(Հռոմեացիս 5:14)
«Բայց մահը թագավորեց Ադամից մինչև Մովսեսը Ադամի մեղքի նման չմեղանչողների վրա էլ, որ օրինակ է նրան, որ գալու էր»:
Մեղավորները նախ և առաջ պետք է ունենան մեղքի գիտությունը
Այսօր ուզում եմ խոսել մեղքի ծագման մասին: Մի մտածեք, թե խոսելու եմ այն ամենի մասին, ինչի մասին արդեն խոսել եմ: Ուզում եմ, որ ուշադիր լսեք: Ավետարանն ամենաթանկագին բանն է: Եթե մեկը, որի մեղքերը սրբված են, մշտապես չլսի ավետարանի պատգամը, կմեռնի: Ինչպե՞ս կարող է մարդ ապրել առանց ջրի և Հոգու ավետարանը լսելու: Միակ ճանապարհը, որով մարդը կարող է ապրել, ավետարանը լսելն է: Եկեք բացենք Աստվածաշունչն ու խորհենք նրա իրական իմաստի շուրջ:
«Ի՞նչ է ամենաշատը պետք մեղավորին, որի մեղքերը դեռ ներված չեն»: Հիմա հասկանում եմ, որ նրանց անհրաժեշտ է Աստծո խոսքի համեմատ ճիշտ գիտելիքներ մեղքի մասին, որովհետև նրանք կարող են ստանալ մեղքերի ներում միայն, եթե ճանաչում են իրենց մեղքերը: Հավատում եմ, որ մեղավորները պետք է ունենան մեղքի գիտություն:
Մարդը մեղանչում է այնքան շատ, անկախ նրանից՝ ցանկանում է, թե ոչ: Նա խորապես չի մտածում մեղքի մասին, որ գոյություն ունի իր մեջ, չնայած որ մեղավոր է Աստծո առաջ, որովհետև որքան մեծանում, այնքան շատ է մեղանչում: Մարդու համար մեղանչելն այնքան բնական բան է, որքան որ խնձորենու համար ծաղկելն ու պտուղ տալը: Սակայն մենք պետք է գիտենանք, որ Աստծո օրենքի համաձայն մեղքի վարձքը մահն է:
Եթե մեկը իսկապես գիտի, թե ինչ է բերում մեղքը, կարող է ազատվել մեղքից և Աստծո դատաստանից, կարող է ստանալ հոգևոր բոլոր օրհնությունները: Այսպիսով, մեղավոր մարդն ամենից առաջ պետք է իմանա մեղքի և դրա հետևանքների մասին, պետք է իմանա մեղքերի թողության ճշմարտության մասին, որն Աստծո պարգևն է:
Ինչպե՞ս մեղքը մտավ աշխարհ
Ինչո՞ւ է մարդը մեղանչում: Ինչո՞ւ ենք մենք մեղք գործում: Աստվածաշունչը սրա մասին խոսում է Հռոմեացիս 5:12 –ում. «Սրա համար՝ ինչպես մեկ մարդի ձեռովը մեղքը մտավ աշխարհքը, և այն մեղքովն էլ մահը. և այսպես մահն ամեն մարդկանց վրա տարածվեցավ, ըստ որում ամենքը մեղանչեցին»: Ի՞նչ մտավ աշխարհ մեղքի միջոցով: Մահը մտավ: Մարդիկ հակված են մտածելու, որ մահը պարզապես նշանակում է մարմնավոր մահ: Սակայն այստեղ մահը նշանակում է հոգևոր հեռացում Աստծուց: Մարմնավոր մահին զուգորդում են նաև դժոխքն ու Աստծո դատաստանը: Հռոմեացիս 5:12-ը ցույց է տալիս, թե ինչպես մարդկային էակները դարձան մեղավորներ:
Աստվածաշունչն ասում է. «Սրա համար՝ ինչպես մեկ մարդի ձեռովը մեղքը մտավ աշխարհքը, և այն մեղքովն էլ մահը. և այսպես մահն ամեն մարդկանց վրա տարածվեցավ, ըստ որում ամենքը մեղանչեցին»: Աստծո խոսքը ճշմարտություն է: Մեկ մարդով մեղքը մտավ աշխարհ և մահն էլ մեղքի հետ:
Մենք ծնվել ենք որպես Ադամի հետնորդներ: Եվ որպես Ադամի հետնորդներ ունե՞նք արդյոք մեղք, թե ոչ: Այո, մենք մեղավոր ենք: Արդյո՞ք մենք ծնվում ենք որպես մեղավոր: Այո, որովհետև մենք Ադամից ժառանգում ենք մեղքը:
Ադամից սերվեց ողջ մարդկությունը, սակայն Ադամն ու Եվան Եդեմական պարտեզում խաբվելով սատանայից՝ մեղանչեցին Աստծո խոսքի առաջ: Աստված նրանց ասեց, որ չուտեն բարու և չարի գիտության ծառից, այլ հավիտենական կյանք ունենալու համար ուտեն կյանքի ծառից:
Բայց նրանց խաբեց սատանան և չլսելով Աստծուն՝ կերան բարու և չարի գիտության ծառից: Ադամն ու Եվան մեղանչեցին չլսելով Աստծո խոսքը, որը հավիտենական կյանքի խոսքն է: Մեղանչելուց հետո Ադամը քնեց Եվայի հետ և բոլոր մարդիկ ծնվեցին նրանցից: Մենք նրանց հետնորդներն ենք: Մենք ոչ միայն ժառանգել ենք նրանց արտաքինը, այլ նաև նրանց մեղավոր բնույթը:
Դրա համար Աստվածաշունչն ասում է, որ մարդը մեղավոր սերմ է: Բոլոր մարդկությունը Ադամից ու Եվայից ժառանգեց մեղք: Աստվածաշունչն ասում է. «Սրա համար՝ ինչպես մեկ մարդի ձեռովը մեղքը մտավ աշխարհքը, և այն մեղքովն էլ մահը. և այսպես մահն ամեն մարդկանց վրա տարածվեցավ, ըստ որում ամենքը մեղանչեցին»: Այնպես որ բոլոր մարդիկ ծնվում են մեղավոր:
Բայց մարդիկ չգիտեն, որ իրենք ծնվում են որպես մեղավորներ: Նրանք չունեն մեղքի մասին գիտությունը, թեպետ ծնվում են մեղքով: Ծառը ծաղկում է և հետո տալիս պտուղներ, սակայն մարդիկ կարծում են, թե տարօրինակ բան է, որ իրենք մեղանչում են, քանի որ չգիտեն, որ իրենք ծնվում են մեղավոր սերմով: Նույն կերպ խնձորենին կարող է զարմանալ, թե «Տարօրինակ է, որ իմ ճյուղերին խնձոր է աճում»:
Հետևաբար բնական է մարդու համար մեղանչելը, ինչպես ծառն է իր նման պտուղ տալիս: Այն միտքը, որ մարդը կարող է խուսափել մեղք գործելուց, ամբողջովին սուտ է: Մեղքը ժառանգած մարդու համար բնական է մեղք գործելը իր ողջ կյանքի ընթացքում և բերել մեղքի պտուղներ, բայց մարդը երբեք խորապես չի մտածում իր մեղավոր բնույթի մասին: Ի՞նչ է Աստված ասում: «Սրա համար՝ ինչպես մեկ մարդի ձեռովը մեղքը մտավ աշխարհքը, և այն մեղքովն էլ մահը. և այսպես մահն ամեն մարդկանց վրա տարածվեցավ, ըստ որում ամենքը մեղանչեցին»:
Մենք մեղք ենք գործում մեր ողջ կյանքի ընթացքում, որովհետև ծնվել ենք որպես մեղավորներ, որի համար արժանի ենք Աստծո դատաստանին: Դուք կարող եք մտածել. «Աստված անարդար է, որ դատում է մեզ, քանի որ մենք չունենք այլ ընտրություն, բացի մեղանչելը»: Սակայն, մեղքերի թողություն ստանալուց հետո կճանաչեք, որ Աստված ծրագրել էր սա, որպեսզի մեզ դարձնի Իր զավակները:
Մենք բոլորս մեկ մարդու՝ Ադամի հետնորդներն ենք
Եթե մենք բոլորս մեկ մարդու՝ Ադամի, հետնորդն ենք, ապա ինչպե՞ս է եղել, որ ունենք տարբեր մաշկի գույներ: Նրանց սերմը տարբե՞ր է, ինչ է: Ինչո՞ւ կան սպիտակ, դեղին և սև մաշկի գույներ: Ոմանք կարծում են, որ երբ Աստված մարդուն ստեղծեց փոշուց և այրեց նրան, երբ շատ այրեց, առաջ եկան սևամորթները: Աստված սպիտակամաշկերին ստեղծեց թրծելու ժամանակ շուտ հանելով, դեղնամաշկերին հանեց ժամանակին և այլն:
Կարող է զարմանաք, թե ինչու կան սև, սպիտակ և դեղին ռասաներ, թեև բոլոր մարդիկ մեղքը ստացան մեկ մարդով: Աստվածաշունչը հստակ ասում է, որ Աստված երկինքն ու երկիրը ստեղծելուց ստեղծեց նաև Ադամին: «Ադամ» նշանակում է մարդ: Աստված ստեղծեց մարդուն: Ինչո՞ւ կան տարբեր ռասաներ, եթե Աստված ստեղծել է մեկ մարդ, Ադամին, և աշխարհի բոլոր մարդիկ ծնվեցին նրա միջոցով: Ահա պատասխանը:
Գիտնականները պնդում են, որ մաշկն արևից պաշտպանող պիգմենտը կոչվում է մելանին: Երբ երկիրը պտտվում է արևի շուրջը, նրանք, ովքեր ապրում են այն տարածքներում, որտեղ արևն ուժեղ է, մարդիկ ունենում են սև մաշկ, իսկ ավելի նվազ վայրերում մարդիկ ունենում են սպիտակ մաշկ, և համաչափ արևի տարածքներում մարդկանց մաշկը լինում է դեղին: Սակայն մեր նախահայրը մեկն է՝ Ադամը:
Գիտնականներն ասում են, որ մելանինը ինքնստինքյան դուրս է գալիս մաշկից և պաշտպանում այն արևայրուքից: Սրա մասին վերջերս եմ լսել, պարզապես գիտեի, որ մարդիկ Ադամի ժառանգներն են, բայց չգիտեի մելանինի մասին: Մենք ոչ միայն ժառանգեցինք մարմինը, այլ նաև մեղքը, որովհետև մենք Ադամի հետնորդներն ենք:
Ճանաչո՞ւմ եք մեղքը: Եկեք պարզենք, արդյոք մարդիկ ի ծնե մեղավոր են, թե ոչ: «Այսպես ամեն բարի ծառ բարի պտուղ է բերում, և չար ծառը չար պտուղ է բերում: Չի կարող բարի ծառը չար պտուղ բերել, ոչ էլ չար ծառը բարի պտուղ բերել» (Մատթեոս 7:17-18): Աստված ասում է, որ կեղծ մարգարեները բերում են միայն կեղծ պտուղ և երբեք չեն կարող բերել բարի պտուղ: Մենք ի ծնե չար ծառեր ենք, որովհետև ծնվել ենք մեղավոր, ուստի չենք կարող չբերել չար պտուղ, որովհետև ծնվել ենք որպես վատ ծառեր:
Մենք ժառանգել ենք մեղքը մեկ մարդու միջոցով: Եթե համեմատվենք ծառերի հետ, ապա մենք վատ ծառեր ենք: Մարդ արարածը, որ ծնված է մեղքով, չի կարող մեղք չգործել, նույնիսկ, եթե շատ է ցանկանում ապրել բարի կյանքով և փորձում է մեղք չգործել, ինչպես որ վատ ծառը չի կարող բերել լավ պտուղ: Հասկանո՞ւմ եք: Մարդ արարածներն իրոք ցանկանում են ապրել հեզ, խոնարհ և առաքինի կյանքով: Սակայն ով որ չունի մեղքերի թողություն, չի կարող ապրել արդար կյանքով: Նա չի կարող լինել բարի, նույնիսկ անվերջ ջանքերի շնորհիվ: Որոշ արբեցողներ մեծ դժվարությամբ փորձում են չխմել, բայց ի վերջո նրանք տառապում են ալկոհոլիզմով և ընտանիքի անդամները շատ դեպքերում նրանց տանում են հիվանդանոց և առանձնացնում շրջապատից:
Մի օր դիտեցի մի հաղորդում հեռուստացույցով, որ կոչվում էր «Ուզում եմ իմանալ»: Այնտեղ խոսվում էր մի մարդու մասին, ով 13 տարի անցկացրել էր հոգեբուժարանում: Երբ լրագրողը հարցրեց նրան իր ընտանիքի մասին, նա ասեց, որ իրեն ոչ ոք չի այցելել, որպեսզի տուն տանեն. թեև նա լիովին ապաքինվել էր ալկոհոլիզմից, դրա մասին վկայում էր նաև նրա բժիշկը: Բայց լրագրողից նա իմանում է, որ իր ընտանիքի անդամները կաշառել էին բժշկին, որ իրեն պահեր հիվանդանոցում: Նա իրեն զգում է վիրավորված: Իր ընտանիքը առանձնացրել էր իրեն, որովհետև նրանք հոգնել էին նրա արբեցողությունից: Լրագրողն ասում է, որ հիվանդանոցի հիվանդներն իրենց մեծ ջանքերին հակառակ, չեն կարող չխմել և դրա հետ ոչինչ չես անի:
Ինչո՞ւ մարդը չի կարող կառավարել իր խմելը: Նա գիտի, որ դա վատ է իր առողջական վիճակի համար և փորձում է թողնել այդ վատ սովորությունը, սակայն նորից գտնում է միջոց խմելու համար: Պատճառն այն է, որ նա ալկոհոլիկ է, սակայն նախնական պատճառն այն է, որ այդ մարդու ուղեղը դատարկ է: Նա խմում է, որովհետև դատարկություն է զգում իր սրտում: Նման մարդը ցավ է զգում և ի վիճակի չէ որևէ բարի բան անել, որովհետև իր սրտում ունի մեղք: Եվ իր վատատեսության պատճառով նորից սկսում է խմել: Նա կարող է մտածել. «Ես չգիտեմ, թե ինչու եմ սա անում: Ես չպետք է դա անեմ»: Եվ ավելին, նա զգում է ինքն իրեն դավաճանած, և դրա պատճառով ավելի է ընկղմվում խմելու մեջ:
Որևէ մեկը չի կարող թողնել խմելը որքան էլ որ չարչարվի: Եվ հիասթափված սկսում է խմել ավելի շատ ու ի վերջո հայտնվում հոգեբուժարանում: Մարդու խոսքն ու պահվածքը իր սեփական բնույթի դրսևորումն է: Մարդը ծնվում է որպես մեղավոր և հետևաբար չի կարող մեղք չգործել, իր կամքից անկախ, ինչպես խնձորենու բողբոջներն են ծաղկում և տալիս խնձորներ, քանի որ այն պարունակում է խնձորի գեն: Մարդիկ ուզում են լինել լավը, բայց նրանք, ովքեր չունեն մեղքերի թողություն, չեն կարող լինել լավը, քանի որ նրանք չունեն դրա կարողությունը: Նրանք կարծում են, որ իրենց մեղքերը շատ լուրջ չեն, դրա համար նրանք թաքնվում են իրենք իրենցից և համարում են դրանք լուրջ, երբ իրենց մեղքերը բացահայտվում են:
Մեղավոր մարդու համար մեղք գործելը բնական է և բնազդային, քանի որ նա ծնվել է որպես մեղքի կույտ և ժառանգել այն բնությունից: Մարդու համար բացարձակապես բնական է մեղք գործելը, որովհետև մեղքը նրա գեների մեջն է, ինչպես որ բնական է կարմիր պղպեղի բույսը տա կարմիր պղպեղներ և կամ խնձորենին տա խնձորներ: Մարդը չի կարող խուսափել մեղանչելուց, որովհետև նա ծնվել է որպես մեղավոր: Ինչպե՞ս կարող է մարդ արարածն ապրել առանց մեղք գործելու, երբ ծնվել է մեղքով:
Մարդը ծնվել է տասներկու տեսակի չար մտքերով
Հիսուսը Մարկոսի 7 գլխում ասում է, որ մարդը ծնվում է 12 տեսակի չար մտքերով, դրանք են՝ դավաճանություն, շնություն, սպանություն, գողություն, պոռնկություն, չարություն, խաբեություն, անպարկեշտություն, չար նայվածք, հայհոյանք, հպարտություն ու հիմարություն: Մենք ծնվում ենք գողանալու ցանկությամբ: Գողության մտքերը մեր ժառանգության մեջն են: Դուք գողանո՞ւմ եք: Բոլորն էլ գողանում են: Եթե մարդը չի գողանում, ապա այն պատճառով, որ մյուսները նայում են: Սակայն, երբ շուրջը մարդ չի լինում և մի գայթակղիչ բան կա, ապա գողության մեղքը գալիս է և ստիպում է մարդուն կատարել այդ մեղքը:
Մարդիկ ստեղծել են էթիկայի կանոններ, որոնք պետք է պահել: Մարդիկ ստեղծել են իրենց սեփական կանոնները, որոնք ցույց են տալիս, որ ճիշտ չէ ցավ պատճառելը: Կանոնները պետք են, երբ շատերն են ապրում միասին: Մենք պետք է ապրենք սոցիալական նորմերի համաձայն: Բայց, երբ լինում ենք միայնակ, չենք ամաչում գողանալուց:
Չկա մեկը, որ գողություն չի անում: Բոլորն են գողանում: Մի անգամ մեր եկեղեցական հավաքներից մեկի ժամանակ անդամներին խնդրեցի, որ իրենց ձեռքերը բարձրացնեն նրանք, ովքեր երբեք մեղք չեն գործել իրենց կյանքում: Մի տատիկ բարձրացրեց իր ձեռքերը և ասեց. «Ես երբեք գողություն չեմ արել»: Ես էլ հարցրեցի նրան, թե նա երբևէ տուն գնալուց ոչինչ չի վերցրել ճանապարհից: Նա մի տեսակ շփոթված ասեց. «Մի անգամ տուն գնալուց տեսա մի թարմ դդում և մտածեցի, որ այն հաստատ համեղ կլինի ու շուրջս նայեցի, տեսա, որ ոչ ոք չկա: Ապա քաշեցի այն հողից, թաքցրի զգեստիս մեջ ու տուն տարա, մի համեղ կերակուր պատրաստեցի ու հաճույքով կերա»: Այս կինը չէր ընդունում, որ կատարել է գողություն:
Սակայն Աստված ասում է, որ ուրիշի ունեցվածքն առանց նրա թույլտվության վերցնելը համարվում է մեղք: Մովսեսի օրենքում Աստված պատվիրել է. «Մի՛ գողացիր»: Բոլորն էլ ինչ-որ ձևով գողություն կատարել են իրենց կյանքում: Մարդ արարածը հնարավորության դեպքում լավ է սպանության և գողության մեջ: Նա գողանում է անասուններ, ճագար, հավ և այլն: Սա կոչվում է գողություն: Նա նույնիսկ չի գիտակցում, որ դա մեղք է, չնայած որ սպանում ու գողանում է: Մարդու համար բնական է դա անելը, քանի որ նա ի ծնե ժառանգել է մեղքը:
Մարդը ժառանգել է մեղքը
Մարդը ժառանգում է նաև շնության մեղքն իր ծնողներից: Նա ծնվել է շնություն անելու ցանկություններով: Մարդը հնարավորության դեպքում կատարում է շնություն, երբ շուրջը չի լինում վկա: Նման մարդիկ սիրում եմ մութ վայրերը, ինչպիսին են սրճարաններն ու ակումբները: Այդպիսի վայրերը մեղավոր մարդկանց սիրած վայրերն են: Ինչո՞ւ: Որովհետև այդպիսի վայրերում մարդն ավելի լավ է դրսևորում իր մեղավոր էությունը:
Նույնիսկ քաղաքավարի ու պարկեշտ մարդիկ են սիրում նման վայրերը: Նման մարդիկ տանը լավ հայրեր են, բարձր սոցիալական դիրք ունեն, բայց գնում են մութ տեղեր, որտեղ կատարում են իրենց մեղավոր գործերը: Գնում են այդ վայրերը, որտեղ կարող են ցույց տալ իրենց մեղավոր էությունը և ծնել մեղավոր գործեր: Մարդիկ այդպիսի վայրերում մի բաժակ ոգելից խմիչքով դառնում են վաղեմի ընկերներ: Նրանք դառնում են մտերիմներ, որովհետև ունեն միևնույն մեղսագործ հատկանիշներ: «Դուք ունե՞ք սրանից: Ես ունեմ»: «Ես էլ ունեմ: Դուք իմ ընկերն եք»: «Քանի՞ տարեկան եք»: «Տարիքը կարևոր չէ»: «Հաճելի էր ձեր հետ ծանոթանալը»:
Մարդիկ միմյանց ցույց են տալիս իրենց ներհատուկ մեղքերը, երբ հանդիպում են մեկ այլ մեղավորի, որովհետև ծնվել են մեղավոր էությունով: Մարդու համար մեղք գործելը բնական բան է: Ինչո՞ւ: Որովհետև նրանք մեղք ունեն իրենց սրտերում և ստեղծման օրվանից ի բնութենե այդպիսին են: Մեղք չգործել մարդու համար կլիներ ոչ բնական: Սակայն հասարակության մեջ նրանք փորձում են ձեռնպահ մնալ իրենց մեղքերից, որովհետև յուրաքանչյուր հասարակություն ունի իր սեփական սոցիալական նորմերը: Դրա համար նրանք խաղում են երկակի խաղ՝ ցույց տալով իբր հետևում են հասարակության ստեղծած չափանիշներին: Մարդիկ ապրում են այսպես և անմիտ ու չար են համարում նրանց, ովքեր ապրում են այլ կերպ: Մարդ արարածն անխուսափելիորեն ծնված է մեղավոր բնույթով, որովհետև Աստվածաշունչն ասում է. «Մեկ մարդով մեղքը մտավ աշխարհքը» (Հռոմեացիս 5:12):
Սա ճշմարտություն է: Մարդը կարող է ասել. «Ես կնամոլ չեմ, ես անտարբեր եմ կարճ շրջազգեստ հագած կանանց նկատմամբ»: Մի՞թե սա ճիշտ է: Մարդը կարող է ձևացնել, թե անտարբեր է, երբ շուրջ բոլորը կան շատ մարդիկ, բայց չի կարող զերծ մնալ իր կրքերը բավարարելու ցանկությունից, երբ ընձեռնվում է լավագույն հնարավորություն և ոչ մի վկա չի լինում:
Վատ ծառը բերում է չար պտուղներ, ճիշտ այնպես, ինչպես լավ ծառը չի կարող տալ չար պտուղներ և հակառակը: Մարդը պետք է իմանա, որ ինքը մեղավոր է: Եթե մեկը գիտի իր սեփական մեղքերը, կարող է փրկվել դրանցից Հիսուսի միջոցով: Սակայն ստանալու է Աստծո դատաստանը և գնալու դժոխք, եթե ձևացնում է, թե մեղք չունի և փորձում է թաքցնել դրանք: Մարդիկ ծնվում են որպես մեղավորներ: Նրանք նման են փչացած ծառի, որը տալիս է մեղավոր միրգ:
Դրա համար նրանք, ովքեր զարգացրել են իրենց սեփական մեղավոր էությունն իրենց վաղ մանկությունից, կարողանում են մեղք գործել իրենց ողջ կյանքի ընթացքում: Նրանք, ովքեր ուշ են զարգացրել իրենց մեղավոր էությունը, սկսում են տալ չար պտուղներ նույնիսկ իրենց կյանքի մայրամուտին: Մի քարոզիչ կին կար Կորեայի Թեգու քաղաքում: Երբ նա ընդունեց քրիստոնեություն իր երիտասարդության տարիներին, խոստացավ չամուսնանալ ողջ կյանքում, որպեսզի ծառայեր միայն Տիրոջը: Սակայն նա խախտում է իր խոստումը և 60 տարեկանում ամուսնանում է մի ամուրիի հետ: Իր մեղավոր էությունը նա շատ ուշ զարգացրեց: Նույնիսկ այդ ուշ տարիքում նրա մոտ դրսևորվեց մարմնային կիրքը, և նա չկարողացավ դիմանալ դրան:
Շատ մարդիկ սովորաբար զարգացնում են իրենց մեղավոր էությունը դեռ իրենց մանկության տարիներին: Դա նկատելի է հիմնականում մեր օրերում: Մեծ անդունդ է բաժանում հին և նոր սերունդները միմյանցից: Մեր օրերի երիտասարդներին անվանում են X-սերունդ: Իմիջիայլոց մենք սովորել ենք Աստծո խոսքից, որ մենք ծնվել ենք որպես մեղավորներ և չենք կարող մեղք չգործել մեր ողջ կյանքի ընթացքում: Համաձա՞յն եք իմ հետ:
Բորոտության մասին օրենքը
Երկրորդ, Աստված ասում է «Սրա համար՝ ինչպես մեկ մարդի ձեռովը մեղքը մտավ աշխարհքը, և այն մեղքովն էլ մահը. և այսպես մահն ամեն մարդկանց վրա տարածվեցավ, ըստ որում ամենքը մեղանչեցին» (Հռոմեացիս 5:12): Մեղքը մարդուն հանձնում է Աստծո դատաստանին: Դրա համար մեղավոր մարդը պետք է ճանաչի ինքն իրեն մեղքերի մասին և ստանա մեղքերի թողություն: Ինչպե՞ս կարող է մարդը ճանաչել ինքն իրեն: Ինչպե՞ս կարելի է ստանալ ներում Աստծո առաջ:
Աստված սովորեցրել էր Մովսեսին և Ահարոնին, թե ինչպես կարելի է հայտնաբերել բորոտությունը Ղևտացիս 13 գլխում: Հին Կտակարանի ժամանակներում շատ էին բորոտները: Ես շատ բան չգիտեմ բորոտության մասին, բայց շատ բորոտներ եմ տեսել երիտասարդ ժամանակներս: Ընկերներիցս մեկը նույնպես վարակվել էր բորոտությամբ:
Աստված Մովսեսին և Ահարոնին ասել էր, թե ինչպես կարելի է զանազանել բորոտին մյուսներից ու մեկուսացնել հրեաների բանակից: Աստված նրանց տալիս է հրահանգներ, թե ինչպես պետք է ուսումնասիրել ամեն մի բորոտի: «Եթե մի մարդի մարմնի մորթումը ուռուցք կամ քոս կամ պաղպաջ լինի և նրա մարմնի մորթումը բորոտության ախտ դառնա, այն ժամանակ նա Ահարոն քահանայի կամ նրա որդիների՝ քահանաների մեկի մոտ տարվի» (Ղևտացիս 13:2): Երբ քահանան տեսնի մաշկի հիվանդություն, մեկուսացնելու է հիվանդին յոթ օր: Այնուհետև քահանան յոթ օրից նորից է նայելու հիվանդին: Եթե ուռուցքները տարածված չլինեն մաշկի վրա, քահանան հայտարարելու է նրան որպես մաքուր. «Դուք մաքուր եք: Արդեն կարող եք ապրել ժողովրդի բանակի մեջ»:
Եթե մաշկի այտուցները լինեն սպիտակ, և վրայի մազերն էլ սպիտակած լինեն, իսկ ուռուցքի վրա առաջացած լինի միս, ապա քահանան պիտի հայտարարի, որ այդ մարդը բորոտ է, անմաքուր: Ղևտացիս 13:9-11 «Երբոր մի մարդի վրա բորոտության ախտը լինի, նա քահանայի մոտ պիտի տարվի: Եվ քահանան պիտի նայե. և եթե մորթի մեջ սպիտակ ուռուցք կա՝ և սպիտակի է փոխվել մազը՝ և ուռուցքի մեջ ողջ մսի կտոր կա, Սա նրա մարմնի մորթումը հնացած բորոտություն է, և քահանան նրան անմաքուր հրատարակե, արգելված չպահե նրան, որովհետև անմաքուր է նա»: Քահանան մեկուսացնելու է նրան Իսրայել ժողովրդի բանակից:
Նույնը նաև մեր երկրում է: Կորեայում կան մեկուսացված գյուղեր բորոտների համար, ինչպիսիք են «Ծաղկի Գյուղը» կամ «Սորոկ Կղզին»: Մի անգամ կնոջս հետ վերադառնում էինք տուն , և կինս տեսնելով ցուցանակը ճանապարհին՝ խնդրեց, որ մտնենք «Ծաղկի Գյուղը»: Ես մտածեցի, որ նա չգիտի, թե ինչ գյուղ է դա և ասեցի,- «Սիրելիս հաստա՞տ ուզում ես, որ մտնենք այդ գյուղը», նա ասեց, -«Այո»: Նա ցնցվեց, որ կան նման առանձնացված գյուղեր բորոտների համար, բայց հաջորդ անգամ նա այլևս չի ցանկանա այցելել այդ գյուղը: Բորոտները առանձնացված են հասարակությունից:
Այստեղ պետք է ուշադրություն դարձնենք, թե ինչու է քահանան հայտարարում մաքուր այն մարդուն, որի մարմինն ամբողջովին ծածկված է ուռուցքներով: Կարծո՞ւմ եք սա ունի հատուկ իմաստ: Քահանան մեկուսացնում է մարդուն, երբ բորոտությունը շատ քիչ է, և ընդհակառակը թույլ է տալիս նրան վերադառնալ բանակ, երբ ուռուցքները ծածկում են ամբողջ մարմինը:
Աստված քահանաներին ասում է, թե ինչպես դասակարգել բորոտներին. «Եվ եթե բորոտությունը տարածվել է մորթի մեջ, և ախտակիրի բոլոր մորթը գլխիցը մինչև ոտքը, այսինքն քահանայի աչքերի բոլոր տեսած տեղը բորոտությունը պատել է (Ղևտացիս 13:12): Ահա այսպես էին քահանաները տարբերակելու բորոտությունը:
Ի՞նչ է ասում բորոտության օրենքը մեզ
Այն մեզ ասում է հետևյալը: Մարդիկ ծնվում են որպես մեղավորներ և մեղք են գործում իրենց ողջ կյանքի ընթացքում, բայց ոմանք թաքցնում են իրենց մեղքերի մի մասը: Նրանք մի օր մեղանչում են իրենց ձեռքերով, մի անգամ՝ իրենց ոտքերով, հաջորդ անգամ մտքերով, և քանի որ մեղքերի մեջ կա ժամանակային դադար, ապա կարողանում են արտաքուստ թաքցնել իրենց մեղքերը: Ո՞վ է մտածում, որ բորոտությունը լուրջ է, եթե տարածված է մարմնի միայն մի քանի տեղերում: Ոչ ոք հստակ չգիտի, թե ինչ ախտանիշ ունի իր հիվանդությունը:
Մարդը ծնվում է մեղավոր, քանի որ ժառանգում է մեղքը: Թեև Աստված համարում է նրանց մեղավոր, մինչև որ մարդը չի հասնում իր մեղքերի գագաթնակետին, չի հասկանում, որ ինքը մեղավոր է: Եվ ի վերջո նրանք հասկանում են, որ մեղավոր են:
Ով որ կարծում է,թե ինքը պարկեշտ է, ամեն բան անում է, որ քիչ մեղքեր անի և չի մտածում, որ ինքը մեղավոր է: Աստված քահանաներին ասեց, որ հայտարարեն անմաքուր նրանց, որոնց բորոտությունը տարածված է մի քիչ այստեղ և մի քիչ այնտեղ իրենց մարմնի վրա: Մեղավորները հեռացած են Աստծուց: Հասկանո՞ւմ եք: Աստված սուրբ է: Ով որ կարծում է, թե իր մեղքը հատիկի պես փոքր է, չի կարող մտնել Երկնքի Արքայությունը:
Ո՞վ կարող է ապրել Երկնքի Արքայությունում: Միայն նրանք, որոնց մեղքերը տարածված են ամբողջ մարմնով և գիտակցում են, որ իրենք անխուսափելիորեն մեղավոր են: Նրանց բոլոր մեղքերը ներված են Հիսուսի հավատքով, և նրանք մտնելու են Երկնքի Արքայություն՝ թագավորելու Աստծո հետ:
Աստվածաշունչն ասում է, որ Աստված անմաքուր է համարում նրան, ով ունի մի քանի մեղքեր: Աստված դիմում է նրանց, ովքեր անընդհատ մեղանչում են, չնայած որ ցանկանում են մեղք չգործել և խոստովանում են, որ մեղավոր են: Հիսուսն ասեց. «Ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին՝ ապաշխարության» (Մատթեոս 9:13): Աստված կանչում է մեղավորներին և մաքրում նրանց բոլոր մեղքերը: Աստված ներել է նրանց բոլոր մեղքերը: Աստված արդեն մեկընդմիշտ սրբել է նրանց մեղքերը: Հիսուսն Իր մկրտությամբ վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը և նրանց փոխարեն կրեց մեղքի պատիժը Խաչի վրա՝ դարձնելով նրանց արդար Իր հարության միջոցով, որ տանի նրանց Իր Թագավորություն:
Մենք պետք է ճանաչենք ինքներս մեզ
Մենք պետք է գիտենանք, արդյոք մենք լրիվ մեղավոր ենք, թե մասնակի: Աստված մաքուր է համարում այն մարդուն, որի բորուտությունը տարածված է ամբողջ մարմնով մեկ: Այպիսին է Աստծո օրենքը բորոտության մասին: Այն մարդը, ով գիտի, որ ինքը մեղավոր է, չի կարող չհավատալ ջրի և Հոգու ավետարանին և ստանալ մեղքերի թողություն, երբ Հիսուսը հպվի նրան՝ ասելով, որ Նա մաքրել է նրա բոլոր մեղքերն Իր մկրտության և Խաչի միջոցով: Սակայն մասնակի մեղավորը, ով կարծում է, որ ինքը մեղավոր չէ, ծաղրում է ավետարանը:
Մի՞թե կարող է մնալ մեղք, եթե Հիսուսը ջնջել է դրանք: Ոչ: Մենք կարող ենք մեկընդմիշտ ստանալ մեղքերի թողություն: Հետևաբար մեղավոր մարդը պետք է ճանաչի ինքն իրեն: Մեղավորի բոլոր մեղքերը կարող են մաքրվել, եթե նա գիտի ինքն իրեն: Մարդը միայն մի քանի մեղքեր է բերում Աստծո առաջ: «Տեր, ես մեղանչել եմ Քո առաջ: Ես չէի ուզում, բայց նա ինձ ստիպեց: Խնդրում եմ ներիր ինձ Տեր այս անգամ, ես այլևս չեմ մեղանչի»: Նրանք միայն փոքր մեղքերն են բերում Աստծուն: Իսկ Աստված ասում է. «Դու անմաքուր ես»:
Մարդը չունի արդարություն Աստծո առաջ: «Լինել, թե չլինել, բացարձակապես կախված է քեզանից, Տեր Աստված: Ես մեղավոր եմ և ինձ վիճակված է գնալ դժոխք: Խնդրում եմ արա, ինչպես ուզում ես, բայց խնդրում եմ ողորմա ինձ և փրկիր ինձ: Խնդրում եմ փրկիր ինձ, եթե Աստված ես: Եվ ես կհավատամ քեզ ու կապրեմ քո կամքի համեմատ»: Աստված փրկում է նրան, ով ընդունում է, որ ինքը մեղքավոր է:
Մարդը ժառանգեց մեղքը, որ ուներ 12 տեսակի չար մտքեր
Եկեք կարդանք Մարկոս 7:20-23. «Եվ ասում էր թե Մարդիցը դուրս եկողն է պղծում մարդին: Որովհետև ներսիցը մարդկանց սրտերիցն են դուրս գալիս չար խորհուրդներ, շնություններ, պոռնկություն, սպանություններ, գողություններ, ագահություններ, չարություններ, նենգություն, պիղծ ցանկություն, չար աչք, հայհոյություն, ամբարտավանություն, անզգամություն: Այս ամեն չար բաները ներսիցն է դուրս գալիս, և մարդին պղծում»: Մարդու ներսից, սրտի խորքից են բխում չար մտքերը: Մարդը բնությամբ ժառանգեց մեղքը: Հասկանո՞ւմ եք: Մարդն ունի չար մտքեր իր ողջ կյանքի ընթացքում: Ոչ մի կերպ հնարավոր չէ ազատվել մեղքերից, եթե դրանք մեկընդմիշտ չներվեն:
Մարդը ծնվում է այդ 12 տեսակի չար մտքերով. դավաճանություն, շնություն, սպանություն, գողություն, պոռնկություն, չարություն, խաբեություն, անպարկեշտություն, չար նայվածք, հայհոյանք, հպարտություն ու հիմարություն: Ահա, թե ինչու է մարդը շարունակում մեղանչել իր ամբողջ կյանքում: Ում մեղքերը, որ ներված չեն, ապրում է մեղավոր կյանքով, թեկուզ չի ցանկանում այդպես ապրել: Աստծո առաջ մարդու ամեն բաները, լինեն խոսքեր, թե գործեր, մեղավոր են:
Մեղավոր մարդը կեղծավորություն կանի, եթե ցույց տա, թե ինքը բարի է: Նա միայն ձևացնում է, թե այդպիսին է: Դա նշանակում է խաբել Աստծուն: Մարդը, որ ծնված է մեղավոր էությամբ, պետք է ճանաչի ինքն իրեն, որպեսզի փրկվի: Սակայն, եթե մարդը չի ընդունում, որ ինքը մեղավոր է, ընկնում է հուսահատության մեջ ամեն անգամ, որ մեղք է գործում և ասում. «Օհ, ինչո՞ւ եմ անում այս բաները»: Նա խաբում է ինքն իրեն:
Մարդ արարածն ունի չար մտքեր: Մարդիկ երբեմն մտածում են. «Ինչո՞ւ են իմ մտքերն այդքան չար: Ոչ, ես չպետք է այդպես մտածեմ: Ինչո՞ւ եմ ես այդքան վատ բաներ մտածում: Իմ ուսուցիչն ինձ ասում էր լինել բարի»: Նա այդպես է մտածում, որովհետև չգիտի, թե ինչու է անում նման բաներ: Նա հուսահատված է իրեն զգում կատարած գողությունների և շնությունների պատճառով, քանի որ չգիտի, որ ինքը ժառանգել է մեղքը: Դավաճանություն, շնություն, սպանություն, գողություն, պոռնկություն, չարություն, խաբեություն, անպարկեշտություն, չար նայվածք, հայհոյանք, հպարտություն ու հիմարություն, այս ամեն մեղքերը գալիս են մեղավորի սրտից: Դրա համար մարդն ատում է ինքն իրեն և ամաչում՝ չհասկանալով, թե ինչու:
Մենք մեղքի տոպրակ ենք, 12 տեսակի չար պտուղներով, որովհետև ծնվում ենք որպես մեղավորներ, որ ժառանգել ենք մեղքը մեր նախահայր Ադամից: Օրհնյալ են նրանք, որ գիտեն, որ իրենք մեղավոր են:
Մարդը փնտրում է Հիսուս Քրիստոսին, Փրկչին, ով փրկում է մարդու բոլոր մեղքերը, երբ մարդը գիտակցում է, որ ինքը մեղավոր է: Դա է օրհնվելու միակ ճանապարհը: Սակայն մարդը չի փնտրում Փրկչին, եթե չի ճանաչում ինքն իրեն: Այն մարդն, ով ճանաչում է ինքն իրեն, հրաժարվում է իր գործերից, այլևս իր հույսը չի դնում մարդկանց վրա, փնտրում է Հիսուս Քրիստոսին, ով ճշմարիտ Աստված է, Փրկիչ և Մարգարե, և Հիսուս Քրիստոսի շնորհքի միջոցով ստանում է մեղքերի ներում:
Մեղավորները պետք է ճանաչեն իրենց, քանի որ միայն այդպես կարող են ստանալ Աստծո օրհնությունը: Ով որ չի ճանաչում ինքն իրեն, չի կարող օրհնվել: Հետևաբար մեղավորները պետք է ճանաչեն իրենց այնպես, ինչպես որ կան: Հասկանո՞ւմ եք: Դուք մեղքերի թողություն ստանալուց առաջ երբևէ կատարե՞լ եք չար բաներ: Եթե կատարել եք, գիտե՞ք, թե ինչու եք դա արել: Դուք չար բաներ արել եք ձեր կամքին հակառակ, որովհետև բոլորս ժառանգում ենք մեղքը:
Որովհետև մեկ մարդով մեղքը մտավ աշխարհ և մահը՝ մեղքի ձեռով
Մահն անխուսափելի է մարդ արարածների համար, որովհետև բոլորը մեղավոր են: Մարդը պետք է փնտրի Հիսուսին և հանդիպի Նրան, որպեսզի ազատվի իր մեղքերից: Եվ միայն այսպես մարդը կարող է ստանալ հավիտենական կյանք: Ուզո՞ւմ եք ազատվել ձեր բոլոր մեղքերից:
«Բայց մահը թագավորեց Ադամից մինչև Մովսեսը Ադամի մեղքի նման չմեղանչողների վրա էլ, որ օրինակ է նրան, որ գալու էր: Բայց շնորհքն այնպես չէ՝ ինչպես հանցանքը. որովհետև եթե մեկի հանցանքովը շատերը մեռան, էլ որքան ավելի Աստծո շնորհքն ու պարգևը մեկ մարդի՝ Հիսուս Քրիստոսի շնորհքովն ավելացավ շատերի վրա: Եվ պարգևն այնպես չէ՝ ինչպես այն մեկ մեղանչողից եղածը, որովհետև դատաստանն այն մեկ մեղքիցը դեպի դատապարտություն տարավ. բայց շնորհքը շատ մեղքերից արդարության մեջ է տանում: Որովհետև եթե մեկի մեղքովը մահը թագավորեց այն մեկի ձեռովն, էլ որքա՞ն ավելի նրանք, որ ընդունում են շնորհքի լիությունն ու արդարության պարգևները կյանքով կթագավորեն՝ այն մեկ Հիսուս Քրիստոսի ձեռովը: Արդ ուրեմն՝ ինչպես որ մեկի հանցանքովն ամեն մարդկանց վրա դատապարտություն եկավ, նույնպես էլ մեկի արդարությունովն ամեն մարդկանց վրա կյանքի արդարություն է գալիս: Որովհետև ինչպես որ մեկ մարդի անհնազանդությունովը շատերը մեղավորներ եղան, այնպես էլ մեկի հնազանդությունովը շատերը արդարներ կլինեն: Բայց օրենքը մեջ ընկավ՝ որ հանցանքը շատանա, բայց ուր որ ավելի եղավ մեղքը, այնտեղ ավելի ևս շատացավ շնորհքը: Որպեսզի ինչպես մեղքը թագավորեց մահի ձեռովը, այնպես էլ շնորհքը թագավորե արդարությունով հավիտենական կյանքի մեջ՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռովը» (Հռոմեացիս 5:14-21):
«Սրա համար՝ ինչպես մեկ մարդի ձեռովը մեղքը մտավ աշխարհքը, և այն մեղքովն էլ մահը. և այսպես մահն ամեն մարդկանց վրա տարածվեցավ, ըստ որում ամենքը մեղանչեցին» (Հռոմեացիս 5:12): Այստեղ ո՞վ է «մեկ մարդը»: Ադամը: Եվան նույնպես մեկ մարդուց է եկել աշխարհ, Ադամից: Ինչպես Աստվածաշունչն է ասում «մեկ մարդու ձեռովը»: Աստված սկզբում ստեղծեց մի մարդ և նրա միջոցով մեղքը մտավ աշխարհ: Եդեմական պարտեզում մեր գիտենալով կային երկու մարդ, բայց Աստծո համար կար մեկ մարդ, միայն Ադամը, քանի որ բոլորը նրանով են աշխարհ եկել:
«Մեկ մարդի ձեռովը մեղքը մտավ աշխարհքը» խոսքերը նշանակում են, որ Ադամի բոլոր սերունդները դարձան մեղավոր, որովհետև Ադամը մեղանչեց: Մահը եկավ բոլոր մարդկությանը, քանի որ բոլորը մեղանչեցին: Մահը դարձավ բոլորի բաժինն իրենց մեղքերի պատճառով: Աստված չի կարող ընդունել մեղավոր մարդուն:
Աստված ամենակարող է, բայց չի կարող անել երկու բան. Նա չի կարող ստել, ոչ էլ թողնել մեղավորին մտնել Երկնքի Արքայություն: Նա իրականացրեց Իր օրենքն, ինչպես որ խոստացել էր: Աստված անշուշտ դատում է նրան, ով ունի մեղքեր, որովհետև Աստված չի կարող ստել, ոչ էլ անտեսել Իր հաստատած օրենքը: Բոլոր մարդիկ դարձան մեղավոր մեկ մարդով՝ Ադամով, ով մեղանչեց Աստծո առջև: Ամբողջ մարդկությունը ենթակա դարձավ Աստծո դատաստանին ու մահվանը, քանի որ բոլորը մեղավոր են և Ադամի ժառանգներն են: Մահը տարածվեց բոլորի վրա:
Երբ Աստված սկզբում ստեղծեց մարդուն, մահ չկար: Եդեմական պարտեզում կար ոչ միայն բարու և չարի գիտության ծառը, այլ նաև կյանքի ծառը: Աստված պատվիրեց Ադամին ուտել կյանքի ծառից և ունենալ հավիտենական կյանք: Սակայն Ադամը խաբվեց սատանայից ու կերավ բարու և չարի գիտության ծառից, որն Աստված պատվիրել էր չուտել, և մահը տարածվեց ամբողջ մարդկության վրա Ադամի մեղքի պատճառով: Մահը աշխարհ մտավ մեկ մարդով, Ադամով:
Ինչո՞ւ Աստված տվեց մարդուն օրենքը
Եթե մեղքը աշխարհ չմտներ Ադամի միջոցով, մահը չէր տարածվի բոլոր մարդկանց վրա: Ինչո՞ւ են մարդիկ մահանում: Մարդիկ մահանում են մեղքի պատճառով: Մեղքն աշխարհ մտավ մեկ մարդու միջոցով և հետևաբար մահը տարածվեց բոլոր մարդկանց վրա: Մինչև օրենքի գալը, աշխարհում կար մեղք, բայց մարդիկ չունեին մեղքի գիտությունը և այն ունեցան օրենքի հայտնությամբ:
Աստծո օրենքը մարդկանց տրվեց Մովսեսի միջոցով: Նույնիսկ Ադամի և Նոյի ժամանակներում կար մեղք, բայց Աստված Մովսեսի միջոցով տվեց օրենքը: Սակայն Աստվածաշունչն ասում է, որ նույնիսկ այդ ժամանակ բոլորի սրտերում կար մեղք:
Եկեք կարդանք Հռոմեացիս 5:13. «Որովհետև մինչև օրենքը՝ մեղք կար աշխարհում, բայց մեղքը չի համարվում քանի որ օրենք չկա»: Մեղքն արդեն աշխարհում էր մինչ օրենքի գալը: Հետևաբար բոլոր մարդիկ մահանում են, քանի որ նրանք մեղանչել են Աստծո առաջ: Աստված տվեց օրենքը, որը բաղկացած էր 613 հոդվածներից, որոնք պետք էր պահել Աստծո առաջ և մարդկանց: Այս օրենքները մարդկանց տալիս էին գիտելիք մեղքի մասին: Ի՞նչ էին մարդիկ ճանաչելու օրենքի միջոցով: Նրանք ճանաչում են իրենց մեղավոր վիճակը և հասկանում, որ մեղավոր են Աստծո աչքին: Մարդիկ հասկացան, որ իրենք չէին կարող պահել Աստծո օրենքը:
Այսպիսով մարդիկ ճանաչում են իրենց մեղքերը: Ադամի և Եվայի հետնորդները գիտեին, որ իրենք մեղավոր են և միայն Աստված պետք է ների իրենց մեղքերը: Բայց ժամանակի հետ նրանք մոռացան, որ իրենք մեղավոր են և ժառանգել էին մեղքն իրենց նախահայր Ադամից: Եվ մարդիկ սկսեցին հասկանալ իրենց մեղավոր վիճակը այն ժամանակ, երբ մեղք էին գործում, բայց չգիտեին, որ իրենք նույն մեղավորներն են նույնիսկ, երբ մեղք չեն գործում: Սակայն նրանք սխալվում էին: Մեր օրերում շատերը դեռ կարծում են, թե իրենք դառնում են մեղավոր, եթե մեղք են գործում և մեղավոր չեն, եթե մեղքեր չեն գործում: Իրականում բոլոր մարդիկ մեղավոր են, անկախ նրանից նրանք մեղք գործում են, թե ոչ, որովհետև բոլորը ժառանգում են մեղքն իրենց ծնունդով:
Մինչ մեղքերից ազատվելը մարդիկ անխուսափելիորեն մեղավորներ են: Աստված տվեց Իր օրենքը մեղքը ճանաչելու համար: Ով որ ճանաչում է Աստծուն Նրա օրենքի միջոցով և ընդունում է օրենքը, գիտի, որ ինքը ծանր մեղավոր է: Մարդը դառնում է լուրջ մեղավոր հենց որ լիովին ընդունում է Աստծո օրենքը:
Մահը տարածվեց բոլոր մարդկանց վրա մեկ մարդու միջոցով
Հռոմեացիս 5:13-14 «Որովհետև մինչև օրենքը՝ մեղք կար աշխարհում, բայց մեղքը չի համարվում քանի որ օրենք չկա: Բայց մահը թագավորեց Ադամից մինչև Մովսեսը Ադամի մեղքի նման չմեղանչողների վրա էլ, որ օրինակ է նրան, որ գալու էր»:
Աստված ասում է, որ բոլոր մարդիկ դարձան մեղավոր մեկ մարդով և մահը տարածվեց նրանց վրա մեկ մարդու միջոցով: Մահը տարածվեց բոլոր մարդկանց վրա մեղքի միջոցով: Ո՞վ է այդ մեկ մարդը, որի միջոցով մեղքը մտավ աշխարհ ու մահը տարածվեց մարդկանց վրա: Ադամը: Դա փաստ է, բայց շատերը չգիտեն դա: Նույնիսկ շատ քրիստոնյաներ չգիտեն դա: Նրանք առանձնացնում են բնական, այսինքն ժառանգած մեղքը իրական մեղքերից, որոնք կարող են ներվել ապաշխարության ամենօրյա աղոթքներով: Նրանք չգիտեն, որ իրենք Ադամի պատճառով են գնում դժոխք:
Ադամի հետնորդները կապ չունեն Աստծո հետ իրենց մեղքերի պատճառով, անկախ նրանից, թե որքան շատ են փորձում լինել բարի: Աստված դատում է բոլորին, քանի որ նրանք Ադամի հետնորդներն են, որքան էլ որ շատ են աշխատում ապրել բարի կյանքով: Նրանք գցվելու են դժոխքի հավերժական կրակի մեջ իրենց նախահայր՝ Ադամի պատճառով:
Ադամը օրինակն է Նրա, ով գալու էր
Գրված է, որ Ադամը Նրա օրինակն է, ով գալու էր: Ինչպես որ բոլոր մարդիկ մեղավոր դարձան և մահը տարածվեց նրանց վրա մեկ մարդու՝ Ադամի միջոցով, այնպես էլ բոլոր մարդիկ արդարացան մեկ մարդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով: Սա է Աստծո օրենքը:
Մարդիկ ստեղծել են բազմաթիվ կրոններ, որովհետև չգիտեին Աստծո օրենքը: Նրանք ասում են, որ պետք է բարի գործեր կատարեն փրկվելու համար, թեև հավատում են Հիսուսին: Դա սուտ է, որ լայնորեն տարածված է աշխարհում: Նրանք մարդկանց ասում են. «Պետք է լինեք բարի քրիստոնյաներ»: Մեր մեղքերը երբեք չեն սրբվում բարի գործերով:
«Ադամը, որ օրինակ է նրան, որ գալու էր»: Ո՞վ է այն մարդն, ով գալու էր մեր փրկության համար: Նա Հիսուս Քրիստոսն է: Հիսուսն աշխարհ եկավ և Իր մկրտությամբ օրինական ճանապարհով վերցրեց մեր մեղքերը, որ մեզ արդարացնի և խաչվեց մեզ դատաստանից փրկելու համար:
Մեղքը մտավ աշխարհ, որովհետև սատանան խաբեց Ադամին: Մեղքը մտավ աշխարհ Ադամի միջոցով: Սակայն Հիսուս Քրիստոսը, Փրկիչը, Արարիչը և Թագավորների թագավորը, որ ամենազոր է, ուղարկվեց մարդու նմանությամբ մարդկանց մեկընդմիշտ իրենց մեղքերից փրկելու համար: Նա սրբեց աշխարհի մեղքերը: Նա վերցրեց աշխարհի մեղքերն Իր վրա Իր մկրտության միջոցով և վճարեց մեղքի վարձքն Իր խաչելությամբ:
Մարդը նոր կյանք է ստանում և փրկվում է, եթե հավատում է, որ Հիսուսն ուղարկվել է մեղքերը մաքրելու համար: Աստված ծրագրեց և որոշեց ստեղծել երկինքն ու երկիրը, որպեսզի մեզ դարձնի Իր զավակները: Նա աշխարհ եկավ և կատարելապես կատարեց իր խոստումը: Այնպես որ մենք չունենք մեղքեր: Աստված երբեք չի սխալվում: Ադամը օրինակն է Նրա, ով գալու էր: Ես չեմ հասկանում, թե ինչու են մարդիկ ապավինում իրենց սեփական գործերին: Մեր փրկությունը բացարձակապես կախված է Հիսուսից: Մարդիկ դարձան մեղավոր մեկ մարդու՝ Ադամի միջոցով և փրկվեցին մեկ Մարդու՝ Հիսուսի միջոցով:
Միակ բանը, որ պետք է անենք, դա հավատալ մեղքերի թողության փրկությանը: Դա միակ բանն է, որ մենք պետք է անենք: Մեզ մնում է միայն ուրախանալ այն փաստով, որ Հիսուսը սրբել է մեր բոլոր մեղքերը: Ինչո՞ւ եք ստիպում մարդկանց ջանադրաբար անել բարի գործեր: Կարո՞ղ է մարդն ազատվել իր մեղքերից բարի գործերի միջոցով: Ոչ: Փրկությունը կախված է միայն մեղքերի թողության հավատքից:
Շնորհքն այնպես չէ, ինչպես հանցանքը
Հռոմեացիս 5:14-16 «Բայց մահը թագավորեց Ադամից մինչև Մովսեսը Ադամի մեղքի նման չմեղանչողների վրա էլ, որ օրինակ է նրան, որ գալու էր: Բայց շնորհքն այնպես չէ՝ ինչպես հանցանքը. որովհետև եթե մեկի հանցանքովը շատերը մեռան, էլ որքան ավելի Աստծո շնորհքն ու պարգևը մեկ մարդի՝ Հիսուս Քրիստոսի շնորհքովն ավելացավ շատերի վրա: Եվ պարգևն այնպես չէ՝ ինչպես այն մեկ մեղանչողից եղածը, որովհետև դատաստանն այն մեկ մեղքիցը դեպի դատապարտություն տարավ. բայց շնորհքը շատ մեղքերից արդարության մեջ է տանում»:
Ի՞նչ է նշականում այս հատվածը: Աստվածաշունչն ասում է. «Բայց շնորհքն այնպես չէ՝ ինչպես հանցանքը»: Շնորհքը, դա Աստծո փրկությունն է: Այն նշանակում է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր ժառանգել են մեղքն Ադամի միջոցով, գնալու են դժոխք, բայց նրանց մեղքերը կարող են ներվել Հիսուսին հավատալու միջոցով, որը սրբեց նրանց բոլոր մեղքերը: Այն նաև նշանակում է, որ Հիսուսն արդեն սրբել է մեր բոլոր ապագա մեղքերը:
Ով որ ծնվել է որպես Ադամի հետնորդ, մեղավոր է, նույնիսկ, եթե նա մեղք չի գործում: Դրա համար նա չի կարող խուսափել դժոխքից, նույնիսկ եթե մեղք չի գործում: Հիսուսն եկավ աշխարհ և դարձավ մեր Փրկիչը: Շնորհքը դա փրկություն է, որ Հիսուսը տվեց՝ ներելով մարդկանց շարունակական մեղքերը, մինչև աշխարհի վերջը:
Հետևաբար մեկ Մարդով ստացած շնորհքը ավելի մեծ է, քան մեկ մարդու հանցանքը: Եթե մեկը մեղք է գործում՝ հակառակվելով Աստծուն, ապա այդ մեղքը բավական է, որ այդ մարդը դատապարտվի Աստծո կողմից և գնա դժոխք: Սակայն Տիրոջ շնորհքը, որ արդեն սրբել է մեր բոլոր մեղքերը և հանցանքներն ավելի մեծ է, քան մեկ մարդու հանցանքը:
Դա նշանակում է, որ Հիսուսի սերն ու մեղքերի թողության պարգևն ավելի մեծ է, քան այն բոլոր մարդկանց հանցանքները: Տերն ամբողջապես սրբեց աշխարհի բոլոր մեղքերը: Հիսուսի սերը, որ փրկեց մեզ և փրկության պարգևն ավելի առատ է և մեծ է, քան մեկ մարդու հանցանքը: Տերն արդեն սրբել է Աստծո դեմ հակառակության մեղքերը, թեև մենք հակառակվում ենք Նրան մեր մարմնով: Այժմ Տերն ուզում է, որ մենք հավատանք, որ նա արդեն ջնջել է աշխարհի մեղքերը: Դրա համար Նա փրկեց մեղավորներին իրենց բոլոր մեղքերից, որպես Աստծո Գառ, ով վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը:
Տեսությունը, որն ասում է, որ մեր մեղքերը սրբված են, եթե մենք հավատում ենք Աստծուն և սրբված չեն, եթե չենք հավատում Աստծուն, սխալ է: Աստված սրբեց նույնիսկ անհավատների մեղքերը, որովհետև Նա սիրում է ամբողջ աշխարհի բոլոր մարդկանց, սակայն մարդիկ չեն ցանկանում ստանալ Աստծո սերը: Ոչ ոք բացառված չէ Աստծո սիրուց և փրկությունից: Աստծո փրկությունը գալիս է նրանց, ովքեր հավատում են ավետարանի ճշմարտությանը, ըստ որի Հիսուսը սրբել է մեր բոլոր մեղքերը:
Մենք այդպիսի թույլ էակներ ենք: Աստված անմեղ է համարում նրանց, ովքեր հավատում են, որ Հիսուսը սրբել է բոլոր մեղքերը: Մենք դեռ շատ տկարություններ ունենք մեր մարմնում, նույնիսկ այն բանից հետո, երբ մեր բոլոր մեղքերը ներված են: Մենք շատ ենք հակառակվում Աստծուն և նույնիսկ փորձում ենք մեզանից հեռացնել Նրա արդարությունը, երբ չենք համաձայնում Նրա կամքի հետ: Բայց Աստված ասում է. «Ես սիրում եմ քեզ և փրկում եմ քեզ: Ես արդեն սրբել եմ քո բոլոր մեղքերը»: «Մի՞թե դա ճիշտ է, Տեր»: «Այո, ես սրբել եմ բոլոր մեղքերը»: «Շնորհակալ եմ, Տեր: Ես փառք եմ տալիս Քեզ: Ես չեմ կարող Քեզ չփառաբանել, որովհետև այնպես ինձ սիրեցիր, որ սրբեցիր նույնիսկ քեզ մերժելու մեղքերս»:
Նրանք, ովքեր դարձան մեղավոր, արդարացան և դարձան սիրո գերի: Նրանք հանձնվեցին Նրա սիրուն: Նրանք չեն կարող չհավատալ Հիսուսին, որովհետև Տերը ջնջեց Իրեն մերժելու մեղքը, թեպետ նրանք մերժում են Նրան իրենց թերությունների պատճառով, ինչպես որ Պետրոսը: Նրանք փառաբանում են Տիրոջը: Այնպես որ Պողոս առաքյալն ասում է, որ Աստծո փրկությունն ավելի մեծ է, քան մեկ մարդու հանցանքը:
Հիսուսը վերցրեց բոլոր մեղքերը, Ադամից ժառանգած մեղքը և ամենօրյա մեղքերը, որոնք մենք կատարել ենք մինչև աշխարհի վերջը: Ուրեմն, որքա՞ն մեծ է Աստծո սերը: Աստվածաշունչն ասում է. «Ահա Աստծո Գառը, որ վեր է առնում աշխարհի մեղքը» (Հովհաննու 1:29):
Արդարները թագավորելու են կյանքում Մեկի միջոցով՝ Հիսուս Քրիստոսի
Աշխարհի մեղքերը չեն կարող ներվել ապաշխարության աղոթքների միջոցով: Հավատացյալները չունեն մեղք և ստանում են մեղքերից փրկություն, որովհետև Տերն արդեն ջնջել է նույնիսկ այն մեղքերը, որոնք կատարվելու են ապագայում: Հռոմեացիս 5:17 «Որովհետև եթե մեկի մեղքովը մահը թագավորեց այն մեկի ձեռովն, էլ որքա՞ն ավելի նրանք, որ ընդունում են շնորհքի լիությունն ու արդարության պարգևները կյանքով կթագավորեն՝ այն մեկ Հիսուս Քրիստոսի ձեռովը»:
Մենք օրհնվում ենք շնորհքով: Ովքե՞ր են ընդունում շնորհքի լիությունը և արդարության պարգևը: Նրանք, ովքեր հավատում են Տիրոջը և որոնց մեղքերը ներված են Հիսուսին հավատալով: Մենք փառաբանում ենք Տիրոջը, որովհետև ստացել ենք մեղքերի թողության շնորհքի լիությունը: «նրանք, որ ընդունում են շնորհքի լիությունն ու արդարության պարգևները կյանքով կթագավորեն՝ այն մեկ Հիսուս Քրիստոսի ձեռովը»: Մենք թագավորներ ենք, որ թագավորելու ենք կյանքում:
Միայն թագավորներն են իշխում: Մենք թագավորում ենք հիմա: Ո՞վ կարող է հակառակվել թագավորներին: Մենք, որ ստանում ենք շնորհքի լիությունը և արդարության պարգևը, թագավորելու ենք ամեն օր: Մենք թագավորում ենք այսօր և թագավորելու ենք վաղը: Ով որ բարությամբ վարվի մեզ՝ թագավորներիս հետ, օրհնված է և կարող է թագավորել մեր հետ: Սակայն ով որ չի հավատում ճշմարտության ավետարանին, որը քարոզում են թագավորները, գնալու են դժոխք:
Բազմաթիվ թագավորներ են եղել, ովքեր փրկվել են աշխարհում և եղել են բազմաթիվ մարդիկ, որ գնացին դժոխք, որովհետև հակառակվել են թագավորներին: Նրանք պետք է լսեին թագավորներին, բայց չլսեցին: Նրանք կարող էին դառնալ թագավորներ, եթե ունենային ճշմարտություն փնտրողի աչքեր և սիրտ:
Դուք թագավորո՞ւմ եք: Մենք վստահությամբ հայտարարում ենք որ այս աշխարհի թագավորներն ենք: Մենք հայտարարում ենք, որ անհավատները գնալու են դժոխք, եթե հակառակվեն մեզ: Միայն թագավորները կարող են այդպես ասել: Մենք իրական թագավորներ ենք: Կա՞ արդյոք արդարների մեջ մեկը, ով չի թագավորում: Նրանց համար ամոթ կլինի, եթե չեն թագավորում: Թագավորը պետք է թագավորի որպես թագավոր: «Դուք ունեք սխալ մտքեր: Դուք կգնաք դժոխք, եթե չընդունեք ճշմարտությունը»: Թագավորը պետք է վարվի թագավորի նման: Թագավորը պետք է լինի արժանապատիվ և կարգադրի մեղավորներին հավատալ ճշմարտությանը:
Անկախ իր տարիքին թագավորը կարող է և պետք է դատի, ղեկավարի և դատապարտի անհավատներին դժոխքի, ովքեր դեմ են Աստծո արդարությանը: Նա զորություն ունի դատապարտելու անհավատներին դժոխքի Աստծո առաջ, բայց դա չի նշանակում, որ թագավորը պետք է չարաշահի իր իշխանությունը: Տերը մեզ ասում է թագավորել այս աշխարհում: Այնպես որ, եկեք թագավորենք և մտնենք Երկնքի Արքայություն:
Սակայն որոշ արդարներ չափազանց համեստ են իրենց իշխանությունն օգտագործելու համար: Տերը հանդիմանելու է նրանց, երբ որ կրկին գա: «Դուք հրաժարվեցիք ձեր հավատքից: Ինչո՞ւ եք ձեզ պահում ստրուկի պես: Ես ձեզ դարձրել եմ թագավորներ»: Կան մարդիկ, ովքեր ստրուկի պես են ապրում աշխարհում: Մի՞թե թագավորն ասում է «Պարոն» իրենից կոչումով ցածր մարդուն: Բայց որոշ արդարներ այդպես են խոսում: Նրանք աշխարհի առաջ ծնկի են գալիս, թեև Աստված ազատել է նրանց իրենց մեղքերից: Թագավորը պետք է իրեն պահի թագավորի պես:
Հենց որ դարձա թագավոր, հայտարարեցի իմ թագավորական իշխանությունն աշխարհին: Ես հավատացի, որ դարձել եմ թագավոր և ինձ պահեցի թագավորի պես, թեև երիտասարդ էի:
Մեկի հնազանդությունովը, Հիսուս Քրիստոսի
Հռոմեացիս 5:18-19 «Արդ ուրեմն՝ ինչպես որ մեկի հանցանքովն ամեն մարդկանց վրա դատապարտություն եկավ, նույնպես էլ մեկի արդարությունովն ամեն մարդկանց վրա կյանքի արդարություն է գալիս: Որովհետև ինչպես որ մեկ մարդի անհնազանդությունովը շատերը մեղավորներ եղան, այնպես էլ մեկի հնազանդությունովը շատերը արդարներ կլինեն»:
«Ինչպես որ մեկի հանցանքովն ամեն մարդկանց վրա դատապարտություն եկավ»: Այստեղ դատապարտությունը նշանակում է դատաստան: Ով որ ծնվել է որպես Ադամի հետնորդ և ով որ վերստին ծնված չէ ջրից և Հոգուց, թեև հավատում է Հիսուսին, արժանանալու է դատաստանին: «Մեկի հնազանդությունովը շատերը արդարներ կլինեն»:
Բոլոր մարդիկ արդար են Հիսուսի մեկ արդար գործով, ով ծնվեց Կույս Մարիամից և մկրտվեց Հորդանան գետում, որ վերցներ աշխարհի բոլոր մեղքերը: Նա զոհաբերեց Իր կյանքը՝ մեր փոխարեն խաչվելով, որպեսզի նրանց արդարացնի: Մեկ Մարդու հնազանդությունով շատերը արդար կլինեն:
Արդյո՞ք աշխարհի բոլոր մարդիկ մեղավորներ են, թե արդարներ, եթե նրանց դիտարկենք հավատքի տեսանկյունից: Բոլորն արդար են: Ոմանք զայրանում ու վիճում են հետս, երբ հավատքով նման բան եմ ասում: Իրականում Աստծո տեսակետից չկա մեկը, որ մեղք ունենա: Աստված ուղարկեց Իր Միածին Որդուն աշխարհ և Նրան փոխանցեց աշխարհի բոլոր մեղքերը, և Հիսուսը կրեց մեղքի պատիժը որպես բոլոր մարդկանց ներկայացուցիչ:
Մարդիկ մտնում են Երկնքի Արքայություն կամ դժոխք իրենց հավատքի համեմատ
Աստված այլևս չի դատելու աշխարհը, որովհետև Նա արդեն դատել է Հիսուսին բոլոր մարդկանց փոխարեն: Սակայն ոմանք հավատում են սրան, ոմանք էլ՝ ոչ, թեև Աստծո Որդին վերցրեց բոլոր մեղքերը և սրբեց դրանք Իր հնազանդությամբ Աստծո կամքին: Հավատացյալները մտնում են Երկնքի Արքայություն՝ հավատալով Աստծո արդարությանը: Աստված նրանց համարում է արդարներ և ասում. «Դուք արդար եք: Դուք հավատում եք, որ Ես իսկապես սրբել եմ ձեր բոլոր մեղքերը: Եկեք: Ես պատրաստել եմ Երկնքի Արքայությունը ձեզ համար»: Նրանք մտնում են Երկնքի Արքայություն:
Բայց ոմանք չեն հավատում Աստծուն և մերժում են ավետարանն ասելով. «Աստված, մի՞թե սա ճիշտ է: Ես չեմ կարող հավատալ սրան: Ես իսկապես չեմ հասկանում»: Աստված կպատասխանի նրանց. «Ինչո՞ւ եք ինձ զայրացնում: Հավատացեք Ինձ, եթե ուզում եք հավատալ, և մի հավատացեք, եթե չեք ուզում հավատալ»: «Մի՞թե ջրի և Հոգու ավետարանը ճշմարիտ է, Տեր»: «Ես փրկել եմ ձեզ»: «Ես չեմ կարող հավատալ դրան: Միգուցե հավատում եմ 90%, բայց կասկածում եմ մնացած 10%»:
Ապա Աստված կասի նրանց. «Դուք չեք հավատում դրան, թեև ես արդեն փրկել եմ ձեզ: Գործեք ձեր հավատքի համեմատ: Ես որոշել եմ բոլորին ուղարկել դժոխք, ովքեր որ Ադամի հետնորդներն են: Մտեք Երկնքի Արքայություն, եթե ուզում եք կամ գնացեք դժոխք, եթե ցանկանում եք հայտնվել դժոխքի կրակների մեջ»: Նրանց Երկնքի Արքայություն գնալը կամ դժոխք ընկնելը կախված է իրենց հավատքից:
Հավատո՞ւմ եք, որ Հիսուսը փրկել է ձեզ ձեր բոլոր մեղքերից Իր մկրտության ու Խաչի վրա թափած արյան գնով: Դա կախված է ձեր հավատքից: Երկնքի Արքայության և դժոխքի միջև չկա միջին բան: Աստծո առաջ չկա «Ոչ», այլ միայն «Այո»: Աստված էլ մեզ երբեք չի ասում. «Ոչ»: Ինչ որ Աստված խոստացավ, կատարեց: Նա սրբեց բոլոր մեղավորների մեղքերը:
Ուր որ ավելի եղավ մեղքը, այնտեղ ավելի ևս շատացավ շնորհքը
Հռոմեացիս 5:20-21. «Բայց օրենքը մեջ ընկավ՝ որ հանցանքը շատանա, բայց ուր որ ավելի եղավ մեղքը, այնտեղ ավելի ևս շատացավ շնորհքը: Որպեսզի ինչպես մեղքը թագավորեց մահի ձեռովը, այնպես էլ շնորհքը թագավորե արդարությունով հավիտենական կյանքի մեջ՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռովը»: Ինչո՞ւ մեջ ընկավ օրենքը: Որպեսզի հանցանքը շատանա: Մարդը որպես Ադամի հետնորդ ունի մեղք: Բայց նա չգիտեր իր մեղավոր բնությունը և դրա համար Աստված տվեց մարդուն օրենքը, որ նա ճանաչեր օրենքը, որովհետև օրենքն ասում էր ինչ անել և ինչ չանել, և մեղք էր համարվում օրենքը մտքով կամ գործերով չպահելը:
Օրենքը մտավ, որ հանցանքը շատանա: Աստված մեզ տվեց օրենքը, որպեսզի մենք հասկանայինք, որ մենք ծանր մեղավորներ ենք: Սակայն որտեղ մեղքը շատացավ, շնորհքը ավելի շատացավ: Սա նշանակում է, որ մարդն, ով ծնված է մեղքով որպես Ադամի հետնորդ, բայց կարծում է, թե իր մեղքերը շատ փոքր են, ընդհանուր բան չունի այն փաստի հետ, որ Հիսուսը փրկել է իրեն:
Սակայն ով որ կարծում է, որ ինքը շատ թույլ է և չի կարող ապրել Աստծո խոսքին համեմատ, փառք է տալիս Տիրոջը իր փրկության համար: Ավետարանն ասում է, որ Տերը մեկընդմիշտ վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը: «Բայց ուր որ ավելի եղավ մեղքը, այնտեղ ավելի ևս շատացավ շնորհքը»: Շնորհքը ավելի շատ է, այնպես որ ծանր մեղավորները կատարելապես արդարացան: Քիչ մեղքեր գործողներն, ովքեր կարծում են, թե իրենք շատ մեղքեր չունեն, գնալու են դժոխք: Միայն ծանր մեղավորները կատարելապես արդարացան:
Այսպիսով, մարդն, ով գիտի, որ ինքը գտնվում է ծանր մեղքերի մեջ, իսկապես փառաբանում է Հիսուսի փրկությունը: «Բայց ուր որ ավելի եղավ մեղքը, այնտեղ ավելի ևս շատացավ շնորհքը»: Սա չի նշանակում, որ մենք կարող ենք դիտավորյալ մեղք գործել, որպեսզի շնորհքն ավելի շատանա:
Պողոս առաքյալն ասում է. «Արդ ի՞նչ ասենք մնա՞նք մեղքի մեջ, որ շնորհքը շատանա» Հռոմեացիս 6:1: Պողոսը նկատի ունի «Մենք փրկված ենք, եթե միայն հավատանք Աստծո արդարությանը: Տերն արդեն սրբել է մեր բոլոր մեղքերը և լիովին փրկել մեղավորներին իրենց բոլոր մեղքերից: Մենք արդարացած ենք, քանի որ մեր սրտում հավատում ենք Նրան: Մենք կարող ենք փրկվել, եթե հավատում ենք, թե ինչ է Տերն արել: Անկախ նրանից, թե որքան անբարո կարող ենք լինել կամ որքան շատ մեղքեր կարող ենք ունենալ, մենք արդարացած ենք առանց գործերի՝ հավատալով ճշմարտությանը»:
Մենք արդարացած ենք հավատքով: Որքան անբարո են մեր գործերը: Որքա՞ն ենք մենք մեղանչում: Եթե անմեղ Աստվածը մեզ նայի որքա՞ն թերություններ կտեսնի: Ես չեմ կարող չփառաբանել Տիրոջը: Հռոմեացիս 5:20-21 «Բայց օրենքը մեջ ընկավ՝ որ հանցանքը շատանա, բայց ուր որ ավելի եղավ մեղքը, այնտեղ ավելի ևս շատացավ շնորհքը: Որպեսզի ինչպես մեղքը թագավորեց մահի ձեռովը, այնպես էլ շնորհքը թագավորե արդարությունով հավիտենական կյանքի մեջ՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռովը»:
Աստված մեզ հավիտենական կյանք տվեց Հիսուս Քրիստոսի միջոցով: Տիրոջ արդարության շնորհիվ մենք թագավորում ենք Նրա հետ: Ես փառաբանում եմ Տիրոջը, ով լիովին փրկեց մեղավորներին իրենց բոլոր մեղքերից: Շնորհակալ եմ, Տեր: