Հռոմեացիս 4:6-8-ում Պողոսը խոսում է Աստծո առաջ օրհնված մարդու մասին: Այն մարդն, ով իսկապես օրհնվել է Աստծո առջև, մեկն է, որի անիրավությունը ներված է և որի մեղքերը ծածկված են: Դրա համար Պողոս առաքյալը հայտարարում է. «Երանի է այն մարդին, որին Տերը մեղք չի համարիլ» (Հռոմեացիս 4:8):
Հետո Պողոսը ներկայացնում է Աբրահամին որպես օրհնյալ անձ: Օգտագործելով Աբրահամին որպես տիպիկ աստվածաշնչյան կերպար, Պողոսը բացատրում է, թե ինչ է ճշմարիտ և օրհնյալ հավատքը: Աբրահամը կունենար պարծենալու բան, եթե իր սեփական գործերը արդարացնեին իրեն, սակայն իրականում այդպես չեղավ: Աստծո արդարությունը նա ստացավ միայն հավատալով Աստծո խոսքերին:
Աստվածաշունչը նշում է, որ հավատքը, որով կարելի է դառնալ արդար և օրհնվել, դա ի սրտե, պարզ հավատքն է Աստծո խոսքերի հանդեպ, ինչպիսին որ Աբրահամի հավատքն էր: Այս գլխում Պողոս առաքյալը խոսում է, թե ինչպես կարելի է ձեռք բերել Աստծո արդարությունը հավատալով Նրա խոսքերին:
Չկա որևէ մեկը, որ երբեք մեղք չի գործել այս երկրի վրա: Ավելին, մենք գործում ենք այնքան մեղքեր, որ այն կբավականացներ ծածկելու երկինքը: Եսայիա մարգարեության գրքում գրված է, որ մեր մեղքերը և հանցանքները նման են հաստ ամպի (Եսայիա 44:22): Այնպես որ չկա մեկը մարդկանց մեջ, որ կարողանա փախչել Աստծո դատաստանից, եթե չի հավատում Հիսուս Քրիստոսի արդարությանը:
Հիսուսի ստացած մկրտությունը և իր խաչի արյունը իրականացրեց Աստծո արդարությունը: Բոլորն են մեղքեր գործում, թե վերստին ծնվածները, թե նրանք, որ վերստին ծնված չեն, բոլորն առանց բացառության: Մենք երբեմն նույնիսկ գործում ենք մեղքեր, որ տեղյակ չենք դրանց համար, հետևաբար պարտավոր ենք ենթարկվել պատժի այդ մեղքերի համար:
Մարդը պետք է հիշի, որ եթե ունի նույնիսկ մի փոքր մեղք, ապա մահանալու է Աստծո արդարության առջև: Աստվածաշունչն ասում է, որ մեղքի վարձքը մահն է (Հռոմեացիս 6:23), և դրա համար մենք պետք է հասկանանք և հավատանք Աստծո օրենքին: Մենք պետք է վճարենք այն մեղքի գինը, որը գործել ենք մտքում և մեր գործերով, և միայն այդ ժամանակ կլուծվի մեր մեղքի խնդիրը: Մյուս կողմից, անկախ նրանից, թե որքան շատ չարչարվենք, եթե դեռ չեն վճարել մեղքի համար, ապա մեղքի դատաստանի հարցը չի անհետանա: Ինչ որ մենք պետք է իմանանք, դա այն է, որ նույնիսկ եթե մարդը հավատում է Հիսուսին, բայց ունի մեղքեր, դատվելու է իր սեփական մեղքերի համար:
Մենք ապրում ենք այս աշխարհում, որը ողողված է բոլոր տեսակի մեղքերով՝ մեծ ու փոքր, ընկալված և ոչ, կամա, թե ակամա: Մենք չենք կարող չընդունել այն փաստը, որ պետք է դատապարտվենք մահվան մեր մեղքերի պատճառով ըստ Աստծո օրենքի՝ «մեղքի վարձքը մահն է»:
Եթե մեկը ցանկանում է, որ իր մեղքերը լինեն մաքրված, ապա նա պետք է ստանա մեղքերի թողություն՝ հավատալով Աստծո արդարությանը, որը գալիս է ջրից, արյունից և Սուրբ Հոգուց: Ով որ ստացել է մեղքերի թողություն՝ հավատալով Աստծո արդարությանը, ի վիճակի է և ունի իրավունք մշտապես մատուցելու փառաբանություն Աստծուն, քանի որ Նա Իր մկրտության և արյան միջոցով Իր վրա է վերցրել բոլոր մեղքերը: Քանի որ մեր Տերն արդեն վերցրել է մեր բոլոր մեղքերը, այդ թվում իմ ամպի նման մեղքերն Իր մկրտության, արյան և հարության միջոցով, մենք հետևաբար շնորհակալություն ենք հայտնում Տիրոջը, ով տվել է մեզ հավերժական կյանք:
Եթե Հիսուս Քրիստոսը չվերցներ ամբողջ մեղքերը Հորդանան գետում Հովհաննեսի կողմից մկրտվելու ժամանակ և չմահանար խաչի վրա, մենք պիտի վճարեինք մեր մեղքերի պատիժը՝ դժոխք գնալով: Ինչպե՞ս կարող էինք փառաբանել Նրան, եթե Նա ամբողջությամբ չսրբեր մեր բոլոր մեղքերը: Մի՞թե հնարավոր կլիներ մեզ համար փառաբանել Աստծո անունն ամեն անգամ, որ կկանգնեինք մեր Սուրբ և Սրբազան Աստծո առաջ, եթե մեր սրտերը լիքն են մեղքերով: Կարո՞ղ ենք արդյոք իրոք փառաբանել Նրա արդարությունն՝ ասելով, «Նա ներել է մեր բոլոր մեղքերը», երբ դեռ մեղքեր ունենք մեր սրտում: Ոչ:
Բայց հիմա մենք կարող ենք փառաբանել Նրան Իր արդարությամբ: Այս ամենն արդեն հնարավոր է, որովհետև հավատում ենք Աստծո արդարության պարգևին, որով լցվել ենք մենք:
Պողոսն ասում է, որ մենք ձեռք ենք բերել Աստծո արդարությունը՝ հավատալով Աստծո գործերին
«Արդ ի՞նչ ասենք, թե մեր Աբրահամ հայրը գտավ մարմնի կողմանե: Որովհետև եթե Աբրահամը գործերով արդարացած լիներ՝ պարծանք կունենար. բայց ոչ թե Աստծո առաջին: Որովհետև գիրքն ի՞նչ է ասում. Աբրահամը հավատաց Աստծուն, և արդարություն համարվեցավ նրան: Բայց նրան, որ գործք է անում, վարձքը չի համարվում շնորհքի պես, այլ պարտքի պես: Բայց նրան, որ գործք չի անում, այլ հավատում է նրան, որ ամբարշտին արդարացնում է, նրա հավատքը համարվում է արդարություն» (Հռոմեացիս 4:1-5):
Այստեղ Պողոս առաքյալը բացատրում է, թե ինչպես պետք է արդարանալ հետևելով Աբրահամի օրինակին: Ողջամիտ է ստանալ համապատասխան աշխատավարձ կատարած աշխատանքի դիմաց: Սակայն սա լիովին Աստծո պարգևն է և ոչ թե մեր աշխատանքի վարձատրությունը, որ մենք վերստին ծնվելով դարձանք արդարներ առանց անելու որևէ բարի գործ Աստծո առաջ:
Պողոս առաքյալն ասում է. «Բայց նրան, որ գործք է անում, վարձքը չի համարվում շնորհքի պես, այլ պարտքի պես»: Սա խոսում է այն մասին, թե ինչպես է մեղավոր մարդը ստանում մեղքից փրկություն Հիսուս Քրիստոսի մկրտության և Նրա զոհաբերության արյան միջոցով: Այս փրկությունը տրվել է որպես օրհնյալ նվեր մեղքերի թողության համար բոլոր նրանց, ովքեր հավատում են Աստծո արդարությանը:
Մեղավորների փրկությունն առանց պայմանի նվեր է Աստծո արդարության կողմից: Մարդը, որ ծնվել է մեղավոր լինելու համար, չունի այլ ընտրություն, քան մեղանչելը և չունի այլ ընտրություն, քան խոստովանելը Աստծուն, որ ինքը մեղավոր է ու չի կարող պայքարել դրա դեմ: Նման մեղավորի մեղքերը չեն կարող կորչել միայն այն պատճառով, որ նա ջանասիրաբար ասում է ապաշխարության աղոթքներ՝ հավատալով որոշ քրիստոնեական վարդապետությունների, որոնք տարածված են մեր օրերում:
Մեղավոր մարդը չի կարող պարծենալ իր սեփական արդարությունով Աստծո առաջ: «Մենք ամենքս պիղծ բանի պես ենք դառել, և դաշտանի շորի պես է մեր ամեն արդարությունը» (Եսայիա 64:6): Դրա համար մեղավոր մարդը չունի այլ ելք, քան հավատալ Աստծո արդարությանը, որը կատարվեց մեր Տիրոջ մկրտությամբ Հորդանան գետում և Նրա քավիչ մահով խաչի վրա: Միայն այդ ժամանակ կարելի է ներվել բոլոր մեղքերից՝ հավատալով Աստծո արդարությանը: Աստծո արդարությունը ստանալու համար մեղավորը ավելին չի կարող անել: Ձեր մեղքերի թողությունը կարող է լինել միայն հավատալով Աստծո արդարությանը:
Բոլոր մեղավորները կարող են գտնել Նրա արդարությունը Հիսուս Քրիստոսի մկրտության և Նրա խաչի վրա թափած քավիչ արյան միջոցով: Հետևաբար Աստծո արդարության հավատքն է, որ մեղավորի համար հնարավոր է դարձնում մեղքերի թողությունը: Սա է ճշմարտությունը: Սա է Աստծո արդարության պարգևը:
Պողոս առաքյալը խոսում է, թե ինչպես են մեղավորները ձեռք բերում փրկություն բոլոր մեղքերից
Պողոս առաքյալը բացատրում է սա՝ օգտագործելով Աբրահամի տիպիկ օրինակը: «Բայց նրան, որ գործք է անում, վարձքը չի համարվում շնորհքի պես, այլ պարտքի պես»: Պողոս առաքյալն ասում է, որ չի կարելի ձեռք բերել Աստծո արդարությունը ինչ-որ օրինական գործերի միջոցով: Միակ ճանապարհը, որ մենք կարող ենք ստանալ Աստծո արդարություն, դա հոգևոր թլփատության մասին Նրա արդարության խոսքերին հավատալն է:
Աստծո արդարությունը ճշմարտություն է, որը չի կարելի ձեռք բերել մարդկային ջանքերով կամ արարքներով: Աստծո արդարության պարգևը հետևյալն էր. Դուք և ես այն մարդն ենք, որոնց վիճակված էր մտնել հավիտենական կործանում, բայց մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսը վերցրեց բոլոր մեղքերն Իր մկրտության միջոցով, որը կատարվեց Հովհաննես Մկրտչի ձեռքով Հորդանան գետում: Այնուհետև այդ բոլոր մեղքերը Նա տարավ դեպի Խաչը, որտեղ Իր արյան գնով վճարեց այդ բոլոր մեղքերի վարձքը: Հիսուսն այդպես կատարեց Աստծո բոլոր արդարությունը: Նրա բոլոր արդար գործերն իրականացրին Աստծո արդարությունը, որ փրկեց մեղավորներին հավիտենական մահից:
Ովքեր որ հավատում են Աստծո խոսքերին, կարող են ձեռք բերել Աստծո արդարությունը
Հռոմեացիս 4:5 «Բայց նրան, որ գործք չի անում, այլ հավատում է նրան, որ ամբարշտին արդարացնում է, նրա հավատքը համարվում է արդարություն»:
Այս հատվածում Պողոս առաքյալը բացատրում է ճանապարհը դեպի Աստծո արդարությունը՝ օգտագործելով «ամբարշտին» որպես օրինակ: «Ամբարիշտները» նրանք են, ովքեր ոչ միայն չեն վախենում Աստծուց, այլ նաև գործում են անառակ մեղքեր իրենց կյանքի ողջ ընթացքում: Աստծո այն խոսքերը, որ բոլոր մարդիկ ծնվում են որպես «մեղքի հավաքածու» ճիշտ են: Ավելին, նաև ճիշտ է այն, որ մարդն իր բնույթով չի կարող չմեղանչել մինչև որ չստանա Աստծո սարսափելի պատիժը: Սակայն, եթե Աստված համարում է մեզ՝ ամբարիշտներիս, անմեղ և մեր հավատքը դիտում որպես արդարություն, ուրիշ ինչը՞ կարող էր դա հնարավոր դարձնել, բացառությամբ Աստծո արդարության:
Մեր Տերը խոսում է մեզ, ամբարիշտներիս. Տերն Ինքը պետք է մկրտվեր Հորդանան գետում Հովհաննես Մկրտչի կողմից, որը վերջին Բարձրյալ Քահանան էր Հին Կտակարանի, որպեսզի Իր վրա վերցներ աշխարհի բոլոր մեղքերը: Նա նաև պետք է Խաչի վրա վճարեր մեր մեղքերի վարձքն Իր քավիչ արյամբ, որպեսզի իրականացներ Իր խոսքերը. «մեղքի վարձքը մահն է»: Հավատո՞ւմ եք, որ Հիսուս Քրիստոսն Աստծո արդարությամբ վճարել է մեր բոլոր մեղքերի դիմաց՝ մկրտվելով և արյուն թափելով Խաչի վրա: Աստված ընդունելու է նրանց հավատքը, ովքեր հավատում են Նրա արդարությանը արդարանալու համար: Եվ սա կամակորություն չէ, այլ փաստ, որը կազմում է Աստծո ազնիվ արդարությունը:
Հետևաբար, այն մարդուն, ով հավատում է Աստծո արդարությանը, Հայր Աստվածն ասում է. «Շատ լավ, դուք իմ ժողովուրդն եք: Դուք հավատում եք իմ արդարությանը: Հիմա դուք իմ զավակներն եք: Դուք չունեք մեղքեր: Ինչո՞ւ: Որովհետև վերցնելով ձեր բոլոր մեղքերը՝ Ես ձեզ ազատեցի դրանցից Իմ Որդու մկրտության և Նրա թափած արյան գնով: Նա նաև վճարեց ձեր մեղքերի պատժագինն ըստ Աստծո խոսքի. «մեղքի վարձքը մահն է»: Եվ հետո Նա կրկին հարություն առավ մեռելներից ձեզ համար: Նա է ձեր Փրկիչն ու Աստվածը: Հավատո՞ւմ եք սրան»:
«Այո»: Այնուհետև Նա շարունակելու է. «Իմ արդարությունն եմ տվել ձեզ, որն իրականացել է Իմ Որդու արդար գործերով: Դուք այժմ դարձել եք իմ զավակները, Ես որդեգրեցի ձեզ Իմ Որդու ջրով և արյունով»:
Ամբողջ մարդկությունն ամբարիշտ է Աստծո առաջ: Սակայն մեր Տեր Հիսուս Քրիստոսը Հովհաննեսի տված մկրտության միջոցով վերցրեց բոլոր ամբարիշտների մեղքերն Իր վրա, ինչպես անցյալում մեր գործած մեղքերն, այնպես էլ մեր ապագայի մեղքերը: Ավելին, Աստված Իր արդարությամբ ծածկեց բոլոր նրանց, ովքեր հավատում են Աստծո արդարությանը և այդպիսով փրկեց նրանց իրենց բոլոր մեղքերից: «Որովհետև ամենքդ Աստծո որդիք եք Հիսուս Քրիստոսի հավատքովը: Վասնզի ամենքդ որ Քրիստոսումը մկրտվեցաք՝ Քրիստոսին հագած եք» (Գաղատացիս 3:26-27): Այժմ հարցն այն է, թե արդյոք մենք իսկապես հավատում ենք Աստծո խոսքին մեր սրտերում, թե ոչ: Մենք արդարանում ենք, եթե հավատում ենք Նրան, իսկ եթե չենք հավատում, կորցնելու ենք Աստծո արդարությունը:
Նույնիսկ ամբարիշտն Աստծո աչքում...
Նույնիսկ նրանց, ովքեր ամբարիշտ են Աստծո առաջ, Նա խոստացավ տալ Իր արդարությունը, եթե միայն նրանք հավատան, որ Հիսուսը մեկընդմիշտ վերցրել է աշխարհի մեղքերը՝ մկրտվելով Հորդանան գետում: Աստված իրականում տվեց Իր արդարությունը յուրաքանչյուր հավատացյալին: Ով որ հավատում է Աստծո արդարությանը, ազատվում է այս աշխարհի բոլոր մեղքերից: Մեր Հայր Աստվածն Իր արդարության մեջ բնակվող հավատացյալներին ասեց, որ նրանք Իր զավակներն են: «Այո, այժմ դուք անմեղ եք: Իմ Որդին, Հիսուսը փրկեց ձեզ ձեր բոլոր մեղքերից: Դուք արդարացված եք: Դուք փրկվել եք ձեր բոլոր մեղքերից»:
Նույնիսկ, եթե ամբարիշտ չենք, Աստված կնքելու է Իր արդարությունը մեզ վրա՝ հաստատելու համար մեր արդարությունը: Աստծո արդարությունը հավերժական է: Տեր Հիսուսն իսկապես արդար գործ արեց ողջ մարդկության համար: Այս աշխարհի մարդիկ փրկված են իրենց բոլոր մեղքերից Աստծո արդարությամբ: Աստված ամբարիշտների հոգիները համարելու է անմեղ հոգիներ՝ տեսնելով նրանց հավատքն Իր արդարության հանդեպ: «Երանելի է այն մարդը, ում Տերը մեղք չի համարում», քանի որ նա հավատքով ձեռք է բերել Աստծո արդարության օրհնությունը:
Աստված հարցնում է մեզ. «Դուք աստվածապա՞շտ եք»: Եվ այդ ժամանակ մենք ընդունում ենք այն փաստը, որ մենք անաստված ենք Աստծո աչքին: Երբ մենք ընդունում ենք այս հանգամանքը, շնորհակալություն ենք հայտնում, որ Հիսուսը մկրտվեց մեղավորների համար, թափեց Իր արյունը Խաչի վրա, և որ հենց Աստծո արդարությունը ջնջեց աշխարհի բոլոր մեղքերը, և ոչ թե մեր ջանքերի շնորհիվ: Սակայն, եթե մենք կարծում ենք, որ կարող ենք խստորեն պահել օրենքը, ապա մենք երբեք չենք կարողանա շնորհակալ լինել Աստծուց, ոչ էլ հավատալ Նրա արդարությանը:
Նա, ով հավատում է Աստծո արդարությանը, որ «ամբարշտին արդարացնում է», ձեռք է բերում Նրա արդարությունը որպես նվեր: Աստծո արդարությունը տրվում է որպես նվեր նրանց, ովքեր հավատում են Հիսուս Քրիստոսի փրկությանն ու դատասատանին, իսկ ովքեր չեն հավատում Աստծո արդարությանը, նրա համար Աստծո օրհնություններն ու շնորհը կմնան արգելված:
Նույնիսկ վերստին ծնված մարդու համար Աստծո արդարությունը, որը ստեղծվել է Հիսուսի կողմից, շատ կարևոր է ամեն օր, քանի որ նույնիսկ մենք, ովքեր հավատում են Աստծո արդարությանը, չեն կարող մեղքեր չգործել ամեն օր այս աշխարհում: Հետևաբար մենք պետք է միշտ հիշենք Աստծո արդարության ուրախ լուրը, որ Հիսուսը վերցրեց բոլոր մեղքերն Իր մկրտությամբ և Խաչի արյամբ: Ամեն անգամ, երբ լսում ենք ուրախ լուրեր, դա թարմացնում է մեր հոգիները և ամրացնում մեր սրտերը լցնող ուժով: Հիմա հասկանում եք այս հատվածը. «Բայց նրան, որ գործք չի անում, այլ հավատում է նրան, որ ամբարշտին արդարացնում է, նրա հավատքը համարվում է արդարություն»: Այս Սուրբ Գրային հատվածը խոսում է աշխարհի բոլոր մարդկանց:
Աստվածաշունչը մանրամասնորեն խոսում է այն մասին, թե ինչպես կարելի է ձեռք բերել Աստծո արդարությունը Աբրահամի օրինակի միջոցով: Այնուամենայնիվ այն ասում է, որ «ով գործ է անում» հակառակվում է Աստծուն, փոխարենը շնորհակալ լինիԱստծո փրկության համար: Այն մարդն, «ով գործ է անում», չի հավատում Աստծո արդարությանը և հետևաբար չի հայտնում իր գոհությունը Աստծուն: 4 հատվածն ասում է, որ ովքեր փորձում են Երկինք գնալ իրենց բարի գործերով, Աստծո արդարության կարիքը չունեն:
Ինչո՞ւ: Որովհետև այդպիսի մարդն Աստծո արդարության կարիքը չունի, քանի որ փորձում է մաքրել իր մեղքերն իր բարի գործերով և ապաշխարության աղոթքներով: Նման անձը չի ցանկանում ամբողջությամբ ընդունել Աստծո արդարությունը, քանի որ չի ուզում թողնել իր, այսպես ասած, բարի գործերը: Ավելի շուտ նման մարդը փորձում է ապաշխարության աղոթքների միջոցով վաստակել իր փրկությունը՝ լացով ու ծոմապահությամբ: Այնպես որ, Աստծո արդարությունը տրվում է միայն նրանց, ովքեր իսկապես հավատում են Նրա արդար խոսքերին:
Բայց նրան, որ գործք է անում, վարձքը չի համարվում շնորհքի պես
«Բայց նրան, որ գործք չի անում, այլ հավատում է նրան, որ ամբարշտին արդարացնում է, նրա հավատքը համարվում է արդարություն» (Հռոմեացիս 4:5):
Եղբայրներ, այս հատվածը խոսում է մի մարդու մասին, ով ընդունում է Աստծուն և հավատում Աստծո խոսքերին, ինչպես Աբրահամն էր հավատում: Մենք հավատում ենք Տիրոջ փրկությանը, ով փրկեց ամբարիշտներին: Այս աշխարհում գոյություն ունեն երկու տեսակի քրիստոնյաներ: 4 հատվածում խոսվում է մեկի մասին, «որը գործք է անում», այսպիսի մարդն Աստծո փրկությունը չի ընդունում որպես նվեր, այլ որպես պարտք: Քանի որ նման մարդիկ հավատալով Հիսուսին ուզում են ընդունված լինել Աստծո առաջ իրենց առաքինի գործերով, ապա նրանք հրաժարվում են Աստծո արդարության փրկությունից: Ինչպիսի՞ զոհաբերություն է ձեր կարծիքով պետք Աստծո արդարությունը ստանալու համար:
Եթե քայլում եք Աստծո առաջ՝ հիմնվելով ձեր բարի գործերի վրա, դուք պարզապես դառնում եք մեղավոր, որը չի ստացել Աստծո արդարությունը: Գիտե՞ք, որ Սրբացման Վարդապետությունը, որը հայտնի է շատ քրիստոնյաների շրջանակներում, նրանց մղում է դեպի առաքինի գործերը՝ դարձնելով նրանց Աստծո թշնամիները, ովքեր հակառակվում են Աստծո արդարության պարգևին: Աստվածաշունչը չի ասում, որ մենք կարող ենք աստիճանաբար ձեռք բերել Աստծո արդարությունը, այն նաև չի ասում, որ մենք կարող ենք ստանալ Աստծո արդարությունը մեր գործերի միջոցով:
«Գործերով փրկության» կողմնակիցները սովորեցնում են, որ դուք կարող եք սրբագործվել ապաշխարության աղոթքների միջոցով: Նրանք ասում են, որ մարդը կարող է լինել ավելի արդար, եթե ապրում է մաքուր ու առաքինի կյանքով և կարող է փրկվել, եթե ապրում է սրբակյաց կյանքով մինչև կյանքի վերջը, չնայած որ Հիսուս Քրիստոսն արդեն վերացրել է բոլորի մեղքերը:
Այնուամենայնիվ Աստծո արդարությունը անհամատեղելի է մարդու գործերի հետ: Նրանք, ովքեր հակառակվում են Աստծո արդարությանը, դառնում են սատանայի դաշնակիցներ: Քանի որ նրանք մերժում են Տիրոջ արդարությունը, ապա չեն կարող ստանալ մեղքերի թողություն Տիրոջ առաջ:
Եղբայրներ, մենք 100% ամբարիշտ ենք: Սակայն, իրականությունն այն է, որ շատ մարդիկ սխալ են հասկանում Աստծո արդարությունը և դրա համար գտնվում են հավատքի սխալ ճանապարհի վրա: Քանի որ շատերը կարծում են, որ իրենք որոշակիորեն աստվածային են, չեն հավատում Աստծո արդարությանը: Նրանք հավատում են, որ իրենք կարող են ներվել իրենց ամենօրյա ու ապագա մեղքերից ապաշխարության աղոթքների միջոցով: Այդ մարդիկ կարծում են, որ ինչ-որ չափով առաքինություն կա իրենց մեջ, դրա համար նրանք հպարտանում են իրենց բարի գործերով, առանց Աստծո արդարությանը հավատալու և փնտրելու այն:
Ինչպիսի՞ մարդ կարող է արդարանալ: Նրանք, ովքեր չեն կատարում ամենօրյա ապաշխարության աղոթքներ, կարող են արդարանալ: Սա չի նշանակում, թե մարդկանց պետք է խոստովանությունը: Հուսով եմ, որ սխալ չեք հասկանա ինձ: Ես ավելի ուշ խոսելու եմ «արդար մարդու կյանքի» մասին: Նրանք, ովքեր հակառակվում են Աստծո արդարությանը, բարձր են մտածում իրենց առաքինի գործերի մասին՝ ծոմապահությամբ աղոթքներ կամ ապրել բարեպաշտ կյանքով:
Սակայն միայն նրանք, ովքեր գիտեն, որ իրենց գործերը բավարար չեն, կարող են արդարանալ՝ ստանալով Հիսուսի մեղքերի թողության պարգևն իրենց սրտերում: Միակ բանը, որ մենք պետք է անենք, դա Աստծո արդարությանը հավատալն է և իմանալը, որ մենք չենք կարող պարծենալ մեր սեփական արդարությամբ: Հետևյալը պետք է ընդունել Աստծո առաջ. «Ով Աստված, մենք այնպիսի մեղքեր ենք գործել: Մենք մեղավորներ ենք, որ մեղք ենք գործելու մինչև մեր կյանքի վերջը»: Սա է միակ բանը, որ մենք պետք է անկեղծորեն խոստովանենք: Եվ մյուս բանը, որ մենք պետք է անենք, դա հավատալն է, որ Հիսուս Քրիստոսն ամբողջությամբ իրականացրեց Նրա արդարությունը:
Աստծո արդարությանն հավատալով՝ ամեն մեղավոր անձ կարող է փրկվել իր բոլոր մեղքերից: Մեր հավատքով մենք փառաբանում ենք Հիսուս Քրիստոսի արդարությունը, քանի որ մենք, որ պետք է մեր մեղքերի պատճառով լինեինք մահացած, փրկվեցինք մեր բոլոր մեղքերից:
Ո՞վ է իսկապես օրհնյալ մարդ
Ո՞վ է օրհնյալ անձն Աստծո առաջ: Աստվածաշունչը սահմանում է օրհնյալ մարդուն այսպես. «Երանելի են նրանք, որոնց անիրավությունը ներված է, և որոնց մեղքերը ծածկված»: Նույնիսկ, եթե ինչ-որ մեկն ի վիճակի չի եղել կատարելու բարի գործեր Աստծո առաջ, ունի թերություններ և հանցանքներ կամ չի կարողացել ամբողջությամբ կամ մասամբ պահել Աստծո օրենքը, Աստված տվել է մեղքերի թողության օրհնությունն այն հավատացյալներին, ովքեր հավատում են Աստծո արդարությանը, որը ջնջում է մեր բոլոր մեղքերն Հիսուսի մկրտության և Խաչի վրա թափած արյան միջոցով: Այդպիսի մարդիկ հավատում են Աստծո արդարությանը և առավել օրհնված են Աստծո առջև, քանզի անթիվ մարդկանց մեջ նրանք են ստացել հատուկ օրհնություն Նրա առաջ: Մենք հավատալով Աստծո արդարությանը՝ ստացել ենք փրկություն մեր բոլոր մեղքերից: Մենք հավատում ենք, որ Աստված այդպես է ասել: Արդյո՞ք մենք որևէ բան կարող ենք ավելացնել Նրա խոսքերին: Ոչ, մենք ավելացնելու բան չունենք:
Այս աշխարհում բազմաթիվ մարդիկ կան, ովքեր դեռ փորձում են ձեռք բերել փրկությունն իրենց բարի գործերով, թեպետ նրանք խոստովանում են, որ Հիսուսն իրենց Փրկիչն է:
Կա՞ արդյոք որևէ այլ բան, որ ամբողջացնի Աստծո փրկության ճշմարտությունը, որտեղ ասվում է, որ Հիսուսը մկրտվեց Հովհաննեսի կողմից, Խաչի վրա թափեց Իր արյունն ու հարություն առավ մեռելներից: Ոչ, չկա ավելացնելու բան:
Այնուամենայնիվ այսօր քրիստոնյաները շփոթված են, թե ինչ չափով պետք է հավատալ Աստծո արդարությանը: Մարդիկ գիտեն, որ կարող են փրկվել Հիսուսին հավատալով: Բայց մյուս կողմից, նրանք դեռ մտածում են, որ իրենց փրկության համար էական է աստիճանաբար սրբագործվելը, առաքինի կյանքով ապրելը և Աստծո խոսքով պահել օրենքն՝ հավատալով Հիսուսին: Ահա այդ մարդկանց շփոթվածությունը:
Նույնիսկ, եթե այն ամենն, ինչ նրանք ասում են, նման է արդարությանը, դա հեռու է հավատքից, որը գիտի ու հավատում է Աստծո արդարությանը: Ինչպե՞ս կարող է անձը լավ հավատալ Տիրոջը: Դա հնարավոր է միայն, երբ մենք հավատում ենք ջրի և Սուրբ Հոգու բառերին, որը պարունակում է Աստծո արդարությունը և դրանով իսկ ստանում ենք փրկություն մեր բոլոր մեղքերից: Աստծո ճշմարտությունը մեզ հնարավորություն է տալիս ձեռք բերել մեղքերի փրկություն՝ հավատալով Նրա մկրտությանը և Խաչի արյանը, որով հայտնվեց Աստծո արդարությունը:
Մենք պետք է հերքենք անհեթեթ քրիստոնեական վարդապետություններն, ինչպիսին են աստիճանական սրբացումը, անպայման ընտրության և պայմանական արդարացման կամ կեղծ հավատքները, որոնք ասում են, որ կարելի է ի վերջո ստանալ փրկություն մեղքերից խոզի միս չուտելով կամ շաբաթը սուրբ պահելով: Մենք պետք է հեռու մնանք նրանցից, ովքեր խոսում են այսպիսի անհեթեթ բաներ: Նրանց խոսքերի համար չկան ճիշտ որոշումներ կամ պատասխաններ:
Եղբայրներ, արդյո՞ք սա ճիշտ հավատքն է, թե ոչ, որ մենք ձեռք ենք բերում փրկություն՝ հավատալով Աստծո արդարությանը, առանց բարի գործերի: Այո, դա է ճշմարիտ հավատքը: Ի՞նչ գործեր ենք մենք արել Աստծո արդարությունը ձեռք բերելու համար: Արդյո՞ք արել ենք որևէ բարի գործ Աստծո առաջ: Ոչ: Արդյո՞ք մենք կատարյալ ենք մեր մտքերում: Ոչ: Իսկ արդյո՞ք սա նշանակում է, որ մենք կարող ենք ապրել, ինչպես որ ուզենք: Ոչ: Արդյո՞ք մենք պետք է ապրենք առաքինի կյանքով՝ պահելով օրենքը, որպեսզի դառնանք Նրա զավակները: Ոչ: Դա նշանակում է, որ մենք կարող ենք դառնալ Աստծո ճշմարիտ զավակներ միայն հավատալով Նրա արդարությանը՝ ստանալով մեղքերի թողություն և Սուրբ Հոգի, որպես պարգև ճշմարիտ հավատքի միջոցով:
Մարդկանց համար բացարձակապես անհնար է ապրել բարի կյանքով: Սակայն, նույնիսկ, եթե անձը չի կատարում գործեր, եթե դեռ հավատում է Հիսուսի կողմից տրված արդարությանը, ապա նա օրհնյալ անձ է, որը փրկված է իր բոլոր մեղքերից: Ոչ ոք ի վիճակի չէ ապրելու բարի գործերով: Դրա համար Աստված զղջաց մեզ և ուղարկեց Հիսուս Քրիստոսին այս աշխարհ՝ մկրտելով Նրան Հովհաննես Մկրտչի ձեռով, որպեսզի Իր վրա վերցներ աշխարհի մեղքերը: Որից հետո Հիսուսն այդ բոլոր մեղքերը տանում է դեպի Խաչը և լուծում մեղքի խնդիրը:
Արևելյան ասացվածքն ասում է. «Պետք է զոհաբերել քո կյանքը մյուսներին լավ լինելու համար»: Երբ որևէ մեկը փրկում է ինչ-որ մեկին խեղդվելուց, մարդիկ մեծարում են նրան իր կատարած բարի գործի համար: Եղբայրներ, սա նշանակում է, որ թեև շատ բնական է խեղդվողին փրկելը, մենք շատ ենք մեծարում այդպիսի քայլերը:
Ահա ևս մեկ այլ հին ասացվածք, որը կոչվում է.«Ingwa-eungbo»: Այն նշանակում է, որ եթե մարդն ապրի առաքինի կայնքով, ապա ապագայում ստանալու է օրհնություններ, բայց կպատժվի, եթե վատ գործեր անի: Եղբայրներ, մի՞թե կա մեկն, ով պատրաստ է իր կյանքը տալ ուրիշների համար: Նույնիսկ հետերոսեքսուալ սիրո դեպքում, երբ տղամարդն ու կինը սիրում և հոգ են տանում իրար համար, ապա դա անում են, որովհետև իրար ճաշակի են: Սրա համար կարելի է ասել, որ բոլոր մարդիկ եսակենտրոն են:
Դրա համար Աստված ասում է, որ առաքինություն չի կարող լինել մարդկանց մեջ, և մենք պետք է մանրազնին ուսումնասիրենք, թե արդյոք մենք իսկապես հենվում և հավատում ենք Նրա արդարությանը, որը ջնջել է նույնիսկ մեր ամենաչար մեղքերը, չանայած որ ոչ մի բարի գործ իրականում չենք արել: Մենք պետք է ձեռք բերենք փրկություն մեր բոլոր մեղքերից՝ հավատալով Աստծո տված արդարությանը:
Դուք պետք է ձեռք բերեք բոլոր մեղքերի և անօրենությունների թողությունը
Որո՞նք են Աստծո առաջ անօրենությունները: Բոլոր սխալները, որ մենք կատարել ենք Աստծո առաջ, համարվում են անօրենություն:
Ինչպե՞ս կարող ենք ես և դուք Աստծո առաջ ազատվել մեր մեղքերից: Կարո՞ղ է արդյոք հաստ հրակայուն զգեստը ծածկել մեր մեղքերը: Կամ կարո՞ղ է արդյոք 1 մետր հաստության երկաթե զրահը, որ պատրաստված է ամենաամուր մետաղից, ծածկել մեր մեղքերն Աստծո աչքերում: Եղբայրներ, երբ մենք կատարում ենք բարի գործեր, մի՞թե դրանք ծածկում են մեր սխալներն ու թերություններն Աստծո առաջ: Ոչ, մարդկության բարի գործերը ոչ այլ ինչ են, եթե ոչ ինքնասփոփանք: Չի կարելի փախչել Աստծո արդար դատաստանից՝ սփոփանք գտնելով բարի գործերի մեջ:
«Երանելի են նրանք ... որոնց մեղքերը ծածկվեցան»: Սա աստավածաշնչյան խոսք է: Եղբայրներ, եթե մենք ցանկանում ենք ծածկել մեր մեղքերն Աստծո առաջ, ապա միակ ճանապարհը Աստծո արդարությանը հավատալն է, որով Նա փրկեց մեզ: Աստծո այս արդարությունը ներառում է Հիսուս Քրիստոսի գալուստն այս աշխարհ, որ մկրտվեր, Իր վրա վերցներ մեր մեղքերը, և Խաչի վրա մահանար մեր փոխարեն: Դա պայմանավորված է նրանով, որ Հիսուսն Իր մկրտությամբ վերցրեց աշխարհի մեղքերը և Խաչի վրա կրեց դրանց պատիժը: Սա է Աստծո արդարությունը: Մարդկանց բոլոր մեղքերը ծածկվում են, երբ հավատում են Աստծո արդարությանը:
Նույնիսկ, եթե մարդը փորձում է ծածկել իր մեղքերն իր բարի գործերով, դա օգուտ չպիտի տա իրեն: Միայն Հիսուս Քրիստոսի մկրտության և արյան արդար գործերը կարող են ծածկել ձեր և իմ մեղքերը: Մենք պետք է կրեինք մեր մեղքերի պատիժը և գնայինք դժոխք, քանի որ Աստծո բարկությունը թափվելու էր մեր վրա մեր մեղքերի պատճառով, բայց Հիսուսը եկավ աշխարհ և իրականացրեց Աստծո արդարությունը Հովհաննես Մկրտչից ընդունելով Իր մկրտությունը և մահանալով Խաչի վրա: Դուք պետք է հավատաք սրան: Մենք կարող ենք ծածկել մեր մեղքերը միայն հավատալով Աստծո արդարությանը: Ինչո՞ւ: Որովհետև Աստծո արդարությունն արդեն իրականացրել է բոլոր մեղքերի արդարացի փոխհատուցումը՝ Հիսուսի մկրտության և Խաչին թափած արյան շնորհիվ: Մեր մեղքերը ծածկվում են այս ճշմարտությանը հավատալով:
Ինչպիսի՞ մարդն է օրհնյալ: Այսպիսի հավատք ունեցող մարդը և օրհնված է: «Երանի նրանց, որոնց անօրենությունները թողվեցան և որոնց մեղքերը ծածկվեցան: Երանի է այն մարդին, որին Տերը մեղք չի համարում»: Այսպիսի հավատքով մարդը երջանիկ է ու օրհնյալ: Արդյո՞ք մենք այսպես ենք հավատում: Ճշմարիտ հավատացյալը նա է, ով իր սրտում ընդունում էԱստծո խոսքը, որ Հիսուս Քրիստոսը փրկեց մեզի ջրով և Սուրբ Հոգու միջոցով: Ով որ ընդունում է Հիսուս Քրիստոսին Նրա ջրի և արյան հետ միասին և բնակվում է Հիսուսի մեջ, ճշմարիտ օրհնված մարդ է:
Աստծո արդարությանը հավատացողներս հավատքով ստացանք հրաշալի փրկությունը, որը չի պարունակում նույնիսկ մի քիչ մարդկային միտք կամ առաքինություն: Միայն մի իրական օրհնված մարդն է հավատում այսպես, պահում այն իր սրտում և կարողանում քարոզել ճշմարիտ ավետարանը:
Եղբայրներ, երբևէ մի փորձեք դառնալ Աստծո զավակները կամ ազատվել մեղքից՝ ինքուրույն ավելացնելով առաքինի գործեր Նրա շնորհին: Դուք առաքինի՞ եք: Գոռոզություն և հպարտություն կլինի, եթե մեկը փորձում է լինել առաքինի, չնայած որ իրականում այդպիսին չէ և կարծում է, թե ինքն այդպիսին է: Եթե մի աղքատ մարդ որպես նվեր ինչ-որ միլիարդատիրոջից ստանա մի հսկայական ադամանդ, ապա միակ բանը, որ նա պետք է անի, դա «Շնորհակալություն» ասելն է: Նույնը վերաբերվում է նաև Աստծո արդարությանը:
Հռոմեացիս 4 գլուխը խոսում էր այն մարդկանց մասին, ովքեր օրհնված էին Աստծուց: Նրանք փրկվել էին իրենց բոլոր մեղքերից՝ հավատալով այն ավետարանի բառերին, որը պարունակում է Աստծո արդարությունը:
Հուսով եմ, որ դուք ընդունելու եք այս օրհնությունը: