• All e-books and audiobooks on The New Life Mission website are free
  • Explore multilingual sermons in global languages
  • Two new revised editions in English have been released
  • Check out our website translated into 27 languages
Search

Sermons

Թեմա 8: Սուրբ Հոգի

[8-9] Հիսուսի Մկրտության Ավետարանը, Որ Մաքրեց Մեզ Մեղքից (Եփեսացիս 2:14-22)

2021.04.01 186
Հիսուսի Մկրտության Ավետարանը, Որ Մաքրեց Մեզ Մեղքից(Եփեսացիս 2:14-22)
«Վասնզի նա է մեր խաղաղությունը որ երկուսին մեկ արավ և մեջտեղի բաժանող պատը` թշնամությունը քանդեց իր մարմնովը. Հրամաններով դրած պատվիրանքների օրենքը խափանելով. որ իրանով երկուսին մեկ նոր մարդ ստեղծե, խաղաղություն անելով. Եվ երկուսին մեկ մարմնով հաշտեցնե Աստծո հետ իր խաչովը, թշնամությունը նրանով սպանելով: Եվ եկավ ավետարանեց խաղաղություն ձեզ հեռավորներիդ` և խաղաղություն մոտավորներին: Վասնզի նրանով երկուսս մեկ Հոգով ունինք մոտենալը Հոր մոտ: Ուրեմն այսուհետ այլևս օտար և պանդուխտ չեք, այլ սրբերի հետ քաղաքացիներ և Աստծո ընտանիքներ, Առաքյալների և մարգարեների հիմքի վրա շինված. որի անկյունի գլուխը Հիսուս Քրիստոսն է. Որ նրանում բոլոր շինվածքը միասին հարմարված աճում է, որ լինի սուրբ տաճար Տերով. Որ նրանում դուք էլ նրա հետ շինվում եք Աստծո բնակարան Հոգով»:
 
 

Ի՞նչն էր խոչընդոտ մարդու և Աստծու միջև 

 
Մեղքը
Որդեգրված երեխաներ, որ փրկվեցին աղքատությունից

Կորեական պատերազմի ավարտից անցել է կես դար, բայց այն խորը վերքեր թողեց կորեացիների սրտերում: Պատերազմից հետո շատ փոքրիկների որդեգրեցին օտարերկրացիները: Չնայած որ Միացյալ Ազգերի զորքերը եկան Կորեա և ահռելի օգնություն ցուցաբերեցին այդ ժամանակ, բայց շատ երեխաներ նրանց գնալուց հետո մնացին առանց հայրերի:
Շատ ՄԱԿ-ի զինվորներ, որ ամուսնացան և ունեցան երեխաներ Կորեայում, իրենց գնալուց հետո այդ ընտանիքները թողեցին որբ, իսկ կանանց` առանց ամուսինների: Այդ երեխաների մայրերն իրենց երեխաներին հանձնեցին որբատներ, որտեղից էլ նրանց նորից որդեգրեցին օտարերկրացիները և տարան այլ երկրներ: Իհարկե բախտավոր էին նրանք, որ ունեցան թեկուզ խորթ ծնողներ և լավ ընտանիքների մեջ մեծացան:
Այս որդեգրած երեխաները մեծանալով հասկացան, որ արտաքնապես նման չեն իրենց ծնողներին կամ հարևաններին և իմացան, որ իրենց որդեգրել են հեռավոր Կորեայից: «Ինչո՞ւ են մեր ծնողները լքել մեզ: Մի՞թե ատում էին մեզ և դրա համար են մեզ լքել»: Իրենց փոքրիկ ուղեղով նրանք պարզապես չէին կարող հասկանալ, թե իրականում ինչ էր տեղի ունեցել:
Նրանց հետաքրքրասիրությունը և ատելությունը դեպի իրենց իրական ծնողները աճում էին, երբ որ մեծանում էր ցանկությունը նրանց տեսնելու: «Հետաքրքիր է ինչպիսի՞ն են նրանք: ինչպե՞ս կարող էին ինձ թողնել: Մի՞թե ատում էին ինձ և դրա համար են ինձ թողել: Հավանաբար ինչ-որ պատճառ կա դրա համար»: Նրանք հաճախ շփոթվում էին, երբեմն էլ կրկին սկսում ատել իրենց ծնողներին: Իսկ երբեմն էլ փորձում էին ընդհանրապես չմտածել դրա մասին: Ժամանակն անցնում էր, իսկ երեխաները մեծանում էին: Նրանք ամուսնացան, ունեցան երեխաներ և կազմեցին ընտանիքներ:
Ես հետաքրքրվեցի նրանցով տեղական հեռուստածրագրերից մեկի միջոցով: Այդ հեռուստահաղորդումը ներկայացնում էր լրագրողի հարցազրույցը մի կնոջ հետ, որն հիմա ապրում է Գերմանիայում և ժամանակին եղել է որդեգրած: Այդ կինը քսան տարեկանից մի քիչ շատ էր և սովորում էր աստվածաբանություն: Սկզբում նա խուսափում էր լրագրողների հետ հանդիպելուց, որովհետև չէր ուզում, որ որևէ մեկն իմանար իր կյանքի պատմությունը, որդեգրած լինելը և այլն: Բայց լրագրողները նրան հասկացրել էին, որ այդ հարցազրույցը կօգներ դադարեցնել որբ երեխաների որդեգրումը և տեղափոխումը օտար երկրներ: Կինը համաձայնվել էր:
Լրագրողներից մեկի հարցը հետևյալն էր. «Եթե կարողանայիք հանդիպել ձեր իսկական ծնողներին, ի՞նչ կասեիք: Ինչը՞ կուզենայիք իմանալ ամենաշատը»: Կինը պատասխանեց. «Ես դեռ չեմ հասկանում, թե ինչու են նրանք ինձ հանձնել մանկատուն: Կուզենայի հարցնել, մի՞թե ատում էին ինձ»: Նրա իսկական մայրը հեռուստատեսությամբ տեսնում է այս հարցազրույցը, կապնվում է այդ հեռուստաընկերության հետ և հայտնում, որ ուզում է հանդիպել իր աղջկան: Եվ ահա այսպես հանդիպում են աղջիկն ու մայրն իրար հետ:
Մայրը բավականին շուտ գալիս է օդանավակայան և սպասում է իր աղջկան, որ գալու էր ինքնաթիռով: Երբ աղջիկը դուրս է գալիս մյուս ուղևորների հետ, մայրը պարզապես քարացած կանգնում է: Նա միայն լացում էր: 
Նրանք երբեք առաջ չէին հանդիպել: Առաջին անգամ իր աղջկան այս մայրը տեսնում է հեռուստատեսության շնորհիվ: Եվ չնայած որ նրանք խոսում էին տարբեր լեզուներով, բայց կարող էին իրար հասկանալ սրտի ձայնով: Նրանք իրար հասկանում էին զգացմունքային հայացքներով: Նրանք հպվում են իրար, և մայրը ներողություն է խնդրում աղջկանից իր գործած սխալի համար: Նրան մնում էր միայն լացել և անընդհատ խնդրել ներողություն իր սխալ քայլի համար: 
Նրանք գնում են տուն և միասին ճաշում: Իհարկե այդ կնոջ դուստրը գիտեր միայն գերմաներեն, իսկ մայրը` միայն կորեայի լեզուն, այնպես որ նրանք չէին կարող շփվել բառերով: Բայց այն փաստը, որ նրանք մայր և դուստր էին, տալիս էր նրանց միմյանց հասկանալու հնարավորություն: Նրանք երկար զրուցեցին ոչ թե բառերով այլ ժեստերով, միմյանց կպնելով, աչքերով և սրտի խոսքերով: 
Շուտով աղջիկը վերադառնում է Գերմանիա, և նա գիտեր, որ իր իսկական մայրը սիրում է իրեն: Նույն լրագրողները հանդիպում են նրան նորից վերադարձից հետո: «Կարիք չկար, որ հարցնեի, թե ինչու էր ինձ տվել որդեգրման»,-պատասխանում է աղջիկը,-«Մայրս նույնիսկ հիմա ապրում է աղքատության մեջ: Հարուստներն այնտեղ վարում են արտասահմանյան մեքենաներ, իսկ մայրս դեռ աղքատ է: Չնայած ես նրան այդ հարցը չտվեցի և ոչ էլ ստացա պատասխանը, բայց հասկացա, որ նա տվել է որդեգրման, որպեսզի փրկեր աղքատությունից: Դրա համար էլ կարիք չկար այդ հարցը տալու համար, և բոլոր ատելությունն ու կասկածները, որ կային սրտումս, անցան»:
 
 

Մարդիկ օտարանում են Աստծուց իրենց սրտում ունեցած մեղքի պատճառով 

 
Ինչո՞ւ ենք մենք բաժանվում Աստծուց, և ինչո՞ւ չենք կարող մոտենալ Նրան: Կինը, որ լքված էր որդեգրման, հասկացավ, որ իր մայրը այդպես էր վարվել իրենց աղքատությունից փրկելու համար: Արդյո՞ք սա է Աստծո ճշմարտությունը: Աստված մեզ ստեղծել է Իր պատկերով: Ինչը՞ կարող էր մեզ բաժանել Նրանից: Պատասխանն այն է, որ սատանան գայթակղեց մարդուն և ստիպեց մեղանչել Աստծո առաջ: Իսկ մեղքը մարդուն բաժանեց Աստծուց: 
Սկզբում Աստված ստեղծեց մարդուն Իր պատկերով և շատ սիրեց Իր ստեղծագործությունը: Մարդը ստեղծվեց որպես Աստծո սիրո առարկա և հանդիսանում էր ամբողջ ստեղծագործության գլուխգործոցը: Բայց ընկած հրեշտակը` սատանան, ամեն ջանք գործադրեց նրան օտարացնելու համար Աստծուց: Սատանան կարողացավ համոզել մարդուն չհավատալ Աստծո խոսքին և ուտել չարի և բարու գիտության ծառի պտղից: 
Մարդը դրանով հեռացավ Աստծուց: Մարդը չհնազանդվեց Աստծուն և կերավ ոչ թե կենաց ծառից, որը տալիս էր հավիտենական կյանք, այլ կերավ արգելված պտուղը, որով իմացավ բարին և չարը: Արդյունքում մարդը հեռացավ Աստծուց: 
Մարդը, որ նախկինում Աստծո սիրո առարկան էր, չհնազանդվեց Նրան և իր տգիտության պատճառով հեռացավ Աստծուց: Դրանից հետո մարդն ապրեց Աստծուց օտարացած և միշտ բողոքում էր. «Ինչո՞ւ Աստված թողեց մեզ ստեղծելուց հետո: Ինչո՞ւ թույլ տվեց, որ մենք մեղք գործենք: Ինչո՞ւ է մեզ ուղարկում դժոխք: Լավ կլիներ, որ ընդհանրապես չստեղծեր մեզ»: Մեզ անհանգստացնում էին բազմաթիվ հարցեր, վախեր և կասկածներ նախքան վերստին կծնվեինք: 
Երբ հեռուստատեսությամբ տեսա այդ որդեգրած կնոջը, հասկացա, որ մարդու և Աստծո միջև նույն հարաբերությունն է, ինչ այդ կինն ուներ իր իսկական մոր հետ: Ոչ մի դժվարություն, կասկած, անեծք կամ մեղք չի կարող մարդուն բաժանել Աստծուց որևէ պատճառով: Նաև հասկացա, որ նույնիսկ եթե մարդու և Աստծո միջև հարաբերությունը հիմնված է սիրո վրա, այնուհանդերձ կարող են առաջանալ թյուրիմացություններ: 
Ինչպես որ մայրը իր դստերը չէր թողել ատելության պատճառով, այնպես էլ Աստված հեռացավ մարդուց ոչ թե ատելության պատճառով, այլ մեղքի պատճառով: Աստված մարդուն պատճառ չունի ատելու, և ոչ էլ մարդը` Աստծուն ատելու: Մենք սիրում ենք միմյանց: Մարդը հեռացավ Աստծուց, որովհետև մեղանչեց Աստծո դեմ, սատանայի ստին հավատալուց հետո: 
 
 
Աստված մոտեցավ մեզ Հիսուսի միջոցով
 
«Բայց հիմա Հիսուս Քրիստոսի ձեռովը դուք որ ժամանակավոր հեռավոր էիք, մոտավոր եղաք Քրիստոսի արյունովը: Վասնզի նա է մեր խաղաղությունը որ երկուսին մեկ արավ և մեջտեղի բաժանող պատը` թշնամությունը քանդեց իր մարմնովը. Հրամաններով դրած պատվիրանքների օրենքը խափանելով» (Եփեսացիս 2:13-15): Տերը մկրտվեց Հովհաննեսի կողմից և աշխարհի բոլոր մեղքերը վերցրեց Իր վրա, որպեսզի խափաներ պատվիրանքի օրենքը: Ապա թափեց Իր արյունը Խաչի վրա, որպեսզի մարդկանց փրկեր մեղքից և մոտեցներ Աստծուն: Աստված մոտենում է նրանց, ովքեր մաքրված են Հիսուսով: 
Երբևէ պատկերացրե՞լ եք, թե ինչպիսին կլիներ աշխարհն առանց ջրի: Վերջերս մասնակցեցի աստվածաշնչյան մի պաշտամունքի Ինխոն Սիթիում, որը Կորեայի մեծագույն նավահանգիստներից մեկն է, և այնտեղ այդ ժամանակ ջրի ծորակներում ջուր չկար: Ես մտածեցի, որ մարդիկ չեն կարող ապրել առանց ջրի: 
Եթե Աստված այնպես աներ, որ մեկ ամիս աշխարհում ջուր չլիներ, քաղաքներում կյանքը բոլորովին կլիներ անհնար ահավոր գարշահոտության, աղտոտության և ծարավի պատճառով: Մենք պետք է գիտենանք Աստծո պարգևած ջրի արժեքը: Ինչպես որ ջուրն է բացարձակ անհրաժեշտություն մարդկանց համար, այնպես էլ Հիսուսի մկրտությունը, որ ստացավ Հորդանան գետում Հովհաննեսի կողմից: 
Եթե Հիսուսը չգար այս աշխարհ մկրտվելու Հովհաննեսի կողմից, ինչպե՞ս էին մարդիկ ստանալու մեղքերի թողություն: Ինչպես որ մարդիկ չեն կարող ապրել առանց ջրի, այնպես էլ բոլորը կմահանային, եթե Հովհաննեսը չմկրտեր Հիսուսին: 
Սակայն, քանի որ Հիսուսի մկրտության շնորհիվ ներվեցին մեր բոլոր մեղքերը, կարող ենք հանգիստ լինել, որ մեր սրտերն այժմ մաքուր են, իսկ մենք ստացել ենք փրկության օրհնությունը: Հիսուսի մկրտությունը առանցքային է մեր հավատքի մեջ: Ավելին, Նրա մկրտությունը բացարձակ անհրաժեշտություն է Սուրբ Հոգի ստանալու համար:
Պետրոս առաքյալն ասում է. «Որի օրինակն այսինքն մկրտությունը մեզ էլ հիմա ապրեցնում է» (1Պետրոս 3:21): Պետրոս առաքյալի խոսքերն ասում են, որ Հիսուսը մկրտվեց Հովհաննեսի կողմից և թափեց Իր արյունը, որպեսզի մեզ փրկի մեր մեղքերից: Հիսուսի մկրտությունը, որով մաքրվեց աշխարհի ամբողջ մեղքը, ճշմարիտ ավետարանն է: 
Հիմա եկեք նայենք այն հատվածը, որտեղ նկարագրվում է պղնձե ավազանը: Ելից 30:17-21. «Եվ Եհովան խոսեց Մովսեսի հետ ասելով. Նաև մի պղնձի ավազան շինես լվացման համար, և նրա խարիսխն էլ պղնձի լինի. և ժողովքի խորանի և սեղանի մեջտեղը դնես այն, և նրա մեջը ջուր լցնես: Եվ Ահարոնն ու նրա որդիքը իրենց ձեռքերն ու ոտքերը լվանան նրանից: Ժողովքի խորանը մտնելիս ջրով լվացվին, որ չմեռնեն կամ սեղանին մոտենալիս, որ պաշտոն կատարեն և կրակով Եհովային զոհ մատուցանեն: Այսպես իրանց ձեռքերն ու ոտքերը լվանան որ չմեռնեն. և սա իրանց համար հավիտենական կանոն լինի, թե իր համար և թե իր սերունդի համար իրանց ազգերի մեջ»: 
Խորանում կար պղնձե ավազան, որը դրված էր ժողովքի խորանի և զոհասեղանի մեջտեղը, որի մեջ լվացվելու ջուրն էր: Եթե այս ավազանը խորանում չլիներ, քահանաների մատուցած զոհաբերությունը կլիներ անմաքուր: 
Որքան արյուն և աղտոտություն կլիներ քահանաների վրա, որոնք անթիվ զոհաբերություններ էին մատուցում մարդկանց ամենօրյա մեղքերի թողության համար: Նրանք սկզբում իրենց ձեռքերն էին դնում զոհաբերվող կենդանիների գլուխներին և ապա դրանց մորթում էին ու զոհաբերում Աստծուն: Եթե խորանում չլիներ լվացվելու ավազանը, քահանան ոտից գլուխ կլիներ արյան ու կեղտոտության մեջ: 
Դրա համար Աստված խորանում հաստատում է լվացվելու ավազանը, որպեսզի քահանաները կարողանային մաքուր ձեռքերով մոտենալ Իրեն: Մեղավորներն իրենց մեղքերը փոխանցում էին զոհաբերվող կենդանուն ձեռքերը դրա գլխին դնելու միջոցով, որից հետո կենդանին ողջակիզվում էր Աստծուն: Աստված պատրաստեց լվացվելու ավազանը, որպեսզի քահանաները կարողանային մաքրված մտնել սրբարանը, այլապես կմահանային: Նույնիսկ քահանան չէր կարող մտնել սրբարանը, եթե ողողված էր զոհաբերվող կենդանու արյունով: Դրա համար քահանաները մաքրում էին ամբողջ արյունը և աղտն իրենց վրայից լվացվելու ավազանում, որպեսզի կարողանային զոհաբերությունից հետո մոտենալ Աստծուն:
 
 

Հիսուսի մկրտությունը մաքրեց աշխարհի բոլոր մեղքը

 
Հովհաննեսի կողմից Հորդանան գետում Հիսուսի մկրտությունը մաքրեց աշխարհի բոլոր մեղքերը, որոնք փոխանցվեցին Նրան: Հիսուսի ամբողջական ընկղմումը ջրի մեջ խորհրդանշում էր Նրա մահը, իսկ ջրից դուրս գալը` Նրա հարությունը: Այլ կերպ ասած, Հիսուսը մկրտվեց Հովհաննեսի կողմից, որպեսզի վերցներ աշխարհի բոլոր մեղքը և մեղքի վարձքը վճարելով մահացավ Խաչի վրա: Նրա մահը վճարեց մեր բոլոր մեղքերի դիմաց, իսկ հարությունը տվեց հավիտենական կյանք: 
Եթե մենք չհավատանք, որ Հիսուսն Իր մկրտությամբ վերցրեց մեր բոլոր մեղքերը, մեր սրտերը կմնան մեղքերի մեջ: Իսկ ուրիշ ինչպե՞ս կկարողանանք մոտենալ Աստծուն: Մեղքերի թողության ավետարանը որևէ հարանվանության վարդապետությունը չէ, այլ` Աստծո ճշմարտությունը: 
Մենք չենք կարող ապրել կատարյալ կրոնական կյանք, այսինքն, մենք չենք կարող հաղթել աշխարհին, եթե չգիտենք Հիսուսի մկրտության իմաստը: Ինչպես որ բոլոր կենդանի օրգանիզմներին պետք է ջուր, այնպես էլ մեզ անհրաժեշտ է մեղքերի թողություն և Հիսուսի մկրտության ջրի հավատքը, որպեսզի կարողանանք մտնել Երկնային Արքայություն: Հիսուսը պետք է մկրտվեր, մահանար Խաչի վրա և հարություն առներ, որպեսզի մեզ ազատեր մեր մեղքերից: Սա ջրի և Հոգու ավետարանն է, որին պետք է հավատալ ամբողջ սրտով: 
Հիսուսը մահացավ Խաչի վրա, չնայած որ չէր գործել մի այնպիսի բան, որ արժանի լիներ այդ պատժին: Նա եկավ, որ մեզ մաքրի մեր բոլոր մեղքերից, մկրտվեց 30 տարեկանում և դարձավ մեր Փրկիչը 33 տարեկանում մահանալով Խաչի վրա: Աստված ուզեց, որ մարդկությանը նորից դարձնի Իր սիրելի զավակները, չնայած որ մենք տկար ենք ու մեղավոր: Դրա համար Հիսուսը մկրտվեց: Աստված մեզ տվեց մեղքերի թողություն և Սուրբ Հոգու պարգևը: 
«Եթե մեկը ջրից և Հոգուց չծնվի, նա կարող չէ Աստծո արքայությունը մտնել» (Հովհաննու 3:3-5): Պետք է գիտենաք և հավատաք, որ Հիսուսը մկրտվեց մեր բոլոր մեղքերը մաքրելու համար: Նույնիսկ եթե մեկը վերստին ծնված քրիստոնյա է, բայց չի կենտրոնանում այն ճշմարտության վրա, որ Հիսուս Քրիստոսն Իր մկրտության միջոցով վերցրել է մեր բոլոր մեղքերը, շուտով նորից կլցվի մեղքերով: Քանի որ մենք մարմնային ենք, ամեն օր մեղք գործելու վտանգի տակ ենք: Դրա համար էլ միշտ պետք է ապրենք հավատքով և խորհենք Հիսուսի մկրտության, արյան և հարության վրա: Այդ հավատքը կլինի մեր աջակիցը մինչ մեր Երկինք գնալը:
Հիսուսն այլ ընտրություն չուներ, բայց միայն` մկրտվել և մահանալ մեր մեղքերի համար, ուրեմն մենք պետք է հավատանք, որ Իր այդ քայլով Նա մեզ պարգևեց փրկություն: Մեզ մնում է միայն հավատալ այս հիանալի ավետարանին, որի միջոցով կարող ենք ազատվել մեր բոլոր մեղքերից:
Մենք շնորհակալ ենք Տիրոջից, որ տվեց մեզ ջրի և Հոգու ավետարանը: Մեծագույն նվերը, որ Աստված տվեց ամբողջ մարդկությանը, դա Իր Որդուն ուղարկելն էր մեր մեղքերն Իր մկրտության և արյան միջոցով վերցնելու համար: 
Միակ պատճառը, որ մենք չենք կարող մոտենալ Աստծուն, դա մեր մեղքերն են: Հիսուսը մկրտվեց Հովհաննեսի կողմից, որպեսզի վերցներ աշխարհի բոլոր մեղքերը և մահացավ Խաչի վրա, որպեսզի քանդեր այն պատը, որ բաժանում էր մարդուն Աստծուց: Մարդու և Աստծո միջև հարաբերությունը վերականգնվեց Հիսուսի մկրտության և արյան միջոցով: Մենք շնորհակալություն ենք հայտնում Աստծուն այս հիանալի պարգևի համար: Ծնողի սերն իր երեխայի հանդեպ շատ մեծ է, բայց այն չի համեմատվում Աստծո սիրո հետ, որով Հիսուսը փրկեց մեզ` մեղավորներիս: 
Հիսուսի մկրտությունը և արյունը, երկուսն էլ կարևոր են: Եթե մեր աշխարհում չլիներ ջուր, մի՞թե որևէ կենդանի էակ ողջ կմնար: Առանց Հիսուսի մկրտության ոչ ոք չէր ազատվի իր սրտում տիրող մեղքերից: Եթե Հիսուսը չմկրտվեր և եթե չմահանար Խաչի վրա, ոչ ոք չէր ստանա մեղքերի թողություն: Բարեբախտաբար Հիսուսը մկրտվեց և ամենամեծ զոհաբերությունը կատարեց մեր համար: Թեև մենք անօգնական ենք և տկար, այնուհանդերձ կարող ենք ստանալ Սուրբ Հոգի` հավատալով Նրա մկրտությանը և Խաչի արյանը: 
Մարդիկ, որոնք հավատում են Հիսուս Քրիստոսի մկրտությանը և մահվանը, կարող են մոտենալ Աստծուն, աղոթել և փառավորել Նրան: Մենք կարող ենք փառաբանել և երկրպագել Տիրոջը, որովհետև դարձել ենք Նրա զավակները: Սա Աստծո շնորհքը և օրհնությունն է: Հիսուսի մկրտության և արյան ավետարանը իսկապես հրաշալի է: Բոլորս կարող ենք ստանալ փրկություն և Սուրբ Հոգու լիությունը հավատալով այս հիանալի ավետարանին: