• All e-books and audiobooks on The New Life Mission website are free
  • Explore multilingual sermons in global languages
  • Two new revised editions in English have been released
  • Check out our website translated into 27 languages
Search

Sermons

Թեմա 9: Հռովմեացիս (Մեկնություններ Հռոմեացիս Գրքի Վերաբերյալ)

[7-1] Ներածություն Գլուխ 7

2021.04.03 184
Պողոս առաքյալը խորհելով այն փաստի շուրջ, որ նախքան իր փրկությունը, իր մարմինը Աստծո Օրենքով դատապարտված էր մահվան, կատարում է հավատքի խոստովանություն, որ նա Հիսուս Քրիստոսի հավատքով մահացած է մեղքին: Նախքան մենք կհանդիպեինք Աստծո արդարությանը, այսինքն, նախքան վերստին ծնունդ ունենալը, ովքեր որ հավատում էին Քրիստոսին, ապրում էին օրենքով և դրա անեծքի տակ: Հետևաբար օրենքը դեռ կունենար իշխանություն մեր վրա, եթե մենք չստանայինք մեղքերի թողություն Հիսուսի միջոցով, ով բացեց մեր առաջ Աստծո արդարությունը: 
Պողոսը խոսում էր հոգևոր բաների մասին, որոնք մարմնում հեշտ չէր հասկանալը, այսինքն, ովքեր որ մահացած էին մեղքին, այլևս մեղքի ազդեցության տակ չէին: Սա նման է այն օրինակին, երբ մի կնոջ ամուսին մահանում է, նա դառնում է լիովին ազատ ամուսնական պարտականությունից: Այս հատվածը կարող է թվալ հասկանալի, բայց հոգևոր առումով այն շատ կարևոր հատված է: Դա նշանակում է, որ անկախ նրան, մարդիկ հավանում են դրան, թե ոչ, ովքեր որ դեռ չեն ընդունել Աստծո արդարությունը, փաստացի գտնվում են օրենքի անեծքի տակ: Որովհետև նրանք դեռ չեն լուծել իրենց մեղքի խնդիրը: 
Հռոմեացիս 6:23. «Մեղքի վարձքը մահն է»: Սա նշանակում է, որ մեղքը անհետանում է միայն այն ժամանակ, երբ վճարվում է դրա վարձը: Եթե մեկը հավատում է Հիսուսին, բայց դեռ չի ընդունել Աստծո արդարությունը տրված Հիսուսով, նշանակում է, որ դեռ ապրում է մեղքի մեջ և պետք է վճարի մեղքի վարձը: Դրա համար մենք պետք է ընդունենք Աստծո արդարությունն Հիսուս Քրիստոսի միջոցով: Միայն Աստծո արդարության միջոցով մենք կարող ենք ստանալ մեղքերի ներում և ազատվել օրենքի իշխանությունից ու անեծքից՝ ամուսնանալով մեր փեսայի հետ, Հիսուս Քրիստոսի: 
Մենք կարող ենք գտնել Աստծո արդարությունը Հիսուս Քրիստոսի միջոցով, իսկ առանց դրա ոչ ոք չի կարող ազատվել օրենքից: Օրենքի անեծքից ազատվելու միակ ճանապարհը, դա Աստծո արդարությունը ընդունել և դրան հավատալն է: Դուք գտե՞լ եք Աստծո արդարությունն Հիսուսով: Եթե ոչ, ապա հիմա իսկական ժամանակն է հրաժարվել սեփական արդարությունից և հնազանդվել Աստծո Խոսքին:
 
 

Մեղքին մեռած լինելով դառնալ դեպի Քրիստոսը 

 
Պողոս առաքյալն ասում է Հռոմի եկեղեցուն. «Այնպես էլ, եղբարք, դուք Քրիստոսի մարմնովը մեռաք օրենքին»: Պետք է հստակորեն հասկանաք, թե ինչ են այս խոսքերը նշանակում. «Քրիստոսի մարմնովը մեռաք օրենքին»: Ոչ ոք չի կարող մոտենալ Քրիստոսին առանց նախ մեռնելու մեղքին Քրիստոսի մարմնի միջոցով: Այլ կերպ ասած, մեր մեղքերը պետք է մեռնեն Հիսուս Քրիստոսի մարմնում: Դա հնարավոր է միայն, երբ մեկը հավատում է Հովհաննեսի կողմից Հիսուս Քրիստոսի ստացած մկրտությանը և Խաչի վրա Նրա թափած արյանը:
Մենք կարող ենք Քրիստոսի հետ մահանալ մեղքին՝ հավատալով Հիսուսի մկրտությանը, որ կատարվեց Հովհաննեսի կողմից: Քանի որ Հիսուսը մահացավ մեր մեղքերն Իր վրա վերցնելով Հովհաննեսի կողմից տված մկրտության ժամանակ, այնպես էլ մեր մեղքերը Հիսուսին հավատալով՝ նունպես մահացան Նրա հետ: Այն, որ աշխարհի բոլոր մեղքերը փոխանցվեցին Հիսուսին Հովհաննեսի կողմից կատարված մկրտության ժամանակ, բացարձակ ճշմարտություն է: Այս ճշմարտությունը ոչ միայն պետք է իմանալ, այլ հավատքով պահել սրտում: Մենք պետք է պահենք այս հավատքը մինչև Աստծո Արքայություն մտնելը: Ահա, թե ինչու էր Պողոս առաքյալն ասում, որ մենք մեռանք օրենքին Քրիստոսի մարմնով: Հետևաբար ովքեր, որ հավատում են այս ճշմարտությանը, կարող են մոտենալ Հիսուս Քրիստոսին, ապրել Նրա հետ և բերել արդարության պտուղներ Աստծո համար:
Մենք չպետք է հավատանք գրի հնությամբ, այլ՝ Հոգու նորոգված ճշմարտությամբ: Մեղավորները ներկայումս օրենքի ազդեցության տակ ավելի շատ մեղքեր են գործում: Որովհետև օրենքը բացահայտում է այն մեղքերը, որոնք թաքնված են մարդու ներսում, որով մարդիկ տեղեկանում են իրենց մեղավոր վիճակի մասին և ավելի են մեղք գործում: Օրենքը միայն նրա համար չէ, որ մենք ճանաչենք մեր մեղավոր վիճակը, այլ նաև նրա համար, որ ավելի լավ ճանաչենք մեղքի էությունը և հետևաբար ավելի շատ մեղանչենք: Եթե չլիներ Աստծո տված օրենքը, մենք չէինք իմանա, թե որքան շատ մեղքեր կան մեր մեջ: Բայց Աստված տվեց մեզ Իր օրենքը, և այդ օրենքը ոչ միայն ավելի խորացրեց մեղքը, այլ ստիպեց, որ մենք ավելի շատ մեղքեր գործենք: 
Դրա համար Պողոսն ասում է, քանի որ մենք մահացանք մեղքին Քրիստոսի մարմնի միջոցով, այժմ պետք է ծառայենք Տիրոջը՝ Աստծո արդարությանը հավատալով: Նա ասում է, որ ծառայենք Տիրոջը Հոգու և փրկության պարգևի օգնությամբ, որը տրվել էր մեզ հավատքը մեր սրտերում խորը պահելու համար, այլ ոչ թե ծառայենք Նրան սուրբ Խոսքի գրի բառացի հավատքով: Ինչպես Աստվածաշունչն ասում է. «գիրը սպանում է, իսկ Հոգին կյանք տալիս», մենք պետք է հետևենք Տիրոջը՝ գիտակցելով ջրի և Հոգու ավետարանի ճշմարիտ իմաստը, որն Աստծո արդարությունն է: Երբ մենք հավատում ենք Աստծո Խոսքին, այլ կերպ ասած, մենք պետք է գիտենանք և հավատանք գրավոր Խոսքի ետևում թաքնված ճշմարիտ իմաստին: 
 
 

Մի՞թե օրենքը մեղք է: Իհարկե, ոչ 

 
Պողոսը բացատրեց Աստծո օրենքը՝ շեշտելով դրա նշանակությունը: Սա ցույց է տալիս, թե որքան կարևոր է հավատալ՝ ճիշտ պատկերացում ունենալով օրենքի մասին: Պողոսը սկզբում իր ձևով էր նայում իր մեղքերին, և դրա համար չէր ճանաչում իր սեփական մեղքերը, բայց Աստծո օրենքի միջոցով նա կարողացավ գիտակցել, որ իր սիրտը լի է ագահությամբ: 
Հուսով եմ, որ հավատացյալները այսօր նույնպես կարող են հասկանալ օրենքի ողջ նպատակը, ինչպես որ հասկացավ Պողոսը: Շատերը չգիտենալով օրենքի իրական իմաստն ու նշանակությունը փորձում են դժվարություններով ապրել ըստ օրենքի: Նրանք գնում են եկեղեցի՝ մտածելով, որ եթե մի քիչ ավելի շատ չարչարվեն, կկարողանան պահել բոլոր օրենքը: Բայց իրականում այդ մարդիկ երբեք չեն կարողանա գտնել Աստծո արդարությունը: 
Նրանք չեն հասկացել օրենքի խորը իմաստը, որը տվել էր Աստված և դրանով իսկ դարձել են օրինապաշտ: Նրանք կեղծավոր կույրեր են, որոնք չեն կարող տեսնել նույնիսկ իրենց սեփական սրտերը, և չեն հասկանում, որ հակառակվում են Աստծո արդարությանը: Այսօր եկեղեցիներում շատ կան նման մարդիկ: Նրանք, ովքեր իսկապես չեն ճանաչում Աստծո արդարությունը և օրինապաշտության հավատքով ընդունել են Հիսուսին որպես իրենց անվանական Փրկիչը, չեն ազատվելու հավիտենական մահվան պատժից:
Պողոսն ասում է, որ Աստծո պատվիրանների միջոցով հասկացել էր, որ իր ներսում ուներ ագահություն: Երբ որ օրենքի տակ նա հասկացավ իր մեղքերը, դեռ օրինապաշտ էր՝ կարծելով որ պետք է պահի Աստծո օրենքը: Աստծո պատվիրանները բացահայտեցին Պողոսի սրտի ագահությունը և նրան դարձրին ավելի մեղավոր: Ահա թե ինչպես Պողոսը գիտակցեց, որ ինքը ոչինչ է, բայց մի ծանր մեղավոր:
Կան մարդկային մտքի տասներկու մեղքեր: Երբ Պողոսը չգիտեր օրենքի փաստացի իմաստը, մտածում էր, թե ինքը լավ մարդ է և չէր կարծում, թե որքան մեծ մեղավոր է ինքը: Սակայն Աստծո պատվիրաններով ապրելու ջանքերի արդյունքում նա հասկացավ, որ ինքը շատ հեռու է պատվիրանները պահելուց, և որ այդ պատվիրաններն, ըստ էության ավելի բացահայտեցին իր մեղավոր վիճակը: 
Ինչպե՞ս են իրենց զգում այն մարդիկ, ովքեր հավատում են Հիսուսին: Երբ որ առաջին անգամ սկսեցիք հավատալ Հիսուսին, հավանաբար այրվում էիք ձեր հավատքից, սակայն ժամանակի հետ հայտնաբերեցիք ձեր մեջ հիմք դրած բազմաթիվ մեղքեր: Ինչի՞ շնորհիվ հայտնաբերեցիք այդ մեղքերը: Աստծո Խոսքի գրավոր օրենքի և պատվիրանների միջոցով հայտնաբերեցինք, որ ունենք տասներկու տեսակի մեղքեր մեր սրտերում: Եվ մենք խուսափում ենք տեսնել մեր մեղսագործ անձը օրենքի առաջ, որովհետև օրենքը ցույց է տալիս, որ մենք իսկապես խորը մեղավորներ ենք: 
Այդ է պատճառը, որ որոշ մարդիկ ստեղծել են Արդարացման Վարդապետությունը, որպեսզի մխիթարեն իրենց: Այս վարդապետությունը պնդում է, որ թեև մենք ունենք մեղք մեր սրտերում, բայց քանի որ հավատում ենք Հիսուսին, Աստված համարում է մեզ արդարներ: Սա մարդու կողմից ստեղծված վարդապետություն է: Մարդիկ ստեղծեցին և հավատացին նման վարդապետություններ, որ թաքցնեն իրենց մեղքերը՝ փորձելով ապրել այս վարդապետության դոգմային համաձայն: Բայց քանի որ օրենքի առաջ նրանք շարունակում են մնալ մեղավորներ, իրենց մեղքերն ավելի ու ավելի են ծանրացնում իրենց մտքերը: Մեր բոլոր մեղքերից ազատվելու համար մենք պետք է հավատանք ավետարանին, որը պարունակում է Աստծո արդարությունը: Սա է միակ ճանապարհը մեղքերից ազատվելու համար: 
Ինչպես Պողոսն էր նախկինում մտածում, որ Աստված տվել է պատվիրանները, որ մարդիկ հետևեն դրանց, նա կարծում էր, որ բնական բան է դրանք պահելը: Եվ հակառակ դրան, նա հասկացավ, որ այդ պատվիրաններն իր հոգուն մեղքի պատճառով տանում են մահվան: Պողոսն ի վերջո հասկացավ, որ ինքը սխալ էր հասկացել և հավատացել Աստծո պատվիրաններին: 
Յուրաքանչյուր ոք իր սրտում ունի տասներկու տեսակի մեղքեր, որոնք նշված են հետևյալ հատվածում՝ Մարկոս 7:21-23 «Ուրեմն գտնում եմ այդ օրենքը՝ որ երբ կամենում եմ բարին անել, չարն իմ մոտը կա: Որովհետև ես հավանում եմ Աստծո օրենքին ներսի մարդովը: Բայց տեսնում եմ ուրիշ օրենք իմ անդամներումը՝ որ իմ մտքի օրենքի դեմ պատերազմում է, և ինձ գերի է բռնում այն մեղքի օրենքովը՝ որ իմ անդամներումն է»:
Պողոսը և բոլոր մյուս մարդիկ ի վերջո ճանաչելու են իրենց մեղքերն Աստծո պատվիրանների միջոցով: Օրենքով նրանք հասկացան իրենց մեղավոր վիճակը և գնացին դեպի մահ, իսկ Հիսուս Քրիստոսի միջոցով հայտնաբերեցին Աստծո արդարությունը և հավատացին դրան: Ինչպե՞ս եք հասկանում Աստծո արդարությունը: Մի՞թե դուք դեռ փորձում եք հետևել պատվիրաններին՝ մտածելով, որ կարող եք պահել դրանք ամբողջությամբ: Աստված տվեց մեզ Իր օրենքը, որպեսզի մենք ճանաչենք մեր մեղքերն ու վերադառնանք դեպի Իրեն- ազատվելու մեղքից, այլ կերպ ասած, որպեսզի հավատանք Աստծո արդարությանը: Մենք պետք է ճիշտ պատկերացում ունենանք, թե ինչու է Աստված տվել մեզ Իր պատվիրանները և հավատանք դրանց: Հենց որ հասկանաք այս ճշմարտությանը, կիմանաք, թե որքան թանկ է ջրի և Սուրբ Հոգու ավետարանը: 
Նրանք, ովքեր հավատում են Աստծո պատվիրաններին, կարող են հասկանալ, թե որքան մեծ մեղավոր են իրենք Աստծո աչքին: Մարդիկ, ովքեր չգիտեն պատվիրանների դերը և չեն հավատում Աստծո արդարությանը, իրենց կրոնական կյանքում հանդիպելու են մեծ դժվարությունների և ի վերջո գնալու են կործանման: Դա պայմանավորված է նրանով, որ պարզապես անհնար է հեռու մնալ մեղքից ապրելով մի աշխարհում, որը լի է մեղքերով: Ահա, թե ինչու ոմանք նույնիսկ մեկուսանում են հեռավոր սարերում և փորձում ապրել ճգնավորի կյանքով: Նրանք կարծում են, որ ապրելով խոր լեռներում և հեռու մնալով աշխարհի մեղքերից, կարող են խուսափել մեղք գործելուց, բայց դա այդպես չէ: 
Մենք պետք է գիտակցենք, որ թեև ճիշտ է այն, որ ամեն ոք այս աշխարհում մեղք է գործում և ունի մեղքեր իր սրտում, այս բոլոր մեղքերից կարելի է ազատվել՝ ճանաչելով ու հավատալով Աստծո արդարությանը: Նույնիսկ, եթե առանձնանանք այս աշխարհի մեղքից հեռու մնալու համար, մենք չենք կարողանա փախչել մեր սրտի մեղքերից, որովհետև մեր մեղքերը ապրում են մեր սրտերում: Մեղքից իսկապես ազատվելու համար մենք պետք է հավատանք ջրի և Հոգու ավետարանին: Աստծո օրենքը և Նրա պատվիրանները մեր մեղքերն ավելի ծանր են դարձնում: Նրանք, ովքեր գիտեն իրենց մեղքերի խորությունը, պետք է իմանան և հավատան Աստծո արդարությանը, որը հայտնված է ջրի և Հոգու ավետարանի միջոցով:
«Այն պատվիրանքն՝ որ կյանքի համար էր, ինձ մահի պատճառ եղավ: Որովհետև մեղքը առիթ առած պատվիրանքովը՝ խաբեց ինձ և նրանով սպանեց» (Հռոմեացիս 7:10-11): Մենք պետք է ունենանք պատշաճ ըմբռնում օրենքի վերաբերյալ: Նրանք, ովքեր ճիշտ չեն հասկանում օրենքը, իրենց ողջ կյանքի ընթացքում մնալու են օրինապաշտության մեջ՝ փորձելով փախչել օրենքից մինչև իրենց կյանքի վերջին օրը: Միայն նրանք, ովքեր գիտեն օրենքի իրական դերը, սիրելու են ու հավատալու Աստծո արդարությանը, որն իրականացավ Հիսուսի միջոցով: Գիտե՞ք արդյոք Աստծո արդարության մասին: 
Պողոս առաքյալն ասում է, որ քանի որ ինքն անցյալում վերստին ծնված չէր, պատկանում էր իր մարմնին և վաճառված մեղքին: Նա նաև խոստովանում է, որ թեև ցանկանում էր ապրել Աստծո օրենքով, անում էր այն, ինչը չէր ցանկանում անել, այսինքն մեղք գործելը: Սրա պատճառն այն էր, որ նա չուներ Սուրբ Հոգի իր մեջ, ինչպես որ չուներ Աստծո արդարությունը: Պողոսն համաձայն էր, որ իր կամքին հակառակ մեղք գործելու պատճառը իր սրտում ունեցած մեղքերն էին, որովհետև այդ ժամանակ նա դեռ չգիտեր Աստծո արդարությունը: 
Այնուամենայնիվ Պողոսը հասկացավ օրենքը, և այդ օրենքը մեղքի օրենքն էր: Նա հասկացավ, որ մարդն, ով ունի մեղք իր սրտում, չի կարող խուսափել մեղք գործելուց: Նա նաև հասկացավ, որ «ներքին» մարդը դեռ ցանկանում է ապրել ըստ Աստծո օրենքի: Բայց Պողոսը խոստովանում է, որ ճիշտ այնպես, ինչպես մեղքի ծառը բերում է մեղքի պտուղներ, նա մեղավոր էր, ով կարող էր միայն շարունակաբար մեղանչել, քանի որ ինքը դեռ չէր հանդիպել Հիսուս Քրիստոսին, դեռ չէր ստացել մեղքերի թողություն: Այլ խոսքով, նա մահանալու էր իր մեղքերի պատճառով:
Սրա համար նա հուսահատությամբ խոստովանում է. «Ես ինչ խեղճ մարդ եմ. ո՞վ կապրեցնե ինձ այս մահի մարմնիցը» (Հռոմեացիս 7:24): Սա Պողոսի հուշերն էին իր մեղավոր վիճակի ժամանակներից: Պետք է կիրառել այս խոստովանությունը մեր համար: Դուք դեռ գտնվո՞ւմ եք մեղքի մարմնի գերության մեջ, որը չի կարող պահել օրենքը: Մենք պետք է հավատանք Աստծո արդարությանը: Ջրի և Հոգու ավետարանում է թաքնված Աստծո արդարությունը, և մենք կարող ենք հասնել Աստծո արդարությանը՝ հավատալով այս ավետարանին: 
Պողոսը կարողացավ ազատվել իր անխուսափելի կործանումից հավատալով Հիսուս Քրիստոսի մկրտությանը և Նրա Խաչի մահվանը: