• All e-books and audiobooks on The New Life Mission website are free
  • Explore multilingual sermons in global languages
  • Two new revised editions in English have been released
  • Check out our website translated into 27 languages
Search

Sermons

Թեմա 9: Հռովմեացիս (Մեկնություններ Հռոմեացիս Գրքի Վերաբերյալ)

[6-2] Հիսուսի Մկրտության Ճշմարիտ Իմաստը (Հռոմեացիս 6:1-8)

2021.04.03 220
(Հռոմեացիս 6:1-8)
«Արդ ի՞նչ ասենք. մնա՞նք մեղքի մեջ, որ շնորհքը շատանա: Քավ լիցի. մենք որ մեռանք մեղքին, էլ ինչպե՞ս դեռ կապրենք նրանում: Կամ չգիտե՞ք, թե քանիներս որ Հիսուս Քրիստոսով մկրտվեցանք՝ նրա մահվանը մկրտվեցանք: Մկրտությունովը նրա հետ թաղվեցանք մահի մեջ. որ ինչպես Քրիստոսը Հոր փառքովը մեռելների միջից հարություն առավ, այնպես մենք էլ կյանքի նորոգության մեջ ման գանք»: Որովհետև եթե նրա մահի նմանությունովը նրա հետ տնկվեցանք, ապա նրա հարությանն էլ նման կլինենք: Այս գիտենալով, որ մեր հին մարդը նրա հետ խաչվեցավ, որ մեղքի մարմինը խափանվի, որ այլևս չծառայենք մեղքին: Որովհետև նա որ մեռնում է՝ արդարացած է մեղքիցը: Եվ եթե Քրիստոսի հետ մեռանք, հավատում ենք՝ որ նրա հետ էլ կապրենք»:
 
 

Ի՞նչ է մկրտությունը նշանակում

 
Մենք անվանում ենք Հովհաննեսին, ով մկրտեց Հիսուսին, Հովհաննես Մկրտիչ: Իսկ ի՞նչ է նշանակում մկրտությունը: «Մկրտություն»-ը հունարեն «βάφτισμα» բառն է: Դա նշանակում է «ընկղմվել»: Եվ մկրտության ամենակարևոր իմաստն է «վերցնել մեղքը և մահը»:
«Ընկղմվել» նշանակում է թաղվել: Աշխարհի բոլոր մեղքերը փոխանցվեցին Հիսուսին, երբ Հովհաննես Մկրտիչը մկրտեց Նրան և որից հետո Հիսուսն այդ մեղքերը տարավ Խաչին, որ վճարեր մեղքի վարձքը: Հիսուսը մահացավ մեր փոխարեն: Մահը մեղքի արդյունքն է, որովհետև «մեղքի վարձքը մահն է» (Հռոմեացիս 6:23):
Մկրտությունը նաև նշանակում է «լվացվել»: Մեր բոլոր մեղքերը լվացվեցին առանց թողնելու նույնիսկ մի քիչ մեղք, որովհետև Հիսուսը վերցրեց աշխարհի բոլոր մեղքերն Իր մկրտությամբ: Բոլոր մեղքերը մարդկանց սրտերում մաքրվեցին, որովհետև դրանք փոխանցվեցին Հիսուսին Նրա մկրտության միջոցով: 
Մկրտությունն ունի նույն իմաստն, ինչ «ձեռքերը վրան դնել»: «Ձեռքերը վրան դնել» նշանակում է «փոխանցել»: Հիսուսը մկրտվեց Հովհաննես Մկրտչի կողմից, որ Իր վրա վերցներ աշխարհի բոլոր մեղքերը: Դա Աստծո փրկության հավիտենական օրենքն էր, որ քահանան յոթերորդ ամսի տասներորդ օրը Իր ձեռքերը դնում էր մեղքի պատարագի գլխին, որ դրան փոխանցեր Իսրայելի մեղքերը: 
Ղևտացիս 16:21-22 «Եվ Ահարոնն իր երկու ձեռքերը ողջ նոխազի գլխին դնե, և խոստովանե նրա վրա Իսրայելի որդիների բոլոր անօրենությունները և նրանց բոլոր հանցանքները իրանց բոլոր մեղքերովը. և նրանց դնե նոխազի գլխին և մի պատրաստ մարդու ձեռքով ուղարկե անապատը: Եվ նոխազը նրանց բոլոր անօրենություններն իր վրա մի անբնակ երկիր տանե. և մարդը անապատումը թող տա նոխազը»: Երբ Ահարոնը, Բարձրյալ Քահանան, իր ձեռքերը դնում էր կենդանի այծի գլխին և այդ այծը վերցնում էր Իսրայել ազգի բոլոր մեղքերը և մորթվում էր՝ ժողովրդին պարգևելով մեղքերի ազատում: 
 
 

Հին Կտակարանում «ձեռքերը մեղքի պատարագի գլխին դնելը»  նշանակում է «մկրտություն» Նոր Կտակարանում

 
Մկրտություն նշանակում է «ընկղմվել»: Այն նաև նշանակում է «թաղվել, լվացվել կամ փոխանցել»: Մարդիկ Հին Կտակարանում վերցնում էին առանց թերությունների այծեր կամ գառներ և դրանց վրա դնում իրենց ձեռքերը, որ դրանց փոխանցեն իրենց մեղքերը: Սա նման է մկրտությանը Նոր Կտակարանում: Այծը վերցնում էր մեղքերը «ձեռքերը գլխին դնելով» և հետո մորթվում էր: Հիսուսը մկրտվեց Հովհաննես Մկրտչի կողմից, ով ամբողջ մարդկության ներկայացուցիչն էր, որ վերցներ աշխարհի բոլոր մեղքերը և խաչվեց դրանց համար: 
Ահարոնը, Բարձրյալ Քահանան և Իսրայելի ներկայացուցիչը, իր ձեռքերը դնում էր այծի գլխին, որ դրան փոխանցեր իսրայելացիների մեղքերը, ապա մորթում էր այծը և վերցնում էր դրա արյունը և մատով քսում այն զոհասեղանի եղջյուրների վրա: Դրա համար Ղուկասն ասում է, որ Հովհաննես Մկրտիչը, ով ծնված էր Ահարոնի ընտանիքում, բոլոր մարդկության ներկայացուցիչն էր, ինչպես Ահարոնը, Բարձրյալ Քահանան՝ բոլոր իսրայելացիների ներկայացուցիչը:
Աստվածաշունչն ասում է «Ճշմարիտ ասում եմ ձեզ կանանց ծնածների մեջ չի վեր կացել Հովհաննես Մկրտչից մի մեծը» (Մատթեոս 11:11): Հովհաննես Մկրտիչը իրավունք ուներ մեկընդմիշտ փոխանցել աշխարհի մեղքերը Հիսուսին մկրտության միջոցով, որպես երկրային բարձրյալ քահանա՝ համաձայն Աստծո հավերժական կանոնի: Հովհաննես Մկրտիչը վերջին Բարձրյալ Քահանան էր: Երբ ասում եմ, որ Հովհաննես Մկրտիչը Բարձրյալ Քահանան էր, ոմանք ասում են. «Որտե՞ղ է Աստվածաշնչում գրված, որ Հովհաննես Մկրտիչը Բարձրյալ Քահանան էր»: Ով որ ծնվել էր Զաքարիայից, Հովհաննես Մկրտիչն էր: Զաքարիա քահանան` Հովհաննեսի հայրը, Աբիայի դասակարգությունից էր, որը Ահարոնի թոռներից էր, Ահարոնի ընտանիքի հետնորդը: 
Աստվածաշունչը 1 Մնացորդաց 24 գլխում խոսում է քահանաների դասակարգման մասին, որոնք Ահարոնի հետնորդներն են: Դավթի վերջին օրերում կային բազմաթիվ քահանաներ և կարիք կար նրանց դասակարգել: Եվ նրանք դասակարգվում են 24 դասերի ըստ Ահարոնի 24 թոռների ընտանիքների: Ութերորդ վիճակն ընկավ Աբիայի վրա: Ամեն մի դաս ծառայում էր սրբարանում և Տիրոջ տանը 15 օր: Եվ Զաքարիան, որ Աբիա քահանայի դասից էր, ընտրվեց Աստծուց որպես հերթապահ իր դասից: 
Ղուկաս 1:9 «Եվ եղավ, երբոր նա քահանայություն էր անում իրան հասած դասակարգության օրերումը Աստծո առաջին, Քահանության սովորության պես, իրան ընկավ, որ Տիրոջ տաճարը մտնե խնկարկություն անելու և ժողովրդի բոլոր բազմությունը դուրսն աղոթք էին անում խնկարկության ժամանակին»: Դա ցույց է տալիս մեզ, որ Հովհաննես Մկրտիչը ծնվել էր Ահարոնի՝ Բարձրյալ Քահանայի, ընտանիքում, և հետևաբար նա վերջին Բարձրյալ Քահանան էր, որ ներկայացնում էր ողջ մարդկությունը (Մատթեոս 11:11, 3:13-17): Միայն նա, ով ծնվել էր Բարձրյալ Քահանայի ընտանիքում, օրենքի համաձայն կարող էր դառնալ Բարձրյալ Քահանա: Միայն առյուծները կարող են ունենալ կորյուններ: Հովհաննես Մկրտիչը ստանձնեց Ահարոնի բարձրյալ քահանայությունը: 
 
 

Հիսուսի առաքյալները վկայում էին Հիսուսի մկրտությունը 

 
Բոլոր առաքյալները, հատկապես Պողոսը, Պետրոսը, Մատթեոսը և Հովհաննեսը վկայում են Հիսուսի մկրտությունը: Եկեք կարդանք Պողոս առաքյալի վկայությունը: 
«Արդ ի՞նչ ասենք. մնա՞նք մեղքի մեջ, որ շնորհքը շատանա: Քավ լիցի. մենք որ մեռանք մեղքին, էլ ինչպե՞ս դեռ կապրենք նրանում: Կամ չգիտե՞ք, թե քանիներս որ Հիսուս Քրիստոսով մկրտվեցանք՝ նրա մահվանը մկրտվեցանք: Մկրտությունովը նրա հետ թաղվեցանք մահի մեջ. որ ինչպես Քրիստոսը Հոր փառքովը մեռելների միջից հարություն առավ, այնպես մենք էլ կյանքի նորոգության մեջ ման գանք: Որովհետև եթե նրա մահի նմանությունովը նրա հետ տնկվեցանք, ապա նրա հարությանն էլ նման կլինենք: Այս գիտենալով, որ մեր հին մարդը նրա հետ խաչվեցավ, որ մեղքի մարմինը խափանվի, որ այլևս չծառայենք մեղքին: Որովհետև նա որ մեռնում է՝ արդարացած է մեղքիցը: Եվ եթե Քրիստոսի հետ մեռանք, հավատում ենք՝ որ նրա հետ էլ կապրենք»:
Գաղատացիս 3:27 «Վասնզի ամենքդ` որ Քրիստոսումը մկրտվեցաք, Քրիստոսին հագած եք»: 
Եկեք նաև կարդանք Պետրոս առաքյալի վկայությունը: 
1Պետրոս 3:21 «Որի օրինակն այսինքն մկրտությունը մեզ էլ հիմա ապրեցնում է, ոչ թե մարմնի աղտը դեն գցելով, այլ բարի խղճմտանքի վկայությունը առ Աստված, Հիսուս Քրիստոսի հարությունովը»: 
1Հովհաննու 5:5-8 «Եվ ո՞վ է որ հաղթում է աշխարհքին, եթե ոչ նա, որ հավատում է, թե Հիսուսն Աստծո Որդին է: Սա է որ եկավ ջրով և արյունով՝ Հիսուս Քրիստոսը. Ոչ թե միայն ջրով, բայց ջրով և արյունով. և Հոգին է վկայողը. որովհետև Հոգին է ճշմարտությունը: Որովհետև երեք են որ երկնքումը վկայում են, Հայրը և Բանը և Սուրբ Հոգին. և այս երեքը մի են: Եվ երեք են որ երկրումը վկայում են. Հոգին, և ջուրը, և արյունը»: 
Մատթեոս 3:13-17 «Այն ժամանակ Հիսուսը Գալիլեայից եկավ Հորդանան Հովհաննեսի մոտ նրանից մկրտվելու: Եվ Հովհաննեսն արգելում էր նրան և ասում. Ինձ պետք է քեզնից մկրտվել, և դու ի՞նձ մոտ ես գալիս: Եվ Հիսուսը պատասխան տվավ և ասեց նրան. Թույլ տուր հիմա, որովհետև այսպես է վայելում մեզ, որ ամեն արդարություն կատարենք: Այն ժամանակ թույլ տվավ նրան: Եվ մկրտվելուց հետո շուտով Հիսուսը դուրս եկավ ջրիցը, և ահա երկինքը բացվեցավ նրա համար, և նա տեսավ Աստծո Հոգին, որ վայր էր իջնում աղավնու պես և գալիս նրա վրա: Եվ ահա երկնքիցը ձայն եկավ, որ ասում էր. Դա է իմ սիրելի որդին, որին ես հավանեցի»: 
Հիսուսը վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը մկրտվելով Հովհաննես Մկրտչից:  «Որովհետև այսպես է վայելում մեզ, որ ամեն արդարություն կատարենք»: Հիսուսը վերցրեց աշխարհի մեղքերն Իր վրա՝ մկրտվելով Հովհաննես Մկրտչից, որովհետև այդպես էր վայելում Նրան: Աստված, Ինքն է վկայում այն: «Եվ մկրտվելուց հետո շուտով Հիսուսը դուրս եկավ ջրիցը, և ահա երկինքը բացվեցավ նրա համար, և նա տեսավ Աստծո Հոգին, որ վայր էր իջնում աղավնու պես և գալիս նրա վրա: Եվ ահա երկնքիցը ձայն եկավ, որ ասում էր. Դա է իմ սիրելի որդին, որին ես հավանեցի»: Հիսուսը վերցրեց մեր բոլոր մեղքերն Իր մկրտության միջոցով, երեք տարի վկայեց ջրի և Հոգու ավետարանի մասին, խաչվեց, մահացավ և երրորդ օրը հարություն առավ մեռելներից: Հիմա նստած է Աստծո աջ կողմը: 
Հիսուսը գալու է կրկին նրանց համար, ովքեր առանց մեղքերի սպասում են Իրեն: Եբրայեցիս 9:28 «Նույնպես էլ Քրիստոսը մեկ անգամ պատարագվեցավ շատերի մեղքերը վեր առնելու համար և երկրորդ անգամ առանց մեղքի կհայտնվի իրան սպասողներին փրկության համար»: Աստված Ինքն ասում է. «Սա է իմ սիրելի Որդին, որին ես հավանեցի», և Սուրբ Հոգին վկայում է, որ այն մարդը, ով վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը, Հիսուսն էր, Փրկիչը: Սակայն մարդիկ չեն հասկանում Աստվածաշունչը, որովհետև իրենց հոգևոր աչքերը փակ են: Նրանց հոգևոր աչքերը պետք է բացել, և նրանք պետք է վերստին ծնվեն ջրից և Հոգուց (Հովհաննու 3:5): 
Դրա համար նրանք կարծում են, որ միայն Հիսուսը ծառայեց մարդկության փրկության համար: Բայց իրականում Հիսուսը Աստծո Գառն է և Հովհաննես Մկրտչի կարիքն ուներ, որը բոլոր մարդկության ներկայացուցիչն էր, և ով կարող էր Նրան փոխանցել աշխարհի բոլոր մեղքերը, որովհետև նմանապես Ահարոն Բարձրյալ Քահանան իր ձեռքերը դնում էր մեղքի պատարագի գլխին (կենդանի այծի) և դրան փոխանցում բոլոր Իսրայել ազգի մեղքերը: Հետո Ահարոնը մորթում էր կենդանին և դրանով ազատում ժողովրդին իրենց մեղքերից: Դրա համար Աստված ուղարկեց Իր պատգամաբերը Հիսուսից առաջ: 
 
 
Ո՞վ է Հովհաննես Մկրտիչը
 
Հովհաննես Մկրտիչն Աստծո պատգամաբերն է, որի մասին կա մարգարեություն Մաղաքիա 3:1-3-ում: Տիրոջն անհրաժեշտ էր պատգամաբեր, Հովհաննես Մկրտիչը, ով ներկայացնելու էր ամբողջ մարդկությունը: Հիսուս Քրիստոսը, Աստծո Որդին, Հովհաննես Մկրտչի միջոցով վերցրեց  ամբողջ մարդկության հավիտենական մեղքերը և խաչվեց մեղքերի քավության համար Նոր Կտակարանում, ինչպես քավության գառն իր վրա էր վերցնում որոշակի ժամանակահատվածում կատարված մեղքերը և մորթվում էր Հին Կտակարանում: Այդպես Հիսուսը փրկեց բոլոր մարդկանց հավիտենական մեղքերից: 
Երկու մեծ իրադարձություններ տեղի ունեցան մինչ Հիսուսի ծնունդը: Մեկը այն էր, որ Մարիամը հղիացավ Հիսուսով և մյուսն այն, որ Հովհաննես Մկրտիչը ծնվեց Աբիայի դասակարգում: Այս երկու իրադարձությունները տեղի ունեցան Աստվածային Նախախնամությամբ: Դա մի կատարյալ սցենար էր՝ գրված Աստծո կողմից: Աստված ուղարկեց Հովհաննես Մկրտչին աշխարհ Հիսուսից վեց ամիս առաջ, իսկ երբ ուղարկեց Հիսուսին, Նա եկավ մեզ ազատելու պատերազմից ու ցավից: Հասկանո՞ւմ եք: Եկեք ավելի խորը ուսումնասիրենք Աստվածաշունչը:
Մատթեոս 11:7-14 «Բայց երբոր նրանք գնացին, Հիսուսն սկսեց ժողովրդին ասել Հովհաննեսի համար. Ի՞նչ տեսնելու դուրս գնացիք անապատը, մի եղե՞գ քամուց շարժված: Ապա ի՞նչ տեսնելու դուրս գնացիք. մի մա՞րդ փափուկ շորերով հագնված. ահա փափուկ հագնողները թագավորների տներումն են: Բայց ի՞նչ տեսնելու դուրս գնացիք, մի մարգարե՞. այո, ասում եմ ձեզ, մարգարեից էլ ավելին: Որովհետև սա այն է` որի համար գրված է. Ահա ես իմ հրեշտակը ուղարկում եմ քո երեսի առաջին, որ քո ճանապարհը քո առաջին պատրաստե: Ճշմարիտ ասում եմ ձեզ կանանց ծնածների մեջ չի վեր կացել Հովհաննես Մկրտչից մի մեծը, բայց երկնքի արքայության միջի փոքրը նրանից մեծ է: Բայց Հովհաննես Մկրտչի օրերից մինչև հիմա երկնքի արքայությունն ուժով է առնվում, և ուժովները հափշտակում են նրան: Որովհետև բոլոր մարգարեները և օրենքը մինչև Հովհաննեսը մարգարեացան: Եվ եթե կամենում եք ընդունել` նա Եղիան է, որ գալու էր»:
Մարդիկ գնացին անապատ տեսնելու Հովհաննես Մկրտչին, ով կանչում էր. «Ապաշխարեցեք, որ մոտեցել է երկնքի թագավորությունը» (Մատթեոս 3:2): «Ապա ի՞նչ տեսնելու դուրս գնացիք. մի մա՞րդ փափուկ շորերով հագնված. ահա փափուկ հագնողները թագավորների տներումն են: Բայց ի՞նչ տեսնելու դուրս գնացիք, մի մարգարե՞. այո, ասում եմ ձեզ, մարգարեից էլ ավելին»,-ասում է Հիսուսը:
Հին Կտակարանի ժամանակներում թագավորն ավելի հզոր չէր, քան՝ մարգարեն: Թագավորները հնազանդվում էին մարգարեների խոսքերին: Ո՞վ էր ավելի հզոր, քան բոլոր արքաներն ու մարգարեները Հին Կտակարանում: Հովհաննես Մկրտիչը: Հիսուսն է վկայում այդ մասին: Ո՞վ էր մարդկության ներկայացուցիչը: Ով էր ներկայացնում ողջ մարդկությանը մարմնում Հիսուսից բացի: Հովհաննես Մկրտիչը: Հովհաննես Մկրտիչն էր երկրային Բարձրյալ Քահանան: Նա նշանակված էր Տիրոջ կողմից և աշխարհ ուղարկվեց կատարելու իր համար սահմանված դերը: 
«Բայց ի՞նչ տեսնելու դուրս գնացիք, մի մարգարե՞. այո, ասում եմ ձեզ, մարգարեից էլ ավելին: Որովհետև սա այն է` որի համար գրված է. Ահա ես իմ հրեշտակը ուղարկում եմ քո երեսի առաջին, որ քո ճանապարհը քո առաջին պատրաստե»:
Եսայիան մարգարեացավ, որ Երուսաղեմի պատերազմը ավարտվելու է: Մենք տեսնում ենք, որ այդ մարգարեությունն իրականանում է, երբ Հովհաննես Մկրտիչն ասում է. «Ահա Աստծո գառը, որ վեր է առնում աշխարհքի մեղքը» (Հովհաննու 1:29): Հովհաննես Մկրտիչը վկայում է, որ Հիսուսն Աստծո Որդին է և վերցնում է աշխարհի բոլոր մեղքերը:
Մյուս կողմից, Հիսուսը վկայում է, որ Հովհաննես Մկրտիչն Աստծո կողմից ընտրված պատգամաբեր էր, ով գալու էր: Մատթեոս 11:11 «Ճշմարիտ ասում եմ ձեզ կանանց ծնածների մեջ չի վեր կացել Հովհաննես Մկրտչից մի մեծը»: Արդյո՞ք ավելի մեծը կա, քան Հովհաննես Մկրտիչն էր կանանց ծնածների մեջ: Ոչ: Ի՞նչ է նշանակում «կանանց ծնածների մեջ» արտահայտությունը: Այն նշանակում է «աշխարհի բոլոր մարդիկ»: «Կանանց ծնածների մեջ չի վեր կացել Հովհաննես Մկրտչից մի մեծը» նշանակում է, որ Հովհաննես Մկրտիչը աշխարհի բոլոր մարդկանց ներկայացուցիչն էր: Նա Բարձրյալ Քահանան էր, որովհետև ծնված էր Ահարոնի ընտանիքում:
 
 
Հովհաննես Մկրտիչը աշխարհի բոլոր մարդկանց ներկայացուցիչն էր 
 
Կարո՞ղ եք հավատալ, որ Հովհաննես Մկրտիչը աշխարհի բոլոր մարդկանց ներկայացուցիչն էր և Բարձրյալ Քահանա, ով մեր բոլոր մեղքերը փոխանցեց Հիսուսին՝ գիտենալով, որ Աստված նշանակել էր Ահարոնին և նրա ժառանգներին կատարելու մշտական քահանայություն Հին Կտակարանում:
Ո՞վ էր ամբողջ մարդկության ներկայացուցիչը: Եվ ո՞վ էր բոլոր մարդկանց ներկայացուցիչը մարմնով, բացի Հիսուսից: Հովհաննես Մկրտիչն էր, ով մկրտեց Հիսուսին: 
«Այո, ասում եմ ձեզ, մարգարեից էլ ավելին: Որովհետև սա այն է` որի համար գրված է. Ահա ես իմ հրեշտակը ուղարկում եմ քո երեսի առաջին, որ քո ճանապարհը քո առաջին պատրաստե»: 
Եվ մարդն, ով վկայում է. «Ահա Աստծո գառը, որ վեր է առնում աշխարհքի մեղքը» (Հովհաննու 1:29), Հովհաննես Մկրտիչն էր: 
Հիսուսն ասում է. «Բայց Հովհաննես Մկրտչի օրերից մինչև հիմա երկնքի արքայությունն ուժով է առնվում, և ուժովները հափշտակում են նրանց: Որովհետև բոլոր մարգարեները և օրենքը մինչև Հովհաննեսը մարգարեացան» (Մատթեոս 11:12-13): Այս հատվածը ցույց է տալիս, որ Հիսուսը վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը մկրտվելով Հովհաննես Մկրտչից և դարձավ բոլոր մարդկության Փրկիչը: Այն նաև ցույց է տալիս, որ Հովհաննես Մկրտիչը փոխանցեց աշխարհի բոլոր մեղքերը Հիսուսին: Սա նշանակում է, որ Հովհաննես Մկրտիչը փոխանցեց աշխարհի մեղքերը Հիսուսին և ով որ հավատա, փրկվելու է իր բոլոր մեղքերից և մտնելու Երկնքի Արքայություն: Սա ճիշտ է, թե՞ սխալ: Սա ճշմարիտ է Աստծո խոսքի համեմատ և դրա համար մենք, աստվածաշնչյան ճշմարտության քարոզիչներս, կարող ենք արժանապատվորեն խոսել այդ մասին: Ով որ հավատում է ճշմարտությանը, մտնելու է Երկնային Թագավորություն: 
 
 
Հովհաննես Մկրտիչը փոխանցեց աշխարհի մեղքերը Հիսուսին որպես Հին Կտակարանի վերջին Բարձրյալ Քահանա 
 
Զաքարիան՝ Հովհաննես Մկրտչի հայրը, լսեց Տիրոջ հրեշտակին: Եկեք ուշադրությամբ կարդանք Զաքարիայի վկայությունն իր որդուն: Մի՞թե նրա վկայությունն իր որդու մասին ավելի ճիշտ չէ: Եկեք տեսնենք նրա վկայությունը որպես սաղմոս:
«Եվ նրա հայրը` Զաքարիան Սուրբ Հոգիով լցվեցավ, մարգարեացավ և ասեց. Օրհնյալ է Իսրայելի Տեր Աստվածը, որ այցելության եկավ, և փրկություն արավ իր ժողովրդի համար: Եվ փրկության եղջյուր վերկացրեց մեզ համար իր Դավիթ ծառայի տանը: Ինչպես որ խոսեց հավիտենից իր սուրբ մարգարեների բերանովը. Փրկություն մեր թշնամիներիցը. և բոլոր մեզ ատողների ձեռիցը. Որ մեր հայրերի վրա ողորմություն անե, և իր սուրբ ուխտը հիշե. Այն երդումը, որ մեր հայր Աբրահամին երդվավ, որ մեզ տա, Որ մեր թշնամիների ձեռիցն ազատված աներկյուղ պաշտենք իրան Սրբությունով և արդարությունով նրա առաջին մեր կյանքի բոլոր օրերումը: Եվ դու, երեխա, Բարձյալ մարգարե կկոչվիս. որովհետև կգնաս Տիրոջ երեսի առաջից նրա ճանապարհները պատրաստելու, Որ նրա ժողովրդին տաս փրկության գիտությունը իրանց մեղքերի թողության մեջ, Մեր Աստծո գթած ողորմության համար, որով ծագող արեգակը վերևիցը այցելեց մեզ. Որ լույս տա խավարումն և մահի ստվերումը նստողներին. որ մեր ոտները դեպի խաղաղության ճանապարհն ուղղե: Եվ երեխան աճում էր և զարգանում էր հոգիով. և անապատներումն էր, մինչև այն օրը որ նա երևեցավ Իսրայելին» (Ղուկաս 1:67-80):
 
Նրա հայրը կանխատեսում է, թե ինչպիսի քահանա և մարգարե Հովհաննեսը պետք է դառնար: Եկեք տեսնենք, թե ինչ էր նա կանխատեսել. «Եվ դու, երեխա, Բարձյալ մարգարե կկոչվիս. որովհետև կգնաս Տիրոջ երեսի առաջից նրա ճանապարհները պատրաստելու, Որ նրա ժողովրդին տաս փրկության գիտությունը իրանց մեղքերի թողության մեջ, Մեր Աստծո գթած ողորմության համար, որով ծագող արեգակը վերևիցը այցելեց մեզ. Որ լույս տա խավարումն և մահի ստվերումը նստողներին. որ մեր ոտները դեպի խաղաղության ճանապարհն ուղղե» (Ղուկաս 1:76-79):
Այստեղ Աստվածաշունչը հստակ ասում է. «ժողովրդին տաս փրկության գիտությունը իրանց մեղքերի թողության մեջ»: Ո՞վ է տալիս մեզ փրկության գիտությունը: Ղուկաս 1:76 ցույց է տալիս, որ այն տալիս է Հովհաննես Մկրտիչը: Մենք ճանաչում ենք Հիսուսին և հավատում Նրան, որովհետև Հովհաննես Մկրտիչը վկայում է, որ Հիսուս Քրիստոսը փրկել է մեղավորներին իրենց մեղքերից մկրտվելով իր կողմից, որ վերցներ մարդկանց մեղքերը, որը կատարվեց ամենապատշաճ եղանակով: Հովհաննես Մկրտիչը «որ այն Լույսի համար վկայե, որ ամենքը նրանով հավատան: Նա չէր Լույսը, այլ որ Լույսին համար վկայե» (Հովհաննու 1:7-8):
 
 
Մենք պետք է փրկվենք
 
Մենք պետք է փրկվենք հավատալով, որ Հիսուսը փրկեց աշխարհի բոլոր մարդկանց արդար և ճիշտ եղանակով՝ մկրտվելով Հովհաննես Մկրտչի կողմից: Աստծո արդարությունն ասում է, որ Հիսուսն աշխարհ եկավ մարդու նմանությամբ, մեղավորներին ազատեց իրենց բոլոր մեղքերից ամենաարդար և ճիշտ եղանակով՝ մկրտվելով Հովհաննես Մկրտչի կողմից և նորից կյանքի դարձավ խաչվելուց հետո: Աստծո արդարությունը թաքնված է ջրի և Հոգու ավետարանի մեջ:
Աստծո արդարությունը, որը հայտնված է ավետարանում, սովորեցնում է մեզ, որ Հիսուսն ուղարկվեց մարդու նմանությամբ, մկրտվեց, խաչվեց և երրորդ օրը հարություն առավ մեռելներից: Մենք հավատում ենք Հիսուսին Հովհաննես Մկրտչի վկայության միջոցով և փրկվեցինք մեր բոլոր մեղքերից՝ հավատալով Հիսուսի արդարությանը: Բոլոր մարդկանց մեղքերը սրբվեցին և նրանք ունեն հավիտենական կյանք՝ Հիսուսին հավատալով Հովհաննես Մկրտչի միջոցով:  Նրանք ստացան Սուրբ Հոգի, ով որպես պարգև վկայում է մեզ լինել Աստծո զավակներ: