• All e-books and audiobooks on The New Life Mission website are free
  • Explore multilingual sermons in global languages
  • Two new revised editions in English have been released
  • Check out our website translated into 27 languages
Search

Sermons

Թեմա 8: Սուրբ Հոգի

[8-16] Սուրբ Հոգի Ունեցողների Առաքելությունը (Եսայիա 61:1-11)

2021.04.02 195
Սուրբ Հոգի Կարելի է Ստանալ Միայն Ճշմարտությունը Գիտենալով(Եսայիա 61:1-11)
«Տեր Եհովայի Հոգին ինձ վրա է, ըստ որում Տերը օծել է ինձ. նա ուղարկել է ինձ աղքատներին ավետիք տալու, կոտրած սիրտ ունեցողներին բժշկելու, գերիներին ազատություն հրատարակելու և կապեալներին` արձակում. Տիրոջ համար հրատարակելու ընդունելի տարին, և վրեժխնդրության օրը` մեր Աստծո համար. բոլոր սգավորներին մխիթարելու համար. Սիոնի սգավորների համար որոշելու, որ նրանց փառք տրվի մոխրի տեղ, ուրախության յուղ` սուգի տեղ, գովության պատմուճան` հանգած սրտի տեղ. և նրանց պիտի կոչեն արդարության բևեկնիներ, որ Տերը տնկել է իր փառավորության համար: Եվ նրանք պիտի շինեն այն ավերակները որ ի վաղուց կան, առաջի փլատակները պիտի կանգնեցնեն, և պիտի նորոգեն ավերման քաղաքները, դարե ցդար ամայի մնացած տեղերը: Եվ օտարակաները պիտի կանգնեն և ձեր հոտերը հովվեն. և օտարների որդիքը ձեր երկրագործներն ու այգեգործները պիտի լինեն: Եվ դուք պիտի Տիրոջ քահանաները կոչվիք, «Մեր Աստծո պաշտոնյաներ» են ասելու ձեզ. ազգերի հարստությունը պիտի ուտեք, և նրանց փառքովը պանծաք: Ձեր ամոթի փոխարեն կրկնապատիկ ուրախություն, և անարգանքի փոխարեն պիտի ցնծան իրանց բաժնի վրա, սրա համար կրկնապատիկը պիտի ժառանգեն իրանց երկրումը, հավիտենական ուրախություն են ունենալու նրանք: Որովհետև ես Տերս սիրում եմ իրավունքը, ատում եմ անիրավությունն և հափշտակությունը, և պիտի տամ նրանց գործքերի վարձքը հավատարմությունով, և նրանց հետ հավիտենական ուխտ պիտի դնեմ: Եվ պիտի ճանաչվին ազգերի մեջ նրանց սերունդը, և նրանց զավակունքը ժողովուրդների մեջ. բոլոր նրանց տեսնողները պիտի գիտենան թե նրանք Տիրոջ օրհնած սերունդն են: Ես ուրախությամբ պիտի ուրախանամ Տերովը, իմ անձը պիտի խնդա իմ Աստծովը. որովհետև նա ինձ փրկության հանդերձներ հագցրեց, արդարության պատմուճանը գցեց ինձ վրա. ինչպես մի փեսա, որ դնում է իր խույրը, և մի հարսի պես` որ զարդարվում է իր զարդերովը: Որովհետև ինչպես որ երկիրը բուսցնում է իր տունկը, և ինչպես որ պարտեզը ծլիլ է տալիս իր մեջ սերմվածը, այնպես էլ մեր Տեր Եհովան բուսցնելու է արդարությունը և օրհնաբանությունը բոլոր ազգերի առաջին»: 
 
 
Ո՞րն է Սուրբ Հոգի ունեցողների առաքելությունը
Ջրի և Հոգու ավետարանն աշխարհի բոլոր մարդկանց քարոզելը

Ի՞նչ պետք է անի Սուրբ Հոգի ստացած անձնավորությունը: Նա պետք է քարոզի ջրի և Հոգու ավետարանը բոլոր մարդկանց: Աստված ջրից և Հոգուց վերստին ծնվելու հիանալի ավետարանը վստահեց Սուրբ Հոգի ունեցողներին: Որոնց մեղքերը, որ ներվեց Աստծո առաջ, ստացան Սուրբ Հոգի: Եվ իրենց կարծիքով, ինչո՞ւ Աստված պարգևեց նրանց Սուրբ Հոգու պարգևը: 
Սուրբ Հոգի տալով Աստված նրանց տալիս է բացարձակ երաշխիք, որ նրանք արդեն Իր զավակներն են: Նա նաև ցանկանում է օգնել նրանց հաղթահարելու սատանային: Ովքեր որ ստացան մեղքերի թողություն և Սուրբ Հոգի, Նա պատվիրում է կատարել հետևյալը․
 
 

Նա պատվիրում է քարոզել Բարի լուրը աղքատներին

 
Ո՞րն է բարի լուրն աղքատի համար: Դա ջրի և Հոգու ավետարանն է: Աստված կարգադրեց բոլոր Սուրբ Հոգի ունեցողներին քարոզել հիանալի ավետարանն աղքատներին: Ովքեր որ ստացան Սուրբ Հոգի, ունեն երկինք գնալու հույս և երբեք չեն բավարարվելու երկրային բարիքներով: 
Աստված աղքատներին պարգևեց ջրի և Հոգու ավետարանը և ներեց նրանց մեղքերը: Ապա Նա պարգևեց նրանց Սուրբ Հոգի և թույլ տվեց մտնել երկնային արքայություն: Աստված արդարներին կարգադրել է ջրի և Հոգու ավետարանը տանել աղքատներին: Բացի այդ Նա պահանջում է տարածել Աստծո և Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը: Սուրբ Հոգի ստանալու պաճառն այն է, որ քարոզենք հիանալի լուրը աշխարհի բոլոր աղքատներին: 
 
 

Նա ուղարկում է մեզ բժշկելու սրտով կոտրվածներին

 
Ինչպե՞ս է Տերը բժշկում մեր մտքերը: Սրտով կոտրվածներին Նա բժշկում է ջրի և Հոգու ավետարանով: Կան շատ մարդիկ, որոնք հուսահատված են, նրանց համար կյանքը չունի արժեք, իսկ արդարությունը կործանված է: Իրենց մեղքերի պատճառով իրենց կյանքը դարձել է ցավերով լի: Ժամանակ առ ժամանակ նրանք նույնիսկ կասկածում են իրենց գոյության վրա: Բոլորն են ուզում ապրել գեղեցիկ կյանքով և վայելել մարմնի ու հոգու ծաղկմամբ, բայց դա այնքան էլ հեշտ չէ, ինչպես որ երբ մեկը կուտակում է որոշ բարիք և գողության պատճառով կորցնում է ամեն բան: 
Նմանապես, ովքեր որ իրենց սրտում ունեն մեղքեր, շարունակաբար կողոպտվում է նրանց արդարությունը և ի վերջո ընկնելու են դժոխք: Ահա, թե ինչու Տերը ցավալով հուսահատվածների համար, պատվիրում է մեզ քարոզել հիանալի ավետարանը նրանց: Ի՞նչ բառերով է Տերը բժշկում նրանց: Նա բժշկում է ջրի և Հոգու հիանալի ավետարանով: Նա բժշկում է սրտով կոտրվածներին և տալիս նրանց հավիտենական կյանք: 
 
 

Նա մեղքի գերիներին հրապարակում է ազատություն

 
Նա ազատություն է տալիս գերիներին: Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ Աստված ազատեց աշխարհի բոլոր մեղքերը: Նա այս ծառայությունը տվել է նրանց, ովքեր ստացել են Սուրբ Հոգի և ովքեր կարող են ազատել մյուսներին իրենց մեղքերից: 
Մարդն ունի մարմին և հոգի: Եվ նրա մարմինն ու հոգին եղել են մեղքի և օրենքի անեծքի տակ: Մարդը չի կարող ապրել առանց մեղքին գերի լինելու, անկախ այն հանգամանքի նա հավատում է Աստծուն, թե ոչ: Մեղքով ծնված մարդը չի կարող մեղք չգործել: Դրա համար մարդու ճակատագիրն է ամբողջ կյանքում մնալ մեղքին գերի: Նա ապրում է այսպես և վերջում կործանվում դրա պատճառով: 
Ահա, թե ինչու մարդն ապրում է այս անխուսափելի կյանքը` ցավալով իր անկարողության համար, որի հետևանքով հասել է այս վիճակին: Աստված ուղարկում է Սուրբ Հոգի նրանց, ովքեր չեն կարող մեղք չգործել և գնում են դեպի մահ, որպեսզի նրանք կարողանան քարոզել հիանալի ավետարանը մեղքի գերիներին և բանտարկյալներին ազատել իրենց մեղքի գերությունից:
 
 
Նա մխիթարում է սգավորներին
 
Ի՞նչ տվեց Աստված սգավորներին: Աստված տալով նրանց ներումի ավետարանը, մխիթարում է աշխարհի բոլոր մարդկանց, որոնք սգում ու լացում են: Նա ուղարկեց Հիսուս Քրիստոսին այս աշխարհ, որ Նա ներեր բոլորի մեղքերը: Եվ որպեսզի աշխարհի մեղքերը փոխանցվեին Հիսուսի վրա, Նա պետք է մկրտվեր Հովհաննեսի կողմից և մահանար Խաչի վրա: Ահա այսպես Աստված սրբացրեց մեզ մեր մեղքերից: Հետևաբար Աստված փրկեց մեզ աշխարհի բոլոր մեղքերից: 
Մեր Տերը մխիթարում է բոլոր սգավորներին` նրանց տեղեկացնելով ջրի և Հոգու հիանալի ավետարանի մասին: Այսպիսով Նա օրհնում է նրանց, որ դժվարություններ էին կրում սխալ հավատքի պատճառով: Նա առաջնորդում է միայն Սուրբ Հոգի ունեցողներին քարոզելու այս հիանալի ավետարանը, բժշկելու կոտրված սիրտ ունեցողներին և ազատելու մեղքի գերիներին: 
Այս աշխարհում մեր գոյության նպատակն այն է, որ ներվենք Աստծո կողմից և քարոզենք հիանալի ավետարանը նրանց, որ կախված են մեղքից և իրենց մեղքերից ազատվելու մխիթարության կարիքն ունեն: Աստված ասում է, որ չնայած մեր կյանքը կարճ է, բայց այն անիմաստ չէ: Դրա ապացույցն այն է, որ Աստված պատրաստել է մեղքերի թողություն և հիանալի օրհնություն մարդկության համար: 
Մեր Տերը նաև փառքի պսակով է օծում բոլոր սգավորներին: Սա նշանակում է, որ մեղավորների մեղքերը ներված են Հիսուսի մկրտության շնորհիվ, և նրանք արդեն կարող են գնալ Երկնային Թագավորություն: Եթե մեկի մեղքերը ներված են, նա ստանում է մտքի նորոգություն և ուրախանում է այս հիանալի օրհնության համար: Մեր Տերն օծում է նրան փառքով: Նա տվեց մեղավորներին ջրի և Հոգու ավետարանը և դրան հավատացողներին դարձրեց Իր զավակները: Ովքեր որ հավատում են այս հիանալի ավետարանին, տխրության փոխարեն, ուրախանում են: 
Ինչպես որ բոլոր մարդիկ ծնվում և մահանում են լացով, ուրախությունը ժամանակավոր է, և նրանց միտքը հիմնականում լի է տխրությամբ: Սակայն Աստված հանդիպեց նրանց և թույլ տվեց, որ վերստին ծնվեն նոր հույսով և ուրախությամբ: Ովքեր որ վերստին ծնված են հիանալի ավետարանի հավատքով, ապրում են նոր կյանքով և նոր գործով: Ավելին, նրանք կարող են կատարել Աստծո տված պարտականությունը, այսինքն` աշխարհի մեղավորներին քարոզել ջրի և Հոգու ավետարանը, հանել նրանց սրտի կսկիծը և օգնել, որ վայելեն ուրախություն և երջանկություն:
Ովքեր որ ստացել են մեղքերի թողություն, փառավորում են Աստծուն: Նա արդարներին պատվիրել է քարոզել հիանալի ավետարանը: Նա պատվիրել է քարոզել Իր մասին, Իր տված ավետարանի մասին և Երկնային Արքայության մասին: Մենք կարող ենք տեսնել Աստծո փառքը ներում ստացած հավատացյալների մեջ: Ովքեր որ մինչև Սուրբ Հոգի ստանալը տառապում էին, հիմա ուրախանում են, ովքեր որ կապված էին մեղքին, հիմա վայելում են ազատության բերկրանքը, ովքեր որ ապրում էին անմիտ կյանք, հիմա ապրում են արդար կյանք: Այս ամենը ցույց է տալիս Աստծո փառքը: Աստված արդարների մեջ տեսնում է նրանց, ովքեր կարող են նորոգել քանդվածը, կանգնեցնել կոտրվածը և շինել քանդված քաղաքները: 
Իրականում, ջրի և Հոգու այս հիանալի ավետարանը քարոզվում էր առաքյալների կողմից վաղ եկեղեցու ժամանակներում: Հիսուսն ուղարկվեց այս աշխարհ մոտ 2000 տարի առաջ: Ջրի և Հոգու հիանալի ավետարանը քարոզվեց մինչև 300 թվականը: Արդարների կողմից քարոզվող ավետարանը նույն Սուրբ Հոգու ավետարանն է, որը քարոզում էին Հիսուսի առաքյալներն այն ժամանակներում: Բայց 4-րդ դարի սկզբերին, երբ Հռոմեական Կայսրությունը կրոնական ազատություն տվեց, իսկ քրիստոնեությունը դարձավ պետական կրոն, Հիսուսի մկրտության ավետարանը սկսեց չքարոզվել և շուտով անհետացավ: Դրանից հետո, քրիստոնեության հաստատման և բարգավաճման հետ, կամաց-կամաց պակասեցին նաև այն մարդիկ, որոնք քարոզում էին ճշմարիտ ավետարանը: 
Ինչո՞ւ փոխվեց նրանց հավատքը, ովքեր հավատում և քարոզում էին ճշմարիտ քրիստոնեությունը և ավետարանը: Հռոմեական Կայսրությունում քրիստոնեության պետականացման հետ, քրիստոնյաներն ազատվեցին որոշ սահմանափակումներից և ստացան այն նույն արտոնությունները, ինչ որ ունեին Հռոմի քաղաքացիները: Այդ ժամանակ քրիստոնյաներն արդեն կարող էին ամուսնանալ հռոմեական արիստոկրատների հետ, ինչպես նաև զբաղեցնել պետական պաշտոններ: Այս արտոնությունների պատճառով նրանց հավատքը հարության հավատքից դարձավ մի հասարակ կրոն: Այդ օրվանից սկսած ջրի և Հոգու հիանալի ավետարանն անհետացավ, և փոխարենը զարգացավ աշխարհիկ դարձած տկարացող քրիստոնեությունը: 
Աստված Իր անխուսափելի վերադարձին պատվիրում է մեզ քարոզել ջրի և Հոգու հիանալի ավետարանը, որը երկար ժամանակ մատնված է եղել մոռացության, որը կարող է մարդկությունը փրկել մեղքերից: Նա վերակենդանացնելու է ջրի և Հոգու հիանալի ավետարանը, որը քարոզում էին առաքյալները: Առաքյալները քարոզում էին Հիսուսի մկրտության և Խաչի արյան հիանալի ավետարանը: Նա անվանում է մեզ քանդված քաղաքը նորոգողներ: Նա պահանջում է, որ մենք սովորենք և հավատանք ջրի և Հոգու հիանալի ավետարանին` դարձնելով մեզ Իր խաղողի այգու այգեգործները:
Աստված մեզ է հանձնել այն նույն առաքելությունը, ինչը տվել էր առաքյալներին: Նա ուզում է, որ ես և դուք քարոզենք ջրի և Հոգու սկզբնական ավետարանը: «Տեր Եհովայի Հոգին ինձ վրա է, ըստ որում Տերը օծել է ինձ. նա ուղարկել է ինձ աղքատներին ավետիք տալու»: Աստված բոլոր Սուրբ Հոգի ունեցողներին ստիպեց քարոզել ավետարանը և մեզ տվեց Սուրբ Հոգի: 
Աստված մեզ թագադրում է ծաղիկներով` հեռացնելով բոլոր տխրությունը և հագցնելով փառաբանության հագուստը: Ովքեր որ իրենց սրտում ունեն Սուրբ Հոգի, ցանում են հիանալի ավետարանի սերմերը, որ մյուսներն էլ ընդունեն Աստծուն: Ապա նրանք նաև կընդունեն Տիրոջ կողմից տրված ավետարանը, կներվեն և վերջապես կստանան Սուրբ Հոգի: 
Մենք դարձել ենք Աստծո աշխատողները: Դուք և ես օրհնվել ենք Երկնային Արքայության օրհնությամբ: Սակայն, Աստված կուրացրեց նրանց, որ չունեն Սուրբ Հոգի, որպեսզի չկարողանան գիտենալ, տեսնել կամ հասկանալ այս հիանալի ավետարանը: Նրանք կարող են մարդկանց տանել դեպի Հիսուսը, բայց ոչ դեպի Սուրբ Հոգի ստանալը: 
Տերը հետևյալն արեց նրանց միջոցով, ովքեր ունեն Սուրբ Հոգի: Նա պատվիրեց նրանց քարոզել հիանալի ավետիքը աղքատներին և ջրի և Հոգու ավետարանի միջոցով բժշկել սրտով կոտրվածներին: Նա նաև մեղքի գերիներին ծանոթացրեց փրկության ազատության ճշմարտության հետ և ջրի և Հոգու ավետարանի միջոցով մխիթարեց բոլոր սգավորներին: Նա ազատագրեց մեղքի գերության մեջ գտնվողներին, նրանց տվեց ուրախություն, հույս և համբարձվեց Երկինք: 
Հետևաբար Սուրբ Հոգին, որ գտնվում է մեր մեջ, մեզ հանձնարարում է քարոզել ջրի և Հոգու ավետարանը բոլոր մարդկանց: Հիսուս Քրիստոսը մեղքերի թողություն ստացած և Սուրբ Հոգի ընդունած հավատացյալներին ասում է փրկել բոլոր մեղավորներին իրենց մեղքերից: Տերը Սուրբ Հոգի ունեցողներին զորացնում է, որպեսզի իրականացնեն Իր ծրագիրը: Բոլոր արդարները պետք է կատարեն Նրա գործը: Մենք Նրա գործակիցներն ենք, Նրա խաղողի այգու այգեգործները, Աստծո եկեղեցին: Մենք Նրա ծառաներն ենք: Աստված տվել է մեզ այս զարմանալի օրհնությունը:
Մենք գիտակցում ենք մեր տկարությունը, երբ նայում ենք մեր մարմնին, բայց հենց որ Աստված գործում է մեր մեջ, հավատում ենք Նրան և հավատքով դառնում Նրա ծառաները: Հավատում ենք, որ Աստված մեր միջոցով անելու է ավելի մեծ գործեր և տարածելու Իր իշխանությունը: 
Աստված որոշել է քանդված քաղաքներում վերականգնել ավետարանի փլված ամրոցը: Նա խոստացավ, որ նորից կանգնեցնելու է նախկին պարիսպները և նորոգելու է քանդված քաղաքները: Ես հավատում եմ, որ աշխարհով մեկ կրկին լինելու է ավետարանի արթնություն: 
Բայց սա իմ կամքը չէ: Ես հավատում եմ սրան, քանի որ Աստված է այդպես կամենում: Մեր Տերը Սուրբ Հոգի ունեցողներին հանձնարարում է աշխարհով մեկ քարոզել այս հիանալի ավետարանը: Նա ուղարկեց Իր որդուն այս աշխարհ և իրականացրեց ավետարանը, և ես հավատում եմ, որ Նա Իր կամքը նորից իրականացնում է նրանց միջոցով, որոնք ունեն Սուրբ Հոգու լիությունն իրենց սրտերում: Ովքեր որ հավատում են այս հիանալի ավետարանին, տեսնելու են Աստծո փառքը: Ալելուիա: