(1 Հովհաննու 1:1-10)
«Այն որ սկզբիցն էր, որ լսեցինք, որ մեր աչքերովը տեսանք, որին նայեցինք, և մեր ձեռքերը շոշափեցին` կյանքի Բանի համար. Եվ կյանքը հայտնվեցավ, և մենք տեսանք, և վկայում ենք, և պատմում ենք ձեզ հավիտենական կյանքը, որ Հոր մոտ էր և երևեցավ մեզ: Այն որ տեսանք և լսեցինք պատմում ենք ձեզ, որ դուք էլ հաղորդություն ունենաք մեզ հետ. և մեր հաղորդությունը Հոր հետ և նրա Որդի Հիսուս Քրիստոսի հետ: Եվ սա գրում ենք ձեզ, որ ձեր ուրախությունը կատարյալ լինի: Եվ սա է այն ավետիքը, որ նրանից լսեցինք և պատմում ենք ձեզ, թե Աստված լույս է և խավար չկա նրանում: Եթե ասենք, թե հաղորդություն ունինք նրա հետ, և խավարի մեջ ման գանք, սուտ ենք ասում և ճշմարտությունը չենք անում: Բայց եթե լույսի մեջ ման գանք ինչպես նա է լույսի մեջ, հաղորդություն ունինք իրար հետ, և նրա Որդի Հիսուս Քրիստոսի արյունը մեզ սրբում է ամեն մեղքից: Եթե ասենք թե մեղք չունինք, մեր անձերը խաբում ենք և ճշմարտությունը չկա մեզանում: Ապա թե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է և արդար, որ մեր մեղքերը թողե մեզ, սրբե մեզ ամեն անիրավությունից: Եթե ասենք թե մեղք չգործեցինք, ստախոս ենք անում նրան, և նրա խոսքը մեզանում չէ»:
Ո՞րն է Սուրբ Հոգու հետ հաղորդություն ունենալու անհրաժեշտ պայմանը
Նախ պետք է գիտենանք և հավատանք ջրի և Հոգու ավետարանին և հավատքով մաքրվենք մեր բոլոր մեղքերից
Եթե ուզում եք հաղորդություն ունենալ Սուրբ Հոգու հետ, նախ պետք է գիտենաք, որ Աստծո առաջ նույնիսկ ամենափոքր մեղքը նման հաղորդությունը դարձնում է անհնար: Հավանաբար կմտածեք. «ինչպե՞ս կարող է որևէ մեկը չունենալ նույնիսկ փոքր մեղք Աստծո առաջ», բայց եթե իսկապես ուզում եք հաստատել կապ Տիրոջ հետ, ուրեմն ձեր սրտում ոչ մի մութ անկյուն չպետք է մնա: Ուստի Տիրոջ հետ հաղորդություն հաստատելու համար պետք է գիտենաք, որ պետք է հավատալ փրկության ավետարանին և մաքրվել բոլոր մեղքերից:
Եթե իսկապես ցանկանում եք մտերմանալ Սուրբ Հոգու հետ, ապա նախ պետք է գիտենաք և հավատաք ջրի և Հոգու ավետարանին և հավատքով մաքրվեք ձեր մեղքերից: Եթե չգիտեք ջրի և Հոգու ավետարանի մասին և այն չեք ընդունել ձեր սրտում, այդ դեպքում նույնիսկ չպետք է մտածեք Աստծո հետ հաղորդություն ունենալու մասին: Սուրբ Հոգու հետ հաղորդություն ունենալը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ ձեր բոլոր մեղքերը մաքրված են ջրի և Հոգու ավետարանի միջոցով:
Բոլոր մեղքերը կարող են մաքրվել մարդկանց մտքերից Նրա ջրի և Հոգու ճշմարտության միջոցով: Տերն օրհնում է Սուրբ Հոգով, երբ հավատում եք ջրի և Հոգու հիանալի ավետարանին: Իրո՞ք ուզում եք մտերմանալ Սուրբ Հոգու և Տիրոջ հետ: Ուրեմն ընդունեք ձեր մեղքերը և հավատացեք հիանալի ավետարանին, որպեսզի սրբանաք մեղքերից: Դրանից հետո կարող եք հաղորդություն հաստատել Տիրոջ հետ:
Եթե ուզում եք մտերմանալ Տիրոջ հետ, պետք է հավատաք Հիսուսի մկրտությանը, որ ստացավ Հովհաննեսի կողմից Հորդանան գետում, ինչպես նաև հավատաք Խաչի վրա Նրա թափած արյանը: Եթե մարդիկ իսկապես ցանկանան հաղորդություն ունենալ Սուրբ Հոգու հետ, ապա պետք է իմանան, թե ով է Սուրբ Հոգին: Սուրբ Հոգին Աստվածն է: Եվ Նա կարող է բնակվել միայն նրանց մեջ, ովքեր հավատում են հիանալի ավետարանին:
Եկեք լսենք մեկի խոստովանությունը, որի մեղքերը սրբվեցին Հովհաննեսի կողմից Հիսուսի մկրտությանը և Նրա արյանը հավատալու շնորհիվ, և որը հիմա հարաբերվում է Սուրբ Հոգու հետ:
«Բազմաթիվ մարդիկ են ապրում աշխարհում և ամեն մեկն ունի իր պատկերացումն ու կյանքի ձևը: Ես նրանցից մեկն էի: Ես ապրում էի հասարակ կյանքով և մանկությունից ի վեր մայրիկիս հետ գնում էի եկեղեցի ու բնական հունով դարձա Աստծուն հավատացող մեկը: Հայրս աթեիստ էր և հաճախակի քննադատում էր ինձ հավատքիս համար, բայց ընտանիքի մյուս անդամները նույնպես հաճախում էին եկեղեցի: Եկեղեցի գնալը կյանքիս կարևորագույն մասն էր:
Սակայն պատանեկան տարիքում նայելով անկողնուն գամված հիվանդ հորս` շատ մտքեր էին գալիս միտքս, օրինակ` կյանքը և մահը, Դրախտը և Դժոխքը: Շատերն ասում էին, որ եթե հավատայի Աստծուն, կկարողանայի ընկնել Դրախտ և դառնալ Նրա զավակը, բայց ես կասկածում էի: Երբեք վստահ չէի կարող ասել, որ ես Աստծո զավակն եմ: Ինձ սովորեցրել էին, որ եթե ես բարի գործեր կատարեմ, կկարողանամ ընկնել Դրախտ, և հետևաբար փորձում էի օգնել կարիքավորներին:
Բայց սրտիս մի մասն անընդհատ հուշում էր, որ ես ունեմ մեղքեր: Ես միգուցե արտաքինից մյուսների համար թվում էի լավ անձնավորություն, բայց սրտիս խորքում չէի կարող չամաչել մեղքերիս համար: Այդ ժամանակ ինձ համար սովորություն էի դարձրել եկեղեցի գնալ և աղոթել. «Խնդրում եմ թույլ տուր իսկապես լինեմ Քո զավակը: Խնդրում եմ ցույց տուր ինձ ճշմարտությունը»: Աղոթքների ժամանակ սրտումս մի նոր զգացմունք ծնվեց: Աստծո Խոսքի վերաբերյալ ուսուցումները լսելով չէի կարող ոչ հասկանալ, և ոչ էլ տեսնել Նրա խոսքը: Ես հոգնել էի կյանքիս դատարկությունից, մեղքերիցս, մահից և այլ:
Սկսեցի մտածել, որ. «Ուզում եմ վերստին ծնվել: Եթե վերստին ծնվեմ, կյանքս կփոխվի»: Բայց չնայած այս մտքերին, սկսեցի ավելի քիչ հաճախել եկեղեցի: Եվ այդպես անցավ իմ պատանեկությունը: Հիմա կարիք ունեի աշխատանքի, բայց աշխատանք գտնելն ավելի դժվար էր, քան ինձ թվում էր: Սա ավելի շատ ինձ վշտացրեց և որքան էլ որ չարչարվում էի, ժպտալ չէի կարող: Տեսնելով սրտիս դատարկությունը` ընկա դեպրեսիայի մեջ: Այդ ժամանակ մեծ եղբայրս պատմեց ավետարանի մասին:
«Ուրեմն զղջացեք և ետ դարձեք, որ ձեր մեղքերը ջնջվին. Որ Տիրոջ երեսիցը հանգստանալու ժամանակները գան...» (Գործք Առաքելոց 3:19): Սա իրոք ջրի և Հոգու ավետարանն էր: Այն ամենն, ինչ սովորեցի նախկին եկեղեցական հավաքներից, այն էր, որ Հիսուսը մահացավ Խաչի վրա մեր մեղքերի համար: Բայց այս ավետարանն ասեց ինձ, որ Հիսուսը մկրտվեց Հովհաննեսի կողմից, որ վերցներ մեր բոլոր մեղքերը և Խաչի վրա կրեր այդ մեղքերի պատիժը:
Ամբողջ կյանքում հաճախել էի եկեղեցի և ձևացնում էի, թե Աստծո զավակ եմ, բայց սխալվում էի: Սակայն ջրի և Հոգու հիանալի ավետարանը լսելուց հետո հավատացի դրան և սրտիս մեղքերն ու մնացած բոլոր ինձ տանջող բաները սրբվեցին` սրտիս տալով խաղաղություն:
Կարծում էի, որ եթե միայն եռանդուն կերպով հավատամ Աստծուն և պարտաճանաչ հաճախեմ եկեղեցի, ապա կընկնեմ դրախտ: Բայց Աստված ինձ ուղարկեց ջրի և Հոգու ավետարանը և մեղքերս ներվեցին: Նա պարգևեց ինձ Սուրբ Հոգի: Աստծուց մեղքերի թողություն ստանալուց առաջ չգիտեի Սուրբ Հոգու և ոչ էլ լեզուներով խոսելու մասին: Պարզապես հաճախում էի եկեղեցի և հավատում էի, որ եթե ապրեմ ազնիվ կյանքով ու նվիրվեմ իմ եկեղեցուն, Աստված ինձ կօրհնի: Բայց հասկացա, որ Սուրբ Հոգի կարող եմ ստանալ միայն այն ժամանակ, երբ մեղքերս մաքրված կլինեն ջրի և Հոգու հիանալի ավետարանի միջոցով:
Նախորդ կյանքում ես մեղքերի մեջ էի, թեկուզ հավատում էի Աստծուն, և ապրում էի գաղջ կյանքով, առանց գիտակցելու Սուրբ Հոգի ստանալու կարևորությունը: Բայց Աստծո ծառաների միջոցով, որոնք Սուրբ խոսքի համեմատ քարոզում էին հիանալի ավետարանը, իմացա և հավատացի, որ Սուրբ Հոգին բնակվում է նաև իմ մեջ:
Մեղքերի թողություն ստանալուց հետո, համոզված չէի, որ ստացել եմ նաև Սուրբ Հոգի, բայց անընդհատ ուսումնասիրում էի Աստվածաշունչը և հասկացա, որ սրտումս մի նոր հավատք է ծաղկել, և ես ստացել եմ Սուրբ Հոգի: Հիմա վստահ եմ, որ սրտումս բնակվում է Սուրբ Հոգին: Երբ Նա ներեց իմ մեղքերը, հասկացա, որ Աստված Իր Հոգով բնակվում է միայն մեղքերից ազատված մարդկանց մեջ` ընդունելով նրանց որպես զավակներ:
Նաև հասկացա, որ իմ բոլոր ջանքերը Նրա առաջին կատարյալ երևալու համար, երբեք ինձ թույլ չեն տա ստանալ Սուրբ Հոգի: Աստված գալիս է նրանց, ովքեր գիտեն, որ իրենք մեղավոր են, սակայն չգիտեն, ինչպես լուծել այդ խնդիրը: Նա հանդիպում է նրանց, ովքեր փնտրում են Նրան և Նրա կարիքն ունեն:
Նա հասկացրեց ինձ, որ բարի գործերը և անխոհեմ ինքնանվիրումը ինձ չեն տանի Դրախտ, և որ Հիսուս Քրիստոսը եկավ աշխարհ փրկելու ինձ իմ մեղքերից ջրի և Հոգու հիանալի ավետարանի միջոցով: Նա տվեց ինձ Սուրբ Հոգի, որ բնակվի իմ մեջ հավիտյան:
Ես շնորհակալ եմ Տիրոջից, որ ինձ ընդունեց որպես Իր զավակը և օրհնեց ինձ Սուրբ Հոգու հարատև ներկայությամբ: Եթե Աստված չօգներ, ես դեռ մեղքերի մեջ կլինեի ու կդատապարտվեի հավիտենական պատժի Դժոխքում:
Առաջ հավատում էի միայն Խաչին թափված արյանը և չէի կարող ստանալ Սուրբ Հոգի, չնայած որ շատ էի ուզում ստանալ: Այդ ժամանակ հավատում էի Հիսուսին, բայց մեղքեր ունեի իմ մեջ, որոնք խանգարում էին Սուրբ Հոգի սատանալուն: Մեղավորը չի կարող ստանալ Սուրբ Հոգի, բայց շատ մեղավորներ փորձում են ստանալ Սուրբ Հոգի, նույնիսկ երբ սրտերը լցված է մեղքերով:
Եթե իսկապես ուզում եք ստանալ Սուրբ Հոգի և հաղորդություն ունենալ Նրա հետ, պետք է հավատաք ջրի և Հոգու հիանալի ավետարանին և ստանաք մեղքերի թողություն: Դեռ մեղավո՞ր եք: Այդ դեպքում կարող եք լսել հիանալի ավետարանը նրանցից, ովքեր արդեն ստացել են Սուրբ Հոգի: Ովքեր ուզում են հաղորդություն ունենալ Սուրբ Հոգու հետ, պետք է ունենան ծարավ սիրտ և վստահեն ջրի և Հոգու հիանալի ավետարանին:
Միայն արդարները կարող են լսել Սուրբ Հոգու խոսքերը եկեղեցու միջոցով: Նրանք կարող են ապրել իրենց հավատքի կյանքը` լսելով հիանալի ավետարանը, իսկ մեղավորներն ապրում են իրենց անիծված կյանքն առանց ավետարանը լսելու, որի վերջը կործանումն է:
Հետևաբար ձեզ անհրաժեշտ է սովորել ջրի և Հոգու հիանալի ավետարանի մասին: Ինչո՞ւ է պետք հավատալ այս ավետարանին: Սա անհրաժեշտ է, որպեսզի խուսափեք օրենքի կրոնից և կառուցեք ձեր հավատքը հիանալի ավետարանի վրա` հիմնվելով Աստծո ճշմարիտ խոսքի վրա: Հիսուսի աշակերտները հետևեցին այս հիանալի ավետարանին, և հիմա այն պատկանում է նրանց, ովքեր ստացել են Սուրբ Հոգին: Ջրի և Հոգու հիանալի ավետարանը բոլորովին նույնն է, ինչ այն ավետարանը, որին հետևեցին Հիսուսի աշակերտները վաղ եկեղեցու ժամանակներում: Միայն այդ դեպքում կարող եք դառնալ Աստծո զավակները:
Ովքեր դեռ չեն հավատում ջրի և Հոգու հիանալի ավետարանին, հավանաբար դեռ մեղքեր ունեն իրենց սրտում: Նրանք չեն կարող հաղորդություն ունենալ Սուրբ Հոգու հետ: Նրա հետ մտերմանալու համար նախ պետք է հավատալ Աստծո տված ջրի և Հոգու ավետարանին և ստանալ Սուրբ Հոգի:
Աստվածաշունչն անընդհատ խոսում է Սուրբ Հոգու մասին
Սուրբ Հոգի ստանալը սկսվեց Հիսուսի հարությունից հետո: Այսօր փրկության օրն է, և հիմա Նրա անսահման շնորհքի ժամանակն է: Բայց իրոք ցավալի է, եթե մարդիկ չեն ընդունում ջրի և Հոգու ավետարանը և, եթե ապրում են առանց Սուրբ Հոգու հետ հաղորդություն ունենալու:
Դուք հարաբերվո՞ւմ եք Սուրբ Հոգու հետ: Ձեր մեղքերի պատճառով ինչ-որ բան է խանգարո՞ւմ Սուրբ Հոգու հետ հաղորդություն ունենալ: Ուրեմն սովորեք ջրի և Հոգու ավետարանի մասին և հավատացեք դրան, որն Աստված է տվել: Եթե հավատում եք ջրի և Հոգու ավետարանին, Սուրբ Հոգին կբնակվի ձեր մեջ և կլինի ձեր մտերիմը: Սուրբ Հոգին միայն բնակվում է նրանց սրտերում, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին: Սուրբ Հոգին հաճախ Իր կամքն է հայտնում արդարների սրտի մեջ, որոնք արտահայտվում են իրենց գործերով: Պողոսի ծառայությունը Սուրբ Հոգով հիանալի ավետարանը տարածելն էր:
Ինչպե՞ս կարելի է հասկանալ` անձը Սուրբ Հոգի ունի, թե ոչ: Ո՞րն է այդ մարդու առանձնահատկությունը: Առանձնահատկությունն այն է, թե արդյոք այդ մարդը հավատո՞ւմ է ջրի և Հոգու հիանալի ավետարանին: Եթե անձը լսել և հավատում է ջրի և Հոգու հիանալի ավետարանին, ապա նա ունի նաև Սուրբ Հոգի:
Սուրբ Հոգին չի բնակվում նրանց մեջ, ովքեր չեն հավատում հիանալի ավետարանին: Սուրբ Հոգին բնակվում է միայն նրանց մեջ, ովքեր հավատում են մեղքերի թողությանը, որը ստանում ենք Հովհաննես Մկրտչի կողմից Հիսուսի մկրտության և Խաչի արյան շնորհիվ: Ուզո՞ւմ եք հաղորդություն ունենալ Սուրբ Հոգու հետ:
Գիտե՞ք, թե ինչպիսի ավետարան պետք է ուսումնասիրեք Սուրբ Հոգի ստանալու և Նրա հետ հաղորդություն ունենալու համար: Հիանալի ավետարանը ամփոփվում է Հովհաննեսի կողմից Հիսուսի մկրտության և Խաչի վրա թափած Նրա արյան հավատքի մեջ: Եթե չեք հավատում ջրի և Հոգու ավետարանին, ձեր մեղքերը չեն ներվի և հետևաբար Սուրբ Հոգին չի կարողանա բնակվել ձեր մեջ: Սուրբ Հոգին ցանկանում է, որ մարդիկ հավատան ջրի և Հոգու ավետարանին, որպեսզի Նա բնակվի այդ մարդկանց մեջ:
Սուրբ Հոգին չի կարող բնակվել մեղավորի սրտում: Եթե ուզում եք ստանալ Սուրբ Հոգի, նախ պետք է հավատաք հիանալի ավետարանին, որպեսզի մաքրվեք ձեր բոլոր մեղքերից: Ինչպես նաև, եթե ուզում եք հաղորդություն ունենալ Սուրբ Հոգու հետ, պետք է հավատարիմ լինեք հիանալի ավետարանը քարոզելու գործում: Եթե ուզում եք, որ Սուրբ Հոգին առաջնորդի ձեզ, պետք է միշտ սիրեք հիանալի ավետարանը և միշտ ձգտեք քարոզել այն, որտեղ էլ որ գտնվեք: Սուրբ Հոգին նրանց հետ է, ովքեր քարոզում են ջրի և Հոգու ավետարանը:
Սուրբ Հոգին բնակվում է միայն արդարների մեջ, ովքեր հավատում են հիանալի ավետարանին: Միայն արդարները, որոնք հավատում են ջրի և Հոգու ավետարանին, կարող են հաղորդություն ունենալ Սուրբ Հոգու հետ: Հիանալի ավետարանը, որը հաստատված է Սուրբ Հոգու կողմից, մի ավետարան է, որն ամբողջացավ Հովհաննեսի կողմից Հիսուսի մկրտությամբ և Նրա արյամբ (1 Հովհաննու 5:3-7):
Պետրոսը նույնպես հավատում էր հիանալի ավետարանին և ասում. «Որի օրինակն այսինքն մկրտությունը մեզ էլ հիմա ապրեցնում է, ոչ թե մարմնի աղտը դեն գցելով, այլ բարի խղճմտանքի վկայությունը առ Աստված, Հիսուս Քրիստոսի հարությունովը» (1 Պետրոս 3:21): Աստվածաշնչում «ջուրը» հաճախ օգտագործվում է այն մկրտության համար, որը Հիսուսը ստացավ Հովհաննեսից:
Ովքեր որ կարող են ստանալ Սուրբ Հոգի, ստացել են մեղքերի թողություն հիանալի ավետարանի միջոցով և ազատված են բոլոր մեղքերից: Ովքեր որ հավատում են հիանալի ավետարանին, կարող են հոգով և ճշմարտությունով երկրպագել Հորը` առաջնորդվելով Սուրբ Հոգուց (Հովհաննու 4:23): Սուրբ Հոգին օգնում է արդարներին ապրել իրենց կյանքը Սուրբ Հոգով լցված: Ովքեր որ ունեն Սուրբ Հոգի, կարող են հավիտյան փառաբանել Տիրոջը: Մենք կարող ենք հավիտյան ապրել ջրի և Հոգու ավետարանի և Սուրբ Հոգու մեջ:
Սուրբ Հոգին հաղորդություն չի ունենում նրանց հետ, ովքեր խաբում են իրենք իրենց
Սուրբ Հոգին մեղավորներին ասում է, 1 Հովհաննու 1:8. «Եթե ասենք թե մեղք չունինք, մեր անձերը խաբում ենք և ճշմարտությունը չկա մեզանում»: Սուրբ Հոգին չի կարող բնակվել նրանց մեջ, ովքեր խաբում են իրենց: Սուրբ Հոգին հանդիմանում է մեղավորներին. «Ինչո՞ւ չեք հավատում հիանալի ավետարանին, որն ամբողջացավ Հիսուսի մկրտությամբ և արյամբ»:
Մենք լսելու ենք մի վերստին ծնված քրիստոնյայի խոստովանություն, որը առաջ հավատում էր, թե ստացել է Սուրբ Հոգի առանց Հիսուսի մկրտության և արյան վկայության: Այս մարդը հիմա հավատում է ջրի և Հոգու ավետարանին և ստացել է Սուրբ Հոգի: Այստեղ պետք է շեշտենք, թե իրականում ում մեջ է բնակվում Սուրբ Հոգին:
«Աստված սկսեց ապրել իմ սրտում, երբ հասկացա, թե ինչու եմ ապրում այս աշխարհում: Կյանքս վերլուծելով, մտածում եմ, որ այս դաժան աշխարհում միայնակ ապրելու անկարողությունը պատճառ եղավ, որ ձգտեմ դեպի Աստված: Ես չէի փնտրում Աստծուն, բայց բնական է, որ ընդունում էի Նրա գոյությունը, քանզի Նա տեսանելի չէ, թեև ներկա է: Իհարկե ինձ հարց էի տալիս. «Մի՞թե Նա իրոք գոյություն ունի», բայց նույնիսկ այդ մտքից ես սարսափում էի, որովհետև վստահ էի, որ Նա ամեն ինչի Ստեղծիչն է:
Ովքեր մերժում էին Աստծուն, թվում էին հիմարներ, թեև ինչ-որ առումով, ավելի զորավոր էին, քան` ես: Թվում էր, թե նրանք կարող են ամեն բան հաղթահարել իրենց ուժերով, իսկ ես մի հասարակ հիմար էի: Բայց քանի որ ես հավատում էի հանդերձյալ կյանքին, Աստծուն ավելի հարգանքով էի նայում: Ինքս ինձ հարցնում էի. «Արդյո՞ք Երկնային արքայությունը իմ նմանների համար է, որոնց ինչ-որ բան կյանքում միշտ պակասում է»: Եվ այդ հարցն ինձ ավելի է մղում դեպի Երկնային Թագավորություն:
Ծնողներս վերևից էին նայում կրոնավորներին, իսկ քույրերս ու եղբայրներս եկեղեցի էին գնում առանձնապես առանց լուրջ հետաքրքրասիրության: Նրանք կարծում էին, որ իմ հետաքրքրասիրոթյունն էլ շուտով կմահանա, դրա համար էլ ինձ չէին արգելում եկեղեցի գնալ, քանի դեռ սովորում էի միջնակարգ դպրոցում: Ես շատ եկեղեցիներ հաճախեցի, և վերջապես սկսեցի հաճախել մի փոքրիկ եկեղեցի, որը մեր տան մոտ էր:
Այդ փոքրիկ եկեղեցին ընտրելուս պատճառն այն էր, որ եկեղեցու պատգամների մեջ հատուկ ուշադրություն էր դարձվում ավետարանին: Այդ եկեղեցու հովիվը ավետարանիչ էր, որ վերածնունդ էր քարոզում, որը ոչ մի կերպ չէր աղավաղում Աստծո խոսքը: Իմ մոտ հայտնվեցին պատճառներ կրոնական լուրջ կյանք վարելու համար, չնայած բոլոր դժվարություններին և ապրումներին, որոնք կապված էին իմ ուսման հետ:
Բանն այն էր, որ երբ մարդիկ քննադատում էին իմ եկեղեցու անդամներին, անվանելով նրանց հերետիկոսներ, ես հավատում էի, որ իմ եկեղեցին ճշմարիտ եկեղեցի է և ես էլ դրախտ գնալու ճիշտ ճանապարհին եմ: Այդ վստահությունը հիմնված էր ավետարանի վրա: Նրանք ասում էին, որ մեղավորները չեն կարող մտնել դրախտից ներս, մինչդեռ մյուս եկեղեցիներում ասում էին, որ իրենք լի են մեղքերով: Ես մինչ եկեղեցի հաճախելը հավատոմ էի, որ իմ եկեղեցու անդամները մեղավորներ են, և այդ քննադատություններին մեծ տեղ չէի տալիս:
Բայց այդ, այսպես կոչված, ավետարանիչները տարբերվում էին բոլոր նրանցից, որոնց հանդիպել էի անցյալում: Նրանք ասում էին, որ եթե Հիսուսին ճիշտ հավատանք, ապա կազատվենք մեր մեղքերից: Իսկ երկինք գնում են միայն անմեղները: Նրանք նաև ասում էին, որ Հիսուսն արդարացրեց մեզ Խաչի վրա, և մենք այլևս մեղավորներ չենք, այլ` արդար հավատացյալներ: Սկզբում սրան չէի հավատում, բայց երբ մտածեցի այս խոսքերի մասին, դրանք թվացին իմաստալից: Ես երիտասարդ էի և մտածում էի, որ դրախտ գնալու համար պետք է լինեմ անմեղ, քանի որ Աստված միայն անմեղներին է թողնում մտնել Իր Թագավորության մեջ:
Այս եկեղեցին ուներ այլ հավատամք և նույնիսկ պաշտամունքային կարգն էր մի քիչ տարբերվում մյուս եկեղեցիներից: Բայց, քանի որ երկինքը մի վայր է, որտեղ գնում են միայն ընտրվածները, ինձ թվաց, որ այս եկեղեցու անդամները վաստակել են այդ իրավունքը: Քանի որ եկեղեցու շեշտադրումը Հիսուսի մարմինն ու արյունն էր, ամեն կիրակի ուտում էինք մի քիչ հաց և խմում գինի: Ես ընդունում էի այս արարողակարգը, քանի որ այն հիմնված էր Աստվածաշնչի վրա: Բայց որոշ ժամանակ անց հասկացա, որ շատ անդամներ ուղղակի չեն հասկանում այս արարողության ճիշտ իմաստը:
Ես հավատում էի, որ Սուրբ Հոգին բնակվում է հավատացյալների և արդարների սրտերում և որ Նա լսում է նրանց բոլոր աղոթքները: Ինչպես նաև հավատում էի, որ Սուրբ Հոգին բնակվում է իմ մեջ: Ես չափազանց վստահ էի, որ Աստված իմ հետ է և երբեք չէի կասկածում այն ավետարանին, որին հավատում էի: Երբ ունենում էի խնդիրներ, այնպես էի աղոթում, կարծես Աստված կանգնած է կողքիս: Հավատում էի, որ նա լսում է ինձ, երբ Նրան ասում էի բաներ, որ չէի ասում ոչ մեկին: Մի խոսքով վստահում էի Նրան և կախված էի Նրանից:
Ես չէի հասկանում նրանց, ովքեր գնում էին արթնության ժողովների և խոսում լեզուներով, նույնիսկ ծիծաղում էի նրանց վրա, ովքեր մասնակցում էին ծոմապահության աղոթաժողովներին: Նրանց ջանքերին նայելով, մտածում էի. «Ինչո՞ւ են նրանք այս անիմաստ չարչարանքների միջով անցնում Սուրբ Հոգի ստանալու համար: Սուրբ Հոգին կգա նրանց վրա, երբ որ ազատվեն իրենց մեղքերից: Նրանք հավանաբար մեղավորներ են, և Սուրբ Հոգին երբեք չի իջնի նրանց վրա, ինչքան էլ որ չարչարվեն»: Ես ցավում էի նրանց համար և կարծում էի, որ նրանք պարզապես հիմար են: Այս ամենը նկատի ունենալով` կարծում էի, որ իմ հավատքը հիմնված ավետարանի վրա լավագույնն է, իսկ մյուսներինը` կեղծ:
Իմ հպարտությունը հասավ իր գագաթնակետին: Տասը տարիների ընթացքում վարում էի ինքնուրույն կրոնական կյանք: Բայց ժամանակն անցավ և սրտումս ու մտքումս ծագեցին հարցեր: Մտածում էի. «Ես Խաչի արյան ավետարանի շնորհիվ անմեղ եմ, իսկ մի՞թե այս մյուս հավատացյալները նույնպես անմեղ են: Մի՞թե նրանք նույնպես իսկապես հավատում են այս ավետարանին»: Նույնիսկ չգիտեմ, թե ինչու այս հարցերը անցան մտքովս: Սրանք ծնվեցին մտքումս, և ես ոչ մեկին չէի կարող հարցնել դրանք: Սա անձնական հավատք էր, և այն չպետք է կասկածի տակ դրվեր: Եվ իմ կարծիքով, կոպիտ կլիներ դրանք որևէ մեկին հարցնելը:
Բայց ես այս հարցերը տալիս էի ինքս ինձ: Քոլեջում սովորելու տարիներին, սկսեցի անել բաներ, որոնք հակասում էին կրոնական օրենքներին: Սիրտս թաղվեց խավարի մեջ, իսկ հավատքս նվազեց: Արդեն վստահ չէի հավատքիս համար: «Մի՞թե կարող եմ ինձ համարել արդար մարդ: Արդյո՞ք Հիսուսը մաքրել է իմ մեղքերը»: Հավատքի խոստովանության խառնաշփոթի մեջ ես ստիպում էի ինձ մտածել Խաչի ավետարանի մասին և այդ մտքերով արդեն լվացել էի ուղեղս: Բայց որքան շատ էի ինձ ստիպում, այնքան շատ էի մոլորվում, և այլևս եկեղեցի չէի հաճախում, որն արդարացնում էի ակումբում զբաղված լինելովս:
Այս ամբողջ քաոսի և խառնաշփոթության մեջ վերջապես հանդիպեցի ճշմարտությանը: Ես լսեցի ջրի և Հոգու ավետարանի մասին և այդ լուրը կարծես շանթահարեց ինձ: Ազդեցությունն այնքան մեծ էր, որ գրեթե լաց էի լինում: Բայց լսելով ավետարանը` ստիպված էի ընդունել, որ ինչ որ առաջ էի լսել և ինչին առաջ էի հավատում, եղել է կեղծիք:
Ես երբեք իմ մեղքերը Հիսուսին չեմ հանձնել: Ես կուրորեն հավատում էի, որ Նա վերցրել է իմ բոլոր մեղքերը, և ես անմեղ եմ: Բայց այս ամենը սուտ էր: Ինչո՞ւ էր պետք Հիսուսին աշխարհ գալ և մկրտվել: Ցույց տալու, որ Ինքը Աստծո խոնարհ Գա՞ռն է: Ապացուցելու, որ եկել է մարդու կերպարանքո՞վ: Թե՞ ապացուցելու Իր անխուսափելի մահվան վերաբերյալ մարգարեությունը: Ես երբեք չէի կարող պատկերացնել, թե որքան մեծ նշանակություն ուներ մկրտությունը, որի մասին մինչ այդ ունեի շատ թույլ պատկերացում: Ճշմարտությունն այն էր, որ Հիսուսը մկրտվել էր Հովհաննեսի կողմից, որը հանդիսանում էր համայն մարդկության ներկայացուցիչը, և այդ մկրտության միջոցով մեր բոլոր մեղքերը փոխանցվեցին Նրան:
«Ահա, թե ինչու Հիսուսը դարձավ Աստծո Գառը, որն Իր վրա վերցրեց մեր մեղքերը»: Հիմա ամեն բան հասկանալի է: «Հիսուսը դատապարտվեց Խաչի վրա իմ մեղքերի համար: Ահա, թե ինչու ես ազատված եմ իմ մեղքերից»: Հենց որ իմացա ջրի (Հիսուսի մկրտությունը), արյան (Խաչը) և Սուրբ Հոգու (Հիսուսն Աստված է) ավետարանի մասին, իմ սրտի բոլոր մեղքերը ջնջվեցին:
Հիմա ես իսկապես անմեղ եմ և արդարացած, իսկ Սուրբ Հոգին բնակվում է իմ մեջ: Խաչին միայն հավատալը բավական չէր իմ մեղքերից ազատվելու համար: Եթե չգիտեք, թե ինչպես են ձեր մեղքերը փոխանցվել Հիսուսին, ապա դրանք չեն կարող ներվել, իսկ Սուրբ Հոգին չի կարող բնակվել ձեր մեջ: Ես շնորհակալ եմ Տիրոջից: Ես կարող էի հիանալի ավետարանի միջոցով ստանալ Սուրբ Հոգի:
Առանց ջանք թափելու ես ներվեցի ջրի և Հոգու ավետարանի միջոցով, և Սուրբ Հոգին հիմա ու հավիտյան բնակվում է իմ մեջ: Հիմա հպարտորեն կարող եմ ինձ համարել արդարացված և ուրախանալ, որ Երկնային Արքայությունում տեղ ունեմ: Օգտվելով առիթից, իմ շնորհակալությունն եմ հայտնում Տիրոջից նման անվճար օրհնության համար: Ալելուիա»:
Ովքեր որ ստացել են Սուրբ Հոգի, կարող են ասել, որ նրանք անմեղ են Աստծո առաջ: Կապ չունի, թե որքան երկար եք հավատացել Հիսուսին, եթե չեք հավատում այն հիանալի ավետարանին, որը տվեց Աստված, ուրեմն դեռ մեղքերի մեջ եք: Նման մարդիկ խաբում են և իրենց, և Աստծուն: Այս մարդիկ երբեք չեն հանդիպել Աստծուն: Եթե մեղավոր անձն ուզում է հաղորդություն ունենալ Սուրբ Հոգու հետ, պետք է դադարի իրեն խաբելուց և խոստովանի, որ ունի մեղքեր: Միայն այդ ժամանակ նա կկարողանա հավատալ ջրի և Հոգու ավետարանին: Ովքեր որ հավատում են այս հիանալի ավետարանին, արժանի են Սուրբ Հոգի ստանալուն:
Ի՞նչ է ասում Սուրբ Հոգին մեղավորներին: Նա առաջարկում է ստանալ մեղքերի թողություն հիանալի ավետարանի հավատքի միջոցով, որն ամբողջացավ Հիսուսի մկրտությամբ և Խաչի արյամբ: Եթե ասում եք, որ չունեք մեղքեր, ապա երբեք չեք կարողանա ստանալ Սուրբ Հոգի: Ովքեր որ չեն հավատում հիանալի ավետարանին և ասում են, որ չունեն մեղքեր, խաբում են և իրենց, և Աստծուն: Մեղավորները պետք է իմանան ջրի և Հոգու հիանալի ավետարանի մասին և ստանան Սուրբ Հոգի: Միայն այդ դեպքում նրանք կկարողանան խուսափել Աստծո ահեղ դատասատանից:
Արդարները կարող են մեղքերը խոստովանելով հաղորդություն ունենալ Սուրբ Հոգու հետ
Ես դիմում եմ նրանց, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին և ստացել Սուրբ Հոգի: Նայենք, թե ինչ է ասում Աստված արդարներին, 1 Հովհաննու 1:9. «Ապա թե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է և արդար որ մեր մեղքերը թողե մեզ, և սրբե մեզ ամեն անիրավությունից»: Այս հատվածը նշանակում է, որ մենք կարող ենք մաքրել մեր աղտոտ սիրտը մեղքերից հավատալով հիանալի ավետարանին, որը հայտարարում է, որ Հիսուսը վերցրեց մեր բոլոր մեղքերն Իր մկրտության միջոցով և Խաչի վրա քավեց դրանք: Արդարները պետք է խոստովանեն Աստծուն իրենց իրական մեղքերը: Միայն այդպես նրանք կարող են հաղորդություն ունենալ Սուրբ Հոգու հետ: Արդարները պետք է խոստովանեն իրենց մեղքերը և շարունակեն հավատալ հիանալի ավետարանին:
Տարիներ առաջ Հիսուսի մկրտության և արյան հիանալի ավետարանը մաքրեց մեր բոլոր մեղքերը, դրա համար արդարները պետք է հավատան այս ավետարանին և ազատվեն իրենց մեղքերից: Տերն արդեն ներել է նրանց մեղքերը ջրի և Հոգու ավետարանի միջոցով: Արդարները պետք է հավատան հիանալի ավետարանին, որ ազատվեն իրենց մեղքերից: Արդարները կարող են սրբացնել իրենց սիրտը` հավատալով ջրի և Հոգու հիանալի ավետարանին:
Մեր Տերը վաղուց ի վեր մաքրել է արդարների բոլոր մեղքերն Իր մկրտության և արյան միջոցով: Դրա համար ովքեր որ հավատում են, իսկապես ազատված են իրենց բոլոր մեղքերից: Սակայն արդարները պետք է խոստովանեն և Աստծո առաջ ընդունեն իրենց մեղավոր լինելը: Եվ այդ ժամանակ նրանք կարող են վերադառնալ Հիսուսի մկրտության և արյան հավատքին, որից և բաղկացած է հիանալի ավետարանը, որպեսզի ազատվեն իրենց բոլոր մեղքերից: Ուստի նրանք կարող են միշտ վարել նոր կյանք Սուրբ Հոգու հաղորդությամբ: Ովքեր որ կարող են կանգնել Աստծո առաջ առանց մտահոգվելու իրենց տկարությունների մասին, կարող են ջրի և Հոգու հիանալի ավետարանի շնորհիվ իսկապես հաղորդակցվել Աստծո հետ:
Ինչպե՞ս կարող ենք հասնել Սուրբ Հոգու հետ հաղորդության իրական իմաստին
Շատերն են ուզում հաղորդություն ունենալ Սուրբ Հոգու հետ: Բայց նրանք չգիտեն, ինչպես իրականացնել այս երազանքը, չնայած որ հավատում են Հիսուսին: Բոլոր մարդիկ կարող են ստանալ Սուրբ Հոգի հավատալով ջրի և Հոգու ավետարանին և այդ պահից սկսած հաղորդություն ունենալ Սուրբ Հոգու հետ:
Հետևաբար արդարի միակ ճանապարհը Սուրբ Հոգու հետ հաղորդակցվելու համար, դա ջրի և Հոգու ավետարանի ճշմարտությանը հավատալն է: Արդարի և Սուրբ Հոգու միջև հաղորդություն կարող է լինել միայն ճշմարտ ավետարանի միջոցով: Ի՞նչ գիտեք Սուրբ Հոգու հետ հաղորդություն ունենալու մասին: Այն հնարավոր է միայն ճշմարիտ ավետարանին հավատալով:
Աստված ասում է, որ մարդը մեղանչում է ամբողջ կյանքի նթացքում
1 Հովհաննու 1:10. «Եթե ասենք թե մեղք չգործեցինք, ստախոս ենք անում նրան, և նրա խոսքը մեզանում չէ»: Չկա մեկը, որ մեղք գործած չլինի Աստծո առաջ: Նույնիսկ Աստվածաշունչն ասում է. «Իրավ որ երկրի վրա արդար մարդ չկա, որ բարի գործե և չմեղանչե» (Ժողովող 7:20): Բոլորը մեղանչում են Աստծո առաջ: Եթե մեկն ասում է, թե մեղք չունի, ապա ստախոս է: Մարդիկ մեղանչում են ամբողջ կյանքի ընթացքում, դրա համար էլ Հիսուսը մկրտվեց Հովհաննեսի կողմից, որ վերցներ մարդկանց բոլոր մեղքերը: Եթե մեղքեր չունենայինք, ապա Աստծո կարիքն էլ չէինք ունենա որպես Փրկիչ:
Աստված բոլոր նրանց, ովքեր կարծում են, թե մեղքեր չունեն, ասում է. «Իմ խոսքը ձեզանում չէ»: Եթե մարդը չի հավատում ջրի և Հոգու հիանալի ավետարանին, կկործանվի: Եթե արդարը կամ մեղավորը ասում է, որ ինքը մեղքեր չի գործել Աստծո առաջ, ապա արժանի չէ հիանալի ավետարանի հավատքին:
Տերն ամեն մեկին տվեց հիանալի ավետարանի սքանչելի պարգևը: Մենք խոստովանեցինք մեր բոլոր մեղքերը և ապաշխարեցինք, որպեսզի ստանանք ներում հիանալի ավետարանի միջոցով: Մենք կարողացանք վերադառնալ հիանալի ավետարանին, որն Աստված որպես մեղքերի թողություն պարգևեց մեզ, և որին հավատացինք Սուրբ Հոգու հետ հաղորդություն ունենալու համար: Սուրբ Հոգու հետ հաղորդություն ունենալու իրական հասկացողությունը գտնվում է ջրի և Հոգու ավետարանի մեջ, և ովքեր որ ունեն ջրի և Հոգու ավետարանը, կարող են հաղորդություն ունենալ Աստծո հետ:
Մարդկությունը հեռացված է Աստծուց Ադամից և Եվայից ժառանգած մեղքի պատճառով: Բայց հիմա մենք, որ ժառանգել ենք մեղքի սերմը, կարող ենք հույս ունենալ, որ կրկին հաղորդություն կունենանք Աստծո հետ: Դա անելու համար պետք է վերադառնանք Հիսուս Քրիստոսում գտնվող ջրի և Հոգու ավետարանի հավատքին և ստանանք մեղքերի թողություն, որոնք մեզ հեռացրել էին Աստծուց:
Ովքեր որ հավատում են հիանալի ավետարանին, կազատվեն իրենց բոլոր մեղքերից, և Աստված կլցնի նրանց Սուրբ Հոգով: Արդարները կարող են հաղորդություն ունենալ Աստծո հետ, քանի որ ստացել են Սուրբ Հոգու լիությունը: Հետևաբար, նրանք, որ հեռացել էին Աստծուց իրենց մեղքերի պատճառով, պետք է վերադառնան ջրի և Հոգու հիանալի ավետարանին և ամբողջ սրտով հավատան դրան: Միայն այդ դեպքում նրանք կարող են ունենալ իրական հաղորդություն Աստծո հետ:
Սուրբ Հոգի ստանում են հիանալի ավետարանին հավատալու միջոցով: Մենք պետք է գիտենանք, որ Սուրբ Հոգին գալիս է միայն ջրի և Հոգու ավետարանին հավատալու միջոցով: Հիանալի ավետարանի հավատքը նոր ճանապարհ է ստեղծում Աստծո համար: Տերը քանդեց այն պատը, որ բաժանում էր մեզ Նրանից` մեր սկզբնական և մշտական մեղքերի պատճառով, և Նա թույլ տվեց հաղորդություն ունենալ Իր հետ ջրի և Հոգու ավետարանին հավատալու միջոցով:
Մենք պետք է կրկին հաստատենք հաղորդություն Սուրբ Հոգու հետ: Սուրբ Հոգու հետ ճշմարիտ հաղորդությունը հասանելի է ջրի և Հոգու ավետարանին հավատալով: Սուրբ Հոգու հետ հաղորդությունն իրականանում է, երբ մենք հավատում ենք այն փաստին, որ մեր մեղքերը ներվում են հիանալի ավետարանի հավատքի միջոցով: Ովքեր որ չեն ստացել մեղքերի թողություն, չեն կարող առանց ջրի և Հոգու ավետարանին հավատալու հաղորդություն ունենալ Սուրբ Հոգու հետ:
Եթե ձեզ համար դժվար է Սուրբ Հոգու հետ հաղորդություն ունենալ, ապա նախ պետք է ընդունեք, որ չեք հավատում ջրի և Հոգու ավետարանին և ձեր մեղքերը դեռ ներված չեն: Ուզո՞ւմ եք հաղորդություն ունենալ Սուրբ Հոգու հետ: Ուրեմն հավատացեք այն ավետարանին, որն իրականացավ Հիսուսի մկրտության և արյան միջոցով: Միայն այդ ժամանակ կներվեն ձեր մեղքերը և որպես պարգև կստանաք Սուրբ Հոգի: Այս հիանալի ավետարանը կարող է ձեզ տալ Սուրբ Հոգու հետ հաղորդություն: