• All e-books and audiobooks on The New Life Mission website are free
  • Explore multilingual sermons in global languages
  • Two new revised editions in English have been released
  • Check out our website translated into 27 languages
Search

Sermons

Թեմա 9: Հռովմեացիս (Մեկնություններ Հռոմեացիս Գրքի Վերաբերյալ)

[1-4] Արդարը Հավատքից Կապրի (Հռոմեացիս 1:17-18)

2021.04.03 184
(Հռոմեացիս 1:17-18)
«Որովհետև Աստծով արդարությունը նրանով հայտնվում է՝ հավատքից հավատքի մեջ. ինչպես գրված է թե Արդարը հավատքից կապրի: Որովհետև Աստծո բարկությունն երկնքիցը հայտնվում է մարդկանց ամեն ամբարշտության և անիրավության վրա, որ ճշմարտությունն անիրավությունով բռնում են»: 
 
 
Մենք պետք է ապրենք հավատքով
 
Գրված է, «Արդարը հավատքից կապրի»: Արդյո՞ք մենք ապրում ենք հավատքով: Միակ ճանապարհը, որով արդարը կարող է ապրել հավատքն է: Հավատքը թույլ է տալիս, որ արդարներն ապրեն: Մենք կարող ենք ապրել և շարունակել մեր ամենօրյա գործերը, եթե հավատում ենք Աստծուն: Միայն արդարները կապրեն հավատքով: «Միայն» բառը նշանակում է, որ ոչ ոք բացի արդարներից, չի կարող ապրել հավատքով: Իսկ մեղավորները՞: Մեղավորները չեն կարող ապրել հավատքով: Հիմա դուք ապրո՞ւմ եք հավատքով: Մենք պետք է ապրենք հավատքով:
Երկար ժամանակ է պահանջվում ճշմարիտ հավատքը ճանաչելու համար: Մենք պետք է գիտակցենք այն, որ կարող ենք ապրել միայն Աստծուն հավատալով և մահանում ենք, եթե չենք հավատում: Մենք պետք է հասկանանք, որ արդարների ճակատագիրն է հավատքով ապրելը:
Թռչուններն ունեն թևեր, բայց, եթե նրանք չօգտագործեն դրանք, կբռնվեն և կընկնեն գիշատիչ կենդանիների ձեռքը: Ուստի, արդարներին վիճակված է ապրել հավատքով: Աստված արդարներին հավատքով ապրելու հնարավորություն է տվել: Եթե նրանք չկարողանան ապրել հավատքով, նրանց հոգիները կմեռնեն:
Քրիստոնեական կյանքը և ճշմարիտ ճանապարհը սկսվում է հավատքից: Ինչպե՞ս կարող են արդարները հարմարվել հասարակությանը ջրից և Հոգուց վերստին ծնված լինելուց հետո: Մենք պետք է իմանանք, որ միակ ճանապարհը հավատքով ապրելն է: 
Հասկանո՞ւմ եք: Այդպիսին է արդարների կյանքը: Առանց հավատքի մենք կմահանանք և չենք ունենա իշխանություն դժվարություններն հաղթահարելու համար: Եթե անձը, ով չի ապրում հավատքով և ոչ էլ օգտագործում հավատքը, ենթարկվում է դժվարություններին և ի վերջո մահանում: Երբ մեկը հավատում է Աստծուն և խոստովանում «Տէր, ես հավատում եմ Քեզ», կկարողանա ապրել, նույնիսկ, եթե նա անկարող է և թույլ: Նա կարող է ապրել, քանի որ հավատում է Աստծուն: Աստված օգնում է մարդուն և աջակցում այնքան, որքան մարդն ինքը հավատում է Աստծուն:
 
 
Երբ զգում ենք մեր սահմանափակումները, մենք գալիս ենք դեպի հավատք
 
Ուզում եմ մտածեք, թե մինչ այսօր ապրել եք հավատքով, թե ոչ: Վերստին ծնվելուց հետո մարդը չի կարող անմիջապես ապրի հավատքով: Նա սկզբում ապրում է իրավիճակից ելնելով, քանի որ դեռ չգիտի, թե ինչպես պետք է ապրի հավատքով: Ինչո՞ւ: Քանի որ այս երկրի վրա մադիկ կարող են դրամ վաստակել՝ օգտագործելով իրենց ձեռքներն ու ոտքերը և ավելորդ են համարում հավատքը: Բայց մենք զգում ենք մեր սահմանափակումները, երբ որ մտածում ենք այն մասին, թե արդյոք կարող ենք ապրել միայն ֆիզիկական ուժով ու ջանքերով: Եվ զգում ենք, որ չենք կարող: Այդ դեպքում ինչպե՞ս պետք է ապրենք: Մենք պետք է օգտագործենք մեր հավատքը: Մենք երբեք չենք կարող իսկապես ապրել, եթե չհավատանք Աստծուն:
Մենք պետք է ապրենք հավատքով, նույնիսկ փոքր գործերի մեջ, ասելով. «Տեր, ես հավատում եմ քեզ, խնդրում եմ օգնիր ինձ»: Երբ մենք հավատում ենք Աստծուն առօրյա խնդիրների մեջ, ասելով. «Տեր, ես հավատում եմ քեզ, ես հավատում եմ, որ դու ինձ կօգնես, ես հավատում եմ քեզ», մենք ապացուցում ենք, որ կարող ենք ապրել հավատքով, նույնիսկ փոքր գործերի մեջ:
Մենք կարող ենք զգալ, թե ինչպես ենք ավելի հաստատվում հավատքի մեջ և ակնկալել, որ մեր երազած բաները կկատարավեն, միայն եթե հավատանք դրան: Սակայն, եթե չենք հավատում Աստծուն, չենք հասկանա, թե ինչպես Աստված թույլ տվեց, որ դա կատարվի, և մենք պարտվում ենք, որովհետև չհավատացինք: Մենք չենք կարող լուծել խնդիրները, չնայած որ դրանք կարող են հեշտությամբ լուծվել հավատքի միջոցով: Հավատքով ապրելը լավ է ամեն դեպքում, այնպես որ պետք է սովորենք ապրել հավատքով:
Մարդիկ Հին Կտակարանում ապրում էին հավատքով, և Նոր Կտակարանում մարդկանց փրկությունը նույնպես հավատքի միջոցով է: Ինչպե՞ս կարող ենք վստահություն ունենալ մեր փրկության համար: Մի՞թե մենք չենք արդարացած Հիսուս Քրիստոսի կատարած գործերին հավատալով: Այո, Նրան հավատալով ենք արդարացած: Աստված օգնում է մեզ, երբ մենք ապրում ենք նրան հավատալով: Առաջին հերթին, պարզապես հավատացեք Աստծուն և խնդրեք ինչ որ ուզում եք, և Աստված կօգնի: Աստված բացի փրկությունից նաև հոգում է մեր մյուս կարիքները: Հավատքը հասանելի է մեր կյանքում բոլոր ոլորտներում: Այն կյանք է: Արդարի համար կյանքը հավատքն է: Հավատքը կյանք է: Դա նույն է, ինչ մարմնի համար արյունը: Երբ վերստին ծնված անձնավորությունը չունի հավատք, նրա հոգին մահանում է այնպես, ինչպես մարդն է մահանում, երբ նրա մարմնի մեջ չի լինում արյուն: Մենք պետք է հավատանք Աստծուն և խոստովանենք. «Տեր, ես հավատում եմ քեզ: Հավատում եմ, որ Դու կօգնես ինձ և կլուծես իմ խնդիրները»:
Հավատքն է, որ նախ փնտրում է Աստծո Արքայությունը, և հետո ձգտենք այլ բաների ու հավատանք, որ Աստված անպայման կպատասխանի մեր աղոթքներին: Մենք պետք է ապրենք հավատքով: Արդարը չի կարող չապրել հավատքով: Ինչ որ ունենք մարմնային այս երկրի վրա մի օր կսպառվի: Եվ մենք այդ ժամանակ կբախվենք ինչ-որ վտանգի կամ անելանելի իրավիճակի հետ: Այդ ժամանակ ամենակարևոր բանը, որ մեզ պետք է, հավատքն է առ Աստված, հավատքը, որ Աստված փրկել է մեզ, օգնում է մեզ, և որ Նա բարի է:
Ավելին, մենք նաև պետք է հավատանք, որ Աստված տալիս է այն, ինչ խնդրում ենք և փնտրում, իհարկ եթե այն Աստծո կամքով է: Երբ մեր մարմնային կարողությունները սպառված են, հավատքը առաջնորդում է մեզ դեպի Նրա շնորհքը: Հավատքն առ Աստված դառնում է դրդիչ ուժ մեզ համար՝ իրականացնելու այն, ինչի հույսն ունենք Աստծո առաջ:
 
 

Մենք պետք է օգտագործենք հավատքը փոքր գործերի համար

 
Ինչպես մենք պետք է ապրենք: Մենք պետք է այսպես աղոթենք. «Տեր Աստված, ես հավատում եմ Քեզ: Ես տկար եմ այս և այն բաներում, խնդրում եմ օգնիր ինձ»: Ես չեմ խոսում մեր բնական տկարությունների մասին: Եկեք ապրենք հավատքով, ասելով. «Ես այս բանի և այն բանի կարիքն ունեմ իմ ամենօրյա կյանքում: Խնդրում եմ օգնիր ինձ, Տեր: Ես հավատում եմ, որ Դու դա կանես ինձ համար»: Ով որ ապրում է հավատքով, պետք է փնտրի Աստծուն նույնիսկ փոքր գործերի մեջ: Օրինակ, «Տեր, ես չունեմ ատամի մածուկ: Խնդրում եմ տուր ինձ ատամի մածուկ: Ես հավատում եմ Քեզ»: Եվ մենք կսկսենք զգալ, որ Աստված պատասխանում է, երբ մենք հավատում ենք և փնտրում Նրան:
Ինչո՞վ են ապրում մեղավորները: Մեղավորներն ապրում են սեփական ուժերով, իսկ արդարները՝ հավատքով: Մենք կարող ենք օգտագործել հավատքը մեր կյանքում, մանավանդ, որ արդարներն ապրում են հավատքով: Մենք չենք ապրում մեր հույսը դնելով մեր ունեցած բաների վրա, այլ՝ հավատքով: Դուք տեսնո՞ւմ եք սա. «Արդարը հավատքից կապրի, արդարներին ամենաշատն անհրաժեշտ է հավատք, բայց մենք օգտագործում ենք հավատքը միայն այն ժամանակ, երբ ավարտվում են մեր միջոցները:
Մենք օգտագործում ենք հավատքը, երբ մեր ողջ ուժն ու միջոցները սպառված են: Սակայն մենք պետք է գիտենանք, որ հավատքով ապրելն իրականություն է, և դա Աստծո պատվերն է՝ հիմնված Իր խոստման վրա, որի կարիքը շատ ունենք մեր կյանքում: Ապրեցեք հավատքով: Հավատացեք Աստծուն և փնտրեք Նրան: Եվ այդ ժամանակ մենք կկարողանանք ստանալ և ձեռք բերել այն, ինչը մեզ պետք է: Մենք պետք է սովորենք ինչպես ապրել հավատքով մեր փոքր գործերի մեջ և այդ ժամանակ կարող ենք աստիճանաբար ամրանալ հավատքի մեջ:
Դավիթը հավատքով սպանեց Գողիաթին հինգ քարերով: Նա սպանեց Գողիաթին այն հավատքով, որ Աստված իր հետ էր. «Աստված, ես հավատում եմ Քեզ: Նրան սպանելը Քո կամքն է»: Եվ նա ասեց Գողիաթին. «Դու սրով, նիզակով և գեղարդով ես գալիս ինձ վրա, բայց ես գալիս եմ քեզ վրա Զորաց Տիրոջ անունով» (1 Թագավորաց 17:45): Հավատքով Աբրահամը, երբ կանչվեց, հնազանդվեց գնալ այն երկիրը, որը ստանալու էր իբրև ժառանգություն, և նա գնաց՝ չիմանալով, թե ուր էր գնում:
Արդարը հավատքից կապրի: Ավետարաններում շատ կան նմանատիպ արտահայտություններ, ինչպես օրինակ՝ «ապրել հավատքով», բայց քանիսը՞ գիտեն, որ հավատքով ապրելը արդարների կյանքն է, քրիստոնյաների կյանքը: Չեմ ասում, թե մենք պետք է հրաժարվենք մեր ֆիզիկական ուժից և միջոցներից, որոնք շատ անհրաժեշտ են: Ես պարզապես խորհուրդ եմ տալիս, որ ազատեք ձեր միտքն ամեն երկրային կախվածությունից ու ապրեք հավատքով: Ուրեմն ինչի՞ն հավատալ: Հավատալ Աստծուն: Աստված գործում է այն ժամանակ, երբ մենք հավատում ենք Նրան և խնդրում Նրանից մեր կարիքները: Հավատացեք, որ Նա պատասխանում է մեր աղոթքներին և վստահեք ձեր եկեղեցու առաջնորդին: Միացեք եկեղեցուն և ծառայեք Տիրոջը: Հավատո՞ւմ եք: Մենք պետք է ապրենք հավատքով, որովհետև ամեն մեկս արդար ենք անհատապես: 
Մենք պետք է վերջ տանք այն բաներին, որոնցից կախում ունենք մեր սրտում: Մենք պետք է հավատանք Աստծուն, փնտրենք Նրան և ստանանք հավատքով, անկախ այն բանի, թե որքան սովորական կարող է լինել մեր խնդրանքն ու կարիքը: Մենք պետք է ապրենք հավատքով և զգանք այն: Եվ այդ ժամանակ մենք կկարողանանք թագավորել Տիրոջ հետ և ոչ թե ծաղրվել այս աշխարհի մարդկանց կողմից: Աստված ասում է, որ Ինքը. «սեղան է պատրաստում իմ առաջին իմ թշնամիների դիմաց» (Սաղմոս 23:5): Վարձատրություն ստանալ, նաշանակում է օրհնվել Աստծուց: Սա չի նշանակում ապրել ըստ իրավիճակի, այլ՝ ըստ հավատքի: 
Երբևէ ապրե՞լ եք հավատքով: Անթիվ մարդիկ երբեք չեն ապրել հավատքով, բայց կան նաև մարդիկ, որ զգացել են Տիրոջ գործերը իրենց աղոթքների ժամանակ: Մենք պետք է շարունակաբար զգանք դա և ոչ թե մեկ անգամ, նորից և նորից: Սա այն եղանակն է, որով ապրում են արդարները: Մենք չպետք է հույս դնենք աշխարհիկ բաների վրա, այլ պետք է հավատանք Աստծուն: Սա արդարների կյանքն է: Մենք պետք է այսպես ապրենք: Միայն հավատքով կարող ենք ապրել և ստանալ Աստծո օրհնությունները:
 
 

Աստծո առաջ ամենաշատը մեզ պետք է հավատք

 
Հավատք ունենալը թվում է շատ դժվար բան, բայց իրականում այն հեշտ բան է: Մեզ միայն անհրաժեշտ է հավատալ Աստծուն: Մարդիկ կարծում են թե դժվար է հավատալ Աստծուն, բայց իրականում դժվար բան չկա դրանում: Իմ հորը անվանում եմ «հայր» և հավատում եմ, որ նա իմ հայրն է, քանի որ նա իրական հայր է ինձ համար: Այն փաստը, որ նա հայր է, կախված չէ իմ սեփական հավատքից: Հավատքն Աստծո հանդեպ սկսվում է այս պահից: Ես հավատում եմ Աստծուն: Ինչո՞ւ: Որովհետև Աստված միշտ արդարների կողմն է, սիրում է նրանց և դառնում նրանց Հայրն ու Փրկիչը: Եվ երկրորդ, եթե մենք հավատում ենք Նրան, խնդրում ենք Նրանից այն, ինչի կարիքն ունենք, ինչպես որ երեխան է խնդրում իր հորից իր կարիքների համար: Վերջապես, Հայր Աստվածը լսում և պատասխանում է այն խնդրանքներին, որն ուղղում ենք Իրեն: Աստծուն հավատալը հիմնված է և սկսվում է նման պարզ վստահությունից:
Մենք պետք է ապրենք հավատքով, որովհետև Աստված Ալֆան է և Օմեգան, առաջինն ու վերջինը: Մեր ամբողջ կյանքը կապված է հավատքից: Մենք փրկվել ենք հավատքով և արժանացել ենք Նրա խնամքին հավատքի միջոցով: Հենց այդ հավատքն է թույլ տալիս ասել. «Տեր, ես հավատում եմ քեզ: Պահիր ինձ և խնդրում եմ հոգ տար իմ համար»: Ի՞նչ պետք է անենք, եթե թույլ ենք և վախենում ենք սատանայի սպառնալիքներից: Մենք պետք է հավատանք Աստծուն և ասենք. «Տեր, ես հավատում եմ Քեզ»: Մենք կարող է սխալ մտածենք և արդյունքում կարող է ընկնենք սատանայի թակարդը: Այդ պարագայում Աստված պահում է մեզ, եթե հավատքով աղոթում և ասում ենք. «Տեր, խնդրում եմ պահպանիր ինձ: Հավատում եմ, որ ինձ պահպանելու ես»: Աստված որոշակիորեն հոգ է տանում մեզ համար, նույնիսկ եթե մենք դիմում ենք Նրան սխալ աղոթքներով, որովհետև Նա մեզ լավ գիտի: Ամենակարևոր բանը հավատանքն է: Ամեն ինչ շատ պարզ է: Օգտագործեք միայն Աստծուց ձեզ տրված հավատքը, և Նա կառաջնորդի ձեզ հավատքից հավատքի մեջ: Բոլորովին անիմաստ է Աստծուն չհավատալը: Եթե հավատանք Աստծուն, կապրենք հավատքով: 
 
 
Հավատքից հավատքի մեջ
 
Հռոմեացիս 1:17. «Որովհետև Աստծով արդարությունը նրանով հայտնվում է՝ հավատքից հավատքի մեջ»: Երբ մենք օգտագործում ենք մեր հավատքը կրկին ու կրկին, մենք դառնում ենք հավատքի մարդ: Ուզում եմ, որ հասկանաք սա: Աստված գոյություն չունի մեզ համար, եթե մենք չենք հավատում Աստծուն, նույնիսկ, եթե Նա իրոք գոյություն ունի: Դուք հասնելու եք հավատքից հավատքի, եթե շարունակաբար հավատում եք, որ Աստված կենդանի է և փրկել է մեզ:
Երբ դառնում եք հավատքի մարդ, Աստծո օրհնությունները հավատքով դառնում են ձերը: Ինչ որ Աստվածաշունչն ասում է Հռոմեացիս 1:17-ում, այն է, որ հավատքի սկիզբն ու վերջը հավատքն է: «Որովհետև Աստծով արդարությունը նրանով հայտնվում է՝ հավատքից հավատքի մեջ»: Ուստի մենք կարող ենք փրկվել և լինել հավատքի մարդ, եթե հավատանք, որ Աստված փրկել է մեզ: Մենք չենք կարող լինել հավատքի զավակ, եթե չենք հավատում Աստծուն: Աստված հոգում է մեր կարիքները, երբ մենք անկեղծորեն փնտրում ենք և հավատում Նրան: 
Ի՞նչ որ Պողոս առաքյալը խոսում է Հռոմեացիս 1:17-ում շատ կարևոր է, չնայած որ այդ հատվածը շատ կարճ է: Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչպես են արդարներն ապրում: «Արդարը հավատքից կապրի»: Հավատքն անշուշտ կարևոր է արդարների և ոչ թե մեղավորների համար:
Առաջին բանը, որ մեղավորներին անհրաժեշտ է, դա այն հավատքն է, որ Հիսուսը Փրկիչ է: Սակայն վերստին ծնված քրիստոնյաներս, կարող ենք հավատալ մեր կյանքի բոլոր ոլորտներում: Արդյո՞ք մեզ պետք է ընդամենը մեկ կամ երկու բան այս կյանքում: Ոչ: Շատ բաներ կան, որ պետք է անել, լինեն դրանք կարևոր, թե հասարակ: Արդարներն ապրում են հավատքով իրենց կյանքի բոլոր ոլորտներում: Հասկանո՞ւմ եք սա: Մենք պետք է ապրենք հավատքով: Մենք փրկված ենք չարից հավատքով և փրկված ենք հավատքով: Երբ մենք աղոթում ենք հավատքով, Աստված պատասխանում է: Մենք պետք է ապրենք հավատքով և աղոթենք, նույնիսկ եթե թույլ ենք: Բոլոր բաներում, ամուսնությունից սկսած մինչև ավետարանի քարոզչությունը, մեզ պետք է հավատք: Երբ մենք քարոզում ենք ավետարանը, հավատքը մեզ կօգնի աղոթել այսպես. «Աստված, ես հավատում եմ, որ Դու փրկել ես այս հոգին»: Մենք ամեն ինչ կարող ենք հավատքով:
Մենք չենք կարող քարոզել ավետարանն առանց հավատքի: Ավետարանը կարելի է քարոզել միայն հավատքով: Մարդիկ փրկվում են այն ժամանակ, երբ մենք հավատքով ենք քարոզում ավետարանը: Դուք երբևէ ապրե՞լ եք հավատքով: Մարդիկ ապրում են առանց հավատքի՝ չիմանալով, որ նրանք պետք է ապրեն հավատքով, դրա համար նրանք ընկնում են ընկճվածության մեջ, երբ որ հանդիպում են դժվարության: Նրանք փնտրում են Աստծուն միայն, երբ որ սպառված է իրենց իշխանությունը, և ի վերջո կորցնում են ամեն բան: Նրանք չեն հավատում և դժկամությամբ են ապրում, ինչպես իրենք են ասում. «Ես ապրում եմ, որովհետև ես չեմ կարող մահանալ»:
Բայց արդարներն ապրում են իրենց հավատքի կյանքը ներդաշնակության մեջ և դրական լիցքերով: Նրանք հավատում են, փնտրում և ստանում են իրենց խնդրանքների պատասխանները: Անպետք մտքերն ու անհավատությունը գալիս են, երբ որ մենք չենք հավատում: Այդ ժամանակ մենք չենք կարող քայլել եկեղեցու հետ: Ինչպե՞ս կարող ենք քայլել Տիրոջ հետ առանց հավատքի: Կա՞ արդյոք մի բան մարմնի մեջ, որին կարող ենք վստահել: Ոչ, չկա ոչ մի բան: Ինչպե՞ս կարող ենք հավատալ: Մենք չենք կարող ունենալ հավատք, եթե չենք հավատում Աստծուն: Մենք կարող ենք հետևել եկեղեցուն, եթե ապրենք հավատքով, իսկ հավատքով ապրում են հավատքի շնորհիվ: Հասկանո՞ւմ եք սա: Հավատո՞ւմ եք Աստծուն: Ուրեմն Աստծուն դիմեք ձեր խնդրանքներով, հավատացեք Նրան և կստանաք բոլոր օրհնությունները: Միակ խնդիրն այն է, որ մարդիկ չեն գիտակցում, որ պետք է ապրել հավատքով:
Ես շնորհակալ եմ Աստծուց, որն օգնում է մեզ հավատքով ապրել մեր կյանքի մնացած մասը: