• All e-books and audiobooks on The New Life Mission website are free
  • Explore multilingual sermons in global languages
  • Two new revised editions in English have been released
  • Check out our website translated into 27 languages
Search

Sermons

Թեմա 9: Հռովմեացիս (Մեկնություններ Հռոմեացիս Գրքի Վերաբերյալ)

[9-2] Մենք Պետք է Գիտենանք, որ Նախասահմանությունը ծրագրված էր Աստծո Արդարության մեջ (Հռոմեացիս 9:9-33)

2021.04.03 88
(Հռոմեացիս 9:9-33)
«Որովհետև խոստման խոսքը սա է. թե Այս ժամանակումը կգամ և Սառային որդի կլինի: Եվ ոչ միայն այսքան. բայց Ռեբեկան էլ որ մեկից հղացավ՝ մեր հայր Իսահակիցը. Քանզի նրանք տակավին չծնված, և մի բարի և կամ չար բան էլ չգործած, որպեսզի ընտրության պես Աստծո նախասահմանությունը հաստատ մնա, Ոչ թե գործերիցն՝ այլ կանչողիցը, ասվեցավ նրան. Թե մեծը պիտի ծառայե փոքրին. ինչպես գրված է, Հակոբին սիրեցի, և Եսավին ատեցի: Հիմա ի՞նչ ասենք. մի՞թե Աստծո մոտ անիրավություն կա. քավ լիցի: Որովհետև Մովսեսին ասում է. Կողորմիմ ում որ կողորմիմ, և կգթամ ում որ կգթամ: Ապա ուրեմն ոչ կամեցողիցն է, և ոչ էլ վազողից. այլ Աստվածանից որ ողորմում է: Որովհետև գիրքն ասում է Փարավոնին, թե հենց նրա համար գրգռեցի քեզ, որ քեզանում ցույց տամ իմ զորությունը, և իմ անունն ամեն երկրի մեջ պատմվի: Ապա ուրեմն ում որ կամենում է ողորմում է. և ում կամենում է խստացնում է: Ապա ինձ կասես, էլ ի՞նչու է մեղադրում. նրա կամքին ո՞վ հակառակ կկենա: Բայց դու ո՞վ ես, մարդ, որ Աստծուն դեմ պատասխան ես տալիս. մի՞թե ստեղծվածը կասե իր Ստեղծողին՝ թե ի՞նչու այդպես արիր ինձ: Մի՞թե բրուտը իշխանություն չունի հողի վրա, որ միևնույն զանգվածիցը շինե մեկը պատվի անոթ, և մյուսը անարգության: Եվ ի՞նչ, եթե Աստված՝ կամենում էր ցույց տալ բարկությունը և հայտնել իր զորությունը, շատ երկայնամտությամբ համբերեց բարկության անոթներին՝ որ կորուստի համար պատրաստված էին. Եվ որ հայտնի ցույց տա իր փառքի մեծությունը՝ ողորմության անոթների վրա, որոնց առաջուց պատրաստեց փառքի համար. Որ մեզ էլ կանչեց, ոչ թե միայն Հրեաներից, այլ Հեթանոսներից էլ. Ինչպես որ Ովսէէի գրքումն էլ ասում է. Այն որ իմ ժողովուրդը չէ, ինձ ժողովուրդ կկանչեմ. և չսիրվածը սիրված. Եվ կլինի որ այնտեղ որ ասվեցավ նրանց՝ թե դուք իմ ժողովուրդ չեք, այնտեղ նրանք կենդանի Աստծո որդիք կկոչվին: Եսայիան աղաղակում է Իսրայելի համար. Թեև Իսրայելի որդկանց համարը ծովի ավազին պես շատ լինի, միայն մնացորդը կփրկվի: Որովհետև մի կարճ ու համառոտ բան կանե Տերը արդարությամբ. Տերը մի կարճ բան կանե երկրի վրա: Եվ ինչպես որ Եսայիան առաջուց ասեց. Եթե Սաբավովթ Տերը մեզ համար սերունդ չէր թողել, մենք Սոդոմի պես կլինենք և Գոմորին կնմանինք: Արդ ի՞նչ ասենք. թե հեթանոսները, որ արդարության ետևից չէին գնում, արդարության հասան՝ այն արդարությանն որ հավատքիցն է: Բայց Իսրայելը որ գնում էր արդարության օրենքի ետևից, արդարության օրենքին չհասավ: Ի՞նչու համար. որովհետև ոչ թե հավատքիցը, այլ իբր օրենքի գործերիցը ուզում էին արդարանալ. որովհետև գայթակղության քարի վրա գլորվեցան: Ի՞նչպես գրված է. Ահա ես Սիոնի մեջ գայթակղության քար և գլորվելու վեմ եմ դնում. և ամեն նրան հավատացողը չի ամաչի»:
 
 

Ո՞րն է Աստծո ծրագրած ճշմարիտ նախասահմանությունը


Եկեք այժմ մեր ուշադրությունը դարձնենք նրա վրա, թե ինչ է նշանակում «Աստծո ընտրած նախասահմանությունը»: Նախասահմանությունը հստակ հասկանալու համար, մենք պետք է ընդունենք Աստծո գրավոր Խոսքը և ուղղենք մեզ, եթե ունենք որևէ սխալ բան մեր հավատքի կյանքում: Դրա համար մենք առաջին հերթին պետք է հասկանանք, թե ինչու Աստված սիրեց Հակոբին և ատեց Եսավին: Մենք նաև պետք է պարզենք, թե արդյոք ժամանակակից քրիստոնեական ընկալումը նախասահմանության մասին չի շեղվում Աստվածաշնչի ճշմարտությունից: Մենք բոլորս պետք է ճիշտ ըմբռնենք Աստծո սահմանած նախասահմանությունը: 
Աստծուց օրհնություններ ստանալու համար, մենք քրիստոնյաներս, պետք է պարզենք, թե ինչպես է Աստծո նախասահմանությունը համապատասխանում Նրա ծրագրին: Շատ ժամանակակից քրիստոնյաներ մտածելով Աստծո ծրագրի մասին, կարծում են, որ իրենց ճակատագիրը կանխորոշված էր իրենց ծնունդից առաջ, իրենց հավատքից անկախ, կարծես Հակոբի և Եսավի ճակատագրերը անվերապահորեն և միակողմանիորեն սահմանված էին Աստծո կողմից: Բայց սա սխալ է: Աստված մեզ սիրում է, թե ոչ, կախված է նրանից, թե արդյոք մենք հավատում ենք Նրա արդարությանը: Այս ճշմարտությունը մեզ տրվեց Աստծուց՝ Իր ծրագրի համաձայն: 
 
 
Եթե ցանկանում եք ճիշտ հասկանալ Աստծո նախասահմանությունը, պետք է մի կողմ դնեք ձեր սեփական մտքերը և կենտրոնանաք Աստծո արդարության վրա 

Քանի որ շատ մարդիկ չեն կարող մտածել և հավատալ Աստծո արդարությանը, որը հայտնվեց Հիսուս Քրիստոսի մեջ, նրանք հակված են մտածել Աստծո սիրո մասին այնպես, ինչպես իրենք են ցանկանում, իսկ ոմանք նույնիսկ կարծում են, որ Աստծո սերն արդար չէ: Նրանք պետք է հասկանան, որ այդպես չի կարելի է մտածել: Մենք պետք է մի կողմ դնենք մեր հավատքի սխալ համոզմունքները, որը դեմ է Աստծո արդարության ծրագրին, որը հայտնվել է Հիսուս Քրիստոսի մեջ: Եթե դուք կարծում եք, որ Աստված սիրում է ոմանց և ատում մյուսներին, պետք է գիտակցեք, որ սա սխալ հավատք է և հորինվել է ձեր մտքում: 
Մարդկային միտքը լի է սխալ մտքերով: Շատ ժամանակակից քրիստոնյաներ չունեն ճիշտ հավատք, քանի որ նրանց գիտակցությունը հաճախ լցված է սխալ մտքերով: Սա է պատճառը, որ դուք պետք է մի կողմ դնեք ձեր սխալ մտքերը և ձեր հավատքը դնեք ճիշտ ճանապարհի վրա՝ հետևելով Աստծո Խոսքին և հավատալով Նրա արդարությանը: 
Քանի որ նախասահմանությունը ծրագրված է Աստծո արդարության մեջ, այն ճիշտ հասկանալ և հավատալ կարող ենք միայն, երբ հավատանք Նրա արդարությանը: Հետևաբար մենք պետք է հավատանք Նրա ծրագրին և Նրա արդարությանը: Աստծո ծրագիրը կայանում է նրանում, որ հագցնի բոլոր նրանց, ովքեր ընդունում են Նրա մեծ սերը: 
Այսպիսով, Աստծո նախասահմանությունը այն է, որ Նա Իր ժողովուրդն է դարձնում բոլոր հավատացյալներին՝ հագցնելով նրանց մեղքերի թողության փրկությամբ, որը գնվեց Հիսուսի մկրտության և Նրա Խաչի մահով: Մենք պետք է ճիշտ հարաբերություններ ստեղծենք Աստծո հետ՝ հավատալով ճշմարտությանը, որը ծրագրված էր Աստծո կողմից Իր արդարության մեջ: Աստված բոլոր նրանց, ովքեր նման են Հակոբին, դարձրեց Իր սիրո առարկան, իսկ նրանց, ովքեր նման են Եսավին, դարձրեց Իր բարկության առարկան: 
 
 

Աստծո նախասահմանությունը ճակատագրապաշտություն չէ


Աստծո ծրագրով ստեղծված նախասահմանությունը Նրա արդարության մեջ ձևավորվեց: Աստծո սերը կամայականորեն նախատեսված բան չէ, առանց որևէ ծրագրի: Եթե բոլորն անվերապահորեն ընտրվեն իրենց ծնունդներից առաջ, նրանց կյանքը ստեղծված կլինի կարծես ճակատագրով: Ինչպե՞ս կարող է մարդն ազատվել իր մեղքերից Հիսուսի արդարությանը հավատալով: Եթե մեկի ճակատագիրը ստեղծվեր նախքան իր ծնունդն, այնպիսի եղանակով, որ Աստծո կողմից նրա սիրված կամ չսիրված լինելը վաղուց ծրագրված լիներ, ո՞վ կմտածեր, որ Աստված արդար է, և ո՞վ կհավատար նման Աստծուն: Ոչ ոք չէր ուզենա հավատալ նման կամայական և բռնապետ Աստծուն: 
Բայց մեր Աստծո ծրագիրը ոչ կամայական է, ոչ էլ բռնապետական, այլ միայն նրա համար, որ ազատի մեզ մեր մեղքերից Իր արդարությամբ և դարձնի մեզ Իր ժողովուրդը: Աստված տվեց մեզ Իր արդարությունն Իր ծրագրում, և այդ արդարության սիրո մեջ Նա տվեց մեզ Իր ներումը: Նա մտադրվեց սեր հագցնել նրանց, ովքեր հավատում են Նրա արդարության սիրուն և բարկություն՝ նրանց, ովքեր չեն հավատում դրան: 
Ես ուզում եմ ասել հետևյալը նրանց, ովքեր զայրացած են Աստծո նախասահմանության վրա և սխալ են այն հասկանում: Աստծո ծրագիրն այն է, որ Իր ստեղծած մարդկանց դարձնի Իր սեփական ժողովուրդը: Մենք պետք է, հետևաբար, շնորհակալ լինենք Նրանից նախասահմանության համար: Մեզ համար ավելի լավ է լինել շնորհակալ մարդիկ, ովքեր հավատում են Աստծո արդարությանը, քան լինել զայրացած, ովքեր հակառակվում են Նրան: Բոլոր նրանք, ովքեր հավատում են Հիսուսին որպես իրենց Փրկիչ, պետք է ունենան ճշգրիտ ըմբռնում և հավատք Աստծո նախասահմանության հանդեպ, որը ծրագրված էր Նրա արդարության մեջ: 
 

Աստծո ճշմարիտ նախասահմանությունը ստեղծվել էր Կանչողի կողմից 

Այսօրվա հատվածը Հռոմեացիս 9:9-ից ասում է մեզ. «Որովհետև խոստման խոսքը սա է. թե Այս ժամանակումը կգամ և Սառային որդի կլինի: Եվ ոչ միայն այսքան. բայց Ռեբեկան էլ որ մեկից հղացավ՝ մեր հայր Իսահակիցը. Քանզի նրանք տակավին չծնված, և մի բարի և կամ չար բան էլ չգործած, որպեսզի ընտրության պես Աստծո նախասահմանությունը հաստատ մնա, Ոչ թե գործերիցն՝ այլ կանչողիցը, ասվեցավ նրան. Թե մեծը պիտի ծառայե փոքրին. ինչպես գրված է, Հակոբին սիրեցի, և Եսավին ատեցի»: 
Այս հատվածը մեզ ասում է, որ Աստծո նախասահմանությունը սիրո նշան է, որ այն ծրագրված է Աստծո արդարության սիրո մեջ: Ինչպես ներկայացվում է Ծննդոց 18:10-ում, չնայած մարդկայնորեն անհնար էր, որ Սառան երեխա ունենար, բայց Աբրահամը հավատաց Աստծո խոստմանը, քանի որ Աստված Իր Խոսքն էր տվել: Ահա, թե ինչպես Աստված արդարացրեց Աբրահամին. Աստված որդի պարգևեց նրան՝ Իսահակը, քանի որ նա հավատաց Նրան, և Աստված արդարացրեց Աբրահամի հավատքը: 
Դրա համար, երբ որ խոսում ենք Աստծո արդարությանը հավատալու մասին, մենք խոսում ենք Աստծո Խոսքին հավատալու մասին: Մեր քննարկումները Աստծո ծրագրի և նախասահմանության մասին նույնպես պետք է առաջնորդվեն Նրա Խոսքին հավատալով: Նրանք, ովքեր այլ կերպ են առաջնորդվում, օրինակ, երբ մարդիկ պնդում են, որ աղոթքի ժամանակ տեսել են պատկերներ կամ տեսիլքներ և դա շփոթում են Աստծո արդարության հետ, մեծ սխալ են թույլ տալիս: 
Պողոսը ավելացնում է, որ. «Ռեբեկան էլ որ մեկից հղացավ՝ մեր հայր Իսահակիցը. Քանզի նրանք տակավին չծնված, և մի բարի և կամ չար բան էլ չգործած, որպեսզի ընտրության պես Աստծո նախասահմանությունը հաստատ մնա, Ոչ թե գործերիցն՝ այլ կանչողիցը, ասվեցավ նրան. Թե մեծը պիտի ծառայե փոքրին»:
Աստվածաշունչն ասում է, որ Իսահակը չունենալով երեխաներ՝ աղոթեց Աստծուն, և Աստված պատասխանեց նրան և տվեց զույգեր: Մենք կարող ենք տեսնել, որ նախասահմանությունը, որ ծրագրված էր Նրա արդարության մեջ, ունի որոշակի հարաբերություն նրանց հավատքի հետ, ում սիրում է Աստված: 
Հարկ է կրկնել 11 հատվածը. «Քանզի նրանք տակավին չծնված, և մի բարի և կամ չար բան էլ չգործած, որպեսզի ընտրության պես Աստծո նախասահմանությունը հաստատ մնա, Ոչ թե գործերիցն՝ այլ կանչողիցը»: Աստծո ծրագրում նախասահմանության և ընտրության ճշմարտությունը հասկանալու բանալին այն է, որ Աստծո նպատակը մարդկանց ընտրելու «Ոչ թե գործերիցն՝ այլ կանչողիցն» է: Աստծո ծրագրում նախասահմանության համաձայն Հակոբի և Եսավի միջև Աստված կանչեց և սիրեց Հակոբին: 
Երբ Աստված կանչում և սիրում է մարդուն, այլ խոսքով, Նա կանչում և սիրում է նրանց, ովքեր Հակոբի նման հեռու են արդար լինելուց: Աստված չի կանչում Եսավին, ով մտածում էր, թե ինքը արդար է և լի հպարտությամբ: Աստծո ծրագրում սահմանված նախասահմանության մեջ էականը այն է, որ Աստված կանչում և սիրում է Հակոբի նման մարդկանց: Աստծո նպատակը Հակոբի նման մարդկանց կանչելու մեջ այն է, որ մեղավորներին դարձնի Իր զավակները՝ ազատելով մեղքից: Նա, ով կանչում է հագցնելու կանչվածին Աստծո սիրո մեջ, Աստված է, և Հակոբի ու Եսավի միջև կանչվեց Հակոբը: 
Մենք պետք է գիտենանք և հավատանք Աստծո արդարությանը Նրա ծրագրի մեջ: Հակոբը ներկայացնում է մեղավոր մարդուն, ում Աստված ցույց է տալիս ողորմածությունն Իր արդարության մեջ, իսկ Եսավը ներկայացնում է Աստծուն հակառակվողին, ով անտեսում է Նրա արդար սերը և ձգտում է իր սեփական արդարությանը: Սա է պատճառը, որ նախասահմանության վերաբերյալ Աստծո Խոսքի բանալին բացահայտելու համար պետք է հասկանալ, որ Աստծո նպատակը «Ոչ թե գործերիցն՝ այլ կանչողիցն» է:
Մենք պետք է ազատվենք երևակայական հավատքից որը մեր սեփական մտքի արդյունքն է: Իր արդարությամբ Աստված կարող էր սիրել միայն Հակոբին և ատել Եսավին: Աստծո նախասահմանության և ծրագրի բացատրությունը այն է, որ Աստծո նպատակը «կանչողիցն» է: Աստծո ծրագիրը սիրո ճշմարտությունն է, որն իրականացավ Նրա արդարության ներսում: Երբ Աստված սիրեց Հակոբին և ատեց Եսավին, նախասահմանությունը պետք է իրականացներ Աստծո արդարությունը փրկության ծրագրի համապատասխան: 
Սա այն չէ, ինչ պնդում են բազմաթիվ այլ կրոններ, որ «բարի գործերով» է Աստված սիրում և փրկում մարդուն: Աստված ազատում է մեզ մեր մեղքերից և դարձնում մեզ Իր զավակները միայն Նրա ծրագրին և արդարությանը հավատալու շնորհիվ: 
 

Աստված սխա՞լ է

Աստված սիրում է նրանց, ովքեր հավատում են ու սիրում Իր արդարությունը: Այլ կերպ ասած, ոչ մի սխալ բան չկա այն փաստի մեջ, որ մեր Հայրը որոշել է սիրել և Իր զավակները դարձնել նրանց, ովքեր հավատում են Աստծո արդարությանը: Աստված չի ծրագրել սիրել բոլորին Հիսուս Քրիստոսով, բայց սիրում է Հակոբի նման մարդկանց: 
Մենք պետք է հարցնենք ինքներս մեզ, արդյոք նման ենք Հակոբին, թե նման ենք Եսավին: Սակայն նույնիսկ նրանք, ովքեր լի են իրենց բարի գործերով և իրենց արդարությամբ, նույնպես ցանկանում են սիրված լինել Աստծո կողմից, սակայն ոչ ոք չի կարող կանգնեցնել նրանց սխալ ընթացքը: Հետևաբար ինչ էլ, որ հիմա խոսենք, այս երկու տեսակի մարդիկ միշտ կան, սիրված կամ ատելի Աստծո կողմից: 
Մենք պետք է շնորհակալ լինենք Աստծուց և մեծարենք Նրա փառքը մեր փրկության համար՝ հավատալով Նրա արդար սիրուն և Նրա ծրագրին: Մենք նաև պետք է շնորհակալ լինենք Նրանից այն փաստի համար, որ ջրի և Հոգու ավետարանը, որին հավատացինք, հիանալիորեն արտացոլում է Աստծո արդարությունը: Բոլորը պետք է գիտակցեն, որ Աստծո սերը հագնելու համար, առաջին հերթին պետք է ճանաչել սեփական թերությունները և մեղքերն Աստծո առաջ, և պետք է հավատալ Նրա արդարությանը: 
Խնդիրն այն է, որ շատ քրիստոնյաներ չեն կարող հավատալ Հիսուսի մկրտությանը և Խաչի ճշմարտությանը, որն իրականացրեց Աստծո արդարությունը: Նրանք սխալմամբ հավատում են, որ Աստված սիրում է ոմանց, մինչդեռ մյուսները պարզապես դատապարտված են լքված լինել Նրանից:
Նույնիսկ առավել խնդրահարույց է այն ցավալի հանգամանքը, որ նման անհիմն հավատքը գերիշխում է և քարոզվում է մեծ վստահությամբ: Այն շատ արագ է տարածվում և շատ մարդիկ լսելով այն՝ սխալ են հասկանում Աստծո սերը, որը հայտնված է Աստծո նախասահմանությամբ Իր ծրագրի համեմատ: Հակոբի և Եսավի պատմության միջոցով Աստված ուզում է մեզ ասել, որ Նրա զավակները դառնալու համար պետք չէ մարդկային արդարություն, այլ միայն հավատք Աստծո արդարության սիրո հանդեպ Իր ծրագրի համեմատ: 
Աստվածաշունչն ասում է, որ Աստված Սառային պարգևեց որդի, ինչպես որ խոստացել էր Աբրահամին: Սա մեզ ասում է, որ նույնիսկ այսօր, ովքեր հավատում են Աստծո արդարության սիրուն և Խոսքին, կարող են դառնալ Իր զավակները: Այդ զավակները դառնալու համար մենք պետք է ճանաչենք այն ճշմարտությունը, որ տրվեց Աստծո արդարությանը և Նրա ծրագրին հավատալու շնորհիվ: Մենք պետք է հավատանք Աստծո սիրուն և Նրա արդարությանը: 
Հիսուս Քրիստոսի սերը դեպի մեզ և Աստծո ծրագիրը մեզ համար հանդիսանում են բացարձակ ճշմարտություն և սեր՝ տրված մեզ բոլորիս: Մեզ մեր մեղքերից փրկելու համար Հիսուսը վերցրեց մեր բոլոր մեղքերն Իր մկրտությամբ, մահացավ Խաչի վրա և հարություն առավ մեռելներից, որպեսզի բոլորին, ովքեր հավատում են Իրեն, տա հավերժական կյանք: 
Այս ճշմարտությունը չի նշանակում, որ պարզապես կրոնական լինելով և ցուցաբերելով մեր սեփական ջանքերը, մենք կարող ենք դառնալ Աստծո զավակներ, այլ դա նշանակում է, որ միակ ճանապարհն Աստծո զավակներ դառնալու համար սիրո Խոսքին և արդարությանը հավատալն է, որն իմացանք Աստծո Խոսքի միջոցով: Մենք բոլորս պետք է գիտակցենք, որ միայն նրանք, ովքեր հավատում են Աստծո սիրուն և արդարությանը, հագան Նրա սերը: 
Իսկ ինչպե՞ս վարվենք: Մենք պետք է հավատանք Հիսուսի մկրտությանը և Նրա Խաչի արյանը: Մենք պետք է խնդրենք, որ Աստված ողորմա մեզ: Մենք պետք է Նրա առաջ ընդունենք, որ արժանի չենք կոչվելու Իր ժողովուրդը և բոլորս մեղավոր ենք: Մենք պետք է հասկանանք, որ միայն Նրա ծրագրի միջոցով մենք կարող ենք ճանաչել Նրա արդար սերը և դառնալ Նրա զավակները: 
Աստված ատում է նրանց, ովքեր կարիք չունեն կամ չեն հավատում Նրա սիրուն և արդարությանը: Հետևաբար մենք պետք է ճանաչենք և հավատանք այն սիրո ծրագրին, որն Աստված նախասահմանել էր մեզ համար: Ճշմարտությունն այն է, որ նրանք, ովքեր գիտեն և հավատում են Աստծո սիրո արդարությանը, արդեն սիրված են Նրա կողմից, իսկ նրանք, ովքեր մերժում և ուրանում են Նրա սերը, ատելի են Աստծուն: 
 

Ո՞վ կարող է ստանալ ջրի և Հոգու ավետարանը

Ջրի և Հոգու ավետարանը, որ Աստված տվեց մեզ, միակ ճշմարտությունն է, որ հայտնում է Նրա արդարությունը: Այդ դեպքում ինչպիսի՞ մարդիկ են ստանում այս ճշմարտությունն իրենց սրտերում: Դա նրանք են, ովքեր ընդունում են, որ իրենց վիճակված է հավիտենական անեծքը և իրենք Աստծո և Նրա Խոսքի առաջ մեղավոր են, դրա համար էլ խնդրում են ողորմություն: «Ես մեղավոր եմ, Տեր, որ չեմ կարող ապրել Քո օրենքներով: Ես իմ սիրտը հանձնում եմ Քեզ»: Աստված այս մարդկանց տալիս է մեղքերի թողության Իր սերը Աստծո արդարության մեջ: Հավատքը դեպի այն ավետարանը, որը հայտնում է Աստծո արդարությունը, կարևոր է բոլոր մեղավորների համար: 
Աստված չտվեց մեզ Իր օրենքը, որ մենք պահենք այն, որը միշտ մարդիկ սխալ են հասկանում: Օրենքի նպատակն այն էր, որ մեզ հասկացներ, որ մենք մեղավոր ենք: Այդ դեպքում ինչո՞ւ շատ մեղավորներ փորձում են պահել օրենքը: Որովհետև ամեն մի մեղավոր բնազդաբար փնտրում է մեղքերի թողություն և քավություն: 
Բայց ոչ ոք ի վիճակի չէ հետևելու օրենքների բոլոր կետերին: Օրենքին հետևելու բոլոր փորձերը պարզապես նմանակումներ են, մեղավորների բնազդային փորձեր, որով թաքցնում են իրենց մեղքերը: Դա Աստծո առաջ խաբեության հավատք է: Այդ պատճառով մեղավորները պետք է մի կողմ թողնեն այդ սուտ հավատքը: Նրանք պետք է վերադառնան Աստծո արդարության հավատքին և հագնեն Նրա սերը:
Որպեսզի մեզ հագցնի այդ սիրով, Աստված Հիսուսին ուղարկեց այս երկիր, որ մկրտվելով Հովհաննեսի կողմից՝ վերցներ աշխարհի մեղքերն Իր վրա և Իր արյունը թափեր Խաչի վրա: Աստված ընդունեց նրանց հավատքն, ովքեր հավատում ենք Նրա արդարության սիրուն: Երբ մենք ազատվում են մեր բոլոր մեղքերից հավատալով ջրի և Հոգու ավետարանին, որը հայտնում է Աստծո արդարությունը, մենք լցված ենք Աստծո սիրով: Սա է խոստացված ճշմարտությունը, որ Աստված հաստատեց մեզ Իր ծրագրում: 
Աստված ատելու է նրանց, ովքեր ապավինում են միայն իրենք իրենց: Ձեր շուրջը շատ կան այդպիսի մարդիկ: Սակայն դուք պետք է փրկվեք ձեր բոլոր մեղքերից՝ հավատալով Հիսուսի մկրտությանը և Նրա արյանը, որն իրականացրեց Աստծո սերն ու Նրա արդարությունը: Այդ ժամանակ դուք իրոք կհագնեք Աստծո սերը, որն Աստված պահել է նրանց համար, ում որ կանչել է: Մարդիկ հաճախ փորձում են ինչ-որ բան անել Աստծո համար, որպեսզի գրավեն Նրա սերն ու ներումը, սակայն այդ ջանքերն անարդյունք են առանց Աստծո արդարության հավատքի: 
Աստված կանչեց միայն Հակոբին, որ հագցնի Իր սիրով, ոչ թե՝ Եսավին: Աստծո առաջ Հակոբը խորամանկ ու նենգ ստախոս էր, բայց քանի որ նա հավատում էր Աստծո սիրուն և Նրա արդարությանը, դարձավ հավատքի հայրերից մեկը: Մենք նույնպես պետք է ստանանք Աստծո սերը հավատալով Հիսուսի մկրտությանը և Նրա Խաչի արյանը, որն Աստծո արդարության իրականացումն է որպես մեր փրկություն: Քանի որ Եսավը փորձում էր օրհնություն ստանալ իր հորից իր որսի միջոցով, նա դարձավ նրանց խորհրդանիշն, ովքեր չեն կարող վաստակել Աստծո օրհնությունը: Մենք պետք է որոշ ժամանակ տրամադրենք այս ամենի մասին լուրջ մտածելու համար: Ո՞վ է այս աշխարհում Եսավի նման: Մի՞թե մենք նրա նման չենք: 
Հակոբի նման մարդիկ փորագրում են Աստծո արդար սերը: Մենք գիտենք, որ մենք էլ Հակոբի նման թույլ ենք և չար: Աստված կանչեց մեզ նույնիսկ նախքան մեր ծնվելը, որպեսզի մենք ընտրվեինք ոչ թե մեր գործերից, այլ Նրա կանչով: Նա ասեց մեզ հավատալ Նրա սիրուն և արդարությանը, որ ստանանք Նրա սերը: Աստված ուղարկեց Հիսուսին, ով իրականացրեց Աստծո արդարությունը Աստծո ծրագրի մեջ բոլորիս համար:
Երբ Աստված առաջին անգամ կանչեց մեզ, Նա եկավ, որ կանչի մեղավորներին, ոչ թե արդարներին: Նրանց, ում Աստված ատում է, կարծում են, որ ունեն սեփական արդարություն, և ովքեր չեն հավատում Նրա գթառատ սիրուն: Ովքեր որ ունեն նման սխալ հավատք, Աստծո կողմից ատելի են և չեն կարող հագնված լինել Նրա սիրով, որ լինեն Իր ժողովուրդը: Աստված նախասահմանեց այս ճշմարտությունը մեզ համար Իր սրտում: Այնպես որ, Պողոսը հստակորեն ասում է. «Հիմա ի՞նչ ասենք. մի՞թե Աստծո մոտ անիրավություն կա. քավ լիցի» (Հռոմեացիս 9:14): 
 

Նրանք, ովքեր սիրված են Աստծուց, նման են Հակոբին

Երբ Աստված նայում է ձեզ, արդյոք դուք իրոք այն մարդն եք, որին Նա ողորմում է: Ո՞րն է պատճառը: Ո՞րն է պատճառը, որ Աստված կարեկցում է ում, որ կարեկցում է և ատում է, ում որ ատում է: Ինչպե՞ս կարող ենք մեզ թուլ տալ ասել Աստծուն, որ Նա մեր հանդեպ սխալ է եղել:
Կան անթիվ մարդիկ, ովքեր ապրում են այս երկրի վրա: Սակայն ոմանց Աստված սիրում է, ոմանց էլ՝ ոչ: Մի՞թե սա նշանակում է, որ Աստված սխալ է վարվում նրանց հանդեպ:
Աստված նաև արդար Աստված է, ով դատում է նրանց մեղքերն, ովքեր հակառակվեցին Նրա արդարությանը: Մենք պետք է խուսափենք ցանկացած թյուրիմացությունից այս հարցի հետ կապված, որպեսզի Աստծո արդարության հավատքով հասկանանք Նրա ծրագիրը, որը հայտնված է Նրա արդարության մեջ: Կան բազմաթիվ ճշմարիտ ճանապարհից շեղված քրիստոնյաներ, որոնց սրտերը փարավոնի նման կարծրացած են: Նման մարդկանց Աստված ատում է, ինչպես նկարագրում է 17 հատվածը. «Որովհետև գիրքն ասում է Փարավոնին, թե հենց նրա համար գրգռեցի քեզ, որ քեզանում ցույց տամ իմ զորությունը, և իմ անունն ամեն երկրի մեջ պատմվի»: 
Մենք բոլորս անկատար ենք Աստծո առաջ: Դրա համար մենք չպետք է դառնանք փարավոնի նման: Մի՞թե Աստված ատելու է մեզ, որ համառ փարավոնի նման չենք հավատում Հիսուսի մկրտությանը և Նրա Խաչի արյանը որպես փրկություն: Այո: Փարավոնի նման մարդիկ հակառակվում են Աստծուն: Այդպիսի մարդիկ պարծենում և ապավինում են իրենց սեփական արդարությանը, բայց իրենց արդարությունը չի կարող փրկել իրենց սեփական մեղքերից: 
Ինչի՞ն էր ապավինում փարավոնը: Նա վստահում էր Նեղոս գետին: Նա կարծում էր, որ քանի դեռ ունի ջրի առատ պաշարներ, ամեն ինչ լավ է լինելու: Սա է պատճառը, որ Աստված ատում է փարավոնի նման մարդկանց: Ամեն ոք, ում սիրտը կարծրացած է փարավոնի նման, ատելի են և անիծված Աստծուց: Դուք չպետք է նմանվեք փարավոնին: Ընդունելով Աստծո տված ողորմած սերը, դուք կարող եք դառնալ Նրա զավակները: 
 

Արդյո՞ք ուրախությամբ եք ընդունում Աստծո արդար ծրագիրը 

Արդյո՞ք ձեր սիրտը պատրաստ է ստանալ Աստծո արդարության սերը, որը նախասահմանված էր Նրա ծրագրի համեմատ: Ոմանք, թեև հավատում են Հիսուսին, տառապում են նրա համար, որ սխալ պատկերացում ունեն Աստծո ծրագրի վերաբերյալ: Այդպիսի մարդիկ զարմանում են. «Ես հավատում եմ Հիսուսին, սակայն իրո՞ք Աստված ընտրել է ինձ: Եթե Նա չի ընտրել ինձ, ի՞նչ օգուտ ունի իմ հավատքը: Ի՞նչ պետք է անեմ այս դեպքում: Ես չեմ կարող պարզապես չհավատալ Հիսուսին, ի՞նչ կարող եմ անել: Ես իսկապես հավատում եմ Հիսուսին, բայց ի՞նչ կլինի, եթե ես ընտրված չլինեմ»: 
Նրանք կարող են փորձել մխիթարել իրենք իրենց մտածելով. «Քանի որ ես հավատում եմ Հիսուսին և մասնակցում եմ եկեղեցական ծառայություններին, Աստված հավանաբար ընտրել է ինձ: Հաստատ այդպես է: Երկնքում իմ համար անպայման տեղ կա»: Բայց, երբ նրանք ընկնում են մեղքի մեջ, կրկին զարմանում են. «Աստված հավանաբար չի ընտրել ինձ: Երևի արդեն ժամանակն է, որ դադարեմ հավատալ Հիսուսին»: Այլ կերպ ասած, նրանք մտածում են ինքնուրույն, կայացնում են սեփական եզրակացություն և վերջում ամեն ինչ ավարտում ինքնուրույն: Նրանք պետք է վերանայեն Աստծո ծրագիրը ըմբռնելու իրենց տեսակետը և գան ճիշտ հասկացողության, որպեսզի հավատան Հիսուսին որպես իրենց Փրկիչ:
Նրանք, ովքեր ավելի շատ հավատում են աստվածաբանների ուսմունքներին, քան թե Աստծո Խոսքին, կարող են ասել. «Մի՞թե Աստված չի ասում, որ տարիքով մեծերը պետք է ծառայեն փոքրերին, և որ Նա սիրեց Հակոբին ու ատեց Եսավին, նույնիսկ, երբ դեռ չէին ծնվել: Քանի որ հավատում ենք Հիսուսին, անշուշտ մենք պետք է լինենք փրկված, նույնիսկ մինչ մեր ծնունդը»: Բայց Պողոս առաքյալն ասում է, որ նախասահմանությունը՝ ծրագրված Աստծու կողմից «ոչ թե գործերից է, այլ կանչողից»:
Օրենքին հետևելը մարդուն չի դարձնում Աստծո զավակ: Միայն հավատալով Աստծո արդարությանը և Նրա ողորմած սիրուն, որը երևաց Հիսուսի մկրտության և Նրա թափած արյան մեջ, մենք կարող ենք դառնալ Նրա զավակները: 
Բազմաթիվ վարդապետություններ, որ սահմանվեցին աստվածաբանների կողմից, թույլ չեն տալիս շատ մարդկանց հավատալ Հիսուսի մկրտությանը և Նրա թափած արյանը, որն Աստծո արդարությունն է: Նրանք, ովքեր լսել են ավետարանի սիրո մասին, որը ցույց է տալիս Նրա արդարությունը, բայց դեռ չեն հավատում դրան, նման են փարավոնին: Աստված ատում է նրանց, ովքեր առանց հավատալու Աստծո արդարությանը, որը հայտնված է Հիսուս Քրիստոսի մեջ, փորձում են դառնալ Աստծո զավակներ՝ հավատալով Հիսուսին ըստ իրենց սեփական մտածողության: 
Եթե չեք հավատում Աստծո արդար սիրուն՝ հայտնված Հիսուս Քրիստոսի մեջ, ժամանակն է, որ սկսեք հավատալ: Այնուհետև կկարողանաք հագնվել Աստծո սիրով: Մենք բոլորս սկզբում նման էինք Եսավին, սակայն ազատվեցինք մեր բոլոր մեղքերից միանգամից՝ հավատալով Աստծո արդարության սիրուն: Մենք ստացել ենք Աստծո օրհնյալ սերը՝ հավատալով Նրա արդարությանը: 
Աստված թույլ տվեց ինչպես հրեաներին, այնպես էլ հեթանոսներին օգտվել Նրա զավակները դառնալու օրհնությունից՝ հավատալով Նրա արդար սիրուն: Ինչպես ասում է Աստված. «Այն որ իմ ժողովուրդը չէ, ինձ ժողովուրդ կկանչեմ. և չսիրվածը սիրված»: Նա մեզ տվել է Հիսուսի մկրտության և Նրա արյան ավետարանը և բոլոր նրանց, ովքեր հավատում են դրան՝ Իր արդար սերը: 
Հետևյալ հատվածը «Եվ կլինի որ այնտեղ որ ասվեցավ նրանց՝ թե դուք իմ ժողովուրդ չեք, այնտեղ նրանք կենդանի Աստծո որդիք կկոչվին», Աստծո սիրո Խոսքն է, որն իրականացավ մեզ համար այսօր: Այսպիսով մենք կարող ենք գիտակցել, որ քանի որ Աստծո առաջ արդար չենք, Աստված մեզ փրկելու համար Ինքը եկավ մարմնով և Աստծո արդարության սերը հասանելի դարձրեց բոլորիս համար:
Այն, որ դուք և ես փրկվել ենք մեր բոլոր մեղքերից Աստծո առաջ, հանդիսանում է փրկող սեր, որը ծրագրեց Աստված Իր արդարության մեջ: Մեր բոլոր մեղքերից ազատվելու համար հավատալով Աստծո արդարության սիրուն առանց կարծրացնելու մեր սրտերը հնարավոր է միայն ճշմարտության հավատքով: Չկա այլ ճանապարհ մեղքերի թողություն ստանալու համար: Մենք բոլորս ծնվում ենք համառ սրտերով, բայց Աստծո Խոսքը կարող է հաղթել մեր սրտերին ու համառությանը: Մեր սրտերն այդ ժամանակ կառաջնորդվեն Աստծո խաղաղությամբ: Եթե հավատում եք Աստծուն, Նրա արդարությունը կլինի ձերը: 
Եթե ճշմարտության ավետարանը, որ պարունակում է Աստծո արդարությունը և որը մենք քարոզում ենք գոյություն չունենար, բոլորն այս աշխարհում կգնային կործանման: Եթե չլինեին նրանք, ովքեր քարոզում են ջրի և Հոգու ավետարանը, ողջ մարդկությունը կկորցներ իր հույսը: Եթե չլիներ Աստծո արդար սերը, աշխարհը կհասներ իր ավարտին, իսկ մարդիկ կդատվեին իրենց մեղքերի համար: Բայց Աստված թողեց այս երկրում բոլոր նրանց, ովքեր հավատում են Նրա արդարության սիրուն: Մենք կարող ենք միայն գոհ ու շնորհակալ լինել Աստծուց, որ Նա գործում է մեր միջոցով, չնայած մեր բազմաթիվ թերություններին և սխալներին: 
Հավատքը, որ հագել է Աստծո արդարության սերը, այն արդարությունն է, որը հայտնվեց Հիսուսի մկրտության և Նրա Խաչի արյան միջոցով: Աստծո արդարության հավատքը գտնվում է այն սրտում, որը հավատում է Հիսուսի մկրտությանը և Նրա արյանը: Միայն Նրա արդարության հավատքի միջոցով մենք կարող ենք ազատվել մեր մեղքերից: Այս ճշմարտությունը ծրագիրն է, նախասահմանությունը և ընտրությունը, որն Աստված սահմանեց մեզ համար: 
Աստված ասում է՝ ով որ հավատում է Աստծո Խոսքին, որն իրականացրեց Նրա արդարությունը Հիսուս Քրիստոսի մեջ, փրկվելու է իր մեղքերից: Մարդը մահանում է ոչ թե այն պատճառով, որ Աստծո արդարությունը չի վերացնում նրա բոլոր մեղքերը, այլ որովհետև նրա սիրտը կարծրացել է, և նա չի հավատում դրան:
Մեր սրտերը պետք է հեզ լինեն Աստծո Խոսքի առաջ և հավատան ջրի և Հոգու ավետարանին: Մեր սրտերը պետք է ծնկի գան Աստծո առաջ: Մենք օրհնվել ենք՝ հավատալով Աստծո արդարության սիրուն: Նա փրկեց մեզ մեր բոլոր մեղքերից, որովհետև Նա ողորմած Աստված է: Մենք շնորհակալ ենք մեր Աստծուց: Մենք, ովքեր հավատում են Աստծո արդարությանը, ոչնչից չենք ամաչում: Ընդհակառակը, մենք ամեն ինչ ունենք, որ հպարտանանք Նրա արդարությունով: 
Աստված լիովին փրկեց մեզ մեր մեղքերից, որովհետև մենք մեղանչել էինք Նրա առաջ: Փառք տվեք Աստծուն դրա համար: Որպեսզի լինենք Աստծո սիրված զավակներ, մենք պետք է կարողանանք հավատալ Նրա արդարությանը:
Դուք ճանաչո՞ւմ եք Աստծո այս արդարությունը: Եթե այո, ապա հավատացեք դրան: Եվ Աստծո արդար սերը կգա դեպի ձեր սիրտը: Թող ձեր հավատքն Աստծո արդարության սիրո հանդեպ, որը Նա նախատեսեց ձեզ համար, ազատի ձեզ բոլոր թյուրիմածություններից: 
Թող փրկության սերը, որն Աստված սահմանել էր ձեզ համար, գա ձեր սիրտը: Ալելուիա: Ես շնորհակալ եմ Սուրբ Երրորդություն Աստծուց, որ Նա մեզ դարձրեց Իր արդարության զավակները: