• All e-books and audiobooks on The New Life Mission website are free
  • Explore multilingual sermons in global languages
  • Two new revised editions in English have been released
  • Check out our website translated into 27 languages
Search

Sermons

Թեմա 8: Սուրբ Հոգի

[8-19] Հիանալի Ավետարան, Որ Պատռեց Խորանի Վարագույրը (Մաթևոս 27:45-54)

2021.04.02 228
Հիանալի Ավետարան, Որ Պատռեց Խորանի Վարագույրը(Մաթևոս 27:45-54)
«Եվ ժամը վեցիցը խավար եղավ բոլոր երկրի վրա մինչև ինը ժամը: Եվ ժամը իննի դեմ, Հիսուսը մեծ ձայնով աղաղակեց և ասեց. Էլի Էլի լամա սաբաքթանի. այսինքն, Իմ Աստված` իմ Աստված, ինչո՞ւ թողեցիր ինձ: Այնտեղ կանգնածներից ոմանք էլ երբ որ լսեցին, ասում էին, թե Եղիային է կանչում դա: Եվ շուտով նրանցից մեկը վազեց` մի սպունգ առավ քացախով լցրեց, եղեգի վրա անցրեց` և նրան տվավ, որ խմե. Եվ մյուսներն ասում էին, թող տեսնենք, թե Եղիան կգա դրան փրկե: Հիսուսը դարձյալ մեծ ձայնով կանչեց` և արձակեց հոգին: Եվ ահա տաճարի վարագույրն երկու ճղվեցավ վերևիցը մինչև ցածը, և երկիրը շարժվեց. և քարերը պատռվեցան. և գերեզմանները բացվեցան. և շատ սուրբ ննջեցյալների մարմիններ հարություն առան. Եվ գերեզմաններից դուրս գալով, նրա հարությունից հետո, սուրբ քաղաքը մտան, և շատերին երևեցան: Բայց հարյուրապետը և նրանք, որ նրա հետ Հիսուսին պահում էին, երբ որ երկրաշարժը և այն եղածները տեսան, շատ վախեցան և ասեցին. Ճշմարիտ որ սա Աստծո Որդի էր»:
 
 
Ինչո՞ւ պատռվեց խորանի վարագույրը, երբ Հիսուսն ավանդեց Իր Հոգին Խաչի վրա
Որովհետև Աստծո Թագավորությունը բացվում էր նրանց առաջ, ովքեր հավատում են Նրա մկրտությանն ու խաչելությանը

Այս հիանալի ավետարանի ճշմարտությունը հասկանալու համար նախ և առաջ պետք է գիտենալ և հասկանալ Հին Կտակարանի զոհաբերության համակարգը, որն իրականցվում էր մարդկանց մեղքերը ներելու համար: Պետք է գիտենաք և հավատաք հետևյալ ճշմարտությանը:
Հին Կտակարանում, Ղևտացիների 16 գլխում նկարագրված քավության զոհաբերության համաձայն քահանան իր ձեռքերը դնում էր կենդանի նոխազի վրա և դրան փոխանցում Իսրայել ազգի ամբողջ տարին գործած մեղքերը: Ապա Իսրայել ժողովրդի անունից այդ կենդանին մորթվում էր, և արյունը քահանան քսում էր քավության վրա, որը գտնվում էր Ուխտի Տապանակի վրա: Այսպես Իսրայելացիները ստանում էին մեղքերի թողություն: Նմանապես միայն նրանք, ովքեր հավատում էին ձեռքերը դնելու միջոցով մեղքերի քավությանը, արյանը և Աստծո խոսքին, կարող էին մտնել սրբարան: 
Քահանաները միշտ մտնում էին խորանի միայն առաջին սենյակը, որտեղ իրականացվում էր ծեսը: Բայց երկրորդ մասը, Սրբության Սրբոցը, մի վայր էր, որտեղ կարող էր մտնել միայն բարձրյալ քահանան տարին մեկ անգամ և անպայման կենդանու արյունով, որն ինքը մատուցում էր նախ իր և հետո մարդկանց մեղքերի համար (Եբրայեցիս 9:6-7): Այսպես նույնիսկ բարձրյալ քահանան չէր կարող մտնել Սրբության Սրբոցն առանց զոհաբերության արյան, որը պատրաստված էր ձեռքերը գլխին դնելու միջոցով: 
 
 

Ինչպես ասում է Նոր Կտակարանը, Հիսուս Քրիստոսը զոհաբերվեց մեզ համար 

 
Նոր Կտակարանն ասում է, որ Աստծո Թագավորություն կարելի է մտնել Հիսուսի մկրտությանը և արյանը հավատալով: Ե՞րբ պատռվեց Աստծո Տաճարի խորանի վարագույրը: Այն ժամանակ, երբ Հիսուսը խաչվեց` աշխարհ գալուց և Հովհաննեսի կողմից մկրտվելուց հետո: 
Ո՞րն էր պատճառն այս ամենի: Հիսուսն աշխարհ եկավ որպես զոհ, որպես Աստծո Գառ, որ Հովհաննեսի կողմից մկրտվելով վերցրեց աշխարհի մեղքը և Իր խաչելությամբ մաքրեց մարդկանց իրենց բոլոր մեղքերից: Վարագույրի պատռվելը խորհրդանշում էր, որ մարդկանց բոլոր մեղքերը, որոնք բաժանում էին մարդկանց Աստծուց, ներվեցին Իր մկրտության և արյան միջոցով: 
Հիսուսը քանդեց բոլոր պատնեշները` վճարելով մեղքի պարտքը, որը մահն է: Հիսուսը մկրտվեց և խաչվեց, որ վերցներ աշխարհի բոլոր մեղքերն Իր վրա: Սա էր պատճառը, որ տաճարի վարագույրը վերևից ներքև պատռվեց: Ինչպես որ քահանաներն էին մտնում խորան հավատալով ձեռնադրման ծեսին, այնպես էլ մենք հիմա Հիսուսի մկրտության և արյան հավատքի շնորհիվ կարող ենք մտնել Երկնային Արքայություն: 
Երբ Հիսուսը խաչվեց, բարձր աղաղակեց. «Էլի Էլի լամա սաբաքթանի. այսինքն, Իմ Աստված` իմ Աստված, ինչո՞ւ թողեցիր ինձ» (Մաթևոս 27:46): Եվ երբ որ արդեն մահանում էր, ասեց. «Կատարված է» (Հովահաննու 19:30): Հիսուսը որոշ ժամանակով լքվեց Հոր կողմից, որովհետև Իր մկրտության միջոցով վերցրել էր աշխարհի բոլոր մեղքերը: 
Նա մահացավ` մարդկանց պարգևելով հավիտենական կյանք: Հիսուսի մկրտության և Խաչի մահվան արդյունքում բոլոր Նրան հավատացողները փրկվեցին: Քանի որ մենք բոլորս ի ծնե մեղավորներ ենք, Հիսուսի մկրտությունը վերցրեց բոլոր այդ մեղքերը: 
Երկնային Թագավորության դռները ամուր փակված էին մեր առաջ, մինչև որ Հիսուսը մաքրեց մեր բոլոր մեղքերը: Երբ Հիսուսը մկրտվեց Հովհաննեսի կողմից և մահացավ Խաչի վրա, տաճարի վարագույրը պատռվեց վերևից ներքև, որ բոլոր նրանք, ովքեր հավատում են հիանալի ավետարանին, կարողանան մտնել Աստծո երկնային Տաճար: 
Ես շնորհակալ եմ Տիրոջից այն բանի համար, որ Աստված ինձ տվել է հավատք ջրի և Հոգու ավետարանի հանդեպ, քանի որ հիմա կարող եմ մտնել Երկնային Արքայություն` հավատալով Հիսուսի տված հիանալի ավետարանին, որն իրականացավ Նրա մկրտության և արյան շնորհիվ: Ես չէի կարող փրկություն ձեռք բերել իմ ջանքերով կամ ուժով:
Այն օրհնությունը, որը տանում է դեպի Երկնային Արքայություն, հնարավոր չէ ստանալ պարզապես աղոթքների և նվիրաբերությունների միջոցով: Մեղքերից կարելի է ազատվել միայն հավատալով Հիսուսի մկրտությանն ու Խաչին թափած արյանը: Երկնային Արքայություն կարելի է մտնել միայն հավատալով հիանալի ավետարանին: Հիսուսն է դրախտի դուռը: Ովքեր որ հավատում են Հիսուսին, ուրիշին հավատալու կարիք չունեն: Երկինք կարելի է գնալ ոչ թե որպես նվիրաբերությունների կամ մարդկային ջանքերի փոխհատուցում, այլ միայն հավատալով Հորդանան գետում Հիսուսի մկրտության և Խաչի վրա թափած Նրա արյան ավետարանին: 
Հավատալով ջրին (Հիսուսի մկրտությունը Հորդանան գետում) և Նրա արյանը (Խաչի վրա) կկարողանաք մտնել Երկնային Արքայություն: Ով որ դեռ մեղքեր ունի իր սրտում, չնայած որ հավատում է Հիսուսին, անպայման պետք է հավատա այս մեկ բանին` ջրի և Հոգու ավետարանին: «Եվ ճշմարտությունը կճանաչեք, և ճշմարտությունը կազատե ձեզ» (Հովհաննու 8:32): 
Մենք չգիտենք, թե երբ ենք մահանալու, բայց Հիսուսը լավ գիտի: Քանի որ Նա տեղյակ է մեր մեղավոր էությունից, մոտ երկու հազար տարի առաջ մաքրեց մեր բոլոր մեղքերն Իր մկրտության և Խաչի արյան գնով: 
 
 

Պետք է հավատանք այս հիանալի ավետարանին, որը պատռեց տաճարի վարագույրը 

 
Փրկիչը ծնվեց կույսից, որ փրկեր մարդկությունը մեղքի գերությունից: Երեսուն տարեկան հասակում Հորդանան գտում Իր մկրտության միջոցով Հիսուսը վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը: Մարդկության բոլոր մեղքերը, որոնք արդյունք են տկարության և անօրենության, ներվեցին Հիսուսի շնորհիվ: Նրա մկրտությունը և արյունը հավիտենական բանալիներն են մարդկային փրկության համար: Հիսուսը մկրտվեց և Խաչի վրա արյուն թափեց և հիմա բոլոր նրանք, ովքեր հավատում են այս ավետարանին, կարող են մտնել Երկնային Թագավորություն: 
Տաճարի վարագույրը պատռվեց, երբ որ Հիսուսն Իր Հոգին ավանդեց Խաչի վրա: Ինչպե՞ս կարող էր վարագույրը պատռվել: Պատճառն այն է, որ մենք ստացանք փրկություն Նրա հիանալի ավետարանի շնորհիվ: 
Հին Կտակարանում տեսնում ենք Իսրայելի խորանի մասին: Այնտեղ էր գտնվում ողջակիզման սեղանը և մաքրության ավազանը: Լվացարանին հաջորդում էր խորանը, իսկ խորանի մեջ, վարագույրից այն կողմ գտնվում էր տապանակը: Այս տապանակը խորհրդանշում էր Աստծո ներկայությունը: Իսկ վարագույրն այնքան ամուր էր հյուսված, որ եթե չորս ձիեր այն քաշեին տարբեր ուղությամբ, չէր պատռվի: Նույնիսկ, երբ Սողոմոն թագավորը խորանը փոխարինեց տաճարով, հիմնական ոճը չփոխվեց, և վարագույրը նորից բաժանում էր Սրբության Սրբոցը խորանի մյուս բաժիններից: Սակայն, այն Հիսուսի խաչելության ժամանակ բաժանվեց երկու մասի: Սա վկայում էր, թե որքան հիանալի և կատարյալ է այն ավետարանը, որն իրականացավ Հիսուսի մկրտության և արյան միջոցով:
Աստված օրհնեց բոլոր մարդկանց մեղքերի ներումով և հավիտենական կյանքով` ողջունելով նրանց հիանալի ավետարանով: Հիսուսը, որպես մեղքերի զոհաբերություն, վճարեց մեղքի դիմաց Իր մկրտության և մահի միջոցով: Աստվածաշունչն ասում է. «Մեղքի վարձը մահն է» (Հռոմեացիս 6:23): Ինչպես որ Հին Կտակարանում մարդիկ կարող էին մտնել Աստծո Տաճարը մեղքերի զոհաբերության և թողություն ստանալու միջոցով, այնպես էլ մենք կարող ենք մոտենալ Աստծուն մեր զոհաբերությամբ, որը Հիսուս Քրիստոսն էր, և ստանալ հանցանքների ներում: Սա է ճշմարտությունը: «Մեղքի վարձքը մահն է», բառերը ցույց են տալիս, թե որքան կատարյալ և հիանալի է այս ավետարանը: 
Երկնքի ճանապարհը հիանալի ավետարանին հավատալու միջոցով է: Վարագույրի պատռվելը ցույց տվեց, որ Երկինքը բաց է մարդկանց համար: Երբ մենք ճանաչում և հավատում ենք այս ավետարանին, ասելով. «Իմ Հիսուս վերցրու իմ մեղքերը: Հիսուսը վճարեց մեր մեղքերի պարտքը Խաչի վրա», Երկնքի դռները բացվում են մեր առաջ: Երկինքը հիմա բաց է նրանց համար, ովքեր ստացել են մեղքերի թողություն՝ հավատալով Հիսուսի մկրտության և արյան ավետարանին: Հիսուսի արյունը փրկեց մեղավորներին մահից, իսկ Նրա մկրտությունը միջոց էր, որ մարդկանց մեղքերը փոխանցվեին Նրան: 
Երկիրը ցնցվեց և ժայռերը բացվեցին, երբ մեր Տերը խաչվեց և ավանդեց Իր Հոգին: Եվ այն ժամանակ Նրա արյունը թափվեց ու հոսեց դեպի ներքև: Երբ Հիսուսը մահացավ Խաչի վրա, մարդկանց բոլոր մեղքերը մաքրվեցին, հիանալի ավետարանը իրականացավ և բոլոր հավատացյալները կարողացան մտնել Երկնային Արքայություն: Սա վերստին ծնվելու ճշմարտությունն է: 
Շատ գիտնականներ կան, որոնք բազմաթիվ հետազոտություններ են արել, որպեզի ապացուցեն, որ Հիսուսը որպես իրական անձ գոյություն չի ունեցել: Բայց նրանք չեն կարող պնդել իրենց հիպոթեզները բազմաթիվ պատմական ապացույցներին հակառակ: Այդ ընթացքում շատերը վերջ տվեցին անիմաստ չարչարանքներին և սկսեցին հավատալ Հիսուսի մկրտության և արյան ավետարանին: Նրանք հասկացան, որ Հիսուսի գոյության ապացույցը շատ ծանրակշիռ է և դժվար է դրան հակառակվելը: Նրանք ընդունեցին Հիսուսին որպես Փրկիչ, երբ ճանաչեցին և հավատացին այս հիանալի ավետարանին, այսինքն, Նրա ծնունդին, մկրտությանը, մահին, հարությանը, համբարձվելուն և Երկրորդ Գալստյանը: 
Մենք Հիսուսի մկրտությանը վկա չենք եղել: Մեր աչքերը չեն տեսել, թե ինչ է տեղի ունեցել մոտ 2000 տարի առաջ: Բայց գրվածի համաձայն, ամեն ցանկացող կարող է մտերմանալ այս հիանալի ավետարանի հետ: Հիսուսն Իր մկրտության և արյան միջոցով քանդեց մեղքի պատճառով Աստծո և մարդու միջև ստեղծված պատնեշը, և Աստծո Թագավորությունը առանձնացնող վարագույրը պատռվեց վերևից ներքև: 
Հիմա ով որ հավատում է այս հիանալի ավետարանին, որն իրականացավ Հիսուսի մկրտության և արյան միջոցով, կարող է մտնել Աստծո Թագավորություն: Դուք հավատո՞ւմ եք այն փաստին, որ Հիսուսի մկրտությունը և արյունը, այսինքն այս հիանալի ավետարանը, Երկնքի բանալին է: 
Ես էլ մի ժամանակ մեղավոր էի, որ վստահում էի Հիսուսին որպես Փրկիչ, բայց տեղյակ չէի հիանալի ավետարանից: Սակայն մի օր Աստվածաշնչում կարդացի իմ հանդեպ Նրա անաչառ սիրո մասին: Ես իմացա, որ Նա մկրտվել է իմ համար, մահացել իմ համար Խաչ վրա և հարություն առել իմ համար: Հիսուսը փրկեց մեզ Հորդանան գետում մկրտվելու միջոցով, իսկ Իր խաչելությամբ վճարեց մեղքի պարտքը` ցույց տալով Իր անսահման սերը մարդկության հանդեպ: Մենք կարող ենք մտնել Երկնային Արքայություն այս հիանալի ավետարանի հավատքի շնորհիվ: 
Սա Աստծո մեծագույն արդարությունն է և դարաշրջան կերտող իրադարձություն: Նրա ամբողջ ծառայությունը` ծնունդը, մկրտությունը Հորդանան գետում, մահը Խաչի վրա և հարությունը, նրա համար էր, որ մեզ փրկեր մեր մեղքերից: Մենք նախասահմանված էինք կործանման համար, բայց Հիսուսը փրկեց մեր հոգիները հավիտենական կործանումից և մեզ պարգևեց հիանալի ավետարանը որպես Երկինք գնալու բանալի:
Սիրելի եղբայրներ, երբ Հիսուսը մահացավ Խաչի վրա, մի զինվոր խոցեց Նրա կողը և անմիջապես ջուր և արյուն դուրս ցայտեց: Սա հենց այսպես գրված է Աստվածաշնչում: Սա վկայում է այն ճշմարտությունը, որ Հիսուսի մկրտությունը և արյունը իսկապես հիանալի ավետարանն է: 
Հավատո՞ւմ եք, որ ձեր հավատքը Հիսուսի արյան հանդեպ բավական է մեղքերից բոլորովին ազատվելու համար: Մի՞թե Հիսուսի մկրտությունը ավելի քիչ կարևոր է կամ միայն պատահականություն է ձեր փրկության հարցում: Եթե հավատում եք սրան, ապա պետք է ապաշխարեք: Մենք արդեն պետք է հավատանք Հիսուսի մկրտության և արյան ավետարանին, ինչպես նաև ընդունենք սա որպես Աստծո ճշմարտություն: 
 
 

Ուզո՞ւմ եք մաքրվել ձեր բոլոր մեղքերից

 
Ինչպես որ պետք է վճարել պարտքի դիմաց, այնպես էլ պետք է հավատքի կյանքում վճարել Հիսուսի մկրտության և արյան ավետարանի հավատքով, որպեսզի ազատվենք մեր բոլոր մեղքերից: Մենք չպետք է անհավատության մեղքի մեջ ընկնենք` չհավատալով Հիսուսի մկրտությանը և արյանը: Չնայած որ անմիջապես չենք փոխանցում մեր մեղքերը Հիսուսին, բայց մեր միջև միջնորդը` Հովհաննես Մկրտիչը, կատարեց այդ հանձնարարությունը մեր համար: 
Երբ Հիսուսը մահացավ Խաչի վրա, Երուսաղեմում գերեզմաններ բացվեցին և երեք օր անց Նա հարություն առավ ու գնաց Գալիլեիա: Այս հրաշքը տեղի ունեցավ, բայց նույնիսկ այն ժամանակ շատերը չհավատացին սրան: 
Մեր Տերը պարգևեց մեզ Երկնային Արքայություն, արդարություն և մեղքերի թողություն: Մենք փրկվեցինք և վերստին ծնվեցինք, ոչ թե ֆիզիկական ուժով կամ կրոնական ջանքերով, այլ հիանալի ավետարանին հավատալու միջոցով: Այս ավետարանը հորինվածք չէ: Աշխարհի բոլոր մեղքերը փոխանցվեցին Հիսուսին, երբ Նա մկրտվում էր Հորդանան գետում: Նա չուներ մեղք, բայց մահացավ Խաչի վրա, որ քավություն տար մկրտության ժամանակ Իր վրա վերցրած աշխարհի մեղքերին: 
Երբ Հիսուսը մահացավ Խաչի վրա, երկիրը շարժվեց, իսկ ժայռերը քանդվեցին: Եվ հարյուրապետն ու նրա հետ մյուս զինվորներն այս բաները տեսան, շատ վախեցան, ասելով. «Ճշմարիտ որ սա Աստծո Որդի էր» (Մաթևոս 27:54): 
Հովսեփ Արիմաթացին մի հարուստ մարդ էր, որ Խաչից իջեցնել տվեց Հիսուսի մարմինը, այն փաթաթեց մաքուր կտավով և դրեց Իր գերեզմանում: Բարձրյալ քահանան և փարիսեցիները հրաման տվեցին, որ զինվորները հսկեն այդ գերեզմանը երեք օր: 
Բայց Հիսուսը հարություն առավ, որ նոր կյանք պարգևեր նրանց, ովքեր հավատում են հիանալի ավետարանին: Նա գնաց Գալիլեիա, որտեղ խոստացել էր հանդիպել Իր աշակերտներին: Այս բոլոր դեպքերը` Նրա ծնունդը, մկրտությունը, խաչելությունը, հարությունը, համբարձումը և Երկրորդ Գալուստը, նրանց համար էր, որոնք հավատալու են հիանալի ավետարանին: Ես նույնպես վկայում եմ, որ Հիսուսը կենդանի Աստծո Որդին է և իմ Փրկիչը: 
 
 
Ովքե՞ր են քարոզում ճշմարիտ ավետարանը 
 
Հիսուսի մկրտությանը և արյանը հավատացողները վկայում են, որ հիանալի ավետարանը ճշմարիտ է: Հիանալի ավետարանը տարածվում է այն մարդկանց վկայություններով, որոնք ստացել են մեղքերի թողություն և փրկություն: Երբ անձը հավատալով ավետարանին, ազատվում է իր մեղքերից, Աստծո Հոգին սկսում է կառավարել և նորոգել նրան: Աստծո հոգիներ շահող խոսքերը շարունակում են փոխել արդարին և տալ ամուր հավատք: Փոխարենը մարդը փառաբանում է Տիրոջը: Աստծո խոսքը բնակվում է մարդու սրտում, և որպես հետևանք, մարդը օր օրի զգում է իր մեջ սկսված նորոգությունը: Նման մարդուն տեսնելով, մյուսները վկայում են. «Նա իրոք փրկված անձ է դարձել: Նա դարձել է իսկական քրիստոնյա և Աստծո զավակ»:
Նույնիսկ սատանան ընդունում է և ենթարկվում այս հիանալի ավետարանին: «Ես պարտված եմ», -ասում է նա: «Եվ իրոք, որ աշխարհում այլևս չկա ոչ մի մեղք: Ոչ ոք այլևս չունի մեղք իր սրտում»: Դրա համար սատանան հիմա փորձում է գայթակղել մարդկանց մտքերը: Սատանայի գործն է խոչընդոտել մարդկանց ավետարանի փրկչական օրհնությունը ստանալը: 
Սատանան Հիսուսի հետ պատերազմում բացարձակապես պարտվեց: Նրան հաջողվեց խաչափայտին հանել Հիսուսին` կառավարելով այդ մարդկանց մտքերը: Բայց Հիսուսն արդեն Իր մկրտության միջոցով Իր վրա էր վերցրել մարդկության մեղքերը: Իսկ խաչելության միջոցով Հիսուսը վճարեց այդ մեղքերի դիմաց: Սրանով Նա բացարձակապես փրկեց բոլոր մեղավորներին, ովքեր հավատում են հիանալի ավետարանին: 
Սատանան չկարողացավ խանգարել Աստծուն փրկել մարդկանց իրենց մեղքերից: Հիսուսը Իր մկրտության և արյան գնով վճարեց մարդկության մեղքի պարտքը, որ իրականացնի հիանալի ավետարանը: Հիմա աշխարհն ազատված է բոլոր մեղքից: Հիսուսն Իր մկրտության միջոցով վերցրեց աշխարհի բոլոր մեղքը և Խաչի մահով վերջ դրեց աշխարհի մեղքին, ասելով. «Կատարված է» (Հովհաննու 19:30): Սատանան զրկվեց հիանալի ավետարանին հավատացող մարդկանց մեղադրելու զորությունից: Հիսուսը հաղթեց սատանային Իր ծնունդով, մկրտությամբ, խաչելությամբ և հարությամբ: 
Դուք դեռ ունե՞ք մեղքեր ձեր սրտում: Ոչ: Քրիստոնյան հավատալով ճշմարիտ ավետարանին, վստահությամբ կարող է ասել. «Ես այլևս մեղքեր չունեմ իմ սրտում»: Ով որ հավատում է Հիսուսի մկրտության և արյան ավետարանին, չունի ոչ մի կաթիլ մեղք իր սրտում: 
Հիմա հիանալի ավետարանը դրոշմված է մեր սրտում: Մենք հիմա առանց խղճի խայթի կարող ենք հպարտությամբ կանգնել Աստծո առաջ: Բոլորդ հավատո՞ւմ եք, որ Հիսուսը վերցրեց ձեր բոլոր մեղքերը Հորդանանում Իր մկրտության ժամանակ: Եթե, այո, ապա ձեր երախտագիտությունը և ուրախությունը Տիրոջմով կավելանա: Հիանալի ավետարանին հավատալով, մենք սրբվել ենք և ազատվել մեր բոլոր մեղքերից: Շնորհակալ ենք Տիրոջից: 
«Որ փրկեց մեզ խավարի իշխանությունիցը, և փոխադրեց մեզ իր սիրելի Որդու արքայության մեջ, Որի ձեռովն ունինք փրկություն նրա արյունովը` մեղքերի թողությունը» (Կողոսացիս 1:13-14): Ալելուիա, փառք Տիրոջը:
Հիսուսը հիանալի ավետարանի միջոցով բացեց փրկության դարպասները: Դուք նույնպես պետք է հիանալի ավետարանի զորությամբ քանդեք ձեր սրտի պատնեշը, ինչպես որ պատռվեց տաճարի խորանի վարագույրը: Հիանալի ավետարանը Աստված տվել է իմ և ձեր համար: Մենք կարող ենք մտնել Երկնային Արքայություն հավատալով այս ավետարանին, և սա բացարձակ ճշմարտություն է, որը թույլ է տալիս ստանալ Սուրբ Հոգի: