(Գործք Առաքելոց 8:14-24)
«Երբ որ Երուսաղեմ լինող առաքյալները լսեցին, թե Սամարիան Աստծո խոսքը ընդունեց, Պետրոսին և Հովհաննեսին ուղարկեցին նրանց մոտ: Որոնք իջան և աղոթք արին նրանց վրա, որ Սուրբ Հոգին առնեն. Որովհետև դեռ նրանցից ոչ մեկի վրա չէր իջել. միայն Տեր Հիսուսի անունովը մկրտված էին: Այն ժամանակ ձեռքերը դրին նրանց վրա, և նրանք ընդունում էին Սուրբ Հոգին: Սիմոնն երբ որ տեսավ` թե առաքյալների ձեռք դնելովը` Սուրբ Հոգին տրվում է, փող բերավ նրանց և ասեց. Ինձ էլ տվեք այս իշխանությունն, որ ում վրա ձեռք դնեմ` Սուրբ Հոգին առնե: Պետրոսն էլ ասեց նրան. Քո արծաթը քեզ հետ կորչի. որովհետև դու կարծեցիր, թե Աստծո պարգևը փողով կառնվի: Դու բաժին և վիճակ չունիս այդ բանումը. որովհետև քո սիրտը ուղիղ չէ Աստծո առաջին: Արդ ապաշխարիր քո այդ չարությունիցը` և Աստծուն աղաչիր, որ թերևս թողնվի քեզ քո սրտի չար խորհուրդը: Որովհետև տեսնում եմ քեզ` որ դառն մաղձի և անիրավության կապանքի մեջ ես: Սիմոնն էլ պատասխանեց և ասեց. Դուք ինձ համար աղոթք արեք Տիրոջը, որ ինձ վրա մի բան չգա նրանցից, որ դուք ասեցիք»:
Կարո՞ղ է արդյոք անձը ստանալ Սուրբ Հոգի ձեռքը գլխին դնելու միջոցով
Ոչ, նա պետք է հավատա ջրի և Հոգու ավետարանին
Հիմնվելով աստվածաշնչյան այս հատվածի վրա` ուզում եմ քարոզել այն մասին, թե արդյոք հնարավոր է «Սուրբ Հոգի ստանալ անձնական ջանքերի միջոցով»: Վաղ եկեղեցու ժամանակներում առաքյալները հատուկ զորություն ստանալով Աստծուց ուղարկվում էին տարբեր վայրեր ծառայության համար: Գործք Առաքելոցում կան մի քանի գերբնական երևույթներ, և նրանցից մեկը այն էր, որ Սուրբ Հոգին իջնում էր այն հավատացյալների վրա, որոնց գլխին ձեռնադրում էին առաքյալները: Աստվածաշունչն ասում է. «Երբ առաքյալներն իրենց ձեռքերը դնում էին նրանց գլխին, որ դեռ Սուրբ Հոգի չէին ստացել, թեև հավատում էին Հիսուսին, ստանում էին Սուրբ Հոգի»:
Ապա ինչպե՞ս էին նրանք ստանում Սուրբ Հոգի ձեռնադրման միջոցով: Այդ ժամանակ Աստծո խոսքը դեռ գրվում էր և ավարտված չէր: Աստված էլ առաքյալներին հատուկ զորությամբ էր օժտել, որ իրականացնեին Իր առաքելությունը: Նա առաքյալների հետ էր այդ ժամանակ և շատ հրաշքներ էր գործում նրանց միջոցով: Դա հատուկ ժամանակաշրջան էր, երբ Աստված հրաշքներ ու նշաններ էր ցույց տալիս, որ կարող էր տեսնել մարդկային աչքը, որպեսզի նրանք հավատային, որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է և Փրկիչը: Աստված առաքյալների հետ միասին կարիք ուներ զորավոր կերպով ցույց տալու Սուրբ Հոգու գործը, որպեսզի ապացուցեր մարդկանց, որ Հիսուս Քրիստոսն Աստված է, Աստծո Որդին և Փրկիչը: Եթե Սուրբ Հոգին վաղ եկեղեցու ժամանակներում հրաշքներ ու նշաններ ցույց չտար, ոչ ոք չէր հավատա, որ Հիսուսը Փրկիչն է:
Սակայն մեզ համար բոլորովին էլ պարտադիր չէ ստանալ Սուրբ Հոգի տեսանելի հրաշքների և նշանների միջոցով, որովհետև Աստվածաշունչը որպես Գիրք ավարտված է: Փոխարենը, հիմա Սուրբ Հոգի ստանում են հավատքով, այլ կերպ ասած, հավատալով ճշմարտության ավետարանին: Աստված տալիս է Սուրբ Հոգի նրանց, ովքեր Աստծո առաջ հավատում են ճշմարտության ավետարանին: Սուրբ Հոգի ստանում են նրանք, ովքեր հավատում են Աստծո Խոսքին, որն իրականացավ Հիսուսի այս աշխարհ գալով և Նրա մկրտությամբ ու թափած արյամբ:
Ներկա ժամանակներում եկեղեցու շատ հովիվներ սովորեցնում են հավատացյալներին, որ հրաշքների տեսանելի ֆենոմենը, դա Սուրբ Հոգի ստանալու նշանն է: Եվ այսպես էլ մղում են հավատացյալներին ստանալու Սուրբ Հոգի: Նրանք խաբում են մարդկանց իրենց կեղծ ուսմունքներով, ինչպես օրինակ այն, որ լեզուներով աղոթքը Սուրբ Հոգի ունենալու նշանն է: Այս հովիվներն իրենց համարում են առաքյալներ, որոնք մեծ հրաշքներ և նշաններ են ցույց տալիս և փորձում են գրավել ծայրահեղական հավատացյալների ուշադրությունը, ովքեր ուզում են զգալ Աստծո ներկայությունն իրենց զգացմունքների միջոցով:
Այս ծայրահեղականությունը տարածվեց քրիստոնեական աշխարհում և շատ հավատացյալներ հետևելով այս գերբնական երևույթներին` ստացան չար ոգիներ: Նույնիսկ հիմա շատ մարդիկ, ովքեր ենթարկվում են կրոնական ծայրահեղություններին, մտածում են, թե կարող են մյուսներին տալ Սուրբ Հոգի ձեռնադրման միջոցով:
Սակայն, Սիմոնի նման խաբված լինելով, նրանք նման են այն կախարդին, որին հանդիպում ենք այս հատվածում: Նրանք թունավորված են ինքնաբավության և նյութական ագահությամբ, և նրանց գործերը բերում են միայն խառնաշփոթություն մարդկանց մեջ: Այսպիսի կեղծ ուսմունքները շեղում են նրանց Աստծո առաջ Սուրբ Հոգի ստանալու ճշմարիտ ճանապարհից:
Նույնիսկ այսօր շատ կեղծ մարգարեներ կատարում են սատանայի գործն իրենց սխալ կրոնական փորձառության միջոցով` ձևացնելով, թե կատարում են Սուրբ Հոգու գործը: Ճշմարիտ քրիստոնյաները պետք է կառչեն Աստծո Խոսքից, որը Սուրբ Հոգի ստանալու միակ ճանապարհն է: Այսպես կոչված Հիսունականները, որ շեշտադրում են Սուրբ Հոգու ֆիզիկական փորձառությունը, պետք է հրաժարվեն իրենց անհեթեթ հավատքից, վերադառնան Աստծո Խոսքին և հավատան ճշմարտությանը, որն անպատճառ կբերի նրանց Սուրբ Հոգի ստանալուն:
Այդ ժամանակ Սիմոնը հայտնի կախարդ էր Սամարիայում: Տեսնելով, որ Հիսուսի աշակերտները պատճառ էին հանդիսանում, որ մարդիկ ընդունեն Սուրբ Հոգի, փորձում է գումարով գնել Սուրբ Հոգին: Նման հավատքով մարդիկ անխուսափելիորեն դառնում են սատանայի ծառաները, որոնք կատարում են նրա կամքը: Սիմոնը ուզեց Սուրբ Հոգի ստանալ, բայց ցանկությունը ոչ այլ ինչ էր, եթե ոչ ագահություն: Մենք կարող ենք տեսնել, որ նման հավատքը չի բերում Սուրբ Հոգի ստանալուն:
Սիմոնը փորձեց փողով գնել Սուրբ Հոգին իր եսասիրական ցանկություններից դրդված, որ ստանար Նրա զորությունը: Դրա համար նրան խիստ հանդիմանում է Պետրոսը` Աստծո զավակը: Չնայած որ Գրքում խոսվում է այն մասին, որ Սիմոնը հավատում էր Հիսուսին, այնուամենայնիվ նա այն մարդը չէր, որ Սուրբ Հոգի ստացավ մեղքերը ներվելու միջոցով: Այլ կերպ ասած, նա կարծում էր, թե կարող է ստանալ Սուրբ Հոգի Աստծուն աշխարհիկ բաներ առաջարկելով:
Չնայած, որ արտաքինից նա թվում էր Հիսուսին հավատացող, իրականում նրա մտքերը կապ չունեին Հիսուսի ճշմարիտ խոսքի հետ: Փոխարենը նա լցված էր նյութական ագահությամբ: Պետրոսը, որ գիտեր Սիմոնի մտքերը, հանդիմանեց նրան Սուրբ Հոգին հասարակ փողով գնելու փորձ կատարելու համար, որն Աստծո պարգևն է: Նա ասում է Սիմոնին, որ նա կկործանվի իր փողերով հանդերձ:
Մեր օրերում չար ոգիներով բռնված կեղծ մարգարեները փորձում են խաբել մարդկանց` համոզելով, որ բոլոր հրաշքները և նշանները Սուրբ Հոգուց են գալիս: Մենք կարող ենք հաճախ տեսնել մարդկանց, որ ապշած են նման զորությունից և եռանդուն աղոթք են բարձրացնում Սուրբ Հոգի ստանալու համար: Սակայն պետք է միշտ հիշել, որ Սուրբ Հոգի հնարավոր չէ ստանալ աղոթքների միջոցով, որոնց արմատը աշխարհիկ ընչաքաղցությունն է:
Չկա՞ն ձեր շրջապատում պատահականորեն որևէ խարիզմատիկ հավատացյալներ: Պետք է զգույշ լինեք նրանց հետ: Նրանք ներգրավում են մարդկանց իրենց ծայրահեղ հավատքով: Մարդկանց ասում են, որ կարող են դևեր հանել և ձեռնադրման միջոցով տալ Սուրբ Հոգի: Բայց նրանց զորությունը Սուրբ Հոգուց չէ, այլ` չար ոգիներից: Ովքեր պնդում են, թե ձեռնադրման միջոցով ստացել են Սուրբ Հոգի, թե իրենց, թե մյուսներին տալիս են չար ոգի:
Ճշմարիտ Սուրբ Հոգի ստանում են նրանք, ովքեր հավատում են ջրի և Հոգու խոսքերին (1 Հովհաննու 5:3-7): Չնայած որ ջրի և Հոգու ավետարանը հստակորեն գրված է Աստվածաշնչում, մարդիկ, որ ունեն մեղքեր իրենց սրտերում, փորձում են հասնել Աստծուն գերբնական ուժերի օգնությամբ կամ այնպիսի փորձառություններով, ինչպիսիք են տրանսը, լեզուներով խոսելը, պայծառատեսությունը և դևեր հանելը: Ահա, թե ինչու կեղծ մարգարեները կարողանում են խաբել այդքան շատ մարդկանց, որպեսզի հավատան գերբնական քրիստոնեությանը, որը գալիս է սատանայից:
Պետրոսը հանդիմանեց Սիմոնին` ասելով. «Քո արծաթը քեզ հետ կորչի. որովհետև դու կարծեցիր, թե Աստծո պարգևը փողով կառնվի: Դու բաժին և վիճակ չունիս այդ բանումը. որովհետև քո սիրտը ուղիղ չէ Աստծո առաջին: Արդ ապաշխարիր քո այդ չարությունիցը` և Աստծուն աղաչիր, որ թերևս թողնվի քեզ քո սրտի չար խորհուրդը: Որովհետև տեսնում եմ քեզ` որ դառն մաղձի և անիրավության կապանքի մեջ ես»: Մենք ցավով պետք է հոգոց հանենք, որովհետև մեր օրերում էլ այնքան շատ են այսպիսի կեղծ մարգարեները: Նրանցից շատերը խարիզմատիկ հավատացյալներ են: Նրանք համայնքից մեծ գումարներ են հավաքում: Մենք պետք է հեռավորություն պահենք նման հավատքից և ստանանք Սուրբ Հոգի` ջրի և Հոգու ավետարանին հավատալով (Մաթևոս 3:15, 1Պետրոս 3:21, Հովհաննու 1:29, 19:21-23):
Խարիզմատները գործում են ձեռքերը վրան դնելու միջոցով
Մենք պետք է հեռու մնանք այսպիսի հավատքից: Որոշ մարդիկ ներկայում ունեն անհեթեթ հավատք` մտածելով, թե կարող են Սուրբ Հոգի ստանալ, եթե իրենց գլխին ձեռքեր դնեն այնպիսի մարդիկ, ովքեր արդեն ստացել են այդ զորությունը: Նրանք մտածում են, որ ինչպես Աստվածաշունչն է ասում, թե շատերը ստացան Սուրբ Հոգի առաքյալների ձեռքերը դնելու միջոցով, ուրեմն իրենք էլ կարող են նույն կերպ ստանալ: Մենք պետք է տեղյակ լինենք այս մարդկանց գոյության մասին:
Բայց պետք է հիշել, որ նրա հավատքը մեծապես տարբերվում է առաջին դարերի առաքյալների հավատքից: Ներկայում լուրջ խնդիր է որոշ քրիստոնյաների հավատքի համար այն, որ նրանք չեն հավատում ջրի և Հոգու ճշմարիտ ավետարանին: Նրանք ասում են, որ հավատում են Աստծուն, բայց չեն երկրպագում և փոխարենը խաբում են իրենց և մյուսներին: Այնուամենայնիվ մեղավորը չի կարող ստանալ Սուրբ Հոգի և ոչ էլ կարող է մյուսներին օգնել այդ հարցում: Եթե մեկն ասում է, որ Հոգին եկել է ինչ-որ մեղավորի վրա, ապա դա ճշմարիտ Սուրբ Հոգին չէ, այլ սատանայի հոգին է, որը ձևացնում է, թե ճշմարիտ Հոգին է:
Վաղ եկեղեցու ժամանակներում առաքյալները գիտեին և հավատում էին, որ Հիսուս Քրիստոսը Փրկիչն էր, որ վերցրեց բոլոր մարդկանց մեղքերը Հովհաննեսի կողմից մկրտվելով ու Խաչի վրա արյուն թափելով: Նրանք կարող էին ստանալ Սուրբ Հոգի, որովհետև հավատում էին Հիսուսի մկրտության և Նրա արյան ճշմարտությանը: Նրանք քարոզում էին ջրի և Հոգու ավետարանը մյուսներին` օգնելով նրանց ստանալու Սուրբ Հոգին:
Բայց մեր օրերում շատ քրիստոնյաներ շփոթում են ծայրահեղական ու ճշմարիտ հավատքը: Մի՞թե մեղավորը կարող է ստանալ Սուրբ Հոգի մեկ այլ մեղավոր ծառայողի ձեռքերը գլխին դնելու միջոցով: Սա բացարձակապես անհեթեթություն է: Կան մարդիկ, որ ասում են, թե չնայած իրենց մեղքերին, իրենք այնուհանդերձ ստանում են Սուրբ Հոգի: Նույնիսկ եթե մեկը լավ հովիվ է երևում իր հետևորդների աչքերին, չի կարող մյուսներին օգնել, որ սատանան Սուրբ Հոգի, եթե իր սրտում ունի մեղքեր:
Այնուամենայնիվ շատերն ունեն հենց այսպիսի սխալ հավատք: Սա է պատճառը, որ այսքան շատ կեղծ մարգարեներ կարողանում են մարդկանց տանել դժոխք: Դուք պետք է գիտենաք այն իրականությունը, որ ովքեր քարոզում են նման հավատք, կեղծ մարգարեներ են: Այս մարդիկ արդեն գտնվում են սատանայի կապանքներում:
Եթե մեկն ունի մեղքեր իր սրտում, մի՞թե Սուրբ Հոգին կբնակվի նրա մեջ: Պատասխանն է` ոչ: Այդ դեպքում, եթե մեկն ունի մեղքեր իր սրտում, մի՞թե կարող է պատճառ հանդիսանալ մյուսների համար, որ ստանան Սուրբ Հոգի: Պատասխանը կրկին «ոչ» է: Իսկ ի՞նչն է մեր օրերում օգնում խարիզմատներին գործելու հրաշքներ ու նշաններ քրիստոնեության մեջ, այն դեպքում, երբ նրանք ունեն մեղքեր իրենց մեջ: Չար հոգին: Սուրբ Հոգին երբեք չի կարող բնակվել մեղավորի մեջ, Նա միայն բնակվում է նրանց մեջ, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին: Համոզվա՞ծ եք, որ ձեր միջի հոգին նույն Սուրբ Հոգին է:
Հովհաննու 3:5. «Եթե մեկը ջրից և Հոգուց չծնվի, նա կարող չէ Աստծո արքայությունը մտնել»: Այսպիսով Սուրբ Հոգի կարելի է ստանալ հավատալով ջրի և Հոգու ճշմարիտ ավետարանին: Սխալը, որ մեր օրերում շատ քրիստոնյաներ թույլ են տալիս, դա այն է, որ նրանք կարծում են, թե կարող են ստանալ Սուրբ Հոգի մեղավոր հովվի ձեռնադրման միջոցով: Սա լուրջ սխալ է: Ներկայումս շատ քրիստոնյաներ և եկեղեցական ծառայողներ հավատում են ու վստահ են, որ Սուրբ Հոգի կարող են ստանալ ձեռքերը վրան դնելու միջոցով:
Ճշմարիտ մեղքերի թողության և ձեռնադրման հարաբերությունը
«Ձեռքերը վրան դնելը» միջոց է, որով կարելի է ինչ-որ բան, որ կա քո մեջ, փոխանցել մյուսներին: Այսպես մտածեք սրա մասին. եթե խոսում ենք խոսափողով, ձայնը շարժվում է էլեկտրական լարերի միջով դեպի ուժեղացուցիչը և ապա դուրս է գալիս բարձրախոսի միջով, որ բոլորը կարողանան լսել այն: Նմանապես Հին Կտակարանում, երբ մեղավորն իր ձեռքերը դնում էր զոհաբերվող կենդանու գլխին, նրա մեղքերը փոխանցվում էին այդ կենդանուն և ինքը ներվում էր: Այսպես Աստծո ուժը փոխանցվում է մարդկանց, երբ Նրա ծառաներն իրենց ձեռքերը դնում են նրանց վրա: Եվ ուրեմն ձեռքեր վրան դնելը ստանում է «փոխանցել, տալ» իմաստը:
Խարիզմատները չեն օգնում մարդկանց ստանալ Սուրբ Հոգի ձեռքերը վրան դնելու միջոցով, այլ ընդհակառակը, նրանք տալիս են չար հոգի: Պետք է հիշեք, որ չար հոգու զորությունն ունեցող անձը ձեռքերը դնելու միջոցով այդ հոգին է փոխանցում մյուսներին: Երբ դիվահարն իր ձեռքերը դնում է մյուսների վրա, իր միջի չար ուժը փոխանցվում է մյուսներին, որովհետև սատանան աշխատում է մեղավորների միջոցով: Սրա համար բոլորը պետք է հավատան ջրի և Հոգու ավետարանին, եթե ուզում են ստանալ Սուրբ Հոգի: Սատանան կառավարում է նրանց, ովքեր մեղքի մեջ են, նույնիսկ եթե հավատում են Հիսուսին, բայց չեն ստացել մեղքերի թողություն:
Եթե մեկը ընդունում է ձեռնադրում մի դիվահարից, դևերը գալիս են նաև նրան և նա նույնպես կկարողանա ցույց տալ կեղծ հրաշքներ: Մենք պետք է գիտենանք, որ դևերը բնակվում են մյուսների մեջ ձեռքերը դնելու միջոցով, իսկ Սուրբ Հոգի կարելի է ստանալ միայն ջրի և Հոգու ավետարանին հավատալով:
Ձեռքեր վրան դնելը մի մեթոդ է, որը հաստատվել է Աստծո կողմից` ինչ-որ բան մյուսներին փոխանցելու համար: Բայց սատանան շատերին տալիս է իր հոգին այդ նույն եղանակն օգտագործելով: Այն փաստը, որ մեր օրերում շատերը փորձում են փողով գնել Սուրբ Հոգին, լուրջ խնդիր է:
Շատ քրիստոնյաներ սխալ են հասկանում Սուրբ Հոգի ստանալու ճշմարտությունը
Երբ մարդկանց հարցնում են, թե ինչպես կարող են ստանալ Սուրբ Հոգի, նրանցից շատերը պատասխանում են, որ դա հնարավոր է ապաշխարության աղոթքների կամ ծոմապահության միջոցով: Սա ճիշտ չէ: Մի՞թե Սուրբ Հոգին գալիս է հատուկ աղոթքների միջոցով: Ոչ: Սուրբ Հոգին գալիս է նրանց վրա, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին:
Աստված լինելով ճշմարիտ, հաստատել է օրենք Սուրբ Հոգի ստանալու համար: Մի՞թե կարող է Սուրբ Հոգին բնակվել մեկի մեջ, ով ունի մեղքեր իր մեջ: Որոշակիորեն կարող ենք պատասխանել` «ոչ»: Որևէ մեկը չի կարող ստանալ Սուրբ Հոգի ձեռքերը վրան դնելու միջոցով: Նույնիսկ եթե մեկը հաճախում է արթնության հավաքների և ջանադրաբար աղոթում Աստծուն Սուրբ Հոգի ստանալու համար, Սուրբ Հոգին նրա համար մնում է անհասանելի: Մեղավորները ակնհայտորեն չեն կարող ստանալ Սուրբ Հոգի: Մեղավորները Սուրբ Հոգի կարող են ստանալ որպես պարգև, բայց միայն, եթե ստանան մեղքերի թողություն` հավատալով ջրի և Հոգու ավետարանին:
Ով որ չգիտի ջրի և Հոգու ավետարանը, չի կարող ստանալ Սուրբ Հոգի: Մեր օրերում ջրի և Հոգու ավետարանն արագորեն տարածվում է աշխարհով մեկ քրիստոնեական գրականության, եկեղեցական հավաքների, ինտերնետի և նույնիսկ էլեկտրոնային գրականության միջոցով: Եթե դեռ չեք ստացել Սուրբ Հոգի, պետք է գիտակցեք, որ դրա համար անհրաժեշտ է հավատալ ջրի և Հոգու ավետարանին:
Կեղծ հավատքի պարզ օրինակ
Ներկայումս, երբ քննում ենք կեղծ հոգիներ ստացած մարդկանց սիմպտոմները, կարող ենք տեսնել դևերի բացահայտ ներկայություն: «Սուրբ Հոգի ստանալու պաշտամունքները» մի բան են, որտեղ մարդիկ հուսահատորեն փորձում են ստանալ Սուրբ Հոգի: Այս հավաքների ժամանակ կարող ենք տեսնել մարդկանց, որ ծափահարում են, լացով ապաշխարության աղոթքներ արտասանում և ծոմ պահում, իսկ քարոզիչը հրահրում է ֆանատիկորեն աղոթել, ասելով, որ Սուրբ Հոգին չի գա նրանց վրա, եթե իր ասածի նման չանեն: Մարդիկ էլ բղավում են «Տեր» ու ֆանատիկորեն աղոթում:
Մի՞թե այս ծայրահեղականները կարող են այս ամենն անելով ստանալ Սուրբ Հոգի: Ոչ: Այս հավաքների ժամանակ կարելի է տեսնել մարդկանց, որ անբնականորեն գոռում են, թավալվում և ցնցվում և հանում են տարօրինակ ձայներ: Ոմանք գետնի վրա են թավալվում ու ցնցվում և իբր խոսում են լեզուներով: Մեկը կարող է ուժգին ոռնալ հավաքի ժամանակ, իսկ ամբոխը հեղեղվում է հույզերով: Ոմանք էլ նոպաների մեջ սկսում են լեզուներով աղոթել: Մարդիկ ասում են, որ այս տարօրինակ երևույթները վկայում են այն մասին, որ Սուրբ Հոգին իջել է նրանց վրա: Բայց պատկերացնում եք, թե ի՞նչ է պատահում, երբ սատանան կատարում է իր գործը, մի՞թե սա Սուրբ Հոգու գործն է: Ակնհայտորեն` ոչ:
Սատանան խաբում է շատ քրիստոնյաների
Այսօր շատ քրիստոնյաներ ապրում են այնպիսի կյանքով, ինչպիսին ուզում է սատանան: Սատանան խաբում է մարդկանց` ասելով, որ նրանք Սուրբ Հոգի ստանալու համար պետք է ընդունեն ձեռնադրում ինչ-որ զորավոր եկեղեցականի կողմից: Շատ քրիստոնյաներ հակված են հավատալու սրան որպես պաշտոնական վարդապետություն: Սատանան մարդկանց ուղեղների մեջ նաև արմատացրել է մի միտք, որ նրանք Սուրբ Հոգի կարող են ստանալ ջերմեռանդ աղոթքների միջոցով: Նա փորձում է կրկնապատկել և եռապատկել այն մարդկանց քանակը, ովքեր ունեն նման հավատք:
Դրա համար շատ մարդիկ չգիտեն և նույնիսկ չեն փորձում սովորել ջրի և Հոգու ավետարանի մասին: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ խուսափենք սատանայի տված մտքերից և հավատանք ջրի և Հոգու ավետարանին: Սուրբ Հոգին գալիս է միայն նրանց վրա, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին: Հավատացեք սրան:
Քրիստոնյաների սխալ պատկերացումը Սուրբ Հոգի ստանալու մասին
Նախ և առաջ, կա մի մեծ մոլորություն խարիզմատ հավատքի քրիստոնյաների մեջ: Նրանք փորձում են Սուրբ Հոգի ստանալ մեղքի մեջ մնալով հանդերձ: Նրանք սխալմամբ հավատում են, որ մեղք ունենալով հանդերձ, կարող են ստանալ Սուրբ Հոգի: Բայց առանց ջրի և Հոգու ավետարանի հավատքի, ոչ ոք չի կարող ստանալ Սուրբ Հոգու լիությունը:
Եվ երկրորդ, ասում են, որ մեծամտությունը խոչընդոտ է Սուրբ Հոգի ստանալու համար: Այդ դեպքում մի՞թե սա նշանակում է, որ կարելի է Սուրբ Հոգի ստանալ, եթե անձը գոռոզամիտ չէ: Կամ մի՞թե աշխարհում կա մեկը, որ բոլորովին գոռոզություն չունի: Գոռոզամիտ մարդը, որ Աստծուց չի ստացել ներում, մեկն է, որ իր խոսքերն է ավելացնում Սուրբ Գրքին: Շատերը փորձում են ստանալ Սուրբ Հոգի իրենց մեթոդների միջոցով` անտեսելով ջրի և Հոգու ճշմարիտ ավետարանը: Սակայն Սուրբ Հոգի ստանում են նրանք, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին:
Երրորդ, ասում են, որ Սուրբ Հոգին գալիս է, երբ մարդը անկեղծորեն խոստովանում է իր բոլոր մեղքերն Աստծուն: Նման մարդիկ ստիպված են խոստովանել իրենց մեղքերը, որպեսզի ստանան Սուրբ Հոգի: Բայց պետք է հիշել, որ Սուրբ Հոգին չի գալիս, երբ մարդը պարզապես խոստովանում է իր մեղքերը: Քրիստոնյաների մեծ մասը մեր օրերում իրոք ձգտում են լցվել Սուրբ Հոգով և Նրա լիությունը, բայց չեն կարող ստանալ, որովհետև դեռ մեղքեր ունեն իրենց սրտում: Նման անխոհեմ ցանկություններ ունեցող մարդը կապվում է սատանայի կողմից:
Չորրորդ, ոմանք ասում են, որ Սուրբ Հոգի կարելի է ստանալ, եթե անդադար խնդրենք Աստծուց այդ օրհնությունը: Բայց այն հնարավոր չէ ստանալ ողորմություն խնդրելու միջոցով: Սա սխալ մտածելակերպ է:
Հինգերորդ, ոմանք Սուրբ Հոգի ստանալը նմանեցնում են որոշ հոգևոր զորություններ ստանալու հետ: Լեզուներով խոսելը սովորաբար ընդունված է ճանաչել որպես Սուրբ Հոգու առկայություն: Բայց Սուրբ Հոգին չի բնակվում մեկի սրտում, ով պարզապես կարող է դևեր հանել Հիսուսի անունով կամ խոսել օտար լեզուներով: Մեղքը պատկանում է սատանային: Մի՞թե մեկը, որ ունի մեղքեր իր սրտում, կարող է ասել, որ ստացել է Սուրբ Հոգի, որովհետև տիրապետում է որոշ տարօրինակ ուժերի: Մեկ անգամ ևս կրկնում եմ, սա սատանայի հնարքներից մեկն է:
Ջրի և Հոգու ավետարանը, որ տվեց Հիսուսը, միակ ճշմարիտ ավետարանն է, որը կարող է առաջնորդել, որ ստանանք Սուրբ Հոգի: Եթե դեռ կարծում եք, թե կարող եք ստանալ Սուրբ Հոգի և մեղքերի թողություն այլ մեթոդներով, ապա խորապես սխալվում եք: Հույս ունեմ, որ կազատվեք ձեր սխալ հավատքներից ու պատկերացումներից և փոխարենը կգաք ճշմարիտ հավատքին ու հոգևոր մտքերին:
Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ հիմա շատ քրիստոնյաներ դիվահարներ են: Շատ քրիստոնյաներ աշխարհով մեկ ընկած են սատանայի իշխանության տակ, որովհետև ուզում են ստանալ Սուրբ Հոգի հատուկ արթնության հավաքների օգնությամբ կամ ձեռքերը վրան դնելու միջոցով: Նրանք դիմում են հատուկ մարդկանց, ինչպիսիք են աղոթաժողովների ղեկավարները, ավագ սարկավագները կամ հովիվները, որոնք ըստ տարածված շշուկների, արդեն ունեն Սուրբ Հոգի: Նրանք գնում են այս մարդկանց մոտ` հուսալով, որ ձեռքերը դնելու միջոցով կկարողանան ստանալ Սուրբ Հոգի: Սակայն ոչ ոք երբեք չի կարողանա ստանալ Սուրբ Հոգի նման հավատքի միջոցով, անկախ այն բանի, թե որքան ուժեղ են հավատում Հիսուս Քրիստոսին: Այսինքն, Աստծուց բացի ոչ ոք չի կարող տալ Սուրբ Հոգի:
Սիմոնի նման շատերը փորձում են այսօր գնել Սուրբ Հոգին: Նրանք փորձում են Սուրբ Հոգի ստանալ` հավատալով աշխարհիկ ուսուցումներին և ոչ թե ավետարանին: Շատ քրիստոնյաներ աշխարհով մեկ պաշտպանում են այս մտածելակերպը: Սուրբ Հոգին գալիս է միայն նրանց վրա, ովքեր ունեն անհրաժեշտ որակավորումը Նրան ստանալու համար: Միակ պայմանը Սուրբ Հոգի ստանալու համար, դա ջրի և Հոգու ավետարանին հավատալն է, և սա ճշմարտության համար միակ պատասխանն է (Գործք Առաքելոց 2:38):
Սուրբ Հոգի ստանալը ձեռքերը դնելու միջոցով հնարավոր էր միայն կարճ ժամկետով, այն էլ վաղ եկեղեցու ժամանակներում: Սրանից հետո Սուրբ Հոգի մարդիկ ստանում են հենց այն ժամանակ, երբ ճանաչում և հավատում են ջրի և Հոգու ավետարանին: Դրա համար Սուրբ Հոգու գործից բացի, որը իրականանում է Աստծո Խոսքի հավատքի միջոցով, ուրիշ բոլոր գործերը սատանայի գործերն են: Աստված ասում է, որ դևերը սատանայի ծառաներն են, իսկ սատանան հնարամտորեն գործում է այնպես, որ մարդիկ չեն կարող ստանալ իրենց մեղքերի թողություն, նույնիսկ եթե հավատում են Հիսուսին: Սատանան խաբում է մարդկանց` ասելով, որ տալու է նրանց Սուրբ Հոգի, եթե հավատան Հիսուսին և ընդունեն ձեռնադրում: Սատանան ընդլայնում է իր տարածքը նման հնարքների շնորհիվ:
Մենք հիմա նայելու ենք այն մարդկանց ախտանիշը, որոնք բռնված են դևերով: Նախ, երբ քննում ենք դիվահարության սիմպտոմները բախտագուշակի կամ շամանի մոտ, տեսնում ենք, որ նրանք ունենում են դող, տրանսային վիճակ և նույնիսկ ուշաթափություն: Նրանց լեզուն խեղաթյուրվում է և տարօրինակ բառեր են դուրս գալիս նրանց բերանից իրենց կամքին հակառակ: Նրանք խոսում են անծանոթ լեզուներով:
Թե կախարդները, թե քրիստոնյաները, որոնք բռնված են դևերով` ձեռքերը վրան դնելու միջոցով, ունեն նույն փորձառությունը: Երբ խարիզմատիկ առաջնորդը վերցնում է խոսափողը և բղավում. «Կրակով, կրակով, կրակով», համայնքը բորբոքվում է և կորցնում ինքնակառավարումը: Մարդիկ, ովքեր ուզում են ստանալ ձեռնադրում նրա կողմից, գալիս են առաջին շարքեր: Նրանք սկսում են անկառավարելիորեն նոպայի մեջ ընկնել և խոսել լեզուներով: Այս սիմպտոմները դիվային գործեր են, որոնք ձևացնում են, թե Սուրբ Հոգու գործն են:
Մարդիկ, ովքեր բռնված են չար ոգիներով, որոնց ամեն մի պարզ կրոնում անվանում են բախտագուշակ կամ շաման, ցույց են տալիս նույնատիպ ապրումներ, ինչը որ ցույց են տալիս այն քրիստոնյաները, որոնք դիվահարներ են դարձել ձեռնադրման միջոցով: Սակայն մարդիկ սխալ են հասկանում սա, չնայած որ դա բոլորովին ակնհայտ է: Այս քրիտոնյաները մխրճված են մեծ մոլորության մեջ, քանի որ կարծում են, թե Սուրբ Հոգի են ստացել այն ժամանակ, երբ զգացին նմանատիպ սիմպտոմներ:
Սատանան գործում է բախտագուշակների նման քրիստոնյաների միջոցով
Սատանան հնարավորություն է տալիս դիվահարներին բարձրացնել մարգարեական աղոթքներ: Նրանք մարգարեանում են. «Դուք կլինեք ամենալավ առաջնորդը: Հազարավոր ոչխարներ կարածեն քո առաջ: Աստված քեզ կսովորեցնի և կդարձնի մեծ առաջնորդ»: Մյուսներին ասում են անիրական բառեր. «Դուք կլինեք Աստծո լավագույն ծառան: Դուք կլինեք Աստծո արժանի ծառա», որպեսզի մարդկանց տանեն իրենց հետևից և ամբողջ կյանքում լինեն սատանայի ծառան:
Բախտագուշակները նաև մարգարեանում են մարդկանց ապագան: «Զգույշ կլինես ջրից», «շատ փող կաշխատես», «արևելքից մի հայտնի մարդ կգա և կօգնի քեզ»: Ահա այսպիսի բաներ են նրանք ասում մարդկանց: Առաջին սիմպտոմները, որ դրսևորում են դիվահար մարդիկ, դա կեղծ մարգարեություններն են:
Ապա նրանք խոսում են լեզուներով, որ իրենք էլ չեն հասկանում: Նրանց մոտ ակնառու է դողը և նույնիսկ ունեն անհատականության խախտման սիմպտոմներ: Եթե հանդիպեք բախտագուշակի կամ շամանի, մի՞թե ձեր մոտ նման մարդը կթողնի նորմալ մարդու տպավորություն: Նրանք հաճախ կոպիտ են վարվում այն մարդկանց հետ, ովքեր տարիքով իրենցից մեծ են:
Մյուս կողմից, այն մարդիկ, ովքեր իսկապես ստացել են Սուրբ Հոգի, ապա միայն այն պատճառով, որ հավատացել են աստվածաշնչյան այն ճշմարտությանը, որն ասում է, որ Հիսուսը մաքրեց աշխարհի բոլոր մեղքերն Իր մկրտության և Խաչի մահի միջոցով: Այս մարդիկ նաև օգնում են մյուսներին ճանաչելու և հավատալու ջրի և Հոգու ավետարանին, նաև օգնում են նրանց ստանալ մեղքերի թողություն և Սուրբ Հոգի: Նրանք փորձում են ապրել արդար կյանքով, նրանց անհատականությունը շատ հաճելի է և իմաստալից, որ մյուսներին էլ առաջնորդում են դեպի Աստծո օրհնյալ հավատքը և այնպիսի կյանք, ինչպիսին Աստված է ցանկանում բոլորի համար: Աստված անդադար հանդիմանում է նրանց, որպեսզի սուրբ պահի, երբ նրանց միտքը փորձում է դառնալ դեպի աշխարհ:
Արդարները, որ ստացել են մեղքերի թողություն, հստակորեն տարբերվում են այն մարդկանցից, որոնց անհատականությունը կործանվել է սատանայի հոգու իշխանությունից: Ճշմարիտ անհատականությունը նորից կենդանանում է, եթե անձը ստանում է մեղքերի թողություն և հետևաբար նաև Սուրբ Հոգի: Ավելին, արդարները խորապես անհանգստացած են նրանց համար, ովքեր գտնվում են անբարենպաստ վիճակում, և որ նրանք իրոք Աստծո խոսքի կարիքն ունեն: Արդարներն աղոթում են նրանց համար, որ ազատվեն մեղքի և դևի գերությունից և նույնիսկ իրենց անձն են տալիս նրանց օգնելու համար:
Մյուս կողմից մենք կարող ենք տեսնել, որ դիվահարների անհատականությունը խախտված է: Սատանան կառավարում է նրանց և կապում իր կամքին, որովհետև նրանք մտածում են, թե նոպաները և լեզուներով խոսալը Սուրբ Հոգու պարգևն է: Սակայն այս փորձառությունները ակնհայտորեն Սուրբ Հոգու պարգևները չեն:
Կան այնքան շատ ծառայողներ, ովքեր հպարտանում են իրենց զորություններով, ինչպիսիք են Աստծո անունով մարգարեությունները, հրաշքներ և նշաններ ցույց տալը և լեզուներով խոսելը: Բայց եթե դեռ մեղքեր ունեն իրենց սրտում, ապա իրենց զորությունը խաբուսիկ է և վկայում է այն մասին, որ նրանք դիվահարներ են: Դրա համար նրանք չեն կարող պատճառ հանդիսանալ մյուսների համար, որ ստանան Սուրբ Հոգի, այլ միայն կարող են տալ չար հոգի: Եվ քանի որ սատանան խաբեբա է, նրանց գործած հրաշքները գոյատևում են ընդամենը միայն մի փոքր ժամանակահատված:
Կա հստակ տարբերություն Սուրբ Հոգու գործի և սատանայի գործի միջև: Նույնիսկ եթե թվում է, թե Սուրբ Հոգու գործը արտաքինից երևացող չէ կամ հրաշքները փոփոխություն չեն բերում սկզբում, ժամանակի հետ Աստծո զորությունը անընդհատ աճում է արդարների սրտերում, ինչպես ծագող արև:
Դիվահար քրիստոնյաները
Ինչո՞ւ են այդքան շատ մարդիկ կապվում դևերի կողմից, չնայած որ ցանկանում են ստանալ Սուրբ Հոգի
Որովհետև նրանք կեղծ մարգարեների ձեռնադրման միջոցով ստանում են չար Հոգիներ
Զարմանալի է, բայց հաճախ կարող ենք տեսնել շատ հավատացյալների, որոնց մարմինը և հոգին կործանված է, որովհետև նրանք ստացել են դևեր` կեղծ մարգարեների ձեռքեր դնելու միջոցով: Այս մարդիկ կապ չունեն Աստծո հետ, որովհետև նրանց հավատքը չի հիմնվում Աստծո Խոսքի վրա: Նրանք մտահոգված օգտագործում են իրենց զորությունը չգիտենալով, որ դրանով շատերին դարձնում են սատանայի ծառաներ: Ինչո՞ւ են նրանք այդքան շատ չարչարվում քրիստոնեության մեջ իրենց զորությունը ցույց տալու համար: Որովհետև նրանց այսպես կոչված զորությունը շուտով անհետանում է, եթե այն չգործածեն: Ահա, թե ինչու նրանք այդքան զբաղված են:
Նրանք պետք է անընդհատ աղոթեն և հրաշքներ ու նշաններ ցույց տան Հիսուսի անունով: Մարդիկ, ովքեր ասում են. «Ես ստացա ավետարանը քարոզելու պարգև», անընդհատ պետք է քարոզեն ավետարանը, որովհետև եթե չանեն, նրանց կեղծ երջանկությունը շուտով անհետանում է: Եթե այս մարդիկ հավատարիմ չլինեն սատանայի տված պարգևներին` բժշկություններ, լեզուներով խոսել, մարգարեություն, այլ կերպ ասած, եթե նրանք հավատարիմ չլինեն սատանայի գործերին, ապա առանց որևէ պատճառի սատանան նրանց կարող է հիվանդացնել կամ տկարացնել: Հենց այսպես բախտագուշակները կամ շամանները հիվանդանում են, երբ չեն կատարում սատանայի իրենց պարտականությունը: Ահա, թե ինչու նրանք պարտավոր են օգտագործել այն տաղանդը, որը ստացել են սատանայից, որ չլինի, թե ցածրանան մինչև իրենց զորությունը բոլորովին սպառվի:
Ճանաչում էի մեկին, որ Հիսուսի մոլեռանդ հավատացյալ էր և թվում էր, թե օժտված էր բազում տաղանդներով Աստծո կողմից: Նա օգնում էր մարդկանց ստանալ Սուրբ Հոգու լիությունը, առաջնորդում էր արթնության պաշտամունքները, որոնց ժամանակ դևեր էր հանում ձեռքերը վրան դնելու միջոցով և ուրիշ հրաշքներ գործում, ինչպիսին էր լեզուներով խոսելը և բժշկությունը: Իր գործերի և հրաշքների պատճառով նա դարձել էր նախանձի և հարգանքի առարկա: Հազարավոր հավատացյալներ էին հետևում նրան, սակայն շուտով նա սկսեց հրաժարվել Հիսուսից, ասելով. «Հիսուս Քրիստոսը ձախողակ է: Նա Աստծո Որդին չէ»: Նա անիծում էր Հիսուս Քրիստոսին և նույնիսկ ասում էր, որ ինքը Աստված է: Նա ի վերջո սպանեց Հիսուս Քրիստոսին իր սրտում և շատ քրիստոնյաների սրտում:
Մարդիկ սրա նման մերժում են ջրի և Հոգու ավետարանը, որովհետև սատանան նրանց ուղեցույցն է: Նրանք հենց սկզբից սխալ են հավատում, որովհետև նրանց թվում է, թե տիրապետում են այն նույն զորությանը, որն ունեին առաքյալները` տեսնելու նրանց կարողությունը, մարդկանց համոզել, որ խոսեն լեզուներով և դևեր հանել ձեռքեր դնելու միջոցով: Նրանք հաստատուն հավատք ունեն, որ Սուրբ Հոգին իջել է իրենց վրա:
Նրանք սովորեցնում են մարդկանց այն մեթոդների մասին, որոնցով կարելի է ստանալ Սուրբ Հոգի` մտածելով, թե հնարավոր է ստանալ Սուրբ Հոգի ապաշխարության աղոթքների միջոցով: Բայց Սուրբ Հոգի ստանալու այսպիսի մեթոդները հիմնված չեն Սուրբ Գրքի վրա: Բացի այդ, նրանք ասում են, որ եթե հավատացյալը խոսում է լեզուներով և մարգարեանում է, ապա դրանք ակնառու նշաններ են նրա, որ նա ստացել է Սուրբ Հոգի: Քանի որ շատ մարդիկ ճիշտ չեն հասկանում Սուրբ Հոգու գալը, հավատում են, թե իրենք էլ կարող են ստանալ Սուրբ Հոգի` հետևելով այս կեղծ մարգարեների ուսմունքներին և օրինակին: Ահա այսպես է սատանան կարողանում լցնել քրիստոնյաներին դիվային հոգիներով և իշխել նրանց վրա: Բոլոր այս մեթոդները սատանայի թակարդներն են:
Բազմաթիվ մարդիկ կապվում են դիվային ուժերով ի շնորհիվ կեղծ մարգարեների ուսմունքների: Հասարակ հավատացյալները վարում են միապաղաղ կրոնական կյանք, իսկ դիվահարներն օգտագործելով չար զորությունները` արտաքնապես վարում են ակտիվ կրոնական կյանք: Ինչպիսի՞ կարողություններով են նրանք օժտված: Նրանք կարողանում են բժշկել, խոսել լեզուներով և ձեռքերը վրան դնելու միջոցով առաջնորդել մյուսներին չար հոգի ստանալուն: Մենք արդեն ասեցինք, որ ձեռքերը վրան դնելը մի մեթոդ է, որի օգնությամբ ինչ-որ բան փոխանցվում է մյուսներին, և սա մի մեթոդ եղավ, որը սատան օգտագործեց իր թագավորությունը ընդլայնելու համար:
Չար հոգիները գործում են մարդկային ագահության միջոցով
Սատանան գործում է մարդկանց մեջ Սիմոնի նման, ինչպես տեսանք աստվածաշնչյան հատվածում: Այս մարդիկ ասում են, որ կարող են ստանալ Սուրբ Հոգի ձեռնադրման միջոցով առանց հավատալու ջրի և Հոգու ավետարանին: Ներկայումս շատ մարդիկ խաբվում են սատանայի կողմից և փորձում են ստանալ Սուրբ Հոգի ապաշխարության աղոթքների, ծոմապահության, ինքնազոհաբերման կամ ձեռնադրման միջոցով: Սակայն նրանք կապված են դևերով և նրանց կյանքը անեծքի տակ է:
Մենք պետք է տեղյակ լինենք, որ այսօր շատ քրիստոնյաներ օգնում են սատանային կատարելու իր գործը այսպես կոչված «ձեռքերը վրան դնելու» միջոցով: Այս մարդիկ, որ ունեն նույն հատկանիշները, ինչ Սիմոնը, իրականում կեղծ մարգարեներ են Աստծո առաջ: Նույնիսկ Հիսուսի հավատացյալները, եթե ունեն մեղքեր իրենց սրտում, կապված են սատանայի կողմից: Նրանք դիվային ուժերի օգնությամբ կարող են ցույց տալ հրաշքներ: Սատանան իր ծառաների միջոցով իրականացնում է ձեռնադրումներ, որպեսզի մարդկանց լցնի դևերով և իր թագավորությունը հաստատի աշխարհով մեկ: Մեր օրերում 2Հիսունական-Խարիզմատիկ Շարժման եկեղեցիները պաշտոնապես աշխարհով մեկ ճանաչված են որպես քրիստոնեական հարանվանություն:
| 2Արևմտյան քրիստոնեությունը 20-րդ դարի երկրորդ կեսից սկսեց թուլանալ նյութական բարեկեցության և մասսայական սպառողական շուկայի առկայությամբ: Միևնույն ժամանակ, սրա հետևանքով շատ քրիստոնյաներ, որոնք ճանապարհներ էին փնտրում Հիսուսի հետ մտերմանալու համար, սկսեցին չբավարարվել իրենց նախկին եկեղեցական կյանքով: Ոմանք դժգոհեցին իրենց հոգևոր զարգացման բացակայությունից կամ դանդաղ առաջընթացից, իսկ ոմանք էլ անհանգստացած էին այն անկարողությունով, որ չեն կարող Հիսուսի հանդեպ իրենց սերը տեղափոխել անհատական մակարդակի վրա: Եվ այսպես կոչված Հիսունական-Խարիզմատիկ Շարժումը ծնվեց հենց այս հանգամանքներում: Ովքեր հետևում էին այս շարժմանը, փնտրում էին խանդավառ զգացմունքներ և այնպիսի փորձառություն, ինչպես լեզուներով խոսելն էր, մարգարեանալը, հրաշքներ և նշաններ ցույց տալը` հիանալով առաջին Պենտեկոստեի Օրվա դեպքերով: Իրենց խանդավառության մեջ նրանք կամովին իրենց վերապահեցին Սուրբ Հոգու իշխանությունը, չնայած որ ճիշտն ասած, նրանց ուսմունքերի և վարդապետությունների մեծ մասը հիմնված չէ Աստվածաշնչի վրա: Զարգացող աշխարհում այս շարժումը ահռելի աճ ստացավ իրենց գործերի կոնտեքստում: Նրանց առաջնորդները զարգացող երկրների քրիստոնյաներին գրավեցին բարեկեցության և առողջության օրհնություններով և ի լրումն այս ամենի` կրոնական էնտուզիազմը: Այս շարժման որոշ բաժանված խմբեր, ինչպիսիք են Նեո-Պենտեկոստությունը, նույնիսկ հայտարարվեցին, որ կիսում են միևնույն ուսմունքը և վարդապետությունը, ինչ որ Նոր Դարի Շարժումը (New Age Movement): |
Այս աշխարհը կամաց-կամաց մոտենում է իր ավարտին: Եթե ուզում ենք վերջին օրերում վերստին ծնվել, ապա պետք է իմանանք, թե ինչպես է գործում սատանան, որպեսզի չընկնենք նրա խաբեության ցանցը: Մենք նաև պետք է մեկընդմիշտ ազատվենք մեր մեղքերից և որպես պարգև ստանանք Սուրբ Հոգի` հավատալով ջրի և Հոգու ավետարանին: Մենք պետք է վերադառնանք այն ճշմարիտ գիտությանը, որով կարելի է ստանալ Աստծո Հոգին:
«Իմ ժողովուրդը բնաջինջ եղավ գիտություն չլինելու համար» (Ովսէէ 4:6): Մեր օրերում շատ մարդիկ, որ իսկապես փնտրում են ճշմարտությունը, կործանվում են, երբ անգիտության պատճառով ընկնում են խարիզմատիկների ձեռքը: Մարդիկ ասում են, որ նույնիսկ եթե այսպես կոչված Պենտեկոստական-Խարիզմատիկ եկեղեցիները հաստատվեն անապատում, ապա մարդիկ կհավաքվեն այնտեղ: Ինչո՞ւ է սա այսպես: Խարիզմատներն ընդարձակում են իրենց եկեղեցիները շփոթության մեջ գցելով մարդկանց իրենց կեղծ ընդունակություններով` մարդկանց դարձնելով դիվահարներ ձեռնադրման միջոցով: Նրանց հատուկ տաղանդներից մեկն այն է, որ եթե մեկը մի անգամ ձեռնադրման միջոցով ստացավ դիվային ուժ, սկսում է վարել ոգեշնչված կրոնական կյանք:
Խարիզմատների յուրահատկություններից մեկն էլ այն է, որ նրանք մեծ գումարներ են նվիրաբերում իրենց եկեղեցուն և անգիտակցորեն դառնում են ծայրահեղ հավատացյալներ: Նույնիսկ շատ քրիստոնյաներ, որոնք դիվային ուժերի միջոցով են ներգրավված ավետարանչության մեջ, հավանաբար կգնան դժոխք, առանց գիտակցելու իրենց վախճանը: Այս մարդիկ, ովքեր եռանդուն կերպով հավատում են դիվային ուժերին որպես իրենց փրկության վկայություն, առանց կասկածի մտածում են, որ փրկվելու են, մինչդեռ իրենց սրտի խորքում մեծ մեղք ունեն և կործանվելու են:
Եթե նրանց հարցնեք. «Մեղքեր ունե՞ք ձեր սրտում Աստծուն հավատալով հանդերձ», նրանք կպատասխանեն, որ այդպիսին է մարդու էությունը: Նրանք կարծում են, որ մարդու համար անհնար է մեղքեր չունենալը, նույնիսկ եթե հավատում է Հիսուսին:
Մարդիկ հակված են մտածելու, որ իրենք արժանի են դրախտին, նույնիսկ եթե ունեն մեղքեր, որովհետև իրենց հանգիստ են զգում Հիսուսի հավատքում և ունեն կեղծ ուժերի վկայությունը:
Ինչպիսի անհեթեթ հույս: Եվ նման հաստատուն հավատքի պատճառն այն է, որ նրանք ունեն ինչ-որ գերբնական կարողություններ: Նրանք խոսել են լեզուներով, ստացել են տեսիլքներ, բժշկել են հիվանդների և մտածում ու խորապես հավատում են, որ այս փորձառությունները Սուրբ Հոգու գործերն են: Դրա համար վստահ ասում են, որ այս փորձառությունների միջոցով ստացել են փրկություն և Սուրբ Հոգի:
Քանի որ այս մարդիկ սխալ գիտեն փրկության խոսքը, նրանք վստահություն չեն ունենում իրենց փրկության հարցում, եթե չեն ստանում որևէ տեսանելի կարողություններ: Դրա համար այս մարդիկ ամեն ինչ անում են, որպեսզի գտնեն մի տեսանելի նշան իրենց փրկության համար, բայց ի վերջո ծառայություն են մատուցում սատանային: Եվ քանի որ այս մարդիկ փորձում են Աստծո պատասխանները գտնել ապաշխարության աղոթքների կամ ինքնազոհաբերությունների միջոցով և ոչ թե ջրի և Հոգու ավետարանին հավատալու միջոցով, Սուրբ Հոգի ստանալու փոխարեն ստանում են չար հոգիներ:
Սատանան մեղադրում է մարդկանց` նրանց ականջին շշնջալով. «Դուք մեղանչել եք, այնպես չէ՞», և մարդիկ ընկնում են ինքնամեղադրանքի մեջ: Ես մեկին եմ ճանաչում, որ հիմա մեղքերի թողություն և Սուրբ Հոգի է ստացել: Բայց ահա, թե ինչ է տեղի ունեցել նրա հետ մինչ վերստին ծնվելը, երբ եռանդուն, բայց դեռ անզգույշ հավատացյալ էր: Այս մարդը նույնիսկ խոսել է լեզուներով և գործել հրաշքներ, բայց որքան էլ որ անքուն գիշերներ է անցկացրել ապաշխարության աղոթքներ բարձրացնելով, նրա սիրտը մնացել է մեղքերով ծանրաբեռնված: Եվ այդ ժամանակ սատանան սկսել է շշնջալ նրան. «Դու մեղանչել ես, ավելի լավ է մեռնես, քան թե մեղքերովդ ապրես»: Սատանան հաճախ մեղադրել է նրան և հասցրել ինքնամեղադրանքի և տանջանքի աստիճանին: Այնուհանդերձ նրան հաջողվել է միայն իր սրտում խոստովանել իր մեղքերը: Նա չի կարողացել ազատվել սատանայի մեղադրանքներից մինչև որ չի լսել ու հավատացել հիանալի ավետարանին:
Դուք պետք է գիտենաք, որ ովքեր չեն հավատում ջրի և Հոգու ավետարանին, դառնում են սատանայի զոհը: Կարծում եք, որ ովքեր չեն ստացել մեղքերի ներում, կարո՞ղ են մերժել սատանային: Ով որ չի հավատում ջրի և Հոգու ավետարանին, կբռնվի և կտանջվի սատանայի կողմից: Ջրի և Աստծո Հոգու ավետարանը բացարաձակապես անհրաժեշտ է սատանային հանելու համար: Դրա համար ամեն Հիսուսին հավատացող պետք է հավատա ջրի և Հոգու ավտարանին և քարոզի այն բոլոր մարդկանց: Ով որ լսեց սա, պետք է հնազանդվի և հավատա սրան:
Անօրինականության գաղտնիքն արդեն գործում է այս աշխարհում
Ամբողջ աշխարհը գտնվում է դիվային գործերի ազդեցության տակ: Եթե ուզում ենք քարոզել ավետարանը, որի միջոցով մարդիկ կարող են ստանալ Սուրբ Հոգի, ապա պետք է մի կողմ թողնենք Սուրբ Հոգի ստանալու խորը մոլորությունները:
Նախ և առաջ պետք է հստակեցնենք, որ Սուրբ Հոգի չեն ստանում ձեռնադրման միջոցով: Մենք պետք է հստակորեն վկայենք այն, որ այնպիսի փորձառություններն, ինչպիսին են «ձեռնադրման միջոցով լեզուներով խոսելը, ապաշխարության և ծոմապահության միջոցով ջերմ զգացմունքները և անմիջապես Հիսուսից պատգամներ ստանալը» սատանայի գործերն են: Միայն ջրի և Հոգու ավետարանին հավատալու միջոցով մարդիկ կարող են ազատվել դիվային ուժերից: Միայն հավատքով կարող ենք ազատվել մեր մեղքերից ջրի և Հոգու միջոցով:
Մենք պետք է հաղթենք սատանային` «ստի հորը», ջրի և Հոգու ավետարանի միջոցով: Սատանան կապել է աշխարհի բոլոր մարդկանց ինքնամեղադրման կապանքով, և մենք պարտավոր ենք այս մարդկանց վերադարձնել ճշմարտությունը, որպեսզի գիտակցեն, որ իրենց սխալ զգացմունքերը և փորձառությունը սատանայի հնարքներն են:
Այս օրերին, սամարացի Սիմոնի նման շատ մարդիկ, որոնք փորձում են փողով գնել Սուրբ Հոգի, առաջնորդում են եկեղեցիներ: Նրանք կույրեր են, որ առաջնորդում են կույրերին: Նրանք չեն կարող մարդկանց սովորեցնել փրկության կատարյալ ճանապարհը, որովհետև չգիտեն ջրի և Հոգու ավետարանը, և իրենց սրտում ունեն մեղքեր: Նրանք պատճառ են հանդիսանում, որ գիշերային աղոթաժողովների, ապաշխարության աղոթքների և ձեռնադրումների միջոցով սատանան բնակվի իրենց հետևորդների սրտերում: Այս մարդիկ իրականում դիվային ուժերի ազդեցության տակ են, և եթե ուզում ենք, որ նրանք վերադառնան Աստծո ճշմարիտ խոսքին, ապա պետք է քանդենք սատանայի գործը` նրանց տալով ջրի և Հոգու ավետարանի գիտությունը: Եթե մարդիկ չգիտեն սատանայի ռազմավարությունը, ապա նրանց մնում է տառապել անհուսության մեջ:
Ինչպես արդեն ասեցի, հրաշքներ գործելը, ինչպիսին լեզուներով խոսելն է և ձեռնադրման միջոցով մարգարեանալը, դիվային ուժերի գործերն են: Այլ կերպ ասած, խարիզմատ հավատացյալների զորությունը գալիս է սատանայից: Մենք պետք է սովորեցնենք նրանց: «Դա սատանան է, որ գործում է ձեր մեջ, եթե մեղքեր ունեք ձեր սրտերում: Եթե կարծում եք, թե Սուրբ Հոգին կբնակվի ձեր մեղավոր սրտերում, ապա չարաչար սխալվում եք»:
Առաքյալների և այն մարդկանց հավատքը, ովքեր ընդունեցին ձեռնադրում, Գործք Առաքելոց 8 գլխում մտնում են նույն կարգավիճակի մեջ, որովհետև նրանք գիտեին Հիսուս Քրիստոսի ջրի և Հոգու ավետարանի մասին: Բայց առաքյալների հավատքը բոլորովին տարբերվում էր մեր օրերի շատ քրիստոնյաների հավատքից, որոնք հավատում են, թե միայն ձեռնադրման միջոցով կարող են ստանալ Սուրբ Հոգի:
Մի՞թե անձը ստանում է Սուրբ Հոգի ձեռնադրման միջոցով ինչ-որ մեկի կողմից, որը ստացել է մեղքերի թողություն: Իհարկե ոչ: Աստվածաշունչն ասում է, որ Աստծո Հոգին շրջում էր ջրերի վրա (Ծննդոց 1:2): Սա նշանակում է, որ մեղքերի թողություն և Սուրբ Հոգի ստանալու համար մարդը պետք է լսի և հավատա ջրի և Հոգու ավետարանին: Աստված Սուրբ Հոգին ուղարկեց որպես պարգև բոլոր վերստին ծնված քրիստոնյաներին, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին:
Մենք միշտ պետք է հիշենք, որ երբ մարդկանց ասում ենք ընդունել ձեռնադրում, որ ստանան Սուրբ Հոգի, ապա հակառակվում ենք ջրի և Հոգու ավետարանին, որն Աստված ծրագրել էր մեր մեղքերի թողության համար: Ենթադրել, որ ինչ- որ մեկը կարող է մյուսին տալ Սուրբ Հոգի, հանդիսանում է մարտահրավեր Աստծուն, և նման հավատքի մարդիկ հեշտությամբ ընկնում են սատանայի ծուղակը: Ոչ մի դեպքում չի կարելի սա թույլ տալ:
Մեր բոլոր մեղքերը ներվում են, երբ հավատում ենք ջրի և Հոգու ավետարանին, և Սուրբ Հոգին վկայում է այդ մասին: Ով որ հավատում է ջրի և Հոգու ավետարանին, այլևս մեղքեր չունի իր սրտում: Եվ սա ոչ թե այն պատճառով, որ նա մեղքեր չի գործում, այլ որովհետև նա հավատաց ջրի և Հոգու ավետարանի զորությանը: Ջրի և Հոգու ավետարանը վկայում է, որ այսպիսի մարդը չունի մեղքեր իր սրտում, նույնը վկայում է նաև Սուրբ Հոգին: Ոչ ոք չի կարող Հիսուսին Տեր անվանել, եթե իր մեջ չունի Սուրբ Հոգի:
Դիվահար մարդիկ չգիտեն ջրի և Հոգու ավետարանի մասին և երբեք չեն խոսում դրա մասին: Նրանք նույնիսկ չեն զանազանում ճշմարտությունը կեղծիքից: Սակայն կրկնեմ, որ Սուրբ Հոգին չի գալիս ձեռնադրման միջոցով: Դուք պետք է գիտակցեք, որ սատանայի զորությունը հիմա իր ուսմունքներով մեծ ազդեցություն ունի աշխարհի եկեղեցիների անդամների վրա: Սրա համար պետք է Սուրբ Հոգի ստանալ ջրի և Հոգու ավետարանին հավատալու միջոցով: