• All e-books and audiobooks on The New Life Mission website are free
  • Explore multilingual sermons in global languages
  • Two new revised editions in English have been released
  • Check out our website translated into 27 languages
Search

Sermons

Թեմա 8: Սուրբ Հոգի

[8-8] Ո՞ւմ Միջով է Հոսում Սուրբ Հոգու Կենդանի Ջուրը (Հովհաննու 7:37-38)

2021.04.01 200
Ո՞ւմ Միջով է Հոսում Սուրբ Հոգու Կենդանի Ջուրը(Հովհաննու 7:37-38)
«Եվ տոնի վերջին մեծ օրումը Հիսուսը կանգնած էր, աղաղակեց և ասեց. Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա և խմե: Ինձ հավատացողը, ինչպես գիրքն ասում է. Նրա փորիցը կենդանի ջրերի գետեր կբխեն»:
 
 
Ո՞վ կարող է խմել Սուրբ Հոգու կենդանի ջուրը
Ովքեր որ հավատում են Հիսուսի մկրտությանը և Նրա արյանը

Սուրբ Հոգու կենդանի ջուրը բխում է նրանց սրտերից, ովքեր հավատում են հիանալի ավետարանին: Հովհաննու 7:38. «Ինձ հավատացողը , ինչպես գիրքն ասում է. Նրա փորիցը կենդանի ջրերի գետեր կբխեն»: Սա նշանակում է ճշմարիտ փրկություն և մեղքերի թողություն բոլոր նրանց համար, ովքեր հավատում են Աստծո տված հիանալի ավետարանին: 
Ե՞րբ կարելի է լցվել Սուրբ Հոգով: Սուրբ Հոգով կարելի է լցվել այն ժամանակ, երբ լսում և հավատում ենք ճշմարիտ ավետարանին, որն ասում է, որ Հիսուս Քրիստոսը վերցրեց աշխարհի բոլոր մեղքերն Իր մկրտության միջոցով: Եվ այն ժամանակ կարելի է խմել Սուրբ Հոգու կենդանի ջուրը: Ովքեր որ հավատում են հիանալի ավետարանին, ստանում են Սուրբ Հոգի և կարող են զգալ, թե ինչպես է հոգևոր կենդանի ջուրը լցվում իրենց սրտերը և թարմացնում նրանց ամեն անգամ, որ լսում են Աստծո խոսքը: 
Սուրբ Հոգու կենդանի ջուրը բխում է նրանց սրտերից, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին, որն ասում է, որ Տերն եկավ այս աշխարհ, որպեսզի փրկի բոլոր մեղավորներին իրենց մեղքերից: Սուրբ Հոգին այն ճշմարտությունն է, որը չի կարելի առանձնացնել ջրի և Հոգու ավետարանից, և որը բնակվում է այն մարդկանց մեջ, ովքեր հավատում են Աստծո խոսքին: 
Ով որ ուզում է խմել Սուրբ Հոգու կենդանի ջրից, պետք է ստանա մեղքերի թողություն հավատալով Հիսուսի մկրտության և արյան հիանալի ավետարանին: Սուրբ Հոգու այս կենդանի ջուրը բխում է նրանց սրտերում, ովքեր հավատում են Աստծո խոսքին: Ովքեր որ հավատում են ջրի և Հոգու հիանալի ավետարանին, ստացել են Սուրբ Հոգու կենդանի ջուրը, որը հոսում է գետի նման` տարածվելով նրանց սրտերի մեջ: Նույնիսկ հենց հիմա, Սուրբ Հոգու կենդանի ջուրը ցայտում է կենդանի աղբյուրի նման նրանց սրտերում, ովքեր հավատալով Հիսուս Քրիստոսի մկրտության և Խաչի արյան ավետարանին, ստացել են մեղքերի թողություն: 
Սակայն Սուրբ Հոգու ոչ մի կաթիլ կենդանի ջուր չի հոսում նրանց սրտում, ով չի հավատում ճշմարտության հիանալի ավետարանին: Մինչև որ չհավատացի և հասկացա ջրի և Հոգու հիանալի ավետարանը, չստացա ոչ մի կաթիլ հոգևոր կենդանի ջուր իմ սրտում: Այդ ժամանակ, չնայած որ եռանդուն կերպով հավատում էի Հիսուս Քրիստոսին, չէի հասկանում Սուրբ Հոգու կենդանի ջրի կարևորությունը, որովհետև իմ սրտում չունեի Սուրբ Հոգի: Սակայն հիմա ես ունեմ ջրի և Հոգու հիանալի ավետարանը և Սուրբ Հոգու կենդանի ջուրը առատորեն հոսում է իմ սրտից:
Հիմա Սուրբ Հոգու կենդանի ջուրը հոսում է իմ սրտից և բոլոր նրանց սրտերից, ովքեր լսել և հավատում են Աստծո խոսքին: Հիսուսն ասեց. «Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա և խմե»: Սուրբ Հոգու կենդանի ջուրը թարմացնում է մարդկանց վերստին ծնված քրիստոնյաների միջոցով, որոնք հավատում են ջրի և Հոգու ավետարանին: Կենդանի ջուրը նույնիսկ այս պահին հոսում է իմ սրտից ջրի և Հոգու ավետարանի հանդեպ հավատքիս հետ միասին` մյուսներին տալով հնարավորություն խմելու դրանից: Աստված թույլ է տալիս Սուրբ Հոգու կենդանի ջրին իմ սրտից հոսել գետի նման: Սա ծանոթ զգացմունք է նրանց, ովքեր որ ունեն Սուրբ Հոգի: 
Ինչպես գրված է Հայտնության գրքում, Սուրբ Հոգին և կենդանի ջուրը մի գաղտնիք են, որ գիտեն միայն նրանք, որ հավատում են ջրի և Հոգու ավետարանին: Հետևաբար պետք է գիտենաք, թե ում մեջ է բնակվում Սուրբ Հոգին: Պետք է գիտենաք, որ Սուրբ Հոգի տրվում է միայն նրանց, ովքեր հավատում են Հիսուսի ավետարանին:
 
 

Ես հավատում էի միայն Խաչի արյանը

 
Չնայած որ ավելի քան տասը տարի հավատում էի Հիսուսի արյանը, որ թափվեց Խաչի վրա, դարձյալ ունեի մեղքեր սրտումս: Այդ ժամանակ հավատում է, որ մեղքերս ներված են Հիսուսի արյան միջոցով, բայց իրականում չէի կարող ստանալ մեղքերի կատարյալ թողություն, ոչ էլ կարող էի ստանալ Սուրբ Հոգի: Եվ սրտումս միայն դատարկություն ու խառնաշփոթություն էր: Միակ փաստը, որ ես հավատում էի Հիսուսին, այն էր, որ պարտաճանաչ հաճախում էի եկեղեցի: 
Եվ այդ ժամանակ սկսեցի վերանայել հավատքս: «Մի՞թե իրոք ստացել եմ Սուրբ Հոգի»: Երբ առաջին անգամ հավատացի Հիսուսին, սիրտս այրվում էր Նրա սիրով, և նույնիսկ ստացել էի Սուրբ Հոգի: Բայց ի՞նչ պատահեց ինձ: Ես հասկացա, որ իմ բուռն էմոցիաները բոլորովին էլ Սուրբ Հոգի ստանալու նշաններ չեն: Ես հավատում էի Հիսուսին, բայց Սուրբ Հոգին ու Սուրբ Հոգու կենդանի ջուրը բացակայում էին իմ սրտից:  
Կարևոր չէր, թե սիրտս տաք էր, թե սառը, քանզի հավատքս հիմնված էր 4Կալվինականության  վրա: Հարցերը, որոնց պատասխանելու էի, հետևյալն էին.
 
 
4Քրիստոնեական մեկնության մի համակարգ ներմուծված Ջոհն Կալվինի կողմից: Այն շեշտադրում է նախասահմանությունը և փրկությունը: Կալվինականության հինգ դրույթները զարգացան որպես պատասխան Արմիանիականության կողմնորոշմանը: 
Կալվինիզմը սովորեցնում է. 1) Ամբողջական մեղավորություն. մարդն իր ամբողջ էությամբ մեղավոր է` մարմին, հոգի, միտք և զգացմունքներ: 2) Անարժան ողորմություն. մարդու հանդեպ Աստծո ողորմությունը բացարձակապես Աստծո կամքի դրսևորում և կախված չէ մարդուց: Մարդը ոչ մի կերպ չի կարող վաստակել այն: 3) Սահմանափակ քավություն. Քրիստոսը չվերցրեց բոլորի մեղքերը, որոնք երբևէ ապրել են, այլ` միայն նրանց մեղքերը, որոնք հենց սկզբից ընտրված էին փրկության համար: 4) Անդիմադրելի շնորհք. Աստծո կանչը փրկության համար չի կարող մերժվել: 5) Սրբերի հաստատակամություն. փրկությունը հնարավոր չէ կորցնել: Բայց կարելի է հստակորեն զանազանել այդ ուսմունքները ջրի և Հոգու ավետարանից, նամանավանդ սահմանափակ քավության ուսմունքը:
1. Արդյո՞ք ունեմ Սուրբ Հոգի: -Ոչ, համոզված չեմ, որ Սուրբ Հոգին բնակվում է իմ մեջ:
2. Արդյո՞ք ունեմ մեղքեր: -Այո: Հաստատ կարող եմ ասել, որ ունեմ մեղքեր, չնայած որ հավատում էի Հիսուսի արյանը: Ես դեռ մեղքեր ունեմ իմ մեջ, չնայած որ հավատում էի Հիսուսին և աղոթում էի մեղքերիս թողության համար: Իմ սիրտը երբեք բոլորովին չի մաքրվի, որքան էլ որ չարչարվեմ: 
«Ինչպե՞ս կարող եմ ստանալ Սուրբ Հոգի»: «Ինչպե՞ս կարող եմ մաքրել սրտիս մեղքը»: Սրանք այն երկու խնդրահարույց հարցերն էին, որոնք անհանգստացնում էին ինձ, չնայած որ հավատում էի Հիսուսին: Հիսուսին հավատալուց հետո ես նույնիսկ խոսեցի լեզուներով և հավատում էի, որ իմ մեղքերը ներված էին Հիսուսի արյան միջոցով: 
 
 
Սակայն ժամանակի հետ մեղքերը կուտակվում էին սրտումս: Խոստովանության աղոթքները կամ ծոմապահությունը չկարողացան մաքրել սրտիս մեղքերը, քանի դեռ հավատում էի միայն Հիսուսի արյանը: Ես երկար ժամանակ անհանգստացած էի ներկա մեղքերիս համար: Որքան շատ էի անհանգստանում, այնքան մեծ եռանդով էի քարոզում Հիսուսի պատգամը մյուսներին: Ես նույնիսկ ավելի կանոնավոր էի հաճախում եկեղեցի և նվիրված Հիսուսի ծառայությանը` վստահելով միայն Նրա արյանը: 
Բայց երկար ժամանակ սրտումս կուտակված մեղքերը ինձ խանգարում էին ունենալ ճշմարիտ հավատք: Հիսուսին հավատալը դարձել էր ավելի դժվար` քան առաջ: Ես ուզում էի ավելի շատ հենվել Հիսուսի արյան հավատքին և ամեն ջանք գործադրում էի նրա համար, որ նվիրվեմ ծառայությանը: Բայց սիրտս ավելի էր դատարկվում: Նման հավատքն ինձ տվեց դատարկություն և լոթարինգյան քնի մեջ գցեց, ես դարձա կեղծավոր քրիստոնյա, որը միայն հետաքրքրվում էր իր արտաքին պահվածքով: Ինքս ինձ մտածում էի. «բոլորն էլ այսպես են հավատում Հիսուսին, ոչ միայն ես»: Ես փորձում էի հերքել ան փաստը, որ շեղվել եմ ճշմարտությունից: Սակայն Հիսուսի արյունը և իմ մեղքերի խոստովանության աղոթքները դեռ չէին կարող մաքրել իմ բոլոր մեղքերը: 
Իսկ ինչպիսի՞ հավատքով կարելի էր ստանալ մեղքերի թողություն: Իմ մեղքերը կարող էին ներվել միայն այն հավատքով, որ Հիսուսն Հորդանան գետում Իր մկրտության միջոցով վերցրեց իմ բոլոր մեղքերը: Սրա մասին գրված է Մաթևոս 3:13-17-ում: Այդ դեպքում ինչո՞ւ չմաքրվեցին իմ ներկա մեղքերը Հիսուսի արյան միջոցով: Ես չգիտեի և չէի հավատում հիանալի ավետարանին, որը պարունակում էր Հովհաննեսի կողմից Հիսուսի մկրտության իմաստը: 
Մի՞թե սա նշանակում է, որ աշխարհի բոլոր մեղքերը մաքրվեցին Հիսուսի մկրտության միջոցով: Այո, ճիշտ է: Աստվածաշունչը վկայում է սրա համար. «Եթե մեկը վերստին չծնվի` կարող չէ Աստծո արքայությունը տեսնել: Նիկոդեմոսը նրան ասեց. Մարդ ինչպե՞ս կարող է ծնվել ` որ ծեր է. մի՞թե կարող է երկրորդ անգամ իր մոր արգանդը մտնել և ծնվել: Հիսուսը պատասխանեց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ քեզ. եթե մեկը ջրից և Հոգուց չծնվի, նա կարող չէ Աստծո արքայությունը մտնել» (Հովհաննու 3:3-5): Հիսուսն եկավ այս աշխարհ և Իր մկրտության միջոցով ընդունեց աշխարհի բոլոր մեղքերը: 
Ես դեռ կասկածում էի սրան և համեմատում էի Հին և Նոր Կտակարանները, որպեսզի հստակեցնեի դա: Եվ պարզեցի, որ այն ճշմարիտ էր: Աշխարհի բոլոր մեղքերը փոխանցվեցին Հիսուսին Իր մկրտության ժամանակ: Ես սրբացա իմ այս խոսքերին հավատալու միջոցով: Ես հասկացա, որ սրանք ճշմարտության խոսքերն են, ինչպես որ գրված էր Աստվածաշնչում, և այն աշխարհի ամենահիանալի ավետարանն է: 
Ավելին, ես հասկացա, թե ինչու իմ մեղքերը չէին ներվում Հիսուսի արյանը հավատալու միջոցով: Պատճառը, որ չէի կարող փոխանցել իմ մեղքերը Հիսուսին, այն էր, որ չգիտեի և չէի հավատում Հիսուսի մկրտությանը Հորդանանում: Վերջապես հանդիպեցի ճշմարտությանը: Սովորեցի, որ Հիսուսը իմ համար է եկել աշխարհ, և Իր մկրտության միջոցով վերցրեց իմ մեղքերը, ապա խաչվեց, որ մեզ ազատի աշխարհի մեղքերից: Նաև հասկացա և հավատացի այն ճշմարտությանը, որ Նրա մկրտության և խաչելության նպատակն այն էր, որ մաքրեր աշխարհի մեղքերը: Հիմա ես արդար եմ Հիսուսի տված ավետարանին հավատալու շնորհիվ, և որովհետև իմ բոլոր մեղքերը ներվեցին:
Ոչ թե եկեղեցական ուսմունքները մաքրեցին իմ մեղքերը, այլ Հիսուսի մկրտությունը և խաչելությունը ընդմիշտ մաքրեցին իմ բոլոր մեղքերը: Այս ճշմարտությունը հիանալի ավետարանի մեջ էր: Ես ազատվեցի իմ բոլոր մեղքերից և արդարացա ոչ թե միայն հավատալով Հիսուսի արյանը, այլ հավատալով և Հիսուսի արյանը, և Նրա մկրտությանը:
Նաև իմ գոհությունն եմ հայտնում Տիրոջից նրա համար, որ Սուրբ Հոգի ստացա հիանալի ավետարանին հավատալու պահից սկսած: Հիմա Սուրբ Հոգին ապրում է իմ մեջ Հիսուսի մկրտության և խաչի արյան խոսքին հավատալու միջոցով: 
Ես շնորհակալ եմ Տիրոջից, որ տվեց ինձ այս հիանալի ավետարանը և տվեց ինձ հնարավորություն քարոզելու այս նույն հավատքը, ինչպես անում էին Հիսուսի առաքյալները: Աստված պարգևեց ինձ Սուրբ Հոգի, չնայած որ միակ բանը, որ արեցի, դա հիանալի ավետարանին հավատալն էր: Հիմա մեծ պատիվ է ինձ համար այս պատգամը տարածելն աշխարհի բոլոր մարդկանց: Վստահությամբ կարող եմ ասել նրանց, որ միայն Հիսուսի արյանը հավատալը չի կարող տալ ձեզ մեղքերի թողություն:
Բայց կարող եմ ասել, որ նրանց բոլոր մեղքերը կմաքրվեն միայն, եթե հավատան հիանալի ավետարանին, որը խոսում է Հովհաննեսի կողմից Հիսուսի մկրտության և Նրա արյան մասին: Իմ մոտ ամոթի ոչ մի զգացում չկա Աստծո առաջ, երբ քարոզում եմ այս հիանալի ավետարանը: Հիմա ես հպարտորեն կարող եմ քարոզել ամբողջ աշխարհին ջրի և Հոգու այս հիանալի ավետարանի մասին: Ես շնորհակալ եմ Տիրոջից: Ես շնորհակալ եմ Տիրոջից, որ թույլ տվեց խմել Սուրբ Հոգու կենդանի ջուրը` տալով ինձ ջրի և Հոգու ավետարանը:
 
 

Փորձը ցույց է տալիս, որ ճշմարիտ ավետարանը ջրի և Հոգու ավետարանն է

 
Իրո՞ք ստացել եք մեղքերի թողութուն և Սուրբ Հոգի: Ինչպե՞ս կարող եք հաստատել ավետարանի իսկությունը: Մի անգամ մի քանի փորձեր անցկացրի մարդկանց հետ, որոնք գրեթե հավատում էին հիանալի ավետարանին, որ տվել էր Հիսուսը: Մի մարդու պատմեցի միայն Հիսուսի արյան մասին, որ թափվեց խաչի վրա, նաև ասեցի նրան, որ Հիսուս Քրիստոսը չուներ ոչ մի մեղք: Հետևանքն այն եղավ, որ մարդը, որ ստացել էր մեղքերի թողություն միայն Հիսուսի արյանը հավատալու միջոցով, ասեց, որ ինքը պետք է միշտ ստանա մեղքերի թողություն իր մշտական մեղքերի համար: Բայց, մյուս կողմից, այն մարդը, որ հավատացել էր Հիսուսի մկրտության և արյան հիանալի ավետարանին, ասեց, որ ինքը հիմա բացարձակապես արդարացված է իր մեղքերից: 
Նա ասեց, որ իր սրտում այլևս չունի մեղքեր, որովհետև հավատաց այն ճշմարտությանը, որ Հիսուսը վերցրել է իր բոլոր մեղքերը և կրել դրանց պատիժը: Նա կարող էր ստանալ Սուրբ Հոգի, որովհետև հավատում էր հիանալի ավետարանին, որն ասում է, որ Հիսուսի մկրտությունը Հովհաննեսի կողմից մաքրեց աշխարհի բոլոր մեղքերը: 
Այս մարդը կարող էր վստահությամբ ասել, որ մեղքեր չունի, քանի որ ստացել էր Սուրբ Հոգի` հավատալով հիանալի ավետարանին: Սուրբ Հոգին նրան տվել էր վստահություն ասելու, որ այլևս չունի մեղքեր իր սրտում: Աստված պարգևում է Սուրբ Հոգի բոլոր նրանց, ովքեր հավատում են Հիսուսի մկրտությանը և Խաչին թափված արյանը: 
Պարզապես նայելով Պենտեկոստեի Օրվա անբնական երևույթները` շատ մարդիկ սխալ հասկացան Սուրբ Հոգով լցվելու իրական իմաստը և հրաժարվեցին հիանալի ավետարանից: Մարդիկ մտածում էին, որ եթե եռանդուն աղոթքներ բարձրացնեն առ Աստված և խնդրեն, կկարողանան ստանալ Սուրբ Հոգի: Երկար ժամանակ աշխարհում քրիստոնյաները ոչ մի գաղափար չունեին ճշմարտության մասին, որ Սուրբ Հոգի կարելի է ստանալ միայն հավատալով Հիսուսի մկրտության և արյան ավետարանին: Սակայն հիմա Աստծո շատ ծառաներ, որոնք հավատալով ջրի և Հոգու ավետարանին ստացել են Սուրբ Հոգի, Նրա օգնությամբ քարոզում են ճշմարիտ ավետարանը: Սրա արդյունքում շատերն աշխարհով մեկ լսեցին և ընդունեցին այս հիանալի ավետարանը և ստացան Սուրբ Հոգի: 
Հիանալի ավետարանին հավատացողներին Աստված թույլ է տալիս ստանալ Սուրբ Հոգի: Աստվածաշունչն ասում է. «Եվ կլինի յետի օրերումը, ասում է Աստված. որ իմ Հոգուցը կթափեմ ամեն մարմնի վրա, և ձեր որդիները և ձեր աղջիկները կմարգարեանան. և ձեր երիտասարդները տեսիլքներ կտեսնեն, և ձեր ծերերը երազներ կտեսնեն» (Գործք Առաքելոց 2:17): Բայց պետք է գիտենալ, որ առանց հիանալի ավետարանը ճանաչելու հնարավոր չէ ստանալ Սուրբ Հոգի, բոլոր մյուս եղանակները սխալ են: Չկա ուրիշ եղանակ Սուրբ Հոգի ստանալու համար, եթե ոչ` հավատալով Հովհաննեսի կողմից Հիսուսի մկրտությանը և արյանը:
Աստված ասում է, որ Երկնային Արքայություն կարող է մտնել միայն նա, ով ունեցել է վերստին ծնունդ ջրից և Հոգուց, քանզի միայն նրանք են ստանում Սուրբ Հոգի: Անկասկած բոլորին է պետք Սուրբ Հոգի` Երկնային Թագավորություն մտնելու համար: Ինչպե՞ս էիք մտածում, թե կարող եք ստանալ Սուրբ Հոգի կամ մտնել Երկնային Արքայություն առանց հավատալու ջրի և Հոգու հիանալի ավետարանին: Չկա այլ ճանապարհ Երկինք գնալու համար, քան հիանալի ավետարանին հավատալը: Կարելի է ստանալ Սուրբ Հոգի միայն Հիսուսի մկրտությանը և Նրա արյանը հավատալու միջոցով: Ինչպես որ վճարում ենք իրեր գնելու համար, այնպես էլ կարող ենք ստանալ Սուրբ Հոգի, եթե միայն հավատանք հիանալի ավետարանին: 
Ուզում եմ ասել ձեզ, որ եթե իրոք ուզում եք ստանալ Սուրբ Հոգի, պետք է նախ ճանաչեք և հավատաք ջրի և Հոգու հիանալի ավետարանին: Միայն այդ դեպքում կստանաք Սուրբ Հոգու լիությունը: Սուրբ Հոգի կարելի է ստանալ միայն հավատալով ջրի և Հոգու հիանալի ավետարանին: Աստված ուզում է պարգևել ձեզ Սուրբ Հոգի: 
Ես հավատում եմ հիանալի ավետարանին և ժամանակի հետ ավելի ու ավելի եմ համոզվում, որ Աստծո տված այս ավետարանը ամենասքանչելի և թանկարժեք բանն է աշխարհում: Ես շնորհակալ եմ Աստծուց: Դուք նույնպե՞ս նույն բանն եք զգում: Մենք գիտակցում ենք, որ ովքեր ստացել են Սուրբ Հոգի, իսկապես օրհնվել են Աստծուց:
Ուզում եմ ձեզ ասել, թե ինչպես հավատալով հիանալի ավետարանին` կարող եք ստանալ Սուրբ Հոգի: Մարդիկ կարող են համարել իրենց Սուրբ Հոգի ստացած միայն այն ժամանակ, երբ ընդունեն ջրից և Հոգուց վերստին ծնվելու օրհնյալ ավետարանը: 
Հովհաննու 7:38. «Ինձ հավատացողը, ինչպես գիրքն ասում է, Նրա փորիցը կենդանի ջրերի գետեր կբխին»: Սա նշանակում է, որ ովքեր հավատալով Հիսուս Քրիստոսի տված հիանալի ավետարանին ստացել են մեղքերի բացարձակ թողություն, հիմա ունեն Սուրբ Հոգի: Սուրբ Հոգու կենդանի ջուրը գետի նման կհոսի նրանց սրտերից: Մարդիկ, որ հավատում են այս հիանալի ավետարանին, կարող են զգալ Սուրբ Հոգու կենդանի ջրերի լցվելը: 
Չնայած որ ես նվիրյալ հավատացյալ էի ջրի և Հոգու ավետարանից վերստին ծնվելուց առաջ, իմ սրտից չէր բխում Սուրբ Հոգու կենդանի ջուրը: Բայց ջրի և Հոգու ավետարանին հավատալուց հետո, կենդանի ջրերը սկսեցին ազատորեն հորդել սրտիցս, ինչպես որ գրված է Աստվածաշնչում: Նույնիսկ հիմա Սուրբ Հոգու կենդանի ջուրը հոսում է ջրի և Հոգու ավետարանի հետ ամբողջ տարին մեկ: Սուրբ Հոգի ստանալուց հետո սկսեցի կատարել ավետարանչություն` քարոզելով հիանալի ավետարանը:
 
 

Հավատքի իմ խոստովանությունը հիանալի ավետարանին հավատալուց և Սուրբ Հոգի ստանալուց հետո

 
Ավարտվում էր աշունը, իսկ ես նոր էի տոնել իմ քսանամյակը: Եվ հատկապես այդ աշուն շատ էի մտածում իմ անխուսափելի մահվան մասին: Այդ տարի կյանքս լի էր շփոթմունքով, դատարկությանբ և խավարով սրտիս մեջ տիրող մեղքի պատճառով: Ես գնում էի սխալ ուղղությամբ` գաղափար չուենենալով, թե որ կողմ թեքվեմ: Մարմինս տկարանում էր, իսկ սիրտս` ավելի դատարկվում: 
Իմ մեղքերի պատճառով բոլորովին հուսախաբվել էի: Այլ ընտրություն չէր մնացել, քան սպասել Աստծո դատաստանին կյանքիս հանկարծակի մահվան դեպքում և խնդրել մեղքերի թողություն: «Օհ, Տեր ուզում եմ նախքան մահանալը ստանալ մեղքերի թողություն Քեզ հավատալու շնորհիվ: Նաև խնդրում եմ բժշկիր իմ տկար մարմինը»: Աղոթում ու աղոթում էի: 
Եվ այդ ժամանակ մի նոր հույս ծագեց իմ հուսահատ սրտի խորքում: Սիրտս սկսեց ձգտել դեպի Աստված և գնդակայծի պես շիկացել էր: Սա հիասթափություն չէր, այլ` նոր հույս, որ բռնկվել էր սրտումս: Այդ օրվանից ես սկսեցի նոր կրոնական կյանք` հավատալով, որ Հիսուսը մահացել է Խաչի վրա, որ ինձ փրկի իմ մեղքերից: 
Շուտով խոսեցի նաև լեզուներով: Ավելի ուշ շարունակեցի արցունք թափելը, երբ հիշում էի խաչի վրա Հիսուսի թափած արյունը: Ես շնորհակալ էի, որ Նա իմ համար Իր արյունն էր թափել Խաչի վրա:
Այդ դեպքից հետո ես հրաժարվեցի իմ հին կյանքից և սկսեցի նոր կյանք, գտա մի աշխատանք, որը թույլ էր տալիս սուրբ պահել կիրակին: Այդ ժամանակ սիրտս լցված էր մեծ սիրով Հիսուսի հանդեպ և նույնիսկ դուրս էր հորդում անվերջ շնորհակալությամբ Նրա թափած արյան համար: Կրոնական հոգիս զորանում էր, բայց այն հիմնված էր միայն Հիսուսի արյան վրա: 
Բայց ժամանակի հետ կրոնական այդ նոր արթնությունը սկսեց թունավորվել ներկա մեղքերի և տկարության տառապանքով: Իմ իսկական մեղքերը դեռ մաքրված չէին, որովհետև հավատում էի միայն Հիսուսի արյանը: Ես փորձեցի մաքրել դրանք մշտական խոստովանության աղոթքներով: Բայց Աստծո հաճությունը նվաճելու իմ փորձերը անհաջող էին, դրանց միջոցով ես չկարողացա ստանալ մեղքերի կատարյալ թողություն: Այս ամենի պատճառն այն էր, որ ես չէի պահում Աստծո օրենքը: Սրտումս սկսեցին կուտակվել մեղքեր:
Թեև մեղքերս բոլորովին ներված չէին ապաշխարության աղոթքների շնորհիվ, այնուհանդերձ ուրիշ ընտրություն չունեի, ինձ մնում էր շարունակել այդ աղոթքները: Ես հավատում էի, որ մեղանչելու դեպքում այդ մեղքերը կարող են ներվել խոստովանության աղոթքների և Հիսուսի արյան շնորհիվ: Որքան շատ էի մխրճվում այդ կրոնական կյանքի մեջ, այնքան շատ էին կուտակվում մեղքերն իմ սրտում տկարություններիս պատճառով: Մեղքի պատճառով ավելանում էին տառապանքներս: 
Ես դառնում էի փարիսեցի քրիստոնյա: Ինձ օծեցին քահանա, իսկ ավելի ուշ` քարոզիչ-ավետարանիչ, հաշվի չառնելով մեղքերիս մեծ բեռը: Եվ ես սկսեցի քարոզել ամեն անգամ, որ զգում էի իմ մեղքերի ցավը` մտածելով, որ դա է միակ եղանակը հոգիս մաքրելու համար: Բայց իմ մեղքերը չմաքրվեցին այս հավատքի միջոցով, որը հիմնված էր վարդապետության և ինքնազոհաբերության վրա: 
Ես նույնիսկ զգացի, որ սատանան բռնել է ինձ: Սկսեցի քննադատել ինքս ինձ իմ մեղքերի պատճառով, նույնիսկ ուզում էի մահանալ հանցանքներիս համար: «Դու մեղք ես գործել, այնպես չէ՞»: Անընդհատ սատանան մեղադրում էր ինձ և տանջում: 
Հավատքս կործանման եզրին էր: Ես հասկացա, որ չեմ կարող ազատվել իմ մեղքերից հավատալով միայն Հիսուսի արյանը և ամեն օր ապաշխարելով իմ մեղքերից, և ի վերջո ընկա հուսահատության և անելանելի դրության մեջ: 
Աստվածաբանական ճեմարանում կալվինիզմ ուսումնասիրելով` հետաքրքրվեցի Հովհաննեսի կողմից Հիսուսի մկրտության իմաստով: Շատ դասախոսների հարցրեցի, թե ինչու Հիսուսը մկրտվեց Հորդանան գետում Հովհաննես Մկրտչի կողմից: Բայց նրանց պատասխանները բոլորն էլ իրար նման էին, ինչպես օրինակ, որ Հիսուսը մկրտվեց ցույց տալու համար Իր խոնարհությունը կամ հռչակելու համար Իր Աստծո Որդի լինելը: Բայց այս պատասխանները չէին բավարարում իմ հետաքրքրասիրությունը: 
 
 
Հովհաննեսի կողմից Հիսուսի մկրտության ճշմարտությունը օգնեց, որ ես հասկանամ հիանալի ավետարանը
 
Ճեմարանն ավարտելուց հետո էլ դեռ մեղքի մեջ էի: Կարելի է ասել այդ ժամանակ ավելի շատ էի տառապում դրանց ձեռքը: Եվ մի օր հասկացա, թե ինչու էր Հիսուսը մկրտվել և ինչու ասեց, որ ամեն արդարություն կկատարվի սրանով: Միայն հիանալի ավետարանն է ասում, որ իմ բոլոր մեղքերը փոխանցվել են Հիսուսին Հորդանան գետում Հովհաննեսի կողմից մկրտվելու ժամանակ: Աստված Իր գրավոր խոսքի միջոցով օգնեց, որ հասկանամ այս ճշմարտությունը: 
Աստծո խոսքը կարդալուց և վերընթերցելուց հետո, որտեղ գտա հիանալի ավետարանը, վերջապես հասկացա այն ճշմարտությունը, որ իմ բոլոր մեղքերը փոխանցվել են Հիսուսին Իր մկրտության միջոցով, և Նա Խաչի վրա կրել է դրանց պատիժը:
Այս ժամանակ միայն հասկացա, թե ինչ բան է Սուրբ Հոգի ստանալը: Սրտիս բոլոր մեղքերը բոլորովին մաքրվեցին, երբ որ հասկացա և հավատացի այս հիանալի ավետարանին: Այն մեղքերը, որ մի ժամանակ տանջում ու հիասթափության էին ինձ հասցրել, բոլորովին ջնջվեցին հիանալի ավետարանի զորությամբ: Այն մեղքերը, որ իմ ջանքերի և ինքնազոհաբերության կամ աղոթքների շնորհիվ չէին մաքրվում, հիմա բոլորովին մաքրված էին, և ես ազատ էի: Ես անկեղծորեն իմ շնորհակալությունն եմ հայտնում Տիրոջը:
Ես ճշմարտությունն եմ ասում, երբ ասում եմ, որ միայն Հիսուսի արյանը հավատալը բավական չէ, որ աշխարհի մեղքերը ներվեն: Հովհաննեսի կողմից Հիսուսի մկրտությունը կարող է տալ մեղքերի թողություն: Հիմա բոլորը կարող են հասկանալ և հավատալ, որ իրենց մեղքերը ներված են ջրի և Հոգու ավետարանի շնորհիվ: Հիմա ես ունեմ Սուրբ Հոգի, քանի որ հավատում եմ ջրի և Հոգու հիանալի ավետարանին և Աստծո վկայությանը, որով Նա վկայում է Իր Որդու մասին: Եվ սա բավական էր, որ մաքրվեին իմ բոլոր մեղքերը: Հիանալի ավետարանին հավատալու միջոցով ստացա Սուրբ Հոգի, ինչպես որ իջնում է աղավնին:
Այդ օրվանից սկսած Սուրբ Հոգին գործում է իմ մեջ, որով ստանում եմ զորություն ապրելու հոգևոր կյանքով, այսինքն` քարոզելու հիանալի ավետարանը: Այժմ չունեմ ոչ մի մեղք իմ սրտում: Հովհաննեսի կողմից Հիսուսի մկրտությունը և Նրա արյունը Խաչի վրա կրում են իմ մեղքերի թողության վկայությունը և տալիս ինձ հնարավորություն Սուրբ Հոգի ստանալու համար: Ալելուիա: Փառք Տիրոջը: Սուրբ Հոգին աղավնու նման իջավ իմ վրա և բնակվեց իմ մեջ այն օրվանից, երբ ես հավատացի ջրի և Հոգու ավետարանին: Նա սկսեց գործել սրտիս մեջ երբեմն որպես աղավնի, իսկ երբեմն էլ որպես այրվող վառարան: 
Այժմ դուք էլ կարող եք ստանալ Սուրբ Հոգի, եթե ընդունեք և հավատաք ջրի և Հոգու հիանալի ավետարանին: Չե՞ք ուզում ստանալ Սուրբ Հոգի, փառավորել Տիրոջը հավատալով ջրի և Հոգու ավետարանին: Չե՞ք ուզում իմ հետ տարածել ջրի և Հոգու հիանալի ավետարանն ամբողջ աշխարհով մեկ: Ջրի և Հոգու հիանալի ավետարանը կսրբացնի ձեզ և կպարգևի Սուրբ Հոգի: Աստծո արդարությունն է հայտնվում ավետարանում հավատքից հավատք: Դրա համար Սուրբ Հոգի ստանում են միայն ջրի և Հոգու հիանալի ավետարանին հավատալու միջոցով: 
 
 
Հրաշքները, որ Սուրբ Հոգին գործել է իմ մեջ 
 
Սուրբ Հոգի ստանալուց հետո սկսեցի աշխատել մի նոր եկեղեցում, որտեղ քարոզում էի հիանալի ավետարանը: Սուրբ Հոգին ինձ տվեց զորություն քարոզելու այդ հիանալի ավետարանը:
Հենց այդ ժամանակ տեղի ունեցավ հետևյալ իրադարձությունը: Այն քաղաքը, որտեղ ես ապրում էի, կար մի առևտրական, որ իր առևտուրն անում էր հիմնականում օտարերկրացի գնորդների հետ: Նա քահանա էր: Մի օր կանգնում է հյուրանոցներից մեկի մոտ ինչ-որ օտարերկրացու հետ առևտուր անելու համար և այնտեղ տեսնում է մեր գովազդային պաստառը: Նա հրապուրվում է մեր հրավերքով և փորձում կապնվել մեր հետ: Նա հանդիպում է ինձ հետ և ասում, որ երկար տարիներ ապրել է մեղքի մեջ: Հինգ ժամ ջրի և Հոգու ավետարանի շուրջ խորհրդակցելուց հետո, նա վերջապես գիտակցում է մեղքերի կատարյալ թողության ճշմարտությունը: Նա վերստին ծնվեց այդ օրը և ստացավ Սուրբ Հոգի: 
Ահա մի այլ պատմություն, որը տեղի ունեցավ այն օրը, երբ գնացել էի փնտրելու եկեղեցաշենք: Բայց այդ օրը բավական դրամ չունեի, որ կարողանայի վարձել իմ գտած շենքը մեր եկեղեցական պաշտամունքների համար: Իմ հաշվարկներով գրեթե անհնար էր այդ շենքը վարձելը: Սակայն Սուրբ Հոգին սրտումս ասեց. «Եղիր ուժեղ և վստահ»: Զարմանալի է, բայց ես կարողացա ձեռք բերել այդ շենքը մեր եկեղեցու համար և այնտեղ անել Տիրոջ գործը Սուրբ Հոգու օգնությամբ: Այդ օրվանից Սուրբ Հոգին թույլ է տալիս քարոզել ջրի և Հոգու հիանալի ավետարանը: Սուրբ Հոգին միշտ իմ սրտում է և օգնում է քարոզել հիանալի ավետարանը աշխարհի բոլոր մարդկանց: Եվ տեսնում եմ, որ ովքեր լսել և հավատում են այս հիանալի ավետարանին, ստանում են Սուրբ Հոգի: 
Ես շնորհակալ եմ Սուրբ Հոգուց, որ տալիս է ինձ հիանալի ավետարանը քարոզելու կարողություն: Գիտեմ, որ նույնիսկ ամբողջ կյանքս չի բավականացնի գրելու համար այն բոլոր բաները, որ Սուրբ Հոգին արել է ինձ: Սուրբ Հոգին իմ մեջ բխեցնում է կենդանի ջուրը, որն առատորեն հոսում է սրտիցս դուրս: Ես շնորհակալ եմ Նրանից, որ բնակվում է իմ մեջ:
 
 
Սուրբ Հոգին հիմնեց եկեղեցի, որը քայլում է Նրա հետ ջրի և Հոգու ավետարանի միջոցով
 
Մի անգամ գնացի մի անապատային վայր` քարոզելու հիանալի ավետարանը: Աստված տարավ ինձ մի փոքրիկ քաղաք, որտեղ հանդիպեցի մարդկանց խմբի, որ փնտրում էին Աստծուն: Աստված տվեց հիանալի առիթ քարոզելու այդ մարդկանց, որի արդյունքում նրանք ստացան Սուրբ Հոգի: Նրանք Սուրբ Հոգի ստացան լսելով և հավատալով ջրի և Հոգու հիանալի ավետարանին: Սուրբ Հոգու շնորհիվ նրանք դարձան իմ հավատակիցները և այդ օրվանից նրանց հետ քարոզում եմ հիանալի ավետարանը աշխարհով մեկ: 
Այն ժամանակ նրանք մի փոքրիկ խումբ էին և չէին պատկանում որևէ կրոնական հարանվանության: Նրանք պարզապես ուզում էին ապրել Աստծո խոսքի համեմատ, բայց ամեն անգամ հուսահատորեն աղաչում էին Տիրոջից իրենց մեղքերի թողության համար, քանի որ գերի էին մեղքին: Սուրբ Հոգին տարավ ինձ այս մարդկանց մոտ, և հուշեց քարոզել նրանց հիանալի ավետարանը: Ես հասկացա, որ Սուրբ Հոգին պատրաստել էր նրանց այդ հանդիպման համար: Աստծո շնորհիվ ես սկսեցի քարոզել ջրի և Հոգու հիանալի ավետարանը սկսելով զոհաբերության համակարգից, ինչպես որ գրված էր Ղևտացիների գրքում, և մարդիկ ստանում էին Սուրբ Հոգի այս հիանալի ավետարանի ճշմարտության խոսքի շնորհիվ: 
Աստված հաստատեց Սուրբ Հոգու եկեղեցին այն հավատացյալներով հանդերձ, որոնք հավատում են հիանալի ավետարանին: Սուրբ Հոգին հիանալի ավետարանի միջոցով նրանց դարձրեց Հիսուսի աշակերտները: Հիմա ավելի ու ավելի շատ մարդիկ են լցվում Սուրբ Հոգով և լրացնում եկեղեցու շարքերը: 
Սուրբ Հոգին ինձ առաջնորդեց բացելու միսիոներական դպրոց և կրթել աշակերտներ: Նա օգնեց մարդկանց սովորեցնել Աստծո խոսքը, հնազանդվել և հավատքով ծառայել Աստծուն: Նա թույլ տվեց, որ հիանալի ավետարանի հավատքի գործերը նրանց առաջնորդեն ամենուր, և նրանց միջոցով Աստված հաստատեց եկեղեցիներ: Սուրբ Հոգին առաջնորդում է Իր ծառաներին քարոզելու ջրի և Հոգու հիանալի ավետարանը: Սուրբ Հոգին առաջնորդում է արդարներին, որոնք ստացել են մեղքերի թողություն, միավորվելու եկեղեցով և այս աշխարհում արդար կյանք ապրելով լինել օրհնված:
Սատանան անհիշելի ժամանակներից խաբում է մարդկանց և շարունակում է դա անել: Նա ներշնչում է մարդկանց, որ նրանք կարող են ստանալ Սուրբ Հոգի խոստովանության աղոթքների, ծոմապահության կամ ձեռնադրումների միջոցով: Սա բացարձակ սուտ է: Մարդիկ չեն կարող ստանալ Սուրբ Հոգի խոստովանության աղոթքների կամ ձեռնադրումների միջոցով: Նրանք կարող են ստանալ Սուրբ Հոգի միայն այն ժամանակ, երբ կստանան մեղքերի իրական թողություն` հավատալով ջրի և Հոգու հիանալի ավետարանին, որը ստացանք Աստծուց: Սա է Սուրբ Հոգի ստանալու ճշմարտությունը: Սուրբ Հոգին շարունակաբար առաջնորդում է Հիսուս Քրիստոսի աշակերտներին քարոզելու ջրի և Հոգու հիանալի ավետարանը, որպեսզի մարդիկ կարողանան ստանալ Սուրբ Հոգի: 
 
 
Սուրբ Հոգին մեզ հնարավորություն տվեց աշխարհով մեկ կատարելու ծառայություն գրականության միջոցով 
 
Ինչպես որ Պողոս առաքյալն էր թողնում հիանալի ավետարանն իր գրություններում, այնպես էլ Սուրբ Հոգին, որ կրում եմ սրտումս, հանդիսացավ դրդիչ ուժ իմ համար, որ քարոզեմ և տարածեմ ջրի և Հոգու հիանալի ավետարանը գրականության միջոցով: Սա է պատճառը, որ մենք հրատարակում ենք քրիստոնեական գրքեր, որոնց բովանդակությունը հիանալի ավետարանն է, և մարդկանց տալիս է Սուրբ Հոգի ստանալու հնարավորություն: Սկզբում հրատարակում էինք փոքրիկ բրոշյուրներ միայն մի քանի էջով, բայց շուտով մեր ամբողջական գրքերը, որ պատմում են հիանալի ավետարանի մասին, տարածվեցին աշխարհով մեկ: 
Շատերը կարդալով և հավատալով հիանալի ավետարանին, ստացան մեղքերի թողություն և Սուրբ Հոգու առաջնորդությամբ եկան եկեղեցի: Ավելին, Նա տվեց մեզ հնարավորություն քարոզելու հիանալի ավետարանը մի շարք օտար լեզուներով: Ներկայումս մենք առաքում ենք մեր գրքերը շուրջ 150 երկրներ, ներառյալ Միացյալ Նահանգները: 
Սուրբ Հոգին ոգեշնչեց եկեղեցուն աղոթել համաշխարհային ծառայության համար, որը տվեց մեզ հնարավորություն թարգմանելու հիանալի ավետարանը բազմաթիվ լեզուներով և քարոզել այն գրականության ծառայության միջոցով, որպեսզի բազմաթիվ ազգեր կարողանան լսել և հավատալ դրան: Սուրբ Հոգու առաջնորդությամբ ես աշխատեցի նաև նոր աշակերտների հետ այլ երկրներում և նրանց հետ քարոզեցինք հիանալի ավետարանն այդ երկրներում: Շնորհակալ եմ Սուրբ Հոգուց: 
Սուրբ Հոգին ինձ օժտեց եռանդով, որպեսզի քարոզեմ ավետարանը Ռուսաստանում: Սուրբ Հոգին տվեց մեզ հնարավորություն հանդիպելու ռուս ավետարանիչների, որոնք ծարավ էին ճշմարտության, և մենք սիրով քարոզեցինք նրանց հիանալի ավետարանը: Այդ ժամանակ նրանք առաջին անգամ լսեցին հիանալի ավետարանի մասին: Նրանք լսելով և հավատալով ջրի և Հոգու հիանալի ավետարանին, մեզ նման ստացան Սուրբ Հոգի:
Նրանցից մեկը, Մոսկվայի Ազգային Համալսարանի դասախոս, լսելով ջրի և Հոգու հիանալի ավետարանի մասին, հետևյալ վկայությունը տվեց ինձ: 
«Ես շուրջ 6 տարի հավատում եմ Աստծուն, բայց հավատացել եմ առանց հասկանալու: Բայց ջրի և Հոգու ավետարանի մասին լսելուց հետո հավատքս զորացավ, իսկ սիրտս խաղաղվեց: Իրոք շնորհակալ եմ Աստծուց: Առաջ կարծում էի, թե ճիշտ հոգևոր կյանքով եմ ապրում, և այդ ժամանակ հավատում էի միայն Հիսուսի թափած արյանը, որ մահացավ մեր մեղքերի համար: Բայց գաղափար անգամ չունեի, որ Աստված մաքրել է իմ բոլոր մեղքերը:
Հետո հանդիպեցի վերստին ծնունդ ապրած հովիվների և նրանց միջոցով լսեցի հիանալի ավետարանի մասին, որը տվել է Աստված, և հասկացա, որ դեռ մեղավոր եմ: Ես փորձեցի ավելին իմանալ հիանալի ավետարանի և արդարացած լինելու մասին: Հասկացա, որ իմ բոլոր մեղքերը փոխանցվել են Հիսուսին Իր մկրտության ժամանակ: Դա էր այն հիանալի ավետարանը, որի մասին ես լսեցի: Հասկացա, որ ոչ միայն մեր սկզբնական, այլ նաև ներկա ու ապագա մեղքերն են փոխանցվել Հիսուսին Իր մկրտության ժամանակ: Ես իսկական երջանկություն ապրեցի, երբ վերստին ծնվեցի հավատալով այս ճշմարիտ ավետարանին»: 
Շատ ռուսներ, ներառյալ այս դասախոսը, ստացան Սուրբ Հոգի լսելով և հավատալով ջրի և Հոգու հիանալի ավետարանին: Այժմ Սուրբ Հոգու եկեղեցին հաստատված է նաև այնտեղ և օր օրի ավելի շատ մարդիկ են Սուրբ Հոգու շնորհիվ հավատում այս հիանալի ավետարանին: Աստված նման մեծ հրաշքներ է գործում, դրա համար հատուկ շնորհակալություն եմ հայտնում Սուրբ Հոգուն: 
Սուրբ Հոգին բնակվելով իմ մեջ` ինձ դարձրեց վերստին ծնված քրիստոնյա, ինչպես բոլոր այն մարդիկ, ոքվեր հավատում են ջրի և Հոգու հիանալի ավետարանին: Հիմա ես քարոզում եմ այս հիանալի ավետարանը աշխարհի բոլոր մարդկանց: Ես իմ գոհությունն եմ հայտնում Սուրբ Հոգուց: Նա թույլ տվեց, որ մեր քրիստոնեական գրքերը, որոնք պատմում են հիանալի ավետարանի մասին, շարունակաբար թարգմանվեն ոչ միայն անգլերեն լեզվով, այլ նաև շատ ու շատ լեզուներով: Նա թողեց, որ մենք տարածենք այս հիանալի ավետարանն աշխարհով մեկ: Շնորհակալ եմ Սուրբ Հոգուց: Դուք նույնպես կարող եք ստանալ Սուրբ Հոգու լիությունը: Աստված ուզում է, որ դուք էլ ստանաք Սուրբ Հոգի: 
Շատ մարդիկ Նրա անունը կանչելով և հուսահատ աղոթքներ բարձրացնելով փորձում են ստանալ Սուրբ Հոգի: Սակայն առանց ջրի և Հոգու հիանալի ավետարանի, որը տվեց Հիսուսը, հնարավոր չէ ստանալ Սուրբ Հոգի: Ասել, որ մեկը կարող է ստանալ Սուրբ Հոգի առանց Հիսուսի ջրի և Հոգու հիանալի ավետարանի, կեղծ ուսմունք է: 
Մի՞թե Հիսուս Քրիստոսի առաքյալները ստացան Սուրբ Հոգի առանց հավատալու Հիսուսի տված հիանալի ավետարանին: Ոչ, բացարձակապես ոչ: Պետք է գիտենաք, որ մեր օրերում Սուրբ Հոգին բնակվում է նրանց մեջ, ովքեր հավատում են ջրի և Հոգու հիանալի ավետարանին, և Սուրբ Հոգու կենդանի ջուրը հոսում է նրանց սրտերից: Նույնիսկ հենց այս պահին Սուրբ Հոգու կենդանի ջուրը առատորեն հոսում է սրտիս խորքից հիանալի ավետարանի հետ միասին: Ալելուիա, շնորհակալ եմ իմ Տիրոջից: