• All e-books and audiobooks on The New Life Mission website are free
  • Explore multilingual sermons in global languages
  • Two new revised editions in English have been released
  • Check out our website translated into 27 languages
Search

Sermons

Թեմա 9: Հռովմեացիս (Մեկնություններ Հռոմեացիս Գրքի Վերաբերյալ)

[6-1] Ներածություն Հռոմեացիս Գլուխ 6

2021.04.03 227

Մենք պետք է գիտակցենք Հիսուսի մկրտության խորհուրդը

 
Դուք հավատո՞ւմ եք Հիսուսի մկրտության խորհուրդին, որ ստացավ Հովհաննեսից: Ես ուզում եմ խոսել այդ մասին Հռոմեացիս 6:1-4 հատվածների միջոցով.«Արդ ի՞նչ ասենք. մնա՞նք մեղքի մեջ, որ շնորհքը շատանա: Քավ լիցի. մենք որ մեռանք մեղքին, էլ ինչպե՞ս դեռ կապրենք նրանում: Կամ չգիտե՞ք, թե քանիներս որ Հիսուս Քրիստոսով մկրտվեցանք՝ նրա մահվանը մկրտվեցանք: Մկրտությունովը նրա հետ թաղվեցանք մահի մեջ. որ ինչպես Քրիստոսը Հոր փառքովը մեռելների միջից հարություն առավ, այնպես մենք էլ կյանքի նորոգության մեջ ման գանք»:
Որպեսզի հասկանանք այս հատվածը և ընկալենք դրա ճշմարտությունը, մենք պետք է առաջին հերթին հասկանանք Պողոսի հավատքը, որ ներկայացվում է Գաղատացիս 3:27-ում և ունենալ նույն հավատքը: Նա ասում է. «Վասնզի ամենքդ՝ որ Քրիստոսումը մկրտվեցաք, Քրիստոսին հագած եք»: Ի՞նչ է այս հատվածը նշանակում: Հիմա մենք կարող ենք հասկանալ այս խոսքերը  Մատթեոս 3:13-17-ի միջոցով:
Պողոսը հարցնում է, արդյոք մենք շարունակելու ենք մեղք գործել, քանի որ մեկընդմիշտ ստացել ենք մեղքերի թողություն՝ հավատալով Աստծո արդարությանը: Պողոսի պատասխանն է «Ոչ» և դա նաև նրանց պատասխանը պետք է լինի, ովքեր իսկապես հավատում են Աստծո արդարությանը: Սա չի նշանակում, որ արդարները երբեք չեն մեղանչում մարմնով: Դա ճիշտ չէ: 
Այն նաև չի նշանակում, որ քանի որ մեր մեղքերը ներված են, մենք պետք է պլանավորենք մեղք գործել ավելի շատ: Արդարներն արդեն մկրտվել են Նրա մահվանը: Ինչպե՞ս են ապրելու մեղքի մեջ նրանք, ովքեր հավատում են Նրա արդարությանը: Սա չի կարող ճիշտ լինել: Պողոսը սրա պատճառը բացատրում է Գաղատացիս 3:27-ում. «Վասնզի ամենքդ՝ որ Քրիստոսումը մկրտվեցաք, Քրիստոսին հագած եք»:
Այլ կերպ ասած, Հիսուսը վերցրեց մեր բոլոր մեղքերն Իր մկրտության միջոցով և մահացավ Խաչի վրա, որպեսզի Իրեն հավատացողները կարողանային հավատքով «մկրտվել Քրիստոսում»: Հետևաբար մենք պետք է ունենանք նման հավատք: 
 
 

Մենք պետք է ունենանք մի հավատք, որը կապ ունի Հիսուսի մկրտության հետ

 
Մենք պետք է ունենանք մի հավատք, որը կապ ունի Հիսուսի մկրտության և Նրա մահվան հետ: «Վասնզի ամենքդ՝ որ Քրիստոսումը մկրտվեցաք, Քրիստոսին հագած եք»: Այս Սուրբ Գրային հատվածը նշանակում է, որ երբ Հիսուսը մկրտվեց Հովհաննեսի կողմից Հորդանան գետում, վերցրեց մեր բոլոր մեղքերը: Սա նաև նշանակում է, որ Հիսուսի մահը Խաչի վրա, մեր բոլոր մեղքերի քավությունն է, որովհետև Իր մկրտությամբ Նա վերցրեց  մեր բոլոր մեղքերը: Հասկանալ և հավատալ այս ճշմարտությանը, նշանակում է ունենալ Աստծո հետ կապ ունեցող հավատք: 
Մեր հանցանքները հեռացրին մեզ Աստծո արդարությունից: Դուք գիտե՞ք, որ Հիսուսը վերցրեց մեր բոլոր մեղքերը և հանցանքները, երբ Հովհաննեսը մկրտեց Նրան: Հիսուսը մեկընդմիշտ վերցրեց մեր բոլոր մեղքերն Իր մկրտության և Խաչի մահի միջոցով՝ վճարելով մեղքի վարձքը: Մենք չենք կարող չմեղանչել Աստծո առաջ մեր ողջ կյանքում: Դրա համար մենք պետք է ունենանք հավատք, որը կապ ունի Քրիստոսի հետ՝ հիմնվելով Հիսուսի մկրտության և Նրա Խաչի արյան հավատքի վրա: Մենք միավորվում ենք Քրիստոսի հետ, երբ հավատում ենք, որ Հիսուսը կատարեց Աստծո արդարությունն Իր մկրտության միջոցով: 
Ո՞վ հնազանդվեց Հոր կամքին՝ կատարելով Նրա արդարությունը: Հիսուս Քրիստոսը: Հիսուսը մեկընդմիշտ կատարեց Աստծո արդարությունը: Հիսուսը կարող էր Իր մահվամբ միայն վճարել մեղքի վարձքը՝ վերցնելով մեր բոլոր մեղքերը Հովհաննեսից ստացած մկրտության միջոցով: Եթե ուզում ենք միովորվել Քրիստոսի հետ, պետք է հավատանք Նրա մկրտությանը, որ վերցրեց մեր բոլոր մեղքերը: 
Մենք պետք է միավորվենք մեր Տիրոջ հետ և հավատանք Նրան, որովհետև Իր մկրտությամբ Նա դարձավ մեր հավերժական Փրկիչը: Միակ ընտրությունը, որ ունեք, դա այս ճշմարտությունը ընդունելն է կամ ոչ: Միայն ձեզանից է կախված լինել Աստծո զավակը՝ հավատալով Նրա մկրտությանը և Խաչին թափած արյանը, կամ դատապարտվել հավիտենական մահվան դժոխքում՝ մերժելով ճշմարտությունը: Հիսուսը մկրտվեց, որպեսզի մեր մեղքերը մաքրվեն (Մատթեոս 3:13-15):
Եթե նայենք Մատթեոս 3:15-ը, կարող ենք տեսնել «այսպես» բառը, որով իրականացավ Աստծո ողջ արդարությունը: «Այսպես» բառը, դա «hoo`-tos gar» հունարեն խոսքն է, որը նշանակում է «այդ ճանապարհով», «ամենահարմար» կամ «չկա այլ ճանապարհ, բացի դրանից», այսինքն Նրա մկրտությունը ամենահարմար եղանակն էր մեր մեղքերը մաքրելու համար: Այդ բառը բացատրում է, որ Հիսուսն անդառնալիորեն Իր վրա վերցրեց մարդկության մեղքերն Իր մկրտության միջոցով, որը ստացավ Հովհաննեսից: 
Երբ Հիսուսը մկրտվեց, մեր մեղքերը փոխանցվեցին Նրան: Մենք պետք է հավատանք Հռոմեացիս 6:5-11-ի ճշմարտությանը, որ Հիսուսը մկրտվեց, որպեսզի մեր մեղքերը ջնջեր և մահացավ Խաչի վրա, որպեսզի փրկեր մարդկությանը:
Որպեսզի վճարեք մեկի պարտքը, պետք է վճարեք այդ պարտքին համարժեք գումար: Նմանապես մենք պետք է գիտենանք, թե մեր Տերն ինչպես և որքան վճարեց մեր մեղքերի համար: 
Երբ Հիսուսը մկրտվեց, վերցրեց մեր բոլոր մեղքերը, որ կատարել էինք 10 տարեկանում, մինչև 20, 30, 40, 50, 60, 70, 80, 90 տարեկանը, և որոնք կատարելու ենք մինչև մեր վերջին շունչը: Նա վերցրեց մեր բոլոր մեղքերն Իր մկրտության միջոցով և վճարեց այդ մեղքերի դիմաց: Հիսուսը մեկընդմիշտ վերցրեց մեր բոլոր հանցանքները, որոնք կատարվել էին գիտակցաբար և կամ անգիտակցաբար:  Հիսուսը մկրտվեց, որպեսզի սրբեր մեր մեղքերը և վճարեց այդ մեղքերի համար Խաչի մահով: Սա է ճշմարտությունը, որը հայտնված է ջրի և Հոգու ավետարանում, և որի մասին խոսում է Սուրբ Գիրքը: 
Մենք կարող ենք տեսնել, որ քրիստոնյաների մեծ մասը փորձում է ընդունել Հիսուսին որպես իրենց Փրկիչը՝ հաստատելով և աջակցելով Սրբացման Վարդապետությունը, որովհետև չեն հասկանում «մկրտության» խորհուրդը, որի մասին խոսում է Պողոսը: Եթե Հիսուսը չգար աշխարհ և չստանար Հովհաննեսից «մկրտություն», մարդկության մեղքերը կմնային հուր հավիտյան: Հետևաբար մենք չպետք է հավատանք նման կեղծ վարդապետությանը, որ իբր կարող ենք աստիճանաբար դառնալ սուրբ: 
Միակ և հավիտենական ճշմարտությունն այս երկրի վրա այն է, որ Հիսուսը մկրտվեց և վերցրեց մեր բոլոր մեղքերը: Ջրի և Հոգու ավետարանին հավատալը օգնում է մեզ հաղթահարել բոլոր կեղծ վարդապետությունները և հաղթանակ է տալիս նրանց, ովքեր հավատում են: Դրա համար պետք է հավատանք այս ճշմարտությանը: Որոշ քրիստոնյաներ գնում են դժոխք չունենալով վերստին ծնունդ, որովհետև նրանք միավորված չեն Հիսուսի մկրտության հետ: 
Երբևէ տեսել եք սրտի նկար՝ խոցված դաշույնով: Այն խորհրդանշում է Աստծո նվիրական սերը: Աստված այնպես սիրեց մեզ, որ փրկեց մեզ մեր բոլոր մեղքերից ջրի և Հոգու ավետարանով: «Քանզի Աստված այնպես սիրեց աշխարհքը, որ Իր Միածին Որդուն տվեց՝ որ ով որ նրան հավատա, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննու 3:16):
Դուք պետք է ընդունեք Հիսուսի սերը, որ տրվեց մեզ Հիսուսի մկրտությամբ և Խաչին թափած արյամբ: Մեր սրտերը պետք է միավորվեն Աստծո արդարության հետ: Մենք պետք է ապրենք Հիսուսի հետ միավորված: Հավատարիմ կյանքը Քրիստոսի արդարության հետ միավորված, գեղեցիկ է: Հռոմեացիս 6 գլխում Պողոսն ասում է, որ մենք պետք է ապրենք հավատքով՝ Աստծո արդարության հետ միավորված: 
Արդյո՞ք մենք, ինչպես Պողոսն է ասում Հռոմեացիս 7:25-ում, ծառայում ենք Աստծո օրենքին մտքով, բայց մեղքի օրենքին՝ մարմնով: Այնպես չէ՞: Այո, այդպես է: Դրա համար Պողոսի նման մենք էլ միշտ պետք է սրտով միավորված լինենք Աստծո արդարության հետ: Ի՞նչ տեղի կունենա, եթե մենք սրտով չմիավորվենք մեր Տիրոջ արդարության հետ: Լիակատար ոչնչացում: 
Ովքեր որ միավորված են Աստծո արդարության հետ, ապրում են Նրա եկեղեցու հետ: Եթե հավատում եք Աստծո արդարությանը, պետք է միավորվեք Նրա եկեղեցու և Նրա սպասավորների հետ: Մարմինը միշտ փորձում է ծառայել մեղքի օրենքին, այնպես որ մենք պետք է ապրենք հավատքով՝ միշտ  խորհելով կյանքի Աստծո օրենքի վրա: Եթե մենք հիշենք և խորհենք Աստծո արդարության մասին ամեն օր, մենք կմիավորվենք Նրա հետ:
Միավորվեք Աստծո արդարության հետ: Արդյո՞ք զգում եք, որ նոր ուժով բարձրանում եք: Փորձեք միավորվել Աստծո արդարության հետ: Եկեք ասենք, որ միավորել ենք մեր սրտերը Հիսուսի մկրտության հետ: Մի՞թե դրանից հետո դեռ մեղքեր ունեք ձեր սրտերում: Ոչ, չունենք: Հիսուս Քրիստոսը մահացել է Խաչի վրա: Հավատացեք սրան ձեր սրտում: Միասնական արեք ձեր սիրտն այս փաստի հետ: Մենք մահացե՞լ ենք, թե ոչ: Այո, մենք մահացած ենք: Քրիստոսն հարություն առե՞լ է մեռելներից: Այո: Այդ դեպքում մենք էլ ենք հարություն առել: Երբ որ մենք միավորում ենք մեր սրտերը Քրիստոսի հետ, մեր մեղքերը սրբվում են: Մենք մահացել ենք Խաչի վրա Հիսուսի հետ և հարություն ենք առել Նրա հետ: 
Այնուամենայնիվ, ի՞նչ է պատահում, երբ մենք չենք միավորվում Քրիստոսի հետ: «Ի՞նչի մասին եք խոսում: Ախ հա, դուք խոսում եք Հիսուսի մկրտության մասին: Դուք նկատի ունեք, Հին Կտակարանի ձեռքերը պատարագվող կենդանու գլխին դնելը, և Նոր Կտակարանում այն Հովհաննեսից ստացած մկրտությունն է: Միգուցե դա ճիշտ է: Բայց ի՞նչ կա դրանում, որ այդպիսի աղմուկ է դրա շուրջ բարձրացել»: 
Նրանք, ովքեր միայն տեսականորեն են հավատում Նրա մկրտությանը, չունեն ճշմարիտ հավատք և ի վերջո թողնելու են Քրիստոսին: Տեսական հավատքը, որը սովորում են դպրոցում, բավական չէ Աստծո արդարությունը ստանալու համար: Բայց կան ուսանողներ, որ իսկապես հարգում են իրենց ուսուցիչներին և փորձում են ընդօրինակել իրենց ուսուցիչների առաջնորդությունը և բնավորությունը: Մենք չպետք է ընդունենք Աստծո խոսքերը որպես զուտ գիտելիքներ, այլ պետք է դաճենք դրանք մեր սրտերում Նրա սիրո, ողորմության և արդարության հետ: Մենք պետք է թողնենք մեր ցանկությունները և ընդունենք միայն այն գիտելիքները, որոնք վերաբերվում են Աստծո խոսքին: 
Նրանց միտքն, ովքեր արդեն խորապես միավորված են Աստծո խոսքի հետ, ծառայում են  Տիրոջը, ունեն մտերիմ հարաբերություններ Նրա հետ և հեշտորեն չեն հանձնվում ամեն մի իրավիճակին: Նրանք միայն շարժվում են առաջ, որպեսզի իրականացնեն Մեծ Հանձնարարականը: Սակայն փոքր բաները հեշտորեն ազդում են նրանց վրա, ովքեր դեռ չեն միավորվել Նրա հետ:
Մեր հավատքը պետք է միավորվի Տիրոջ արդարության հետ: Մենք չպետք է թույլ տանք, որ մեր սրտերը անհանգստացած լինեն այս աշխարհի փոքր բաներով: Ովքեր որ միավորել են իրենց սրտերը Քրիստոսի հետ, մկրտվել են Քրիստոսով, մահացել Խաչի վրա Նրա հետ և հարություն առել կրկին Նրա հետ, որպեսզի փրկվեն իրենց բոլոր մեղքերից: Մենք աշխարհիկ զավակներ չենք, ուստի պետք է ունենանք հավատք: Մենք պետք է միավորվենք Նրա արդարության հետ, որպեսզի գոհացնենք Նրան, ով կանչեց մեզ լինելու Իր արդարության ծառաները: 
Եթե դուք միավորվեք Աստծո արդարության հետ, ձեր սրտերը միշտ կլինեն խաղաղ և լցված ուրախությամբ, քանի որ Տիրոջ զորությունը կլինի մերը: Մենք կարող ենք ապրել օրհնյալ կյանքով, որովհետև Աստված առատորեն մեր վրա է թափում Իր օրհնությունները և աստվածային զորությունը: 
Թող ձեր սիրտը միավորվի Աստծո արդարության հետ: Եվ դուք կկարողանաք միանալ Աստծո ծառաներին, ինչպես ես եմ արել, որ ունենաք ամուր հավատք Նրա խոսքի միջոցով և ջանադրաբար ծառայեք Նրա գործին: Տերը լվաց ձեր մեղքերը, չնայած ձեր հավատքը կարող է լինել մանանեխի հատիկի չափ փոքր: Միավորվեք Նրա հետ, հատկապես Նրա մկրտության հետ, թեև կատարյալ չեք: 
Մենք շնորհակալ ենք Աստծուց, որ տվել է մեզ հավատք միավորված Տիրոջ հետ Հիսուսի մկրտության և Խաչին թափած Նրա արյան միջոցով: Մենք պետք է միավորենք մեր սրտերը Տիրոջ հետ, մինչև այն օրը, երբ կհանդիպենք մեր Տիրոջը: Մենք տկար ենք, ուստի պետք է միավորվենք: Հիմա գիտե՞ք, թե որն է այն հավատքը, որը միավորում է սրտերը Հիսուսի արդարության հետ: Դուք ստացա՞ք այն հավատքը, որը միավորում է Հիսուսի մկրտության հետ: Դուք պետք է այժմ ունենաք այն հավատքը, որը միավորում է Հիսուսի մկրտության և թափած արյան հետ: Ովքեր որ չունեն այսպիսի հավատք, չեն փրկվելու և ապրելու են անհավատարիմ կյանքով: Այնպես որ Աստծո արդարությունն  անհրաժեշտ է ձեր կյանքի համար: 
Տիրոջ հետ միավորվելը բերում է մեղքերի թողության օրհնություններ, իսկ Աստծո զավակներն ապրում են Աստծո արդարության հավատքի միջոցով: Դա իմ անկեղծ ցանկությունն է, որ Աստծո արդարությունը  դառնա ձեր արդարությունը: Հիսուս Քրիստոսը ձեր հավատքի և Աստծո արդարության Տերն է: Հավատացեք և ընդունեք Աստծո արդարությունը: Այդ ժամանակ Աստծո օրհնությունները կլինեն ձեզ հետ:
 
 
Մենք չպետք է Աստծուն ցույց տանք միայն մեր արտաքին նվիրվածությունը 
 
Որոշ քրիստոնյաներ չեն հավատում Աստծո արդարությանը և միայն փառաբանում են Տիրոջը. «♫ Ո՜վ Աստված, վերցրու ինչ-որ իմն է և դարձրու Քոնը, ♪ Իմ փոքրիկ նվիրվածությունը, իմ կյանքը, իմ զոհաբերությունը, ♫ Թեև այն փոքր է, բայց ես տալիս եմ իմ ամենը Քեզ, իմ Թագավոր: ♪ Ես միայն ապրելու եմ Քո համար Տեր իմ: ♫ Օ՜, Սուրբ Հոգին գալիս է որպես կրակ»: Մենք չպետք է նմանվենք այդ քրիստոնյաներին: Նրանք փառաբանում են ամեն օր և շարունակում են աղոթել Աստծուն, այնպես որ Աստված չի ուզում ոչինչ անել նրանց համար: 
Մարդիկ անհանգստացնում են Աստծուն, երբ ցույց են տալիս իրենց իբր մեծ նվիրվածությունը: Աստված հոգնել է մեր կույր նվիրումից: Նրանք պնդում են, որ Աստված ընդունի իրենց «մարդկային» արդարությունը: Նրանք անընդհատ կանչում են Տիրոջը. «Ո՜վ Աստված, ընդունիր մեր նվիրումը» մինչ մաքրում են հատակը, աղոթում, փառաբանում և նույնիսկ հաց ուտում: Տանջալի է, որ շատ քրիստոնյաներ այսօր պարզապես խնդրում են Հիսուսին ընդունել իրենց մարմնի նվիրումը, սակայն իրականում չեն ճանաչում Աստծո արդարությանը կամ հավատում դրան: Մենք պետք է մի կողմ թողնենք մեր անձնական նվիրումը և ընդունենք Աստծո արդարությունը, որը բաղկացած է Հիսուսի մկրտությունից և Նրա թափած արյունից: 
Մեր մարմնի նվիրումը ոչ մի ազդեցություն չունի Աստծո առաջ: Բայց մարդիկ դեռևս խնդրում են Աստծուն, որ ընդունի իրենց նվիրումը և փոխարենը ների իրենց մեղքերը: Անմիտ բան է, որ մի կեղտոտ ու աղքատ մուրացկան իր ունեցվածքը տա մի միլիոնատերի և խնդրի, որ իր տված կեղտոտ իրերի փոխարեն բնակվի այդ հարուստի ճոխ տանը: Աստված չի ցանկանում, որ մենք պարծենանք մեր սեփական արդարությամբ: Աստված ցանկանում է, որ մենք հավատանք Հիսուսի մկրտությանը և Խաչին թափած արյանը: 
Քրիստոնեությունը նման չէ մարդու ստեղծած կրոններին: Քրիստոնեությունը նման չէ մյուս աշխարհիկ կրոններին, ինչպիսիք են բուդդայականությունը, որը պահանջում է շարունակաբար աղոթել, խոնարհվել ու մաքրել սեփական անձը: Մենք չպետք է ունենանք նման հավատք, այսինքն խոնարհվենք ու աղոթենք աշխարհիկ կրոնները ստեղծողին՝ օրհնություններ ստանալու համար: Մենք չպետք է մեր նվիրումը տանք և խնդրենք օրհնություններ մեր տվածի դիմաց, այլ փոխարենը գիտենանք և ընդունենք Աստծո արդարությունը, որովհետև Նա ուզում է օրհնել մեզ: 
Մենք ստանում ենք մեղքերի թողություն, երբ հավատում ենք Հիսուսի մկրտությանը, որ ընդունեց Հովհաննեսից և Խաչի վրա Նրա թափած արյանը: Հիսուսը մկրտվեց, որ վերցներ աշխարհի մեղքերը և մահացավ, որ մեկընդմիշտ մաքրի բոլոր մեղքերը: Հետևաբար Նա կարիք չունի կրկին մկրտվելու և մահանալու: 
Եբրայեցիս 10:18. «Բայց որտեղ որ սրանց թողություն կա, այնտեղ էլ մեղքի համար պատարագ պետք չէ»: Հիսուսը վերցրեց մեր բոլոր մեղքերը մկրտվելով և մահանալով, որով իրականացրեց Աստծո արդարությունը: Քրիստոսի մկրտության և արյան հանդեպ մեր հավատքը վերականգնեց մեր հարաբերություններն Աստծո հետ:
Պողոսը խոսում է. «Սրա համար թող մեղքը չթագավորե ձեր մահկանացու մարմնի մեջ, որ հնազանդիք նրա ցանկություններին» (Հռոմեացիս 6:12): Մենք թագավորելու ենք Հիսուս Քրիստոսի հետ, որը մեր Տերն է և հավիտենական թագավորների Թագավորը: Մեղքը չպետք է իշխանություն ունենա ձեր վրա: Ժամանակները, երբ մեղքը իշխում էր մեր վրա, արդեն ավարտված են: Մենք չպետք հետևենք անբարո ագահությանը կամ մարմնի ցանկություններին: Մենք կարող ենք հաղթահարել այս բոլոր բաները, որովհետև Աստված տվեց մեզ Իր կատարյալ արդարությունը: 
 
 

Ներկայացրեք ձեր սիրտը և մարմինը որպես Աստծո արդարության գործիքներ

 
«Եվ ձեր անդամները անիրավության գործիք մի ներկայացնեք մեղքին. այլ ձեր անձերը ներկայացրեք Աստծուն՝ ինչպես մեռելներից կենդանացածներ, և ձեր անդամներն արդարության գործիք՝ Աստծուն» (Հռոմեացիս 6:13):
Պողոսը պատմում է երեք կարևոր աքսիոմների մասին, որոնք կապված են մեղքին դիմադրելու հետ: Նախ և առաջ մենք չպետք է հնազանդվենք մեր մահկանացու մարմնի կիրքերին: Մենք պետք է հրաժարվենք այն ամենից, ինչ անում է մեր հին մեղավոր մարդը: Երկրորդ, մենք չպետք է ներկայացնենք մեր անդամները որպես մեղքի գործիք: Մենք պետք է կառավարենք մեր անդամները, որոնք մեր ունակություններն են, որ չլինեն անարդարության գործիքներ: Երրորդ, մենք պետք է ներկայացնենք մեր անդամները որպես Աստծո արդարության գործիքներ: 
Մինչ մենք կհավատանք Հիսուսին, մենք ներկայացրել ենք մեր ձեռքերը, ոտքերը, բերանը և աչքերը մեղքին: Մենք դարձանք մեղքի գործիք և հետևեցինք դրան: Բայց հիմա մենք պետք է հեռու պահենք մեր անդամները մեղքին ծառայելուց, որ չլինեն անարդարության գործիքներ: Մենք չպետք է թույլ տանք, որ մեղքը իշխի մեզ: Երբ մեղքի գայթակղությունը մոտենա մեզ, մենք պետք է հայտարարենք.  «մեղքը մահացել է Քրիստոսի հետ»: Եվ պետք է խոստովանենք, որ Աստված մեր ամբողջ գոյության Տերն է: 
Հավատքի կյանքում մենք պետք է հիշենք, թե ինչ կարող ենք անել, և ինչեր չենք կարող անել: Մենք չպետք է ներկայացնենք մեր անդամները մեղքին, այլ փոխարենը ներկայացնենք դրանք Աստծուն: Ինչ որ պետք է անենք նույնքան կարևոր է, որքան այն, ինչ որ չպետք է անենք: Եթե մեր ունեցածը չներկայացնենք Աստծուն, նշանակում է, որ այն ներկայացնում ենք մեղքին:  Օրինակ, եթե մենք ներկայացնում ենք մեր ժամանակը Աստծուն, ապա ժամանակ չենք ունենա այն մեղքին ներկայացնելու: Մենք պետք է դառնանք մեղքի թշնամին և նվիրվենք Աստծո ընտանիքին: 
Մենք կարող էինք ասել. «Ես քաջություն չունեմ հաղթելու մեղքին»: Սակայն Պողոսը Հռոմեացիս 6:14-ում ասում է, որ չպետք է այդպես մտածենք. «Որովհետև մեղքը չի տիրիլ ձեր վրա. որովհետև օրենքի տակ չեք, այլ շնորհքի տակ»: Եթե մենք դեռ մեղքի իշխանության տակ ենք, ապա մենք կրկին կմեղանչենք: Սակայն, եթե մենք Աստծո շնորհի տակ ենք, այն կտա մեզ հաղթանակ: Եվ սաղմոսերգուն աղոթում է. «Իմ գնացքը հաստատիր քո խոսքի մեջ, և անօրենություն չտիրե ինձ վրա» (Սաղմոս 119:133):
Քանի դեռ ապրում ենք այս երկրի վրա, մեղքը  ճանապարհ կգտնի դեպի մեզ: Նույնիսկ, երբ մենք խոստովանում ենք, որ արդեն մահացել ենք Քրիստոսով, մեղքը փորձում է կոտրել և իշխել մեր վրա: Եթե օրենքի համաձայն փորձում ենք լինել արդար, ապա չենք կարողանա ազատվել մեղքի իշխանությունից: Բայց պետք է հիշենք, որ մենք հավատում ենք Աստծո արդարությանը: Այնպես որ մեղքը չի կարող իշխել մեր վրա: Մենք պետք է գիտենանք սա և բարձրաձայնել այն: 
Բոլորդ պետք է հավատաք Աստծո արդարությանը և խոստովանեք այն ձեր շուրթերով: «Քանզի սրտով հավատում ենք արդարանալու համար, և բերանով դավանում ենք փրկվելու համար» (Հռոմեացիս 10:10): Ձեր համար իսկապես կարևոր է սրտով հավատալ Աստծո արդարությանը և բերանով դավանել այն: 
Դրա համար, երբ որ մեղքը փորձում է թագավորել մեր վրա, զայրույթը փորձում է իշխել մեր մտքին, ամեն անգամ, որ անառակությունը և կիրքը փորձում են շեղել մեզ, ագահությունը գայթակղում է մեզ, որ խաբի ուրիշներին մեր կյանքը բարելավելու համար, ատելությունն ու կասկածն աճում է կամ նախանձը տիրում է մեր սրտին, և այդ ժամանակ մենք պետք է գոռանք. «Հիսուսն արդեն վերցրել է այս մեղքերը»: Հավատքով պետք է բղավենք. «Մեղք, դու այլևս չես կարող իշխել մեր վրա: Աստված Իր արդարությամբ կատարելապես փրկեց ինձ իմ բոլոր մեղքերից, կործանումից, անեծքից և սատանայից»: 
«Կենդանի ենք Աստծուն» արտահայտությունը նշանակում է, որ մենք արդարացած ենք Նրա արդարության միջոցով: Աստծո արդարությունը կատարելապես մաքրեց նրանց, ովքեր հավատում են Հիսուսի մկրտությանը և արյանը: Ահա, թե ինչու մենք մեռանք մեղքին և կենդանի ենք Աստծուն Նրա արդարության միջոցով: Ավելի կարևոր բան չկա, քան գիտենալ և խոստովանել, որ մենք հոգեպես հարություն ենք առել՝ հավատալով Աստծո արդարությանը: 
Պողոսն ասում է, որտեղ մեղքը շատացավ, շնորհքն էլ ավելի շատացավ (Հռոմեացիս 5:20): Մարդիկ սխալ ընկալեցին նրան և ասեցին, որ մարդը պետք է շարունակի մեղք գործել, որ շնորհքը շատանա: Բայց Պողոսը հերքում է նրանց: Ամեն ինչ չի վերջանում նրանից հետո, երբ դուք հավատացիք Նրա մկրտությանը և արյանը: Աշխարհիկ մեղքերը փորձելու են շրջապատել մեզ և գրավել մեր սրտերը: 
Սակայն, երբ էլ որ դա տեղի ունենա, մենք կարող ենք ապավինել Աստծո արդարությանը և հաղթել մեր թերություններին կամ անհավատությանը: Մենք կարող ենք ապրել որպես Աստծո զավակներ, որոնց Նա շատ է սիրում: Նման հավատքով մենք կարողացանք մեռնել մեղքին և կենդանի լինել Աստծուն: Մենք կարող ենք ապրել մեր մնացած կյանքը հավատալով և հետևելով Աստծո արդարությանը և հավիտենապես ապրել Նրա Թագավորության մեջ: 
Հռոմեացիս 6:23 «Որովհետև մեղքի վարձքը մահն է. բայց Աստծո շնորհքը՝ հավիտենական կյանք՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռովը» Ամեն: Ովքեր որ խոստովանում են Քրիստոսին որպես իրենց Փրկիչը, հավատում են Նրա մկրտության զորությանը և Խաչի դատաստանին: Ամեն:
Ալելուիա: Փառք Տիրոջը: