• All e-books and audiobooks on The New Life Mission website are free
  • Explore multilingual sermons in global languages
  • Two new revised editions in English have been released
  • Check out our website translated into 27 languages
Search

Sermons

Թեմա 9: Հռովմեացիս (Մեկնություններ Հռոմեացիս Գրքի Վերաբերյալ)

[8-2] Աստծո Արդարությունը Օրենքի Արդար Պայմանների Կատարումն է (Հռոմեացիս 8:1-4)

2021.04.03 87
(Հռոմեացիս 8:1-4)
«Ուրեմն հիմա դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսում լինողների համար, որ մարմնավորապես չեն վարվում, այլ հոգևորապես: Որովհետև կյանքի հոգու օրենքը Հիսուս Քրիստոսումն ազատեց ինձ մեղքի և մահի օրենքիցը: Որովհետև այն որ անկարելի էր օրենքին, որ տկար էր մարմնի պատճառովը, Աստված իր Որդին ուղարկելով մեղքի մարմնի նմանությունովը և մեղքի համար՝ մեղքին դատապարտեց այդ մարմնումը. Որ օրենքի արդարությունը կատարվի մեզանում, որ մարմնավորապես չենք վարվում՝ այլ հոգևորապես»:
 

Հռոմեացիս 8:1-4 մեզ ասում է, թե ինչպիսի հավատք ունեն Քրիստոսի մեջ ապրողները: Այս հատվածի գաղտնիքն այն է, որ մենք Աստծո արդարությանը հավատալով կարող ենք բավարարել օրենքի բոլոր պահանջները:
Ի՞նչ է այդ դեպքում նշանակում՝ հավատալ Աստծո արդարությանը: Սա այն հավատքն է, որը ստացել է մեղքերի թողություն Հիսուսի մկրտությանը և Նրա արյանը հավատալով, որի միջոցով մեր Տերը վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը: Մենք կարող ենք, հետևաբար, հաղթել մեղքին, եթե հավատանք Հիսուսին, ով ձգտելով Աստծո արդարությանը՝ իրականացրեց ողջ արդարությունը որպես մեր Փրկիչը: Այսպիսին է Աստծո արդարությանը հետևող մարդու հավատքը և մեր հավատքի հաղթանակը: 
Հռոմեացիս 8:1 առաջին հերթին խոսվում է հետևյալը. «Ուրեմն հիմա դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսում լինողների համար»: Նրանք, ովքեր հավատալով Աստծո արդարությանը՝ ապրում են Հիսուս Քրիստոսի մեջ, չունեն մեղքեր: Նման հավատքը հիմնված է Հիսուսի մկրտության և Նրա արյան վրա, որն իրականցրեց օրենքի բոլոր արդար պահանջները: Աստծո արդարության հավատքը ամենաառանցքային հավատքն է վերստին ծնված սրբերի համար: Այլապես ինչպե՞ս կարող են հասարակ մահկանացուները դառնալ անմեղ: Աստծո արդարության հանդեպ իրենց անսասան հավատքի շնորհիվ, որն իրականացավ Հիսուս Քրիստոսի միջոցով, աշխարհի մեղքերը ներված են: Որովհետև Հիսուսն Իր մկրտության միջոցով աշխարհի բոլոր մեղքերը վերցրեց Իր վրա նրանց համար, ովքեր հավատում են Աստծո արդարությանը: 
Հռոմեացիս 8:3 խոսում է այն մասին, որ «Աստված իր Որդին ուղարկելով մեղքի մարմնի նմանությունովը և մեղքի համար» և «մեղքին դատապարտեց այդ մարմնումը»: Հիսուսի «մարմնում» մեղքը դատապարտելով, այլ կերպ ասած, Հայր Աստվածը փոխանցեց աշխարհի բոլոր մեղքերն Իր միածին Որդուն: Այս ճշմարիտ Խոսքը հայտնված է Մատթեոս 3:13-17 (սրա վերաբերյալ առավել մանրամասն քննարկումը կարելի է գտնել իմ գրքում, որը կոչվում է. «Ունե՞ք Իրական Վերստին Ծնունդ Ջրից և Հոգուց»): Ովքեր հավատում են այս ճշմարտությանը, չունեն մեղքեր, որովհետև Աստված ներել է աշխարհի բոլոր մեղքերն Իր արդարությամբ: 
 
 

«Ես ինչ խեղճ մարդ եմ...»


Հռոմեացիս 7:24-ից մինչև 8:6 հատվածը պարունակում է երկու միմյանց հակադրող թեմաներ: Նրանցից մեկը քննարկում է մեղքի խնդիրը, այլ կերպ ասած, սեփական մարմնի կրքերի պատճառով Աստծուն չհնազանդվելը, իսկ մյուս թեման քննարկում է այդ խնդրի լուծումը, որը կարելի է Հիսուս Քրիստոսով:
Հռոմեացիս 7:24-25. «Ես ինչ խեղճ մարդ եմ. ո՞վ կապրեցնե ինձ այս մահի մարմնիցը: Շնորհակալ եմ Աստվածանից մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռովը: Արդ ուրեմն ես ինքս մտքով ծառայում եմ Աստծո օրենքին, իսկ մարմնով մեղքի օրենքին»: Պողոսն ասում է, որ ինքը խեղճ մարդ է, երբ նայում է իր սեփական մարմնին, բայց նա շնորհակալություն է հայտնում Աստծուն, քանի որ ազատվել էր Իր մարմնի կալանքից Հիսուս Քրիստոսի միջոցով: Մենք կարող ենք տեսնել, որ նույնիսկ Պողոս առաքյալը մտքում ծառայելով Աստծո օրենքին, մարմնով ծառայում էր մեղքի օրենքին:
Պողոսը խոստովանում է, որ իր մարմինը հետևում է մեղքի օրենքին, որն Աստծուն հաճելի չէր, փոխարենը ապրել Նրան հաճելի կյանքով: Սակայն նա նշում է, որ իր մտքում նա դեռ հետևում է Աստծո Հոգու օրենքին: Այս երկու օրենքներով ճզմված՝ Պողոսը զգում է իրեն խեղճ ու հուսահատ, բայց այնուամենայնիվ նա հայտարարում է իր հավատքի հաղթանը՝ շնորհակալ լինելով Աստծուց իր մեղքերից Հիսուս Քրիստոսի միջոցով ազատվելու համար, որով իրականացավ Աստծո արդարությունը:
Պողոսը կարող էր շնորհակալ լինել միայն նրա համար, որ հավատալով Հիսուս Քրիստոսին՝ ազատվել էր իր բոլոր մեղքերից: Աշխարհի բոլոր մեղքերը ներելու համար Հիսուսն Իր մարմնի վրա վերցրեց մարդկության բոլոր մեղքերը՝ Հորդանան գետում մկրտվելով Հովհաննեսի կողմից: Եվ այդ մեղքերի պատճառով դատվելով Խաչի վրա՝ Նա փրկեց բոլոր Իրեն հավատացողներին իրենց բոլոր մեղքերից: Դրա համար Պողոս առաքյալը Հռոմեացիս 8:1-ում հայտարարում է. «Ուրեմն հիմա դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսում լինողների համար»: Այն որ չկա դատապարտություն, նշանակում է բացարձակապես չկա ոչ մի մեղք նրանց մեջ, ովքեր հավատում են Աստծո արդարությանը: Ովքեր հավատալով Աստծո արդարությանը բնակվում են Հիսուս Քրիստոսի մեջ, երբեք չեն կարող ունենալ մեղքեր իրենց սրտերում: Նրանք կարող է լինեն մարմնով տկար, բայց չունեն մեղքեր: 
Ի հակադրություն սրա, դատապարտությունը նշանակում է մեղքի գոյություն, այսինքն, մեղավոր լինելու վիճակ: Երբ ինչ-որ մեկը անում է մի սխալ բան, մենք սովորաբար այն անվանում են մեղք: Սակայն մեղավոր է մարդը այն դեպքում, երբ չի հավատում Աստծո արդարությանը: Մինչդեռ վերը նշված հատվածը մեզ ասում է, որ չկա դատապարտություն նրանց համար, ովքեր գտնվում են Հիսուս Քրիստոսի մեջ: 
Այս հայտարարությունը, սակայն, չի հիմված, այսպես կոչված, Արդարացման Վարդապետության վրա, որին հետևում են աշխարհի շատ կրոններ: «Հավատքով արդարանալու հավատամքը» նշանակում է հիպոթետիկ կերպով պնդել, որ Աստված արդար է համարում նրան, ով հավատում է Հիսուսին, չնայած որ իրականում արդար չէ և ունի մեղքեր իր սրտում: Բայց սա սխալ է: Ինչպե՞ս կարող է Աստված ստել և մեղավորին անվանել անմեղ: Դրա փոխարեն Նա մեղավորին ասում է. «Քո մեղքերի պատճառով կանգնած ես մահվան դռան առաջ, հավատա Իմ արդարությանը, որը հայտնված է ջրի և Հոգու ավետարանում»:
Մեր օրերում շատ մարդիկ փորձում են հասկանալ իրենց սխալ հավատքը և վաստակել Աստծո արդարությունը նման վարդապետություններին հետևելով: Բայց այսպիսի հավատքը սխալ է և վտանգավոր: Եթե Հիսուսը չլիներ ճշմարտության Աստվածը, կարող էր հավանաբար մեղավորներին համարել Իր հետևորդները: Սակայն պետք է գիտակցել, որ Հիսուսի Ճշմարտությունը մեղավորին չի համարում արդար և անմեղ: Աստծո արդարության, Նրա դատաստանի և սրբության առաջ անհնար է մեղավորին անվանել արդար ու անմեղ: 
Պետք է գիտակցել, որ մեղքերից ազատվում են ոչ միայն Հիսուսին հավատալով, այլ Աստծո արդարությանը հավատալով, որը դառնում է մեր արդարությունը: Նույնիսկ եթե հավատում եք Հիսուսին, Աստված չի համարելու ձեզ արդար, եթե չգիտեք և չեք հավատում Աստծո արդարությանը: Բայց այսօր իրականությունն այն է, որ Աստիճանաբար Արդարացման Վարդապետության նման բաները ընդունվում են շատերի կողմից որպես ուղղափառ քրիստոնեական վարդապետություններ: Ցավոք սրտի քչերն են գիտակցում, որ այսպես կոչված, ուղղափառ վարդապետությունները կարող են իրականում խոչընդոտել մարդուն Աստծո արդարությունը ճանաչելու կամ ստանալու հարցում: Հավատալով այս վարդապետություններին, առանց գիտակցելու, որ դրանք իրականում դեմ են Աստծո արդարությանը, շատերը չեն կարողանա ստանալ Աստծո արդարությունը, քանի որ այսպիսի վարդապետությունները դառնում են գայթակղության քար իրենց համար: 
Եթե ցանկանում եք լինել ճշմարիտ քրիստոնյա, պետք է չափեք ինքներդ ձեզ Աստծո Խոսքով, որպեսզի տեսնեք, արդյոք իսկապես Քրիստոսի մեջն եք, թե ոչ: Իսկ դա անելու համար դուք պետք է լսեք, տեսնեք և հասկանաք ջրի և Հոգու Խոսքը: Հարցրեք ինքներդ ձեզ. «Արդյո՞ք իմ հավատքն իրոք Հիսուսի մեջ է: Երբ ասում եմ, որ հավատում եմ Հիսուսին, արդյո՞ք ես միայն կրոնասիրություն չեմ անում: Արդյո՞ք ես կես ճանապարհին չեմ դեպի Հիսուսը»: Հիմա ժամանակն է, որ հավատալով Աստծո արդարությանը՝ ստանաք այն և բնակվեք ճշմարտության մեջ, որ ասում է. «Ուրեմն հիմա դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսում լինողների համար»: 
Եփեսացիս թղթում մենք կարող ենք հաճախ հանդիպել հետևյալ հատվածին՝ «Հիսուսի փրկագնմամբ»: Սա նշանակում է, որ Աստված նախասահմանել և ընտրել է մեզ Հիսուս Քրիստոսով փրկելու մեզ մեր բոլոր մեղքերից: Նրանք, ովքեր արդեն ստացել են մեղքերի թողություն Աստծո արդարության միջոցով և մտել են Հիսուսի մեջ, կատարելապես ազատված են իրենց բոլոր մեղքերից: Ովքեր հավատում են Տիրոջ տված ջրի և Հոգու ավետարանին, այլևս Հիսուս Քրիստոսի դատապարտության տակ չեն: Երբ մարդը հավատում է ջրի և Հոգու ավետարանին, Տիրոջ միջոցով ստանում է Աստծո արդարությունը և քարոզում է այս ավետարանը:
Ովքեր հավատում են Հիսուս Քրիստոսով Աստծո արդարությանը, և ում որ իր գրկում ընդունել է Նա, չունեն մեղքեր: Սա է ճշմարտությունը և ճշմարիտ պատասխանը: Մարդիկ չունեն ոչ մի մեղք, եթե հավատում են Աստծո արդարությանը Հիսուս Քրիստոսով, քանի որ Նա Իր մկրտության և Խաչի արյան միջոցով մաքրեց նրանց բոլոր մեղքերը: Ովքեր որ ապրում են Քրիստոսի մեջ, չունեն մեղքեր: Այն ճշմարտությունը, որ մեղք չունի Քրիստոսում բնակվող մարդը, ջրի և Հոգու Խոսքում հայտնված պատասխանն է, հետևաբար մեղքի խնդիրը այնքան էլ բարդ չէ: Երբ մարդը հավատում է Աստծո արդարությանը, որը հայտնված է ջրի և Հոգու ավետարանի միջոցով, կարող է դառնալ իսկապես արդար: Ճանաչեք և հավատացեք ջրի և Հոգու ավետարանին, որ ստանաք Աստծո արդարությունը Հիսուս Քրիստոսով: 
Ենթադրենք, թե հանդիպել ենք մի շատ բարդ խնդրի: Եթե իսկապես ցանկանում ենք գտնել այդ խնդրի լուծումը, պետք է շարունակենք որոնել պատասխանը անկախ հանդիպող դժվարություններին: Նմանապես, ովքեր հավատում են Հիսուսին և դեռ չեն մնում Նրանում, պետք է փնտրեն Աստծո արդարությունը, որը հայտնված է ջրի և Հոգու ավետարանում: 
Շատերը քրիստոնեությունը համարում են համաշխարհային կրոններից մեկը և փորձում են իրենց մեղքերի լուծումները գտնել այնպիսի վարդապետությունների մեջ, ինչիսին է օրինակ աստիճանաբար Սրբացման Վարդապետությունը: Բայց նրանք շուտով հասկանում են, որ ոչ այդ վարդապետությունները, և ոչ իրենց սեփական արդարությունը չեն կարող սրբել իրենց մեղքերը: Փոխարենը նրանք հայտնաբերելու են, որ իրենց մեղքի խնդիրները կարող են հեշտությամբ լուծվել, եթե հավատան ջրի և Հոգու ավետարանին:
Եթե ցանկանում եք լինել ճշմարիտ քրիստոնյա, պետք է ստանաք Աստծո արդարությունը՝ ձեր սրտում հավատալով ջրի և Հոգու ավետարանին: Բայց կրոնասեր մարդիկ փորձում են վաստակել Աստծո արդարությունը հետևելով այնպիսի վարդապետությունների, ինչպիսին են աստիճանաբար Սրբացման Վարդապետությունը և Արդարացման Վարդապետությունը, այսինքն, նրանք փորձում են լուծել իրենց մեղքի խնդիրներն իրենց սեփական գործերով: Այդպիսի հավատքը ստիպում է մեղքերի ներում ստանալու համար հենվել ապաշխարության աղոթքների վրա, որոնք չեն կարող ազատել նրանց վերջնական կործանումից, քանի որ նրանք դառնում են ավելի ու ավելի մեղավոր, երբ տեսնում են իրենց մեղքերը՝ դառնալով այդ աղոթքներին:
Բայց նրանք, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին, չնայած իրենց մարմնի տկարությանը, կարողացան լուծել իրենց մեղքի բոլոր խնդիրները՝ հավատալով Աստծո արդարությանը: Նրանք, ովքեր հավատալով ստացան Աստծո արդարությունը, չունեն մեղք իրենց մտքում և, հետևաբար, չկա դատապարտություն նրանց համար: 
 
 
Որովհետև Աստծո արդարությունը Հիսուսի մեջ է

Հռոմեացիս 8:2. «Որովհետև կյանքի հոգու օրենքը Հիսուս Քրիստոսումն ազատեց ինձ մեղքի և մահի օրենքիցը»: Աստված մարդուն տվեց երկու օրենք՝ Հիսուս Քրիստոսով հոգու կյանքի օրենքը և մեղքի ու մահվան օրենքը: Ինչպես Պողոսն է ասում, կյանքի Հոգու օրենքն ազատեց մեզ մեղքի ու մահվան օրենքից: Պետք է գիտակցել և հասկանալ այս ճշմարտությունը, որի մասին խոսում է Պողոս առաքյալը նոր կյանք ստանալու համար: Այս ճշմարտությունը վերաբերում է հավասարապես բոլորին: 
Մենք նույնպես ազատվեցինք մեղքի և մահվան օրենքից՝ հավատալով Հոգու կյանքի օրենքին, այլապես մեղքի ու մահվան օրենքը մեզ կտաներ կատարյալ ոչնչացման: Բայց սրտում հավատալով Հիսուսի մեջ Աստծո արդարությանը, որը Հիսուսի մկրտությունը և Նրա Խաչի արյունն է, մենք ստանում ենք Նրա արդարությունը Հոգու կյանքի օրենքի համաձայն և ստանում հավիտենական կյանք: Որտե՞ղ կարող եք գտնել ջրի և Հոգու ավետարանը, որը կարող է ներել ձեր բոլոր մեղքերը: Սա այն մկրտությունն է, որ Հիսուսը ստացավ Հովհաննեսից և Խաչը, որի վրա Նա թափեց Իր արյունը: Այլ կերպ ասած, Աստծո արդարությունը հայտնված է ջրի և Հոգու ավետարանով:
Ի՞նչ է, այդ դեպքում իրենից ներկայացնում Աստծո արդարության ավետարանը, որն ազատում է մեզ մեղքի ու մահվան օրենքից: Դա այն ավետարանն է, որ Տերը ծնվեց, մկրտվեց Հովհաննեսի կողմից երեսուն տարեկանում, Իր վրա վերցրեց մեր բոլոր մեղքերը, խաչվեց Խաչի վրա և հարություն առավ մեռելներից, որպեսզի մեզ ազատի մեր մեղքերից: Ահա սա է Աստծո արդարության ավետարանը: 
Աստված իմանալով, որ մարդն իր տկարության պատճառով կախված է մեղքին, նախատեսեց նրանց փրկությունը: Դրա համար Նա տվեց փրկության ավետարանը, որը կարող է ազատել նրանց մեղքի ու մահվան օրենքից: Սա հստակորեն Քավության ավետարանն է՝ հայտնաբերված Հիսուսի մկրտության և Նրա Խաչի արյան մեջ: Հավատալով այս ավետարանին՝ բոլոր մարդիկ կարող են ազատվել մեղքի և մահվան օրենքից, որովհետև Աստծո արդարությունը կյանքի օրենքն է, որն ազատեց մարդկությունն իր բոլոր մեղքերից:
Աստված մարդուն տվեց օրենքի Խոսքը և այնպես կարգեց, որ այդ օրենքի ցանկացած խախտում կհամարվի մեղք: Միևնույն ժամանակ, Աստված նաև սահմանեց մեղքից ազատվելու օրենքը: Այս փրկության օրենքը Աստծո արդարության թաքնված ճշմարտությունն է, շնորհքի օրենքը, որը տալիս է հավիտենական կյանք բոլոր նրանց, ովքեր հավատում են այդ օրենքին: Քավության օրենքը, որ Աստված սահմանեց մարդկանց համար, դա ջրի և Հոգու ավետարանի հավատքն է, այսինքն՝ Հիսուսի մկրտությունը և Նրա Խաչի արյունը, և այդ հավատքը կյանքի օրենքն է, որը կարող է հագցնել նրանց Աստծո արդարությամբ: 
Ուրեմն ո՞վ կարող է հակառակվել այդ կյանքի օրենքին: Ամեն ոք, ով հավատում է Աստծուց տրված ջրի և Հոգու ավետարանին, ազատվում է իր բոլոր մեղքերից և այդ հավատքով ստանում Աստծո արդարությունը: 
Ինչպե՞ս է Աստված տվել կյանքի Հոգու օրենքը: Նա ուղարկեց Իր Որդուն այս աշխարհ, որը ծնվեց կույսից, Նրան մկրտության միջոցով փոխանցեց աշխարհի բոլոր մեղքերը, Խաչի վրա մահանալուց հետո հարություն տվեց՝ վերացնելով աշխարհի բոլոր մեղքերը և դարձրեց Հիսուսին մեղավորների Փրկիչ: Աստված ներում է բոլոր նրանց, ովքեր հավատում են այս ճշմարտությանը և տալիս նոր կյանք: Այսպիսին է կյանքի Հոգու օրենքը, որ տրվեց մեզ Աստծուց:
Ի՞նչ է այդ դեպքում մեղքի ու մահվան օրենքը: Սա այն պատվիրաններն են, որ Աստված տվեց մարդկությանը: Աստծո սահմանած այս օրենքը ցույց է տալիս, թե ինչ պետք է անել և ինչ պետք չէ անել: Եվ այս պատվիրանները կատարելու ցանկացած ձախողում համարվում է մեղք, իսկ մեղքի վարձատրությունը դժոխքի պատիժն է: 
Չնայած, որ բոլոր մարդիկ գտնվում են մահվան օրենքի տակ, Հիսուս Քրիստոսն ազատեց բոլորիս այդ մահվան օրենքից Իր մկրտությամբ և Խաչին թափած արյամբ: Բացի Հիսուսից ոչ ոք չի կարող փրկել մեղավորներին իրենց մեղքերից և չկա մեղքերից ազատվելու այլ ճանապարհ, քան ջրի և Հոգու ավետարանը՝ տրված Հիսուսով: Հետևաբար պետք է ճանաչել և հավատալ, թե ինչպես Հիսուսն եկավ այս աշխարհ մեզ փրկելու համար, և թե ինչ է Աստծո արդարությունը:
Մեր օրերում թեև կան բազմաթիվ մարդիկ, ովքեր դավանում են իրենց հավատքն առ Հիսուս Քրիստոս և լավ գիտեն օրենքը, մեղքի և մահվան օրենքը, բայց դրա հետ մեկտեղ լիովին անտեղյակ են ջրի և Հոգու ավետարանից, որն ազատեց նրանց իրենց բոլոր մեղքերից: Շատերը դեռ շարունակում են այս անտեղյակությամբ հավատալ Հիսուսին: Սրանով կարող ենք եզրակացնել, թե որքան երկար ժամանակ էր ջրի և Հոգու ավետարանը թաքնված մարդկանցից: Այս ջրի և Հոգու ավետարանը տարբերվում է այն ավետարանից, որը քարոզում է միայն Խաչի հավատքը: Շատերը մեծ նշանակություն են տալիս միայն Խաչին թափած Հիսուսի արյանը, բայց Աստվածաշունչն ասում է, որ Հիսուսն Իր արյունը թափեց Խաչի վրա, որովհետև վերցրեց աշխարհի բոլոր մեղքերն Իր վրա, և դա արեց այն ժամանակ, երբ մկրտվեց Հովհաննես Մկրտչի ձեռքով, ոչ թե Իր խաչելության ժամանակ:
Դուք պետք է հասկանաք, որ հավատքի գիտության այս տարբերությունն է մեզ բոլորիս առաջնորդելու դեպի Երկինք կամ դեպի դժոխք: Այն կարող է թվալ փոքրիկ տարբերություն, սակայն այս երկու հասկացողությունները խորապես տարբերվում են միմյանցից՝ արմատապես բերելով տարբեր հետևանքներ: Ահա թե ինչու, երբ դուք ցանկանում եք հավատալ Հիսուսին որպես ձեր Փրկիչը, դուք պետք է կենտրոնացնեք ձեր հավատքը ջրի և Հոգու ավետարանի վրա: Միայն այդպես կարող եք ազատվել ձեր բոլոր մեղքերից: Սակայն հաճախ շատերն, ովքեր դավանում են իրենց հավատքը Հիսուսի հանդեպ, շարունակում են մնալ տգետ Աստծո արդարության վերաբերյալ: 
Այդպիսի մարդիկ փորձում են Աստծո առաջ կանգնել՝ փորձելով գործել որքան հնարավոր է քիչ մեղքեր և սրբանալ իրենց գործերով: Սակայն Աստծո արդարությունը հնարավոր չէ ձեռք բերել մարդկային մտքերի, ջանքերի կամ գործերի միջոցով: Միայն Քավության ճշմարտությանը հավատալով, որը թաքնված է ջրի և Հոգու ճշմարտության մեջ, կարելի է ստանալ Աստծո արդարությունը: Օրենքին հետևելով փրկվողների հավատքը հիմար հավատք է: Որևէ մեկը չի կարող հետևել օրենքի բոլոր պահանջներին:
 
 

Դատապարտելով մեղքը Հիսուսի մարմնում


3 հատվածն ասում է. «Որովհետև այն որ անկարելի էր օրենքին, որ տկար էր մարմնի պատճառովը, Աստված իր Որդին ուղարկելով մեղքի մարմնի նմանությունովը և մեղքի համար՝ մեղքին դատապարտեց այդ մարմնումը»: Այս հատվածից կարելի է ենթադրել, թե որքան մանրամասնորեն է Պողոսը խոսում ջրի և Հոգու օրենքի մասին: Այստեղ Պողոսն ասում է, թե ինչպես է Հայր Աստվածն աշխարհի բոլոր մեղքերը փոխանցում Հիսուսին: «Աստված իր Որդին ուղարկելով մեղքի մարմնի նմանությունովը և մեղքի համար՝ մեղքին դատապարտեց այդ մարմնումը»:
Ի՞նչ է նշանակում այն, որ Աստված դատապարտեց մեղքը մարմնում: Դա նշանակում է, որ Հայր Աստվածն ուղարկեց Իր Միածին Որդուն այս աշխարհ, պատվիրեց, որ նա մկրտվի Հովհաննեսից, որպեսզի Նրան փոխանցեր աշխարհի բոլոր մեղքերը, և դրանով մաքրեց հավատացյալների բոլոր մեղքերը: Դրա համար ասում է. «Որովհետև այն որ անկարելի էր օրենքին... Աստված իր Որդին ուղարկելով... մեղքին դատապարտեց այդ մարմնումը»: Աստված սրբեց աշխարհի բոլոր մեղքերը՝ դրանք փոխանցելով Իր Որդուն: Եվ Խաչի վրա Նրա մահով և հարությամբ աշխարհի բոլոր մեղքերն անհետացան: 
Սա ճշմարտության ավետարանն է, որ փրկում է մարդկանց, և այս ավետարանը ջրի և Հոգու ավետարանն է: Այն, ինչ Տերն ասեց Նիկոդեմոսին, իրական ավետարանն է. «Եթե մեկը ջրից և Հոգուց չծնվի, նա կարող չէ Աստծո արքայությունը մտնել» (Հովհաննու 3:5): Այս Ավետարանը, որն արտահայտում է Աստծո արդարությունը, երբ Հիսուսը մկրտվեց Հովհաննեսի կողմից, խաչվեց Խաչի վրա և հարություն առավ մեռելներից: 
Մատթեոս 3:15. «Եվ Հիսուսը պատասխան տվավ և ասեց նրան (Հովհաննես Մկրտչին). Թույլ տուր հիմա, որովհետև այսպես է վայելում մեզ, որ ամեն արդարություն կատարենք»: Այս հատվածը վկայում է Աստծո արդարության և Հիսուսում դրա արտահայտման մասին: Երբ Հիսուսը Գալիլեայից եկավ Հորդանան գետ և փորձեց մկրտվել Հովհաննես Մկրտչի կողմից, Հովհաննեսը հրաժարվեց դա անել և ասեց. «Ինձ պետք է քեզանից մկրտվել, և դու ի՞նձ մոտ ես գալիս»: Սակայն Հիսուսը հրամայեց Հովհաննեսին՝ ասելով. «Թույլ տուր հիմա, որովհետև այսպես է վայելում մեզ, որ ամեն արդարություն կատարենք»: 
Ի՞նչ է այդ դեպքում նշանակում. «ամեն արդարությունը կատարել»: Դա նշանակում է, որ Հիսուսը Հովհաննեսի կողմից ստացած մկրտության միջոցով Իր վրա վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը: Երբ Հիսուսը մկրտությունից հետո դուրս եկավ ջրից, երկինքը բացվեց և Աստծո Հոգին իջավ աղավնակերպ: Ապա «Երկնքիցը ձայն եկավ, որ ասում էր. Դա է իմ սիրելի Որդին, որին ես հավանեցի»: Աստված հավանում էր Հիսուսի մկրտությունը, որի միջոցով Նա վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը: Այստեղ մենք տեսնում ենք աստվածության բոլոր երեք անձերին միասին՝ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին, ով որոշել է փրկել մարդկությանն իր մեղքերից և իրականացնել իր խոստումը:
Աստվածաշունչն ասում է, որ երկինքը բացվեց, երբ Հիսուսը մկրտվում էր և մի ձայն երկնքից ասեց. «Դա է իմ սիրելի Որդին, որին ես հավանեցի»: Այսինքն, Հայր Աստվածն ուրախ էր այն փաստի համար, որ Իր Որդին վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը՝ մկրտվելով Հովհաննեսի կողմից: Քանի որ Հիսուսը մկրտվեց և Իր մարմնի վրա վեցրեց աշխարհի բոլոր մեղքերը, իրականացրեց ողջ արդարությունը՝ խաչվելով և հարություն առնելով մեռելներից: 
Այլ կերպ ասած, Հիսուսը մկրտվեց Հովհաննեսի կողմից, որ իրականացնի Աստծո արդարությունը: Ապա մահացավ Խաչի վրա: Այս մկրտությունը և այս մահը նշանակում է իրականացնել Աստծո ամբողջ արդարությունը: Հիսուսն Իր վրա վերցրեց աշխարհի բոլոր մեղքերն Իր մկրտությամբ և այսպես կարողացավ թափել Իր արյունը Խաչի վրա: Հարություն առնելով՝ Նա իրականացրեց Աստծո կամքը:
«Ամեն արդարությունը» նշանակում է մարդկության ազատումը իր բոլոր մեղքերից: Այս արդար գործը կատարելու համար Հիսուսը վերցրեց բոլոր մարդկանց մեղքերն Իր մկրտությամբ և թափեց Իր արյունը Խաչի վրա: Աստծո ամեն արդարությունն իրականացավ ամենահարմար և արդար եղանակով: Հիսուսի մկրտությունը, արյունը և հարությունը իրականացրեց Աստծո արդարությունը, և այդ արդարությունը մեզ դարձրեց անմեղ և լցրեց Աստծո արդարությամբ: Սուրբ Երրորդություն Աստվածը ծրագրեց այս ամենը, Հիսուսն իրականացրեց, իսկ Սուրբ Հոգին մինչև հիմա վկայում է այս արդարության մասին: Դուք պետք է հավատաք Աստծո Խոսքին. «Աստված իր Որդին ուղարկելով մեղքի մարմնի նմանությունովը և մեղքի համար՝ մեղքին դատապարտեց այդ մարմնումը»: 
Հարցրեք ինքներդ ձեզ. արդյո՞ք կարող եք հետևել օրենքի բոլոր պահանջներին: Դուք, իհարկե, փորձելու եք ձեր լավագույնն անել դրանց հետևելու համար, բայց երբեք չեք կարողանա կատարելապես պահել այդ օրենքները: Երբ մարդը խախտում է թեկուզ օրենքի մի փոքր կետ, ուրեմն խախտել է ամբողջ օրենքը (Հակոբոս 2:10): Դրա համար բոլորն առանց բացառության օրենքի համաձայն համարվում են մեղավորներ:
Դուք կարող եք լինել անկեղծ ձեր ցանկություններում օրենքին հետևելու համար, բայց Աստծո արդարությունը չեն ստանում օրենքին հետևելով: Դուք պետք է հասկանաք, որ միակ պատճառը, որ Աստված տվեց մեզ Իր օրենքն, այն է, որ մենք կարողանանք ճանաչել մեր մեղքերը: Քանի որ մենք մարմնով տկար ենք, չենք կարող կատարելապես հետևել Աստծո օրենքին:
Դրա համար Աստված ազատեց մեզ մեր մեղքերից, Իր Որդին ուղարկեց այս աշխարհ և պատվիրեց, որ Նա մկրտվի Հովհաննեսի կողմից՝ Իր վրա վերցնելով բոլոր մեղքերը: Այլ կերպ ասած, մարմնով մկրտվելով Նա աշխարհի բոլոր մեղքերը վերցրեց Իր մարմնի վրա: Սա է պատճառը, որ Աստվածաշունչն ասում է՝ Աստված. «դատապարտում է մեղքը մարմնում», Նա դատապարտում է մեղքը Հիսուսի մարմնում և այսպես արդարացնում մեզ: 
Մենք պետք է գիտենանք և հավատանք, որ Աստված սրբել է մեր մեղքերը: Հովհաննեսի կողմից Իր Որդու մկրտությամբ Աստված մեր բոլոր մեղքերը փոխանցեց Հիսուսին: Ապա, Աստծո կամքի համաձայն, Հիսուսն այդ բոլոր մեղքերը տարավ դեպի Խաչը և մեր փոխարեն Իր արյամբ վճարեց մեղքի վարձքը և մահացավ: Իսկ Իր հարությամբ Նա ճանապարհ հարթեց դեպի փրկություն բոլոր նրանց համար, ովքեր հավատում են դրան: Աստված այսպես ծրագրեց և իրականացրեց մեր փրկությունը: 
Մենք պետք է, հետևաբար մեր սրտերում հավատանք, որ Հիսուսի մկրտությունը և Նրա Խաչի արյունը մեր քավության նշանն էր: Նրանք, ովքեր հավատում են Աստծո արդարությանը, պետք է հավատան Հիսուսի մկրտությանը և Նրա արյանը, որ թափվեց Խաչի վրա:
Դուք նույնպես պետք է այսպես հավատաք, որպեսզի ստանաք ներում ձեր բոլոր մեղքերի համար և կատարելապես արդարանաք: Դուք պետք է ճշտորեն հասկանաք, թե ինչպես է Աստված մաքրել ձեր մեղքերն ու Նրա առաջ հավատաք դրան, ոչ թե հավատաք ձեր սեփական ջանքերին: