• All e-books and audiobooks on The New Life Mission website are free
  • Explore multilingual sermons in global languages
  • Two new revised editions in English have been released
  • Check out our website translated into 27 languages
Search

Sermons

Թեմա 8: Սուրբ Հոգի

[8-12] Ապրել Սուրբ Հոգով Լի Կյանքը (Տիտոս 3:1-8)

2021.04.02 183
Ապրել Սուրբ Հոգով Լի Կյանքը(Տիտոս 3:1-8)
«Նրանց միտքը բեր, որ իշխանություններին և պետություններին հնազանդեն, հպատակեն, և ամեն բարի գործերի համար պատրաստ լինեն. Ոչ մեկին չհայհոյեն, կռիվ չանեն, հեզ լինեն, ամեն մարդկանց ամեն քաղցրություն ցույց տան: Որովհետև մենք էլ էինք մի ժամանակ անմիտ, անհնազանդ, մոլորած, ցանկությունների և կերպ կերպ անառակությունների ծառայողներ, վարվում էինք չարություններով և նախանձով, ատելի էինք, և իրար ատող: Բայց երբ որ մեր Փրկիչ Աստծո քաղցրությունը և մարդասիրությունը հայտնվեցավ, ոչ թե արդարության գործերիցը, որ մենք արինք, այլ իր ողորմության համեմատ փրկեց մեզ մյուս անգամ ծնվելու ավազանովը, և Սուրբ Հոգու նորոգությունովը, որ առատությունով թափեց մեզ վրա մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի ձեռովը, Որ նրա շնորհքովն արդարացած ժառանգ լինենք հավիտենական կյանքի հույսովը: Ճշմարիտ է այս խոսքը և կամենում եմ, որ դու այս բաները հաստատես, որ Աստծուն հավատացողները ջանք անեն բարի գործերի մեջ կենալու, սրանք են բարի և մարդկանց օգտակար»:
 
 
Ինչպե՞ս կարող ենք ապրել Սուրբ Հոգով լի կյանքը
Պետք է հասկանանք Աստծո կամքը և քարոզենք ավետարանը դրա համեմատ

Ովքեր որ հավատում են Հիսուսին և ունեն Սուրբ Հոգի, պետք է ապրեն Սուրբ Հոգով լեցուն կյանք: Քրիստոնյաների համար Սուրբ Հոգով լեցուն կյանքն այն է, ինչ Աստված է պահանջում: Մենք պետք է հետևենք Նրա պատվերներին: Իսկ ինչպե՞ս կարող ենք ապրել Սուրբ Հոգով լեցուն կյանք: Մենք պետք է ուշադրություն դարձնենք Պողոս առաքյալի խոսքերին: 
 
 

Ի՞նչ է պետք Սուրբ Հոգով լեցուն կյանք ապրելու համար

 
Տիտոս 3:1. «Նրանց միտքը բեր, որ իշխանություններին և պետություններին հնազանդեն, հպատակեն, և ամեն բարի գործերի համար պատրաստ լինեն»: Նախ և առաջ, Պողոսն ասում է հնազանդվել իշխանություններին և պետություններին և հպատակվելով նրանց, պատրաստ լինել անելու բարի գործեր: Նա նկատի ուներ, որ մենք չենք կարող ապրել Սուրբ Հոգով լի կյանք, եթե չհնազանդվենք աշխարհի օրենքներին: Իհարկե, եթե այդ օրենքները հակառակ են ճշմարտությանը, չպետք է դրանց հնազանդվել: Բայց եթե օրենքները չեն անարգում մեր հավատքը, պետք է հնազանդվել դրանց և խաղաղությամբ ծառայել ավետարանին: 
Մենք, որ ստացել ենք Սուրբ Հոգու լիությունը, ինչպե՞ս կկարողանայինք ապրել Սուրբ Հոգով լի կյանք, եթե խախտեինք աշխարհիկ օրենքները: Դրա համար պետք է հետևել աշխարհի օրենքներին: Ովքեր որ ստացել են Սուրբ Հոգի, պետք է հետևեն սոցիալական նորմերին: Մենք կարող ենք քայլել Աստծո հետ, եթե պահենք աշխարհի օրենքները: 
Ենթադրենք, որ մեզանից մեկը մի հանցանք է գործում եկեղեցի գալու ճանապարհին: Մի՞թե խաղաղ սրտով կմասնակցի պաշտամունքին: Ինչպե՞ս կկարողանա նա ապրել Աստծո ուսմունքների համեմատ, եթե ապրում է օրենքից դուրս: Սուրբ Հոգով ապրելու ընթացքում չպետք է խախտել սոցիալական նորմերը: Ոչ մի լավ բան չկա օրենքը խախտելու մեջ: Պետք է խաղաղություն պահենք` հնազանդվելով օրենքին: Մենք պետք է ձգտենք ապրել արդար կյանք, ավետարանի քարոզչության հետ միասին: Սուրբ Հոգով լի կյանք ապրելու համար սրբերն իմաստուն կլինեն, եթե հնազանդվեն հասարակական օրենքներին: 
 
 

Մենք պետք է խոնարհեցնենք մեր սրտերը

 
Պողոսն ասում է. «Ոչ մեկին չհայհոյեն, կռիվ չանեն, հեզ լինեն, ամեն մարդկանց ամեն քաղցրություն ցույց տան»: Սուրբ Հոգով լի կյանք ապրելու համար մենք պետք է ոչ մեկին չհայհոյենք, լինենք հանգիստ և հեզ բոլոր մարդկանց հանդեպ: 
Վերստին ծնվածների սրտում հեզություն, ժուժկալություն և խոնարհություն է: Եվ սա հնարավոր է Սուրբ Հոգու օգնությամբ, որ բնակվում է մեր մեջ: Պողոսն ասում է, որ մենք չպետք է հեղինակազրկենք ավետարանն իրար հետ կռվելով: Իհարկե պետք է պաշտպանել մեր շահերը, եթե սոցիալական օրենքները հակառակվում են ավետարանին: Բայց երբ դրանք հակառակ չեն, պետք է բոլորի հետ լինենք խոնարհությամբ և հեզությամբ: Թող բոլորը մեր մասին մտածեն այսպես. «Չնայած որ այս մարդը երբեմն առյուծի նման վայրի է, բայց իրականում աղավնու պես հանդարտ է: Հավանաբար քրիստոնեական նրա հավատքն է նրան այդպիսի քաղաքավարի և խելամիտ դարձրել»: 
Իսկ մարմնի ցանկությունների ետևից գնացողները ոչ խոնարհ են, ոչ էլ հեզ: Բայց Սուրբ Հոգի ստանալու միջոցով և Տիրոջ օգնությամբ, որը փրկեց մեզ մեր մեղքերից, կարող ենք բոլորի հանդեպ լինել բարի: Ներել ինչ-որ մեկին, որ մի ժամանակ մի մեծ վատություն է արել իմ հանդեպ, սա է «ներումը» և նրա հետ վարվել ի սրտե հանգստությամբ, իսկ սա կլինի իրական «խոնարհություն»: Խոնարհությունն այն չէ, երբ ձևացնում են, թե բոլորի հանդեպ բարի են, մինչդեռ չարություն ունեն իրենց սրտերում: Սրտի խոնարհությունը և ներումը վերստին ծնված քրիստոնյաների ներքին բարոյականությունն է: 
Մենք պետք է նաև բարի լինենք նրանց հանդեպ, ովքեր մեր հանդեպ սխալ են վարվում: Քանի դեռ նրանք չեն խոչընդոտում ավետարանի քարոզչությունը, պետք է բոլորի հանդեպ լինել բարի: Իսկ երբ խանգարեն, մենք պետք է բարության լույսը փոխարինենք ճշմարտության լույսով: Բարությունն Աստծո ճշմարտության մեջ է, և ուրեմն նրանք, որ հակառակվում են այդ ճշմարտությանը, անարգում են Աստծո խոսքը և արժանի չեն բարի վերաբերմունքի: 
Աստված չի ներում նրանց, ովքեր հակառակվում են Իրեն, այլ պատժում է այդպիսիներին: Աբրահամին Աստված ասեց. «Եվ քեզ օրհնողներին կօրհնեմ և քեզ անիծողներին կանիծեմ» (Ծննդոց 12:3): Ովքեր որ հակառակվում են ճշմարտության ավետարանին, ոչ մի կերպ չեն կարողանա փրկվել: Նրանք չեն կարողանա խուսափել այն չարիքից, որը կկործանի ոչ միայն նրանց կյանքը, այլ նաև նրանց ժառանգներին, մինչև երրորդ սերունդը: 
Ինչո՞ւ պետք է լինենք հանդուրժող և խոնարհ: Ինչպես գրված է Տիտոս 3:3-ում. «Որովհետև մենք էլ էինք մի ժամանակ անմիտ, անհնազանդ, մոլորած, ցանկությունների և կերպ կերպ անառակությունների ծառայողներ, վարվում էինք չարություններով և նախանձով, ատելի էինք, և իրար ատող»: Մենք մինչև մեր վերստին ծնունդը նման էինք այս մարդկանց: Հետևաբար պետք է լինենք հանդուրժող և ներող, քանի որ մենք էլ մի ժամանակ այսպիսին էինք: 
Տիտոս 3:4-8. «Բայց երբ որ մեր Փրկիչ Աստծո քաղցրությունը և մարդասիրությունը հայտնվեցավ, ոչ թե արդարության գործերիցը, որ մենք արինք, այլ իր ողորմության համեմատ փրկեց մեզ մյուս անգամ ծնվելու ավազանովը, և Սուրբ Հոգու նորոգությունովը, որ առատությունով թափեց մեզ վրա մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի ձեռովը, Որ նրա շնորհքովն արդարացած ժառանգ լինենք հավիտենական կյանքի հույսովը: Ճշմարիտ է այս խոսքը և կամենում եմ, որ դու այս բաները հաստատես, որ Աստծուն հավատացողները ջանք անեն բարի գործերի մեջ կենալու, սրանք են բարի և մարդկանց օգտակար»: 
Աստվածաշնչի համաձայն Աստված մեզ չփրկեց մեր մեղքերից նրա համար, որ մենք բարի գործեր արեցինք: Նա պարգևեց մեզ վերստին ծնվելու օրհնությամբ, որովհետև Նա զղջաց և սիրեց մեզ: Այսինքն, Հիսուս Քրիստոսը աշխարհ եկավ, մկրտվեց, մահացավ Խաչի վրա, հարություն առավ և այդպիսով լվաց մեր բոլոր մեղքերը: Հիսուս Քրիստոսը հարություն առավ և հիմա նստած է Աստծո աջ կողմը: Մեռելներից հարություն առնելը կատարյալ դարձրեց ամեն բան, որ այս աշխարհում անկատար էր: 
Աստված օրհնել է մեզ Սուրբ Հոգով մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի միջոցով: Հիսուս Քրիստոսը մկրտվեց Հովհաննեսի կողմից, որ վերցներ աշխարհի բոլոր մեղքերը և մահացավ Խաչի վրա, որ ներվեն այդ մեղքերը: Մենք ներված ենք և արդարացած: 
Աստվածաշունչն ասում է. «Որ նրա շնորհքովն արդարացած ժառանգ լինենք հավիտենական կյանքի հույսովը»: Սա նշանակում է, որ մենք որպես Աստծո ժառանգներ, ժառանգելու ենք Նրա շնորհքն ու փառքը: Այսպիսի օրհնյալ կյանք ունենալու համար մենք պետք է ապրենք Սուրբ Հոգով լեցուն կյանք: Դուք պետք է հավատաք ջրի և Հոգու ավետարանին, ստանաք մեղքերի թողություն և քարոզեք ավետարանն աշխարհով մեկ: 
Դրա համար մեղքերի թողություն ստանալու համար մենք պետք է գործենք նաև մյուսների բարօրության համար և պահենք աշխարհի օրենքները, ինչպես նաև քարոզենք ավետարանը նրանց, ովքեր փնտրում են Աստծուն: Մենք պետք է ներենք նրանց, ովքեր մեր հանդեպ վատ են վարվել, և նրանց հանդեպ լինենք բարյացակամ և խոնարհ, որպեսզի նրանք չկարողանան խոչընդոտել ավետարանի քարոզչությանը: «Սրանք են բարի և մարդկանց օգտակար»: Եթե ձգտում եք Սուրբ Հոգով լի կյանքի, պետք է հիշեք Պողոս առաքյալի խոսքերը: Այս խոսքերը շատ հատուկ չեն թվում, բայց իրականում շատ կարևոր են: 
Քանի դեռ ապրում ենք այս աշխարհում, չենք կարող լցված լինել Սուրբ Հոգով, եթե մյուսների հետ վիճված լինելու պատճառով խախտել ենք աշխարհի օրենքները: Նույնիսկ եթե հավատք ունենք, ամենալավ ընտրությունը օրենքին հնազանդվելն է, եթե ուզում ենք ունենալ Սուրբ Հոգով լեցուն կյանք: Բարի գործեր անելու համար պետք է հնազանդվենք աշխարհի օրենքներին և բարյացակամ լինենք մեր հարևանների հանդեպ:
 
 

Ուզո՞ւմ եք ապրել Սուրբ Հոգով լի կյանք

 
Եփեսացիս 5:8-11. «Վասնզի մի ժամանակ խավար էիք, իսկ հիմա լույս եք Տերումը. լույսի որդիների պես գնացեք: Որովհետև Հոգու պտուղը ամեն բարությունով է, ամեն արդարությունով և ճշմարտւթյունով: Փորձեցեք թե ինչ է հաճո Տիրոջը: Եվ մասնակից մի լինեք խավարի անպտուղ գործերին. այլ մանավանդ հանդիմանեցեք»: Այս հատվածը խոսում է այն մասին, որ գնանք որպես լույսի զավակներ և բերենք Հոգու պտուղը: 
Եփեսացիս 5:12-13. «Որովհետև նրանց միջումը ծածուկ գործվածները խոսքով ասելն էլ ամոթ է: Բայց ամեն բան` լույսիցը հանդիմանված` հայտնի է լինում. վասնզի ամեն բան` որ հայտնի է լինում, լույս է»: Պողոս առաքյալն այս հատվածում ասում է, որ ամեն հանդիմանված բան հայտնի է դառնում լույսից: Եթե արդարացված անձը չի կարողանում ապրել արդար կյանքով, նրա հանցանքները կհանդիմանվեն և հայտնի կդառնան Աստծուց կամ հենց իրենից: Ի՞նչ տեղի կունենա, երբ մարդը պարզվում է, որ գործել է խավարի գործեր և հետո հանդիմանվել է լույսից: Իր մեղքերն ընդունելուց հետո, նրա սիրտը լուսավորվում է: «Բայց ամեն բան` լույսիցը հանդիմանված` հայտնի է լինում. վասնզի ամեն բան` որ հայտնի է լինում, լույս է»: Լավ է, երբ մեր գործերը հայտնի են դառնում լույսից, քանի որ դա թույլ է տալիս մեզ ընդունել մեր հանցանքներն ու վերադառնալ Աստծուն:
Եթե մենք իրոք ուզում ենք ունենալ Սուրբ Հոգով լի կյանք, պետք է մեր սիրտը լցված լինի բարությամբ: Նույնիսկ եթե մեկը չունի մեղքեր, չի նշանակում, որ նա բարի լինելու կարիք չունի: Մենք պետք է լինենք բարի և խոնարհ: Մենք պետք է քարոզենք իմաստությամբ և աղոթենք այն մարդկանց համար, ովքեր դեռ չեն ճանաչում ջրի և Հոգու ավետարանը, որպեսզի նրանք էլ կարողանան հասկանալ հիանալի ավետարանը և ստանան մեղքերի թողություն: Եվ չպետք է որևէ մեկին վիրավորենք: Մենք պետք է ուտենք, քնենք և ապրենք ավետարանի համար` ծառայելով մյուսներին: 
Սուրբ Հոգով լեցուն կյանք ունենալու համար, պետք է գնահատենք մեր ժամանակը և իմաստուն մարդու նման ծառայենք հիանալի ավետարանին: Երբ սիրում ենք աշխարհը, ենթարկվում ենք խավարի հնարքներին և կարող ենք անարգել Աստծո գործը: Դրա համար պետք է միշտ ուղղենք մեր հայացքը դեպի Աստված և անենք Նրա կամքը: Նույնիսկ հավատալով Աստծո տված փրկությանը, պետք է միշտ լինենք արթուն և զգոն: Հոգու իմաստությունն ունեցող անձը պետք է անձնազոհ կերպով քարոզի հիանալի ավետարանն աշխարհով մեկ, քանի դեռ խավարը չի ծածկել ամբողջ աշխարհը:
 
 
Հասկանալ Տիրոջ կամքը
 
Մենք պետք է փորձենք գտնել, թե ինչն է հաճելի Աստծուն: Մենք պետք է սովորենք, թե ինչ է Նա ուզում, որ մենք անենք Իր եկեղեցու և խոսքի միջոցով: Մենք պետք է իմանանք, թե ինչ կարող ենք անել Աստծուն հաճոյացնելու համար և հասկանանք Նրա կամքը մեր համար: 
Մարդիկ, որ ստացել են մեղքերի թողություն նրանք են, որ վերստին ծնված են, իսկ վերստին ծնվածները ունեն Սուրբ Հոգի: Ովքեր որ ունեն Սուրբ Հոգի, իսկապես սուրբ են և Աստծո զավակներ: Նրանք պետք է ապրեն Սուրբ Հոգով լեցուն կյանք: Դա է բոլոր սրբերի պարտականությունը: Մենք պետք է իզուր չվատնենք մեր կարողություններն ու էներգիան մեր վրա, անտարբեր լինելով մյուսների հոգսերին: Մենք չպետք է խանգարենք Աստծո գործին` ընկնելով ժամանակի կարիքների հոսանքի մեջ:
Եթե մենք Աստծո սիրո շնորհիվ սրբացել ենք և ստացել նորոգում, պետք է դառնանք բարի մարդ, որ շարունակենք Նրա գործը կատարելը: Եթե մեր հավատքի շնորհիվ դարձել ենք Աստծո զավակը, ապա պետք է լինենք բարի բոլորի հանդեպ: 
Աստծո զավակների մարմինը հեռու է կատարելությունից, բայց այն հաճելի է Աստծուն, և կարևորն այն է, որ մենք գիտակցենք Աստծո կամքը և կատարենք բարի գործեր: Բայց նույնիսկ վերստին ծնվածները հակում ունեն չար գործեր անելու, եթե ապրում են միայն իրենց համար: «Եվ մի արբենաք գինով, որ նրանում անառակություն կա, այլ լցվեցեք Սուրբ Հոգով» (Եփեսացիս 5:18), սա նշանակում է, որ մենք չպետք է արբենանք մարմնի ցանկությութններով, այլ պետք է կատարենք բարի գործեր:
Պողոս առաքյալն ասում է, Եփեսացիս 5:19-21. «Խոսելով ձեր մեջ սաղմոսներով և օրհնություններով և հոգևոր երգերով, երգեցեք և սաղմոսեցեք ձեր սրտերումը Տիրոջը: Ամեն ժամանակ ամեն բանի համար գոհացեք Աստվածանից և Հորիցը` մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունովը: Իրար հնազանդ եղեք Աստծո վախովը»: Եթե ուզում ենք ունենալ Սուրբ Հոգով լեցուն կյանք, պետք է հավատանք փրկության ավետարանին և քարոզենք այն, և պատմենք, թե ինչ է Աստված արել մեր համար: 
Աստված օրհնում է մեզ ամեն անգամ, որ աղոթում ենք և բոլոր այս օրհնությունները Նա գրանցել է սաղմոսներում և հոգևոր երգերում, որպեսզի մենք միաբան դրանցով փառավորենք և օրհնենք Նրան: Մենք պետք է փառաբանենք, գոհություն հայտնենք և օրհնենք Նրան: Մենք կարող ենք ունենալ Սուրբ Հոգով լեցուն օրհնյալ կյանք, եթե աղոթենք մյուսների համար, որոնք դեռ փրկված չեն: Մենք պետք է ի սրտե շնորհակալություն հայտնենք Աստծուն և մեր հարգանքը ցույց տանք Հիսուս Քրիստոսի հանդեպ, որը փրկեց մեզ մեր բոլոր մեղքերից: Այս մտքերը մեր սրտում ունենալով մենք պետք է կարողանանք ընդունել մեր սխալները, մեր մեղքերից մաքրվելու համար արտահայտենք մեր գոհությունը և հնազանդվենք Նրան: Ահա, թե ինչ է նշանակում ունենալ Սուրբ Հոգով լեցուն կյանք: 
 
 
Մենք պետք է մինչև մեր կյանքի վերջը ծառայենք հիանալի ավետարանին
 
Մենք պետք է բարի գործեր ծրագրենք և դրանք իրականացնենք` հիանալի ավետարանն ավելի շատ փառավորելու համար: Միանալով Աստծո եկեղեցուն պետք է աղոթենք միասին և խնդրենք Աստծուն փրկել կորած հոգիները: Դեռ շատ մարդիկ կան, որոնք չեն կարող վերստին ծնվել, որովհետև չեն ճանաչում հիանալի ավետարանը, չնայած որ փնտրում են Աստծուն: Մենք պետք է աղոթենք այս մարդկանց համար. «Սիրելի Տեր, խնդրում եմ փրկիր նրանց նույնպես»: Եվ չպետք է հետևենք անձնասեր բաներին, այլ մեր ունեցվածքն առաջարկենք ավետարանի քարոզչության համար և մյուսներին էլ առաջնորդենք դեպի փրկություն: Մյուսների հոգու փրկության և Աստծո թագավորության տարածման համար ապրելով մենք անում ենք բարի գործ: 
Նման բաներ անելը նշանակում է ապրել Սուրբ Հոգով լեցուն կյանք: Սուրբ Հոգով լեցուն կյանք ապրելը չի նշանակում խոսել լեզուներով և կատարել հրաշքներ, այլ նշանակում է հաճո լինել Աստծուն: Այն նշանակում է հավատալ Աստծո տված փրկությանը, փառաբանել և օրհնել Աստծուն բանաստեղծություններով և սաղմոսներով: Աստծո կամքն է, որ շնորհակալ լինենք, փառաբանենք և մեծարենք Աստծուն ամբողջ սրտով և Նրան ծառայենք մարմնով որպես արդարության գործիքներ: Նրա կանոններին հետևելը նշանակում է ապրել Սուրբ Հոգով լեցուն կյանք: 
Սուրբ Հոգով լեցուն կյանք ունենալու համար մենք պետք է հնազանդվենք իրար: Եթե մեկը մեզ տալիս է խորհուրդ, մենք պետք է լսենք նրան: Նմանապես, եթե ես եմ խորհուրդ տալիս որևէ մեկին, նա պետք է լսի ինձ, նույնիսկ եթե համաձայն չէ ինձ հետ: Այսպես մենք պետք է ապրենք Սուրբ Հոգով լեցուն կյանքը` հնազանդվելով իրար և կատարելով Աստծո գործը: 
 
 
Ապրել Սուրբ Հոգով լեցուն կյանք, նշանակում է փառավորել Հիսուս Քրիստոսին
 
Ապրել Սուրբ Հոգով լեցուն կյանք, նշանակում է պահել Հիսուս Քրիստոսի պատվիրանները: Եկեք պարզենք, թե ինչ է սա նշանակում` կարդալով Եփեսացիս 6:10-13. «Այսուհետև, եղբայրներս, զորացեք Տերով և նրա զորության կարողությունովը: Եվ Աստծո սպառազինությունը հագեք, որ կարող լինեք սատանայի հնարքներին հակառակ կենալ: Որովհետև մեր պատերազմը արյունի և մարմնի հետ չէ, այլ իշխանությունների և պետությունների հետ, այս աշխարհի խավարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ, որ երկնավորների մեջ են: Սրա համար Աստծո ապառազինությունն առեք, որ կարող լինեք հակառակ կենալ չարության օրումը, և ամենը կատարելով հաստատ կանգնել»: 
Սուրբ Հոգով լեցուն կյանք ունենալն ի՞նչ է նշանակում: Նշանակում է ուժեղ լինել Տիրոջմով և հավատալ Նրա զորությանը: Նշանակում է ապրել Սուրբ Հոգու զորությամբ, որ բնակվում է մեր մեջ, և ոչ թե միայն մեր կամքով: Ավելին, նշանակում է ապրել աղոթքի կյանքը: Աղոթելով մենք կարող ենք ունենալ առույգ կյանք` ստանալով Աստծուց բազմաթիվ կարողություններ և օրհնություններ: Նման կյանք ունենալը, նշանակում է զինվել Աստծո սպառազինությամբ: Մենք այնքան տկար ենք, որ նույնիսկ եթե փորձենք քայլել Աստծո հետ, ծառայել և հնազանդվել Նրան, չենք կարողանա ունենալ Սուրբ Հոգով լեցուն կյանք, մինչև որ չհետևենք Նրա խոսքին: 
Աստծո խոսքին հավատալը կարևոր է մեր հոգևոր զորությունն ավելացնելու համար: Նույնիսկ եթե հավատք ունենանք, պետք է ամբողջովին զինվենք Աստծո սպառազինությամբ, ասելով. «Ես հավատում եմ, որ ամեն բան կլինի այնպես, ինչպես գրված է Աստծո խոսքի մեջ»: Սա այն հավատքն է, որը մեզ հնարավորություն է տալիս ունենալ Սուրբ Հոգով լեցուն կյանք: 
Մի՞թե որևէ խնդիր ունեք նման կյանք ունենալու համար: Ուրեմն հիշեք Սուրբ Գրքի հատվածները և հագեք Աստծո սպառազինությունը: Աստված ասում է, որ զինվենք սպառազինությամբ: Սրտի խորքում խոսքերն ընդունելով դուք կսովորեք, թե ինչ է նշանակում Աստծո սպառազինությունը հագնելը: Անկախ այն բանի, թե ինչպիսին է մեր շրջապատը, և թե ինչ են մարդիկ ասում, մենք պետք է ամուր բռնենք Աստծո խոսքից: Այսպես մենք կկարողանանք ապրել Սուրբ Հոգով լեցուն կյանքը: 
Որտեղի՞ց կարող ենք ձեռք բերել այսպիսի հավատք: Հայտնություն 3:22. «Ով որ ականջ ունի թող լսե ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին»: Մենք պետք է լսենք, թե ինչ է Հոգին ասում եկեղեցիներին: Այլ կերպ ասած, մենք չէինք կարողանա լսել Աստծո խոսքը և ոչ էլ ապրել Սուրբ Հոգով լեցուն կյանք, եթե չլինեինք Աստծո ծառաներ: Ո՞ւմ միջոցով է խոսում Սուրբ Հոգին: Աստված սրբերին և բոլոր մարդկանց խոսում է Իր ծառաների միջոցով: 
Պետք է ասել, որ անհրաժեշտ է հավատալ, որ Աստծո եկեղեցու ուսմունքները իրականում հիմնված են Աստծո խոսքի վրա: Պետք է ձեր սրտում հավատաք եկեղեցու ուսմունքներին: Եթե քարոզիչը չունենա Սուրբ Հոգի իր սրտում, մարդկանց կքարոզի իր մտքերն ու կարծիքները: Իսկ այն քարոզիչը, որ ունի Սուրբ Հոգի, քարոզում է Աստծո խոսքը Սուրբ Հոգու հսկողությամբ: Եթե քարոզիչն այդպես չանի, և քարոզի աստվածաշնչյան հիմք չունեցող խոսքեր, Սուրբ Հոգին կկանգնեցնի նրան, քանի որ բնակվում է նրա սրտում: 
Սուրբ Հոգին Աստված է: Աստծո ծառաների հեղինակությունը շատ մեծ է, քանի որ Աստված է բնակվում նրանց մեջ: Նոր Կտակարանում Հիսուս Քրիստոսն ասում է Պետրոսին. «Եվ ես կտամ քեզ երկնքի արքայության բանալիները» (Մաթևոս 16:19): Երկնքի արքայության բանալիները, դա ջրի և Հոգու ավետարանն է: Այլ կերպ ասած, այս ավետարանը Երկինք գնալու բանալին է: Աստված ոչ միայն Պետրոսին տվեց հեղինակություն ավետարանը քարոզելու, այլ նաև Իր բոլոր ծառաներին ու սրբերին, քանի դեռ նրանք վերստին ծնված են և ունեն Սուրբ Հոգի: 
Սուրբ Հոգով լեցուն կյանք ապրելու համար, մենք պետք է հագնենք Աստծո սպառազինությունը: Եթե չունենք հավատք, պետք է ամեն օր պահենք եկեղեցու ուսմունքները` հավատալով եկեղեցու և Աստծո ծառաների հեղինակությանը: Նույնիսկ եթե պատգամը, որ լսեցիք այսօր, անօգուտ է ձեզ համար և անմիջական կապ չունի ձեր կյանքի հետ, պետք է ամեն դեպքում լսեք այն և ընդունեք այն ձեր սրտում: Աստվածաշնչում գտեք այն խոսքերը, որոնք անհրաժեշտ են ձեզ ամենօրյա կյանքում և կառչեք դրանցից: Այսպես կդառնաք հավատքի մարդ: Այն ժամանակ կկարողանաք ապրել Սուրբ Հոգով լի կյանք, քայլել Աստծո հետ և հաղթել աշխարհի խավարի տիրակալների դեմ պատերազմը: 
Դուք միգուցե մի քիչ շփոթվեք, որովհետև լսեցիք, որ պետք է հնազանդվել աշխարհի օրենքներին, բայց հիմա ասում եմ, որ պետք է պայքարեք աշխարհի խավարի տիրակալների դեմ: Հռոմեական կայսրության ժամանակ հռոմեական կայսրն իրեն անվանում էր աստված, իսկ հռոմեական օրենքը պահանջում էր, որ բոլորը հնազանդվեին նրան որպես աստծո: Բայց սա մի բան էր, որ քրիստոնյաները չպետք է անեին, որովհետև դա դեմ էր Աստծո խոսքին: Եվ քրիստոնյաներն այդ ժամանակ չունեին այլ ընտրություն, քան հակառակվել հռոմեական կայսրին, որը մարդկանց ստիպում էր երկրպագել իրեն որպես Աստված: 
Սատանայի դեմ պատերազմը հաղթելու համար մենք պետք է հավատանք և կառչենք Աստծո խոսքից: Եթե ապրենք Աստծո խոսքի համեմատ, կստանանք Նրա օրհնությունները և կհաղթենք սատանային: Նույնիսկ եթե մենք փրկված ենք, կպարտվենք սատանայի դեմ պատերազմում, եթե չկառչենք Աստծո խոսքից: Աստված զգուշացնում է. «Ձեր ոսոխ թշնամին` սատանան` գոռոզ առյուծի պես ման է գալիս և որոնում է թե որին կուլ տա» (1 Պետրոս 5:8): Ով որ չի հավատում Աստծո խոսքին, հեշտությամբ դառնում է սատանայի զոհը: 
Նույնիսկ Հիսուսը չէր կարողանա հաղթել սատանային, եթե չունենար Աստծո խոսքը: «Գրված է` Ոչ միայն հացով կապրի մարդ, այլ ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից» (Մաթևոս 4:4): Նա վռնդեց սատանային հավատալով Աստծո խոսքին: Իսկ մե՞նք: Մենք ունենք իմաստության պակաս և չենք համեմատվում Հիսուսի հետ: Դրա համար մենք պետք է հավատանք և որքան հնարավոր է ամուր կառչենք Աստծո խոսքից: 
Մենք չպետք է պարզապես ասենք. «Այդ խոսքերը ճիշտ են, բայց ես չեմ կարող բացարձակապես դրանց հավատալ»: Մենք պետք է կառչենք խոսքից: «Հավատում եմ, որ ամեն բան կլինի այնպես, ինչպես գրված է»: Սա է ճիշտ հավատքը, որը թույլ է տալիս հագնել Աստծո սպառազինությունը: Ովքեր որ ասում են. «Ամեն բան կլինի այնպես, ինչպես որ Աստված է ասել», կլինեն օրհնված: Եթե մեկը կառչում է Աստծո խոսքից և հենվում դրա վրա, դեպքերը դեպի լավը կգնան իր հավատքի համեմատ: Նույնիսկ եթե սատանան փորձում է գայթակղել մեզ, նա կհեռանա մեզանից, եթե ասենք. «Ես հավատում եմ Աստծո խոսքին, և գիտեմ, որ այդ խոսքը ճշմարիտ պատասխանն է»: Այսպես կարելի է հաղթել սատանային:
 
 
Մենք պետք է կառչենք Աստծո խոսքից
 
«Սրա համար Աստծո սպառազինությունն առեք, որ կարող լինեք հակառակ կենալ չարության օրումը, և ամենը կատարելով հաստատ կանգնել. Արդ հաստատ կանգնեցեք ձեր մեջքերը ճշմարտությամբ գոտևորված, և արդարության զրահը հագած, Եվ ձեր ոտները կոշիկ հագած խաղաղության ավետարանի պատրաստությունովը: Եվ ամենի վրա հավատքի վահանն առեք. որով կարող լինեք չարի ամեն կրակոտ նետերը հանգցնել: Եվ փրկության սաղավարտը առեք, և Հոգու սուրը` որ Աստծո խոսքն է» (Եփեսացիս 6:13-17): 
Այս հատվածում` «Արդ հաստատ կանգնեցեք ձեր մեջքերը ճշմարտությամբ գոտևորված», Աստծո խոսքը համեմատվում է գոտիի հետ, որ կապվում է մեջքին: Սա նշանակում է, որ մենք մեր միտքը կապելու ենք Աստծո խոսքով: Նա ասում է մեզ հետևել ճշմարտության խոսքին, որ կարողանանք մեկ լինել Աստծո կամքի հետ: Բայց այս գոտին ամուր կապելուց հետո, պետք է նաև ամուր կառչել Աստծո խոսքից: Երբ որ մեր միտքը միանում է Աստծո մտքին, բնականորեն սկսում ենք հավատալ և ասել. «Հավատում եմ, որ ամեն բան լավ կլինի: Համոզված եմ, որ ամեն բան կլինի այնպես, ինչպես Աստված է ասել»:
Հետո պետք է հագնենք արդարության զրահը: Մենք պետք է հագնենք ջրի և Հոգու ավետարանի զրահը, որն ասում է, որ Աստված փրկել է մեզ: Մենք պետք է կապենք ճշմարտության գոտին և հագնենք արդարության զրահը: Պետք է հագնենք թանկարժեք քարերով արդարության զրահը: Այն պետք է հագնենք` հավատալով, որ Աստված ներել է մեր բոլոր մեղքերը: Մենք պետք է ամբողջ սրտով հավատանք Աստծո խոսքին: Մենք պետք է նաև քարոզենք խաղաղություն տվող փրկության ավետարանը: 
Այս ամենը կրելուց հետո պետք է հագնենք խաղաղության ավետարանի պատրաստությունով և գնանք քարոզելու փրկության ավետարանը, որը բոլորին պարգևում է Աստծո խաղաղությունը: Եթե մենք ստացել ենք մեղքերի թողություն, ապա այդ հավատքը խոստովանում ենք բերանով, և ամեն անգամ, որ հայտնի է դառնում մեր մեղքը կամ չարը, մենք պետք է դրանք մաքրենք այն ճշմարտության վրա կենտրոնանալով, որ Աստված արդեն ներել է մեր բոլոր մեղքերը: Այդ ամենը Նա արել է Հիսուս Քրիստոսի մկրտության և Խաչի վրա Նրա թափած արյան միջոցով: Մենք պետք է ապրենք փառավորյալ կյանք` շնորհակալ լինելով Աստծուց: Մենք պետք է քարոզենք ջրի և Հոգու ավետարանը, որը խաղաղություն է տալիս բոլոր նրանց, ովքեր դեռ չեն ազատվել իրենց մեղքերից: 
Եվ ամենից շատ պետք է սատանայի դեմ դուրս գանք հավատքի վահանով: Երբ սատանան հարձակվում է, մենք պետք է նրա դեմ դուրս գանք մի ձեռքում հավատքի վահանը, իսկ մյուսում` ճշմարտության խոսքը: 
Հետո հագնելու ենք փրկության սաղավարտը: Մենք պետք է ընդունենք փրկության խոսքը, ասելով. «Ես ազատվել եմ իմ բոլոր մեղքերից ջրի և Հոգու ավետարանի միջոցով: Աստված ներել է իմ բոլոր մեղքերը»: Մենք պետք է մեր սրտում ընդունենք ճշմարտությունը: Մենք պետք է Աստծո խոսքը, փրկության սաղավարտը և Հոգու սուրը դարձնենք մեր զենքը սատանայի դեմ: 
Եթե սատանան հարձակվի մեզ վրա, մենք պետք է հանենք սուրը և հարվածենք նրան: «Աստված է այդպես ասում, ես էլ հավատում եմ, որ պետք է այդպես անել»: Մենք կարող ենք սատանայից ազատվել Աստծո խոսքին հավատալու միջոցով: Եթե հավատում ենք Աստծո խոսքին և օգտագործենք հոգևոր սուրը, սատանան կփախչի գոռալով. «Ինչ ցավում է...»: Մենք կարող ենք հեռացնել սատանայի ցանկացած հարձակում պարզապես հավատալով Աստծո խոսքին:
Դուք պետք է ունենաք նման հոգևոր կյանք և վկայեք.«Իմ մարմինը հեռու է կատարելությունից, բայց ես Աստծո մարդն եմ, որը ստացել է փրկություն: Ես ապրում եմ հավատքով` կառչելով Աստծո խոսքից»: Եթե մենք ունենանք նման հավատք, կկարողանանք ճշմարտության սրի միջոցով մեզանից հեռացնել սատանայի ցանկացած հարձակում: Սատանան նույնիսկ աչքը չի թարթի, եթե մենք որպես զենք օգտագործենք միայն աշխարհիկ բառեր: Հետևաբար նրա հետ պետք է կռվել ասելով. «Ահա, թե ինչ է ասում Աստված»: Եվ սատանան այդ ժամանակ կնահանջի Աստծո խոսքի հեղիանակությունը տեսնելով: 
Եթե ուզում ենք ապրել Սուրբ Հոգով լեցուն կյանք, պետք է աղոթենք, որ եկեղեցին, բոլոր սրբերն ու Աստծո ծառաները նվիրվեն ավետարանի քարոզչությանը: Այսպիսի աղոթք ասելով` «Թույլ տուր համարձակորեն հռչակեմ ավետարանի գաղտնիքները», մենք կապրենք ավետարանին ծառայելու վրա կենտրոնացած կյանքը: Սա է Սուրբ Հոգով լեցուն կյանքը: Եվ այսպիսի կյանքը ամենակարևոր կյանքն է բոլոր սրբերի համար: Եթե ուզում ենք դառնալ ճշմարիտ սրբեր, պետք է ունենանք Սուրբ Հոգով լեցուն կյանք: Այսպիսի կյանքը պարտադիր է բոլոր սրբերի համար, ինչպես որ բոլորի համար կարևոր է մեղքերից թողություն ստանալը: Սա է Աստծո պատվերը: 
Ովքեր որ փրկվել են իրենց մեղքերից, բայց չգիտեն ինչպես վարել արդար կյանք, պետք է հիշեն, որ իրենց անհրաժեշտ է Սուրբ Հոգով լեցուն կյանք: Ահա, թե ինչ է ուզում Աստված: Սրբերը պետք է ապրեն Սուրբ Հոգով լեցուն կյանքը, որն Աստծո պատվերն է: Սուրբ Հոգով լեցուն կյանքը դրդում է սրբերին քարոզել ավետարանն իրենց բարի գործերով: Նրանք սիրում են ավետարանը քարոզելը, Աստծուն աղոթելը և հավատում են Աստծո խոսքին: Մենք պետք է հագնենք փրկության սաղավարտը և արդարության զրահը, որ սատանային հեռացնենք մեզանից, ասելով. «Ես բոլորովին արդարացած եմ»: 
Քանի դեռ սրբերն ունեն Սուրբ Հոգի, գնում են Հոգով և կարող են ստանալ Սուրբ Հոգու զորությունը: Նրանք Աստծո օրհնությամբ կատարում են Նրա գործը, որը վաստակել են հավատքով լի աղոթքներով: Եվ պետք է գնան Հոգով, մինչև որ հաղթեն սատանային և հպարտորեն կանգնեն Աստծո առաջ: Մարդիկ, որոնք կարող են հագնել Աստծո սպառազինությունը վերստին ծնված քրիստոնյաներն են, որոնք կարող են ապրել Սուրբ Հոգով լի կյանքը: 
«Որովհետև մեր պատերազմը արյունի և մարմնի հետ չէ, այլ իշխանությունների և պետությունների հետ, այս աշխարհի խավարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ, որ երկնավորների մեջ են» (Եփեսացիս 6:12): Վերստին ծնվածների պատերազմը արյունի և մարմնի դեմ չէ: Սակայն նրանք, որ ունեն Սուրբ Հոգի, դեմ են այս աշխարհի խավարի աշխարհակալներին և չար հոգիներին, ինչպես նաև նրանց, որոնք հակառակվում են մեր հավատքի կյանքին, չեն ծառայում ավետարանին և խանգարում են մեզ: 
Երբ մենք գնում ենք պատերազմելու հոգևոր դաշտում Տիրոջ ավետարանի համար, պետք է հագնենք Հոգու զրահը: Եթե այդ պատերազմի համար հագնենք հասարակ հագուստ, ապա շատ արագ կվիրավորվենք: Հետևաբար պետք է հագնել Աստծո սպառազինությունը: Մեզ նաև պետք է սուր, վահան և սաղավարտ: Պատերազմը հաղթելու համար, մենք պետք է կատարելապես պատրաստ լինենք դրան: Մենք պետք է հագնենք զրահը, գոտին կապենք մեր մեջքին և հագնենք մեր կոշիկները: Հետո սրի և երկու ձեռքերում վահանների միջոցով պետք է հաղթենք մեր թշնամուն: Սա է Սուրբ Հոգով լեցուն կյանքը: 
 
 
Մենք պետք է պահենք հիանալի ավետարանը
 
Պողոս առաքյալն ասում է. «Այն բարի ավանդը պահիր Սուրբ Հոգովը, որ բնակված է մեզանում» (2 Տիմոթեոս 1:14): Ո՞րն է բարի ավանդը: Դա ջրի և Հոգու ավետարանն է, որը փրկեց մեզ մեր բոլոր մեղքերից: Տիտոս 3:5. «Իր ողորմության համեմատ փրկեց մեզ մյուս անգամ ծնվելու ավազանովը, և Սուրբ Հոգու նորոգությունովը»: Մեր Տերը մաքրեց մեր գործած բոլոր մեղքերը, մահացավ Խաչի վրա և հարություն առավ: Մենք պետք է պահենք այս հիանալի ավետարանը: Մենք պետք է հագնենք փրկության սաղավարտը, արդարության զրահը և կապենք ճշմարտության գոտին: Մենք պետք է հավատանք ջրի և Հոգու ավետարանին: 
Այսպես զինվելուց հետո մենք պարտավոր ենք հաղթելու պատերազմը սատանայի դեմ: Միայն այդպես կարող ենք հասնել հաղթանակի և այն կիսվել մյուս արդարների հետ: Մենք պետք է հոգևոր բազում հաղթանակներ տոնենք սատանայի դեմ և վերցնենք նրա բոլոր ավարը, մինչև որ մտնենք Տիրոջ Արքայությունը, որը մեր իրական ժառանգությունն է: Որքան շատ հաղթանակներ տանենք մեր թշնամու հանդեպ, այնքան հեշտ կլինի հաջորդ կռիվները: Մենք պետք է բոլորս աղոթենք Նրա Թագավորության բարգավաճման և ծաղկման համար: Եվ այդ ժամանակ կստանանք Սուրբ Հոգով լի կյանք: 
Մենք չպետք է բավարարվենք միայն մեղքերի թողություն ստանալով, այլ պետք է ապրենք Սուրբ Հոգով լեցուն կյանք: Իսկ մեր բարի գործերի և ավետարանի համար պետք է հավատանք Աստծո խոսքին: Մենք պետք է առաջնորդվենք Սուրբ Հոգով և ապրենք` պահելով Աստծո խոսքը: Մենք նաև պետք է հավատանք այդ խոսքին, որպեսզի չպարտվենք սատանայի դեմ պատերազմում:
Հասկանո՞ւմ եք ինձ: Միայն այդ ժամանակ կկարողանանք ունենալ Սուրբ Հոգով լեցուն կյանք: Հուսով եմ, որ դուք նաև կծառայեք ջրի և Հոգու ավետարանին` կախված լինելով և հավատալով Աստծո խոսքին: Եկեք բոլորս բաժին ունենանք սատանայից հոգիներ փրկելու գործում: Մենք կարող ենք ունենալ Սուրբ Հոգով լի կյանք մինչև այն օրը, երբ նորից կգա Տերը: Սուրբ Հոգու լիությունը ստանալը Աստծո երկրորդ պատվերն է: Շնորհակալ ենք Նրանից: Մենք կարող ենք ստանալ Սուրբ Հոգի, եթե մեր սրտի մեղքերը ներված են: Իսկ եթե չենք ստացել Սուրբ Հոգի, նաև չենք կարողանա ապրել Սուրբ Հոգով լի կյանքը: Ես շնորհակալ եմ Աստծուց, որ մեզ թույլ է տվել ունենալ Սուրբ Հոգով լի կյանք: 
Հավատո՞ւմ եք, որ կարող եք ստանալ Սուրբ Հոգի: Ովքեր որ ստացել են մեղքերի թողություն, նաև ստացել են Սուրբ Հոգու լիությունը: Իսկ ովքեր որ չեն մաքրել իրենց մեղքերը, դեռ չեն ստացել Սուրբ Հոգի: Ովքեր որ չգիտեն կամ չեն հավատում ջրի և Հոգու ավետարանին, չունեն Սուրբ Հոգի: Աշխարհի բոլոր մարդիկ կընկնեն դժոխք, եթե չստանան Սուրբ Հոգի: 
Քանի որ մենք չունենք մեր սրտում մեղքեր, ապա այնտեղ բնակվում է Սուրբ Հոգին: Իսկ քանի որ Սուրբ Հոգին է բնակվում այնտեղ, մենք կարող ենք ապրել Սուրբ Հոգով լի կյանք: Մենք, որ ունենք Սուրբ Հոգի, պետք է հնազանդվենք Հոգու ցանկությանը, որպեսզի ստանանք Հոգու լիությունը: Եվ որքան շատ հնազանդվենք Հոգու ցանկությանը, այնքան մեծ կլինի մեր հավատքը, նմանվելով կատարելապես զինված զինվորի: Բայց եթե չհնազանդվենք Հոգուն, նույնը կլինի, ինչ զինվորի վրայից հանել նրա բոլոր սպառազինությունը: 
Եկեք աճենք Սուրբ Հոգու խոսքերի միջոցով և դառնանք հավատքի մարդ: Երբ որ լսում ենք Սուրբ Հոգու խոսքերը, մեր հավատքն աճում է, որովհետև Աստված ասում է. «Ուրեմն հավատքը լսելուցն է, և լսելը` Աստծո խոսքիցը» (Հռոմեացիս 10:17): Դրա համար, նույնիսկ եթե սատանան հարձակվի մեզ վրա, մենք պաշտպանված կլինենք այս խոսքերի հավատքով: Սատանան չի կարող հարձակվել նրանց վրա, ովքեր սպառազինված են հավատքի վահանով` հավատալով ջրի և Հոգու ավետարանին: Հավատքով լի մարդիկ կարող են ետ մղել սատանայի հարձակումներն իրենց հավատքով: 
Եկեք հավատքով ապրենք Սուրբ Հոգով լի կյանք: Սուրբ Հոգով լի կյանքը, դա հավատքով ջրի և Հոգու ավետարանն աշխարհով մեկ քարոզելու կյանքն է: Այսպիսին է Սուրբ Հոգով լի կյանքը: