• All e-books and audiobooks on The New Life Mission website are free
  • Explore multilingual sermons in global languages
  • Two new revised editions in English have been released
  • Check out our website translated into 27 languages
Search

Sermons

Թեմա 8: Սուրբ Հոգի

[8-20] Ովքեր Որ Ունեն Սուրբ Հոգի, Մյուսներին Նույնպես Օգնում են Ստանալ Այն (Հովհաննու 20:21-23)

2021.04.02 181
Ովքեր Որ Ունեն Սուրբ Հոգի, Մյուսներին Նույնպես Օգնում են Ստանալ Այն(Հովհաննու 20:21-23)
«Հիսուսը դարձյալ ասեց նրանց. Խաղաղություն ձեզ, ինչպես իմ Հայրն ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում: Եվ սա ասելով փչեց նրանց վրա և ասեց. Առեք Սուրբ Հոգին: Որոնց մեղքը որ թողեք` թողնված կլինի նրանց. որոնցը որ պահեք` պահված կլինի»:
 
 
Ի՞նչ իշխանություն Աստված տվեց արդարներին
Նա տվեց մարդկանց մեղքերը ջրի և Հոգու ավետարանի միջոցով ներելու իշխանություն
 
Հովհաննու 20 գլուխը պարունակում է տեղեկություն Հիսուսի հարության վերաբերյալ: Մեր Տերը կրկին հարություն առավ մեռելներից և ասեց Իր աշակերտներին. «Առեք Սուրբ Հոգին»: Հիսուսի աշակերտները ստացան Սուրբ Հոգի որպես պարգև Աստծուց: Հիսուսը տվեց Սուրբ Հոգի և հավիտենական կյանք բոլոր նրանց, ովքեր հավատում են, որ Նրա մկրտությունը և արյունը մաքրել է իրենց բոլոր մեղքերը: Աստվածաշունչն ասում է, որ Հիսուսի մկրտությունը փրկության օրինակն է, որը նշանակում է, որ Նրա մկրտությունը փրկեց բոլոր մարդկանց իրենց մեղքերից (1 Պետրոս 3:21): 
 
 

Ինչո՞ւ մկրտվեց Հիսուսը 

 
Ինչո՞ւ մկրտվեց Հիսուսը Հովհաննեսի կողմից: Այս հարցի պատասխանը կարելի է հստակորեն տեսնել Մաթևոս 3:15-ում. «Որովհետև այսպես է վայելում մեզ, որ ամեն արդարություն կատարենք»: Այստեղ «այսպեսը» նշանակում է, որ Հիսուսն Իր մկրտությամբ վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը: Նրա մկրտությունն ուներ այն նույն ազդեցությունը, ինչ ուներ Հին Կտակարանում ձեռները կենդանու գլխին դնելը: Նրա մկրտության նպատակն այն էր, որ աշխարհի մեղքերը փոխանցվեին Իրեն: 
Ի՞նչ է նշանակում «ամեն արդարություն»: Ի՞նչ է նշանակում «վայելում»: «Ամեն արդարություն», նշանակում է, որ Հիսուսին վայելում էր Իր մկրտության միջոցով վերցնել աշխարհի բոլոր մեղքերը: Իսկ «վայելել», նշանակում է, որ այս ամենը ամենահարմար և ամենաարդար եղանակն էր Աստծո աչքին: 
Հիսուսն Իր մկրտության միջոցով վերցրեց մարդկության բոլոր մեղքերը և Իրեն հավատացողներին մաքրեց բոլոր սխալներից ու անօրենություններից: Հիսուսը մկրտվեց և խաչվեց մարդկանց մեղքերի համար: Սա մեղքերի թողության ավետարանն է: Աստծո արդարությունը մեղքի թողությունն է, որով մաքրված են բոլոր մեղավորները: 
Եթե մարդիկ ընդունեն Հիսուսի մկրտության խորհուրդն այնպես, ինչպես գրված է Մաթևոս 3:13-17-ում, կստանան մեղքերի թողություն և Սուրբ Հոգի: Ի՞նչ ծառայություն արեց Հիսուսն Իր հասարակական կյանքում. մկրտություն, խաչելություն և հարություն, որոնց միջոցով մենք կանգնեցինք արդար ճանապարհի վրա, որը տանում է փրկության: Այսպես Հիսուսը դարձավ բոլոր մեղավորների ճշմարիտ Փրկիչը: Նրա մկրտության և արյան ավետարանը փրկության ավետարանն է, որը մաքրեց մեր բոլոր մեղքերը: 
Մարդիկ կարող են ստանալ Սուրբ Հոգի միայն, եթե ճանաչեն և ընդունեն Հիսուսի մկրտության և արյան ավետարանը: Քանի որ Հիսուսի մկրտությունը վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը, մեր բոլոր մեղքերը փոխանցվեցին Նրան: Նրա մահը մեր մահն է, իսկ Նրա հարությունը` մեր հարությունը: Ուրեմն Հիսուսի մկրտությունը և արյունը մեղքերի թողության և Սուրբ Հոգի ստանալու ավետարանն է: 
Հուսով եմ, որ դուք հասկացաք Հիսուսի մկրտության իմաստը և հավատում եք այս ճշմարիտ ավետարանին: Հետևաբար ձեր մեղքերը կներվեն, իսկ դուք կստանաք Սուրբ Հոգի: Ինչո՞ւ մկրտվեց Հիսուս Քրիստոսը: Նա մկրտվեց, որ վերցներ աշխարհի բոլոր մեղքերը: «Որովհետև այսպես է վայելում մեզ, որ ամեն արդարություն կատարենք» (Մաթևոս 3:15): Ամեն, Ալելուիա: 
Այսօր ոմանք հավատում են, որ լեզուներով խոսելը Սուրբ Հոգի ստանալու նշանն է, բայց ճշմարիտ նշանը, դա հիանալի ավետարանին հավատալն է, որը դրոշմված է նրանց սրտերում, ովքեր ստանում են Սուրբ Հոգի: 
 
 

Տերն արդարներին տվեց մեղքերը ներելու իշխանություն 

 
Տերն Իր աշակերտներին տվեց մեղքերը ներելու իշխանություն, ասելով. «Որոնց մեղքը որ թողեք` թողնված կլինի նրանց. որոնցը որ պահեք` պահված կլինի» (Հովհաննու 20:23): Սա նշանակում է, որ բոլորի մեղքերը ներված են, ովքեր լսեցին և հավատացին Հիսուսի աշակերտների քարոզած ջրի և Հոգու ավետարանին: Բայց սա չի նշանակում, որ նրանք կարող են ներել ցանկացած մարդու մեղքեր, անկախ նրանց ջրի և Հոգու ավետարանի հանդեպ ունեցած հավատքի: 
Հիսուսի աշակերտներն ունեն մարդկանց մեղքերը ներելու իշխանություն ջրի և Հոգու ավետարանի միջոցով: Դրա համար, մենք պետք է հավատանք նրանց քարոզներին: Դուք պետք է հավատաք, որ Հիսուս Քրիստոսը տվել է ձեզ ջրի և Հոգու ավետարանը, որպեսզի մաքրի ձեր բոլոր մեղքերը: Եվ այդ ժամանակ դուք կկարողանաք ստանալ մեղքերի թողություն և Սուրբ Հոգի: Հիսուսը նաև տվել է իշխանություն փրկելու մարդկանց իրենց մեղքերից` քարոզելով ջրի և Հոգու ավետարանը: 
 
 
Աշխարհի իշխանի զորությունը
 
Որտեղ որ ապրում էի առաջ, մենք ստիպված էինք երթևեկել ոչ բարեկարգված փողոցներով, և մարդիկ երբեմն ստիպված էին իջնել և հրել ավտոբուսը, որ այն դուրս գար հերթական փոսից: Մի անգամ Կորեայի նախագահը այդ խալխլված ճանապարհով եկավ ջերմաէլեկտրոկայանի բացման արարողությանը: Մարդիկ լսելով այդ լուրը` մաքրում են այդ ճանապարը, իսկ եզրերին տնկում են ծառեր: Երբ գալիս է այդ օրը, մոտոցիկլետները գալիս են, որոնց հետևում է նախագահի մեքենան: Մարդիկ ողջունում են նախագահին ազգային դրոշներով: Ասում են, որ նախագահը ակնարկել է. «Այս ճանապարհը շատ անհարթ է և կարիք ունի նորոգման»: Մի քանի օր անց ճանապարհն ասֆալտապատում են:
Ի՞նչ տեղի ունեցավ: Նախագահի մի թեթևակի ակնարկը բավական էր, որպեսզի տեղի ունենար այս շրջադարձային փոփոխությունը: Նախագահի խոսքն ունի մեծ զորություն: Բայց բոլորս գիտենք, որ ջրի և Հոգու ավետարանը, որ ստացել ենք Աստծուց, շատ ավելի զորավոր է: Մենք պետք է հավատանք, որ այս ավետարանն ունի մեծ զորություն թողնելու մեր մեղքերը:
 
 

Մեղքերը թողնելու ճշմարիտ հեղինակություն

 
«Որոնց մեղքը որ թողեք` թողնված կլինի նրանց. որոնցը որ պահեք` պահված կլինի»: Հիսուսի աշակերտները քարոզում էին այն, որ ավետարանը կարող է ներել մարդկանց բոլոր մեղքերը: Նրանք ասում էին. «Հիսուսն Իր մկրտությամբ և արյամբ ջնջեց աշխահի բոլոր մեղքերը: Այլևս անհանգստանալու բան չկա: Թեև կարող է ապագայում էլ մեղանչեք, բայց Հիսուսն արդեն վերցրել է ձեր բոլոր մեղքերը և Իր արյան գնով վճարել Խաչի վրա դրանց համար: Հիսուսը փրկեց ձեզ, պետք է հավատաք սրան»: 
Մեղավորները ստացան մեղքերի թողություն` Հիսուսի աշակերտներից լսելով ջրի և Հոգու ավետարանը: Հիսուսն Իր աշակերտներին պարգևեց հեղինակություն ներելու մարդկանց մեղքերը ջրի և Հոգու ավետարանի միջոցով: Քանի որ Նրա աշակերտները քարոզում էին ջրի և Հոգու ավետարանը աշխարհի բոլոր մարդկանց, հավատացյալները կարողացան ստանալ մեղքերի թողություն: Հիսուսն այս պարգևի հետ նրանց տվեց նաև հեղինակություն ներելու մեղքը: 
Շատերը կարդացել են իմ նախորդ գրքերը և ազատվել են իրենց մեղքերից: Նրանք հասկացան, որ Հիսուսը մահացավ Խաչի վրա, որովհետև Իր մկրտության ժամանակ Իր վրա էր վերցրել աշխարհի բոլոր մեղքերը: «Նա մեր մեղքերի համար վիրավորվեցավ, և մեր անօրենությունների համար հարվածվեցավ» (Եսայիա 53:5): 
Իր հարությունից հետո, Հիսուսն ասեց Իր աշակերտներին. «Առեք Սուրբ Հոգին: Որոնց մեղքը որ թողեք` թողնված կլինի նրանց. որոնցը որ պահեք` պահված կլինի» (Հովհաննու 20:22-23): Հիսուսը պարգևեց նրանց մարդկանց մեղքերը թողնելու իշխանություն: 
Մինչ այս ճշմարտությունը մենք գերի էինք մեղքին, դատարկությանը և խառնակչությանը: Բայց հիմա, որ հավատում ենք Հիսուսի մկրտությանը և արյանը, ազատված ենք մեր մեղքերից և կարող ենք ավետարանը քարոզել մյուսներին: Բացի այդ, Տերն Իր աշակերտներին տվեց նաև խաղաղություն: Մեր Տերը նաև տվեց մեզ Սուրբ Հոգու օրհնությունը: Խաղաղություն և Սուրբ Հոգի ստանալու համար մենք պետք է ստանանք մեղքերի թողություն` հավատալով Հիսուսի մկրտությանը և Խաչի արյանը: 
Մեղքերից ազատվել կարելի է ջրի և Հոգու ավետարանի միջոցով: Սա հոգևոր հավատք է, որը մեզ է պարգևում երկնային օրհնություններ: Բայց պատահական հավատքը, որը հիմնված է մարդկային մտքերի վրա, տանում է կործանման: Մենք պետք է ձեռք բերենք փրկություն` հավատալով ջրի և Հոգու ավետարանին և ստանանք Սուրբ Հոգի: Նման հավատք ունենալու համար պետք է հրաժարվենք մեր աշխարհիկ ցանկություններից և հավատքով դառնանք դեպի ջրի և Հոգու ավետարանը: 
Սուրբ Հոգի ստանալու հավատք ունենալու համար պետք է ընդունել այն ավետարանը, որ Հիսուսը մկրտվեց և խաչվեց մեզ համար: Տերը տալիս է մեղքերի թողություն, խաղաղություն և Սուրբ Հոգու լիություն, որովհետև հավատում ենք ջրի և Հոգու ավետարանին: Իր աշակերտներին Նա տվեց Սուրբ Հոգու լիությունը և իշխանություն ներելու նրանց մեղքերը, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին: 
Մենք նույնպես ստացանք Սուրբ Հոգի` հավատալով այս ավետարանին: Ջրի և Հոգու ավետարանը օգնեց շատերին նույնպես լցվել Սուրբ Հոգով: Երբ մենք քարոզում ենք ավետարանը մեր հարևաններին և աշխարհին, ովքեր որ ընդունում են այն, վարձատրվում են Սուրբ Հոգով: Եթե ավետարանը, որ քարոզում ենք, չի կարող պարգևել մարդկանց Սուրբ Հոգի, ուրեմն այն իրական ավետարան չէ: Մյուս կողմից, եթե մեր քարոզած ավետարանը կարող է տալ մարդկանց Սուրբ Հոգի, ապա այն ճշմարիտ ավետարան է: 
Որքան օրհնված և շնորհակալ պետք է լինենք նման ավետարան ունենալու համար: Ձեր և իմ միջոցով քարոզված ավետարանը կատարյալ ավետարան է: Բայց ցավոք սրտի այսօր դժվար է գտնել մեկին, որ իսկապես գիտի և հավատում է այս հիանալի ավետարանին: Դրա համար մենք պետք է քարոզենք ավետարանն աշխարհով մեկ: Մենք պետք է օգնենք մարդկանց ստանալ Սուրբ Հոգի: 
 
 
Ովքեր որ խաբվել են սատանայի կողմից և մերժում են ջրի և Հոգու ավետարանը
 
Մենք օգնում ենք նաև նրանց, ովքեր արդեն հավատում են Հիսուսին: Նրանցից շատերը դեռ չեն ստացել Սուրբ Հոգի, չնայած որ հավատում են Հիսուսին: Եվ մենք օգնում ենք նրանց քարոզելով ավետարանը, որպեսզի նրանք կարողանան ձեռք բերել Սուրբ Հոգի: 
Եթե մեկը հավատում է Հիսուսին, բայց դեռ չի ստացել Սուրբ Հոգի, ուրեմն նրա հավատքի մեջ ինչ-որ սխալ կա: Միայն նրանք, որ Հիսուսին հավատալով ստացել են Սուրբ Հոգի, կարող են համարվել ճշմարիտ հավատք ունեցողներ: Հետևաբար մենք պետք է պահենք այն հավատքը, որը օգնում է ստանալ Սուրբ Հոգի: Մենք պետք է ճանաչենք ջրի և Հոգու ավետարանը, որովհետև միայն այս ավետարանի ճշմարտությունն է օգնում ստանալ Սուրբ Հոգի: 
Մենք քարոզում ենք ջրի և Հոգու ավետարանը, որպեսզի մյուսները նույնպես ստանան Սուրբ Հոգի: Սակայն նրանք, որ քարոզում են ավետարանը, իրենց ճանապարհին կհանդիպեն շատ դժվարությունների: Որոշ քրիստոնյաներ կարծում են, որ ջանք գործադրելով կարող են ստանալ Սուրբ Հոգի: Նրանք իրականացնում են շփոթեցնող գործողություններ, որն անհարիր է Սուրբ Հոգի ստանալու համար: Երկար ժամանակ և զոհաբերություն է պահանջվում, որ նրանք լուսավորվեն ջրի և Հոգու ավետարանով: 
Ո՞վ չի հավատա ջրի և Հոգու ավետարանին, եթե բոլորը հավատում են, որ Սուրբ Հոգի կարելի է ստանալ այս ավետարանի միջոցով: Սատանան խաբում էր մարդկանց այլ ավետարաններով նախքան ճշմարիտ ավետարանի հայտնվելը: Այս ավետարաններով խաբված մարդիկ զարմանում էին, թե էլ ինչին պետք է հավատալ, քանի որ արդեն հավատում էին Հիսուսի ավետարանին: Դրա համար նրանք մերժում էին ջրի և Հոգու ավետարանը: 
Շատերը մեր օրերում ամբողջապես չեն ընդունում ջրի և Հոգու ճշմարիտ ավետարանը, քանի որ սատանան կուրացրել է նրանց: Որպես սրա հետևանք, նրանք կարծում են, որ Հիսուսին հավատալը մի հասարակ բան է: Բայց ավետարանի ճշմարտությունը լիովին հասկանալն ու ընդունելը այնքան էլ հեշտ բան չէ: Ջրի և Հոգու ճշմարիտ ավետարանը քողարկված է կեղծ ավետարանով: 
Մարդիկ կարծում են, որ բոլորը կարող են մտնել Երկնային Թագավորություն, եթե հաճախեն եկեղեցի և խոստովանեն, որ հավատում են Հիսուսին: Շատերը հավատում են, որ Սուրբ Հոգու լիությունը տրվում է անձնական ջանքերի շնորհիվ, ինչպիսին է աղոթքը և ծոմապահությունը: Բայց այսպիսի հավատքը շատ հեռու է Սուրբ Հոգի ստանալու ճշմարտությունից: Նրանք կարծում են, որ լեզուներով խոսելը և այլ նշանները կօգնեն ձեռք բերել Սուրբ Հոգի: 
Հետևաբար նրանք դժվարությամբ են համաձայնվում, որ Սուրբ Հոգի ստանալու համար անհրաժեշտ է հավատալ ջրի և Հոգու ավետարանին: Աստվածաշունչն ասում է, որ Սուրբ Հոգի կարելի է ստանալ Աստծո խոսքին հավատալու միջոցով: Աստված Սուրբ Հոգի ստանալու գաղտնիքը կնքել է Իր խոսքի մեջ: 
 
 
Ովքեր որ ուզում են ստանալ Սուրբ Հոգի 
 
Մի անգամ մեր գործակիցներից մի քանիսի հետ գնացել էի Տայվան: Այնտեղ մեզանից խնդրեցին գրքեր Սուրբ Հոգու վերաբերյալ: Նույնը տեղի ունեցավ նաև Ռուսաստանում և Ճապոնիայում: Եվ պատճառը, որ մարդիկ շատ են ուզում կարդալ Սուրբ Հոգու մասին, այն է, որ շատերն են ուզում ստանալ Սուրբ Հոգի: Շատերը հավատում են Հիսուսին, բայց վստահ չեն` ստացել են Սուրբ Հոգի, թե ոչ, քանի որ իրականում չունեն Սուրբ Հոգու լիությունն իրենց սրտում: 
Շատ մարդիկ պնդում են, որ հավատում են Հիսուսին և ունեն Սուրբ Հոգի: Բայց նրանք, որ իրոք ստացել են Սուրբ Հոգի, շատ քիչ են: Շատերը պարզապես չեն կարող ստանալ Սուրբ Հոգի, չնայած որ հավատում են Հիսուսին, դրա համար էլ ձգտում են դա անել հիմա: 
Աշխարհի քրիստոնյաների մեջ կան մարդիկ, որոնք կարծում են, որ ունեն Սուրբ Հոգի: Ոմանք ասում են, որ իրենց երազում տեսել են Հիսուսին, իսկ մյուսներն էլ պնդում են, որ ունեն Սուրբ Հոգի, որովհետև կարող են դևեր հանել: Ուրեմն շատերի հավատքը հիմնված է իրենց անձնական փորձառության վրա: Բայց այսպիսի մարդկանց մեջ քիչ են հանդիպում այնպիսիները, որոնք հավատալով ջրի և Հոգու ավետարանին, ստացած լինեն Սուրբ Հոգի: 
Մի անգամ մտածեցի, որ տարօրինակ է, որ չկան գրքեր Սուրբ Հոգի ստանալու վերաբերյալ ջրի և Հոգու ավետարանին հավատալու միջոցով: Շատ մարդիկ խոսում են իրենց Սուրբ Հոգի ունենալու զգացմունքների մասին, բայց ինչո՞ւ չկան դրա վերաբերյալ գրքեր: Նման գրքեր դժվար կարելի է գտնել, նույնիսկ, եթե փնտրես աշխարհով մեկ:
Ովքեր որ սխալմամբ պնդում են, թե ունեն Սուրբ Հոգի, հայտարարում են, թե անձամբ տեսել են Հիսուսին և եղել են դրախտում ու դժոխքում: Նրանք պնդում են, թե Հիսուսն իրենց ասել է. «Դուք ժամանակից շուտ եք եկել: Դեռ շատ բան ունեք անելու, ուրեմն ետ դարձեք, որ ավարտեք ձեր կիսատ թողած գործերը»: Նման բանն անհնար է: Բայց մի՞թե նրանց հանդիպած Հիսուսը իրական է: Մի՞թե Հիսուսը կհանդիպեր նրանց, եթե նրանք դեռ ունեն մեղքեր իրենց սրտում: Մի՞թե Հիսուսը բնակվում է մեղավորի մեջ: 
Իրականում շատ քրիստոնյաներ այսօր չունեն Սուրբ Հոգի, չնայած որ ինչ-որ աստիճանով հավատում են Հիսուսին: Դրա համար ովքեր որ ունեն Սուրբ Հոգի, պետք է քարոզեն այս ավետարանը, որն օգնում է ստանալ Սուրբ Հոգի: Բոլորը Սուրբ Հոգու կարիքն ունեն, և այն ստանալու համար անհրաժեշտ է ջրի և Հոգու ավետարանի հավատքը, քանի որ միայն այս ավետարանին հավատալու միջոցով կարելի է ձեռք բերել Սուրբ Հոգի: Մենք կարող ենք ստանալ Սուրբ Հոգի ճշմարտության ավետարանի միջոցով:
Մենք պետք է բոլորս շնորհակալ լինենք և փառաբանենք Տիրոջն այս հիանալի պարգևի համար: Ես նույնպես ունեցա ներքին մեծ ուրախություն, երբ Սուրբ Հոգին հուշեց գրել այս գիրքը: Երբ այս գիրքը հրատարակվի, շատերը կարդալով այն` կհավատան ջրի և Հոգու ավետարանին և կստանան Սուրբ Հոգի: «Արդյո՞ք Սուրբ Հոգին ընդունեցիք երբ որ հավատացիք» (Գործք Առաքելոց 19:2), ասում է Պողոս առաքյալն այսպես կոչված աշակերտներին Եփեսոսում: 
Մենք բոլորս պետք է ստանանք Սուրբ Հոգի: Քրիստոնյաներն աշխարհով մեկ հետաքրքված են հատկապես Սուրբ Հոգի ստանալով աշխարհի պատմության այս անհանգիստ ժամանակներում: Ես սովորեցնում եմ Սուրբ Հոգի ստանալու աստվածաշնչյան ձևը, ինչպես որ Սուրբ Հոգին է առաջնորդում: Կյանքից բավականություն ստանալու համար, պետք է հավատաք Սուրբ Հոգի ստանալու ճշմարտությանը: Քանզի սա ձեր վերջին հնարավորությունն է սրտի խորքում Սուրբ Հոգի ստանալու համար: 
Ես ինձ պարտավորված եմ զգում տարածելու ավետարանը, որն օգնում է բոլորին ստանալ Սուրբ Հոգի, որովհետև Հիսուս Քրիստոսն ինձ տվեց ջրի և Հոգու ավետարանը և պարգևեց Սուրբ Հոգու հիանալի ներկայությունը: 
 
 
Հեթանոսները պետք է նույնպես հավատան ջրի և Հոգու ավետարանին
 
Աստվածաշունչը պատմում է, թե ինչպես էին Հիսուսի աշակերտներն օգնում մյուսներին ստանալ Սուրբ Հոգի: Նույնիսկ հեթանոսները պետք է ունենան այն հավատքը, որ ունեին Հիսուսի աշակերտները, որպեսզի ստանան Սուրբ Հոգի: Բացի այդ, հեթանոսներն առավել ևս պետք է հավատան ջրի և Հոգու ավետարանին, որպեսզի մտնեն Աստծո աշխարհը: Դրա համար մենք, որ ծնված էինք որպես հեթանոս, պետք է նույնպես հավատանք ճշմարիտ ավետարանին, որ ստանանք Սուրբ Հոգի: Աստված ուղարկեց Պետրոսին Կոռնելիոսի մոտ, որը հեթանոս էր, որպեսզի վերջինս լուսավորվեր ջրի և Հոգու ավետարանով և կարողանար ստանալ Սուրբ Հոգի: 
Հրեա հավատացյալները ցնցվեցին, երբ լսեցին, որ Սուրբ Հոգու պարգևը տարածվել է նաև հեթանոսների վրա: Երբ Պետրոս առաքյալը ջրի և Հոգու ավետարանը քարոզելուց վերադարձավ Երուսաղեմի եկեղեցին, թլփատություն քարոզողները սկսեցին քննադատել նրան: «Դու անթլփատ մարդկանց մոտ մտար, և նրանց հետ կերար» (Գործք Առաքելոց 11:3): Բայց Պետրոսը նրանց բացատրեց ամեն բան հենց սկզբից: 
Նրա մանրամասն բացատրությունները կարդում ենք Գործք Առաքելոց 11:5-17. «Ես Հոպպե քաղաքումն աղոթք էի անում` և մտքի հափշտակության մեջ տեսիլք տեսա, որ մեծ կտավի պես մի անօթ` չորս ծայրից կախված` երկնքիցը վայր էր գալիս, և եկավ մինչև ինձ մոտ: Երբ որ աչքս նրա մեջ գցած նայում էի, և տեսա երկրի չորքոտանիները, և գազանները, և սողունները, և երկնքի թռչունները. Եվ ձայն լսեցի, որ ասում էր ինձ. Վեր կաց Պետրոս, մորթիր և կեր: Եվ ասեցի. Քավ լիցի, Տեր. որովհետև երբեք պիղծ կամ անմաքուր բան իմ բերանը չի մտած: Ձայնը երկնքիցն ինձ երկրորդ անգամ պատասխանեց. Այն որ Աստված սրբեց, դու պիղծ մի համարիր: Եվ այս երեք անգամ եղավ, և բոլորը դարձյալ վերացավ երկինքը: Եվ ահա շուտով երեք մարդիկ եկան կանգնեցին այն տան առաջին, ուր որ ես էի. Կեսարիայիցն ինձ մոտ ուղարկված: Եվ Հոգին ինձ ասեց, որ նրանց հետ գնամ` առանց խղճմտանք անելու. այս վեց եղբայրներն էլ ինձ հետ եկան, և մտանք այն մարդի տունը: Եվ պատմեց մեզ, թե ինչպես տեսավ հրեշտակն իր տանը, որ կանգնած էր` և ասում էր նրան. Ուղարկիր Հոպպե, և կանչիր Պետրոս կոչված Սիմոնին. Նա քեզ հետ բաներ կխոսի, որ նրանով կփրկվիս դու` և քո բոլոր տունը: Եվ երբ որ սկսեցի խոսել, Սուրբ Հոգին իջավ նրանց վրա, ինչպես և մեզ վրա սկզբումը: Եվ ես հիշեցի Տիրոջ այն խոսքը` որ ասում էր. Հովհաննեսը ջրով մկրտեց. բայց դուք Սուրբ Հոգով կմկրտվիք: Ուրեմն` եթե Աստված միևնույն պարգևը տվավ նրանց, ինչպես և մեզ, որ Տեր Հիսուս Քրիստոսին հավատացինք, ապա ես ո՞վ էի, որ կարողանայի Աստծուն արգելել»: 
Պետրոսն ասեց, որ ինքը ոչ միայն մտել է և կերել անթլփատ մարդկանց հետ, այլ նաև Սուրբ Հոգու զորությամբ քարոզել է նրանց ավետարանը: Երբ նրանք լսեցին այս բաները, լռեցին և փառավորեցին Աստծուն, որը ապաշխարություն և կյանք պարգևեց Կոռնելիոսին, նրա հարազատներին և մտերիմներին:
 
 
Սուրբ Հոգի ստանալու առաքելական Ավետարանը
 
Ո՞րն էր առաքյալների հիմնական ծառայությունը
Սուրբ Հոգի ստանալու համար Ջրի և Հոգու ավետարանը քարոզելը

Մի՞թե առաքյալներն իրոք քարոզում էին ջրի և Հոգու ավետարանը: Նախ պետք է հստակեցնենք, թե արդյոք Պետրոս առաքյալը հավատում էր ջրի և Հոգու ավետարանին: Աստվածաշնչում կարդում ենք Պետրոսի խոսքերը. «Որի օրինակն այսինքն մկրտությունը մեզ էլ հիմա ապրեցնում է» (1 Պետրոս 3:21): Պետրոս առաքյալը իսկապես հավատում էր, որ Հիսուսը փրկել էր բոլոր մեղավորներին իրենց մեղքերից Իր մկրտության և խաչելության միջոցով: Նա նաև հավատում էր, որ երբ Հիսուսը մկրտվեց (Մաթևոս 3:15), աշխարհի բոլոր մեղքերը փոխանցվեցին Նրան, որից հետո խաչվեց և հարություն առավ մեզ փրկելու համար: 
Մեր օրերում կան մարդիկ, որ հավատում են Պետրոսի նման: Ովքեր որ քարոզում են ջրի և Հոգու ավետարանը, քարոզում են այն նույն ավետարանը, որը քարոզում էր Պետրոս առաքյալը: Այս ճշմարտությունը բավական է, որ այն լսողները կարողանան ստանալ Սուրբ Հոգի:
Ինչպես որ Պետրոսի քարոզներից շատերը ստացան Սուրբ Հոգի, այնպես էլ մենք ենք տեսնում մարդկանց, որոնք հավատում են ջրի և Հոգու ավետարանին և ստանում Սուրբ Հոգի, երբ մենք քարոզում ենք այդ նույն ավետարանը: Ոչ ոք չի կարող ստանալ Սուրբ Հոգի, եթե կարծում է, որ միայն Հիսուսին որպես Տեր հավատալը բավական է Երկինք գնալու համար և մեծ տեղ չի տալիս ջրի և Հոգու ավետարանին: 
Պետրոս առաքյալը սկզբում համարում էր, որ հեթանոսները պարզապես երկրի վրա գոյատևող միջատներ են: Օրենքի համաձայն, նրանք հավասար էին անմաքուր կենդանիներին, մինչև որ Հիսուսը մկրտվեց, մահացավ Խաչի վրա և հարություն առավ: Բայց նույնիսկ հեթանոսները հավատալով ջրի և Հոգու ավետարանին կարողացան ստանալ Սուրբ Հոգի: Եվ ձայնն ասեց Պետրոսին. «Այն որ Աստված սրբեց, դու պիղծ մի համարիր» (Գործք Առաքելոց 10:15): 
Մենք որպես հեթանոսներ երբեք չէինք կարողանա ստանալ Սուրբ Հոգի, բայց կարողացանք ստանալ` հավատալով ջրի և Հոգու ավետարանին: Երբ համբերությամբ քարոզում ենք ավետարանը մարդկանց, որոնք լի են միայն սեփական մտքերով, հաճախ տեսնում ենք, թե ինչպես են նրանք սկսում հավատալ ավետարանին և վերջ ի վերջո ստանում Սուրբ Հոգի: Նաև կարելի է տեսնել, թե ինչպես են խոստովանում, որ այլևս մեղքեր չունեն իրենց սրտում, քանի որ հավատում են Հիսուսի մկրտությանը և արյանը: Եվ միայն այդ ժամանակ Սուրբ Հոգին կբնակվի նրանց մեջ: 
Քարոզելու մեջ մեր նպատակը պարզապես այն չէ, որ նրանք հասկանան այն, այլ առաջնորդել նրանց ստանալու Սուրբ Հոգի: Այս փաստը, որ մեր քարոզած ավետարանին հավատալով ներվում են մեղքերը, շատ կարևոր է: Եվ ավելի կարևոր է այն փաստը, որ այսպես նրանք կարող են ստանալ Սուրբ Հոգի: Մենք ոչ միայն քարոզում ենք ավետարան, այլ նաև մի քայլ առաջ ենք գնում և օգնում, որ մարդիկ ստանան Սուրբ Հոգի: 
Մենք պետք է քարոզենք ջրի և Հոգու ավետարանը նրանց, ովքեր ունեն դրա կարիքը: Եթե մենք սահմանափակվենք միայն ավետարանի քարոզով, ապա մեր ջանքերը կլինեն ապարդյուն: Մենք պետք է գիտենանք, որ այս ավետարանն առաջնորդում է մարդկանց Սուրբ Հոգի ստանալուն: Երբ սա նկատի ունենալով քարոզում ենք ավետարանը, Սուրբ Հոգու կայծը հրդեհի նման կտարածվի աշխարհով մեկ: 
Երբ ավետարանիչը հավատում է, որ այս ավետարանը կարող է առաջնորդել մարդկանց ստանալու Սուրբ Հոգի, նա հասկանում է, որ իր ծառայությունը ոչ միայն մարդկանց համոզելն է Հիսուս Քրիստոսին հավատալ, այլ օգնում է նրանց ստանալ Սուրբ Հոգի: Հետևաբար մեզ համար շատ կարևոր է մեր օրերում ջրի և Հոգու ավետարանը քարոզելը: 
Մարդկանց պետք է պարզապես ականջով լսել և սրտով հավատալ այն, ինչ որ քարոզում ենք, որպեսզի լցվեն Սուրբ Հոգով: Իրոք որ այս ավետարանը, որը քարոզում ենք, փոխում է մարդկանց կյանքը: Այս ավետարանի զորությունը և օրհնությունը գալիս է Աստծուց: 
Պետրոս առաքյալը հրեաների ավետարանիչն էր, իսկ Պողոսը` հեթանոսների: Մինչ Պետրոսը աղոթում էր տան կտուրում, տեսնում է երկինքը բացված և մեծ կտավի պես մի բան, որն ուներ չորս կողմեր, իջնում է դեպի իրեն: Դրա մեջ նա տեսնում է ամեն տեսակ անմաքուր կենդանիներ, որոնք Աստվածաշունչն արգելում էր ուտել: 
Պետրոսը երբեք չէր կերել անմաքուր ուտելիքներ: Բայց Աստված ասում է, որ նա մորթի և ուտի դրանք: Պետրոսը հրաժարվում է. «Քավ լիցի, Տեր. որովհետև երբեք պիղծ կամ անմաքուր բան իմ բերանը չի մտած»: Եվ ձայնը նորից ասում է նրան. «Այն որ Աստված սրբեց, դու պիղծ մի համարիր»: Ի՞նչ էր սա նշանակում: Աստված ասում էր, որ Հիսուսը մաքրեց աշխարհի բոլոր մեղքերը, նույնիսկ հեթանոսների մեղքերը, երբ մկրտվեց և մահացավ Խաչի վրա: 
Այդ կենդանիները մորթելու և ուտելու Աստծո հրամանի հոգևոր իմաստը Պետրոսին սովորեցնում էր, որ նույնիսկ հեթանոսները կարող են դառնալ Աստծո զավակներ: Իսկ Աստծո զավակներ նրանք կարող էին դառնալ, եթե հավատային, որ Հիսուսն ուղարկվեց այս աշխարհ, մկրտվեց և վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը, ապա խաչվեց, որպեսզի վճարեր այդ մեղքերի պարտքը: 
Պետրոսը դեռ հետևում էր օրենքի կանոններին, փոխարենը դրանց նայեր հոգևոր աչքերով: Բայց Պետրոսը ապաշխարեց և հավատաց, որ Աստված արդեն մաքրել է աշխարհի բոլոր մեղքերը, նույնիսկ հեթանոսների մեղքերը: Պետրոսը հասկացավ հիանալի ավետարանի ամբողջ հարստությունն իր ողջ խորությամբ: Նա տեսավ, թե ինչպես է Սուրբ Հոգին իջնում իրեն լսողների վրա: 
Ինչպե՞ս կարող ենք զանազանել մեր օրերի ավետարանիչները ունե՞ն Սուրբ Հոգի, թե ոչ: Այն կախված է նրանից` ընդունում են ջրի և Հոգու ավետարանը, թե ոչ: Անձը, որ հավատում է հիանալի ավետարանին և քարոզում այն, հստակորեն լցված է Սուրբ Հոգով: Սուրբ Հոգին, որ բնակվում է ավետարանչի սրտում, կբնակվի նաև ավետարանը լսողի սրտում: Ավետարանիչը և լսողը ունենալու են այնպիսի հարաբերություն միմյանց հետ, կարծես մանկուց ճանաչել են իրար: Նրանք տեսնելու են, որ Աստծո սերը ներկա է ամեն մեկի մեջ: Ավետարանիչը տեսնելու է, թե ինչպես է իրեն լսող մարդը դառնում Աստծո զավակ` հավատալով ջրի և Հոգու ավետարանին: 
Երբ մենք քարոզում ենք ավետարանը, կարող ենք տեսնել, որ Սուրբ Հոգին իջնում է հավատացյալների վրա այն պահին, երբ նրանք հավատում են ջրի և Հոգու ավետարանին: Դա է փրկությունը: Սա է այն առաջնային պատճառը, որի համար մենք պետք է քարոզենք ջրի և Հոգու ավետարանը: Ավետարանը, որը քարոզում ենք առաջնորդելու է մարդկանց ստանալու Սուրբ Հոգի: 
Ովքեր որ լցվել են Սուրբ Հոգով, արդեն Աստծո զավակներ են: Ջրի և Հոգու ավետարանը մի հարանվանության տեսական վարդապետություն չէ, և երբ որ մենք քարոզում ենք այն, մարդիկ հավատում են դրան, լցվում Սուրբ Հոգով և դառնում Աստծո զավակներ: Ինչ մեծ օրհնություն: Ինչ հիանալի ավետարան: Աստծո գործն իրոք զարմանալի է: Ովքեր որ քարոզում են ջրի և Հոգու ավետարանը, օգնում են Աստծո Թագավորության կառուցմանը: Մենք պարզապես քարոզում ենք ավետարանը, իսկ մարդիկ լցվում են Սուրբ Հոգով: 
Որոշ մարդիկ մտածում են, թե Հիսուսին հավատալը մի բան է, իսկ Սուրբ Հոգի ստանալը` այլ բան: Դա է պատճառը, որ շատ քրիստոնյաներ դեռ աղոթում են Սուրբ Հոգով լցվելու համար: Բայց Աստվածաշունչն ասում է, որ Սուրբ Հոգին գալիս է նրանց վրա, ովքեր լսում և հավատում են Իր զավակների քարոզած ավետարանին: Աշխարհի բոլոր մարդիկ ձգտում են լցվել Սուրբ Հոգով: Ավետարանը, որը քարոզում ենք մենք, կօգնի նրանց բավարարելու իրենց փնտրտուքը: Դրա համար մենք ունենք պատասխանատվություն տարածելու ավետարանն աշխարհով մեկ: Մենք Հայր Աստծո զավակներն ենք և ժառանգները, որոնք հավատարիմ են մնացել Մեծ Հանձնարարությանը: 
Մենք պետք է հավատքով քարոզենք ավետարանը, բայց միշտ հիշենք, որ մեր առաքելությունն է մարդկանց թույլ տալ լցվել Սուրբ Հոգով: Ջրի և Հոգու ավետարանը մի բան է, որին պետք է սրտանց հավատան ավետարանիչները մինչ դա մյուսներին քարոզելը: Որից հետո նրանց լսողները ավետարանի հավատքի շնորհիվ կստանան Սուրբ Հոգին որպես պարգև: Այսպես մենք կարող ենք հավիտենական կյանքը փչել բոլոր նրանց մեջ, ովքեր հավատում են ավետարանին: Մեր նպատակն է նրանց ազատել խավարի իշխանությունից և դարձնել ճշմարիտ Աստծո ճանապարհի վրա: Ավետարանիչները մահացող մեղավորներին խավարի իշխանությունից դարձնում են դեպի Աստծո Որդու Թագավորությունը: Սա շատ կարևոր գործ է, երբ մեղավորներին դարձնում ենք Աստծո զավակներ: 
Շատերը չգիտեն, թե որն է Սուրբ Հոգի ստանալու բանալին և անընդհատ փորձում են Նրան ձեռք բերել իրենց ջանքերի միջոցով: Սակայն այս բոլոր ջանքերը իզուր են: Միայն ճշմարիտ ավետարանին հավատալու միջոցով կարելի է ստանալ Սուրբ Հոգի, քանզի հավատքը ազատում է մարդուն իր մեղքերից: 
Ինչպե՞ս եք դուք լցվել Սուրբ Հոգով: Աղոթքների՞ միջոցով: Ձեռնադրմա՞ն միջոցով: Ոչ: Մենք կարող ենք լցվել Սուրբ Հոգով միայն, երբ հավատում ենք ջրի և Հոգու ավետարանին: Մենք պետք է աղոթենք և քարոզենք ավետարանը, որպեսզի աշխարհի բոլոր մարդիկ կարողանան ստանալ Սուրբ Հոգի: 
«Առաքյալ» բառը նշանակում է «Աստծուց ուղարկված»: Ի՞նչ էին անում առաքյալները: Նրանք քարոզում էին ջրի և Հոգու ավետարանը, որպեսզի մարդիկ լցվեին Սուրբ Հոգով: Չե՞ք ուզենա մեր հետ իրականացնել այս ծառայությունը: Մենք բոլորս պետք է լցվենք Սուրբ Հոգով և քարոզենք այն բոլոր մարդկանց: Ալելուիա: Փառաբանենք Աստծո պարգևած ավետարանի բացարձակ ճշմարտությունը, որն օգնում է լցվելու Սուրբ Հոգով: