• All e-books and audiobooks on The New Life Mission website are free
  • Explore multilingual sermons in global languages
  • Two new revised editions in English have been released
  • Check out our website translated into 27 languages
Search

Sermons

Թեմա 9: Հռովմեացիս (Մեկնություններ Հռոմեացիս Գրքի Վերաբերյալ)

[7-2] Պողոս առաքյալի հավատքի էությունը. Մեռած լինելով մեղքին՝ միանալ Քրիստոսին (Հռոմեացիս 7:1-4)

2021.04.03 231
(Հռոմեացիս 7:1-4)
«Կամ չգիտե՞ք եղբարք, (որովհետև օրենք գիտեցողների հետ եմ խոսում) որ օրենքը մարդի վրա տիրում է՝ քանի որ նա կենդանի է: Որովհետև մարդ ունեցող կնիկը՝ իր կենդանի մարդի հետ կապված է օրենքով. բայց եթե մարդը մեռնի՝ մարդի օրենքիցն արձակված է: Ուրեմն՝ քանի որ մարդը կենդանի է՝ նա շնացող է կոչվում, եթե ուրիշ մարդի գնա. բայց եթե մարդը մեռնի, օրենքիցն ազատ է՝ շնացող չլինի, եթե ուրիշ մարդի գնա: Այսպես էլ, եղբարք, դուք Քրիստոսի մարմնովը մեռաք օրենքին՝ որ ուրիշի լինիք՝ նրան որ մեռելների միջից հարություն է առել, որ պտուղ բերենք Աստծուն»: 
 

Երբևէ տեսե՞լ եք թելի կապոց: Եթե փորձելու եք հասկանալ այս գլուխն առանց իմանալու Հիսուսի մկրտության ճշմարտությունը, որին հավատում էր Պողոս առաքյալը, ապա ձեր հավատքը նման կլինի այդ կապոցին, այսինքն կլինի մի խառնաշփոթ բան: 
Պողոս առաքյալն այս գլխում ասում է, քանի որ բոլորը կատարելապես մեղավոր են Աստծո օրենքի առաջ, ապա մարդը կարող է վերստին ծնվել և միանալ Հիսուսին միայն հոգևոր մահ ունենալուց հետո: 
 
 

Այն ճշմարտությունը, որին հասավ Պողոս առաքյալը

 
Հռոմեացիս 7:7 «Արդ ի՞նչ ասենք. օրենքը մե՞ղք է. քավ լիցի. բայց ես մեղքը չէի գիտենա՝ եթե ոչ օրենքով»: Պողոսը շարունակում է. «և ցանկությունը չէի ճանաչել՝ եթե օրենքը չէր ասել՝ Մի ցանկանար»: Ապա ավելացնում է «...բայց երբոր պատվիրանքը եկավ, մեղքը կենդանացավ, իսկ ես մեռա»: Պողոսը հասկացավ, որ ինքը խախտում էր օրենքի բոլոր 613 պատվիրանները: Այլ կերպ ասած, ինքը ոչ այլ ինչ էր, եթե ոչ մեղքի կույտ, ով չի կարող չմեղանչել, որովհետև հանդիսանում է առաջին մարդու՝ Ադամի, ժառանգը, որ մեղքով է ծնվում: 
Այս աշխարհում բոլոր ծնված մարդիկ մեղք են գործում իրենց ծնված օրվանից մինչև մահը: Այդ պատճառով չեն կարող պահել Աստծո օրենքի պատվիրանները: Ինչպե՞ս կարող են այս մեղքի կույտերը պահել 613 պատվիրանները և Աստծո օրենքը: Միայն այն ժամանակ, երբ մենք գիտակցում ենք, որ մեղավոր ենք Աստծո օրենքի առաջ, կարող ենք միանալ Հիսուս Քրիստոսին, ընդունել Աստծո արդարությունը և հասկանալ, որ կարող ենք ազատվել մեր մեղքերից Հիսուսի միջոցով: Նա պարգևեց մեզ այդ արդարությունը Հովհաննեսի կողմից ստացած Իր մկրտության և Խաչին թափած արյան միջոցով: Մենք պետք է հասկանանք և հավատանք Աստծո արդարությանը: Հիսուսին պետք է հավատալ, որովհետև Աստծո արդարությունը կարելի է գտնել միայն Նրա մեջ: 
Դուք հավատո՞ւմ եք Աստծո արդարությանը: Աստծո արդարությունը թաքնված է ջրի և Հոգու ավետարանում: Այս գաղտնիքը գտնվում է Հիսուսի մկրտության մեջ, որը Նա ստացավ Հովհաննեսից Հորդանան գետում: Ուզո՞ւմ եք իմանալ այս գաղտնիքը: Եթե ուզում եք հավատալ այս ճշմարտությանը, կստանաք Աստծո արդարությունը ձեր հավատքի միջոցով: 
Մինչ Աստծո օրենքի և պատվիրանների մասին իմանալը, մեզ թվում էր, թե մենք մեղքեր չունենք, չնայած որ ամեն օր գործում էինք մեղքեր: Բայց եկեղեցի հաճախելով հասկացանք, որ մեղավոր ենք և դրանց պատճառով մեզ սպասում է հոգևոր մահ: Հետևաբար մեր հոգիները Հիսուսին միացնելու համար Պողոս առաքյալը հիշում է իր անցյալը, երբ հավատում էր Աստծո օրենքին և պատվիրաններին սխալ հասկանալով դրանք: 
Ահա մի օրինակ, որը կօգնի ձեզ հասկանալ Աստծո օրենքի դերը: Հիմա ձեռքումս Աստվածաշունչ եմ բռնել: Եթե ցանկանամ մի բան թաքցնել ձեզանից այս Աստվածաշնչից ու ասեմ. «Չփորձեք կարդալ այս գիրքը, որ տեսնեք գաղտնիքը»: Ապա թողնեմ այս սեղանի վրա գիրքը ու հեռանամ, ինչ կանե՞ք այդ դեպքում: Իմ խոսքերից անմիջապես հետո ձեր հետաքրքրությունը կստիպի, որ խախտեք իմ հրահանգը ու կուզենաք բացել գիրքն ու կարդալ այն: Այսինքն հենց որ ցանկանաք իմանալ, թե ինչ է թաքնված այս գրքում, այդ ցանկությունը կսկսի հետևել ձեզ: Բայց, եթե ես ոչ մի արգելք չդնեի, ձեր մոտ ոչ մի հետաքրքրություն կամ գայթակղություն չէր առաջանա: Նմանապես, երբ Աստված պատվիրում է մեզ անել կամ չանել այս կամ այն բանը, մեր միջի մեղքը սկսում է գլուխ բարձրացնել կախված հանգամանքներից: 
Աստծո տված օրենքի դերն այն է, որ հայտնի դարձնի մարդու սրտի խորքում թաքնված մեղքը: Նա չի տալիս այն մեզ, որպեսզի մենք կարողանանք պահել ու հետևել դրան, այլ նրա համար, որ այն բացահայտի մեր մեղքերն ու հայտնի, որ մենք մեղավորներ ենք: Մենք բոլորս կմահանանք, եթե չգնանք դեպի Հիսուս Քրիստոսը և հավատանք Աստծո արդարությանը, որը հայտնված է Հիսուսի մկրտության և Խաչին թափած արյան մեջ: Պետք է հիշել, որ օրենքի դերը մեզ դեպի Քրիստոսը տանելն է և օգնել մեզ հավատալ Աստծո արդարությանը: 
Սա է պատճառը, որ Պողոս առաքյալը վկայում է. «Մեղքը առիթ առնելով պատվիրանքովը, ինձանում ամեն ցանկություն գործեց. որովհետև առանց օրենքի մեղքը մեռած է» (Հռոմեացիս 7:8): Աստծո օրենքի միջոցով Պողոս առաքյալը ցույց է տալիս մեզ, թե որոնք են մեղքի սկզբնական հիմքերը: Նա խոստովանում է, որ սկզբում ինքն էլ էր մեղավոր, բայց Հիսուս Քրիստոսի տված Աստծո արդարությանը հավատալով նա ստացավ հավիտենական կյանք: 
 

Պողոսի ողբը և հավատքը
 
Պողոսն ասում է. «Ես ինչ խեղճ մարդ եմ. ո՞վ կապրեցնե ինձ այս մահի մարմնիցը: Շնորհակալ եմ Աստվածանից մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռովը» (Հռոմեացիս 7:24-25): 
Պողոսը խոստովանում է այն փաստը, որ նույնիսկ ինքը, ով ուներ Աստծո արդարությունը, մեղանչում է և հետևաբար Աստծո արդարությունը պետք է ոչ միայն իրեն, այլ նաև ողջ մարդկությանը:
Մենք պետք է ձեռք բերենք Աստծո արդարությունը՝ ճշմարտապես իմանալով և հավատալով այն գաղտնիքներին, որ թաքնված են Հիսուսի մկրտության մեջ: Ես և դուք պետք է իմանանք և հավատանք Աստծո արդարությանը, որը գտնվում է Քրիստոսի մկրտության և Խաչին թափած Նրա արյան մեջ: Միայն այդ ժամանակ մեր հոգին և մարմինը, որոնք անընդհատ մեղանչում են, կարող են ազատվել մեղքերից: Մենք չպետք է մոռանանք այն փաստը, որ Քրիստոսն Իր մկրտությամբ և Խաչին թափած արյան միջոցով իրականացրեց Աստծո արդարությունը:
Նրանք, ովքեր չգիտեն Աստծո արդարությունը, մնալու են որպես մեղավորներ, որքան էլ որ շատ փորձեն պահել Աստծո օրենքը: Մենք պետք է հասկանանք, որ Աստծո օրենքը չի տրվել մեզ այն պահելու համար: Բայց օրինապաշտները չեն գիտակցում, որ փրկության գաղտնիքը գտնվում է Հիսուսի «մկրտության» և թափած արյան մեջ: Արդյունքում նրանք սխալ են հասկանում Աստծո օրենքը՝ մտածելով, որ այն տրված է պահելու համար և շարունակում են ապրել խուճափի մեջ: Բայց իրականում մենք պետք է օրենքի միջոցով ճանաչենք մեր մեղքերը և ապրել Աստծո արդարության հավատքով: Մենք չպետք է հակառակվենք Աստծո արդարությանը և հետապնդենք մեր սեփական արդարությունը: Փոխարենը, մենք պետք է հավատանք Աստծո արդարությանը, որն իրականացավ Քրիստոսի մկրտության և Նրա խաչի արյան միջոցով: Այլ կերպ ասած, մենք պետք է սովորենք գոհություն հայտնել մեր Տիրոջը, ով իրականացրեց Աստծո արդարությունը: 
Դրա համար Պողոսը՝ նայելով իր սեփական մարմնին, ասում է. «Ես ինչ խեղճ մարդ եմ», բայց և անմիջապես շնորհակալություն է հայտնում Աստծուն Հիսուս Քրիստոսի միջոցով: Պողոս առաքյալի այս խոստովանության պատճառն այն էր, որ որքան շատ էր նա մեղանչում, այնքան ավելի ամբողջական էր հայտնվում Աստծո արդարությունը Հիսուսի մկրտության և նրա Խաչի արյան միջոցով: Մենք նույնպես կարող ենք ուրախությամբ և հաղթությամբ գոչել, որովհետև փրկված ենք Հիսուս Քրիստոսի հավատքի շնորհիվ, նույնիսկ թեև մենք դժվարությամբ ենք ապրում մարմնի օրենքի և Աստծո արդարության միջև: Պողոսի հավատքը այն էր, որ նա հավատում էր Հիսուս Քրիստոսի մկրտությանը և Խաչին թափած Նրա արյանը: Ահա, թե ինչպես Պողոս առաքյալը ընդունեց Աստծո արդարության հավատքը, և դրան հավատալով նա կարողացավ լինել մեկն, ով փառաբանում էր Աստծուն:
Հռոմեացիս 7 գլխում Պողոս առաքյալը խոսում է իր նախկին խեղճ վիճակի մասին ի տարբերություն ավելի ուշ իր հաղթական հավատքի Աստծո արդարության հանդեպ: Պողոսի հավատքի հաղթանակը Աստծո արդարության արդյունքն էր: 
«Կամ չգիտե՞ք եղբարք, (որովհետև օրենք գիտեցողների հետ եմ խոսում) որ օրենքը մարդի վրա տիրում է՝ քանի որ նա կենդանի է» (Հռոմեացիս 7:1):
7 գլխի բանալի համարը 24 և 25 համարներն են: Պողոսը գրում է. «Ես ինչ խեղճ մարդ եմ. ո՞վ կապրեցնե ինձ այս մահի մարմնիցը: Շնորհակալ եմ Աստվածանից մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռովը: Արդ ուրեմն ես ինքս մտքով ծառայում եմ Աստծո օրենքին, իսկ մարմնով մեղքի օրենքին»: 
Հռոմեացիս 6 գլխում Պողոս առաքյալը խոսում է այն հավատքի մասին, որը մեզ տանում է դեպի Քրիստոսի հետ թաղվելն ու հարություն առնելը: Միավորվելով Նրա մկրտության և Խաչի արյան հետ, մենք կարող ենք հասնել այս հավատքին:
Պողոսը հասկացավ, որ ինքը խեղճ մարդ էր, որի մարմինն այնքան տկար էր, որ ինքը խախտում է Աստծո օրենքը ոչ միայն մինչ Հիսուսին հանդիպելը, այլ նույնիսկ շարունակում է խախտել այն Հիսուսին հանդիպելուց հետո: Դրա համար նա ասում է հետևյալ խոսքերը. «Ես ինչ խեղճ մարդ եմ. ո՞վ կապրեցնե ինձ այս մահի մարմնիցը»: Ապա շարունակում է, որ ինքը կարող է ազատվել մարմնի մահից՝ հավատալով Աստծո արդարությանը. «Շնորհակալ եմ Աստվածանից մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռովը»: Պողոսն ազատվեց մարմնի և մտքի մեղքերից` հավատալով Քրիստոսով տված Աստծո արդարությանը և միավորվելով Նրա հետ:
Պողոսի վերջնական եզրակացությունն էր. «Արդ ուրեմն ես ինքս մտքով ծառայում եմ Աստծո օրենքին, իսկ մարմնով մեղքի օրենքին» (Հռոմեացիս 7:25): Իսկ 8 գլխի սկզբում նա խոստովանում է. «Ուրեմն հիմա դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսումը լինողների համար, որ մարմնավորապես չեն վարվում, այլ հոգևորապես: Որովհետև կյանքի հոգու օրենքը Հիսուս Քրիստոսումն՝ ազատեց ինձ մեղքի և մահի օրենքիցը» (Հռոմեացիս 8:1-2): 
Սկզբնապես կար Աստծո կողմից տրված երկու օրենք-մեղքի ու մահվան օրենքը և Հոգու կյանքի օրենքը: Հոգու կյանքի օրենքը փրկեց Պողոսին մեղքի ու մահվան օրենքից: Դա նշանակում էր, որ հավատալով Հիսուսի մկրտությանը և Նրա մահվանը Խաչի վրա, որը վերցնում է բոլոր մեղքերը, Պողոսը միավորվեց Հիսուսի հետ և փրկվեց իր բոլոր մեղքերից: Մենք բոլորս պետք է ունենանք այն հավատքը, որ միավորում է մեզ Հիսուսի մկրտության և Նրա Խաչի մահվան հետ:
Պողոս առաքյալը Հռոմեացիս 7 գլխում խոստովանում է, որ ինքը նախկինում գտնվում էր օրենքի դատապարտության տակ, սակայն Հիսուս Քրիստոսի միջոցով ազատվեց այս դատապարտությունից: Հետևաբար նա կարողացավ ծառայել Աստծուն Սուրբ Հոգու միջոցով, որը բնակվում էր իր մեջ:
 
 

Ճշմարտություն, որին հասավ Պողոս առաքյալը

 
«Օրենքը մե՞ղք է. քավ լիցի. բայց ես մեղքը չէի գիտենա՝ եթե ոչ օրենքով» (Հռոմեացիս 7:7): Նա չէր իմանա, թե ինչ է ընչասիրությունը, եթե օրենքը չասեր. «մի ցանկացիր»: Պողոսը բացատրում է օրենքի և մեղքի միջև եղած հարաբերությունը. «Բայց մեղքը առիթ առած պատվիրանքովը՝ խաբեց ինձ և սպանեց»: Սա նշանակում է, որ մարդու սրտերն արմատապես լի են մեղքով: Մարդը մեղավոր է արդեն իսկ իր մոր արգանդում և ծնվում է 12 տեսակի մեղքերով: 
Այս տասներկու տեսակի մեղքերն են դավաճանություն, շնություն, սպանություն, գողություն, պոռնկություն, չարություն, խաբեություն, անպարկեշտություն, չար նայվածք, հայհոյանք, հպարտություն ու հիմարություն: Ամեն մարդ գործում է այս մեղքերը մինչև մահանալը: Ինչպե՞ս կարող է մեկը աշխարհում հնազանդվել օրենքին և Աստծո պատվիրաններին, մինչդեռ ծնվում է այս տասներկու մեղքերն իր մեջ: Այն պահից սկսած, երբ մենք լսում ենք օրենքի և պատվիրանների խոսքերը, որոնք ասում են ինչ մենք «պետք է» կամ «չպետք է անենք», մեղքը սկսում է գործել մեր մեջ:
Երբ դեռ չգիտեինք օրենքի և Աստծո պատվիրանների մասին, մեր միջի մեղքը հանգիստ քնած էր: Բայց պատվիրանները լսելուց հետո, որն ասում է, թե ինչ անել և ինչ չանել, այդ մեղքերը դուրս եկան և մեզ դարձրին ավելի մեղավոր: 
Ով որ չունի վերստին ծնունդ կամ չի հավատում և հասկանում ջրի և Հոգու ճշմարտությունը, մեղք ունի իր մեջ: Այս մեղքը, որը ներգործության մեջ է մտել պատվիրանների խոսքերով, արտադրում է ավելի շատ մեղքեր: Օրենքը, որն ասում է մարդկանց ինչ անել և ինչ չանել, նման է մի մարզչի, որ փորձում է մարզել մեղքը: Սակայն մեղքը հակասում է Աստծո պատվիրաններին և չի հնազանդվում դրան: Երբ մեղավոր մարդը լսում է պատվիրանները, նրա սրտի մեղքերը արթնանում են՝ ստիպելով նրան կատարել ավելի շատ մեղքեր: 
Տասը պատվիրանների միջոցով մենք կարող ենք գիտակցել, որ մեղք ունենք մեր ներսում: Օրենքի դերն այն է, որ այն բացահայտի մեր սրտերի ներսում եղած մեղքերը, հասկացնել մեզ, որ Աստծո պատվիրանները սուրբ են և մենք մեղավոր: Մենք ծնվել ենք ագահությամբ՝ ցանկանալով այն ամենն, ինչ ստեղծել է Աստված, այդ թվում` սեփականություն կամ անձ, որոնք մեզ չեն պատկանում: Այնպես որ, պատվիրանը, որ ասում է. «Մի ցանկացիր», իրականում նկատի ունի, որ մենք ծնվել ենք մեղքով և արժանի ենք գնալու դժոխք: Այն նաև ցույց է տալիս մեզ, որ Փրկչի առաքելությունը Աստծո արդարությունը իրականացնելն էր:
Ահա, թե ինչու Պողոսը խոստովանում է, որ մեղքն առիթ առնելով պատվիրանքից՝ իր մեջ առաջացնում է ամեն տեսակ չար ցանկություններ: Պողոսը հասկացավ, որ ինքը եղել է մեծ մեղավոր, ով խախտել է Աստծո պատվիրանները, քանզի ի սկզբանե ծնված է եղել մեղքով և մեղքի մեջ էր Աստծո արդարությանն հավատալուց առաջ:
Երբ ուսումնասիրում ենք 7 գլուխը, տեսնում ենք, որ Պողոս առաքյալը շատ հոգևոր անձ էր, ուներ աստվածաշնչյան ծավալուն գիտելիքներ և մեծ հոգևոր փորձառություն: Օրենքի միջոցով նա հստակ գիտեր, որ իր մեջ կար մեղք, որը պատվիրանների շնորհիվ հայտնում էր ամեն տեսակ չար ցանկություններ: Նա հասկացավ, որ Աստծո օրենքի դերը մեղքերը բացահայտելն է: Եվ նա նաև խոստովանում է, որ պատվիրանը, որը բերելու էր կյանք, բերեց մահ: 
Ինչպիսի՞ն է ձեր հավատքը: Արդյո՞ք այն նման է Պողոսի հավատքին: Ունե՞ք մեղքեր ձեր սրտում Հիսուսին հավատալով կամ չհավատալով: Եթե այո, ապա դա նշանակում է, որ դուք դեռ չգիտեք Աստծո արդարության մասին, չեք ստացել Սուրբ Հոգի և մեղավոր եք, որին վիճակված է գնալ դժոխք՝ կրելու մեղքի դատաստանը: Ընդունո՞ւմ եք այս փաստը: Եթե այո, ապա հավատացեք ջրի և Հոգու ավետարանին, որտեղ հայտնված է Աստծո արդարությունը: Կարող եք փրկվել ձեր բոլոր մեղքերից, ձեռք բերել Աստծո արդարությունը և ստանալ Սուրբ Հոգի: Մենք պետք է հավատանք ջրի և Հոգու ավետարանին:
 
 

Մեղքը առիթ առած պատվիրանքից՝ խաբեց Պողոս առաքյալին

 
Պողոս առաքյալն ասում է. «Եվ այն պատվիրանքն՝ որ կյանքի համար էր, ինձ մահի պատճառ եղավ: Որովհետև մեղքը առիթ առած պատվիրանքովը՝ խաբեց ինձ և նրանով սպանեց» (Հռոմեացիս 7:10-11): Այլ կերպ ասած, մեղքը խաբեց Պողոս առաքյալին առիթ առնելով պատվիրանքից: Պողոսը հավատում էր, որ պատվիրանքը իրականում բարի էր և արդար, չնայած որ ուներ տասներկու տեսակի մեղք իր սրտում: Սա նշանակում էր, որ նա խաբվել էր մեղքի կողմից, որովհետև չկարողացավ հասկանալ Աստծո պատվիրանների նպատակը: 
Նախ և առաջ, Պողոսը մտածում էր, որ Աստված տվել էր օրենքը դրան հնազանդվելու համար: Բայց ավելի ուշ նա հասկացավ, որ օրենքը չի տրվել նրա համար, որ դրան հնազանդվեն, այլ, որպեսզի այն հայտնի մարդկանց սրտերում եղած մեղքերը և Աստծո սրբությունը, ինչպես նաև նրա համար, որ անհավատները ստանան Աստծո դատաստանը: Դրա համար Պողոսը ենթադրեց, որ մեղքը խաբում է իրեն, քանի դեռ նա չէր հասկանում Աստծո պատվիրանները և օրենքը: Մարդկանց մեծ մասն այսօր նույնպես խաբվում է: 
Մենք պետք է հասկանանք, որ Աստված տվել է մեզ պատվիրանները և օրենքը, ոչ թե նրա համար, որ հնազանդվենք դրանց, այլ որպեսզի գիտակցենք մեր սեփական մեղքերը և ընդունենք Աստծո արդարությունը՝ հավատալով ջրի և Հոգու ավետարանին: Բայց քանի դեռ մեր մեղքերով հանդերձ փորձում ենք ապրել օրենքի համաձայն, հայտնվում է մեր մեղավոր բնույթը:
Այնպես որ ամեն մի մեղավոր օրենքի միջոցով հասկանում է, որ թեև օրենքը սուրբ է, բայց նա չունի որևէ ուժ կամ կարողություն ապրելու սուրբ կյանքով: Այդ պահից սկսած նա դառնում է մեղավոր, ով չունի այլ ընտրություն, քան գնալ դժոխք ըստ օրենքի: Բայց մեղավորները, ովքեր չեն հավատում ջրի և Հոգու ավետարանին, շարունակում են մտածել, որ Աստված տվել է օրենքը, որ հնազանդվեն դրան: Նրանք շարունակում են իրենց փորձերը ենթարկվել օրենքին, բայց խաբելու են իրենք իրենց և ի վերջո կործանվելու են: 
Նրանք, ովքեր չունեն վերստին ծնունդ՝ չճանաչելով Աստծո արդարությունը, մեղք են գործում և հետո փորձում են ստանալ մեղքերի թողություն ապաշխարության աղոթքների միջոցով: Սակայն ի վերջո նրանք գիտակցելու են, որ սխալ են հասկացել Աստծո օրենքի նպատակը և խաբել են իրենք իրենց: Մեղքը առիթ առնելով պատվիրանքից, խաբել է նրանց: Աստծո օրենքը սուրբ է, բայց մեղքը տանում է դեպի մահ:
Պողոս առաքյալն ասում է. «Ուրեմն՝ օրենքը սուրբ է՝ և պատվիրանքն էլ սուրբ և արդար և բարի: Ապա բարի՞ն ինձ մահ եղավ. քավ լիցի. այլ մեղքը. որ մեղքն երեվի որ բարիովն ինձ մահ գործեց. որ մեղքն ավելի ևս մեղավոր լինի պատվիրանքի ձեռովը» (Հռոմեացիս 7:12-13): Նրանք, ովքեր հասկանում են այս ճշմարտությունը, գիտակցում են, որ իրենց պետք է Աստծո արդարությունը, և հետևաբար կարծում են, որ ջրի և Հոգու ավետարանը իրական ճշմարտություն է: Այն մարդն, ով հավատում է ջրի և Հոգու ավետարանին, նաև հավատում է Աստծո արդարությանը: Եկեք ազատվենք մեր բոլոր մեղքերից և հասնենք Աստծո սրբությանը՝ հավատալով Նրա արդարությանը: Մաղթում եմ, որ բոլորդ օրհնվեք այս ավետարանով: 
 

Ինչպիսի՞ն էր Պողոսի մարմինն ու միտքը
 
Պողոսը լցված էր Սուրբ Հոգով և լավ էր հասկանում Աստծո Խոսքը: Սակայն իր մարմնի մասին ասում է հետևյալը. «Որովհետև գիտենք, որ օրենքը հոգևոր է. բայց ես եմ մարմնավոր՝ մեղքի տակ ծախված: Որովհետև ինչ որ գործում եմ չգիտեմ. որովհետև ոչ թե ինչ որ կամենում եմ՝ այն եմ գործում. այլ ինչ որ ատում եմ, այն եմ գործում: Եվ եթե ինչ որ չեմ կամենում՝ այն եմ գործում, օրենքի համար վկայում եմ՝ թե բարի է: Արդ ուրեմն ոչ թե ես եմ գործում այն, այլ ինձանում բնակված մեղքը» (Հռոմեացիս 7:14-17): Նա ասում է, որ մեղք է գործել իր մարմնական բնույթի պատճառով: Եվ այդ մարմնական բնույթը առաջացնում էր մարմնական ցանկություններ, թեև ցանկանում էր անել բարի բան: 
Պողոսը հասկանում էր. «Որովհետև ես հավանում եմ Աստծո օրենքին՝ ներսի մարդովը: Բայց տեսնում եմ ուրիշ օրենք իմ անդամներումը՝ որ իմ մտքի օրենքի դեմ պատերազմում է, և ինձ գերի է բռնում այն մեղքի օրենքովը, որ իմ անդամներումն է» (Հռոմեացիս 7:22-23): Սրա համար էր նա ողբում իր մարմնի համար. «Ես ինչ խեղճ մարդ եմ. ո՞վ կապրեցնե ինձ այս մահի մարմնիցը» (Հռոմեացիս 7:24): Նույնիսկ վերստին ծնվելուց հետո նա դեռ հուսահատության մեջ էր, որովհետև չարը ներկա էր նրանում, թեև նա ուզում էր անել բարին: Երբ Պողոսն ասում է, որ մեղք կա իր ներսում, նա ակնարկում էր իր սեփական մարմինը: Իր անդամներում նա տեսնում էր մեկ այլ օրենք, որը պատերազմում էր Հոգու օրենքի դեմ, որը ստիպում էր իրեն հնզանդվել մարմնական ցանկություններին և գործել մեղք: Նա չէր կարող չընդունել, որ ինքն ունի միայն մեկ ընտրություն, որը և մեղքի պատճառով դատաստանին արժանանալն էր, քանի որ մարմինը իշխում էր իր վրա և ստիպում մեղանչել: Քանի որ Պողոսը նույնպես ուներ մարմին, ողբում էր այն մեղքերի համար, որոնք ծնվում էին իր մարմնում: 
Ահա, թե ինչու է Պողոսը հայտարարում. «Ես ինչ խեղճ մարդ եմ»: Բայց նա նաև շնորհակալություն է հայտնում Հիսուս Քրիստոսին Աստծո արդարությունն իրականացնելու համար: Որովհետև նա հավատաց, որ Հիսուսը եկավ երկիր, մկրտվեց և խաչվեց, որ մեղքերի թողություն տա աշխարհի բոլոր մարդկանց: Նա կարող էր ի սրտե փառք տալ Աստծուն, որովհետև ուներ այնպիսի հավատք, որը միավորում էր նրան Հիսուս Քրիստոսի մկրտության և արյան հետ:
Պողոս առաքյալը գիտեր, որ երբ Հովհաննեսը մկրտեց Հիսուսին, իր բոլոր մեղքերը, ինչպես նաև աշխարհի բոլոր մեղքերը մեկընդմիշտ փոխանցվեցին Հիսուսին: Նա նաև գիտեր, որ երբ Հիսուսը մահացավ Խաչի վրա, մենք նույնպես մեռանք մեղքին: Դրա համար մենք պետք է ունենանք այնպիսի հավատք, որը միավորում է է մեզ ջրի և Հոգու ճշմարտությանը: Արդյո՞ք ձեր սիրտը միավորված է Հիսուս Քրիստոսի մկրտության և արյան հետ: Այլ կերպ ասած, արդյո՞ք ձեր սիրտը միավորված է ջրի և Հոգու ավետարանի հետ, որով հայտնված է Աստծո արդարությունը: Մենք պետք է ունենանք այնպիսի հավատք, որը միավորում է մեզ այն մկրտության հետ, որը մեր Տերը ստացավ Հովհաննեսից և արյան հետ, որը Նա թափեց Խաչի վրա: Մեզ համար շատ կարևոր է ունենալ միավորող հավատք, որովհետև միավորվել ջրի և Հոգու ավետարանի հետ, նշանակում է միավորվել Տիրոջ արդարության հետ: 
Հռոմեացիս 6:3. «Կամ չգիտեք՝ թե քանիներս որ Հիսուս Քրիստոսով մկրտվեցանք՝ նրա մահվանը մկրտվեցանք»: Սա նշանակում է, որ հավատալով Հիսուսի մկրտությանը, մենք նույնպես մկրտվեցինք Նրա հետ, որը նշանակում է, որ մենք միավորվեցինք մեր Տիրոջ մահվան հետ: Այսինքն, միասնաբար մկրտվելով հավատքով՝ մենք հոգեպես մկրտվել ենք Նրա մահվանը: Միավորվել Տիրոջ հետ, նշանակում է միավորվել Նրա մկրտությանը և մահանալ՝ միավորված Նրա մահվան հետ: 
Հետևաբար մենք պետք է հավատանք և միավորվենք Հիսուսի մկրտության և Նրա Խաչի մահվան հետ, որով Հիսուսն իրականացրեց Աստծո արդարությունը: Եթե դուք դեռ չեք հավատում ջրի և Հոգու ավետարանին, որով հայտնված է Աստծո արդարությունը, ապա դուք միավորված չեք Հիսուսի մկրտության և մահվան հետ: Եվ հենց այս ավետարանում է հայտնված Աստծո արդարությունը:
Եթե մեր սրտերը չմիավորվեն Հիսուսի մկրտության և Խաչի մահվան հետ, մեր հավատքը կլինի զուտ տեսական և անիմաստ բան: Միավորվեք Հիսուսի մկրտության և Նրա արյան հետ, որը թափվեց Խաչի վրա և հավատացեք դրանց: Ահա այսպես պետք է հավատալ: Տեսական հավատքն անիմաստ բան է: Ի՞նչ օգուտ մի գեղեցիկ տնից, երբ այն քոնը չէ: Աստծո արդարությունը մերը դարձնելու համար մենք պետք է գիտենանք, որ Հիսուսի մկրտության նպատակը այն էր, որ մաքրեր մեր բոլոր մեղքերը, իսկ Նրա մահը Խաչի վրա նրա համար էր, որ մահանար մեր մարմնի մեղքը: Տիրոջ կողմից իրականացած Աստծո արդարությանը հավատալու միջոցով մենք պետք է մեկընդմիշտ ստանանք մեղքերի թողություն և քայլենք կյանքի նորոգության մեջ: 
Հիսուսի մկրտության և Նրա Խաչի արյան հետ միավորված լինելու ձեր հավատքի միջոցով Աստծո արդարությունը կդառնա ձեր արդարությունը: Մենք պետք է միավորվենք Հիսուսի մկրտության և մահվան հետ, քանզի եթե չմիավորվենք, մեր հավատքը ոչ մի իմաստ չի ունենա:
«Ես ինչ խեղճ մարդ եմ. ո՞վ կապրեցնե ինձ այս մահի մարմնիցը» (Հռոմեացիս 7:24): Սա միայն Պողոս առաքյալի ողբը չէ, այլ նաև իմ և ձեր և բոլոր նրանց, ովքեր դեռ անջատված են Քրիստոսից: Միայն Հիսուսը կարող է մեզ ազատել այս ողբալի վիճակից, որը կարող է տեղի ունենալ միայն, եթե հավատանք Տիրոջը, ով մկրտվեց, խաչվեց և հարություն առավ մեզ համար:
Պողոսն ասում է. «Ես Շնորհակալ եմ Աստվածանից մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռովը»: Սա ցույց է տալիս, որ Պողոսը միավորվեց Տիրոջ հետ: Մենք պետք է հավատանք, որ եթե միավորվենք ու հավատանք, որ Տերը փրկել է մեզ մեր մեղքերից Հիսուսի մկրտության և արյան միջոցով, մենք կստանանք մեղքերի թողություն և հավիտենական կյանք: Ձեր բոլոր մեղքերը կանցնեն Հիսուս Քրիստոսին, հենց որ ի սրտե հավատաք Նրա մկրտությանը: Դուք կմահանաք և հարություն կառնեք Նրա հետ հենց որ ձեռք բերեք Հիսուսի Խաչի մահվան հետ միավորվելու հավատք: 
Հիսուսն իր ծառայությունը երկրի վրա սկսեց երեսուն տարեկան հասակում: Եվ հենց առաջին բանը, որ Նա արեց, դա մեր մեղքերը մաքրելն էր՝ մկրտվելով Հովհաննես Մկրտչի կողմից: Ինչո՞ւ Նա մկրտվեց: Որպեսզի Իր վրա վերցներ մարդկության բոլոր մեղքերը: Դրա համար, երբ որ մենք միավորում ենք մեր սրտերն Աստծո արդարության հետ, մեր բոլոր մեղքերը փոխանցվում են Հիսուսին Նրա մկրտության միջոցով: Մեր բոլոր մեղքերը փոխանցվեցին Հիսուսին և մեկընդմիշտ մաքրվեցին: 
Մեր Տերն իրականում եկավ աշխարհ և մկրտվեց, որ Իր վրա վերցներ մեր բոլոր մեղքերը և մահացավ, որ վճարի այդ մեղքերի դիմաց: Հիսուսն Իր մկրտությունից առաջ ասում է Հովհաննեսին. «Թույլ տուր հիմա, որովհետև այսպես է վայելում մեզ, որ ամեն արդարությունը կատարենք» (Մատթեոս 3:15): «Ամեն արդարություն» խոսքը նշանակում է Հիսուսի մկրտությունը, որը մաքրեց մարդկության բոլոր մեղքերն, ովքեր գնալու էին դժոխք, ինչպես նաև Նրա մահը և հարությունը: Ի՞նչ է Աստծո արդարությունը: Հին Կտակարանում Աստծո խոստման համաձայն Հիսուսի մկրտությունը և Խաչի մահը, որը փրկեց բոլոր մեղավորներին, Նրա արդարությունն է: Հիսուսը եկավ երկիր մարդու պատկերով և մկրտվեց, որ վերցներ մարդկության բոլոր մեղքերը ու մաքրեր դրանք: 
Ինչո՞ւ Հովհաննեսը մկրտեց Հիսուսին: Որպեսզի ջնջելով մարդկության մեղքերը՝ իրականանար Աստծո արդարությունը: Մենք, որ մկրտվեցինք Հիսուս Քրիստոսով, նաև մկրտվեցինք Նրա մահվանը և այժմ քայլում ենք կյանքի նորոգության մեջ, քանի որ Նա հարություն առավ մեռելներից: Հավատալ Աստծո արդարությանը, նշանակում է հավատալ և միավորել մեր սրտերը Հիսուսի մկրտության, Խաչի մահվան և Նրա հարության հետ: Շատ կարևոր է մեզ համար հավատալ, որ Հիսուսն Իր մկրտությամբ վերցրեց մեր բոլոր մեղքերն Իր վրա: Մենք թաղվեցինք Նրա հետ, երբ որ Նա մահացավ Խաչի վրա, որովհետև մենք միավորվեցինք Նրա հետ Իր մկրտության միջոցով: Մեր համար կարևոր է միավորել մեր սրտերը Տիրոջ հետ՝ հավատալով Աստծո արդարությանը, նույնիսկ ազատված լինելով մեր բոլոր մեղքերից: Մենք կարող ենք շնորհակալ լինել Աստծուց, որովհետև բոլորս մահացանք Քրիստոսի հետ, երբ որ Նա զոհվեց Խաչի վրա, քանզի Իր մկրտությամբ Նա արդեն վերցրել էր մեր բոլոր մեղքերը: 
Հավատքով Հիսուսի հետ միավորվելն անհրաժեշտ է նույնիսկ մեղքերի թողության միջոցով Աստծո արդարությունը ստանալուց հետո: Մեղքերի թողության պարգևը ստանալուց հետո մեր հավատքը կարող է վերածվել պարզապես սովորության: Սակայն, եթե մենք միավորենք մեր սրտերն Աստծո արդարության հետ, մեր սրտերը կապրեն Աստծո հետ: Եթե մենք միավորվենք Աստծո արդարության հետ, կապրենք Նրա հետ, իսկ եթե չմիավորվենք, չենք կարողանա օգտակար լինել Նրան: Եթե մենք չմիավորվենք Տեր Աստծո հետ և պարզապես մնանք որպես հանդիսատես, որոնք հիանում են հարևանի խնամված այգով, ապա կհեռանանք Աստծուց՝ դառնալով անպիտան: Հետևաբար մենք պետք է հավատքով միավորվենք Տիրոջ Խոսքի և Նրա արդարության հետ: 
 

Եթե մեր հավատքով միավորվել ենք Հիսուսի մկրտության և Նրա Խաչի մահվան հետ, ապա մենք քրիստոնյաներ ենք՝ միավորված Տիրոջ հետ 
 
Հավատալ Աստծո արդարությանը, նշանակում է միավորվել Տիրոջ հետ և ընդունել Նրա արդարությունը: Մեր կյանքի բոլոր ոլորտները պետք է միավորված լինեն Աստծո արդարության հետ: Ահա, թե ինչպես մենք պետք է ապրենք: Եթե չմիավորվենք Նրա արդարության հետ, մենք կդառնանք մեր մարմնի ստրուկը և կմահանանք, բայց հենց որ միավորվենք Աստծո արդարության հետ, մեր բոլոր մեղքերը կներվեն: Մենք դառնում ենք Աստծո ծառաները միայն միավորելով մեր սրտերը Տիրոջ արդարության հետ: Եվ այդ ժամանակ Աստծո բոլոր գործերը և զորությունը կդառնա մերը: Սակայն, եթե մենք չմիավորվենք Նրա հետ, մենք կմնանք անմասն Նրա արդարությանը:
Մենք Պողոսի նման մարմնով տկար ու անկարող ենք, ուստի պետք է միավորենք մեր սրտերն Աստծո արդարության հետ: Մենք պետք է միավորվենք և հավատանք, որ Հիսուսը մկրտվեց Հովհաննեսի կողմից և խաչվեց մեզ փրկելու համար մեր բոլոր մեղքերից: Սա այնպիսի հավատք է, որը հաճելի է Աստծուն և օրհնություններ է բերում մեր մարմիններին և հոգիներին: Եթե հավատքով միավորված մենք ի սրտե հավատանք Տիրոջ գործերին, երկնային բոլոր խոստացված օրհնությունները կլինեն նաև մերը: Ահա, թե ինչու մենք պետք է միավորվենք Նրա հետ: 
Մյուս կողմից, եթե մենք չմիավորենք մեր սրտերն Աստծո արդարության հետ, չենք կարողանա ծառայել Նրան: Այն քրիստոնյաները, որոնք չեն միավորում իրենց սրտերն Աստծո արդարության հետ, ամենից շատ սիրում են աշխարհիկ արժեքներ: Նրանք չեն տարբերվում անհավատներից: Նրանք գիտակցում են Աստծո արդարության արժեքը միայն այն ժամանակ, երբ իրենց ունեցվածքը, այսինքն բաներ, որ սիրում են, վերցնեն իրենց ձեռքից: Իրերը չունեն իշխանություն մարդկանց վրա: Միայն Տիրոջ արդարությունը կարող է տալ մեզ մեղքերի ներում, հավիտենական կյանք և օրհնություններ: Իրերը չարժեն մեր կյանքը: Մենք պետք է հասկանանք, որ եթե միավորվենք Տիրոջ արդարության հետ, մենք և մեր հարևանները կապրեն: 
Մեր սիրտը պետք է միավորի Տիրոջ արդարության հետ: Մենք պետք է ապրենք հավատքով և միավորենք մեր սրտերը Քրիստոսի հետ: Հավատքը, որ միավորված է Քրիստոսի արդարության հետ, շատ գեղեցիկ է: Ինչ որ Պողոսն ասում է 7 գլխի վերջում, այն է, որ մենք պետք է հոգևոր կյանքն ապրենք Տիրոջ հետ միության մեջ:
Դուք տեսե՞լ եք որևէ մեկին, ով դարձել է Աստծո ծառա առանց իր սիրտը միավորելու Նրա արդարությանը: Չկա ոչ մի նման մարդ: Դուք տեսե՞լ եք որևէ մեկին, ով ընդունում է ջրի և Հոգու ավետարանը որպես անհրաժեշտ պայման մեղքերի թողության համար, բայց և միավորված չէ Աստծո արդարության հետ: Չկա նման մարդ: Անկախ նրանից, թե որքան բան գիտենք Աստվածաշնչից, մեր հավատքը կլինի անիմաստ, մինչև որ չմիավորվենք Աստծո արդարության հետ և չհավատանք Հիսուսի մկրտությանն ու Նրա Խաչի մահվանը: 
Նույնիսկ, եթե մենք մի անգամ ստացել ենք մեղքերի ներում և հաճախել եկեղեցի, եթե միավորված չենք Նրա արդարության հետ, մենք մեղավոր ենք, որ բաժին չունեն Տիրոջ փրկության ծրագրում: Թեև մենք ասում ենք, որ հավատում ենք Աստծուն, մենք կլինենք Տիրոջից հեռացած, եթե միավորված չենք Նրա արդարության հետ: Մենք պետք է միավորվենք Աստծո արդարության հետ, եթե ցանկանում ենք, որ Քրիստոսը մխիթարի, օգնի և առաջնորդի մեզ: 
Դուք ստացե՞լ եք Աստծո արդարությունը և ձեր բոլոր մեղքերին թողություն՝ հավատալով ջրի և Հոգու ավետարանին: Արդյո՞ք դուք ծառայում եք, ճիշտ այնպես, ինչպես Պողոսն էր ծառայում- մտքով՝ Աստծո օրենքին, իսկ մարմնով՝ մեղքի օրենքին: Մենք պետք է միավորվենք Աստծո արդարության հետ: Ի՞նչ կլինի, եթե մենք չմիավորվենք Աստծո արդարության հետ: Մենք կկործանվենք: Բայց նրանք, ովքեր միավորված են Աստծո արդարության հետ, ապրելու են Աստծո եկեղեցու հետ միավորված: 
Հավատալ Աստծո արդարությանը, նշանակում է միավորված լինել Աստծո եկեղեցու և ծառայողների հետ: Մենք կարող ենք շարունակել մեր հավատքի կյանքը, միայն եթե միավորվենք Աստծո արդարության հետ: Նրանք, ովքեր հավատալով Նրա արդարությանը՝ ստացել են ներում իրենց մեղքերի համար, պետք է ամեն օր միավորվեն Աստծո եկեղեցու հետ: Քանի որ մարմինը միշտ ցանկանում է ծառայել մեղքի օրենքին, մենք պետք է միշտ մտածենք Աստծո օրենքների շուրջ և ապրենք հավատքով: Մենք կարող ենք միավորվել Տիրոջ հետ, եթե շարունակենք կենտրոնացած մնալ Աստծո արդարության վրա: 
Մենք, որ հավատում ենք Աստծո արդարությանը, պետք է միավորվենք Աստծո եկեղեցու և ծառայողների հետ: Դա անելու համար մենք պետք է միշտ հիշենք Աստծո արդարությունը: Մենք պետք է ամեն օր մտածենք Աստծո եկեղեցու մասին և միավորվենք դրա հետ: Մենք պետք է միշտ մտածենք այն մասին, որ Տերը մկրտվեց, որ մեր փոխարեն Իր վրա վերցներ մեր բոլոր մեղքերը: Երբ որ մենք միավորվում ենք այս հավատքին և Աստծո արդարության հետ, մենք ունենում ենք աստվածային խաղաղություն և կյանքի նորոգություն, որը օրհնվում և զորություն է ստանում Նրա կողմից: 
Միավորվեք Աստծո արդարության հետ և կստանաք նոր զորություն: Միավորվեք Հիսուսի մկրտության հետ Աստծո արդարության մեջ և ձեր բոլոր մեղքերը կներվեն: Միավորեք ձեր սիրտը Քրիստոսի մահվան հետ Խաչի վրա, և դուք էլ կմեռնեք Նրա հետ: Միավորվեք Նրա հարության հետ, և դուք էլ կրկին կյանքի կվերադառնաք: Կարճ ասած, երբ դուք ձեր սրտում միավորվում եք Քրիստոսի հետ, մահանալու եք և հարություն առնելու Քրիստոսի հետ, և այսպիսով ազատվում ձեր բոլոր մեղքերից:
Ի՞նչ է տեղի ունենում, եթե մենք չենք միավորվում Քրիստոսի հետ: Մենք կարող ենք շփոթվել և հարցնել, «Ինչո՞ւ մկրտվեց Հիսուսը: Միակ տարբերությունը Հին և Նոր Կտակարանների մեջ այն է, որ նախկինում խոսում էին «Ձեռքերը գլխին դնելու» մասին, իսկ մյուսը խոսում է «մկրտության» մասին: Հետո՞: Հետո ի՞նչ: Ո՞րն է տարբերությունը»: Գիտելիքի վրա հիմնված կամ տեսական հավատքը լուրջ հավատք չէ, որն ի վերջո հանգեցնում է հեռացում Աստծուց: 
Նրանք, ովքեր ունեն այսպիսի հավատք, նման են ուսանողներին, որոնք ընդունում են միայն գիտելիքներ իրենց ուսուցիչներից: Եթե ուսանողն իրոք հարգում է իր ուսուցիչներին, նա նաև սովորում են ազնվություն, առաջնորդություն կամ այլ արժանիքներ իր ուսուցիչներից: Մենք չպետք է ընդունենք Աստծո Խոսքը որպես մեկ այլ գիտելիք, այլ պետք է սովորենք Աստծո անհատականությունը, սերը, գթասրտությունը և արդարությունը: Մենք պետք է ազատվենք Աստծո Խոսքը որպես միայն գիտելիք սովորելու գաղափարից և պետք է միավորվենք Նրա արդարության հետ: Աստծո արդարության հետ միավորվելը առաջնորդում է հավատացյալներին դեպի իրական կյանք ձեռք բերելուն: Պետք է միավորվել Տիրոջ հետ: Միացյալ հավատքը ճշմարիտ հավատք է: Տեսական և գիտելիքների վրա հիմնված հավատքը միասնական հավատք չէ, այլ՝ մակերեսային մի բան: 
«Աստծո ողորմությունը», ինչպես այն երգում ենք հոգևոր երգարանում «մի օվկիանոս է աստվածային, մի անսահման և անհուն ջրվեժ»: Երբ մեր սրտերը միավորված են Աստծո արդարության հետ, մենք ունենում ենք Աստծո անսահման և անհուն ողորմածության պես խաղաղություն, որը տալիս է Նրա արդարությունը: Բայց տեսական և գիտելիքների վրա հիմնված հավատքը, որը կապված չէ Աստծուն, նման է ծանծաղուտի: Եթե ծովը ծանծաղ է, այն հեշտությամբ փրփրում է, իսկ խորը օվկիանոսի ջրերը հոյակապ կապույտ ալիքներ են առաջացնում և ստեղծում աննկարագրելի տեսարան: Ովքեր, որ միավորված չեն Աստծո արդարության հետ, ունեն ծանծաղուտ ջրերի նման հավատք: 
Նրանց սրտերն, ովքեր միավորված են Աստծո Խոսքին, խորն են, կենտրոնացած Տիրոջ վրա, հաստատուն ու անսասան բոլոր հանգամանքներում: Նրանց սրտերը շարժվում են Բարձրյալի կամքին համեմատ: Բայց նրանք, որոնց սրտերը կապված չեն Նրա արդարությանը, հեշտորեն են տատանվում փոքր խնդիրներից: 
Մենք պետք է ունենանք այնպիսի հավատք, որը միավորված է Տիրոջ հետ: Մենք պետք է կապվենք Աստծո Խոսքին: Մենք չպետք է տատանվենք խնդիրների պատճառով: Նրանք, ովքեր միավորված են Տիրոջ հետ, մկրտվել են Քրիստոսի հետ, մահացել և հարություն առել Նրա հետ: Քանի որ մենք այլևս չենք պատկանում աշխարհին, մենք պետք է միավորվենք Աստծո արդարության հետ, որ գոհացնենք Նրան, ով ընդունել է մեզ որպես արդարության ծառաներ:
Եթե միավորվենք Աստծո արդարության հետ, մենք միշտ կլինենք խաղաղ, երջանիկ և լի զորությամբ, քանի որ Տիրոջ զորությունը կդառնա մերը: Նրա զորությամբ և օրհնություններով մենք կապրենք մեծ օրհնությունների մեջ: Եթե մենք հավատքով միավորվենք Հիսուսի մկրտության և Նրա Խաչի մահվան հետ, Նրա ամբողջ զորությունը կդառնա մերը: 
Միավորեք ձեր սիրտը Քրիստոսի հետ: Եթե միավորվեք Տիրոջ հետ, նաև կմիավորվեք Աստծո եկեղեցու հետ: Ովքեր որ միավորված են Աստծո հետ, միավորված են նաև միմյանց հետ՝ միասին կատարելով Նրա գործերն ու միասին աճելով Նրա Խոսքի հավատքի մեջ: 
Եթե մենք չմիավորենք մեր սրտերը Քրիստոսի հետ, մենք կկորցնենք ամեն ինչ: Նույնիսկ, եթե մեր հավատքն այնքան փոքր է, ինչպես մանանեխի հատիկը, Տերն արդեն ներել է մեր մեղքերը: Չնայած մեր տկարություններին, մենք պետք է ամեն օր միավորվենք այս ճշմարտության հետ: Միայն միասնական հավատքը թույլ կտա ձեզ ապրել և գոհություն հայտնել Աստծուն Հիսուս Քրիստոսի միջոցով:
Երբ մենք միավորվում ենք Տիրոջ արդարության հետ, մենք գտնում ենք նոր ուժ, իսկ մեր սրտերն ամրանում են: Երբ մենք միավորվում ենք Աստծո Խոսքի հետ, մեր սրտերը դառնում են արդարացված: Անհնար է ունենալ վճռականություն Տիրոջը ծառայելու համար՝ հետևելով մեր մտքերին: Երբ մենք միավորվում ենք Հիսուսի մկրտության, Նրա Խաչի և հարության հետ, մեր հավատքը մեծանում է և հաստատվում Աստվածաշնչի վրա:
Մենք պետք է միավորենք մեր սրտերը Տիրոջ հետ: Միայն Նրա հետ միավորված հավատքն է ճշմարիտ հավատք, իսկ Նրա հետ կապ չունեցող հավատքը կեղծ է: 
Մենք գոհություն ենք հայտնում Աստծուն, որը թույլ է տալիս մեզ միավորել մեր հավատքը Տիրոջ հետ՝ տալով մեզ Հիսուսի մկրտությունը և Նրա Խաչի արյունը: Մենք պետք է միավորենք մեր սրտերը Նրա հետ այսօրվանից սկսած մինչև մեր կյանքի վերջին օրը, երբ մենք կհանդիպենք Տիրոջը կրկին: Եկեք միավորվենք Նրա հետ:
Մենք պետք է միավորենք մեր սրտերը Աստծո հետ, որովհետև թույլ ենք Նրա առաջ: Պողոսը նույնպես միավորված էր Աստծո հետ և ազատված իր մեղքերից: Նա դարձավ Աստծո թանկագին ծառան, ով քարոզում էր ավետարանն ամբողջ աշխարհում՝ ճանաչելով ու հավատալով ջրի և Հոգու ավետարանին, որը տրված էր Հիսուս Քրիստոսի կողմից, Աստծո արդարությունը: Քանի որ մենք տկար ենք՝ ծառայելով Աստծո օրենքին մտքով, և մեղքի օրենքին մարմնով, մենք կարող ենք ապրել միայն միավորվելով Տիրոջ հետ:
Այժմ գիտե՞ք այն հավատքը, որը միավորում է Հիսուսի արդարության հետ: Արդյո՞ք ձեր հավատքը միավորված է Հիսուսի մկրտության հետ: Այժմ ժամանակն է, որպեսզի դուք հավատաք Հիսուսի մկրտության և արյան հետ միավորվելուն: Ձեր միջից նրանք, որոնց հավատքը միավորված չէ Աստծո արդարության հետ, հավատքի կյանքում, իրենց փրկության հարցում և իրենց կյանքում կրելու են ձախորդություններ: 
Հետևաբար Տիրոջ արդարությունը անփոխարինելի պայման է ձեր ազատագրման համար: Տիրոջ հետ միավորվելը մեծ օրհնություն է, որը տանում է մեզ բոլորիս դեպի մեղքերի թողության և դարձնում Աստծո զավակներ: Ստացեք Աստծո արդարությունը՝ միավորվելով և հավատալով Նրա արդարությանը, և Աստծո արդարությունը կդառնա ձերը, միշտ կլինի ձեզ հետ: 
 

Շնորհակալ եղեք Աստծուց Հիսուս Քրիստոսի համար
 
Պողոս առաքյալն ասում է, որ ինքը շնորհակալություն է հայտնում Աստծուն Հիսուս Քրիստոսի, մեր Տիրոջ, միջոցով: Նա շնորհակալություն է հայտնում Աստծո արդարության համար, որը հավատքով ստացավ Հիսուս Քրիստոսի միջոցով: Նույնիսկ այն բանից հետո, երբ Պողոսը հավատաց Աստծո արդարությանը, չէր կարող չծառայել Աստծո օրենքին մտքով և մեղքի օրենքին՝ մարմնով: Բայց հենց որ հավատաց Աստծո արդարությանն իր սրտում, նրա սրտում այլևս չմնաց մեղք: 
Պողոսը խոստովանում է, որ ինքն արդեն դատապարտվել է օրենքով Հիսուս Քրիստոսի մեջ և Աստծո արդարության միջոցով հավատքով փրկված է մեղքից: Նա նաև ասում է, որ նրանք, ովքեր արժանանալու են Աստծո ցասմանը և Նրա օրենքի պատժին, դեռ կարողանալու են բերելու փրկության պտուղներ՝ հավատալով Աստծո արդարությանն իրենց սրտերում: Վերստին ծնվածների սրտերում կան ինչպես Սուրբ Հոգու ցանկություններ, այնպես էլ՝ մարմնի: Բայց ով, որ վերստին ծնված չէ, ունի միայն մարմնային ցանկություններ: Հետևաբար մեղավորները ցանկանում են միայն մեղք գործել և ավելին, իրենց բնազդային կամքի համեմատ փորձում են գեղեցկացնել իրենց մեղքերն ուրիշների աչքի առաջ: 
Սարկավագներն ու երեցները, որոնք վերստին ծնված չեն, սովորաբար ասում են. «Ես ուզում եմ ապրել առաքինի կյանքով, բայց չգիտեմ, թե ինչու է դա այդքան դժվար»: Մենք պետք է հասկանանք, թե ինչու են նրանք այդպես ապրում: Որովհետև նրանք մեղավոր են, ովքեր չեն ստացել փրկություն Աստծո արդարությանը հավատալով: Իրենց սրտերում մեղք կա, քանի որ այնտեղ չկա Աստծո արդարությունը: Իսկ վերստին ծնվածի սրտում կա և Աստծո արդարություն, և Սուրբ Հոգի, և չկա մեղք: 
Երբ Պողոսն ուներ մեղք իր սրտում, ողբալով ասում էր. «Որովհետև ինչ որ գործում եմ չգիտեմ. որովհետև ոչ թե ինչ որ կամենում եմ՝ այն եմ գործում. այլ ինչ որ ատում եմ, այն եմ գործում: Ես ինչ խեղճ մարդ եմ. ո՞վ կապրեցնե ինձ այս մահի մարմնիցը»: Եվ միանգամից ավելացնում է. «Շնորհակալ եմ Աստվածանից մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռովը» (Հռոմեացիս 7:25): Սա նշանակում է, որ նա ազատվեց իր բոլոր մեղքերից՝ հավատալով Հիսուս Քրիստոսին, ով իրականացրեց Աստծո արդարությունը: 
7 գլխում Պողոսն ուզում էր ասել, որ երբ ինքը դեռ վերստին ծնված չէր, չգիտեր, թե որն է օրենքի դերը: Սակայն ասում է, որ Հիսուս Քրիստոսն, ով իրականացրեց Աստծո արդարությունը, ազատեց իրեն մեղքի պատճառով առաջացած այդ խեղճ վիճակից: Ով որ հավատա Հիսուս Քրիստոսի իրականացրած Աստծո արդարությանը, որն ազատեց մեզ մեղքից, կապրի: 
Նրանք, ովքեր հավատում են Աստծո արդարությանը, ծառայում են Աստծո օրենքին մտքով, բայց ծառայում են մեղքի օրենքին մարմնով: Նրանց մարմինը դեռ ձգտում է դեպի մեղքը, քանի որ այն դեռ չի փոխվել, չնայած որ նրանք ունեն վերստին ծնունդ: Մարմինը ցանկանում է մեղանչել, բայց միտքը, որը հավատում է Աստծո արդարությանը ցանկանում է հետևել Աստծո արդարությանը: Մյուս կողմից, նրանք, ովքեր չեն ստացել մեղքերի թողություն, առաջնորդվելու են և մտքով, և մարմնով, միայն մեղք գործելու համար, քանի որ իրենց սրտերում գոյություն ունի միայն մեղք: Բայց նրանք, ովքեր գիտեն և հավատում են Աստծո արդարությանը, հետևում են Նրա արդարությանը:
Մենք փառք ենք տալիս Աստծուն Հիսուս Քրիստոսի միջոցով, քանզի Քրիստոսն իրականացրեց Աստծո արդարությունը: Շնորհակալություն Տիրոջը, որ տվեց մեզ Իր արդարությունը և առաջնորդեց մեզ դեպի այդ հավատքը: