• All e-books and audiobooks on The New Life Mission website are free
  • Explore multilingual sermons in global languages
  • Two new revised editions in English have been released
  • Check out our website translated into 27 languages
Search

Sermons

Թեմա 9: Հռովմեացիս (Մեկնություններ Հռոմեացիս Գրքի Վերաբերյալ)

[8-11] Հավիտենական Սեր (Հռոմեացիս 8:31-34)

2021.04.03 85
(Հռոմեացիս 8:31-34)
«Ապա ի՞նչ ասենք այս բաների համար. եթե Աստված մեր կողմն է՝ ո՞վ է մեզ հակառակ. Որ իր Որդին էլ չխնայեց, այլ մեր ամենի համար մատնեց նրան. էլ ինչպե՞ս նրան հետ ամեն բան չի շնորհիլ մեզ: Ո՞վ է որ Աստծո ընտրվածների դեմ մեղադիր լինի. Աստված է որ արդարացնում է: Ո՞վ է որ դատապարտե. Քրիստոսը որ մեռավ և ավելի՝ որ հարություն էլ առավ և Աստծո աջ կողմն է, որ մեզ համար բարեխոս էլ է»:
 

Եթե Աստված ստեղծագործությունից առաջ որոշել էր ծածկել մեզ Իր արդարությամբ Հիսուս Քրիստոսով, ապա ոչ ոք չէր կարողանա խանգարել այդ ծրագրին: Ովքեր որ հավատում են Աստծո արդարությանը, և ոչ թե արդարացման վարդապետությանը, դառնում են Աստծո անմեղ զավակներ: 
Այդ դեպքում ոչ բոլոր կրոնական մարդիկ են ճիշտ: Ներկայումս քչերին են հալածում Հիսուսին հավատալու համար, սակայն շատերն, ովքեր գիտեն Աստծո ճշմարիտ արդարությունը, հալածվում են: Սակայն, նրանք, ովքեր հավատալով Նրա արդարությանը դարձան Աստծո զավակներ, չեն կարող բաժանվել Աստծուց: Եթե Աստված տվել է մեզ Իր արդարության ավետարանը, ո՞վ կարող է մեզ հակառակվել: 
 
 

Աստված ամեն ինչ տվեց մեզ որպես պարգև 


«Որ իր Որդին էլ չխնայեց, այլ մեր ամենի համար մատնեց նրան. էլ ինչպե՞ս նրան հետ ամեն բան չի շնորհիլ մեզ» (Հռոմեացիս 8:32):
Ովքեր որ հավատալով Նրա Որդուն՝ ստացան Աստծո արդարությունը, Աստված չխնայեց ոչինչ և ամեն ինչ նրանց տվեց որպես պարգև՝ Երկնքի Արքայությունը, Աստծո զավակները դառնալու արտոնություն, Նրա Խոսքը հասկանալու շնորհք, արդարության համար ծառայելու կարողության օրհնությունը և հավիտենական կյանք:
Աստված տվեց մեզ Իր Որդուն, որպեսզի մեզ դարձնի Իր զավակները: Ուրիշ ի՞նչ Նա չի տվել: Իր արդարության միջոցով ճշմարիտ հավատքն ընդունած մարդկանց նա տվեց երկրի և երկնքի ամեն օրհնությունները: Հավատացյալներն ու Աստծո ծառաները փառաբանում են Նրան հավիտյան Իր արդարության համար: 
 
 

Ո՞վ է մեղադրելու Աստծո ընտրյալներին


«Ո՞վ է որ Աստծո ընտրվածների դեմ մեղադիր լինի. Աստված է որ արդարացնում է: Ո՞վ է որ դատապարտե. Քրիստոսը որ մեռավ և ավելի՝ որ հարություն էլ առավ և Աստծո աջ կողմն է, որ մեզ համար բարեխոս էլ է» (Հռոմեացիս 8:33-34): 
Ոչ ոք չի կարող մեղադրել այն ժողովրդին, որին Աստված ընտրել է Իր արդարությամբ Հիսուս Քրիստոսում, քանի որ Հիսուսն Աստծո արդարությամբ նրանց ազատեց մեղքից: Մարդիկ, ովքեր հավատում են Աստծո արդարությանը Հիսուս Քրիստոսի միջոցով, չունեն մեղքեր իրենց սրտերում, որովհետև Աստված և ոչ թե ուրիշ մեկը, Իր արդարությանը հավատացողներին դարձրեց անմեղ:
Աստծո Որդին, Հիսուս Քրիստոսը, եկավ աշխարհ մարդու պատկերով, մկրտվեց Հովհաննես Մկրտչի ձեռքով, Իր վրա վերցրեց աշխարհի բոլոր մեղքերի բեռը, մահացավ Խաչի վրա և երրորդ օրը հարություն առավ և դարձավ բոլոր նրանց Տերը, ովքեր հավատում են Իրեն: 
Ահա, թե ինչու չի կարելի ասել, որ նրանք, ովքեր դարձան արդար՝ հավատալով Աստծո արդարությանը, մեղավոր են և հանցագործ: Նույնիսկ այժմ, Աստված ընդունում է նրանց, ովքեր հավատում են Իր արդարությանը: Որպես սրա ապացույց, Սուրբ Հոգին բնակվում է նրանց սրտերում: Ահա, թե ինչու ոչ ոք չի կարող զրպարտել Աստծո արդարությունը կամ նրանց, ում մեղքերը ներված են Նրա արդարության հավատքով: 
Աստծո արդարությունը հայտնվեց Հիսուս Քրիստոսի մկրտության, Խաչի վրա Նրա թափած արյան, Նրա մահվան և հարության միջոցով: Հիսուս Քրիստոսը Աստծո արդարությունն իրականացնելուց հետո նստում է Աստծո աջ կողմը և որպես մեր Փրկիչ բարեխոսում մեր համար: