• All e-books and audiobooks on The New Life Mission website are free
  • Explore multilingual sermons in global languages
  • Two new revised editions in English have been released
  • Check out our website translated into 27 languages
Search

Sermons

Թեմա 9: Հռովմեացիս (Մեկնություններ Հռոմեացիս Գրքի Վերաբերյալ)

[8-13] Ո՞վ Կբաժանե Արդարին Քրիստոսի Սերից (Հռոմեացիս 8:35-39)

2021.04.03 114
(Հռոմեացիս 8:35-39)
«Ապա ո՞վ կբաժանե մեզ Քրիստոսի սերիցը. տառապա՞նք, թե նեղությո՞ւն, թե հալածա՞նք, թե սո՞վ, թե մերկությո՞ւն, թե վտա՞նգ, թե սո՞ւր: Ինչպես գրված է, թե Քեզ համար մեռցնվում ենք բոլոր օրը և մորթվելու ոչխարի պես համարվեցանք: Բայց այս ամեն բաներումն առավել ևս հաղթում ենք նրա միջոցովը՝ որ մեզ սիրեց, որովհետև հաստատ գիտեմ, որ ոչ մահ, ոչ կյանք, ոչ հրեշտակներ, ոչ իշխանություններ, ոչ զորություններ, ոչ ներկա բաներ, ոչ գալու բաներ, և ոչ բարձրություն, ոչ խորություն, և ոչ մեկ ուրիշ ստեղծված բան կարող է մեզ բաժանել Աստծո սերիցը՝ որ մեր Տեր Հիսուս Քրիստոսումն է»: 
 

35 համարն ասում է. «Ապա ո՞վ կբաժանե մեզ Քրիստոսի սերիցը. տառապա՞նք, թե նեղությո՞ւն, թե հալածա՞նք, թե սո՞վ, թե մերկությո՞ւն, թե վտա՞նգ, թե սո՞ւր»: Ո՞վ կարող է մեզ բաժանել Քրիստոսի սերիցը, որը տրված է նրանց, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին, որ պարունակում է Աստծո արդարությունը: Կարո՞ղ են արդյոք հալածանք ու խնդիրները վերջ դնել այդ սիրուն: Կարո՞ղ են արդյոք յոթ տարվա Մեծ Նեղությունները բաժանել մեզ այդ սիրուց: Իհարկե, ոչ:
Ոչ մի հալածանք կամ վիշտ այս աշխարհում չի կարող բաժանել մեզ մեր Տիրոջ սիրուց, որն ազատեց մեզ մեր մեղքերից: Նույնիսկ, երբ մենք ցանկանում ենք, միայնակ լինել հոգնածության պատճառով, և ինչ-որ մեկը հարցնում է, թե արդյոք Հիսուսը փրկել է մեզ մեր մեղքերից, մենք պետք է պատասխանենք, որ Հիսուս Քրիստոսն իրոք փրկել է մեզ և մենք այլևս չունենք մեղքեր: Անկախ նրանից, թե որքան հոգնած ու անտրամադիր է մեր սիրտը, նման հարցին միանգամից պետք է պատասխանել, որ Հիսուսը փրկել է մեզ և մեր հավիտենական Փրկիչն է: Նույնիսկ, եթե մենք շատ հոգնած կամ հիվանդ ենք, մենք պետք է շարունակենք մեր գոհությունը հայտնել Աստծո արդարությանը: Ոչ մի հոգնածություն չի կարող բաժանել մեզ Աստծո արդարությունից, որն ազատեց մեզ մեր բոլոր մեղքերից:
Ոչ հալածանքը, ոչ սովը, ոչ մերկությունը, ոչ վտանգը, ոչ սուրը չի կարող բաժանել մեզ Աստծո արդարությունից: Այն, որ մեզ երբեմն մեղադրում և և դատապարտում են կրոնական մարդիկ, համարվում է հետապնդում: Մեզ հետապնդում են մեր ընկերները, հարևանները, բարեկամները և նույնիսկ մեր ընտանիքի անդամները՝ թողնելով մեզ իրենց հերետիկոսության պատճառով: Կարո՞ղ են արդյոք այս հալածանքներն ու հետապնդումները բաժանել մեզ Հիսուս Քրիստոսի փրկությունից: Իհարկե, չեն կարող:
Անկախ նրանից, թե ինչքան դաժան են մեզ հալածում, այն չի կարողանա բաժանել մեզ Աստծո արդարությունից, որը փրկել է մեզ: Քանի որ Աստծո արդարությունը մեզ դարձրեց անմեղ, և քանի որ սա մնայուն ճշմարտություն է, ոչ ոք և ոչինչ չի կարող բաժանել մեզ Աստծո սիրուց: 
Սովը լինի հոգևոր կամ ֆիզիկական, չի կարող բաժանել մեզ Աստծուց: Քանի որ մենք հավատում ենք ջրի և Հոգու ավետարանին, Աստծո արդարությունը միշտ կմնա մեր սրտերում, այսինքն մենք հավատում ենք, որ մեր Տերը մեզ դարձրել է անմեղ` ջրի և Հոգու ավետարանի շնորհիվ: Այս հավատքը Աստծո արդարությանը հավատալու հավատքն է ու օրհնությունը: «Քանի որ Տերը մաքրեց իմ բոլոր մեղքերը, ես այլևս ոչ մի մեղք չունեմ: Աստված ինձ արդարացրեց ու դարձրեց անմեղ՝ հագցնելով Իր արդարությամբ»: Սա է պատճառը, որ մեր հավատքն Աստծո արդարության հանդեպ երբեք չի անհետանա, անկախ նրանից, թե որքան ծանր կլինի սովը: 
 
 

Աստծո արդարությունը ջրի և Հոգու ավետարանի համաձայն


Մինչև որ մարդը չհավատա ջրի և Հոգու ավետարանին, չի ազատվի իր մեղքերից: Բայց, ով որ հավատում է Աստծո արդարությանը, չունի մեղքեր: Սրա համար մեր Տերն ասում է, որ մենք կարող ենք ճանաչել ծառն իր պտուղներից: Նրանք, ովքեր չեն հավատում Աստծո արդարությանը, հանդիպելով մի փոքր դժվարության, սովի, հալածանքի կամ նեղության, միանգամից դադարում են հավատալ Հիսուսին: 
Ոմանք մտածում են. «Չնայած որ Հիսուսը դատվեց խաչի մահվան իմ մեղքերի համար, Նա միայն մաքրեց մեր սկզբնական մեղքը և ես պետք է ամեն օր ներում խնդրեմ իր մյուս մեղքերի համար»: Նրանք, ովքեր ունեն նման հավատք, իրականում մեղանչում են Աստծո դեմ՝ չհավատալով նրան, որ Հիսուսը վերցրել է իրենց բոլոր մեղքերը: Սրանք հիմնականում այն մարդիկ են, ովքեր մերժում են Հիսուսին և չեն հավատում Աստծո արդարությանը: 
Բայց նրանք, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին, նրանք են, ովքեր հավատում են Աստծո արդարությանը և անկախ իրենց հանդիպող հանգամանքներից, նրանք ամուր են պահելու իրենց հավատքը՝ ասելով. «Աստված անշուշտ փրկեց ինձ աշխարհի բոլոր մեղքերից: Ես անմեղ եմ»: Նույնիսկ, եթե մենք վերջին օրերի մեր հոգևոր սովի ժամանակ հանդիպենք մահվանը, մենք երբեք չենք ուրանա այն, որ Աստված դարձրել է մեզ անմեղ և Իր ժողովուրդը: Աստծո արդարությունը, որ վերցրեց մեր բոլոր մեղքերը, դեռ մնալու է մեր սրտերում որպես մեր հավատքը: Ջրի և Հոգու ավետարանը մեծ և հզոր ավետարան է: Անկախ նրանից, թե ինչպիսի նեղություններ կունենանք մեր կյանքում, Հիսուսով Աստծո արդարության շնորհիվ մենք երբեք չենք բաժանվի Քրիստոսի սիրուց: 
Ի՞նչ է նշանակում «մերկությունը» վերոհիշյալ հատվածում: Մերկությունը վերաբերվում է մեր բոլոր ունեցվածքը կորցնելուն: Մինչև միջին դարերը Եվրոպայում մարդիկ բռնում էին վհուկներին, հենց որ որևէ գյուղ կամ բնակավայր ընկում էր փորձանքի մեջ: Մարդիկ այդ վհուկներից խլում էին ամեն ինչ և մեղադրում նրանց բնակավայրի անհաջողությունների համար: Ահա, թե ինչու է Պողոսն օգտագործում «մերկություն» բառն այստեղ:
Այդ տարիներին մեկ կամ երկու վկայի ներկայությամբ կարելի էր ինչ-որ մեկին մեղադրել հերետիկոսության մեջ, նրանից խլել ամեն ինչ և դատապարտել խարույկի վրա այրվելուն: 
Անգամ, եթե մենք հասնենք նման մերկության, կորցնենք մեր ունեցվածքը և դատապարտվենք մահվան, Աստծո արդարությունը, որը մեր հանդեպ Իր սիրով վերցրեց մեր բոլոր մեղքերը, երբեք չի վերջանա: Ահա սա է կատարյալ ջրի և Հոգու ավետարանը:
Ոչ նեղությունը, ոչ սուրը չեն կարող բաժանել մեզ Քրիստոսի սերից: Նույնիսկ, եթե մենք ընկնենք սրի տակ ու մահանանք, մենք՝ հավատացյալներս, չունենք մեղքեր: Շատ քրիստոնյաներ վաղ Եկեղեցու ժամանակներում կեղծ մեղադրանքների էին արժանանում, իբր հրկիզել են Հռոմը և հրապարակավ մահապատժի էին ենթարկվում կոլիզեյներում՝ դառնալով առյուծների զոհը: Նույնիսկ մահանալով նրանք փառաբանում էին Տիրոջը, ով փրկել էր իրենց: Նրանք փառաբանում էին, որովհետև հավատում էին ջրի և Հոգու ավետարանին: Նրանք, ովքեր հավատում են այս ճշմարտությանը, որ Աստված սիրում է իրենց և վերցրել է նրանց բոլոր մեղքերը, կարող են փառաբանել Տիրոջը, նույնիսկ այն ժամանակ, երբ նրանց սպանում էին և գցում առյուծների առաջ:
Այդ ուժը գալիս է Աստծո արդարության հավատքից, որը վերցրեց մեր բոլոր մեղքերը: Նման ուժը հնարավոր է նաև նրանից, որ Աստված է բնակվում մեր մեջ, խոսում է մեր հետ, ամուր բռնում է մեզ, պաշտպանում է և մխիթարում: Ոչ նեղություն, ոչ սուր, ոչ հալածանք, ոչ էլ նահատակություն չեն կարող բաժանել մեզ Աստծո սերից: 
Նրանք, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին, հավատում են Աստծո արդարությանը և համարվում են Քրիստոսի ժողովուրդը: Նրանք, ովքեր հավատում են Աստծո արդարությանը, սիրված մարդ են Քրիստոսով: Բայց որոշ մարդիկ Քրիստոսի կատարյալ սերը դարձնում են զուտ էմոցիոնալ սեր՝ նայելով միայն Նրա Խաչի մահվանը, տխրելով և լացելով Նրա տանջանքների համար: Սակայն մարդկային զգացմունքները արագ կարող են փոխվել: 
Թեև մեր զգացմունքները փոփոխական են, այն սերը, որով մեր Տերը փրկեց մեզ, չի կարող փոփոխվել: Նրա սերը հավերժ անփոփոխ է: Ահա, թե որքան զորավոր է ջրի և Հոգու ավետարանը, և թե որքան մեծ է Նրա արդարությունը: Ոչ ոք չի կարող բաժանել մեզ մեր Տիրոջից, ով մեզ դարձրեց ամբողջական ու հագցրեց Իր կատարյալ սիրով: Այսպիսին է ջրի և Հոգու ավետարանի զորությունը և դա նաև մեր հավատքի զորությունն է Աստծո արդարության հանդեպ: 
«Ավետարան» բառը հունարեն «euaggelion» բառն է, և այն ունի «dunamis», որ հունարեն նշանակում է ուժ, զորություն կամ կարողություն, որից գալիս է «դինամիկ» բառը: Մի կտոր դինամիտը բավական է մի ամբողջ տուն հիմքից քանդելու համար: Մի «տոմահավկ» հրթիռն արձակված ռազմանավից, կարող է ոչնչացնել մի մեծ բետոնե շենք և այն փոշիացնել: Անկախ նրանից, թե որքան ամուր է շենքը, այն չի կարող դիամագրավել հրթիռի կործանիչ ուժին: 
Երկու քաղաքացիական ինքնաթիռները կործանեցին Համաշխարհային Առևտրային Կենտրոնների երկվորյակ աշտարակները Նյու Յորքում: Ի՞նչ տեղի ունեցավ, երբ ինքնաթիռները հարվածեցին շենքերին: Ինքնաթիռների պայթյունից այրվող վառելիքն այնքան ուժեղ էր, որ այն հալեցրեց ամեն ինչ այդ հարկերի վրա, որտեղ մտել էին ինքնաթիռները: Քանի որ հարկերի պողպատյա կառույցները և սյուները, որոնք պահում էին ամբողջ շենքը, արդեն այրվել և հալվել էին, հատակը հանկարծակի փլուզվում է և շենքը չի կարողանում դիմանալ ու ի վերջո այն փլուզվում է: Եթե հարկերը դանդաղ իջնեին, շենքը չէր փլուզվի: Բայց քանի որ հարկերը հանկարծակի ընկան և շատ արագ, սյուները և օժանդակ կառույցները փլուզվեցին, ամբողջ երկու շենքերը, ինչպես ամբողջ աշխարհը տեսավ, մի քանի վայրկյանում հավասարվեց գետնին: 
Աստծո զորությունը ջրի և Հոգու ավետարանն է: Այն նաև Աստծո արդարության զորությունն է: Թեև այստեղ տեղին չէ այս ողբերգությունը որպես օրինակ բերելը Աստծո արդարությունը ցույց տալու համար, բայց ջրի և Հոգու ավետարանի զորությունը, որ տրված է Աստծո արդարությամբ, նման է դինամիտի, որ կարող է լիովին ջնջել բոլոր մեղքերը: Աստծո արդարությունն այն է, որ մեր Տերը փրկեց մեզ մեր բոլոր մեղքերից այս երկիր գալով, մկրտվելով, մահանալով Խաչի վրա և հարություն առնելով մեռելներից:
Ջրի և Հոգու ավետարանը Աստծո արդարությունն է, որով Հիսուսը վերցրեց մարդկության բոլոր մեղքերը, տիեզերքի արարումից մինչև ավարտը: Դրա համար ոչ մի բան չի կարող բաժանել Աստծուն նրանցից, որոնց սիրում է: Նրանք ազատված են իրենց մեղքերից Աստծո արդարության ավետարանի հավատքից: Պողոս առաքյալը նույնպես հավատում էր Աստծո արդարությանը:
Կարո՞ղ ենք արդյոք ստանալ Աստծո արդարությունը պարզապես Խաչի արյան հավատքով: Ոչ: Միայն Խաչի արյան ավետարանի հավատքը չի կարող տալ մեզ Աստծո արդարություն: Նրանք, ովքեր ունեն այլ կարծիք, հեշտությամբ կհրաժարվեն իրենց Հիսուսի հավատքից հենց որ հանդիպեն փոքր նեղության: 
Օրինակ, երբ իրենց երկրային ունեցվածքը վերցվեր իրենցից կամ, երբ նրանք հանդիպեն դժվարությունների աշխատանքի վայրում իրենց կրոնական կողմնորոշման համար, նրանք հեշտությամբ կուրանան իրենց հավատքը: Սա անխուսափելի արդյունք է և կիրառելի շատ քրիստոնյաների համար: Նրանք, ովքեր չեն հավատացել ջրի և Հոգու ավետարանին, չունեն Սուրբ Հոգի իրենց սրտերում և չեն ստացել մեղքերի թողություն և ստիպված անձնատուր են լինում ամենափոքր սպառնալիքից:
Պատճառը, թե ինչու քրիստոնեությունն այսօր այդքան թույլ է այս աշխարհում, այն է, որ այն սահմանափակվում է միայն Խաչի արյան հավատքով: Այսպիսի հավատքը չի ստացել Աստծո արդարությունը ջրի և Հոգու ավետարանի միջոցով:
Արդար հավատացյալն, ով արդեն ստացել է մեղքերի թողություն Աստծո արդարության հավատքի միջոցով, կարող է գործել շատ հոգիների համար: Քանի որ նա հավատում է ջրի և Հոգու ավետարանին և ունի Սուրբ Հոգի, և քանի որ Աստված նրա հետ է Իր Խոսքով, ապա այդ մարդը կարող է անել բազմաթիվ հոգևոր աշխատանքներ և շատ կորած հոգիների ետ տանել դեպի Աստված: Սա Աստծո արդարության հավատքն է, ջրի և Հոգու ավետարանի հավատքը: Ջրի և Հոգու ավետարանը տրված է Աստծուց և ոչ թե մեր սեփական աշխատանքն է, հետևաբար Աստծո միջոցով մենք կարող ենք կատարել Նրա գործը: 
36 hատվածն ասում է. «Ինչպես գրված է, թե Քեզ համար մեռցնվում ենք բոլոր օրը և մորթվելու ոչխարի պես համարվեցանք»: Ովքեր որ հավատում են ջրի և Հոգու ավետարանին այսպես են վարվում իրենց կյանքում: Իրականում ջրի և Հոգու ավետարանի հավատացյալներին հաճախ ատում են մարդիկ, մասնավորապես նրանք, ովքեր ունեն սխալ հավատք, ովքեր պնդում են, թե իրենք են ամենաճիշտ քրիստոնյաները: 
Այլ կերպ ասած, վերստին ծնված քրիստոնյաներին ավելի շատ ատում են անունով քրիստոնյաները, քան թե բուդիզիմի հետևորդները: Այս հատվածը «...թե Քեզ համար մեռցնվում ենք բոլոր օրը և մորթվելու ոչխարի պես համարվեցանք», Աստծո Խոսքն է՝ ուղղված ջրի և Հոգու ավետարանի հավատացյալներին: Նույնիսկ մեր Տերը՝ հետևելով Հոր կամքին, Իր մկրտությամբ և Խաչի մահով «մորթվելու ոչխարի պես համարվեցավ»: Տերը փրկեց մեզ այս աշխարհ գալով և ապրելով այս կյանքը: 
 
 

Աստծո արդարությունը հաղթեց աշխարհի բոլոր մեղքերին


37 հատվածն ասում է. «Բայց այս ամեն բաներումն առավել ևս հաղթում ենք նրա միջոցովը՝ որ մեզ սիրեց»: Ինչպե՞ս կարող ենք հաղթել այս բոլոր բաներին: Մենք պնդում ենք մեր հաղթանակը մեր հավատքի զորությամբ Աստծո սիրո մեջ: 
Ով որ հավատում է ջրի և Հոգու ավետարանին, ունի Աստծո զորություն: Իսկ ով որ չի հավատում ջրի և Հոգու ավետարանին, մեղք ունի իրենց սրտում: Մեղքի մեջ լինողների հավատքն ու փրկությունը միշտ կունենա վերելքներ և վայրէջքներ զգացմունքների պատճառով, և դրա համար նրանք չունեն զորություն: Բայց նրանք, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին, ունեն զորություն: Նրանք չունեն անձնական զորություն, սակայն նրանք ունեն ավետարանի զորությունը, որն իրենց տրվեց Աստծուց: Իսկ այդ զորությամբ նրանք կարող են դիմակայել և հաղթել բոլոր հալածանքներին ու չարչարանքներին: Արդարը պետք է մասնակցի հոգևոր պատերազմին մեղավորների դեմ և նրանց քարոզի ջրի և Հոգու ավետարանը: Արդարը նաև պետք է հանդուրժի իր հանդեպ կատարվող հետապնդումներն հանուն ավետարանի, որպես բնական բան: Կյանքը Տիրոջ համար՝ մեր կյանքն է: 
Արևելյան ասացվածքն ասում է. «Եթե մեկը բաց է թողել կարդալը մեկ օր, ապա նրա այդ օրն իզուր է»: Ի՞նչ է սա ասում մեզ: Մենք նմանապես պետք է ամեն օրը ապրենք կենդանի Աստծո և Նրա ավետարանի հետ, այլապես մեր կյանքում կշեղվենք: Ահա, թե ինչպես մենք պետք է ապրենք մեր կյանքը: Սակայն, եթե մենք ապրում ենք Քրիստոսի համար, զոհաբերենք ինքներս մեզ և կրենք հալածանքներ Աստծո համար, և եթե վարենք հոգևոր պատերազմ հոգևոր չար ուժերի դեմ, մեր սրտերը կլցվեն հոգևոր սնունդով, որը կտա մեզ նոր զորություն առաջ գնալու համար: 
Երբ քրիստոնյաները պարտվում են, դա պատահում է այն պատճառով, որ նրանք չեն ապրում Տիրոջ համար: Բայց, երբ մենք ապրում ենք Տիրոջ համար, մեր հոգևոր ուժն աճում է, ինչպես նաև ամրանում է մեր ֆիզիկական առողջությունն ու զորությունը: 
38-39 հատվածներն ասում են. «Որովհետև հաստատ գիտեմ, որ ոչ մահ, ոչ կյանք, ոչ հրեշտակներ, ոչ իշխանություններ, ոչ զորություններ, ոչ ներկա բաներ, ոչ գալու բաներ, և ոչ բարձրություն, ոչ խորություն, և ոչ մեկ ուրիշ ստեղծված բան կարող է մեզ բաժանել Աստծո սերիցը՝ որ մեր Տեր Հիսուս Քրիստոսումն է»: Որպես ջրի և Հոգու ավետարանի հավատացյալ, Պողոս առաքյալը համոզված էր սրանում: Նույն ճշմարտությունը վերաբերվում է նաև մեզ. ոչ մահը, ոչ կյանքը չեն կարող բաժանել մեզ Քրիստոսից: 
Հին ժամանակներում մարդիկ, ովքեր ունեին իշխանություն, ինչպես օրինակ հռոմեական կայսրերը, փորձում էին համոզել քրիստոնյաներին հրաժարվել իրենց հավատքից և մատնել իրենց մերձավոր հավատացյալներին: Քրիստոնյաներին առաջարկվում էր բոլոր տեսակի բարձր պաշտոններ, գեղեցիկ կանայք և ունեցվածք և այս ամենը նրա համար, որ նրանք հրաժարվեին իրեն կրոնից ու իշխանությանը մատնեին մյուս հավատացյալներին: Սակայն ավետարանի իրական հավատացյալները երբեք չէին գայթակղվում իշխանության, ունեցվածքի կամ պատվի արժանանալու պատճառով: 
Հավատքը մի բան չէ, որ կարելի է փոխանակել աշխարհի առաջարկների հետ: Եթե ինչ-որ մեկը մեզ առաջարկի դատարկ բանկային քարտ և ասի. «Ես քեզ կտամ այս քարտը, եթե դու դադարես ավետարանը տարածելը», մենք պիտի կարողանանք պատասխանել մեր ապագա հույսի և մեր ամուր հավատքի համար. «Դուք այդ քարտի կարիքն ունեք, ուրեմն դուք օգտագործեք այն, իմ համար դա միայն դատարկ թուղթ է»: 
 

Միայն ջրի և Հոգու ավետարանն է պարունակում Աստծո արդարությունը 

Շատերն ասում են ինձ. «Եթե ասես, որ ընդունում ես Խաչի արյան մեր հավատքը, մենք էլ կընդունենք քո հավատքը: Մենք ոչ միայն կդադարենք մեղադրել քեզ հերետիկոսության մեջ, այլ նաև կօգնենք քեզ»: Այս, այսպես կոչված, կրոնական առաջնորդները ցանկանում էին, որ ես գնայի փոխզիջումների: Սակայն Աստծո արդարությունը անգին է և հստակ է, երբ այն չափվում է Աստծո Խոսքով: Այն, ինչ սխալ է, սխալ է, և ինչը ճշմարիտ, ճշմարիտ է: Սխալ հավատքի ընդունումը հակառակություն է Աստծո դեմ, և ուրեմն ես ոչ միայն չեմ կարող ընդունել նրանց հավատքը, այլ շարունակելու եմ մշտապես մատնանշել նրանց սխալները:
«Դուք հավատո՞ւմ եք միան Խաչի արյանը: Ուրեմն դուք մեղք ունեք ձեր սրտում: Դուք կապված եք դժոխքին: Ես ոչինչ չեմ կարող անել, նույնիսկ եթե կարծում եք, որ ես չափից դուրս լուրջ ու անզիջում եմ: Ինչը, որ ճշմարիտ է, ճշմարիտ է»: Այս խոսքերի պատճառով շատ մարդիկ ինձանից հեռու են մնում, ավելի ճիշտ, նրանք չեն կարող ինձ մոտ լինել: Շատերն են փորձել մոտենալ ինձ՝ մտածելով, որ ես նման եմ իրենց: Սակայն ամեն անգամ ես ասում էի նրանց. «Դուք կեղծ հովիվներ ու խաբեբաներ եք, որ առևտուր եք անում Աստծո անունով»: Ո՞վ կարող էր ինձ սիրել, երբ նման բաներ էի ասում: Բայց այն, ինչ չկա, չկա, դրա համար ես անսասան էի ու անփոփոխ իմ դիրքորոշումների մեջ: 
Ինձ նաև գայթակղում էին ասելով, որ եթե ես միայն հավատամ Խաչին թափված արյանը, ինձ կտան այս և այն հեղինակություն և իրավասություն: Բայց ինչպես վերոհիշյալ հատվածն է ասում. «ոչ ներկա բաներ, ոչ գալու բաներ, և ոչ բարձրություն, ոչ խորություն, և ոչ մեկ ուրիշ ստեղծված բան կարող է մեզ բաժանել Աստծո սերիցը», ոչ մի հեղինակության կարիք չունենք մենք: Մենք բուժիչ ուժի կարիք չունենք, որը որոշ խաբեբաներ ասում են, թե ունեն: Բոլոր նրանք, ովքեր վերստին ծնված են, նման բաների կարիքը չունեն, և դրանք մեզ պետք չէ: 
Այս հատվածը մեզ ասում է, որ ոչ մի այլ ստեղծված բան չի կարող բաժանել մեզ Աստծո սերիցը, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեջն է: Նույնիսկ, եթե այս տիեզերքում կան օտարներ, նրանք նույնպես չեն կարող բաժանել մեզ Աստծո սիրուց, որը փրկել է մեզ մեր մեղքերից: 
Կան քրիստոնեաներ, որոնք հավատում են ոչ-երկրային էակների գոյությանը: Նույնիսկ հովիվների մեջ կան այնպիսիները, ովքեր հավատում են դրանց գոյությանը: Բայց նման բան չկա: Երբ ես սովորում էի ճեմարանում, իմ դասախոսներից մեկը, որը սովորեցնում էր հունարեն լեզու, հավատում էր ոչ երկրային էակների գոյությանը: Եվ մի անգամ հարցրեցի նրան. «Կարո՞ղ եք ձեր հավատքն ապացուցել Սուրբ Գրային որևէ հատվածով»: Իհարկե, նա չէր կարող տալ որևէ պատասխան: Բացարձակապես չկա ոչ մի այլմոլորակին: Աստված այնպես սիրեց աշխարհը, որ նույնիսկ Իր Միածին Որդուն տվեց մեր մեղքերի համար: Եթե իսկապես կան այլմոլորակայիններ, ապա Հիսուսը պարտադիր չէ, որ ծնվներ միայն այս երկրի վրա: 
Մեծ ներդրումներից և գիտական փորձերից հետո մենք արդեն կարողացել ենք հասնել լուսին և նույնիսկ Մարս մոլորակ, սակայն ոչ մի վկայություն չկա այն բանի, որ ապացուցի այլմոլորակային կյանքի գոյությունը երկրից դուրս: Ես կարող եմ վստահորեն պնդել, հիմնված Աստվածաշնչի վրա, որ անկախ նրանից, թե որքան կզարգանա մարդկության գիտական և տեխնոլոգիական հնարավորությունները, և անկախ նրանից, թե ինչպես լայնորեն կուսումնասիրենք տիեզերքը, մենք երբեք չենք գտնի ոչ մի օտար կյանք այնտեղ: Աստվածաշունչը մեզ ասում է, որ ոչ մի այլ ստեղծված բան չի կարող բաժանել մեզ Աստծո սիրուց, մեր Տեր Հիսուս Քրիստոսից: Ո՞րն է Աստծո սերը: Դա ոչ այլ ինչ է, եթե ոչ ջրի և Հոգու ավետարանը: Սա է Աստծո սերը: Փրկությունը, որ փրկեց մեզ և դարձրեց անմեղ ջրի և Հոգու ավետարանով, Աստծո սերն է, և ոչինչ չի կարող բաժանել մեզ այդ սիրուց: 
Պողոսը կրկին խոսում է հավատքի մասին Հռոմեացիս գրքի 9-րդ գլխում, բայց 8-րդ գլխում նրա կատարած եզրակացության մեջ է, որ նա տալիս է հավատքի սահմանումը: Հռոմեացիս գրքի 1-8 գլուխներում տեսնում ենք մի թեմա, իսկ 8-րդ եզրափակիչ գլխում տեսնում ենք հավատքի գագաթնակետը: Ինչպես ցույց է տալիս Աստծո Խոսքը 8 գլխում, միայն նրանք, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին, կարող են անբաժանելի դառնալ Աստծո սիրուց: 
Նրանք, ովքեր այսպես չեն հավատում, երբեք չեն կարող դառնալ այդպիսին: Նրանք հավանաբար կարող են ապրել Տիրոջ համար ժամանակավորապես, բայց չեն կարող պաշտպանել իրենց հավատքն ու ապրել Նրա համար մինչև իրենց կյանքի վերջը: Նրանք կարող են 10, 20 տարի ապրել կրոնական կյանքով, սակայն նրանց հավատքն ի վերջո քայքայվելու է ու մահանալու, որի պատճառով նրանք լիովին կբաժանվեն Աստծուց: Խնդիրն այն չէ, որ իրենց հոգևոր գործերն են քիչ, բայց սերն իրենց սրտում Քրիստոսի համար կնվազի: Քանի որ նրանք չունեն Սուրբ Հոգի իրենց մտքերում, նրանք նաև չունեն սեր Տիրոջ հանդեպ իրենց սրտերում: Կարճ ասած, նրանց սրտերում սիրո փոխարեն մեղք է: 
Ժամանակի ընթացքում ես ավելի եմ հասկանում, թե որքան խորը և որքան կատարյալ է փրկության սերը, որի միջոցով մեր Տերը փրկեց մեզ ջրի և Հոգու ավետարանով: Երբ առաջին անգամ հանդիպեցի Տիրոջը, իմ հարաբերությունը Քրիստոսի սիրո հանդեպ հանգիստ ու հանդարտ էր, ինչպես որ լիճը գցված քարը հազիվ նկատելի ալիքներ է առաջացնում: Իմ պատասխանը այդ սիրո համար այն էր, որ միայն ընդունում էի այն փաստը, որ Հիսուսը վերցրել է իմ բոլոր մեղքերը, և որ ես դրանով իսկ դարձել եմ անմեղ: Բայց այդ ժամանակներից քարոզելով ավետարանը՝ իմ սրտի ալիքները դարձան աներևակայելիորեն խորը, կարծես մի ռումբ պայթած լիներ իմ սրտում:
Ո՞վ է ասում, որ մենք պետք է հավատանք միայն Խաչի վրա թափված արյանը: Արդյո՞ք Պողոսն ասում է սա: Հռոմեացիս նամակում Պողոս առաքյալը հստակորեն խոսում է ջրի և Հոգու ավետարանի մասին.«Կամ չգիտե՞ք՝ թե քանիներս որ մկրտվեցանք Հիսուս Քրիստոսով՝ նրա մահվան մկրտվեցանք: Մկրտությունովը նրա հետ թաղվեցանք մահի մեջ. որ ինչպես Քրիստոսը Հոր փառքովը մեռելների միջից հարություն առավ, այնպես մենք էլ կյանքի նորոգության մեջ ման գանք» (Հռոմեացիս 6:3-4):
Մի՞թե այս ջրի և Հոգու ավետարանը անկրկնելի ու կատարյալ չէ: Անկախ նրանից, թե որքան փոքր է մարդու հավատքը, եթե նա հավատում է ջրի և Հոգու ավետարանին, ապա փրկվում է իր մեղքերից: Անկախ նրանից, թե քանի թերություններ ունեք, ձեր հավատքը ամբողջանում է ջրի և Հոգու ավետարանով: Անկախ նրանից, թե որքան թույլ եք, դուք փրկված եք ձեր ջրի և Հոգու ավետարանի հավատքով: Չնայած որ մենք չունենք մեր սեփական զորությունը, եթե ապրենք Աստծո համար և Աստծո հետ, ապա ամբողջ աղտը կհեռանա մեր սրտից: 
Բայց նրանք, ովքեր չեն հավատում հենց սկզբից, վերջում Աստծո դեմ են դուրս գալու և հեռանալու Նրանից, նույնիսկ եթե լսել են այս ավետարանի մասին և շուրջ 10 տարի ապրում են դրա հետ: Նրանք, ովքեր որոշել են ոչ տեսնել, ոչ էլ լսել Աստծո ճշմարտությունը՝ փակելով իրենց աչքերը և ականջները, այնքան անմիտ են, որ ինքնակամ մերժում են Աստծո օրհնությունները և գնում դեպի մահ: Նրանք խաչել են Քրիստոսին իրենց ամենօրյա մեղքերով, կարծես չի եղել խաչի մահը, ոչ էլ Հիսուսի մկրտությունը: 
Ամեն մի նոր օր ես ավելի եմ հասկանում, թե որքան մեծ և կատարյալ է այս ավետարանը: Որքան թույլ եմ դառնում, այնքան ավելի եմ հասկանում, թե որքան հիանալի է Տիրոջ սերը, որը հայտնված է այս ավետարանում, և ավելի ու ավելի շնորհակալ եմ Նրանից դրա համար: Որքան ավելի շատ եմ քարոզում այս ավետարանը, այնքան ավելի բարձր է ձայնս դառնում, որքան ավելի շատ եմ քարոզում այս ավետարանը, այնքան ուժեղ եմ դառնում և որքան ավելի եմ քարոզում այս ճշմարիտ ավետարանը, այնքան ավելի հաստատ է դառնում իմ հավատքը: 
Նույնիսկ, եթե դուք վերստին ծնված եք, բայց չեք լսում Աստծո Խոսքը և չեք ծառայում Նրան, մոլախոտ կսկսի աճել ձեր մտքում, և այդ մոլախոտի պատճառվ ձեր միտքը կդառնա ամայացած: Երբ դա տեղի է ունենում, երգեք, փառաբանեք ու մտածեք Եհովայի մասին: Երգելով փառաբանության երգեր՝ ձեր միտքը կմաքրվի և կկարողանաք կրկին բարձրացնել ձեր ոգին: 
Դուք պետք է ցնցեք ձեր միտքը, որպեսզի այն ազատեք ամեն անմաքուր բաներից և կրկին թարմացնեք ձեր սիրտը՝ լրացնելով այն Աստծո Խոսքով: Մեր սրտերն արդեն մաքրված են, բայց երբ աշխարհի անմաքրությունը մտնում է մեր միտքը և փորձում խառնել ու շեղել մեզ, մենք կարող ենք երկրպագել և աղոթել Աստծուն՝ կրկին երգելով փառաբանության երգեր Տիրոջը, որով կնորոգվի և կրկին կբարձրանա մեր սիրտը: 
Անկախ նրանից, թե որտեղ կարող ենք հայտնվել, Աստծուն փառաբանելը ուրախություն և զվարթություն պատճառող փորձառություն է: Չկա մեղք նրանց մտքերում, ովքեր փրկվել են իրենց մեղքերից: Հետևաբար փառաբանելը և ուրախանալը բնականորեն գալիս է մեր մտքերում: Մեր ուրախ սրտի փառաբանությունը կարող է ստիպել մեր մտքի մոլախոտերին անհետանալ: 
Երբեմն մենք թերություններ ենք ունենում: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ մեր մտքերն ու զգացումները հեշտությամբ կարող են փոխվել տարբեր հանգամանքներից ելնելով: Չնայած որ կարող ենք երջանիկ և լավ տրամադրությամբ լինել, երբ Քրիստոսով մեր եղբայրների հետ ենք, բայց մեր մեջ կարող են ծնվել պիղծ և անմաքուր մտքեր, երբ մնանք միայնակ: Սա է պատճառը, որ Պողոս առաքյալն ասում էր իր մարմնին նայելով. «Ես ինչ խեղճ մարդ եմ. ո՞վ կապրեցնե ինձ այս մահի մարմնիցը: Շնորհակալ եմ Աստվածանից մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռովը»: 
Պողոսը դարձավ կատարյալ՝ փրկվելով ջրի և Հոգու ավետարանով, չնայած որ մարմնով դեռ թույլ էր: Մի՞թե Պողոսը միակն էր այդպես: Ես էլ Պողոս առաքյալի նման եմ: Իսկ դուք նման չե՞ք նրան:
Երբ աշխարհիկ մարդիկ հավաքվում են միասին, տղամարդիկ սովորաբար սիրում են խմել, խոսել իրենց աշխատանքային ձեռքբերումների մասին, իսկ կանայք պարծենում են իրենց ամուսիններով, երեխաներով, տներով և այլն: Իսկ արդարների զրույցները որակապես տարբերվում են աշխարհիկների խոսակցություններից: Նույնիսկ, երբ մենք հաց ենք ուտում միասին, մենք խոսում ենք փրկված հոգիների մասին. Հնդկաստանում, Ճապոնիայում, Եվրոպայում, Աֆրիկայում, Միացյալ Նահանգներում և այդպես շարունակ: Մենք փառաբանում ենք Աստծուն և ուրախանում նոր եղբայրություն ձեռք բերելու համար: 
Երբ կարդում ենք Հռոմեացիս Գիրքը, մենք կարող ենք հասկանալ և մեր սրտում կիսվել Պողոսի հավատքի հետ: Մենք կարող ենք նաև պարզել, թե որքան մեծ է Աստծո տված փրկությունը: Մենք կարող ենք զգալ, թե որքան հիանալի է ավետարանը: Մենք կարող ենք հասկանալ հատվածները և հայտնաբերել տեքստի թաքնված իմաստները: Գիտակցելով, թե որքան լիարժեք և կատարյալ է Տիրոջ փրկությունը, մենք չենք կարող չփառաբանել Նրա արդարությունը: 
Նույնիսկ, եթե ամբողջ աշխարհը փոխվի հենց հիմա, ջրի և Հոգու ավետարանը, որը փրկեց մեզ մեր մեղքերից, կմնա անփոփոխ: Քանի որ Քրիստոսի սերը փրկեց մեզ, և քանի որ այդ սերը երբեք չի թողնի մեզ, մենք պետք է պարզապես մեր սրտերը հեռու պահենք աշխարհից և կենտրոնանանք Աստծո վրա: Մենք տկար ենք և դրա պատճառով երբեմն գնում ենք աշխարհի ճանապարհներով, բայց ամեն անգամ, որ նման բան տեղի ունենա, մենք ընդամենը պետք է կենտրոնանանք Աստծո վրա և հավատանք այն ճշմարտությանը, որ մեր Տերը փրկեց մեզ: Մեր մարմինը դեռ փոխվելու է, քանի դեռ ապրում է մեղքի օրենքի համաձայն: Դրա համար մենք պետք է անընդհատ ճնշենք մեր մարմինները և ապրենք մեր կյանքը հոգևոր մտքերով: Որպեսզի դադարեցնենք մոլախոտերի աճելը մեր սրտերում, մենք պետք է միշտ վերադառնանք դեպի Աստված և փառաբանենք Նրա արդարությունը: 
Հիմա հասկանո՞ւմ եք, թե որքան զորավոր է այս ջրի և Հոգու ավետարանը: Քանի որ ամբողջ Հռոմեացիս գիրքը հիմնված է ջրի և Հոգու ավետարանի վրա, մենք չենք կարող բացահայտել Աստծո Խոսքն առանց հավատալու այս ավետարանին:
Ես շնորհակալ եմ Տիրոջից, որ թույլ է տալիս մեզ բացել և տեսնել այս Խոսքի գաղտնիքները: Ոչ ոք չի կարող բաժանել մեզ Աստծո արդարությունից, որը հանդիսանում է Քրիստոսի սերը: Եթե ցանկանում եք հավատալ Աստծո արդարությանը, հավատացեք Հիսուսի մկրտությանը, որը ստացավ Հովհաննեսի կողմից և Խաչին թափած Նրա արյանը որպես ձեր փրկության միջոց: Այդ ժամանակ դուք նույնպես կստանաք Աստծո արդարությունը: 
Թող մեր Աստծո արդարության օրհնությունները ձեզ հետ լինեն: