• All e-books and audiobooks on The New Life Mission website are free
  • Explore multilingual sermons in global languages
  • Two new revised editions in English have been released
  • Check out our website translated into 27 languages
Search

Sermons

Թեմա 8: Սուրբ Հոգի

[8-14] Ո՞րն է Ճշմարիտ Ապաշխարությունը, Որը Պարգևում է Սուրբ Հոգի (Գործք Առաքելոց 2:38)

2021.04.02 180
Ո՞րն է Ճշմարիտ Ապաշխարությունը, Որը Պարգևում է Սուրբ Հոգի(Գործք Առաքելոց 2:38)
«Պետրոսն էլ նրանց ասեց. Ապաշխարեցեք` և ձեզանից ամեն մեկը թող մկրտվի Հիսուս Քրիստոսի անունովը` մեղքերի թողության համար, և Սուրբ Հոգու պարգևը կընդունեք»:
 
 
Ո՞րն է ճշմարիտ ապաշխարությունը Սուրբ Հոգի ստանալու համար
Ջրի և Հոգու ավետարանին վերադառնալը և հավատալը Հիսուսի մկրտությանն ու Խաչի արյանը

Աստվածաշունչը Գործք Առաքելոց գրքի 2 գլխում ասում է, որ Պետրոսի քարոզը հալեցրեց շատերի սրտի սառույցը, և շատերն այդ օրը ապաշխարեցին իրենց մեղքերից: Նրանք ցնցված էին և դիմեցին առաքյալներին. «Ի՞նչ անենք»: Պետրոսն էլ պատասխանում է. «Ապաշխարեցեք` և ձեզանից ամեն մեկը թող մկրտվի Հիսուս Քրիստոսի անունովը` մեղքերի թողության համար, և Սուրբ Հոգու պարգևը կընդունեք» (Գործք Առաքելոց 2:38): 
Պետրոսի պատգամը պարզորեն ցույց է տալիս, որ ջրի և Հոգու հիանալի ավետարանին հավատալը անհրաժեշտ է Սուրբ Հոգի ստանալու համար, ինչպես նաև այն ցույց է տալիս, թե ինչ է ճշմարիտ ապաշխարությունը: Մենք պետք է գիտենանք, որ կարող ենք մեղքերի թողության հետ ստանալ Սուրբ Հոգի` Սուրբ գիրքը լավ ուսումնասիրելով և հավատալով ջրի և Հոգու հիանալի ավետարանին: 
Առաջին բանը, որ մեզ պետք է Սուրբ Հոգի ստանալու համար, դա աստվածաշնչյան ապաշխարությանը հավատալն է: Սակայն մենք պետք է զգույշ լինենք, որ այս ապաշխարությունը չշփոթենք զղջումի հետ: Այստեղ ապաշխարությունը նշանակում է հավատք Հիսուս Քրիստոսի հանդեպ: Մենք կարող ենք տեսնել Աստվածաշնչում, որ մարդիկ արդեն զղջացել են Հիսուսին խաչելու համար: Նրանք զղջումով հարցնում էին Պետրոս առաքյալին, թե ինչ պետք է անեն և ընդունում էին իրենց մեղքերը, նախքան Պետրոսը կկանչեր ապաշխարության: Այստեղից կարելի է եզրակացնել, որ Պետրոսի ասած ապաշխարությունը մեղքերի զղջումը կամ ընդունումը չէր, այլ Հիսուս Քրիստոսին սրտում որպես Փրկիչ ընդունելն էր և Իր տված հիանալի ավետարանին հավատալը: Սա է ապաշխարության ճշմարիտ իմաստը:
Հիսուս Քրիստոսի սերը եկավ մեզ նախքան մեր սրտերում կզղջայինք մեր մեղքերի համար: Սա նշանակում է, որ Հիսուսը վերցրեց մեր բոլոր մեղքերը Հորդանան գետում Հովհաննեսի կողմից մկրտվելու ժամանակ, մահացավ Խաչի վրա, և նորից հարություն առավ: Այսպես Նա մաքրեց մեր բոլոր մեղքերն ու անօրենությունները: 
Ճշմարիտ ապաշխարությունը նշանակում է հավատալ այս ճշմարտությանը: Մի՞թե կարծում եք, որ մեր մեղքերը հավիտյան կանհետանան միայն նրա համար, որ զղջանք դրանց համար և ներողություն խնդրենք: Սա չէ ճշմարիտ ապաշխարությունը: Ճշմարիտ ապաշխարությունը նշանակում է ստանալ մեղքերի թողություն հավատալով Հիսուսի մկրտության և արյան հիանալի ավետարանին: Աստվածաշունչն ասում է, որ մենք կարող ենք ստանալ մեղքերի թողություն ապաշխարության միջոցով: Նմանապես մենք պետք է հավատանք Հիսուսի մկրտության և արյան հիանալի ավետարանին, որպեսզի ստանանք մեղքերի բացարձակ թողություն: 
Պետրոս առաքյալը մկրտում էր «Հիսուս Քրիստոսի անունով» բոլոր նրանց, ովքեր հավատում են Հիսուսին: Հիսուսը մկրտվեց, որ Իր վրա վերցներ ամբողջ մարդկության մեղքը: Նրա մկրտությունը և Խաչի մահը լրացրեց հիանալի ավետարանը, որի միջոցով հավատացյալները ստանում են Սուրբ Հոգի (Մաթևոս 3:15-17): Մարդկությունը կարող է սրբանալ` հավատալով Հիսուսի մկրտությանը և Խաչի արյանը: Կարճ ասած, ովքեր որ հավատալով ավետարանին ստացան մեղքերի թողություն, ստացան Սուրբ Հոգի: 
 
 

Կարելի՞ է արդյոք աղոթքի միջոցով ստանալ Սուրբ Հոգի 

 
Մարդիկ չեն կարող եռանդուն աղոթքների միջոցով ստանալ մեղքերի թողություն և Սուրբ Հոգի: Սուրբ Հոգի ստանալու համար անհրաժեշտ է հավատալ հիանալի ավետարանին, որն իրականացավ Հիսուսի մկրտության և արյան միջոցով: Աստծո Սուրբ Հոգին տրվում է նրանց, որոնց մեղքերը բոլորովին մաքրված են: 
Ավետարանին հավատալը նշանակում է ընդունել Հիսուս Քրիստոսին որպես ճշմարիտ Փրկիչ: Գործք Առաքելոց 2:38. «Ապաշխարեցեք` և ձեզանից ամեն մեկը թող մկրտվի Հիսուս Քրիստոսի անունովը` մեղքերի թողության համար, և Սուրբ Հոգու պարգևը կընդունեք»: Պետրոս առաքյալն ասում է, որ Սուրբ Հոգու լիությունը տրվում է նրանց, ովքեր ստացել են մեղքերի թողություն ճշմարիտ ապաշխարությանը հավատալու միջոցով: Մեղքերի թողութուն և Սուրբ Հոգի ստանալը անքակտելիորեն կապված են միմյանց հետ: 
Աստվածաշունչն ասում է. «Ապաշխարեցեք` և ձեզանից ամեն մեկը թող մկրտվի Հիսուս Քրիստոսի անունովը` մեղքերի թողության համար, և Սուրբ Հոգու պարգևը կընդունեք» (Գործք Առաքելոց 2:38): 
Սուրբ Հոգի կարելի է ստանալ, եթե մարդու սիրտը սրբացված է և չունի մեղքեր: Դրա համար մենք պետք է հավատանք այն ավետարանին, որը տվել է Հիսուս Քրիստոսը: Մենք պետք է սրբանանք մեղքերի թողություն ստանալուց հետո` հավատալով հիանալի ավետարանին, որն ասում է, որ աշխարհի բոլոր մեղքերը մաքրվեցին Հիսուս Քրիստոսի մկրտության ժամանակ: Միայն այդ ժամանակ կարող ենք ստանալ Սուրբ Հոգի: Աստծո կամքն է, որ Սուրբ Հոգին բնակվի մարդկանց սրտերում: «Որովհետև սա է Աստծո կամքը` ձեր սրբությունը» (1 Թեսաղոնիկեցիս 4:3): 
Ճշմարիտ ներումը չի տրվում մարդկային ջանքերի, զոհաբերությունների կամ բարի գործերի միջոցով, այլ Աստծո` Սուրբ Երրորդության, հիանալի ավետարանին հավատալով, որն իրականացավ Հովհաննես Մկրտչի միջոցով: Աստված` Սուրբ Երրորդությունը, պարգևում է Սուրբ Հոգի նրանց, ովքեր ստացել են մեղքերի թողություն հիանալի ավետարանին հավատալու շնորհիվ: 
Մարդկանց մի խումբ մինչև սրտի խորքը խոցվեց, երբ Պենտեկոստեի Օրը լսեցին Պետրոս առաքյալի պատգամը: Նրանք գոռում էին` «Ի՞նչ անենք» (Գործք Առաքելոց 2:37): Սա ցույց է տալիս, որ նրանք փոխել էին իրենց միտքը և հիմա հավատում էին Հիսուսին որպես իրենց Փրկիչը: Նրանք ստացան մեղքերի թողություն` Պետրոսի քարոզած ճշմարիտ ապաշխարությանը հավատալու շնորհիվ: Մեղքերի թողություն տրվել է բոլոր մարդկանց Հիսուսի մկրտության և Խաչի մահվան արյան հիանալի ավետարանի հավատքով:
Հիսուսի մկրտության նպատակն այն էր, որ Նա կարողանար վերցնել աշխարհի բոլոր մեղքերը: Սրան հավատալն ամենակարևոր պայմանն է Սուրբ Հոգի ստանալու համար: Աստված Սուրբ Հոգի պարգևում է նրանց, ովքեր հավատում են ճշմարտության ավետարանին, որը հիմնված է Հիսուսի մկրտության վրա: «Եվ մկրտվելուց հետո շուտով Հիսուսը դուրս եկավ ջրիցը, և ահա երկինքը բացվեցավ նրա համար, և նա տեսավ Աստծո Հոգին, որ վայր էր իջնում աղավնու պես և գալիս նրա վրա» (Մաթևոս 3:16): Պենտեկոստեի Օրը Սուրբ Հոգու գալն ուներ հատուկ նշանակություն, կապված առաքյալների հավատքի հետ հիանալի ավետարանի հանդեպ. Հիսուսի մկրտությունը, Խաչի մահը և հարությունը: 
Գործք Առաքելոցն ասում է, որ մարդիկ մկրտվում էին Հիսուսի անունով և ստանում էին Սուրբ Հոգի: Մենք պետք է հավատանք, որ Սուրբ Հոգի ստանալն Աստծուց հատուկ պարգև է: Սուրբ Հոգի ստանալու համար պետք է ստանանք մեղքերի թողություն Հիսուսի մկրտությանը և Խաչի մահվանը հավատալու միջոցով: 
Գործք Առաքելոցի համաձայն բոլոր նրանք, որոնք լսեցին Պետրոսի պատգամը, որտեղ ասում է. «Ազատվեցեք այս թյուր ազգիցը» (Գործք Առաքելոց 2:40), հետևում էին նրա խորհրդին և մկրտվում էին: Աստվածաշնչից սովորում ենք, որ վաղ եկեղեցու ժամանակներում առաքյալները ստանում էին Սուրբ Հոգի Հիսուս Քրիստոսի մկրտությանը և Խաչի արյանը հավատալու հիման վրա: Սա Սուրբ Հոգի ստանալու հիմնական պայմանն է: Հիսուսի մկրտությանը և Խաչի արյանը հավատալը անհրաժեշտ պայման է նրանց համար, ովքեր ձգտում են ստանալ մեղքերի թողություն: 
 
 

Հավատք, որը ճշմարիտ ապաշխարության միջոցով տալիս է Սուրբ Հոգի

 
Գործք Առաքելոց 3:19. «Ուրեմն զղջացեք և ետ դարձեք, որ ձեր մեղքերը ջնջվին. Որ Տիրոջ երեսիցը հանգստանալու ժամանակները գան»: Ինչպե՞ս պետք է հասկանանք զղջումը: Եկեք նորից մտածենք սրա մասին:
Աստվածաշնչում ապաշխարությունը նշանակում է վերադառնալ փրկության հավատքին: Այն օրերին, մարդիկ իրենց պահում էին, ինչպես ուզում էին և երկրպագում էին Աստծո ստեղծած բաները: Բայց երբ որ հասկացան, որ Հիսուս Քրիստոսը փրկել է նրանց իրենց մեղքերից ջրի և Իր արյան միջոցով, ետ դարձան իրենց գործերից: Սա է աստվածաշնչյան ապաշխարությունը: Ճշմարիտ ապաշխարությունը, դա ջրի և Հոգու հիանալի ավետարանին վերադառնալն է: 
Ո՞րն է ճշմարիտ ապաշխարությունը Սուրբ Հոգի ստանալու համար: Դա Հիսուսի մկրտությանը և Նրա արյանը հավատալն է: «Որ Տիրոջ երեսիցը հանգստանալու ժամանակները գան»: Եթե մարդիկ ունենան այսպիսի հավատք, ապա կստանան մեղքերի թողություն և Սուրբ Հոգի: Քանի որ Հիսուսն Իր մկրտության և Խաչի արյան միջոցով սրբացրեց աշխարհի բոլոր մեղավորներին, մենք պետք է հավատանք այս հիանալի ավետարանին, ստանանք փրկություն և Սուրբ Հոգի: 
Հիսուսին հավատալու և Սուրբ Հոգի ստանալու համար պետք է մեղքերը փոխանցել Հիսուսին` Նրա մկրտությանը և Խաչի մահվանը հավատալու միջոցով: Մենք պետք է հավատանք, որ Հիսուսը վերցրել է մեր բոլոր մեղքերը և մահացել Խաչի վրա, որպեսզի կրի այդ մեղքերի պատիժը: Սա է ճիշտ հավատքը և ճշմարիտ ապաշխարությունը, որը տալիս է հնարավորություն ստանալու Սուրբ Հոգի: 
Սուրբ Հոգին գալիս է նրանց, ովքեր ստացել են մեղքերի թողություն: Ինչո՞ւ է Աստված Սուրբ Հոգի պարգևում նրանց, ովքեր ստացել են մեղքերի թողություն: Որովհետև Սուրբ Հոգին լինելով սուրբ` ուզում է բնակվել նրանց մեջ և կնքել նրանց որպես Աստծո զավակներ: 
Սուրբ Հոգին Աստված է: Հայրը, Որդին և Սուրբ Հոգին մեկ Աստված է: Նրանք երեք անձնավորություններ են, բայց մի Աստված նրանց համար, ովքեր հավատում են Հիսուսին: Հայր Աստվածն ուներ ծրագիր, որ փրկեր մեզ մեր բոլոր մեղքերից, իսկ Որդի Աստվածը` Հիսուսը, եկավ այս աշխարհ, մկրտվեց Հովհաննեսի կողմից, որ վերցներ աշխարհի բոլոր մեղքերը, մահացավ Խաչի վրա, նորից հարություն առավ երրորդ օրը և համբարձվեց երկինք: Սուրբ Հոգին առաջնորդում է մեզ դեպի այս հիանալի ավետարանը, որը վկայում է Հիսուսի մկրտության և Խաչի արյան մասին: 
Աստված կնքում է նրանց, ովքեր ստացան փրկություն Սուրբ Հոգու միջոցով: Տերը Սուրբ Հոգի է պարգևում նրանց, ովքեր հավատում են այն ավետարանին, որ Հիսուսը վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը: Աստված տալիս է նրանց Սուրբ Հոգի որպես երդում, որ նրանք կնքվել են լինելու Իր համար զավակներ: Սուրբ Հոգին մեղքերից փրկություն ստանալու վերջնական ապացույցն է նրանց համար, ովքեր հավատում են հիանալի ավետարանին:
Ովքեր որ ունեն Սուրբ Հոգի, Աստծո զավակներ են: Ովքեր որ ստացել են Սուրբ Հոգի, միշտ զգում են նորոգություն: Նրանք վստահորեն հավատում են Աստծո խոսքին, Հիսուսի մկրտությանը և Խաչի արյանը: Նրանք իսկապես երջանիկ են: Ովքեր որ ապաշխարում են ճիշտ ձևով, ազատվում են իրենց սրտի մեղքերից և ստանում են Սուրբ Հոգի: 
Աստվածաշունչն ասում է, որ կա ապաշխարություն, որի միջոցով կարելի է ստանալ մեղքերի թողություն: Դուք ունեցե՞լ եք այսպիսի ապաշխարություն: Եթե ապաշխարեք և ընդունեք ճիշտ հավատք, դուք նույնպես կկարողանաք ստանալ հիանալի ավետարանը: Խորհուրդ եմ տալիս ձեզ ապաշխարել ձեր մեղքերի համար և ստանալ Սուրբ Հոգի: Դուք պատրա՞ստ եք ապաշխարել և հիանալի ավետարանին հավատալու միջոցով ստանալ Սուրբ Հոգի: