• All e-books and audiobooks on The New Life Mission website are free
  • Explore multilingual sermons in global languages
  • Two new revised editions in English have been released
  • Check out our website translated into 27 languages
Search

Sermons

Թեմա 9: Հռովմեացիս (Մեկնություններ Հռոմեացիս Գրքի Վերաբերյալ)

[8-1] Ներածություն Գլուխ 8

2021.04.03 39
8 գլուխը կարելի է, թերևս, բնութագրել որպես Հռոմեացիս գրքի կարևորագույն գլուխ: Այս գլխի մի քանի կարևորագույն թեմաների միջոցով Պողոս առաքյալը մեզ համար բացահայտում է, թե որքան հրաշալի է Աստծո արդարությունը: 
Առաջին թեման հետևյալն է. «Ուրեմն հիմա դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսումը լինողների համար, որ մարմնավորապես չեն վարվում, այլ հոգևորապես» (Հռոմեացիս 8:1): Սա նշանակում է, որ անկախ նրանից, թե որքան անկատար ու անպարկեշտ է մեր մարմինը, Աստծո արդարությունը ազատեց մեզ մեր բոլոր մեղքերից: 
Երկրորդ թեման հետևյալն է. «Որովհետև այն որ անկարելի էր օրենքին, որ տկար էր մարմնի պատճառովը, Աստված իր Որդին ուղարկելով մեղքի մարմնի նմանությունովը և մեղքի համար՝ մեղքին դատապարտեց այդ մարմնումը» (Հռոմեացիս 8:3): Սա նշանակում է, որ քանի որ մարդիկ իրենց մարմնով չեն կարող հետևել Աստծո օրենքին, Հիսուս Քրիստոսը վերցնելով նրանց բոլոր մեղքերն Իր մկրտությամբ և Խաչի մահով, փրկեց նրանց իրենց բոլոր մեղքերից ու դատաստանից: Սա հնարավոր եղավ, քանի որ Հիսուսը եկավ աշխարհ և վերցրեց մարդկության բոլոր մեղքերն Հովհաննեսի կողմից Իր մկրտության միջոցով, որպեսզի դրանք տաներ դեպի Խաչը: Խաչվելուց հետո Նա հարություն առավ կրկին, որպեսզի փրկի բոլոր նրանց, ովքեր հավատում են այդ ճշմարտությանը: Մեր Տիրոջ այս բոլոր գործերը իրականացրին Աստծո արդարությունը, որպեսզի մեղավորները փրկվեին իրենց մեղքերից Հայր Աստծո կամքի համեմատ: 
Երրորդ թեման հետևյալն է. «Որովհետև մարմնավոր լինողները մարմնի բաներն են մտածում. իսկ հոգևոր լինողները՝ հոգու բաները» (Հռոմեացիս 8:5): Սա նշանակում է, որ երբ մենք որոշում ենք հավատալ Աստծուն, մենք պետք է հավատանք Նրան ոչ թե մեր սեփական մտքերով, այլ պետք է հետևենք Աստծո Խոսքին: 
Չորրորդ թեման հետևյալն է. «Բայց դուք մարմնով չեք՝ այլ հոգով, եթե Աստծո Հոգին ձեզանում բնակված է. իսկ եթե մեկը Քրիստոսի Հոգին չունի՝ նա նրանը չէ» (Հռոմեացիս 8:9): Նրանք, ովքեր հավատում են Աստծո արդարությանը, իրենց սրտում ստացել են Սուրբ Հոգի և դարձել Աստծո զավակները: Սա նաև նշանակում է, որ միայն եկեղեցի հաճախելով չեք կարող դառնալ Աստծո զավակները: 
Հինգերորդ թեման հետևյալն է. «Ապա ուրեմն եղբայրք պարտական ենք ոչ թե մարմնին՝ մարմնի պես ապրելու (Հռոմեացիս 8:12): Այս թեման մեզ ասում է, որ նրանք, ովքեր հավատալով մեր Տիրոջ ավետարանին, արդեն փրկվել են իրենց բոլոր մեղքերից, այլևս պարտք չեն իրենց մարմնին: 
Վեցերորդ թեման հետևյալն է. «Որովհետև դուք ծառայության հոգին չառաք որ դարձյալ վախենաք, այլ որդեգրության հոգին առաք, որով աղաղակում ենք՝ Աբբա, Հայր» (Հռոմեացիս 8:15): Որովհետև նրանք, ովքեր հավատում են Աստծուն, ստացել են Սուրբ Հոգի, նրանք այժմ անվանում են Հայր Աստծուն «Աբբա, Հայր»: 
Յոթերորդ թեման հետևյալն է. «Նույն ինքը Հոգին վկայություն է տալիս մեր հոգուն հետ, որ մենք Աստծո որդիքն ենք: Եվ եթե որդիք՝ ապա ժառանգներ էլ, Աստծո ժառանգներ և Քրիստոսի ժառանգակիցներ. որ եթե չարչարանքներին կցորդ ենք՝ փառքին էլ մասնակից լինենք» (Հռոմեացիս 8:16-17): Նրանք, ովքեր հավատում են Աստծո արդարությանը, նրանք, ովքեր ստացել են Սուրբ Հոգի, միանալու են Քրիստոսին և ժառանգելու են Նրա Երկնային Արքայությունը: 
Ութերորդ թեման հետևյալն է. «Որովհետև գիտենք որ բոլոր ստեղծվածները մինչև հիմա միասին հառաչում են և ցավի մեջ են» (Հռոմեացիս 8:22): Սա մեզ ասում է, որ նույնիսկ Աստծո արդարությանը հավատացողները հանդիպում են դժվարությունների այս աշխարհում մյուս բոլոր էակների հետ, բայց այն նաև ասում է, որ հաջորդ աշխարհում չի լինի տառապանք և ցավ: 
Իններորդ թեման հետևյալն է. «Եվ որոնց առաջուց սահմանեց, նրանց կանչեց էլ. և որոնց կանչեց, նրանց արդարացրեց էլ. և որոնց արդարացրեց, նրանց փառավոր էլ արավ» (Հռոմեացիս 8:30): Սա մեզ ասում է, որ Աստված կանչեց մեղավորներին Իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի անունով, և նրանց դարձրեց Իր զավակները վերցնելով իրենց բոլոր մեղքերն Իր արդարությամբ: 
Վերջապես, տասներորդ և վերջին թեման հետևյալն է. «Ո՞վ է որ Աստծո ընտրվածների դեմ մեղադիր լինի. Աստված է որ արդարացնում է» (Հռոմեացիս 8:33): Ոչ ոք չի կարող դատել Աստծո զավակներին, որոնք որպես պարգև ստացել են Սուրբ Հոգի, երբ ազատվեցին իրենց մեղքերից՝ հավատալով Աստծո արդարությանը: 
Այս տասը թեմաները Հռոմեացիս գրքի 8 գլխի ուրվագծերն են: Մենք այժմ ուսումնասիրելու ենք դրանք ավելի մանրամասն: