• All e-books and audiobooks on The New Life Mission website are free
  • Explore multilingual sermons in global languages
  • Two new revised editions in English have been released
  • Check out our website translated into 27 languages
Search

Sermons

Թեմա 9: Հռովմեացիս (Մեկնություններ Հռոմեացիս Գրքի Վերաբերյալ)

[9-3] Մի՞թե Սխալ արեց Աստված, որ Սիրեց Հակոբին (Հռոմեացիս 9:30-33)

2021.04.03 81
(Հռոմեացիս 9:30-33)
«Արդ ի՞նչ ասենք. թե հեթանոսները, որ արդարության ետևից չէին գնում, արդարության հասան՝ այն արդարությանն որ հավատքիցն է: Բայց Իսրայելը որ գնում էր արդարության օրենքի ետևից, արդարության օրենքին չհասավ: Ի՞նչու համար. որովհետև ոչ թե հավատքիցը, այլ իբր օրենքի գործերիցը ուզում էին արդարանալ. որովհետև գայթակղության քարի վրա գլորվեցան: Ի՞նչպես գրված է. Ահա ես Սիոնի մեջ գայթակղության քար և գլորվելու վեմ եմ դնում. և ամեն նրան հավատացողը չի ամաչի»: 
 

Կանչելով մեզ մեր Տերն ասում է. «Ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին՝ ապաշխարության» (Մատթեոս 9:13): Մենք պետք է գիտակցենք, որ նրանք, ովքեր հետամուտ են լինում իրենց արդարությանը, չեն ստանալու փրկության պարգևը և սրանից խուսափելու համար մենք պետք է հավատանք Աստծո արդարությանը: 
Հռոմեացիս 9:13 ասում է, որ Աստված սիրեց Հակոբին և ատեց Եսավին: Նրանք, ովքեր գոհությամբ ստանում են Աստծո արդարությունը, Աստծուց ստանում են մեղքերի թողության պարգևը, ինչպես նաև օրհնություններ, որը նրանց դարձնում է Իր ժողովուրդը: Մենք բոլորս պետք է հավատանք Աստծուն և Նրա արդարությանը: 
Մենք պետք է սովորենք և հասկանանք Աստծո արդարության խոսքը, որը տրված է մեզ բոլորիս: Երբ մեկը ցանկանում է ազատվել իր մեղքերից, պետք է նախ իմանա իր սեփական թերությունները և սխալները, ինչպես նաև Աստծո արդարությունը: Մենք պետք է իմանանք և հավատանք Նրա արդարությանը: Աստված մեզ ասում է, որ միայն նրանք, ովքեր գիտեն, որ իրենք գնալու են դժոխք, Նրա արդարության կարիքն ունեն: Շատ կարևոր է, որ մենք ընդունենք մեր մեղքերն ու գիտակցենք, որ այդ մեղքերի պատճառով հանդիպելու ենք Աստծո զայրույթին, իսկ դժոխքի պատիժը կլինի անխուսափելի: 
Բայց մենք կարող ենք մեր սրտերում ընդունել ջրի և Հոգու ավետարանը մեր Տիրոջ մկրտության, Նրա Խաչի մահվան և Նրա Հարության միջոցով, քանի որ միայն նրանք, ովքեր ընդունում են Աստծո արդարությունը, կարող են հավատալ այս արդարությանը: Դա պայմանավորված է նրանով, որ Աստծո շնորհքն ու սերը մի բան չէ, որ կարելի է վաստակել նույնիսկ ապաշխարության աղոթքների կամ կյանքի բարեպաշտության միջոցով, որով ապրում են բազմաթիվ կրոնական մարդիկ: Սակայն, Աստծո տված մեղքերի թողությունը բոլորի համար է, ովքեր սիրում և հավատում են Նրա արդարությանը: 
Մենք բոլորս պետք է պատրաստ լինենք մեր սրտերում հավատալ ջրի և Հոգու ավետարանին: Ցանկանո՞ւմ եք ստանալ Աստծո արդարությունը: Այդ դեպքում Աստծո և Նրա օրենքի առաջ ընդունեք ձեր սեփական տկարությունները: Ընդունեք, որ ձեր մեղքերի պատճառով դուք Աստծո զայրույթի տակ եք և ձեզ միայն պետք է Նրա արդարությունը: Երբ որ հավատում եք ջրի և Հոգու ավետարանին և ընդունում այն ձեր սրտում, Աստծո արդարությունը կլինի ձերը: Դուք պետք է ճանաչեք այս ճշմարտությունը:
 

Նրանց միտքն, ովքեր չեն հավատում Աստծո արդարությանը, շփոթված է ու փակված 

Աստված ասում է, որ մեր մտքերը հենց սկզբից շփոթված էին (Ծննդոց 1:2): Ինչո՞ւ էին մարդկանց մտքերը շփոթված սկզբից: Որովհետև ընկած հրեշտակը, որ հակառակվեց Աստծուն, մարդկանց մտքերը մոլորեցրեց, որպեսզի չհավատան Աստծո արդարության Խոսքին: Ահա այսպես մեղքը մտավ մարդկանց սիրտը (Ծննդոց 3:1-8): 
Աստվածաշունչն ասում է, որ Աստծո ստեղծած հրեշտակը հակառակվեց Աստծուն: Այս հրեշտակը փորձեց իր ուժով գրավել Աստծո գահը և ձախողվելով զրկվեց իր արտոնյալ դիրքից: Այս ընկած հրեշտակը հետո խաբում է մարդկությանը ու շրջում նրանց Աստծո դեմ: Այս հրեշտակը կոչվում է սատանա: Այս հպարտ հրեշտակը դեռ գործում է ինչպես հավատացյալների, այնպես էլ ոչ հավատացյալների մեջ ամեն տեսակ պարծենկոտության և խռովարարության միջոցով: Մարդկանց խաբելով՝ նա մարտահրավեր է նետում Աստծո արդարության Խոսքին և Նրա հեղինակությանը: 
Սատանան միշտ ստում է, որպեսզի մարդիկ չկարողանան հավատալ ջրի և Հոգու ավետարանին: Շատ մարդիկ խաբվելով սատանայի կողմից, փորձում են հաստատել իրենց արդարությունը: Նա թողեց մարդկությանն ընկնել մեղքի մեջ և դրա հետևանքով ապրել անմիտ ու անիմաստ կյանքով: 
 
 

Աստծո կողմից տրված մեղքերի թողությունը և Աստծո արդարությունը 


Սատանայի չար գայթակղության պատճառով մեղքից ազատումը կախված չէ մարդու կամքից կամ սեփական արդարությունից: Այնուամենայնիվ, շատ մարդիկ փորձում են հուսահատորեն փախչել իրենց մեղքերից, սակայն չգիտակցելով իրենց սեփական սխալները՝ հակառակվում են Աստծուն: Աստված հանդիմանեց նրանց, ովքեր փնտրեցին իրենց սեփական արդարությունը, ովքեր փորձում են վաստակել Աստծո արդարությունն իրենց բարի գործերով: Մեղքերի քավությունը այդպիսի մարդկանց համար չէ: Նա թույլ տվեց Իր արդարությունը ստանալ նրանց, ովքեր գիտեն, որ իրենք են մեղավորներ և հավատում են ջրի և Հոգու ճշմարիտ ավետարանին: 
Աստծո ամենագիտությունը տարբերվում է մարդկանց մտքերից: Պողոս առաքյալն ասում է, որ անկախ նրանից, թե որքան լավ է անձը իրեն դրսևորում արտաքին կրոնական կյանքում, այսինքն՝ եկեղեցի հաճախելը, գիշերային աղոթքներ անելը, վաղ առավոտյան աղոթելը, ծոմապահությունը, նվիրատվությունները, ապաշխարության աղոթքները, և այլն, նա երբեք չի կարողանա մաքրել ինքն իրեն իր սեփական մեղքերից: 
Աստված մեզ ասում է, որ օրենքի գործերը չեն կարող փրկել մեզ մեր մեղքերից և Աստծո արդարությունը դարձնել մերը: Ինչպես ասում է 9 գլխի 32-33 խոսքը. «Ի՞նչու համար. որովհետև ոչ թե հավատքիցը, այլ իբր օրենքի գործերիցը ուզում էին արդարանալ. որովհետև գայթակղության քարի վրա գլորվեցան: Ի՞նչպես գրված է. Ահա ես Սիոնի մեջ գայթակղության քար և գլորվելու վեմ եմ դնում. և ամեն նրան հավատացողը չի ամաչի»: 
Որպես այդպիսին, Աստծո արդարությունը ստանալու համար մենք պետք է հավատանք Հիսուսի մկրտությանը և Նրա Խաչին թափած արյանը, որի միջոցով Հիսուսը դարձավ քավության զոհը Աստծո և մարդկության միջև: Ուստի միանգամայն կարևոր է, որ հասկանաք, որ դուք պետք է մի կողմ դնեք ձեր սեփական արդարությունը, որպեսզի ձեռք բերեք Աստծո արդարությունը: Մենք չպետք է մերժենք Աստծո արդարությունը, որ ազատորեն տրվեց մեզ և խոստովանենք Հիսուսին որպես մեր Փրկիչը: 
Նույնիսկ հիմա, շատերն, ովքեր ընդունում են Հիսուսին որպես իրենց Փրկիչ, դեռ մնում են մեղքի մեջ, քանի որ չեն հավատում այն ավետարանին, որը հայտնում է Աստծո արդարությունը: Մարդիկ չեն կարող վաստակել Աստծո արդարությունը հետևելով Նրա օրենքին: Նրանք, ովքեր հավատում են Աստծո արդարության Խոսքին, պետք է մի կողմ թողնեն իրենց սեփական արդարությունը: Դուք պետք է հիշեք, որ Հիսուսը դարձավ գայթակղության քար նրանց համար, ովքեր հետապնդում են իրենց փրկությունը և Աստծո արդարությունն իրենց գործերով: 
Աստծո տված ջրի և Հոգու ավետարանը այն ճշմարտությունն է, որն ազատում է նրանց, ովքեր հավատում են Հիսուս Քրիստոսին որպես իրենց Փրկիչ, և որը պետք է ուղեկցի նրանց, ովքեր ցանկանում են ստանալ Աստծո արդարությունը: Փրկության և հավերժական կյանքի համար բացարձակապես անհրաժեշտ է Աստծո արդարության Խոսքին հավատալը, որն արտահայտվեց Հիսուսի մկրտության և Նրա Խաչի արյան միջոցով: Այս Խոսքը հայտնում է մեզ այն մասին, թե քրիստոնյաներից ովքեր չեն կարող ստանալ մեղքերի թողություն և, միևնույն ժամանակ, այն սովորեցնում է մեզ այն ճշմարտությունը, որ նրանք, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին, ստանալու են Աստծո արդարությունը: 
Ճշմարիտ հավատքը, հետևաբար, պահանջում է գիտակցել, որ Աստված անվերապահորեն չի որոշել մարդկանց որոշակի խմբի ուղարկել դժոխք: Եթե Աստված կամայականորեն սիրեր ոմանց և ատեր մյուսներին, ժողովուրդը չէր հարգի Նրա արդարությունը: 
Ջրի և Հոգու ավետարանի միջոցով Աստված սահմանեց քավության արդար օրենքը, որպեսզի ազատի բոլոր մեղավորներին իրենց մեղքերից: Նա նաև տվեց մեզ Իր սիրով լցված լինելու մեծ օրհնությունը: Բոլորը պետք է դեն նետեն իրենց արդարությունը ջրի և Հոգու ավետարանի առաջ, որը խոսում է Աստծո արդարության մասին: Աստված տվեց իր արդարությունը միայն նրանց, ովքեր հավատում են դրան: 
Աստված թույլ չտվեց մարդկանց փրկվել իրենց մեղքերից սեփական արդարության միջոցով: Առանց հավատալու ջրի և Հոգու ավետարանին որպես Աստծո արդարություն, ոչ մեկը չի կարողանա ստանալ այդ արդարությունը, նույնիսկ, եթե հավատում է Հիսուսին (Հովհաննու 3:1-8): 
Այն մկրտությունը, որ Հիսուսը ստացավ և այն արյունը, որ Նա թափեց Խաչի վրա, դարձավ Աստծո արդարություն: Սրա համար Հիսուսը դարձավ գայթակղության քար բոլոր նրանց համար, ովքեր փորձում են ստեղծել սեփական արդարություն: Հիսուսին հավատացողները, հետևաբար, պետք է գիտակցեն ու հասկանան, որ երբ նրանք հետապնդում են իրենց սեփական արդարությունը, նրանք գլորվում են Աստծո արդարության վրա: Ոչ մի մեղավոր չի կարող մտնել Երկնային դարպասներից ներս առանց հավատալու Աստծո արդարությանը: Մենք, որ հավատում ենք Հիսուսին, պետք է ստանանք մեղքերի թողություն՝ հավատալով Աստծո արդարությանը:
Հիսուս Քրիստոսը, որն եկավ այս աշխարհ, մեղավորների Փրկիչն է և Աստծո արդարությունը: Մենք պետք է իսկապես հավատանք այս արդարությանը, ինչպես նաև նրան, որ Հիսուսը ներեց մեր մեղքերն Իր Խոսքով՝ ջրով և Հոգով: Հիսուսին հավատացողները պետք է հավատան այն մկրտությանը, որ Նա ստացավ Հովհաննեսից և Նրա թափած արյանը Խաչի վրա որպես Աստծո արդարություն: Դրախտ կարող են մտնել միայն նրանք, ովքեր հավատում են ջրի և Հոգու գրավոր խոսքին: 
 
 

Մեզ ասում են, որ մենք բարկության և ողորմության անոթներ ենք 


Տերն ասում է. «Որովհետև ի՞նչ օգուտ ունի մարդ, որ բոլոր աշխարհքն ստանա և իր անձը կորցնե. կամ ի՞նչ գին կտա մարդ իր անձը փրկելու համար» (Մատթեոս 16:26): Եթե մեկը կորցնելու է իր հավերժական կյանքը, ապա նրա ձեռքբերումներն այս աշխարհում կլինեն անիմաստ, անկախ նրանից, թե ինչեր են դրանք: Կարևոր չէ մարդը նվաճել է աշխարհը կամ նույնիսկ ամբողջ տիեզերքը, եթե նա չի ստացել Աստծո արդարությունը՝ հավատալով Հիսուսի մկրտությանը և Նրա Խաչի արյանը: 
Անկախ նրանից, թե որքան բարձր են զարգացած աստվածաբանական վարդապետությունները, միայն ջրի և Հոգու ավետարանին հավատալով կարելի է ստանալ և հավատալ այս արդարությանը, որով իրականացվում է Աստծո արդարությունը: Հիսուսին հավատացողները կարող են ազատվել իրենց մեղքերից միայն այն ժամանակ, երբ հավատալով Աստծո արդարությանը՝ ստանան այն: 
Այսօր սովորական է դարձել տեսնելը, որ հավատացյալներն, ովքեր դավանում են Աստծո արդարության հավատքը, ամեն վաղ առավոտյան աղոթքի ժամանակ տառապում են իրենց մեղքերի պատճառով: Նրանք իրականում չեն հավատում Աստծո արդարությանը: Մենք պետք է հասկանանք, որ նման հավատքը, որը չի հավատում մեղքերի քավությանը Աստծո արդարության մեջ, Աստծուն հաճելի չէ և միայն բորբոքում է Նրա զայրույթը: Քանի որ նրանք դարձան Աստծո արդարության դեմ, նրանք միայն մնալու են որպես Աստծո թշնամիներ: 
Հովհաննու 3:5 ասում է. «Եթե մեկը ջրից և Հոգուց չծնվի, նա կարող չէ Աստծո արքայությունը մտնել»: Սա է պատճառը, որ դուք պետք է լուծեք ձեր մեղքի բոլոր խնդիրները հավատալով ջրի և Հոգու ավետարանին և Աստծո արդարությանը: Ջրի և Հոգու ավետարանը դարձավ Աստծո արդարությունը, որ կարող է ձեզ տալ մեղքերի թողություն և արդարություն: 
Եթե ուզում եք ունենալ այնպիսի հավատք, որը կարդարացնի ձեզ Աստծո արդարությամբ, պետք է հետևեք և հավատաք ջրի և Հոգու Խոսքին, որ պարունակում է այս արդարությունը: Դուք նաև պետք է գիտակցեք, որ սրտում Աստծո արդարության հավատքով լցվելու համար պետք է մի կողմ դնեք ձեր սեփական արդարությունը: Ինչ որ Պողոսն ասում էր Իսրայելին և հեթանոսներին այն էր, որ նրանք պետք է հրաժարվեն իրենց սեփական արդարությունից, եթե ցանկանում են ձեռք բերել Աստծո արդարությունը:
Աստված Աբրահամին տվեց որդի, որպես Աստծո արդարությանը հավատալու պտուղ: Աստծո արդարությունը հայտնվում է ջրի և Հոգու Խոսքի մեջ: Ամեն ոք, ով հավատում է արդարության Խոսքին, դառնում է արդար մարդ: Ռեբեկան՝ Իսահակի կինը, որ բեղմնավորված էր երկվորյակներով, նույնիսկ նախքան նրանց ծնվելը կամ որևէ բարի կամ չար բան անելը, նրան ասվեց, որ «Ավագը պիտի ծառայի փոքրին»: Այս հատվածը կարդալով՝ ոմանք եզրակացնում են, որ Աստված արդար չէ: Բայց սա սխալ եզրակացություն է:
Որովհետև Աստված արդեն գիտեր նրանց ապագա հավատքը, նույնիսկ, երբ Հակոբն ու Եսավը դեռ ծնված չէին: Աստծո արդարության գաղտնիքը թաքնված է ջրի և Հոգու ավետարանում: Քանի որ Եսավը պարծենում էր իր բարի գործերով, Աստված տեսավ, որ նրան պետք չէ Իր արդարությունը և այդ է պատճառը, որ Աստված ատեց Եսավին: Հակոբը, մյուս կողմից, հավատում էր Աստծո արդարությանը և փառաբանեց միայն Նրան: Եվ դրա համար Աստված սիրեց նրան:
Այն, որ Աստված սիրեց Հակոբին և ատեց Եսավին, հիմնված է ճշմարտության վրա: Աստված չի գնահատում Եսավի նման մարդկանց, ովքեր հպարտանում են իրենց սեփական զորությամբ՝ չհավատալով Աստծո արդարությանը: Մյուս կողմից, Նա գոհ է և սիրում է Հակոբի նման մարդկանց, ովքեր գիտեն իրենց սխալները և հավատում են միայն Իր արդարությանը: 
Մարդիկ հաճախ սխալ են ըմբռնում Աստծո արդարությունը, և նրանք հարց են տալիս, թե ինչպես Աստված կարող էր նման բան անել Իսահակին: Նրանք կարծում են, որ եթե Աստված սիրում է ոմանց և ատում ուրիշներին, ապա մի բան սխալ է Աստծո հետ: Նրանք կարող են նույնիսկ հրաժարվել Հիսուսին հավատալուց, որովհետև կարծում են, թե Նա անարդար Աստված է: 
Բայց ինչպե՞ս կարող է Աստված լինել անարդար: Եթե մեկը կարծում է, որ Աստված անարդար է, ապա դա միայն ցույց է տալիս այն փաստը, որ այդ մարդը ճիշտ չի հասկացել Աստծո արդարությունը: Ավելին, հենց նրանք, ովքեր չեն հավատում Աստծո արդարությանը, ծածկում են Նրա արդարությունն իրենց սեփական մարդկային արդարությամբ, որը ծանր սխալ է Աստծո առաջ: Բոլորը պետք է մի կողմ նետեն իրենց արդարությունը Աստծո արդարության առաջ և հավատան ջրի և Հոգու ավետարանի Խոսքին: 
Սա է միակ ճանապարհը փրկության Խոսքին հավատալու համար, որը պարունակում է Աստծո արդարությունը: Այն, որ Աստված անարդար է, ձեր սեփական երևակայությունն է, որը ծնվում է Աստծո նպատակները և Նրա նախասահմանությունը չգիտենալուց: Աստծո արդար ծրագիրը հայտնում է Նրա արդարությունը մեզ: Քանի որ Աստված գիտեր երկվորյակների ապագան, Աստված Իր արդարությամբ համապատասխանաբար նախատեսում է սիրել նրան, ով հավատում է: 
Մենք պետք է հասկանանք և հավատանք Աստծո արդարությանը և Նրա ծրագրին: Հակոբի և Եսավի միջև Աստված ո՞ւմ պետք է կանչեր: Մեր Տերն ասում է, որ Նա «չի եկել կանչելու արդարներին, այլ՝ մեղավորներին»: Այլ կերպ ասած, Աստծո արդարությունը կանչում է Հակոբի նման մարդկանց: Իսկ ինչ վերաբերում է Եսավին, նա ոչ միայն չարձագանքեց Աստծո արդարության կանչին, այլ նաև հպարտացավ իր սեփական արդարությամբ: Սա է պատճառը, որ Աստված Եսավին ատեց և Հակոբին սիրեց, քանի որ նա ընդունեց Աստծո արդարության կանչը:
Աստվածաշնչյան այս ամբողջ ճշմարտությունները պետք է հասկանալ հավատքի շրջանակներում, որը գիտի և հավատում է Աստծո արդարության սիրուն: Եթե մեկը փորձում է լուծել Աստծո նախասահմանության գլուխկոտրուկն առանց ճիշտ հասկանալու Աստծո արդարության սերը, ապա նա կընկնի իր իսկ պատրաստած ծուղակը և ի վերջո կհայտնվի կործանման եզրին: 
Աստված հաստատեց նախասահմանությունը, որ հայտնի Իր արդարության սերը: Հակոբը մի մարդ էր, ով ընդունեց իր թերությունները և հավատաց Աստծո արդարության Խոսքին: Դրա համար այն, որ Աստված սիրեց Հակոբին և ատեց Եսավին, բոլորովին արդար քայլ էր: Աստծո տեսակետից բոլորն արժանի են Նրա բարկությանը, բայց Նա բոլորիս պարգևեց քավություն, բոլոր նրանց, ովքեր հավատում են Նրա արդարությանը: Նրանք, ովքեր հագել են ողորմություն Աստծո առջև, չեն պարծենում իրենց սեփական արդարությամբ, այլ հավատում են Աստծո արդարությանը որպես իրենց փրկություն: Սրանք այն մարդիկ են, ովքեր խոստովանում են, որ. «Իմ մեղքերի պատճառով ես արժանի եմ դժոխքին: Տեր Աստված, գթա ինձ և սովորեցրու քո արդարությունը»: 
Աստված տալիս է մեղքերի թողություն միայն նրանց, ովքեր հավատում են Նրա արդարության սիրուն, և դա Աստծո ծրագիրն է մեզ համար, որ դառնանք Նրա զավակները: Դուք պետք է ճիշտ հասկանաք Աստծո ծրագիրը, երբ սիրեց Հակոբին ու ատեց Եսավին: Եթե ինչ-որ պատճառով դուք ճիշտ չեք հասկացել Աստծո արդարությունը, նշանակում է ժամանակն է, որ կրկին հավատաք Աստծո արդարության սիրուն և Նրա արդարությանը: 
Ես հավատում եմ Աստծո արդարությանը: Նրանք, ովքեր կարող են ճիշտ հասկանալ Աստծո արդարության սերը, կարող են նաև ճիշտ հավատալ Աստծո արդար նախասահմանությանը Նրա արդարության մեջ: Բայց քչերն են այս աշխարհում ճիշտ հասկանում Աստծո արդար ծրագրին և հավատում դրան, և շատերն են վարակված Աստծո մասին սխալ հասկացողությամբ: 
Այս մարդիկ կարծում են, քանի որ Աստվածաշունչը մեզ ասում է՝ Աստված ատեց Եսավին, նշանակում է Աստված կամայականորեն կարող է ատել ոմանց, կարծես ոմանց վիճակված է լինել ատելի Նրա կողմից: Բայց մեր Աստվածն այդպիսի բռնապետ Աստված չէ: Աստված դատավոր է, ով ճիշտ և արդարացի է Իր արդարության մեջ: Աստված ցանկանում է յուրաքանչյուրին տալ Իր արդարության ողորմությունը և սերը: 
Աստված ցանկանում է մեզ տալ Իր արդարությունը Հիսուս Քրիստոսի միջոցով, և Նա Իր ողորմությամբ հագցնում է նրանց, ովքեր հավատում են Իր արդարությանը և դարձնում է նրանց Իր զավակները: 
Այս ճշմարտությունը հայտնված է Նոր Կտակարանում՝ Մատթեոս 9:12-13, որտեղ Հիսուսն ասում է, «Առողջները բժշկի կարոտ չեն, այլ հիվանդները: Գնացեք սովորեցեք՝ թե ի՞նչ է. Ողորմություն եմ կամենում՝ և ոչ զոհ, որովհետև ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին՝ ապաշխարության»: Նրանք, ովքեր առողջ են, կարիք չունեն բժիշկների: Ինչպես որ մարդիկ առողջ ժամանակ չեն գիտակցում բժիշկների կարևորությունը, այնպես էլ չեն գիտակցում Աստծո արդարությունն իրենց սրտերում ստանալու կարևորությունը: Չիմանալով Աստծո արդարության մասին՝ նրանք զբաղված են իրենց սեփական արդարությունը փնտրելով: 
Բայց մեղավորները պետք է հրաժարվեն իրենց արդարությունից և հավատան Աստծո արդարությանը: Աստծո առաջ դուք կարող եք լինել Հակոբ կամ Եսավ: Ո՞ւմ եք ուզում նման լինել: Աստծո վարձատրությունը կամ պատիժը կախված է ձեր որոշումից՝ հավատում եք Աստծո արդարության փրկությանը, թե ոչ: 
 

Աստծո մոտ սխալ բան չկա

Ամեն մարդ իր բնությամբ մրցակցային է: Ոմանք կարող են լինել շատ խելացի ու հաջողակ, իսկ ոմանք էլ կարող է շատ լավ գործեր են կատարել մյուսների համար: Բայց առանց հասկանալու ու հավատալու Աստծո արդարությանը, նրանք չեն ընդունվի Աստծո կողմից: Բոլորը, դուք և ես, նույնիսկ իսրայելացիները, ենթակա էին դժոխքի Աստծո առաջ: Չնայած դրան, մենք արդեն արդարացած ենք, և ոչ թե մեր սեփական ջանքերով, գործերով կամ զորությամբ, այլ միայն Աստծո արդարությանը հավատալով: 
Քանի որ Աստված անկողմնակալ կերպով և արդարությամբ տվել է Իր արդարության սերը բոլորին, բոլոր նրանք, ովքեր հավատում են դրան, կարող են ազատվել իրենց բոլոր մեղքերից: Աստված անարդար չէ, ինչպես որ կարող էիք մտածել Նրա մասին: 
Մարդը ստանում է Աստծո փրկության օրհնությունը թե ոչ, կախված է նրա որոշումից, արդյոք նա կընդունի այդ օրհնությունը, թե ոչ: Սա է պատճառը, որ որոշ մարդիկ դառնում են բարկության, իսկ մյուսներն էլ՝ ողորմության անոթներ: Այլ կերպ ասած, Հակոբը դարձավ ողորմության անոթ, իսկ Եսավը՝ բարկության: 
Բայց որոշ աստվածաբաններ և նրանք, ովքեր չունեն Սուրբ Հոգի, հաճախ զրպարտում են Աստծուն: Նրանք ասում են. «Նայեք, մի՞թե Աստված փարավոնին չդարձրեց բարկության անոթ: Նայեք Հակոբին և Եսավին: Նայեք Ռեբեկային: Նայեք, թե ինչ արեց բրուտը: Մի՞թե Աստված հենց սկզբից չդարձրեց ինչ-որ մեկին պատվի անոթ: Սա կարող է լինել միայն ճակատագիր»: Նրանց տրամաբանությունը հետևյալն է. ոմանք արդեն ընտրվել են Աստծո զավակները դառնալու համար, նույնիսկ մինչև իրենց ծնունդը և այդպիսի մարդիկ, որոնք նախասահմանված են և ընտրված Աստծո սիրով պատված լինելու, դարձան Իր զավակները, իսկ մյուսները արժանանալու են դժոխքին: Ահա, թե ինչպես է Աստծո ընտրությունը քննադատվում: Բայց Աստված տվեց Իր արդարությունը բոլորին, և Նա անաչառորեն ընտրում է նրանց, ովքեր հավատում են դրան: 
Մենք արդարացանք՝ հավատալով Աստծո արդարությանը, երբ իրականում Նրա ժողովուրդը չէինք: Աստված կարող է ընդունել մեր հավատքը, որովհետև մենք արդարացանք՝ հավատալով ջրի և Հոգու ավետարանին Նրա Խոսքի միջոցով: Սա է ավետարանի ճշմարտությունը, որ ցույց է տալիս Աստծո զարմանալի զորությունը: 
Ի սկզբանե մենք մեր սրտում չէինք հավատում Աստծուն և բոլորս մեղավորներ էինք, բայց հավատալով Աստծո արդարությանը՝ մենք դարձանք Նրա ժողովուրդը: Ջրի և Հոգու ավետարանը, որին հավատացինք, թերի ավետարան չէ, այլ ամբողջական է ու կատարյալ: Մենք պետք է փառաբանենք Աստծուն մեզ ճշմարտությունը տալու համար, որով կարող ենք ստանալ Նրա արդարությունը: 
Մեր կյանքը կարող է լի լինել խնդիրներով, սակայն մենք չպետք է մոռանանք Աստծո արդարությունը, որովհետև Աստված ցույց տվեց մեզ Իր զորության մեծությունը: Ողջ տիեզերքի ամենաերջանիկ մարդը նա է, ով ընդունում է Աստծո արդարությունը: Նրանց համար, ովքեր հավատում են Աստծուն, Սուրբ Երրորդություն Աստվածը ողորմած Հայր է: Նա մեր սուրբ Աստվածն է: Նա Աստծո արդարության հավատքը դրեց նրանց հոգիներում, ովքեր հավատում են դրան: Մենք դարձանք Աստծո զավակները և Նրա շնորհքի և օրհնությունների ստացողները՝    իմանալով ու հավատալով Նրա արդարությանը: 
Այնուհանդերձ շատ մարդիկ դեռ զբաղված են իրենց սեփական ջանքերով և բարի գործերով: Տալով հանգանակություններ, կամավոր ծառայելով եկեղեցում, կատարելով մեծ նվիրատվություններ և այս ամենը ուրիշների հետ մրցակցելու համար, կարող է ստեղծել այն տպավորությունը, որ սրանք բարի գործեր են, բայց որոնք չեն կարող փրկել ձեզ: Միան այս գործերի վրա կենտրոնանալը չի նշանակում, որ հավատում եք Աստծո արդարությանը, սակայն դա վկայում է, որ դուք հետապնդում եք ձեր սեփական արդարությունը: Նրանք, ովքեր զբաղված են սեփական մարմնի ջանքերով, հակառակվում են Աստծուն: Սրանք այն մարդիկ են, ովքեր չեն ճանաչում Աստծո արդարությունը, որոնք զբաղված են մարմնի գործերով: 
Աստվածաշունչն ասում է մեզ, որ Աստծո փրկությունը չի տրվել նրանց, ովքեր ձգտում են դրան, այլ միայն նրանց, ովքեր հավատում են Նրա արդարությանը: Այս արդարությունը կարելի ստանալ միայն հավատալով մեր ողորմած Աստծուն: Աստված սիրում է մեզ ոչ թե մեր գործերի համար, այլ նրա համար, որ հավատում ենք Նրա արդարությանը և որի համար Նա պարգևում է մեզ Իր ողորմած սերը: Սա է պատճառը, որ ճշմարիտ հավատքը ամբողջությամբ կախված է նրանից, թե արդյոք մենք գիտենք և հավատում ենք Աստծո արդարությանը: 
Մի՞թե մենք հենց սկզբից անպիտան չէինք: Եվ մի՞թե Աստծո արդարության հավատքը մեզ չդարձրեց այդքան արժանի: Մենք կարող ենք ամուր պահել մեր հավատքը, եթե մինչև վերջ հավատանք Աստծո արդարությանը և հպարտանանք, որ արդեն դարձել ենք Նրա զավակները: 
Աշխարհում շատ մարդիկ չար գործեր ունեն և պնդում են, որ չկա Աստված, բայց Աստված ողորմած է, որովհետև մենք հավատում ենք Նրա արդարությանը: Մենք իրոք թանկ ենք Աստծո առաջ և մեր հպարտությունն Աստծո համար՝ արժանի: Մենք կարող ենք այս երկրի վրա դիմակայել փորձություններին ու դժվարություններին, բայց բոլորս հոգեպես հարուստ ու երջանիկ ենք: Մենք բոլորս պետք է հետևենք Աստծո արդարությանը և մեծարենք Հիսուսին: 
Աստված բոլոր մեղավորներին դարձրեց Իր զավակները, դարձրեց անմեղ, արդար և կատարյալ: Մենք պետք է գիտակցենք, թե ում վրա կգա Աստծո արդարությունը: Աստծո այս արդարությունը մաքրեց մեր բոլոր թերություններն ու մեղքերը: Հավատում եք այս ճշմարտությանը, թե ոչ, ամբողջությամբ կախված է ձեզանից: Դուք նույնպես արդեն ամբողջությամբ փրկված եք ձեր մեղքերից Աստծո արդարությամբ: Ի՞նչ եք այդ դեպքում անելու: Հետաձգելո՞ւ եք ձեր որոշումը վաղը հավատալու համար: 
Թող Աստծո արդարությունը ձեր հետ լինի: