(Հռոմեացիս 2:1-16)
«Նրա համար առանց պատասխան տալու ես ով մարդ՝ ով որ էլ լինես, որ դատում ես. որովհետև ինչով որ ուրիշին դատում ես, քեզ ես դատապարտում. որ դու նույնն ես գործում, որ ինքդ դատում ես: Բայց մենք գիտենք, որ Աստծո դատաստանը ճշմարտությամբ է նրանց վրա, որ այսպիսի բաներ գործում են: Իսկ, ով մարդ, որ դատում ես այսպիսի բաներ գործողներին, և որ դու նույնն ես գործում, մի՞թե կարծում ես՝ թե դու կպրծնես Աստծո դատաստանիցը: Կամ թե նրա քաղցրության առատությունը և համբերությունը և երկայնմտությունը արհամարո՞ւմ ես. չգիտենալով որ Աստծո քաղցրությունը քեզ ապաշխարության է տանում: Բայց դու քո խստությունովը և անզեղջ սրտովը բարկություն ես կիտում քո անձի համար՝ բարկության և այն Աստծո արդար դատաստանի հայտնության օրումը: Որ նա ամեն մեկին իր գործերի պես հատուցում կտա. Նրանց, որ բարի գործերի մեջ են հարատևում, և փառք և պատիվ և անապականություն են որոնում, հավիտենական կյանք: Բայց նրանց՝ որ հակառակությունից են՝ և ճշմարտության անհնազանդ և անիրավության ետևից գնացած, բարկություն և սրտմտություն. Նեղություն և տառապանք այն ամեն մարդու վրա՝ որ չարություն է գործում. առաջ Հրեայի՝ և հետո Հույնի: Իսկ փառք և պատիվ և խաղաղություն ամեն բարի գործողին. առաջ Հրեային՝ և հետո Հույնին: Որովհետև Աստծո մոտ աչառություն չկա: Որովհետև նրանք, որ առանց օրենքի մեղք գործեցին, առանց օրենքի էլ կկորչեն. և նրանք, որ օրենքի տակ մեղք գործեցին օրենքով կդատվեն: (Որովհետև ոչ թե օրենքը լսողներն են Աստծո առաջին արդար, այլ օրենքը կատարողները կարդարանան: Ուրեմն երբոր հեթանոսները՝ որ օրենք չունին՝ բնությամբ օրենքի գործերն անեն, սորանք թեև օրենք չունին իրանք են իրանց համար օրենք. Որոնք ցույց են տալիս, թե օրենքի գործը նրանց սրտերում գրված է՝ նրանց խղճմտանքի վկայությունովը, և իրանց խորհուրդների իրար հանդիմանելովը, կամ թե իրավունք տալովը: Այն օրը՝ որ Աստված մարդկանց ծածուկ բաները կդատե իմ ավետարանի համեմատ Հիսուս Քրիստոսի ձեռովը»:
Օրինականները միշտ դատում են ուրիշներին, մինչդեռ իրենք չեն պահում օրենքը
Եկեք խոսենք օրենքի մասին: Պողոս առաքյալն ասում էր հրեաներին, որոնք գտնվում էին օրենքի տակ. «Նրա համար առանց պատասխան տալու ես ով մարդ՝ ով որ էլ լինես, որ դատում ես. որովհետև ինչով որ ուրիշին դատում ես, քեզ ես դատապարտում. որ դու նույնն ես գործում, որ ինքդ դատում ես: Բայց մենք գիտենք, որ Աստծո դատաստանը ճշմարտությամբ է նրանց վրա, որ այսպիսի բաներ գործում են: Իսկ, ով մարդ, որ դատում ես այսպիսի բաներ գործողներին, և որ դու նույնն ես գործում, մի՞թե կարծում ես՝ թե դու կպրծնես Աստծո դատաստանիցը» (Հռոմեացիս 2:1-3): Օրինականները կարծում են, որ պատվում են Աստծուն: Այդ տեսակի մարդիկ չեն հավատում Աստծուն իրենց սրտերում, հակառակը, նրանց կեղծ հպարտությունը հիմնված է իրենց սեփական գործերի վրա: Այս մարդիկ սիրում են դատել մյուսներին և լավ են այդ գործում: Սակայն, մինչ նրանք Աստծո խոսքով դատում են մյուսներին, չեն գիտակցում, որ իրենք էլ այդպիսին են, որոնց քննադատում են և թույլ են տալիս նույն սխալները:
Օրինակ, նրանք չեն պահում կիրակի օրը սուրբ, թեև մյուսներին ասում են պահել այն սուրբ, Աստծո Պատվիրաններին համապատասխան: Նրանք մյուսներին ասում են հնազանդվել և պահել օրենքը, սակայն իրենք չեն պահում այն: Պողոս առաքյալն այսպիսի մարդկանց ասում է. «Իսկ, ով մարդ, որ դատում ես այսպիսի բաներ գործողներին, և որ դու նույնն ես գործում, մի՞թե կարծում ես՝ թե դու կպրծնես Աստծո դատաստանիցը» (Հռոմեացիս 2:3):
Օրինականները չեն կարող փրկվել Աստծո առաջ: Օրենքը երբեք չի կարող ազատել մեզ, հետևաբար մենք կընդունենք Աստծո դատաստանը, եթե մեր կրոնական կյանքը հիմնված է օրենքի վրա: Օրենքներ պահելը հանգեցրին Աստծո բարկությանը: Նրանք, ովքեր փրկված չեն, ունեն օրինականի հավատք: Նրանք ասում են ուրիշներին ապրել ըստ օրենքի, սակայն իրականում մարդիկ պարտավորված չեն այդպես ապրել մեր օրերում:
Ժամանակներ առաջ շատ քրիստոնյաներ մեր երկրում նման էին նրանց: Օրինականությանը հետևող եկեղեցու առաջնորդները հանդիմանում էին այն կանանց, ովքեր գանգրացնում էին իրենց մազերը՝ ասելով, որ այդ կանայք գնալու են դժոխք: Եթե մենք լինեինք այս առաջնորդների ազդեցության տակ, ովքեր ուսուցանում են եկեղեցու անդամներին պահել օրենքը և ապրել բարի գործերով, ապա մենք էլ կհավատայինք, որ այդ կանայք զանազան մազերի կտրվածքով, գնալու են դժոխք: Մի նման բան էր տեղի ունենում 15-20 տարի առաջ: Եթե մի կին օգտագործում էր շրթներկ, ապա դա նշանակում էր, որ նա գնալու է դժոխք այդպիսի հովվի հրահանգով:
Այդ մարդիկ օրինականներ էին: Նրանք ֆիզիկապես թվում էին սուրբ Աստծո առաջ՝ խրատելով մարդկանց չօգտագործել շրթներկ կամ մազերը ձևավոր գանգրացնել, միշտ քայլել քնքշորեն և ոչ էլ գնել կամ վաճառել ցանկացած ապրանք: Այս օրինականներն էին հավատացյալներին ասում, թե ինչն է Աստծո տեսակետից ճիշտ կամ սխալ, իսկ իրենք կեղծավորների նման խախտում էին այդ բոլոր օրենքները:
Հրեաներն այսպիսին էին
Հրեաներն այսպիսին էին: Նրանք ըստ օրենքի դատում էին հեթանոսներին, ասելով. «Նրանք չգիտեն Աստծուն և ծառայում են կուռքերին: Նրանք կոպիտ մարդիկ են և նրանց անեծքը դժոխքն է»: Սակայն նրանք իրենց սրտում սիրում էին այս աշխարհի նյութական բաները և սրա հետ մեկտեղ օտար աստվածներին ավելի, քան՝ Աստծուն:
«Նրա համար առանց պատասխան տալու ես ով մարդ՝ ով որ էլ լինես, որ դատում ես. որովհետև ինչով որ ուրիշին դատում ես, քեզ ես դատապարտում»: Հրեաներն ըստ օրենքի դատում էին ուրիշներին, բայց իրենք երբեք չէին հետևում իրենց սեփական ուսմունքներին: Ավելին, նրանք, ովքեր իրենց սրտում չեն հավատում Աստծո արդարությանը կամ էլ Հիսուսով փրկությանը, կարծում են, թե ապրում են ճիշտ Աստծո խոսքով, բայց նրանք նման են հրեաներին:
Օրինականները դատվելու են
Երիտասարդ սերունդը հավանաբար երբեք չի ապրել այսպիսի կրոնական կյանքով: Բայց հին սերունդի ներկայացուցիչները հավանաբար լսել են քարոզներ հիմնված օրենքի վրա: Այսպիսի առաջնորդները հանդիմանում էին եկեղեցու մեջ նրանց, ովքեր գանգրացնում էին իրենց մազերը, միայն այն պատճառով, դա իրենց կարծիքով անպարկեշտ բան էր: Մեր օրերում նման բան եկեղեցում այլևս չեն ասում: Այնպիսի բառերն, ինչպիսիք են «արդար» կամ «սրբագործվել ամբողջությամբ» արդեն երկար ժամանակ դարձած են քննադատության թիրախ: Սակայն մեր օրերում շատ մարդիկ են հիմնականում օգտագործում «արդար» արտահայտությունը: Սա նշանակում է, որ քրիստոնեությունը փոխվել է: Կեղծ ուսուցիչները չեն կարող ասել պատահական ստեր, քանի որ նույնիսկ իրենց համայնքներում ճանաչում են ճշմարիտ ավետարանը գրքերի ու ձայներիզների միջոցով: Հետևաբար, նրանք իրենց լսողներին պետք է խոսեն մտածված:
Ամենակարևոր բանը, որ պետք է իմանալ այն է, որ օրինականներն, ովքեր անտեսում են Հիսուս Քրիստոսի կատարյալ փրկությունը, և ովքեր ըստ օրենքի ապրում են կրոնական կյանքով, պետք է Աստծո առաջ կրեն իրենց պատիժը:
4 հատվածը խոսում է Աստծո դատաստանի մասին: Եկեք կարդանք այն. «Կամ թե նրա քաղցրության առատությունը և համբերությունը և երկայնմտությունը արհամարո՞ւմ ես. չգիտենալով որ Աստծո քաղցրությունը քեզ ապաշխարության է տանում»: Աստված դատելու է օրենքին հետևողներին: Եղբայրներ, օրենքին հետևելու հավատքը հակառակվում է Աստծուն: Օրինականները հակառակվում են Աստծո սիրուն իրենց սեփական գործերի վրա հիմնվելու չափանիշներով: Նրանք անտեսում են փրկության ավետարանը, որն ասում է, որ Աստված ներել է իրենց բոլոր մեղքերը և հանցանքները Իր ճոխ բարության, համբերության և ողորմության միջոցով:
Նրանք, ովքեր օրենքին համապատասխան ապրում են կրոնական կյանքով, պետք է կրեն Աստծո դատաստանը: Այնուամենայնիվ շատ մարդիկ ապրում են կրոնական կյանքով՝ առաջնորդվելով օրենքներով: Մենք չպետք է մտածենք, որ «կազատվենք Աստծո դատաստանից, որովհետև փրկված ենք»: Պողոս առաքյալն ասում է, որ օրենքին հետևողները չեն կարող փրկվել, փոխարենը, նրանք պետք է կրեն իրենց մեղքի պատիժը: Մենք պետք է գիտենանք, թե ինչպիսի մարդիկ են օրենքին հետևելով ապրում կրոնական կյանքով, որ կարողանանք մշակել ծրագիր նրանց ավետարանը տալու համար:
Աշխարհում կան բազմաթիվ օրինականներ, ներառյալ հրեաները
Պողոս առաքյալը միայն չի խոսում այն մասին, որ Հիսուսը սրբել է աշխարհի բոլոր մեղքերը: Նա նաև խոսում է, թե ինչպես մարդիկ, որ ապրում են կրոնական կյանքով օրենքի մեջ, ինչպիսիք են հրեաները, հակառակվում են Աստծուն և ստանալու են իրենց պատիժը: Նրանք չեն ընդունում Աստծո սերը, որի միջոցով Նա ցույց տվեց Իր հաճությունը մեր հանդեպ: Նրանք չեն ընդունում մեղքերի թողության ավետարանը, որն ասում է, որ Աստված ցավալով մեր համար սրբեց աշխարհի բոլոր մեղքերը:
Մի՞թե ձեր շուրջը շատ չեն այնպիսի մարդիկ, որոնք ապրում են այսպիսի կրոնական կյանքով: Կան բազմաթիվ օրինականներ, ովքեր հավատում են, որ Աստված չի ցավում այս աշխարհի համար և չի սրբել մեր բոլոր մեղքերը: Այնուամենայնիվ, կան մարդիկ, որոնք ընդունում են Աստծո սերը և կոչված են «արդարներ» Նրա առաջ: Կան նաև այնպիսի օրինականներ, ովքեր չեն ընդունում Նրա արդարությունը և արհամարհում են Աստծո փրկությունն իրենց մտքերում: Վերջիններս կազմում են բացարձակ մեծամասնություն, և նրանք արհամարհում են արդարներին:
Ես ուզում եմ իմանաք, որ շատ մարդիկ կան ձեր շուրջը, ովքեր չեն ընդունում Աստծո բարության, համբերության և ողորմության հարստությունները, ինչպես որ հրեաները չընդունեցին: Ճի՞շտ եմ, թե սխալ: Այո, այսպիսի շատ մարդիկ կան: Օրինականներն Աստծո աչքի առաջ արհամարհում են մյուսներին: Ի՞նչն են օրինականներն արհամարհում: Աստծո կատարյալ փրկությունը:
Այս աշխարհում շատ մարդիկ են արհամարհում այն փաստը, որ Հիսուսն Աստծո Որդին է, այդ թվում և հրեաները: Հրեաները Իսրայել ազգն են: Նրանք ասում են. «Ինչպե՞ս կարող է Նա լինել Աստծո Որդին: Նա պարզապես մարգարեներից մեկն էր»: Նրանք ընդունում են Հիսուսին միայն այսպես: Իսրայելացիները անարգեցին Աստծո Որդուն և ապտակեցին Հիսուսի այտին, ասելով. «Նա հայհոյեց» (Մատթևոս 26:65): Նրանք արհամարհում են Նրան նաև հիմա: Հրեաներն արհամարհում են Աստծուն, որովհետև չեն հավատում Նրա Որդուն: Հասկանալի է թե ինչու են իսրայելացիներն արհամարհում Հիսուսին, որովհետև նրանք չեն հավատում Նրան: Իսկ ինչո՞ւ են հեթանոս օրինականներն արհամարհում Հիսուսին: Նրանք արհամարհում են Աստծո սիրո և արդարության հարստությունները:
Օրինականներն ապրում են հիմնվելով իրենց սեփական գործերի վրա
Պաշտամունքների ժամանակ իրենց հետևորդներին օրինականները սովորեցնում են դեմ անել ձախ այտը, երբ ապտակել են աջին: Նրանք երբեք չպետք է զայրանան: Նրանց նաև սովորեցնում են, թե ինչպես պետք է քարոզել վարդապետությունը, ինչպես քայլել քնշանքով, ինչպես ժպտալ և այլն: Նրանք կարծում են, թե գիտեն ամեն ինչ Սուրբ Գրքի մասին և պնդում են, որ իրենց սկզբնական մեղքը ներված է, բայց ամեն օր ներում խնդրելով ներվում է նրանց ամենօրյա մեղքերը:
Այսպիսի հավատքը նույնպես հիմնված է օրենքի վրա: Այս ամենը նույնպես ստիպում են մարդկանց արհամարհել Աստծո սիրո և փրկության հարստությունը: Նրանք ասում են. «Ձեր մեջ մեծ հպարտություն կա, քանի որ ասում եք, որ ոչ մի մեղք չունեք, որ արդար եք և Հիսուսին հավատալով սրբվել են ձեր բոլոր մեղքերը»: Նրանք կարծում են, որ Աստված կանչում է իրենց լինելու արդար, նույնիսկ եթե իրականում արդար չեն: Բոլոր օրինականները հավատում են այս կեղծ քրիստոնեական վարդապետություններին: Այնպես որ պետք է հեռու մնալ նման օրինականներից:
Հիսուսին հավատալուց հետո մի՞թե օրինականություն չի լինի ամենօրյա մեղքերի ներում ստանալ ապաշխարության աղոթքների միջոցով: Այո, այդպես է: Արդյո՞ք դա բխում է գործերի օրենքից, թե՞ ոչ: Այո, դա կլինի գործերի օրենք: Դա հավատքից չէ: Այն մարդիկ, ովքեր հայտարարում են, որ իրենք ապրում են օրենքի տառով, օրինական են: Մեր շուրջը այսպիսի անթիվ մարդիկ կան:
Պողոս առաքյալն ամբողջական մեղքերի թողություն ստացավ պարզապես Հիսուս Քրիստոսին հավատալով: Սակայն, իսրայելացիներն, ովքեր Հին Կտակարանում ապրում էին օրենքով, հավատացին Հուդաիզմին: Մի՞թե այս մարդիկ օրինական չէին: Նրանք հետևում էին օրենքին, սովորեցնում արտաքին գործեր, օրինակ, ինչպես քայլել, ինչ անել կամ ինչ չանել:
Դրա համար Պողոս առաքյալը կոպիտ տոնով մեղադրում էր այդ մարդկանց : Մեր օրերում քրիստոնյաները ապրում են հետևելով օրենքներին: Նրանք հավատում են, որ թեև իրենք սրբված են հավատքով, բայց իրենց ամենօրյա մեղքերը ներվում են, երբ ապաշխարության աղոթքներ են բարձրացնում իրենց մեղքերի համար: Նրանք օրինականներ են, իսկ նրանց հավատքը օրենքն է:
Եկեղեցիների շատ հովիվներ են լավ քարոզում, ասելով. «Մենք փրկված ենք հավատքով»: Բայց վերջում ասում են. «Բայց մենք պետք է խոստովանենք մեր մեղքերը և ապաշխարենք»: Այս հովիվներն օրինական հավատացյալներ են: Նրանք փրկությունը կապում են գործերի հետ՝ չհավատալով Հիսուս Քրիստոսին և չհենվելով Նրա վրա:
Մի՞թե մենք նույնպես օրինական էինք նախքան փրկվելը: Այո, մենք էլ էինք օրինականներ: Մինչ վերստին ծնվելը, կարծում էինք, թե բարի գործերը կարող են մեզ փրկել: Աշխարհում դեռ շատերն են այսպես կարծում: Աստված նրանց կանչում է ապաշխարության. «Ուրեմն զղջացեք և ետ դարձեք, որ ձեր մեղքերը ջնջվեն, որ Տիրոջ երեսիցը հանգստանալու ժամանակները գան» (Գործք Առաքելոց 3:19): Այնուամենայնիվ, այս մարդիկ չեն ապաշխարում: Որքան համառն են: Հետևաբար Պողոս առաքյալը կրկին դիմում է այս համառ մարդկանց:
Օրինականները հայտարարում են, որ իրենք մեղավորներ են մինչև կյանքի վերջը
Հռոմեացիս 2:5 «Բայց դու քո խստությունովը և անզեղջ սրտովը բարկություն ես կիտում քո անձի համար՝ բարկության և այն Աստծո արդար դատաստանի հայտնության օրումը»: Աստծո բարկությունը պահվելու է մինչ այն օրը, երբ կիրականացվի Նրա արդար դատն օրինականների վրա:
Սակայն, օրինականներն այնքան համառ են, որ եթե նույնիսկ դանակ դնեն նրանց կոկորդին, համառորեն պնդելու են, թե իրենք մեղավոր են Աստծո առաջ: Նույնիսկ բախվելով որևէ վտանգի, նրանք շարունակում են խոստովանել, որ իրենք մեղավորներ են Աստծո առաջ: Ոմանք հայտարարում են, որ իրենք մշտական մեղավորներ են Աստծո առաջ: Ինչ համառն են: Նրանք ասում են, որ իրենք մեղավորներ են, քանի որ չեն կարող ապրել ըստ Աստծո խոսքի, նույնիսկ եթե հավատան Հիսուս Քրիստոսին:
Ի՞նչ է Աստված ասում: Նա ասում է. «Քանի որ դուք չեք կարող ապրել Իմ խոսքով, ես փրկեցի ձեզ: Ես սրբեցի ձեր բոլոր մեղքերը և կատարելապես փրկեցի ձեզ»: Նրանք չեն հավատում Հիսուս Քրիստոսին և ոչ էլ փորձում են ընդունել Աստծո արդարությունը, որպեսզի ազատվեն իրենց մեղքերից: Փոխարենը, նրանք պնդում են, որ մեղավորներ են մինչև իրենց կյանքի վերջը, քանի որ փորձում են փրկվել ինչպես օրենքի գործերով, այնպես էլ՝ Հիսուս Քրիստոսին հավատալով: Նրանք պետք է իմանան, որ գալու են ժամանակներ, երբ իրենք պատասխան են տալու իրենց հավատքի և գործերի համար:
«Բայց դու քո խստությունովը և անզեղջ սրտովը բարկություն ես կիտում քո անձի համար՝ բարկության և այն Աստծո արդար դատաստանի հայտնության օրումը» (Հռոմեացիս 2:5): Պողոս առաքյալը նկատի ուներ, «Որքան համառն եք: Դուք դատվելու եք ձեր կարծր սրտերի համար: Դուք շատացնում եք Աստծո զայրույթը»: Հիսուս Քրիստոսը սրբեց մեր բոլոր մեղքերն, անկախ նրանից, մարդիկ հավատացին դրան, թե ոչ: Այսպիսով, ամեն մարդ կարող է Հիսուս Քրիստոսի միջոցով փրկվել իր բոլոր մեղքերից: Մենք փրկվեցինք ճշմարտապես հավատալով այն փաստին, որ Հիսուս Քրիստոսը սրբել է մեր բոլոր մեղքերը: Մենք չկարողացանք ապրել օրենքի գործերով՝ ամեն օր ապաշխարելով ամենօրյա մեղքերի թողության համար, դրա համար հեթանոսական կրոններից վերադարձանք դեպի Հիսուս Քրիստոսը: Մեզ վիճակված է մեղանչել մինչև մեր կյանքի վերջին օրը, ուստի չենք կարող արդարանալ օրենքի գործերից, այլ միայն Տիրոջ հավատքով:
Դուք ձեզ մեղավոր համարո՞ւմ եք Աստծո առջև մինչև ձեր մահը: Կամ համարում եք ձեզ մեղավոր մինչև ձեր կյանքի վերջը: Մենք հայտարարում ենք, որ մենք արդար ենք: Արդյո՞ք սա հնարավոր է ուղեղի լվացման միջոցով: Ոմանք կարծում են, որ դա կարող է պատահել նրանց մոտ, ում ուղեղը լվացված է: Ովքե՞ր կարող էին ենթարկվել այսպիսի հրահանգների: Ոչ ոք:
Ենթադրենք, որ ինչ-որ մեկը ամեն օր ձեր ուղեղն է լցնում ինչ-որ բան: Դուք դիմադրում եք՝ ասելով. «Ինչու է դա այդպես: Հետո ի՞նչ: Եվ ի՞նչ»: Մի՞թե մարդկանց մեծ մասն այսպես չի պատասխանում նման դեպքերում: Մենք հավատում ենք ինչ-որ բանի միայն, երբ սրտանց ընդունում ենք, որ դա ճիշտ է: Եթե մարդը փորձում է խաբել մեզ գեղեցիկ խոսքերով, որ հավատանք ինչ-որ բանի, որն աստվածաշնչյան չէ, ապա դա նրան չի հաջողվի: Ոչ մի չափով չի հաջողվի: Մենք գիտենք, որ մարդիկ շատ համառն են, բայց մենք հնազանդվում ենք ու հավատում Աստծո խոսքի ճշմարտությանը:
Որքան համառ են օրինականները
Որքան համառն են նրանք: Նրանք հայտարարում են, որ իրենք մեղավորներ են մինչև վերջին շունչն իրենց կյանքում: Շատերն հավատում են Հուդաիզմին: Ժամանակակից քրիստոնյաների մեջ արդյո՞ք շատ են նրանք, որ հավատում են Հուդաիզմին: Այո շատ են: «Տեր, ահա մեղավորս, եկել եմ Քո առջև: Խնդրում եմ ներիր իմ մեղքերը»: Շատերն են հայտարարում, որ իրենք Աստծո առաջ մեղավոր են, քանի որ նրանք նայում են իրենց տկարություններին ու ամենօրյա մեղքերին իրենց մտքերով: Եվ եթե կան ավելի քան մեկ միլիարդ քրիստոնյաներ աշխարհում և տաս միլիոն քրիստոնյաներ այստեղ Կորեայում, ապա այս բոլոր մարդիկ օրենքին հետևողներ են:
Օրինականները նման են փարիսեցիներին
Նախքան ջրի և Հոգու ավետարանին հավատալը, ես էլ էի օրինական: Ես մտածում էի. «Ինչպե՞ս կարող եմ դառնալ արդար քրիստոնյա, եթե ամեն օր մեղքեր եմ գործում»: Հիմա այդպես չեմ մտածում: Շատերին հավանաբար գիտեք, որոնք համառորեն մերժում են Աստծուն: Ո՞ւր են գնալու այսպիսի մարդիկ ըստ Աստվածաշունչի: Նրանք իրենց կյանքը կավարտեն դժոխքում, քանի որ իրենց կյանքի չզղջացող և քարսրտության պատճառով հավաքել են Աստծո զայրույթը: Օրինականները նաև պետք է ապաշխարեն և գոհություն հայտնելով իսկապես հավատան, որ Հիսուս Քրիստոսը սրբել է իրենց բոլոր մեղքերը:
Սակայն նրանք չափազանց համառ են ապաշխարելու համար: Այսպիսի մարդիկ արժանի են խղճահարության: Նրանք չեն ապաշխարում, չնայած որ պետք է ապաշխարեին: Շատերն են մեր օրերում վարվում փարիսեցիների նման: Նրանք ձեռքի տակ պահելով Աստվածաշունչը՝ սիրալիր ողջունում են ժողովրդին եկեղեցու առաջ և ասում. «Ինչպե՞ս եք: Ինչպես՞ են գործերը»: Կիրակի օրերը հանդիպելով եկեղեցու անդամներին՝ նրանք կիսափակ են անում իրենց ամբարտավան աչքերը: Նրանք փորձում են ավելի աստվածային երևալ, քան Հիսուսն էր: Որքան լավ կլիներ, եթե իրականում այդպես աստվածային լինեին ամեն օր:
Իսկ գիտե՞ք, թե ի՞նչ են օրենքներին հետևող հովիվների կանայք ասում: Ասում են, որ իրենք երջանիկ են, երբ իրենց ամուսինները քարոզում են ամբիոնից, քանի որ նրանք խոսում են մխիթարող խոսքերով. «սուրբ և ողորմած» ոճով: Սակայն նրանք տուն հասնելուն պես, փոխվում են: Մի անգամ, օրինական հովիվներից մեկի կինը իր համար տուն է պատրաստում հենց ամբիոնի հետևում: Իր հետ բերում է վառարան, ծածկոցներ ու բրինձ, որովհետև ամուսինը տանը խուլիգանի նման էր, իսկ ամբիոնի հետևում նուրբ անձնավորություն: Երբ հովիվը հարցնում է, թե նա ինչ է անում այնտեղ, կինը պատասխանում է, որ ինքը սիրում է եկեղեցին, որովհետև իր ամուսինը նուրբ է և ձայնը մեղմ ամբիոնի ետևում, բայց տանն ինքը խաղաղություն չունի:
Մենք պետք է քարոզենք ավետարանը
Անկեղծ ասած, կինս շատ է հանդիմանում ինձ: Նա ասում է. «Միակ բանը, որ քեզ հուզում է, ավետարանն է»: Ես ամեն ինչ չեմ կարող անել, որովհետև կատարյալ մարդ չեմ: Առաջին բանը, որ պետք է լավ անել, դա Աստծո գործն է: Երկրորդ բանը, պետք է հոգ տանել ընտանիքի մասին: Երրորդ, պետք է անել այլ հանձնարարություններ: Սրանք են իմ հիմնական հանձնարարությունները: Եվ սա ոչ միայն նրա համար, որ ես հովիվ եմ, այլ որովհետև իմ հիմնական հանձնարարությունը ավետարանի ծառայությունն է: Ես չեմ կարող ծառայել ավետարանին իմ բոլոր գործերն անելուց հետո: Այնպես որ ես շեշտը դնում եմ ավետարանը քարոզելու վրա և հոգում իմ բոլոր մյուս հարցերը քարոզչությունից հետո: Չեմ կարծում, թե կարող եմ քարոզել ավետարանը, եթե ավարտեի իմ բոլոր հարցերը:
Օրինականները գործում են ինչպես հրեշտակներ, երբ կանգնած են ամբիոնի հետևում: Նրանք ուսուցանում են հավատացյալներին զղջալ իրենց մեղքերի համար: Ամեն մի օրինական կարող է ստանալ մեղքերի թողություն միայն հավատալով Հիսուսին, որովհետև միայն դրանից հետո կարելի է ուրախանալ, որ մաքրվել են քո բոլոր մեղքերը: Սա մեր հոգին երջանկացնող միակ ճանապարհն է: Մարդը ապրելով կյանքում՝ մեղանչում և անբարո բաներ է անում, հետևաբար եթե մեկն ունի մեղքեր իր սրտում, դա իր համար ավելի վատ է, քան դժոխք գնալը: Աստված դատելու է այսպիսի մարկանց:
Ես չեմ կարող չասել, որ շատ մարդիկ են Աստծո բարկությունը կիտում իրենց համար: Նրանք, ովքեր չեն ապաշխարում և չեն հավատում Հիսուս Քրիստոսին՝ ձևացնելով, թե իսկապես հավատում են, ստանալու են Աստծո բարկությունը: Նրանք չեն կարող խաբել Աստծուն: Մենք չենք կարող խաբել Աստծուն մեր հավատքի համար: Աստծուն չհավատալով՝ արժանանալու ենք Նրա բարկությանը: Աստծո բարկությունը հայտնված է նրանց վրա, ովքեր չեն հավատում: Նրանք այրվելու են դժոխքի կրակների մեջ: Շատերն են այրվելու դժոխքի մեջ իրենց անհավատության պատճառով:
Դրա համար մենք պետք է քարոզենք ավետարանը: Մենք պետք է շարունակաբար տարածենք Աստծո խոսքը: Ամեն անգամ, որ հավաքվում ենք միասին, պետք է մտածենք ավետարանի մասին և ոչ միայն մեր անձնականի, նաև ժամանակ տանք ուրիշների համար հոգ տանելուն: Ավետարանը պետք է քարոզել, որովհետև կօգնենք մարդկանց ազատվել Աստծո դատաստանից, թեկուզ մարդիկ հալածեն մեզ և արհամարհեն Աստծո սերը:
Մենք պետք է գիտենանք հետևյալը: Մեր շուրջը շատ մարդիկ կան, որ կստանան այդ բարկությունը: Մենք պետք է լավ մտածենք այն մասին, թե արդյոք պետք է քարոզել ավետարանը, ինչու պետք է մեր լավագույնը անենք այդ ժողովրդին Աստծո խոսքը հասցնելու համար: Արդյո՞ք Աստված հաճույք կստանա, եթե մենք թողնենք, որ նրանք ստանան Աստծո դատաստանը: Մենք չենք կարող թողնել նրանց այդ վիճակի մեջ: Սա իմանալով, մենք պետք է քարոզենք ավետարանն ամբողջ աշխարհին:
Եթե ձեր ընտանիքում կա օրենքին հետևող անձնավորություն, ամբողջ ընտանիքը կարող է դատվել Նրա բարկությունից: Ի՞նչ է բարկությունը: Երբ երեխաները չեն ենթարկվում իրենց ծնողներին, ասում ենք. «Եթե չենթարկվես, կպատժվես»: Ծնողները ծեծում են իրենց երեխաներին, երբ նրանք չեն ենթարկվում իրենց: Երեխաներն էլ ընդունում են իրենց սխալներն ու խնդրում ներում: Ծնողները ներում են իրենց երեխաներին, քանի որ նրանք իրենց ժառանգներն են: 4 հատվածն ասում է. «Կամ թե նրա քաղցրության առատությունը և համբերությունը և երկայնմտությունը արհամարո՞ւմ ես. չգիտենալով որ Աստծո քաղցրությունը քեզ ապաշխարության է տանում»: Այնուամենայնիվ, ինչքա՞ն է Աստված համբերում: Աստված համբերում է 70-80 տարի այս երկրի վրա, իսկ մարդիկ երկու կամ երեք անգամ իրենց երեխաներին համբերելուց հետո գավազանը վերցնում են ձեռքները: Աստված համբերում է մինչև մեր կյանքի վերջը:
Աստված դժոխքի կրակ է պատրաստել օրինականների համար
Երբ Տերը վերցնի գավազանն իր ձեռքը, կլինի վերջը: Աստված հալեցման վառարաններ է պատրաստել օրինականների համար, որի մեջ եռացող հալած քարեր են և ծծումբ: Աստված իր բարկությամբ մահացածներին տալու է անմահ մարմիններ, որպեսզի նրանք անսպառ կրակի մեջ զգան հավերժ ցավը: Աստծո բարկությունը հարություն կտա նրանց հավերժական մարմիններով և կթողնի, որ նրանք հավիտենապես տառապեն: Նրանք երբեք չպիտի մահանան այդ կրակների մեջ, նույնիսկ եթե ասեն. «Ինձ ողորմիր, և Ղազարոսին ուղարկիր, որ իր մատի ծայրը թրջե ջրով և իմ լեզուն հովացնե. որովհետև այս կրակի բոցի մեջ տանջվում եմ» (Ղուկաս 16:24):
Մենք պետք է քարոզենք ավետարանը նրանց, որովհետև ակնհայտ է, որ նրանք դատվելու են: Չնայած նրան, որ մեզ հալածում և արհամարհում են, մենք պետք է քարոզենք ավետարանը օրինականներին, որովհետև այդպես կկարողանանք նրանց ազատել Աստծո զայրույթից ու ոչնչացումից: Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչու ենք մենք մեր լավագույնը անում, ինչու ենք շահագրգռված նրանց փրկելու համար, ինչու ենք ծախսում եկեղեցու ֆինանսի մեծ մասը գրականության ծառայության վրա: Մենք կարող էինք հարստանալ, եթե ծախսեինք այդ գումարները մեր եկեղեցու վրա: Մենք կարող էինք լավ ուտել և լավ ապրել:
Այնուամենայնիվ, շատ նյութական բաներ են անհրաժեշտ ավետարանն ամբողջ աշխարհով տարածելու համար: Իսկ գիտեք, թե ինչո՞ւ: Քանի որ այս ճանապարհով միայն կարող են մարդիկ փրկվել: Դրա համար մենք նվիրվեցինք ամբողջ աշխարհում ավետարանի քարոզչությանը, և եթե մենք չանենք այն, մի՞թե մարդիկ հնարավորություն կունենան ստանալ մեղքերի թողություն:
Եթե մենք չքարոզեինք ավետարանը ձեզ, կկարողանայի՞ք արդյոք փրկվել, նույնիսկ եթե Աստված արդեն փրկած լիներ ձեզ: Ոչ չէիք կարողանա: Բոլորս էլ եղել ենք օրինականությանը հետևողներ մինչ վերստին ծնվելը: Մենք մեղքեր ունեինք, թեև հավատում էինք Հիսուսին: Մենք պիտի արժանանայինք կործանման, եթե չլսեինք այս բարի լուրը:
Կարո՞ղ ենք արդյոք նրանց թողնել, որ գնան դժոխք ու մահանան: Ոչ, չենք կարող: Մենք չենք կարող թողնել, որ նրանք գնան դժոխք, քանի որ մենք ճանաչում ենք Տիրոջ ավետարանը և փրկությունը: Մենք գիտենք, թե ովքեր են գնալու դժոխք և ովքեր են մտնելու Երկնքի Արքայություն: Եվ դրա համար ենք մենք անհանգստանում, աղոթում ենք և քարոզում բարի լուրը: Եվ պատճառը, որ մենք մեծ ֆինանսական միջոցներ ենք տրամադրում այս ծառայությանը այն է, որ փրկենք կորած հոգիներին, քան թե թողնենք, որ նրանք արժանանան Աստծո դատաստանին:
Մենք քարոզում ենք ավետարանը համբերատարությամբ, չնայած մեր հանդեպ եղած հալածանքներին նրա համար, որ փրկվեն հոգիները, որոնք արժանանալու են Աստծո բարկությանը:
Կարող է մտածեք, որ «Դուք ավելի լավ կլիներ, որ գրեիք ընթեռնելի գրքեր ճշմարիտ ավետարանի մասին և տարածեիք այն ամբողջ աշխարհով մեկ»: Մենք այդպես կանեինք, եթե դա լիներ ճշմարիտ ավետարանը քարոզելու ամենալավ եղանակը: Սակայն, քանի որ այդ մեթոդը օգտակար չէր, մենք անդադար փորձում ենք ամեն հնարավոր միջոցներն ու շարունակում ենք աղոթել:
Մենք, ավետարանի քարոզիչներս, չենք քարոզում ավետարանը համբավ ու անուն ձեռք բերելու համար: Մենք քարոզում ենք ավետարանը հոգիներ շահելու համար, քանի որ չենք ուզում, որ մեղավորները գնան դժոխք: Այնուամենայնիվ շատ օրինականներ հպարտանալով իրենց քրիստոնեական նվիրվածությամբ՝ իրականում փնտրում են աշխարհիկ ցանկություններ այս աշխարհում: Մենք պետք է հասկանանք, թե որն է օրինականներին ավետարանը քարոզելու պատճառը:
Մենք պետք է նաև իմանանք, թե ինչու է Աստված Տասը Պատվիրաններում պահանջում սուրբ պահել շաբաթը, և ինչու նրանք, որ չէին պահում, քարկոծվում էին: «Շաբաթ օր» ասելով ենթադրվում է ավետարանը, որ Հիսուսը սրբեց մեր բոլոր մեղքերը: Մենք պետք է հիշենք, որ Հիսուսը սրբել է մեր բոլոր մեղքերը: Մենք պետք է քարոզենք ավետարանն Աստծո հավատքով, որը ներառում է այն փաստը, որ Տերը սրբել է աշխարհի բոլոր մեղքերը.
Կարող է թվալ, թե այս քարոզով ես գոհացնում եմ իմ վրդովմունքն օրինականների վերաբերյալ: Բայց մենք պետք է ներենք և լայնախոհ լինենք նրանց նկատմամբ: Նրանք հաստատ կգնան դժոխք, եթե մենք լռենք ու փակ պահենք մեր շուրթերը: Մենք, ավետարանի քարոզիչներս, չենք կարող թույլ տալ, որ օրինականներն արհամարհեն մեզ իրենց դրամով կամ ազդեն մեր վրա:
Մենք պետք է քարոզենք ավետարանը մեր ընտանիքներին և մեր շրջապատի մարդկանց
Մենք պետք է քարոզենք ավետարանը բոլորին: Մենք գիտենք, որ բոլորը թանկ են, որքան և մեր ընտանիքի անդամներները: Մենք պետք է գնահատենք բոլորին, քանի որ բոլորս Աստծո առաջ հավասար ենք:
Ես չեմ կարող չխոսել փրկության ճշմարտության մասին, երբ որ քարոզում եմ, որովհետև այլապես մարդիկ կգնան դժոխք: Մենք պետք է փրկենք նրանց դժոխքից: Մենք պետք է քարոզենք ավետարանը մեր ընտանիքներին և ընկերներին, քարոզենք այսպիսի գրականության միջոցով և աղոթենք այն բաների համար, որոնց կարիքն ունենք քարոզչության համար: Մենք պետք է քարոզենք այն տարբեր մեթոդներով: Մենք պատրաստվում ենք խնջույքի, երբ մի կորած հոգի է վերադառնում դեպի Տիրոջ Արքայությունը: Մենք շահում ենք հոգիներ, երբ մենք կազմակերպում ենք արթնության պաշտամունքներ ավետարանը քարոզելու համար: Երբեմն պատահում է, որ մարդիկ վերադառնում են աշխարհ, թեև հազիվ էինք նրանց քարոզել ավետարանը: Այդ ժամանակ մենք վշտանում ենք: Բայց առանց հիասթափության շարունակում ենք քարոզել ավետարանը:
Ուզում եմ, որ այսօր մի բան իմանաք: Հիշեք, որ կան բազմաթիվ օրինական քրիստոնյաներ, որոնց նույնպես պետք է քարոզել ավետարանը: Նրանք ձևացնում են, թե պահում են օրենքը, նույնիսկ եթե չեն կարող չմեղանչել ամեն օր, և կարծում են, թե կարող են ապաշխարության աղոթքների շնորհիվ ստանալ մեղքերի թողություն:
Նրանք մերժում են այն ավետարանը, որն ասում է, որ Հիսուսն արդեն սրբել է մեր բոլոր մեղքերը: Նրանք կարծում են, որ Հիսուսը վերցրել է միայն իրենց սկզբնական մեղքը՝ թողնելով ամենօրյա մեղքերը, քանի որ նրանք չգիտեն մեղքերի ճշմարիտ թողությունը: Ովքեր որ չգիտեն փրկության ճշմարտության մասին, կոչվում են օրինականներ: Մենք պետք է փրկենք նրանց իրենց մեղքերից՝ քարոզելով Աստծո արդարության ավետարանը: