• All e-books and audiobooks on The New Life Mission website are free
  • Explore multilingual sermons in global languages
  • Two new revised editions in English have been released
  • Check out our website translated into 27 languages
Search

Sermons

Թեմա 9: Հռովմեացիս (Մեկնություններ Հռոմեացիս Գրքի Վերաբերյալ)

[1-3] Արդարը Հավատքից Կապրի (Հռոմեացիս 1:17)

2021.04.02 221
(Հռոմեացիս 1:17)
«Որովհետև Աստծով արդարությունը նրանով հայտնվում է՝ հավատքից հավատքի մեջ. ինչպես գրված է թե Արդարը հավատքից կապրի»:
 
 
Մենք պետք է ապրենք հավատքով
 
Ինչո՞վ են ապրում արդարները: Հավատքով: Արդարը հավատքով է ապրում: Իրականում «հավատք» բառը շատ տարածված է, բայց այն Աստվածաշնչի կորիզն է: Արդարը միայն հավատքիցն է ապրում: Ինչո՞վ է արդարն ապրում: Նրանք ապրում են հավատքով առ Աստված: Հուսով եմ, որ մենք կլուսավորվենք այս փոքրիկ հատվածով, քանի որ մենք ունենք մարմին ու Սուրբ Հոգի մեր մեջ: Մենք փորձում ենք մեկնաբանել Սուրբ Գրային շատ հատվածներ մեր սեփական տեսակետով՝ չիմանալով իրական նշանակությունը, որ թաքնված է Աստվածաշնչում, մինչդեռ կարող ենք բառացիորեն հասկանալ Աստվածաշունչը: Մենք միաժամանակ ունենք մարմին և Հոգի: Դրա համար Աստվածաշունչն ասում է, որ մենք` արդարներս, պարզապես պետք է ապրենք հավատքով, որովհետև մենք ստացել ենք մեղքերի թողություն:
 
 
Սակայն խնդիրն այն է, որ մարմինը չի կարող կատարել բարի գործեր
 
Սակայն խնդիրն այն է, որ մենք ունենք մարմին: Դրա համար շատ դեպքերում մենք դատում ենք մարմնային գործերի համեմատ: Երբեմն մենք դատում և ճանաչում ենք իրերը մեր մարմնի հաստատուն մտքերով, և դրանով մենք լիովին չենք հավատում Նրա խոսքին, երբ խոսքը վերաբերում է հավատքին: Սակայն Աստվածաշունչը հստակորեն ասում է, որ արդարը պետք է միայն հավատքով ապրի: Այդ դեպքում ի՞նչ է սա նշանակում: Կարող եք մտածել. «Ո՞ւր են այն արդարներն, ովքեր չեն ապրում հավատքով: Ինչո՞ւ եք ուշադրություն դարձնում աստվածաշնչյան այս համարի վրա: Մի՞թե սա աստվածաշնչյան սովորական համար չէ»: 
Այսօր ուզում եմ խոսել այս հատվածի մասին: Մենք պետք է ապրենք հավատքով: Մենք չենք ընդունում մեր տգիտությունը, մինչև որ չենք փորձում բացատրել ինչ-որ բան: Թեև մեզ թվում է, թե ամեն բան գիտենք: Ո՞ւմ դեմ է մեղավորի կռիվը: Այն մարդը, ով վերստին ծնված չէ, կռվում է իր սեփական մտքերի հետ իր մարմնի հետ: Ո՞ւմ հետ է կռվում վերստին ծնված անձը: Մարմինը և հոգին կռվում են միմյանց հետ: Կարող է զարմանաք, թե ինչու եմ կրկնում այն, ինչն արդեն գիտենք, բայց ես ուզում եմ բացատրել սա նորից և նորից, քանի որ արժե դրա մասին շատ խոսել:
Նույնիսկ վերստին ծնված սրբի մեջ մարմինն ու հոգին շարունակ պայքարում են միմյանց հետ, քանի որ մարդը մարմնային է: Կա բնազդական մաս մարմնի մեջ, և այն գերադասում է ապրել շռայլորեն, փորձելով կարգավորել բոլոր խնդիրները, և ոչ թե ապրել հավատքով: Կա նաև բնազդական բան արդար մարդու մեջ, որն ուզում է ապրել շռայլորեն, փորձելով հասնել կատարելության առանց որևէ սխալ թույլ տալու, որը նույնպես հեռու է այն հավատքից, որն Աստված ցանկանում է տեսնել: 
Այնպես որ արդարի մարմինը նույնպես ցանկանում է հասնել կատարելության նույնիսկ հոգևոր գործերի մեջ՝ փորձելով ամեն մի հոգևոր խնդիր լուծել կատարելապես և միաժամանակ հույս է տածում հասնել մարմնական կատարելագործման: Բայց արդյո՞ք կարելի է ապրել հավատքի կյանքով մարմնում: Ճիշտ այնպես, ինչպես Պողոսն ասեց. «Քանզի ոչ թե բարին՝ որ կամենում եմ, անում եմ. այլ չարը՝ որ չեմ կամենում, այն եմ գործում» (Հռոմեացիս 7:19), մարմինը երբեք բարին չի անում: Մենք ունենք բնազդ մեր մարմնում, որ ցանկանում է վեհապանծորեն ապրել Աստծո առաջ, թեև մարմինը չի կարող չարիք չգործել:
 
 
Մենք չենք կարող ապրել հավատքի կյանքով մարմնում
 
Այնպես որ խստորեն ասած, փորձելով ապրել մի բարեպաշտ կյանք մարմնով, հեռու է ճշմարիտ հավատքից: Ըստ Աստվածաշնչի մենք ունենք հակասական մտքեր և բնազդներ Աստծո վերաբերյալ: Լինել կատարյալ մարդ մարմնի մեջ և ունենալ հավատքի կյանք առանց որևէ խնդրի, մարմնում անհնար է: Մարդկային մարմինը նման է հողի: Աստվածաշունչն ասում է. «Որովհետև Նա գիտե մեր կազմվածքը. հիշում է որ հող ենք մենք» (Սաղմոս 103:14): Այն նման է գոլորշու, որ հայտնվում է կարճ ժամանակով և ապա անհետանում, քանի որ այն թերի է:
Արդյո՞ք մեկը, որ ունի վերստին ծնունդ և մեկը, որ չունի վերստին ծնունդ, կարող է մեղք չգործել մարմնում: Կարո՞ղ է արդյոք վերստին ծնված մարդը խուսափել մեղսագործությունից: Մենք կարիք չունենք հավատքի, եթե մարմինը կարող է ապրել առանց մեղքի: Այդ դեպքում մենք կկարողանայի՞նք ապրել մարմնի զորությամբ: Մենք անշուշտ գիտենք, որ դա հնարավոր չէ: Խնդիրն այն է, թե արդյոք մենք գիտակցում և հասկանում ենք, որ անկախ այն բանի մենք ունենք վերստին ծնունդ կամ ոչ, մեր մարմինը տկար է և շարունակում է մեղանչել: 
Ի՞նչ գիտենք մեր մարմնի մասին: Որքանո՞վ ենք ճանաչում ինքներս մեզ: Միգուցե ձեզ թվում է, թե ճանաչում եք ինքներդ ձեզ լրիվ 100%, սակայն ձեր ինքնագիտակցումը հեռու է իրականությունից, որովհետև կարծում եք, թե մեղավոր չեք: Քանի՞ տոկոս եք ձեր կարծիքով ճանաչում ինքներդ ձեզ: Նույնիսկ 50% կլիներ չափազանց շատ: Մարդիկ սովորաբար ճանաչում են իրենց ոչ ավել, քան 10 կամ 20%: Իրականում նրանք ճանաչում են իրենց մոտ 10 կամ 20%, թեև նրանք կարծում են, թե գիտեն իրենց 100%-ով: Երբ նրանք մտածում են, թե արել են չափազանց չար բաներ, նրանք նեղվում են և դադարում Աստծուն հետևելուց: Այնուհետև նրանք հարց են տալիս իրենք իրենց, թե արդյոք կարող են պահել իրենց հավատքը մինչև վերջ և գալիս այն եզրակացության, որ դա անհնար է:
Կեղտոտ ջուրը և թափոնները դուրս են գալիս մարդկային մտքի խողովակներից: Թվում է, թե անհնար է ապրել բարեպաշտ հավատքի կյանքով: «Օ՜, այլևս անհնար է հետևել Տիրոջը: Կարծում էի, թե իմ մարմինն ավելի լավ կլինի մեղքերս մեկընդմիշտ մաքրվելուց հետո, բայց մարմինս շարունակում է մնալ տկարության մեջ և ես հեռու եմ կատարելությունից, թեև վաղուց եմ վերստին ծնվել: Մարմինն անիմաստ է ու զզվելի»: Մենք ինքներս մեզ բոլորովին չենք ճանաչում և առավել ևս չենք ցանկանում ընդունել մեր մարմնի սխալները: Այնպես որ, արդյունքում մենք չենք կարող ապրել հավատքի կյանքով, երբ տեսնում ենք, թե որքան մարմնական մտքեր կան մեր մարմնում: Մենք երբեք չենք կարող ապրել հավատքի կյանքով մարմնի մեջ: Ի՞նչ է մարդու մարմինը: Կարո՞ղ է արդյոք մարմինը կամաց-կամաց սրբագործվել և ապրել կատարյալ կյանքով Աստծո առաջ, եթե լինի լավ պատրաստված սեփական փորձություններով: Դա բացարձակապես անհնար է, իսկ մարմինը չի կարող չմեղանչել մինչև իր վերջին շունչը:
 
 

Իսկ ինչպե՞ս են արդարներն ապրում

 
«Եթե մեղանչեք և չկատարեք այն բոլոր պատվիրանները, որ Տերը տվեց Մովսեսին, ինչպէս նաև այն հրամանները, որ Տերը Մովսեսի միջոցով տվեց ձեզ այն օրը, երբ Տերը այս պատվիրանները տվեց ձեզ և ձեր հետագա սերունդներին, եթէ ժողովուրդն ակամա մեղանչի, ապա ժողովուրդը նախրից բերված ոչ արատավոր մի զվարակ թող ողջակեզ անի իբրև Տիրոջն ընծայաբերվող անուշ բուրմունք։ Նվիրաբերումը պետք է լինի անարյուն, այլ՝ մի նոխազ մեղքերի քավության համար։ Քահանան դրանով քաված կլինի իսրայելացի ամբողջ ժողովրդի մեղքերը և թողություն կտա նրանց, որովհետև ակամա էր մեղանչել ժողովուրդը։ Նրանք Տիրոջ հանդեպ ակամա գործած իրենց մեղքերի համար որպես ընծա պետք է Տիրոջը զոհ մատուցեն։ Այսպես թող քավուեն բոլոր իսրայելացիների և օտարականների մեղքերը, որովհետև ակամա գործած մեղքերը վերաբերում են ամբողջ ժողովրդին։ Եթե մեկը ակամա մեղք գործի, թող մի տարեկան էգ ուլ մատուցի մեղքերի քավության համար։ Քահանան դրանով քաված կլինի ակամա մեղանչած անձի՝ Տիրոջ առջև ակամա մեղք գործողի մեղքերը, որպեսզի քավություն լինի նրա համար։ Տեղաբնակ իսրայելացիների և նրանց մեջ բնակություն հաստատած օտարականի համար թող գործի միևնույն օրենքը, եթե նրանցից որևէ մեկը ակամա մեղք է գործել» (Թվոց 15:22-29):
«Եթե մեղանչեք և չկատարեք այն բոլոր պատվիրանները, որ Տերը տվեց Մովսեսին»: Աստվածաշնչում կան շատ արտահայտություններ, ինչպես օրինակ «ակամա մեղանչել»: Մարմինը մեղանչում է ակամա և անում է այն, ինչ չպետք է աներ: Ես հարցրեցի ձեզ. արդյոք հնարավոր է, որ մարմինը դառնա կատարյալ, բայց այն չի կարող դառնալ կատարյալ, նույնիսկ այն բանից հետո, երբ մենք ստանում ենք մեղքերի թողություն: Մարմինը մեղքերի թողություն ստանալուց անմիջապես հետո կարող է թվալ կատարելապես արդար: Բայց փաստորեն այն չի օգնում մեզ բացահայտելու ինքներս մեզ, բայց դրա փոխարեն թաքցնում է մեզ: Մարմինը միշտ արտադրում է աղբ և մեղք: Մարմինը միշտ մեղք է գործում, որից զզվում է Աստված: Մի՞թե մարմինը մեղք չի գործում բազմաթիվ անգամներ: Արդյո՞ք մարմինն ապրում է այնպես, ինչպես Աստված է ցանկանում: Մարմինը միշտ անում է այն, ինչ Աստված չի ուզում: Այն միշտ անկառավարելիորեն մեղանչում է: 
Աստծո օրենքը բաղկացած է Տաս Պատվիրաններից և այն ունի 613 տեսակի մանրամասն հոդվածներ: «Բացի ինձանից ուրիշ աստվածներ չունենաս: Քեզ համար կուռք չշինես: Քո Աստծո անունը դատարկ տեղը չհիշես: Հիշիր հանգստության օրը, նրան սուրբ պահելու համար: Պատվիր քո հորը և քո մորը: Սպանություն մի անիր: Շնություն մի անիր: Գողություն մի անիր: Քո դրացու դեմ սուտ վկայություն մի անիր: Մի ցանկացիր քո դրացու տանը»: Առաջին չորս պատվիրանները մեր և Աստծո միջև եղած հարաբերությունների մասին է: Մնացած պատվիրանները, հինգերորդ պատվիրանից սկսած մինչև տասներորդ պատվիրանը, մեր և մյուս մարդկանց միջև եղած հարաբերությունների մասին է: Բայց մի՞թե մարմինն ուզում է ենթարկվել օրենքին:
Ճանապարհների վրա կան սպիտակ գծեր, որոնց վրայով  անվտանգ անցնում են հետիոտները: Բայց մարմինը երբեք չի ուզում պահպանել երթևեկության կանոնները: Մարդիկ ճանապարհն անցնում են  այդ գծերով, պարզապես նրա համար, որովհետև վախենում են, որ ինչ-որ մեկը նայում է իրենց: Իրականում նրանք չեն ուզում ենթարկվել օրենքին: Բայց խախտում են երթևեկության կանոնները, երբ ոչ ոք չի լինում շրջակայքում: 
Մարմինը ինքնաբերաբար է մեղանչում: Եթե նրանք կրթված լինեն, կպահեն երթևեկության կանոններն անկախ այն բանի մարդիկ նայում են իրենց, թե ոչ: Այնուամենայնիվ նրանք պարզապես մարմնային են: Մենք չենք սիրում ճանապարհն անցնել ըստ ճանապարհային նշանների և ամեն մի հնարավորության դեպքում փորձում ենք խախտել դրանք:
Այդ դեպքում, ո՞րն էր Աստծո օրենքը տալու նպատակը: Օրենքը տալիս է մեզ մեղքի գիտություն (Հռոմեացիս 3:20): Օրենքի միջոցով իմանում ենք, որ մեղավոր ենք, քանի որ միշտ խախտել ենք  Տասը Պատվիրանները: Մենք միշտ մեղք ենք գործում: Օրենքը միշտ պահանջում է անել բարին և ոչ թե չարը: Սակայն, մարդկային մարմինը միշտ մեղք է գործում, քանի որ այն չափազանց տկար է օրենքը պահելու համար: Աստվածաշունչն ասում է, որ արդարը կապրի հավատքով: Բայց ինչպե՞ս արդարը կապրի հավատքով, եթե ունի այս մարմինը: Նրանք նույնիսկ չեն կարող ապրել օրենքով: Ուրեմն, ինչպե՞ս պետք է ապրեն: Արդարը կապրի հավատքով առ Աստված: 
Հոգին ցանկանում է հետևել Աստծո կամքին, բայց մարմինը միշտ մեղք է գործում՝ չենթարկվելով Տասը Պատվիրաններին: Մարմինը մի մեղք գործում է այսօր, մի այլ մեղք՝ վաղը, և այսպես շարունակ: Կան մեղքեր, որ մարմինը նախընտրում է գործել ավելի շատ, քան մյուս մեղքերը:  Մարդու մարմինը գործում է մեղք ամբողջ կյանքում: Մի՞թե սխալ եմ: 
Եկեք դիտարկենք հինգերորդ պատվիրանը: «Պատվիր քո հորը և քո մորը»: Սա չափազանց ընդունելի է, և մարդիկ փորձում են պահել այն, չնայած ոչ միշտ է հաջողվում այն պահել: Դրա համար եկեք բաց թողնենք սրա քննարկումը: Հաջորդ պատվիրանը՝ «Սպանություն մի անիր»: Բոլորս էլ սպանում ենք մարդկանց մեր մտքերում, մինչդեռ քչերն են սպանում մարմնապես: Բայց եկեք բաց թողնենք նաև այս պատվիրանի քննարկումը, քանի որ սպանությունը ծանր մեղք է: Հաջորդը, սրանք են՝ «Շնություն մի անիր» և «գողություն մի անիր»: Այս մեղքերը հեշտությամբ են կատարվում մեր առօրյա կյանքում: Որոշ մարդիկ ունեն բնածին տաղանդ գողության և շնության գործում: Ոմանք սովորություն են դարձրել այս մեղքերը գործելը: Մի՞թե նրանք նաև չեն ցանկանում: (Աստվածաշունչն ասում է՝ ցանկալը նույնպես մեղք է): Նրանք նաև լավ են մյուսի ունեցվածքը առանց հարցնելու վերցնելու մեջ, այսինքն՝ գողությունից: Մարմինն անում է այս տեսակ չար գործեր, երբ որ ցանկանում է անել:
Եկեք ենթադրենք, որ անում ենք միայն մեկ կամ երկու մեղք այս տասը տեսակի մեղքերից: Արդյո՞ք դա մեզ արդարացնում է Աստծո առաջ: Ոչ, իհարկե ոչ: Մենք արդար չենք կարող լինել Աստծո առաջ, քանի որ նույնիսկ ամենափոքր մեղքը Աստծո համար համարվում է մեղք: Մարմինը շարունակաբար մեղանչում է, մի մեղք այսօր, մի մեղք վաղը, մինչև կյանքի վերջին օրը: Դե պատասխանեք ինձ, երբևէ մաքուր և սրբագործված եղե՞լ եք Աստծու առաջ, թեկուզ մեկ օր: Հիմա եկեք դիտարկենք մարմինը հոգուց առանձին: Արդյո՞ք երբեք մեղք չեք գործել Աստծո առաջ մարմնի կողմից կատարյալ լինելով: Ոմանք մեղք են գործում նույնիսկ քնած ժամանակ: Նրանք իրենց երազներում վայելում են գռեհիկ պատկերներ՝ երևակայության միջոցով մտածելով գեղեցիկ կանանց մասին: Մենք բոլորս գործում ենք մեղքեր:
Մարմինն անում է այն, ինչ Աստված մեզ ասում է չանել, և չի անում այն, ինչ Նա մեզ ասում է անել: Մարմինը միշտ մնում է նույնը, նույնիսկ այն բանից հետո, երբ մեր մեղքերը մաքրվում են: Ինչպե՞ս կարող ենք դառնալ կատարյալ: Ո՞րն է սրբացման ճանապարհը, եթե մեր մարմինը չի կարող լինել կատարյալ: Այնուհանդերձ, մի՞թե դա հնարավոր չէ Հիսուս Քրիստոսի միջոցով:
Մենք այն մարդիկ ենք, ովքեր արել են այս բոլոր մեղքերը: Մի՞թե մենք մեղանչել ենք Հիսուսի առաջ: Այո, մենք մեղավոր ենք Նրա առաջ: Մենք հիմա մեղք գործում ենք, թե՞ ոչ: Այո, գործում ենք: Արդյո՞ք մենք շարունակում ենք մեղք գործել: Այո, շարունակում ենք: Մենք մեղք կգործենք մինչև մեր կյանքի վերջին օրը, քանի դեռ մարմնի մեջ ենք: Մենք մեղավոր էակներ ենք, որոնք չեն կարող մեղք չգործել: Այդ դեպքում, ինչպե՞ս կարող ենք ազատվել մեր բոլոր մեղքերից: Առաջին, եթե դուք դեռ վերստին ծնված չեք, ապա պետք է ընդունեք, որ մեղավոր եք Տիրոջ առաջ, որպեզի մաքրվեն ձեր մեղքերը: Մաքրվելուց հետո այլևս չպետք է ասենք, որ մեղավոր ենք, այլ պետք է ընդունենք, որ մեղք ենք գործել: Մենք պետք է ընդունենք մեր մեղքերն օրենքի արտացոլանքի ներքո, երբ մեղք գործենք, նույնիսկ, եթե երբեմն մարմնով անում ենք լավ բաներ լավը լինելու պատրվակով: Մենք պետք է խոստովանենք, որ մեղքը մնում է մեղք:
 
 

Մենք սրբագործված ենք հավատքով

 
Իսկ ինչպե՞ս կարող ենք կարգավորել մեղքի խնդիրն այն ընդունելուց հետո: Արդյո՞ք մենք սրբագործված  ենք այն հավատքով, որ Հիսուսը  վերցրել է մեր բոլոր մեղքերը՝ Հովհաննես Մկրտչի կողմից մկրտվելով և Խաչի վրա կրել է դրանց պատիժը մեզ փրկելու համար: Այո: Մենք սրբագործված ենք այն հավատքով, որ մեր մարմնով կատարված բոլոր մեղքերը փոխանցվել են Հիսուսին Իր մկրտության ժամանակ: Իսկ ի՞նչ է նշանակում այս հատվածը՝ «արդարը հավատքով կապրի»:
Հավատալ, նշանակում է հավատալ Հոգուն, ոչ թե մարմնին: Միայն հավատալով Աստծուն, Նրա խոսքին, Նրա օրենքին և Նրա փրկությանը՝ կարող ենք սրբագործվել և լինել կատարյալ՝ արդարանալով այդ հավատքով: Ճշմարի՞տ է սա, թե ոչ: Այո, դա այդպես է: Մարմինը դեռ տկար ու հեռու է կատարելությունից, նույնիսկ, եթե մենք դառնում ենք արդար՝ ստանալով մեղքերի թողություն: Աստվածաշունչն ասում է. «Քանզի սրտով հավատում ենք արդարանալու համար, և բերանով դավանում ենք փրկվելու համար» (Հռոմեացիս 10:10): Բայց մարմինը միշտ տկար է և անկատար, ինչպես որ Պողոս առաքյալի մարմինը: Հետևաբար մենք չենք կարող դառնալ արդար կամ աստիճանաբար հասնել արդարության մարմնում: Մարմինը չի կարող ապրել արդար կյանքով: 
 Միակ ճանապարհը, որով կարող են արդարներն ընթանալ, դա Աստծուն հավատալն է, այսինքն ընդունել մեղքերի թողությունն ու օրհնությունները, որոնք Աստված տվել է մեզ: Մենք կարող ենք սրբագործվել և մնալ արդար հավերժորեն կախված լինելով Նրա արդարությունից, որը ստացել ենք Աստծուց, և ապրել հավիտենական կյանքը՝ հավատալով նրան: Մեր կյանքը կախված է Աստծուն հավատալուց: Աստվածաշունչն ասում է, որ արդարը կապրի հավատքով: Մենք սրբագործված ենք հավատքով ու հաստատում ենք Աստծո արդարությունը հավատքով ու այն ապրելով: Թեև մարմինն արդար չէ, հիմարություն կլինի փորձել սրբագործվել աստիճանաբար, քանի որ դա անհնար բան է: Մենք կարող ենք ապրել, միայն երբ ստանում ենք Աստծո օգնությունը՝ հավատալով Նրան որպես Աստված, Տեր և Հովիվ:
 Հետևաբար Պողոս առաքյալն ասում է. «Արդարը հավատքից կապրի», մեջբերելով Ամբակումի խոսքերը Հին Կտակարանից: Նա նաև ասում է. «Որովհետև Աստծով արդարությունը նրանով հայտնվում է»: Ո՞րն է Աստծո արդարությունը: Արդյո՞ք այն նույն արդարությունն է, ինչ մարդունը: Արդյո՞ք մեղքերը քիչ-քիչ նվազեցնելը սրբացնում է մեզ: Մի՞թե մենք կատարյալ ենք, որովհետև այլևս մեղք չենք գործում Հիսուսին հավատալով կամ հավատք ունենալով:
Միայն ավետարանում է Աստծո արդարությունը հայտնվում, և միայն այն է սրբագործում մեզ մեղքերի թողության միջոցով, որովհետև մենք երբեք չենք կարող մարմնում լինել արդար: «Որովհետև Աստծով արդարությունը նրանով հայտնվում է՝ հավատքից հավատքի մեջ»:  Սա նշանակում է, որ մենք արդարանում ենք միայն հավատքով: Արդարն արդարանալուց հետո ապրում է Աստծուն հավատալով: Նրանք արդարանում են՝ հաստատելով Աստծո արդարությունը և հավատքի միջոցով ստանում Նրա բոլոր օրհնությունները: 
 
 
Մենք պետք է ապրենք հավատքով
 
Ապրել հավատքով նշանակում է հետևյալը: Մարդու կամքն ավելի շուտ է քանդվում, քան ավազե ամրոցը, անկախ նրանից, թե որքան այն ուժեղ է: Նա կարող էր ասել՝ «Տեր, ես կանեմ սա, ես կանեմ դա»: Այնուամենայնիվ, մարմինը չի կարող դա անել: Մեղքերի թողություն ստանալուց հետո մենք ապրում ենք Տիրոջը հավատալով և մեղքից ու օրենքից փրկվելու խոսքով: Արդյո՞ք փոխվում է մարմինը՝ դառնալով բարեհոգի, բարձրահասակ և խելացի, եթե մենք երկար ժամանակ ապրենք հավատքի կյանքով: Երբե՛ք: Այնպես որ, ապրել հավատքով, նշանակում է բացարձակապես հավատալ Աստծուն: Մենք դառնում ենք արդար՝ ունենալով բացարձակ հավատք ավետարանի հանդեպ և ապրում ենք՝ ստանալով Աստծո բոլոր օրհնությունները Նրա հանդեպ ունեցած մեր հավատքով: 
 
Արդարը հավատքից կապրի: Սա նշանակում է, որ  մենք կենդանի ենք, քանի դեռ հավատում ենք: Դուք հավատո՞ւմ եք սրան: Այո: Երբևէ պատահե՞լ է, որ չափազանց շատ ակնկալիքներ ունենաք ձեր մարմնից: Միգուցե մտածում եք, որ «Ես ակնկալում եմ, որ իմ մարմնի միայն 20% լինի լավ, թեև մարմնիս մյուս մասը ճիշտ չէ»: Բայց Աստվածաշունչն ասում է, որ արդարը հավատքից կապրի: Աստված ասում է, որ չի կարելի ապրել մարմնով, նույնիսկ 0,1%-ով: Մի՞թե մտածում եք, որ կարող եք պահել ձեր հավատքը և չմեղանչել մինչև Տիրոջ գալուստը և ակնկալել, որ ձեր  մարմինը մի քիչ կմնա մաքուր:
 
Մենք արդար ենք Հիսուսին հավատալով, անկախ այն բանի, թե որքան մեղքեր ենք գործել: Եթե չենք հավատում Հիսուսին, ապա մենք մեղավորներ ենք մարմնով, անկախ նրանից, թե որքան բարի կարող է երևանք: Մենք սրբագործվում ենք, երբ որ 100% հավատում ենք Հիսուսին, բայց մնում ենք մեղավորներ, երբ 100% չենք հավատում Նրան: Գո՞հ է արդյոք Աստված, եթե քիչ մեղքեր ենք գործում: Մի՞թե Աստծուն գոհացնում է այն, որ մենք արդար ենք մարմնով:
 
 
Աստծո արդարությունը մեզ դարձնում է արդար
 
Հռոմեացիս 3:1-8. «Արդ, ո՞րն է հրեայի առավելությունը, կամ թլփատությունից ի՞նչ օգուտ. շատ բան՝ ամեն տեսակետներով։ Նախ՝ այն, որ Աստծու պատգամները նրանց վստահվեցին։ Իսկ արդ, եթե ոմանք հավատարիմ չգտնվեցին, միթե նրանց անհավատությունը Աստծու հավատարմությունը խափանե՞ց։ Քա՛ւ լիցի։ Արդ, թող Աստված ճշմարիտ լինի, իսկ ամեն մարդ՝ սուտ, ինչպես որ գրված էլ է, թե՝Բայց եթե մեր անիրավությունը ցայտուն է դարձնում Աստծու արդարությունը, ի՞նչ ասենք. անիրա՞վ է Աստված, որ բարկություն է թափում։ Որպես մարդ եմ խոսում։ Քա՛ւ լիցի, ապա թե ոչ Աստված ինչպե՞ս կդատի աշխարհը. արդարև, եթե իմ ստով Աստծու ճշմարտությունը ավելանում է ի փառս նրա, էլ ինչի՞ համար եմ ես դատվում իբրև մեղավոր։ Ուրեմն, ահա թե ինչպես են նախատում մեզ, և ինչպես ոմանք մեր մասին ասում են իբր թե ասած լինենք՝ չարի՛ք գործենք, որպեսզի բարին գայ. նրանք արժանի են իրենց դատապարտության» (Հռոմեացիս 3:1-8):
Պողոս առաքյալն ասում է, «Բայց եթե մեր անիրավությունը ցայտուն է դարձնում Աստծու արդարությունը, ի՞նչ ասենք: անիրա՞վ է Աստված, որ բարկություն է թափում»: Մի՞թե Աստված անարդար է և սխալ, եթե փրկում է այն մարդուն, որի մարմինը մեղք է գործում, մինչև որ չի մեռնում նրա շնորհքի մեջ: Ի՞նչ հարցրեց Պողոս առաքյալը նրանց, ովքեր իրեն ծաղրում էին. «Որքան մեծ է մեր տկարությունը, այնքան ավելի մեծ է Աստծո արդարությունը, որ փրկում է մեզ մեր բոլոր մեղքերից»: Պողոս առաքյալն այս խոսքերն ասում է նրանց, ովքեր զարմանում են թե ինչպես մարդ արարածը կարող է սրբագործվել, որն ամբողջ կյանքում մեղքեր է գործել: Նա ասում է, որ մարդկային տկարությունը տրված է, որպեսզի հայտնվի Աստծո արդարությունը: Մարդկային էակները, որոնց մարմինները չեն կարող մեղք չգործել մինչև իրենց վերջին շունչը, ցույց է տալիս Աստծո արդարության վեհությունը իրենց թուլության միջոցով:
Աստծո արդարությունը ոչինչ չի նշանակում, եթե Նրա արդարության կողքին կարելի է լինել արդար սեփական ջանքերի շնորհիվ, եթե կարելի է Աստծո օգնությամբ փրկել 97% -ին և 3%-ին սեփական ջանքերով: Պողոսն ասում է, որ Աստված Հիսուսի միջոցով կատարելապես փրկեց նրանց, ովքեր շարունակում են մեղք գործել մինչև մահանալը: Այնպես որ, մեր անիրավությունը  հայտնում է Աստծո արդարության ողջ հարստությունները: Մարմինը մեղանչում է ամեն օր, մինչև մահանալը, այն չի կարող, նույնիսկ մեկ օր, լինել կատարյալ: Այն փաստը, որ Հիսուսը կատարելապես փրկեց այս անիրավ մեղավորներին, ցույց է տալիս, որ Աստծո արդարությունը շատ ավելի մեծ է: Դրա համար է Պողոս առաքյալն ասում՝ «ինչպես ոմանք մեր մասին ասում են իբր թե ասած լինենք՝ չարի՛ք գործենք, որպեսզի բարին գայ. նրանք արժանի են իրենց դատապարտության» (Հռոմեացիս 3:8):
Կարո՞ղ ենք մարմնի կողմից լինել արդար: Կարո՞ղ է մեր մարմինը դառնալ կատարյալ մեղքերի ներում ստանալուց հետո: Ո՛չ: Կարո՞ղ ենք արդյոք ես և դուք, մի կողմ դնելով աշխարհի բոլոր մյուս մարդկանց, դառնալ մարմնի կողմից արդար: Ո՛չ: Իսկ Տերը մեզ կատարելապես փրկե՞լ է, թե ոչ: Այո: Տերը կատարելապես փրկեց մեզ մեր բոլոր մեղքերից: Եթե մեր սրտերում հավատում ենք Հիսուսին, մեղք ունե՞նք, թե ոչ: Ո՛չ: Մենք ոչ մի մեղք չունենք, ինչքան էլ որ անիրավ լինենք: 
Աստված ասում է. «Լսել էք դարձյալ, թե ինչ ասվեց նախնիներին. Երդմնազանց մի՛ լինիր, այլ արա՛ Տիրոջն այն, ինչ երդվել ես։ Իսկ ես ձեզ ասում եմ՝ ամենևի՛ն չերդվել. ո՛չ երկնքի վրայ, որովհետև Աստծու աթոռն է, ո՛չ երկրի վրայ, որովհետև նրա ոտքերին պատվանդան է, և ո՛չ Երուսաղեմի վրայ, որովհետև մեծ Արքայի քաղաքն է։ Եվ քո գլխով էլ չերդվես, որովհետև չես կարող մի մազ իսկ սպիտակ կամ սև դարձնել։ Այլ ձեր խոսքը լինի՝ այոն՝ այո, և ոչը՝ ոչ. Որովհետև դրանից ավելին չարից է» (Մատթեոս 5:33-37): Երդվելն ինքնին մեղք է, քանի որ չեք կարող պահել ձեր երդումը: Ուրեմն ոչ երդվեք, ոչ էլ խոստացեք մի բան, որ անելու եք հետո: Պարզապես հավատացեք Աստծո խոսքին և այդ ժամանակ կապրեք: Դուք կարող եք դառնալ արդար, եթե հավատաք Նրա արդարությանը, և Տերը կօգնի ձեզ, եթե հավատաք նրան:
Այնքան շատ պատրանքներ կան: Մենք ունենք մարմնի չափանիշներ և դատում ենք այդ չափանիշների համաձայն, որովհետև մարմնային ենք: Հետևաբար, մեր ներսում կա մի դատավոր, որը Աստծո խոսքի հավատքից չէ: Գոյություն ունեն երկու դատավորներ մեր ներսում: Մեկը մենք ենք, իսկ մյուսը՝ Հիսուսը: Եվ երկուսն էլ փորձում են թագավորել մեր ներսում: Մենք փորձում ենք ստեղծել մարմնի օրենքներ և դատում ենք այդ օրենքներով, որովհետև մարմնային ենք: Մարմինն ասում է. «Դու լավն ես, նույնիսկ, եթե շարունակում ես մեղք գործել: Ես ընդունում եմ քեզ որպես արդար, նույնիսկ եթե քո մարմինը 100% արդար չէ»: Մարմնի դատավորը միշտ էլ տալիս է լավ գնահատական: 
Սակայն, Աստծո արդարության դատավորը մեզանից պահանջում է լինել 100% անմեղ: Նա սուրբ է: Մենք կարող ենք դառնալ արդար միայն հավատքով մեղքերի թողություն ստանալով: Դրա համար, Նրա ավետարանին հավատացողներն արդեն ստացել են Աստծո արդարություն: Մենք արդեն արդարացված ենք: Ովքեր որ իրոք հավատում են Աստծուն, կապրեն: Նրանք օրհնված են Աստծո օգնությամբ: Արդարը հավատքից կապրի: Սա նշանակում է, որ անհավատները և մարմնով ապրողները չեն կարող ապրել: Ես ներկայացնում եմ ձեզ մեծ նկարի պարզապես մի փոքր մասը: Ես անընդհատ պատմում եմ և բացատրում նշանակությունը մանրամասներով, ինչպես որ եռացնում ենք ոսկորները նորից և նորից, մինչև որ սուպը դառնում է սպիտակ:
 
 
Մենք հավատքի կարիք ունենք
 
Կարևոր է իմանալ Աստվածաշունչը, բայց դրան հավատալն ավելի կարևոր է: Որոշ մարդիկ միայն հավատում են Աստծո արարչագործությանը, որի մասին խոսում է Սուրբ Գիրքը: Որոշ մարդիկ հավատում են, որ Աստված ստեղծել է երկինքն ու երկիրը, և որ Հիսուսը ջնջել է միայն առաջնային մեղքը: Նրանք հավատում են, որ իրենց ամենօրյա մեղքերը պետք է մաքրվեն ամեն օր: Նրանք դատում են մարմնի օրենքի համաձայն: Ինչպե՞ս ենք հավատում: Արդարը հավատքից կապրի: Դառնալ արդար և կարողանալ ապրել հնարավոր է միայն հավատքով: Սկզբից մինչև վերջ մենք Աստծուն հավատալու կարիքն ունենք: 
Այսպիսով, որքա՞ն եք հավատում: Երբևէ պատահե՞լ է, որ մարմնական մտքերով տարված լինեք և ինքներդ ձեզ մտածեք. «Ես լավ եմ, մարմինս նունյպես լավ է» կամ «Ես չափազանց թույլ եմ  Աստծուն հավատալու համար»: Երբևէ պատահե՞լ է, որ գնահատեք ինքներդ ձեզ, տալով 80% այսօր և 95% հաջորդ օրը, սակայն ընդամենը 5%՝  որոշակի օրերին՝ մտածելով, «Լավ կլիներ ծնված չլինեի»: Երբևէ մտածե՞լ եք այդպես: Այո: Ես նույնպես:
Ես երբեմն այդպիսին եմ: Նույնիսկ, երբ ես հանգստացնում եմ ինձ, մտածում եմ. «Լավ կլիներ, որ Աստծուն չհավատայի և գիտենայի Նրան: Հավատքով բարեպաշտ կյանք ապրելը դժվար է թվում: Մինչև այսօր սարսափելի էր: Ես երկընտրանքի առաջ եմ կանգնած՝ նայել ապագային, թե վերհիշել անցյալը: Ես գովասանքի եմ արժանի, որ մինչև հիմա հավատքի կյանքով եմ ապրել: Բայց ես չեմ կարող այլևս քայլել Քո հետ, Տեր: Որքա՞ն զգայուն եմ դարձել մեղքի հանդեպ, ինչ ճանաչում եմ Քեզ: Շատ մտքեր և չափանիշներ են դուրս եկել ինձանից, ինչ ճանաչում եմ Քեզ, Տեր: Ես հազիվ թե հետևում էի Քեզ, առանց իմանալու և ճանաչելու Քեզ: Բայց հիմա այլևս ինքնավստահություն չունեմ Քեզ հետևելու համար: Ինչո՞ւ: Որովհետև գիտեմ, որ Աստված սուրբ է և կատարյալ: Ախ, Տեր, ես այլևս չեմ կարող հետևել Քեզ: Ես ոչ մի վստահություն չունեմ»:
Դրա համար Աստված ասում է, որ ապրենք հավատքով, որովհետև Նա լավ գիտի մեզ: Նա ասում է. «Դուք պետք է ամրանաք արդարությամբ և հավատքով ստանաք օրհնություններ: Ձեր բոլոր մեղքերը փոխանցվել են Հիսուս Քրիստոսին Իր մկրտության միջոցով: Դուք միշտ մեղք եք գործում, երբ ես ցույց եմ տալիս ձեր մարմինը օրենքի լույսի ներքո: Ուրեմն խոստովանեք, որ չեք կարող մեղք չգործել: Արդյո՞ք ձեր Փրկիչը վերցրել է ձեր բոլոր մեղքերը, թե ոչ: Այո, վերցրել է: Արդյո՞ք ձեր բոլորը մեղքերը անցել են ձեր Փրկչին, թե ոչ: Այո: Այդ դեպքում, ունե՞ք մեղք, թե ոչ: Ո՛չ: Արդյո՞ք Տերը փրկել է ձեզ, թե ոչ: Այո, փրկել է: Ամպամած ու մութ օրերին հաջորդելու են արևոտ օրերը, ինչպես հայտնի երգի բառերն են. «Կա արևի շող իմ հոգում այսօր»:
 
 

Մենք չենք կարող կրկին դառնալ մեղավորներ

 
Եթե մտածելու ենք ապագայի մասին, այն կարող է թվալ անհույս, բայց այն արևոտ ու պայծառ է, երբ նայում ենք Տիրոջը հավատքով: Դրա համար Աստված ասում է, որ արդարը հավատքից կապրի: Հավատո՞ւմ եք սրան: Այո: Այո, մենք փրկված ենք հավատքով և նաև ապրում ենք դրանով: Ո՞ւմ ենք մենք հավատում: Մենք ապրում ենք Աստծուն հավատալով: Միայն արդարները կարող են ապրել հավատքով: Հավատո՞ւմ եք սրան: Այո, հավատում ենք: Կարո՞ղ եք հաստատվել Աստծո արդարության մեջ մարմինը վարժեցնելով: Ո՛չ: Արդյո՞ք Աստծո արդարությունը դառնում է անզոր, երբ մարմինը չար բան է անում: Արդյո՞ք մենք կրկին դառնում ենք մեղավորներ: Ո՛չ, չենք դառնում:
Պողոս առաքյալն ասում է Գաղատացիների 2:18-ում. «Վասնզի՝ եթե այն որ քանդեցի՝ նրան կրկին շինեմ, ապա ես ինքս իմ անձը մեղավոր եմ երևեցնում»: Այն մարդը, ով հավատում է, որ իր բոլոր մեղքերը փոխանցվել են Հիսուս Քրիստոսին Իր մկրտության միջոցով, և որ Նա Խաչի վրա կրել է դրանց պատիժը, երբեք չի կարող կրկին դառնալ մեղավոր: Այն մարդը, ով չի ժխտում Հիսուսին, միանգամից սրբագործվում է և դառնում անմեղ, քանի որ բոլոր իր մեղքերը փոխանցվել են Նրան, և նա երբեք չի կարող կրկին լինել մեղավոր: Հասկանո՞ւմ եք ինձ: Այո:
Աստվածը, որ փրկեց մեզ, միշտ լինելու է մեր Տերն ու Հայրը: Աստված միշտ օգնում է մեզ և մեզ հետ է լինելու մինչև աշխարհի վերջը: Սրա համար է Նա ասում. «Ապրեցեք հավատքով: Ես կօգնեն ձեզ, եթե հավատաք ինձ: Հրեշտակները կծառայեն ձեզ, նրանց, ովքեր վերստին ծնված հավատացյալներ են»: Հրեշտակները ծառաներ են մեր և Աստծո միջև: Նրանք ամեն ինչ պատմում են Տիրոջը մեր մասին: Աստված մեզ Իր երեխաներն է դարձրել: Մենք բնությունից մեղավորներ ենք: Մենք երբեք չենք կարող դառնալ արդար մեր մարմնի գործերով, բայց  արդարացանք հավատքով:
Մենք շնորհակալ ենք Աստծուց: Աստված հավատքով դարձավ մեր Հովիվն ու Հայրը: