաներին և մեղավորներին:
Եթե կարդանք Ելից կամ Թվոց գրքերը, մենք կարող ենք տեսնել, որ Աստված սկզբում նրանց չէր կշտամբում: Աստված օգնեց Իսրայելի ժողովրդին և Իր օրհնությունները շնորհեց նրանց: Բայց Հեսուի մահից հետո Իսրայել ժողովուրդը գերի ընկավ այլ ազգերի, որի մասին կարդում ենք Դատավորաց գրքից սկսած:
Չնայած նրանք ընտրեցին իրենց սրտի ուզածը: Այդ ժամանակ Աստված Երեմիա մարգարեին ուղարկեց և ասեց Իսրայելին, որ գերի հանձնվեն Բաբելոնին:
Բաբելոնին հանձնվելն ուներ հոգևոր իմաստ, որը խորհրդանշում էր այն փաստը, որ արդարը հերետիկոսներին ասում է գերի հանձնվել ջրի և Հոգու ավետարանին:
 
 
Աստված Հանդիմանում է Հերետիկոսներին
 
Ինչո՞ւ է Աստված հանդիմանում հերետիկոսներին
Որովհետև նրանք ծառայում են կուռքերին
 
Ինչո՞ւ են Աստծո ծառաները կշտամբում Իսրայել ժողովրդին: Որովհետև նրանք փոխեցին զոհաբերության համակարգը, հասարակ մարդկանց նշանակեցին որպես քահանաներ, նաև փոխեցին զոհաբերության օրերը:
Նրանք փոխեցին Քավության Օրը յոթներորդ ամսի տասներորդ օրից ութերորդ ամսի հինգերորդ օրը և քահանաներ նշանակեցին Ղևիի ցեղին չպատկանող մարդկանց: Դրանով նրանք արգելք հանդիսացան, որ մարդիկ վերստին ծնվեն:
Աստված հանդիմանեց կեղծ մարգարեներին: Ովքեր ծառայում էին ոսկե հորթերին Աստծո փոխարեն, դարձան հերետիկոս քահանաներ:
Փաստորեն Աստված չհանդիմանեց նրանց միայն կուռքերին երկրպագելու համար: Մի՞թե մենք նույնպես երբեմն չենք երկրպագում կուռքերին: Մենք այնքան շատ ենք մեղանչում, բայց մեր անօրենությունները աններելի չեն, որովհետև մենք Աստծո շնորհքի տակ ենք: Աստծուն կուռքերով փոխարինելը չի կարող ներվել: Նույնը կարելի է ասել զոհաբերության համակարգը փոխելու և հասարակ մարդկանց քահանաներ նշանակելու համար:
Ի՞նչ սարսափելի մեղքեր են սրանք: Դրանք ահավոր մեղքեր են: Ինչպե՞ս կարող է ներվել կռապաշտությունը: Սուրբ Գրքում գրված է, որ դրանք Յերոբովամի մեղքերն են, որոնք բերում են Աստծո զայրույթը:
Ինչպես որ Աստված Իր զայրույթը ցույց տվեց Հին Կտակարանում, այնպես էլ հիմա կործանում է մեղավորներին, որոնք ըմբոստանում են Իր դեմ: Աստված ասեց Իսրայել ժողովրդին, որ Նա անիծելու է նրանց, ովքեր ետ չեն կանգնում կռապաշտությունից:
 
 
Հերետիկոսները Մատուցում են Անօրինական Զոհաբերություններ
 
Նախքան Աստծուն ծառայելը ի՞նչ պետք է անենք
Պետք է մաքրել մեղքերը
 
Իսրայելի թագավորները և հերետիկոս քահանաները հակառակ էին Աստծուն և քահանայության էին նշանակում այնպիսի մարդկանց, որոնք հակառակ էին գոյություն ունեցող զոհաբերության համակարգին: Ապականված մտքով Յերոբովամ թագավորը քահանա օծեց այնպիսի մարդու, որը Ղևիի ցեղից չէր:
Միայն Ղևիի տան տղամարդիկ կարող էին Աստծո տան սպասավորությունն անել: Իսկ քահանաները պետք է անպայման լինեին Ահարոնի սերնդից: Դա Աստծո դրած հավիտենական կանոնն էր: Բայց Յերոբովամը քահանաներ նշանակեց Ղևիի տանը չպատկանող մարդկանց և պահանջեց, որ նրանք զոհեր մատուցեն ոսկե հորթերին: Մենք պետք է գիտենանք, թե սա ինչպիսի մեծ զայրույթ առաջացրեց Աստծո մոտ:
Նույնիսկ այսօր, ովքեր վերստին ծնված չեն, հեշտությամբ կարող են դառնալ եկեղեցու առաջնորդներ, երեցներ և սարկավագներ: Սա հակառակ է Աստծո կամքին: Մի՞թե Աստված գոհանում է ապօրինի զոհաբերություններով: Հերետիկոսները պետք է վերջ տան իրենց կռապաշտությանը և վերադառնան ճշմարիտ Աստծուն ու վերստին ծնվեն:
Եսայիա 1:10-17. «Լսեցեք Տիրոջ խոսքը, ով Սոդոմի իշխաններ, ականջ դրեք մեր Աստծո օրենքին, ով Գոմորի ժողովուրդ: Ի՞նչ պետք է ինձ ձեր զոհերի շատությունը, ասում է Տերը. ես կշտացել եմ խոյերի ողջակեզներիցը, և պարարտների ճարպիցը. և զվարակների ու ոչխարների ու նոխազների արյունը չեմ ախորժում: Երբոր գալիս եք, իմ երեսը տեսնելու. դա ո՞վ է պահանջում ձեր ձեռքից` կոխատել իմ սրահները: Այլևս ունայն ընծաներ մի բերեք, ձեր խունկը ինձ համար պիղծ է. ամսագլուխներին և շաբաթներին ու ժողովներ գումարվելուն չեմ տանիլ. անօրենություն և տոնախմբություն: Ձեր ամսագլուխներից և տոներից զզվել է հոգիս, նրանք ինձ վրա բեռ են. հոգնել եմ տանելուց: Եվ դուք ձեր ձեռքերը տարածելիս` ես աչքերս ծածկում եմ ձեզանից. նաև երբոր աղոթքը շատացնում եք, ես չեմ լսում: Ձեր ձեռքերը լիքն են արյունով: Լվացվեցեք, մաքրվեցեք, հեռացրեք ձեր գործերի չարությունը իմ աչքերի առաջից, դադարեցեք չարություն գործելուց: Սովորեցեք բարություն անել, որոնեցեք իրավունք, ուղղություն ցուցեք զրկվածին, որբի դատը տեսեք, որբևայրիի դատը պաշտպանեցեք»:
Եթե կարդանք այս հատվածն ուշադրությամբ, կարող ենք տեսնել, որ Իսրայելի կրոնավոր առաջնորդները շատ նվիրված էին: Բայց բացի նրանից, որ նրանք նվիրված էին, նրանք նաև կործանված էին իրենց սխալ զոհաբերությունների և Աստծուն անհնազանդ լինելու պատճառով:
Կարող ենք տեսնել, որ նրանք զոհաբերություն մատուցելուց չէին հետևում Աստծո օրենքներին, և ոչ էլ ուշադրություն դարձնում Աստծո խոսքի վրա: Այս առաջնորդներն այնքան նվիրված էին, որ անթիվ զոհաբերություններ էին անում Աստծուն: Աստվածաշունչն ասում է, որ արյունը գետի նման հոսում էր խորանի ներսում:
Բայց երբ Աստված նայեց, թե ինչ են նրանք անում, ասեց որ իրենց արածը նման է Գոմորի մեղքին: Նա տեսավ, որ նրանք անթիվ զոհաբերություններ են մատուցում, բայց իրականում մեղք էին գործում: Նա ասեց, որ լավ է բոլորովին չմատուցեն զոհաբերություններ: Նա հաճույք չէր ստանում դրանից:
Աստված չէր կարող ներել նրանց կռապաշտությունները: Նա ասեց, որ նրանք պետք է զոհաբերություններ մատուցեին Իր պատվերների համաձայն: Եթե այդպես չպետք է անեին, լավ կլիներ, որ ընդհանրապես զոհաբերություններ չմատուցեին:
Նրանց զոհաբերությունները չէին մատուցվում ճիշտ ձևերով, և որպես հետևանք քահանաները մեղանչում էին Աստծո դեմ: Պետք է գիտենաք, որ առանց մեղքերը ջնջելու Աստծուն ծառայելը մեծ մեղք է:
 
 
Հերետիկոսները Նման են Դպրոցի Ուսուցիչներին
 
Ի՞նչ են սովորեցնում հերետիկոսները
Նրանք սովորեցնում են բարոյականություն, ոչ թե` վերստին ծնունդ
 
Հերետիկոսներն արտաքինից թվում են սուրբեր: Երբ նրանք զբաղեցնում են ամբիոնը, այնքան ազդեցիկ են երևում, որ շատերը խաբվում են նրանց արտաքինից: Նրանց խոսքը թվում է շատ տրամաբանական, և նրանք միշտ ավարտում են իրենց քարոզը մարդկանց հիշեցնելով, որ լինեն բարի: Ի՞նչ տեսակի պատգամ է դա: Ո՞րն է նրանց և դպրոցի ուսուցչի տարբերությունը:
Աստծո եկեղեցին մի վայր է, որտեղ վերստին ծնվածները հավաքվում են միասին պաշտելու Աստծուն: Միայն այսպիսի եկեղեցին է ճշմարիտ եկեղեցի: Աստծո ճշմարիտ եկեղեցին չի փորձում սովորեցնել, թե մարդիկ ինչպես իրենց դրսևորեն Աստծո առաջ: Ճշմարիտ եկեղեցու քարոզիչը քարոզում է ջրի և Հոգու ավետարանը: Անկախ այն բանի, թե որքան տկար եք դուք, Աստված ջնջել է ձեր բոլոր մեղքերը:
Հերետիկոս քարոզիչներն իրենց հետևորդներին ասում են արեք սա, արեք դա` ծանր բեռ դնելով նրանց ուսերին, բայց նրանք նույնիսկ իրենց մատը չեն շարժում նրանց օգնելու համար:
Հերետիկոս քարոզիչն իր երեխայի համար գնում է ջութակ ու նրան ուղարկում է արտասահման սովորելու: Ինչպե՞ս են քահանաները թույլ տալիս նման բան: Որտեղի՞ց են նրանք ձեռք բերում այդքան գումար: Եթե նրանք ունեն այդքան դրամ, մի՞թե չպետք է դա օգտագործեն ավետարանը քարոզելու համար: Մի՞թե ճիշտ է, որ քարոզիչն ունի թանկարժեք մեքենա: Մի՞թե նրանց արժանապատվությունը թանկարժեք մեքենաներ վարելու մեջ է: Քարոզիչը, որ վարում է թանկարժեք մեքենա, գող է: Մինչդեռ նրանց հետևորդները նույնիսկ չեն կարող իրենց թույլ տալ ամենաէժան մեքենաները: Պարզապես նայելով նրանց գործին կարող ենք զգալ, թե ովքեր են հերետիկոս քարոզիչները:
Հերետիկոս քարոզիչները միշտ մեծ գումարներ են խնդրում: Որոշ եկեղեցիներ իրենց քարոզիչներին վճարում են ամսեկան 10,000 ԱՄՆ դոլարից ավել գումար: Եվ սա միայն պաշտոնական թվեր են: Նրանց տրվում են կրթական թոշակներ, գրքերի համար գումարներ, երեխաների խնամքի գումարներ, այցելությունների գումարներ և այլն:
Եվ նրանցից ոմանք դեռ բողոքում են, որ ստանում են քիչ հոնարարեն: Նրանք ստանում են 10,000 ԱՄՆ դոլար ամսեկան և այնուհանդերձ բազմաթիվ ծառայությունների համար այլ գումարներ են պահանջում: Մի՞թե 10,000 ԱՄՆ դոլարը թռչնակերի գումար է: Իսկական քարոզիչը պետք է բավարարվի նույնիսկ քչով, եթե նա քարոզում է ջրի և Հոգու ավետարանը:
Ճշմարիտ քարոզիչը մխիթարությունը և խաղաղությունը ստանում է Աստծուց: Բայց կեղծ քարոզիչը, որ չունի խաղաղություն, պահանջում է դրամական փոխահատուցումներ: Նման քարոզիչներն իրականում երկրպագում են ոսկե հորթերին:
Երբեմն Աստծո եկեղեցին անվանում են Սիոն: Աստծո եկեղեցին մի վայր է, որտեղ քարոզվում է ջրի և Հոգու ավետարանը:
Եսայիա 1:21. «Ինչպես պոռնկացավ հավատարիմ քաղաքը. նա լիքն էր իրավունքով, արդարություն էր օթևանում նրանում, բայց հի՞մա, մարդասպաններ»: Եսայիան նկարագրում է Աստծո եկեղեցին` ասելով. «այն լի էր արդարությունով»:
Աստված արդար է անբիծ: Եվ քանի որ մենք կատարյալ չենք ադամական մեղքի պատճառով, Հիսուսը եկավ, որ ջրով և Հոգով մաքրի մեր մեղքերը: Ահա, թե որքան անբիծ է Աստված:
Հին Կտակարանում, երբ մարդիկ զգում էին իրենց անկատարությունը, Աստծուն զոհաբերություն էին մատուցում: «Ես այս և այն սխալներն եմ թույլ տվել»: Հետո Աստված ներում էր նրանց այդ օրվա մեղքերը, իսկ ավելի ուշ Աստված նրանց հնարավորություն տվեց Քավության Օրը քավելու իրենց ամենամյա մեղքերը:
Նմանապես, Նոր Կտակարանում Հիսուս Քրիստոսն աշխարհ եկավ, մկրտվեց և խաչվեց, որ մեկընդմիշտ ջնջի բոլոր մարդկանց մեղքերը:
Բայց Նոր Տարվա Պաշտամունքին շատերը լացում և ապաշխարում են. «Սիրելի Տեր, խնդրում եմ ներիր ինձ անցյալ տարի գործած մեղքերիս համար: Եվ խնդրում եմ, որ օրհնես ինձ այս տարի»: Այս մարդիկ հերետիկոսներ են:
Իսկ ո՞րն է ջրից և Հոգուց վերստին ծնվելու ավետարանը: Հիսուսն աշխարհ եկավ մոտ 2000 տարի առաջ, մեկընդմիշտ ջնջեց մարդկության բոլոր մեղքերը և մեզ հավիտենապես ազատեց մեղքի կապանքներից: Ջրով և արյունով Նա մեզ ազատեց աշխարհի մեղքից: Բայց եթե մենք ամեն օր խնդրենք մեղքերի ներում, ի՞նչ կպատասխանի Նա:
«Ինչպես պոռնկացավ հավատարիմ քաղաքը. բայց հի՞մա, մարդասպաններ»: Ով որ իրեն անվանում է մեղավոր, հերետիկոս է:  
 
 
Հերետիկոս Քահանաները չեն Կարող Քարոզել Ջրից և Հոգուց Վերստին Ծնվելու Ավետարանը
 
Աստված լսո՞ւմ է մեղավորի աղոթքը
Ոչ, Նա չի կարող նրանց լսել, որովհետև նրանց մեղքերը բաժանում են Աստծուն իրենցից
 
Մեր Աստվածն Իրեն հավատացողին կանչում է մեղքերի թողության: Եվ եթե նրանք խնդրում են մեղքերի թողություն, սակայն մնացել են մեղավոր, մի՞թե սպասում են, որ Հիսուսը վերադառնա և մահանա նրանց համար երկրորդ անգամ: Հիսուսի մկրտությունը և խաչելությունը փրկության իրականությունն են:
1Պետրոս 3:21 -ում ասվում է, որ Հիսուսի մկրտությունը փրկության օրինակն է: Հիսուս Քրիստոսը մեկ անգամ մահացավ մարդկանց փրկելու համար: Նա մեկընդմիշտ մաքրեց մարդկանց բոլոր մեղքերը և երրորդ օրը հարություն առավ: Այժմ Նա նստած է Հոր աջ կողմը:
Հիսուս Քրիստոսը մկրտվեց և Խաչի վրա մահացավ, որպեսզի մեզ հավիտենապես փրկի մեղքից: Նա մկրտվեց Հովհաննես Մկրտչի կողմից 30 տարեկանում և մեկ անգամ մահացավ, որ մեզ ազատի աշխարհի բոլոր մեղքերից: Մի՞թե սա նշանակում է, որ դատաստանը բոլոր ժամանակների համար էր:
Եթե հերետիկոսներն ասում են, որ իրենք դեռ մեղավոր են, դուրս է գալիս, որ Հիսուսին խնդրում են երկրորդ անգամ գալ և կրկին խաչվել: Հիսուսը փաստորեն ամեն անգամ պետք է խաչվի, հենց որ ինչ-որ մեկը մեղք է գործում և ներում հայցում:
Ովքեր իրենց սրտում հավատում են ջրի և Հոգու ավետարանին, մշտապես ազատված են իրենց մեղքերից, արդարացած են և գնալու են երկինք` ստանալու Աստծո օրհնությունները և հավիտենական կյանք: Ով որ հանդիպի արդարի, կարող է փրկվել ջրի և Հոգու միջոցով և դառնալ Աստծո օրհնյալ մարդկանցից մեկը: Ով որ խնդրի արդարության փրկությունը, պետք է օրհնվի Աստծուց:
Կարդանք Եսայիա 1:18-20. «Հիմա եկեք ու վիճաբանենք, ասում է Տերը, եթե ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պես լինեն, ձյունի պես պիտի սպիտականան. եթե նրանք որդան կարմիրի պես լինեն, ասրի պես սպիտակ պիտի դառնան: Եթե հոժարեք ու լսեք, երկրի բարիքը կուտեք: Բայց եթե մերժեք և ապստամբեք, սուրը պիտի ձեզ ուտե. որովհետև Տիրոջ բերանը խոսեց»:
Աստված ասում է, որ եթե մենք հնազանդվենք ջրի և Հոգու ավետարանին, ուտելու ենք երկրի բարիքները, իսկ եթե չհնազանդվենք ու ըմբոստանանք, պատժվելու ենք սրով:
Մեր Տերն ասում է. «Եկեք ու խորհենք միասին: Եկեք զրուցենք: Մի՞թե մեղավոր եք: Մի՞թե անարդար եք: Մի՞թե եսասեր եք: Չե՞ք կարող պահել պատվիրանները: Չե՞ք կարող ապրել օրենքի համեմատ: Գիտեք, բայց չե՞ք կարող կիրառել: Ուրեմն եկեք դեպի Ինձ: Թեև ձեր մեղքերը լինեն ալ կարմիր, դրանք ձյունի պես ճերմակելու են, թեև լինեն որդան կարմիրի պես, բրդի պես ճերմակելու են»: Սա նշանակում է, որ Աստված փրկեց մեղավորներին Իր արդարությամբ և արդարացրեց նրանց:
Ադամին և Եվային արարելու ժամանակ չկար մեղք: Բայց շուտով հայտնվեց սատանան: Նա խաբեց նրանց, որ չհնազանդվեն Աստծուն, որի հետևանքով աշխարհի բոլոր մարդիկ ժառանգում են այդ մեղքը: Սատանան պատճառ եղավ մարդկանց անկման: Սկզբում Ադամն ու Եվան անմեղ էին Աստծո առաջ, նրանք ապրում էին Աստծո հետ Եդեմական պարտեզում, բայց մեղանչեցին: Եվ հիմա Աստված կանչում է մեզ: Եկեք և խորհենք միասին: Եկեք և խորհենք միասին:
-Որքա՞ն մեղք եք գործել: Եվ որքա՞ն մեղք եք դեռ գործելու:
-Օհ, իմ Աստված, անհնար է մեղք չգործելը: Մենք որքան էլ չարչարվենք, չենք կարող ինքներս մեզ սրբացնել:
-Իսկ որքա՞ն մեղք եք գործել մինչ հիմա:
-Տեր, չեմ կարող հիշել ամեն բան, բայց մի քանիսը տպավորվել են ուղեղումս: Հիշո՞ւմ ես այն անգամ, ես գիտեմ, որ դու հասկանում ես, թե ինչի մասին եմ խոսում  և  այն մյուս անգամը, Դու գիտես:
Եվ Աստված ասում է. «Ասիր ինձ, մի՞թե այդքանը և վերջ: Իսկ այդքանից բացի, չգիտե՞ս, թե ինչքան հանցանքներ ունես: Բայց քո բոլոր հիշած մեղքերից բացի, նաև քո բոլոր մոռացած մեղքերն ու նույնիսկ քո բոլոր ապագա մեղքերը ներված են ընդմիշտ: Եվ ոչ միայն քո մեղքերը, այլ ձեր երեխաների և երեխաների երեխաների մեղքերը, նույնիսկ ձեր սերունդների մեղքերը: Ես արդար Աստված եմ և մեկընդմիշտ մաքրել եմ ձեր բոլոր մեղքերը»:
Աստված, որը ջնջեց մարդկանց մեղքերը Ադամից մինչև վերջին մարդը, Ալֆան է և Օմեգան, Սկիզբը և Վերջը:
-Ես Փրկիչն եմ և Ամենակարողը:
-Ես Եհովան եմ և Ողորմած Աստվածը:
-Ես ողորմություն և մխիթարություն եմ անում նրան, ով արժանի է:
Եթե մենք խնդրում ենք ողորմություն արդարությամբ, Աստված կգթա մեզ: Մեր Հայրն ուզում է օրհնել մեզ: Նա ուզում է, որ բոլորս արդարանանք: Իր մեծ սիրո և մխիթարության մեջ Նա ուզում է, որ բոլորս դառնանք Իր արդար զավակները:
 
Ի՞նչ է Աստված ուզում, որ անենք վերստին ծնվելուց հետո
Նա ուզում է, որ քարոզենք ավետարանն ամբողջ  աշխարհով մեկ
 
Նա ուզում է, որ մենք ձյունի պես սպիտակ լինենք: Հիսուսը ջնջեց բոլոր մարդկանց մեղքերը մեկընդմիշտ Իր մկրտության և արյան միջոցով: Եթե եկեղեցին չի կարող լուծել մեղքի խնդիրը, ապա դա Աստծո ճշմարիտ եկեղեցի չէ:
Մարդիկ գալիս են քահանայի մոտ և հարցնում. «Ես մեղք ունեմ, ի՞նչ պետք է անեմ: Ես ամեն օր ապաշխարում եմ, բայց մեղքերս չեն ավարտվում: Այսպես այլևս չի կարող շարունակվել: Կարծում եմ, որ իմ կրոնական կյանքը կարծրացել է»: Եթե քահանան չի կարող տալ գոհացուցիչ պատասխան, ապա հերետիկոս է: Նա կարող է ասել. «Որոշումը քոնն է: Գնա և սարերում աղոթիր, 40 օրյա պաս պահիր»:
Հերետիկոս քահանաներն ու կրոնավոր առաջնորդներն այնքան են պղծված, որ նույնիսկ ծանոթ չեն ջրի և Հոգու ավետարանին: Նրանք չգիտեն, թե իրենց հոգիները ուր են գնալու իրենց մահից հետո:
Այդ առաջնորդներն արդար չեն Աստծո առաջ: Նրանք կեղծ առաջնորդներ են: Արտաքինից թվում է, թե նրանք հավատում են Հիսուսին, բայց նրանց սիրտը լի է մեղքով: Նրանց մեղքերը չեն ջնջվել: Նրանք չեն կարող քարոզել ջրի և Հոգու ավետարանը, որը կարող է ջնջել մարդու բոլոր մեղքերը: Եկեք չխաբվենք նրանց կեղծավորությունից:
Տիտոս 3:10-11. «Հերձվածող մարդից, երբոր առաջին և երկրորդ անգամ խրատել ես, ետ կաց: Գիտենալով որ այնպիսին ծռված է և մեղք է գործում ինքն իր անձը դատապարտելով»: Քանի որ հավատում են Հիսուսին, բայց վերստին ծնված չեն, նրանք մեղադրում են իրենք իրենց մեղքի համար: Նրանք անտեսում են և ոտնահարում ջրի և Հոգու ավետարանը` ասելով, որ մեղավորներ են, որոնք անպատճառ գնալու են դժոխք:
Նրանք քրիստոնեության հերետիկոսներ են: Ով որ հավատում է Հիսուսին, բայց ունի մեղքեր իր սրտում, հերետիկոս է: Հերետիկոսները տարբերվում են Աստծուց: Աստված սուրբ է, իսկ նրանք` ոչ: Ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին, մաքրվում են իրենց բոլոր մեղքերից: Եվ ով որ հավատա Հիսուսին, բայց դեռ ունի մեղքեր, հերետիկոս է: Մենք պետք է հեռու մնանք այն մարդկանցից, ովքեր ասում են, թե հավատում են Աստծուն, բայց իրականում ունեն մեղքեր:
Եկեք քարոզենք ավետարանը նրանց, ովքեր դեռ չեն լսել այն, և ովքեր ուզում են հավատալ, բայց չեն կարող, որովհետև չեն ճանաչում ճշմարտությունը: Եկեք օգնենք նրանց ծնվել վերստին: Եկեք հեռու մնանք նրանցից, ովքեր կանգնում են ջրի և Հոգու ավետարանի ճանապարհին:
Մենք պետք է քարոզենք ջրից և Հոգուց վերստին ծնվելու ավետարանն ամբողջ աշխարհով մեկ: