• All e-books and audiobooks on The New Life Mission website are free
  • Explore multilingual sermons in global languages
  • Two new revised editions in English have been released
  • Check out our website translated into 27 languages
Search

Sermons

Թեմա 9: Հռովմեացիս (Մեկնություններ Հռոմեացիս Գրքի Վերաբերյալ)

[8-12] Ո՞վ է Համարձակվելու Հակառակվել Մեզ (Հռոմեացիս 8:31-34)

2021.04.03 71
(Հռոմեացիս 8:31-34)
«Ապա ի՞նչ ասենք այս բաների համար. եթե Աստված մեր կողմն է՝ ո՞վ է մեզ հակառակ. Որ իր Որդին էլ չխնայեց, այլ մեր ամենի համար մատնեց նրան. էլ ինչպե՞ս նրան հետ ամեն բան չի շնորհիլ մեզ: Ո՞վ է որ Աստծո ընտրվածների դեմ մեղադիր լինի. Աստված է որ արդարացնում է: Ո՞վ է որ դատապարտե. Քրիստոսը որ մեռավ և ավելի՝ որ հարություն էլ առավ և Աստծո աջ կողմն է, որ մեզ համար բարեխոս էլ է»: 
 

Հռոմեացիս 8:31-34, Պողոսը վկայում է Քրիստոսի անբաժան սերը հավատացյալների հանդեպ՝ ամփոփելով ջրի և Հոգու ավետարանը և հասնում է դրա վերջնական եզրակացությանը: Այս հատվածը հռչակում է փրկության մեծ ուրախությունը՝ հասած հավատքի գագաթնակետին:
Պողոսը Հռոմեացիս 8:31-ում ասում է. «Ապա ի՞նչ ասենք այս բաների համար. եթե Աստված մեր կողմն է՝ ո՞վ է մեզ հակառակ»: Պողոսի նման մենք էլ զգացել ենք, որ ջրի և Հոգու ավետարանը ժամանակի ընթացքում ավելի ու ավելի է փայլում, և որքան որ դառնում է ավելի մեծ փրկության ավետարան, այնքան ավելի շատ մեր թերություններն են բացահայտվում: Որքան ավելի շատ ենք ծառայում ջրի և Հոգու ավետարանին, այնքան ավելի շատ ենք լցվում համոզվածությամբ և ուրախությամբ: 
Պողոսն իր հավատացած ավետարանը անվանում է «իմ ավետարան» (2 Տիմոթեոս 2:8): Ավետարանը, որի համար վկայում էր Պողոսը, ոչ այլ ինչ էր, եթե ոչ հավատքը դեպի Հիսուսի մկրտությունը և արյունը: 
«Իմ ավետարանը», որը քարոզում էր Պողոսը, չի վերաբերվում Խաչի ավետարանին, որին հավատում են կրոնական մարդիկ, այլ ջրի և Հոգու ավետարանին, որը հռչակում է այն օրհնությունը, որ Հիսուսը վերցրեց մարդկության բոլոր մեղքերը:
Այս ավետարանը Պողոսին դարձրեց խիզախ մարդ: Քանի որ նա ստացել էր մեղքերի ներում, Աստծո արդարությունը լցրել էր նրա սիրտը, հետևաբար նրա սիրտը լցված էր Սուրբ Հոգով: Իր ողջ կյանքում նա նվիրվեց ջրի և Հոգու ավետարանի քարոզությանը: Ջրի և Հոգու Ավետարանն ունի զորություն և իշխանություն մեկընդմիշտ մաքրելու մարդկության մեղքերը: 
Ո՞վ կարող է այդ դեպքում հակառակվել ջրի և Հոգու ավետարանին: Ոչ ոք: Հռոմեացիս 8:31 ասում է. «Ապա ի՞նչ ասենք այս բաների համար. եթե Աստված մեր կողմն է՝ ո՞վ է մեզ հակառակ»: Ո՞վ կարող է այս աշխարհում հակառակվել նրանց, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին: Եթե Աստված փրկեց մարդկությունը ջրի և Հոգու ավետարանի միջոցով, ո՞վ կարող է կասկածել Նրա զորությանը: Ոչ նրանք, ովքեր անունով հավատում են Հիսուսին, ոչ էլ սատանան կարող է հաղթել նրանց, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին:
 
 

Նա միանգամից արդարացրեց բոլորիս 


Հռոմեացիս 8:29-30. «Որովհետև նրանց որ առաջուց ճանաչեց, առաջուց էլ սահմանեց իր Որդու պատկերին կերպարանակից լինելու. որ նա անդրանիկ լինի շատ եղբայրների մեջ. Եվ որոնց առաջուց սահմանեց, նրանց կանչեց էլ. և որոնց կանչեց, նրանց արդարացրեց էլ. և որոնց արդարացրեց, նրանց փառավոր էլ արավ»: 
Սա մեզ ասում է, որ Հայր Աստվածը ծրագրել էր Քրիստոսով փրկել բոլոր մեղավորներին և կանչեց նրանց ջրի և Հոգու ավետարանի միջոցով՝ մաքրելով նրանց մեղքերը, որպեսզի նրանց դարձնի Իր զավակները: Երբ Տերն ազատեց բոլոր մեղավորներին իրենց մեղքերից ջրի և Հոգու ավետարանի միջոցով, ո՞վ կարող էր հակառակվել նրան: 
Ո՞վ կարող է հակառակվել և հաղթել նրանց, ովքեր արդարացել են ջրի և Հոգու ավետարանին հավատալով: Դա անհեթեթություն է: Դուք պետք է իմանաք, որ նրանք, ովքեր հակառակվում են ջրի և Հոգու ավետարանով արդարացածներին, հակառակվում են հենց Աստծուն: Դուք պետք է հավատաք ջրի և Հոգու ավետարանին ձեր բոլոր մեղքերից փրկվելու համար: Եթե ձեր մտքում և սրտում դուք դեմ եք ավետարանի ճշմարտությանը, ապա դուք չեք կարող փրկվել ձեր մեղքերից և դատապարտվելու եք դժոխքի:
 
 

Ոչ ոք չի կարող հակառակվել նրանց, ովքեր ստացել են Աստծո արդարությունը 


«Ապա ի՞նչ ասենք այս բաների համար. եթե Աստված մեր կողմն է՝ ո՞վ է մեզ հակառակ» (Հռոմեացիս 8:31): Այն, որ Աստված մեր կողմն է, ցույց է տալիս, որ Նա վերցրել է մեր բոլոր մեղքերը ջրի և Հոգու ավետարանի միջոցով և փրկել է մեզ: Իսկ ո՞վ կարող է հակառակվել նրանց, ովքեր ազատվել են իրենց մեղքերից՝ հավատալով ջրի և Հոգու ավետարանին, և ո՞վ կարող է ասել, որ այս հավատքը սխալ է: Ոչ ոք: Աստված ընդունում է նրանց հավատքը, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին: 
Ինչպե՞ս կարող է որևէ մեկը մեզ մարտահրավեր նետել: Հիսուսը վերցրեց աշխարհի բոլոր մեղքերն Իր մկրտութամբ և Խաչի արյամբ: Ո՞վ կարող է ասել, որ նրանք, ովքեր հավատում են սրան, սխալ են: Ոչ ոք: 
Հռոմեացիս 6:3 Պողոսն ասում է. «Կամ չգիտե՞ք, թե քանիներս որ Հիսուս Քրիստոսով մկրտվեցանք՝ նրա մահվանը մկրտվեցանք»: Պողոսը նկատի ուներ, որ ինքը հավատում է Հիսուսի մկրտությանը և Խաչին թափած Նրա արյանը, որի միջոցով իր բոլոր մեղքերը փոխանցվեցին Հիսուսին և մաքրվեցին: Պողոսը նաև հավատում է, որ մահացավ և հարություն առավ Հիսուսի հետ:
Գաղատացիս 3:27. «Վասնզի ամենքդ՝ որ Քրիստոսումը մկրտվեցաք, Քրիստոսին հագած եք»: Այս հատվածը մեզ ասում է, որ Հիսուսը վերցրեց աշխարհի բոլոր մեղքերն Իր մկրտությամբ, խաչվեց այդ մեղքերի համար և հարություն առավ, որ պարգևի մեզ Աստծո զավակները դառնալու օրհնությունը՝ հավատալով այս ճշմարտությանը: Պողոսի հավատքը հիմնավորված էր այն հավատքով, որ ինքը մկրտվեց Հիսուսի մեջ, մահացավ խաչի վրա Նրա հետ և հարություն առավ Նրա հետ: Հետևաբար, հենց որ մեկը հավատում է Հիսուսի մկրտությանը, նրա բոլոր մեղքերը մաքրվում են և նա դառնում է Աստծո զավակ՝ հարություն առնելով Քրիստոսի հետ:
«Վասնզի ամենքդ՝ որ Քրիստոսումը մկրտվեցաք, Քրիստոսին հագած եք»: Այլ կերպ ասած, նրանք, ովքեր հավատում են, որ Հիսուսն աշխարհ եկավ և մկրտվեց Հովհաննես Մկրտչի կողմից, Իր վրա վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը, նույնպես մկրտված են Հիսուսով: Ավելին, նրանք նաև հավատում են, որ իրենք Հիսուսի հետ մահացել են Խաչի վրա և իրենց հավատքի շնորհիվ հարություն են առել Նրա հետ:
Ամեն ոք, ով հավատում է Հիսուսի մկրտությանը և արյանը, կփրկվի իր մեղքերից: Ինչպես որ Հիսուսն է Աստծո Որդին, նրանք, ովքեր հավատալով Հիսուսի մկրտությանը և արյանը ազատվել են իրենց մեղքերից, դառնում են Աստծո զավակներ: «Վասնզի ամենքդ՝ որ Քրիստոսումը մկրտվեցաք, Քրիստոսին հագած եք»: Երբ մենք հավատում ենք ջրի և Հոգու ավետարանին, մենք մեր վրա ենք վերցնում Քրիստոսի արդարությունը և դառնում Աստծո զավակներ:
Պողոսը խոսում էր Հիսուսի մկրտության մասին, քանի որ նա մեծ օրհնություն էր ստացել՝ հավատալով ջրի և Հոգու ավետարանին: Սակայն շատերն են դեռ ստանալու նման օրհնություններ Աստծուց, որը ջրի և Հոգու ավետարանն է: Շատերը կարծում են, որ ավետարանը, որ Պողոսը քարոզում էր, Խաչի արյան ավետարանն է, սակայն ճշմարտությունն այն է, որ նա հավատում և տարածում է ջրի և Հոգու ավետարանը, որը միավորում է Հիսուսի մկրտությունը և Նրա արյունը:
Այդ ժամանակ ինչո՞ւ են Հիսուսի հետևորդներն այսօր անտեղյակ ջրի և Հոգու ավետարանից: Որովհետև ջրի և Հոգու ավետարանը, որ քարոզում էին վաղ Եկեղեցու ժամանակներում, փոխվեց ժամանակի հետ: Վաղ Եկեղեցու ժամանակ բոլոր հավատացյալները հավատում ու քարոզում էին ջրի և Հոգու ավետարանը: 
Ժամանակի ընթացքում, սակայն, ավետարանը փոխվեց և սկսեցին քարոզել միայն Քրիստոսի արյունը, իսկ Նրա մկրտությունը գնալով ավելի աննկատ դարձավ: Սրանով է բացատրվում այն, որ նույնիսկ հիմա շատերը հավատում են միայն Խաչի արյանը, որը շեղվում է վաղ Եկեղեցու ժամանակներում քարոզվող ճշմարիտ ավետարանից:
Այս մարդիկ դեռ մեղքեր ունեն իրենց սրտերում: Նրանք անտեղյակ են ջրի և Հոգու ավետարանից, որի մեջ հայտնված է Աստծո արդարությունը: Հետևաբար նրանք դեռ մեղավոր են և դեռ հակառակվում են Աստծո արդարությանը, նույնիսկ եթե ասում են, որ հավատում են Հիսուսին:
Ի՞նչ կարող է տեսնել հոգեպես կույր մարդը: Կույրը կարող է փորձել հասկանալ, թե ինչպիսին է փիղը այն շոշափելով: Կույր մարդը կարող է դիպչել փղի ոտքին և ասի, որ դա մի սյուն է, նա կարող է դիպչել դրա քթին և ասել, որ դա մի երկար բան է, եթե նախկինում փիղ չի տեսել: Նմանապես, հոգեպես կույր մարդը չի կարող խոսել ջրի և Հոգու ավետարանի վեհության մասին, եթե այն չի ճաշակել:
Հետևաբար, նրանք, ովքեր չգիտեն ջրի և Հոգու օրհնությունը, չեն կարող քարոզել այն: Նրանք, ովքեր տեսնում են, հեշտությամբ կարող են հասկանալ, թե ինչ է մեկը փորձում ասել բառերով, իսկ կույրը երբեք չի կարող լիովին հասկանալ այն:
Մարդիկ ծնվում են որպես մեղավորներ: Քանի որ մենք ի ծնե հոգեպես մեղավոր էինք, չգիտենք ջրի և Հոգու ավետարանի ճշմարտությունը: Նրանք, ովքեր միայն հավատում են Խաչի արյանը, իրենք իրենց ստեղծել են քրիստոնեության սեփական տարբերակը: Ինչպե՞ս կարող են իրենց մեղքերը մաքրվել, երբ նրանք պնդում են, որ իրենք հավատում են Հիսուսին, սակայն հավատում են միայն Խաչի արյանը: Այսպես նրանք կարող են միայն ավելի ու ավելի մեղքեր կուտակել: 
Նրանք, ովքեր հավատում են միայն Հիսուսի արյանը որպես փրկություն, հոգեպես դեռ քնած են: Բայց Հիսուսը մեզ ասում է. Հովհաննու 3:5. «Եթե մեկը ջրից և Հոգուց չծնվի, նա կարող չէ Աստծո արքայությունը մտնել»: Հետևաբար մենք պետք է հավատանք ջրի և Հոգու ավետարանին, որպեսզի կարողանանք օրհնվել Աստծո զավակները դառնալու փառքով և մտնենք Նրա Թագավորությունը:
Քանի որ Պողոսը հավատում էր ջրի և Հոգու ավետարանին, նա հավատքով ասում էր. «Ապա ի՞նչ ասենք այս բաների համար. եթե Աստված մեր կողմն է՝ ո՞վ է մեզ հակառակ» (Հռոմեացիս 8:31): Կարո՞ղ են ջրի և Հոգու ավետարանը չգիտեցողները հակառակվել Աստծո զավակներին: Նրանք կարող են հակառակվել Աստծո զավակներին, բայց երբեք չեն կարողանա հաղթել նրանց: Նրանք, ովքեր միայն հավատում են Խաչի արյանը, չեն կարող հաղթել նրանց, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին:
Նրանք, ովքեր դեմ են Աստծո արդարությանը, միայն կարող են դառնալ Նրա թշնամիները և երբեք չեն կարող ստանալ Նրա օրհնությունները: Ոչ ոք չի կարող ստանալ փրկություն կամ ունենալ հավատք, որ տանի դեպի երկինք առանց հավատալու ջրի և Հոգու ավետարանին, որով հայտնված է Աստծո արդարությունը: Նրանք, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին, կարող են հաղթահարել կեղծ ավետարանին և վերադառնալ ճշմարտությանը: Աստծո զավակները կարող են հաղթահարել աշխարհին և նունիսկ սատանային: 
Ոմանք հստակորեն չեն հասկանում Հիսուսի մկրտությունը և Նրա արյունը, որը նրանց տանում է դեպի կեղծ հավատքի: Եթե հավատում եք Խաչի արյանը և մեծ նշանակություն չեք տալիս Հիսուսի մկրտության հավատքով մեղքերի թողությանը, ապա ձեր հավատքը սխալ: 
Նրանք, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին Աստծո առաջ, կհասնեն Նրա արդարությանը և ճշմարիտ հավատքի: Աստված մեզ ասում է, որ նրանք, ովքեր հավատում են միայն Որդու արյանը Խաչի վրա, սխալվում են: Նրանք, ովքեր չեն հավատում Նրա արդարությանը, չեն հավատում և չեն ընդունում ջրի և Հոգու ավետարանը, բայց նրանք, ովքեր հավատում են Նրա արդարությանը, նաև հավատում են, որ Քրիստոսի արյունը Խաչի վրա, և Նրա մկրտությունը, վերցրին իրենց բոլոր մեղքերը:
Մենք պետք է դեն նետենք մեր համառությունը: Նրանք, ովքեր չեն հավանում ջրի և Հոգու ավետարանին, պնդում են, որ իրենց կեղծ համոզմունքները ճշմարիտ են: Նրանք, ովքեր հավատում են միայն խաչի արյանը, կիսատ են հավատում Նրա արդարությանը: Միայն նրանք, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին, ունեն ամբողջական հավատք, և միայն նրանք են հավատում Աստծո արդարությանը (Մատթեոս 3:15, 11:11):
Միայն Խաչի արյանը հավատացողների գրքերը դատարկ թղթեր են: Վարդապետությունները, որոնք քննարկվում էին մի ժամանակ, հիմա անտեսված են քրիստոնյաների կողմից, սակայն ջրի և Հոգու ավետարանը օր օրի ավելի մեծ ուշադրության է արժանանում: Այս ճշմարտությունը գոյություն ուներ դեռ Առաքելական ժամանակշրջանից և երբեք չի փոխվել: Աստծո Խոսքը հավիտյան է, բայց նրանք, ովքեր հավատում են միայն արյանը, անհետանալու են մարդկանց հիշողություններից: Ի՞նչն է պատճառը: Պատճառն այն է, որ արյունը, որն Աստծո արդարության միայն մի մասն է, չունի ազդեցություն մեղավորների վրա:
Ճիշտն ասած, շատերն այսօր, լինեն քրիստոնյա կամ ոչ, շատ մեղքեր են գործում: Ինչպե՞ս կարող են այդ բոլոր մեղքերը ներվել՝ հավատալով միայն արյանը: Վարդապետությունները, որոնք ընդգծում են միայն Խաչին թափված արյունը, մարդկանց սովորեցնում են ամեն մեղք գործելուց աղոթել ներման համար, սակայն որքա՞ն պետք է նրանք աղոթեն իրենց մեղքերի համար: Անկախ նրանից, թե ինչ կասեն, նրանք չեն կարող ստանալ մեղքերի ներում:
Մի՞թե Հիսուսն աշխարհ եկավ և պարզապես արյուն թափեց, առանց մկրտվելու: Գիտեք, որ սա իրականությանը չի համապատասխանում: Հիսուսն աշխարհ եկավ և բոլոր մեղքերը վերցրեց Իր մկրտության միջոցով (Մատթեոս 3:15): Նա մկրտվեց Հովհաննեսի կողմից մինչ կմահանար Խաչի վրա: Ահա, թե ինչպես Հիսուսն իրականացրեց ողջ արդարությունը: Պետք չէ ամեն անգամ աղերսել մեղքերի ներում, երբ մեղք գործեք, եթե հավատում եք Հիսուսի մկրտությանը, որն Հիսուսը ստացավ Հովհաննեսից: Փոխարենը հավատացեք Աստծո արդարությանը և ստացեք կատարյալ փրկություն:
Հիսուսը մկրտվեց, որ Իր վրա վերցներ աշխարհի բոլոր մեղքերը և խաչվեց, որ դատվեր այդ մեղքերի համար: Մեղքերի թողություն կարելի է ձեռք բերել միայն հավատալով Հիսուսի մկրտությանը և Նրա արյանը:
 

Մի՞թե Հիսուսը մեզ տվեց փրկություն, որն ավելի մեծ է, քան մեր գործած մեղքերը 

Հիսուսի տված փրկությունը շատ ավելի մեծ է, քան բոլոր մեղքերը, որ մենք գործել ենք և գործելու ենք: Եթե Հիսուսի մկրտությունը և Նրա արյունը ավելի մեծ չլիներ, ապա մենք չէինք հավատա Հիսուսին որպես Փրկիչ և ոչ էլ կստանայինք փրկություն: Այնուամենայնիվ, Տիրոջ բարությունը այնքան մեծ է, որ Նա վերցրեց աշխարհի մեղքերն Իր մկրտությամբ: 
Երկնքի դարպասները լայն բաց են, բայց ոչ ոք չի կարող մտնել ներս, եթե չի հավատում ջրի և Հոգու ավետարանին: Դուք կարող եք հակառակվել նրանց, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին, բայց չեք կարող թաքնվել Աստծո ահեղ դատաստանի օրը: Այնպես որ, մի կարծեք, թե կարող եք հաղթել Հիսուսի մկրտության և արյան հավատքին, որն իրականացրեց Աստծո արդարությունը: 
Շատերն, ովքեր դեմ էին ջրի և Հոգու ավետարանին, դեմ էին նաև Պողոս առաքյալին: Բայց ոչ ոք չէր կարող ասել, որ ջրի և Հոգու ավետարանը, որին հավատում էր Պողոսը, սխալ էր: Նրանք միայն ընդունում էին, որ Հիսուսն Աստծո Որդին է և իրենց Փրկիչը: 
Հռոմեացիս 8:32. «Որ իր Որդին էլ չխնայեց, այլ մեր ամենի համար մատնեց նրան. էլ ինչպե՞ս նրան հետ ամեն բան չի շնորհիլ մեզ»: Հայր Աստվածն ուղարկեց Իր Միածին Որդուն աշխարհ և թողեց, որ Նա Իր վրա վերցնի աշխարհի բոլոր մեղքերն Իր մկրտության միջոցով, մահանար Խաչի վրա և կրկին հարություն առներ մեռելներից, որպեսզի մեզ ազատի մեր մեղքերից:
Մեզ աշխարհի մեղքերից փրկելու համար և մեզ Իր զավակները դարձնելու համար, Հայր Աստվածը տվեց մեզ Իր Միածին Որդուն: Որպեսզի Աստված դարձնի մեզ ջրի և Հոգու ավետարանին հավատացողներ, Իր զավակները, օրհնի և արդարացնի, Նա ուղարկեց Իր Միածին Որդուն: Աստված ծրագրել էր պարգևել ողջ մարդկությանն Իր երկնային օրհնությունները և ջրի և Հոգու ավետարանը: Այդ օրհնություններից մեկը Նրա զավակը դառնալն է՝ հավատալով ջրի և Հոգու ավետարանին: 
«Որ իր Որդին էլ չխնայեց, այլ մեր ամենի համար մատնեց նրան. էլ ինչպե՞ս նրան հետ ամեն բան չի շնորհիլ մեզ» (Հռոմեացիս 8:32): «Ամեն բան» այստեղ վերաբերվում է Աստծո պարգևներին: Ի՞նչ պարգև: Ովքեր հավատացին և ընդունեցին Հիսուսին, Աստված նրանց դարձրեց Իր զավակները, այսինքն նրանք, ովքեր հավատացել են ջրի և Հոգու ավետարանին, դարձել են Աստծո զավակներ: Նրանք, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին, ազատված են իրենց բոլոր մեղքերից: Նրանք արդարներ են և իսկապես դարձել են Աստծո սրբագործված զավակներ:
Նրանք, ովքեր դառնում են Աստծո զավակներ՝ հավատալով այս բոլոր բաներին, որպես պարգև ստանալու են Հազարամյա Թագավորությունը և Երկնքի Արքայությունը: Արդարները օրհնված են ժառանգելու Երկնքի բոլոր փառքը: 
«Ամեն բան» արտահայտությունը շատերը մեկնաբանել են որպես Սուրբ Հոգի տալը: Նրանք մտածում են. «Արդյո՞ք սա նշանակում է, որ եթե մենք հավատում ենք Հիսուսին, Սուրբ Հոգին միանգամից տրվում է մեզ»: Դա ճիշտ չէ, քանի որ, երբ մենք հավատում ենք ջրի և Հոգու ավետարանին, ստանում ենք մեղքերի թողություն և Սուրբ Հոգի միաժամանակ: Սուրբ Հոգին չի կարող ապրել մեղավոր սրտում: Սուրբ Հոգին գալիս է մեզ այն պահին, երբ մեր բոլոր մեղքերը ներվում են:
Սուրբ Հոգի ստանալը դեռ ամենը չէ: Աստծո պարգևները չեն ավարտվում, քանի դեռ երկնային բոլոր օրհնությունները չեն տրվել մեզ: Այս աշխարհում մարդիկ հակված են այն կարծիքին, որ այնպիսի ունակություններն, ինչպիսիք են բժշկությունը, լեզուներով աղոթելը և մարգարեանալը, պարգևներ են, բայց այս պարգևները վերաբերվում են բոլոր երկնային բաներին, որ մեր Հայրն ունի: Պարգևների մասին խոսելիս պետք է ասել, որ Պողոսը խոսում է, որ Աստված այս բոլոր բաները նվիրում է Իր զավակներին, որոնք ունեն Աստծո արդարությունը: 
Աստված ասում է, որ այս բոլոր լավ բաները որպես նվեր տալու է նրանց, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին: Աստված վերստին ծնվելու պարգևը տվեց նրանց, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին: Աստված Երկնային բոլոր բաները որպես պարգև տալիս է նրանց, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին: Քրիստոնյաները շատ են տանջվում այս աշխարհում, բայց, երբ Աստծո Արքայությունը գա, նրանք կստանան Դրախտի փառքը: 
 

Չասեք, թե դուք ընտրված եք առանց պատճառի

Հռոմեացիս 8:33-34. «Ո՞վ է որ Աստծո ընտրվածների դեմ մեղադիր լինի. Աստված է որ արդարացնում է: Ո՞վ է որ դատապարտե. Քրիստոսը որ մեռավ և ավելի՝ որ հարություն էլ առավ և Աստծո աջ կողմն է, որ մեզ համար բարեխոս էլ է»: 
«Ո՞վ է որ Աստծո ընտրվածների դեմ մեղադիր լինի»: Կարո՞ղ եք մեղադրել նրանց, ում Աստված փրկեց ջրի և Հոգու ավետարանով: Իհարկե ոչ:
Աստվածաբանները մեջբերում են Կալվինին՝ ասելով, որ ոմանք անվերապահորեն ընտրված են, իսկ մյուսները՝ ոչ: Սակայն, մենք երբեք չպետք է օգտագործենք «անվերապահորեն» տերմինը Աստծո ներկայությամբ: Դա ասելով՝ նրանք ապացուցում են, որ չգիտեն Աստծուն բոլորովին, և որ իրենց վարդապետությունը կեղծ է: Անվերապահ ընտրությունը նշանակում է, որ Աստված սիրում է ոմանց առանց պայմանի և ատում ուրիշներին առանց պայմանի: Ինչպե՞ս կարող ենք ասել, որ Աստված արդար է, երբ Նա սիրում է մեկին և ատում մյուսին: Մեր Աստվածն այդպիսին չէ: Մեր Աստվածը սիրում է և հոգ տանում բոլորի համար Քրիստոսով: 
Այստեղ, 32 համարն ասում է. «Որ իր Որդին էլ չխնայեց, այլ մեր ամենի համար մատնեց նրան. էլ ինչպե՞ս նրան հետ ամեն բան չի շնորհիլ մեզ»: Աստված մեզ տվեց Իր Որդուն, որպեսզի փրկի ողջ մարդկությունը: Նրա միջոցով Աստված մեզ հավատալ տվեց, որ Նա վերցրել է մեր բոլոր մեղքերը ջրի և արյան խոսքի միջոցով: 33 հատվածն ասում է. «Ո՞վ է որ Աստծո ընտրվածների դեմ մեղադիր լինի. Աստված է որ արդարացնում է»: Այստեղ «Աստծո ընտրյալ» խոսքը չի նշանակում, որ Աստված ոմանց ընտրում է անվերապահորեն: Աստված ընտրում է նրանց, ովքեր չեն կարող ապրել առանց Հիսուս Քրիստոսի և որոնք չունեն սեփական արդարություն, որպեսզի հագցնի նրանց Իր արդարությամբ:
Նրանք, ովքեր ընտրվել են Աստծո արդարությամբ, հավատում և մնում են ճշմարտության մեջ, որ Հիսուսն եկավ այս երկիր, մկրտվեց և մահացավ Խաչի վրա՝ վերցնելով մեր բոլոր մեղքերը: Նրանք հավատում են Աստծուն, ով փրկեց իրենց աշխարհի մեղքերից և հագցրեց նրանց Իր արդարությունը: 
Ուրեմն ո՞վ կարող է մեղադրել արդարներին: Ոչ ոք: Ոչ ոք չի կարող ասել, որ մեր հավատքը սխալ է: Ոչ ոք չի կարող դատել նրանց, ովքեր փրկվել են իրենց մեղքերից և Աստծո ընտրված զավակներ են՝ հավատալով ջրի և Հոգու ավետարանին: Նրանք, ովքեր հավատում են միայն արյան Խաչին, ոչ կարող են ասել, որ ջրի և Հոգու ավետարանին հավատացողները կեղծ են, ոչ էլ կարող են մեղադրել նրանց Աստծո առաջ:
Ոմանք թերագնահատում են նրանց, ովքեր հագած են Աստծո արդարությունը՝ հավատալով ջրի և Հոգու ավետարանին: Սակայն, մի՞թե դա ճիշտ է: Ոչ: Նրանց հավատքն, ովքեր ընտրված են արդարանալու Աստծո ներկայության մեջ, երբեք չի կարող սխալմամբ դատվել որևէ մեկի կողմից: 
Ո՞վ կարող է ասել, որ նրանք, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին, մեղավորներ են և սխալ են դատում իրենց հավատքը: Մենք արդեն վաղուց աշխարհի բոլոր մարկանց քարոզում ենք ջրի և Հոգու ավետարանը, որով հայտնված է Աստծո ողջ արդարությունը: 
Սակայն ոչ ոք չի մեղադրել մեզ ջրի և Հոգու ավետարանը քարոզելու համար: Միայն մի քանիսը կային, որոնք խնդրում էին հաստատել միայն արյան Խաչի հավատքը: Նույնիսկ նրանք չէին կարող ասել, որ ջրի և Հոգու ավետարանին հավատալը սխալ է:
Ջրի և Հոգու ճշմարիտ ավետարանը պարունակում է Աստծո արդարությունը: Սա է ճշմարիտ ավետարանը, իսկ բոլոր մյուս ավետարանները թերի են: Պողոս առաքյալը, որը քարոզում էր ջրի և Հոգու ավետարանը, ասում է, որ երբեք չի կարող լինել այլ ավետարան, քան այս ճշմարիտ ավետարանն է: Նա պնդում է. «Բայց եթե մենք էլ, կամ երկնքիցը մի հրեշտակ ավետարանե ձեզ նրանից ուրիշ քան թե որ մենք ավետարանեցինք ձեզ, նզովված լինի: Ինչպես առաջ ասեցինք՝ և հիմա դարձյալ ասում եմ, եթե մեկն ավետարանե ձեզ նրանից ուրիշ քան որ դուք առաք՝ նզովված լինի» (Գաղատացիս 1:8-9): 
Ոչ ոք չի կարող ասել, որ ջրի և Հոգու ավետարանն Աստվածաշնչի տեսակետից սխալ է: Նրանք, ովքեր չեն հավատում ջրի և Հոգու ավետարանին, հակառակվում են դրան: Եթե հավատում եք, որ ջրի և Հոգու ավետարանը Աստծուց տրված կեղծ է, ապա բողոք ներկայացրեք Աստծուն: Մենք նույնպես կարող ենք և պետք է պայքարենք թերի և կեղծ ավետարանների դեմ, որոնք    շեշտում են Խաչի արյունը: Ինչպե՞ս կարող էր Հիսուսը խաչվել մեր մեղքերի համար, նախօրոք դրանք չվերցնելով Իր վրա Հովհաննեսից ստացած մկրտության միջոցով: 
 

Չասեք, որ Աստծո արդարությանը հավատացողներն ունեն մեղքեր 

«Մեղադրել» նշանակում է դատի առաջ կանգնեցնել: Ջրի և Հոգու ավետարանին հավատացողների հանդեպ մեղադրանք կարող է ներկայացնել միայն չարասիրտը: Նրանք, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին, հավատում են Աստծո արդարությանը, ուստի ո՞վ կարող է առանց պատճառի մեղադրել նրանց հավատքը: Ո՞վ կարող է ասել, որ նրանք սխալ են: Ոչ մեկը, քանի որ Աստված է արդարացրել նրանց: Ոչ ոք չի կարող մեղադրել ջրի և Հոգու ավետարանին հավատացողներին, որ ունեն մեղքեր:
«Աստված է որ արդարացնում է» (Հռոմեացիս 8:33): Ո՞վ կարող է հայտարարել, որ ջրի և Հոգու ավետարանին հավատացողներն անմեղ են: Միայն Աստված: Նա Իր արդարությամբ հայտարարում է, որ ջրի և Հոգու ավետարանին հավատացողներն արդարացված են:
«Արդարացված» բառը չի վերաբերվում նրանց, ովքեր դեռ ունեն մեղքեր, այլ կիրառվում է նրանց համար, ում մեղքերն իրականում ներված են, իսկ նրանք դարձել են «անմեղ և արդարացված»: Երբ Աստված ասում է, որ ջրի և Հոգու ավետարանին հավատացողներն անմեղ են, ո՞վ կարող է ասել, որ նրանք սխալ են և չունեն Աստծո արդարությունը: Ոչ մի աստվածաբան այս աշխարհում չի կարող ասել նման բան: 
Մեր օրերի քրիստոնեությունն արդեն շեղվել է Սրբացման վարդապետության պատճառով, որով մարդիկ փորձում են հասնել կրոնական սրբության: Մի աստվածաբան Անգլիայում, երբ հարցնում են. «Արդյո՞ք Աստծո եկեղեցին սուրբ է»,- պատասխանում է, որ Աստծո եկեղեցին նույնպես ունի թերություններ: Ակնհայտ է, որ այս աստվածաբանը չգիտի ջրի և Հոգու ավետարանի մասին և ոչ էլ հավատում է Աստծո արդարությանը:
Բայց Աստծո եկեղեցու ամեն հավատացյալ հավատում է ջրի և Հոգու ավետարանին և մաքրված է իր բոլոր մեղքերից: Չնայած որ այս մարդը կարող է մարմնով լինել թույլ, ունի Աստծո կատարյալ և անթերի արդարությունը:
Մի՞թե Աստծո եկեղեցու բոլոր անդամներն անմեղ են: Այո: Եկեղեցին այն վայրն է, որտեղ հավատացյալները, որոնք սրբված են և մաքրված իրենց մեղքերից, հավաքվում են Քրիստոսի շուրջը: Եթե հավատացյալներն ունեն մեղքեր, ապա նրանք Աստծո զավակները չեն: Ի՞նչն է նրանց սրբացնում: Իհարկե ջրի և Հոգու ավետարանի հավատքը, որը թույլ է տալիս ստանալ Աստծո արդարությունը: Այն աստվածաբանն ասում է, որ նույնիսկ Աստծո եկեղեցին ունի թերություններ, որովհետև նա չէր հավատում կամ ճանաչում ջրի և Հոգու ավետարանը:
Ո՞վ է հանդգնում ասել, որ ջրի և Հոգու ավետարանի հավատացյալները մեղավորներ են: Աստված է, որ «արդարացնում է» նրանց: Կարո՞ղ ենք մենք, որ հավատում ենք ջրի և Հոգու ավետարանին, ունենալ մեղքեր, միայն այն պատճառով, որ մարմնով տկար ենք: Անշուշտ, ոչ: Իսկ արդյո՞ք սա չի նշանակում, որ մենք չունենք մեղքեր, նույնիսկ, երբ դեռ մեղքեր ենք գործում: Այո, մենք չունենք ոչ մի մեղք: Ահա, թե ինչու մենք պետք է հավատանք ջրի և Հոգու ավետարանին: Մարդիկ դիտավորյալ չեն մեղանչում, այլ մեղանչում են իրենց տկարության պատճառով: 
Շատ քիչ մարդիկ կան, ովքեր իրականում մտադրված են մեղք գործել: Գրեթե բոլոր հանցանքները մարդկային տկարության հետևանք են: Ովքեր որ հավատում են ջրի և Հոգու ավետարանին, չունեն մեղքեր իրենց սրտերում, որովհետև ունեն Աստծո արդարությունը: Մենք առանց մեղքի ենք, քանի որ Աստված ջնջեց մեր բոլոր մեղքերն Իր արդարությամբ: Դա է պատճառը, որ Աստվածաշունչն ասում է. «Աստված որ արդարացնում է»: Աստված հայտարարում է, որ ջրի և Հոգու ավետարանին հավատացողները չունեն մեղքեր, որովհետև լցված են Իր արդարությամբ: Մենք ազատվել ենք մեր բոլոր մեղքերից՝ հավատալով ջրի և Հոգու ավետարանին: 
Եթե Հիսուսը չվերցներ, նույնիսկ մեր ապագա մեղքերը, ինչպե՞ս կարող էինք մաքրվել մեր մեղքերից և ինչպե՞ս կարող էինք ասել, որ մենք այլևս մեղավոր չենք: Եթե Աստծո արդարությանը հավատալուց հետո մեղք գործենք, ապա մի՞թե այն մեզ կդարձնի թերի սրբացած կամ որակազրկված մեղքերի ներում ստանալու համար և կտանի դժոխք: Պատասխանը մեկն է՝ ոչ: Եթե մեր փրկությունը մեր ձեռքերում է, այսինքն մեր սեփական սրբացման միջոցով է լինելու, ո՞վ է աշխարհում կարողանալու փրկվել: Ոչ ոք: Ոչ ոք չի կարող ապրել կատարյալ կյանքով մարմնի մեջ և սրբագործվել պատվիրանները պահելով: Այնպես որ Աստվածաշունչն ասում է. «Արդար չկա, մեկն էլ չկա» (Հռոմեացիս 3:10):
 

Իր բնույթով մարդը չի կարող ստանալ Աստծո Արդարությունը սեփական գործերի միջոցով

Աստված Իր Միածին Որդուն ուղարկեց, ով մկրտվեց Հովհաննես Մկրտչի կողմից և Նրան տարավ դեպի Խաչի մահը, որպեսզի փրկի ողջ մարդկությանը աշխարհի մեղքերից: Նրանք, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին, արդարացել են իրենց հավատքով: Սա է պատճառը, որ արդարները կարող են ապրել այս աշխարհում: Աբրահամը նույնպես դարձավ հավատքի հայր՝ հավատալով Աստծո Խոսքին: 
Չնայած շատ քրիստոնյաներ ասում են, որ իրենք կարող են ստանալ Աստծո արդարությունը արդարացման վարդապետության միջոցով: Նրանք ըստ էության անտեղյակ են դրանից: Ի՞նչ է Աստծո արդարությունը: Աստծո արդարությունը հեռու է մարդկային արդարությունից: Ո՞ր ավետարանում է Աստծո արդարությունը հայտնված: Ջրի և Հոգու ավետարանում է այն հայտնված: Եթե մենք մերժենք ջրի և Հոգու ավետարանը, նշանակում է՝ մենք հակառակվում ենք Աստծուն:
Ոչ ոք չի կարող ազատվել իր մեղքերից կամ ստանալ Աստծո արդարությունը, եթե չհավատա ջրի և Հոգու ավետարանին: Կարո՞ղ է որևէ մեկը հակառակվել Աստծո արդարությանը: Ես երկար ժամանակ հավատում և քարոզում եմ ջրի և Հոգու ավետարանը, բայց ես երբեք չեմ տեսել որևէ մեկին, ով կարողանա հակառակվել այդ ավետարանին: Ոչ ոք չի կարող հակառակվել ջրի և Հոգու ավետարանին՝ հիմնվելով Աստծո Խոսքի վրա, որովհետև Աստծո արդարության այս ավետարանը մեզ տալիս է կատարյալ և ամբողջական փրկություն մեր մեղքերից:
 

Ո՞վ կարող է դատապարտել նրանց, ովքեր ունեն Աստծո արդարությունը 

Եկեք կարդանք Հռոմեացիս 8:34. «Ո՞վ է որ դատապարտե. Քրիստոսը որ մեռավ և ավելի՝ որ հարություն էլ առավ և Աստծո աջ կողմն է, որ մեզ համար բարեխոս էլ է»: Կարո՞ղ է արդյոք որևէ մեկը դատապարտել նրանց, ովքեր հավատում են Աստծո արդարությանը, որ մեղավոր է: Ոչ ոք չի կարող:
Կարո՞ղ է արյոք որևէ մեկը դատապարտել ջրի և Հոգու ավետարանի հավատացյալներին, որոնք արդեն ազատվել են իրենց մեղքերից: «Ո՞վ է դատապարտում»: Ո՞վ կարող է ասել, որ Աստծո արդարության հավատացյալները մեղավորներ են: 
Մեղքի վարձքը մահն է: Եթե ունեք մեղքեր ձեր սրտերում, ուրեմն գնալու եք դժոխք: Աստված դատում է մարդկանց, որովհետև նրանք ունեն մեղքեր: Բայց նրանք, ովքեր հավատալով Աստծո արդարությանը, ազատվեցին իրենց մեղքերից, չեն դատվելու Աստծո կողմից, քանի որ նրանք այլևս չունեն մեղքեր: Երբ Ինքն՝ Աստված չի դատում նրանց, ովքեր հավատում են Աստծո արդարությանը, ուրիշ ո՞վ կարող դատապարտել նրանց: Եթե Հիսուս Քրիստոսին հավատացողն ունի մեղքեր, նա մեղավոր է և պետք է դատվի Աստծո առաջ: Մեղավորները դատվելու են Աստծո և մարդկանց կողմից իրենց սրտերում ունեցած մեղքերի համար: Բայց, եթե Քրիստոսի հավատացյալը հավատում է ջրի և Հոգու ավետարանին և ստանում է Աստծո արդարությունը, այդ մարդն անմեղ է Աստծո առաջ և ոչ ոք չի կարող դատապարտել նրան: Նման մարդկանց խիղճը մաքուր է: 
«Ո՞վ է որ դատապարտե. Քրիստոսը որ մեռավ և ավելի՝ որ հարություն էլ առավ և Աստծո աջ կողմն է, որ մեզ համար բարեխոս էլ է»: Հիսուսը, Աստծո Որդին, եկավ աշխարհ, որ մեզ տա Աստծո արդարությունը, մկրտվեց Հովհաննես Մկրտչի ձեռքով, որ վերցներ մեր բոլոր մեղքերը, մահացավ՝ Խաչի վրա թափելով Իր արյունը և հարություն առավ մեռելներից, որ դառնա մեր Փրկիչը: Նա այժմ Աստծո աջ կողմը նստած բարեխոսում է մեզ համար որպես մեր Փրկիչ: 
Սուրբ Հոգին նույնպես աղոթում է նրանց համար, ովքեր ունեն Աստծո արդարությունը: Հիսուսն աղոթում է մեզ համար Դրախտում: Սուրբ Հոգին նույնպես աղոթում է մեզ համար Հայր Աստծուն, բայց այլ կերպ՝ «հառաչելով», որը հնարավոր չէ բառերով արտահայտել: 
Ինչ կատարյալ է Աստծո արդարությունը նրանց սրտերում, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին: Աստծո արդարության կատարելագործումը մեզ ասում է, որ ջրի և Հոգու ավետարանը նույնպես անաղարտ և կատարյալ է: