(Հռոմեացիս 7:14-8:2)
«Որովհետև մեղքը առիթ առած պատվիրանքովը՝ խաբեց ինձ և նրանով սպանեց: Ուրեմն՝ օրենքը սուրբ է՝ և պատվիրանքն էլ սուրբ և արդար և բարի: Ապա բարի՞ն ինձ մահ եղավ. քավ լիցի. այլ մեղքը. որ մեղքն երևի որ բարիովն ինձ մահ գործեց. որ մեղքն ավելի ևս մեղավոր լինի պատվիրանքի ձեռովը: Որովհետև գիտենք՝ որ օրենքը հոգևոր է. բայց ես եմ մարմնավոր՝ մեղքի տակ ծախված: Որովհետև ինչ որ գործում եմ չգիտեմ. որովհետև ոչ թե ինչ որ կամենում եմ՝ այն եմ գործում. այլ ինչ որ ատում եմ, այն եմ գործում: Եվ եթե ինչ որ չեմ կամենում՝ այն եմ գործում, օրենքի համար վկայում եմ՝ թե բարի է: Արդ ուրեմն ոչ թե ես եմ գործում այն, այլ ինձանում բնակված մեղքը: Որովհետև գիտեմ որ ինձանում (այսինքն իմ մարմնումը) մի բարի բան չի բնակվում. Քանզի կամենալն էլ կա իմ մոտը. բայց բարին անելը չեմ գտնում: Քանզի ոչ թե բարին՝ որ կամենում եմ, անում եմ. այլ չարը՝ որ չեմ կամենում, այն եմ գործում: Ուրեմն եթե այն որ չեմ կամենում ես, այն եմ անում. էլ ես չեմ անում այն, բայց ինձանում բնակված մեղքը: Ուրեմն գտնում եմ այդ օրենքը՝ որ երբ ես կամենում եմ բարին անել, չարն իմ մոտը կա: Որովհետև ես հավանում եմ Աստծո օրենքին՝ ներսի մարդովը: Բայց տեսնում եմ ուրիշ օրենք իմ անդամներումը՝ որ իմ մտքի օրենքի դեմ պատերազմում է և ինձ գերի է բռնում այն մեղքի օրենքովը՝ որ իմ անդամներումն է: Ես ինչ խեղճ մարդ եմ. ով կապրեցնե ինձ այս մահի մարմնիցը: Շնորհակալ եմ Աստվածանից մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռովը: Արդ ուրեմն ես ինքս մտքով ծառայում եմ Աստծո օրենքին, իսկ մարմնով մեղքի օրենքին: Ուրեմն հիմա դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսումը լինողների համար, որ մարմնավորապես չեն վարվում, այլ հոգևորապես: Որովհետև կյանքի հոգու օրենքը Հիսուս Քրիստոսումն ազատեց ինձ մեղքի և մահի օրենքիցը»:
Մարդը մեղավոր է, ով ժառանգեց մեղքը
Բոլոր մարդիկ Ադամից և Եվայից ժառանգեցին մեղքը և դարձան մեղքի սերմեր: Հետևաբար մենք ծնվում ենք որպես մեղքի ժառանգներ և անխուսափելիորեն դառնում մեղավորներ: Աշխարհի բոլոր մարդիկ մեղավորներ են մեկ նախահոր՝ Ադամի, պատճառով, թեև ոչ մեկն էլ չեր ուզում լինել մեղավոր մարդ:
Ո՞րն է մեղքի ակունքը: Մենք այն ժառանգում ենք մեր ծնողներից: Ծնվելուց մեր սրտում կա մեղք: Դա է մեղքի ժառանգական բնույթը: Մենք ունենք 12 տեսակի մեղքեր, որը ժառանգել ենք Ադամից և Եվայից: Դրանք են դավաճանություն, շնություն, սպանություն, գողություն, պոռնկություն, չարություն, խաբեություն, անպարկեշտություն, չար նայվածք, հայհոյանք, հպարտություն ու հիմարություն: Այս մեղքերը բոնորոշ են մեր սրտին: Մարդու բնույթը մեղավոր է:
Մենք ծնվում ենք 12 տեսակի մեղքով: Մենք չենք կարող չխոստովանել, որ մեղավոր ենք, որովհետև ծնվում ենք սրտում մեղքեր ունենալով: Մարդ էակը ծնվում է մեղքով և անխուսափելիորեն մեղավոր է, քանի որ իր սրտում ունի մեղք, նույնիսկ եթե ողջ կյանքի ընթացքում չունենա որևէ մեղք: Մարդը մեղավոր է համարվում, քանի որ ծնվում է իր սրտում ունենալով մեղք: Նույնիսկ, եթե մենք մեղք չգործենք մարմնով, չենք կարող խուսափել մեղավոր լինելուց, քանի որ Աստված նայում է մեր սրտին: Դուրս է գալիս, որ բոլոր մարդիկ Աստծո առաջ մեղավոր են:
Մարդը մեղանչում է՝ խախտելով օրենքը
Մարդը մեղանչում է, երբ խախտում է օրենքը: Նա նաև մեղանչում է մարմնով, երբ սրտի խորքում թաքնված մեղքը մարմնավորվում է: Մենք այդ մեղքը անվանում ենք «անիրավություն» կամ «հանցանք»: Դրանք մեր արտաքին գործերի նշաններն են, որոնք ծնվում են մեր սրտում եղած 12 տեսակ մեղքերից: Չարության մեղքը մարդուն դրդում է հանցանքի և դրանով իսկ դարձնելով նրան մեղավոր: Մարդը կարծես մեղավոր չէ, երբ դեռ շատ երիտասարդ է: Մեղքը փոքր տարիքում տեսանելի չէ, ինչպես որ փոքր խնձորենին չի տալիս մեծ պտուղ: Բայց որքան մարդը մեծանում է, այնքան ավելի տեսանելի են դառնում նրա մեղքերը, և մենք գիտակցում ենք, որ մեղավորներ ենք: Մենք այս մեղքերն անվանում ենք հանցանքներ կամ անիրավություններ:
Աստված ասում է, որ սա մեղք է: Մեղքը մարդու սրտում է, և մեր մարմնի անիրավությունները նույնպես մեղքեր են: Աստված մարդուն համարում է մեղավոր էակ: Մեղքը ներառում է ինչպես մեր սրտի մեղքերը, այնպես էլ մեր մարմնի մեղավոր արարքները: Այսպիսով բոլոր մարդիկ Աստծո աչքին մեղավոր են իրենց ծնունդով, անկախ նրա՝ մարմնով մեղանչում են, թե ոչ:
Անհավատները պնդում են, որ մարդը ծնված օրվանից բարի է, ոչ մի չար չկա նրա մեջ: Բայց Դավիթը խոստովանում է. «Միմիայն քեզ դեմ մեղանչեցի, և չարը քո աչքի առաջին գործեցի. որ դու արդար լինես քո խոսքերումը, և մաքուր լինես քո դատաստանումը» (Սաղմոս 51:4): Այս հատվածը նշանակում է. «Ես չեմ կարող չմեղանչել, որովհետև ես մեղքի սերմ եմ: Ես մեծ մեղավոր եմ: Բայց, եթե Դու վերցնես իմ բոլոր մեղքերը, ես կարող եմ ազատվել իմ բոլոր մեղքերից և դառնալ արդար: Իսկ եթե չվերցնես դրանք, ես կգնամ դժոխք: Ես մեղավոր եմ, քանի որ Դու ես ասում դա: Բայց ես անմեղ եմ, եթե Դու ասես, որ մեղք չունեմ: Իմ փրկությունը Քո ձեռքերում է և կախված է Քո դատաստանից»:
Աստծո աչքերում աշխարհի բոլոր մարդիկ մեղավոր են, որովհետև ժառանգել են այդ մեղքն իրենց ծնողներից: Իրենց վարքագծից անկախ բոլորը ծնվում են որպես մեղավորներ: Մեղքից խուսափելու միակ ճանապարհը, դա Հիսուսի պարգևած փրկությանը հավատալն է: Հանրային կրթությունը մեզ սխալ սկզբունքներ է սովորեցնում, այն պրոպագանդում է հետևյալը՝ «Բոլոր մարդիկ ի ծնե բարի են, դրա համար պետք է ապրել այդ բնական բարության համեմատ: Եթե մարդը փորձի, կանի բարի գործեր»: Նրանք ասում են միայն դրական բաներ: Մարդիկ ապրում են բարոյական ուսմունքների ներքո: Բայց այդ դեպքում, ինչո՞ւ են մարդիկ մեղք գործում իրենց սրտում կամ մարմնում: Նրանք մեղք են գործում, որովհետև ի ծնե մեղավորներ են: Մարդը մեղքի սերմ է: Մարդը չի կարող մեղք չգործել, թեև շատ է ուզում անել բարին: Սա ապացուցում է այն փաստը, որ մենք ծնվում ենք որպես մեղավորներ:
Ճանաչել ինքներս մեզ
Մարդիկ չեն կարող մեղք չգործել մարմնով, որովհետև ծնված օրվանից մեղքը նրանց մեջն է: Այդպիսին է մարդն ի ծնե: Մենք պետք է ճանաչենք ինքներս մեզ: Սոկրատն ասում է. «Ճանաչիր ինքդ քեզ», Հիսուսն ասում է. «Դուք մեղավոր եք, որովհետև մեղքով հղիացաք և հանցանքով ծնվեցիք: Դրա համար պետք է ստանաք մեղքերի ներում»: Ճանաչեք ինքներդ ձեզ: Շատերը սխալ են հասկանում իրենք իրենց: Գրեթե բոլոր մարդիկ ապրում և մահանում են առանց իմանալու իրենց էությունը: Միայն իմաստուն մարդիկ են ճանաչում իրենք իրենց: Ովքեր որ գիտակցում և հավատում են Հիսուսի ճշմարտությանը, իրենց մեղավոր էությունը ընդունելուց հետո, իրական իմաստուններ են: Նրանք կարող են մտնել Երկնային Արքայություն:
Ովքեր որ չեն ճանաչում իրենք իրենց, մարդկանց սովորեցնում են կեղծավոր բաներ, որ այլևս մեղքեր չգործեն: Նրանք սովորեցնում են, որ մարդիկ ցույց չտան այն մեղքը, որ թաքնված է իրենց մեջ: Կրոնական ուսուցիչները սովորեցնում են մեղք չգործել և ճնշել սրտի մեղքերը: Նրանք բոլորը դժոխքի ճանապարհին են: Ովքե՞ր են նրանք: Նրանք սատանայի ծառաներն են, կեղծ հովիվներ: Նրանց ուսմունքը մեր Տիրոջ ուսմունքից հեռացած է: Իհարկե Տերը չի ասում մեղք գործել, բայց ասում է. «Դուք ունեք մեղքեր, դուք մեղավորներ եք, իսկ մեղքի վարձքը մահն է: Ձեր մեղքերի պատճառով կործանման ճանապարհին եք: Ուրեմն ձեզ պետք է ազատվել այդ մեղքերից: Ընդունեք փրկության պարգևը, որով ազատվում եք ձեր բոլոր մեղքերից, և ձեր բոլոր մեղքերը կներվեն և կստանաք հավիտենական կյանք: Դուք կդառնաք արդար, սուրբ և Աստծո զավակ»:
Ինչո՞ւ Աստված մարդկանց տվեց օրենքը
Պողոս առաքյալն ասում է. «Բայց օրենքը մեջ ընկավ՝ որ հանցանքը շատանա, բայց ուր որ ավելի եղավ մեղքը, այնտեղ ավելի ևս շատացավ շնորհքը» (Հռոմեացիս 5:20): Աստված տվեց օրենքը, որ դրա միջոցով մեր մեղքը դառնա ավելի մեղավոր (Հռոմեացիս 7:13): Նա տվեց մեղավորներին Իր օրենքը, որպեսզի նրանք լրջորեն գիտակցեն իրենց մեղքերը:
Աստված իսրայելացիներին տվեց օրենքը այն ժամանակ, երբ Հակոբի ժառանգները ապրում էին անապատում Ելիցից հետո: Նա տվեց 613 պատվիրաններ: Ինչո՞ւ Աստված մարդկանց տվեց օրենք: Աստված օրենք տվեց նախ և առաջ նրա համար, որ ուզում էր մարդը ճանաչի իր մեղավոր լինելը, քանի որ չգիտեին, որ իրենք մեղավոր են, և երկրորդ, որովհետև մարդը ծնված էր մեղքով:
Օրենքի տասը պատվիրանները ցույց են տալիս, թե որքան մեծ են մարդկանց մեղքերը: «Ինձնից բացի այլ աստուածներ չպիտի լինեն քեզ համար։ Վերեւում՝ երկնքում, ներքեւում՝ երկրի վրայ, եւ երկրի խորքի ջրերի մէջ եղած որեւէ բանի նմանութեամբ քեզ կուռքեր չպիտի կերտես։ Չպիտի երկրպագես ու չպիտի պաշտես դրանց, որովհետեւ ե՛ս եմ քո Տէր Աստուածը՝ մի նախանձոտ Աստուած. հայրերի մեղքերի համար պատժում եմ որդիներին, ինձ ատող մարդկանց նոյնիսկ երրորդ ու չորրորդ սերնդին, իսկ ինձ սիրող ու իմ հրամանը կատարող մարդկանց մինչեւ հազարերորդ սերնդին ողորմում եմ։ Քո տէր Աստծու անունն զուր տեղը չպիտի արտասանես, որովհետեւ Տէրը արդար չի համարում նրան, ով իր անունը զուր տեղն է արտասանում։ Յիշի՛ր շաբաթ օրը, որպէսզի սուրբ պահես այն։ Վեց օր պիտի աշխատես եւ պիտի կատարես քո բոլոր գործերը։ Եօթներորդ օրը քո տէր Աստծու շաբաթ օրն է։ Այդ օրը դու ոչ մի գործ չպիտի անես, ոչ էլ քո տղան ու աղջիկը, քո ծառան ու քո աղախինը, քո էշն ու քո եզը, քո բոլոր անասունները, քեզ մօտ գտնուող օտարականն ու քեզ մօտ բնակուող պանդուխտը, որովհետեւ Տէր Աստուած վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու այն ամէնը, ինչ դրանց մէջ է, իսկ եօթներորդ օրը հանգստացաւ։ Դրա համար էլ Տէրն օրհնեց եօթներորդ օրը եւ այն սուրբ հռչակեց։ Պատուի՛ր քո հօրն ու քո մօրը, որպէսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրայ, որ Տէր Աստուած տալու է քեզ։ Մի՛ սպանիր։ Մի՛ շնացիր։ Մի՛ գողացիր։ Քո հարեւանի դէմ սուտ վկայութիւն մի՛ տուր։ Ո՛չ քո մերձաւորի տան, ո՛չ նրա ագարակի վրայ աչք մի՛ ունեցիր։ Ո՛չ քո մերձաւորի կնոջ վրայ, ո՛չ նրա ծառայի վրայ, ո՛չ նրա աղախնու վրայ, ո՛չ նրա եզան վրայ, ո՛չ նրա էշի վրայ, ո՛չ նրա անասունի վրայ, ո՛չ այն ամենի վրայ, ինչ քո մերձաւորինն է, աչք մի՛ ունեցիր»(Ելից 20:3-17)։
Աստված բոլորիս տվեց օրենքը, որպեսզի ցույց տա, թե ինչպիսի մեղքեր ունենք մեր սրտերում: Աստված սովորեցնում է, որ մենք բոլորս մեղավորներ ենք և չենք կարող պահել օրենքը:
Մի՞թե մարդը կարող է պահել Աստծո օրենքը: Երբ որ Աստված իսրայելացիներին և հեթանոսներին ասում էր չունենալ ուրիշ աստվածներ, Նա ուզում էր սովորեցնել, որ նրանք մեղավորներ են և չեն կարող պահել նույնիսկ առաջին պատվիրանը: Պատվիրանների միջոցով նրանք հասկացան, որ սիրեցին այլ ստեղծվածներին Ստեղծողից առավել: Նրանք հասկացան, որ Աստծո անունը տալիս են զուր տեղը, որ ծառայում էին այն կուռքերին, որոնց Աստված ատում էր, և նույնիսկ չէին հանգստանում այն օրը, որ Աստված սահմանել էր մարդու համար որպես հանգստյան օր: Նրանք հասկացան, որ չեն պատվում իրենց ծնողներին, սպանում են, շնանում են և անում այն ամեն մեղքերը, որ Աստված պատվիրել էր չանել: Կարճ ասած, նրանք չէին կարող պահել օրենքը:
Օրենքն ունի իշխանություն նրանց վրա, որոնց մեղքերը դեռ ներված չեն
Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչու Աստված տվեց մեզ օրենքը: Աստված տվեց այն առաջին հերթին նրանց, ովքեր չունեն վերստին ծնունդ: «Կամ չգիտե՞ք եղբարք, (որովհետև օրենք գիտեցողների հետ եմ խոսում) որ օրենքը մարդի վրա տիրում է՝ քանի որ նա կենդանի է» (Հռոմեացիս 7:1): Աստված տվեց օրենքը նրանց, ովքեր ժառանգել էին մեղքն իրենց նախահայրերից և դեռ վերստին ծնված չեն: Օրենքն իշխանություն ունի մարդու վրա քանի դեռ նա ապրում է: Ադամի յուրաքանչյուր հետնորդ ունի տասներկու տեսակի մեղք իր հոգու խորքում: Աստված տվեց օրենքը նրանց, ովքեր ունեն մեղք իրենց սրտերում և ասեց նրանց, որ նրանք ունեն մահացու մեղքեր: Այսպիսով, երբ որ սպանության կամ դավաճանության մեղքերը դուրս էին գալիս մեզանից և մեզ գցում մեղքի մեջ, օրենքն ասում է. «Աստված ասում է շնություն չանել: Բայց դուք կրկին և կրկին շնություն եք անում: Այնպես որ դուք մեղավորներ եք: Աստված ասում է, որ սպանություն չանեք, բայց սպանում եք ձեր ատելությամբ: Դուք մեղավոր եք, որ և սպանում եք և գործում շնություն: Աստված ասում է չգողանալ, բայց դուք կրկին գողանում եք: Այնպես որ դուք գող եք»: Սրա նման, մեղքը հայտնվում է այնտեղ, որտեղ հայտնվում է օրենքը:
Դրա համար Պողոս առաքյալն ասում է. «Կամ չգիտե՞ք եղբայրք, (որովհետև օրենք գիտացողների հետ եմ խոսում) որ օրենքը մարդի վրա տիրում է՝ քանի որ նա կենդանի է»: Օրենքն ունի իշխանություն նրանց վրա, որոնց մեղքերը դեռ ներված չեն: Իսկ հեթանոսների համար, ովքեր չգիտեն Աստծո օրենքը, իրենց խիղճն է դառնում օրենք: Երբ նրանք չարիք են անում, իրենց խիղճն ասում է նրանց, որ իրենք մեղանչել են: Նմանապես, անհավատների խիղճը կատարում է օրենքի ֆունկցիան, և նրանք ճանաչում են մեղքն իրենց խղճի միջոցով (Հռոմեացիս 2:15):
Ինչո՞ւ չեք ծառայում Արարչին, այն դեպքում, երբ ձեր խիղճն ասում է ձեզ, որ կա Արարիչ: Ինչո՞ւ չեք փնտրում Աստծուն: Ինչո՞ւ եք խաբում ձեր սրտին: Դուք պետք է ամաչեիք ձեր մեղքերից և վախենայիք, որ մարդիկ կարող է տեսնեն ձեր մեղքերը: Բայց մեղավորները, ովքեր չեն ընդունում Աստծուն, և ովքեր խաբում են իրենց սրտերը, չունեն ամոթի զգացում:
Մենք մեր մեղքերի պատճառով ամաչում ենք ինքներս մեզանից, երբ նայում ենք երկնքին, երկրին, մարդկանց կամ որևէ այլ արարածի: Աստված մարդկանց տվեց խիղճ և խղճի օրենքը ցույց է տալիս մեղքը: Բայց նրանց մեծ մասը ապրում է առանց Աստծո՝ կեղծավորություն անելով Աստծո առաջ և ապրելով ըստ իրենց ցանկության: Նրանք կապված են դժոխքին: Դրա համար Պողոս առաքյալը հիշեցնում էր նրանց ուշադրություն դարձնել օրենքի վրա. «Կամ չգիտե՞ք եղբայրք, (որովհետև օրենք գիտացողների հետ եմ խոսում) որ օրենքը մարդի վրա տիրում է՝ քանի որ նա կենդանի է»: Մարդը պետք է ծնվի երկու անգամ-մի անգամ որպես մեղավոր, և երկրորդ անգամ՝ Աստծո փրկության շնորհով որպես արդար:
«Որովհետև մարդ ունեցող կնիկը՝ իր կենդանի մարդի հետ կապված է օրենքով. բայց եթե մարդը մեռնի՝ մարդի օրենքիցն արձակված է: Ուրեմն՝ քանի որ մարդը կենդանի է՝ նա շնացող է կոչվում, եթե ուրիշ մարդի գնա. բայց եթե մարդը մեռնի, օրենքիցն ազատ է՝ շնացող չլինի, եթե ուրիշ մարդի գնա» (Հռոմեացիս 7:2-3):
Եթե ամուսնացած կինը դավաճանի իր ամուսնուն, նա կոչվում է շնացող: Բայց եթե ամուսինը մահացել է, և նա կրկին ամուսնանա մեկ ուրիշի հետ, ապա ոչ մի սխալ չի անի: Նույն տրամաբանությունը վերաբերում է մեր ազատությանը մեղքի օրենքից: Օրենքն իշխանություն ունի Ադամի բոլոր հետնորդների վրա, որոնց մեղքերը դեռ ներված չեն: Այն ասում է նրանց. «Դուք մեղավորներ եք»: Հետևաբար նրանք խոստովանում են իրենց մեղավորությունն օրենքի հանդեպ՝ ասելով. «Ես պետք է գնամ դժոխք: Ես մեղավոր եմ: Իմ մեղքերի պատճառով բնական կլինի, որ ես գնամ դժոխք»: Բայց եթե մենք Քրիստոսի մարմնի միջոցով դառնում ենք մեռած օրենքին, օրենքն այլևս չի կարող իշխանություն ունենալ մեր վրա, քանի որ մեր հին մարդը մկրտված լինելով Հիսուսի մեջ՝ խաչվել է Նրա հետ:
Մեր հին մարդը մեռած է
Մեր Տերը հոգ է տարել մեր համար, որ մենք այլևս ուրիշ տեր չունենանք և հնարավորություն տվեց մեզ ամուսնանալ Իր հետ: «Այսպես էլ, եղբարք, դուք Քրիստոսի մարմնովը մեռաք օրենքին՝ որ ուրիշի լինիք՝ նրան որ մեռելների միջից հարություն է առել, որ պտուղ բերենք Աստծուն» (Հռոմեացիս 7:4): Աստված օրենքը տվեց բոլոր մարդկանց, որոնք ծնվել էին մեղքով իրենց նախահայր Ադամի պատճառով, որպեսզի պատվիրանի միջոցով մեղքն ավելի արտահայտիչ լինի: Նա թողեց, որ նրանք բնակվեն Աստծո դատաստանի տակ, բայց Աստված Քրիստոսի միջոցով փրկեց նրանց: Հիսուս Քրիստոսը մահացավ մեր փոխարեն: Մի՞թե ճիշտ չէր լինի մեզ համար գնալ դժոխք Աստծո օրենքի համաձայն: Իհարկե ճիշտ կլիներ: Սակայն Տերն եկավ աշխարհ, Հորդանան գետում Իր մկրտությամբ վերցրեց մեր բոլոր մեղքերը, խաչվեց, կրեց խաչի դատաստանը և մեր փոխարեն կրեց օրենքի բարկության անեծքը: Միայն և միայն սրան հավատալով կարելի է վերստին ծնվել և ստանալ փրկություն:
Նրանք, ովքեր վերստին ծնված չեն, պետք է գնան դժոխք: Նրանք պետք է հավատան Հիսուսին, որ կարողանան փրկվել: Մենք պետք է մահանանք Հիսուս Քրիստոսի հետ: Եթե մեր հին անձը չմահանա մեկընդմիշտ, մենք չենք կարողանա դառնալ նոր ստեղծվածներ և մտնել Երկնային Արքայություն: Եթե մեր հին «ես»-ը չդատվի օրենքի համաձայն Հիսուսի հանդեպ մեր միասնական հավատքով, մենք կրելու ենք դատապատիժ և կգնանք դժոխք: Բոլոր նրանք, ովքեր վերստին ծնված չեն, գնալու են դժոխք:
Անհավատները լավ են ապրում՝ վայելելով կյանքի բարիքները, բայց նրանց չի հետաքրքրում հավիտենական պատիժը: Բոլոր մարդիկ, որ ապրում են այս երկրի վրա, պետք է ստանան մեղքերի թողություն Հիսուս Քրիստոսի միջոցով: Նրանց հին մարդը պետք է մեկընդմիշտ մեռնի Հիսուսի հետ միասնական հավատքով, որովհետև մենք չենք կարողանա վերստին ծնվել այս աշխարհը լքելուց հետո: Մենք պետք է մեկընդմիշտ մահանանք և ազատվենք մեր մեղքերից Հիսուս Քրիստոսին հավատալու միջոցով: Ո՞ւմ միջոցով: Հիսուս Քրիստոսի մարմնի միջոցով: Ինչպե՞ս: Հավատալով, որ Հիսուսն եկավ աշխարհ և վերցրեց մեր բոլոր մեղքերը: Դուք մեռա՞ծ եք: Կա՞ արդյոք մեկը, ով դեռ մեռած չէ: Դուք կարող է հարցնեք. «Ինչպե՞ս կարող եմ դառնալ մահացած: Ինչպե՞ս եմ կենդանի, եթե մահացած եմ»: Սա այն գաղտնիքն է, այն առեղծվածը, որ ոչ մի կրոն չի կարող բացահայտել:
Միայն վերստին ծնվածը կարող է ասել, որ իր հին «ես»-ը արդեն մահացած է Հիսուսի հետ միավորված: Մեղավորները կարող են վերստին ծնվել և նրանց հին «ես»-ը կարող է մահանալ միայն այն ժամանակ, երբ լսում են Աստծո Խոսքը վերստին ծնված հավատացյալից: Եվ դրա միջոցով նրանք կարող են դառնալ Աստծո ծառաները: Բոլոր մարդիկ պետք է լսեն Աստծո Խոսքը վերստին ծնված սրբերից: Դուք չեք կարող վերստին ծնվել անտեսելով նրանց ուսմունքները: Նույնիսկ Պողոսը չէր կարողանա վերստին ծնվել առանց Քրիստոսի, չնայած որ Աստծո Խոսքը սովորել էր իր ժամանակների օրենքի լավագույն ուսուցիչներից մեկի՝ Գամաղիելի, մոտ: Մենք շատ շնորհակալ ենք Տիրոջից: Մենք կարող ենք բերել Աստծո արդարության պտուղներ՝ հավատալով Հիսուս Քրիստոսին, որը հարություն առավ մեռելներից, երբ մենք հավատքով մահացանք Հիսուս Քրիստոսի մարմնի մեջ: Եվ այդ ժամանակ մենք կարող ենք բերել Սուրբ Հոգու ինը տեսակի պտուղները:
Մեղավոր կրքերը մեր անդամներում գործում են, որպեսզի բերեն մահվան պտուղներ
«Որովհետև քանի որ մարմնով էինք, մեղքերի կիրքերը՝ որ օրենքովն էին՝ զորանում էին մեր անդամներումը, որ մենք պտուղ բերենք մահին» (Հռոմեացիս 7:5): «Քանի որ մարմնով էինք», նշանակում է «նախքան մեր վերստին ծնվելը»: Մեղավոր կրքերը մեր անդամներում բերում են մահվան պտուղներ, երբ մենք չէինք հավատում Հիսուս Քրիստոսին մարմնով: Մեղավոր կրքերն անդադար գործում են մեր անդամներում: Կան տասներկու տեսակի մեղքեր մարդու սրտում: Այլ կերպ ասած, սա նշանակում է, որ մարդու սրտի մեջ կան մեղքերի տասներկու անցքեր: Օրինակ, երբ որ շնության մեղքը դուրս գա իր անցքից, սիրտը սկսում է ցնցվել: Դրանից հետո սիրտը թելադրում է գլխին. «Շնությունը դուրս է գալիս իր անցքից և թելադրում ինձ գործելու շնություն»: Հետո գլուխը պատասխանում է. «Շատ լավ: Ես հրահանգ կտամ ձեռքերին ու ոտքերին, որ իրականացնեն այն: Լսեք ձեռքեր և ոտքեր, արագ գործի անցեք»: Գլուխը ղեկավարում է իր անդամներին գնալ այնտեղ, որտեղ մարմինը կարող է իրականացնել իր շնությունը: Ապա մարմինը գնում է և անում այն, ինչ որ սիրտը հրամայել էր անել: Նմանապես, երբ սպանության մեղքը դուրս է գալիս անցքից, զգացնել է տալիս սրտին, և սիրտը ղեկավարում է գլխին հակառակվել որևէ մեկի դեմ ու իրականացնել մարդասպանություն: Մեղքն այսպես է գործում մեր անդամների մեջ:
Սա է պատճառը, որ մեզ պետք է ստանալ մեղքերի թողություն: Եթե մենք չստանանք մեղքերի ներում, չենք կարողանա հակառակվել մեր մեղավոր սրտի թելադրանքին, ինչքան էլ որ ուզենանք անել հակառակը: Ամեն մարդ պետք է վերստին ծնվի ճշմարիտ ավետարանով: Մարդը կարող է դառնալ ամբողջական, երբ ծնվում է վերստին, ինչպես որ թրթուրն է դառնում թիթեռ: Հովիվներն իսկապես կարող են ծառայել Տիրոջը միայն այն ժամանակ, երբ վերստին ծնվում են ճշմարիտ ավետարանից: Նախքան վերստին ծնվելը հովիվները միայն կարող են ասել. «Սիրելի սրբեր, պետք է անեք բարի գործեր»: Դա նույնն է, ինչ ասել հիվանդին, որ բուժի ինքը իրեն: Նրանք կոչ են անում իրենց հոգևոր հոտին մաքրել իրենց սրտերը, թեև նրանք չգիտեն, թե ինչպես են մաքրելու իրենց մեղավոր սրտերը:
Մեղավոր կրքերը մեր անդամներում գործում են, որպեսզի բերեն մահվան պտուղներ: Արդյո՞ք մարդը մեղք է գործում, քանի որ ցանկանում է դա անել: Մենք մեղք ենք գործում, քանի որ մեղքի ծառաներն ենք, որովհետև ծնված ենք մեղքով, որովհետև մեր բոլոր մեղքերը դեռ մաքրված չեն, և որովհետև մենք դեռ մեռնելու ենք Հիսուս Քրիստոսի մարմնում: Մենք մեղք ենք գործում, թեև ատում ենք դա: Հետևաբար բոլորը պետք է ստանան մեղքերի ներում:
Այն հովիվները, որոնց մեղքերը դեռ ներված չեն, ավելի լավ է դուրս գան Տիրոջ ծառայությունից: Նրանք լավ կանեն գնան առևտրով զբաղվեն: Ավելի լավ է այդպիսի բանով զբաղվեն, քան թե մոլորեցնեն ժողովրդին, որ մեծ գումարներ և նվիրատվություններ հավաքելով՝ խոզերի նման ճարպակալեն:
Եթե մարդը չազատվի իր բոլոր մեղքերից, մեղավոր կրքերն իր անդամներում կբերեն մահվան պտուղներ: Մենք կարող ենք ծառայել Տիրոջն Իր ողորմությամբ՝ մեղքերի ներում ստանալուց հետո լցվելով Սուրբ Հոգով: Սակայն մենք չենք կարող ծառայել Տիրոջը օրենքի տակ լինելով: Մեր Տերն ասում է. «Բայց հիմա արձակվեցանք օրենքիցը մեռնելով նրան, որով որ բռնված էինք, որպեսզի հոգու նորոգությունովը ծառայենք՝ և ոչ թե գրի հնությունովը» (Հռոմեացիս 7:6):
Օրենքը դարձնում մեր մեղքերն ավելի մեղավոր
«Արդ ի՞նչ ասենք. օրենքը մե՞ղք է. քավ լիցի. բայց ես մեղքը չէի գիտենա՝ եթե ոչ օրենքով. և ցանկությունը չէի ճանաչի՝ եթե օրենքը չէր ասել՝ Մի ցանկանար: Մեղքը առիթ առնելով պատվիրանքովը, ինձանում ամեն ցանկություն գործեց. որովհետև առանց օրենքի մեղքը մեռած է: Եվ ես առանց օրենքի մի ժամանակ կենդանի էի. Բայց երբ որ պատվիրանքը եկավ, մեղքը կենդանացավ: Իսկ ես մեռա, և այն պատվիրանքն՝ որ կյանքի համար էր, ինձ մահի պատճառ եղավ: Որովհետև մեղքը առիթ առած պատվիրանքովը՝ խաբեց ինձ և նրանով սպանեց: Ուրեմն՝ օրենքը սուրբ է՝ և պատվիրանքն էլ սուրբ և արդար և բարի: Ապա բարի՞ն ինձ մահ եղավ. քավ լիցի. այլ մեղքը. Որ մեղքն երեևի, որ բարիովն ինձ մահ գործեց. որ մեղքն ավելի ևս մեղավոր լինի պատվիրանքի ձեռովը» (Հռոմեացիս 7:7-13):
Պողոսը հայտարարում է, որ Աստված տվեց մեզ օրենքը, որ մեր մեղքերը դառնան ավելի մեղավոր: Նա նաև ասում է. «Որովհետև օրենքի գործերիցը ոչ մի մարմին չի արդարանալ նրա առաջին. որովհետև օրենքովը լինում է մեղքի գիտություն» (Հռոմեացիս 3:20): Սակայն շատ քրիստոնյաներ փորձում են ապրել ըստ օրենքի, թեև հետապնդում են օրենքի արդարությունը: Դրա համար այն հովիվներն, ովքեր վերստին ծնված չեն, վստահ են, որ մարդիկ տառապում են բազմաթիվ հիվանդություններով նրա համար, որ անհնազանդ են օրենքին և կարող են վերականգնվել այդ հիվանդություններից, եթե միայն ապրեն ըստ օրենքի:
Կարո՞ղ ենք արդյոք եզրակացնել, որ օրենքի հանդեպ մեր անհնազանդությունը կարող է մեր բոլոր հիվանդությունների պատճառը լինել: Շատ քրիստոնյաներ, հովիվներ և նրանց հետևորդներ կարծում են, որ խնդիրներ ունեն, որովհետև չեն կարողացել ապրել Աստծո Խոսքի համեմատ: Նրանք կարծում են, որ իրենց հիվանդությունների պատճառն իրենց մեղքերն են: Դրա համար վախենում են մեղքից: Նրանք ամեն օր ողբում են իրենց գործած մեղքերի համար: Նրանք կարող են նույնիսկ հատված ավելացնել Աստվածաշնչին, որ կասեր. «Ողբացեք, ողբացեք անդադար: Ամեն բանի համար լացեք», չնայած որ Աստվածաշունչը մեզ ասում է. «Ամեն ժամանակ ուրախ եղեք: Անդադար աղոթք արեք: Ամեն բանի մեջ գոհացեք. որովհետև սա է Աստծո կամքը ձեզ վրա Հիսուս Քրիստոսումը» (1 Թեսաղոնիկեցիս 5:16-18): Բայց կեղծ հովիվները սովորեցնում են մարդկանց լացել ու ողբալ, ողբալ անդադար, իբր դրա պատճառով առաջացած կնճիռները կարող են ցույց տալ նրանց մեծ հավատքը:
Օրինապաշտները պնդում են, որ ողբացողներն ունեն լավ հավատք: Կեղծ հովիվներն, ովքեր վերստին ծնված չեն, եկեղեցու ամենալացող կնոջը նշանակում են որպես ավագ սարկավագուհի, իսկ արցունքներով լի եղբորը՝ որպես երեց: Մի արտասվեք եկեղեցու մեջ, լացեք տանը, եթե իսկապես դրա կարիքը կա: Ինչո՞ւ Հիսուսը խաչվեց: Որպեսզի մենք երեխայի պես լացե՞նք: Իհարկե, ոչ: Հիսուսը մեկընդմիշտ վերցրեց մեր բոլոր վշտերը, անեծքները, հիվանդությունները և ցավերը, որպեսզի Իր խաչելությունը դարձնի մեզ ուրախացողներ, ոչ թե լացողներ: Ուրեմն ինչո՞ւ ողբանք: Եթե որևէ մեկը փորձի Տիրոջ վերստին ծնված եկեղեցում լացել, պետք է անմիջապես նրան տուն ուղարկել:
Ո՞րն է վերստին ծնունդ ունեցողի և չունեցողի տարբերությունը
Օրենքը երբեք չի սխալվում: Օրենքը սուրբ է: Այն իրոք արդար է, մինչդեռ մենք բոլորովին արդար չենք: Մենք հակառակվում ենք օրենքին, որովհետև ծնվում ենք մեղքով, որպես Ադամի հետնորդներ: Մենք անում ենք այն, ինչ չպետք է անել, և չենք կարող անել այն, ինչ պետք է անել: Այնպես որ, օրենքը ստիպում է մեզ դառնալ ավելի մեղավոր:
«Որովհետև մեղքը առիթ առած պատվիրանքովը՝ խաբեց ինձ և նրանով սպանեց: Ուրեմն՝ օրենքը սուրբ է՝ և պատվիրանքն էլ սուրբ և արդար և բարի: Ապա բարի՞ն ինձ մահ եղավ. քավ լիցի. այլ մեղքը. որ մեղքն երևի որ բարիովն ինձ մահ գործեց. որ մեղքն ավելի ևս մեղավոր լինի պատվիրանքի ձեռովը: Որովհետև գիտենք՝ որ օրենքը հոգևոր է. բայց ես եմ մարմնավոր՝ մեղքի տակ ծախված: Որովհետև ինչ որ գործում եմ չգիտեմ. որովհետև ոչ թե ինչ որ կամենում եմ՝ այն եմ գործում. այլ ինչ որ ատում եմ, այն եմ գործում: Եվ եթե ինչ որ չեմ կամենում՝ այն եմ գործում, օրենքի համար վկայում եմ՝ թե բարի է: Արդ ուրեմն ոչ թե ես եմ գործում այն, այլ ինձանում բնակված մեղքը: Որովհետև գիտեմ որ ինձանում (այսինքն իմ մարմնումը) մի բարի բան չի բնակվում. Քանզի կամենալն էլ կա իմ մոտը. բայց բարին անելը չեմ գտնում: Քանզի ոչ թե բարին՝ որ կամենում եմ, անում եմ. այլ չարը՝ որ չեմ կամենում, այն եմ գործում: Ուրեմն եթե այն որ չեմ կամենում ես, այն եմ անում. էլ ես չեմ անում այն, բայց ինձանում բնակված մեղքը: Ուրեմն գտնում եմ այդ օրենքը՝ որ երբ ես կամենում եմ բարին անել, չարն իմ մոտը կա: Որովհետև ես հավանում եմ Աստծո օրենքին՝ ներսի մարդովը: Բայց տեսնում եմ ուրիշ օրենք իմ անդամներումը՝ որ իմ մտքի օրենքի դեմ պատերազմում է և ինձ գերի է բռնում այն մեղքի օրենքովը՝ որ իմ անդամներումն է: Ես ինչ խեղճ մարդ եմ. ո՞վ կապրեցնե ինձ այս մահի մարմնիցը: Շնորհակալ եմ Աստվածանից մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռովը: Արդ ուրեմն ես ինքս մտքով ծառայում եմ Աստծո օրենքին, իսկ մարմնով մեղքի օրենքին» (Հռոմեացիս 7:14-24):
Նախքան այս հատվածը, Պողոսն ասում է, որ մենք բոլորս, այդ թվում նաև ինքը, պետք է դատվենք ըստ օրենքի: Նա ասում է, որ միայն նրանք, ովքեր Հիսուս Քրիստոսի մարմնի միջոցով կրել են օրենքի ամբողջ բարկությունն ու դատաստանը, կարող են Աստծո համար բերել արդարության պտուղներ: Նաև ասում է, որ ոչ մի բարի բան չկա իր մեջ, և որ վերստին ծնունդ չունեցող մարդը չի կարող մեղքեր չգործել: Թեև մեղքեր գործում է նաև վերստին ծնունդ ունեցողը: Բայց անշուշտ այս երկուսի միջև կա ակնհայտ տարբերություն: Նրանք, ովքեր ունեն վերստին ծնունդ, ունեն ինչպես մարմին, այնպես էլ Հոգի, հետևաբար ունեն երկու տեսակի ցանկություններ իրենց մեջ: Բայց նրանք, ովքեր վերստին ծնված չեն, ունեն միայն մարմնային կրքեր և ցանկանում են միայն մեղանչել: Այնպես որ, այն ամենն, ինչ մտահոգում է նրանց, դա այն է, թե որքան ճոխ ու շատ են իրենք մեղանչում: Սա իրենց կյանքի նպատակն է:
Մեղքը ստիպում է մարդկանց մեղք գործել: Հռոմեացիս 7:20 ասում է. «Ուրեմն եթե այն որ չեմ կամենում ես, այն եմ անում. էլ ես չեմ անում այն, բայց ինձանում բնակված մեղքը»: Կա՞ արդյոք մեղք վերստին ծնվածի սրտում: Ոչ: Իսկ վերստին ծնունդ չունեցողի սրտում կա՞ մեղք: Այո: Եթե դուք մեղք ունեք ձեր սրտում, մեղքը գործում է մարմնում և ձեզ ստիպում ավելի շատ մեղանչել: «Քանզի ոչ թե բարին՝ որ կամենում եմ, անում եմ. այլ չարը՝ որ չեմ կամենում, այն եմ գործում: Ուրեմն եթե այն որ չեմ կամենում ես, այն եմ անում. էլ ես չեմ անում այն, բայց ինձանում բնակված մեղքը»: Մարդիկ չեն կարող մեղք չգործել, որովհետև ծնված են մեղքով:
Վերստին ծնվածը կարող է բերել Հոգու պտուղներ: Բայց նրանք, ովքեր վերստին ծնված չեն, չեն կարող բերել Հոգու պտուղներ: Նրանք ողորմություն և կարեկցանք չեն տածում մյուսների հանդեպ: Նրանցից ոմանք նույնիսկ սպանում են իրենց սեփական երեխաներին, երբ երեխաները չեն հնազանդվում իրենց: Այս մարդկանց սրտից դուրս է գալիս չարություն և սպանում նրանց երեխաներին իրենց սրտերում: Չնայած որ նրանք իրականում չեն սպանում իրենց երեխաներին, բայց իրենց սրտերում նրանք անհաշիվ անգամներ կատարում են սպանություն:
Հասկանո՞ւմ եք, թե ինչ եմ փորձում ասել այստեղ: Բայց արդարը նման բան չի կարող անել: Նրանք կարող են վեճի բռնվել, սակայն նրանց սիրտը լցված չէ չարությամբ և դառնությամբ, որ մարդ սպանեն իրենց սրտում:
Փոխարենը, արդարն իր սրտում կարեկցում և ցավում է բոլորի համար, նույնիսկ նրանց, որոնք հակառակվում են իրենց: «Ուրեմն գտնում եմ այդ օրենքը՝ որ երբ ես կամենում եմ բարին անել, չարն իմ մոտը կա»: Մարդիկ ուզում են անել բարի բան, որովհետև ստեղծված են Աստծո պատկերով: Բայց քանի դեռ ունեն մեղքեր իրենց սրտերում, միայն չար բաներ դուրս կգան նրանցից:
Քրիստոնյաներն, ովքեր վերստին ծնված չեն, դժգոհելով խոսում են իրար. «Ես իսկապես ուզում եմ բարի բան անել, բայց չեմ կարող: Չգիտեմ, թե ինչու չեմ կարող անել»: Նրանք պետք է իմանան, որ իրենք չեն կարող դա անել, քանի որ մեղավորներ են, ովքեր դեռ փրկված չեն: Նրանք չեն կարող բարի բան անել, որովհետև ունեն մեղքեր իրենց սրտերում: Վերստին ծնվածներն ունեն Հոգու ցանկություններ, ինչպես նաև մարմնի կիրքեր, բայց նրանք, ովքեր վերստին ծնված չեն, դեռևս չունեն Հոգի: Սա է հիմնական տարբերությունը վերստին ծնունդ ունեցողի և չունեցողի միջև:
Պողոսն իր կարգավիճակի մասին խոսում է 7 գլխում, երբ դեռ վերստին ծնված չէր: Հռոմեացիս 7:1-ից սկսած նա բացատրում է օրենքը՝ ասելով, որ ինքը չի կարող անել բարի բան, որն ուզում է անել, բայց անում է չարը, որը չի ուզում անել: Պողոսը, այլ կերպ ասած, չուներ մեղք գործելու ցանկություն և միայն ցանկանում էր անել բարի բան, և շարունակում էր անել այն, ինչ ինքը չէր ուզում անել: Սակայն ինչ որ իրականում նա ուզում էր անել իր սրտում, տեսավ, որ անհնար է անելը: «Ես ինչ խեղճ մարդ եմ. ո՞վ կապրեցնե ինձ այս մահի մարմնիցը»: Նա ցավում է իր վիճակի համար, բայց անմիջապես գոհանում Տիրոջից՝ ասելով. «Շնորհակալ եմ Աստվածանից մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռովը»:
Հասկանո՞ւմ եք, թե ինչ է սա նշանակում: Մենք, վերստին ծնվածներս, կարող ենք հասկանալ նրան, բայց նրանք, ովքեր վերստին ծնված չեն, երբեք չեն կարող հասկանալ նրան: Թրթուրը, որ դեռ չի դարձել թիթեռ, երբեք չի կարող հասկանալ, թե ինչ է ասում թիթեռը. «Օհ, ինչ հիանալի է օդի մեջ քամուց տատանվելը»: «Իսկապե՞ս: Իսկ ի՞նչ է քամին»,-կհարցնի թրթուռը: Այն երբեք չի կարող հասկանալ, թե ինչ է ասում թիթեռը, բայց թիթեռը գիտի, թե ինչ է քամին:
Դրա համար Պողոս առաքյալը, որ վերստին ծնված էր, կարող էր բացատրել, թե ինչ տարբերություն կա նրանց միջև, ովքեր վերստին ծնված են և ովքեր վերստին ծնված չեն: Նա ասում է, որ Փրկիչը, Հիսուս Քրիստոսն է, որ փրկեց իրեն: Արդյո՞ք Հիսուս Քրիստոսը փրկել է մեզ: Իհարկե, փրկել է: «Արդ ուրեմն ես ինքս մտքով ծառայում եմ Աստծո օրենքին, իսկ մարմնով մեղքի օրենքին»:
Նրանք, որոնց մեղքերը մաքրվեցին, իրենց սրտերում ծառայում են Աստծո օրենքին: Այդ դեպքում ո՞ւմ են նրանք ծառայում մարմնով: Նրանք մարմնով ծառայում են մեղքի օրենքին: Մարմինը սիրում է մեղք գործել, որովհետև այն բոլորովին չի փոխվել: Մարմինը ցանկանում է մարմնային բաներ, իսկ Հոգին՝ հոգևոր: Այնպես որ նրանք, որոնց մեղքերը մաքրված են, կարող են և ցանկանում են հետևել Տիրոջը, որովհետև Սուրբ Հոգին այժմ բնակվում է իրենց մեջ: Բայց նրանք, ում մեղքերը մաքրված չեն, միայն հետևում են մեղքին թե իրենց մտքով և թե մարմնով: Վերստին ծնվածը, ում մեղքերն արդեն ներված են, կարող է հետևել Աստծուն իր մտքով, նույնիսկ, եթե մարմնով հետևում է մեղքին:
Սուրբ Հոգու կյանքի օրենքը Քրիստոս Հիսուսով մեզ ազատեց մեղքի ու մահվան օրենքից
Եկեք հիմա անդրադառնանք Հռոմեացիս 8:1-ին: Նրանք, ում մեղքերը մաքրված են Հիսուսի փրկության հավատքով, այլևս Աստծո օրենքի դատաստանի տակ չեն, թեպետ նրանք ծնված են մեղքով: «Ուրեմն հիմա դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսում լինողների համար, որ մարմնավորապես չեն վարվում, այլ հոգևորապես: Որովհետև կյանքի հոգու օրենքը Հիսուս Քրիստոսումն ազատեց ինձ մեղքի և մահի օրենքիցը» (Հռոմեացիս 8:1-2):
Հիմա դատապարտություն չկա նրանց համար, ովքեր Հիսուս Քրիստոսի մեջն են: Չկա դատապարտություն: Նրանք, ովքեր ծնված են վերստին, այլևս չունեն մեղքեր, և նրանց համար այլևս չկա դատապարտություն: Նրանց սրտում չի մնա ոչ մի մեղք, քանի որ կյանքի Հոգու օրենքը Հիսուս Քրիստոսում ազատեց նրանց մեղքի օրենքից և մահից: Մեր Տերը կյանքի սկիզբն է: Նա դարձավ Աստծո Գառը, որ ծնվեց բեղմնավորված լինելով Սուրբ Հոգու կողմից և վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը Հորդանան գետի մեջ Հովհաննեսի կողմից մկրտվելու ժամանակ: Մեր փոխարեն կրելով դատաստանը՝ Նա խաչվեց մեզ համար: Այսպիսով Նա ամբողջովին վերցրեց մեր բոլոր մեղքերը:
Արդյո՞ք մենք պետք է կրկին մահանանք մեր մեղքերի պատճառով: Արդյո՞ք ունենք մի բան, որի համար պետք է դատվենք: Արդյո՞ք մենք ունենք մեղքեր մեր մեջ, եթե մեր բոլոր մեղքերն արդեն փոխանցվել են Հիսուսին Իր մկրտության միջոցով: Իհարկե, ոչ: Մենք չպետք է դատվենք, քանի որ Տերը մկրտվեց Հորդանան գետում, խաչվեց մեր փոխարեն և երրորդ օրը հարություն առավ բոլոր մեղավորներին փրկելու համար:
Աստծո փրկությունն ազատեց մեզ Իր դատապարտությունից, մինչդեռ օրենքը բերում է բարկություն: «Որովհետև կյանքի հոգու օրենքը Հիսուս Քրիստոսումն ազատեց ինձ մեղքի և մահի օրենքիցը»: Աստծո բարկությունը հայտնվեց նրանց, ովքեր ունեն մեղքեր: Աստված ուղարկում է նրանց դժոխք: Սակայն Տերը վերցնելով մեր սրտի բոլոր մեղքերը՝ ազատեց մեզ մեղքի օրենքից և մահից: Նա Հիսուս Քրիստոսում բնակվողներին ազատեց իրենց մեղքերից: Մաքրված են արդյոք ձեր մեղքերը:
«Որովհետև այն որ անկարելի էր օրենքին, որ տկար էր մարմնի պատճառովը, Աստված իր Որդին ուղարկելով մեղքի մարմնի նմանությունովը և մեղքի համար՝ մեղքին դատապարտեց այդ մարմնումը. Որ օրենքի արդարությունը կատարվի մեզանում, որ մարմնավորապես չենք վարվում՝ այլ հոգևորապես» (Հռոմեացիս 8:3-4):
Մեր Տերն այստեղ մեզ հստակ ասում է, որ մարմինը տկար է և չի կարող հնազանդվել օրենքի պահանջներին: Աստծո օրենքն անշուշտ բարի է ու գեղեցիկ, սակայն մենք չենք կարող ապրել դրանով, որովհետև մեր մարմինները չափազանց տկար են: Աստծո օրենքը մեզանից պահանջում է լինել կատարյալ: Այն պահանջում է կատարելապես հնազանդվել Աստծո օրենքին, բայց մեր մարմինն իր տկարության պատճառով չի կարող ապրել օրենքի բոլոր պահանջներին համապատասխան: Օրենքը հետևաբար իր զայրույթը բերում է մեր վրա: Բայց մեր ինչի՞ն է պետք Հիսուսը, եթե մենք ի վերջո դատապարտվելու ենք:
Աստված Իր միածին Որդուն ուղարկեց մեզ փրկելու համար: Աստված տվեց մեզ Իր արդարությունը՝ ուղարկելով Իր Որդուն մեղավոր մարմնի կերպարանքով: Հիսուսն աշխարհ եկավ մարդկային մարմնի պատկերով: «Նա դատապարտել է մեղքը մարմնի մեջ»: Աստված մեր բոլոր մեղքերը փոխանցեց Հիսուսին, որպեսզի օրենքի արդարության պահանջը իրականանա մեր մեջ, որ քայլում ենք ոչ թե մարմնով, այլ՝ Հոգով: Մեր մեղքերը մաքրված են Հիսուս Քրիստոսի հավատքով: Մեր մեղքերը ջնջվեցին այն ժամանակ, երբ մենք ընդունեցինք Հիսուսի կատարած փրկության գործը:
Նրանք, ովքեր ապրում են Հոգով և ովքեր ապրում են մարմնով
Գոյություն ունեն երկու տեսակի քրիստոնյաներ. նրանք, ովքեր հետևում են իրենց սեփական մտքերին, և նրանք, ովքեր հետևում են Ճշմարտության Խոսքին: Վերջիններս կարող են փրկվել և արդարանալ, իսկ առաջին տեսակը մահանալու է:
«Որովհետև մարմնավոր լինողները մարմնի բաներն են մտածում. իսկ հոգևոր լինողները՝ հոգու բաները: Որովհետև մարմնի խորհուրդը մահ է. և հոգու խորհուրդը՝ կյանք և խաղաղություն» (Հռոմեացիս 8:5-6): Ովքեր որ կարծում են, թե Աստծուն հավատալ նշանակում է ապրել օրենքի համաձայն, երբեք չեն կարող լինել կատարյալ: «Որովհետև մարմնավոր լինողները մարմնի բաներն են մտածում»:
Մարմինը փորձում է մաքրվել միայն արտաքնապես: Այսպես վարվողները կիրակի առավոտ փչում են իրենց Աստվածաշնչի վրայից փոշին ու գնում եկեղեցի, չնայած որ վեճերի մեջ են ընտանիքում և ունեն չար խորհուրդներ: Իսկ կիրակի օրերին նրանք դառնում են հրեշտակներ:
«Ողջույն, ինչպե՞ս եք»:
«Հաճելի է ձեզ նորից տեսնելը»:
Նրանք «Ամեն» են ասում ամեն անգամ, որ իրենց հովիվը քարոզում է քաղցր ձայնով և նրբաոճ առոգանությամբ: Նրանք պաշտամունքից հետո խաղաղությամբ դուրս են գալիս եկեղեցուց, սակայն հենց որ եկեղեցին անհետանում է նրանց տեսադաշտից, միանգամից փոխվում, դառնում են ուրիշ մարդ:
«Ի՞նչ էր Աստծո Խոսքն ասում ինձ այսօր: Չեմ հիշում, լավ, գնամ խմելու»:
Նրանք հրեշտակներ են եկեղեցում, բայց դառնում են մարմնական էակներ, երբ հեռանում են եկեղեցուց:
Հետևաբար մեղավորները պետք է աղոթեն Աստծուն այսպես. «Աստված, խնդրում եմ փրկիր ինձ, խեղճիս: Ես չեմ կարող մտնել Երկնային Արքայություն ու կգնամ դժոխք, եթե չփրկես ինձ: Բայց Տեր իմ, եթե մաքրես իմ բոլոր մեղքերը, որ գործել եմ և գործելու եմ մինչ կյանքիս վերջը, ես կկարողանամ հավատքով մտնել Երկնային Արքայություն»: Նրանք պետք է ամբողջովին ապավինեն Աստծուն:
Ամեն մի հավատացյալ կարող է հետևելով Աստծո Խոսքին՝ ստանալ մեղքերի ներում և ապրել հոգևոր կյանքով: «Որովհետև մարմնավոր լինողները մարմնի բաներն են մտածում. իսկ հոգևոր լինողները՝ հոգու բաները: Որովհետև մարմնի խորհուրդը մահ է. և հոգու խորհուրդը՝ կյանք և խաղաղություն»: Եթե մտածում և հավատում ենք Աստծո ճշմարտության համեմատ, կստանանք խաղաղություն: «Որովհետև մարմնի խորհուրդը Աստծո դեմ թշնամություն է. որովհետև Աստծո օրենքին չի հնազանդվում, և կարող էլ չէ: Եվ նրանք՝ որ մարմնով են, չեն կարող Աստծուն հաճո լինել» (Հռոմեացիս 8:7-8): Նրանք, որոնց մեղքերը դեռ ներված չեն և դեռ մարմնով են, երբեք չեն կարող գոհացնել Աստծուն:
«Բայց դուք մարմնով չեք՝ այլ հոգով, եթե Աստծո Հոգին ձեզանում բնակված է. իսկ եթե մեկը Քրիստոսի Հոգին չունի՝ նա նրանը չէ» (Հռոմեացիս 8:9): Մարդիկ շփոթվում են այս հատվածները կարդալիս, որովհետև Պողոսը խոսում է խոր հոգևոր լեզվով: Նրանք, ովքեր վերստին ծնված չեն, շփոթվում են Հռոմեացիս 7 և 8 գլուխներն ընթերցելիս: Նրանք երբեք չեն կարող հասկանալ Աստվածաշնչի այս հատվածը: Բայց մենք, վերստին ծնվածներս, մարմնով չենք և չենք ապրում միայն մարմնի համար:
Ուշադիր կարդացեք, թե ինչ է Պողոսն ասում այս հատվածներում: Արդյո՞ք Սուրբ Հոգին բնակվում է ձեր մեջ: Եթե որևէ մեկը չունի Քրիստոսի Հոգին, ապա այդ մարդը Նրանը չէ: Եթե Նրանը չէ, ապա նշանակում է՝ այդ մարդը սատանայինն է և կապված է դժոխքին:
«Եվ եթե Քրիստոսը ձեզանում է՝ ապա մարմինը մեռած է մեղքի համար, և հոգին կենդանի է արդարության համար: Եվ եթե Հիսուսին մեռելներից հարուցանողի Հոգին ձեզանում բնակված է, ապա Քրիստոսին մեռելներից հարուցանողը ձեր մահկանացու մարմիններն էլ կկենդանացնե իր Հոգովը, որ ձեզանում բնակված է» (Հռոմեացիս 8:10-11): Ամեն:
Մեր Տերը ծնվեց՝ բեղմնավորված լինելով Սուրբ Հոգուց, ուղարկվեց աշխարհ մարմնով և վերցրեց մեր բոլոր մեղքերը: Տերը մտավ հավատացյալների սրտերի մեջ, ովքեր հավատում են հոգևոր փրկությանը և հավիտյան մնալու է այդ սրտերում: Սուրբ Հոգին գալիս է սրտերի մեջ և հաստատում, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը կատարելապես մաքրել է մեր բոլոր մեղքերը: Աստված նորից կյանք կպարգևի մեր մարմիններին, երբ Հիսուսն աշխարհ գա կրկին: «Եվ եթե Հիսուսին մեռելներից հարուցանողի Հոգին ձեզանում բնակված է, ապա Քրիստոսին մեռելներից հարուցանողը ձեր մահկանացու մարմիններն էլ կկենդանացնե իր Հոգովը, որ ձեզանում բնակված է»:
Սուրբ Հոգին վկայում է մեր հոգիներին, որ մենք Աստծո զավակներն ենք
Վերստին ծնվելուց հետո մենք պետք է ապրենք հավատքով և Սուրբ Հոգով: «Ապա ուրեմն եղբայրք պարտական ենք ոչ թե մարմնին՝ մարմնի պես ապրելու: Որովհետև եթե մարմնավորապես ապրենք՝ կմեռնենք, բայց եթե հոգով մարմնի գործերը սպանենք՝ կապրենք: Որովհետև որոնք որ Աստծո Հոգովն են վարվում, նրանք Աստծո որդիքն են: Որովհետև դուք ծառայության հոգին չառաք որ դարձյալ վախենաք, այլ որդեգրության հոգին առաք, որով աղաղակում ենք՝ Աբբա, Հայր: Նույն ինքը Հոգին վկայություն է տալիս մեր հոգուն հետ, որ մենք Աստծո որդիքն ենք: Եվ եթե որդիք՝ ապա ժառանգներ էլ, Աստծո ժառանգներ և Քրիստոսի ժառանգակիցներ. որ եթե չարչարանքներին կցորդ ենք՝ փառքին էլ մասնակից լինենք» (Հռոմեացիս 8:12-17): Մենք աղաղակում ենք «Աբբա, Հայր», որովհետև ստացել ենք որդեգրության Հոգին, ոչ թե վախի հոգին:
«Նույն ինքը Հոգին վկայություն է տալիս մեր հոգուն հետ, որ մենք Աստծո որդիքն ենք»: Նախ և առաջ Սուրբ Հոգին վկայում է, որ Աստծո Խոսքի միջոցով մենք ստացել ենք մեղքերի ներում: Երկրորդ վկայությունն այն է, որ մենք այլևս չունենք մեղքեր: Հոգին, ինքն է վկայում, որ մենք փրկված ենք: Սուրբ Հոգին լցրեց նրանց սրտերն, ովքեր ստացել են մեղքերի ներում: «Արդար չկա՝ մեկն էլ չկա» (Հռոմեացիս 3:10): Սա ճիշտ է, բայց այդպես էր մինչ Աստված կազատեր մեզ մեր մեղքերից: Այդ գլխի մեջ շարունակվում է այն միտքը, որ մենք արդարացած ենք ձրիաբար Նրա շնորհքի միջոցով Հիսուս Քրիստոսի փրկությամբ (Հռոմեացիս 3:24): Նաև գրված է, որ Սուրբ Հոգին վկայում է, որ մենք Աստծո որդիներն ենք: Աստծո Հոգին բնակվում է մեր մեջ այն ժամանակ, երբ մենք սրտում ընդունում ենք Աստծո գործերը, իսկ եթե չենք հավատում Նրա տված փրկությանը, Սուրբ Հոգին չի բնակվում մեր մեջ: Եթե մեր սրտերում ընդունում ենք այն բոլոր գործերը, որ Աստված արել է մեր համար, Նրա Հոգին վկայում է. «Դուք արդար եք: Դուք Իմ որդիներն եք»: «Եվ եթե որդիք՝ ապա ժառանգներ էլ, Աստծո ժառանգներ և Քրիստոսի ժառանգակիցներ. որ եթե չարչարանքներին կցորդ ենք՝ փառքին էլ մասնակից լինենք»: Աստծո որդիների համար բնական կլինի Նրա չարչարանքներին մասնակից լինելով՝ փառքին էլ մասնակից լինել: Ովքեր որ ունեն Սուրբ Հոգի և առաջնորդվում են Սուրբ Հոգով, իրենց հույսը դնում են Աստծո Թագավորություն մտնելու վրա:
Մենք ապրում ենք Հազարամյա Թագավորության և Երկնային Թագավորության հույսով՝ չնայելով ներկա չարչարանքներին
Եկեք կարդանք Հռոմեացիս 8:18-25. «Որովհետև այնպես եմ դատում որ այս ժամանակի չարչարանքները արժանի չեն բաղդատվելու այն գալու փառքին հետ, որ մեզանում պիտի հայտնվի: Որովհետև ստեղծվածների եռանդալից ակնկալությունը Աստծո որդկանց հայտնությանն է սպասում: Նրա համար որ ստեղծվածները հնազանդեցին ունայնության, ոչ թե կամքով, այլ նրա համար՝ որ հնազանդեցրեց այն հույսով, Որ՝ ստեղծվածներն իրանք էլ ապականության ծառայությունիցը կազատվին՝ Աստծո որդկանց փառավոր ազատության մեջ մտնելով: Որովհետև գիտենք որ բոլոր ստեղծվածները մինչև հիմա միասին հառաչում են և ցավի մեջ են: Եվ ոչ միայն նրանք, այլ ինքներս էլ որ Հոգու առաջին պտուղն ունինք, մենք էլ մեր անձերումը հառաչում ենք՝ որդեգրությանն սպասելով այսինքն մեր մարմնի ազատությանը: Որովհետև հույսով փրկվեցանք, բայց հույսը որ տեսնվում է, հույս չէ. վասնզի այն բանը, որ մեկը տեսնում է՝ էլ ինչպե՞ս կհուսա: Բայց եթե այն որ չենք տեսնում, նրան հուսանք հույս ունինք, ապա համբերությամբ սպասում ենք»:
Մենք Սուրբ Հոգու առաջին պտուղներն ենք: Մենք, վերստին ծնվածներս, հարության առաջին պտուղներն ենք: Մենք մասնակից ենք լինելու առաջին հարությանը: Հիսուս Քրիստոսը հարության առաջին պտուղն է և մենք, որ միացած ենք Նրան, նույնպես մասնակցում ենք այդ հարությանը: Ովքեր որ Քրիստոսինն են, մասնակցում են առաջին հարությանը: Իսկ անհավատները մասնակցելու են երկրորդ հարությանը, որպեսզի դատվեն: Դրա համար Պողոս առաքյալն ասում է. «Որովհետև այնպես եմ դատում որ այս ժամանակի չարչարանքները արժանի չեն բաղդատվելու այն գալու փառքին հետ, որ մեզանում պիտի հայտնվի»: «Փառքը» այստեղ նշանակում է Հազարամյա Երկնային Թագավորությունը: Մենք բոլորս փոխվելու ենք, երբ որ այդ օրհնյալ ժամանակը գա: Աստծո զավակներն ամբողջությամբ հարություն են առնելու մեռելներից և նրանցից յուրաքանչյուրը ստանալու է հավիտենական կյանք: Իրականում մեր մարմինն է հարություն առնելու մեռելներից, քանի որ մեր հոգիներն արդեն հարություն են առած: Աստված թարմացնելու է ամեն բան և արդարներն ապրելու են թագավորների նման երջանիկ կյանքով հազարավոր տարիներ:
Տիեզերքի բոլոր արարածները սպասում են Աստծո զավակների հայտնությանը: Ստեղծագործությունը փոխվելու է մեր փոխվելու հետ միասին: Երկնային Թագավորության մեջ չի լինելու ցավ, տառապանք կամ մահ: Բայց մենք հառաչում ենք հիմա: Ինչո՞ւ: Քանի որ մարմինը դեռ թույլ է: Ինչո՞ւ են մեր հոգիները հառաչում: Նրանք հառաչում են սպասելով մարմնի ազատագրմանը:
«...մենք էլ մեր անձերումը հառաչում ենք՝ որդեգրությանն սպասելով այսինքն մեր մարմնի ազատությանը: Որովհետև հույսով փրկվեցանք, բայց հույսը որ տեսնվում է, հույս չէ. վասնզի այն բանը, որ մեկը տեսնում է՝ էլ ինչպե՞ս կհուսա: Բայց եթե այն որ չենք տեսնում, նրան հուսանք հույս ունինք, ապա համբերությամբ սպասում ենք» (Հռոմեացիս 8:23-25):
Մենք անհամբեր սպասում ենք որդեգրությանը, քանզի այդ հույսով ենք փրկված: Մենք, որոնց մեղքերը կատարելապես մաքրվեցին, մտնելու ենք Հազարամյա Թագավորության մեջ: Մենք չենք կործանվելու, նույնիսկ եթե աշխարհը հանկարծ կործանվի: Մեր Տերը կրկին կգա այս աշխարհ, երբ որ ժամանակը հասնի: Նա ամեն բան դարձնելու է նորը և հարություն է տալու նորոգված մարմիններին: Նա թողնելու է, որ նրանք թագավորեն հազար տարի:
Այս աշխարհի ավարտը կլինի հուսահատություն մեղավորների համար և նոր հույս արդարների համար: Պողոսն ուներ այս հույսը: Դուք հառաչո՞ւմ եք՝ սպասելով ձեր մարմնի փրկությանը: Արդյո՞ք Սուրբ Հոգին էլ է դրան սպասում: Մենք փոխվելու ենք հոգևոր մարմինների, ինչպես Հիսուս Քրիստոսի հարությալ մարմինն էր, որ չի զգալու ոչ ցավ և ոչ տկարություն:
Սուրբ Հոգին օգնում է արդարներին ունենալ ամուր հավատք
Սուրբ Հոգին մեզ օգնում է ունենալ ամուր հավատք: Մի՞թե մենք հույս ունենք այն բանի վրա, ինչը տեսնում ենք: Ոչ, մենք հույս ունենք այն բանի համար, ինչը դեռ չենք կարող տեսնել: «Այսպես էլ Հոգին օգնում է մեր տկարություններին, որովհետև թե ինչ բանի համար պիտի աղոթք անենք՝ ինչպես արժան է, չգիտենք. Բայց ինքը Հոգին անբարբառ հառաչանքով բերեխոս է լինում: Եվ սրտերը քննողը գիտե թե ինչ է Հոգու խորհուրդը. որովհետև Աստծուն վայելած կերպով սուրբերի համար բարեխոսում է» (Հռոմեացիս 8:26-27):
Ի՞նչ է Սուրբ Հոգին ցանկանում մեր մեջ: Ինչո՞վ է Նա օգնում մեզ: Ինչի՞ վրա է ձեր հույսը: Մենք հույս ունենք նոր երկնքի և նոր երկրի (2 Պետրոս 3:13), այսինքն՝ Երկնային Թագավորության: Մենք չենք ցանկանում ապրել այս կործանվող աշխարհում: Մենք հոգնել ենք և հույսով սպասում ենք Տիրոջ օրվան: Մենք ուզում ենք հավիտենապես ապրել առանց մեղքի, առանց հիվանդության, առանց չարության, ցանականում ենք Տեր Հիսուս Քրիստոսի հետ ապրել ուրախության, խաղաղության, սիրո և խոնարհության մեջ:
Այնպես որ, Սուրբ Հոգին հառաչում է մեր հետ և բարեխոսում մեզ համար, որ սպասում ենք նոր երկնքի և նոր երկրի: Անկեղծ ասած, մենք՝ արդարներս, ոչ մի հաճույք չենք ստանում այս աշխարհում, թերևս բացառությամբ հավատակից եղբայրների հետ ֆուտբոլ խաղաղալը: Մենք ապրում ենք երկրի վրա, որովհետև ցանկանում ենք քարոզել ավետարանը: Բայց այս Մեծ Հանձնարարականի համար արդարները պարտավոր չեն լինել այս աշխարհի մի մասը:
Աստված թույլ է տալիս, որ ամեն բան բարիի գործակից լինի Իրեն սիրող վերստին ծնվածների համար
Հռոմեացիս 8:28-30. «Բայց գիտենք, որ Աստծուն սիրողներին ամեն բաները գործակից են լինում դեպի բարին նրանց՝ որ նախասահմանելովը կանչված են: Որովհետև նրանց որ առաջուց ճանաչեց, առաջուց էլ սահմանեց իր Որդու պատկերին կերպարանակից լինելու. որ նա անդրանիկ լինի շատ եղբայրների մեջ. Եվ որոնց առաջուց սահմանեց, նրանց կանչեց էլ. և որոնց կանչեց, նրանց արդարացրեց էլ. և որոնց արդարացրեց, նրանց փառավոր էլ արավ»:
Հռոմեացիս 8:28 ասում է. «Բայց գիտենք, որ Աստծուն սիրողներին ամեն բաները գործակից են լինում դեպի բարին նրանց՝ որ նախասահմանելովը կանչված են»: Այս հատվածը շատ կարևոր է: Շատ մարդիկ մտածում են. «Ինչո՞ւ եմ ես ծնվել: Աստված լավ կաներ այնպես աներ, որ ես ծնվեի մի տեղ, որտեղ սատանա չկա, լավ կլիներ միանգամից ապրեինք Երկնային Արքայության մեջ: Ինչո՞ւ է Նա իմ կյանքում բերել այս ամենը»: Ոմանք, ովքեր ապրում են վատ պայմաններում, առաջին հերթին դրա համար մեղադրում են իրենց ծնողներին և հետո՝ Աստծուն: «Ինչո՞ւ եմ ծնվել և ապրում այս վատ պայմաններում»:
Այս հատվածը տալիս է այս հարցի պատասխանը: Մենք ծնված ենք որպես Աստծո ստեղծագործություն: Աստված ստեղծեց մեզ Իր պատկերով և նմանությամբ, բայց մենք Նրա արարածներն ենք: Աստված մեզ հատուկ նպատակով է բերել աշխարհ: Աստվածաշունչն ասում է. «Բայց գիտենք, որ Աստծուն սիրողներին ամեն բաները գործակից են լինում դեպի բարին նրանց՝ որ նախասահմանելովը կանչված են»: Ադամից մեր ժառանգած մեղքի պատճառով մեր նախնիները, որոնք խաբվեցին սատանայի կողմից, մեզ փոխանցեցին մեղք: Բայց Աստված ուղարկեց Հիսուս Քրիստոսին, որպեսզի հավատքի միջոցով մեզ դարձնի Իր զավակները: Դա է Աստծո մեզ ստեղծելու նպատակը: Նա պատրաստ է մեզ պարգևել աստվածների երջանիկ ու հավերժական կյանք Հիսուս Քրիստոսով Հազարամյա Թագավորության ժամանակ:
«Բայց գիտենք, որ Աստծուն սիրողներին ամեն բաները գործակից են լինում դեպի բարին նրանց՝ որ նախասահմանելովը կանչված են»: Աստծո կամքը մեզ համար իրականացավ, երբ մեր մեղքերը մաքրվեցին: Մի՞թե սա ճիշտ չէ: Մի՞թե մենք երջանիկ չենք, որ ծնվել ենք այս աշխարհում: Երբ մտածում ենք այն փառքի մասին, որ վայելելու ենք ապագայում, մի՞թե չենք գիտակցում, թե որքան երջանիկ ենք մենք: Բայց շատերն ուրախ չեն, որովհետև նրանք մերժում են Աստծո սերը:
Գիտե՞ք, թե ինչու կան մեղքեր և հիվանդություններ, ինչու չար մարդկանց համար թվում է ամեն ինչ լավ է դասավորվում, իսկ ովքեր փորձում են լինել բարի, կարծես միայն վնաս են կրում: Որովհետև միայն նեղությունների ժամանակ ենք սկսում փնտրել Աստծուն, մեղքերի ներում ստանալով՝ դառնում Նրա զավակները: Աստված թուլ է տալիս, որ չար մարդիկ դեռ ապրեն այս աշխարհում, որպեսզի բոլոր բաները բարիի գործակից լինեն Իրեն սիրողների համար:
Պետք չէ այսպես մտածել. «Ես չգիտեմ, թե ինչու է Աստված ստեղծել ինձ այսպես: Ինչո՞ւ է Աստված թույլ տվել, որ ես ծնվեմ նման աղքատ ընտանիքում և կրեմ դժվարություններ»: Աստծո կամքով մենք ծնվեցինք այս աշխարհում, որտեղ թագավորում է սատանան և օրենքը, որպեսզի մեզ դարձնի Իր զավակները և մենք կարողանանք ապրել հավիտենապես Տիրոջ հետ թագավորելով: Ամեն բան Աստծո զավակների համար դառնում է բարի: Սրա համար է Աստված այդպես անում Իր զավակներին: Մենք ոչ մի պատճառով չենք կարող բողոքել Աստծուն: «Ինչո՞ւ եմ ես այսպիսին: Ինչո՞ւ եմ ես այսպես ապրում»: Աստծո կամքը իրականանում է այսպես:
Պետք չի բողոքել դժվարությունների համար: Այլևս մի երգեք նման վատատես երգեր. «Եվ ինչպես մարդկանց համար սահմանված է մեկ անգամ մեռնել և նրանից հետո դատաստանը» (Եբրայեցիս 9:27): Աստծո փրկության շնորհը գտնվում է մարդու ծնունդի և դատաստանի միջև: Մենք հավատում ենք Հիսուս Քրիստոսին, մեր բոլոր մեղքերն արդեն մաքրված են Աստծո շնորհով, և մենք հավիտենապես թագավորելու ենք Հազարամյա Երկնային Արքայության մեջ: Մենք պետք է կոչվենք. «Ամբողջ ստեղծագործության տեր»: Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչու է Աստված թույլ տալիս, որ ունենանք դժվարություններ: Նա տվեց մեզ տառապանքներ և դժվարություններ, որպեսզի փնտրենք և գտնենք Իրեն ու դառնանք Աստծո զավակները:
Աստված նախասահմանեց մեզ լինել Իր Որդու պարկերին կերպարանակից
Ժամանակ չի պահանջվում մեր համար, որ ստանանք մեղքերի թողություն, Աստծո դատաստանից փրկվելու և արդարանալու համար: Մենք արդարացանք միանգամից և կարող ենք հավատքով մեկընդմիշտ դառնալ Աստծո զավակները: Աստծո փրկությունը սրբացման երկարատև գործընթացի արդյունք չէ: Աստված փրկեց մեզ մեկընդմիշտ և մեզ միանգամից արդարացրեց:
«Որովհետև նրանց որ առաջուց ճանաչեց, առաջուց էլ սահմանեց իր Որդու պատկերին կերպարանակից լինելու. որ նա անդրանիկ լինի շատ եղբայրների մեջ. Եվ որոնց առաջուց սահմանեց, նրանց կանչեց էլ. և որոնց կանչեց, նրանց արդարացրեց էլ. և որոնց արդարացրեց, նրանց փառավոր էլ արավ» (Հռոմեացիս 8:29-30):
Շատերը «Կալվինի հինգ վարդապետությունները» կապում են այս հատվածների հետ: Բայց նրանք սխալվում են: Պողոսն այս հատվածում ասում է. «Որովհետև նրանց որ առաջուց ճանաչեց, առաջուց էլ սահմանեց իր Որդու պատկերին կերպարանակից լինելու»: Աստված նախասահմանեց մեզ լինել Իր զավակները Հիսուսով: Աստված նախասահմանեց մեզ ծնվել Իր կամքի համեմատ: Նա մեզ ստեղծեց: Ստեղծեց ո՞ւմ պատկերով: Մենք ստեղծվեցինք Աստծո Որդու՝ Հիսուսի պատկերով:
Աստված թույլ տվեց, որ ծնվենք և որդեգրեց մեզ որպես Իր զավակները Հիսուս Քրիստոսի միջոցով, Իր բարի կամքի համեմատ: Նա խոստացավ ուղարկել Իր Որդուն, որպեսզի մեզ դարձնի Իր զավակները՝ Հիսուսի պատկերին կերպարանակից լինելով: Աստված կանչեց մեզ Հիսուս Քրիստոսի միջոցով, երբ մենք դեռ որպես Ադամի ժառանգներ մեղավորներ էինք: «Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ և բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ» (Մատթեոս 11:28): Նա կանչեց մեզ մեր բոլոր մեղքերը մաքրելուց հետո: Նա կանչեց մեզ, որպեսզի մեզ արդարացնի հավատքով:
Աստված մեզ արդարացրեց և փառավորեց
Աստված կանչեց մեղավորներին և արդարացրեց նրանց: Հիսուս Քրիստոսին հավատալով որպես մեր Փրկիչը՝ մենք մեկընդմիշտ արդարացանք, այլ ոչ թե աստիճանաբար սրբագործվեցինք, ինչպես շատ աստվածաբաններ պնդում են: Աստված կոչ է անում մեղավորներին, որպեսզի արդարացնի նրանց:
«Որոնց կանչեց, նրանց արդարացրեց էլ»: Ովքեր կանչվեցին և հավատացին Հիսուս Քրիստոսին, արդարացան: Որպես Ադամի հետնորդներ մենք անշուշտ ունեինք մեղքեր, բայց հավատալով այն ճշմարտությանը, որ մեր մեղքերն ամբողջովին մաքրվել են, մենք ազատվում ենք մեր բոլոր մեղքերից: Իսկ հիմա ունե՞ք մեղքեր, թե ոչ: Իհարկե, ոչ: Մենք այլևս չունենք մեղքեր: «Որոնց կանչեց, նրանց արդարացրեց էլ»:
Արդար են նրանք, ովքեր դարձան Աստծո զավակները: Սխալ է այն կարծիքը, որ մարդն արդարանում է աստիճանաբար: Մենք միանգամից ենք փառավորվել որպես Աստծո զավակներ:
«Եվ որոնց արդարացրեց, նրանց փառավոր էլ արավ»: Աստված մեզ դարձրեց Իր զավակները: Ես չեմ կարող հասկանալ, թե ինչու են այսքան շատ քրիստոնյաներ հավատում այսպես կոչված «փրկության հինգ քայլերին»: Փրկությունը և Աստծո զավակներ դառնալը լինում է միանգամից: Որոշ ժամանակ մեզ պետք մարմնի հարությանը պատրաստվելու համար, քանզի սպասելու ենք Տիրոջ երկրորդ գալստյանը, բայց մեղքերից ազատվելը լինում է միանգամից: Մենք կարող ենք ստանալ մեղքերի ներում մի ակնթարթում, երբ արձագանքենք մեղքերի թողության Խոսքին, որ Աստված, մեզ կանչողը, պարգևեց մեզ և ընդունենք Նրա տված փրկությունը: «Շնորհակալ եմ, Տեր: Ալելուիա: Ամեն: Ես փրկվեցի, որովհետև Դու փրկեցիր ինձ: Ես չէի կարողանա փրկվել, եթե Դու չմաքրեիր իմ բոլոր մեղքերը: Շնորհակալություն, իմ Տիրոջը: Ալելուիա»: Մեր մեղքերն այսպես են մաքրվել:
Փրկությունը չի պահանջում ոչ գործեր, ոչ ժամանակ: Մեր գործերը փրկության համար դեր չեն խաղում, նույնիսկ 0.1%: Կալվինիստներն ասում են, որ մարդը պետք է արդարանա փուլ առ փուլ, աստիճանաբար: Ճիշտ այնպես, ինչպես որդը չի կարող անցնել 100 մետրը մի վայրկյանում, այնպես էլ մարդիկ չեն կարող արդարանալ իրենց գործերով, անկախ նրանից, թե որքան շատ են չարչարվում օրենքը պահելու համար: Ճիճուն մնում է ճիճու նույնիսկ, եթե օգտագործի շպար և այլն: Նմանապես, մեղավորը որքան էլ որ բարի արտաքին ունենա, մնում է մեղավոր:
Ինչպե՞ս կարող է մեղավորը լինել կատարելապես արդար՝ սրբագործվելով աստիճանաբար: Մի՞թե մարմինը ժամանակի ընթացքում դառնում է ավելի լավը: Ոչ, մարմինը ծերանալով ավելի է դառնում անհավատ: Բայց Աստվածաշունչն ասում է. «Եվ որոնց առաջուց սահմանեց, նրանց կանչեց էլ. և որոնց կանչեց, նրանց արդարացրեց էլ. և որոնց արդարացրեց, նրանց փառավոր էլ արավ»: Այս հատվածը մեզ հստակորեն ցույց է տալիս, որ փրկությունը և արդարացումը կատարվում է Աստծո ողորմությամբ միանգամից: Մարդն արդարանում է միանգամից հավատալով Տիրոջը:
Շատ աստվածաբաններ չիմանալով, թե ինչ են անում, պնդում է անհիմն տեսություններ և մարդկանց ուղարկում դժոխք: Աստված մեզ խոստացավ փրկություն և կանչեց Հիսուս Քրիստոսով և մեզ արդարացրեց ու փառավորեց, ովքեր որ արձագանքեցին Նրա կանչին: «Բայց որոնք որ նրան ընդունեցին, իշխանություն տվավ նրանց Աստծո որդիներ լինելու՝ նրանց, որ Նրա անունին հավատում են» (Հովհաննու 1:12): Արդյո՞ք Աստված փառավորեց մեզ: Իհարկե, փառավորեց: Արդյո՞ք կարող էինք փառավորվել մեր բարի գործերով և չարչարանքներով: Արդյո՞ք մենք պետք է շատ չարչարվենք, որ արդարանանք: Իհարկե, ոչ: Մենք արդեն արդարացած ենք:
Ոչ ոք չի կարող մեզ բաժանել Աստծո սիրուց
Ով կարող է մեզ հակառակվել, եթե Աստված է մեր կողմը: Ոչ ոք: «Ապա ի՞նչ ասենք այս բաների համար. եթե Աստված մեր կողմն է՝ ո՞վ է մեզ հակառակ. Որ իր Որդին էլ չխնայեց, այլ մեր ամենի համար մատնեց նրան. էլ ինչպե՞ս նրան հետ ամեն բան չի շնորհիլ մեզ: Ո՞վ է որ Աստծո ընտրվածների դեմ մեղադիր լինի. Աստված է որ արդարացնում է: Ո՞վ է որ դատապարտե. Քրիստոսը որ մեռավ և ավելի՝ որ հարություն էլ առավ և Աստծո աջ կողմն է, որ մեզ համար բարեխոս էլ է: Ապա ո՞վ կբաժանե մեզ Քրիստոսի սերիցը. տառապա՞նք, թե նեղությո՞ւն, թե հալածա՞նք, թե սո՞վ, թե մերկությո՞ւն, թե վտա՞նգ, թե սո՞ւր: Ինչպես գրված է, թե Քեզ համար մեռցնվում ենք բոլոր օրը և մորթվելու ոչխարի պես համարվեցանք: Բայց այս ամեն բաներումն առավել ևս հաղթում ենք նրա միջոցովը՝ որ մեզ սիրեց, որովհետև հաստատ գիտեմ, որ ոչ մահ, ոչ կյանք, ոչ հրեշտակներ, ոչ իշխանություններ, ոչ զորություններ, ոչ ներկա բաներ, ոչ գալու բաներ, և ոչ բարձրություն, ոչ խորություն, և ոչ մեկ ուրիշ ստեղծված բան կարող է մեզ բաժանել Աստծո սերիցը՝ որ մեր Տեր Հիսուս Քրիստոսումն է» (Հռոմեացիս 8:31-39):
Ոչ ոք չի կարող բաժանել մեզ Աստծո սերից: Ոչ ոք չի կարող մեզ կրկին դարձնել մեղավորներ: Ոչ ոք չի կարող խանգարել նրանց, ովքեր դարձել են Աստծո զավակներ, և ովքեր ապրելու են Հազարամյա Թագավորության մեջ: Կարո՞ղ է արդյոք նեղությունը մեզ դարձնել մեղավոր: Կարո՞ղ է արդյոք տառապանքը մեզ դարձնել մեղավոր: Կարո՞ղ է արդյոք հալածանքը մեզ դարձնել մեղավոր: Կարո՞ղ է արդյոք սովը, մերկությունը, վտանգը կամ սուրը մեզ կրկին դարձնել մեղավորներ: «Որ իր Որդին էլ չխնայեց, այլ մեր ամենի համար մատնեց նրան. էլ ինչպե՞ս նրան հետ ամեն բան չի շնորհիլ մեզ»: Աստված տվեց մեզ Երկնային Թագավորությունը: Նա ազատորեն տալիս է ամեն բան, որովհետև չի խնայում Իր միածին Որդուն մեզ փրկելու համար: Երբ Աստված կամեցավ մեզ համար կատարել այդ զոհաբերությունը, ապա ինչո՞ւ չպետք է մեզ դարձներ Իր զավակները:
Աստծո տված փրկությունը, դա...
Աստված ասում է, որ մեղքերից ազատվելու համար մենք պետք է առաջին հերթին ընդունենք, որ Հիսուս Քրիստոսն աշխարհ եկավ մարդկային մարմնով Աստծո կամքի համաձայն: Երկրորդ հերթին մենք պետք է ընդունենք, որ Հիսուսը վերցրեց մեր բոլոր մեղքերն Իր վրա Հորդանան գետում Իր մկրտության միջոցով: Երրորդ, մենք պետք է խոստովանենք, որ Հիսուսը խաչվել է մեր փոխարեն, և վերջապես, որ Նա հարություն առավ մեռելներից: Մենք չեն կարող փրկվել, եթե չհավատանք վերը նշվածներին:
Ովքեր չեն հավատում, որ Հիսուսն Աստծո Որդին է կամ Աստված է և Արարիչը, դուրս են մնում Աստծո փրկության ծրագրից: Եթե մարդը ժխտում է Հիսուս Քրիստոսի աստվածությունը, ապա նա դառնում է սատանայի զավակը: Նրանք, ովքեր ժխտում են այն փաստը, որ Հիսուսը վերցրեց մեր բոլոր մեղքերն Իր մկրտության ժամանակ Հովհաննես Մկրտչի միջոցով, չի կարող փրկվել: Հիսուսը չի կարող դառնալ նրանց Փրկիչը: Ովքեր չեն կարող փրկվել իրենց սրտերում, թեև հավատում են Հիսուսին իրենց մտքերում: Նրանք գնում են դժոխք, չնայած որ հավատում են Հիսուսին: Հիսուս Քրիստոսը մահացել է մեր փոխարեն, որովհետև Իր մկրտությամբ վերցրեց մեր բոլոր մեղքերը: Հիսուսը մահացավ մեր մեղքերի պատճառով: Նա հարություն առավ կրկին, որ արդարացնի բոլոր նրանց, ովքեր հավատում են Իրեն և հարություն տա մեռելներից:
Մենք փրկվել ենք հավատալով Նրա մկրտությանը
Ես մինչ այժմ քարոզում էի 7 գլխից, որը կապված է 8 գլխի հետ: 7 գլուխն ասում է, որ ովքեր ունեն մեղքեր, չեն կարող անել բարի գործեր: Սակայն 8 գլուխն ասում է, որ այժմ դատապարտություն չկա նրանց համար, ովքեր Հիսուս Քրիստոսումն են, և մեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ մեզ դարձնում է անմեղ: Մենք տկար ենք և չենք կարող ապրել Աստծո կամքի համեմատ, դրա համար Հայր Աստվածն ուղարկեց Հիսուս Քրիստոսին որպես Փրկիչ, և Նա Իր վրա վերցրեց մեր բոլոր մեղքերը: Մենք փրկված ենք մեր բոլոր մեղքերից և արդարացած ենք Հիսուս Քրիստոսի ողորմությամբ: Սա է այն ճշմարտությունը, որ Պողոսը սովորեցնում է 7 և 8 գլուխների միջոցով:
«Ուրեմն հիմա դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսումը լինողների համար, որ մարմնավորապես չեն վարվում, այլ հոգևորապես»: Մենք հիմա չունենք որևէ մեղք: Իսկ դուք Հիսուս Քրիստոսո՞ւմն եք: Արդյո՞ք ընդունում եք Հիսուս Քրիստոսի կատարած գործը: Ինչպես Պողոսը մաքրվեց իր մեղքերից, այնպես էլ մեր բոլոր մեղքերն են մաքրված Հիսուս Քրիստոսի մկրտությանը և Խաչի արյանը հավատալու միջոցով: Մենք ազատված ենք մեր մեղքերից՝ հավատալով Հիսուսի մկրտությանը, արյանը և հարությանը: Եթե մարդը հրաժարվում է Հիսուս Քրիստոսի մկրտությանը հավատալուց, և եթե պնդում է, որ Հիսուսը մկրտվեց միայն Իր խոնարհությունը ցույց տալու համար, ապա Աստված ուղարկում է նման մարդուն դժոխք: Պետք չէ ամբարտավան լինել Աստծո Խոսքի նկատմամբ: Ինչպե՞ս կարող են եկեղեցու հովիվներն ու ծառայողներն անտեսել Հիսուսի մկրտությունը, երբ Պողոսը ինքն է այդքան խոսում այդ մասին: Ինչպե՞ս կարող են նրանք անտեսել Աստծո ընտրած զավակի ուսմունքը, որին Աստված կարգեց որպես առաքյալ:
Եթե մենք ցանկանում ենք քարոզել Հիսուս Քրիստոսի մասին, մենք պետք է քարոզենք այն, ինչ գրված է Աստվածաշնչում, և պետք է հավատանք ըստ Աստվածաշնչի: Տերն ասում է. «Եթե դուք իմ խոսքերի մեջ կենաք, ճշմարտապես իմ աշակերտներն եք: Եվ ճշմարտությունը կճանաչեք. և ճշմարտությունը կազատե ձեզ» (Հովհաննու 8:31-32): Դուք և ես պետք է Պողոսի նման հավատանք Հիսուսի մկրտությանը:
Ե՞րբ են ձեր մեղքերը փոխանցվել Հիսուս Քրիստոսին: Մեր բոլոր մեղքերը փոխանցվեցին Հիսուս Քրիստոսին, երբ Նա մկրտվեց Հովհաննես Մկրտչի կողմից: Հիսուսն ասաց Հովհաննեսին. «Թույլ տուր հիմա, որովհետև այդպես է վայելում մեզ, որ ամեն արդարություն կատարենք»: Այստեղ «այդպես» բառը հունարեն «hoo`-tos gar» բառն է, որ նշանակում է «այս ձևով», «ամենահարմար եղանակով» կամ «չկա այլ ճանապարհ»: Այս բառը ցույց է տալիս, որ Հիսուսն Իր վրա վերցրեց մարդկության մեղքերը Հովհաննեսից ստացած մկրտության միջոցով: Մկրտությունը նշանակում է «լվացվել»: Որպեսզի մեր սրտի բոլոր մեղքերը լվացվեին, դրանք պետք է փոխանցվեին Հիսուս Քրիստոսին:
Հիսուս Քրիստոսը վերցրեց մեր մեղքերը, խաչվեց մեր փոխարեն և մեր հետ թաղվեց: Պողոսն ասում է. «Ես Քրիստոսի հետ խաչված եմ» (Գաղատացիս 2:20): Ինչպե՞ս կարող ենք խաչվել, երբ իրականում Հիսուսն է մահացել Խաչի վրա: Մենք խաչվեցինք Քրիստոսի հետ, որովհետև հավատում ենք, որ Հիսուսը վերցրեց մեր բոլոր մեղքերն Իր վրա և խաչվեց այդ մեղքերի համար:
Ես փառք եմ տալիս Տիրոջը, ով փրկեց ինձ իմ բոլոր մեղքերից: Մենք կարող ենք համարձակորեն քարոզել ավետարանը, քանի որ Հիսուսը մեզ արդարացրել է: Ես շնորհակալ եմ Տիրոջից ինձ մեղքերից փրկելու համար, քանզի մեր մարմինը տկար է և մենք Նրա փառքից պակասել էինք, իսկ հիմա Հիսուսով արդարացած ենք: